You are on page 1of 20

 ԱՆՁԻ ՊՍԻԽՈՏԻՊԵՐԸ:

ԱՐՏԱՔԻՆ
ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ
Փսիխոտիպը՝ հոգեբանական տիպը, մարդու
բնութագիրն է՝ հոգեբանության տեսանկյունից:
• Փսիխոտիպերը չեն ձևավորվում
դաստիարակության կամ կրթության
միջոցով:
• Այդ տարբերությունը դրված է մարդու
մեջ հենց սկզբից և մնում է կայուն ողջ
կյանքի ընթացքում: Ավելին, այն հետք է
թողնում մարդու ժեստերում,
դիմախաղում, արտաքինում:
1. Էքստրավերտ տիպ
Էքստրավերտ մարդիկ վարակում են
էներգիիայով և դրդում են գործունեության:
Նրանք ունեն շատ ընկերներ, չեն սիրում
միայնություն, աջակցության և խրախուսման
կարիք են զգում:
Նրանք նախաձեռնող են, հեշտ են հարմարվում
ամեն նորին, չեն վախենում ռիսկից: Սակայն
էքստրավերտները ենթարկվում են
ազդեցության և ներշնչվող են, հակված են
չմտածված գործողությունների:
2. Ինտրովերտ տիպ
 Նման մարդիկ ուղղված են դեպի սեփական
ներաշխարհը, որտեղից էլ ստանում են իրենց
էներգիան: Նրանք քիչ շփվող են,
նախընտրում են ընկերների նեղ շրջանակ,
հակված են միայնության, զուսպ են:
 Նրանց համար բավականին դժվար է
հարմարվել նոր հանգամանքներին: Նրանք
հազվադեպ են շեղվում, կարողանում են լսել և
կենտրոնանալ, բայց բավականին
պահպանողական են և համառ:
3. Սենսորային տիպ
 Տեղեկատվությունն ընկալում են միայն
փաստերով՝ բառացիորեն և
հաջորդավար:
   Նախընտրում են հստակ հարցերը և
պատասխանները, սիրում են գործ
ունենալ թվերի և փաստերի հետ, ավելի
շատ հակված են կոնկրետ
գործողությունների, քան մտածելու:
4. Ինտուիտիվ տիպ
Նման մարդիկ տեղեկատվությունը
ստանում են փոխաբերական իմաստով:
Նրանք կողմնորոշված են դեպի
ապագան, սիրում ենավելի շատ
երևակայել և մտածել, քան գործել:
5. Մտածող տիպ
• Սա տղամարդկանց փսիխոտիպ է:
Տղամարդկանց մեծ մասը պատկանում է այս
փսիխոտիպին: Այս մարդիկ օբյեկտիվորեն և
անկողմնակալ կերպով ընդունում են
որոշումներ, չեն կորցնում
ինքնատիրապետումը, մշտապես զուսպ են և
անվրդով:
• Լավ են հիշում թվերը և համարները,
հիմնվում են գիտականորեն հիմնավորված
փաստերի վրա:
6. Զգացող տիպ
Կանանց փսիխոտիպ է- նրանք
գնահատում են իրադարձությունները՝
հիմնվելով զգացմունքների վրա,
որոշումներն ընդունում են
սուբյեկտիվորեն՝ ուշադրություն
դարձնելով այլ մարդկանց
զգացմունքներին և
հետաքրքրություններին:
7. Որոշող տիպ
• Հակված է կարգապահության, վարքի
որոշակի կանոնների,
կազմակերպվածության, պլանավորման
և որոշումների ինքնուրույն կայացման:
• Չեն սիրում փոխել իրենց սկզբունքները,
որպես կանոն, սկսած գործը ավարտին
են հասցնում:
8. Ընկալող տիպ
• Այս տիպի մարդիկ հակված են
ինքնաբուխության: Նրանք ցրված են և
անկազմակերպ: Չեն սիրում
պարտականություններ: Անորոշությունը
նրանց համար նորմա է:
• Աշխատում են իմպուլսիվ կերպով:
Գործողություններում իրենց ավելի լավ
են դրսևորում առանց
նախապատրաստվելու:
1. Վիզուալներ
• Վիզուալ տիպի մարդկանց համար կարևոր է մեր աշխարհի
տեսանելի մասը: Նրա հետ շփվելու ժամանակ խորհուրդ է
տրվում օգտագործել նկարագրող բառեր, հատկապես նրանք,
որոնք նա ինքն է օգտագործում: Նրանց հետ պետք է խոսել
արագ, օգտագործել ժեստեր, նկարել պատկերները ձեռքերով ,
օգտագործել դիմախաղի բոլոր հնարավոր գործիքները :
Վիզուալը նախապատվությունը տալիս է նրան, թե ինչ է
տեսնում: Նա առաջին հերթին ուշադրություն է դարձնում
դեմիք արտահատյտությանը, նոր միայն ինտոնացիային:
• Վիզուալ տիպի մարդը հեշտ է հասկանում, երբ նրա հետ
շփվում են մտածողության վիզուալ տիպի
հասկացություններով, այնպիսի բառերով, ինչպիսիք են՝
տեսնել, նայել, գրաֆիկներ, նկարներ, պատկերներ:
2. Աուդիալներ
Նրանց գերակայող զգայությունը՝ ձայնն է, այդ պատճառով, նրանք,
որպես կանոն, ունենում են ուժեղ հաղորդակցային հմտություններ:
Նրանք հազվադեպ են որևէ բան գրանցում՝ հույսը դնելով
հիշողության վրա: Ընկալման աուդիալ տիպի մարդը մշտապես քթի
տակ ինչ-որ բան է փսփսում, մռթմռթում է և բարձրաձայն է
մտածում, որպեսզի լավ հասկանա և մտապահի:
Խոսակցության ընթացքում նա հազվադեպ է նայում աչքերին և
ամենից հաճախ զրուցակցին դառնում է կողքանց՝ ականջով:
Նրանք ամենից հաճախ ուշադրություն են դարձնում խոսքի
տեմբրրին, ձայնին և տոնին: Երն աուդիալը հայացքնո ուղղում է
դեպի ներքձ-ձախ, ապա մտածում է ասածի մասին: Այդ դեպքում
ավելի լավ է լռռել և սպասել, մինչև նա նորից ուշադրություն
կդարձնի զրուցակցին, քանի որ նա միևնույն է չի լսելու
զրուցակցին:
3. Կինեսթետիկներ
• Այս մարդկանց համար առաջին հերթին կարևոր է զգայական
փորձը, հուզական աջակցությունը: Նրանք լավ են հիշում
զգացողությունները, շարժումները, բույրերը և մեծապես
հիմնվում են զգացմունքների վրա:
• Կինեսթետիկը ավելի լավ է շփվում և հասկանում, երբ
կարողանում է հպվել կամ ֆիզիկական մոտիկություն զգալ
զրուցակցի հետ: Սովորական զրույցի ժամանակ նրանք
անընդհատ դիպչում են զրուցակցին: Նրա համար շատ դժվար
է մնալ տեղում կամ երկար ժամանակ ուշադիր լսել: Նա արագ
կորցնում է խոսակցության թելը, եթե շատ արագ են խոսում:
• Նման մարդկանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում խոսքը
համեմել հույզեր և զգացմուքներ արտահայտող բառերով :
4. Դիգիտալներ
• Դիգիտալ տիպի մտածողություն ունեցող մարդուն բնորոշ
են այնպիսի որակներ, ինչպիսիք են ռացիոնալությունը,
հակումը տրամաբանության և վերլուծության, արտառոց
մտածողությունը՚: Դիգիտալը առաջնորդվում է միայն
փաստերով և տրամաբանական մտահանգումներով, այդ
պատճառով նրա հետ պետք է մարդն իրեն պահի
համապատասխանաբար՝ ոչ մի ենթադրություն և անհիմն
վարկածներ: Ամեն ինչ պետք է լինի կանոններին
համապատասխան, հստակ, պարզ և իրական:
• Դիգիտալների հետ ընդհանուր լեզու գտնելը հնարավոր
կլինի, եթե ձեր խոսքը լինի տրամաբանորեն կառուցված և
հիմնված հավաստի փաստերի, թվերի, վիճակագրական
տվյալների վրա:
Շնորհակալություն
ուշադրության համար

You might also like