You are on page 1of 5

<<Անհամարժեք բառապաշար>>

հասկացությունը,
Անհամարժեք բառային խմբեր,անհամարժեք
բառապաշարի թարգմանության ձևերը.

Բնագրի լեզվի բառային միավորները,որ չունեն


համապատասխան բառային համարժեք թարգմանվող
լեզվում, կոչվում են անհամարժեք բառապաշար։Բնագրի
լեզվի անհամարժեք բառային միավորները հասկացվում
են այն հանգամանքից, որ այն չունի իր նմանը
թարգմանվող լեզվի բառային համակարգում,
այսինքն`<<պատրաստի խոսք>> կամ կայուն
արտահայտություն, որը կարելի է վերցնել և փոխանցել
թարգմանության մեջ(Լատիշև)։
Անհամարժեք բառապաշար_ լեզուներից մեկի լեզվական
միավորներ,որոնք չունեն ոչ ամբողջական, ոչ մասնակի
համարժեքներ այլ լեզվի բառային
շարքերում(Բարխուդարով)։
Անհամարժեք բառերը Լ.Ս. Բարխուդարովը
դասակարգում է լեզվական միավորների երեք խոշոր
տիպերի.
1. հատուկ անուններ,աշխարհագրական
անվանումներ, հաստատությունների
անուններ,կազմակերպություններ, թերթեր և այլն։
Անհամարժեք համարվում են ոչ միայն քիչ հայտնի
անուններն ու ազգանունները, այլ նաև ներքին ձև
ունեցող անունները,այսինքն
պատճառաբանված,առաջին հերթին այսպես
կոչված <<խոսող անունները>>. Մոլչալին,
Սկոտինիկ,ենթասպա Պրիշիբեևը։
2. Իրակություններ_բառեր,որոնք արտահայտում են
առարկաներ, հասկացություններ և իրավիճակներ,
որոնք գոյություն չունեն այլ լեզվով խոսող
մարդկանց գործնական փորձում,օրինակ, ազգային
խոհանոցի ուտեստների անունները, ժողովրդական
հագուստի տեսակները,այսինքն նյութական և
հոգևոր մշակույթի առարկաները։
3. <<Պատահական բացեր>>_ լեզուներից մեկի
բառային միավորներ, որոնք ինչ_որ պատճառներով
չունեն համարժեք այլ լեզվի բառային կազմում։
Անհամարժեք բառերի գոյության պատճառները.
1. Ժողովրդի կյանքում առարկայի կամ երևույթի
բացակայությունը։
2. Թարգմանվող լեզվում հասկացության
բացակայությունը _առարկան կա, իսկ բառը
ոչ( օրինակ ռուսերենում сутки, անգլերենում day and
night,24 hours.)
3. Լեզուների լեզվաոճական բնութագրերի
տարբերությունը (ռուսերենում զարգացած է
ածանցների համակարգը.дочь_дочка-доченька,
անգլերենում այդպիսին չկա։
Անհամարժեք բառերի փոխանցման եղանակներ.
1. Տառադարձություն/ գրադարձություն.
ձայնային համակարգի փոխանցումը լեզվում.
(pub_паб, realtor_риелтор)։
Տառադարձություն_թարգմանական հնարք, որի
հիմքում հնչյունական սկզբունքն է,
այսինքն,օրինակ,օտարալեզու անունների
հնչյունների ռուսերեն տառերով փոխանցումը կամ
հակառակը։
Գրադարձություն_թարգմանական հնարք, որը
հիմնված է օտար բառերի գրաֆիկական պատկերի
փոխանցման վրա,այսինքն տառերի
փոխանցման։Այս մեթոդի էությունը հետևյալն է.
Փոխառվում է օտարալեզու բառը, որը գրավոր
խոսքում պատկերվում է թարգմանվող լեզվի
տառերով, իսկ բանավոր խոսքում հարմարեցվում է
թարգմանության լեզվի արտահայտման նորմերն։
2. Պատճենում.կրկնվում է բուն բառի կամ
արտահայտության ներքին ձևը(great jury- большой
жюри).
Պատճենումը ևս մեկ եղանակ է նոր բառի
ստեղծման,արտահայտության կամ բուն բառի
բառապաշարի փոխանցման համար, որը
մատնանշում է կոնկրետ իրողությունը և չի
համապատասխանում թարգմանության լեզվին։
Սա յուրահատուկ եղանակ է, որը բովանդակում է
այն, որ բառի բաղադրիչները կամ
բառակապակցությունները փոխանցվում են
թարգմանության լեզվին իրենց ուղիղ
համապատասխանությամբ։Հաճախ տրվում են
ավելի բարդ և բաղադրյալ բառեր և կայուն
արտահայտություններ։
3. Նկարագրական(բացատրական )թարգմանություն.
Նկարագարական թարգմանությունը կազմվում է
հասկացությունների իմաստների
բացահայտմամբ,երբ օտար մշակույթի կրող
հասցեատիրոջը պետք է բացատրել տվյալ երևույթի
էությունը։ Այս եղանակը կոչվում է բացատրական
թարգմանություն կամ պերգրաֆիկ թարգմանություն
(Ֆեոդորով)։ Բնագրի բառային միավորների
իմաստի բացահայտումը կատարվում է
բառակապակցությունները միջոցով, մանրամասն
նկարագրությամբ,տվյալ բառապաշարի
միավորներով նշված երևույթի կարևոր
առանձնահատկությունների բացահայտմամբ։
4. Մոտավոր(համեմատական) թարգմանություն
Մոտավոր,համեմատական, կամ ոչ հաճախ
գործածվող անալոգների միջոցով իրականացվող
թարգմանությունը գործածվում է բառի փոխանցման
համար, որը այլազգի իրակություն է։
Այդ դեպքում գործածվում են բառեր,որոնք
նշանակում են օտարալեզու իրակություններին մոտ
մի բան, որը նման է գործառույթին,բայց ոչ
նունական։Հասկացությունը, որ գործածվում է
թարգմանության լեզվում, թեև չի նույնանում բնագրի
հասկացության հետ, սակայն զգալի իմաստային
նմանություններ է ունենում և կարող է ընդունողի
համար որոշակի չափով բացահայտել
նկարագրված երևույթի էությունը։
Օտարալեզու իրակություններին փոխարեն
թարգմանիչը օգտագործում է թարգմանության լեզվի
իրակությունը, որն ունի իր ազգային
առանձնահատկությունները, բայց միևնույն
ժամանակ շատ ընդհանրություններ ունի
օտարալեզու իրակության հետ։

You might also like