You are on page 1of 2

72․Ողնաշարի օստեոխոնդրոզի ռենտգենաբանական հատկանիշները։

Ընթացքը պայմանավորված է նրանով, թե ինչքան է ախտահարված աճառը, դիսկը, և


ինչպես է տեղակայված ։Կարող է լինել պրոտրուզիա և գրիժա,այս բոլորը
գնահատում է ՄՌՏ-ն։ Ռենտգենաբանական մեթոդով կարող ենք գնահատել
ոսկրային փոփոխությունները, կասկածել ճողվացքի մասին։

Օստեոխոնդրոզի Ռ-աբանական հատկանիշները։


1․ ֆիզիոլոգիական լորդոզի հարթեցում (սկզբնական փուլն է)
2․ միջողային տարածության նեղացում,
3․ սուբխոնդրալ սկլերոզ
4․օստեոֆիտների զարգացում
5․ վակում ֆենոմեն (գազի՝ազոտի բշտիկների կուտակում միջողային
տարածությունում)տեսնում ենք Ռ թափանցիկ հատվածներ, երբ որ դիսկը
դիստրոֆիայի է ենթարկվում, առաջանում է գազ, տեսնում ենք լուսավոր հատված։

Եթե միայն ֆիզիոլոգիական լորդոզի հարթեցում է լինում ասում են օստեոխոնդրոզի


սկզբնական փուլն է։ Ռ հատկանիշ է նաև դիսկի տեղաշարժը։

Սպոնդիլոլիստեզ-երբ որ մի ողի մարմինը՝վերինը , սահում է մյուս ստորին ողի


մարմնի նկարմամբ։Գնահատում ենք վերին ողի մարմնի տեղաշարժը։ Տարբերում են՝
1․ դեպի առաջ տեղաշարժ (սպոդիլոլիստեզ)
2․ դեպի հետ տեղաշարժ (ռետրոլիստեզ)
Վտանգավոր է հետին լիստեզը քանի որ ճնշում է ողնուղեղը, ինչպես նաև
ցավոտ է քանի որ սեղմում է նյարդը։
Ռ-աբանորեն տեսնում ենք Շմոռլի գրիժա։ Դիսկը արտափկվում է դեպի
ողի մարմին, և Ռ-աբանորեն տեսնում ենք ողի մարմնի վրա փոսիկներ։
Երկու կողմից վերին և ստորին ողի մարմնի վրա։ Կախված նրանից թե
մարմնի որ մասում ենք տարբերակում, կարող է լինել
1․ կենտրոնական
2․ հետին
3․առաջային
Սովորաբար Շմոռլը կլինիկա չի տալիս։
Պարանոցային հատվածումունենք հաստակ տիպի փոփոխություն՝
ունկովերտեբրալ արթրոզ։ Որովհետև պարանոցային հատվածը
տարբերվում է ողնաշարի մնացած հատվածներից, քանի որ այստեղ կան
անոթային անցքեր, որտեղով անցնում են արտերիա վերտեբրալիսները,
պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի ժամանակ հիվանդը նշում է
գլխապտույտ, քանի որ այդ օստեոֆիտները սեղմում են անոթները և
առաջանում է հիպոքսիա։ Իսկ արտերիա վերտեբրալիսները արյունը
տանում են դեպի ուղեղիկ։ Այդ պատճառով էլ առաջանում է գլխապտույտ,
ականջնորում խշշոց։ Ունկեվերտեբրալ արթրոզը լավ որևում է ուղիղ
նկարի վրա։
Ողերի միջև մոստիկները կարող են պայմանավորված լինել
օստեոֆիտներով կամ կապանի կրակալմամբ բայց սրանք բոլորը
հանդիսանում են ողնաշարի դեգերատիվ փոփոխությունների արդյունք։
Դիտվում է կորտիկալ պլաստինկայի անհարտություն որն համարվում է
ախտաբանական։
Դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների ժամանակ լինում է նաև
սկոլիոզ, որը ցավոտ է և ցավից ելնելով հիվանդը թեքվում է, և սա ավելի
շատ կոմպենսատոր բնույթ է կրում։

You might also like