You are on page 1of 27

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԹՂԹԱՊԱՆԱԿ

Ֆակուլտետ՝ ԿՀՍ

Բաժին՝ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

Կուրս՝ Մագիստրատուրա 2-րդ

Առարկա՝ Հոգեբանական խորհրդատվության կազմակերպումը կրթական


համակարգում

Դասախոս՝ Մարի Քելոյան

Ուսանողուհի՝ Մանուշակ Մուրադան

Երևան 2020
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Խորհրդատվության առանձնահատկությունները վարքաբանության


համատեքստում,
2. Խորհրդատվական քեյսի ներկայացում,
3. Խորհրդատվական գործընթացում կիրառվող վարժություններ /5 հատ/

2
Խորհրդատվության առանձնահատկությունները վարքաբանության
համատեքստում

Վարքաբանական խորհրդատվությունը հիմնվում է Բ․Ֆ․Սկինների և Ա․


Բանդուրայի տեսությունների վրա։ Հիմնական խնդիրը թերապևտի այն է, որ
ուսուցանի, թե ինչպես պետք է ճիշտ խաղալ սոցիալական դերերը։ Այս դիրեկտիվ
մոտեցման նպատակը խաղն օգտագործել որպես երեխայի վարքի փոփոխման
եղանակ։

Դրա էությունը այն է, որ խորհրդատուն խորհրդատվության ընթացքում կիրառում է


վարքային խորհրդատվության մեթոդներ։ Վարքաբանական խորհրդատվությունը
միջնորդավորված դեր է կատարում երեխայի և թերապևտի միջև ։ Որպեսզի
վարքաբանական խորհրդատվության սկզբունքները ավելի հասկանալի դառնան,
անհրաժեշտ է փոքր-ինչ ուսումնասիրել և հիմնվել վարքային խորհրդատվության
առանձնահատկությունների, դրա տեսական հիմունքների և մեթոդների վրա։
Վարքաբանական խորհրդատվության նպատակ ունի փոխել մարդկանց վարքը և
զգացմունքները՝ դրական ուղղությամբ, որի ընթացքում օգտագործվում են
ժամանակակից ուսուցման տեսությունները [1]։

Վարքաբանական խորհրդատվության օբյեկտներում , բացի վարքից և


զգացմունքներից, 1960-ական թթ․-ին ներառվեցին նաև ճանաչողական և
մոտիվացիոն գործընթացները։ Որի հիմքում ընկած են 3 տեսություններ , որոնց վրա
հիմնվելով տարբեր վարքային ձևեր են դրսևորվում։ Առաջինը դասական տեսությունն
է Ի․Պ․Պավլովի՝ պայմանական ռեֆլեքսներ, Բ․Սկինների օպերատիվ
պայմանավորվածության տեսությունհը և Լ․Բանդուրայի սոցիալական ուսուցման
տեսությունը։ Այդ տեսությունների հիման վրա մշակվել են հատուկ վարքային
խորհրդատվության մեթոդներ [5] ։

Դասական մոտեցման հիմնական գաղափարն այն է, որ երկու ստիմուլների


արդյունքների համադրությունը չեզոք է, այսինքն չի առաջացնում ռեակցիաներ, իսկ
երեխայի կողմից հուզական պատասխանի գնահատումն առաջացնում է
համապատասխան ռեակցիաներ։ Դասական պայմանների գաղափարների հիման
վրա Դ․Վոլնեն մշակես համակարգային դեսենսիբիլիզացիայի մեթոդը։

3
Համակարգային դեսենսիբիլիզացիան օգտագործվում է երեխաների հետ
խորհրդատվության ընթացքում, ովքեր վախեր են ունենում և ուժեղ արտահայտված
տագնապայնություն։ Այս մեթոդի հիմքում ընկած են 2 սկզբունքներ․

1. Փոխադարձ արգելման սկզբունքը, ինչը նշանակում է, որ երկու հակադիր


ռեակցիաները միաժամանակ չեն կարող գոյություն ունենալ։ Մարդը չի կարող
հանգիստ լինել և միաժամանակ մտահոգվել, ռեակցիաներից մեկը միևնույն է
հաղթում է։
2. Հաջորդականության տեղաշարժի սկզբունքը, որն առաջացնում է
տագնապայնություն ավելի թույլ ստիմուլների դեպքում, որն ավելի սթրեսոգեն
է [5]։

Ռելաքսացիայի ֆոնի վրա երեխան հետևողականորեն ներկայացնում է իր վախի


ստիմուլները։ Քայլ առ քայլ, երեխան աստիճանաբար մոտենում է վախեցնող
իրադարձությանը կամ թեմային։

Վարքաբանական մոտեցման համաձայն մարդու խնդիրների հիմքում ընկած


պատճառի հասկացումը ոչ միշտ է բերում խնդրի լուծմանը: Դա օգնում է, որ մարդը
իր գործողությունները կառավարի: Ըստ այս մոտեցման ներկայացուցիչների` եթե
փոխենք վարքը` կլուծվի նաև խնդիրը: Այսինքն կարելի է մարդուն վարժեցնել
կոնկրետ վարքի [5]:

Նախքան բուն խորհրդատվության անցնելը` հակիրճ անդրադառնանք տեսությանը,


քանի որ խորհրդատվությունը հիմնված է տեսական մոտեցումների վրա:

XX դարի սկզբներին ձևավորվեց ժամանակակից հոգեբանության ամենաազդեցիկ


ուղղություններից մեկը` բիհեյվիորիզմը, որի հիմնադիրն էր Ջ. Ուոտսոնը: Նա առաջ
էր քաշում այն միտքը, որ մարդու ներհոգեկան գործընթացներն ու ապրումներն
այնքան անհատական ու ինտիմ են, որ օբյեկտիվ գիտական ուսումնասիրության
առարկա չեն կարող դառնալ: Այդ պատճառով էլ հոգեբանությունը պետք է
ուսումնասիրի ոչ թե գիտակցությունը, այլ վարքը, այսինքն այն, թե իրականում ինչ է
ասում և անում մարդը, օրգանիզմը, արտաքին գրգռիչների ազդեցության տակ:
«Հոգեբանություն առարկան դա վարքն է»: Այստեղից առաջացավ անվանումը
անգլիական behavior` վարք, բառից: Ըստ բիհեյվիորիստների` մարդու անձը
4
վարքային հակազդումների միագումար է: S-R բանաձևը /խթան-հակազդում/
գլխավորն է այստեղ [3]:

Ըստ Թորնդայքի S-R –ի միջև կապը ուժեղանում է, եթե կա հաստատում: Այն կարող է
լինել դրական /օրինակ խրախուսում, գովեստ, նյութական պարգեվներ/ և
բացասական /ցավ, պատիժ, անհաջողություն/:

Ջ. Ուոտսոնը համոզված էր նաև, որ մարդն իր վարքի բոլոր ձևերը սովորում է: Նա


հավատացած էր, որ յուրաքանչյուր երեխայից կարող է ձևավորել ցանկացած
անձնավորություն: «Տվեք ինձ մեկ տասնյակ երեխա և ես կպատրաստեմ նրանցից այն,
ինչ կպատվիրեք»:

Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ անձը կազմված է


սովորություններից, այսինքն կյանքի ընթացքում առաջ եկող իրադարձություններին
սովորական ձևով պատասխանելու ուղիներից, սովորական դարձած
գործողություններից: Ըստ այն հանգամանքի, թե ինչ գործողություններ է սովորել
մարդը նա կարող է հաջողությամբ լուծել իր կյանքի խնդիրները կամ դառնալ
անօգնական նևրոտիկ:

Հենվելով կենդանիների վրա կատարած փորձերի տվյալների վրա`


բիհեյվիորիստները կարծում էին, թե ինչպես կենդանիների մեջ կարելի է օրինակ`
վախ առաջ բերել զանազան երևույթների նկատմամբ, այնպես էլ մարդիկ են ձեռք
բերում այսպես կոչված «անձնային բնութագրերի» մի ամբողջ խումբ: Հատկապես
ընդգծվում է խրախույսի և պատժի դերը վարքի ամրապնդման գործում, որոնք
լայնորեն կիրառվում են ընտանիքի և հասարակության կողմից: Այն
գործողությունները, որոնք ցանկալի են համարվում և գործում են ձեռք են բերում
կրկնվելու միտում և սովորական են դաառնում, իսկ պատիժ հարուցող
գործողությունները ճնշվում ու կանխվում, այդ պտտճառով էլ անտեսվում են [6]:

Բիհեյվիորիստները ելնում էին մարդու և կենդանիների կենսաբանական


իրողությունից, ահա թե ինչու ուսուցումը նույնպես ամբողջությամբ կենսաբանական
բնույթ էր կրում: Այն ինչ արտաքին է դա է հոգեկանի մասին խոսում, այլ ոչ թե
ներքինը. լաց եմ լինում դրա համար տխուր եմ:Արտասունքն է իմ տխրության
պատճառը:
5
50-ական թվականներից հոգեվերլուծողների և բիհեյվիորիստների միջև կար վեճ, որը
վերաբերվում էր ախտանիշների փոխարինման հիմնահարցին: Հոգեվերլուծողները
գտնում էին, որ նևրոտիկ ախտանիշներն անգիտակցական կոնֆլիկտի արտա-
հայտություններ են, որոնք պետք է լուծվեն խորհրդատվության ժամանակ:
Բիհեյվիորիստները գտնում էին, որ ներքին կոնֆլիկտները, եթե նույնիսկ գոյություն
ունեն, ապա այնքան էլ կարևոր չեն, և գլխավորը ախտանիշն է, որը պետք է
վերացնել: Եվ երբ նրանք էմպիրիկ ճանապարհով ապացուցում են, որ դրանք կարելի
է վերացնել, հոգեվերլուծողներն ասում էին, որ այդ դեպքում տեղի է ունենում
ընդամենը ախտանիշի փոխարինում:

Սքիների օպերանտային վարքը: Սքիները փորձեր է իրականացրել կենդանիների`


աղավնիների, առնետների վրա, որի ժամանակ նա կենդանիներին ուղղորդել է դեպի
տրված հակազդումը: Նկարագրենք գիտափորձը, որպեսզի ավելի պարզ լինի
հեղիանկի մոտեցումները [5]:

Սքիները աղավնու քաշը իջեցնում է 20%-ով, որից հետո նրան կերակրում է օրը մեկ
անգամ: Աղավնուն նստեցնում են վանդակի մեջ, որտեղ կերն ավտոմատ կերպով
մտցվում է ափսեով: Աղավնին շատ արագ սովորում է մոտենալ կերին` ձայնային
ազդանշանից հետո: Սա նախնական պատրաստվածությունն է, որից հետո
կենդանուն մեկ օր քաղցած են պահում: Նպատակն այն է, որ սովորեցնեն աղավնուն
կտցահարել սև կետը սպիտակ ստվարաթղթի վրա: Այնուհետև կերը տալիս են այն
ժամանակ, երբ աղավնին պատահաբար նայում է ստվարաթղթի կողմը:

Եթե կենդանին քայլ է կատարում դեպի ստվարաթուղթը, անմիջապես տրվում է


հաջորդ ամրապնդումը: Եվ այդպես նա աստիճանաբար մոտենում է ստվարաթղթին:
Երբ նա պատահաբար կտցահարում է ստվարաթուղթը, փորձարկողը կրկին
ամրապնդում է դա: Այդպես աստիճանաբար աղավնին սովորում է ուղղորդվել դեպի
տրված հակազդումը` կտցահարել պատկերված սև կետը: Այդպիսի հակազդումը
Սքիներն անվանում է օպերանտային: Այսինքն կարևորող, որոնք տարբերվում են
դասական ռեֆլեքսներից, որոնց Սքիներն անվանում էր ռեսպոնդենտային`
առաջացող: Այս տարբերության էությունն այն է, որ ռեսպոնդենտային
հակազդումներն առաջ են բերվում այս կամ այն հայտնի գրգռիչի կողմից, իսկ

6
օպերանտայինի ժամանակ գրգռիչը մնում է անհայտ, սակայն օրգանիզմը հակազդում
է: Այս դեպքում փորձարկողը դիտում է աղավնու վարքը մինչև այն պահը, երբ
դրսևորվում է իրեն հետաքրքրող պատահական հակազդումը, որը ամրապնդվում է:
Օպերանտային հակազդումը կապի մեջ է մտնում նախորդ գրգռիչի հետ, սակայն սա
ընդամենը առիթ է օպերանտային հակազդման համար, այլ ոչ թե պատճառ:
Ռեսպոնդենտային վարքի դեպքում պայմանական հակազդումը հանդես է գալիս
որպես ոչ պայմանական գրգռիչի նկատմամբ հակազդում, այսինքն լույսի նկատմամբ
առաջանում է թքարտադրություն, որը սկզբից եղել է կերի հանդեպ [7]:

Օպերանտային վարքի դեպքում պայմանական հակազդումը նման չէ այն


հակազդմանը, որը հետևում է ամրապնդող գրգռիչից հետո: Օրինակ` աղավնու
կողմից կտցահարելը պայմանական հակազդում է, սակայն նման չէ ծամելուն,
թքարտադրությանը: Սքիները վճռորոշ տեղ էր տալիս օպերանտային վարքին, քանի
որ մարդու վարքը օպերանտային բնույթ է կրում: Եթե ռեսպոնդենտային վարքի
ակտերը նա վերագրում է ոչ կամային վարքին, ապա օպերանտային վարքը իրենից
ներկայացնում է կամային ակտ [5]:

Ա. Բանդուրայի սոցիալական ուսուցման տեսությունը: Նա շատ է զբաղվել դիտման և


ընդօրինակման ճանապարհով ագրեսիվ վարքի ձևեր սովորելու երևույթի
ուսումնասիրությամբ և գտնում էր, որ ուսուցումն ավելի հաջող է ընթանում, երբ
սովորողը` երեխան, տեսնում է, թե ինչպես է մեկուրիշը օրինակ` մեծահասակը,
խրախուսում իրեն իր գործողությունների համար: Նա գտնում էր, որ ոչ այքան
պարգևի /խրախուսանքի/ իրական մեծությունն է կարևոր, որքան այն, թե այդ
պարգևն ինչպես է ընկալում ինքը` անձը, ինչպիսին է նրա սուբյեկտիվ
գնահատականը:

Բիհեյվիորալ խորհրդատվության մեթոդները հիմնվում են մի շարք համընդհանուր


սկզբունքների վրա.

1. Ցանկացած վարք ձեռք է բերվում միանման կերպով:


2. Վարքը կարելի է վերափոխել:
3. Թերապևտիկ մեթոդները կապված են վարքի փորձարարական ճանապարհով
ստուգված սկզբունքների հետ:

7
Ուսումնասիրությունը և գնահատումը բիհեյվիորալ խորհրդատվության անբաժանելի
մասն են կազմում[3]:

Վարքի փոփոխության ձևերը: Բիհեյվիորիստները առանձնացնում են վարքի չորս


տեսակի փոփոխություն, մոդիֆիկացիայի չորս ձևեր:

1. Հակապայմանավորումը: Սա հիմնված է դասական պայմանվորվածության


վրա, որի հիմքում էլ Պավլովի տեսությունն է:
2. Օպերանտային ձևն է, որը հիմնված է ամրապնդման սկզբունքի վրա /Սքիներ/:
3. Խորհրդատվություն` հիմնված ներկայացվող մոդելի վրա:
4. Ինքնակառավարման մեթոդներ, միջոցներ:

Առաջին ձևը` հակապայմանավորումը, իր մեջ ներառում է հետևյալ մեթոդները.

1. Դեսենսիբիլիզացիա
2. Իմպլոզիվ թերապիա
3. Ավերսիվ պայմանավորում

Դեսենսիբիլիզացիայի ժամանակ առաջացնում են ռելաքսիացոն իրավիճակ և


այցելուին հրահանգ են տալիս` հիշել վախը: Իմպլոզիվ թերապիայի ժամանակ
առաջացնում են տագնապի կրիտիկական իրավիճակ և «պայթացնում» տագնապը:

Ավերսիվ պայմանավորում օգտագործվում է վատ սովորույթների ժամանակ`


նարկոմանիա, ալկոհոլիզմ: Ի տարբերություն դեսենսիբիլիզացիայի այս դեպքում
հաճույքը տհաճով է փոխարինվում: Օրինակ` դեղորայքի ընդունումն ալկոհոլի
ժամանակ, կամ որևէ մեկը շատ է ուտում կարելի է պայմանավորվել ամեն լրացուցիչ
սնունդ ընդունելուց առաջ բակում 5 րոպե վազել [4]:

Օպերանտային մեթոդը իր մեջ ներառում է.

1. Ամրապնդման մեխանիզմները. Օրինակ` մի վարքի ամրապնդումը


2. Գեներալիզացիան.սա այն է, երբ վարքի մի օրինակը տարածվում է մյուսների
վրա:

8
Այս մեխանիզմի օրինակ է այն, որ երեխան վախենում է սպիտակ առնետից,
այնուհետև սկսում է վախենալ ամեն սպիտակ առարկաներից` պանրից, կավիճից և
այլն:

Խորհրդատվություն` հիմնված ներկայացվող մոդելի վրա: Սա այն է, երբ վարքի


մոդելը փոխում ենք` հիմնվելով այլ մարդու վարքի մոդելի վրա, բայց այդ
ընտրությունը պետք է ճիշտ անել: Օրինակ` ով է քեզ համար հեղինակություն, այս
բանը, որ դու չես կարողանում անել, նա ինչպես կաներ, կամ ինչ կասեր: Այստեղ
կարելի է նաև խորհուրդ տալ գրքեր, ֆիլմեր: Այս մեթոդի հեղինակը Բանդուրան է, ով
կարծում էր, որ օրինակին հետևելը բավական է ցանկալի վարք ստանալու համար [5]:

Ինքնակառավարման ձևեր: Սա այն է, երբ այցելուն խրախուսում է իրեն: /Օրինակ`


այս բանը, որ արեցի, ուրեմն ես լավն եմ կամ ինձ կպարգևատրեմ այսինչ բանով/: Այս
դեպքում իրավիճակը դառնում է կառավարելի:

Իմագո-թերապիա: Վարքաբանական կարգավորման մեթոդներից է նաև իմագո-


մեթոդը, որը որոշակի պատկերների համալիրի վերատադրումն է երևակայության
մեջ: Այն առաջարկվել է Ի. Վոլպերտի կողմից: Այցելուին առաջարկվում է օրական
մոտ երկու ժամ վարքում վերարտադրել սեփական «Ես»-ն այնպիսին, ինչպիսին նա
կցանկանար դառնալ: Աստիճանաբար խաղի տևողությունը երկարացվում է և
ցանկալի կերպարը ինչ-որ չափով դառնում է ստերեոտիպային այցելուի համար [7]:

Վարքային խորհրդատվության մոդել

1. Ախտանիշների անամնեզ /նույնն է ինչպես մյուս մեթոդներով/: Պարզում են


նաև, թե ինչքանով է այդ վարքը ամրապնդվել, ինչ հաճախականությամբ է
կրկնվել
2. Խնդրի լուծում
3. Երբ փնտրում են այլընտրանքային վարք
4. Գնահատում են այլընտրանքը, թե ինչքանով է օգնում այդ այլընտրանքը
5. Եթե տեսնում են, որ լավ է սկսում են առաջնորդվել
6. Գնահատում են առաջընթացը [5]

9
Խորհրդատվական գործընթացում կիրառվող վարժություններ /5 հատ/
Տեխնիկա 1 Կրիտիկական իրադարձությունների ցանկ

1․ Առանձնացրեք 30 կրիտիկական իրադարձությունների ցանկը։ Ընտրեք ոչ միայն


բացասական դեպքեր, այլև շրջադարձային կետեր, որոնք կարող են լինել թե դրական
և թե բացասական, սակայն դրանք պետք է կարևոր լինեն ձեր համար։ Երեք ցուցակ է
կազմվում

1. 10 իրադարձություններ մանկական տարիքից


2. 10 ՝ դեռահասության տարիքից
3. 10 այցելուի տվյալ տարիքային փուլից

2․Իրադարձությունները վերլուծեք А և С տերմիններով, ինչ է պատահել և ինչ եք


զգացել։

3․Երբ բոլոր իրադարձությունները վերլուծվել են, փորձեք գտնել կենտրոնական В


նրանցից յուրաքանչյուրի համար։ B-ի սահմանման ժամանակ անհրաժեշտ է
չմոռանալ սոցիալական սպասումների, ատրիբուցիաների, նշանակալիության
մասին։

4․Այնուհետև վերադարձեք ցուցակի 1-ին իրադարձությանը։ Փորձեք համախմբել


կրկնվող թեմաները։ Համոզմունքների ցուցակ կազմեք [2]:

Տեխնիկա 2 Ընտրության փոփոխություն

1․Գտեք կենտրոնական սխալ դատողությունները, որը այցելուի խնդրի հիմքն է


հանդիսանում։ Օրինակ, այցելուն կարող է հավատալ, որ իր նպատակը կյանքում, դա
երևակայական «պետք է», «անհրաժեշտ է» և «պարտադիրն է »։

2․ Այցելուի իռացիոնալ դատողությունները փոփոխեկ, որքան հնարավոր է շատ


համոզիչ և իր դատողություններին հակառակ պնդումներ ներկայացնել։ Օրինակ,
«պետք է» և «անհրաժեշտ է» բացի մարդու ուղեղից, ուրիշ ոչ մի տեղ գոյություն չունի։
Աշխարհն այնպիսին է , ինչպիսին որ կա։ Եվ այստեղ չկան «պետք է», «անհրաժեշտ է
», «պարտադիր է»։

10
3․ Այնպիսի իրավիճակ բեմադրել, երբ այցելուն երկու ընտրությունների առջև է
կանգնած, որտեղ «պետք է» դատողությունները հավասարապես բացասական
հետևանքներ են ունենալու։

4․ Թերապևտը պետք է օգնի այցելուին, որպեսզի նա հանդիպի և դիմակայի տվյալ


խնդրին։ Եթե նա փորձի խուսափել կամ փախչել իրավիճակից, այս դեպքում
դատողություններում փոփոխություններ չեն լինելու։

5․Տվյալ իրավիճակում կոնֆլիկտի էսկալացիայի ժամանակ որոշեք, թե ինչպիսի


փոփոխություններ են անհրաժեշտ անել դատողություններում, որպեսզի լուծումը
դրական լինի [2]:

Տեխնիկա 3 Ինքնապատիժ

1․ Աշխատում ենք այցելուի դատողությունների հիմնական ցանկի հետ։ Այցելուն


նկարագորիմ է իրավիճակների հիմնական տիպերը, որոնցում համոզմունքները
դրսևորվում են։ Յուրաքանչյուր իրավիճակը պետք է մանրամասն նկարագրվի
որոշակի վայրում, որպեսզի այցելուն հստակ պատկերացնի այն։

2․ Այցելուն մանրամասը ներկայացնում է իրավիճակներից մեկը, որն ուղեկցվում էր


իռացիոնալ մտքերով։Երբ նա բավականին մանրամասը ներկայացնում վերջացնում է,
ապա նրան տրվում է հետևյալ հրահանգը․ «Շատ լավ։Իսկ հիմա խնդրում եմ
պատկերացրեք, իռացիոնալ մտքերի պատճառով ինչպիսի ամենավատ հնարավոր
դեպքեր կարող էին տեղի ունենալ։ Ինչ վատ բան կարող է տեղի ունենալ այս բնույթի
մտածողության պատճառով։ Ինչ լավ բան եք բաց թողել իռացիոնալ մտածողության
պատճառով։ Մարդկանց հետ միջանձնային հարաբերություններում ինչպիսի
փոփոխություններ եք նկատել։ Երևակայեք, որ այս ամենը տեղի է ունեցել ձեր
իռացիոնալ մտքերի պատճառով։ Ոչ միայն մտածեք այդ մասին, այլ նաև
պատկերացրեք մանրամասը, այնքան հստակ, մինչև որ ձեր մոտ բացասական
հույզեր կառաջանան»։

3․ Առնվազն 3 անգամ անհրաժեշտ է կրկնել։ Եթե այցելուն ցանկանում է, ապա այդ


ամենը կարելի է բարձրաձայն պատմել, դա նաև կօգնի, որպեսզի պատկերացրած
իրավիճակն ավելի վանող դառնա։

11
4․ Վարժությունը ձայնագրել և այցելուին առաջարկել այն լսել շաբաթական 3 անգամ՝
մի քանի շաբաթ [2]:

Տեխնիկա 4. Տեխնիկա «Սարսափելի երազներ»

Տեխնիկան կիրառվում է այն երեխաների հետ,ովքեր ունենում են գիշերային վախեր։


Երեխային առաջարկում ենք պատմել իր երազմի մասին,իսկ հետո նկարել նրա
դրական՝կառուցողական ավարտը և առաջարկել փոփոխություններ,որոնք նա
կցանկանար այդ երազի մեջ ավելացնել։Նկարն ավարտելուց հետո երեխային
խնդրում են փակել աչքերը և նորից պատմել իր երազը։Երբ այցելուն հասնում է իր
երազի սարսափելի մասին,նրան հրահանգ է տրվում ձեռքը սեղմել այնպես,կարծես
ձեռքի մեջ հետակառավարիչ է,սեղմելով կոճակ, նա կարողանում է փոխել իր երազի
ընթացքը և տանել այն ուղղությամբ,որով ցանկանում է։
Այն պահին,երբ երեխան առանց աչքերը բացելու,ասում է,որ պատկերների բնույթն
իսկապես փոխվել է, թերապևտը հպվում է նրա ձեռքին,որպեսզի արդյունքը
պահպանվի։Դրանից հետո երեխան բացում է աչքերը։Այս գործողությունները որպես
կանոն կրկնվում են երեք անգամ։Աշխատանքի վերջում երեխային առաջարկվում է
իր նկարը տանել իր հետ տուն և դնել բարձի տակ։ Հաջորդ երկու կամ երեք օրը
հոգեթերապևտը ստուգում է,թե որքանով է արդյունքը կայուն մնացել։Եթե գիշերային
սարսափները նորից են հայտնվում,ապա անհրաժեշտ է այս ամենը նորից կրկնել։

Տեխնիկա 5 Վիրուսային մտքերից ազատում

Ընդհանուր գաղափարը: Մարդը կարող է ունենալ բացարձակապես դեֆունկցիոնալ


մտքեր, գաղափարներ, համոզմունքներ և հասկացություններ: Նման վիրուսային
մտքերը մտավոր կերպով մեզ թունավորում են: Նրանք սահմանափակում են,
դժվարեցնում են առաջադրանքները, մեզ առաջնորդում են սխալ ճանապարհով և
մոլորեցնում են: Եթե մենք գիտակցենք վիրուսային մտքերը, ապա կարող ենք սկսել
գնահատել մեր կյանքի որակը: Այս պատտերնը կիրառվել է Ռ.Դիլտսի կողմից, որն
օգտագործվում է ՆԼԾ-ում առողջության, ֆիթնեսի ու բժշկության ոլորտում: Հաշվի
առնելով վիրուսային մտքերը, համոզմունքները, որոնք թունավորում և քայքայում են

12
մարդու կյանքը, նա մտածեք նրանց դեմ ՛՛պատվաստման՛՛ միջոց: Այս տեխնիկայի
միջոցով մենք կարող ենք մեր և այլ մարդկանց օգնել ստեղծել այնպիսի իմունիտետ,
որը կօգնի ազատվել անառողջ մտածողությունից:

1. Հատակին 7 կետեր առանձնացրեք, որպեսզի ստեղծեք տարածական


խարիսխներ: Մուտք գործեք այդ կետերից յուրաքանչյուրի մեջ, ամրացրեք և
խարսխեք իրավիճակը իր ապրումների հետ միասին: Ինչպիսի՞ն ե սենսորային
ռեպրեզենտացիաները յուրաքանչյուրի համար: Որքանո՞վ եք լիարժեք զգում
այդ զգացմունքներից յուրաքանչյուրը: Նեյտրալ մետադիրք: Կանգնեք այստեղ
և պարզապես նշեք սենյակի գույները: Ինչպիսի՞ն են դրանք: Ի՞նչ եք դուք կերել
6 օր առաջ նախաճաշին: Կանգնած լինելով այստեղ, դուք կարո՞ղ եք տեսնել
ամբողջական գործընթացը և օգտվել ձեր ստեղծագործական ռեսուրսային
կարողություններից:
1. Հին սահմանափակող համոզմունքներ: Ինչպիսի՞ համոզմունքներ ունեիք
նախկինում, որոնք հիմա փոփոխվել են; Ինչի՞ հանդեպ հավատ ունեիք,
սակայն հիմա կորցրել եք ձեր հավատը:
2. Կասկածների առջև բաց լինել: Ինչի՞ վրա եք կասկածում: Ի՞նչ եք զգում, երբ
բաց եք կասկածների առջև և ինչի հանդեպ վստահ չեք: Եղե՞լ է ձեր կյանքում
այնպիսի ժամանակ,երբ սկսել եք կասկածել նախկինում ունեցած ձեր
համոզմունքների վրա:
3. Հին համոզմունքների թանգարան: Ի՞նչ նախկին համոզմունքներ եք դուք
պարզապես դեն նետել: Ինչի՞ն դուք արդեն չեք հավատում: Ինչպիսի՞
համոզմունքներն են խորացել: Ինչպիսի՞ համոզմունքներ եք ունեցել, որոնց
հավատացել եք, բայց հիմա մտածում եք, որ ՛՛Ինչ-որ բան այն չէ, սա չի
գործում՛՛:
4. Նոր համոզմունքի ձևավորում: Ինչի՞ն դուք կցանկանայիք հավատալ:
Ինչպիսի՞ համոզմունքներ ունեն այն մարդիկ, ովքեր հասնում են
հաջողության և որո՞նց հետ եք դուք համաձայն: Արդյո՞ք այդ համոզմունքը
կարող է ձեզ մոտիվացնել: Արդյո՞ք այդ համոզմունքի դեպքում դուք
կոնգռուենտ եք, ցանկանու՞մ եք ունենալ այդ համոզմունքը:

13
5. Համոզմունքների հանդեպ բաց լինել: Ի՞նչ համոզմունքներ դուք չունեիք
անցյալում, բայց հիմա ձեռք բերեցիք: Ինչպիսի՞ զգացողություններ է այն
առաջացնում: Ինչպե՞ս կարողացաք հասկանալ, որ տվյալ համոզմունքի
համար դուք բաց եք:
6. Ո՞րն է ձեր կյանքի նպատակը: Ի՞նչ եք ցանկանում անել կամ որտե՞զ եք
ուզում մասնակցեք, ի՞նչը կարող է ձեզ ցույց տալ, որ դուք բովանդակալից
կյանքով եք ապրում: Ներկա պահին զգու՞մ եք արդյոք կոնգռուենտություն:
Ունե՞ք այնպիսի համոզմունք, որից երբեք չեք հրաժարվի:

2. Կատարեք ստուգում և ամրացրեք յուրաքանչյուր կետը: Դուք ընտրեցիք կետերը և


խարսխեցիք ձեր վիճակը, որնանով եք դուք կարողացել ամբողջապես խարսխեք ձեր
հոգեվիճակւ: Երբ կանգնում եք յուրաքանչյուր կետի վրա, առաջանու՞մ են ձեզ մոտ
համապատասխան զգացումներ կամ մտքեր: Եթե ոչ, ապա անցում կատարեք մյուս
կետի վրա և փորձեք այնպես անել, որպեսզի ձեր հոգեվիճակները տարբերվեն
միմյանցից:

3. Այս տեխնիկան կիրառեք նաև վիրուսային մտքերի հետ: Ինչպիսի՞ մտքեր,


գաղափարներ կամ համոզմունքներ եք ունենում, որոնք համարում եք վիրուսային:
Կան , արդյո՞ք, այնպիսի գաղափարներ, որոնք թունավորում են ձեզ: Կցանկանայի՞ք
ազատվել այդ վիրուսային մտքերից և ուղարկել դրանք հին համոզմունքների
թանգարան:

4. Անցեք բոլոր տեղերով՝ կիրառելով նոր համոզմունքները: Մի կողմ ենք թողնում


հին համոզմունքները, անցնում ենք նոր համոզմունքներին և փորձում ենք
ամբողջապես մտնել այդ նոր մտքերի ու զգացողությունների մեջ: Կիրառելով նոր
համոզմունքները, անհրաժեշտ է անցնել բոլոր խարսխած կետերով:

5. Էկոլոգիական ստուգում: Դա ձեզ դու՞ր է գալիս: Դուք լիովին բավարարվա՞ծ եք ձեր


նոր համոզմունքներով: Արդյո՞ք ձեր բոլոր Ես-ի կողմերն են համաձայն նոր
համոզմունքների հետ [6]:

14
Խորհրդատվական քեյսի ներկայացում

Անունը՝ Արամ/Անունը փոխված է/

Տարիքը՝ 10տարեկան

Դասարանը՝ 5-րդ դասարան

Դեպքն իմ աշխատանքային պրակտիկայից է: Ճամբար հաճախել էին մայրը և տղան:


Արամը 10տարեկան է, սովորում է 5-րդ դասարանում: ՈՒնի ուղեղային
ջրգողություն/հիդրոցեֆալիա/: Նրան երեք անգամ վիրահատել են: Մայրը երեխային
բերել էր ճամբար, քանի որ, իր կարծիքով, երեխան միջանձնային
հարաբերությունների խնդիր ունի, չի կարողանում հաղորդակցվել հասակակիցների
հետ: Սկզբից նա հրաժարվում էր հաճախել դպրոց: Հիմա խնդիրը կայանում է
նրանում, որ դպրոցում`համադասարանցիների հետ, նա չի շփվում, իրեն շատ
ագրեսիվ է պահում, կարող է նույնիսկ կռվել դասարանի աշակերտների հետ:

Ծնողից անամնեզի հավաքում

Ընտանիքի մասին ինֆորմացիա

•Երեխայի տարիքը-10տարեկան

•Հղիության ընթացքը-հղիությունը բարդություններով է ընթացել:

•Ինչպես է ծնվել, ընտանիքում որերորդ երեխան է: Միակ երեխան է ընտանիքում :


Ծնվել է դժվարությամբ: Ժամանակից շուտ է ծնվել 8ամսեկան 1շաբաթական:

•Պատվաստում ստացել է թե ոչ :-Այո պատվաստումներ ստացել է,ս ակայն չափի մեջ,


քանի որ խնդիրներ ուներ առողջական:

•Սպասված երեխա է եղել թե ոչ:-Իհարկե սպասված երեխա է:

Երեխայի ֆիզիկական զարգացում

•Խոսքը երբ է սկսել զարգանալ: Խոսքը նորմալ է զարգացել: Ուշ է սկսել քայլել մեկ ու
կես տարեկանում է քայլել:

15
•Ընտանիքի կազմը, ում հետ է ապրում: Ընտանիքը կազմված է երեք անդամներից: Ես
եմ, մայրս և տղաս:

•Ընտանիքի անդամների տարիքը: Ես 47, մայրս 82, տղաս 10:

•Երեխան ում հետ է շատը կապված: Ավելի շատ կապված է իմ հետ և քույրիկիս:

•Երեխայի հարաբերությունները հասակակիցների հետ / շփվող է, խաղացող է, ինքն է


նախածեռնում թե ոչ, խաղից հետո ինչ տրամադրություն ունի,եթե երկար ժամանակ
չի խաղում երեխաների հետ մենակության ոնց է վերաբերվում/: Իր դասարանի
երեխաների հետ չի ցանկանում շփվել, անընդհատ կռվում է նրանց հետ, չի խաղում:
Սակայն բակում կան երեխաներ, որոնց հետ խաղում է:

•Ավելի շատ լիդեր է թե ենթարկվող /իսկ նկատել եք խաղալու ժամանակ ինքն է


նախածեռնում թե սպասում է ինչ կասեն/:Եթե խաղում է բակում իր հասակակիցների
հետ,ապա ինքն է առաջարկում խաղերը,կանոնները:Միանշանակ նա լիդեր է իր
ընկերների մեջ:

•Հարաբերությունները բարեկամների հետ, ում հետ է կապված,ում է


կարոտում,հարազատներից ում մոտ է վարքը կտրուկ փոխվում :-Ավելի շատ իմ հետ է
կապված:Վարքը կտրուկ փոխվում է տատիկի ներկայությունից,քանի որ տատիկն
ամեն ինչ թույլ է տալիս նրան և նրա առջև սահմանափակումներ չի դնում:

Երեխայի անհատական առանձնահատկությունները

•Տրամադրություն –Վերջերս նկատել եմ,որ շատ մռայլ է,տխուր

•Քունը- հանգիստ է,գիրք եմ կարդում իր համար,հետո նա գնում է քնելու:

•Քնում է -հանգիստ

•Արթնանում է -միանգամից

•Ախորժակը –շատ լավ է

•Վարքը –շատ գերակտիվ է, մի քիչ իշխող:

16
•Երեխայի համար օրվա ռեժիմը հաստատված է թե ոչ` ոչ,քանի որ նա չի սիրում
ռեժիմով շարժվել և չի պահպանում ռեժիմ:

•Տանը ինչով է սիրում զբաղվել -մուլտֆիլմ է դիտում,համակարգչով է խաղում,


էքսպերիմենտներ է անում

•Երեխան որևէ խմբակի հաճախում է-Դաշնամուրի

•Ինչպես եք արձագանքում երեխայի ոչ ցանկալի պահվածքին -խոսքով բացատրում


եմ,ուզում եմ հասկանա,լինում է,որ ուշադրություն չեմ դարձնում,որ իրեն հավաքի:
Եղել են մի քանի դեպքեր,որ հարվածել եմ թեթև:Ես հասկանում եմ ,որ սխալ է
հարվածելը երեխային,.բայց այդ պահին շատ բարկացած եմ եղել:

Ընդհանուր դաստիարակություն, ոճ, հարաբերություններ

•Ինչ պատիժներ են կիրառվում /օր. Եթե դասը չի սովորել կամ սենյակը չի հավաքել
ինչ կանեք կամ քույրիկն կամ եղբոյրը անիմաստ նեղացրել է/ -Արգելում եմ հաճախ,
կամ լինում է ձայնս եմ բարձրացնում,երբ արդեն տեսնում եմ,որ ուրիշ ձև չեմ կարող:

•Եթե երեխան լավ բան է անում ինչպես եք խրախուսում, իսկ մյուս անդամները ինչ
են ասնում:-Միշտ խոսքով գովում եմ,ասում եմ,որ նա շատ խելացի է,կարգապահ է,և
իրեն շատ եմ սիրում

•Ինչն է ավելի շատ ձեզ ուրախացնում ձեր երեխայի մեջ:Երբ ինքը խելոք է մնում,
կռիվներ չի անում:

•Ինչն է որ ձեզ ավելի շատ է անհանգստացնում: Առողջական վիճակը:Հաճախ


վախենում եմ ,որ կարող է վբերջում հոգեկան խնդիրներ լինեն նրա մոտ և հոգեբույժի
կարիք լինի:

Խնդրի դինամիկա

•Երբ սկսվեց խնդիրը ,ինչ իրավիճակում,ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել


խնդիրը::Խնդիրը հիմնականում սրվում է վիրահատությունից մի շաբաթ առաջ,կամ
վիրահատությունից հետո:Նա ավելի ագրեսիվ է դառնում

17
•Հաղթահարման ինչ ուղղիներ են կիրառել, երեխան ինչպես է արձագանքել: Դ իմել եմ
տարբեր մասնագետների,հոգեբանի մոտ ենք գնացել,հոգեբույժի մոտ:Սակայն
խնդիրը չի փոխվել:

•Ժամանակի ընթացքում թուլացել է թե ավելի խորացել: Ոչ խնդիրը չի լուծվել,ավելի է


խորացել:

•Այլ մասնագետի դիմել եք թե ոչ: Այո,դիմել եմ մեկ այլ հոգեբանի,հոգեբույժի

Ծնողը հուզված էր պատասխանում հարցերին: Ընթացքում մի քանի դեպքեր


պատմեց Արամի հետ կապված:

՛՛Մի օր առավոտյան արթնացա նրա լացի ձայնից:Գնացի իր սենյակ տեսնեմ նստաց


լացում է:Ասացի,ինչ է եղել,ինչի ես լացում:Արամը պատասխանեց-Մամ ես լիարժեք
մարդ չեմ,ինչի եմ ես սենց հիվանդ ծնվել:Ես շատ էի զարմացել,քանի որ նա
10տարեկան է,և երբեք չի խոսել իր հիվանդության մասին:Արամն անընդհատ
շեշտում էր,որ իր հիվանդության պատճառով է,որ նա տարբերվում է
մյուսներից,ընկերներ չունի և ամեն տեղ նա առանձնանում է բոլորից:Ես վերցրեցի
նրան կանգնեցրեցի հայելու առջև,և ասեցի,որ մի հատ ոտից գլուխ իրեն նայի:Նա
նայեց ուշադիր իրեն:Հարցրեցի.դու գեղեցիկ ես.ասեց հա:Հարցրեցի,դու ինչ-որ
թերություն ունես արտաքնապես-ասեց չէ:Ասեցի դու հասկանում ես չէ ես ինչ եմ
խոսում քո հետ,դու խելացի ես չէ:Ասեց հա:Ես փորձեցի նրան բացատրել,որ նա և
գեղեցիկ է,և խելացի է,և հասկացող է:Նա երբեք էլ ոչ մեկից չի տարբերվում՛՛:

՛՛Ինձ ավելի շատ անհանգստացնում են նրա հարաբերությունները հասակակիցների


հետ՝դասարանի երեխաների:Նա ամբողջ օրը կռվում է դասարանի երեխաների հետ:
Այս ամիս արդեն եղել է նորից տնօրենի մոտ: Հետաքրքիրն այն է,որ նա դպրոցում չի
կարողանում շփվել իր դասարանի երեխաների հետ,անընդհատ վեճեր են լինում
նրանց մեջ:Սակայն երբ ես իր դասարանի երեխաներին հրավիրում եմ մեր տուն,նա
իրենց հետ հանգիստ խաղում է ու ընդհանրապես չի կռվում:Ինձ թվում է,որ դպրոցում
դասի ժամանակ քանի որ նա պարապ է մնում և ոչինչ չի անում:Դրա համար փորձում
է խանգարել իր ընկերներին,ովքեր այդ պահին գրում են,կամ ինչ-որ բան են
սովորում:Չէ որ նա ոչ գրել գիտի,ոչ էլ կարդալ:՛՛

18
՛՛Երբ Արամը երեք տարեկան էր,հաճախում էր մանկապարտեզ:Հաճախ այնտեղ ձեռք
էր տալիս ամեն ինչին,քանդում էր,ուսումնասիրում էր:Դայակը նրան փակել էր մութ
սենյակում և դրանից հետո Արամը շատ էր վախեցել:Թույլ չէին տալիս,որ երեխան
իրեն հետաքրքրող իրերին ձեռք տա,նորմալ խաղա:Եվ այնքան տնօրենին
բողոքեցին,որ նա անկարգապահ է և խանգարում է բոլորին,որ տնօրենը Արամին
պարտեզից հանեց:Մանկապարտեզում աշխատողներն ասում էին,որ չգիտեն ինչ
անեն Արամի հետ,քանի որ նա ոչ մեկին չի լսում և չի ենթարկվում՛՛:

՛՛Տանը Արամը սիրում է փորձարկումներ անել:Վերցնում է օրինակ


այլուր,յուղ,կանաչի,մատիտների ծայրերը կոտրում է և այլ այդպիսի բաներ,որոնք ես
թւյլ եմ տալիս,խառնում է իրար հետ և ուզում է տեսնել,թե ինչ կստացվի
դրանցից:Շատ հետաքրքրասեր է,սիրում է նոր բաներ ստեղծել,իմանալ:Գերակտիվ
է,մի րոպե տանը չի լռում,լինում է,որ քնած եմ լինում:Նա հաշվի չի առնում գալիս է և
սկսում է խոսել:Նույնիսկ երբ լողանում եմ դռան ետևում կանգնում և խոսում
է:Քնելուց առաջ միշտ գիրք եմ կարդում իր համար,ընթացքում հետաքրքիր հարցեր է
նա տալիս,նոր քնում է:Ընտանիքում միակ պրոբլեմը լինում է այն,որ տատիկը շատ է
երես տալիս:Իրեն որպես փոքր երեխա է վերաբերվում:Երբ ես ու Արամը մենակ ենք
լինում,լա լսում է ինձ,միասին դասեր ենք անում,ինքնուրույն հաց է ուտում,իսկ երբ
տատիկն է գալիս,սկսում է համառորեն պնդել,որ տատիկն իրեն ուտեցնի,քանի որ
տատիկն է իրեն այդպես սովորացրել՛՛:

Այնուհետև սկսեցի զրուցել Արամի հետ: Արամի կետ կոնտակտ հաստատելու


նպատակով առաջարկեցի ծանոթանանք: Արամը միանգամից առաջարկեց միասին
խաղանք, փոխենք ''երեք խոզուկները'' հեքիաթը: Նա իր ձևով սկսեց պատմել
հեքիաթը՝ փոխելով հերոսներին և իրադարձությունները: Արդեն ընթացքում պարզ էր
դառնում, որ երեխան ագրեսիվ վարք ունի, քանի որ նոր հեքիաթի ստեղծման մեջ
բոլոր հերոսները չար էին և մեկը մյուսին ոչնչացնում էին:

Առաջարկեցի գնանք միասին խաղանք մյուս երեխաների հետ: Խաղի ընթացքում


գնդակը պետք է նետեինք մասնակիցներից որևէ մեկին և կիսատ նախադասություն
ասեինք, օրինակ. ''ես նեղանում եմ, երբ…'' ''ես երջանիկ եմ, երբ…'' ''ես հպարտանում
եմ ….'' Ես նյարդայնանում եմ '' և նման այլ արտահայտություններ, որոնք երեխաները

19
պետք է խաղի ընթացքում շարունակեին: Հիմնականում երեխայի կողմից հնչում էին
այսպիսի պատասխաններ. ''Ես նյարդայնանում եմ, երբ չեմ կարողանում ոչնչացնել,
երբ ինչ-որ մեկը մաքրություն է անում'': ''Ես երջանիկ եմ, երբ մարդիկ մահանում են ՛՛
և այլն:

Երեխայի հետ որոշեցինք նկարել ''Արեգակ'', որի շողերի մեջ նա պետք է գրեր իեն
բնորոշ դրական կողմերը :Սկզբից նա նշեց, որ չունի դրական կողմերը և չի կարող
դրանք նշել, սակայն աշխատանքի ընթացքում բավականին շատ դրական կողմեր
բացահայտեցինք նրա մոտ: Նա նշեց, որ ունի երեք մտերիմ ընկերներ:

Հարցրեցի, թե ինչ է ուզում դառնալ ապագայում: Նա ասաց, որ ուզում է իր շուրջը


հավաքի այնպիսի երեխաների, որոնք ցանկություն կուննենան իրեն օգնելու
աշխարհը ոչնչացնել: Նա ուզում է տվյալ երեխաներին սովորեցի պատրաստել
զենքեր, ռումբ և այլն, այսինքն այնպիսի բաներ, որոնց միջոցով կարող են աշխարհը
ոչնացնել:

Կարևոր է այստեղ նշել նաև այն հանգամանքը, որ երեխան շատ է տարված


համակարգչային խաղերով: Հիմնականում նա խաղում է այնպիսի խաղեր, որոնք
ոչնչացնում են մարդկանց, աշխարհը և այլն: Արամը խաղերի ընթացքում պատմում
էր իր համակարգչային խաղերից:

Արամը ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը չէր համապատասխանում


իր տարիքին, ,քանի որ նա 5-րդ դասարան է, բայց տառերը չգիտի, չի գրում,
բազմապատկման աղյուսակը չգիտի:

Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ Արամը գիտակցում է սեփական վարքը,


բացահայտ փորձում է ընդդիմանալ ամեն ինչին: Միշտ փորձում է հակառակը պնդել:

Նա ինձ խնդրեց, որ հաջորդ օրը ուղեղը զարգացնող վարժանքներ տանենք, քանի որ


նա ուզում է շատ խելացի լինի:

Հաջորդ օրն առավոտյան Արամը բարևեց ինձ, փորձեց հիշել իմ անունը, ապա նշեց,
որ անունները հիշելու հետ կապված խնդիր ունի, իր հիշողությունը լավը չէ :Արամը
շատ լուրջ էր տրամադրված: Ասաց, որ այսօր իրեն որոշել է հանգիստ և լուրջ պահի:

20
Իրեն առաջարկել էի խաղեր խաղալ և տարբեր մեթոդիկաներ միասին անենք: Նա
համաձայնվեց:

Առաջին մեթոդիկան՛՛Անավարտ նախադասություններն՛՛ էր.

1/Միջանձնային փոխհարաբերությունների ախտորոշում անավարտ


նախադասությունների միջոցով

1/Համեմատած ընտանիքների մեծամասնության հետ իմ ընտանիքը լավ, խելոք,


սիրուն, հանգիստ է։

2/ Տղամարդու իդեալը ինձ համար հանդիսանում է խելացի

3/ Եթե բոլորը ինձ հակառակ են, ապա ես էլ եմ հակառակվում

4/ Ես միշտ ուզել եմ ամբողջ աշխարհը ոչնչացնել

5/ Կարծում եմ, որ իմ հայրը հաճախ պատասխան չկա

6/ Իմ մայրը և ես խաղում ենք

7/ Կարծում եմ, որ իսկական ընկերը չի կռվում

8/ Իմ ընտանիքը ինձ հետ վարվում է լավ

9/ Կարծում եմ, որ տղաների մեծամասնությունը կռվարար է, չար, ճղայն, ոչնչացող


տեսակ

10/ Աղջիկների մեծամասնությունը խելացի, սիրուն, նեռվայն, հանգիստ

10/ Կարծում եմ, որ բավականին ընդունակ եմ որպեսզի կռվեմ

11/ Ես կարող եմ երջանիկ լինել, եթե միայն խաղամ

12/ Ես կուզենայի, որ իմ մայրը հանգիստ լիներ

13/ Իմ մայրը սիրում է

14/ Չեմ սիրում մարդկանց, որոնք հայհոյում են

15/ Ինձ ծանոթ ընտանիքների մեծամասնությունը խելոք է


21
16/ Կարծում եմ տղամարդկանց մեծամասնությունը խելացի են

17/ Իմ ամենամեծ թուլությունը իմ ձախ ձեռքն է

18/ Իմ թաքուն ձգտումը կյանքում ոչնչացնել ամբողջ աշխարհը

19/ Կուզենայի, որ իմ մայրը Աստծո հետ կռվեր, թե ինչի եմ ես սենց ծնվել

20/ Կարծում եմ, որ մայրերի մեծամասնությունը խելացի են,սիրուն են, գեշ են

21/ Ամենից շատ սիրում եմ այն մարդկանց, որոնք չար են, կռվարար, ճղայն,
ընկերասեր

22/ Երբ ես երեխա էի խփում էի երեխաներին առանց պատճառի

23/ Ինձ դուր չի գալիս, որ տղամարդիկ հայհոյում են

24/ Երբ սկսում է իմ բախտը չբերել ես հաջողության ծաղիկ եմ տնկում /ըստ լեգենդի/

25/ Ամենից շատ կուզենայի կյանքում դպրոցի երեխեքին խփել

26/ Կարծում եմ, որ իմ մայրը ճղայնանում է, կռվում է, հանգստանում է

27/ Ես սիրում եմ իմ մայրիկին, բայց ուզում եմ մայրիկիս սիրեմ։

Հետաքրքիր էր այս մեթոդիկայի անցկացման ժամանակ Արամի


մեկնաբանությունները: Նա անընդհատ նշում էր, որ իր մայրը շատ է ներվայնանում,
վիճում է Աստծո հետ, քանի որ նա հիվանդ է ծնվել:

Ընթացքում նա հիշեց Նոյի պատմությունը: Ասաց, որ մտածում է, որ մարդիկ բոլորը


միմյանց բարեկամներ են, քանի որ հետո բոլոր մարդիկ առաջացել են Նոյից: Այն
բոլոր հատկանիշները, որ նա նշում է, բնութագրում են իրեն,դ րանք Արամի
բացասական կողմերն են: Այստեղից էլ երևում է, որ Արամը գիտակցում է իր վարքը,
գիտի, որ ինչ անում է դրանք բացասական են:

Արամը պատմում է, որ սիրված լինելու համար և որպեսզի նա հաջողակ լինի պետք է


20 ընկեր ունենա:

2/Ինտելեկտի ուսումնասիրում ՝ Ռավենի աղյոսակներ

22
Ինտելեկտի ուսումնասիրության ժամանակ Արամը բավականին շատ ժամանակ էր
տրամադրում յուրաքանչյուր խնդրի լուծմանը: Հարցրեցի, թե ինչպես է նա գտնում
պատասխանները: Արամը նշեց, որ գումարում հանում է յուրաքանչյուր պատկերի մի
հատվածը, միացնում է մյուսին և այդպես հասկանում է, թե որը կարող է լինել ճիշտ
պատասխանը:

Արամը անհամբերությամբ ուզում էր իմանար իր ինտելեկտը բարձր է, թե ոչ, և մենք


արդյունքները միանգամից հաշվեցինք: Արամը ասաց, որ ուզում է շատ բարձր
ինտելեկտ ունենա և հուսով է: Պատասխանները հաշվարկելիս հետո տեսա, որ միայն
մի հարցի է ճիշտ պատասխանել: Մի փոքր հիասթափված հարցրեց.՛՛Մենակ մի
հարցի՞ եմ ճիշտ պատասխանել՛՛: Չուզեցի նրան հիասթափեցնել և ասացի, որ նա 10-
ից 5-ին է ճիշտ պատասխանել: Դա միջին մակարդակն է: Արամն ասեց, որ նա
տարբեր վարժությունների միջոցով կզարգացնի իր ուղեղը և իր ինտելետը բարձր
կլինի:

3/Պրոյեկտիվ մեթոդիկա՛՛Ավարտիր պատկերները՛՛

Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս անձի բնավորության մասին


պատկերացում կազմել:

1.Ցույց է տալիս վերաբերմունքն ինքն իր հանդեպ: Արամը նկարել է գրիչ սուր և


արտահայտիչ ծայրով, որը խոսում է իր բարձր ագրեսիվության մասին:

2. Հարաբերություններ տան անդամների և շրջապատի մարդկանց հետ: Արամը


նկարել է բահ: Նա սահմանափակել է իրեն իր շփման մեջ:

3/Նպատակասլացություն.Արամը նկարել է արև, սլաքները շրջանից դուրս են,


այսինքն նա նպատակասլաց է:

4/Սեռական պահանջմունքներ. Նա նկարել է աստղ, գծերը չի շարունակել, որը


խոսում է նրա անամոթության մասին:

5/Վերաբերմունքն ուրիշ մարդու նկատմամբ: Նկարել է լուսին: Արամը դժվարությամբ


է կոնտակտի մեջ մտնում ուրիշ մարդկանց հետ:

23
7/ Վստահություն: Նկարել է ալիքներ, որը խոսում է սեփական ուժերի վրա վստահ
լինելու մասին:

8/ Դատարկ վանդակում պետք է նկարեր այն ինչի պահանջ նա ունի: Արամը նկարել
է արև: Նա ջերմության կարիք ունի:

9/ Կարգ ու կանոնի, ռեժիմի պահպանում: Արամի նկարում ծայրերը սուր են, որը
խոսում է նրա անկարգության մասին, ռեժիմը չի պահպանվում:

10/ Ազատություն:Նկարի մեջ պատկերված է նաև քառակուսի, դա խոսում է ինչ-որ


չափով կանացի հատկանիշների մասին:

4/Ինքնագնահատականի ուսումնասիրության մեթոդիկա՛՛Աստիճան՛՛ և Դեմբո-


Ռուբինշտեյնի ինքնագնահատականի բացահայտման մեթոդիկա:

Ցածր ինքնագնահատական– Արամը նշեց ուժեղ, խելացի, գեղեցիկ և քաջ


հատկանիշներն ամենաբարձր մակարդակում՝10: Իսկ Առողջ-հիվանդում նշեց
հիվանդ 1-ին մակարդակում: Բարի-չարում նշեց չար 1-ին մակարդակում:
Ինքնագնահատականի աստիճանին նա իրեն նկարեց 4-րդ տեղում, այսինքն հստակ
երևում է , որ երեխան ունի ցածր ինքնագնահական:

4/նկարիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և այնպիսին, ինչպիսին կուզեիր լիներ

Արամին առաջարկեցի նկարել իրեն այնպիսիսն, ինչպիսին որ ինքը կա: Արամը


նկարեց իրեն, արև ու քար: Նկարելու ընթացքում մենք զրուցում էինք: Նա նկարել է
պայծառ, շողերով արև, որի վերևի շողերը կարմիրով է ներկել: Նշեց,որ դա արյուն
է,որը կաթում է արևի շողերից:Աջ անկյունում նկարեց քար,որը նշեց որ սատանայի
քարն է:Քարի վերևի հատվածը կարմիրով ներկեց,նորից նշելով,որ դա արյուն
է:Մեջտեղում նկարեց իրեն,որտեղ նորմալ արտահայտված չեն իր
դիմագծերը,ճակատի հատվածում նկարել է եռանկյուն,որը սևով ընդգծել է,նշեց որ
դա իրեն ուժ է տալիս,իր միջի չարն է:Արևի և քարի մեջտեղն է նա նկարել իրեն և
սահմաններ է գծել,որ արևից ջերմություն չստանա: Թղթի մյուս էջում նա որոշեց
նկարել եթե նա լիներ բարի:Նա նշում էր,որ իր մեջ գերակշռում է չարը,նա
հպարտանում է իր այդ չարությամբ:Չարն է ,որ իր հոգուն ուժ է տալիս:Իսկ

24
բարությունը շատ քիչ է իր մոտ:Նա նկարեց արև,որը ընդգծեց սև մատիտով,իսկ
շողերը դեղին:Իրեն նկարեց սահմափակ մի տարածքում,որպեսզի չստանա դրսի
ջերմությունը:Շատ փոքր այդ սահմանափակ տարածքում նկարեց իրեն և գրեց 20:
Հարցրեցի,թե ինչ է խորհրդանշում 20թիվը:Նա պատասխանեց,որ եթե ինքը լիներ
բարի ապա կունենար 20 ընկեր: Հարցրեցի, թե նա հիմա քանի ընկեր ունի,նա
պատասխանեց,որ դասարանից միայն մի տղա կա,որին ինքը ընկեր է
համարում:Առաջարկեցինք նրան մեծացնել իր միջի բարության սահմանները,եթե
իհարկե ցանկանա;Նա ասեց,որ չի ուզում,որովհետև եթե մեծացնի իր միջի
բարությունը,ապա նա ուժեղ չի լինի,կկորցնի իր ուժը,իսկ չարը նրան մեծ ուժ է
տալիս:

Եզրակացություն:

Արամի հետ աշխատանքի ընթացքում պարզեցի, որ նա ունի վարքային խանգարում:


Նրա սոմատիկ խանգարումը՝ ուղեղային ջրգողություն, ազդում է իր հոգեբանական
զարգացման վրա: 10 տարեկանում նա չի կարողանում գրել, կարդալ, բազմապատել:
Սակայն կարողանում է ճիշտ ձևակերպել իր խոսքը, արտահայտել իր կարծիքը: Կան
մի շարք գործոններ, որոնք կարող են վարքի զարգացող խանգարման պատճառ
դառնալ, Արամի մոտ ուղեղային ջրգողության հետևանքն է այն,որի պատճաով էլ
նկատվում են՝ խախտումներ աճի և զարգացման մեջ, անհաջողություններ դպրոցում,
բացասական մթնոլորտ ընտանիքում կամ հասարակության մեջ: Արամի “վատ”
վարքը ուրիշների մոտ բացասական հակազդեցություն է ունենում, ինչը ստիպում է
երեխային էլ ավելի “վատ” պահել իրեն:

ՈՒսումնասիրությունների ընթացքում պարզվեց,որ Արամը շատ կռվարար


է,ագրեսիվ:Դասարանի երեխաների հետ չի կարողանում շփվել:Երբ իր դասարանի
երեխաները լինում են իրենց տանը,Արամը շատ հանգիստ և մեծ սիրով խաղում է
նրանց հետ:Պատճառն այն է ,որ դասի ընթացքում Արամն իրեն մեկուսացված և
չնկատված է զգում:Ինքը չի կարողանում հարմարվել այն մտքի հետ,որ դասարանի
երեխաները գրում,կարդում են,իսկ ինքը դրանք չի կարողանում անել:Դա իր մոտ
ագրեսիա է առաջացնում,որի հետևանքով նա սկսում է խանգարել
երեխաներին,կռիվներ է անում,խանգարում է ուսումնական գործընթացին:

25
Հետագա հոգեբանական աշխատանքը պետք է իրականացվի հետևյալ բլոկերով.

1. Սեփական ՛՛Ես՛՛- ճանաչում


2. Ինքնագնահատականի բարձրացում
3. Միջանձնային հարաբերությունների կարգավորում
4. Հաղորդակցման հմտությունների ձևավորում
5. Տառաճանաչություն

Քանի որ երեխան իրեն վատ է զգում , որ չի կարողանում գրել, կարդալ, որն էլ ազդում
է իր ինքնագնահատակի վրա, ծնողին ասացի, որ զբաղվի երեխայի կրթությամբ:

Ժամանակի կարճ լիենլու պատճառով չկարողացա երկար աշխատել Արամի հետ:

Կատարվելիք աշխատանքի ուղղությունը

Քանի որ Արամի մոտ կա նաև սոմատիկ խնդիր,որն էլ ազդում է նրա հոգեբանական


վիճակի վրա,ապա աշխատանքը երկարատև կլինի:

Որպես առաջնային խնդիր պետք է դրվի իր ինքնագնահատականը,որը կապված է իր


հիվանդության հետ:Պետք է աշխատանք տարվի այն ուղղությամբ,որ Արամն ընդունի
իր հիվանդությունը և իրեն լիարժեք մարդ զգա,չառանձնացնի իրեն մյուսներից:Այս
խնդրի լուծման համար առաջարկում ենք հեքիաթաթերապիա՛՛Անմոռուկը՛՛,որն
ուղղված է ցածր ինքնագնահատականին,թերարժեքության զգացմանը:Տվյալ
հեքիաթը հնարավորություն կտա Արամին զգալ ինքն իրեն որպես
անհատականություն:Հիմնական հեքիաթի իմաստը կայանում է նրանում,որ մենք
բոլորս էլ տարբեր ենք և եթե դու նման չես մյուսներին՝արտաքինով,կամ քո
մտածելակերպով,քո արանձնահատկություննեով,դա չի նշանակում ,որ դու ուրիշ ես:
Հեքիաթը տանում է դեպի այն գաղափարը,որ ինքդ քեզ պետք է սիրես,ընդունես
այնպիսին,ինչպիսին որ կաս,որպեսզի ուրիշներն էլ քեզ այդպես ընդունեն:

Վարքային թերապիան և հոգեթերապիան սովորաբար օգնում են երեխային


արտահայտել և կառավարել սեփական զայրույթը,ագրեսիան:Ավազաթերապիան
նույնպես այս խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող է լինել:Կարելի է
առաջարկել երեխային ավազի վրա կառուցի իր ընկերների շրջապատը,ուղղությունը

26
տանել նրան,թե ինչն է խանգարում իրեն միջանձնային հարաբերություններում:
Խմբային թրեյնինգներն էլ միջանձնային հարաբերությունների լուծման տարբերակ
կարող են լինել:Իր հասակակիցների հետ շփումը կձևավորվի: Խմբային
թրեյնինգները թույլ կտան ,որպեսզի ինքն իրեն զգա խմբի անդամ :

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


1. Вильсон Дж.Т. Поведенческая терапия // Журнал практической психологии и
психоанализа, №3, 2000.
2. И.Г. Малкина -Пых Техники гештальта и когнитивной терапии»: Эксмо; Москва;
2004
3. Паттерсон С., Уоткинс Э. Теории психотерапии. -- 5-е изд. -- СПб.: Питер, 2003. --
Гл. 8.
4. Уотсон Дж. Психология с точки зрения бихевиориста; Бихевиоризм // История
психологии: период открытого кризиса (нач. 10 - середина 30-х гг. XX в.). - М., 1992.
5. Федоров А. П. Когнитивно - поведенческая психотерапия. - СПб: Питер, 2002.
поведенческий эмпирический психотерапия
6. Холл, М. 77 лучших техник НЛП / Майкл Холл. — СПб.: Прайм- Еврознак, 2008. -
438,
7. Холмогорова А. Б., Гаранян Н. Г. Когнитивно-бихевиоральная психотерапия //
Основные направления современной психотерапии / Под. ред. А. М. Боковикова --
М.: Когито-центр, 2000. -- С. 224-267.

27

You might also like