You are on page 1of 18

Խ.

Աբովյանի Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան

Առաջին բուժօգնության,Ա/Ի և Ք/Պ ամբիոն

(Ստուգարքային աշխատանք) Ռեֆերատ

Ուսուցումը Առկա

Ֆակուլտետ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի

Բաժին Հոգեբանություն

Կուրս 1Բ

Առարկա
Հիմունքներ Առաջին Բուժօգնություն կակազություն,կակազության դրսևորման
տեսակները երեխաների մոտ,կլինիկ պատկերը

Թեմա Կակազություն,կակազության դրսևորման տեսակաները


երեխաների մոտ,կլինիկ պատկերը

Ուսանող Արինե Կարապետյան

Կիսամյակ 1

Դասախոս Մուշեղյան Գ.Ք

Գիտելիքների 1-ին միջանկյալ ստուգում

Երևան 2023

1
Բովանդակություն

Ներածություն……………………………………….3

Կակազության ,կակազության դրսևորման տեսակները երեխաների մոտ,կլինիկ


պատկերը…………………

Կլինիկ պատկերը…………………………

Ներածություն

2
Կակազությունը խոսքի բարդ խանգարում է :Ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն
նկատվում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի
խոսքի մեխանիզմների օրգանական ախտահարումներ:Կակազությունը որպես կանոն
առաջանում է վաղ մանկական հասակում (2-5 տարեկան)ծավալուն ,ընդանրացված
ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում:1,5-2 տարեկան երեխաների մոտ ծավալուն
ֆրազային խոսքի ի հայտ գալը,խոսքի ինտենսիվ զարգացող համակարգը դարձնում է
ավելի խոցելի:Կակազությունը 4 անգամ ավելի շատ է դրսևորվում ,քան
աղջիկների :Տղաների կենտրոնական նյարդային համակարգը ավելի զգայուն է :

3
Կակազությունը

Խոսքի տեմպոռիթմիկ կազմակերպման խանգարում՝ պայմանավորված արտաբերական


ապարատի մկանունքի ջղաձգումներով:
Կակազությունը խոսքի բարդ խանգարում է: Արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի
խախտումով,խոսելու ժամանակ ակամա դադարներով,առանձին հնչյունների և վանկերի
հարկադրական կրկնություներով:Լինում է ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն
նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի
մեխանիզմների օրգանական ախտահարումներ:Օրգանական կակազությունը հազվադեպ
լինում է Կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային
համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող
վարակիչ հիվանդություների դեպքում:Կակազությունը,որպես կանոն,առաջանում է վաղ
մանկական հասակում (2-5 տարեկան),ծավալուն,ընդհանրացված ֆրազային խոսքի
ձևավորման ընթացքում:Բժշկական հարույթը ամենատարբեր սահմանումներ է տալիս
կակազությանը.
Մի մասն այն համարում է խոսքի տեմպի ու ռիթմի բնածին կամ ձեռքբերովի
խանգարում,մի մասն ուշադրություն է հրավիրում կակազության ժամանակ
ջղաձգումների վրա և այն բնորոշում որպես խոսքի խանգարում՝արտահայտվող
արտիկուլյար ապարատի մեկ կամ մի քանի մկանների պարբերական լարվածությամբ և
կծկմամբ: Խոսքի տեմպոռիթմիկ կազմակերպման խանգարում՝ պայմանավորված
արտաբերական արտաբերական ապարատի մկանունքի ջղաձգումներով:

➢ Կակազությունը մեկնաբանվում է որպես բարդ նեւրոտիկ խանգարում, որը


հանդիսանում է գլխուղեղի կեղեւի նյարդային գործընթացների եւ կեղեւա-
ենթակեղեւային փոխազդեցության խանգարման արդյունք:

➢ Կակազությունը դիտարկվում է որպես բարդ նեւրոտիկ խանգարում, որն էլ


հանդիսանում է սխալ խոսքի ֆիքսված ռեֆլեքսի արդյունք: Վերջինս սկզբնական
շրջանում առաջանում է խոսքային դժվարությունների արդյունքում:

➢ Կակազությունը համարվում է խոսքի բարդ ֆունկցիոնալ խանգարում, որն առաջանում


է ընդհանուր եւ խոսքային դիզօնտոգենեզի, ինչպես նաեւ անձի աններդաշնակ
զարգացման հետեւանքով:

➢ Կակազության մեխանիզմը կարելի է բացատրել կենտրոնական նյարդային


համակարգի օրգանական փոփոխությունների հիման վրա:

4
Կակազության հետազոտության գործընթացում անպայմանորեն հաշվի են առնվում
խոսքային խնդրի առաջացման պատճառները, որոնք պայմանականորեն ընդունված է
բաժանել երկու մեծ խմբի`
Պատճառները, որոնք կարող են առաջացնել կակազություն՝ նախատրամադրող
Պատճառները, որոնք նպաստում են կակազության առաջացմանը՝ հարուցող: Ընդորում
որոշ գործոններ կարող են ինչպես առաջացնել կակազութունը, այնպես էլ
4. Գլխուղեղի ախտահարումները, ներարգանդային եւ ծննդաբերական տրավմաները,
ասֆիքսիանները, հետծննդյան շրջանում վարակային հիվանդությունները եւ
վնասվածքները:

Կակազության առաջացման նախատրամադրող հիմնական պատճառներից կարելի է


առանձնացնել .

1. Երեխայի տարիքը

Բազմաթիվ հետազոտությունների տվյալները փաստում են, որ հիմնականում


կակազության առաջին նշանները ի հայտ են գալիս 2-6 տարեկանում: Շատ հազվադեպ են
այն դեպքերը, երբ կակազություն է առաջանում յոթ տարեկանից հետո: Այս
օրինաչափությունը բացատրվում է նրանով, որ նախադպրոցական տարիքում
ձեւավորվող խոսքային գործունեության մեխանիզմները գտնվում են ինտենսիվ
զարգացման փուլում: Ֆիզիոլոգիական հետազոտությունները վկայում են այն մասին, որ
յուրաքանչյուր ֆունկցիոնալ համակարգ, որը գտնվում է ինտենսիվ զարգացման փուլում
վնասակար գործոնների համար հանդիսանում է խոցելի օղակ:

2. Երեխայի կենտրոնական նյարդային համակարգը

Կակազողների մոտ հաճախակի են դիտվում գլխուղեղի օրգանական բնույթի


ախտահարումներ, որոնք ի հայտ են գալիս ներարգանդային կյանքի շրջանում, նատալ
կամ պոստնատալ ժամանակաշրջաններում:

3.Օնտոգենեզի ընթացքում դրսեւվորված անհատական առանձնահատկությունները:

Երեխայի խոսքի զարգացման ընթացքում կան այնպիսի շրջաններ, երբ նրանց նյարդային
համակարգը գտնվում է մեծ լարվածության մեջ: Իր հերթին խոսքի հոգեբանական
օղակում խոսքի մոտիվացիայի առկայության հետ մեկտեղ կա ներքին ծրագրավորման
պրոցեսի անբավարար զարգացում: Այս անհամապատասխանության հետ է կապված
երեխաների խոսքի մեջ վանկերի, բառերի, ֆրազների կրկնությունների ի հայտ գալը:
Մեծ նշանակություն ունի նաեւ խոսքի զարգացման տեմպը: 1,5 – 2 տարեկանում
ծավալուն ֆրազային խոսքի ի հայտ գալը, խոսքի ինտենսիվ զարգացող համակարգը
դարձնում է ավելի խոցելի: Խոսքի զարգացման հապաղումով երեխաների մոտ 3,5 – 4,5
տարեկանում դիտվում է ֆրազային խոսքի ինտենսիվ զարգացում, ինչը թուլացնում է
ձեւավորվող խոսքային համակարգի կոորդինացնող մեխանիզմները եւ կարող է նպաստել
կակազության զարգացմանը: Խոսքի զարգացման վաղ

5
ժամանակաշրջանում մեծ նշանակություն ունի այն մեծահասակների վարքը, որոնք
շրջապատում են երեխային: Այս շրջանում վտանգավոր են նաեւ հաճախակի
նկատողությունները երեխայի խոսքային սխալների վերաբերյալ:

4. Ժառանգական գործոն:

Մասնագիտական գրականությունը փաստում է այն մասին, որ կակազությունը կարող է


ժառանգաբար փոխանցվել մի քանի սերունդ: Կակազող ծնողների կակազող երեխա
ունենալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան կակազություն չունեցող ծնողների
մոտ: Հետազոտությունները ցույցեն տվել, որ կակազող տղամարդկանց 22% ունենում են
կակազող տղա երեխաներ, եւ 9% կակազող աղջիկ երեխաներ: Հայտնի է ,որ տղաների
մոտ կակազությունը հանդիպում է չորս անգամ ավելի հաճախ, քան աղջիկների:

5. Ծանր ընթացող հղիություն:

Ապացուցված է, որ հղիության ծանր կամ տոկսիկ ընթացքը, ծնողների հոգեկան


խնդիրները (շիզոֆրենիա, սիֆիլիս, տուբերկուլյոզ եւ այլն), աշխատանքը վնասակար
քիմիական գործարաններում, բարձր ռադիոակտիվ ֆոնը, հղի կնոջ տարած սթրեսները եւ
տրավմաները, սոցիալական անբարենպաստ պայմանները եւ ծանր ծննդաբերությունը,
ասֆիկսիան, հետագայում կարող են հանգեցնել երեխայի նյարդային համակարգի
ֆունկցիոնալ խանգարմանը, որը վնասակար գործոնների ներազդեցության հետեւանք ով
կարող է հանգեցնել կակազության:

6. Վաղ մանկական տարիքում տարած բազմաթիվ սոմատիկ հիվանդություններ:


Չնայած որ կակազությունը դասվում է հոգենեւրոլոգիական պաթոլոգիաների շարքին,
իսկ սոմատիկ հիվանդությունները, երեխայի ընդհանուր սոմատիկ թուլությունը հաճախ
բարենպաստ պայմաններ է ստեղծում կակազության զարգացման համար: Կակազություն
ունեցող երեխաների ծնողների մի մասը փաստում են, որ իրենց երեխան շատ հաճախ է
հիվանդանում տարբեր սոմատիկ հիվանդություններով:
Անկախ այն բանից, թե էթիոլոգիական որ գործոնն է հանդիսանում առաջնայինը
կակազության առաջացման մեջ, կարել է ասել, որ այդ գործոնը, առաջին հերթին

նվազեցնում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ադապտացիոն


հնարավորությունները:
Կակազություն հարուցիչ պատճառները ընդունված է բաժանել `
1. Անատոմոֆիզիոլոգիական
2. Սոցիալ-հոգեբանական: Անատոմոֆիզիոլոգիական

✓ Էնցեֆալոպատիանները
✓ Գլխուղեղի օրգանական ախտահարումներ ✓ ԿՆՀ-ի հյուծվածություն
✓ Քրոնիկ սոմատիկ հիվանդություններ
✓ Քիթ-կոկորդ-ըմպանային հիվանդություններ
Սոցիալ-հոգեբանական

✓ Հոգետրավմաներ
✓ Ընտանիքում խոսքի սխալ դաստիարակում ✓ Խոսքի սխալ ձվավորում`
արագախոսություն ✓ Խոսքային ծանրաբեռնվածություն

6
✓ Կակազողին նմանակելը
✓ Ձախլիկության վերադաստիարակում
Կակազություն առաջացնող անատոմաֆիզիոլոգիական պատճառները ներառում են`
սոմատիկ հիվանդությունները, գլխուղեղի ցնցումները եւ տրավմաները, գլխուղեղի
այնպիսի ախտահարումներ, որոնց ժամանակ վնասվում են շարժումները կարգավորող
ենթակեղեւային մեխանիզմները, նյարդային համակարգի հյուծվածություն,
արտաբերական ապարատի անլիարժեքություն` դիսլալիայի, դիզարտրիայի եւ խոսքի
զարգացման հապաղման դեպքերում:
Սոցիալ- հոգեբանական հիմնական գործոններն են.

Ըստ Ա. Ի. Սիկորսկու այս խմբի գործոններից կենտրոնական տեղ է գրավում


հանկարծակի վախը (67%): Ծանր նեւրոտիկ վիճակի պատճառը, որի ֆոնի վրա
առաջանում է կակազություն, կարող են լինել երկարատեւ խրոնիկ կամ սուր հոգեկան
տրավմաները: Մշտական կոնֆլիկտային իրավրճակներ:
• Սուր, ծանր հոգեկան տրավմաներ, անսպասելի առաջացող հոգեկան ցնցումներ, որոնք
կարող են առաջ բերել աֆեկտիվ վիճակներ, սարսափի հասցնող իրավիճակ, անսահման
ուրախությունը:

• Մանկուց խոսքի սխալ ձեւավորում՝ արագախոսություն, խոսք արտաշնչման ընթացքում,


ծնողների արագ խոսքը:

• Մանուկ հասակից երեխայի խոսքի ծանրաբեռնվածություն, տարիքին


անհամապատասխան խոսք, կառուցվածքային առումով բարդ նախադասություններ
:
• Երխոսության առակայությունը:

• Կակազողին նմանակելը, տարբերակում են երկու ձեւ՝ պասիվ- երեխան


ինքնբերաբար սկսում է կակազել, ակտիվ- նպատակային կրկնօրինակում է
կակազողին:

• Ձախլիկության վերադաստիարակումը, անընդմեջ զգուշացումները կարող են


խաթարել երեխայի բարձրագույն հոգ. գործունեությունը:

• Լրջագույն դեր է խաղում երեխայի նկատմամբ ծնողների եւ մեծերի սխալ


վերեբերմունքը, անհիմն խստությունը, չվստահելը:

• Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ կակազությունը սերտ կապ


ունի ձախլիկության հետ: Այդ մասին վկայում է այն փաստը, որ կակազողների մեջ մեծ
թիվ են կազմում ձախլիկները: Կան նաեւ տվյալներ, որ կակազությունը հաճախակի
առաջանում է ձախլիկության ճնշման (աջլիկություն դաստիարակելու) հետեւանքով:
Հարկ է նշել, որ ձախլիկ երեխաները մեծ մասամբ շատ անհանգիստ են եւ գերզգայուն:
Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունները վկայում են այն մասին, որ ձախլիկների
մոտ պասիվ է ձախ կիսագնդի առաջատար դերը բանավոր խոսքի կազմակերպման մեջ:

•ԿՆՀ-վիճակը -երեխայի նյարդային համակարգի գերլարվածությունը իհարկե իր հետքն է


թողնում խոսքի զարգացման վրա :

7
Կակազության պատճառները
Կակազությունը նյարդային համակարգի գործունեության խանգարում է, որը
խանգարում է խոսքի ապարատի լիարժեք կատարել իր գործառույթը:
Լոգոնևրոզի զարգացմանը տանող հիմնական պատճառները կարելի է բաժանել
երկու խմբի՝ նախատրամադրող և արտաքին։Մեկ կամ մի քանի հնչյունների
կրկնություն կամ երկարացում է դեմքի մկանների ակամա կծկումների
պատճառով:Այն առաջանում է ուղեղի երկրորդ ազդանշանային համակարգի
սխալ աշխատանքի ֆոնին:

1. Նախատրամադրող պատճառներ, սրանք այն գործոններն են,

որոնք որոշակի արտաքին ազդեցության տակ երեխայի կյանքի

ինչ-որ պահի հանգեցնում են խոսքի խնդիրների։ Կակազության

նախատրամադրող պատճառները, որպես կանոն, համարվում

են. Ուղեղի կառուցվածքների ձևավորման վրա ազդող

ներարգանդային վարակներ.

1.

Ուղեղի կառուցվածքների ձևավորման վրա ազդող

ներարգանդային վարակներ.

2. Պտղի հիպոքսիա.

8
3. Երեխայի վնասվածքները ծննդաբերության և հղիության

ընթացքում.

4. Տարբեր աստիճանի վաղաժամություն:

5. Երեխայի բնավորությունը. Զգացմունքային և տպավորվող

երեխան ավելի ենթակա է ոչ ճիշտ խոսքի ձևավորման, քան

հանգիստ, ֆլեգմատիկ երեխան:


1. Արտաքին բացասական ազդեցություն, սրանք այն գործոններն
են, որոնք ուժեղացնում են նախատրամադրող պատճառների
ազդեցությունը կամ կարող են լինել լոգոնևրոզի հիմնական
պատճառը, դրանք ներառում են.
o Ուղեղի նախկին վարակիչ հիվանդություններ -,.

o Վնասվածքներ – , .Սոմատիկ հիվանդությունը ազդելով

ուղեղի վրա, դրանք ներառում են շաքարային դիաբետ:


o Շնչառական ուղիների վարակներ, օտիտ:

o Հիվանդություններ, որոնք նվազեցնում են իմունային

համակարգի աշխատանքը՝ հաճախակի մրսածություն,

ռախիտ, մարմնում հելմինտների առկայությունը։


o Երեխայի նևրոտիկ բնավորության գծերը՝ վախերի

հանդեպ հակվածություն, հուզական լարվածություն,

էնուրեզ, վատ գիշերային քուն:


o Կարճ, ուժեղ և հանկարծակի վախ. Կակազությունը

հաճախ տեղի է ունենում շան հարձակումից կամ

ծնողների ոչ պատշաճ պահվածքից հետո:


o Անհավասար դաստիարակության ոճ. Երեխան կարող է

ունենալ լոգոնևրոզ, եթե ծնողներն իրենց

դաստիարակության ընթացքում ցատկեն մի

ծայրահեղությունից մյուսը՝ փչանալու պահերից մինչև

դաժան պատիժներ, անընդհատ գոռգոռոցներ և

ահաբեկումներ:

9
o Խոսքի ձևավորման ճիշտ փուլերին

չհամապատասխանելը. Կակազությունը կարող է

հրահրվել ծնողների չափազանց արագ խոսքի

առանձնահատկություններից, դրսից խոսակցական

տեղեկատվության առատ մատակարարումից և

երեխայի նյարդային համակարգի

ծանրաբեռնվածությունից:
Կակազություն տարրական
նախադպրոցական տարիքի (2-3 տարեկան)
երեխաների մոտ.
Երկու-երեք տարեկան երեխաներին բնորոշ է բառերի սկիզբը կամ վերջը կուլ
տալը, արագ, խճճված խոսքն ու երկար դադարները: Նման երեւույթները նորմալ
են եւ տարիքի հետ անհետանում են։ Կակազությունը խոսքի ձևավորման
բնականոն գործընթացից կարելի է առանձնացնել հետևյալ բնութագրերով.

 Երեխան իր երկխոսության ժամանակ հաճախ ընդմիջում է, և

պարզ է, որ նրա պարանոցի և դեմքի մկանները լարված են։

 Դժվարություններ ունենալով արտասանության մեջ՝ երեխան

կարող է սեղմեք ձեր բռունցքները, ձեռքերը թափահարեք,


ոտքից ոտք քայլեք. Այս շարժումներով նա կարծես փորձում է

բառերով արտահայտել այն, ինչ չի կարողանում։

 Հաճախ լավ խոսող երեխաները մի քանի ժամ լռում են։

 Երեխան, ով կակազում է դժվար բառեր արտասանելիս շուրթերը

կարող են դողալ, արագ շարժեք ակնագնդերը։


Կակազություն կրտսեր դպրոցականների
մոտ (4-5 տարեկան)
Կյանքի այդ շրջանում, երբ երեխան արդեն լիովին վերահսկում է իր խոսքի
ապարատը, արտասանում է բովանդակալից արտահայտություններ և
կարողանում է զրույց կառուցել, կակազությունն ավելի ընդգծված է դառնում։ Այս
տարիքում լոգոնևրոզի հիմնական դրսևորումը բառերի արտասանության պահին
լեզվի և գեղձի մկանային սպազմերի ի հայտ գալն է։ Նոպաները կարող են լինել
տոնիկ, կլոնիկ կամ խառը:

10
 Տոնիկ ցնցումներտեղի են ունենում, երբ ձայնային մկանները

ջղաձգվում են, և բառն արտասանվում է ցնցող՝ առանձին

տառերի կամ վանկերի միջև դադարով (մեքենա... անվադող): ,


որը բնութագրվում է ձայնային մկանների համառ սպազմի առաջացմամբ:

Սովորաբար յուրաքանչյուր կծկումից հետո սկսվում է մկանային մանրաթելերի

թուլացման շրջանը։ Նոր ձայն արտադրելու համար ձայնալարերը պետք է

արձագանքեն նյարդային ազդակին որոշակի թուլացումից հետո: Տոնիկ

կակազության դեպքում հաջորդ կծկումից հետո թուլացում չի առաջանում։

Արդյունքում կակազող երեխայի խոսքում առաջանում է դադար՝ վանկերի միջև

բացը:

Կլոնիկ նոպաներ կապված է ձայնային մկանների կողմից նույն

տեսակի շարժումների ռիթմիկ կրկնության հետ: Այս դեպքում բառի


կամ առաջին տառի վանկերը կրկնվում են: Կլոնիկ, որը բնութագրվում է

կրկնվող ջղաձգական կծկումներով։ Յուրաքանչյուր նոր նյարդային ազդակ

հասնում է կատարող օրգանին այն ժամանակահատվածում, երբ այն ամբողջովին

չի թուլացել նախորդ հնչյունից հետո: Ձայնալարերը ժամանակ չունեն նոր

առաջադրանքին հարմարվելու, երբ գալիս են մի շարք ազդակներ:

 Խառը ցնցումներԴրանք ներառում են բառերի դադարներ և


վանկերի և հնչյունների կրկնություն

 Կակազելու ժամանակ բառեր արտասանելը երեխայից ֆիզիկական մեծ


ջանք է պահանջում, ուստի խոսելուց հետո նա կարող է քրտնել, կարմրել և,
ընդհակառակը, գունատվել։ Ավելի մեծ երեխաներն արդեն հասկանում են
իրենց տարբերությունները, հետևաբար կակազությունն ազդում է նաև
նրանց հոգե-հուզական զարգացման վրա:
 Երեխան կարող է հետ քաշվել, ծնողները նկատում են, որ նա նախընտրում
է միայնակ խաղալ: Կակազությունը սրվում է նաև անսովոր շրջապատի և
տանը անծանոթների առկայության պատճառով:
 Ինչպես երեխան կվերաբերվի իր խնդրին, մեծապես կախված է ծնողներից:
Ընկերական միջավայրը, միշտ լսելու և օգնելու ցանկությունը և առողջ
երեխաների հետ համեմատության բացակայությունը օգնում են կակազող
երեխային ինքնավստահ զգալ և չարձագանքել հասակակիցների սուր
արտահայտություններին:

11
Կակազության բուժման մեթոդներ
 Ծնողները չպետք է մտածեն, որ տարիքի հետ կակազությունն
ինքնըստինքյան կանցնի, նման դեպքերը միայն մի քանիսն են, և
հետևաբար, եթե լոգոնևրոզի կասկած կա, առաջինը պետք է այցելեք
նյարդաբանին, որը համապատասխան հետազոտություն կանցկացնի և
բուժում կնշանակի։ . Ոչ բոլոր երեխաները պետք է դեղեր ընդունեն,
ամենից հաճախ դեղորայք են նշանակվում հայտնաբերված առաջնային
հիվանդությունների համար, որոնք նպաստում են լոգոնևրոզի
առաջացմանը: Ցանկալի է, որ ծնողները լավ գտնեն մանկական հոգեբան
լոգոպեդ, որը կօգնի բացահայտել այս պաթոլոգիայի պատճառը և
կսովորեցնի երեխային ճիշտ ձևակերպել իր խոսքը: Կակազող երեխաների
համար կարևոր է նաև տան միջավայրը, երբեք չպետք է բղավեք նրանց
վրա, երբ նրանք որևէ բառ չեն կարողանում արտասանել, դա միայն
կվատթարացնի իրավիճակը: Անհրաժեշտ է վերանայել նման երեխաների
առօրյան, նյարդաբանները սովորաբար խորհուրդ են տալիս պահպանել
հետևյալ կանոնները.

 Հետևեք առօրյա ռեժիմին՝ պառկեք քնելու և միաժամանակ վեր


կացեք:
 Կարիք չկա երեխային քնելուց առաջ զվարճացնել մուլտֆիլմերով
կամ աղմկոտ խաղերով։
 Ծնողների խոսքը պետք է լինի հարթ և հանգիստ,
հնարավորության դեպքում՝ դանդաղեցված։ Կակազող երեխան
կարիք չունի շատ հեքիաթներ կարդալու, հատկապես, եթե դրանք
ինչ-որ կերպ վախեցնում են երեխային։
 Լողի պարապմունքներ, ֆիզիկական վարժություն մաքուր օդում քայլելը
նույնպես օգնում է ուժեղացնել նյարդային համակարգը։
 Լոգոնևրոզով հիվանդ երեխան մշտական խնամքի կարիք չունի,
նրա նկատմամբ պահանջները պետք է լինեն նույնը, ինչ առողջ
երեխաներին։ Կարիք չկա սահմանափակել հասակակիցների
հետ շփումը։ Նախադպրոցական տարիքի երեխաները կարող են
հատկապես լավ հարմարվել հասարակության մեջ՝ չզգալով իրենց
թերարժեքությունը, ուստի պետք է խրախուսել երեխային
ընկերանալ:

Կակազող երեխաները ծանր ապրումներ են ունենում այդ թերության համար,


դառնում են երկչոտ, դյուրաբորբոք, ամաչում են խոսել կողմնակի մարդկանց
ներկայությամբ: Կակազելիս նրանք կակազում են, քրտնում: Հուզվելիս
կակազությունն ուժեղանում է, հաճախ ուղեկցվում ձեռքերի, ոտքերի ակամա
շարժումներով, դեմքի մկանների լարվածությամբ: Երբեմն կակազողներն իրենց
ջանքերով կամ շրջապատողների խորհրդով կարողանում են հասնել արտաքուստ
սահուն խոսքի` կակազելիս առաջացող դադարի ժամանակ որևէ վանկ կամ բառ
արտասանելով: Այդպես վարվել չի կարելի, որովհետև լրացուցիչ բառերի կամ

12
վանկերի օգտագործումը դառնում է սովորություն, հաճախ պահպանվում է ողջ
կյանքում և տգեղացնում խոսքը:
Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ: Ամենից առաջ անհրաժեշտ է
ընտանիքում և կոլեկտիվում ստեղծել բարյացակամ և հանգիստ մթնոլորտ, երեխայի
ուշադրությունը չսևեռել կակազելու վրա: Երբեմն այլ կոլեկտիվ (օրինակ` ուրիշ
դպրոց) տեղափոխվելիս կակազությունը վերանում է: հարկավոր է դիմել լոգոպեդի,
ով երեխայի հետ պարապում է հատուկ ծրագրով: Լոգոպեդի հարկավոր է դիմել նաև
այն դեպքում, երբ կակազությունով տառապող երեխայի ծնողները ևս կակազում են:
Որպես կանոն` բուժմանը մասնակցում է նաև նյարդահոգեբույժը, ով օգնում է
երեխային խոսելիս հաղթահարել վախը, դառնալ վստահ և հանգիստ: Վաղ սկսած
կանոնավոր բուժման դեպքում կակազությունը վերանում կամ բավականին նվազում

է: Առանձին երեխաների նշանակում են ընդհանուր կազդուրիչ բուժում:


Դեղորայք
Դեղորայքային թերապիան ընտրվում է կախված կակազության աստիճանից և
հայտնաբերված նյարդաբանական հիվանդություններից։ Բժիշկը կարող է
նշանակել հանգստացնողներ, դեղամիջոցներ, որոնք օգնում են ակտիվացնել
ուղեղի գործընթացները: Լայնորեն կիրառվում են հանգստացնող և վիտամինային
թերապիա։ Պետք չէ հույս դնել միայն դեղահաբերի վրա, հաճախ դասընթացն
ավարտելուց հետո կակազությունը կարող է նորից վերադառնալ որոշ ժամանակ
անց:

Զորավարժություններ
Կակազության դեպքում բուժման լավ արդյունքներ են հայտնվում, եթե երեխայի
հետ անընդհատ շնչառական վարժություններ եք կատարում: Նման
վարժությունները թույլ են տալիս նորմալացնել քթի և բերանով շնչառության
գործընթացը, օգնում են ամրացնել մկանները և դիֆրագմը և սովորեցնել
վերահսկել ձեր վիճակը: Պետք է երեխային սովորեցնել հանգիստ արտաշնչել և
ներշնչել միայն շարժումը կատարելիս։

13
 Երեխային պետք է դնել ուղիղ, արմունկները թեքված ներքև , բաց

ափերը դեպի վեր: Երբ դուք ներշնչում եք, ձեր ափերը սեղմվում

են բռունցքների մեջ, և երբ դուք լուռ արտաշնչում եք, նրանք

արձակվում են: Վարժությունը կրկնվում է մինչև 10 անգամ։

 Երեխան կանգնած է, ձեռքերը տարածվում են մարմնի երկայնքով,

ոտքերը տարածված: Ներշնչելիս պետք է կծկվել՝ միաժամանակ

պտտելով ձեր մարմինը, նախ մի ուղղությամբ, ապա մյուս

ուղղությամբ:

 Դիրքը – կանգնած, ոտքերը բացված: Դուք պետք է ձեր գլուխը

թեքեք տարբեր ուղղություններով, որպեսզի ձեր ականջը սեղմվի

ձեր ուսին, և ներշնչեք, երբ թեքվում եք: 4-5 ոլորումներ անելուց

հետո պետք է գլուխը կողքից թափահարել։ Բոլոր շարժումները

կատարելիս աչքերը պետք է ուղիղ նայեն։

 Մարմնի դիրքը նույնն է, ինչ նախորդ համալիրում, սակայն այժմ

գլուխը պետք է իջեցնել կամ բարձրացնել վեր՝ աղմկոտ

ներշնչելիս։ Գլուխը մեկնարկային դիրքի վերադարձնելիս

արտաշնչեք

Շնչառական վարժությունները օգնում են ամրապնդել խոսքի ապարատը, ինչպես նաև

բարելավել ուղեղի շրջանառությունը: Դուք պետք է ամեն օր մի շարք վարժություններ


կատարեք, նախընտրելի է առավոտյան: 3 տարեկանում երեխան սկսում է արագ
զարգացնել խոսքը։ Հոդային ապարատը պատրաստ է հնչյուններ արտասանելու: Եվ
այստեղ կարող է տեղի ունենալ հուզական անկում: Երեխան սկսում է կակազել.

14
Ծնողները, որպես կանոն, 3 տարեկան երեխաների մոտ կակազություն անմիջապես չեն
նկատում։

Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, համարվում է


կենտրոնական նյարդային համակարգի կայուն բնույթի խանգարում։
Առաջացման պատճառները տարբեր են. երկու հիմնական գործոն է
առանձնացվում՝ արտաքին և ներքին:
Ներքին գործոններից են՝ պաթոլոգիկ հղիությունը, թթվածնաքաղցը , որ
երեխան կարող է ունենալ ծննդաբերության ժամանակ, գանգուղեղային
և այլ տրավմաները, որ կարող են առաջանալ ծննդաբերության
ժամանակ, ինչպես նաև ժառանգական գործոնը։

Արտաքին գործոններից են այն հոգեբանական տրավմաները, որ


երեխան կարող է ունենալ կյանքի վաղ զարգացման շրջանում՝
ծնողների կորուստ, ավտովթար, իմպուլսիվություն
գործողություններում, վախեր։ Միայն թե հանրության շրջանում թյուր
պատկերացումներ կան, թե վախերը կարող են լինել ուղիղ պատճառ
կակազության առաջացման, այնինչ, դրանք դրդապատճառ են.
այսինքն՝ նպաստում են, որպեսզի ի հայտ գան այն խնդիրները, որոնց
նախատրամադրված է երեխան։ Օրինակ, եթե ընտանիքում որևէ մեկն
ունեցել է կակազություն, երեխայի մոտ կա ժառանգական
տրամադրվածություն և վախը կարող է նպաստել խնդրի ի հայտ
գալուն։

Կակազության հիմնական երկու տեսակ՝Նևրոտիկ,Նևորոզանման

Նևրոզանման կակազության հիմնական գործոններից է


ժառանգականությունը, այս տեսակը ավելի բարդ է շտկելը, քան
նևրոտիկը։ Կակազությունը տղաների մոտ 4 անգամ ավելի շատ է
դրսևորվում, քան աղջիկների. տղաների կենտրոնական նյարդային
համակարգն ավելի զգայուն է։Ջղաձգական կծկումները ի հայտ են
գալիս 3-4 տարեկանում :Ջղաձգական կծկումները համընկնում են
ֆրազային խոսքի զարգացման հետ:

Կակազություն ի հայտ է գալիս կյանքի երրորդ տարում, քանի որ հենց


այս շրջանում երեխան զարգացման ճգնաժամային փուլում է։
Կենտրոնական նյարդային համակարգը գերլարված, խիստ
ծանրաբեռնված է աշխատում և եթե այս տարիքում երեխայի մոտ
լինում են կայուն բնույթի սթրեսային իրավիճակներ, ապա մեծ է
հավանականությունը, որ կառաջանա կակազություն։

Կակազությունն արտահայտվում է բառերի կրկնությամբ (կարող է լինել


ինչպես առաջին, այնպես էլ վերջին վանկի կրկնություն), կարող են
դիտվել արտաբերական ապարատի ջղաձգումներ, որ խանգարում են
լիարժեքորեն արտահայտել կապակցությունները, երեխան

15
դժվարությամբ է ավարտում նախադասությունները, խոսքի մեջ
դադարները կարող են տևել 1, 2-ից մինչև 4 րոպե։

Մասնագետն ասում է՝ կակազության ժամանակ որպես երկրորդային


բարդույթներ դիտարկվում են երեխայի ներամփոփությունը , շփման
բացակայությունը, տագնապայնությունը, առաջանում են որոշակի
ծիկեր՝ աչքերի կամ արտաբերական ապարատի որևէ օրգանի, երեխան
բավականին իմպուլսիվ է լինում գործողություններում , չի կարողանում
էմոցիաները լիարժեքորեն դրևսորել, երբեմն շատ ուրախ և հակառակը՝
խիստ լարված վիճակում են դիտվում վանկերի կրկնությունները։

Հետևաբար կակազության շտկումը միայն լոգոպեդական աշխատանք


չէ, շատ հաճախ կարիք կա հոգեբանական միջամտության։ Երբ
կակազությունը կայուն բնույթ է կրում՝ 2 և ավելի տարիներ , այս
դեպքում անելիքը միայն լոգոպեդինը չէ։ Ըստ անհրաժեշտության
լոգոպեդն ուղղորդում է նյարդաբանի մոտ։

Երեք տարեկանում դիտվում է ֆիզիոլոգիական գերլարվածություն ,


այսինքն՝ կրկնությունները կարող են լինել խոսքային ապարատի
գերլարվածության հետևանք և ոչ կակազություն։ Սահմանային փուլն է՝
եթե չարվի ժամանակին ճիշտ միջամտություն, ապա
գերլարվածությունը կարող է վերածվել կակազության։

Եթե ախտորոշվում է կակազություն, ապա շտկողական աշխատանքը


սկսվում է լոգոպեդական և հեգոբանական միջամտությամբ։

Կակազությունը բավական բարդ խոսքային խանգարում է, շտկման


համար բավական երկար ժամանակ է պահանջվում, խոսքային այն
խանգարումներից է, որ կրկնվելու հատկություն ունի։ Եթե շտկողական
աշխատանքը ավարտվում է դրական արդյունքում, կարևոր է հիշել, որ
հավանականություն կա որևէ սթրեսային իրավիճակում խնդրի
կրկնման։

Լոգոպեդ, վարքային թերապիստ Աննա Հոսեփյանը հորդորում է՝


կակազություն ախտորոշման դեպքում պահպանել երեխայի հանգստի
ռեժիմը։

Եթե երխայի օրը խիստ հագեցած է, հաճախում է խմբակների, սովորում


երկու և ավելի օտար լեզու, ապա որոշակի ժամանակահատված այդ
ամենը բացառել է պետք։ Չի կարելի երեխային ծանրաբեռնել ավելորդ
գիտելիքներով, ինֆորմացիայով. կենտրոնական նյարդային
համակարգը հանգստի կարիք ունի։

Կարևոր է նաև երեխայի հետ շփվել այլընրտանքային՝ ոչ խոսքային


եղանակներով, որպեսզի խոսքային ապարատը, խոսքային օրգաններն
ամբողջությամբ հանգիստ վիճակում լինեն։

16
Եզրակացություն

Երեխաների կակազության բուժումը պահանջում է ջանք ոչ միայն երեխայի կողմից


լոգոպեդի հետ դասերի ընտացքում և առօրյա կյանքում ,այլև ամբողջ ընտանիքից
Հաջողությունը կախված է շրջակա միջավայրից,տան հոգեբանական
մթնոլորտից ,ծնողների համբերատարությունից և երեխայի հետ գործունեության և
շփվելու համար ժամանակ հատկացնելու նրանց կարողությունից :Եվ սա պահանջում է
որոշակի աշխատանք ընտանիքի բոլոր անդամների վարքագծի և հաղորդակցման ոճի
վրա: Կակազող երեխան պետք է իրեն հասկացված աջակցված և ընդունված զգա
այնպիսին ինպիսին նա է: Ընտանիքի աջակցությունը հատկապես կարևոր է ,քանի որ

17
կակազություն և խոսքի այլ խանգարումներ ունեցող մարդիկ դեռևս խարանված են
հասարակության մեջ:

Գրականություն
https://usser-ds106.ru
https://hy.m.Wikipedia.org
https://www.aysor.am

18

You might also like