You are on page 1of 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԾՐԱԳԻՐ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԱՌԱՐԿԱՅԻ


(ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ)

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

Դասիչը՝ 0331 <<Հայոց լեզու և գրականություն>>


մասնագիտության համար

Երևան 2010

1
Հաստատված է՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի խորհրդի 2010թ.
հոկտեմբերի 15-ի թ. 2 նիստումֈ

Բանասիրական ֆակուլտետի դեկան՝ Մարտին Գարեգինի Գիլավյան, բան.


գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Քննարկված է՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական


համալսարանի բանասիրական ֆակուլտետի ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց
լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի 2010թ. հոկտեմբերի 8-ի թ. 4
նիստումֈ

Ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի


ամբիոնի վարիչ՝ Լալիկ Մնացականի Խաչատրյան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կազմող՝ Հովհաննես Նազարեթի Նազարեթյան, բան. գիտ.թեկն., դոցենտ

2
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆֈ Շարահյուսությունը որպես քերականության բաժին,
ուսումնասիրության առարկանֈ Շարահյուսական առավելագույն և նվազագույն
միավորները (նախադասություն և բառ)։
Շարահյուսական կապակցությունֈ Գաղափար շարահյուսական
կաղապարների մասինֈ Շարահյուսական կապակցության տեսակները
(համադասություն, ստորադասություն, ստորոգական)։ Շարահյուսական
կապակցության եղանակները՝ համաձայնություն, հոլովառություն (խնդրառություն,
կառավարում), առդրությունֈ Ուժեղ և թույլ հոլովառություն (խնդրառություն)։
Գաղափար նախադասությունների կապակցման զոդվածական և շարահարական
եղանակների մասինֈ Շարահյուսական միավորների կապակցման միջոցները
ժամանակակից հայերենումֈ
2. ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆֈ Բառակապակցությունը որպես
շարահյուսական միավորֈ Բառակապակցություն և նախադասությունֈ
Բառակապակցություն և բառֈ Բառակապակցության կառուցվածքը (գերադաս և
ստորադաս բաղադրիչներ)։Բառակապակցության տեսակներն ըստ բաղադրիչների
քանակի (երկբաղադրիչ, բազմաբաղադրիչ բառակապակցություններ)։
Բառակապակցության տեսակներն ըստ գերադաս անդամների խոսքիմասային
արժեքի (գոյականական, ածականական, բայական, մակբայական
բառակապակցություններ և այլն). գաղափար արժույթի մասինֈ Ազատ և կայուն
բառակապակցություններֈ Բառակապակցության կաղապարըֈ Բառակապակցության
կիրառությունը նախադասության մեջ և նրանից դուրսֈ Բառակապակցության
վերլուծությունըֈ
3. ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆֈ Նախադասությունը որպես լեզվական միավոր, նրա
էական հատկանիշները (նախադասությունը որպես լեզվական - հաղորդակցական
միավոր, ստորոգում, նախադասության քերականական և հնչերանգային
ձևավորվածությունը)։Նախադասության բնորոշումըֈ
Նախադասության տեսակներն ըստ հնչերանգիֈ Պատմողական, հարցական,
բացականչական, հրամայական և համակցված հնչերանգի նախադասություններֈ
Նախադասության կառուցվածքային տեսակները (պարզ և բարդ, պարզ համառոտ և
ընդարձակ, լրիվ և թերի, միակազմ և երկկազմ)։ Պարզ նախադասության
տեսակներն ըստ հաղորդվող բովանդակության բնույթի (հաստատական և

3
ժխտական)։ Պարզ նախադասության տեսակներն ըստ ստորոգման
արտահայտության (դիմավոր և անդեմ)։
4. Պարզ նախադասության կառուցվածքը. նախադասության անդամներ և
հարակից միավորներֈ Նախադասության անդամների արտահայտությունը (բառով
կամ բառաձևով, կապային կառույցով, բառերի կապակցությամբ արտահայտված
անդամներ)։ Նախադասության անդամների խմբավորումը. գլխավոր և
երկրորդական անդամներֈ Երկրորդական անդամների տարատեսակներըֈ Պարզ
նախադասության կաղապարներըֈ Նախադասության աստիճանական
վերլուծությունֈ
Գաղափար նախադասության տրամաբանական – հոգաբանական
վերլուծության՝ ակտուալ անդամատման մասինֈ
5. Պարզ երկկազմ նախադասությունֈ Նախադասության գլխավոր անդամներֈ
Ենթակա, նրա քերականական ձևավորումըֈ Ենթակայի արտահայտությունը՝
ա) գոյականով և գոյականական դերանուններով, բ) այլ բառերի ու լեզվական
միավորների փոխանվանական կիրառությամբֈ Զեղչված ենթակայով
նախադասությունֈ
Ստորոգյալ, նրա քերականական ձևավորումըֈ Պարզ և բաղադրյալ
ստորոգյալներ. բաղադրյալ ստորոգյալի տարատեսակներըֈ Ստորոգելի և հանգույցֈ
Ստորոգելիի արտահայտությունըֈ Հանգույցի արտահայտությունըֈ Զեղչված
ստորոգյալով նախադասությունֈ
Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը դեմքով և թվովֈ Դիմային
համաձայնության հիմունքներըֈ Թվի քերականական և իմաստային
համաձայնությունըֈ Բակառությունֈ
6. Նախադասության երկրորդական անդամներֈ Նախադասության
երկրորդական անդամների դասակարգման սկզբունքներըֈ Գոյականական և
բայական անդամների լրացումներֈ
Որոշիչ, նրա արտահայտությունըֈ Որոշչի և որոշյալի կապակցությունըֈ
Հատկացուցիչֈ Հատկացուցչի և հատկացյալի իմաստային
փոխհարաբերությունը, արտահայտությունըֈ Հատկացուցչի և հատկացյալի
կապակցություւնըֈ

4
Բացահայտիչֈ Բացահայտչի տարբեր ըմբռնումները հայ
քերականագիտության մեջֈ Բացահայտչի և բացահայտյալի քերականական
հարաբերության հարցըֈ Տրոհումը որպես բացահայտչի ձևավորման միջոցֈ
Բացահայտչի տեսակները, արտահայտությունըֈ Բացահայտչի և բացահայտյալի
կապակցությունըֈ Մասնական բացահայտչի հարցըֈ
7. Բայական անդամի լրացումներֈ Խնդիրներ և պարագաներ, նրանց
տարբերակման հիմունքներըֈ
Խնդիրներ, տեսակներըֈ
Ուղիղ (կրող) խնդիր. ուղիղ խնդրի քերականական ձևավորումըֈ
Նախադասության ներգործական և կրավորական կառույցները, նրանց
փոխակերպումըֈ
Անուղղակի խնդիրներֈ Հոլովային և հոլովակապային անուղղակի խնդիրներֈ
Անուղղակի խնդիրների տարատեսակները (ներգործող, վերաբերության, հանգման,
անջատման, միջոցի, սահմանափակման), նրանց քերականական ձևավորումըֈ
Պարագաներֈ Պարագաների իմաստային տեսակները (տեղի, ժամանակի, ձևի,
չափի, պատճառի, հիմունքի և հակառակ հիմունքի, պայմանի, նպատակի), դրանց
ձևավորումըֈ
8. Նախադասության անդամների բառակապակցական արտահայտությունըֈ
Դերբայական դարձված, նախադասության կողմնակի անդամներֈ
9. Նախադասության համադաս (բազմակի) անդամներ և նրանց
կապակցության եղանակներն ու միջոցներըֈ Բազմակի ենթականեր և ստորոգյալներ
ունեցող նախադասությունների գնահատման հարցը հայ քերականագիտության մեջֈ
Բազմակի լրացումներֈ
10. Շարադասությունֈ Նախադասության անդամների շարադասությունըֈ
Սովորական և շրջուն շարադասությունֈ Նախադասության գլխավոր անդամների
շարադասությունըֈ Լրացումների շարադասությունըֈ Ժամանակակից հայերենի
բառակապակցության և նախադասության անդամների շարադասության
առանձնահատկություններըֈ Շարադասության ոճական արժեքըֈ
11. Տրոհում. նախադասության անդամների տրոհումը, տրոհված լրացումներֈ

5
12. Միակազմ նախադասություն. տեսակներըֈ Միակազմ դիմավոր
(անենթակա) նախադասությունֈ Միակազմ անդեմ նախադասություն,
ենթատեսակները՝ բայական և անվանականֈ Բառ-նախադասությունֈ
13. Շարահյուսական հոմանիշներ. հոմանիշությունը պարզ նախադասության
ոլորտումֈ
14. Նախադասության հարակից միավորներֈ Կոչական. կոչականի
քերականական ձևավորումըֈ Միջանկյալ և ներդրյալ բառեր,
բառակապակցություններֈ
15. ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆֈ Բարդ նախադասության ընդհանուր
բնութագիրը, կառուցվածքըֈ Բարդ նախադասության բաղադրիչների կապակցման
եղանակները (զոդվածական և շարահարական) միջոցներըֈ Զոդվածական և
շարահարական եղանակների զուգորդումը միևնույն բարդ նախադասության մեջֈ
Բարդ նախադասության բաղադրիչների շարահյուսական
հարաբերությունների երկու տեսակները՝ համադասություն և ստորադասությունֈ
16. Բարդ համադասական նախադասություն. բնութագիրը, կառուցվածքը,
կաղապարըֈ Բարդ համադասական նախադասության բաղադրիչների կապակցման
միջոցներըֈ Բարդ համադասական նախադասության տեսակներն ըստ
բաղադրիչների քանակի (երկբաղադրիչ և բազմաբաղադրիչ համադասական
նախադասություններ)։Բարդ համադասական նախադասության տեսակներն ըստ
բաղադրիչների արտահայտած իմաստային հարաբերությունների՝ միավորական,
հակադրական, տրոհական, հավելական կամ հարակցական կապակցություններֈ
Միավորական հարաբերության արտահայտության միջոցները և իմաստային
ենթատեսակներըֈ Համաժամանակության և տարժամանակության
արտահայտությունը բարդ համադասական նախադասություններումֈ
Ներհակական (հակադրական) հարաբերությունը բարդ համադասական
նախադասության կառուցվածքում, նրա իմաստային ենթատեսակները և դրանց
արտահայտության միջոցներըֈ
Տրոհական հարաբերությունը բարդ համադասական նախադասության
կառուվածքում և նրա արտահայտության միջոցներըֈ
Հավելական կամ հարակցական հարաբերությունը բարդ համադասական
նախադասության կառուցվածքում և նրա արտահայտության միջոցներըֈ

6
Բազմաբաղադրիչ համադասական նախադասություն, կաղապարը,
իմաստային տարբեր հարաբերությունների զուգորդումը միևնույն բազմաբաղադրիչ
համադասական նախադասության մեջֈ
Ընդհանուր ենթակայով (կամ ենթականերով) բազմաբաղադրիչ
համադասական նախադասություն, կառուցվածքային յուրահատկությունը,
կաղապարըֈ
17. Բարդ ստորադասական նախադասություն. բնութագիրը, կառուցվածքը,
գերադաս և ստորադաս բաղադրիչները, դրանց կապակցման միջոցներըֈ
Բարդ ստորադասական նախադասության կառուցվածքային
տարատեսակները. երկբաղադրիչ և բազմաբաղադրիչ ստորադասական
նախադասություններ, դրանց կաղապարները։ Ստորադաս բաղադրիչների
շարահյուսական գործառությունները (պաշտոնները) և դրանց որոշման
հիմունքներըֈ Ստորադաս բաղադրիչների դասակարգումն ըստ շարահյուսական
գործառությունների (ենթակա և ստորոգելի, որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ,
խնդիր, պարագա ստորադաս բաղադրիչներ), դրանց ձևավորումըֈ Պարզ
նախադասության անդամներին ոչ հարաբերակից ստորադաս նախադասություններ
(հետևանքի, ամբողջ գլխավոր նախադասության բովանդակությանը լրացնող)։
Միջանկյալ և ներդրյալ նախադասություններֈ
18. Բազմաբաղադրիչ (բազմաբարդ) ստորադասական նախադասությունների
կառուցվածքային տեսակները. տարաստորադասությամբ, ենթաստորադասությամբ,
համաստորադասությամբ և համակցված ստորադասությամբ բարդ ստորադասական
նախադասություններֈ
Բազմաբաղադրիչ (բազմաբարդ) նախադասություն՝ համադասությամբ ու
ստորադասությամբ, այն է՝ բարդ համադասական նախադասություն
ստորադասական բաղադրիչ(ներ)ով զուգակցված. դրանց կաղապարներըֈ
Պարբերույթֈ
19. Բարդ նախադասության հոմանիշությունըֈ Փոխակերպում. բարդ
նախադասության փոխակերպումը պարզի և հակառակըֈ
20. Մեջբերվող խոսք, տեսակները. Ուղղակի խոսքի փոխակերպումը
անուղղակի խոսքի և հակառակըֈ

7
21. Կետադրությունֈ Կետադրական նշանների համակարգը ժամանակակից
հայերենում. տեսակները (առոգանության, տրոհության, բացահայտության
նշաններ)։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ա) Պարտադիր

1. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։


2. Ս. Աբրահամյան, Վ. Առաքելյան, Վ. Քոսյան, Հայոց լեզու, 2-րդ մաս,
Երևան, 1975։
3. Ս. Աբրահամյան, Նվ. Պառնասյան, Հ. Օհանյան, Խ. Բադիկյան,
Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Երևան, 1976։
4. Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի տեսության հիմունքները,
Երևան, 1975։

Բ) Լրացուցիչ

1. Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան,


1976։
2. Ս. Աբրահամյան, Հայոց լեզուֈ Շարահյուսություն, Երևան, 2004։
3. Ս. Աբրահամյան, Հայերենի կետադրությունը, Երևան, 2001։
4. Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. 1, 2, Երևան, 1958, 1964։
5. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Շարահյուսություն, Երևան,
1987։
6. Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզուֈ Շարահյուսություն (բարդ
նախադասություն), Երևան, 1989։
7. Ս. Գյուլբուդաղյան, Ժամանակակից հայերենի շարահյուսություն (Պարզ
նաշադասություն), Երևան, 1978։
8. Ռ. Իշխանյան, Արդի հայերենի շարահյուսությունֈ Պարզ
նախադասություն, Երևան, 1986։

8
9. Հ. Հարությունյան, Անդեմ նախադասությունները ժամանակակից
հայերենում, Երևան, 1988։
10. Ժ. Ճշմարիտյան, Դերբայական դարձվածը արդի հայերենում, Երևան,
1961։
11. Ա. Մարության, Արդի հայերենի շարահյուսության հարցեր, Երևան, 2003։
12. Ա. Պապոյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի
շարահյուսություն, Երևան, 2003։
13. Նվ. Պառնասյան, Շարահյուսական համանիշները ժամանակակից
հայերենում, Եր., 1970։
14. Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն,
Երևան, 1970։
15. Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Երևան,
1975։
16. Վ. Քոսյան, Նախադասության վերլուծության հարցեր, Երևան, 1975։

You might also like