You are on page 1of 21

Երևանի Վ.

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական


համալսարան

Ռեֆերատ

Առարկա` Մանկավարժության հաղորդակցության հիմունքներ

Թեմա ՝ Հաղորդակցման գործընթացի կառուցվածքը, տարրերն ու


գործառույթները

Կուրս` 2 (մագիստրատուրա, հեռակա)

Խումբ՝ 2 (անգլիական)

Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ ՝ Հ. Ա. Հակոբջանյան

Ուսանողուհի` Աղունիկ Հովհաննիսյան

Երևան, 2019
Բովանդակություն

1. Ներածություն …………………………………………………………….էջ 3
2. Գլուխ1.1Հաղորդակցման էությունը………………………………………………էջ4
3. Գլուխ1.2Հաղորդակցման գործընթացի տարրերը……………………………էջ12
4. Գլուխ2.Հաղորդակցման գործընթացի գործառույթները………………………էջ17
5. Եզրակացություն…………………………………………………………..էջ
6. Գրականության ցանկ…………………………………………………….էջ

2
Ներածություն

Մարդկային հանրությունները ձևավորվել են հաղորդակցական գործընթացների


արդյունքում: Այդ գործընթացներն առկա են կյանքի բոլոր բնագավառներում և
ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում: Հաղորդակցումը բխում է մարդկանց
պահանջմունքներից, նպատակներից, ցանկություններից, շարժառիթներից,
խնդիրներից, որոնց մասին նրանք պետք է հաղորդեն մեկ ուրիշին` ակնկալելով
որոշակի արդյունք կամ պատասխան:

Հաղորդակցումը անհատի կամ անհատների համար կողմնորոշումների դաշտ է, ուր


իրականանում է գիտելիքների, արժեքների փոխըմբռնում: Եվ ի վերջո,
հաղորդակցվելով, մարդիկ բավարարում են իրենց պահանջմունքները, ծավալում և
զարգացնում են համատեղ գործունեություն:

3
ԳԼՈՒԽ 1.1 Հաղորդակցման էությունը

Հաղորդակցական ունակությունը կամ հաղորդունակությունը անձի այն


հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում
ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ
հաղորդում և ընդունում՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ
հետադարձ կապը:

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ)


փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի,
գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակություն:
Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես անհատներ, այնպես էլ
խմբեր: Հաղորդակցությունը վերահսկում է հասարակական կյանքի բոլոր կողմերը,
մարդականց, սոցիալական խմբերին: Մարդը ապրում է ինֆորմացիոն
դարաշրջանում՝ հաղորդակցության տարածման մեջ, որը կազմված է տարբեր
պատկերներից, իմիջից, հաղորդագրություններից, սիմվոլներից, միֆերից,
կարծրատիպերից: Նույնիսկ առաջացել է <<տեղեկացված մարդ>> տերմինը. նրա
համար հմտություն է ստանալ, մշակել և փոխանցել տեղեկատվությունը:
Հաղորդակցությունը կայանում է ոչ միայն մարդկանց միջև տեղեկատվության
փոխանցմամբ, այլ նաև անձի ինքնորոշմամբ: Հաղորդակցությունը և՛
հաղորդագրության ուղի է, և՛ կապի տեսակ է, և՛ հաղորդագրության գործողություն է,
ինչպես նաև տեղեկատվության հաղորդումն է տեխնիկական միջոցների օգնությամբ:
Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են
ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը կայանում է մարդկանց միջև
խոսակցությունները: Հաղորդակցությունը հաղորդագրության ուղին է, շփման
գործընթացն է, տեղեկատվության հաղորդումն է, որն իրականացվում է
տեխնիկական միջոցների օգնությամբ: Հաղորդակցությունը (լատ. communicatio
հաղորդագրություն, փոխանցում, communicare կապ հաստատել, հաղորդել,
փոխանցել),

4
 Հաղորդագրության ուղին է (ջրային, օդային, ցամաքային հաղորդակցություն
է),

 Տեղեկատվության փոխանցման ձևն է (հեռախոս, հեռագիր, ռադիո,


էլեկտրոնային փոստ),

 Շփման գործընթացն է, երկու կամ ավելի անձանց միջև՝ հիմնված փոխադարձ


հասկացվածության վրա (ակնարկ, հայացք, ժեստ, պատասխաններ,
խոսակցություններ, վեճեր, բանակցություններ):

 Հաղորդագրության փոխանցումն է երկու և ավելի մարկանց միջև:

 Մասսայական հաղորդագրություն է. տեղեկատվության հաղորդման


գործընթաց՝ տեխնիկական միջոցների օգնությամբ (թերթեր, ռադիո,
կինեմատոգրաֆիա, հեռուստատեսություն):

Ներկա ժամանակներում հաղորդակցություն տերմինը մեկնաբանվում է հետևյալ


կերպ.

 կապի միջոց,

 շփում, տեղեկատվության փոխանցում մեկ անձից մյուսին (միջանձնային


հաղորդակցություն),

 զանգվածային հաղորդակցություն,

 Տեղեկատվության փոխանցում հասարակության մեջ:

Ֆ.Ի.Շարկովի կարծիքով առաջին մոտեցումը ուղղված է հաղորդակցության


միջոցների ուսումնասիրման վրա: Երկրորդը միջանձնային հաղորդակցությունն է:
Երրորդը զանգվածային հաղորդակցության գործողության խնդիրն է, որն ուղղված է
հասարակական հարաբերությունների զարգացմանը: Լայն իմաստով նա դիտարկում
է հասարակության ներսում հաղորդակցության գործընթացի պայմանները, որը թույլ
է տալիս ստեղծել, փոխանցել և ընդունել բազմազան տեղեկատվություն:
<<Վեբստերյան բառարանը>> նկարագրում է հաղորդակցությունը 3 հիմնական
իմաստներով.

5
 Ինչպես շփման գործողություն, փոխադարձ գործողություններ, գործողության
սուբյեկտների հարաբերություններ,

 ինչպես ուղի կամ կապի միջոց,

 հաղորդագրություն:

Հաղորդակցման փուլերը

1. Գաղափարի ծնունդը: Տեղեկատվության փոխանակումն սկսվում է գաղափարի


ձևակերպմամբ: Ուղարկող անձը, ելնելով որոշակի նպատակադրումից, որոշում է, թե
որ գաղափարը կամ հաղորդագրությունը պետք է դարձնել փոխանակման առարկա:
Որպեսզի փոխանակումը արդյունավետ կատարվի, ուղարկողը գաղափարի
ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնի բազմաթիվ գործոններ:
Մասնավորապես, հաղորդվելիք տեղեկությունը պետք է լինի խիստ հիմնավորված,
որոշակի և դյուրըմբռնելի:
2. Կոդավորում և կապուղու ընտրություն: Տեղեկությունները հաղորդվում են
խոսքային (վերբալ` բառերով արտահայտված) և ոչ խոսքային միջոցներով:Ուստի
նախքան տեղեկությունը հաղորդելը այն պետք է կոդավորվի խորհրդանիշների`
բառերի, շարժուձևի, դիմախաղի և հնչերանգի օգնությամբ: Այդպիսի կոդավորումը
տեղեկությունը դարձնում է հաղորդագրություն: Հաջորդ քայլով ուղարկողը պետք է
նաև ընտրի կոդավորման համար սիմվոլների բնույթին համատեղելի միջոցներ:
Ամենահայտնի միջոցներից են տեղեկությունների բանավոր և գրավոր հաղորդումը,
համակարգչային ցանցերը, էլեկտրոնային փոստը և այլն: Ընդ որում, եթե ընտրված
ուղին պիտանի չէ խորհրդանիշների ֆիզիկական մարմնավորման համար, ապա
հաղորդումը անհնարին է, իսկ եթե կապի միջոցը ոչ լիովին է համապատասխանում
գաղափարին, ապա տեղեկատվության փոխանակումը կլինի կիսատ, պակաս
արդյունավետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեղեկատվության
փոխանակման բանավոր և գրավոր միջոցների միաժամանակյա օգտագործումը
սովորաբար առավել արդյունավետ է, քան միայն գրավոր փոխանակումը: Գրավոր
հաղորդագրությունները կարող են պահպանվել, դրանք հաճախ ավելի լավ են

6
ձևակերպված, քան բանավոր հաղորդումները: Գրավոր հաղորդակցություններն
անհրաժեշտ են պայմանագրերի և գործարքների կնքման, կազմակերպության
ծրագրերի և մեթոդական ցուցումների շարադրման, իրավաբանական
փաստաթղթերի հրապարակման, գովազդի և այլ նպատակներով: Գրավոր
հաղորդագրություններն ունենում են նաև թերություններ: Այսպես, մարդիկ հաճախ
ուշադիր և հետևողական չեն լինում հաղորդագրություններ ձևակերպելիս: Բանավոր
հաղորդակցությունների գլխավոր առավելությունն այն է, որ հնարավոր է դառնում
իրականացնել տեղեկության արագ և ամբողջովին փոխանցումը: Միաժամանակ
կարելի է և՛ հարցեր տալ, և՛ ստանալ պատասխաններ [1]:
3. Հաղորդում: Այս փուլը ընտրված կապուղով փոխանցման գործողությունն է: Խոսքը
վերաբերում է հաղորդագրության ֆիզիկական փոխանցմանը, որը հաճախ
սխալմամբ ընդունում են որպես կոմունիկացիաների բուն գործընթաց: Հաղորդումը
կարևոր փուլերից մեկն է, որով անհրաժեշտ է անցնել` գաղափարը հասցեատիրոջը
հասցնելու նպատակով:
4. Ընդունում և վերծանում (ապակոդավորում): Ուղարկողի կողմից տեղեկատվության
հաղորդումից հետո ստացողը ապակոդավորում է այն:
Վերծանումը ուղարկողի խորհրդանշանների` ստացողի կողմից վերափոխումը և
ընկալումն է: Եթե ուղարկողի ընտրած խորհրդանշաններն ունեն ճիշտ նույնպիսի
նշանակությւոն ստացողի համար, ապա վերջինս կիմանա, թե որոշակի ի°նչ նկատի
ունի ուղարկողը, ո°րն է նրա ձևակերպած գաղափարի իմաստը: Եթե գաղափարը չի
պահանջում պատասխան ազդանշան, փոխանակման գործընթացը սրանով
համարվում է ավարտված: Այս փուլը վերաբերում է այն հետադարձ կապին, որը
տեղի է ունենում ստացողի և ուղարկողի միջև: Այս դեպքում ստացողը
ապակոդավորում է հաղորդագրությունը, ընդունում այն և տեղի է ունենում
պատասխան գործողությունը: Հետադարձ կապի դեպքում ուղարկողի և ստացողի
կապը տեղերով փոխվում են:
Տեղեկության փոխանակումը կարելի է համարել արդյունավետ, եթե ստացողը
ցուցաբերել է գաղափարի ըմբռնում` ձեռնարկելով այնպիսի գործողություններ,
որոնք ակնկալում էր ուղարկողը: Այսպիսով, հաղորդակցման արդյունավետությունը
առաջին հերթին պայմանավորված է նրանով, թե որքանով հստակ է ձևակերպվել

7
գաղափարը կամ տեղեկատվությունը: Էական է նաև, թե ինչպես է գաղափարը
կոդավորվում` արտահայտելու համար ամբողջ տեղեկությունը կամ գաղափարը:
Բացի այդ, տեղեկություն ստացողը պետք է կարողանա ընկալել ստացված
տեղեկատվությունը: Հաղորդակցման գործընթացում բացառիկ նշանակություն ունի
հետադարձ կապը: Դրա միջոցով է ճշտվում, թե որքանով հավաստի է ընկալվել
հաղորդագրությունը: Մանավանդ դա կարևոր է այն պատճառով, որ կոմունիկացիան
միակողմաննի գործողություն չէ, և տեղեկություն ստացողն ինքն է դառնում
հաղորդող, անցնում տեղեկատվության փոխանակման բոլոր գործընթացներով, իսկ
սկզբնական ուղարկողը ստանձնում է ստացողի դերը: Հետադարձ կապը կարող է
նպաստել կառավարչական տեղեկության փոխանակման արդյունավետության
էական բարձրացմանը:

ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ

Գծային մոդելում հողորդակցումը ներկայացնում է որպես գործողություն, որի


ընթացքում հաղորդողը որոշակի տեսք է տալիս իր գաղափարներին ու
պատկերացումներին, որոնք ուղարկում է հասցեատիրոջը` օգտագործելով
հաղորդակցման որևէ միջոց / նամակ. խոսք, հեռախոս, համակարգիչ և այլն/: Եթե
աղմուկը տեղ է հասնում, հաղթահարելով զանազան տիպի <<աղմուկներ>>, ապա
հաղորդակցությունը համարվում է հաջողված: <<Աղմուկները>> կարող են լինել
երկու կարգի ` ֆիզիկական և հոգեբանական:

Ֆիզիկական <<աղմուկ>> են կոչվում ֆիզիկական բոլոր այն երևույթները, իրերը,


հանգամանքները, որոնք խոչընդոտում են հաղորդակցման իրականացմանը:
Օրինակ` դասարանում տիրող աղմուկը կամ լսարանի լավ չլուսավորված ու ցածր
ջերմաստիճանը կարող են խոչընդոտել աշակերտների և ուսուցչի, դասաղոսի և
ուսանողների միջև նորմալ հաղորդակցմանը:

Հոգեբանական տիպի <<աղմուկները>>` անձի հոգեբանական վիճակը


/հուսալքություն, հավատի կորուստ, դավաճանությունվատ տրամանդրություն և
այլն/, զգացմունքները / ատելությունը, <<կույր>> սերը, հուզմունքը, վախը և այլն/,
միջանձնային փոխհարաբերության բնույթը /լարվածություն, թշնամանք,

8
արհամարհանք, համակրանք և աըլն/ անմիջականորեն ազդում են ընկալման
գործողության վրա: Նման բովանդակության աղավաղման, սղալ կամ կիսատ-պռատ
ընկալման հնարավորությունը:

Գծային մոդոլի գործածության սահմանները նեղ են, քանի որ դա միագիծ


հաղորդակցություն է / այսինքն` չի ենթադրում հաղորդող և ստացող հետադարձ
կապ/ և առավելապես վերաբերում է գրավոր հաղորդակցմանը կամ հաղորդակցման
այն ձևին, որում ուրիշը դիտվում է որպես օբյեկտ: Այն մեծամասամբ դիտվում է
ուսուցչի ավտորիտար ոճի մեջ:

Ինտերակտիվ մոդելում կարևորվում է հաղորդակցման մեջ հետադարձ կապի դերը :


Հաղորդակցումը ներկայանում է որպես գործողությունների շղթա, որում հաղորդողը
և ստացողը հերթականությամբ փոխում են իրենց տեղերը: Այս մոդելը բնորոշ է
մանկավարժի դեմոկրատական ոճին:

Եթե գծային և ինտերակտիվ մոդելներում հաղորդակցումը ներկայանում է որպես


ընդհատ / դիսկրետ/ գործողությունների շղթա, ապա տրանսակցիոն մոդելում`
որպես հաղորդումների ուղարկման ու ստացման միաժամանակյա
փոխգործողության գործընթաց: Հաղորդակցման յուրաքանչյուր պահի մեկը կարող է
ստանալ, վերծանել մյուսի հաղորդումը, հակազդել նրա վարքագծին և, հակառակը:

Ըստ բնույթի հաղորդակցման մոդելները, որոնք հատուկ են մանկավարժական


հաղորդակցմանը, կարելի է դասակարգել նաև հետևյալ կերպ` ճանաչողական,
համոզող, էքսպերսիվ, սուգեստիվ և ծիսական:

Ճանաչողական մոդելի հիմնական նպատակը տեղեկությունների փոխանակումն է


և միմյանց գիտելիքների պաշարի ավելացումը,պայմանը` հաղորդակցվողի
ճանաչողական կարողությունների ու մտավոր ունակությունների ճանաչումը,իսկ
հաղորդակցության գործընթացի ձևերից են`հաշվետվությունը,գործունեության
արդյունքների մասին հաղորդումը,խնդիրների լուծման ուղիների ու եղանակների
շարադրումը,վերլուծությունները և այլն: Հաղորդակցության տեխնոլոգիական
առանձնահատկություններից են`կենտրոնացումը տեղեկատվության առարկայի

9
վրա,նյուտի շարադրման ռացիօնալացումը, անվրեպ փաստարկումը,առաջադրված
դրույթների ապացուցումը և այլն:

Համոզող մոդելի նպատակն է արթնացնել, տրամաբանական/հռետորական,


հոգեբանական, բարոյական, գեղագիտական և այլն/բնույթի փաստարկների ու
ապացույցների միջոցով փոխազդել միմյանց վրա,ձևավորել որոշակի դիրքորոշում,
կողմնորոշել գործընկերոջը: Պայմանն է հաղորդակցվողների զգայական
մակարդակը,նրանց ընկալունակությունը: Հաղորդակցության կազմակերպման
ձևերից են հանդիսավոր ճառը, շնորհավորանքները, հաճոյախոսությունները և
բանավեճերը:Տեխնոլոգիական առանձնահատկուտյուններից են հաղորդակցվողների
զգացմունքային վիճակը, միմյանց քննադատելու, հակափաստարկելու և
հակաճառելու հանգամանքի հաշվառումը, զգացմունքային վերաբերմունքը
հաղորդակցության առարկայի հանդեպ:

Էքսպերսիվ մոդելի նպատակն է ստեղծել ընդհանուր հոգեզգացման մթնոլորտ և


դրանց հիման վրա հաղորդակցվողներին դրդել որևէ սոցիալական գործողության:
Պայմաններն են ` հաղորդակցության ընդացքում շեշտը դրվում է մասնակցի
զգացմունքային ոլորտի վրա` նպատակ ունենալով նրան ակտիվացնել, մղել
գործողության: Ձևերից են` տեղեկություն հաղորդել սեփական ապրումնրի ու
տրամադրությունների մասին, որոնք առընչվում են հաղորդակցման առարկայի հետ,
հնարավոր հետևանքների վերլուծություն և այլն:

Սուգեստիվ մոդել նպատակն է ազդեցություն գործել հաղորդակցության մասնակցի


արժեքային կողմորոշումների ու դիրքորոշումների վրա` այն փոխելու
մտադրությամբ: Պայմաններն են մասնակիցներից մեկի անքննադատական
վերաբերմունքը մյուսի նկատմամբ , ընկալվողի մտավոր ցածր մակարդակը,
ներշնչվելու աստիճանը: Ձևերից են` ներշնչումը, գիտակցության մոտիվացիոն
դաշտի վրա ազդեցություն գործելը, նույնականացումը, հեղինակություններին դիմելը,
անձնավորումը, նախազգուշացումը և այլն:

Ծիսական մոդելի նպատակն է պահպանել ու վերարտադրել հարաբերությունների


նորմերը, ապահովել անձի սոցիալական հարմարումը մեծ և փոքր ղմբերում:

10
Պայմաններն են միջավայրի գեղարվեստական ձևավորումը, գործողությունների
կանոնակարգումը և ուշադրության բևեռումը դրանց կատարման ձևերի վրա,
փոխներգործունեությունների ծիսականացումը: Փոխգործունեության ձևերից են
ծիսական արարողությունները, հանդիսությունները, սովորույթները:

11
ԳԼՈՒԽ 1. 2 Հաղորդակցման գործընթացի կառուցվածքային տարրերը

Հաղորդակցումը բարդ գործընթաց է , որն ունի իր կառուցվածքային


բաղադրատարրերը, մեխանիզմները, գործընթացային փուլերը և կողմերը:

Հաղորդակցման գործընթացի կառուցվածքային տարրերն են`

 հաղորդումը և հաղորդակցման կոդը,

 հաղորդակցման սուբյեկտները,

 հաղորդակցման միջոցները,

 հաղորդակցման միջավայրը,

 հաղորդակցման պահանջմունքները, շարժառիթները և նպատակները

 հաղորդակցման ընթացքում փոխներգործության ու փոխազդեցության,


ընկալման ու փոխըմբռնման մեխանիզմները

 հաղորդման վայրը և ժամանակը,

 հաղորդակցման մասնակիցների հագուստը

 հաղորդակցման արդյունքները

արդյունքները
սուբյեկտները միջոցները

Հաղորդակցման
Փոխներգործությ
Պահանջմունքները, գործընթացի
ան ընկալման ու
շարժառիթները,նպ կառուցվածքային
փոխըմբռնման
ատակները տարրերն են
մեխանիզմները

12
1.հաղորդակցման ընթացքում փոխներգործության ու փոխազդեցության, ընկալման
ու փոխըմբնման մեխանիզմները,

2.հաղորդակցման արդյունքները

3.Հաղորդումն այն խոսքն է ,որն ասվում է և դառնում է հաղորդակցության պատճառ:

Հաղորդակցության կոդն իր մեջ ներառում է այն լեզուն կամ լեզուները, որով


իրականացվում է հաղորդումը:Այն իբրև պայմանական նշանների համակարգ
նպաստում է , որ օգտագործողները հաղորդեն որոշակի նշանակություններ,
իմաստներ:Հաղորդակցումն արդյունավետ է այն դեպքում, երբ հաղորդման լեզուն
հավասարապես և համարժեքորեն հասկանալի է հաղորդակցման
մասնակիցներին:Հաղորդումը և հաղորդակցման կոդը ցանկացած հաղորդակցման
գործընթացի ձևավորման և իրագործման առանցքային բաղադրիչներն են` առանց
որոնց հնարավոր չէ հաղորդակցություն ծավալել և իրականցնել:

4.Հաղորդակցման սուբյեկտները մարդիկ են , այսինքն` հաղորդակցումն


իրականացնում են հաղորդող և ընդունող բևեռները: Հաղորդակցումը կարող է տեղի
ունենալ առնվազն երկու և ավելի մարդկանց միջև: Հաղորդակցվում են առանձին
մարդիկ` սուբյեկտները, իսկ այդ հաղորդակցության բնույթը կախված է այն բանից,
թե ինչպիսի հարաբերություն գոյություն ունի նրանց միջև: Այս իմաստով այն կարող է
ունենալ սուբյեկտ-սուբյեկտ և սուբյեկտ-օբյեկտ կառուցվածքը: Առաջին դեպքում
հաղորդակցվող անձինք իրար վերաբերում են որպես սուբյեկտների, իսկ երկրորդի
դեպքում` որպես օբյեկտի, այսինքն` որպես միջոցի և գործիքի:

5.Հաղորդակցման միջոցները կաարող են խոսքային կամ վերբալ և ոչ խոսքային կամ


ոչ վերբալ: Բնականաար , հաղորդակցման ընթացքում, իր դերով ու նշանակությամբ,
առանձնանում է խոսքային միջոցը, որովհետև վերջինս բնորոշ է միայն մարդկանց և ,
բացի դրանից, հանդես է գալիս որպես ամենաուժեղ գրգգռիչ; Այսպիսով,
հաղորդակցումը գործընթաց է, որը թույլ է տալիս տարբեր մեթոդներով
տեղեկատվություն փոխանակել: Հաղորդակցվում ենք անգամ այն ժամանակ, երբ
չենք խոսում:

13
Տեղեկատվության հաղորդման հիմնական միջոցներն են.

 Լեզվական կամ խոսքային, որն իրականցվում է խոսելու, երգելու, գրելու


միջոցով,և որն ունի իր տարատեսակները`

ա)երկխոսություն,որի պարզ ձևը զրույցն է, կայանում է, եթե նրան մասնակցում


են երկու անձ: Երկխոսության համար անհրաժեշտ է քննարկման
առարկա,նյութ: Այստեղ կարևորվում է նաև լեզվական համակարգը, որից
օգտվում են հաղորդակցվողները` նրանից վերցնելով հաղորդմանն
անհրաժեշտ լեզվական միավորներ` բառեր, բառակապակցություններ,
քերականական տարբեր ձևեր, դարձվածքներ և այլն:

բ)մենախոսությունը, հաղորդակցային բարդ ձև է, փոխկապակցված է


իմաստային և կառուցվածքային առումով, բովանդակությունը նախապես
տրված է: Մենախոսությունը սովորաբար տևական է լինում, չի ընդհատվում
այլ հաղորդումով, քանի որ ուղղված է ` իրեն խոսողին կամ պասիվ
ունկընդրին, որը զուտ ընդունում է տեղեկատվությունը` առանց
միջամտության:

 Ոչ լեզվական կամ ոչ խոսքային հաղորդակցում է ֆիզիկական միջոցներով`


ժեստոր, կեցվածք, նայվածք, հպում կամ շոշափում, առարակայական
հաղորդակցում` հագուստ, սանրվածք: Առանձնացվում են հաղորդակցման
հետևյալ ձևերը` կինեսիկա` շարժաբանություն (ժեստորի, կեցվածքների,
վարքագծերի ամբողջություն), տակեսիկա` հպումների ամբողջություն,
սենսորիկա` զգայական ընկալումների ամբողջություն, պրոկսեմիկա`
տարածության օգտագործումը` խոսքային գործունեությունում, քրոնեմիկա`
ժամանակի օգտագործումը:

6.Հաղորդակցության միջավայրը և իրադրությունը, կան այնպիսի թեմաներ, որոնք


անկախ են միջավայրից, ինչպես` առօրյա խոսակցությունները և կան թեմաներ,
որոնք կոնկրետ միջավայր են պահանջում, ինչպես` դասախոսությունը պահանջում է
լսարան:

14
7.Հաղորդակցման պահանջմունքները, շարժառիթները և նպատակները,
հաղորդակցումը կոչված է լուծելու մարդկանց հուզող խնդիրները, բավարարելու
նրանց ֆիզիոլոգիական, հոգևոր ու նյութական պահանջմունքները: Մանկավարժ և
աշակերտ փոխհարաբերություններում կարևոր նախապայման է աշակերտների
պահանջմունքների և հետաքրքրությունների հաշվառումը` նրանց անհրաժեշտ
գիտելիքներ, հմտություններ և կարողություններ տրամադրելու և արդյունավետ
ուսումնառություն կազմակերպելու համար:

8.Հաղորդակցման ընթացքում փոխներգործության ու փոխազդեցության, ընկալման


ու փոխըմբռնման մեխանիզմները, հաղորդակցման գործընթացում մանկավարժները
և աշակերտները փոխգործում և փոխազդում են միմյանց վրա, ընկալում ու
գնահատում են միմյանց նկատմամբ իրենց վերաբերմունքները, մեկնաբանում և
բացատրում են մեկը մյուսի վարքագծի պատճառները: Հաղորդակցման
գործընթացում փոխադարձ ազդեցության աստիճանը շատ բանով կախված է
անհատների փոխհարաբերությունների բնույթից և մակարդակից:

9.Հաղորդակցման մեխանիզմները սոցիալ-հոգեբանական այն երևույթներն ու


գործընթացներն են, որոնք առաջանում են մարդկանց միջև փոխազդեցության
ընթացքում և անմիջականորեն ազդում են նրանց հաղորդակցման ակտիվության
մակարդակի, հոգեբանական շփման խորության և հաղորդակցման վարքագծի
բնույթի ու արդյունավետության վրա: Այդպիսի մեխանիզմների թվում են
հոգեբանական համոզումը , ներշնչումը, նմանակումը, խրախուսումը, որոնք
օգտագործելով մանկավարժի և աշակերտի կողմից կարող են նպաստել կայուն
փոխհարաբերությունների կառուցմանը:

10.Հաղորդակցման արդյունքները

Հաղորդակցման արդյունքներն ու հաղորդակցման նպատակները ուղիղ


համեմատական են միմյանց: Մանկավարժի իրատեսական պետք է լինի
աշակերտների ուսումնական առաջադիմության բարձրացումը, առարկայի
նկատմամբ հետաքրքրությունների առաջացումը, աշակերտների պահանջմունքների
բավարարումը: Աշակերտի նպատակը պետք է լինի գիտելիքների ,

15
կարողությունների, հմտությունների ստացումն ու դրանց խորացումը, դրանց
կիրառումը համապատասխան իրադրություններում: Այս ամենի խելամիտ
իրագործումը կհանգեցնի ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանն ու
ուսումնական բարձր առաջադիմության ամրագրմանը: Հաղորդակցությունը որպես
գործընթաց ընթանում է որոշակի փուլերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր
դրսևորման սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները: Դրանք են`

 Հաղորդակցման պահանջմունքի առկայությունը,

 Այն ենթադրում է որոշակի նպատակ,դրան հասնելու ռազմավարական քայլեր,

 Նախնական պատկերացում ունենալ ընդհանուր իրավիճակի մասին,

 Գործողությունների ծրագրի մշակում` հաշվի առնելով կոնկրետ հանգամաքներ,

 Հաղորդակցության միջոցների և մեխանիզմների ընտրությունը ,

 Իրավիճակը և ուրիշներին ընկալելու,մեկնաբանելու և գնահատելու փուլ,

 Հաղորդակցության արդյունքների ամփոփում, իմաստավորում և դրանց


համապատասխան նոր դիրքորուշումների մշակույթ:

Հաղորդակցության գործընթացն ունի բազմաթիվ կողմեր, որոնց ամբողջությունն էլ


կազմում է դրա բովանդակությունը: Սովորաբար առանձնացնում են հաղորդակցման
գործընթացի հետևյալ կողմերը.

 Հաղորդակցում(կոմունիկացիա)

 Ընկալում(պերցեպցիա)

 Շփում

 Փոխներգործություն (ինտերակցիա)

Մանկավարժական հաղորդակցման արդյունավետությունը մեծապես կախված է


մանկավարժի կողմից հաղորդակցման բոլոր տարրական բաղադրիչների ճիշտ և ներդաշնակ
համադրումից:

16
ԳԼՈՒԽ 2. Հաղորդակցման գործընթացի գործառույթները

Հաղորդակցումը մարդու կյանքի այն կարևորագույն բաղադրիչն է , որի միջոցով նա


լուծում է իր առջև ծառացած խնդիրները: Դրանց իրագործումն անմիջականորեն
կապվում է հաղորդակցման գործառույթների հետ:

 Հաղորդակցական գործառույթի միջոցով մանկավարժները և սովորողները


շփվում են միմյանց հետ, մտքեր, գաղափարներ, տեսակետներ,
դիրքորոշումներ են փոխանակում, կապեր և հարաբերություններ են
հաստատում, համատեղ գործառություն են ծավալում, խնդիրներ են լուծում`
ստեղծելով հայացքների ընդհանրության,բարոյական ու հոգեբանական
մտերմության դաշտ,

 Արտահայտչական գործառույթի միջոցով հաղորդակցման մասնակիցները


փորձում են արտահայտել սեփական զգացմունքները և հասկանալ մյուսի
ապրումները, ստանալ նրա հոգեբանական աջակցությունը,

 Տեղեկատվական գործառույթի միջոցով ուսուցիչները և աշակերտները


տեղեկություններ, գիտելիքներ, նորություններ, կարծիքներ , մտադրություններ
են փոխանցում և ստանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և
մարդկային փոխհարաբերությունների մասին,

 Իմացական գործառույթի միջոցով մարդիկ գիտելիքներ են փոխանցում,ձեռք


բերում և ընդլայնում, որոնց միջոցով կարողանում են ճանաչել իրենք իրենց և
այլոց,

 Զարգացման գործառույթն անմիջականորեն կապված է անձի


սոցիալականացման հետ: Մարդիկ ներառվում են տարբեր սոցիալական
խմբերում, շփվում են ուրիշների հետ, մտքեր, կարծիքներ, գաղափարներ են
փոխանակում, և սոցիալականացման ընթացքում ձևավորվում են նրանց
սոցիալ-հոգեբանական բնութագիրը,

 Պատճառավորվածության գործառույթը հանդես է գալիս որպես մարդկանց,


մանկավարժների և սովորողների ինչպես վարքագծի պայմանավորվածության

17
աղբյուր, այնպես էլ պահանջմունքների , ցանկությունների, նպատակների
խթանիչ

 Հանրային գործառույթ, մանկավարժների և սովորողների միջև


փոխհարաբերությունների հասարակական հիմքերի ստեղծում, կարծիքների,
աշխարահայացքի, պատկերացումների ձևավորում այս կամ այն հանրային
երևույթի մասին:

 Համակարգող գործառույթի միջոցով մակավարժները և սովորողները


համատեղ գործունեության իրականացման համար համաձայնեցնում են իրենց
գործողությունները, մշակում համատեղ գործողությունների ծրագիր,

 Գործաբանական կամ օգտապաշտական գործառույթի միջոցով


մանկավարժները և սովորողները հասնում են իրենց
նպատակներին,կարողանում են համոզել զրուցակցին, փորձում են դրդել
միմյանց իրենց համար ցանկալի գործողություններ կատարել

 Հասկացման գործառույթներից է հաղորդման իմաստի ճիշտ ընկալումը,


հաղորդակցվողների մտադրությունների, ապրումների փոխադարձ
հասկացումը,

 Զգացական գործառույթի միջոցով մանկավարժների և սովորողների միջև


անհրաժեշտ դրական հուզական ապրումներ են առաջանում,

 Հարաբերությունների հաստատման գործառույթի միջոցով մարդիկ


սոցիալական, դերային, գործարար, միջանձնային հարաբերություններում
գիտակցում և ամրագրում են սեփական տեղն ու դիրքը,

 Ներազդելու գործառույթը ենթադրում է գործընկերոջ վարքագծի,


տրամադրության, անձնային հատկությունների, սովորույթների,
դիրքորոշումների փոփոխություն,

 Ստեղծագործական գործառույթը այն է , երբ հաղորդակցության նպաստավոր


պայմանների առկայությամբ դրսևորվում են անհատի ստեղծագործական
ունակությւոնները, կարողությունները և հմտությունները
18
 Մեկնաբանման գործառույթի միջոցով հաղորդակցման մասնակիցները
յուրովի ըմբռնում և գնահատում են արված հարցադրումները, փորձում են
արտահայտել սեփական կարծիքը , վերաբերմունքն ու դիրքորոշումը:

19
Եզրակացություն

20
Գրականության ցանկ

21

You might also like