You are on page 1of 9

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևը և նրան հարող ենթակեղևային


կորիզները կազմում են ԿՆՀ-ի բարձրագույն բաժինները, որոնք իրականացնում
են ժամանակավոր կապերի առաջացումը և նպատակասլաց վարքային բարդ
գործողությունները: ԿՆՀ-ի բարձրագույն բաժինների բարդ ռեֆլեկտոր
գործունեությունը ընկած է մարդու և կենդանիների վարքագծի հիմքում: Այս
միտքը դեռևս 1863 թվականին արտահայտել է Ի.Մ. Սեչենովը իր հայտնի "
Գլխուղեղի ռեֆլեքսները" աշխատության մեջ: Հետագայում Սեչենովի
գաղափարները զարգացրեց Ի.Պ.Պավլովը: Նա ստեղծեց սկզբունքորեն նոր,
ֆիզոլոգիական հետազոտության պայմանական ռեֆլեքսների մեթոդը, որի
օգնությամբ հիմնադրեց բարձրագույն նյարդային գործունեության ( ԲՆԳ )
ուսմունքի հիմունքները:
Համաձայն Պավլովի, բոլոր ռեֆլեքսները բաժանվում են երկու խմբի՝ ի ծնե. ոչ
պայմանական և ձեռքբերովի. պայմանական: Պայմանական ռեֆլեքսը օնտոգենեզի
ընթացքում օրգանիզմի ձեռքբերած ռեակցիան է՝ նախկինում անտարբեր
գռգռիչի նկատմամբ:Հետևապես տարբերում են ստորագույն նյարդային
գործունեություն (ՍՆԳ ) և բարձրագույն նյարդային գործունեություն ( ԲՆԳ ): ՍՆԳ-
ը ֆիզիոլոգիական գործընթացների այն ամբողջությունն է, որն իրականացնում է
ոչ պայմանական ռեֆլեքսները և բնազդները: ԲՆԳ-ն նյարդաֆիզիոլոգիական
գործընթացների ամբողջությունն է, որն ապահովում է գիտակցությունը,
տեղեկատվության ենթագիտակցության յուրացումը, օրգանիզմի հարմարողական
վարքը, հոգեկան ֆունկցիաները:
Ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսներ: Ոչ պայմանական ռեֆլեքսները
բազմազա, օրինաչափ բնածին ռեակցիաներ են արտաքին աշխարհի
ներգերծությունների կամ արյան քիմիական կազմի փոփոխությունների
նկատմամբ: Գոյություն ունեն ոչ պայմանական ռեֆլեքսների տարբեր
դասակարգումներ: Ի. Պավլովը նկարագրել է սննդային, պաշտպանական,
կողմորոշման, ծնողական, վիսցերալ ռեֆլեքսներ(արյան ճնշում,սրտի
գործունեություն, միզարձակում, դեֆեկացիա և այլն ), նա ոչ պայմանական
ռեֆլեքսները ըստ կազմաբանական սկզբունքի բաժանել է պարզ (ողնուղեղային ),
բարդացված ( երկարավուն ուղեղ ), բարդ ( միջին ուղեղ ) և բարդագույն ( մեծ
կիսագնդերի կեղև և ենթակեղևային գոյացություններ ):
Պայմանական ռեֆլեքսի առաջացումը առանց ոչ պայմանական ռեֆլեքսի
անհնարին է: Գոյություն ունի ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսների
ֆունկցիոնալ միասնություն: Որոշ ոչ պայմանական ռեֆլեքսներ կապվում են
պայմանականի հետ դեռևս մարդու նախածննդյան փուլում, կամ ծնվելուց
անմիջապես հետո:Արդեն նորածնի մոտ նյարդային համակարգի բարձրագույն
բաժնում առաջանում է նյարդային կապի նոր ձև:Պայմանական և ոչ
պայմանական ռեֆլեքսների նմանությունը դրսևորվում է նրանում, որ նրանց
ռեֆլեքսային աղեղները ունեն առբերիչ, կենտրոնական, արտատար օղակներ և
հարմարողական բնույթ: Չնայած նրանց միասնությանը պայմանական և ոչ
պայմանական ռեֆլեքսների միջև գոյություն ունեն էական տարբերություններ.
1. Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, տեսակային, իսկ
պայմանականը՝ անհատական և ձեռք են բերվում կյանքի ընթացքում:
2. Ոչ պայմանական ռեֆլեքսները հարաբերականորեն կայուն են ամբողջ
կյանքի ընթացքում, պայմանականը՝ ձեռք են բերվում, փոխվում են,
անհետանում են օնտոգենեզի ընթացքում:
3. Ոչ պայմանական ռեֆլեքսները իրականանում են գենետիկորեն
պայմանավորված անատոմիական ուղիներով, պայմանականը
ֆունկցիանալ առումով կարգավորված ժամանակավոր կապերով:
4. Ոչ պայմանական ռեֆլեքսները բնորոշ են ԿՆՀ-ի բոլոր բաժիններին և
հիմնականում իրականանուն են նրա ստորին բաժիններով՝ ողնուղեղ,
ուղեղաբուն, ենթակեղևային կորիզներ: Պայմանական ռեֆլեքսների մշակման
համար մեծ կիսագնդերի կեղևի ամբողջականությունը պարտադիր է:
5. Ոչ պայմանական ռեֆլեքսները առաջանում են ադեկվատ գռգռիչների և
ընկալչական դաշտի համապատասխան, պայմանականը՝ կարող է
առաջանալ ցանկացած ընկալչական դաշտի մասնակցությամբ և տարբեր,
ոչ ադեկվատ գռգռիչների հանդեպ :
6. Ոչ պայմանական ռեֆլեքսները առաջանում են առկա գրգռիչի
ազդեցությամբ, որից խուսափելն անհնարին է, իսկ պայմանականը՝
հարմարեցնում է օրգանիզմը խթանիչի ազդեցությանը, որը կազդի
առաջիկայում, այսինքն ունի ազդանշանային (զգուշացնող ) նշանակություն:
Այսպիսով, ոչ պայմանական ռեֆլեքսները կարող են ապահովել օրգանիզմի
գոյատևումը միայն կյանքի ամենավաղ փուլերում: Օրգանիզմի հարմարումը
շրջապատի անընդհատ փոփոխվող պայմաններում, ապահովում են կյանքի
ընթացքում ձևավորվող պայմանական ռեֆլեքսները:
Պայմանական ռեֆլեքսների առաջացման մեխանիզմը և կարգը: Պայմանական
ռեֆլեքսների առաջացման կարգը առաջարկել է Պավլովը, որի ժամանակ
օգտագործել է քաղցած շներին՝ թքածորանի խուղակով: Փորձերը կատարվել են
հատուկ խցիկներում, որտեղ կիրառվել է ինչպես ոչ պայմանական, այնպես էլ
պայմանական գրգռիչներ: Պայմանական գռգռիչը կարող է լինել արտաքին
միջավայրի ցանկացած գրգռիչ կամ օրգանիզմի ներքին միջավայրի որոշակի
փոփոխություն: Պայմանական ռեֆլեքսի մշակման համար պայմանական
գռգռիչը ամրակցվում է ոչ պայմանական գրգռիչին: Ըատ Պավլովի,
ժամանակավոր կապերը առաջանում են ոչ պայմանական և պայմանական (
ինդիֆերենտ ) գռգռիչների կեղևային կենտրոնների միջև, այն պայմանավորված է
դրդման ռեֆլեքսային երկու աղեղների փոխազդեցությամբ և բազմակի
զուգկցումներով: Պայմանական գռգռիչի ազդեցության ժամանակ կեղևի
համապատասխան կենտրոնում առաջանում է դրդված օջախ, որը երբ
զուգակցվում է ոչ պայմանականով, ապա կեղևում առաջանում է երկրորդ՝ ավելի
հզոր դրդված օջախ, որին ուղղվում է ավելի վաղ առաջացած և կեղևով
տարածված դրդումը: Այս պատկերացումը հետագայում հաստատվեց Ա.Ա.
Ուխտոմսկու դոմինանտի ուսմունքով:
Ի.Պ. Պավլովը հետագայում առաջ քաշեց այն միտքը, որ դրդման հաղորդումը
կարող է ունենալ երկկողմանի բնույթ, այսինքն ոչ պայմանական գռգռիչի
կենտրոնից կարող է հաղորդվել պայմանական գրգռիչի կենտրոն և հակառակը:
Այս միտքը հետագայում զարգացրել է Է.Հ. Հասրաթյանը:
Պայմանական ռեֆլեքսների արգելակում: ԲՆԳ- ն նորմալ չի ընթանա, եթե
դրդման հետ միասին մեծ կիսագնդերում և ենթակեղևային գոյացություններում
չառաջանա արգելակում: Արգելակումը ունի կարևոր նշանակություն նյարդային
բջիջների նորմալ ֆունկցիոնալ ակտիվությունը վերականգնելու համար:
Ի.Պ.Պավլովը ուսումնասիրելով պայմանական ռեֆլեքսները և դրանց
փոխազդեցությունը, նկատեց, որ նրանք արգելակվում են կողմնակի կամ ուժեղ
գրգռիչների ազդեցությամբ կամ հիվանդագին պրոցեսների ժամանակ՝ թույլ
գրգիռների ազդեցությամբ: Նրա կարծիքով, դրդման և արգելակման
հավասարակշռությունը որոշում է կենդանիների և մարդու վարքագծի արտաքին
դրսևորումը: Արգելակման գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
դրանք լինում են բնածին(ոչ պայմանական ) և ձեռքբերովի( պայմանական )կամ
ներքին:
Բնածին ձևերն են.
1. Արտաքին ոչ պայմանական արգելակում, որն արտահայտվում է կողմնակի
գրգռիչի առկայությամբ պայմանական ռեֆլեքների գործունեության
թուլացմամբ կամ արգելակմամբ:Կողմնորոշման հետազոտական ռեֆլեքսը
ոչ պայմանական արգելակման հաճախակի հանդիպող գործոնն է: Նրա
արգելակող ազդեցությունը բազմիցս կրկնվելիս աստիճանաբար թուլանում է
և կարող է լիովին անհետանալ: Տարբերում ենք մարող և կայուն
արգելակում(երբ օրգանիզմում ընթանում են հիվանդագին երևույթներ ):
2. Անդրսահմանային արգելակում. հիմքում ընկած է պաշտպանական
արգելակումը, այն ուղեղի բջիջները պաշտպանում է հյուծումից, էներգիայի
ավելորդ ծախսից:
Ձեռքբերովի կամ ներքին արգելակման ձևերն են.
1. Մարող արգելակում. առաջանում է պայմանական ազդանշանների
չամապնդելու դեպքում:
2. Տարբերակող արգելակում. մշակվում է երկու գործոնների հակադրման
եղանակով, զարգանում է չամրապնդվող գռգռիչների հանդեպ, որոնք մոտ
են ամրապնդվող գրգռիչին:
3. Ուշացում. զարգանում է եթե պայմանական գռգռիչը տալուց 1-3 րոպե
հետո տրվի ոչ պայմանական գրգռիչը:
4. Պայմանական արգելակում.առաջանում է, երբ պայմանական գրգռիչը
զուգակցվում է կողմնակի այլ գրգռիչով և նոր հավելյար գրգռիչը դառնում
է պայմանական արգելք: Պայմանական արգելակը կողմնակի գրգռիրով
զուգակցելիս առաջանում է ապաարգելակում:

Մարդու բարձրագույն նյարդային գործունեության որակական


առանձնահատկությունները

Մարդու բարձրագույն նյարդային գործունեության որակական


առանձնահատկությունը նրա ունակությունն է ձևավորել, պահպանել և
օգտագործել ոչ միայն անմիջական գռգռիչի ( I ազդնշանային համակարգի ) այլև
խոսքային ազդանշանների ( II ազդանշանային համակարգի ) վրա կառուցված
ժամանակավոր կապերը:
Մարդը կենդանական աշխարհից տարբերվում է հոգեկան երևույթներով և
երկրորդ ազդանշանային համակարգի առկայությամբ:
Հոգեկան երևույթների հիմքում ընկած չեն դրդման և արգելակման տարրական
գործընթացները, այլ համակարգային գործընթացները, որոնք ֆիզիոլոգիական
երևույթները միավորում են մեկ ամբողջական համակարգում: Ա.Ա.ՈՒխտոմսկու
դոմինանտների սկզբունքի համաձայն ռեֆլեքսային բազմաթիվ գործողություններ
միավորվում են մեկ ամբողջության մեջ: Վարքագծային գործողության
համակարգային գործընթացներն այն տեղեկատվական գործընթացներն են,
որոնց համար նյութական հիմք են հանդիսանում ֆիզիոլոգիական
ֆունկցիաները:
Երկրորդ ազդանշանային համակարգը վերացական մտածողության հիմքն է,
առաջինը՝ պատկերավոր, առարկայական մտածողության: Մտածողության այս
երկու ձևերը, ինչպես և դրանց ֆիզիոլոգիական մեխանիզմները՝ ազդանշանային
համակարգերը, ուղեղի աշխատանքի սովորական պայմաններում իրարից
անբժանելի են: Երկու ազդանշանային համակարգերը պայմանավորում են միայն
մարդկանց բնորոշ ԲՆԳ -ի հատուկ տիպերը՝ գեղարվեստական, մտածողական և
միջին: մարդկանց մոտ ի տարբերություն կենդանիների, նկատվում է կիսագնդերի
անզուգաչափություն: Ըստ անգլիացի հոգեբան Ս.Քենիկոտի, ձախ կիսագունդը
ծառայում է տրամաբանական, իսկ աջը՝ պատկերավոր (կոնկրետ )
մտածողության ձևավորման համար: Օրգանիզմում երկու կիսագնդերը
աշխատում են որպես մեկ ամբողջություն:
Բրձրագույն նյարդային գործունեության տիպերը

Պայմանառեֆլեկտոր գործունեությունը կախված է նյարդային համակարգի


անհատական հատկություններից: Այն կախված է անհատի
ժառանգականությամբ և կենսափորձից: Այս հատկությունների
ամբողջականությունը համարվում է ԲՆԳ-ն տիպը: Ի.Պ.Պավլովը հիմնավելով
կենդանիների վրա կատարած երկարամյա փորձերի վրա առանձրացրեց ԲՆՀ-ի
4 հիմնական տիպ: Տիպերը բաժանեց, հիմնվելով երեք հիմնական ցուցանիշների
վրա. 1) դրդման և արգելակման պրոցեսի ուժը, 2) դրդման և արգելակման ուժի
հավասարակշռությունը, 3) Դրդման և արգելակման պրոցեսների շարժունությունը,
այսինքն այն արագությունը որով դրդումը կարող է փոխարինվել արգելակմամբ
և հակառակը:Հիմնվելով այս երեք հատկությունների վրա Ի.Պ.Պավլովը
առանձնացրեց.1. ուժեղ և անհավասարակշռված ( "անզուսպ" տիպ ), 2. ուժեղ,
հավասարակշռված, շարժունակ ( "կենդանի" տիպ ), 3.ուժեղ, շարժունակ, չեզոք
("հանգիստ " տիպ ), 4. թույլ ( "ջերմոցային" տիպ ):Նշված տիպերը համընկնում են
մ.թ.ա. IV դարի հին հույն բժիշկ Հիպոկրատի կողմից տրված խառնվածքներին
(սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ ): Նշված տիպերը ընդհանուր են
մարդու և կենդանիների համար: Պավլովը առանձնացրեց միայն մարդու
բարձրագույն նյարդային գործունեությանը հատուկ տիպեր՝
1. Գեղարվեստական տիպ. բնորոշվում է առաջին ազդանշանային
համակարգի գերակշռությամբ:Այս տիպը օգտվում է միջավայրի զգայական
պատկերներից (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, քանդակագործներ ):
2. Մտածողական տիպ. շրջապատը ընկալում է խոսքային ազդանշանների
միջոցով ( մաթեմատիկոսներ, փիլիսոփաներ, լեզվաբաններ ), խիստ
արտահայտված է իրականությունից վերացարկելու ունակությունը:
3. Միջանկյալ տիպ. բնութագրվում է երկու տիպերի չափավոր
հատկություններով:
Պավլովը եզրակացրեց, որ պետք է տարբերել գենոտիպը՝ բարձրագույն
նյարդային գործունեության ժառանգական հիմքը ( խառնվածքը ) և ֆենոտիպը ՝
բարձրագույն նյարդային գործունեության ժառանգական և ձեռքբերովի
"զոդվածքը", որը համապատասխանում է բնավորությանը:
ԲՆԳ առանձնահատկությունները երեխաների մոտ

Երեխան ծնվում է ժառանգված ոչ պայմանական ռեֆլեքսների սակավ


պաշարով: Ծնվելու պահին երեխայի ուղեղը չնայած շատ հարաբերություններում
դեռևս կատարյալ չէ, սակայն արդեն պատրաստ է ժամանակավոր կապերի
առաջացման: Կա հիմք ենթադրելու, որ ռեֆլեկտոր աղեղի բոլոր էլեմենտները
բավականին հասուն են դեռևս նախածննդյան փուլում: Ծննդյան պահից,
երեխայի վրա ազդում են բազմաթիվ տարբեր գռգռիչներ, առաջին ժամանակավոր
կապերն են առաջանում գլխուղեղի կեղևում: Այս պահից սկսվում է զարգացման
նոր էտապ: Նորածնի մոտ ավելի լավ է արտահայտված պաշտպանողական և
սննդային բնույթի ռեֆլեքսները: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում
պարզվել է, որ առաջին պայմանական ռեֆլեքսները առաջանում են 5-րդ և 6-րդ
օրը, հիմնաված սննդային ոչ պայմանական ռեֆլեքսի վրա: 15-րդ օրը մշակվում է
ռեֆլեքս մարմնի դիրքի նկատմամբ՝ հիմնվելով մաշկային, պրոպրիոցեպտիվ և
լաբիրինտային գռգռիչների բարդ կոմպլեքսի վրա:Առաջին պայմանական
ռեֆլեքսները ընթանում են դանդաղ, առաջացած կապերը լաբիլ ( անկայուն ) են,
որը պայմանավորված է դրդման և արգելակման պրոցեսների լայն
իռադիացիայով: Երեխայի 3-րդ և 4-րդ ամսում առաջանում է մարող
արգելակում:Պայմանական արգելակման որոշ ձևեր առաջանում են 5
ամսականում:
Նորածնի մոտ կյանքի առաջին օրերին ի հայտ է գալիս առաջին ոչ
պայմանական կողմնորոշման ռեֆլեքսը: Սկսած 3-4 ամսականից առաջանում է
պայմանական կողմնորոշման կամ հետազոտական ռեֆլեքսները, որոնք կարևոր
դեր են խաղում երեխայի վարքագծում: Որքան մեծանում է երեխայի տարիքը,
այնքան թեթև և արագ է տեղի ունենում պայմանական հետազոտական ռեֆլեքսը:
Կյանքի 1-3 տարում տեղի է ունենում երկրորդ ազդանշանային համակարգի
ձևավորվումը և կայացումը: Առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերը
մարդու մոտ սերտ կապված են. խոսքի ազդանշանային նշանակությունը կապված
է ոչ թե պարզ ձայնանշանից, այլ նրա իմաստից: Երեխայի մոտ երկրորդ
ազդանշանային համակարգի ձևավորումը կապված է խոսքի զարգացման հետ:
Առաջին տարվա վերջին և երկրորդ տարվա ընթացքը համարվում է խոսքի
կայացման փուլ: Երեխայի խոսքի զարգացումը ընթանում է պայմանական
ռեֆլեքսների առաջացման օրենքներով: Խոսքային ռեֆլեքսները երեխայի մոտ
առաջանում է ընդօրինակումով,իսկ նրանց կայացումը և զարգացումը հիմնված է
մեծերի հետ անընդհատ շփման ընթացքում՝ ուսուցման արդյունքում:
3-5 տարեկանում երեխայի մոտ կատարելագործվում է պայմանառեֆլեկտոր
գործունեությունը, մեծանում է դինամիկ ստերեոտիպերի քանակը, վառ է
արտահայտված ինտելեկտի զարգացմանը նպաստող խաղի գործունեությունը:
Երկրորդ ազդանշանային համակարգը ավելի ու ավելի է դոմինանտող
հատկություն ստանում: 5-6 տարեկան երեխաների մոտ աճում է նյարդային
պրոցեսների ուժը և շարժունությունը:Այս փուլում ներքին արգելակումը ավելի
կայուն է դառնում, իսկ կեղևի աշխատունակությունը մեծանում է: Վեց տարեկան
երեխաները արդեն կարող են կենտրոնացնել ուշադրությունը որոշակի օբյեկտի
վրա 15-20 րոպե, փոքրանում է արտաքին արգելակման նշանակությունը, այսինքն
հանկարծակի առաջացած գռգռիչը այդքան էլ ուժեղ չի ազդում պայմանական
ռեֆլեքսների առաջացման վրա, մեծանում է ներքին արգելակումը: Ներքին
արգելակման այնպիսի ձևեր, ինչպիսին դիֆերենցումն ու մարումն է, որը կարևոր
է ուսուցման պրոցեսի ժամանակ, առաջանում են երկու անգամ արագ՝ 4-5 տ.
երեխաների համեմատությամբ: Սակայն պայմանական ռեֆլեքսների դիֆերենցումն
ու արգելակումը ընթանում է բավականին դժվար, վեգետատիվ պրոցեսների մեծ
լարվածությամբ՝ սրտի զարկերի հաճախականության մեծացում, շնչառության
փոփոխություն և այլն: Խոսքային մտածողությունը այս տարիքում ավելի մեծ
նշանակություն է ստանում, առաջանում է ներքին խուսքը, երեխաները սկսում են
օգտվել գործողությունից վերացարկած հասկացություններից և այլն: Յոթ
տարեկանին մոտ մորֆոլոգիապես հասունանում է գլխուղեղի ճակատային
բաժինը, և այս փուլում ի հայտ է գալիս մի քանի շարժումից բաղկացած
ծրագրի պահպանելու և արդյունքը կանխատեսելու գործողության ունակությունը:
Նյարդային պրոցեսների շարժունությունը 7-10 տրեկան երեխաների մոտ լավ է
արտահայտված: Կարևոր նշանակություն ունի այն ռեֆլեքսի բնույթը, որի
բազայի վրա առաջանում է ժամանակավոր կապը:
Սեռական հասունացման փուլում նկատվում է նյարդային համակարգի
դրդունակության մեծացում, առաջանում է նյարդային պրոցեսների լայն
իռադիացիա:Այս շրջանում դեռահասների մոտ առաջանում է նյարդային
պրոցեսների շեշտակի անհավասարակշռություն՝ դրդման աճ և ներքին
արգելակման թուլացում: Մեծանում է ոչ միայն կեղևի, այլ նաև ենթակեղևային
գոյացությունների դրդունակությունը:Խոսքը դառնում է ավելի դանդաղ, որը թույլ
է տալիս ենթադրելու, որ այս շրջանում թուլանում է երկրորդ ազդանշանային
համակարգի կեղևային գործունեության ֆունկցիոնալ մակարդակը: Հաճախ
նկատվում է վեգետատիվ ֆունկցիաների որոշ փոփոխություններ՝ տախիկարդիա,
ցավեր սրտի շրջանում, շնչարգելակում և այլն:Խիստ մեծանում է
հուզականությունը. այս ամենը վկայում է գլխուղեղի կեղևի արգելակող
ազդեցության թուլացմամբ և ենթակեղևային գոյացությունների դրդման
մեծացմամբ: Տասնհիգ տարեկանին մոտ երկրորդ աղդանշանային համակարգի
դերը ներից սկսում է մեծանալ, ներքին արգելակումը, հաստատվում է
ներդաշնակություն երկու ազդանշանային համակարգերի միջև, կեղևի և
ենթակեղևային կառույցների:

You might also like