You are on page 1of 15

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռ Ե Ֆ Ե Ր Ա Տ

Ուսուցումը Հեռակա

Ֆակուլտետ Հատուկ և ներառական կրթության

Բաժին Լոգոպեդիա

Կուրս III

Առարկա Ձայնի խանգարումներ

Թեմա Ձայնի ձևավորման անատոմիական և


ֆիզիոլոգիական հիմքերը:

Ձայնային ապարատի ֆունկցիոնալ խանգարման


հայեցակարգը, ձայնային խանգարման
դասակարգումը:

Կատարող Վարդանյան Աստղիկ

Դասախոս Շաբոյան Մ

ԵՐԵՎԱՆ 2020

~1~
Բովանդակություն

1. Ներածություն----------------------------------------------------------------------------3
2. Ձայնառաջացման գործընթացի բնութագիրը----------------------------------------5
3. Ձայնի խանգարումների էթիոլոգիան և պաթոլոգիան------------------------------7
4. Ձայնի ֆունկցիոնալ խանգարումներ-------------------------------------------------9
5. Ձայնի խանգարումների դասակարգումը-------------------------------------------11
6. Ձայնի լոգոպեդական հետազոտումը------------------------------------------------12
7. Եզրակացություն-----------------------------------------------------------------------14
8. Գրականության ցանկ------------------------------------------------------------------15

~2~
Ներածություն

Ձայնը տարատեսակ հնչյունների միասնություն է, որի հիմնական


բնութագրիչներն են բարձրությունը, ուժը, դիապազոնը, տեմբրը:

Ձայնի բարձրությունը կախված է 1 վրկ-ում ձայնալարերի տատանման


հաճախականությունից: Ձայնի բարձրությունը չափվում է Հց-ով: Հիմնական տոնի
հաճախականությունը խոսքի ժամանակ տղամարդկանց մոտ փոփոխվում է
մոտավորապես 85-200Հց սահմաններում, իսկ կանանց մոտ՝ 160-340Հց
սահմաններում: Ձայնի հիմնական տոնի բարձրության փոփոխությունն էլ
ապահովում է խոսքի արտահայտչականությունը:

Ձայնի ուժը չափվում է դԲ-ով: Որքան մեծ է տատանողական շարժումների


ամպլիտուդան, այնքան մեծ է ձայնի ուժը: Ձայնի ուժը մեծ չափով կախված է
ձայնառաջացման պահին արտաշնչվող օդի ճնշումից:
Ձայնի որակական էական բնութագրիչը ձայնի տեմբրն է: Ձայնի տեմբրի
շնորհիվ մենք առանց տեսնելու կարող ենք ճանաչել ծանոթ մարդկանց, երգիչների
ձայները: Այն արտացոլում է հնչյունների բարդ ակուստիկական կազմը և կախված է
տատանումների հաճախաականությունից և ուժից: Ձայնը
կազմված է հիմնական տոնից, որով էլ որոշվում է նրա բարձրությունը, և բազմաթիվ
օբերտոններից, որոնք ավելի բարձր հաճախականություն ունեն, քան հիմնական
տոնը:

Ձայնի ակուստիկական բնութագրիչներից է նաև դիապազոնը: Դիապազոնը


տվյալ անձի կողմից վերարտադրվող հնարավորինս ամենացածր և ամենաբարձր
տոների միջև ընկած սահմանն է: Այն անհատական բնույթ ունի: Երեխաների ձայնի
դիապազոնը ավելի փոքր է, քան մեծահասակներինը:

~3~
Ձայնի զարգացումը պայմանականորեն բաժանվում է մի քանի փուլի՝

 նախադպրոցական,
 նախամուտացիոն՝ 6-7տ.-13տ.,
 մուտացիոն՝ 13-15
 հետմուտացիոն՝ 15-17տ:

~4~
Ձայնառաջացման գործընթացի բնութագիրը

Կոկորդը, որտեղ տեղակայված են ձայնալարերը, ռեզոնատոր խոռոչները,


շնչառական համակարգն ու արտաբերական ապարատը մասնակցում են ձայնի
ձևավորմանը:

Ձայնի ձևավորման մեխանիզմում հիմնական դերը պատկանում է կոկորդին,


որտեղ էլ գտնվում են ձայնալարերը:

Ձայնալարեր

Իրական Կեղծ

Կեղծ
ձայնալարերը
շարժվում են
Իրական ձայնալարերը ունեն
շատ պասիվ և
յուրահատուկ մկանային կառուցվածք,
կիպ չեն
որի շնորհիվ ակտիվորեն կարող են
մոտենում
տատանվել ինչպես ամբողջությամբ,
իրար:
այնպես էլ իրենց առանձին մասերով:

Ձայնալարերի միջև տարածությունը կոչվում է ձայնային ճեղք: Լուռ վիճակում


ձայնային ճեղքը բացված է, այն ունի հավասարակողմ եռանկյան տեսք և ներշնչվող
ու արտաշնչվող օդի հոսքն ազատ անցնում է ձայնային ճեղքով:

~5~
Կոկորդի մկաններ

մկաններ, որոնք նեղացնում են մկաններ, որոնք լայնացնում են


ձայնային ճեղքը ձայնային ճեղքը

Ֆոնացիայի ժամանակ ձայնալարերը հպվում են: Արտաշնչվող օդի հոսքի


ազդեցությամբ ձայնալարերը անջատվում են: Իրենց առաձգականության, ինչպես
նաև կոկորդի մկանների աշխատանքի շնորհիվ ձայնալարերը վերադառնում են
իրենց նախկին դիրքին: Արտաշնչվող օդի հոսքի ազդեցությամբ կրկին ձայնալարերը
անջատվում են և նորից վերադառնում իրենց ելակետային դիրքին: Այսպես,
ֆոնացիայի ընթացքում անընդհատ տեղի է ունենում ձայնալարերի տատանում:
Արդյունքում առաջանում են ձայնային ալիքներ, որոնք փոփոխվում են ըմպանի,
բերանի և քթի խոռոչներում՝ և տարածվելով արտաքին միջավայրում՝ ընկալվում
որպես ձայն:

Ձայնալարերը տատանվում են հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց


ուղղությամբ՝ ձայնալարերը շարժվում են դեպի ներս-դուրս, այլ ոչ թե վերև-ներքև:

Շշուկի ժամանակ ձայնալարերը ամբողջ երկարությամբ չեն հպվում: Դրանց


միջև ձևավորվում է ճեղք հավասարակողմ եռանկյան տեսքով: Այս դեպքում

~6~
ձայնալարերը չեն տատանվում, սակայն օդի հոսքը, շփվելով «եռանկյունաձև ճեղքի»
ծայրերին՝ առաջացնում է աղմուկ, որն էլ ընկալվում է որպես շշուկ:

Ձայնային ապարատի աշխատանքը վերակսկվում և կարգավորվում է ԿՆՀ-ի


կողմից:

Ձայնի գրոհը: Առանձնացվում է ձայնի գրոհի 3 ձև՝

 կոշտ,
 փափուկ,
 շնչառական(շնչեղ):
 Ձայնալարերը ամուր հպված են, տեղի է ունենում արտաշնչում և օդի
հոսքը առաջացնում է դրանց տատանում: Ձայնի գրոհի այսպիսի ձևը
կոչվում է կոշտ գրոհ:
 Ձայնալարերի հպումը և արտաշնչումը տեղի է ունենում միաժամանակ:
Ձայնի գրոհի այսպիսի ձևը կոչվում է փափուկ գրոհ:
 Սկզբում կատարվում է արտաշնչում և ձայնին նախորդում է աղմուկ, որը
պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաշնչվող օդի հոսքը
ձայնային ճեղքով անցնում է մինչև ձայնալարերի հպվելը և տատանվելը,
որից հետո միայն ձայնալարերը հպվում են և սկսում տատանվել: Ձայնի
գրոհի այսպիսի ձևը կոչվում է շնչառական(շնչեղ):

Ֆիզիոլոգիական տեսանկյունից առավել հիմնավորված և կիրառելի է ձայնի


փափուկ գրոհը:

Ձայնի խանգարումների էթիոլոգիան և


պաթոլոգիան

Ձայնի խանգարումը ձայնի բացակայության կամ դրա ուժի, բարձրության,


տեմբրի մասնակի խանգարումն է՝ պայմանավորված ձայնային ապարատի
պաթոլոգիկ փոփոխություններով:

~7~
Աֆոնիան-ձայնի լրիվ բացակայությունն է: Իսկ դիսֆոնիան՝ ձայնի ուժի,
բարձրության, տեմբրի մասնակի խանգարումը:

Ձայնի խանգարումներ

Կենտրոնական Ծայրամասային

Օրգանական Ֆունկցիոնալ

Ձայնի խանգարումները կարող են հանդես գալ որպես ինքնուրույն


խանգարումներ՝ պայմանավորված ձայնային ապարատի տարբեր պաթոլոգիկ
փոփոխություններով:
Կարող են հանդես գալ նաև խոսքային ծանր խանգարումների կառույցում,
օրինակ՝ դիզարտրիայի կամ ռինոլալիայի:
Օրգանական բնույթի ԾԽ ՝ կոկորդի ծայրամասային լուծանքի և թերլուծանքի
դեպքում, խրոնիկական լարինգիտների դեպքում, կոկորդի պապիլոմատոզի
դեպքում, կոկորդի չարորակ ուռուցքների դեպքում:

Օրգանական բնույթի ԿԽ՝ հիմնականում հանդիպում են երեխաների մոտ


մանկական ուղեղային կաթվածի դեպքում:
Ֆունկցիոնալ բնույթի ԾԽ՝

 ֆոնաստենիան,
 հիպերտոնուսային դիսֆոնիան/աֆոնիան,
 հիպոտունուսային դիսֆոնիան/աֆոնիան:

Ֆունկցիոնալ բնույթի ԿԽ է հոգեծին աֆոնիան:

~8~
Ձայնի խանգարումների առաջացման պատճառները խիստ բազմազան են:
Ձայնի խանգարում կարող է առաջանալ կոկորդի լորձաթաղանթի բորբոքումների,
կոկորդում չարորակ գոյացությունների առաջացման, ձայնային ապարատի
գերծանրաբեռնման և այլնի հետևանքով:

Ձայնի ֆունկցիոնալ խանգարումները

Առավել տարածված են համարվում ֆունկցիոնալ բնույթի ձայնի


խանգարումները, որոնք պայմանավորված չեն կոկորդում բորբոքային երևույթներով
կամ անատոմիական փոփոխություններով: Ձայնի ֆունկցիոնալ խանգարումների
պատճառ կարող են լինել՝ ձայնի գերհոգնածությունը, տարբեր ինֆեկցիոն
հիվանդությունները, հոգեբանական գործոնների ներազդեցությունը:

Ֆունկցիոնալ բնույթի ծայրամասային


խանգարումներից են

ֆոնաստենիան

, որը ձայնի ֆունկցիոնալ խանգարում է,


սկզբնական շրջանում չի ուղեկցվում ձայնային ապարատի տեսանելի օբյեկտիվ
փոփոխություններով: Այս խանգարումը կարող է ունենալ մասնագիտական բնույթ և
առաջանալ այն անձանց մոտ, որոնք մասնագիտության առումով շատ են
ծանրաբեռնում խոսքային և ձայնային ապարատը:

Հիպերտոնուսային դիսֆոնիան/աֆոնիան
~9~
, որը ձայնի խանգարումները
պայմանավորված են կոկորդի մկանների տոնուսի բարձրացմամբ, որը դրսևորվում է
ֆոնացիայի պահին տոնիկական բնույթի սպազմով: Հիպերտոնուսային դիսֆոնիայի
առաջացման մեխանիզմում էական տեղ ունի ձայնի գերլարումը (բարձր ճիչ,
երգեցողություն, մարդկանց, կենդանիների ձայնին նմանակում) հատկապես՝ ձայնի
կոշտ գրոհի պայմաններում: Այս ծանրաբեռնվածությունը հանգեցնում է որովայնի
մկանների մշտական գերլարվածությանը, դեմքի, պարանոցի մկանների
լարվածությանը: Ֆոնացիայի փորձերի դեպքում ձայնը կամ ընդհանրապես չի
առաջանում կամ առաջանում է խուլ ձայն: Այս անձիք գանգատվում են ըմպանի,
կոկորդի, պարանոցի շրջանում տհաճ ցավային զգացողություններից, մշտապես
հազալու ցանկությունից, ձայնային ծանրաբեռնվածության դեպքում արագ
հոգնելիությունից: Հիպերտոնուսային դիսֆոնիայի դեպքում խանգարված է
ֆոնացիոն շնչառությունը, շնչառությունը մակերեսային է, արտաշնչման ժամանակ
ակնհայտորեն նկատելի են կրծքավանդակի շարժումները:

Հիպոտոնուսային դիսֆոնիան/աֆոնիան

,որի դեպքում ձայնային


խանգարումները պայմանավորված են կոկորդի ներքին մկանների պարեզներով:
Ֆոնացիայի պահին ձայնալարերը լրիվ չեն հպվում, դրանց միջև մնում է
ճեղք: Ձայնի խանգարումը կարող է դրսևորվել ձայնի թեթև խլացումից մինչև
աֆոնիա՝ զուգակցված պարանոցի, ծոծրակի և կրծքավանդակի մկանների
լարվածությամբ և ցավերով: Հիպոտոնուսային դիսֆոնիայի պատճառ կարող են
հանդիսանալ ձայնային ծանրաբեռնվածությունը վերին շնչուղիների
հիվանդությունների դեպքում, անգինաների, բրոնխիտի, դեպքում և այլն:

Հոգեծին աֆոնիան
,որը կենտրոնական բնույթի ձայնի ֆունկցիոնալ խանգարումն է
հոգեծին աֆոնիան: Այն առաջանում է հանկարծակի՝ որպես հոգետրավմատիկ
~ 10 ~
իրադրության նկատմամբ պատասխան ռեակցիա: Առավել հաճախ դրսևորվում է
կանանց մոտ: Ուժեղ էմոցիոնալ սթրեսի դեպքում հիստերիկ նևրոտիկ ֆոնի վրա
կենտրոնական նյարդային համակարգում առաջանում է արգելակման օջախ, ինչի
արդյունքում խանգարվում է գլխուղեղի կեղևի կողմից ձայնառաջացման մեխանիզմի
կարգավորման գործընթացը՝ դադարում է իմպուլսների հաղորդումը: Ձայնը կարող է
հանկարծակի առաջանալ հիսթերիկ ռեակցիաների վերացման դեպքում: Սակայն
շատ հաճախ այն դառնում է կայուն բնույթի խանգարում՝ պահանջելով երկարատև
բժշկագհոգեբանամանկավարժական միջամտություն:
Հոգեծին աֆոնիայի դեպքում ձայնի լրիվ բացակայության պայմաններում
պահպանված է հնչեղ հազը և ծիծաղը, ինչը կարևոր ախտորոշիչ չափանիշ է
հանդիսանում:

Ձայնի խանգարումների դասակարգումը

Ճշտգրիտ ախտորոշման նպատակով մեծ նշանակություն ունի հիվանդների


ձայնային ապարատի բազմակողմանի և մանրամասն ուսումնասիրությունը, որի
համար գոյություն ունեն բժշկական մի շարք մեթոդներ:

1. Լարինգոսկոպիա: Լարինգոսկոպիան հնարավորություն է տալիս բացահայտել


կոկորդում առկա անատոմիական փոփոխությունները կամ բորբոքային
երևույթները:
2. Լարինգոստրոբոսկոպիա: Այս դեպքում հատուկ գործիքի՝ էլէկտրական
ստրոբոսկոպի օգնությամբ հնարավոր է բացահայտել ձայնալարերի
տատանումների բնույթը:
3. Ռենտգենոգրաֆիա և տոմոգրաֆիա: Այս մեթոդներն արտացոլում են կոկորդի
աշխատանքի հստակ պատկերը՝ չբացահայտելով սակայն ձայնալարերի

~ 11 ~
շարժման բնույթը: Սրանք հիմնականում կիրառվում են ուռուցքների
բացահայտման նպատակով:
4. Էլէկտրոմիոգրաֆիա: Թույլ է տալիս ուսումնասիրել կոկորդի ներքին և
արտաքին մկանների ֆունկցիան:
5. Գլոտոգրաֆիա: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել ձայնալարերի
տատանման բնույթը բնական ֆոնացիայի պահին՝ առանց որևէ ցավագին կամ
տհաճ զգացողություններ պատճառելու հիվանդին:

Ձայնի լոգոպեդական հետազոտումը

Ձայնային ֆունկցիայի լոգոպեդական հետազոտության ընթացքում լոգոպեդն


ուշադրություն է դարձնում ձայնի հնչեղությանը, ուժին, դիապազոնին, բարձրությանը
խռպոտությանը, պարանոցի մկանների լարվածությանը, ռեֆլեկտոր հազի
առկայությանը:
Մեծահասակների ձայնի հետազոտումը համեմատաբար ավելի դյուրին է, քան
երեխաներինը, քանի որ նրանք գիտակցում են իրենց խնդիրը, ներկայացնում են
իրենց գանգատները, հստակ բնութագրում են իրենց մոտ դիտարկվող ձայնի
խանգարման ախտանիշները:

Երեխաների ձայնի հետազոտումը այլ մոտեցում է պահանջում: Երեխաների


ձայնի հետազոտումը իրականացվում է խաղերի, զրույցների, տարբեր
իրադրություններում դիտումների ընթացքում: Ձայնի հետազոտման նպատակով
երեխաներին առաջարկվող հանձնարարությունները պետք է կրեն խաղային բնույթ,
պետք է համապատասխանեն երեխաների տարիքին և հետաքրքրություններին:
Լոգոպեդի կողմից հետազոտվում են երեխայի ձայնի դիապազոնը,
հնչեղությունը, ձայնը կառավարելու ունակությունը, տեմբրը:
Երեխաների հետազոտությունն իրականացվում է խաղային

~ 12 ~
իրադրություններում: Այսպես, օրինակ՝ Ցույց տուր, թե ինչպես ենք օրորում
տիկնիկին՝ ա-ա-ա, կամ ցույց տուր, թե ինչ ձայն ես հանում, երբ ինչ-որ տեղդ ցավում
՝ ախ-ախ և այլն:

Այնուհետև երեխային առաջարկվում է լոգոպեդի ետևից բառերի, ֆրազների


կրկնություն: Հետագայում երեխային առաջարկվում է հարցական, հրամայական,
բացականչական, պատմողական բնույթի նախադասությունների կրկնություն,
բանաստեղծությունների ասմունքում, հեքիաթների հերոսների նմանակում և այլն:
Լոգոպեդական հետազոտությունն իր մեջ ներառում է նաև անամնեստիկ
տվյալների ուսումնասիրում և երեխայի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում՝
մասնավորապես արժևորվում են տվյալները երեխայի լսողության, քթի, քթըմպանի,
կոկորդի հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին
տվյալները,երեխայի վերին շնչուղիների կրած հիվանդությունների մասին,
ընդհանուր առմամբ երեխայի սոմատիկ վիճակի մասին և այլն:

~ 13 ~
Եզրակացություն

Այսպիսով, հասկացանք, որ ձայնի ձևավորմանը մեխանիզմում հիմնական


դերը կոկորդինն է, քանի որ հենց այդտեղ էլ գտնվում են ձայնալարերը: Լինում են
կեղծ և իրական ձայնալարեր: Ձայնալարերի միջև տարածությունը կոչվում է
ձայնային ճեղք: Լուռ վիճակում ձայնային ճեղքը բացված է, այն ունի հավասարակողմ
եռանկյան տեսք և ներշնչվող ու արտաշնչվող օդի հոսքն ազատ անցնում է ձայնային
ճեղքով: Ֆոնացիայի ժամանակ ձայնալարերը հպված են: Արտաշնչվող օդի հոսքի
ազդեցությամբ ձայնալարերը անջատվում են:

Հասկացանք, որ ձայնալարերը տատանվում են հորիզոնական, այլ ոչ թե


ուղղահայաց ուղղությամբ՝ ձայնալարերը շարժվում են դեպի ներս-դուրս, այլ ոչ թե
վերև-ներքև:

Եվ ամբողջ ձայնային ապարատի աշխատանքը կարգավորվում է կենտրոնական


նյարդային համակարգի կողմից:

Պարզվեց, որ ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ չկան օրգանական


փոփոխություններ, և դրա պատճառ կարող է դառնալ ձայնի գերհոգնածությունը,
ինֆեկցիոն հիվանդությունները և այլն:

Տեղեկացանք, որ խանգարման ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է խորը


ուսումնասիրություն իրականացնել ձայնային ապարատի վիճակի վերաբերյալ: Որ
գոյություն ունենում կիրառելի գործիքներ, որոնք տալիս են հնարավորություն
բացահայտել կոկորդում առկա անատոմիական փոփոխությունները, ձայնալարերի
տատանումների բնույթը և այլն:

~ 14 ~
Գրականության ցանկ

1. Алмазова Е.С. Логопедиеская работа по восстановлению голоса у детей М.


2. Лаврова Е.В. Основы фонопедии М. 2007
3. Л.С. Волковой, Л. С. Шаховской М - Логопедия /под ред..1998

~ 15 ~

You might also like