You are on page 1of 15

ԹԵՄԱՆ N6

ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Հիմանկան հասկացություններ. Կրոնի տիպաբանություն, տոտեմիզմ, անիմիզմ,


ֆետիշիզմ և մոգություն, պոլիթեիզմ, հենոթեիզմ, մոնոթեիզմ, տոհմացեղային կրոններ,
ազգային-պետական կրոններ, ծես, ինիցիացիա, կրոնական հավատալիք,
հիմնադիրնախնիների պաշտամունք, աստվածների պանթեոն, հեթանոսական,
դիցարան, դից ու դիցուհի, քուրմ:

Առանցքային հարցեր. 1. ինչ է տոհմացեղային պաշտամունքը, 2. ինչ է


ազգայինպետական կրոնը, 3. ինչ է պոլիթեիզմը, հենոթեիզմը և մոնոթեիզմը 4. Որոնք են
նախնական հավատալիքները։

Դասավանդման և ուսումնառության մեթոդներ. բանավեճային դասախոսություն:

Դասախոսության տեքստ

Եթե այս աշխարհում չարը չլիներ,


մարդը երբեք չէր խորհրդածի աստվածության մասին։
Պոլ Հոլբախ

Կրոնական գիտակցությունը անցել է պատմական զարգացման որակապես տարբեր


փուլերը։ Կրոնի տիպաբանությունը առանձնացնում է կրոնական գիտակցության,
կրոնների և աստվածների քանակից ելնելով դասկարգման որոշակի մոտեցումներ։
Դասակարգման առաջին տիպը առնչվում է կրոնական գիտակցության վաղ ձևերին կամ
նախնական հավատալիքներին՝ տոտեմիզմ, անիմիզմ, ֆետիշիզմ և մոգություն։ Երկրորդ
տիպը առնչվում է կրոններին կամ կրոնական համակարգերին՝ տոհմացեղային
պաշտամունքներ կամ կրոններ, ազգային-պետական կրոններ և համաշխարհային
կրոններ։ Տոհմացեղային պաշտամունքները կամ կրոնները հիմնականում կրել են
ծիսական բնույթ, այն է՝ բաղկացած էր ծեսերից (ռիտուալ) կամ ծիսական
արորողություններից․ թաղման ծես, հասունության ծես (ինիցիացիա) և այլն, ինչպես
նաև պաշտամունքի առարկա էին հոգի-հովանավորները, գործում էին զանազան
արգելքներ (տաբուներ) և ինչպես նաև տարածված էին տոտեմական, ֆետիշական,
անիմիստական և մոգական հավատալիքներն ու պաշտամունքային գործողությունները։
Տեսական վերաբերմունք որևէ գաղափարի կամ ուսմունքի (վարդապետության) տեսքով
բացակայել է տոհմացեղային կրոններում։ Դրա համար էլ նման կրոնական

1
համակարգերը համարվում են պրիմիտիվ կրոններ։ Իսկ ազգային-պետական և դրանց
հիման վրա առաջացած համաշխարհային կրոնները համարվում են զարգացած
կրոններ, քանի որ դրանցում զարգացվել և շարադրվել է տեսական վերաբերմունք
կյանքի գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ՝ արտահայտված որևէ գաղափարի
կամ ուսմունքի (վարդապետության) տեսքով։ Համաշխարհային կրոնները՝
բուդդայականությունը, քրիստոնեությունը և իսլամը, գենետիկորեն կապված լինելով և՛
տոհմացեղային, և՛ ազգային-պետական կրոնների հետ, որդեգրել են նախնական
հավատալիքների և նախորդող կրոնական համակարգերի պաշտամունքային տարրեր,
թեև դրանց միջև առկա են էական տարբերություններ։ Երրորդ տիպը առնչվում է
կրոնական համակարգերում աստվածների քանակին ու հասակարության մեջ նրանց
դերին, այդ հանգամանքով էլ պայամանավորված առանձնացվել է բազմաստվածություն
(պոլիէեիզմ),
հենոթեիզմ (միապաշտություն) և միաստվածություն (մոնոթեիզմ)։ Հարկ է նշել, որ
մինչ միաստվածության լիարժեք ձևավորումը գոյություն է ունեցել հենոթեիզմը
(ընդունում է տարբեր աստվածների գոյությունը, սակայն պաշտում է մեկ աստծո) կամ
միապաշտությունը (մոնոլաթերի)։ Մասնավորապես հրեաների մոտ նախ առկա էր
հենոթեիզմը (=միապաշտությունը) բազմաստվածության համատեքստում, ինչը
նշանակում էր, որ բազմաթիվ աստվածների մեջ նախապատվությունը տրվում էր մեկ
աստծո պաշտամունքին՝ Յահվեի պատշամունքին (տե՛ս Ելից 20, 1-2), իսկ հետո ավելի
ուշ միապաշտության հիման վրա ձևավորվում է միաստվածությունը։ Ինչպես նաև,
այսօր կա ևս մի միտում կամ տենդենց, այն է՝ միասնական հավատի դարաշրջանը, որը
գտնվում է ձևավորման փուլում։

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ

Նախնական հավատալիքներ․ նախնական հավատալիքներն ու


պատկերացումները ծագում են մարդ-բնություն (բուսական և կենդանական աշխարհ)
փոխազդեցության և մարդ-մարդ անմիջական փոխհարաբերությունների ընթացքում՝
իբրև նրանց միասնության և տարբերության գիտակցման արդյունք։
Նախնական հավատալիքներն արտահայտվել են հետևյալ հիմնական ձևերի մեջ
տոտեմիզմ, անիմիզմ, ֆետիշիզմ և մոգություն կամ կախարդություն։ Նման
հաջորդականությունը խիստ հարաբերական է, պայմանական և ամենևին էլ չի
նշանակում, թե մեկը կամ մյուսը նախորդել կամ հաջորդել է մյուսին։ Որքան որ դժվար է
որոշելը նախնական հավատալիքներից կրոնական հավատին անցնելու սահմանագիծը,
նույնքան էլ դժվար է որոշել նախնական հավատալիքներից որևէ մեկի առաջնայնության
հարցը։ Որոշ կրոնագետներ և ազգագետներ փորձել են առաջնայնությունը տալ
դրանցից որևէ մեկին։ Ոմանք «կրոնի նվազագույն» համարել են ֆետիշիզմը
(ֆրանսիացի հետազտոդ Շ. դը Բրոսս, նաև Լ. Ֆոյերբախ և այլք), մյուսները՝ անիմիզմը
(անգլիացի ազգագետ Է.Թեյլոր, նաև Վ. Գ. Պլեխանով, Վ. Կ. Նիկոլսկի, Լ. Յու.

2
Շտերնբերգ և այլք), երրորդները՝ նախաանիմիզմը (Ո. Մարետտ, Կ. Պրեյս և այլք), իսկ
որոշ հետազոտոդներ էլ նախապատվությունը տալիս են տոտեմիզմին (Ջ. Ֆրեզեր, Ա. Ֆ.
Անիսիմով)։ Ըստ էության, ինչպես Գ. Վ. Պլեխանովն է նշում, «Մոգությունը լրացվում է
անիմիզմով, անիմիզմը լրացվում է մոգությամբ»։ Ասել է թե՝ իրականում նախնական
հավատալիքների ձևերը փոխադարձորեն միմյանց ենթադրում և լրացնում են՝
ստեղծելով տոհմատիրական հասարակարգի հոգևոր-իմացական կյանքի ամբողջական
պատկեր-ընկալումը։ Յուրաքանչյուր նախնական հավատալիք դեռ կրոն չէ բառի
ժամանակակից իմաստով, սակայն յուրաքանչյուր հին և ժամանակակից կրոն՝
ազգային-պետական, թե համաշխարհային, պարունակում է նախնական
հավատալիքների տարրեր՝ առանձին-առանձին կամ միաժամանակ բոլորը միասին
արտահայտված։
Տոտեմիզմը («տոտեմ» բառից, որը ամերիկյան հնդիկների ցեղերից մեկի լեզվով
նշանակում է իմ տոհմը) տոհմատիրական հասարակարգում գոյություն ունեցող
հավատալիքներից, որի հիմքում ընկած է այն պատկերացումը, թե տվյալ տոհմը
անմիջական, արյունակցական կապով կապված է որևէ կենդանու կամ բույսի տեսակի,
երբեմն նաև բնության երևույթների կամ անշունչ առարկաների հետ։ Ավելին, տոհմը
հավատում է, որ ինքը սերվել, առաջացել է կենդանու կամ բույսի կոնկրետ որևէ
տեսակից։ Դա իմացական առումով մարդու ինքնագիտակցման և ինքնաճանաչման
առաջին աստիճանն է, աշխարհը ընկալելու անմիջական, առարկայական,
նյութականացված ու շնչավորված ձևերից մեկը։ Ինքնաճանաչման այս աստիճանում
հոգևորը դեռևս անջատված չէ նյութականից, այլ դրանք գիտակցության մեջ հանդես են
գալիս ներքին օրգանական միասնության մեջ։ Նախնադարի մարդը ինքն իրեն և
բնությունը, կենդանական և բուսական աշխարհը ընկալել և մտածել է իբրև իր
շարունակությունը, ինքն իրեն գիտակցել և զգայել է որպես տվյալ միջավայրի բնական
մաս։
Այլ կերպ՝ տոտեմիզմը նախնական գիտակցությանը բնորոշ բնության
մարդկայնացման, անձնավորման, մարդակերպական (անտրոպոմորֆիզմի) մի ձև է, երբ
բնությունը օժտվում է մարդկային գծերով ու հատկանիշներով։ Ընդ որում,
տոտեմկենդանու կամ բույսի տեսակը տվյալ տոհմի կյանքում ունեցել է կենսական,
անհրաժեշտ դեր, մասնավորապես, տոհմի կյանքը մեծապես կախված է եղել կենդանու
կամ բույսի հենց այդ տեսակից։ Դրա համար էլ տոտեմ համարվող կենդանին կամ
բույսը սրբացվել և դարձել է պաշտամունքի առարկա։ Տոհմի կյանքի համար
դրամատիկ-սահմանային իրադրություններում տոտեմը ենթարկվել է ծիսական
զոհաբերության, հանդիսավորությամբ ճաշակել են տոտեմ-զոհի միսը և խմել նրա
արյունը՝ հավատալով, որ դրանով իսկ հաղորդակցվում են նրա հետ, և իրենց է
փոխանցվում տոտեմի ուժն ու հովանավորությունը։ Հետագայում տոտեմական այդ
հավատալիքը դրսևորվում է նաև մարդու տեսքով մարմնավորված աստծուն
քուրմթագավորին զոհաբերելու սովորույթի մեջ, որի մասին փաստական հարուստ

3
նյութ է տալիս Ջ. Ֆրեզերը իր «Ոսկե ճյուղ» նշանավոր աշխատությունում։ Բոլոր
ժողովուրդներն էլ իրենց զարգացման նախնական փուլերում ունեցել են տոտեմական
հավատալիքներ։ Այսպես, օրինակ, հին եգիպտացիների համար տոտեմներ են եղել
կոկորդիլոսը, օձը, կատուն, շունը, հին հնդկացիների համար՝ փիղը, կովը, օձը, կապիկը,
բաբելացիների համար՝ ցուլը, ասորեստանցիների համար՝ ձուկը, աղավնին (ի դեպ, ըստ
նշանավոր պատմաբան Ն. Ադոնցի Շամիրամ-Սեմիրամ ասորերեն նշանակում է
աղավնի), հին հայերի համար՝ ցուլը, շունը, խոյը, ձին, օձը, առյուծը, արծիվը, աղավնին,
հին հույների մոտ՝ ցուլը, ձին, ոչխարը, այծը և այլն։
Նախնական հավատալիքներից մոգությունը կամ կախարդությունը հիմնված է
առարկաների, իրերի ու մարդկանց միջև ներքին անտեսանելի կապերի գոյության
հավատի վրա։ Ըստ որոշ կրոնագետների՝ կրոնը սկսվել է մոգությունից, և այդ
մոգության մեջ նաև նկատվել է գիտության նախերգանքը։ Տոհմատիրական
դարաշրջանի մարդը հավատացել է, որ կոնկրետ գործողությունների ու
արարողությունների միջոցով հնարավոր է ներգործել իրականության մեջ գոյություն
ունեցող անտեսանելի, գաղտնի կապերի, ուժերի կամ ոգիների վրա առաջ բերելով
ցանկալի՝ դրական կամ բացասական հետևանք։ Մոգական գործողության նպատակը
ծիսական զոհաբերությունների և աղոթքների միջոցով ոգիների բարեհաճությունը
նվաճելն է ու ցանկալի հետևանք առաջ բերելը։ Այսպիսով, մոգության հիմքում ընկած է
հավատ երևույթների միջև ներքին անհրաժեշտ կապերի ու հարաբերությունների
գոյության հանդեպ, որ շնորհիվ այդ կապերի՝ երևույթները անհրաժեշտաբար,
անփոփոխ կերպով հաջորդում են միմյանց։ Հետազոտողները արձանագրել են տարբեր
տոհմերի մոտ կախարդության դրսևորման մի շարք ձևեր վնասակար, օգտակար,
ռազմական, բուժական, որսորդական, սիրային և այլն։ Առհասարակ հայտնի են
մոգության երկու տարատեակ բարի կամ սպիտակ, և չար կամ սև։
Թե՛ բարի և թե՛ չար մոգության հիմքում ընկած են բնության երևույթների ու
առարկաների մասին օբյեկտիվ գիտելիքների տարրեր, որոնք վերաբերում են դրանց
կապերին ու հատկություններին։
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մոգությունն իր մեջ արդեն պարունակում է և՛
գիտելիքի, և՛ կրոնական հավատի սաղմեր։ Այս իմաստով է Ջ. Ֆրեզերը գրում է, որ
«մոգությունն է հարթել գիտության ճանապարհը», որ մոգությունը «նույնական է
ժամանակակից գիտության հայեցակետի հետ. ինչպես մոգության, այնպես էլ
գիտության հիմքում ընկած է հաստատ հավատը բնական երևույթների
կանոնավորության և միօրինակության նկատմամբ»։ Մոգության տարատեսակներից է
նաև բառային մոգությունը՝ հավատը բառերի գաղտնի էություն ունենալու հանդեպ։
Վերջինս առավել զարգացած է եղել Հին Եգիպտոսում և Հին Հնդկաստանում։
Եգիպտոսում կախարդները համոզված են եղել, թե օգտագործելով բառերի մոգական
ուժ, հնարավոր է նույնիսկ ստիպել բարձրագույն աստվածներին կատարելու իրենց
հրամանները, իսկ չհնազանդվելու դեպքում սպառնացել՝ կործանել նրանց։
Հնդկաստանում մի այսպիսի ասացվածք է օգտագործվում. ամբողջ աշխարհը

4
ենթարկվում է աստվածներին, աստվածները ենթարկվում են կախարդանքներին
(մանթրաներին), իսկ կախարդանքները՝ բրահմաններին, ուստի բրահմաններն են մեր
աստվածները։ Բոլոր հին ժողովուրդների հավատալիքներում գոյություն են ունեցել
Արևի, Լուսնի, աստղերի, ջրի, կրակի, բնության այլ տարերքների պաշտամունք, և
մողական ծեսերն էլ ուղղված են եղել դրանց հետ մարդու ներդաշնակության
պահպանմանը։
Մոգության տարատեսակ են համարվում գուշակության ամենատարբեր ձևերն ու
եղանակները՝ ձեռնագուշակություն, բախտագուշակություն, դիմագուշակություն, թուղթ
ու գիր անելը, հեքիմությունը և այլն։ Մոգական գործողությունների տարրերը նույնպես
վերառնվել են հետագա կրոնների մեջ՝ օրինակ մեռոնի պատրաստումը և
օգտագործումը քրիստոնեության մեջ։ Մոգական հավատալիքների զարգացման
արդյունք է նաև օկուլտիզմը՝ հավատը իրերի ու երևույթների մեջ գաղտնի ուժերի
գոյության նկատմամբ։
Անիմիզմը (լատ. Anima- ոգի, հոգի) նախնական հավատալիքների առավել
զարգացած ձևն է, այն հավատ է մարդու, բույսի կամ կենդանու մեջ անտեսանելի, ոչ
նյութական՝ հոգևորի սկզբի գոյության նկատմամբ։ Անիմիստական պատկերացումները
արդեն հիմնվում են վերացական մտածողության վրա, որքանով որ բնությանը
մարդակային որակներ վերագրելուց անցում է կատարվում բնության ոգիացմանը,
շնչավորմանը։ Մարդուն օժտելով հոգով՝ անիմիստական հավատը շրջապատող
աշխարհը լցնում է մեռած նախնիների, բնության տարերային ուժերի ոգիներով։
Բնության գաղտնի, առեղծվածային ուժերը ձեռք են բերում ոչ միայն դեմք ու դիմագիծ,
բարի ու չար բնութագրություններ, այլև դառնում են որոշակի «բնավորության կրողներ»։
Նրանք արդեն անձնավորված են, նրանց կարելի է սիրաշահել աղոթքներով ու
զոհաբերություններով։ Այս աստիճանում է ծնվում հոգու գաղափարը, որը հետագայում
առաջ է բերում հավատ հանդերձյալ աշխարհի, իսկ արևելյան որոշ կրոններում,
օրինակ՝ հնդկականում, նաև հոգու տեղափոխման կամ վերածնման հանդեպ։
Անիմիստական հավատալիքից անցումը կրոնին՝ որպես աշխարհայացքային
ուսմունքի, ընդամենը մի քայլ է։ Այս իմաստով էլ որոշ կրոնագետներ անիմիզմը
համարում են կրոնի նվազագույնը (Թեյլոր)։
Նախնական հավատալիքներից է նաև ֆետիշիզմը (ֆրանս. fetischisme, fetiche և
պորտ․ feitiço բառերից - կուռք, թալիսման)։ Ֆետիշը դա այն առարկան է, իրը կամ
կուռքը, որին վերագրվում է մարդու, մարդկանց խմբի վրա գերբնական ազդեցություն
ունենալու հատկանիշ։ Այլ կերպ՝ ֆետիշիզմը իրապաշտություն, կռապաշտություն է։
Հետազոտողներից ոմանք ֆետիշիզմը համարել են տգիտության (Հոլբախ), մյուսները՝
անմիջական, նախնական կրոնի և կախարդության (Շ. դը Բրոսս, Հեգել), երորդները՝
անիմիզմի (Ջ. Լեբբոկ, Թեյլոր, Սպենսեր) դրսևորում։ Մարդկային ուղեղի արդյունքները,
երևակայության ստեղծած գաղափարները կարող են վերածվել ինքնուրույն, սեփական
կյանք ունեցող Էակների, հարաբերվել մարդկանց և միմյանց հետ։ Այդ

5
հատկություններով օժտված լինելու հանդեպ։ Ազգայիե և համաշխարհային կրոններում
ֆետիշիստական հավատալիքի դրսևորումներից են սերնդագործության օրգանների
(լինգամ), խաչի, մասունքների, սրբապատկերների, «սուրբ վայրերի»
(բուդդայականության մեջ՝ Բուդդայի այցելության տեղերը, Կուտոդո քաղաքը,
Քրիստոնեության մեջ՝ Երուսաղեմը, Գողգոթա բլուրը, իսլամի մեջ՝ Քաաբի տաճարի Սև
քարը, կիսալուսինը) պաշտամունքները։ Ֆետիշիստական հավատալիքը դրսևորվում է
քարե, փայտե, կավե կուռքերի ստեղծման ու երկրպագման, զանազան թալիսմանների
գործածության մեջ։ Ֆետիշների պահպանման, նրանց մատուցվող ծեսերի ու նրանց հետ
հաղորդակցվելու մենաշնորհը պատկանել է կախարդներին, շամաններին։ Նախնական
հավատալիքների բոլոր այս տեսակներն էլ որոշակի ձևափոխություններով վերառնվել,
պահպանվել են բազմաստվածության մեջ ու փոխանցվել միաստվածական կրոններին։
Պատմագիտական աղբյուրները վկայում են, որ հնադարում հին հայերին որպես
հնագույն էթնոսներից մեկին, նույնպես բնորոշ է եղել բնության ուժերի ու երևույթների
պաշտամունքը։ Նրանք էլ են ունեցել արգակի, լուսնի, աստղերի, ջրի, կրակի, գետերի,
ծառերի, բույսերի պաշտամունքը։ Այսպես, պատմահայր Խորենացին նշում է, որ հայոց
Վաղարշակ թագավորը «Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում
արեգակին, լուսնին»։ Հին հայերի համար երկնային այդ լուսատուները կատարել են
ֆետիշի դեր։ Արևը աստվածացվել ու նույնացվել է կյանքի հետ։ Մարդու կյանքը ոչ
միայն անմիջական կախման մեջ է դրվել, այլև նույնացվել է արեգակի հետ։ Դրա
վկայություններից է ժողովրդական լեզվում առկա՝ արևիդ մեռնեմ/=կյանքիդ մեռնեմ/,
արևդ մեռնի/=կյանքդ մեռնի/ արտահայտությունները։ Հին հայերի համար
պաշտամունքի առարկա են եղել Եփրատ ու Տիգրիս գետերը, Մասիս և Արագած
սարերը, սոսի, բարդի, կաղնի ծառերը, բույսերից՝ լոշտակը և այլն։ Իսկ
մոգականկախարդական հավատալիքները դրսևորվել են բախտագուշակության,
բուժական, սեռական, վնասաբեր մոգության ձևերով։ Անիմիստական
պատկերացումները արտահայտվել են բարի ու չար ոգիների, մարդկային հոգու
հետմահու գոյության մասին հավատալիքներում։ Նախնիների պաշտամունքի հետ է
կապվում նրանց հոգիների անմահ լինելու հավատը։ Այստեղից էլ՝ նրանց հիշատակին
նվիրված բազմաթիվ ծեսերն ու սովորույթները, որոնք որոշ փոփոխություններով
պահպանվել են մինչև այժմ։
Կրոնական գիտակցության լինելիության մեջ որակապես մի նոր աստիճան է
տոհմացեղային հավատալիքների կամ կրոնների դարաշրջանը, որն անմիջականորեն
նախնիների պաշտամունքի հետ։ Այս փուլին բնորոշ անցում է կենդանիների, բույսերի՝
որպես մարդու նախնիների, սրբացումից ու պաշտամունքից դեպի մարդու՝ տոհմի կամ
ցեղի առաջնորդի, հիմնադիր-նախնիների սրբացմանը ու այնուհետև նաև
աստվածացմանը։ Եթե նախնական հավատալիքների փուլում մարդը դեռևս իրեն չի
տարբերում ու չի հակադրում բնությանը, իր միջավայրին, այլ իրեն ընկալում է որպես
այդ միջավայրի, բնության օրգանական մաս և իր էությունն էլ փնտրում է ոչ թե իր մեջ,
այլ իրենից դուրս՝ բնության երևույթների ու կենդանինների մեջ, ապա հասնելով

6
հոգևոր զարգացման՝ ինքնաճանաչման համեմատաբար բարձր աստիճանի, նա
գիտակցում է ինքն իրեն ու իր էությունը՝ իբրև բնությունից տարբեր էություն։ Եվ այս
պահից արդեն իր ծագումը ածանցում է ոչ թե կենդանուց կամ բույսից, այլ իր նմանից՝
մարդուց։ Սա արդեն տոհմացեղային միությունների ձևավորման դարաշրջանն է, երբ
տոհմը կամ ցեղը գիտակցում է իրեն որպես արյունակացական կապերով միմյանց հետ
կապված մարդկային կազմավորում, որը սկիզբ է առնում նախահորից
(նախամարդուց)։ Տոհմացեղային հավատալիքներում, որպես կանոն, պաշտամունքի
առարկա են դառնում արյունակիցների մեջ կենդանության ժամանակ իրենց
ընդունակություններով, օժտվածությամբ աչքի ընկած ուժեղ, ճարպիկ, խիզախ, խելացի
անհատները։ Սրբացված նախնիները, պատմական զարգացմանը զուգընթաց,
աստիճանաբար օժտվում են գերմարդկային, անսովոր ընդունակություններով ու
հատկանիշներով, օտարվում են երկինք ու վերածվում երկնային էակների։ Տոհմի
առաջնորդի՝ որպես հիմնադիր-նախահոր, սրբացման ու պաշտամունքի հիմքում
ընկած են եղել նրա անսովոր ընդունակությունները՝ խիզախությունը, գիտելիքները,
կազմակերպչական հատկությունները և այլն։ Հենց նման նախահոր-նախնու կյանքի ու
գործունեության հետ են կապվել սահմանված-ընդունված բազմաթիվ սովորույթներն ու
ավանդույթները։ Հետագայում այդ սովորույթի ուժով էլ տոհմի առաջնորդությունը
դառնում է ժառանգական։ Իսկ երբ ձևավորվում է պետությունը, այդ հավատալիքները
ներառվում են ցեղային, ազգային-պետական կրոններում։ Այս փուլից արդեն
թագավորների վերածված ցեղերի առաջնորդները համարվում են աստծու
«ընտրյալներ», որոնք, գտնվելով նրա հովանավորության ներքո, պաշտվել են որպես
կենդանի աստվածներ, ինչպես օրինակ՝ փարավոնները Հին Եգիպտոսում, կայսրերը՝
Հին Հռոմում։ Հասարակության աստիճանական շերտավորմանը զուգընթաց, երբ
մարդիկ բաժանվում են առանձին խմբերի իշխողների և հպատակների, հարուստների և
աղքատների, նրանց սոցիալական դրությունը սկսում են բացատրվել աստծո առաջ
նախնիների ունեցած ծառայություններով կամ մեղքերով։ Կաստայական
շերտավորումը Հին Հնդկաստանում դրա պերճախոս վկայությունն է։ Նախնիների
պաշտամունքը՝ իբրև մարդու ինքնագիտակցության զարգացման ու ինքնարժևորման
պատմական գործընթացի օրինաչափ արդյունք, շարունակում է պահպանել կապը
իմացության նախորդ աստիճանի՝ նախնական հավատալիքների հետ։ Այսպես,
կենդանակերպ աստվածները կենդանական մարմնով, մարդու գլխով, շատ հաճախ՝
կնոջ դեմքով, ձկան կամ առյուծի մարմնով, այդ իրողության վկայություններն են։ Նման
հավատալիքներ ունեցել են բոլոր հին ժողովուրդները տոհմացեղային միությունների
գոյացման, միասնական էթնոսի, պետության առաջացման և ձևավորման
դարաշրջանում։
Հնագույն մյուս ժողովուրդների նման, հայերը ևս սրբացրել ու աստվածացրել են
իրենց նախնիներին, մասնավորապես, նախահայր-նահապետ Հայկին, որի
ինքնանվանումը (էթնոնիմ) ծագում է նրա անունից։ Հին հայերը երկնակամարի

7
ամենապայծառ համաստեղություններից մեկը կոչել են նրա անունով Հայկի
համաստեղություն (Արևմտյան մշակույթում՝ Օրիոն)։ Իսկ հին չինացիների մոտ
նախնիների պաշտամունքը դրսևորվել է ծնողների և ավագների, հատկապես մեծ եղբոր,
պաշտամունքի ձևով, որը արտահայտվում է հարգանքի տուրքը խորհրդանշող բարդ և
ցայժմ խստորեն պահպանվող ավանդական ծիսակարգում։ Հրեաքրիստոնեական
ավանդույթում տասը պատվիրաններից մեկը՝ պատվիր ծնողներիդ, նույնպես
նախնիների պաշտամունքի դրսևորումներից է։

ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՊՈԼԻԹԵԻԶՄ)

Բազմաստվածություն (հուն․  - շատ, ς - աստված) բազմաստվածություն։


Կրոնական հին հավատալիքներին հաջորդել է բազմաստվածությունը,
որպես տոհմացեղային միությունների ձևավորման գաղափարական
արտացոլում։ Փոխարինելով տոհմացեղային հավատալիքները՝ բազմաստվածությունը
նշանավորում է հոգևոր զարգացման, ինքնաճանաչման և աշխարհընկալման նոր
մակարդակ։ Բազմաստվածությունը իբրև կրոնական գիտակցության զարգացման
որակապես նոր աստիճան, ձևավորվում է դիցաբանական պատկերացումների հիման
վրա։ Դիցաբանությունը տվյալ ժողովրդի հավաքական գիտակցությունն է, հոգևոր
ինքնահաստատման յուրահատուկ եղանակ, որի մեջ ժողովուրդը (էթնոսը) գիտակցում
է իր հոգևոր միասնությունը և ինքնարժևորում իրեն՝ որպես իր նմանից՝ նախամարդուց
(նախահորից) սերված ինքնուրույն տեսակ՝ ի տարբերություն և ի հակադրություն
նախնական հավատալիքների՝ տոտեմիզմի, որի մեջ այդ միասնությունը
արտահայտվում էր մարմնավոր-նյութական սկզբի, այն է՝ բուսական կամ կենդանական
աշխարհի հետ ունեցած միասնության տեսքով։
Դիցաբանությունը նաև էթնիկական աստվածների առաջացումն է, դրանց անուննեով
վավերացնում և հաստատվում է էթնոսի գոյությունը՝ որպես ինքնուրույն տեսակ։
Դիցաբանությունը, ըստ Ֆ. Շելլինգի, այն ստեղծող ժողովրդի առաջին օրենսդրությունն
է, որովհետև «շնորհիվ օրենքների է ժողովուրդը դառնում ժողովուրդ»։
Առասպելաբանության մեջ արդեն կա կրոնականության տարրը, և այդ տարրի հետագա
զարգացումն է ծնում կրոն։ Առասպելականացված առաջնորդներն ու հերոսներն են
վերածվում աստվածների։ Դիցաբանական աշխարհայացքում իրականությունը
ընկալվում և իմաստավորվում է իր ամբողջության, միասնության մեջ. գիտելիքներն ու
հմտությունները, նորմերն ու պատկերացումները, հավատալիքներն ու ծեսերը հանդես
են գալիս համադրված, չտարորոշված կերպով։
Բազմաստվածության բնորոշ գծերն են՝ աստվածների պանթեոնի ձևավորումը,
գլխավոր աստծու՝ որպես տիեզերքի արարչի ու գերագույն կառավարչի, պաշտամունքը,
նրան ենթակա, արյունակցական կապերով միմյանց հետ կապված աստվածությունների
(միավորված տոհմերի ժառանգական կապի արտացոլում) դիցերի ու դիցուհիների
առկայությունը։ Դիցարանի յուրաքանչյուր աստված համարվել է բնության կամ

8
հասարակական կյանքի որևէ ոլորտի հովանավոր, կառավարող ուժ։ Աստվածների և
մարդկանց փոխհարաբերությունները ունեցել են անմիջական բնույթ։ Աստվածները
նման են եղել մարդկանց, օժտվել են մահկանացուներին բնորոշ հատկանիշներով կերել
- խմել են, կռվել - հաշտվել, սիրել - ատել, խորամանկել - դավաճանել, տխրել–
ուրախացել։ Հեթանոսական աստվածները ունեցել միայն մեկ տարբերիչ հատկանիշ՝
օժտվել են անմահությամբ, եղել են հզոր էակներ, բնակվել են բարձր լեռների
գագաթներին կամ երկնքում։ Որպես կանոն՝ գերագույն աստծու դերը ստանձնել է
տոհմերի միավորման գործընթացը ղեկավարող էթնոս-ցեղի աստվածը, իսկ նրան
ենթակա աստվածությունները խորհրդանշել են ձևավորված պետության մեջ
միավորված մյուս ցեղերի ու տոհմային միությունների աստվածությունները։
Բազմաստվածության առաջացումով ձևավորվում է քրմական դասը՝ աստվածներին
նիրված պաշտամունքային գործողությունները իրականացնող, մարդկանց և
աստվածների փոխհարաբերությունները կարգավորող, երկրի, պետության
հոգևորկրոնական կյանքը տնօրինող մարդիկ։ Հասարակության շերտավորմանը
համապատասխան քրմական դասի մեջ նույնպես կատարվում է շերտավորում, և
առանձնանում են գլխավոր քրմեր, որոնք, որպես կանոն, լինում են պետության
ղեկավարները։ Թագավոր-քուրմը, իր ձեռքում կենտրոնացնելով աշխարհիկ և հոգևոր
իշխանությունը, աստվածացվում է իր հպատակների կողմից և վերածվում
պաշտամունքի առարկայի։ Իսկ ավելի ուշ, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները
տարանջատվում են․ առաջինը կենտրոնանում է թագավոր-միապետի ձեռքում, իսկ
երկրորդը դառնում է քրմերի մենաշնորհը։ Այսուհետ հասարակության հոգևորմտավոր
կյանքը՝ գրի ու գրականության, արվեստի, գիտության զարգացումը, աստվածներին
նվիրված ծիսակատարությունների ու պաշտամունքային արարողությունների
կատարման հետ մեկտեղ, քրմական դասի համար դառնում է հիմնական զբաղմունք։
Քրմերը համարվել են ոչ միայն սուրբ ավանդույթի ու հավատալիքների
պահպանողները, գիտակները, այլև աշխարհիկ շատ նորմերի, օրենքների
սահմանողներ ու ժամանակի գիտական մտքի ներկայացուցիչներ, մասնավորապես,
գրավոր լեզվի ստեղծողներ։ Նախնադարյան հասարակություններում աշխարհիկն ու
սարկալը՝ սրբազնականը միահյուսված են եղել։
Կրոնական պատկերացումների առաջին մշակողներն ու համակարգողները այսպես
կոչված «սուրբ գրքերի» ու սուրբ ավանդույթի հեղինակները նույնպես եղել են քրմեր։
Քրմական դասը համարվել է հասարակության բարձրագույն խավը։ Առավել ակնհայտ
դա երևում է Հին Հնդկաստանի օրինակով, որտեղ քրմերը, այն է՝ բրահմանները,
համարվել են բարձրագույն կաստայի ներկայացուցիչներ։ Ավելի ուշ հասարակական
կյանքի շերտավորմանը զուգընթաց, երկնքում աստվածների միջև նույնպես
կատարվում է շերտավորում - դերաբաշխում, երբ յուրաքանչյուրը օժտվում է որոշակի
դեր-գործառույթով՝ դառնալով իրականության այս կամ այն ոլորտի հովանավոր ուժ
կամ պատասխանատու։ Չնայած այդ ընդհանուր հատկանիշներին՝ յուրաքանչյուր

9
էթնոս (ժողովուրդ) ստեղծել է միայն իրեն բնորոշ հավատալիքներ ու դրանց
համապատասխանող մշակութային արժեքներ։
Բոլոր դասական ժողովուրդները՝ շումերները, հին հնդիկները, հին եգիպտացիները,
հին հույները, հին հայերը և ուրիշներ, ունեցել են իրենց աստվածների պանթեոնը՝
էթնիկական յուրահատկություններով ու փոխառնչություններով հանդերձ։ Այսպես
օրինակ՝ շումերական աստվածների պանթեոնը կառուցված է եղել գերդաստանի
սկզբունքով. գերագույն աստվածությունը կամ աստվածների հայրը կոչվել է Անու,
Նինգալը համարվել է աստվածների մայրը, էնլիլը՝ պատերազմի աստված, Նինիբը՝
լրաբեր աստված, էնուգին՝ իշխող աստված, Ռամմա՝ փոթորկի-որոտի աստված,
Իռագալ՝ քամու աստված, Շամաշ՝ արև-աստված, էա՝ իմացության, Իշտար՝
աստվածների թագուհի, Ութու արևի աստված, Զուենի լուսնի աստված, նաև՝ Ինանա,
Մուժարի, Լուգալ և այլ աստվածություններ։ Շումերների դիցաբանական
պատկերացումներում ամեն մի երկիր, քաղաք և անձ ունեցել է իր գերբնական
հովանավոր-աստվածությունը, որը շումերական գրավոր հուշարձաններում կոչվել է
լամա (սրբություն)։ Շումերական դիցարանի մասին տեղեկություններ է հաղորդում
«Գիլգամեշը և անմահների երկիրը» վեպերգը, որտեղ ասվում է, որ երկնքի աստծո
Անուի և երկրի աստվածուհու Կիի՝ մերձեցումից ծնվում է եթերի (օդի) աստված Էնլիլը։
Վեպերգում տեղեկություններ է պարունակվում Արատտայի՝ որպես անմահների և
«սուրբ օրենքների», երկրի մասին։ Շումերական «Գիլ-գամեշ» դյուցազնավեպում
տեղեկություններ կան նաև ջրհեղերի մասին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 2100-1966թթ.։
Ըստ շումերական դիցաբանության՝ ջրհեղեղից փրկվածներին աստվածները
անմահություն են շնորհել և ուղարկել անմահության երկիր․․․ Ջրհեղեղից հետո
Գիլգամեշը հասնում է անմահություն ստացածների երկիր՝ Արատտա (=Արարատ), որը
գտնվել է Եփրատ և Տիգրիս գետերի վերին հոսանքների մոտ։
Առավել ամբողջական, համակարգված և սպառիչ է հին հույների աստվածների
պանթեոնը։ Հին հունական աստվածների մասին գրավոր տեղեկություններ են
պարունակվում հին հունական լեգենդներում և առասպելներում, մասնավորապես
դրանց գրական-գեղարվեստական մշակումներ հանդիսացող Հոմերոսի «Իլիական» և
«Ոդիսական» պոեմներում և Հեսիոդոսի «Թեոգոնիա» (Աստվածների ծագումը)
աշխատությունում։ Հին հունական աստվածների բնակատեղին բարձրաբերձ Օլիմպոս
լեռն էր, որտեղից էլ Զևսը իր կնոջ՝ Հերայի հետ միասին կառավարել է Տիեզերքը,
տնօրինել աստվածների ու մարդկանց ճակատագիրը։ Հին հույների աստվածների
պանթեոնը կառուցված է եղել նահապետական գերդաստանի սկզբունքով։ Շանթարձակ
Զևսը համարվել է Օլիմպոսի բնակիչների ու մարդկանց հայրը, իսկ Հերան՝
ամուսնության, ընտանիքի հովանավոր աստվածուհի։ Նրանց որդիներն ու դուստրերը,
եղբայրներն ու քույրերը եղել են բնական կամ հասարակական կյանքի այս կամ այն
ոլորտի հովանավոր դից կամ դիցուհի։ Այսպես, նրանց զավակներից Ապոլլոնը
համարվել է արվեստի, Արտեմիսը՝ որսորդության, կենդանիների, Մետիսը՝
բանականության, Ափրոդիտեն գեղեցկության, Աթենաս-Պալլասը ռազմի, պատերազմի,

10
Հեփեստոսը՝ դարբնության, արհեստի, Էյրենեն՝ խաղաղության, Նիկեն՝ հաղթանակի,
Հեստիան՝ կրակի և ընտանեկան օջախի, Դեմետրան՝ հողի արգավանդության, Հադեսը՝
ստորգետնյա թագավորության, Պոսեյդոնը՝ ջրերի-օվկիանոսի, նրա դուստրը Թեմիսը՝
օրենքների պահապան, Դիկեն՝ արդարության, Տիքեն՝ ճակատագրի, էրոսը՝ սիրո,
Հիպնոսը՝ քնի, Թանաթոսը՝ մահվան, Հերմեսը՝ աստվածների պատգամաբեր, Դիոնիսը՝
գինու-գինեգործության աստվածություններ և այլն։ Օլիմպոսի աստվածների
հարաբերություններում արտացոլվել են տոհմատիրական հասարակարգին բնորոշ
հարաբերությունները։ Այսպես, Հերան Զևսի և՛ քույրն էր, և՛ կինը միաժամանակ։
Աստվածների և մարդկանց վրա իշխելու համար նրանց միջև ընթացող պայքարը խառը
ամուսնությունների դարաշրջանին բնորոշ գծերի, մայրիշխանության՝
հայրիշխանությամբ փոխարինվելու պատմական գործընթացի ակնհայտ
արձագանքներն են։
Բազմաստվածության աստվածների պանթեոնում ոչ միայն կան բազմաթիվ
հովանավոր, դեր-գործառույթով շնորհված, նախարարական պորտֆեյլ իրականացնող
աստվածներ՝ պատերազմի, սիրո և պտղաբերության, գյուղատնտեսության, անձրևի,
փոթորկի, գրի և դպրության և այլն, այլ աստիճանաբար ձևավորվում է գերագույն
աստծո կամ աստվածության կամ աստվածային ընտանիքի մոդելը, որը իշխում է մյուս
աստվածների վրա, ինչպես թագավոր-միապետը՝ ինշխանների ու ժողովրդի վրա։
Գերիշխող աստվածային ընտանիքի հայրը համարվում էր բոլոր աստվածների
աստվածը կամ նրանց հայրը, իսկ հպատակ աստվածները՝ նրա որդիները։ Գերագույն
աստծո գաղափարը նկարագրելու համար երբեմն գործածվել է «աստվածային
խորհուրդ» արտահայտությունը, որտեղ գերագույն աստվածը հանդիսանում էր այդ
խորհրդի «նախագահը», իսկ հպատակ, հովանավոր, դեր-գործառույթով շնորհված,
«նախարարական պորտֆեյլ» իրականացնող աստվածները՝ այս խորհրդի անդամներ։
Այս երևույթը տարածված է եղել գրեթե ամենուր, որտեղ աստվածների պանթեոնում
գործել է գերագույն աստծո մոդելը։ Այս մոդելը նկարագրված է նաև Աստվածաշնչի
բազմաթիվ հատվածներում, երբ աստված ասում է․ «մարդ ստեղծենք մեր պատկերով»
(Ծննդ. 1. 26) կամ «ինջնենք ու խառնենք նրանց լեզուն» (Ծննդ. 11. 7) և այլն։ Հետևապես,
այս համատեքստում միջաստվածային հարաբերություններում գործել են հետևյալ՝
գերագույն աստված - նախարար աստված, աստվածների աստված - վասալ աստված,
հայր աստված - որդի աստված մոդելները:

ՀԵՆՈԹԵԻԶՄ

Հենոթեիզմը (հուն․ ‘- մեկ, առաջին,ς-աստված) ընդունում է տարբեր


աստվածների գոյությունը, սակայն պաշտում է մեկ աստծո։ Հենոթեիզմը համարժեք է
միապաշտությանը։ Մասնագիտական գրականության մեջ կա ևս մեկ տերմին, որը
նույնպես նշանակում է միապաշտություն (monolatery - մոնոլաթերի)։ Այս երկու

11
տերմինները համարժեք են և օգտագործվում են մեր կողմից որպես հոմանիշներ։
Կրոնագիտության դասագրքերում կամ ուսումնաօժանդակ գրականության մեջ
հենոթեիզմը այնքան էլ տարածված տերմին չէ, որքան բազմաստվածությունը և
միաստվածությունը։ Այդուհանդերձ, այս տերմինի հազվադեպ գործածումը դեռ չի
նշանակում, որ այդ ֆենոմենը գոյություն չի ունեցել անցյալի կրոնական գիտակցության
մեջ։ Հենոթեիզմը բազմաստվածությունից դեպի միաստվածության անցումային փուլ է,
այն միջանկյալ տեղ է զբաղեցնում երկուսի միջև։ Կրոնական գիտակցության մեջ
հենոթեիզմը աստիճանաբար անցում է բազմաստվածությունից դեպի
միաստվածության, որը հիմնականում պայմանավորված է սոցիալ-քաղաքական
գործոններով։ Հենոթեիզմի մասին մանրամասները տե՛ս «Միաստվածություն» մասում։

ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՄՈՆՈԹԵԻԶՄ)

Միաստվածություն (հուն․ ς – մեկ, միակ, ς - աստված) միաստվածություն։


Հենոթեիզմը՝ որպես բազմաստվածության և միաստվածության միջև անցումային ձև,
նախապատրաստել է համապատասխան հող մոնոթեիզմի առաջացման համար և
հանդիսացել է վերջինիս ձևավորման հիմքը։ Բազմաստվածությունից անցումը
միաստվածության տեղի է ունեցել աստիճանաբար, ոչ մի ժողովրդի մեջ այդ անցումը
միանգամից տեղի չի ունեցել, անգամ հրեական մոնոթեիզմը ձևավորվել է
հարյուրամյակների ընթացքում։ Այդ ընթացքում հին ու նոր աստվածները գտնվում էին
փոխներգործության գործընթացի մեջ, նոր աստվածները երկար ժամանակ
շարունակում էին մնալ երկակի ու հակասական, որոշ դեպքերում նաև՝ ստվերում։
Հետեզհետե որոշակի է դառնում մի աստծո գաղափարը, դիցարանները կրճատվում են,
աստվածների կերպարները ձուլվում են կա՛մ պաշտոնական ճանապարհով ակտիվ
քարոզչությամբ ի օգուտ մեկ աստծո, կա՛մ ստորին դասկարգերի պատկերացումների
մեջ։
Հարկ է նշել, որ մոնոթեիզմը որպես կրոնական գիտակցության ձև անցել է
երկարատև գործընթաց և բազմաստվածությունից անմիջականորեն և
տրամաբանականորեն առաջացել և ձևավորվել է ոչ թե մոնոթեիզմը, այլ հենոթեիզմը
կամ միապաշտությունը (monolatery - մոնոլաթերին): Միապաշտությունը տարբերվում է
միաստվածությունից, թեև երկուսի մեջ էլ գործել է մեկ աստծո պաշտամունքը։ Եթե
միաստվածությունը ենթադրում է, որ կա կամ գոյություն ունի միայն մեկ ու միակ
աստված, որին պիտի մարդը պաշտի, ապա միապաշտության հիմքում ընկած է այն
գաղափարը, որ կան կամ գոյություն ունեն տարբեր աստվածներ, սակայն անհրաժեշտ է
պաշտել դրանցից միայն մեկին, իսկ միապաշտության կամ մեկ աստծո պաշտամունքի
ջատագովները ուղղորդված կրոնական քարոզչութամբ պիտի տարածեն այս կոնկրետ
մեկ աստծո գաղափարը և նրա պաշտամունքը։ Անգամ հրեաների մոտ անմիջապես չի
եղել մոնոթեիզմ, այլ այն անցել է երկարատև գործընթաց, որը ընթացքում
միապաշտությունից աստիճանաբար անցում է կատարվել դեպի միաստվածության։ Այդ

12
ընթացքում հենոթեիզմի կամ միապաշտության ջատագովները՝ հրեական կրոնական
գաղափարախոսները՝ մարգարեները, դարերի ընթացքում քարոզել են յահվեիզմի
կուլտը որպես միապաշտություն, իսկ հետեզհետե նաև՝ որպես մեկ ու միակ աստված,
այսինքն՝ միաստվածություն։
Հրեաները բացարձակ մոնոթեիզմի անցան միայն բաբելոնյան գերությունից հետո մ․
թ․ա․ V դարում, իսկ մինչ այդ սկսած մ․թ․ա․ XIII-XII դարերից ակտիվորեն քարոզվել է
միապաշտության գաղափարը ի օգուտ Յահվեի պաշտամունքի։ Այդ մասին են վկայում
Հին Կտակարանի բազմաթիվ տեքստեր ու հատվածներ, հատկապես Հին Կտակարանի
մարգարեական գրքերը, որտեղ բազմիցս ասվել է այն մասին, որ հրեաները պաշտել են
տարբեր աստվածների, թեև նրանց հստակ պատվեր էր տրված, որ պաշտեն միայն մի
աստծու՝ Յահվեին (Եհովա)։ Անգամ տասնաբանյայի առաջին պատվերը իր բնույթով
միապաշտական (=հենոթեիստական) է, քան թե միաստվածական․«Ես եմ Եհովան քո
Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի։ Բացի ինձանից ուրիշ
աստվածներ չունենաս» (Ելից 20. 23): Այս հատվածից պարզ է դառնում, որ այստեղ
խոսքը վերաբերում է միապաշտությանը և ոչ թե միաստվածությանը, քանի որ «ուրիշ
աստվածներ չունենաս» միտքը նշանակում է, որ գոյություն ունեն այլ՝ տարբեր
աստվածներ, սակայն խորհուրդ չի տրվում դրանց պաշտել։ Թեև «ուրիշ աստվածներ»
կան, բայց պատվերը հստակ է՝ պաշտել միայն Յահվեին։ Սա միապաշտություն՝
հենոթեիզմ է և ոչ թե միաստվածություն, քանի որ միաստվածական մտքի դեպքում
կասվեր, որ կա միայն մեկ ու միակ աստված և «ուրիշ աստվածներ» արտահայտությունը
չէր գործածվի։ Այս հատվածում «ուրիշ աստվածներ չունենաս» միտքը տրամաբանորեն
նշանակում է, որ կան տարբեր աստվածներ, ինչը չի հերքվում, բայց դուք՝ հրեաներդ
պաշտեք միայն Յահվեին։ Սա միապաշտության (հենոթեիզմի) դասական օրինակ է։
Այսպիսով՝ բազմաստվածությունից միաստվածության անցումը իրականացվել է
միջանկյալ աստիճանի միջոցով և այդ անցումը տեղի է ունեցել հետևյալ կերպ․
բազմաստվածություն-հենոթեիզմ (=միապաշտություն)-միաստվածություն։
Երկարատև էվոլյուցիայի արդյունքում բազմաստվածության գերագույն
ցեղայինաստվածը աստիճանաբար վերածվում է մեկ ու միակ աստծու, որին էլ
շնորհվում են նախորդող բոլոր աստվածների դեր-գործառույթները և վերջինս հանդես է
գալիս որպես (կամ դառնում է) մեկ ու միակ, ամենահզոր և ամենակարող աստված, իսկ
հետագայում շնորհիվ վերազգային կամ համաշխարհային կոնկրետ կրոնի այդ
նախկինում տոհմացեղային որոշակի դեր-գործառույթ իրականացնող աստվածը
դառնում է համաշխարհային, ունիվերսալ, մեկ ու միակ, ամենահզոր և ամենակարող,
տիեզերքի արարիչ աստվածը։ Այսպիսին է բոլոր կրոնների աստվածների
պատմությունը և նրանց անցած ճանապարհը։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

13
Ներբեռնել

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Աշխատանք գրականության հետ: Ուսումնասիրել և մշակել առաջարկվող


գրականությունը՝ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐ

1. Որոնք կրոնական գիտակցության տեսակները:


2. Ինչ է պոլիթեիզմը, հենոթեիզմը և մոնոթեիզմը:
3. Որոնք են կրոնի տիպաբանության մոտեցումները:
4. Ինչ է տոտեմիզմը և ֆետիշիզմը:
5. Ինչ է անիմիզմը և մոգությունը:

ԹԵՄԱՅԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ /ԱՆԴՐԱԴԱՐՁ/

Գնահատման թերթիկ
Գրիր դասախոսության կարևոր գաղափարները
Վերլուծել հենոթեիզմի և մոնոթեիզմի տարբերությունը Վերլուծել
աստվածային պանթեոնների կամ դիցարանների դերը տարբեր
մշակույթների մեջ
Վերլուծել կրոնի տիպաբանության կարևորությունը և նշանակությունը
կրոնական գիտակցության դրսևորումների, կրոնների դասակարգման
գործում

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հ. Հարոյան, Կրոնագիտություն, Երևան, 2005, էջ 79-89:


2. Ա․Հ․ Սարգսյան, Կրոնի տեսություն և պատմություն, Երևան, 2014, էջ 58-73:
3. Основы Религиоведения. Под редакцией И.Яблокова, М., 2004, էջ 89-97:
4. И.Яблоков, Религиоведение, М., 1998, էջ 236-243:
5. Религиоведение. Под редакцией И.Н.Яблокова, М., 2016, էջ 232-242։

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

14
1. А.Радугин, Введение в религиоведение, М., 2001, էջ 68-75:
2. В.Гараджа. Религиоведение, М., Аспект пресс, 1995, էջ 63-75:

15

You might also like