You are on page 1of 49

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ
ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաղդասարյան Ռուբինա Հովհաննեսի

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ՝ Նախադպրոցական տարիքի երեխայի և մոր


հուզական կապի հոգեբանական առանձնահատկութ-
յունները՝ պայմանավորված սեռով:

« Հոգեբանություն» մասնագիտությամբ

հոգեբանության բակալավրի որակավորման

աստիճանի հայցման համար

ԵՐԵՎԱՆ 2022

1
Ուսանող`
ստորագրություն

ազգանուն, անուն

Ղեկավար`
ստորագրություն

գիտ. աստիճան, կոչում, ազգանուն, անուն

«Թույլատրել պաշտպանության»

Ամբիոնի վարիչ`

ստորագրություն

գիտ. աստիճան, կոչում, ազգանուն, անուն

« » 2022թ.

2
ՙՆախադպրոցական տարիքի երեխայի և մոր հուզական կապի
հոգեբանական առանձնահատկությունները՝ պայմանավորված սեռով՚՚

ՙПсихологические особенности и эмоциональная связь ребёнка


дошкольного возраста и матери в зависимости от пола՚՚

ՙPsychological Characteristics of the emotional attachment of the pre-school


child to mother with regard to gender identity՚՚

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

4444

3
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.......................................................................................................................5
ԳԼՈՒԽ 1 . ԸՆՏԱՆԻՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ...........................................................................8
1.1. Ընտանիքի առաջացման պատմությունը.....................................................................8
1.2. Ընտանիքի հիմնական բնութագրիչները, կառուցվածքը , դինամիկան................19
ԳԼՈՒԽ 2 . ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ………….............................31
2.1. Ծնող-երեխա փոխհարաբերություններն ընտանիքում...............................................31
2.2. Ծնող-երեխա հուզական կապի առանձնահատկությունները..................................37
ԳԼՈՒԽ 3 . ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՄԱՅՐ-ԵՐԵԽԱ ՀՈՒԶԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ........................................40
3.1. Հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդները, համակազմն ու
անցկացման պայմանները.......................................................................................................40
3.2. Մայր-երեխա հուզական հարաբերությունների բացահայտմանն ուղված
հետազոտական աշխատանքի արդյունքների վերլուծություն………………………….42

Եզրակացություն........................................................................................................................46
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ.......................................................................47

4
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքի դերը մարդու համար մեծ է: Հենց դրա մեջ են դրվում վերաբերմունքն ու
արժեքային կողմնորոշումը, գաղափարներն ու սպասելիքները՝ ուղղված ապագայում
տարբեր սոցիալական դերերում և գործառույթներում անհատի ինքնաիրացմանը:
Հիմնական արժեքները ձևավորվում են ընտանեկան միջավայրում: Մանկությունը մի
ժամանակաշրջան է, երբ դրվում են երեխայի անհատականության հիմնական գծերը՝
ապահովելով հոգեբանական կայունություն, բարոյական կողմնորոշումներ,
կենսունակություն և նպատակասլացություն: Այս հոգևոր հատկությունները
ինքնաբերաբար չեն զարգանում, բայց ձևավորվում են ծնողական արտահայտված
սիրո պայմաններում, երբ ընտանիքը երեխայի մոտ ստեղծում է հավատարիմ լինելու
անհրաժեշտություն, այլ մարդկանց կարեկցելու և նրանց հետ ուրախանալու
կարողություն, պատասխանատվություն ստանձնելու իր և ուրիշների համար:
Բոլորը գիտեն, որ մանկությունը հատուկ և եզակի ժամանակաշրջան է բոլորի
կյանքում: Մանկության շրջանում ոչ միայն դրվում է երեխայի առողջության հիմքը,
այլև ձևավորվում է նրա անհատականությունը, նրա արժեքները, նախասիրություն-
ները, աշխարհընկալումը և այլն: Երեխայի այդ ճանապարհը շարունակվում է, և այն
ուղղակիորեն արտացոլվում է իր ապագա կյանքում ձեռք բերած հաջողությունների
մեջ: Երեխայի կյանքի այս շրջանում նաև իր ուրույն և անչափ կարևոր նշանակութ-
յունն ունի մոր հուզական մտերմությունն ու ջերմ վերաբերմունքը երեխայի նկատ-
մամբ:
Թեմայի արդիականություն: Ներկայումս նորագույն տեխնոլոգիաների առաջ գալը,
իսկ ավելի կոնկրետ համացանցի դերի կարևորության մեծացումը մեր կյանքում
հանգեցրել է նրան, որ հաճախ իրական և զգացմունքային շփման փոխարեն ավելի
գերադասելի են դարձել սառը, ոչ մտերմիկ հարաբերությունները: Այդ ամենն իր
ազդեցություն է թողել ոչ միայն մեր՝ երիտասարդների, այլև ծնող-երեխա
փոխհարաբերությունների վրա:
Ընտանիքը այն սոցիալական ﬕջավայրն է, որտեղ բավարարվում են երեխայի
կարևորագույն պահանջմունքները, այդ թվում՝ սիրո և կապվածության,
ապահովության և պաշտպանվածության պահանջմունքները: Ծնողների համար շատ

5
կարևոր է հասկանալ, որ անհրաժեշտ է ոչ միայն սիրել երեխային և առաջնորդվել
նրա խնամքի ամենօրյա հոգսերով, նրա դաստիարակությանբ,այլև անհրաժեշտ է, որ
երեխան զգա, հասկանա, վստահ լինի, որ իրեն սիրում են, լցված լինի սիրո այդ
զգացողությամբ, ինչպիսի դժվարություններ, բախումներ և կոնֆլիկտներ էլ որ ծագեն
ծնողների հետ իր հարաբերություններում: Միայն ծնողների սիրո մեջ է երեխայի
վստահության և հնարավոր է մարդու հոգեկան աշխարհի ճիշտ ձևավորումը, միայն
սիրո հիման վրա կարող եք դաստիարակել բարոյական վարքագիծ,միայն սերը
կարող է սովորեցնել սերը:
Աշխատանքի նպատակն է դուրս բերել նախադպրոցական տարիքի երեխայի և մոր
հուզական կապի դրսևորման առանձնահատկությունները:
Նպատակի իրականացման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.
1. Կատարել մասնագիտական գրականության վերլուծություն,
2. Կատարել մայր-երեխա հարաբերությունների վերլուծություն,
3. Ուսումնասիրել նախադպրոցական տարիքում մայր-երեխա հուզական և հոգեբա-
նական մտերմության աստիճանը,
4. Ուսումնասիրել մոր կողմից երեխային հասկանալու և ընդունելու վերաբերմունքի
աստիճանը:
Վարկած. Ենթադրվում է, որ երեխայի սեռով պայմանավորված տարբեր է մոր վերա-
բերմունքը, ինչը ձևավորում է ծնող-երեխա հարաբերությունների յուրահատուկ
կապը:
Հետազտոտության օբյեկտ են հանդիսացել տղա և աղջիկ երեխաների մայրերը:
Հետազոտության առարկան է մոր և երեխայի միջև հոգեբանական մտերմությունն ու
հուզական կապը նախադպրոցական տարիքում:
Հետազոտության ընթացքում օգտագործել ենք հետևյալ մթոդիկաները .
1. Ա. Յա. Վարգայի և Վ. Վ. Ստոլինի կողմից ծնողական հարաբերությունների
ախտորոշման մեթոդիկա,
2. Ընտանիքում հուզական հարաբերությունների հարցաթերթիկ, ըստ Է.Ի.
Զախարովայի:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նախադպրոցական տարիքը՝ որպես
երեխայի զարգացման և անհատականության ձևավորման կարևոր շրջան:

6
Հետազոտական աշխատանքս իրականացրել եմ Google forum-ի միջոցով՝ օնլայն
հարթակում: Հետազոտության համակազմում ընդգրկվել են 40 5 և 6 տարեկան, տղա
և աղջիկ երախաների մայրեր, որոնցից 17-ն ունեն աղջիկ երեխա, իսկ 23-ը՝ տղա:
Բացի այդ իրականացվել է ստուգիչ հետազոտություն տղա և աղջիկ երեխաների
ծնողական վերաբերմունքի արդյունքները համեմատելու և զուգահեռականներ
անցկացնելու նպատակով։ Աշխատանքի մյուս բաժիններում կատարված մաս-
նագիտական գրականության վերլուծությունը և հետազոտության արդյունքների
մշակումը թույլ կտան առավել մանրամասն ծանոթանալ մեր կողմից առաջ քաշված
նպատակներին և խնդիրներին։ Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք
գլուխներից՝ երկու տեսական և փորձարարական մասերից, եզրակացությունից և
օգտագործված գրականության ցանկից:

7
ԳԼՈՒԽ 1 . ԸՆՏԱՆԻՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1.1. Ընտանիքի առաջացման պատմությունը

Ընտանիքի և ամուսնության վերաբերյալ հին օրերից մինչ օրս կատարվել են


բազմաթիվ վերլուծություններ: Պլատոնն ու Արիստոտելը հիմնավորելով ընտանիքի և
ամուսնության վերաբերյալ իրենց տեսակետները՝ քննադատել են ընտանիքի այն
տեսակը,որը գործում է և իրենց ժամանակին և նույնիսկ ծրագրեր առաջ քաշել դրա
վերափոխման համար, սակայն դա իրենց ժամանակների համար եղել է ֆանտաս-
տիկ և անպտուղ:
Այսօր գիտությունն ունի ավելի ընդարձակ և հուսալի տեղեկություններ
ընտանեկան հարաբերությունների և բնույթի մասին:
Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական-
տնտեսական նշանակություն,ընտանիք գոյություն չուներ: Մայրիշխանության
պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային)
ընտանիք,ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց
հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային
բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի
անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ: Հետագայում
խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային,
դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը
(մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր
տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր: Այդպիսի ընտանիքներում
ամուսիններն իրավահավասար էին:
Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի
վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության,
հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով: [1, էջ՝ 129-130 ]
Ընտանիքը սոսկ սոցիալական խումբ չէ,այն նաև սոցիալական ինստիտուտ է:
Ըստ սոցիոլոգների սահմանման՝ ՙԻնստիտուտը՚՚ սոցիալական դերերի և
կարգավիճակների ամբողջություն է որը նախատեսված է որոշակի սոցիալական

8
կարիքների բավարարման համար: Սոցիալական և հոգեբանական տեսանկյունից
անհրաժեշտ է հստակեցնել ՙԴեր՚՚ և ՙԿարգավիճակ՚՚ հասկացությունները :
Կարգավիճակը վերաբերում է հասարա-կության մեջ որոշակի իրավունքներով և
պարտականություններով անձի դիրքին, իսկ դերը որոշակի կարգավիճակի հետ
կապված ակնկալվող վարքագիծն է:
Ընտանիքը, ինչպես յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ, միավորված է
իշխանության համակարգով: Կան երեք տեսակի ՙուժային կառույցներ՚՚ ՝ նահապե-
տական ընտանիք, որտեղ իշխանությունը պատկանում է ամուսնուն, մայրիշխա-
նական ընտանիք, որտեղ իշխանությունը պատկանում է կնոջը և էգալիտար
ընտանիք, որտեղ իշխանությունը հավասարաչափ բաշխված է կնոջ և ամուսնու միջև:
[2, էջ 45-46]
Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի
հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը
զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը,
հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն
ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Նահապետական ընտանիքը
անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական, կամ փոքր ընտանիքի ուր
ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում:
Բաբելոնի թագավոր Համուրաբիի օրենսգրքում (Մի քանի հազարամյակ առաջ
մ.թ.) միամուսնություն հռչակվեց, բայց միաժամանակ տղամարդկանց և կանանց միջև
կար անհավասարություն: Տան ղեկավարը մոնոգոմ ընտանիքում դարձավ տան
տղամարդ-հայրը: Նա շահագրգռված էր իր սեփականությունը պահելով և այն իր
ժառանգներին փոխանցելու գործով:
Կնոջից խստորեն պահանջվում էր պահպանել ամուսնական հավատարմություն,
իսկ տղամարդը կարող էր պահել հարճեր: Նմանատիպ օրենքներ հրատարակվել են
հին և միջին դարերի գրեթե բոլոր երկրներում:
Պատմության ընթացքում բազմիցս փոփոխվել են նաև ծնողների և երեխաների
հարաբերությունները: Տարբերում են երեխաների հետ հարաբերությունների հետևյալ
ոճերը՝

9
 Մանկասպան՝ մանկասպանություն, բռնություն (հին դարերից մինչև մ.թ. 4-րդ
դար)
 Հրաժարում-թողում՝ երեխային տալիս են բուժքրոջը, օտար ընտանիքի,
վանքին և այլն (4-րդից-17-րդ դդ):
 Ամբիվալենտ՝ երեխաները չեն համարվում ընտանիքի լիարժեք անդամներ,
մերժում են նրանց անկախությունը, անհատականությունը: Դիմադրության դեպքում
խստագույնս պատժվում (14-րդ-ից 17-րդ դդ) :
 Կպչունություն՝ երեխան շատ է մտերմանում, կապվում ծնողների հետ, վարքը
խստորեն վերահսկվում է, վերահսկվում է նաև նրա ներաշխարհը (18-րդ դար)
 Սոցիալիզացիա՝ այս շրջանում ծնողների ջանքերն ուղղված են երեխաներին
նախապատրաստելուն դեպի նոր, անկախ կյանք: Երեխան կրթության և
դաստիարակության օբյեկտ է (19-ից 20-րդ դարի սկիզբ):
 Օգնող՝ ծնողները ձգտում են ապահովել երեխայի անհատական զարգացումը,
հաշվի են առնում նրա ցանկությունները, կարողությունները, կա զգացմունքային
կապ, շփում (20-րդ դարի կեսերից մինչ օրս):
19-րդ դարում հայտնվեցին ընտանիքի հուզական ոլորտի ուսումնասիրու-
թյունները, ընտանիքի անդամների ցանկություններն ու կարիքները (Ֆրեդերիկ Լը
Պլե): Ընտանիքը ուսումնասիրվում է որպես փոքր խումբ,իրեն բնորոշ կյանքի ցիկլով,
ծագման պատմությամբ, գործառնությամբ և նաև քայքայմամբ: Ավելի ուշ
հետազոտությունները կենտրոնացվում են փոխազդեցության, ուսումնասիրության,
հաղորդակցության, միջանձնային համաձայնության, ընտանիքի անդամների
մտերմության խնդիրների (սոցիալական և ընտանեկան տարբեր իրավիճակներում),
ընտանեկան կյանքի կազմակերպման և ընտանիքի կայունության գործոնների
վերաբերյալ: [1, էջ 132-133]
Ընտանիքը հասարակության հիմնական միավորն է, որը բնութագրվում է.
 Ֆորմալ, կամ ոչ ֆորմալ միություն տղամարդու և կնոջ միջև: Համատեղ
ապրելու ցանկություն:
 Ընտանիքի անդամների կապը ընդհանուր կյանքի հետ:
 Ամուսնական սեքսուալ հարաբերություններ, կամ ծնող-երեխա հարաբե-
րություններ:

10
 Երեխաներ ունենալու, սոցիալիզացնելու և դաստիարակելու ցանկություն:
Ընտանիքը որքան էլ փոքր միավոր թվա պատկանում է սոցիալական
կարևորագույն արժեքներին և համաձայն որոշ գիտական տեսությունների՝ հենց
ընտանեկան ձևերի զարգացումն է, որ կարող է դարեր շարունակ որոշել
մակրոսոցիալական համակարգերի էվոլուցիայի ընդհանուր ուղղությունը: [1,էջ 15]
Ժամանակակից ընտանիքը սոցիալական էվոլուցիայի արդյունք է: Ընտանիքի
կառուցվածքը ժամանակին զուգընթաց աստիճանաբար փոխվում է՝ ի պատասխան
սոցիալական և մշակութային փոփոխությունների: Ժամանակակից ընտանիքը բոլոր
առումներով ավելի ազատ խումբ է,քան անցյալում,սոցիալական և տնտեսական
վերափոխումների շնորհիվ: [3, էջ 63 ]
Ընտանիքի զարգացումը, կայունացումը և ամրապնդումը, նրա վերածումը մարդ-
կային երջանկության աղբյուրի ոչ միայն պետության և հասարակության գործն է, այլև
առաջին հերթին հենց իրենց՝ ամուսինների: Ընտանիքի զարգացումն ու
ամրապնդումը կարևոր է առաջին հերթին հենց ամուսինների համար, քանի որ
բարոյապես, ինտելեկտուլ առումով և հոգեպես մարդու լիարժեք դասիարակությունը
հնարավոր է միայն հուզական ջերմության, սիրո մթնոլորտում, որոնք էլ ապահովում
են բարեկեցիկ և առողջ ընտանիքի գոյությունը: [6, 11.03.2022, 11:15]
Յուրաքանչյուր հասարակության անդամ, բացի սոցիալական կարգավիճակից,
էթնիկ պատկանելիությունից, գույքային և ֆինանսական դրությունից ՝ ծնունդից
մինչև մահ, ունի այնպիսի անխուսափելի հատկանիշ, ինչպիսին է ամուսնական
կարգավիճակը:
Մենք շատ լավ պետք է գիտակցենք այն փաստը,որ կյանքի ցիկլի տարբեր
փուլերում մարդը հետևողականորեն փոխվում է,փոխվում են նաև նրա
գործառույթներն ու կարգավիճակն ընտանիքում:
Երեխայի համար ընտանիքը միջավայր է, որտեղ ձևավորվում են պայմաններ նրա
ֆիզիոլոգիական, մտավոր,ինտելեկտուալ և հուզական զարգացման համար:
Չափահաս անձի համար ընտանիքը զգալի թվով կարիքների բավարարվածության
աղբյուր է:
Այսպիսով որպես հիմնական սահմանում կնշենք հետևյալ կերպ.
Ընտանիքը համայնք է, հիմնված ամուսինների (հոր, մոր) և նրանց երեխաների

11
ամուսնության վրա (սեփական և որդեգրված), կապված հոգևոր, ընդհանուր կայնքի,
և փոխադարձ բարոյական պատասխանատվության վրա:
Ընտանիք բառը մենք շատ հաճախ ենք օգտագործում, գրեթե ամեն օր,սակայն այս
երևույթի գիտական սահմանումը տալն այդքան էլ հեշտ չէ: Պատճառն այն է, որ
տարբեր հասարակությունների, մշակույթների, երկրների և կրոնների համար
ընտաիքի սահմանումը կարող է ինչ որ չափով տարբերվել: Դա նաև կապված է
էթնիկական,պատմական և ժամանակի ընթացքում փոփխվող սոցիալ-տնտեսական
պայմաններից:
Համաձայն Է. Գիդդենսի դասական սահմանման , ընտանիքը հասկացվում է
որպես ՝ ՙՈՒղղակի ընտանեկան հարաբերություններով կապված մի խումբ, որի
չափահաս անդամները պատասխանատվություն են կրում երեխաների խնամքի
համար՚՚: Այս սահմանման համտեքստում ամուսնությունից բխող հարաբերություննե-
րը համարվում են փոխկապակցված: [1,էջ 11-13]
Երեխայի սոցիալականացման արդյունքը որոշվում է այլ մարդկանց հետ
փոխգործունեության ընթացքում սոցիալական նորմերի և արժեքների յուրացումով,
իսկ ընտանիքը որոշիչ դեր է խաղում երեխայի սոցիալականացման գործում:
Ընտանիքը որպես սոցիալական հաստատություն, բացի կրթականից իրականաց-
նում է նաև մի շարք այլ գործառույթներ: Առաջինը տնտեսական ֆունկցիան է, երբ
նախաարդյունաբերական դարաշրջանում ընտանիքը եղել է առաջնային արտադ-
րական խումբ, ներկայումս՝ դրսում ստացված եկամուտը բաշխվում է ընտանիքի
անդամների մեջ և տեղի է ունենում սպառում: Հաջորդը սոցիալական կարգավի-ճակի
փոխանցման գործառույթն է, երբ հասարակության տարբեր շերտերի ընտա-նիքներն
ունեն տարբեր սոցիալական կարգավիճակ և այն փոխանցում են ընտանիքի նոր
անդամներին՝ երեխաներին, իսկ վերջինը ընտանիքի անդամների բարեկեցության
պահպանման գործառույթն է:
Շատ հետազոտողներ, մասնավորապես՝ Թ. Փարսոնսը,պնդում են, որ ներկայումս
ընտանիքը կորցրել է այդ գործառույթները զարգացած երկրների՝ հետինդուստրիալ
հասարակության փուլ անցնելու պատճառով, և ընտանիքի էական գործառույթը
մնացել է երեխաների սոցիալականացումը: [2, էջ 45-46]
Եվ ահա ևս մեկ սահմանում. ՙԸնտանիքը ամուսնության, կամ արյունակցական

12
կապի վրա հիմնված հարազատության փոքր խումբ է , որի անդամները կապված են
ընդհանուր կյանքի հետ, փոխադարձ օգնության,բարոյական և իրավական
պատասխանատվության հիման վրա՚՚:
Համաշխարհային իրավունքով ընտանիքը սահմանվում է որպես օրինա-
կան,պետության կողմից օրենքով պաշտպանված միավորում:
Ընտանիք հասկացությանը իր հոգեբանական ուրույն մոտեցումն ունի նաև Կ.
Շնևինդը.
 Ընտանիքի անդամների հուզական, մտավոր և հոգևոր մտերմությունը:
 Տարածական և ժամանակային սահմանափակում:
 Փակ, միջանձնային մտերմություն:
 Միմյանց հանդեպ պարտավորություն:
Անհաժեշտ է տարբերել ընտանիքը տնային տնտեսությունից, որը կարող
ղեկավարել և՛ անհատը, և՛ անհատների խումբը, որտեղ չկա ազգակցական կապ:
Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ միայն բնակելի տարածքում միասին
ապրելը չենք կարող համարել ընտանիք:
Կարող ենք նաև ասել, որ ընտանիքը բնակչության վերարտադրության օղակ է
իրենից ներկայացնում, որը ինչպես նաև այն սոցիալական հաստատություն է, որի
հատուկ գործառույթն է երեխաների ծնունդը, սերունդների վերարտադրու-
թյունը, բնակչության լրացումը:
ՙԸնտանիք՚՚ բառն ունի սլավոնական ծագում և գալիս է մարդկանց տարածքային
համայնքի անվանումից: Հին սլավոներենում և հին ռուսերենում ՙс ѣмия՚՚ բառը
նշանակում էր ընտանիք, և՛ որպես խումբ, բոլոր տան անդամնե-
րի ամբողջություն, և՛ խումբ, ծառաներին, ճորտերին միասին վերցրած:
Ընտանիքը և ընտանեկան կյանքը մեծ ազդեցություն ունեցան հասարակության
պատմական զարգացման , ինչպես նաև էվոլուցիոն , քաղաքական և սոցիալական
կյանքի վրա: [1,էջ 13-15]
Խորհրդային սոցիոլոգիայում ընտանիքի վերաբերյալ ամենահայտնի սահմանումը
պատկանում է Ա. Խարչևին ՝ ՙ Ընտանիքը ամուսինների, ծնողների և երեխաների
միջև փոխհարաբերությունների պատմականորեն զարգացած հա-
տուկ համակարգ է, այն փոքր սոցիալական խումբ է, որի անդամները կապված են

13
ամուսնական, կամ ծնողական հարաբերություններով, ընդհանուր կյանքի և
բարոյական պատասխանատվությամբ, որի սոցիալական անհրաժեշտությունը
պայմանավորված է հասարակության ֆիզիկական և վերարտադրողական կարիքով՚՚:
Նմանատիպ սահմանում կա նաև հանրագիտարանային սոցիոլոգիական
բառարանում,՝ ՙԸնտանիքը մարդու վերարտադրողական սոցիալական մեխանիզմ է
ամուսնու և կնոջ, ծնողների և երեխաների միջև հարաբերությունների վրա հիմնված,
որի անդամները կապված են փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ և
փոխօգնությամբ՚՚: [3,էջ 34]
Աշխարհում չափազանց երկար ժամանակ գերակշռել են նահապետական
ընտանիքները, որոնք բնութագրվել են տանը արական սեռի ներկայացուցչի
գերակայությամբ և իշխանությամբ: Հայրենական մեծ պատերազմից հետո՝ 40-
ականների վերջից մինչև 80-ական թթ. դոմինանտ դարձան երեխայակենտրոն
ընտանիքները, որում շատ կարևորություն էր տրվում երեխաների բարեկեցությա-
նը և ամուսնության պահպանմանը, որը բխում էր երեխաների շահերից: Վերջին
ժամանակներում ընտանիքներում կրկին առկա է փոփոխություն, սկսել են գերակշռել
հավասար հարաբերությունները, իսկ ամուսնության կայունությունը կախված է
ամուսինների հարաբերությունների որակից և ցանկությունից:
Կանանց ժամանակակից տնտեսապես անկախությունն ու կայունությունը,
սոցիալական կարգավիճակի բարձրացումը իր հետ առաջ է բերել նոր տիպ՝
ամուսնություն-գործընկերություն: 20-րդ դարում տեղի ունեցավ անցում ամուսնութ-
յունից դեպի հաշվարկ, կամ պարտավորություն սիրո և ամուսնության նկատմամբ:
Ընտանիքներում շատ փոփոխություններ սկսեցին ի հայտ գալ երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո 20 տարի անց և առաջին հերթին զարգա-ցած
երկրներում: Այսօր ձևակերպվել է ամենակարևոր փոփոխությունների ցանկը.
 Ամուսնության անցումը ՙՈսկե դարաշրջանից՚՚ դեպի հարճության(տարբեր
տեսակի կապեր):
 Անցումը ՙԵրեխա-արքա ծնողների հետ՚՚ -ից ՙԶույգ արքաներ երեխաների հետ՚՚:
 Պաշտպանության նպատակի համար անցումը մի բեխմնականխման միջոցից
մեկ այլ բեղմնականխման միջոցի ինքնաբացահայտման նպատակով:

14
 Անցումը միատարրից դեպի հոգնակի տեսակի տիպից տեսակից դեպի
տնայինի:
Եթե ընտանիքների մասին խոսենք ժողովրդագրական առումով, ապա պետք է
նշել, որ բնակչության վերարտադրության տեսանկյունից ընտանիքի տիպաբանու-
թյան կառուցման համար շատ կարևոր չափանիշ է ընտանեկան կյանքի ցիկլի փուլը,
որը որոշվում է ծնողության հետևյալ փուլերով.
 Նախածնողություն՝ ամուսնությունից մինչև առաջին երեխայի ծնունդն ընկած
ժամանակահատվածը:
 Վերարտադրողական ծնողություն՝ առաջին և վերջին երեխայի միջև ընկած
ժամանակահատվածը:
 Սոցիալականացված ծնողություն՝ առաջին երեխայի ծնունդից մինչև վերջին
երեխայի ընտանիքից բաժանվելու միջև ընկած ժամանակահատվածը (Առավել
հաճախ ամուսնության միջոցով)
 Տատիկ-պապիկ՝ առաջին թոռան ծնունդից մինչև ծնողներից մեկի մահն ընկած
ժամանակահատվածը:
Ընտանիքը բնութագրվում է ըստ չափի, ըստ տեսակի և քանակի: Առաջինը՝ ըն-
տանիքի չափն է, որի մեջ մտնում է ընտանիքի անդամների քանակը: Երկրորդը
ընտանիքի տեսակն է, որը լինում է միջուկային, բարդ, ամբողջական և թերի: Միջու-
կային ընտանիքը բաղկացած է մեկ ամուսնական զույգից և երեխայից:
Բարդ ընտանիքի դեպքում ընտանիքի թվին ավելանում են այլ հարազատներ
օրինակ՝ տատիկ-պապիկ: Այսպիսի ընտանիքը կարող է ներառել մի քանի ամուս-
նական զույգեր, որոնց անդամները կապված են հարազատական կապերով, կամ
համատեղ վարում են տնտեսություն:
Ընտանիքում երեխաների թիվը բնութագրվում է հետեևյալ կերպ.
 Փոքր քանակի երեխաներով ընտանիք- 1-2 երեխա (բնական աճը բավարար չէ)
 Միջին քանակի երեխաներով ընտանիք- 3-4 երեխա (ցածր վերարտադրու-
թյուն)
 Բազմազավակ ընտանիք՝ 5 և ավելի երեխաներ (բավարար վերարտադրու-
թյուն)
Ընտանիքի տեսակները՝ պայմանավորված զուգընկերոջ քանակից.

15
 Մոնոգոմ ընտանիք՝ բաղկացած զուգընկերներից
 Պոլիգամ ընտանիք՝ բաղկացած երկուսից ավելի զուգընկերներից
 Բազմակնություն (պոլիգինիա), երբ ամուսինը ունի իրավունք ամուսնանալու
մի քանի կանանց հետ և ավելին, տղամարդը ամուսնական պայմանագիր է կնքում
կանանցից յուրաքանչյուրի հետ:
 Պոլիանդրիա՝ կնոջ ամուսնությունը միաժամանակ մի քանի տղամարդու հետ:
 Ընտանիք, որը հիմնված է բազմասեր հարաբերությունների վրա (երեք
զուգընկեր):
Ընտանիքի տեսակները՝ պայմանավորված զուգընկերոջ սեռով.
 Տարասեռ ընտանիք, ՙԱվանդական ընտանիք՚՚, որը կազմված է կնոջից և
տղամարդուց:
 Միասեռական ընտանիք, երբ ընտանիքը կազմված է նույն սեռի երկու անձից
(երկու կին, կամ երկու տղամարդ):
Ընտանիքի քանակը՝ կախված երեխաների թվից.
 Անզավակ, կամ անպտուղ ընտանիք:
 Մեկ զավակ ունեցող ընտանիք:
 Քիչ թվով երեխաներով ընտանիք:
 Միջին թվով երեխաներ ունեցող ընտանիք:
 Բազմազավակ ընտանիք: [1,էջ 15-19]
Ընտանիքը փոքր խումբ է, որտեղ բավարարվում են մարդկանց համար շատ
կարևոր անձնային մի շարք կարիքներ: Այստեղ անձը ձեռք է բերում անհրաժեշտ
սոցիալական հմտություններ, տիրապետում է տարրական վարքային ձևերին և
մշակութային նորմերին, ստանում հոգեբանական աջակցություն և պաշտպա-
նություն, փաղչում արտաքին աշխարհի հետ շփումների ընթացքում առաջացող
սթրեսից և ծանրաբեռնվածությունից: Հենց այստեղ է կայանում ընտանիքի սոցիալ-
մշակութային և հոգեբանական գործառույթի դերը:
Երբ խոսքը վերաբերում է ընտանիքի գործունեության հոգեբանական
ասպեկտներին, ընտանիքը այստեղ արդեն հանդես է գալիս ոչ թե որպես
ՙԻնստիտուտ՚՚, այլ, որպես փոքր խումբ, որն ունի իրեն բնորոշ խմբային փոխգոր-
ծունեության առանձնահատկություններ: Ընտանիքի հոգեբանական գործու-

16
նեությունը հիմնված է այնպիսի անհատական կարիքների վրա, որոնց բավարարումը
ընտանիքից դուրս անհնար է,կամ չափազանց դժվար:
Շատ արտասահմանյան աշխատություններում ընտանիքի հոգեբանական
գործառույթը սահմանվում է որպես ՙՀոգեթերապիայի գործառույթ՚՚: Ընտանիքը կարող
է ապահովել իր անդամներին ապահովության զգացումով, որն իր մեջ ներառում է
հուզական կապեր, ինքնահաստատման հնարավորություն, այսինքն վերջիվերջո
ստեղծում է հիմք ամենաբարձր տեսակի անձնային կարիքների զարգացման համար
(Ըստ Մասլոուի): Դրանք են ինքնաիրացումը, և ստեղծագոր-ծական ներուժի
իրացումը: Ընտանիքի հոգեբանական գործառութներն իրակա-նացվում են
միջանձնային հարաբերությունների միջոցով:
Ընտանիքի ավանդական մոդելը հիմնականում նպաստում էր անդամների
առաջնային հոգեբանական կարիքների բավարարմանը ՝ անվտանգություն, պատ-
կանելիություն, հուզական կապեր, մասամբ ինքնահաստատում (Հիմնականում
կանանց համար) և ինքնաիրացում: Այսպիսով նման ընտանիքի բացարձակ
իրավասությունը Ս
ՙ տորին՚՚ հոգեբանական կարիքներն էին , որոնք առավել կապված
էին նրա տնտեսական գործունեության հետ:
Ընտանիքի ժամանակակից սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություններում
առանձնացվում են միջանձնային հարաբերությունների երեք հիմնական
բաղադրիչներ, որոնք ապահովում են հոգեբանական համերաշխություն: Դրանք են
մտերմությունը (հարազատություն), համագործակցությունը (փոխօգնություն) և ճա-
նաչողական համաձայնությունը (փոխըմնբռնում): Ընտանեկան կյանքի ցիկլի տար-
բեր փուլերում հոգեբանական համերաշխության տարբեր տարրեր ունեն
տարբեր ՙՀատուկ կշիռ՚՚ : [2, էջ 59-60]
Ընտանիքին բնորոշ համերաշխության բարձր աստիճանը ապահովում է երեխա-
ների և ծնողների սոցիալականացման հաջող կատարումը, որը հանդիսանում է
սոցիալ-մշակութային գործունեության հիմնական բովանդակությունը:
Սոցիալականացումը ներառում է նաև կրթության խնդիրը, բայց չի սահմանափակ-
վում դրանով: Այն նաև ներառում է անհատականության ձևավորման տարբեր
գործունեություններ՝ մշակութային նորմերի և արժեքների յուրացում , վարքագծային
և հաղորդակցման հմտություններ, նախապատրաստում սոցիալական կարևորա-

17
գույն դերերի իրականացմանը: Այսպիսով անհատի հոգեբանական հիմնական
կարիքների ձևավորման հետ մեկտեղ, ընտանիքը նաև սահմանում է հիմնական
մշակութային արժեքները, որոնք կարգավորում են մարդու ապագա վարքագիծը
գործունեության տարբեր ոլորտներում, ձևավորում են Ս
ՙ ցենարներ՚՚ բոլոր հնա-
րավոր դերերի համար, որոնք մարդը կարող է ունենալ, կամ պետք է ՙԽաղա՚՚:
Սոցիալականցումն իրականացվում է ընտանիքը կազմող սերունդների փոխազ-
դեցության միջոցով: Կախված ընտանիքի տեսակի փոփոխություններից, պայմա-
նավորված մշակութային և որոշակի հասարակության պատմական հատկանիշ-
ներով, փոխվում են նաև փոխհարաբերությունների տեսակներն ու մեխանիզմները:
Ժամանակակից միջուկային ընտանիքներում խոսքը առաջին հերթին ծնողների և
երեխաների փոխազդեցության մասին է:
Ավանդական ընտանիքը կազմավորված է այնպես, որ պահպանվի ավագ սերընդի
կենսակերպը, կամ կարճ ասած ծնողները ՙԿրկնվեն՚՚ երեխաների մեջ:
Երեխաներն այստեղ սոցիալականացման օբյեկտ են հանդիսանում, և ծնողների
խնդիրն է նրանց ՙՏեղավորել՚՚ արդեն գոյություն ունեցող սոցիալական դերերի,
նորմերի և արժեքների հստակ սահմանված շրջանակում: Ավանդական ընտանի-
քում սոցիալականացման մեխանիզմը գործում է ավագ սերնդի անվերապահ
հեղինակության , սովորույթների և ավանդույթների վրա:
Նոր տիպի ընտանիքում (Էգալիտար, դեմոկրատական) սոցիալականացման
հիմնական առանձնահատկությունը այն է, որ նրա անդամներից յուրաքանչյուրը
ձգտում է ինքնաիրացման հնարավորություններ ձեռք բերել: Այսպիսով երեցների
իշխանությունը չի սահմանափակում աշխարհն իրենով և հաստատում իր
օրինակը,որին պետք է հետևել ,այլ բացում է ազատ զարգացման հնարավո-
րություններ:
Ժամանակին զուգընթաց մեծանում է ընտանիքի անդամների ինքնավարության
աստիճանը, մեծանում է աշխարհի հետ կապերի նրանց բազմազանությունը , սկը-
սում են գործել այլ մեխանիզմներ: ՙԵրեխաները և մեծերը սովորում են իրենց
հասակակիցներից և մեծերը նաև իրենց երեխաների հետ ՚ (Մ. Միդ):
Ավանդական ընտանիքը պահանջելով հնազանդություն, հանդուրժողա-
կանություն կարող է հանգեցնել կոնֆլիկտի և հարաբերությունների խզման:

18
ՙԺողովրդավարական՚՚ ընտանիքը ձգտում է փոխըմբռնման, երկխոսության, որի
հիման վրա էլ առաջանում է ծնող-երեխա հարաբերությունների նոր, ավելի հասուն
ոճ: Հենց այս ժամանակահատվածում է (Ընտանիքի համար անցումային և երեխայի
պատանեկության հետ համընկնող) լուծվում ընտանիքի սոցիալ-մշակութային
գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը՝ հաղորդակցության ոճի հիմքերի
ձևավորումը , միջանձնային հարաբերությունների ոճը, որոնց հետևելու է մարդը:
Միևնույն ժամանակ անհաժեշտ է ընդգծել ընտանիքի սոցիալ-հոգեբանական և
սոցիալ-մշակութային գործառույթների անբաժանելի կապը, քանի որ
հաղորդակցման հմտությունների ձևավորման գործում հաջողված սոցիալական և
մշակութային գործունեությունն իրականացվում է լիարժեք հիմքի վրա: [2, էջ 62-63 ]

1.2. Ընտանիքի հիմնական բնութագրիչները, կառուցվածքը , դինամիկան

Գործառույթը ընտանիքի կենսագործունեությունն է , որը կապված է նրա անդամ-


ների որոշակի կարիքների բավարարման հետ: Ընտանիքի կողմից իր գործա-
ռույթների կատարումը կարևոր է ոչ միայն ընտանիքի անդամների, հարազատների
համար, այլև ամբողջ հասարակության համար: Ընտանիքի գործառույթները սեր-
տորեն կապված են նրա կառուցվածքային զարգացման հետ: Ընտանիքի կառուց-
վածքի առանձնահատկությունները ազդում են նրա անդամների և շրջակա
միջավայրի հետ փոխհարաբերությունների վրա:
Ընտանիքի գործունեության երկու հիմնական ասպեկտ կա.
 Ընտանիքի գործառնական պարտականությունները ընտանիքի անդամների և
միջավայրի միջև:
 Վարքային երևույթներ և գործընթացներ:
Ընտանիքի հիմնական գործառույթներն են.
 Վերարտադրողական գործառույթ: Տեղի է ունենում կյանքի
վերարտադրություն, երեխաների ծնունդ, այսինքն շարունակվում է մարդկային ցեղը:

19
 Տնտեսական գործառույթ: Տեղի է ունենում կենսամիջոցների հանրային արտա-
դրություն, վարվում է տնային տնտեսություն, սպառողական գործունեության
կազմակերպում, առկա է սեփական բյուջե:
 Կրթական գործառույթ: Տեղի է ունենում երեխայի անհատականության
ձևավորում, ընտանիքի համակարգված կրթական ազդեցությունը նրա յուրաքանչյուր
անդամի վրա ունի կարևոր և մեծ ազդեցություն:
 Հաղորդակցման գործառույթ: Այս գործառույթի միջոցով ընտանիքի
անդամների միջև տեղի է ունենում արվեստի, գրականության և տեղեկատվության
փոխա-նակում: Նաև կազմակերպվում է ներընտանեկան ժամանց և հանգիստ:
 Կենցաղային, սոցիալական կարգավիճակի գործառույթ:
 Սեռական, հուզական ոլորտի վերահսկողության գործառույթ սոց.
միջավայրում, հոգևոր հաղորդակցման ոլորտ:
Որոշ հեղինակներ տարբերում են ընտանիքի հատուկ և ոչ հատուկ գործառույթ-ներ:
Ընտանիքի հատուկ գործառույթները բխում են ընտանիքի էությունից և ար-տացոլում
նրա առանձնահատկությունները որպես սոցիալական երևույթ, մինչ-դեռ ոչ հատուկ
գործառույթները ընտանիքը ստպված է կատարել որոշակի պատ-մական
հանգամանքներով պայմանավորված: Ընտանիքի հատուկ գործառույթ-ները, որոնք
ներառում են ծնունդը (վերարտադրողական գործառույթ) , երե-խաների
պահպանումը (կենցաղային գործառույթ) և նրանց դաստիարա-կությունը
(սոցիալական գործառույթ), կայուն են հասարակության բոլոր փոփո-խությունների
նկատմամբ: Պատմության ընթացքում կարող է ենթարկվել փոփո-խությունների
ընտանիքի և հասարակության փոփոխությունների բնույթը:
Ընտանիքի ոչ հատուկ գործառույթները կապված են ժառանգության կուտակման և
փոխանցման, կարգավիճակի, արտադրության և սպառման կազմակերպման,
հանգստի և ժամանցի, ընտանիքի առողջության և բարեկեցության մասին հոգալու ,
սթրեսի համար նպաստավոր միկրոկլիմայի ստեղծման հետ, որը ապահովում է
սթրեսային վիճակից թեթևանալու զգացում, ապահովության զգացում:
Այս բոլոր գործառույթներն արտացոլում են ընտանիքի և հասարակության միջև
փոխհարաբերությունների պատմական բնույթը՝ բացահայտելով պատմության
անցողիկ պատկերը, թե ինչպես է տեղի ունենում ընտանիքում երեխաների ծը-

20
նունդը, պահպանումը և դաստիարակությունը:
Ընտանիքի գործառույթներից ամենակարևոր առանձնահատկությունը իրեն
հատուկ բարդությունն է, որը հիմնված է հարազատների փոխազդեցության վրա:
Ընտանիքի կողմից բավարարվող յուրաքանչյուր կարիք կարող է իրականացվել նաև
առանց նրա մասնակցության: Սակայն միայն ընտանիքում այդ կարիքները կարող են
համակողմանիորեն բավարարվել:
Ժամանակի ընթացքում ընտանիքի գործառույթներում տեղի են ունենում փո-
փոխություններ: Որոշները կորչում են, մյուսները հայտնվում են նոր սոցիալական
պայմաններում.
Ընտանեկան գործառույթների խախտում: Այսպիսի խախտումները կենսագոր-
ծունեության այնպիսի հատկանիշներ են, որոնք խանգարում, կամ դժվարացնում են
ընտանիքին կատարել իր գործառույթները: Այս հայեցակարգի հիման վրա առանձ-
նացնում են երկու տեսակի ընտանիքներ՝ նորմալ գործող և դիսֆունկցիոնալ:
Նորմալ գործող (Ներդաշնակ): Սա այն ընտանիքն է , որն իր բոլոր գործառույթ-
ները կատարում է պատասխանատու և տարբեր կերպ, ինչի արդյունքում տեղի է
ունենում կարիքների, ցանկությունների բավարարում , ինչպես ամբողջ ընտանիքի՝
այնպես էլ ընտանիքի առանձին անդամների համար:
Դիսֆունկցիոնալ ընտանիք: Սա այն ընտանիքն է, որտեղ գործառույթների կա-
տարումը խաթարված է, որի արդյունքում ընտանիքի անդամների և ամբողջ
հասարակության ծնողական, կենցաղային, նյութական և այլ կարիքները չեն հաս-
նում իրենց ցանկալի բավարարմանը : Սա խանգարում է անձնային նորմալ աճին և
արգելափակում ինքնադրսևորման անհրաժեշտությանը:
Խախտումներն առաջանում են տարբեր գործոններով պայմանավորված, օրինակ՝
ընտանիքի անդամների անհատականության և բնավորության տարբեր գծերը, նրանց
միջև փոխհարաբերությունները, ընտանիքի կենսապայմանները:
Օրինակ ընտանիքի դաստիարակչության գործառույթի խախտման պատճառ կարող
է հանդիսանալ ծնողների համապատասխան գիտելիքների և հմտությունների
բացակայությունը, ընտանիքի տարբեր անդամների միջամտությունը և այլն:
Ուսումնասիրությունները բացահայտել են դիսֆունկցիոնալ ընտանիքներում ամուս-
նության հիմնական դրդապատճառներն են ծնողներից փախուստը, պարտավո-

21
րության զգացումը, միայնությունը, ծնողների նախաձեռնությունը, վրեժխնդրութ-
յունը, նյութական հարստության որոնումը:
ՙԾնողներից փախուստ՚՚ դրդապատճառը պայմանավորված է ծնողական խիստ
իշխանությամբ, որի պատճառով երեխան չի կարողանում կյանքն ընկալել իր ողջ
էությամբ: Ըստ Է. Ֆրոմի այսպիսի ամուսնությունը սեփական դատարկությունը
վերափոխելու փորձ է, կյանքը հարստացնելու միջոց:
ՙՊետք է՚՚-ի հիման վրա ամուսնությունը շատ հաճախ նշանակում է, որ զուգըն-
կերը հղիացել է, կամ սեռական հարաբերություններն առաջացրել են մեղքի զգա-
ցում, որն էլ դրդել է ամուսնության:
ՙՄիայնություն՚՚-ից դրդված ամուսնության շարժառիթը հայտնաբերվել է նոր
բնակավայր տեղափոխված մարդկանց մոտ: Նրանք ամուսնության մեջ էին մտնում
այն մարդկանց հետ, ում նախկինում ճանաչում էին, կամ նրանց խորհուրդ էին տվել
ընկերները : Մյուս դեպքում այսպիսի ամուսնությունը էկզիստենցիալ դատարկութ-
յունը լցնելու միջոց է:
ՙԾնողների նախաձեռնությամբ՚՚ ամուսնության հետևում թաքնված է ծնողների
սեփական ցանկությունները բավարարելու ձգտումը:
ՙՎրեժխնդրության՚՚ պարագայում առկա են տաքնված մտադրություններ:
ՙՆյութական հարստության որոնման՚՚ պարագայում առկա է հաշվարկ:[4, էջ8-9]
Ընտանիքի կառուցվածքը հիմնական հասկացություններից մեկն է, որն օգտա-
գործվում է ընտանեկան փոխհարաբերությունների նկարագրության մեջ: Ընտանիքի
կառուցվածքը տարրերի և նրանց միջև փոխհարաբերությունների հավագածու է:
Որպես ընտանեկան համակարգի կառուցվածքային տարրեր առանձնացնում են.
 Ամուսնական ենթահամակարգ
 Ծնողական ենթահամակարգ
 Քույր-եղբայրական ենթահամակարգ
Այս տարրերը թույլ են տալիս ընտանիքին կատարել որոշակի գործառույթներ և
ապահովել նրա կենսական գործունեությունը: [5, էջ 7]
Ընտանիքի կառուցվածքը ընտանիքի կազմն է և նրա անդամների թիվը, ինչ-պես
նաև նրանց հարաբերությունների ամբողջությունը: ՙԸնտանիքի կառուցվածք՚՚
հասկացությունը ներառում է.

22
 Ընտանիքի կազմը
 Տարբեր մակարդակների համակարգեր (ամբողջ ընտանիքը որպես ամբող-
ջություն, ծնողների ենթահամակարգ, երեխաների ենթահամակարգ, առան-ձին
ենթահամակարգեր), հիմնական պարամետրերը ՝ համախմբվածություն, հիերար-
խիա, ճկունություն, արտաքին և ներքին սահմաններ, ընտանիքի դերային կա-
ռուցվածք:
 Կառուցվածքային խնդիրների բնույթը
Ընտանեկան կառուցվածքին ամենաբնորոշ խախտումներից է հիերարխիայի
հակադաձումը: Ընտանիքի նման դիսֆունկցիայի դեպքում երեխաները, կամ
երեխաներից որևիցե մեկը ձեռք է բերում ավելի շատ ուժ և իշխանութուն, քան
ծնողներից որևէ մեկը: Հիմնականում այս երևույթը դրսևորվում է այն դեպքում, երբ
երեխաների դաստիարակության հարցում որոշիչ տեղ են զբաղեցնում տատիկներն ու
պապիկները, այլ ոչ թե ծնողները: [5, էջ 13]
Ընտանիքի կառուցվածքի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է
ընտանիքն իրականացնում իր գործառույթները՝ ով է պատասխանատուն և ով է
կատարողը, ինչպես են իրավունքներն ու պարտականությունները բաշխվում ընտա-
նիքի անդամների, հարազատների մեջ: Կառուցվածքի տեսանկյունից կարելի է ա-
ռանձնացնել ընտանիքներ, որտեղ իշխանությունը մեկ անձի ձեռքում է, և ընտա-
նիքներ, որտեղ հստակ արտահայտված է ընտանիքի բոլոր անդամների հավասար
մասնակցությունը կառավարմանը:
Ընտանիքի կառուցվածքը տեղագրականորեն կարող ենք ներկայացնել որպես
կյանքի քվազիտարածական հատված: Հիմնական բնութագրերը, որոնք թույլ են
տալիս նկարագրել, դրանք ՙԿապ՚՚ և ՙՀիերարխիա՚՚ հասկացություններն են: Կապը
ընտանիքի անդամների միջև հոգեբանական հեռավորությունն է: Եթե այն շատ մոտ է,
կամ ընդհակառակը՝ շատ հեռու, ապա դա կարող է հանգեցնել ընտանիքի դիս-
ֆունկցիայի:
ՙՀիերարխիա՚՚ տերմինը ներառում է մի քանի հիմնարար տեսական հասկա-
ցություններ: Հիերառխիան ներառում է իշխանությունը, դոմինանտությունը, որո-
շումներ կայացնելու իրավունքը, կամ ընտանիքի անդամներից որևիցե մեկի ազդե-
ցությունը մյուսի վրա: Հիերարխիան բնութագրում է ընտանեկան հարաբե-

23
րություններում անդամների գերիշխանությունը, կամ ենթակայությունը միմյանց
նկատմամբ: Հիերարխիան կարող է լինել բարձր, ցածր, կամ չափավոր:
Ժամանակակից ընտանիքում արդեն գնալով սկսում է տեղ զբաղեցնել ամուսին-
ների երկիշխանությունը, երբ ամուսիններն իրենց հերթին, կամ գործունեության
տարբեր ոլորտներում առաջնորդներ են: Միաժամանակ հետազոտությունները ցույց
են տվել, որ ընտանիքում ամուսինների իշխանության համար պայքարը երեք զույ-գից
երկուսի վեճի, այնուհետև բաժանման պատճառ է հանդիսանում:
Գոյություն ունեն ընտանիքի կառուցվածքի բազմաթիվ տարբերակներ.
 ՙՄիջուկային ընտանիք՚՚, որը բաղկացած է ամուսնուց, կնոջից և երեխաներից:
 ՙԸնդլայնված ընտանիք՚՚, որը բաղկացած է ամուսիններից, նրանց երեխաներից և
այլ հարազատներից: Դրանք են տատիկ-պապիկները, հորեղբայրները, մորա-
քույրները և այլն:
 ՙԽառը ընտանիք՚՚: Սա ամուսնալուծվածների ամուսնության արդյունքում
ձևա-վորված , կամ կարող ենք ասել ՙվերկառուցված՚՚ ընտանիքն է: Խառը ընտա-նիքը
ներառում է խորթ ծնողներ և խորթ երեխաներ:
 ՙՄիայնակ ծնող ընտանիք՚՚: Այս ընտանիքում ծնողը մեկն է (հայր, կամ մայր),
քանի որ տեղի է ունեցել ամուսնալուծություն, ծնողներից որևիցե մեկը հեռացել է,
կամ մահացել է, կամ էլ ամուսնություն պարզապես տեղի չի ունեցել:
 ՙՄիջուկային ընտանիք՚՚: Սա ներկայումս, ժամանակակից աշխարհում ամենա-
տարածվածն է: Այս ընտանիքը բաղկացած է երկեու սերունդից (ծնողներ և
երեխաներ):
 ՙԸնդարձակ ընտանիք՚՚: Այս ընտանիքը հիմնված է հարազատության վրա և
բաղկացած է մի քանի միջուկային ընտանիքներից (առվազն երեք սերունդ):
Լիչկոյի կողմից մշակվել է հետևյալ դասակարգումը.
 Կառուցվածքային կազմը՝ ամբողջական ընտանիք, թերի ընտանիք, աղա-
վաղված, կամ դեֆորմացված ընտանիք:
 Գործառույթային առանձնահատկությունները՝ ներդաշնակ ընտանիք, աններ-
դաշնակ ընտանիք:
Ընտանեկան կառուցվածքի տեսակները ըստ ուժի չափանիշի բաժանվում են.
 Հայրապետական ընտանիք, որտեղ ընտանիքի ղեկավարը հայրն է:

24
 Մայրիշխանական, որտեղ մայրը վայելում է ամենաբարձր հեղինակությունը և
ազդեցությունը:
 Հավասարակշիռ ընտանիք, որտեղ չկան հստակ սահմանված ղեկավարներ և
որտեղ իշխանությունը բաժանված է հոր և մոր միջև հավասարաչափ:
Ընտանիքի կառուցվածքի մեկ այլ դասակարգում է առաջարկվում Մանուխինի և
Ֆիշմանի աշխատության մեջ.
 ՙՊա-դե-դե՚՚: Սա մի ընդլայնված ընտանիք է, որը բաղկացած է միասին ապրող մի
քանի սերունդներից: Այս ընտանիքի տեսակը ամենատարածվածն է աշ-խարհում:
Այսպիսի ընտանիքը ստեղծում է սերունդների միջև գործառույթները բաժանելու
հնարավորություն: Ամենօրյա խնդիրներում փոխադարձ աջակցության և համա-
գործակցության կազմակերպումը կարող է բնութագրվել նման ընտանիքներին
բնորոշ մեծ ճկունությամբ և հաճախ բարձր կատարելությամբ: Այսպիսի
ընտանիքները կայուն են և ներդաշնակ:
 Ընտանիք՝ բաժանված պարտականությունների: Երբ տանը առկա են մի քանի
երեխաներ, ապա նրանցից մեծը շատ հաճախ ստանձնում է երկրորդ ծնողի դեր:
Այսպիսի երեխա-ծնողներն իրենց վրա են վերցնում մնացած երեխաներին դաստիա-
րակելու գործառույթը: Ընտանիքի նման կառուցվածքն արդյունավետ է այնքան ժա-
մանակ, քանի դեռ երեխա-ծնողի պարտականությունները հստակորեն սահմանված
են չափահաս ծնողների կեղմից և դուրս չեն գալիս վերահսկողությունից՝ հաշվի
առնելով զարգացման աստիճանը: Երբ երեխա-ծնողին վերապահվում է իր հնա-
րավորություններից վեր պատասխանատվություն, կամ երբ նա օժտված չէ բավա-
րար ուժով, ապա նա կարող է պարզապես ուժասպառ լինել:
 ՙԱկարդեոն ընտանիք՚՚: Որոշ ընտանիքներում ծնողներից մեկը երկար ժամա-
նակով բացակայում է: Դասական օրինակ են զինվորական ընտանիքները: Երբ
ամուսիններից մեկը հեռանում է, մյուս ամուսինը ստպված է ստանձնել լրացուցիչ
կրթական, կառավարչական և լիդերի գործառույթներ, հակառակ դեպքում
երեխաները կզրկվեն ընտանեկան կյանքի մի շարք կարևոր բաղադրիչներից:
Միայնակ ամուսնու վրա ստանձնված գործառույթները կարող են ազդել ամու-
սինների փոխհարաբերությունների վրա: Երեխաները կարող են էլ ավելի ամրա-
պնդել ամուսինների բաժանումը և հաճախ նաև առանձնացնել ՙլավ հայր՚՚, կամ ՙլավ

25
մայր՚՚ դերեր, ով լքել է իրենց: Ընտանեկան նման իրավիճակում կարող է նկատվել
ծնողներից մեկին մերժելու միտում:
 Թ
ՙ ափառող ընտանիք՚՚: Որոշ ընտանիքներ անընդհատ տեղից տեղ են տեղափ-
ոխվում, օրինակ՝ նույն զինվորական ընտանիքը, երբ ամուսինը մեկնում է
ծառայության: Այդպիսի ընտանիքների կազմը դառնում է ՙթափառող՚՚ : Ամենից
հաճախ դա տեղի է ունենում, երբ միայնակ ծնողը մեկը մյուսի հետևից բազ-մաթիվ
սիրային հարաբերությունների մեջ է մտնում: Օրինակ՝ հայրը կարող է փոխել
սիրուհիներին, որոնցից յուրաքանչյուրը ժամանակավորապես դառնում է ծնող և կին:
 ՙԽնամակալ ընտանիք՚՚: Խնամատար երեխան, ըստ սահմանման ընտանիքի
ժամանակավոր անդամ է: Ընտանիքի այս ձևի հնարավոր խնդիրն այն է, որ այն
երբեմն երեխայի կողմից ընկալվում է որպես իրական ընտանիք և այն երեխան, որը
ներառված է ընտանիքում, կարող է հետագայում սթրես ապրել:
 ՙԽնամատար ծնողներով ընտանիք՚՚: Այս դեպքում այլ մարդիկ ժամանակա-
վորապես ստանձնում են խնամակալ ծնողի դեր և երբ խնամատար ծնողը մտնում
ընտանիք, նա պետք է անցնի ինտեգրման գործընթաց, որը ոչ միշտ է հաջողվում:
 ՙՀանգուցյալով՚՚ ընտանիք: Ընտանիքը, որը զգացել է իր անդամներից մեկի մահը,
կամ հեռանալը, կարող է բախվել իր պարտականությունների վերա-բաշխման հետ
կապված խնդիրների հետ: Երբեմն ընտանիքում արմատավորվում է այն
համոզմունքը, որ ՝ ՙՀիմա, եթե մայրը ողջ լիներ, նա կիմանար՝ ինչ անել՚՚: Մոր
գործառույթները ստանձնելն այս դեպքում դառնում է անհարգալից վերաբերմունք
նրա հիշատակի նկատմամբ: Կարելի է պարզապես պատկերացնել, կամ մտածել, որ
մայրը կարծես դեռ ողջ է և իր սովորական տեղն է զբաղեցնում ընտանիքում:
Ընտանիքը, ինչպես և իր սոցիալական համատեքստը, մշտապես փոփոխութ-
յունների գործընթացների մեջ է: Ընտանիքի գործառույթներն ու կառուցվածքը կարող
են փոխվել՝ կախված նրա կյանքի փուլերից:
ՙԸնտանեկան կյանքի ցիկլ՚՚ հասկացությունը ուսումնասիրվել է բազմաթիվ
հեղինակների կողմից: Տարբեր հեղինակներ առաջարկում են ընտանեկան կյանքի
ցիկլի իրենց փուլերը, թեև նման պարբերականացման կարևորությունը գի-տակցում
են բոլոր հետազոտողները:

26
Է. Դյուվալը առաջինն էր, որ 1950 թվականին հրատարակեց աշխատություն
ընտանիքի զարգացման խնդիրների վերաբերյալ և կյանքի ցիկլը բաժանեց
զարգացմանը վերաբերող ութ փուլերի.
 Ներգրավվածություն: Զույգերի հանդիպումը, նրանց գրավչությունը միմ-յանց
հանդեպ:
 Ամուսնացած զույգեր առանց երեխաների: Այս փուլում ձևավորվում են
ամուսնական հարաբերություններ:
 Երեխայի ծնունդ (երեխայի տարիքը՝ մինչև 2,5 տարեկան): Ծնողները
հարմարվում են երեխայի ներկայությանը, խնամում երեխային նրա պատշաճ և
գրագետ զարգացման համար: Տեղի է ունենում ընտանեկան կյանքի կազմա-կերպում,
որը բավարարում է և՛ ծնողներին, և՛ երեխային (երե-խաներին):
 Նախադպրոցական տարիքի երեխաներով ընտանիք(ավագ երեխայի տա-րիքը
2,5-ից 6 տարեկան): Հարմարեցում երեխայի հիմնական կարիք-ներին և հակումներին
՝ հաշվի առնելով նրանց զարգացմանը նպաստելու անհրա-ժեշտությունը:
Հոգնածության և անձնական տարածքի բացակայության հետ կապված
դժվարությունների հաղթահարում:
 Դպրոցական տարիքի երեխաներով ընտանիք: Կրտսեր դպրոցականներ
(մեծերի տարիքը 6-13 տարեկան): Այս շրջանում անհրաժեշտ է երեխաներին
խրախուսել, որպեսզի նրանք հասնեն ակադեմիական հաջո-ղությունների:
 Դեռահասներով ընտանիք (ավագ երեխան 13-20 տարեկան): Այս շրջա-նում
անհրաժեշտ է հավասարակշռություն հաստատել ազատության և
պատասխանատվության միջև, ամուսինների համար ստեղծել մի շարք
հետաքրքրություններ, որոնք կապված չեն ծնողական պարտակա-նությունների հետ
և նաև լուծել կարիերայի խնդիրները:
 Երիտասարդների հեռանալը ընտանիքից (առաջին երեխայի հեռանալուց
մինչև այն պահը, երբ կրտսերը լքում է տունը): Այս փուլում կատարվում է
երեխաներին ծնողական խնամքից ազատելու գործընթաց՝ պահպանելով ծնողական
խնամքը:

27
 Ծնողական միջին տարիքը (մինչև թոշակի անցնելը): Այս փուլում կատար-վում
է ամուսնական հարաբերությունների վերակառուցում, ավագ և երիտասարդ
սերունդների հետ ընտանեկան կապերի պահպանում:
 Ծերություն (թոշակի անցնելուց մինչև երկու ամուսինների մահը): Տեղի է
ունենում հարմարեցում կենսթոշակին, վշտի և միայնության, ծերության հետ
հարմարում:
Մի փուլից մյուսն անցնելու ժամանակ ընտանիքը ունենում է զարգացման
բնական ճգնաժամեր, որոնք նման են օրգանիզմի, անհատականության և սոցիա-
լական խմբի ձևավորման ժամանակ առաջացող ճգնաժամերի: Ի տարբերություն
իրավիճակային սթրեսների, զարգացման ճգնաժամերի հետ կապված սթրեսները
գրականության մեջ սահմանվում են որպես ն
ՙ որմատիվ՚՚: Հենց այս կետերում է, որ
ընտանիքում կիրառվող նպատակներին հասնելու հին մեթոդներն այլևս չեն բավա-
րարում նոր կարիքների բավարարմանը: Ընտանեկան կյանքի ցիկլի ուսումնասի-
րությունները ցույց են տվել, որ նորմատիվ սթրեսի պահին ընտանիքը հաճախ վե-
րադառնում է վաղ մոդելների գործելավոճին (հետընթաց մեխանիզմ), կամ կանգ է
առնում իր զարգացման մեջ՝ կանգ առնելով որոշակի փուլում (ֆիքսման մեխանիզմ):
Ուստի շատ կարևոր է ուշադիր ուսումնասիրել ընտանեկան կյանքի ցիկլի փուլերի
միջև անցումային շրջանները: Հաճախ ընտանեկան կյանքի խնդիրները կապված են
ոչ թե արտաքին սթրեսի հետ, այլ կյանքի ցիկլի նախորդ փուլում ռեգրեսիայի
ամրագրման հետ:
Հետազոտողները մեծ նշանակություն են տալիս հետևյալ անցումային շրջան-
ներին.
 0-1 - Ամուսնական պարտավորությունների ստանձնում
 1-2 – Ամուսինների կողմից ծնողական դերերի ստանձնում
 2-3 – Ընտանիքում երեխայի հայտնվելու փաստի ընդունում
 3-4 – Երեխաների ներառումը արտաքին սոցիալական հաստատություններում
 4-5 – Երեխայի դեռահաս դառնալու փաստի ընդունում
 5-6 – Ընտանիքի հարմարումը դեռահասի անկախության փաստի հետ
 6-7 – Երեխաների հեռանալն ընտանիքից, երբ ամուսինները կրկին մնում են
միայնակ

28
 7-8 – Կենսաթոշակի և ծերության փաստի ըդունում
Գոյություն ունի նաև զարգացման մոդել, որտեղ կան չորս հիմնական փուլեր,
որոնք կազմակերպվում են երեխայի զարգացման շուրջ ՝ զույգի ձևավորում, փոքր
երեխաներով ընտանիք, ընտանիք դպրոցականներով, կամ դեռահասներով և
ընտանիք ՝ մեծահասակ երեխաներով:
 Զույգի ձևավորում: Առաջին փուլում ձևավորվում են
փոխհարաբերություննե-րը, որոնք ձևավորում են ամուսնական միասնության
կառուցվածքը: Ամուսնական հարաբերություններում շատ կարևոր է, որ զույգերը
սովորեն հաղթահարել այն կոնֆլիկտները, որոնք անխուսափելիորեն առաջանում
են, երբ երկու հոգի ստեղծում են նոր միություն:
 Փոքր երեխաներով ընտանիք: Այս փուլը սկսվում է առաջին երեխայի
ծնունդով, երբ առաջանում է նոր միություններ: Դրանք են ՝ ծնող-մայր-երեխա-հայր-
երեխա: Ամուսնական միությունը պետք է վերակազմավորվի նոր խնդիրներ լուծելու
և նոր կանոններ մշակելու համար: Նորածինն ամբողջությամբ կախված է այն
խնամքից, որի համար պատասխանատու են ծնողները: Միաժամանակ նորածինը
ցուցաբերում է մի շարք անհատական տարրեր, որոնց ընտանիքը ստիպված է
հարմարվել: Անընդհատ լուծելով ներքին կառավարման և հաղորդակցության խըն-
դիրները ՝ ընտանիքը միևնույն ժամանակ նոր կապեր է կառուցում արտաքին
աշխարհի հետ: Հարաբերություններ են ձևավորվում տատիկ-պապիկների, մորա-
քրոջ և հորեղբայրների, զարմիկների և քույրերի հետ: Ընտանիքը պետք է նաև գործ
ունենա հիվանդանոցների, դպրոցների և մանկապարտեզների, մանկական սննդի,
հագուստի և խաղալիքների ամբողջ արդյունաբերության հետ:
 Դպրոցական երեխաներով, կամ դեռահաս երեխաներով ընտանիք: Երբ
երեխան գնում է դպրոց, ընտանիքում միանգամից տեղի է ունենում փոփոխություն:
Այժմ ընտանիքը պետք է գործ ունենա նոր, ավելի լավ և կազմակերպված
համակարգի հետ: Ընտանիքը պետք է հասկանա ինչպես երեխային օգնել դպրո-ցում,
ինչպես ճիշտ կարգավորել քնի ժամը, տնային աշխատանքն ու ժամանցը և նաև շատ
կարևոր ճիշտ ընկալել երեխայի ստացած դպրոցական գնահատա-կանները:
Դեռահասության տարիքում շատ կարևոր նշանակություն ունեն երեխայի
հասակակիցները: Սա առանձին մշակութ է սեքսի, թմրանյութերի, ալկոհոլի,

29
հագուստի, քաղաքականության և ապրելակերպի վերաբերյալ իր տեսակետներով:
Ընտանիքն այս փուլում պետք է գործունեություն ծավալի ուժեղ և հաճախ մրցակ-
ցային համակրգի հետ, և դեռահասի աճող կոմպետենտությունը նրան ավելի շատ
հիմք է տալիս ծնողներից զիճումներ պահանջելու : Այս փուլում կարող է հայտնվել
ընտանիքի նկատմամբ ճնշումների և պահանջների նոր աղբյուր՝ ծնողների ծնողները:
Ի վերջո, այս փուլում սկսվում է երեխաների բաժանման գործընթացը, և այդ
փոփոխություններն ազդում են ամբողջ ընտանիքի վրա:
 Մեծ երեխաներով ընտանիք: Չորրորդ և վերջին փուլում ,երեխաները, այժմ
արդեն մեծահասակները , ձևավորում են իրենց ապրելակերպը, սեփական կարի-
երան, ընկերական շրջապատը և վերջապես ընտրում զուգընկեր: Թեև ընտանիքի
անդամները արդեն փորձառու են, այս նոր փուլը պահանջում է հստակ կազմա-
կերպում, որն ազդում է ծնողների և մեծահասակ երեխաների հարաբերությունների
վրա: [4, էջ 10-16]

ԳԼՈՒԽ 2 . ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ


ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Ծնող-երեխա փոխհարաբերություններն ընտանիքում

Ընտանեկան միջավայրը ծնողների անհատական հատկանիշների, ընտանիքում


ապրած պայմանների, կրթության ոճի, այլն-ի համադրությունն է: Երեխայի անհա-

30
տականության ձևավորման վրա էական ազդեցություն ունի ընտանիքում տիրող
կյանքի կազմակերպման ոճը: [7, էջ 8]
Յուրաքանչյուր մշակույթ ունի իր պատկերացումները մանկության և դաստիա-
րակության մասին: Բազմաթիվ միջմշակութային ուսումնասիրություններ
բացահայտել են ծնողների հետեևյալ վարքագծերը.
 Անգլո-սաքսոնական ծագում ունեցող մայրերը նախընտրում են բանավոր
բացատրություններ և հաճախ գովում, քաջալերում են իրենց երեխաներին:
 Իսպանախոս ընտանիքներում մայրերն ավելի հաճախ ապավինում են բացասա-
կան ամրապնդմանը, օգտագործում են ֆիզիկական հսկողություն, ավելի լայնո-
րեն օգտագործում են տեսողական նշաններ, պարզ մոդելավորում:
 Ամերիկացի մայրերն ակնկալում են, որ իրենց երեխաները վաղ տարիքից
կզարգացնեն հասակակիցների հետ շփվելու սոցիալական հմտություններ:
 Ճապոնացի մայրերը ակնկալում են, որ իրենց երեխաները էմոցիոնալ առումով
լինեն ավելի հասուն և նաև ավելի հնազանդ վարքագիծ դրսևորեն:
 Պարզվել է, որ եվրոպացի մայրերն ավելի մեծ վերահսկողություն են սահմանում
իրենց երեխաների հանդեպ, քան չինացի ծնողները:
Երեխաների մասին ծնողների պատկերացումները, որոնք ամրագրված են
մշակութային արժեքներում, կարևոր են հասկանալու համար, թե ինչպես է
ընտանիքը ձևավորում այն սոցիալ-մշակութային միջավայրը, որտեղ երեխան
զարգանում է: [8, էջ 51]
Հարաբերությունների կառուցվածքը, ինչպես նշել է Գ.Ա. Շիրոկովը, որին երե-խան
առաջին անգամ հանդիպում է իր փորձով, ընտանիքի կառուցվածքն է, որտեղ
երեխան որոշակի տեղ է զբաղեցնում: Ներընտանեկան կառուցվածքում դիրքերը
կապված են փոխլրացման հետ, յուրաքանչյուր դեր ունի իր իր հատուկ գործառույ-թը,
իսկ նոր, անծանոթ իրավիճակներում երեխան կատարում է տեղափոխման, կամ
փոխարինման ընթացակարգ: [9, էջ 159]
Ընտանիքը երեխայի համար ստեղծում է սոցիալական վարքի որոշակի մոդել-ներ:
Գնահատելով այն, ինչ տեղի է ունենում հասարակության մեջ, երեխան առաջին
հերթին հենվում է մերձավոր ազգականների հետ իր շփման փորձի վրա: Հետագայում

31
նա կազմակերպելու է իր փոխգործունեությունը այլ մարդկանց հետ՝ հիմնականում
օգտագործելով ընտանեկան հաղորդակցության մոդելները:
Ընտանիքում երեխաների առաջնային սոցիալականացումը, հատկապես սեռական և
ծնողական հարաբերությունների հավատարմության ոլորտում, նմանը չունի այլ, ոչ
ֆորմալ տեսակներում: Եթե նույնիսկ կրթական համակարգը լիներ կատարյալ,
միևնույն է, այն չէր կարողանա երեխային ապահովել ծնողական այնպիսի հատուկ
խնամքով և սիրով, որն առկա է ընտանիքում: Վեց տարեկան ժամանակակից երե-
խայի համար ավարտվում է նախադպրոցական մանկության շրջանը: Ընտանիքի
ազդեցությունը նախադպրոցական տարիքի երեխայի վրա դրսևորվում է երեխայի
անհատականության մեջ բնորոշ անհրաժեշտ հմտությունների և կարողությունների,
մարդային սկզբունքնորի մեջ: Սա նշանակում է, որ վեց տարեկան երեխան.
 Բնականաբար անցնում է դրանց զարգացման փուլերը և լուծում իր տարիքին
բնորոշ բնական խնդրները:
 Զգում է սիրո, քնքշանքի զգացողություններ՝ ի պատասխան ծնողների նմանա-
տիպ զգացմունքների:
 Գիտակցում են իրենց հեղինակության և հարգանքի, մտերիմ և իրենց համար
նշանակալից անձանց ըմբռնման կարիքը:
 Ունեն ՙես՚՚-ի կայուն զգացում, ինքնավստահություն, համարժեք
ինքնագնահատական, ներառյալ կաողությունների և պահանջների մակարդակը:
 Ընդունակ են կարեկցանքի:
 Չեն ցուցաբերում նախանձի և խանդի ընդգծված զգացումներ՝ մարդկանց նկատ-
մամբ առաջավոր բարի կամքի դրսևորման դեպքում:
 Շփվող են, ձգտում են հավասար հիմունքներով շփվել հասակակիցների հետ:
Երեխայի անհատականության այս բոլոր հատկանիշները նրա անձնական զար-
գացման վրա ընտանիքի դրական ազդեցության, երեխաների նկատմամբ
խելամիտ դաստիարակության և սիրո արդյունք են: [10, էջ 35]
Ինչպես ցույց են տալիս հետազոտության տվյալները, ընտանիքում դաստիա-
րակության ակտիվ փուլի սկիզբը ընկնում է երեխայի տարիքիը, որը կազմում է մի-
ջինը 5-7 տարեկան: Երեխայի այս տարիքը շատ բարենպաստ է ծնողի պատ-
րաստվածության ընդհանուր ուրվագիծը նկարագրելու և տարբեր տեսակի դաս-

32
տիարակություն իրականացնելու համար: "Երեխա-ծնող" համակարգում, ընտա-
նիքում դաստիարակչական գործընթացի գնահատման հիմնական ցուցանիշները
կարող են լինել երեխայի համար նախադպրոցական տարիքում (3-7 տարեկան):
Բարոյական հատկանիշների առաջին դրսևորման բնույթը, ընդհանուր ֆիզիկական
զարգացումը, խաղալու ունակությունը, ներշնչման մակարդակը, սեռական ինք-
նության զարգացման միտումները, գերիշխող ունակությունների դրսևորման բնույթը,
ընդօրինակման ունակությունը, խաղի նկատմամբ հակվածությունը, վարքագծի
ընդունված նորմերի նկատմամբ ռեակցիաները, մանկական պատասխանատվության
դրսևորման բնույթը և այլն սկսում են դրսևորվել հենց այս տարիքում: [11,էջ 106]
Ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունների քննարկման գլխավոր հարցերից
մեկը "դերեր" հասկացությունն է ։ Երեխայի դերը ընտանեկան հարաբերությունների
համակարգում կարող է տարբեր լինել։ Դրա բովանդակությունը հիմնականում
որոշվում է ծնողների այն պահանջից, որը երեխան բավարարում է, այսինքն '
երեխան կարող է անբավարար ամուսնական հարաբերությունների փոխհատուցում
լինել: Ընդ որում, երեխան հանդես է գալիս որպես միջոց, որի օգնությամբ ծնող-ներից
մեկը կարող է ամրապնդել իր դիրքերը ընտանիքում ։ Եթե փոխհատուցման և դիրքի
ուժեղացման այս պահանջը բավարարվում է, ապա երեխան ընտանիքում կ
ՙ ուռքի՚՚ տեղ
է զբաղեցնում ։
Երեխան կարող է լինել ընտանիքի սոցիալական կարգավիճակի նշան ՝
խորհրդանշելով նրա սոցիալական բարեկեցությունը։ Ընդ որում, երեխան կատա-
րում է սոցիալական ներկայացման օբյեկտի դեր: Երեխան կարող է լինել տարր, որը
կապում է ընտանիքը՝ թույլ չտալով, որ այն քանդվի: Այդ դեպքում երեխայի վրա
դրվում է հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն ՝ առաջացնելով հուզական
լարվածություն ։ Նա կարող է ենթադրել, որ եթե ծնողներն ամուսնալուծվեն, ապա
դրա պատճառը կարող է հանդիսանալ հենց ինքը: Ընտանիքում երեխայի դիրքը
կարող է բնութագրվել նաև այն դերով, որով նրան "հանձնարարված է խաղալ"
ծնողների կողմից ներընտանեկան հարաբերություններում: Բնույթից, վայրից եւ դերի
ֆունկցիոնալ լրացումից մեծապես կախված է երեխայի բնավորության ձեւա-վորումը:
Այս առումով կարելի է առանձնացնել հետևյալ դերերը. [12, էջ 85 ]

33
 "Կուռք" ("մայրիկի գանձ", "հայրիկի գանձ"): Ձևավորվող բնավորության գծերը '
եսակենտրոնություն, ինֆանտիլիզմ, կախվածություն, գերազանցության համա-
լիր: Ապագայում նման երեխայի մոտ ագրեսիվ վարքագիծ կարող է դրսևորվել այն
բանի հետևանքով, որ նա չի հասկանում, թե ինչու աշխարհը չի ընդունում իրեն
որպես սեփական ընտանիք:
 "Քավության նոխազ ։ Երեխան օգտագործվում է որպես ընտանիքի անդամների
կողմից ցուցաբերվող բացասական հույզերի կրող: Նման երեխայի մոտ ի սկզբա-
նե թերարժեքության բարդույթ է առաջանում, որը զուգորդվում է աշխարհի
հանդեպ ատելության զգացումով, ձևավորվում է բռնապետի և ագրեսորի ինք-
նությունը:
 "Պատվիրակ": Այս երեխայի միջոցով ընտանիքը շփվում է արտաքին աշխարհի
հետ, ներկայացնելով իրեն որպես հաջողակ սոցիալական խումբ: Նման երե-խայի
ծնողները հաճախ սպասում են այդ երեխայի միջոցով իրենց չիրականացված
հույսերի իրականացմանը: Այս դերը նպաստում է դասական հոգեբուժության
բնույթի առանձնահատկությունների ձեւավորմանը (չափազանց
պատասխանատու, մշտական անհանգստություն հնարավոր սխալների համար եւ
այլն):
Ա. Բոլդուինն առանձնացրել է ծնողական դաստիարակության երկու ոճ ՝
Ժողովրդավարական և վերահսկող: [13, էջ 62]
Դաստիարակության ոճի ներքո հասկացվում է ոչ միայն որոշակի դաստիարակ-
չական ռազմավարություն, այլև երեխաների ներառումը ընտանեկան խնդիրների
քննարկմանը, երեխայի պատրաստակամությունը, երբ պատրաստ է կարիքի
դեպքում հասնել ծնողներին օգնության և այլն:
Վերահսկումը ներառում է երեխայի վարքագծի զգալի սահմանափակումներ՝
ծնողների և երեխաների միջև կարգապահական միջոցների վերաբերյալ տարա-
ձայնությունների բացակայության դեպքում, երեխայի կողմից սահմանա-
փակումների իմաստի հստակ ըմբռնում: Ծնողների պահանջները կարող են բա-
վականին խիստ լինել, բայց դրանք երեխային ներկայացվում են անընդհատ ու
հետևողական և երեխայի կողմից ընկալվում են արդարացված։

34
Ժողովրդավարականը հիմնված է երեխայի դրական հույզերի, կարիքների և
ճանաչման պահանջմունքի վրա: Երեխայի հանդեպ ջերմությամբ և սիրով ծնող-
ներն օգտագործում են համոզման և ներշնչման միջոցները: Այս ոճն ամենաարդ-
յունավետն է երեխային դաստիարակելու համար։ Մասնավորապես, մի շարք
հեղինակների կողմից ընդգծվում է, որ ընտանեկան դաստիարակության համա-
կարգի խախտումը, "մայր երեխա" հարաբերությունների աններդաշնակությունը
հիմնական պաթոգենետիկ գործոնն է, որը պայմանավորում է երեխաների մոտ
նևրոզների առաջացումը: [14, էջ 21]
Սխալ դաստիարակությունը կարող է դիտվել որպես ճնշող գործոն, որը մե-
ծացնում է երեխայի պոտենցիալ բնավորությյան զարգացմանը: Վ.ի. Գարբու-զովը,
նշելով երեխայի բնավորության ձեւավորման մեջ դաստիարակչական
ազդեցությունների որոշիչ դերը, առանձնացրել է սխալ դաստիարակության երեք
տեսակ. [15, էջ 53]
 Առաջին տեսակի դաստիարակությունը (տհաճություն, զգացմունքային մեր-
ժում) երեխայի անհատական առանձնահատկությունների մերժումն է, որը
զուգորդվում է կոշտ հսկողությամբ, հրամայական պարտադրմամբ:
 Երկրորդ տեսակի դաստիարակությունը (հիպերսոցիալիզացնող) արտա-
հայտվում է երեխայի առողջության, ընկերների շրջանում իր սոցիալական
կարգավիճակի, եւ հատկապես դպրոցում, ուսման հաջողությունների եւ
ապագա մասնագիտական գործունեության մասին ծնողների մտահոգող
վերաբերմունքով:
 Երրորդ տիպի դաստիարակությունը (եսակենտրոն) երեխայի վրա ընտանի-
քի բոլոր անդամների ուշադրության կենտրոնացումն է (ընտանիքի կուռքը),
երբեմն ի վնաս այլ երեխաների կամ ընտանիքի անդամների: [16, էջ 11]
Անդրադառնանք Է. Հարությունյանցի ուսումնասիրությանը: Նրա կարծիքով,
ավանդական ընտանիքներում մեծերի հեղինակության նկատմամբ մեծ
հարգանք է դաստիարակվում, մանկավարժական ազդեցությունն իրակա-
նացվում է վերևից ներքև: Հիմնական պահանջը հնազանդությունն է ։ Նման
ընտանիքում երեխայի սոցիալականացման արդյունքը "ուղղահայաց կազմա-
կերպված" հասարակական կառուցվածքում հեշտությամբ տեղավորվելու ու-

35
նակությունն է ։ Այդ ընտանիքների երեխաները հեշտությամբ յուրացնում են
ավանդական նորմերը, սակայն դժվարանում են սեփական ընտանիքների
ձևավորման հարցում։ Նրանք նախաձեռնող չեն, շփման մեջ ճկուն չեն, գոր-
ծում են ՝ ելնելով հավուր պատշաճի պատկերացումներից։
Ավելի շատ ուսումնասիրվել է շնորհալի երեխաների շրջանում Մանկա-
ծնողական հարաբերությունների ոճերի հարցը: [17, էջ 86]
Ծնողների և երեխաների միջև հարաբերությունները դասակարգելու
տարբեր հիմքեր կան: Հարաբերությունների ոճերի վերաբերյալ, որոնք բնո-րոշ
են այն ընտանիքներին, որտեղ դաստիարակվում են շնորհալի երեխա-ներ,
առանձնացվել է հետազոտության երկու ուղղություն: Գիտնականները
միակարծիք են, որ կոշտ վերահսկողության, ուժային ճնշման և ուղղակի
ավտորիտար ձևերի վրա հիմնված ոճերը հնարավորություն չեն տալիս
զարգացնել երեխայի մեջ շնորհալի անհատականություն։ Ռ. Հեսս և Վ.
Շիփմանը փոխգործակցության ծնողական ոճերը բաժանել են հրամայական և
ուսուցողական տեսակների: Հրամայական ոճի համար բնորոշ են միա-
նշանակ հրամանները, ինչպիսիք են ՝ "արեք, ինչպես ասացի", "հանգիստ
նստիր" և այլն։ Նրանց հարաբերությունները հիմնված են մեծահասակների
հեղինակության վրա, այլ ոչ թե երեխայի հետ համագործակցության և հար-
գանքի վրա: Պարզվել է, որ իմպերատիվ ոճը երեխայի մեջ զարգացնում է
պասիվ ներգրավվածություն կախվածության և կոնֆորմիզմի հետ միասին:
Որոշ ժամանակ այն ապահովում է ցանկալի վարքագիծը, սակայն առա-
ջացնում է պասիվ դիմադրություն:
Ուսուցողական ոճը պարունակում է ավելի շատ տեղեկություններ, իսկ
պահանջները հիմնավորվում են: Ծնողները երեխայի հետ զրուցում են "հա-
վասար", ապացուցում են, որ իրենց պահանջները օրինաչափ են և խելամիտ։
Երեխան նրանց տեսնում է իրավահավասար գործընկեր։ Ի տարբերություն
հրամայականի այս ոճը երեխայի մոտ առաջացնում է նախաձեռնողակա-
նություն և կայունություն: Այս ոճը բնորոշ է ծնողների այն մեծամասնությանը,
որոնց երեխաները մտավոր ճանաչվել են շնորհալի: Այն դրդում է երեխա-

36
ներին ինքնուրույն որոնել և որոշում կայացնել, հնարավորություն է տալիս
ընտրել և ստեղծագործել։ [18, էջ 50]
Էրիքսոնը իր էպիգենետիկ հայեցակարգում մատնանշում է ծնող-երեխա
հարաբերությունների երկակիությունը՝ այն անվանելով «երկակի մտադրութ-
յուն», որը համատեղում է երեխայի կարիքների հանդեպ զգայական մտա-
հոգությունը նրա հանդեպ լիակատար անձնական վստահության զգացումի
հետ, և միայն երեխան ինքն է հաստատում անհրաժեշտ հավասա-
րակշռությունը, պահանջները ծնողների և սեփական նախաձեռնությամբ: [19,
16.03.2022, 17:10]

2.2. Ծնող-երեխա հուզական կապի առանձնահատկությունները

Զգացմունքային հարաբերությունները հսկայական դեր են խաղում մարդու կյան-


քում: Իրենց երջանիկ գնահատող մարդկանց կենսագրության ընդհանուր առանձ-
նահատկությունն այն է, որ նրանք ունեն վստահելի և գոհացուցիչ զգացմունքային
հարաբերություններ:
Երեխայի կյանքի առաջին իսկ օրվանից ծնողները սկսում են կատարել իրենց
հիմնական ծնողական պարտականությունը՝ դառնում են դաստիարակներ։ Երջան-
կության և փորձությունների միջով նրանք մեծացող մարդուն տանում են նրա հոգևոր
և ֆիզիկական ուժի զարգացման, հասունության ճանապարհով:
Ընտանիքը պետք է լինի այն վայրը, որտեղ մեծացող մարդը հանդիպում է այնպիսի
հարցերի, որոնց պատասխանները նրան օգնում են գտնել մեծահասակները և,
առաջին հերթին, մայրը և հայրը: Դրա համար էլ շատ կարևոր դեր է խաղում հոգևոր
մթնոլորտը, շրջապատը՝ ընտանիքը։ Ընտանիքը, որը զարգացնում է գործընկերային
հարաբերություններ, նպաստում է անձի կայացմանը, զարգացնում է իր
անհատականությունը և որտեղ բոլոր բաղադրիչների հիմնական միավորը պետք է
լինի երկխոսությունը նրա անդամների միջև, որն էլ կկապի ընտանիքի անդամներին:
Երեխայի անձնական զարգացման խախտումները և նրա վարքագծի շեղումների ի
հայտ գալը մեծապես կախված են ծնողների անհատականությունից: Հենց ծնողները,
լինելով երեխայի առաջին դաստիարակները, հաճախ մանկավարժական լուրջ

37
սխալներ են թույլ տալիս, կամ իրենց անձնական օրինակով երեխայի առաջ են դնում
են սոցիալական վարքագծի խեղաթյուրված նորմեր, որոնք երեխաները փո-խառում և
օգտագործում են ոչ միայն ներընտանեկան հարաբերությունների, այլև բիզնեսի և
միջանձնային հաղորդակցության այլ պայմաններում: Ծնողների հոգեբանական
կուլտուրան դրսևորվում է ինչպես գրագետ կրթական որոշումների, այն-պես էլ
նրանց վարքագծի մեջ, որն ինքնին նաև դաստիարակում է:
Երեխայի աչքերում մայրն ու հայրը հայտնվում են մի քանի «անձնավորութ-
յուններով» .
 Որպես հուզական ջերմության և աջակցության աղբյուր, առանց որի երեխան իրեն
անպաշտպան և անօգնական է զգում:
 Որպես իշխանություն, ուղղորդող իշխանություն, պատիժների և պարգևների
կառավարիչ:
 Որպես մոդել, օրինակ, որին պետք է հետևել, իմաստության և մարդկային
լավագույն որակների մարմնացում:
 Որպես ավագ ընկեր և խորհրդական, ում կարելի է վստահել ամեն ինչ:
Այս ֆունկցիաների հարաբերակցությունը և դրանցից յուրաքանչյուրի հոգեբանական
նշանակությունը տարիքի հետ փոխվում է։
Երեխայի ծնողների հետ հուզական կապվածության հիմքում սկզբում նրանցից
կախվածությունն է, և մայրն այս առումով սովորաբար ավելի մոտ է երեխաներին,
քան հայրը: Քանի որ հեռավորությունը մեծանում է, հատկապես անցումային տարի-
քում, նման կախվածությունը սկսում է ծանրանալ երեխայի վրա: Շատ վատ է, երբ
նրան պակասում է ծնողական սերը։ Բայց կան բավականին հավաստի հոգեբանա-
կան ապացույցներ, որ հուզական ջերմության ավելցուկը նույնպես վնասակար է ինչ-
պես տղաների, այնպես էլ աղջիկների համար։ Դա նրանց համար դժվարացնում է
իրենց ներքին ինքնավարության ձևավորումը և առաջացնում է խնամակալության
կայուն կարիք, կախվածությունը որպես բնավորության հատկանիշ: Չափազանց
հարմարավետ ծնողական բույնը չի խթանում մեծացած ձագին թռչել հակասական և
բարդ մեծահասակների աշխարհ:
Սիրող մայրերը, ովքեր չեն կարողանում իրենցից զատ երեխայի մասին մտածել,
հաճախ դա չեն հասկանում։ Բայց երեխան չի կարող մեծանալ առանց ծնողներից

38
հուզական կախվածության «պորտալարը» կտրելու և նրանց հետ հարաբերություն-
ները չներառելով հուզական կապերի նոր, շատ ավելի բարդ համակարգում, որի
կենտրոնը ոչ թե ծնողներն են, այլ ինքը։ Մայրական ջերմության ավելցուկը և «պոր-
տալարի» կապը սկսում են նյարդայացնել երեխային ոչ միայն այն պատճառով, որ
այն ծաղրանք է առաջացնում իր հասակակիցների կողմից, այլ նաև այն պատ-ճառով,
որ նրա մեջ արթնացնում է կախվածության զգացում, որի դեմ դեռահասը սկսում է
պայքարել: Զգալով սառնություն, շատ ծնողներ կարծում են, որ իրենց երե-խաները
դադարել են սիրել իրենց, դժգոհում են նրանց անզգայությունից և այլն: Բայց
կրիտիկական շրջանն անցնելուց հետո ծնողների հետ հուզական շփումը, եթե նրանք
իրենք չեն փչացրել, սովորաբար վերականգնվում է, բայց արդեն ավելի բար-ձր,
գիտակցական մակարդակում։
Մեկ այլ մարդու կարելի է հասկանալ միայն նրա հանդեպ հարգանքի դեպքում ՝
նրան ընդունելով որպես ինչ-որ ինքնավար ՙիրականություն՚՚։ Շտապողականութ-յուն,
լսելու և հասկանալու անկարողություն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունե-նում
պատանեկան բարդ աշխարհում, փորձել խնդրին նայել որդու կամ դստեր աչքերով,
ինքնագոհ վստահություն սեփական կյանքի փորձի անլուծելիության հարցում.Ահա
թե ինչն է առաջին հերթին հոգեբանական պատնեշ ստեղծում ծնող-ների և աճող
երեխաների միջև:
Լավ, թե վատ ամեն բան ՙդրվում՚՚ է մարդու մեջ այս բարդ և հակասական աշ-
խարհում նրա գտնվելու առաջին իսկ օրերից։ Կյանքի հաղորդակցումը հիմնակա-
նում ձևավորվում է հենց այն կետից, երբ առաջին հերթին երեխան սկսում է նման-
ակել մեծահասակներին, իսկ երկրորդ, երբ մեծահասակները սերմանում են նրա մեջ:
Այս ամենի վերաբերյալ, թե որքան մեծ է ծնողների ազդեցությունը երեխա-յի նորմալ և
լիարժեք զարգացման վրա անգամ կասկածներ չկան: Այդ ամենը երեխայի համար
կյանք

39
ԳԼՈՒԽ 3 . ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՄԱՅՐ-ԵՐԵԽԱ ՀՈՒԶԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹ-
ՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

3.1 Հետազոտության նպատակը, խնդիրները, մեթոդները, համակազմն ու


անցկացման պայմանները

Բոլորը գիտեն, որ մանկությունը հատուկ և եզակի ժամանակաշրջան է բոլորի կյան-


քում: Մանկության շրջանում ոչ միայն դրվում է երեխայի առողջության հիմքը, այլև
ձևավորվում է նրա անհատականությունը, նրա արժեքները, նախասիրությունները,
աշխարհընկալումը և այլն: Երեխայի այդ ճանապարհը շարունակվում է, և այն ուղ-
ղակիորեն արտացոլվում է իր ապագա կյանքում ձեռք բերած հաջողությունների մեջ:
Երեխայի կյանքի այս շրջանում նաև իր ուրույն և անչափ կարևոր նշանակությունն
ունի մոր հուզական մտերմությունն ու ջերմ վերաբերմունքը երեխայի նկատմամբ:
Աշխատանքի նպատակն է՝ դուրս բերել նախադպրոցական տարիքի երեխայի և մոր
հուզական կապի դրսևորման առանձնահատկությունները:
Նպատակի իրականացման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.
1. Կատարել մասնագիտական գրականության վերլուծություն,
2. Կատարել մայր-երեխա հարաբերությունների վերլուծություն,
3. Ուսումնասիրել նախադպրոցական տարիքում մայր-երեխա հուզական և հոգեբա-
նական մտերմության աստիճանը,
4. Ուսումնասիրել ծնողների կողմից երեխային հասկանալու և ընդունելու վերաբեր-
մունքի աստիճանը:
Վարկած. Ենթադրվում է, որ երեխայի սեռով պայմանավորված տարբեր է մոր վերա-
բերմունքը, ինչը ձևավորում է ծնող-երեխա հարաբերությունների յուրահատուկ
կապը:
Հետազտոտության օբյեկտ են հանդիսացել տղա և աղջիկ երեխաների մայրերը:
Հետազոտության առարկան է մոր և երեխայի միջև հոգեբանական մտերմությունն ու
հուզական կապը նախադպրոցական տարիքում:
Հետազոտության ընթացքում օգտագործել ենք հետևյալ մթոդիկաները .
1. Ա. Յա. Վարգայի և Վ. Վ. Ստոլինի կողմից ծնողական հարաբերությունների
ախտորոշման մեթոդիկա,
40
2. Ընտանիքում հուզական հարաբերությունների հարցաթերթիկ, ըստ Է.Ի.
Զախարովայի:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նախադպրոցական տարիքը՝ որպես
երեխայի զարգացման և անհատականության ձևավորման կարևոր շրջան:
Հետազոտական աշխատանքս իրականացրել եմ Google forum-ի միջոցով՝ օնլայն
հարթակում: Հետազոտության համակազմում ընդգրկվել են` 40 (5 և 6 տարեկան,
տղա և աղջիկ) երախաների մայրեր, որոնցից 17-ն ունեն աղջիկ երեխա, իսկ 23-ը՝
տղա: Բացի այդ իրականացվել է ստուգիչ հետազոտություն տղա և աղջիկ երեխա-
ների ծնողական վերաբերմունքի արդյունքները համեմատելու և զուգահեռականներ
անցկացնելու նպատակով։ Աշխատանքի մյուս բաժիններում կատարված մաս-
նագիտական գրականության վերլուծությունը և հետազոտության արդյունքների
մշակումը թույլ կտան առավել մանրամասն ծանոթանալ մեր կողմից առաջ քաշված
նպատակներին և խնդիրներին։ Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք
գլուխներից՝ երկու տեսական և փորձարարական մասերից, եզրակացությունից և
օգտագործված գրականության ցանկից:

41
3.2 Մայր-երեխա հուզական հարաբերությունների բացահայտմանն
ուղված հետազոտական աշխատանքի արդյունքների վերլուծություն

1. Ընտանիքի և ծնողական վերաբերմունքի մասին բավականին տեղեկություն է


հաղորդում Ա. Յա. Վարգայի և Վ. Վ. Ստոլինի կողմից ծնողական
հարաբերությունների ախտորոշման մեթոդիկան:
Այսպես, ինչպես նշվեց վերևում, հետազոտական աշխատանքը կատարվել է Google
forum- ի միջոցով՝ օնլայն հարթակում, որին մասնակցել են՝ 40 (5 և 6 տարեկան աղջիկ
և տղա) երեխաների մայրեր, որոնցից 17-ն ունեին աղջիկ, իսկ 23-ը տղա երեխաներ:
Երեխաների քանակը ներկայացված է ստորև՝ նկար 1-ում.

42%

58%

Տղա

Աղջիկ

Նկար 1. Տղա և աղջիկ երեխաների քանակը՝ տոկոսային հարաբերությամբ

Մեթոդիկան բաղկացած է 5 սանդղակից՝ երեխայի ընունում-մերժում,


համագործակցություն, սիմբիոզ, ավտորիտար հիպերսոցիալականացում և փոքրիկ
պարտվող: Այսպիսով, ստացված արդյունքները բավականին դրական են և
խոստումնալից: Առաջին սանդղակից ստացված տվյալներից կարող ենք ենթադրել,
որ և՜ տղա, և՜ աղջիկ երեխաների մայրերը բավականաչափ ընդունում են իրենց
երեխաներին և ունեն դրական, մտերիմ և հուզական հարաբերություններ նրանց հետ
և սեռով պայմանավորված տարբերությունը շատ աննշան է:
Ինչ վերաբերում է 2-րդ սանդղակին, որը համագործակցությունն է, ապա տվյալները
կրկին շատ դրական են և նման նախորդին, սակայն այս դեպքում ի տարբերություն
նախորդին ավելի բարձր միավորներ են հավաqել աղջիկ երեխաների մայրերը: Նույն
42
պատկերն է գրանցվել նաև Սիմբիոզ և Ավտորիտար հիպերսոցիալականացում
սանդղակներում, իսկ վերջին՝ Փոքրիկ պարտվող սանդղակում տարբերությունը շատ
աննշան է և ամենակարևորը ավելի ցածր, ինչը վկայում է այն մասին, որ ցածր և թույլ
հուզական կապը մոր և երեխայի միջև զիջում է մնացածին:
Ստացված արդյունքների հիման վրա դուրս ենք բերել աղջիկ և տղա երեխաների
միավորների միջին արժեքը և կատարել համեմատություն: Մեթոդից ստացված
արդյունքները ներկայացված են նկար 2-ում.

12
10
8
6
4
2
0
մ .
ու ւն զ
ոց
ղ
ժ յո բիո ս վո
ր
ու
թ
իմ եր րտ
-մե ց Ս պ ա
ւմ կ հի պ
նո ծա ր կ
ւ ր ա րի
նդո գո իտ ոք
ը մա որ Փ
յի
ա Հա Ա
վտ Տղաներ
խ
րե Աղջիկներ
Ե

Նկար 2. Ա. Յա. Վարգայի և Վ. Վ. Ստոլինի կողմից ծնողական հարաբերությունների


ախտո-րոշման մեթոդիկայի հետազոտության արդյունքում ստացած միավորների
միջին արժեքի համեմատություն

2. Ընտանիքում հուզական հարաբերությունների հարցաթերթիկ, ըստ Է.


Ի. Զա-խարովայի:
Մայր-երեխա փոխհարաբերությունների մասին առավել հստակ ինֆորմացիա է տա-
լիս Է. Ի. Զախարովայի ընտանիքում հուզական հարաբերությունների հարցաթեր-
թիկը, որը ևս իրականացրել ենք Google forum- ի միջոցով՝ օնլայն հարթակում:
Հարցաթերթիկը պարունակում է 66 պնդում և ուղղված է նախադպրոցական տարիքի
երեխայի և մոր հուզական փոխազդեցության 11 պարամետրերի արտահայտվածութ-
յան բացահայտմանը, որոնք համակցված են 3 միավորի մեջ:
Կատարելով համեմատություն և դուրս բերելով տղա և աղջիկ երեխաների մայրերի
կողմից ստացված միավորների միջին արժեքը կարող ենք նշել, որ այստեղ տղա
43
երեխաների և նրանց մայրերի հուզական կապը ակնառու կերպով գերազանցում է
աղջիկ երեխա ունեցող մայրերի կողմից ստացված տվյալներին: Միայն 1-ին, 10-րդ և
11-րդ սանդղակներում են , որ աղջիկ երեխաների մայրերը հավաքել ավելի բարձր
միավորներ, որոնք երեքն էլ վերաբերում են երեխայի վիճակին, իսկ ավելի կոնկրետ՝
երեխայի վիճակը ընկալելու կարողությանը, կողմնորոշմանը երեխայի վիճակին՝
փոխազդեցություն կառուցելիս և երեխայի վիճակի վրա ազդելու ունակությանը:
Ելնելով ստացված արդյունքներից, կարող ենք նշել, որ տվյալ մեթոդիկայի
արդյունքները խոսում են տղա երեխաների և նրանց մայրերի ավելի սերտ և
հուզականորեն մոտ կապի մասին, իսկ աղջիկ երեխաների և նրանց մայրերի
հուզական ֆոնը ավելի թույլ բնույթ է կրում: Մեթոդից ստացված արդյունքները
ներկայացված են նկար 3-ում.

4.2
4.1
4
3.9
3.8
3.7
3.6
3.5
3.4
3.3
3.2

Տղաներ

Աղջիկներ

Նկար 3. Է. Ի. Զախարովայի կողմից ընտանիքում հուզական


հարաբերութ-յունների բացահայտմանն ուղված մեթոդիկայի
հետազոտության արդյունքում ստացած միավորների միջին արժեքի
համեմատություն

44
Եզրակացություն

Կատարելով մասնագիտական գրականության վերլուծություն և հիմք ընդունելով


հետազոտության արդյունքները՝ մենք եկանք հետևյալ եզրակացությունների.

1. Ընտանիքն այն վայրն է, որտեղ ամեն ինչ սկսվում է. Ծնունդ, դաստիարա-


կություն, ավանդույթների և արժեքների փոխանցում, հասարակության հետ
ծանոթություն, բարոյականության և բարոյական սկզբունքների ուսուցում, որոնց
համաձայն պետք է ապրել:
2. Ծնող-երեխա փոխհարաբերությունները յուրահատուկ աղբյուր են հասարակութ-
յան մեջ երեխայի վարքագծի հետագա մոդելի ստեղծման համար։ Շփման առաջին
փորձը կարևոր դեր է խաղում երեխայի հետագա կյանքի զարգացման վրա:
3. Զգացմունքային հարաբերությունները մոր և երեխայի միջև հսկայական դեր և
նշանակություն ունեն կյանքում: Իրենց երջանիկ գնահատող մարդկանց կենսա-
գրության ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ նրանք ունեն վստահելի և
գոհացուցիչ զգացմունքային հարաբերություններ:
4. Տղա երեխաների և նրանց մայրերի հուզական կապը փոքր-ինչ գերազանցում է
աղջիկ երեխաների և նրանց մայրերի հուզական կապին: Սեռով պայմանա-
վորված մոր զգացմունքային վերաբերմունքն ու հուզական կապը երեխայի նկատ-
մամբ ըստ մեր կատարած հետազոտության իրականում գոյություն ունի, սակայն
այն չի կրում ծայրահեղ բնույթ:
5. Անհրաժեշտ է պահպանել մայր-երեխա հուզական կապը՝ տարիքային տարբեր
շրջափուլերում երեխայի անձի լիարժեք զարգացման համար և չփոփոխել
վերաբերմունքր՝ պայմանավորված սեռով:

45
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Б.Р. Мандель. – М. -Психология семьи [Электронный ресурс] : учеб. пособие /:


ФЛИНТА, 2015. – 304 с.
2. Д.Я. Райгородский.- Психология семьи. (Серия «Психология семейных
отношений»). Учебное пособие для факультетов психологии, социологии, экономики и
журналистики. -Самара: Издательский Дом «БАХРАХ-М». 2002. -752 с.
3. Д.С. Смирнов.- СЕМЬЯ КАК ОБЪЕКТ ИССЛЕДОВАНИЯ В ПСИХОЛОГИИ:

Вестник магистратуры. 2016. № 12-1.- 63 с.(https://cyberleninka.ru/article/n/semya-

kak-obekt-issledovaniya-v-psihologii/viewer)
4. И. Г. Малкина-Пых.- Семейная терапия: Эксмо, 2007. - 544 с.
5. Олифирович Н. И., Зинкевич-Куземкина Т. А., Велента Т. Ф. Психология
семейных кризисов. — СПб.: Речь, 2006. — 360 с.
6. https://studfile.net/preview/2378907/page:14/#24
7. Сатир В. Вы и ваша семья. Руководство по личностному росту.- М., 2000.- 288 с.

8. Под ред. Е.А. Савиной и Е.О. Смирновой /Родители и дети: психология


взаимоотношений /.- М.: «Когито-Центр», 2003.- 230с.
9. Широкова Г.А. Справочник дошкольного психолога.- Ростов н/Д: Феникс, 2003.-
384с.
10. Зиновьева М.В. Взаимосвязь детско-родительских отношений и ненормативного
поведения детей дошкольного возраста // Психологическая наука и образование.-
2000.- №3.-с.35. (https://psyjournals.ru/files/2246/psyedu_2000_n3_Zinoveva.pdf )
11. Думитрашку Т.А. структура семьи и когнитивное развитие детей // Вопросы
психологии.- 1996.- №2.- с.104-113
12. Флэйк – Хобсон К., Робинсон Б.Е., Скин П. Развитие ребёнка и его отношений с
окружающими.- М.: , 1998.
13. Алёшина Ю.Е. Цикл развития семьи: исследования и проблемы // Вестник МГУ.
Психология.- сер.14.- 1987.- №2.- с.60-72.
14. Эйдемиллер Э. Г., Юстицкий В. В. Психология и психотерапия семьи. СПб.,
1999.
46
15. Варга А.Я. Системная семейная психотерапия. Краткий лекционный курс.- СПб.:
Питер, 2001. 144 с
16. Арутюнянц Э. Педагогический потенциал семьи и проблема социального
инфантилизма молодёжи.- Вильнюс.- 1988.- 46с.
17. Гозман Л.Я., Алёшина Ю.Е., Социально-психологические исследования семьи:
проблемы и перспективы // Психологический журнал.- 1991.- №4.- с.84-92.
18. Рождественская Н.А. Негармоничные стили семейного воспитания и восприятия
родителями своих детей // Вестник Московского университета.- 2002.- №2.-с.48-53.
19. https://woman-channel.ru/hy/spring/detsko-roditelskie-otnosheniya-ponyatie-detsko-
roditelskih-otnoshenii-detsko-roditelskie-otnosheniya-v.html
20. Целуйко В.М. Вы и ваши дети. Психология семьи. Роств-на-Дону: Феникс, 2004.
283 с.
21. https://childdevelop.info/articles/upbring/5847/
22. https://www.ya-roditel.ru/professionals/pedagogika/metodika-diagnostiki-
roditelskikh-otnosheniy-oro-a-ya-varga-i-v-v-stolina/
23. https://nsportal.ru/vuz/psikhologicheskie-nauki/library/2014/01/22/oprosnik-
emotsionalnykh-otnosheniy-v-seme

47
ԿԱՐԾԻՔ

ԵՊՀ _________ ֆակուլտետի բակալավրիատի ուսանող


____________________________________________________________________________-ի
(ազգանուն, անուն, հայրանուն)

_____________________________________________________________________________
(թեմայի անվանումը)

ավարտական աշխատանքի վերաբերյալ

1. Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը


_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________

2. Աշխատանքի կատարումը և արդյունքները


_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________

3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը


_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
__________________________________________________________________________________

Դիտողություններ
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________

48
Եզրակացություն (աշխատանքը բավարարում է/չի բավարարում բակալավրի ավարտական
աշխատանքին ներկայացվող պահանջները, հեղինակն արժանի է տվյալ մասնագիտությամբ
բակալավրի որակավորման աստիճանի շնորհմանը)
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________

Գրախոս՝
______________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)

_____________________________________________________________________________
(գիտական աստիճան և կոչում)

______________________________________________________________________
(աշխատանքի վայրը, պաշտոնը)

Ստորագրություն ____________________________________

«____»______________20___ թ.

49

You might also like