You are on page 1of 10

ՏԵՔՍՏԻ ՆԱԽԱԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ #1 Լեզու և հաղորդակցություն փոխհարաբերակցությունը (ինչ է լեզուն, ինչ է


հաղորդակցությունը): Հաղորդակցության ակտ. հաղորդակիցներ – հաղորդակցման
առարկա – հաղորդակցման միջոց: Թարգմանչի տեղն ու դերը հաղորդակցության
շղթայում:
Ինչ է լեզուն

Լեզուն նշանների համակարգ է, որի միջոցով իրականացվում է մարդկային


հաղորդակցությունը, ձեռքբերվում, պահպանվում և փոխանցվում է
տեղեկատվությունն ու գիտելիքը, զգացմունքներն ու հույզերը, վերաբերմունքն ու
մտադրությունը … :

Ինչ է հաղորդակցությունը

Հաղորդակցություն (կոմունիկացիա) լատիներեն բառ է` communicare - կապել,


հաղորդել:

Հաղորդակցությունը ցանկացած օբյեկտների միջև ակտիվ


փոխգործակցության տեսակ է, որը ենթադրում է տարաբնույթ տեղեկատվության
փոխանակում:

Լեզուն հաղորդակցական կաղապարների համակարգ է: Լեզուն


հաղորդակցության միջոց է:

Հաղորդակցությունը տեղեկատվության, գաղափարների, մտքերի,


զգացմունքների փոխանակում է ինչ-որ մեկի հետ: Հաղորդակցությունը երկու
կողմերի միջև փոխգործակցություն է։

Հաղորդակցությունը մի մարդուց մյուսին տեղեկատվության փոխանցման


գործընթաց է։ Դա գաղափարների, փաստերի, կարծիքների, մտքերի,
հաղորդագրությունների կամ զգացմունքների փոխանակման մի ակտ է,
կազմակերպության/խմբերի ներսում և/կամ նրա սահմաններից դուրս,
փոխըմբռնում և վստահություն ստեղծելու նպատակով:

ՀԱՐՑ#2 Նախաթարգմանական վերլուծությունը որպես թարգմանության


բաղադրամաս: Խոսութը և տեքստը որպես հաղորդակցության միավորներ:
Տեքստ և խոսույթ

Տեքստ - խոսույթ - հաղորդակցություն

Որոշ լեզվաբաններ համարում են, որ խոսույթը/դիսկուրսը լեզու է


գործողության մեջ, իսկ տեքստը այս փոխազդեցության գրավոր արձանագրությունն
է: Այսպիսով, խոսույթը/դիսկուրսը միավորում է լեզուն, խոսող/գրողին և
համատեքստը:

Տեքստը կարող է դիտվել որպես հաղորդակցության իրադարձության


ցանկացած գրավոր գրառում, իսկ խոսույթը/դիսկուրսը` որպես համապատասխան
համատեքստում հաղորդակցության իրադարձության մեկնություն:

 Այս երկու տարբեր եզրույթները` "տեքստ" և "դիսկուրս" կարող են


օգտագործվել միմյանց փոխարինելով, եթե հակառակ սահմանում չի
առաջարկվում: Տեքստը և դիսկուրսը կարող են ուղղված լինել
ցանկացած լեզվական նպատակի և/կամ ցանկացած իրականության:

 Դա կարող է լինել բանաստեղծություն, կատակերգություն, սպորտային


մեկնաբանություն, քաղաքական խոսք, հարցազրույց, քարոզ,
հեռուստատեսային գովազդ և այլն:

ՀԱՐՑ#3 Նախաթարգմանական վերլուծության մոդելները, տեսակետներ,


մոտեցումներ (Վ. Կոմիսարով, Մ. Բրանդես, Ա. Շվեյցեր, Ք. Նորդ, R. Ayupova):

Տեքստի նախաթարգմանական վերլուծություն

Տեքստի նախաթարգմանական վերլուծությունը արդյունավետ


թարգմանության անբաժանելի մասն է: Ըստ էության, այն կենտրոնանում է
թարգմանվող տեքստին վերաբերող ներտեքստային և արտատեքստային
տեղեկատվության հավաքագրման վրա։

Ներտեքստային տեղեկատվության հավաքագրումը հիմնականում ներառում է


ելակետային տեքստի լեզվական առանձնահատկությունների մանրակրկիտ
վերլուծություն, մինչդեռ արտատեքստային տեղեկատվությունը հիմնականում
կենտրոնանում է ինչպես բնագիր, այնպես էլ թիրախ տեքստերի հաղորդակցա-
գործառական հատկությունների վրա:
Տեքստի նախաթարգմանական վերլուծությունը միշտ էլ համարվել է
արդյունավետ թարգմանության կարևոր ընթացակարգ: Գոյություն ունեն տարբեր
մոտեցումներ այս ընթացակարգի և դրա իրականացման փուլերի վերաբերյալ: Որոշ
գիտնականներ ուշադրություն են դարձնում ակունք տեքստի լեզվական
առանձնահատկությունների վերլուծությանը և դիտարկում են դրանք արդյունավետ
թարգմանության համար լեզվի միջոցների ուսումնասիրության շրջանակներում: Այս
մոտեցումը հիմնականում օգտագործվում է ռուս թարգմանաբանների կողմից, ովքեր
համարում են, որ ակունք տեքստի լեզվական միջոցների համարժեք
թարգմանությունը հաղորդագրության ամբողջական ընկալման հիմքն է:

Այս մոտեցման կողմնակիցները որոշակի ուշադրություն են դարձնում ակունք


տեքստի ժանրային, բառային և շարահյուսական առանձնահատկություններին,
որոնք, իրենց կարծիքով, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն ամբողջական և
համարժեք թարգմանություն ապահովելու համար: Նրանց կարծիքով
թարգմանվածքի ռազմավարությունը կարող է չիշտ ընտրվել ակունք տեքստի
լեզվական առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունից հետո
(Վ.Կոմիսարով, Մ.Բրանդես, Ա. Շվեյցեր, Ր.Մինյար-Բելորուչև):

Մի շարք գիտնականներ մշակել են տարբեր նախաթարգմանական


վերլուծության մոդելներ, որոնք փուլ առ փուլ նկարագրում դրա իրականացման
քայլերը: Նրանց թվում է Քրիստիան Նորդի (Nord, 1991) առավել հիմնարար և
կատարելագործված մոդելը, որը կենտրոնանում է հիմնականում ինչպես ակունք,
այնպես էլ թիրախ տեքստերի հաղորդակցական/գործառական հատկությունների
վրա:

Այն գիտնականները, ովքեր ուսումնասիրում են տեքստի


նախաթարգմանական վերլուծությունը, որպես թարգմանության կարևոր և
անհրաժեշտ բաղադրիչ, առանձնացնում են այս գործընթացի տարբեր փուլեր, որոնք
կարելի է միավորել հետեւյալ խմբերով. հաղորդակցական և գործառական-
լեզվաբանական:

Առաջին խումբը (հաղորդակցական) ներառում է մեծ թվով ոչ տեքստային


տեղեկություններ, որոնք կարող են պատասխանել հետեւյալ երեք հարցերին.

որտեղ - երբ - ինչու


Այս հարցերի ներքո հավաքագրվում են համապատասխան տվյալներ վայրի
կամ մշակույթի մասին, ուր տեքստը ստեղծվում է, տվյալ ժամանակահատվածի
բնութագրերի, հեղինակի մտադրության և հասցեատիրոջ ակնկալիքների և
ընկալման մակարդակների վերաբերյալ:

Նախաթարգմանական վերլուծության փուլերն ու հերթականությունը


(ներտեքստային և արտատեքստային):

Նախաթարգմանական վերլուծության առաջին փուլն է` ակունք տեքստի


վերաբերյալ արտատեքստային տեղեկատվության կուտակումը, վերլուծությունը
լիարժեք և հստակ իրականացնելու նպատակով: Տեղեկատվությունը պետք է
պարունակի հեղինակի մասին համապատասխան տվյալներ` հիմնականում
մշակույթի, երկրի, պատմական ժամանակաշրջանի և, իհարկե, նրա
մտադրությունների ու մոտիվացիայի մասին: Այս տեղեկատվությունը
պատասխանում է նշված երեք հարցերին` որտեղ, երբ և ինչու և ներառում է,
այսպես կոչված, ոչ տեքստային տեղեկատվություն:

Նախաթարգմանական վերլուծության երկրորդ փուլն է` ակունք տեքստի


վերաբերյալ ներտեքստային տեղեկատվության կուտակումը` համապատասխան
ժանրի ոճոկան առանձնահատկությունները, կառուցվածքը և լեզվական
կաղապարները: Այս փուլում անհրաժեշտ է իրականացնել ակունք տեքստի
մանրակրկիտ վերլուծություն, քանի որ թարգմանիչը պետք է որոշի ինչ և ինչպես
վերարտադրել նորաստեղծ տեքստում (թարգմանվածքում), մի կողմից պահպանելով
ակունք տեքստը բնորոշող առանձնահատկությունները, իսկ մյուս կողմից դարձնելով
այն ընթեռնելի ու հասկանալի նոր մշակույթի և նոր ընթերցողի համար:

Նախաթարգմանական վերլուծության առաջին փուլը նախատեսում է ակունք


տեքստում պատկերված իրականության հանրամշակութային
առանձնահատկությունների ուսումնասիրությունը` թիրախ լեզվով դրանք
համարժեքորեն վերարտադրելու նպատակով, մինչդեռ երկրորդ փուլը հիմնականում
կանխորոշում է թիրախ տեքստի լեզվական համապատասխանությունը:

Այսպիսով, վերլուծության երկու կերպերն էլ էապես կարևոր են, քանի որ հմուտ


թարգմանիչը պետք է խորապես գիտակցի, թե ինչ է նա պատրաստվում փոխանցել
մեկ այլ մտավոր համակարգ` իրականությունն ընկալելու և մեկնաբանելու իր
յուրահատկություններով հանդերձ: Նախաթարգմանական վերլուծության երկու
կերպերը` (ներտեքստային և արտատեքստային) կարող են արդյունավետ կիրառվել
ցանկացած ժանրի տեքստեր թարգմանելիս:

Տեղեկատվության տեսակները
 Արտատեքստային տեղեկատվություն
 Ներտեքստային տեղեկատվություն
Արտատեքստային տեղեկատվություն
 հաղորդագրության փոխակերպման եղանակը
 տեքստի հեղինակ
 տեքստի արարման վայրը
 տեքստի արարման ժամանակահատվածը
 հեղինակի մտադրությունը
 տեքստի հաղորդակցական նպատակը
 տեքստի հասցեատերը
Ներտեքստային տեղեկատվություն
 տեքստի բովանդակությունը
 տեքստի կառուցվածքը/կոմպոզիցիան
 տեքստի ոչ վերբալ/լեզվական տարրեր
 տեքստի շարահյուսական առանձնահատկությունները
 տեքստի բառապաշարը
 տեքստի գործաբանական ներգործությունը
Ներտեքստային տեղեկատվություն
 ճանաչողական
 հուզական
 գեղագիտական
(Մ. Բրանդես, Ք. Նորդ)
 փաստական
 հայեցակարգային
 ենթատեքստային
(Ի. Գալպերին, Վ.Կուխարենկո)

Գրավոր տեքստը պատշաճ կերպով թարգմանելու համար թարգմանչին անհրաժեշտ է


առնվազն երեք խումբ հմտություններ: Նախ, դուք պետք է իմանաք
 տարբեր ժանրերի տեքստեր ստեղծելու կանոններն ու ավանդույթները
 ճիշտ ընտրել թարգմանության մեթոդը տեքստի յուրաքանչյուր տարրի համար
 պատրաստի տեքստը պետք է խմբագրվի, ստուգվի տեքստի կազմը և
կատարվեն ոճական ուղղումներ
 Թարգմանությանը միշտ պետք է նախորդի ըմբռնումը։ ընթացքում ստուգվում
են տեքստի բովանդակության մասին ենթադրությունները՝ հիմնված աշխարհի
իմացության, իրավիճակային համատեքստի իմացության և սոցիոմշակութային
գիտելիքների վրա,
Հաջորդը, մենք նախանշում ենք վերլուծության հիմնական ասպեկտները:

 Նախ հավաքվում են տեքստի մասին արտաքին տեղեկություններ, որոնցից


շատերն ակնհայտ են՝ հեղինակը, ստեղծման և հրապարակման ժամանակը, թե
որ համաշխարհային աղբյուրից է վերցված տեքստը, և ինչ տեղ է այն
զբաղեցնում այնտեղ։ Այս տեղեկատվությունը կօգնի որոշել, թե ինչ կարող է
 դուք պետք է որոշեք տեքստի աղբյուրը և ստացողը:
 որոշվի տեքստում ներառված տեղեկատվության տեսակը: ճանաչողական,
զգացմունքային և էսթետիկ։
 Վերլուծության հաջորդ քայլը նրա հաղորդակցական առաջադրանքի
սահմանումն է, այսինքն՝ նպատակը,
 որոշենք, թե խոսքի որ ժանրին է

ՀԱՐՑ#4 Գործառական ոճի/ժանրի վերլուծությունը, որպես նախաթարգմանական


պայման:
Գործառական ոճ/ժանր

Տարիներ ի վեր ժանր եզրույթը կիրառվել է գրականության և արվեստի


ստեղծագործությունների նկատմամբ: Սակայն այսօր այն ստացել է ավելի լայն
կիրառություն և իր իմաստային հագեցվածությամբ մոտենում է գործառական ոճին,
որի ներսում ստանում է նոր իմաստներ` սահմանելով նաև վերջինի
տարատեսակները:

Լեզվի կիրառման յուրաքանչյուր ոլորտ սահմանում է որոշակի, համեմատաբար


կայուն թեմատիկ, կառուցվածքային և ոճական տեսակներ, որոնք մենք անվանում
ենք խոսքային ժանրեր (Մ.Բախտին)։

Մ.Բախտինի առաջարկած խոսքային ժանրի մոդելը ներառում է երեք չափանիշ.

 թեմա – խոսքի առարկան


 ոճ (լեզվական միավորների ընտրություն) - արտահայտում է խոսողի որոշակի
(արտահայտիչ) դիրքորոշումը և սահմանում է պատասխան դիրքորոշումը

 կառուցվածք/կոմպոզիցիա - ապահովում է թեմայի և ոճի կապը իրականության


հետ

Գործառական ոճը պատմականորեն ձևավորված խոսքային միջոցների մի


համակարգ է, որը օգտագործվում է մարդկային հաղորդակցության այս կամ այն
ոլորտում, գրական լեզվի մի տեսակ է, որը կատարում է որոշակի հաղորդակցական
գործառույթ: Երբեմն նրան անվանում են լեզվական/խոսքային ժանր: Յուրաքանչյուր
գործառական ոճ ունի գրական լեզվի նորմերի օգտագործման իր
առանձնահատկությունները: Այն կարող է գոյություն ունենալ ինչպես բանավոր,
այնպես էլ գրավոր տեքստերի տեսքով:

Գործառական ոճերի տեսակները` գործառույթները և ժանրերը (գիտական,


պաշտոնական/գործարար):

Յուրաքանչյուր գործառական ոճ իրականացնում է հաղորդակցության


նպատակից ու խնդիրներից բխող գործառույթներ և ներառում է իրեն բնորոշող
ժանրեր.

Գիտական

գործառույթ`

տեղեկատվության փոխանակում

ժանրեր`

գիտական հոդված, հետազոտություն, ատենախոսություն, ուղեցույց և այլն

Պաշտոնական/գործարար

գործառույթ`

տեղեկատվության փոխանակում

ժանրեր`
փաստաթղթեր, դիմումներ, հայտարարություններ և այլն

Հրապարակախոսական
գործառույթ`
տեղեկատվության փոխանակում, ներգործություն, հորդորում

ժանրեր`
հոդվածներ ԶԼՄ-րում, հանրային ելույթներ և այլն

Գեղարվեստական
գործառույթ`
հուզական, գեղագիտական ներգործություն

ժանրեր`
պատմվածք, նովել, վեպ, բանաստեղծություն, բալադ և այլն

Խոսակցական
գործառույթ`
մտքերի և զգացմունքների փոխանակում

ժանրեր`
զրույց, երկխոսություն կենցաղային պայմաններում և այլն

ՀԱՐՑ# 5. Արտատեքստային և ներտեքստային տեղեկատվության


տեսակները:
Նախաթարգմանական վերլուծության երկու կերպերը` (ներտեքստային և
արտատեքստային) կարող են արդյունավետ կիրառվել ցանկացած ժանրի տեքստեր
թարգմանելիս:

Արտատեքստային տեղեկատվություն

 տեքստի հեղինակ
 տեքստի արարման վայրը
 տեքստի արարման ժամանակահատվածը
 հաղորդագրության փոխակերպման եղանակը
 հեղինակի մտադրությունը
 տեքստի հաղորդակցական նպատակը
 տեքստի հասցեատերը

Ներտեքստային տեղեկատվություն

 տեքստի բովանդակությունը
 տեքստի կառուցվածքը/կոմպոզիցիան
 տեքստի ոչ վերբալ/լեզվական տարրեր
 տեքստի շարահյուսական առանձնահատկությունները
 տեքստի բառապաշարը
 տեքստի գործաբանական ներգործությունը

Ներտեքստային տեղեկատվություն
 ճանաչողական
 հուզական
 գեղագիտական
(Մ. Բրանդես, Ք. Նորդ)
 փաստական
 հայեցակարգային
 ենթատեքստային
(Ի. Գալպերին, Վ.Կուխարենկո)

Գրավոր տեքստը պատշաճ կերպով թարգմանելու համար թարգմանչին անհրաժեշտ է


առնվազն երեք խումբ հմտություններ: Նախ, դուք պետք է իմանաք

 տարբեր ժանրերի տեքստեր ստեղծելու կանոններն ու ավանդույթները


 ճիշտ ընտրել թարգմանության մեթոդը տեքստի յուրաքանչյուր տարրի համար
 պատրաստի տեքստը պետք է խմբագրվի, ստուգվի տեքստի կազմը և
կատարվեն ոճական ուղղումներ
 Թարգմանությանը միշտ պետք է նախորդի ըմբռնումը։ ընթացքում ստուգվում
են տեքստի բովանդակության մասին ենթադրությունները՝ հիմնված աշխարհի
իմացության, իրավիճակային համատեքստի իմացության և սոցիոմշակութային
գիտելիքների վրա,
Հաջորդը, մենք նախանշում ենք վերլուծության հիմնական ասպեկտները:

 Նախ հավաքվում են տեքստի մասին արտաքին տեղեկություններ, որոնցից


շատերն ակնհայտ են՝ հեղինակը, ստեղծման և հրապարակման ժամանակը, թե
որ համաշխարհային աղբյուրից է վերցված տեքստը, և ինչ տեղ է այն
զբաղեցնում այնտեղ։ Այս տեղեկատվությունը կօգնի որոշել, թե ինչ կարող է
 դուք պետք է որոշեք տեքստի աղբյուրը և ստացողը:
 որոշվի տեքստում ներառված տեղեկատվության տեսակը: ճանաչողական,
զգացմունքային և էսթետիկ։
 Վերլուծության հաջորդ քայլը նրա հաղորդակցական առաջադրանքի
սահմանումն է, այսինքն՝ նպատակը,
 որոշենք, թե խոսքի որ ժանրին է

Հարց# 6 Գործառական ոճի/ժանրի վերլուծությունը, որպես նախաթարգմանական


պայման: Ինչպես է հաղորդագրության փոխակերպման եղանակը, վայրն ու
ժամանակահատվածը ազդում թարգմանության գործընթացի վրա:

Հարց# 7 Ինչպես է տեքստի հեղինակի մասին տեղեկատվությունը օգնում


թարգմանության գործընթացին: Որքանով են կարևորվում հեղինակի
մտադրությունն ու նպատակը և հասցեատերը թարգմանության համար:

Հարց# 8 Ինչու և ինչպես է բնօրինակ տեքստի կառուցվածքը/կոմպոզիցիան


կարևորվում թիրախ տեքստի համար: Ինչպես են տեքստի ոչ վերբալ հնարները
ազդում թարգմանության գործընթացի վրա:

Հարց# 9 Արդյոք թարգմանիչը պահպանում է բնօրինակ տեքստի շարահյուսական


կառուցվածքը թիրախ տեքստում: Եթե այո` ինչու, եթե ոչ` ինչու:

Հարց# 10 Ինչպես է բնօրինակ տեքստի բառապաշարը ազդում թարգմանության


գործընթացի վրա: Ինչով է այն կարևորվում թիրախ տեքստի համար:

You might also like