You are on page 1of 15

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ ԿՀՍ
ԲԱԺԻՆ՝ Հոգեբանություն
ԿՈՒՐՍ՝ 3-րդ
ԱՌԱՐԿԱ՝ Հոգելեզվաբանություն
ԹԵՄԱ՝ Խոսքի ըմբռնումն ու հասկացումը
ԴԱՍԱԽՈՍ՝ Սուսաննա Փիլոսյան, Անի Նազարյան
ՈՒՍԱՆՈՂ՝ Անի Սարգսյան

ԵՐԵՎԱՆ 2019
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն----------------------------------------------------------------------------------------3

Խոսքի ֆիզիոլոգիական մեխանիզմները---------------------------------------------------------5

Խոսքի ըմբռնման և հասկացման մակարդակները----------------------------------------------

Եզրակացություն-------------------------------------------------------------------------------------

Գրականության ցանկ--------------------------------------------------------------------------------
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Խոսքը լեզվի արտաքին դրսևորումն է: Այն ծագել է մարդու պատմական

զարգացման ընթացքում՝ մարդկանց համատեղ գործունեության շնորհիվ: Խոսքը մարդու

էվոլյուցիայի ընթացքում զարգացած և ամրակայված վերբալ (բանավոր)

ունակությունների համակարգ է:

Ֆիլոգենեզում, խոսքի զարգացման նախնական փուլերում, հնչյունային

ազդարարներն աստիճանաբար իմաստավորվել, որոշակի ձայնային տեսք են ստացել և

դարձել են բառեր: Բառերի միջոցով մարդն արտահայտել է պրակտիկ գործունեության

ընթացքում իր կողմից հայտնաբերված երևույթների փոխադարձ կապը և

կենսապայմանների մասին պարզունակ տեղեկությունները: Հետագայում, երբ

ձևավորվեց հաղորդակցական (կոնտեքստային) խոսքը, մարդն ինքն իրեն սկսեց

ճանաչել որպես շփման և գործունեության սուբյեկտ: Խոսքի յուրացումը լրիվ

վերակառուցեց մարդու իմացական և պրակտիկ գործունեությունը, շփումն այլ

մարդկանց հետ: Բառերի միջոցով էր ձևակերպվում մարդու գործունեության նպատակը,

ինչը նրա գործողություններն ավելի գիտակցված և նպատակաուղղված էր դարձնում:

Խոսքը զարգացել է մտածողության զարգացմանը զուգահեռ: Այն մտքերի

ձևակերպման և հաղորդակցման միջոց է: Խոսքի միավորներն են հնչյունը, բառը,

նախադասությունը: Նախադասության կառուցվածքը համապատասխանում է տվյալ

լեզվի քերականական, ոճաբանական կանոններին և չափանիշներին:


Խոսքը նպաստում է իմացական բոլոր գործընթացների և գիտակցության

զարգացմանը:

Խոսքի միջոցով են զարգանում նաև մարդու հույզերն ու զգացմունքները,

ձևավորվում է կամքը:

Խոսքի հուզականությունն արտահայտվում է մտքի պատմողական,

բացականչական, հարցական և հարկադրական երանգավորումներով: Խոսքում

արտահայտվում ենխոսողի հոգեբանական առանձնահատկությունները:

Խոսքն ունի հետևյալ գործառույթները.

 Մտածողության՝ մարդու մտքերի և ապրումների ծածկագրման և

ձևակերպման,

 Հաղորդակցման՝ գիտելիքների, ապրումների հաղորդման, փոխըմբռնման,

փոխներգործության,

 Իրականության ճանաչման՝ իմացական բոլոր գործընթացների

ուղղորդման, կազմակերպման, ձևավորման ու զարգացման,

 Սեփական անձի ճանաչման՝ ինքնագիտակցության ձևավորման

 Հասարակական՝ պատմական փորձի պահպանման հաղորդման

 Սեփական և ուրիշ մարդկանց վարքի կարգավորման սոցիալականացման:


ԽՈՍՔԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Ըստ Ի.Պ.Պավլովի՝ իրականության արտացոլման 1-ին ազդարարային

համակարգը գործում է կոնկրետ գրգռիչների առկայությամբ, երկրորդը՝ առարկաներին

կամ երևույթներին փոխարինող անվանումներով՝ խոսքով: Խոսքային գործունեության

մեխանիզմը երկրորդ ազդարարային համակարգն է: Երկրորդ ազդարարային

համակարգով ստացված տեղեկույթը, որով կատարվոում են վերացական

մտածողության գործընթացները, մշակվում է ձախ կիսագնդում: Խոսքի շարժողական

կենտրոնը Բրոկայի կենտրոնն է: Ֆրանսիացի մարդաբան, վիրաբույժ Պ. Բրոկան այս

կենտրոնը հայտնաբերել է 1861 թ. Ին: Բրոկայի կենտրոնը տեղակայված է ուղեղի ձախ

կիսագնդի ճակատային բլթի հետին մասում, հիմքի մոտ: Նրա գործառույթը խոսքի

արտասանական կողմի իրականացումն է: Բրոկայի կենտրոնի վնասման դեպքում

բանավոր խոսքը դժվարանում է՝ մարդն արտասանական սխալներ է թույլ տալիս,

դանդաղ է խոսում, խոսքը կարող է անհասկանալի դառնալ:

Խոսքը իմաստավորելու՝ Վերնիկեի կենտրոնը, գտնվում է վերին քունքային

գալարի հետին մասում: Գերմանացի նյարդաբան, հոգեբույժ, Կ.Վերնիկեն այն

հայտնաբերել Է 1874 թ.-ին: Այս կենտրոնի գործառույթը խոսքի իմաստի արտացոլումն է:

Կենտրոնի վնասվբածքի դեպքում մարդը չի կարողանում հասկանալ լսած բառերի

իմաստը, խոսքում արտահայտվում են անիմաստ վանկեր, բառեր, հաճախ բառերը

տեղին չեն օգտագործվում: Հետագայում պարզվեց, որ Բրոկայի և Վերնիկեր

կենտրենները միմյանց հետ կապված են նյարդաթելերի խրձով:


Գրավոր խոսքի կենտրոնը գլխուղեղի քունքային, ծոծրակային և գագաթային

բլթերի սահմանագծում է: Վնասվածքի դեպքում, մարդը գրված տեղեկույթը չի

ճանաչում: Չնայած խոսքի կենտրոնների այս տեայնացմանը, երկրորդ ազդարարային

համակարգի գործունեությունը պայմանավորված է ամբողջ գլխուղեղի աշխատանքով.

Խոսքի գործառույթների խախտումներ կարող են դիտարկվել նաև ուղողի այլ

հատվածների վնասման դեպքում:

Խոսքի ֆիզոլոգիական հիմքերն ուսումնասիրեցին նաև Գ. Լազրյանը, Բ. Ռիսը, Լ.

Ա. Շվարցը, Օ. Ա. Վինոգրադովան, Տ. Ն. Ուշակովան: Նրանք բացահայտեցին, որ բառերը

մարդու նյարդային համակարգում պահվում են միմյանց հետ կապված կառույցների

ձևով: Այդ կառույցներն ստացան «վերբալ ցանց», «սեմանտիկ դաշտ» անվանումները:

Պ. Կ. Անոխինի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խոսքային

գործունեության ֆիզիոլոգիական հիմքը մի քանի ֆունկցիոնալ համակարգերի բարդ

կառույց է: Այդ կատույցի մեջ եղած որոշ համակարգեր իրականացնում են միայն

խոսքային գործունեություն, մյուսները սպասարկում են նաև գործունեության այլ

տեսակներ: Խոսքն իրականանում է ինչպես պարզ՝ գրգռիչ ռեակցիա իրականացնող,

այնպես էլ բարդ մեխանիզմ է խոսքի ներքին ծրագրավորման մեխանիզմը:

XX 50-ական թթ.-ին Ն. Խոմսկին և առաջարկեց Գեներատիվ լենգվիստիկայի

տեսությունը, համաձայն որի՝ մարդն ի ծնե լեզվի յուրացման բնածին մեխանիզմ ունի,

որի աշխատանքային ծրագրում դրված են լեզվական ընդհանրական կանոնները: Իր

արտահայտությունները ձևակերպելու ընդունակությունը մարդու գենետիկ ծրագրի մի

մասն է կազմում: Ըստ Խոմսկու՝ դրանով է պայմանավորված այն զարմանալի


արագությունը, որով երեխան յուրացնում է լեզուն, անկախ նրանից, թե ո՞րն է նրա

մայրենի լեզուն: Բոլոր ազգերի երեխաների խոսքի զարգացումն ընթանում է նույն

փուլերով՝ գեղգեղանք, թոթովանք առանջին բառերի արտասանություն (1 տարեկան), 2

բառով նախադասություն (1,5 տարեկան) և բարդ քերականական կառուցվածքով խոսք

(4-5), որ 2,5-6 տարեկանը համարվում է խոսքի զարգացման սենզիտիվ փուլ: Բավական

է, որ երեխան, լեզվի յուրացման ժառանգական մեխանիզմով սովորի տվյալ

քերականական կանոններն ու հասկացությունները, նա կարող է անսահման

քանակությամբ նախադասություններ կազմել, որոնք ուրիշներից չէր լսել:


ԽՈՍՔԻ ԸՄԲՌՆՄԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

Խոսքի ըմբռնումն ու խոսքային արտահայտության հետևում եղած իմաստի

վերծանման գործընթացն է: Որպեսզի մարդը քերականական կառուցվածք ունեցող

խոսք հասկանա, նա պետք է խոսքի կառուցման օրինաչափությունների մասին որոշակի

գիտելիքներ ունենա:

Ըմբռնման մակարդակներն արտացոլում են ինչպես խոսքային ազդակների

մշակման հաջորդականությունը, այնպես էլ խոսքային հաղորդագրությունների

կառուցման մակարդակները: Այդ մակարդակներից առաջինը խոսքի չգիտակցվող

մակարդակն է: Երբ մենք գիրք ենք կարդում կամ մեկի հետ խոսում ենք, չենք գիտակցում,

որ նշաններից (բառերից) կամ ձայնային ազդակներից վեր ենք հանում նրանց

իմաստները: Մենք չենք էլ գիտակցում, թե ինչպես անցանք արտասանվածի (կամ

գրվածի) իմաստին: Խոսքի հասկացման ընդունակությունը ժառանգական չէ: Այն

զարգանում է երեխայի աշխարհաճանաչման և քերականության յուրացմանը

զուգընթաց:

Առանձին ձայների ըմբռնումը կատարվում է զգայության մակաևդակում:

Բազմակի կրկնությունների արդյունքում այդ ձայների միջև եղած կապերն

ամրապնդվում են, և մարդու գիտակցության մեջ ձևավորվում է բառի պատկերը:

Հետագայում խոսքային նոր բաղադրամասերի ըմբռնումը հենվում է արդեն ձևավորված

կապերի վրա:
Խոսքի ըմբռնման բոլոր մակարդակներում, ձայնային տարբեր կառուցվածքներ

(հնչյուններ, բառեր…) լսելիս, եթե նույնիսկ դրանք անիմաստ կապակցություններ են,

բայց թեկուզ մի փոքր նման են իր իմացած լեզվի քերականական կառույցներին,

ռեցիպիենտն (ստացող) աշխատում է դրանց բովանդակություն վերագրել, այսինքն՝

խոսքի ըմբռնումը գնալով գիտակցված է բնույթ՝ ստանում:

Ֆիզիոլոգիական մակարդակում գրավոր խոսքի ըմբռնումը կատարվում է

ընթերցվող նյութի մի մասից մյուսին աչքերի թռիչքաձև անցումներով:Ենթադրվում է, որ

խոսքն ըմբռնված է, երբ աչքերի շարժումն ավարտվում է: Նույնիսկ եթե բառերում

սխալներ կան, բայց ծանոթ բառեր են հիշեցնում, դրանք ծանոթ բառերի նման են

ընկալվում:

Խոսքի զարգացմանը զուգընթաց՝ սկսում է գործել ապերցեպցիայի մեխանիղմը՝

նոր ըմբռնվելիք բովանդակությունը համեմատվում է նախկինում այդ կամ նման

երևույթի ըմբռնած պատկերի հետ: Հենց նախկին փորձի ազդեցությամբ է

պայմանավորված, թե երեխան նոր նյութն ինչպես կընկալի:

Ավելի ուշ՝ խոսքի ըմբռնման ժամանակ գործում է կանխատեսման

հավանականության մեխանիզմը: Լսողի (ռեցիպիենտի) ակտիվությունը դրսևորվում է

նրանում, որ նա հաճախ չի սպասում, թե հաղորդողը (պրոդուցիենտը) իրեն ինչ կասի:

Նախկին փորձի և իրադրության համադրման արդյունքում, հավանականության հիման

վրա, նա եղրակացության է գալիս ՝ կանխատեսումյ է, թե խոսքն ինչ շարունակություն

կունենա: Սա կանխատեսման հոգեբանական մեխանիզմն է , որ գործում է նաև խոսքի

ըմբռնման ժամանակ : Ջ. Միլլերի կարծիքով՝ ունկնդրին սկսում է ենթադրել, թե խոսքն


ինչպես է ավարտվելու: Այդ ենթադրության հիման վրա նա նոր ազդակ (պատասխան) է

ձևավորում, համեմատում է լսածի հետ և համարժեք բաղադրամասերի

փոխանակություններ է կատարում:

Առաջին ձորձը կարող է և անհաջող լինել: Եթե այդպես է լինում, առաջ են

քաշվում նոր, ավելի հավանականտարբերակներ, որոնք իմացական ամբողջ դաշտում

ստուգվում են: Դրանք կա՛մ հաստատվում են, կա՛մ էլ գործընթացը նորից է սկսվում:

Լսելիս հաղորդագրության իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է բառերի

միջև իմաստային կապեր ստեղծել: Տվյալ արտահայտության իմաստը բացահայտվում է

կապերի ճիշտ համադրության դեպքում: Այդ պատճառով էլ հոգեբանական իմաստով

հասկանալը կարող է տարբեր որակ և խորություն ունենալ:

Հասկացման առաջին մակարդակում մարդն ուղղակի հասկանում է , թե խոսքն ինչի

մասին էր, սակայն բովանդակությունը վերարտադրել չի կարող: Երկրորդ

մակարդակում՝ հաղորդված մտքի իմաստային բովանդակությունը, զարգացումն ու

հիմնավորումները հասկացվում են. Մարդը կարող է ասել, թե կոնկրետ ի՞նչ ասվեց, ի՞նչ

միտք արտահայտվեց: Երրորդ՝ բարձրագույն մակարդակում, մարդը կարող է ասել, թե

այդ միտքն ինչո՞ւ հայտնեցին, խոսքը ի՞նչ մակարդակում և խոսքային ի՞նչ միջոցներով

էր կառուցված (ինչպե՞ս ձևակերպեցին): Այս դեպքում լսողը հասկանում է խոսողի

մոտիվները, որ մղել էին նրան հենց այդպե՛ս, և ոչ թե մի այլ կերպ արտահայտվել: Նա

կարողանում է հասկանալ, թե այդ արտահայտությունն անելիս նա ի՞նչ նկատի ուներ:


Հասկացման մակարդակը պայմանավորված է ոչ միայն մարդու

ընդունակություններով, այլև հաղորդվող նյութի բովանդակությամբ և նորույթով:

Բնական է, որ որքան մարդը տվյալ հաղորդագրության շրջանակներում շատ

գիտելիքներ ունի, այնքան կապեր ստեղծելու հնարավորությունը շատ է, ապերցեպցիան

լավ է կատարվում, ուստի նյութի հասկացման համար ավելի մեծ հնարավորություններ

են ստեղծվում:

Խոսքի ըմբռնումն ընտրողական բնույթ ունի: Դա պայմանավորված է հաղորդվող

նյութի կարևորությամբ և իրադրությունը կամ խոսակցության կոնտեքստին

համապատասխանատվությամբ (ռելեվանտությամբ): Ըմբռնման ընտրողականությունը

նպաստում է, որ մարդն ընտրի իր համար կարևոր հաղորդագրությունը կամ նրա

կարևոր մասը, անտեսելով այն, ինչը կարևոր չէ կամ իր սպասումներին,

ցանկություններին չի համապատասխանում: Տեղեկույթի ընտրությունը նրա

մեկնաբանման գործընթացին որոշակի ուղղվածություն է տալիս:

Բացի խոսքի իմաստային կողմից, խոսքի ըմբռնումը պայմանավորված է նաև նրա

ֆիզիկական հատկություններից:

Խոսքը դիմացինին մատչելի դարձնելու համար պետք է նկատի ունենալ, որ

ֆիզիկական իմաստով այն հաճախականության և ինտենսիվության

փոփոխություններով ձայների համադրություն է:


 Խոսքը մաքսիմալ հասկանալի է 40 դեցիբել ինտենսիվության դեպքում: 10

դեցիբել ինտենսիվությամբ հաղորդված հնչյունները՝ որպես կապակցված

բառեր չեն ընկալվում:

 Եթե խոսքն աղմուկի պայմաններում է ընթանում, այն պետք է 10

դեցիբելով գերազանցի աղմուկին: Խոսքի ընկալումը հատկապես

դժվարանում է ցածր հաճախականությունների աղմուկի պայմաններում:

2-3 ձայների առկայության դեպքում խոսողի ձայնը կարող է տարբերակվել:

Բայց եթե միաժամանակ 4 և ավելի ձայն կա, մարդու խոսքը չի կարող

առանձնանալ:

 Խոսքը հասկանալուն օգնում է խոսողին տեսողական վերահսկողության

տակ պահելը, լսողի համար սովորական բառակազմի, նշանակալի

ինտենսիվության, դժվար արտահայտություննեը պարզ միջոցներով

ներկայացնելը:

 Խոսքի օպտիմալ տեմպը րոպեում 70 բառ է, մաքսիմումը՝ 120:

 Երկար բառերն ավելի լավ են ճանաչվում և հասկացվում, քան կարճերը:

Առանձին արտահայտության (ֆրազայի) ծավալը չպետք է գերազանցի 7 +-2

բառը:

 Ավելի կարևոր նշանակություն ունեցող բառերը պետք է դնել

արտահայտության սկզբում:
 Ձայնային հաճախականությունների միօրինակությունը, երկար

դադարները (պաուզաները) խոսքի ըմբռնումը դժվարացնում են: Խոսքը

դժվար է ըմբռնվում նաև դադարների բացակայության դեպքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, խոսքը լեզվի արտաքին դրսևորումն է, որը ծագել է մարդու

պատմական զարգացման ընթացքում՝ մարդկանց համատեղ գործունեության շնորհիվ:

Խոսքը մարդու էվոլյուցիայի ընթացքում զարգացած և ամրակայված վերբալ (բանավոր)

ունակությունների համակարգ է: Խոսքի ըմբռնումն ու խոսքային արտահայտության

հետևում եղած իմաստի վերծանման գործընթացն է: Որպեսզի մարդը քերականական

կառուցվածք ունեցող խոսք հասկանա, նա պետք է խոսքի կառուցման

օրինաչափությունների մասին որոշակի գիտելիքներ ունենա:

Ըմբռնման մակարդակներն արտացոլում են ինչպես խոսքային ազդակների մշակման

հաջորդականությունը, այնպես էլ խոսքային հաղորդագրությունների կառուցման

մակարդակները: Այդ մակարդակներից առաջինը խոսքի չգիտակցվող մակարդակն է:


Երբ մենք գիրք ենք կարդում կամ մեկի հետ խոսում ենք, չենք գիտակցում, որ նշաններից

(բառերից) կամ ձայնային ազդակներից վեր ենք հանում նրանց իմաստները: Մենք չենք

էլ գիտակցում, թե ինչպես անցանք արտասանվածի (կամ գրվածի) իմաստին: Խոսքի

հասկացման ընդունակությունը ժառանգական չէ: Այն զարգանում է երեխայի

աշխարհաճանաչման և քերականության յուրացմանը զուգընթաց: Ըմբռնման

ընտրողականությունը նպաստում է, որ մարդն ընտրի իր համար կարևոր

հաղորդագրությունը կամ նրա կարևոր մասը, անտեսելով այն, ինչը կարևոր չէ կամ իր

սպասումներին, ցանկություններին չի համապատասխանում: Տեղեկույթի ընտրությունը

նրա մեկնաբանման գործընթացին որոշակի ուղղվածություն է տալիս:

Բացի խոսքի իմաստային կողմից, խոսքի ըմբռնումը պայմանավորված է նաև նրա

ֆիզիկական հատկություններից: Առանձին ձայների ըմբռնումը կատարվում է

զգայության մակաևդակում: Բազմակի կրկնությունների արդյունքում այդ ձայների միջև

եղած կապերն ամրապնդվում են, և մարդու գիտակցության մեջ ձևավորվում է բառի

պատկերը: Հետագայում խոսքային նոր բաղադրամասերի ըմբռնումը հենվում է արդեն

ձևավորված կապերի վրա: Խոսքի ըմբռնման բոլոր մակարդակներում, ձայնային

տարբեր կառուցվածքներ (հնչյուններ, բառեր…) լսելիս, եթե նույնիսկ դրանք անիմաստ

կապակցություններ են, բայց թեկուզ մի փոքր նման են իր իմացած լեզվի քերականական

կառույցներին, ռեցիպիենտն (ստացող) աշխատում է դրանց բովանդակություն

վերագրել, այսինքն՝ խոսքի ըմբռնումը գնալով գիտակցված է բնույթ՝ ստանում:

Հասկացման մակարդակը պայմանավորված է ոչ միայն մարդու

ընդունակություններով, այլև հաղորդվող նյութի բովանդակությամբ և նորույթով: Որքան


մարդը տվյալ հաղորդագրության շրջանակներում շատ գիտելիքներ ունի, այնքան

կապեր ստեղծելու հնարավորությունը շատ է, ապերցեպցիան լավ է կատարվում, ուստի

նյութի հասկացման համար ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում:

Եթե խոսքն աղմուկի պայմաններում է ընթանում, այն պետք է 10 դեցիբելով

գերազանցի աղմուկին: Խոսքի ընկալումը հատկապես դժվարանում է ցածր

հաճախականությունների աղմուկի պայմաններում: Խոսքը հասկանալուն օգնում է

խոսողին տեսողական վերահսկողության տակ պահելը, լսողի համար սովորական

բառակազմի, նշանակալի ինտենսիվության, դժվար արտահայտություննեը պարզ

միջոցներով ներկայացնելը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Սուսաննա Փիլոսյան «Ընդհանուր հոգեբանություն» Եր. 2017 էջ 284-288

2. Бурлаков Ю. А. Механизмы речи и мышления. М.: Изд-во Моск. ун-та, 1995-64 с.

3. Выготский Л.С. Орудие и знак в расвитии ребенка. Собр. Соч. т.б.М.: Педагогика,

1984. С. 5-37

You might also like