You are on page 1of 2

Դարվինի էվոլյուցիայի տեսությունը

Մինչև Դարվինի էվոլյուցիայի մասին խոսելը, եկեք միասին հասկանանք թե ինչ է


Էվոլյուցիան:

Ի՞նչ է էվոլյուցիան

Կենսաբանական էվոլյուցիայի հիմնական միտքն այն է, որ օրգանիզմների


պոպուլյացիաները և տեսակները ժամանակի ընթացքում կրում են փոփոխություններ։ Այսօր
երբ մենք մտածում ենք էվոլյուցիայի մասին, սովորաբար կապում ենք այն հատուկ մարդու՝
բրիտանացի բնագետ Չարլզ Դարվինի հետ։

1850-ական թվականներին Դարվինը գրեց ազդեցիկ և հակասական գիրք, որի վերնագիրն


էր՝ Տեսակների ծագումը։ Այդ գրքում Դարվինն առաջարկում էր, որ տեսակները զարգանում
են և որ բոլոր կենդանի օրգանիզմները կարող են ընդհանուր նախնուց սկսած հետևել իրենց
ընդհուր ծագմանը: Դարվինը առաջարկեց, որ ժամանակի ընթացքում տեսակները կարող են
փոփոխվել, որ նոր տեսակները առաջանում են նախպես գոյություն ունեցող տեսակներից և
որ բոլոր տեսակները ունեն ընդհանուր նախնի։

Այն գործընթացը, որի ժամանակ օրգանիզմների խմբերում սերնդեսերունդ փոխվում են


ժառանգական հատկանիշները Դարվինը անվանեց <<մոդիֆիկացիայով ծագում>>։ Այսօր
մենք դա անվանում ենք էվոլյուցիա:

Բնական ընտրություն

Կարևոր է, որ Դարվինը միայն չառաջարկեց այն գաղափարը, որ օրգանիզմները զարգանում


են։ Եթե սա լիներ նրա տեսության սկիզբն ու վերջը, ապա նա այնքան հայտնի չէր լինի,
որքան հիմա է։ Փոխարենը՝ Դարվինը նաև առաջարկեց էվոլյուցիայի մեխանիզմ՝ բնական
ընտրություն։ Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով
գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում օգտակար
ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները։ Բնական ընտրությունը միշտ
ուղղորդված բնույթ ունի այն կատարելագործում է առանձնյակի հարմարվածությունները
գոյության տվյալ պայմանների նկատմամբ։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական


ընտրությունը:

Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական


ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության`
առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են
միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝
կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար:
Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և
ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել
արտաքին միջավայրին:Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների
տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող
են աստիճանաբար փոխվել:

Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների


նոր տեսակներ ու տարատեսակներ:Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքը հիմնված է
ժառանգականության նյութական բնույթն ուսումնասիրող գենետիկա գիտության
նվաճումների վրա: Այս տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՜չ առանձին անհատն է, ո՜չ էլ
տեսակը, այլ պոպուլացիան՝ որոշակի տարածքում տեվականորեն ապրող, միևնույն
տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլացիայի
ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում
ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող
փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն:

Մուտացիաները կարող են առաջանալ ցանկացած բջջում՝ զարգացման ցանկացած փուլում,


ինչպես գոյության սովորական պայմաններում, այնպես էլ ֆիզիկական կամ քիմիական
որևէ գործոնի ազդեցության հետևանքով: Հետևաբար, ժամանակակից տեսանկյունից
էվոլյուցիայի շարժիչ ուժերն են մուտածնությունը և բնական ընտրությունը: Վերջինս
ապրելու հնարավորություն է տալիս այն օրգանիզմներին, որոնց մուտացիոն
փոփոխությունները շրջակա միջավայրի որոշակի պայմաններում ապահովում են առավել
հարմարվողականություն: Բժշկության բնագավառում կարևոր նշանակություն ունեն մի
քանի բնական պոպուլացիաների փոփոխությունների ուսումնասիրությունները՝ կապված
մարդու գործունեության հետեվանքների հետ:Վիրուսների, բակտերիաների և այլ
միկրոօրգանիզմների պոպուլացիաների գենետիկական հետազոտությունները ցույց են տվել
հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունից այլ ձևերի
արագ փոփոխությունների մուտացիոն բնույթն ու այդ նյութերի հանդեպ կայուն
մանրէահիմքերի (շտամներ) առաջացումը:

Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքում կարևոր տեղ է զբաղեցնում մարդու


պոպուլացիայի գենետիկական վերլուծությունը: Պարզվել է, որ բնական ընտրությունը
մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու
պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական
հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա
ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների
արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն
նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները:

You might also like