You are on page 1of 11

Երևանի Պետալան Համալսարան

Սոցիալական աշխատանքի բաժին


2-րդ կուրս հեռակա

Ռեֆերատ
Թեմա`Մասլոուի պանաջմունքների բուրգ
Առարկա` Սոցալիական աշխատանքի
հոգեբանական հիմքեր
Դասախոս`Ա. Սահակյան
Ուսանող՝ Ն. Հայրապետյան
1

Բովանդակություն

Ներածություն…………….……………………………2
Աբրահամ Մասլոու………….………………….……..3
Մասլոուի պահանջմունքների բուրգ…….………....4
Եզրակացություն………………………….…………...6
Օգտագործված գրականության ցանկ….…………..8

Ներածություն

Մասլոուի բուրգը կարևոր ներդրում ունի տեսողության փոփոխության


հոգեբանության շրջանակներում։ Հոգեբանության և առհասարակ կյանքի
հանդեպ նրա մոտեցումը ոգևորություն է ներշնչում ` այլևս չհամարելով ,
որ մարդիկ պասիվ էակներ են, և ոչ էլ կենտրոնանում է պաթոլոգիական
վարքի վրա։ Հոգեկան խանգարումների հետ կապ չունեցող
դրդապատճառների և վարքի օրինաչափությունների
ուսումնասիրությունը նշան դարձավ, որ պարտադիր չէ, որ
հոգեբանությունը սահմանափակվի միայն հոգեկան առողջությամբ։

Աբրահամ Մասլոու
Մասլոուն ծնվել է Բրուկլինում, 1901թ.-ի ապրիլի 1-ին, նրա ծնողները
անկիրթ հրեաներ էին, որոնք Ռուսաստանի փախստականներից էին: Տան յոթ
երեխաներից ամենամեծը նա էր: Մասլոուն ինտրովերտ էր, ամաչկոտ, չշփվող, և
դրան ավելացրած նաև այն փաստը, որ հրեա էր` նա ընկերներ չուներ, նրա
ընկերները դարձել էին գրադարանն ու գրեքերը: Իր ժամանակի մեծ մասը Մասլոուն
անցկացնում էր ընթերցանությամբ: Դրա համար Մասլոուն իր մանկությունը
համարում էր միայնակ և տխուր: Նրա և մոր հարաբերություններն այդպես էլ չեն
դասավորվում, քանի որ մայրը չէր սիրում Մասլուին և հստակ նախապատվություն էր
տալիս իրենց տան երկու ամենփոքրերին, Մասլոուն գրում է, որ երբեք չի մոռանա, թե
ինչպես մայրը պատին հարվածելով ջարդեց այն երկու փոքրիկ կատուների
գլուխները, որոնց նա փողոցից էր բերել, չի կարողանում մոռանալ նաև մոր անընդմեջ
հանդիմանությունները ցանկացած չնչին բանի համար: Նա այսպես էլ չկարողացավ
ներել մորը, նույնիսկ թաղմանը չներկայացավ:

Նա առաջին անգամ Նյու Յորքում` Գորդոնի կրթահամալիրում ուսումնասիրեց


իրավունքը: Իսկ 1927թ-ին տեղափոխվում է Կորնելիական համալսարան, որտեղ
սովորում էր նաև նրա զարմիկը` Վիլլ Մասլոուն: Նրա հայրը հույս ուներ, որ
Մասլոուն կդառնա իրավաբան, սակայն նա մեկնում է Վիսկոնսենի համալսարան և
ընդունվում հոգեբանության բաժինը:

1928թ-ին նա ամուսնանում է իր ոչ հարազատ քրոջ` Բերտայի հետ, որի հանդեպ


տածած զգացմունքները բավականին երկար էր արդեն թաքցրել:
1930թ.-ին նա ստանում է բակալավրի, 1931թ.-ին` մագիստրի, իսկ 1934թ.-ին
փիլիսոփայության դոկտորի կոչում: Այդ տարիներին Մասլոուի համար ոգեշնչման
աղբյուր էր հանդիսանում Ուոտսոնը, նա ուղղակի հիացած էր բիհեյվորիզմով:
Համալսարանական տարիները Մասլոուի համար կարևորվեցին նաև երկու
նշանակալից ծանոթություններով. Նրա անմիջական ղեկավար Գարի Խառլուի և
Ալֆրեդ Ադլերի հետ:

1931-1951թվականները նա անցկացրեց Բրուկլինի քոլեջում: Նյու Յորքում նա


հանդիպում է մարդաբան` Ռուտ Բենեգդիտին և գեշտալտ հոգեբան` Մարքս
Վերտխայմերին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա վրա ոչ միայն որպես
փորձագետներ, այլև որպես լավ անձնավորություններ:

1951թ.-ին նա հրավեր է ստանում Բոստոնի Բրեյդեսի համալսարանից և միչև 1968թ.-


ը աշխատում է այնտեղ` ղեկավարելով հոգեբանության ամբիոնը:
1504թ-ին լույս է տեսնում Մասլոուի առաջին ամենալուրջ աշխատությունը`
"Դրդապատճառ և անձ", որտեղ և ձևակերպված է պահանջմունքների հիերարխիկ
տեսությունը:
Մասլոուն դառնում է հումանիաստական հոգեբանության լիդերը` ձևավորված 50-
60ական թվականներին, որը նա անվանում է 3-րդ ուժ` հոգեվերլուծությունից և
բիհեյվորիզմից հետո:
Ինքանաիրականացման և հումանիստական տեսությունները, որոնք մի շարք
հոգեբանների ընդհանրացված փորձն են, իրենց լայն ազդեցությունը ունցան
հասարակության և արտաքին աշխարհի հասկացման վրա:

Մասլոուն այն հիանալի տեսաբան-հոգեբաններից մեկն էր, ով


հումանիստական հոգեբանությունը լցրեց նոր գաղափարներով ու ստեղծեց նոր
կոնցեպցիաներ: Նա այն հոգեբաններից էր, որ փորձում էր ապացուցել, որ մարդիկ
սխալ են գնահատում իրենց կարողությունները ողջ կայնքի ընթացքում և փորձում են
հասնել ավելիին: Դա ապացուցելու համար նա ուսումնասիրում էր հոգեպես լրիվ
առողջ մարդկանց, որի հիման վրա և ստեղծեց իր պահանջմունքերի հիերարխիայի
տեսությունը:
Աբրահամ Մասլոուն ուներ յուրօրինակ ստեղծագործ մտածողություն: Նա փորձում էր
պարզել, թե ինչ է նշանակում դրական հոգեկան առողջություն ասվածը:

Հումանիտար հոգեբանությունը ստեղծեց թերապիա` համաձայն որի մարդիկ


օժտված են ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման համար բոլոր անհրաժեշտ
ռերսուսներով: Թերապիայի նպատակն էր հանդիսանում վերացնել այն բոլոր
խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս կատարելագործման ճանապարհին:

Այսպիսով, Կառլ Ռոջերսը, հիմնվելով Մասլոուի աշխատանքների վրա, ստեղծեց


"այցելուակենտրոնացված թերապիան":
1967թ.-ին Մասլոուին Հումանիստական ամերիկյան ասոցիացիան հռչակեց "տարվա
հումանիստ":

Մասլոուն մահացավ հունիսի 8-ին, 1970թ.-ին 69 տարեկանում հանկարծակի սրտի


նոպայից:
3

Մասլոուի պահանջմունքների բուրգ


Մասլոուի պանաջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր
հոդվածում` «Մարդկային պատճառաբանության տեսություն»֊ում առաջադրված
հոգեբանական տեսություն է, որը նա հետագայում տարածեց` ներառելու մարդկային
բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։ Մասլոուի բուրգը բաժանված է
5 աստիճանի` ամենահասարակ ֆիզիոլոգիականներից մինչև բարդ սոցիալական
պահանջմունքները։
4

Առաջին աստիճան
Այս պայմանական բուրգի հիմքում ընկած է ֆիզիոլոգիական բնույթի
պահանջմունքները, որոնք բնորոշ են մեր մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմներին։
Եվ դրանց բավարարումը մարդուն անհրաժեշտ է նրա համար, որ հենց դրանից է
կախված նրա գոյատևումը։ Այդ պահանջների թվին կարելի է դասել քնի, շնչելու,
սնվելու պահանջները և այլն։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կանվանեն այդ պահանջները
ստորադասական և բնազդային, բայց աֆանց այդ պահանջների բավարարման մարդը
չի ձգտի ավելի բարձր նպատակների։ Այլ բառերով ասած, եթե մարդը զգում է
ծարավի տանջող պահանջ, դժվար թե կմտածի երաժշտական ստեղծագործության
ստեղծման մասին կամ էլ վատնի վերջին գրոշները թատրոնի տոմսի վրա։ Եվ հենց
այս պահանջներնեն ստիպում մարդուն աշխատել և վաստակած գումարով ձեռք
բերել հագուստ, սնունդ և կենցաղային պարագաներ։

Երկրորդ աստիճան
Բուրգի երկրորդ աստիճանում է գտնվում անվտանգության և ապահովության
պահանջը: Եվ այստեղ լավ օրինակ կլինեն մանուկները: Երեխաները, ունենալով
մինիմալ գիտակցություն, քաղցի և ծարավի բավարարումից հետո, բնազդաբար
ձգտում են ստանալ պաշտպանություն, և բավարարել դա կարող է միայն մոր
տաքությունը: Նույնը տեղի է ունենում և հասուն ժամանակ: Առանց հոգեկան
շեղումների մարդկանց մոտ այն դրսևորվում է փափուկ ձևով: Նրանք տեղադրում են
կողպեքներ դռների վրա, ապահովագրում են իրենց ունեցվածքը և այլն:

Երրորդ աստիճան
Երրորդ աստիճանում են գտնվում սոցիալական պահանջները: Եվ այն դրսևորվում է
նրանով, որ մարդը ձգտում է պատկանել որևէ կոլեկտիվի, գտնել ընկերներ: Նա
ցանկանում է սիրել և լինել սիրված: Սոցիալկան միջավայրը դա հնարավորություն է
զգալքեզ կարևոր և օգտակար ուրիշների համար: Եվ հենց այս պատճառով մարդիկ
փորձում են հաստատել լավ հարաբերություններ ծանոթների հետ, նրանք փնտրում
են կողակիցներ ընտանիքում, բիզնեսում և այլն:

Չորրորդ աստիճան
Երբ նախորդ պահանջը լիովին բավարարված է, ուրիշների ազդեցությունը մարդու
վրա փոքրանում է, և առաջնային նշանակություն են ձեռք բերում այլ կարիքներ:
Դրանք են հարգանքի, տաղանդի և հնարավորությունների ճանաչման պահանջները:
Միայն այդ ամենից հետո մարդը կարող է իրագործել իր պոտենցիալը, ստանալով
մոտ մարդկանց ճանաչում, նա դառնում է վստահ իր ուժերին:

5
Հինգերորդ աստիճան
Բուրգի վերջին աստիճանը դա հոգևոր պահանջն է, ցանկություն դրսևորել իր ամբողջ
պոտենցիալը: Հենց դա էլ ստիպում է մարդուն զբաղվել ստեղծագործությամբ,
հաճախել թատրոններ և թանգարաններ, ամեն ձևով զարգացնել իր տաղանդը:
Դրանից բացի մարդիկ, որոնք բավարարել են իրենց ցածր մակարդակների
պահանջները, հասնելով հինդերորդին, փորձում են գտնել կյանքի իմաստտ, ճանաչել
շրջապատող աշխարհը, պաշտպանել իրենց հայացքները, կռվել արդարության
համար:

Եզրակացություն
Մասլոուի բուրգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբանության, այլև կարևոր
նշանակություն է ունեցել գործարար աշխարհում։ Ներկայիս գիտական
հոգեբանությունը պետք է շարունակի ուսումնասիրել, թե ինչն է մեզ դրդում և մեզ
տանում նպատակներին ձգտելու, և Մասլոուի բուրգը կարող է լինել այնպիսի
կառուցվածք, որը թույլ է տալիս մեզ լավ բացատրել, թե ինչպես ենք գործում։

Օգտագործված գրականության ցանկ

↑ Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը

↑ A.H. Maslow, A Theory of Human Motivation, Psychological Review 50(4)


(1943):370-96.
↑ Maslow Abraham (1954)։ Motivation and PersonalityNew York:. Harper. p. 236.

↑ Maslow, A.H. (1971). The farther reaches of human nature. New York: Penguin
Compass. Chpt 3, "Self-actualizing and beyond", p. 41.

↑ Clark, Timmy J. Success Through Quality. Milwaukee: ASQ Quality Press, 1999.

↑ «Maslow's Hierarchy of Needs - Success Circuit»։ Արխիվացված


է օրիգինալից 2009-09-19-ին։ Վերցված է 2009-11-27

You might also like