You are on page 1of 11

Խ․ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՌԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն

ՌԵՖԵՐԱՏ

Ուսուցում Առկա
Ֆակուլտետ Մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա
Բաժին Ինֆորմատիկա
Կուրս I
Թեմա Մահ, մահվան տեսակները՝ կլինիկական և
կենսաբանական
Կատարող Արամյան Տաթևիկ
Կիսամյակ I
Դասախոս Մուշեղյան Գ․Ք

Երևան 2021

1
Բովանդակություն

Ներածություն.............................................................................................................................................. 3
Մահվան փուլեր .......................................................................................................................................... 4
Կլինիկական մահ ........................................................................................................................................ 6
Կենսաբանական մահ ................................................................................................................................. 8
Վերակենդանացման հիմնական միջոցառումները................................................................................. 9
Վիճակագրություն ....................................................................................................................................10
Օգտագործված նյութեր ...........................................................................................................................11

2
Ներածություն

Մահը մարմնի կենսագործունեության կենսաբանական և ֆիզիոլոգիական գործընթացների


ամբողջական դադարեցումն է: Առանձնացվում է մահվան մի քանի տեսակներ՝ կլինիկական
մահ, կենսաբանական (իսկական) մահ և գլխուղեղի մահ1։ Մահվանը միշտ նախորդում են
սահմանային վիճակները՝ նախհոգեվարքային վիճակը, հոգեվարքային վիճակը և կլինիկական
մահը: Այս երեքը միասին կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի րոպեից մինչև մի
քանի ժամ և նույնիկս օր։ Մահվանը՝ անկախ նրա առաջխաղացման թափից, միշտ
նախորդում է կլինիկական մահվան վիճակը։ Վերակենդանացման միջոցառումների
բացակայության, կամ դրանց ապարդյուն լինելու դեպքում վրա է հասնում կենսաբանական
մահը, որն իրենից ներկայացնում է կենսագործընթացների անվերականգնելի ընդհատում
բջիջներում և հյուսվածքներում։

1
Գլխուղեղի կենսական գործունեության ամբողջական և անվերականգնելի կորուստ
3
Մահվան փուլեր

Մահը կենսաբանական գործընթաց որն


ունի մի շարք փուլեր,որոնք առաջիններից
մեկը նկարագրել է հայտնի
ռեանիմատոլոգ-բժիշկ ռուս ակադեմիկոս
Նեգովսկին։ 1.Մինչհոգեվարքային կամ
մերձմահու վիճակում տեղի է ունենում
կենտրոնական նյարդային համակարգի
գործառնությունների խախտում
զարկերակային ճնշման նվազեցում,
արյունահոսության կենտրոնացում։
Շնչառությունը խախտվում է, դառնում
մակերեսային և անկանոն։ Թոքերի թերի
օդափոխությունը հանգեցնում է
հյուսվածքների թթվածնային
անբավարարվածության, բայց որպես
գերակայող նյութափոխանակության ձև
պահպանվում է օքսիդացումը։
Նախհոգեվարքային վիճակի

տևողությունը կարող է տարբեր լինել։ Այն կարող է ինչպես իսպառ բացակայել այնպես էլ տևել
բավական երկար ժամանակահատված, եթե օրգանիզմը ի վիճակի է որևէ կերպով համակշռել
կենսագործունեության ճնշվածությունը
2. Մինչհոգեվարքային -ից Հոգեվարքի անցնելը տեղի է ունենում «թերմինալ դադարի» փուլի
միջոցով,որի ժամանակ շնչառությունը հանկարծակի անհետանում է ,իսկ ռեֆլեքսները
մարում են։ Տևում է 5 վայրկյանից մինչը 4 րոպե։
3.Թերմինալ դադարին հետևում է Հոգեվարքը, որի սկզբում դիտվում է օրգանիզմի բոլոր
մարած ֆունկցիաների ուժեղացում։Մեռնողի միտքը մի կարճ ժամանակահատվածում
դառնում է շատ պայծառ։ Այս գործընթացի սկզբում բարձրանում է զարկերակային ճնշումը,
վերականգնվում է սրտի ռիթմը, սկսվում են ուժեղ շնչողական շարժումներ, բայց թոքերը
դրանցից թթվածին չեն ստանում, քանզի կրճատվում են ինչպես ներշնչման, այնպես էլ
արտաշնչման համար պատասխանատու մկանները։ Այս փուլում գիտակցությունը կարող է

4
կարճատևորեն վերականգնվել։Թթվածնի բացակայության պատճառով հյուսվածքներում
արագ կուտակվում են թերի օքսիդացված նյութափոխանակության արգասիքներ։
Նյութափոխանակությունը առավելապես ընթանում է անաէրոբ ծրագրով։ Օրգանիզմը
հոգեվարքի ժամանակ կորցնում է 50-80 գրամ քաշ ԱԵՖ-ի սպառման պատճառով։[4]
Հոգեվարքը սովորաբար 5-6 րոպեից ավել չի տևում, սակայն եզակի դեպքերում կարող է ձգվել
մինչև կես ժամ։ Հոգեվարքը ավարտվում է ճնշման անկումով, սրտի կրճատումների և
շնչառության դադարով՝ այդպիսով փոխակերպվելով կլինիկական մահվան։
4․ Հաջորդ փուլը` Կլինիկական մահն է, եթե մեռնողին չի հաջողվում վերակենդանացնել ,
ապա կլինիկական մահվան հաջորդում է Կենսաբանական մահը։ Եթե հաջողվում է ապա
կյանքում սկսվում է հետվերակենդանացման փուլը, որի ընթացքում կարող են դիտվել որոշ
հիվանդագին երևույթները:

Մինչհոգեվարքային կամ
մերձմահու

թերմինալ դադար

Հոգեվարք

Կլինիկական մահ

Կենսաբանական մահ

5
Կլինիկական մահ

Սրտի աշխատանքի և շնչառության դադարը դեռևս չի նշանակում, որ մարդը արդեն մեռած է,


թեև ավանդաբար, ինչպես նաև տարբեր երկրներում գործող օրենսդրության համաձայն, այդ
պահից սկսած, մարդը մեռած է համարվում։

Կլինիկական մահվան փուլի սկսվելը դրսևոևվում է մեռնողի <<վերջին շնչով>> և սրտի վերջին
զարկով։Այդ պահիծ սկսած մարդը արտաքնապես մեռած է թվում․ չի շնչում, սիրտը չի խփում,
մարմինը լրիվ թուլացած է, գիտակցությունը բացակայում է, աչքերը լույսի նկատմամբ ոչ մի
հակազդում չեն դրսևորում, մաշկը խիստ գունատ ու կապտավուն է։
Սակայն պարզվում է, որ օրգանների և հյուսվածքների, ինչպես նաև նյարդային
համակարգի կենսագորկունեությունը որոշ ժամանակի ընթացքում պահպանվում է։ Սա նոր
տեսակետ է, որն առաջադրվել է ռեանիմիտոլոգիայի զարգացման շնոևհիվ։ Մինչդեռ դարեր
շարունակ մեռած են համարել այն մարդուն, ում սիրտն այլևս չի զարկում, ով չի շնչում, ում
այրան ճնշումն անհետանում է, մարմնի ջերմաստիճանն իջնում, իսկ բիբերը լայնանում են։
Կլինիկական մահվան ընթացքում նյարդային համակարգի տարբեր բաժիններ
դիմացկունության ոչ միանման հատկություն ունենալով, միաժամանակ չեն մեռնում։
Թթվածնային քաղցի պայմաններում ավելի երկար են դիմանում էվոլուցիայի ընթացքում
ավելի վաղ ձևավորված վեգետատիվ նյարդային համակարգը, որը կարգավորում է
6
օրգանիզմի հիմնական կենսական ֆունկցիաները՝ շնչառություն, սրտի աշխատանքը,
նյութափոխանակությունը։ Կենտրոնական նյարդային համակարգը ավելի զգայուն են և
արագ են քայքայվում։

Այսպիսով, կլինիկական մահը սկսում է այն պահից, երբ սրտի աշխատանքն ու շնչառությունը
կանգ են առնում։ Այդ փուլի տևողությունը հաշվում են 4-5 րոպե։ Դա կյանքի ու մահվան միջև
ընկած փուլն է։ Երբ այդ փուլում հայտնված մեռնող մարդուն չի հաջողվում
վերակենդանացնել, ապա վրա է հասնում կենսաբանական մահը, որն այլևս անշրջելի է։
Եթե մարդը մինչև կլինիկական մահվան վիճակին հասնելը հիվանդություններ չի ունեցել
և նրա նյարդային, հորմոնալ և մյուս համակրգերը առողջ են ապա նրա կլինիկական մահը
կարող է նշված միջինից ավելի երկար տեվել։ Բազմաթիվ փաստերը ցույց են տալիս, որ
երեխաների կլինիկական մահվան տեվողությունը կարող է հասնել 8-10 րոպեի կամ նույնիսկ
ավելի մեծ ժամանակահատվածի։

Նկ․1․ Կլինիկական մահվան հիմնական նշանները


1-կարոտիդ զարկերակներում զարկերակի բացակայություն; 2-շնչառության բացակայությունը
3-լայնացած բիբեր

7
Կենսաբանական մահ

Մահը կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական


վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Բժշկության մեջ մահվան
ուսումնասիրությամբ զբաղվում է տարատոլոգիայի։ Բնական միջավայրում, մահից հետո
մահացած օրգանիզմները սկսում են քայքայվել:
Մահից հետո առաջին 60 րոպեում հայտնվում է կենսաբանական մահի վաղ ախտանշանները
հիմնականը երեք կարեւորագույն պարամետրերի բացակայությունն են `պալպիտացիա,
գիտակցություն, շնչառություն:Այդ իրավիճակում վերակենդանացումը անիմաստ է։

Մահվան կասկածելի նշաններն են`


1․տուժածի մարմնի անշարժ դիրքը, ինքնակամ շարժումների բացակայությունը,
2․ցավային և այլ ազդակների նկատմամբ պատասխան ռեակցիայի բացակայությունը,
3․մաշկի գունատությունը, կապտավուն երանգը,
4․գիտակցության բացակայությունը,
5․ շնչառության բացակայությունը,
6․սրտի կանգը,
7․լույսի ազդեցությունից բիբերի նեղացման բացակայությունը։
Մահվան ստույգ նշաններն են՝
1․ կատվի աչքի ախտանիշը
2․ տեսանելի լորձաթաղանթների չորացումը, եղջերաթաղանթի խամրումը,
3․ դիակային սառեցումը, փայտացումը
4․ դիակային բծեր, որոնք առաջանում են սրտի կանգից 2-4 ժամ անց։

8
Վերակենդանացման հիմնական միջոցառումները

Կլինիկական մահվան ականատես լինելու կամ անգիտակից վիճակում մարդ գտնելու


դեպքում, անհրաժեշտ է կատարել գործողությունների որոշակի հաջորդականություն.

1.Մտածել ձեր սեփական անվտանգության մասին


2.Գնահատել արտաքին խթանների արձագանքը և խոսքի շփման փորձը
3․Արձագանքի բացակայության դեպքում ստուգել շնչառությունը, սուգել քներակի
զարկերակը:
Եթե շնչառություն կա, անհրաժեշտ է մարդուն կողքի պառկեցնել և շտապ օգնություն կանչել:
Եթե հաստատ շնչառություն չկա, ապա դա նշանակում է, որ սիրտը, ամենայն
հավանականությամբ, չի բաբախում, անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել և
վերակենդանացում սկսել:
Սիրտ-թոքային վերակենդանացում՝
1․ Սիրտ-թոքային վերակենդանացումն ներառում է կրծքավանդակի սեղմում
մեծահասակների համար `5 սմ-ից մինչև 6 սմ խորությամբ և րոպեում առնվազն 100-ից 120
չափով։
2․ Անհրաժեշտ է ապահովել նաև արհեստական օդափոխություն ` ներփչելով օդը հիվանդի
բերանի կամ քթի մեջ։
Կրծքավանդակի սեղմումը ներփչումների հարաբերակցությամբ մեծահասակների մոտ
սահմանվում է 30 և 2։

9
Վիճակագրություն

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մարդիկ ավելի շատ են մահանում ոչ վարակիչ


հիվանդություններից, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը և
քաղցկեղը:
Եթե 2000 -ին, մարդկանց մահվան առաջին տասնյակում, կար ընդամենը չորս հիվանդություն,
որոնք չեն փոխանցվում շփման միջոցով, ապա 2019 -ին դրանք արդեն յոթն էին: Սրտի իշեմիկ
հիվանդությունը շարունակում է մնալ մահվան հիմնական պատճառը աշխարհում։ Այն
կազմում է աշխարհի բոլոր մահացությունների 16% -ը: Ավելին, վերջին 20 տարիների
ընթացքում այս հիվանդությունից մահացածների թիվն ավելացել է ավելի քան 2 միլիոնով ՝
տարեկան գրեթե 9 միլիոնի:
Աշխարհում մահվան հիմնական պատճառները (2019)
1․ Սրտի իշեմիա
2. Կաթված
3. Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
4. Ստորին շնչուղիների վարակներ
5. Նորածինների հիվանդություններ
6. շնչափողի, բրոնխների եւ թոքերի քաղցկեղ
7. Ալցհեյմերի հիվանդություն եւ թուլամտության այլ ձեւեր
8. փորլուծություն
9. Շաքարային դիաբետ
10. Երիկամների հիվանդություններ

Աշխարհում տարեկան մահացությունների թիվը յուրաքանչյուր հազար մարդու համար

10
Օգտագործված նյութեր

• Նալչաջյան Ա․ <<Մահվան հոգեբանություն>>(<<Փյունիկ>>1992)


• https://www.doctors.am/mahvan-nshanner
• https://www.bbc.com/russian/news-55239393
• https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BC%D0%B5%D1%80%D1%82%D0%BD%D0%BE%D1%8
1%D1%82%D1%8C
• http://www.medichealthnetwork.com/Mah-2.html
• http://www.cardio.by/files/299/reanim.pdf
• https://22century.ru/popular-science-publications/what-to-do-if-a-person-has-lost-consciousness
• https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D6%80%D5%BF-
%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1
%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

11

You might also like