You are on page 1of 58

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

ՄՀԵՐ ՈՒՍՏՅԱՆ
Հոգեբուժական
ծառայությունը ՀՀ-ում

ԹԵՄԱ 1 Կրտսեր և միջին պերսոնալի կողմից


հոգեբուժական հիվանդների և փորձաքննվողների
վարումը

ԹԵՄԱ 2 Նրանց նկատմամբ իրականացվող


բուժօգնությունը, խնամքը և դիտարկումը
Հոգեբուժության մեջ
կիրառվող հիմնական
մեթոդները

• Կլինիկո-փսիխոպաթոլոգիական մեթոդ
• Հոգեբանական մեթոդ /Հոգեբանական
թեստեր/
• Պարակլինիկական մեթոդներ /Լաբորատոր
հետազոտություններ, ԷԷԳ, ԿՏ
հետազոտություն և այլն/
Կլինիկո-փսիխոպաթոլոգիական մեթոդը կլինիկական
հոգեբուժության մեջ հոգեկան գործունության
խանգարումների ուսումնասիրության հիմնական մեթոդն
է։ Այն իր մեջ ներառում է․
• Հարցում - Պացինենտի հետ զրույց՝ պարզելու համար
վերջինիս մոտ հոգեկան խանգարումների առկայությունը
• Դիտարկում – Հսկողություն պացիենտի վարքի
առանձնահատկությունների նկատմամբ, նրա
շարժումների, միմիկայի, ինտոնացիաների, էմոցիոնալ
ռեակցիաների /պետք է գնահատել ոչ միայն ինչ է խոսում
պացիենտը, այլ նաև ինչպես է խոսում և այլն/
Միջին և կրտսեր պերսոնալը հոգեբուժական
ստացիոնարի պայմաններում պացիենտների
նկատմամբ իրականացնում է՝
• Բուժական միջոցառումներ
• Խնամք
• Հսկողություն
• Դիտարկում
Հերթապահող բուժքույրերը և հիվանդապահները
իրականացնում են պացիենտների շուրջօրյա դիտարկում և
հսկողություն, նկատում են նրանց վարքում և հոգեկան
վիճակում տեղի ունեցող փոփոխությունները, ցնցումային
նոպաները, հետևում են նրանց քնին, ախորժակին, սնվելուն,
տրամադրության փոփոխություններին, այդ մասին
գրառումներ են անում համապատասխան մատյաններում և
այդ մասին զեկուցում են բուժող բժշկին։ Պացիենտի վարքում
կտրուկ փոփոխությունների դեպքում անհապաղ զեկուցում են
այդ մասին բուժող բժշկին կամ հերթապահ բժշկին։
Պացինտներին նկատմամբ դիտարկում իրականացնելիս
անհրաժեշտ է նրանց հետ ստեղծել անկեղծ
հարաբերությունների մթնոլորտ, հարցնել նրա առողջական
վիճակի, ինքնազգացողության մասին, հանգիստ և մեղմ
զրույցների միջոցով շահել վերջիններիս վստահությունը։

Միաժամանակ պետք է ուշադիր հետևել պացիենտի


վարքագծին և լսել նրա գանգատները։ Որոշ պացիենտեր
կարող են ոչ մի գանգատ չներակայացնել, իսկ որոշներն էլ
բազմաթիվ գանգատներ կարող են ներկայացնել, որոնք իր
հիվանդության հետ որևէ կապ չունեն։
Պացիենտների նկատմամբ
իրականացվող դիտարկումը պետք է ունենա
շուրջօրյա, մշտական, շարունակական բնույթ։
Պացիենտների նկատմամբ դիտարկումը կատարվում
է ինչպես բաժանմունքի ներսում գտնվելիս, այնպես էլ
նրա սահմաններից դուրս՝ հանգստի, զբոսանքի,
տեսակցությունների ժամանակ, հատկապես երբ
պացիենտը չի նկատում բուժպերսոնալի
ներկայությունը /կողմնակի դիտարկում/
• Լսողական ցնորքների դեպքում պացինենտերը երբեմն բամբակով
կամ ձեռքերով փակում են ականջները, կամ ականջ են դնում ինչ-որ
ձայների, պատասխանում են դրանց, վիճաբանում են, մենախոսում
են, դրանց ուղղված հայհոյանքներ են տալիս և այլն։
• Տեսողական ցնորքների դեպքում պացինետները կարող են սևեռուն
հայացքով մի կողմ նայել, որտեղ ոչինչ չկա։ Նման դեպքերում աչքերը
չռած են, սարսափահար նայում են, կամ փակում են աչքերը,
թաքնվում են, կամ պայքարում են տեսլիքների հետ։
• Համի, հոտի ցնորքների դեպքում պացիենտները տհաճ հոտեր և
համեր են զգում, անընդհատ հոտ են քաշում, քթանցքներն են
փակում, սննդից են հրաժարվում, հաճախ բերանն են ողողում և այլն։
Շարժողական ոլորտի խանգարումները առավելապես
դիտվում են միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից։

Շարժողական ոլորտի խանգարումները հիմնականում


արտահայտվում են հոգեշարժական գրգռվածության և արգելակման
/ստուպորի/ ձևով։

Հոգեշարժական գրգռվածության /մանիակալ, հեբեֆրեն,


կատատոնիկ, պսիխոգեն, հիստերիկ, էպիլեպսային դելիրումային/ և
արգելակման /կատատոնիկ, դեպրեսիվ, փսիխոգեն/ դեպքում
պացիենտի մոտ պետք է նկարագրել գրգռվածության, ստուպորի և
գործողությունների բնույթը։
Դիտարկման անհրաժեշտություն ունեցող խանգարումներից են՝

Ցնցումային նոպաներ /Էպիլեպսային, հիստերիկ նոպաներ/։


Դեղորայքային բարդություններ։
Գիշերաշրջիկություն և գիշերախոսություն։
Ակամա միզարձակություն և դեֆեկացիա։
Ձայնային և շարժողական տիկային խանգարումներ։
Կպչուն բնույթի գործողություններ։
Վարքային խանգարումներ։
Էպիլեպսիայի մեծ ցնցումային
նոպա /grand mal/

• Աուրա /զգայական, շարժողական, վեգետատիվ,


հոգեկան և այլն/, որը ոչ բոլորի պացինենտների մոտ է
դիտվում
• Տոնիկ ցնցումներ /մինչև 30-50 վր․/
• Կլոնիկ ցնցումներ /մինչև 2-3 րոպե/
• Խորը քուն, որը ևս ոչ միշտ է դիտվում
Էպիլեպսիայի մեծ ցնցումային նոպա
/grand mal/
Մեծ ցնցումային նոպային երբեմն նախորդում է աուրան /հովիկ/, որը կարող է արտահայտվել
վատ ինքնազգացողությամբ, գլխացավով, գլխապտույտով, գրգռվածությամբ, զգայական
խանգարումներով, իմպուլսիվ վարքով և այլն։
Աուրայից հետո տեղի է ունենում գիտակցության կորուստ, առաջանում է մարմնի տարբեր
մկանների տոնիկ լարում։ Ջայնաճեղքի մկանների ջղակծկումը օդի դուրս մղմամբ առաջացնում է
հիվանդի բարձր ճիչ։ Ծնոտները սեղմվում են, ակնագնդերը շրջվում են դեպի վեր և կողմ, գլուխը
թեքվում է, շնչառությունը դադարում է, դեմքը գունատվում, սա տոնիկ փուլն է, որը տևում է մոտ
20-30 վայրկյան։
Դրանից հետո սկվում է կլոնիկ ցնցուամյին փուլը, որը ուղեկվում է վերջույթների և իրանի ծալիչ
ու տարածիչ մկանների կծկումներով, առաջացնելով ռիթմիկ ցնցումներ։ Շնչառությունը
վերականգնվում է, դառնում է աղմկոտ, խռխռան, մաշկային ծածկույթները ձեռք են բերում
կապտավուն երանգ, որը փոխվում է կարմրության, բերանից հաճախ հոսում է արյունախառն
փրփուր։ Կլոնիկ փուլը տևում է 2-3 րոպե։ Ռիթմիկ ցնցումները աստիճանաբար դադարում է և
կարող են դիտվել ակամա միզարձակություն և դեֆեկացիա։
Դրանից հետո հիվանդը դեռ մի քանի րոպե շարունակում է մնալ հետնոպայական կոմատոզ
վիճակում, որի ժամանակ բբերը դեռևս լայնացած են, լույսի հակազդման ռեակցիան
շարունակում է բացակայել, մկանայաին տոնուսը թուլացած է։ Կոմատոզ վիճակը կարող է
անմիջապես անցնել խորը քնի, որը կարող է տևել 2-3 ժամ։
Նոպաների ժամանակ պացիենտները կարող են ստանալ վնասվածքներ։ Դիտվում է լրիվ
ամնեզիա։
Կախված ցնցումային նոպաների բնույթից
առանձնացնում են մեծ ցնցումային
նոպաների հետևյալ տեսակները՝

• Դասական ցնցումային նոպա


• Աբորտիվ ցնցումային նոպա – փուլերից որևէ մեկը բացակայում
է, հաճախ կլոնիկ
• Ատիպիկ ցնցումային նոպա – Հատկապես երեխաների մոտ է
դիտվում, ընթանում է տոնիկ կամ կլոնիկ փուլով, երբեմն էլ
ամբողջ մարմնի մկանների թուլությամբ կամ միակողմանի
ցնցումներով
• Էպիլեպտիկ ստատուս /status epilepticus/ - Երբ ցնցումային
նոպաները հաջորդում են մեկը մյուսին և նրանց միջև ընկած
ժամանակահատվածում պացիենտի գիտակցությունը չի
վերականգնվում
Էպիլեպսիայի փոքր ցնցումային
նոպա /petit mal/

Բնութագրվում է մի քանի վայրկյան տևողությամբ


գիտակցության հանկարծակի կորստով, որը կարող է
ուղեկցվել միոկլոնիկ ցնցումներով։ Այս դեպքում պացիենտը չի
ընկնում և շրջապատում կարող են և չընկատել նոպան։
Բացակայում է աուրան, հետնոպայական փուլը և
մկանների ցնցումը։
Դիտվում է լրիվ ամնեզիա։
Հիստերիկ նոպա

Հիստերիկ ախտանիշները շատ բազմազան են: Հիստերի


նոպան հաճախ ուղեկցվում է լացի, ծիծաղի նոպաներով, ճիչերով,
բղավոցներով։
Հիստերիկ նոպայի ժամանակ կարող են պացիենտները վայր
ընկնել գետնին, կարող են դիտվել ցնցումներ։
Հիստերիկ նոպաները պետք է տարբերակել էպիլեպտիկ
ցնցումային նոպաներից։ Հիստերիկ նոպաների ժամանակ
գիտակցության մթագնումը ավելի թույլ է, նոպայի տևողությունը
ավելի երկար է, ցնցումները անկանոն են և բեմականացված։
Հիստերիայի մասին է խոսում նաև պացիենտի էմոցիաների և
վարքի կտրուկ փոփոխոթյունները, երբ վերջինս հայտնվելով
ծանր փսիխոգեն իրավիճակում, չի կարողանում ողջամտորեն
մոտենալ խնդրի լուծմանը։
Գիշերաշրջիկություն
/Սոմնամբուլիզմ/

Բնութագրվում է նրանով, որ պացիենտները գիշերը քնած


տեղից վեր են կենում, դուրս գալիս տանից, աննպատակ
թափառում, կատարելով չգիտակցված, անիմաստ
գործողություններ, այնուհետև վերադառնում են տուն կամ
քնում են որտեղ պատահի։ Եթե դուռը փակ է, նրանք կարող
են քայլել, շարժվել սենյակում, փորձել դուրս գալ
պատուհանից։ Այս վիճակը քնի ժամանակ առաջացող
գիտացկության մթագնման հետևանք է, երբ պացիենտները
բոլոր գործողությունները կատարում են մեքենայաբար և
սթափվելով, այդ մասին ոչինչ չեն հիշում։
Փսիխոտրոպ դեղորայքի կիրառման ժամանակ
առաջացող կողմնակի երևույթներ

• Բերանի չորություն
• Օրթոստատիկ կոլապս
• Ալերգիկ ռեակցիաներ
• էնդոկրին խանգարումներ
• Բբերի նեղացում /միոզ/ կամ լայնացում /միդրիազ/
• Նեյրոլեպտիկ դեպրեսիա
• Նեյրոլեպտիկ համախտանիշ
/Էքստրապիրամիդալ խանգարումներ/
Նեյրոլեպտիկ համախտանիշ
/Էքստրապիրամիդալ խանգարումներ/

Դիտվում են նյարդաբանական երևույթներ արտաբրգային


խանգարումների ձևով /հիպերկինետիկ, հիպոկինետիկ, դիսկինետիկ
խանգարումներ/։
Հիպոկինետիկ խանգարումները արտահայտվում են մկանների
կարկամումով, շարժումների աղքատությամբ և դանդաղկոտությամբ,
առաջանում է դիմականման դեմք, աչքերը լայն բացված, հազվադեպ են
թարթում, վերջույթների դող /տրեմոր/, շարժողական անհանգստություն
/ակաթիզիա/, երբ չեն կարողանում երկար ժամանակ պահել որևէ դիրք,
արագաշարժություն /տախիկինեզիա/, երբ ձգտում են անընդհատ գտնվել
շարժման մեջ, քայլում են փոքր քայլերով /տիկնիկի քայլվածք/։ Առաջանում
են օրալ դիսկինեզիայի երևույթներ, երբ խանգարվում է ազատ և
անկաշկանդ խոսքը, կարող է դիտվել առատ թքարտադրություն, ծամիչ և
կլման մկանների ջղաձգումներ, վերջույթների ջղաձգումներ և այլն։
Հոգեբուժական հիվանդանոցում ստացիոնար
պայմաններում գտնվում են հետևյալ խումբ
պացիենտները՝
1. Բուժում ստացող սուր հիվանդներ
2. Խնամքի հիվանդներ
3. Ոչ հոժարակամ հիվանդներ
4. Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանումունքի պայմաններում և
հատուկ տիպի բաժանմունքներում որպես անվտանգության միջոց
5. Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանումունքի պայմաններում և
հատուկ տիպի բաժանմունքներում բուժվող հարկադիր հիվանդներ
6. Հետազոտվողներ
7. Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանմունքում և հատուկ տիպի
բաժանմունքում գտնվող փորձաքննվողներ
8. Բժշկազինվորական բաժանմունքում գտնվող զինկոչային և
նախազորակոչային տարիքի փորձաքննվողներ
Ստացիոնարում գտվող պացիենտները ըստ
հոսպիտալացումների քանակների նաև դասակարգում
են՝

• Առաջնակի – Երբ նախկինում հոգեբուժական


հիվանդանոցում երբևէ չի հետազոտվել ու բուժվել և չունի
հոգեբուժական ախտորոշում։
• Կրկնակի – Երբ նախկինում արդեն հոսպիտալացվել է
բուժման կամ հետազոտության նպակով և ունի
հոգեբուժական ախտորոշում /Այդ թվում նաև ամբուլատոր
պայմաններում ախտորոշված/։
Բուժում ստացող սուր հիվանդներ՝

Իրենց համաձայնությամբ հոգեբուժական ստացիոնարի


պայամններում ստացիոնար բուժում ստացող հիվանդներն են,
որոնց նկատմամբ կատարվում են համապատասխան բուժական
միջոցառումներ և վարքի դիտարկում՝ ինչպես հոգեկան վիճակի
գնահատման և բարելավման նպատակով, այնպես էլ
ախտորոշման ճշտգրտման նպատակով /հատկապես առաջնակի
հիվանդների դեպքում/։
Խնամքի հիվանդներ՝

Իրենց կամ խնամակալի /ցանկալի է խնամակալի/


համաձայնությամբ հոգեբուժական ստացիոնարի պայմաններում
խնամքի տակ գտնվող պացիենտներն են, որոնք նկատմամբ
իրականացվում են համապատասխան բուժական
միջոցառումներ և խնամք։
Ոչ հոժարակամ հիվանդներ՝

Ստացիոնար բուժման ընդունված այն պացիենտներ են, որոնք


ստացիոնար բուժման գրավոր համաձայնություն չեն տվել,
սակայն իրենց հոգեկան վիճակից ելնելով վտանգ են
ներկայացնում հասարակության կամ իրենց համար։
Ոչ հոժարակամ պացիենտներին պայմանականորեն կարելի է
բաժանել երկու խմբի՝ դատարանի որոշմամբ պարտադիր բուժում
ստացող պացիենտներ և պացիենտներ, որոնց նկատմամբ
դատական նիստ դեռև չի նշանակվել և պարտադիր բուժման
որոշում դեռևս չի կայացվել։
Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանումունքի
պայմաններում և հատուկ տիպի բաժանմունքներում որպես
անվտանգության միջոց՝

Դատաքննական մարմինների կողմից պացինտների նկատմամբ ելնելով


նրանց հոգեկան վիճակից և սոցիալական վտանգավորությունից
նշանակվում է անվտանգության միջոց և վերջիններս դատարանի
որոշման համաձայն տեղավորվում են հոգեբուժական հիվանդանոցների
ընդհանուր կամ հատուկ տիպի ստացիոնար բաժանմուքներում։ Նրանց
նկատմամբ կատարվում են համապատասխան բժշկական
միջամտություններ և վարքի դիտարկում, նպատակ ունենալով իջեցնելու
վերջիններիս սոցիալական վտանգավորթյունը և բարելավելու նրանց
հոգեկան վիճակները։
Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանումունքի պայմաններում
և հատուկ տիպի բաժանմունքներում բուժվող հարկադիր
հիվանդներ՝

Ամբուլատոր կամ ստացիոնար ԴՀՓ հանձնաժողովների կողմից


անմեղսունկ ճանաչված ու ստացիոնար պայմններում հարկադիր
բուժման կարիք ունեցող պացիենտենր են։ Վերջիններս դատարանի
կողմից ՀՀ քր․ օր․-ի 29-րդ հոդվածի համաձայն կատարած արարքի
նկատմամբ ճանաչվել են անմեղսունակ, ազատվել են քրեական
պատասխանատվությունից և նրանց նկատմամբ նշանակվել են
բժշկական բնույթի հարկադիր բուժման այս կամ այն ձևը։
Հետազոտվողներ՝
Միմիայն իրենց ցանկությամբ և դիմումի համաձայն ստացիոնար
պայմաներում ախտորոշման ճշգրտման նպատակով գտնվող
պացենտներն են, որոնք նկատմամբ որևէ բժշկական միջամտություններ
չեն իրականացվում, այլ միայն կատարվում է վարքի դիտարկում։
Հետազոտության կարող են դիմել պացիենտները ինչպես իրենց
նախաձեռնությամբ այնպես էլ տեղամասային հոգեբույժի կամ ԲՍՓՀ
ուղեգրերով։
Հետազոտության նպատակով դիմում են հիմնականում կամ հոգեկան
և վարքային խանգարումների հայտնաբերման և ախտորոշման
նպատակով, կամ հոգեկան և վարքային խանգարումների առկայության
ժխտման, նախկինում ունեցած ախտորոշումների վերանայման
նպատակով։
Ընդհանուր տիպի ստացիոնար բաժանմունքում և հատուկ տիպի
բաժանմունքում գտնվող փորձաքննվողներ՝

Քննիչի կամ դատարանի կողմից կայացված համապատասխան որոշման


համաձայն քրեական կամ քաղաքացիական գործերի շրջանակներում
պացինետների նկատմամբ նշանակվում է ստացիոնար
դատահոգեբուժական փորձաքննություն և վերջիններս ստացիոնար ԴՀՓ
նպատակով ընդունվում են ընդհանուր տիպի ստացիոնար բաժանմունք
կամ հատուկ տիպի բաժանմունք։
ԴՀՓ փորձաքննության ենթարկվող պացիենտը քրեական և
քաղաքացիական գործերի շրջանակներում կարող է ունենալ մեղադրյալի,
կասկածյալի, վկայի, տուժողի կարգավիճակ։
Բժշկազինվորական բաժանմունքում գտնվող
զինկոչային և նախազորակոչային տարիքի
փորձաքննվողներ՝

Ընդունվում են տարածքային զինկոմիսարիատների


ուղեգրերով։ Վերջիններիս նկատմամբ ստացիոնարում
իրականացվում է վարքի դիտարկում։
Սիմուլյացիա, դիսիմուլյացիա և
ագրավացիա։
Սիմուլյացիա
Հիվանդության կամ հիվանդության առանձին ախտանիշների կեղծ ցուցադրումը
այդ հիվանդությամբ չտառապող պացինենտի կողմից։

Տարբերում են դիտավորյալ և ախտաբանական սիմուլացիա։ Դիտավորյալ


սիմուլացիան հետապնդում է շահադիտական (օրինակ անաշխատունակության
նպաստ ստանալու, զինվորական ծառայությունից խուսափելու) նպատակ։
Ախտաբանական սիմուլացիան մարդու հիվանդագին վիճակի հետևանք է
(օրինակ, հիստերիայով տառապող հիվանդի ժամանակավոր ֆունկցիոնալ
խանգարումները)։

Սիմուլացիայից տարբերվում են՝ անդամախեղումը (անձամբ կամ ուրիշի


օգնությամբ իր մարմնի տարբեր մասերին, առավել հաճախ վերջույթների
ծայրամասերին վնասվածքներ հասցնելը), արհեստական ճանապարհով
առաջացրած հիվանդությունները (խոցեր, թարախակույտեր, այտուցներ և այլն)։
ՀՄԴ-10-ը սահմանում է սիմուլյացիան որպես «արտաքին
սթրեսների կամ դրդապատճառների պատճառով ֆիզիկական կամ
հոգեբանական ախտանիշների կամ հաշմանդամության
կանխամտածված առաջացում կամ իմիտացիա»:

Հոգեկան հիվանդության սիմուլյացիան – գիտակցված,


նպատակաուղղված շինծու վարքագիծ է, որը բաղկացած է հոգեկան
խանգարման գոյություն չունեցող նշանների միտումնավոր
պատկերումից կամ դեղորայքի օգնությամբ դրանց
արհեստականորեն առաջացմամբ, ինչը կատարվել է
շահադիտական նպատակով՝ պատժից խուսափելու ակնկալիքով:
Սիմուլացիոն վարքագիծն ավելի հաճախ նկատվում է
հետաքննության տակ գտնվող անձանց, քան
դատապարտյալների մոտ, ինչը բացատրվում է
հետաքննության իրավիճակի լարվածությամբ և
անորոշությամբ, որն ակտիվացնում է անձի պաշտպանական
հակումները։ Հետաքննության տակ գտնվող անձանց մոտ
սիմուլյացիան կարող է տեղի ունենալ ցանկացած փուլում,
բայց ավելի հաճախ այն ժամանակ է, որ համընկնի իր
շրջադարձային պահերին՝ կալանավորում, մեղադրական
եզրակացություն, գործի նյութերին ծանոթացում,
դատավարություն և այլն:
Դատապարտյալների մոտ սիմուլյատիվ վարքագիծը նույնպես
սովորաբար ի հայտ է գալիս շրջադարձային պահերում՝ երբ
փոխվում է կալանքի ռեժիմը, մերժվում է վաղաժամկետ
ազատումը և այլն։ Մեծ նշանակություն ունեն
անհատականության բնութաբանական գծերը՝ ընդօրինակելու
կարողությունը, վերամարմնավորվելը, հարուստ
երևակայությունը, ներշնչվողականությունը և միևնույն
ժամանակ՝ տոկունությունը, նպատակասլացությունը։
Քրեական պատասխանատվությունից խուսափելու
նպատակով սիմուլյացիան կարելի է բաժանել երեք
ժամանակավոր կատեգորիաների՝
1. Հանցագործությանը նախորդող ժամանակահատվածում
իրականացված նախնական կամ կանխարգելիչ սիմուլյացիա․
նման սիմուլյացիա իրականացվում է նախապես՝ ապօրինի
արարքի մասին կարծիք կազմելու համար՝ որպես հոգեկան
խանգարման վիճակում կատարված արարք։
2. Սիմուլյացիա, որը դիտավորյալ իրականացվել է
իրավախախտման ընթացքում՝ իր իրական դրդապատճառը
թաքցնելու նպատակով։
3. Իրավախախտումը կատարելուց հետո իրականացված հետագա
սիմուլյացիա՝ որպես պատասխանատվությունից խուսափելու
գիտակցված, նպատակաուղղված վարքագիծ։
Դատահոգեբուժական պրակտիկայում ավելի հաճախ նկատվում
է վերջին տարբերակը։
Կա սիմուլյացիայի երկու եղանակ՝

1. Բուն հոգեկան հիվանդության սիմուլյացիա, երբ իրենց


պահվածքով և հայտարարություններով փորձում են
վերարտադրել հոգեկանի պաթոլոգիական վիճակը (որը չկա և
երբեք չի եղել): Երբեմն դրա համար հատուկ դեղամիջոցներ են
ընդունում՝ ժամանակավորապես առաջացնելով մի վիճակ, որը
կարող է հոգեկան խանգարման տպավորություն թողնել։
2. Անամնեզի սիմուլյացիա, երբ կեղծ տեղեկություններ են
հաղորդվում անցյալում իբր տեղի ունեցած պաթոլոգիական
վիճակի մասին (հաճախ հիմնվում են կեղծ փաստաթղթերի և
հատուկ հրահանգված հարազատների ֆիկտիվ
տեղեկությունների վրա): Այսպիսով, տպավորություն է
ստեղծվում նախկինում տառապած հոգեկան խանգարման
մասին, որն իրականում գոյություն չի ունեցել։
V. E. Pslipas (1983) առանձնացրել է սիմուլյացիայի
երկու տեսակ՝ «իմիտացիա» (տեսողական) և վերբալ՝
«խոսքային»: Առաջինը բնութագրվում է
հոգեախտաբանական խանգարումները պատկերելու
միտումով, քան դրանք բանավոր վերծանելու: Մյուսին
բնորոշ է հակառակը՝փորձաքննվողները ավելի քիչ են
նմանակում հիվանդության դրսևորումները, բայց
ավելի շատ արտահայտում են այն բառերով. նրանց
սիմուլացիոն ստեղծագործությունն ավելի բառացի է:
Այնուամենայնիվ, հնարավոր սիմուլյացիայի բացահայտման
հիմնական տարրը հիվանդի կողմից նկարագրված
հոգեախտաբանական ախտանիշների մանրակրկիտ
ուսումնասիրությունն է. Միևնույն ժամանակ, հատուկ
ուշադրություն պետք է դարձնել նկարագրված
զառանցանքների և հալյուցինացիաների
առանձնահատկություններին, քանի որ նման ախտանիշների
բնորոշ նշանները լավ ուսումնասիրված են: R. J. Resnick (1997)
առաջարկում է «շեմային» մոդել հալյուցինացիաների և
զառանցանքների գնահատման համար՝ մատնանշելով
նշաններ, որոնք ստիպում են կասկածել սիմուլյացիան։
1) Հալյուցինացիաներ՝

• Շարունակական, ոչ ընդհատվող
• Անորոշ կամ անհասկանալի
• Կապված չէ զառանցանքների հետ
• Հաղորդակցվել է անբնական լեզվով
• Հիվանդը չի կարող նշել «ձայների» ինտենսիվությունը
նվազեցնելու համար օգտագործվող տեխնիկան
• Հիվանդը հայտնում է, որ կատարում է «ձայների» բոլոր
հրամանները
2) Զառանցական գաղափարներ՝

• Հանկարծակի հայտնվող և դադարող


• Որոնց վրա հիվանդը փորձում է ուշադրություն
հրավիրել
• Հիվանդի վարքագծին չհամապատասխանող
• Տարօրինակ բովանդակություն ունենալը
մտածողության ֆորմալ խախտումների
բացակայության դեպքում
Եթե հնարավոր սիմուլյացիայի կասկած կա, ապա պետք է
օգտագործվի խորը կլինիկական հարցազրույց: R. J. Resnick-ը
(1997 թ.) տալիս է որոշակի ուղեցույց, թե ինչպես վարել նման
հարցազրույց՝ առաջարկելով հետևյալ մեթոդները։
• Հնարավորության դեպքում տվեք բաց հարցեր:
• Փորձեք չընդհատել հիվանդին անամնեզը ներկայացնելիս:
• Խուսափեք առաջնորդող կամ հուշող հարցերից, քանի որ
դրանք կարող են հուշումներ տալ իրական հոգեկան
ախտանիշների իրական նշանների վերաբերյալ:
• Ստացեք տեղեկատվություն այն մասին, թե արդյոք
հիվանդը նախկինում ունեցել է փսիխոզի դրսեւորումներ,
օրինակ՝ կապված իր աշխատանքի բնույթի հետ։
• Մի դրսևորեք գրգռվածություն կամ անվստահություն, քանի որ դա
կարող է մեծացնել հիվանդի պահվածքի պաշտպանիչ ձևերը:
• Հարցազրույցը պետք է երկար տևի, քանի որ հոգնածությունը
նվազեցնում է կեղծավորի` հորինված տարբերակին կառչելու
ունակությունը:
• Հարցեր տվեք ախտանիշների մասին, որոնք այս դեպքում
անհնար են, որպեսզի տեսնեք, թե արդյոք հիվանդը կհաստատի
դրանց առկայությունը:
• Նշեք հիվանդի ներկայությամբ հեշտությամբ ընդօրինակվող
ախտանիշ: Այս ախտանիշի հետագա հանկարծակի ի հայտ գալը
հստակ ցուցում կլինի հօգուտ սիմուլյացիայի:
P. J. Resnick (1997) առաջարկում է հետևյալ կլինիկական
որոշման մոդելը, որը ներառում է մի քանի չափանիշների
բավարարում սիմուլյացիայի հաստատման համար։
1) Սիմուլյացիայի համար հասկանալի շարժառիթ։

2) Ախտանշանների դրսևորման փոփոխականություն, որն


արտահայտվում է հետևյալ նշաններից առնվազն մեկի տեսքով։

• Տեսադաշտում և տեսադաշտից դուրս վարքագծի ընդգծված


անհամապատասխանություն։
• Անհամապատասխանություն հոգեմետ ախտանիշների
նկարագրության մեջ։
• Հակասություններ հաղորդված հիվանդության անամնեզի և
բժշկական գրառումների միջև։
3) Գոյություն չունեցող ախտանիշների պատկերում, որը դրսևորվում է որպես
հետևյալ ախտանիշներից առնվազն մեկը։

• Ախտանիշների մանրամասն նկարագրություն, որոնք կապված չեն


պարանոիդ զառանցանքի, մեծամոլական գաղափարների կամ կրոնական
զառանցանքների ի ընդհանուր թեմաների հետ։
• Ախտանիշների հանկարծակի ի հայտ գալը, որոնք բացատրում են վարքի
հակասոցիալական ձևերը։
• Ատիպիկ զառանցանքներ կամ հալյուցինացիաներ։

4) Փսիխոզի սիմուլյացիայի փաստի հաստատում հետևյալ տվյալներով.

• Սիմուլյացիայի հայտնաբերման փորձից հետո հոսպիտալացում.


• Սիմուլյացիայի պնդումը հաստատող համոզիչ տեղեկատվություն, ինչպես
օրինակ՝ հոգեմետրիկ թեստերի տվյալները կամ օբյեկտիվ պատմությունը:
Ագրավացիա

Պացիենտի կողմից հիվանդության, կամ հիվանդության


առանձին ախտանիշների չափազանցումն է, նպատակ ունենալով
իրենց ներկայացնել, որպես շատ ավելի ծանր հիվանդ (օրինակ
նապատակ ունենալով անաշխատունակության նպաստ ստանալ,
կամ զինվորական ծառայությունից խուսափել)։
Մետասիմուլյացիան /,,հիվանդության երկարացումը,,/ -
անցյալում կրած հոգեկան վիճակի գիտակցված
արհեստական երկարացումն է, անցյալի և ավարտված
հիվանդության արդեն իսկ բացակայող ախտանիշների
պատկերելը:
Սուրսիմուլյացիան - հիվանդագին ախտանիշների
պատկերելը, որը խորթ է տվյալ անձի իրականում ունեցած
հոգեկան հիվանդությանը, շատ ավելի քիչ տարածված է և
արտացոլում է հոգեկան հիվանդի վարքագծի պաթոլոգիական
մոտիվացիան։
Դիսիմույլացիա

Պացիենտների կողմից հոգեկան հիվանդության կամ հիվանդության


առանձին ախտանիշների, ապրումների սքողումն է, թաքցնելը։ Մի
դեպքում դա անում են հոգեկան հիվանդությամբ տառապող
պացիենտները, որոնք քննադատություն չունեն իրենց ապրումների
նկատմամբ։ Մի այլ դեպքում իրենց ունեցած հիվանդագին ապրումները
թաքցնում են պացիենտները՝ նպատակ ունենալով անցնել
աշխատանքի, ուսումնական հաստատություն ընդունվել, կամ ճանաչվել
հոգեպես առողջ։
Նկար 1 – Հոտառական ցնորքներով հիվանդ փակում է քիթը։
Նկար 2 – Տեսողկան ցնորքներով հիվանդ փակում է աչքերը։
Նկար 1 – Հիվանդը խոսում է լսողական ցնորքների հետ։
Նկար 2 – Լսողական ցնորքներով հիվանդը փակում է ականջները։
Խրոնիկական դեպրեսիա
Մանիակալ վիճակում գտնվող հիվանդ։
Մտավոր հետամնացություն
Դեպրեսիայով արգելակված հիվանդի արտաքին տեսքը։
Նկար 1 – Արտահայտված մանիակալ գրգռվածություն։
Նկար 2 – Տագնապային դեպրեսիայում գտնվող հիվանդ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հեռ. +374 43 007 107


Հասցե՝ Ք․ Երևան, Մամիկոնյանց 48
էլ փոստ՝ national.med.palace@gmail.com
https://www.facebook.com/national.medical.palace.armenia

You might also like