You are on page 1of 5

Տեքստագիտություն

Տեքստը այն գրավոր կամ բանավոր նախադասությունը կամ


նախադասությունների կապակցված ամբողջությունն է, որով ավարտվում է
ասելիքը։
Տեքստ բառը ծագում է լատիներենից և բուն առումով նշանակում է հյուսվածք,
գործվածք, այլև <<կապակցություն>> և <<կապակցված շարադրանք>>։
Բանասիրության մեջ տեքստ ասելով սկզբնապես հասկանում էին
Աստվածաշնչի տեքստը, հետագայում սկսում են հասկանալ ամեն մի գրավոր
խոսք։ Ժամանակակից լեզվաբանության մեջ տեքստ բառի իմաստն
ընդարձակվել է և նշանակում է ոչ միայն գրավոր տեքստը, այլև բանավորը,
բանավոր պատմած հեքիաթը համարվում է նույնպիսի տեքստ ինչպես գրավորը։
Քերականության այն բաժինը, որը ուսումնասիրում է տեքստը՝ որպես
լեզվաբանության միավոր, նրա կառուցվածքը և առանձնահատկությունները,
կոչվում է տեքստագիտություն։ Այն սերտորեն առնչվում է ոճաբանությանը,
շարահուսությանը և համարվում է նրանց բաժիններից մեկը։

Տեքստի մասերը։ Տեքստը սովորաբար ունենում է


1. սկզբնամաս կամ մուտք
2. հիմնամաս կամ բուն տեքստ
3. ավարտամաս կամ տեքստավերջ։
Սկզբնամասում սովորաբար նախապատրաստվում է բուն տեքստը, պայմաններ
են ստեղծվում այն ավելի լավ հասկանալու և ընթերցողին կամ ունկնդրին
շահագրգռելու համար, բացատրվում են տեքստի նպատակներն ու խնդիրները։
Հիմնական կամ բուն տեքստը հեղինակի մտահաղացման իրականացումն է,
հաղորդման հիմնական բովանդակության շարադրանքը։
Ավարտամաս ավարտվում և ամփոփվում է տեքստը։
Տեքստի սկզբնամասը կարող է առանձնացվել ՝ <ներածություն> կամ
<առաջաբան>, իսկ ավարտամասը՝ որպես <վերջաբան>։

Տեքստի մասերի միավորման ու տրոհման եղանակներն ու միջոցները։


Ինչպես որ նախադասության անդամները միավորվում և տրոհվում են
կետադրական հատուկ նշաններով, այնպես էլ տեքստի մասերը միավորելու ու
տրոհելու համար կամ հատուկ եղանակ ու միջոցներ։ Հարկավոր է տարբերել
տեքստի պարզ ու բարդ կառուցվածքը։
Պարզ կառուցվածքի դեպքում տեքստը ենթարկվում է 1 աստիճանի
բաժանման իրար հաջորդող մասերը ունենում են միևնույն միջոցներն ու
միևնույն տիպի անվանումները։ Պարզ կառուցվածքի տեքստերի մասերը
առանձնացվում են հետևյալ միջոցներով
1. հռոմեական կամ արաբական թվանշաններով
2. պարագրաֆներով՝ $
3. աստղանիշներով և երկրաչափական միավորներով
4. բացատներ թողնելով
5. կարելի է մասերն անջատել՝ մաս 1, մաս 2 և այլն։
Բարդ կառուցվածքի տեքստերի փոքր հատվածները միավորվում են ավելի
ընդարձակ հատվածների մեջ, սրանք էլ ավելի ընդարձակ հատվածների մեջ։
Ամենից տարածված միջոցներից են գլուխները միավորել մասերի կամ
բաժինների, դրանք էլ հատորների կամ գրքերի մեջ։
Վերնագիր։ Ամեն մի գրավոր տեքստ, երբեմն էլ տեքստի ամեն մի հատված
սովորաբար ունենում է վերնագիր։ Անվերնագիր կարող են լինել որոշ
անձնական նամակներ, բանաստեղծություններ, պաշտոնական նամակներ։
Հեղինակ և հասցեատեր։ Ամեն մի տեքստ ունենում է հեղինակ և հասցեատեր։
Հեղինակն այն անձն է , որին պատկանում է տեքստը։
Հասցեատերը այն անձն է, որին ուղղված է տեքստը։
Ծանոթություններ և մեկնաբանություններ։ Հատկապես գիտական տեքստերն
ունենում են ծանոթագրություններ, որոնք պարունակում են տեքստի
վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, հղումներ, պարզաբանումներ։
Ծանոթագրություններն այժմ ընդունված է բերել էջերի վերջում, գլուխների
վերջում։
Տեքստի միավորները։ Տեքստի միավորներն են՝ ասույթը, գերասույթը և
գերասույթների ամբողջությունը։
Տեքստի համար իբրև հաղորդակցման նվազագույն միավոր ծառայող ասույթը
հաղորդման հիմնական նորություն պարունակող մաս է, այն , ինչ հաղորդողն
ուզում է ասել ենթահիմքի մասին։ Ենթահիմքը հաղորդման ելակետն է՝
նախադասության հիմքը, ամենից ավելի քիչ նորություն կամ տեղեկություն
պարունակող մասը։
Ամեն մի տեքստի մեջ, նրա ամեն մի հատվածում կան հաղորդման
տեսակետից համեմատաբար ավելի կարևոր և քիչ կարևոր հատվածներ։
Պարբերության մեջ ենթահիմքի դեր է կատարում նախադասություններից
մեկը, սովորաբար առաջին նախադասությունը, իսկ մնացած
նախադասաությունները ավելացնում են նրա բովանդակության հետ կապված
նորությունները։
Ասույթների խումբը կազմում է գերասույթը, իսկ վերջիններից խումբը՝
գերասույթների բարդ ամբողջությունը։ Գերասույթների բարդ ամբողջությունը
գերասույթի առավել ծավալուն տարբերակն է։
Տեքստի կապակցման միջոցները
1. Շարադասություն
Սա նախադասության կամ նախադասություններ ստեղծելու ընդունված
որոշակի կանոն է։ Այն դրսևորվում է երկու ձևով՝ ուղիղ և շրջուն
շարադասությամբ։ Ուղիղ շարադասության դեպքում նախադասության
ենթական դրվում է առաջին տեղում, երկրորդ տեղում դրվում է ստորոգյալը,
հետո հաջորդում են լրացումները։ Օր ՝ Քամին օրորում է ծաղիկները։ Շրջունի
դեպքում ՝ Ծաղիկները օրորվում են քամուց։
2. Կրկնություն
Կրկնությունը տեքստի կապակցման իրականացման կարևոր եղանակ է։ Սա
արդեն հանդես եկած միավորների նույնական գործածությունն է նոր
միջավայրում։
Օրինակ՝
Մարդի՛կ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լավն եք, մարդի՛կ։
3. Համանիշների գործածություն և զեղչում
Հաճախակի կրկնությունները կարող են թուլացնել ուշադրությունը և
ձանձրացնել։ Այդ պատճառով էլ հաճախ դիմում են բազմազանեցման
եղանակին, այսինքն՝ տվյալ միավորը փոխարինում են համիմաստ միավորով։
Կրկնությունից խուսափելու մյուս եղանակը զեղչումն է։ Զեղչվող բառի
փոխարեն բութ է գործածվում՝ <<Ես գրում եմ գրավորս, իսկ նա՝ ոչ>>։
4. Ցուցական բառեր
Տեքստային կապակցության ամենակարևոր միջոցներից են ցուցական բառերը,
հատկապես ցուցական դերանունները։Ցուցական դերանունները ոչ միայն
ներտեքստային կապեր կարող են ստեղծել, այլև բազմազանեցնում են
նշանակման միջոցները։ Ցուցականների գործածությունը սովորական է
պարբերությունը կազմոց նախադասությունների միջև։
Կապակցական դեր կարող են կատարել նաև անձնական դերանունները,
հատկապես այն դեպքերում, երբ տեքստի շարադրանքը գնում է առաջին կամ
երկրորդ դեմքով։
Օրինակ՝
Ես ճանաչեցի քեզ, իմ անմա՛հ սեր։
Քո այդ հավիտենական քաղցր հայացքը ճանաչեցի ես։
(Ավ Իսահակյան)
5. Նախաբերություն և հետբերություն
Նախաբերությունը ներտեքստային կապակցման այն եղանակն է , որի
դեպքում հղում է կատարվում նախապես ասվածին։ Նախաբերություն
իրականացնող բառերը, բառակապակցությունները և նախադասությունները
կոչվում են նախաբերիչներ։ Այն բառերը որոնց հղում են կատարում
նախաբերիչները, կոչվում են նախընթացներ։
Հետբերության դեպքում հղում է կատարվում ասելիքին, հետբերություն
իրականացնողները կոչվում են հետբերիչներ։ Հետբերիչների դեր ավելի հաճախ
կատարում են՝ հետևյալը, հետևյալները, ստորև բերվող և այլ բառեր ու
բառակապակցություններ։
6. Շաղկապներ և շաղկապական կապակցություններ
Շաղկապները նախատեսված են հենց կապակցության դերի համար, սակայն
այս առումով տարբերություն կա շաղկապների ներնախադասական և
ներտեքստային գործառության միջև։ Տեքստային կապակցության դեր
կատարող շաղկապների թիվը մեծ չէ՝ այնուհետև, ընդհակառակը,
այնուամենայնիվ, այսպիսով, արդ, վերջապես, ընդսմին և այլն։
Տեքսստային շաղկապների դեր են կատարում նաև ցուցականներով և
գոյականներով ու կապական բառերով կապակցությունները՝ այս նպատակով,
այս պատճառով, սրա հետ միասին, սրա համար, բացի սրանից, սրա փոխարեն և
այլն։
7. Միջանկյալ բառեր և բառակապակցություններ
Ներտեքստային կապերը հաճախ իրականացվում են միջանկյալ բառերի,
բառակապակցություններ և նախադասությունների միջոցով։
Տեքստային շաղկապների մեջ դրված մի շարք բառեր կարող են հանդիպել ոչ
միայն առանձին նախադասության սկզբում, այլև որպես յուրատեսակ
միջանկյալ բառեր՝ այսպիսով, վերջապես, վերջիվերջո, ընդհակառակը և այլն։
Կան վերաբերականներ, որոնք կարող են վերաբերվել ոչ թե նախադասությանը,
որի մեջ գտնվում են, այլ նախորդ նախադասույանը կամ խոսքի նախորդ
հատվածին՝ արդարև, իհարկե, իրոք և այլն։
Այս նույն արժեքով կարող են հանդիպել միջանկյալ բառակապակցությունները՝
դե լավ, իմ կարծիքով, ճիշտն ասած և այլն։
Կապակցական ուժեղ կապեր են ստեղծում միջանկյալ նախադասությունները՝
ինչպես նշվել է, ինչպես ասվել է, ինչպես տեսանք, ստորև կիմանաք և այլն։
8. Բայի ժամանակաձևերի օգտագործումը
Ներտեքստային կապի կարևորագույն միջոց է համարվում բայի
ժամանակաձևերի օգտագործումը։ Բայի ժամանակաձևերով կազմված
նախադասությունները միևնույն ժամանակն ընդգրկող երևույթների
արձանագրումն են։
9. Հնչերանգը
Ներտեքստային կապի կարևոր միջոց է համարվում նաև կետադրական
նշանների ճիշտ օգտագործումը։ Հայերենն ունի կետադրության տասնհինգ
նշան, որոնցից յուրաքանչյուրը ճիշտ իր տեղում օգտագործելու դեպքում
իմաստային կապ է սահմանվում ամբողջ տեքստի ներսում։ Հնչերանգով
կարգավորում են ասելիքի շարունակելի լինելը կամ ավարտելու գաղափարը։

You might also like