You are on page 1of 9

1․Անտիկ շրջանի փիլիսոփայական միտքը(Դեմոկրիտ, Պլատոն, Արիստոտել)

Փիլիսոփայության պատմության ուսումնասիրության հետ կապված՝


կարեւոր նշանակություն ունի փիլիսոփայական մտքի զարգացման
պարբերացման ու փիլիսոփայական ուղղությունների դասակարգման
խնդիրը։ Փիփսոփայական մտքի պատմության մեջ ընդունված է առանձ
նացնել հինգ խոշոր պատմաշրջան.
● Անտիկ փիլիսոփայության (մ.թ.ա. 6-րդ դ.– մ.թ. 5-6-րդ դդ.)
● Միջնադարի փիլիսոփայություն (3-5-րդ դ.– 14-րդ դ.)
● Վերածննդի փիլիսոփայություն (15-րդ դ . ֊ 16-րդ դ.)
● Նոր ժամանակի փիլիսոփայություն (17-րդ դ.– 19-րդ դ. առաջին կես)
● ժամանակակից փիլիսոփայություն (19-րդ դ. երկրորդ կեսից մինչեւ այսօր)
Այս պատմաշրջանները, որոնք ունեն իրենց ենթաշրջանները (ձեւավոր
ման, ծաղկման ու անկման), իրարից տարբերվում են փիլիսոփայության
«հավերժական» հիմնահարցերի լուծման եղանակներով, մեթոդներով եւ
ձեւերով։ Յուրաքանչյուր փիլիսոփայական պատմաշրջան ունի իմաստա
սիրման իր եղանակը եւ մտածողության իր չափանիշներն ու սկզբունքները։
Որքան էլ ինքնատիպ լինեն այդ պատմաշրջաններն առանձին վերցրած,
այնուհանդերձ, դրանք կազմում են մեկ միասնական ու օրգանական ամ
բողջություն, որում յուրաքանչյուրն ունի իր արժեքր, տեղը եւ դերը։
Փիլիսոփայության առաջին գաղութները ձևավորվեցին անտիկ Հնդակաստանում,
Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։
Հնդկաստանում բացի կրոնական տեսության զարգացնելուց առաջադրվեց նաև
մատերիալիստական սկզբունքը։ Ձևավորվեցին մասնավորապես յոգայի և
բուդդայականության տեսությունները։ Սրանք որոշ առումով ձերբազատված էին կրոնից։
Այս տեսությունները առաջ էին քաշում մարդու կատարելության սկզբունքը։ Ինչպե՞ս
դրան հասնել։ Յոգիզմի դեպքում դա հենվում էր առողջ ապրելակերպի վրա, իսկ
բուդդայականությունը առավելապես դաստիարակչական ուսմունք էր։
Հին հնդիկների կրոնադիցաբանական պատկերացումներն
ամփովւված են հնագույն գրական հուշարձաններում՝ Վեդաներում (վեդա
նշանակում է գիտելիք, իմացություն), այդ պատճառով այդ գրականությու
նը կոչվում է վեդայական։ Վեդաներր բաժանվում են չորս խմբի՝ Սամհիթ–
ներ, Բրահմաներ, Արանյակներ եւ Ուպանիշադներ։ Վեդաներում և ուպանիշադներում
տրվում էին ապրելակերպի կանոնները։
Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում րնկած է չորս «վե–
հագույն ճշմարտությունների» մասին ուսմունքր։ Առաջին ճշմարտությունն
այն է, որ մարդկային կյանքը տառապանք է։ Գոյություն ունենալ՝ նշանա
կում է տառապել։ Երկրորդ ճշմարտությունն այն է, որ այդ տառապանք նե–
րր ծնվում են որոշակի պատճառներից, որոնք են՝ ցանկությունները, կրքե–
րը, ձգտումները, ապրելու տենչը եւ այլն։ Երրորդ ճշմարտությունը ցույց է
տալիս տառապանքներից ազատագրվելու ուղին, այն է՝ հրաժարվել ցան
կություններից, զսպել կրքերը, ձգտումները և այլն։ Չորրորդ ճշմարտութ
յունն արդեն մատնացույց է անում այն առաքինությունները, որոնց հետեւե
լով՝ մարդը ազատվում է տառապանքներից եւ հայտնվում հավերժական
անխռով ու հանգիստ վիճակում։ Այդ առաքինություններն ութն են՝ ճիշտ
տեսնելը, ճիշտ ձգտումը, ճիշտ խոսքը, ճիշտ վարքը, ճիշտ ապրելակերպը,
ճիշտ ջանքը, մտքի ճիշտ ուղղվածությունը եւ ճիշտ կենտրոնացումը։ Փաս
տորեն, լիակատար փրկության համար անհրաժեշտ է իմացություն, ճիշտ
ապրելակերպ ու կենտրոնացում։ Վերջինս ընթանում է չորս փուլով, առա
ջին փուլում միտքր կենտրոնանում է «վեհագույն ճշմարտությունների»
ըմբռնման ու իմաստավորման վրա։ Երկրորդ փուլում՝ գոհանում է ձեռք բե
րած արդյունքներից, երրորդ փուլում՝ ազատվում է նաեւ այդ ինքնագիտակ
ցության վիճակից, իսկ չորրորդ փուլում՝ ընկնում կատարյալ անխռովութ
յան եւ անտարբերության մեջ, այսինքն՝ նիրվանայի՝ հավերժական հանգստի,
լռության եւ երանելի վիճակի մեջ։
Փիլիսոփայական միտքը իր լիարժեք բյուրեղացումը գտավ անտիկ
Հունաստանում։ Տետրից մնացածը
Շարժման գոյության դեմ բերվող ընդհանուր ապորիան Զենոնր ձեւա
կերպում է հետեւյալ կերպ. «Շարժվողը չի շարժվում այն տեղում, որտեղ
գտնվում է եւ չի շարժվում այն տեղում, որտեղ չի գտնվում»։ Ըստ «Դիխոտո–
միա» ապորիայի՝ շարժվող մարմինր մի կետից մյուսին հասնելու համար
նախ պետք է անցնի այդ ճանապարհի կեսը, հետո այդ կեսի կեսը եւ այս
պես շարունակ։ Քանի որ վերջավոր տարածությունն անվերջ բաժանվում է,
ուստի մարմինն ոչ միայն չի կարող մի կետից հասնել մյուսին, այլեւ, առհա
սարակ, չի կարող սկսել շարժումր։ Ըստ «Աքիըեսը եւ կրիան» ապորիայի՝
արագավազ Աքիլլեսը չի կարող հասնել դանդաղաշարժ կրիային, որով
հետեւ մինչեւ հասնի կրիայի տեղր, վերջինս կանցնի որոշակի տարածություն
եւ այսպես շարունակ։ Ստացվում է, որ անհնար է անվերջ բաժանվող ժա
մանակում անցնել վերջավոր տարածություն։ «Թռչող նետը» ապորիայում
ցույց է տրվում, որ թռչող նետը չի շարժվում, քանի որ ժամանակի ամեն մի
պահին տարածության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ, որտեղ անշարժ է։
Իսկ քանի որ դա բոլոր ժամանակահատվածներում անշարժ է լինում, ու
րեմն՝ չի շարժվում։

Սոկրատեսի ամենատաղանդավոր աշակերտը Պլատոնն էր, որի ստեղ


ծած օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայությունը, լինելով դարակազմիկ
երեւույթ, վիթխարի ազդեցություն ունեցավ հետագա դարերի փիլիսոփայական մտքի
զարգացման վրա։
Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության հիմքում ընկած
է էյդոսների (տիպարների, էությունների, գաղափարների) մասին տեսութ
յունը։ Մինչեւ Պլատոնը գրեթե բոլոր հույն փիլիսոփաները համոզված էին,
որ գոյություն ունի մտահասանելի կեցություն, որը ճանաչվում է բանակա
նությամբ եւ գոյություն ունի զգայելի կեցություն, որը ճանաչվում է զգայութ
յուններով։ Մտահասանելի աշխարհր համարվում էր իսկական,
ճշմարիտ կեցություն, իսկ զգայելի աշխարհր՝ անիսկական, խաբուսիկ,
թվացյալ կեցություն։
Եթե զգայելի աշխարհում չկան րնդհանուր, անփոոփոխ էություններ, եզրակաց
նում է Պլատոնդ ուրեմն դրանք գոյություն ունեն մտահասանելի աշխար
հում։ Այսպիսով, ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի

աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի


գոյությունը, այսինքն՝ ընդհանուր հասկացություններին վերագրում է օբյեկ
տիվորեն գոյություն ունենալու հատկություն։ Եթե զգայելի աշխարհի իրերն
առաջանում ե ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն անվւոփոխ
են, անշարժ եւ միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն
զգայելի իրերից առանձին եւ անկախ, տարածությունից ե ժամանակից ան
դին՝ ինչ-որ «ճշմարտության հովտում»։
Իրերի աշխարհի գոյությունը բացատրելու համար Պլատոնը ճշմարիտ կեցությունից
(էյդոսների աշխարհից) զատ ըն
դունում է ոչ կեցության՝ նյութի գոյությունը։ Այլ կերպ ասած, իրերի առաջա–
ցումր բացատրելու համար Պլատոնր ընդունում է երկու սկիզբ՝ էյդոսը եւ
նյութը, որոնք իրենց բնույթով հավերժական են։ Նյութական-զգայելի իրերի
աշխարհը էյդոսի եւ նյութի փոխներգործության
արդյունք է։
Նյութական-զգայական աշխարհը ըստ Պլատոնի, ոչ էյդոսների, ոչ էլ նյու–
թի աշխարհ է, այլ դրանց արանքում գտնվող միջին կեցություն։ Չնայած
ոչ առանց էյդոսի, ոչ էլ նյութի հնարավոր չէ իրերի առաջացումը, այնու
հանդերձ, տարբեր են դրանց դերակատարում ներր։
Պլատոնի կարծիքով իրերի աշխարհը ճշմարիտ կեցության ստվերն է, խեղաթյուրված
պատկերը։ Իր տեսակետը հիմնավորելու համար Պլատոնը «Պետություն» աշխատության
մեջ բե
րում է հետեւյալ պատկերավոր համեմատությունը, պատկերացնենք մի քա
րանձավ, որում լույսի մի շող է րնկնում։ Երեւակւսյենք, որ այդտեղ ապրում
են մարդիկ, ովքեր ծնված օրից գտնվելով շղթաների մեջ, թույլ լույսի պայ
մաններում տեսնում են միայն ստվերներ։ Քարանձավի կալանավորները
համոզված են, որ այդ ստվերներն իսկական իրեր են։ Նրանք երբեք չեն
հավատա այն մարդուն, ով դուրս գալով քարանձավից, տեսնում է իսկա
կան իրերի աշխարհը եւ վերադառնալով՝ պատմում է իր տեսածի մասին։
Այժմ քարանձավի փոխարեն պատկերացնենք զգայական աշխարհը, լույ
սի փոխարեն Արեւը, կալանավորների փոխարեն մարդկանց, իսկ քարան
ձավից դուրս եկած կալանավորի փոխարեն՝ փիլիսոփային, որը մարդկանց
ասում է, թե գոյություն ունի իսկական գոյերի աշխարհ, իսկ այս աշխարհը
դրա ստվերն է։ Սակայն զգայապաշտ մարդիկ չեն հավատում փիլիսոփա
յին, չնայած նա մարդկանց բարին է ցանկանում։
ԱՐԻՍՏՈՏԵԼ
Հունական դասական վւիլիսաիայության մյուս իտշորագույն ներկայա
ցուցիչը Արիստոտելն է՝ հին աշխարհի մեծագույն մտածողը, որին անվա
նում են հունական փիփսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հու
նական փիփսոփայության «Զեւս»։ Պլատոնի վփփսռփայության նման՝ Ա–
րիսաոտեփ վւիլիսովւայ ությ ուն ը ես խոր ե անջնջեփ հետք է թողել հետագա
դարերի վւիփսոփայական մտքի զարգացման վրա։
Արիսսատելր Պլատոնի աշակերտն էր եւ այս իմաստով նա շարունակում
է զարգացնել պլատոնյան վփփսովւայության հիմնական գաղափարներր։
Չնայած նրանց հայացքներում առկա են րնդհանրություններ եւ նմանութ
յուններ, այնուհանդերձ, Արիստոտելի վփփսոփայ ությ ունր էականորեն
տարբերվում է Պլատոնի ուսմունքից։ Նախ, Պլատոնի լեզվամտածողութ-
յունր գեղարվեստական-դիցաբանական էր, իսկ Արիստոտելին ը՝ ձեւական-
տրամաբանական, երկրորդ, եթե Պլատոնր ճշմարիտ գիտելիքը, գեղեցիկր,
բարիքը փնտրում էր իդեալական աշխարհում, ապա Արիստոտելը՝ զգայա
կան ֊նյութական աշխարհում։ Եթե Պլատոնը այս աշխարհր համարում էր
էյդոսների ստվերների աշխարհ, ապա Արիսսատելր դա համարում իսկա
կան կեցության աշխարհ։ Պլատոնր էյդոսները հակադրում էր զգայական–
նյութական իրերին, մինչդեռ Արիսսատելր էյդոսները տեղավորում իրերի
մեջ որպես դրանց էություններ։ Երրորդ, եթե Պլատոնր րնդունում էր բնա
ծին գաղափարների եւ գիտելիքի գոյությունր մարդու հոգու մեջ, ապա Արիս–
տոտելր հոգին նմանեցնում է «մաքուր տախտակի», կարծելով, որ բնածին
է միայն ճանաչելու կարողությունը։ Սակայն Պլատոնի եւ Արիստոտեփ ուս
մունքների միջեւ գոյություն ունեցող տարբերություն ներր չպետք է բացար
ձակացնել. քանի որ, վերջին հաշվով, արիստոտեփզմր որոշ իմաստով կա
տարելագործված պլատոնիզմ է։
2․Միջնադարյան փիլիսոփայություն
Անտիկ դարաշրջանի վերջում՝ Հռոմեական կայսրության թուլացման ու
անկման ժամանակաշրջանում, աստիճանաբար, ձեւավորվում է միջնա
Դարյան փիլիսոփայությունը, որր գոյատեւում է մինչեւ 14– 15-րդ դարերր։
Քանի որ միջնադարյան փիփսոփայության պատմությունր սերտորեն
կապված է կրոնի, առաջին հերթին քրիստոնեության առաջացման ու տա
րածման պատմության հետ, ուստի, որոշ իմաստով միջնադարյան ւիիլիսո–
վւայությունն սկսվում է այն պահից, երբ առաջադրվում է փիլիսոփայութ–
յան եւ կրոնի (աստվածաբանության), բանականության եւ հավատի հարա
բերակցության հարցը, եւ ավարտվում է այն ժամանակ, երբ փիլիսոփայութ
յունը տարանջատվում է աստվածաբանությունից, իսկ բանականությունը
դոգմատիկական հավատից։
Ընդհանուր առմամբ միջնադարյան փիփսոփայությունր կարող ենք ան
վանել կրոնական վւիլիսովւայ ությ ուն այն իմաստով, որ փիփսոփայական
ուսմունքները, սկզրունքներն ու հասկացություններն օգտագործվում էին
հիմնավորելու եւ ապացուցելու կրոնական եւ եկեղեցական դոգմաներր։
Միջնադարյան փիփսոփայության զարգացման երկու հիմնական փուլե–
րր՝ ջատագովությունն ու հայրաբանությունը եւ սխոլաստիկան կազմում են
մեկ օրգանական միասնություն, սխոլաստիկան ջատագովական փիլիսո
փայության զարգացման տրամաբանական արդյունքն է։ Այնուհանդերձ,
դրանց միջեւ գոյություն ունեն նաեւ որոշակի տարբերություններ։ Առաջին,
ջատագովների եւ եկեղեցու հայրերի համար հավատի բովանդակությունր
Սուրբ Գիրքն էր, իսկ ւիիլիսովւայ ությ ուն ն օգտագործվում էր կրոնական
դոգմատիկայի ձեւակերպման նպատակով։ Սիտլաստիկայի համար հավա
տի բովանդակությունր ոչ միայն Սուրբ Գիրքն էր, այլեւ «եկեղեցու հայրերի»
կողմից ձեւակերպված դոգմաներր, իսկ վվղիսովւայությունն առավելապես
գործածվում էր այդ դոգմաներր բացատրելու, հիմնավորելու եւ համակար
գելու համար։ Անշուշտ, այդ տարբեբությունր չպետք է բացարձակացնել,
քանի որ արդեն իսկ հայրաբսւնության շրջանում, կրոնական դոգմաների
ձեւակերպմանը զուգրնթաց, դրանք հիմնավորվում ե համակարգվում էին։
Մյուս կողմից՝ սխալ կլիներ պնդել որ սխոլաստիկայի շրջանում կրոնական
ու եկեղեցական բոլոր դոգմաներն ստացան իրենց վերջնական ու ավար
տուն հիմնավորում ներր։ Սխոլաստիկան հիմնվում էր ոչ միայն հեղինա
կությունների վրա, այլեւ օգտագործում էր նրանց իմաստասիրման եղանա
կը եւ ոճը, կիրառում նրանց կողմից մշակված մեկնաբանական հնարներն ու
մեթոդներր։ Եթե «եկեղեցու հայրերր» որոնում էին ճշգրիտ ձեւակերպումներ,
ապա սխոլաստիկ մտածողները զբաղվում էին դրանց ձեւակերպման
խնդիրներով։ Այդ պատճառով, ի տարբերություն «հայրերի» կենդանի ու
անմիջական մտածելաոճին, սխոլաստիկային բնորոշ էր «չոր ու ցամաք»,
անկենդան ու ձեւական ոճր։
Ռեալիզմը միջնադարյան սխոլաստիկայի մեջ ուղղություն է, որը պնդում էր, որ
ընդհանուր հասկացությունները օժտված են ռեալ գոյությամբ և նախորդում են եզակի
իրերի գոյությանը։ Այն փաստորեն շարունակում էր Պլատոնի գիծը հասկացության և
օբյեկտիվ աշխարհի, ընդհանուրի և եզակիի հարաբերակցության հարցի լուծման մեջ։
Նոմինալիզմը միջնադարյան փիլիսոփայության մեջ ուղղություն է, որը ընդհանուր
հասկացությունները համարում էր սոսկ եզակի առարկաների անունները։ Ի
հակադրություն միջնադարյան ռեալիզմի նոմինալիստները պնդում էին, որ ռեալ կերպով
գոյություն ունեն միայն առանձին իրերն իրենց անհատական հատկություններով։
Երկակի ճշմարտությունը նշանակում է փիլիսոփայության ճշմարտությունների և
աստվածաբանության փոխադարձ անկախության և նրանց միջև օբյեկտիվ
հակասության հնարավորության ուսմունքը, որն առաջ եկավ միջնադարյան շրջանում և
ուղղված էր կրոնի կապանքներից գիտության ազատագրմանը։
3․Գերմանական դասական փիլիսոփայություն
Նոր ժամանակի եվրոպական փիլիսոփայության պատմության մեջ ա―
ռանձնահաաուկ տեղ են գրավում գերմանացի նշանավոր մտածողներ
Կանտի, Ֆիխտեի, Շելինգի ե Հեգելի փիլիսոփայական ուսմունքները, որոնք, միասին
վերցրած, սովորաբար անվանում են «գերմանական դասաa
կան փիլիսոփայություն»։
Կանտի փիլիսոփայական հայացքների զարգացումը սովորաբար բա
ժանում են երկու շրջանի՝ մինչքննադատական եւ քննադատական։ Մինչ–
քննադատական շրջանում (մինչեւ 70-ական թվականների սկիզբը) Կանտի
ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայա–
կան հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Մերժելով նյու
թի կրավորականության մասին Նյուտոնի տեսակետը՝ Կանտը, ի տարբե
րություն Լայբնիցի, կարծում է, որ ակտիվությամբ օժտված են ոչ թե հոգեւոր
մոնադները, այլ նյութը, որին բնորոշ են երկու հակադիր ուժ՝ վանողակա
նություն եւ ձգողականություն: Այդ ուժերն էլ պայմանավորում են նյութա
կան մասնիկների շարժումը։
Նախորդ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում, նշում է Կանտը, գտնվում էր
իմացության առարկան եւ ոչ թե իմացության եղանակների եւ հնարավորությունների
հետազոտությունը։ Դա դոգմատիկ փիլիսոփայություն էր, որովհետեւ անքննադատաբար
էր վերաբերվում բանականության եւ զգայության իմացական ունակություններին։
Մինչդեռ փիլիսոփայությունր պետք է ուսումնասիրի ոչ թե աշխարհը, այլ դրա
ճանաչողության եղանակր։ Այսինքն՝ նրա հետազոտության առարկան պետք է լինի ոչ
թե այն, թե ի՞նչ ենք ճանաչում, այլ՝ ինչպե՞ս ենք ճանաչում։ Այդպիսի
փիլիսոփայությունը Կանտն անվանում է «քննադատական» կամ «տրանսցենդենտալ» եւ
դա բնորոշում է որպես «կոպեռնիկոսյան հեղաշրջում» փիլիսոփայական մտքի
պատմության մեջ

Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխան տա


հետեւյալ հարցերին՝ ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ բ) ի՞նչ կարող է մարդը անել գ)
ինչի՞ վրա նա պետք է իր
հույսը դնի, դ) ի՞նչ է մարդը։
«Զուտ բանականության քննադատություն» իմացաբանական բնույթի
աշխատության մեջ Կանտը պատասխանում է «ի՞նչ կարող է մարդը իմա
նալ» հարցին։ Կանտր ելնում է այն փաստից, որ գիտությունր մեզ տալիս է
հավաստի գիտելիք։ Հետեւաբար, քննարկման առարկա պետք է դառնա ոչ
թեւայն, թեւ հնարավո՞ր է արդյոք գիտական գիաելիքր, այլ թե ո՞ր դեպքում
գիտելիքը կարող ենք համարել հավաստի, օբյեկտիվ եւ անհրաժեշտ։ Քանի
որ գիտելիքի արտահայտման ձեւր դատողությունն է, Կանտը նախ եւ առաջ
անդրադառնում է դատողությունների դասակարգմանն ու վերլուծությանը։
Նա տարբերակում է երկու տիպի դատողություն՝ վերլուծական (անալիտիկ)
եւ համադրական (սինթետիկ)։ Վերլուծական դատողությունները հիմնակա
նում նույնաբանություն ներ են, որովհետեւ դրանց ում պրեդիկատր նոր գիտե
փք չի հաղորդում սուբյեկտի մասին։ Օրինակ, «Բոլոր մարմիններն ունեն
տարաձգություն» դատողության մեջ պրեդիկատր չի րնդլայնում սուբյեկտի
մասին գիտեփքը, որովհետեւ «մարմին» հասկացության բովանդակության
մեջ անհրաժեշտաբար մտնում է «տարաձգություն» հասկաց ությ ունր։ Վեր
լուծական դատողությունների հիմքում ընկած է տրամաբանության նույ
նության օրենքը։ Կանտի կարծիքով, վերլուծական դատողություն ների ի–
մացական արժեքր չնչին է։
Համադրական դատողություններում պրեդիկատր րնդլայնում է մեր գի–
տելիքր սուբյեկտի մասին։ Օրինակ, «Որոշ մարմիններն ունեն ծանրութ
յուն» դատողությունում «ծանրություն» հասկացությունը տարբեր է «մար
մին» հասկացությունից եւ վերլուծության միջոցով հնարավոր չէ «մարմնից»
բխեցնել «ծանրություն» հասկացությունր։ Համադրական դատողությ ուն նե
րր իմացական ավեփ մեծ արժեք են ներկայացնում, քան վերլուծական
դատողություններր։ Կանտր տարբերակում է նաեւ ճանաչողության երկու ձեւ՝
ապրիորի (մինչփորձնական, փորձից չկախված) եւ ապոսթերիորի (փորձ
նական, էմպիրիկ)։
Կանտը տարբերակում է ճանաչողության երեք աստիճան՝ զգայակա
նություն, բանախոհություն եւ բանականություն։ Զգայական իմացությունն
իրականացվում է հայեցողության ձեւերի (տարածության եւ ժամանակի),
բանխոհականր՝ հասկացությունների, իսկ բանականը գաղափարների
միջոցով։
Գերմանական դասական փիլիսոփայությունը իր զարգացման գագաթ
նակետին է հասնում Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի աշխատություններում։
Հեգելը մշակել է փիլիսոփայության պատմության մեջ ամենահամա–
պարփակ օբյեկտիվ իդեալիստական և դիալեկտիկական համակարգը, որը
հայտնի է «բացարձակ իդեալիզմ» անվամբ։ Այդ փիփսոփայության ելակե
տային հասկացությունը բացարձակ գաղափարն է կամ համաշխարհային
բանականությունը։ Հեգելի կարծիքով՝ նախորդ փիլիսոփաների թերությունն
այն էր, որ նրանք չկարողացան հասկանալ եւ բացահայտել օբյեկտի եւ սուբ
յեկտի, բնության եւ ոգու դիալեկտիկական միսանությունր որպես մի համ–
ընդգրկող և բացարձակ սկզբի դիալեկտիկական զարգացման արդյունք։
Ըստ Հեգելի՝ գոյություն ունեցողի հիմքում ընկած է բացարձակ գաղափարը, որը
բանականություն է, մտածողություն, գոյի զարգացող բովանդակություն։ Հեգելի
փիլիսոփայական համակարգը բաժանվում է երեք մասի՝ տրամաբանության
փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։
Հեգելի փիլիսոփայական համակարգն սկսվում է տրամաբանությունից,
որի առարկան բացարձակ գաղափարն է որպես ինքնազարգացող հասկացությունների
համակարգ։ Տրամաբանությունր գիտություն է մտածողության, դրա հասկացությունների
եւ օրենքների մասին։ Եթե արիստոտելյան տրամաբանությունն ուսումնասիրում է
մարդկային մտածողության սուբյեկտիվ ձեւերը, ապա դիալեկտիկական
տրամաբանությունը՝ բացարձակ գաղափարի, կեցության եւ մտածողության օրենքներն
ու օրինաչափությունները։
Հեգելի բացարձակ իդեալիզմի դեմ կազմակերպած «մարդաբանական
ընդվզման» առաջին ներկայացուցիչներից էր գերմանացի փիլիսոփա
Լյուդվիգ Ֆոյերբախը։
Ֆոյերբախի փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում
կրոնի, աստվածաբանության և սպեկուլյատիվ իդեալիստական ուսմունք
ների քննադատությունը։ Նա հատկապես քննադատում է Հեգելի ուսմունքը,
նշելով, որ իդեալիստական փիլիսոփայությունը աստվածաբանության տա
րատեսակ կամ բանականացված աստվածաբանություն է։ Հեգելի կարծի
քով՝ փիլիսոփայությունը և կրոնը իրարից տարբերվում են ոչ թե ըստ բովանդակության,
այլ՝ ըստ ձեւի։ Միևնույն բովանդակությունը կրոնում ներ
կայացվում է զգայական կերպարների, իսկ փիլիսոփայության մեջ՝ հասկա
ցությունների միջոցով։
Մինչդեռ, ըստ Ֆոյերբախի, կրոնն ու փիփստիայութ–
յունն իրարից տարբերվում են րստ իրենց ուսումնասիրության առարկայի և
ճանաչողության եղանակի։ Ֆոյերբախր առաջադրում է այն տե
սակետը, որ փիփսոփայության «միակ, համապարփակ եւ բարձրագույն ա
ոարկան» պետք է փնի մարդը, այսինքն՝ փիփսոփայությունը պետք է լինի
մարդաբանական, որովհետեւ նրա բոլոր հարցերը, ի վերջո, պտտվում են
մարդու հիմնահարցի շուրջ։
4․Մարքսիստական փիլիսոփայություն
ուսմունքը, ըստ որի Ես-ը և «Դու»–ն գտնվում են միասնության մեջ։ Առանց
«դու»ի գոյության, չի կարող առաջանալ բարոյականություն, ոչ էլ կարող է
Ես-ը լինել երջանիկ։ Բարոյականությունր, չգիտի ոչ մի անհատական, մասնավոր
երջանկություն առանց ուրիշի երջանկության, չգիտի եւ
չի ուզում ոչ մի մեկուսացված երջանկություն, դա գիտի միայն «ընկերա
կան, ընդհանուր երջանկություն»։ Երջանկությունը ենթադրում է Ես-ի ե
«Դու»–ի, անհատական եւ հասարակական շահերի միասնություն։ Ֆոյերբա
խր պաշտպանում է ֆրանսիական լուսավորիչների կողմից առաջադրված
բանական եսասիրության սկզբունքը, ըստ որի՝ Ես-ի ճիշտ հասկացված շա
հը համընկնում է հասարակական, ուրիշների շահերի հետ։ Ես-ը կարող է
երջանիկ վւնել այնքանով, որքանով երջանիկ է «Դու»–ն։ Քանի որ մարդր
իր բնույթով բարոյական է, ուստի հնարավոր է համամարդկային միասնա
կան բարոյականության գոյությունր, որում բարոյական պարտքը միա
հյուսվում է երջանկության հետ։ Համամարդկային բարոյականության
գլխավոր սկզբունքր սերն է՝ սերը առ մարդ, սերր Ես-ի եւ «Դու»–ի միջե։ Սե
րը հանդես է գափս որպես մարդկանց բարոյական կատարելագործման
չավւանիշ, որպես մարդկային գոյության նպատակ։
4. ՄԱՐՔՍԻԶՄ
19-րդ դարի 40-ական թվականներին եվրոպական փիփսոփայության
մեջ ձեւավորվում է մի ուղղություն՝ մարքսիզմը, որը շուտով դառնում է ամե
նատարածված ե ազդեցիկ ուղղությաններից մեկը։ Այդ փիփսոփայության
հիմնադիրներն էին գերմանացի մտածողներ Կարլ Մարքսը, (որ անունից էլ
այդ ուղղությունր կոչվում է մարքսիզմ) ե Ֆրիդրիխ էնգելսը Մարքսի հա
վատարիմ բարեկամը և գաղափարական համախոհը։ Մարքսիզմի արագ
տարածման պատճառն այն էր, որ դա հանդես եկավ որպես պրոլետարիա–
տի՝ բանվոր դասակարգի գաղափարախոսություն: Պրոլետարիատի պատ
մական առաքելությունը պետք է լիներ կապիտալիստական հասարակար
գի կործանումը ե անդասակարգ, համայնական հասարակության ստեղծու
մը։ Թեեւ մարքսիզմը առավելապես գաղափարախոսություն էր, այնուհան
դերձ, դա խարսխված էր որոշակի փիլիսոփայական ըմբռնումների վրա։
Մարքսը հանգում է այն մտքին, որ փիլիսոփայությունը պետք է կապված
լինի հասարակական-քաղաքական պրակտիկայի հետ եւ լուծի գործնական
խնդիրներ։ Մինչեւ հիմա, գրում է Մարքսը, փիլիսոփաները սոսկ տարբեր
կերպով բացատրել են աշխարհը, մինչդեռ խնդիրը այդ աշխարհը փոփո
խելու մեջ է։ Իսկ ավելի կոնկրետ, փիլիսոփայությունը պրոլետարիատի մեջ
պետք է գտնի իր նյութական զենքը, իսկ պրոլետարիատը փիլիսոփայութ
յան մեջ՝ իր հոգեւոր զենք։
Այդպիսի փիլիսոփայությունր պետք է լինի իրատեսական, մատերիալիստական եւ
դիալեկտիկական, պետք է գիտականորեն ուսումնասիրի բնության, հասարակության եւ
մտածողության զարգացման օրենքներն ու օրինաչափություններր։ Հետագայում
Մարքսի եւ էն գելսի
փիփսոփայությունր կոչվեց դիալեկտիկական եւ պատմական մատերիա
լիզմ։ Դա մատերիալիստական էր, որովհետեւ ընդունում էր մատերիայի,
բնության առաջն այ նությ ունը գիտակցության, ոգու նկատմամբ, իսկ դիա
լեկտիկական էր, որովհետեւ բնության, հասարակության եւ մտածողության
զարգացումր մեկնաբանում էր դիալեկտիկորեն։ Մարքսր իր մատերիալիստական
դիալեկտիկան հակադրում է Հեգելի իդեալիստական դիալեկտիկային. «Իմ
դիալեկտիկական մեթոդը,– գրում է նա,– ոչ միայն արմատա
պես տարբեր է հեգելյան դիալեկտիկական մեթոդից, այլեւ նրա ուղղակի
հակադրությունն է։

You might also like