You are on page 1of 18

Անձի խառնվածք

Ի՞նչ է նշանակում
խառնվածք
Խառնվածք բառը լատիներենից թարգմանած նշանակում է խառնուրդ ,
համաչափություն: Հնուց ի վեր գիտնականներին հետաքրքրել է
մարդկանց նմանությունների և տարբերությունների խնդիրը :Դեռևս
անտիկ ժամանակաշրջանից փորձեր են արվել առանձնացնել
մարդկանց հոգեկան կառուցվածքի տիպական
առանձնահատկությունները և ընդհանրացնել դրանք սահմանափակ
թվով տիպերի մեջ:
Բժշկության հայր Հիպոկրատը համարում էր , որ մարդու խառնվածքը
կախված է նրանից, թե չորս հեղուկներից որ մեկն է օրգանիզմում
գերակշռում: Եթե գերակշռում է արյունը (sanguis), ապա մարդը
սանգվինիկ է, եթե լեղին (chole)` խոլերիկ է, եթե լորձը (phlegma)`
ֆլեգմատիկ և, վերջապես, սև լեղին (melas-chole)` մելանխոլիկ:
Խառնվածքը․
․․
Խառնվածքը բարձրագույն
նյարդային համակարգի
գործունեության տեսակի
արտաքին դրսևորումն է,
այսինքն դաստիարակության,
ինքնադաստիարակության
շնորհիվ հնարավոր է
փոփոխությունների ենթարկել
այդ արտաքին
դրսևորումը:Խառնվածքը չի
որոշում մարդու
ընդունակությունները կամ
օժտվածությունը:
Տաղանդավոր մարդը կարող է
լինել ցանկացած
խառնվածքի: Խառնվածքը
մեծ նշանակուիթյուն ունի
մարդու բնավորության,
վարքի, անհատականության
ձևավորման համար:
Խառնվածքի մասին ուսմունքները
և ֆիզիոլոգիական
մեխանիզմներըԽառնվածքի մասին
ուսմունքներից մեծ տարածում
է գտել այսպես կոչված
կոնստիտուցիոնալ կամ
կառուցվածքային
տիպոլոգիան:
Հետազոտողները վաղուց ի
վեր նկատել էին մարդու
վարքի, մարմնակազմվածքի և
ֆիզիոլոգիական
ֆունկցիաների միջև եղած
կապերը:
Է. Կրեչմերը 1921 թ. Հրապարակեց <<Մարմնի կառուցվածքը և
բնավորություն>> հայտնի աշխատությունը: Նրա մոտեցման
համաձայն որոշակի կազմվածք ունեցող մարդիկ ունեն
համապատասխան
հոգեբանական առանձնահատկություններ: Մյուս հայտնի
գիտնական ՈՒ. Շելդոնի կարծիքով խառնվածքը մարմնի
կառուցվածքի ֆունկցիան է: Կ.Գ Յունգը բաժանում է
մարդկանց էքստրավերտների /դեպի դուրս ուղղված/ և
ինտրավերտների /դեպի ներս ուղղված/: Էքստրավերտները
շփվող են, ակտիվ, լավատես, շարժուն, ինտրավերտները `
չշփվող, զուսպ, ինքնամփոփ, վերահսկում են սեփական
հույզերը: Էքստրավերտների առաջատար կիսագունդը աջն է ,
իսկ ինտրավերտների մոտ` ձախը: Ժամանակակից
հետազոտությունները հաստատում են, որ աջ և ձախ
կիսագնդերը
ունեն յուրահատուկ ֆունկցիաներ, և դրանցից մեկի
ակտիվության գերակայումը մեծ ազդեցություն ունի մարդու
անհատական առանձնահատկությունների վրա:
Հ. Այզենկը գտնում է, որ անձն ունի 4
մակարդակ`

առանձին հակազդումների մակարդակ


սովորական հակազդումների մակարդակ
անձի առանձին հատկանիշներ
անձինբնորոշ հատկանիշներ`
ինտրավերտություն,
էքստրավերտություն, նեյրոտիզմ
Ի՞նչ է նեյտրոնիզմը
Նեյրոտիզմը հուզական անկայունությունն է, հակվածությունը տրավմաների :
Խառնվածքի և նյարդային համակարգի կապի հիմնադրույթը առաջ է քաշել Ի.Պ.
Պավլովը, այն հաստատել և զարգացրել են նրա հետևորդները: Ուսումնասիրելով
շների մոտ պայմանական ռեֆլեքսի ձևավորման առանձնահատկությունները ` Ի.
Պ. Պավլովը ուշադրություն դարձրեց այդ երևույթի մեջ անհատական
տարբերություններին և ենթադրեց, որ դրանց հիմքում ընկած են նյարդային
գործընթացների ֆունդամենտալ հատկանիշները: Դրանք են` գրգռման և
արգելակման ուժը, նշված գործընթացների հավասարակշռությունը և
շարժունությունը:
Գրգռման և արգելակման ուժը նյարդային համակարգի երկու անկախ
հատկանիշներ են: Գրգռման ուժը արտացոլում է նյարդային բջջի
աշխատունակությունը, որը դրսևորվում է դիմացկունության մեջ: Արգելակման
ուժը նյարդային համակարգի աշխատունակությունն է և դրսևորվում է
արգելակման պայմանական հակազդումների ձևավորման մեջ : Նյարդային
գործընթացի հավասարակշռությունը, գրգռման և արգելակման
հավասարակշռությունն է: Մարդն անհավասարակշռված է, եթե մի գործընթացը
մյուսից ուժեղ է: Շարժունությունը մեկ նյարդային գործընթացից մյուսին անցնելու
արագությունն է: Ի. Պ. Պավլովն առանձնացնում էր նյարդային համակարգի 4
տիպ`, ուժեղ, հավասարակշռված շարժուն /սանգվինիկ/, ուժեղ,
հավասարակշռված, իներտ /ֆլեգմատիկ/, ուժեղ, անհավասարակշռված,
գերակշռում է գրգռման գործընթացը /խոլերիկ/, թույլ տիպ /մելանխոլիկ/:
Տիպերի բաժանման հիմքում այսօր դրվում են
նյարդային համակարգի աշխատանքի
առանձնահատկությունները:
 Զգայությունը - արտաքին ամենափոքր ազդակի նկատմամբ
հակազդման արագությունը:
 Ակտիվությունը – մարդու ուշադիր, համառ, կենտրոնացած,
նպատակասլաց ներգործությունը` արտաքին աշխարհի վրա :
 Գրգռականությունը - /հուզական ակտիվություն/ այն մինիմալ
գրգռիչի մեծությունը, որ կարող է հուզական ազդեցություն
ունենալ:
 Ռեակտիվություն - /հակազդման, արձակման հատկություն/ - մի
կայծ է պետք, որ բռնկվի:
 Պլաստիկություն - /ներդաշնակության արագ դրսևորում – օր`
հնարամտություն/:
 Ռիգիդություն - /կարծրություն, դժվարաշարժություն - /քարից /
Հայտնի է նաև Լեոնգարդի /Գերմանիա/
տեսությունը, որտեղ նշվում են խառնվածքի 4 տիպ.

 Հիպերտիմ - գործունեության անհագ ծարավ, օպտիմիստական


վարք, խոսքային բարձր ակտիվություն, կենսախնդություն,
ուրախություն:
 Դիստիմիկ – պասսիվ, ցածր խոսքային ակտիվությամբ,
դանդաղաշարժ:
 Հուզական ակտիվ /աֆֆեկտիվ ակտիվ/ - ակտիվությունից
պասսիվության անցումը կտրուկ է լինում:
 Աֆեկտիվ-էկզալտիկ /аффективно-экзальтический/ սրանք
հեշտությամբ հիանում են և տխուր իրադրություններում
հուսահատությունը ծայրահեղ բնույթ կրում /Լեոնգարդ, 1981թ./:
Ռուս հոգեբան Վ. Ս. Մերլինը խառնվածքը դիտում է,
որպես անհատականության ինտեգրալ
/հավաքագրված/
կառույցի հատուկ ՙհոգեդինամիկ՚ մակարդակ.
խառնվածքը բնորոշվում է որպես հոգեկան
հատկությունների
ՙէներգետիկ՚ հիմք, դինամիկ համակարգ:
Առանձնացվում են խառնվածքի 4 տիպ՝

1․Սանգվինիկ
2․Խոլերիկ
3․Մելանխոլիկ
4․Ֆլեգմատիկ
Սանգվինիկներ
բարձր շարժունություն
/արագ անցում մի գործից
մյուսին/, պլաստիկություն
/շարժունություն/ անկայուն
հետաքրքրություններ:
Յուրացումը հեշտ է, միտքը`
ճկուն ծայրահեղ
էքստրավերտ է, կայուն
հուզականությամբ:Ուժեղ,
հավասարակշիռ, շարժուն
նյարդային համակարգ ունի:
Խոլերիկներ

Ռեակտիվության
գերակշռություն,անսանձությո
ւն, անզսպություն: Ավելի քիչ
պլաստիկ է, քան
սանգվինիկը: Կայուն
հետաքրքրություններ ունի,
համառ է, բայց
ուշադրությունը
փոխանցելիությամբ չի
փայլում: Հոգեկան
գործընթացները արագ են:
Ուժեղ, անհավասարակշիռ,
Մելանխոլիկներ․․․
Հիվանդագին զգայուն,
խոցելի: Հազվագյուտ են
հույզերի արտաքին
դրսևորումները:
Անվստահ է, անկայուն,
ռիգիդ, ինտրովերտ`
անկայուն
հուզականությամբ:Թույլ,
անհավասարակշիռ,
իներտ տիպ է:
Ֆլեգմատիկներ․․․

Ցածր զգայունություն, ցածր


հուզականություն,
անդրդվելիություն,
անվրդովություն
հասարակական
հարաբերություններում, աղքատ
դիմախաղ: Աշխատասեր է ,
ակտիվ, բայց ոչ ռեակտիվ:
Համբերատար է, զուսպ:
Դանդաղ է, ոչ շարժուն /ռիգիդ
է/: Ինտրովերտ է, կայուն
հուզականությամբ: Ուժեղ,
հավասարակշիռ, իներտ տիպ է:
Խառնվածքի
հատկությունները
Խառնվածքի հատկությունները մարդու տարբերիչ անհատական
հատկանիշներն են, որոնք բնորոշում են նրա գործունեության բոլոր
տեսակների դինամիկ կողմերը, բնութագրում են հոգեկան գործընթացների
առանձնահատկությունները, բավականաչափ կայուն են, դրսևորվում են
ծնված օրվանից: Նյարդային համակարգի հատկությունները խառնվածքի
ֆիզիոլոգիական հիմքն են, իսկ խառնվածքի հոգեբանական բնութագիրը
այդ հատկություններով պայմանավորված հոգեկան գործընթացների և
վարքի առանձնահատկությունները:
Ըմբռնման, ուշադրության, երևակայության, հիշողության և
մտածողության ակտիվությունը ցույց է տալիս, որքանով է մարդը
կարողանում կենտրոնացնել իր իմացական գործընթացները որևէ օբյեկտի
վրա: Արդյունավետությունը որոշվում է որոշակի ժամանակահատվածում
ատացված արդյունքներով, այսինքն որքան հաջողվեց տեսնել, լսել ,
մտապահել, վերարտադրել, լուծել մեկ միավոր ժամանակում: Գրգռումը,
արգելակումը և տեղափոխումը բնութագրում են նշված գործընթացների
մեկ օբյեկտից, գործունեությունից մյուսին անցնելու կամ առաջանալու և
դադարելու արագությունը:
Գործունեության մեջ ակտիվությունը կապված է շարժումների հետ: Ակտիվ
մարդու համար դժվար է անվստահ, մեղմ շարժումներ կատարել, նրան
բնորոշ են ուժեղ, լայնաթափ շարժումները: Գործունեության մեջ տեմպը
որոշվում է միավոր ժամանակի ընթացքում կատարված աշխատանքի
ծավալով: Նույնը կարելի է ասել հաղորդակցման ոլորտի մասին: Ակտիվ
մարդու խոսքը, դիմախաղը, ժեստերը վառ արտահայտված են, ձայնը
ուժեղ է և հուզականորեն հագեցած: Հաղորդակցման ոճը տարբերվում է
թույլ կամ ուժեղ գրգռվող մարդկանց մոտ:

Վերջինները արագ են հակազդում, հեշտ մտնում կոնտակտի մեջ,


հարմարվում: Եթե արգելակման հակազդումները դանդաղեցված են,
մարդն աչքի է ընկնում շատախոսությամբ, դժվար է անցնում մեկ թեմայից
մյուսին, մեկ մարդուց մյուսին: Խառնվածքի հատկությունների
համակցումը, որը դրսևորվում է իմացական գործընթացների,
գործունեության և հաղորդակցման մեջ, կոչվում է գործունեության
անհատական ոճ: Այն բնութագրվում է տվյալ
անձին բնորոշ աշխատանքի հնարքներով ու եղանակներով:
Գործունեության անհատական ոճը հանդես է գալիս որպես նյարդային
համակարգի բնածին հատկությունների հարմարում գործունեության
պայմաններին: Այդ հարմարումը պետք է բարձր արդյունավետություն
ապահովի:
Գործունեության անհատական ոճի առանձնահատկությունները
բաժանվում են 2 խմբի.

1․Փորձի ընթացքում ձեռք բերված առանձնահատկություններ,


որոնք լրացնում են բացակայող անհատական
հատկությունները:

2․Առանձնահատկություններ, որոնք նպաստում են մարդու մոտ


առկա նախադրյալների, ընդունակությունների, նյարդային
համակարգի հատկությունների առավելագույն օգտագործմանը

You might also like