You are on page 1of 5

20․ Հիշողությունը՝ որպես հոգեկան գործընթաց

Հիշողությունը նախկին փորձի տպավորումը , պահպանումը , հետագա ճանաչումն ու


վերարտադրումն է։ Դրա միջոցով մարդն ընդլայնում է իր գիտելիքներն ու
հմտությունները։ Սովորաբար մարդն ավելի լավ մտապահում է այն , ինչը մեծ
կարևորություն ունի իր համար։ Կան որոշ տեղեկություններ , որոնք գրեթե միշտ
պահպանվում են մեր հիշողության մեջ՝ անձնանունը , մոր , հոր անունները , այն
վայրը որտեղ բնակվում ենք։

21․ Հիշողության տեսակները


Ըստ ծագման՝

 Ֆիլոգենետիկական (փոխանցվում է ժառանգաբար)


 Օնտոգենետիկական (ձեռք է բերվում կյանքի ընթացքում)

Ըստ կամային ճիգերի՝

 Կամային
 Ոչ կամային

Ըստ հոգեկանի ակտիվության՝

 Շարժողական – ընկած է գրի , քայլքի հիմքում։ Լավ զարգացած է պարողների


մոտ։
 Հուզական
 Բառատրամաբանական
 Պատկերավոր

Ըստ ինֆորմացիայի պահպանման տևողության՝

 Կարճատև
 Երկարատև
 Սենսորային (զգացող)
 Օպերատիվ

22․Հիշողության հիմնական բնութագրերը


 Ծավալ – որքան մեծ է հիշողության ծավալը՝ այնքան մեծ է ինֆորմացիան
մտապահելու ունակությունը։
 Վերարտադրման արագություն
 Վերարտադրման հստակություն
 Տևողություն
23․ Հիշողության խանգարումները
 Հիպոմնեզիա
 Հիպերմնեզիա
 Ամնեզիա
 Պարամնեզիա

Ամնեզիա – հիշողության մասնակի կամ ամբողջական կորուստն է՝

 Ռետրոգրադ – չի հիշվում տրավմային նախորդող դեպքերը։


 Անտերոգրադ – չի հիշվում տրավմային հաջորդած դեպքերը։
 Անտերոռետրոգրադ – չի հիշվում տրավմային և նախորդած և հաջորդած
դեպքերը։
 Պրոգրեսիվ – աստիճանաբար հիշողության կորուստն է։
 Ֆիքսային – ընթացիկ դեպքերը չեն հիշվում։
 Վերարտադրողական – կոնկրետ պահին անհրաժեշտ ինֆորմացիայի
վերարտադրման անհրաժեշտությունն է։

Պարամնեզիա

 Կոնֆաբուլյացիա – հիվանդը խոսում է այնպիսի դեպքերի մասին , որոնք


երբեք չեն եղել իր կյանքում։
 Փսևդոռեմինիսցենցիա – անցյալը , ներկան խառնվում են իրար։
 Կրիպտոմնեզիա – ուրիշի մտքերն ու գաղափարները վերագրում են իրենց։
 Էխոմնեզիա – նման է դե-ժա-վյու-ին , բայց սա ախտաբանություն է , իսկ դե-
ժա-վյուն բնորոշ է մարդկանց։

24․Ուշադրություն , տեսակները
Ուշադրությունը գիտակցության կենտրոնացումն ու ուղղվածությունն է դեպի որևէ
առարկա կամ երևույթ։

Տեսակները՝

 Կամածին – այս դեպքում մարդը նպատակադրված փորձում է կենտրոնանալ


որևէ երևույթի վրա։
 Ոչ կամածին – մարդը չի կամենում ուշադրություն դարձնել։
 Հետկամածին – աշխատանքը այնքան հետաքրքիր է թվում , որ լրացուցիչ
ջանքեր չեն պահանջվում ուշադրությունը կենտրոնացնելու վրա։

25․Ուշադրության հատկանիշները
 Կայունություն
 Տեղափոխելիություն – ուշադրությունը տեղափոխվում է մի օբյեկտից մյուսը։
 Ընտրողականություն – մարդն ինքն է ընտրում , թե որ օբյեկտի վրա դարձնի
ուշադրությունը
 Ծավալ – որքան մեծ է ուշադրության ծավալը՝ այնքան ավելի շատ
ինֆորմացիա է ընկալվում։
 Բաշխում – մարդը կարողանում է միաժամանակ մի քանի օբյեկտի վրա
կենտրոնացնել ուշադրությունը։
 Կենտրոնացում

26․ Ուշադրության հոգեախտաբանություն


 Ցրվածություն – ուշադրության կենտրոնացման խախտումն է։
 Հյուծվածություն – աստիճանաբար ուշադրության ինտենսիվության նվազումն
է։
 Ուշադրության նեղացում
 Դժվարաշարժություն

27․Մտածողության բնույթն ու տեսակները


Մտածել նշանակում է բացահայտել այն օրինաչափությունները , որոնք ակնհայտ չեն
, այլ թաքնված են երևույթների խորքային հարաբերություններում։ Մարդը սկսում է
մտածել այն ժամանակ , երբ որևէ խնդրի առջև է կանգնած լինում։ Կապված է այլ
գործընթացների հետ՝ ընկալում , ուշադրություն , հիշողություն։ Այն
փոխկապակցված է խոսքի հետ։

Տեսակները՝

1․Ըստ բովանդակության՝

 Ակնառու – գործնական
 Ակնառու – պատկերավոր
 Բառատրամաբանական

2․Ըստ խնդրի լուծման՝

 Տեսական
 Գործնական

3․Ըստ նորույթի աստիճանի՝

 Ստեղծագործական
 Վերարտադրողական

4․Ըստ ուղղվածության՝

 Իրական – ուղղված է դեպի արտաքին աշխարհ։


 Աուտիստիկ – ուղղված է դեպի սեփական ներաշխարհ։

5․Ըստ գործընթացի ժամանակի՝


 Տրամաբանական – փուլ առ փուլ , գիտակցված , դանդաղ
 Ինտւիտիվ – արագ , փուլերը բացակայում են , անգիտակից

28-29․ Մտածողություն և խոսք


Դրանք փոխկապակցված են իրար հետ։ Խոսքի հիմնական ֆունկցիաները՝
սիգնիֆիկատիվ և հաղորդակցման։ Մարդկանց միջև շփումը հնարավոր է դառնում ,
երբ բոլորն օգտագործում են միևնույն խոսքային նշանները։

Խոսք՝

 Արտաքին (գրավոր , բանավոր)


 Ներքին (օր․երբ մարդն ինքն իր մտքերով է , երևակայելու դեպքում)

30․Մտածողության խանգարումները
1․ Ըստ տեմպի՝

 Մենտիզմ – մտքի արագաշարժությունն է


 Մուտիզմ – մտքի դանդաղաշարժությունն է
 Շպերունգ – մտքի բացակայությունն է

2․Ըստ կառուցվածքի՝

 Հանգամանություն – երբ հիվանդը կենտրոնանում է մի մտքի վրա և խառնում


առաջնայինը երկրորդայինից։
 Մտքի ճեղքվածություն – երբ 2 մտքերի միջև կապը բացակայում է։
 Անկապություն – երբ հիվանդը չի կարողանում արտահայտել իր մտքերը։
 Խոսքային ստերեոտիպաներ – երբ հիվանդը անընդհատ նույն միտքն է
արտահայտում ։
 Նեոլոգիզմ – հիվանդների կողմից նոր բառերի առաջացումն է։ օր․ծաղկար
բառը՝ ծաղիկ և կարմիր բառերից։

3․Ըստ բովանդակության՝

 Կպչուն մտքեր – այսպիսի մտքերից հիվանդները ցանակնում են ազատվել ,


բայց չեն կարողանում։ Կպչուն մտքերը հանգեցնում են կպչուն մղումների․
տարբերում են՝ նուլոֆոբիաներ (վախ հիվանդությունից) – օր․կարդիոֆոբիա –
վախ սրտի հիվանդությունից։ սոցիոֆոբիա – օր․ անթրոպոֆոբիա , լալոֆոբիա։
վախ տարածությունից – օր․կլաուստրաֆոբիա – վախ փակ
տարածությունից , գիպսոֆոբիա – վախ բարձրությունից։
զոոֆոբիա – վախ կենդանիներից։
 Գերարժեք մտքեր – ի տարբերություն կպչուն մտքերի այս դեպքում
հիվանդները չեն ցանկանում ազատվել վատ մտքերից , այլ
ընդհակառակը՝ ավելի են զարգացնում և խորացնում իրենց
մտքերը։
 Զառանցանքներ – այս մտքերը իրական հիմքեր չունեն։ Տարբերում
են՝ հիպոխոնդրիկ զառանցանք – հիվանդին թվում է , թե ինքն
անբուժելի հիվանդ է։ նիհիլիստական – հիվանդին թվում է , թե իր
օրգանները չեն գործում։ ինքնամեղադրման , մեծամոլական ,
թունավորման , խանդի , ազդեցության։

You might also like