You are on page 1of 6

1.

1 Հաղորդակցում
Հաղորդակցման անհրաժեշտությունը՝ անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար

«Հաղորդակցում» տերմինը ծագել է լատիներեն «communico» բառից, որը նշանակում է դարձնում եմ


ընդհանուր, կապում եմ, շփվում եմ։
Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցման գործընթաց է:
Հաղորդակցումը տեղեկության փոխանցման գործընթաց է, որը կատարվում է խոսքի, մարմնի
շարժումների, ձայնի, դեմքի արտահայտության, հեռախոսի, էլեկտրոնային հաղորդագրությունների,
ռադիոյի և այլ միջոցներով:
Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների /անձ, սոցիալական
խումբ/ փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տեղեկության, փորձի,
գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակում:
Հաղորդակցվել նշանակում է կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց գործնական
հնարավորությունները, օգտագործել այդ ունակությունները գործարար միջավայրում՝ աշխատանքի
արդյունավետությունը բարձրացնելու համար, նրանց հետ փոխհարաբերություններ կառուցել:
Հաղորդակցվել նշանակում է նաև կարողանալ ներայացնել սեփական կարողությունները, գիտելիքները,
ճիշտ հասկացվել, շրջապատի կողմից գնահատվել:
Շրջապատի, այդ թվում գործընկերների, հաճախորդների, ղեկավարության հետ գրագետ և արդյունավետ
հաղորդակցվելու հմտությունները ներկա ժամանակներում դարձել են աշխատանքի ընդունվելու,
աշխատավայրում առաջադրվելու և հաջողության հասնելու թերևս ամենակարևոր գործոնները:
Ցանկացած հաղորդակցություն իրենից ներկայացնում է տեղեկատվության փոխանցման և ընդունման
գործընթաց: Այն ընթանում է տեղեկատվությունը հաղորդողի և ստացողի միջև: Դիտարկենք
տեղեկատվության փոխանցման փուլերը:
Տեղեկություն հաղորդողն ընտրում է փոխանցվելիք միտքը, գաղափարը, ձևակերպում է այն, ծածկագրում է
խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման միջոցների օգնությամբ, հաղորդում է ստացողին: Ստացողը
ապածածկագրում է ստացված տեղեկությունը և ճիշտ կամ սխալ հասկանում այն: Իր հերթին նա ընտրում է
պատասխան տեղեկությունը, ձևավորում, ծածկագրում խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման
միջոցների օգնությամբ և հաղորդում պատասխանը: Եվ այդպես, հաջորդաբար: Հաղորդակցումը ստանում
է շրջապտույտի տեսք:
Տեղեկության փոխանցման գործընթացն ունի հետևյալ տեսքը.

Հաղորդող Ստացող
Ծածկագրում հաղորդում
Հաղորդում ծածկագրում

Անհրաժեշտ է հիշել, որ ճիշտ է այն, ինչ հասկացել է ինֆորմացիա ստացողը, այլ ոչ թե այն, ինչ
հաղորդողն է ասում: Եթե ստացողը ճիշտ չի հասկացել ինֆորմացիան, ապա մեղավորը
հաղորդողն է:

1.2. Հաղորդակցման խոչընդոտները. Գործնական հաղորդակցում


Գործնական հաղորդակցման մեջ հաղորդակցման առարկան գործն է, աշխատանքը: Դրա նպատակը
արդյունավետ աշխատելն է, գործունեությունը ճիշտ կազմակերպելը, աշխատակիցների միջև
աշխատանքային ճիշտ հարաբերությունները հաստատելը, կառուցողական միջավայր ստեղծելը:
Գործնական հաղորդակցման առանձնահատկությունն այն է, որ ինքնանպատակ չէ և ծառայում է որպես
միջոց՝ հասնելու այլ նպատակների /շահույթի ստացում, արդյունավետ աշխատանք, վարկանիշի
բարձրացում/:
Գործնական հաղորդակցման սկզբունքների, նորմերի և պատկերացումների ընդհանրություն է, որը
կարգավորում է մարդկանց վարքը և հարաբերությունը նրանց աշխատանքային գործունեության
ընթացքում:
Սակայն միշտ չէ, որ հաղորդակցումը հարթ է ընթանում: Հաղորդակցման ընթացքում կարող են առաջանալ
խոչընդոտներ, որոնք խանգարում են հաղորդակցման բնականոնպրոցեսին:

Ընկալման խոչընդոտներ, երբ տարբեր մարդիկ այլ ձևով են ընկալում միևնույն իրավիճակը և երևւույթը:
Դիրքորոշման, երբ հաղորդակցվողների սոցիալական, մասնագիտական, աշխարհայացքային
դիրքորոշումները տարբեր են:
Արտահայտման խոչընդոտներ, երբ ասվածը երկիմաստ է, խոսքը սխալ ձևակերպված:
Ինտելեկտուալ խոչընդոտներ, երբ զրուցակիցների ինտելեկտուալ մակարդակներն էականորեն
տարբերվում են:
Հուզական խոչընդոտներ, երբ հուզական վիճակները տարբեր են, իսկ ապրումակցման զգացողությունները
թույլ են զարգացած:
Գեղագիտական խոչընդոտներ, երբ կան նկատելի տարբերություններ՝ զրուցակիցների ճաշակի, շարժուձևի
, վարվեցողության մեջ:

Մարմնի դիրքը հաղորդակցման ընթացքում կարող է լինել «փակ» և «բաց»

Հաղորդակցման ընթացքում տեղեկության 25-35%-ը փոխանցվում է խոսքային ճանապարհով, իսկ

65-75%–ը ոչ խոսքային ճանապարհով: Խոսքային ուղիով փոխանցվում է »մաքուր« տեղեկատվություն, իսկ

ոչ խոսքայինով` գործընկերոջ նկատմամբ վերաբերմունք: Մարդու ոչ խոսակցական վարքն անքակտելիորեն

կապված է նրա հոգեկան վիճակի հետ: Ոչ խոսքային վարքը բացում է անհատի ներաշխարհը:

Մարմնի դիրքը մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է տվյալ կուլտուրայի համար և

հանդիսանում է մարդու տարածքային պահվածքի տարրական միավորը: Այն ցույց է տալիս, թե ինչպես է

տվյալ անհատն ընկալում իր կարգավիճակը՝ ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատությամբ: Այն

անձինք, ովքեր ավելի բարձր կարգավիճակ ունեն, ընդունում են ավելի անկաշկանդ կեցվածք, քան նրանց

ենթակաները:
«Փակ» դեպքում մարդու մարմինը ձգտում է տարածության մեջ ավելի քիչ տարածք զբաղեցնել:

Այն արտահայտում է անհամաձայնություն, պաշտ- պանություն, հակառակում, քննադատություն:

«Բաց» դիրքում մարդու մարմինը ձգտում է գրավել տարածության մեջ, որքան հնարավոր է մեծ

տարածք: Այն արտահայտում է համարձակություն, վստահություն, բարյացակամություն,

հոգեբանական հարմարավետություն: Չափից շատ բաց դիրքը կարող է արտահայտել անհարգալից

վերաբերմունք, մեծամտություն:

Քաղաքակիրթ բիզնեսով զբաղվելու կարևորագույն նախապայմաններից է հաղորդակցման հմտությունների

առկայությունը։ Ձեռնարկությունների հաջողությունները մեծապես պայմանավորված են հաղորդակցման

գործընթացի ճիշտ կազմակերպումով։ Եվ բազմաթիվ կազմակերպություններ իրականացնում են իրենց

աշխատակիցների ուսուցումը, որպեսզի նրանց դարձնեն շփման մեջ ավելի գրագետ և ընդհանրապես, ավելի

դյուրին հաղորդակցվող մարդ։

Հաղորդակցության գործընթացի կազմակերպման համար ձեռնարկություններն աստիճանաբար

ավելացնում են իրենց ծախսերը։ ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հաղորդակցումը

խլում է աշխատաժամանակի շուրջ 75%-ը։ Հաղորդակցման արժեքը գնահատվում է և´ դրամական, և´ ոչ

դրամական արժեքներով։ Երկրորդ դեպքում այն մատնանշում է հիմնականում դրա հոգեբանական

հետևանքները։ Բազմաթիվ են օրինակները, երբ հաղորդակցման գործընթացի անհաջողությունները

հանձնարարությունների սխալ կատարման, բացասական հույզերի ձևավորման և այլ բացասական հետևանքների

պատճառ են հանդիսանում։ Հաճախ դժվար է լինում որոշել հոգեբանական ազդեցությունների որոշակի

տնտեսական հետևանքները, այնուամենայնիվ, դրանց կապն ակնհայտ է։

Հարկ է նշել, որ արդյունավետ խոսակցությունը կազմակերպության վրա թանկ է նստում, սակայն ոչ

արդյունավետ հաղորդակցումն առավեի թանկ է։

Հաղորդակցման հիմնական բովանդակությունն ազդեցությունն է մյուս կողմի վրա: Նկարագրելով դրանք`

մենք հաճախ օգտագործում ենք գործողություն տերմինը`

«Նա ճնշում է գործադրում ինձ վրա, բայց ես չզիջեցի……..»

«Նա հարմարվեց ինձ….»:

Հաղորդակցման մեջ մշտապես տեղի է ունենում դիմացինի գործողություններին համապատասխան

արձագանք: Մի դեպքում, օրինակ` թվում է, թե գործակիցը մեզ ինչ- որ բանի է մղում, և մենք դիմադրում ենք, մյուս

դեպքում մեր գործողությունները համընթաց են, երրորդ դեպքում նա դիպչում է մեր շահերին, և մենք ձգտում ենք

պաշտպանել այդ շահերը: Խոսքերի հետևում կանգնած են գործողությունները. դիմելով զրուցակ- ցին` մենք

մշտապես պատասխանում ենք` «Ի՞նչ է նա անում» հարցին, և մեր վարքը կառուցվում է` ելնելով ստացված

պատասխաններից: Իսկ ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս հասկանալու մյուս մասնակցի գործողությունների
իմաստը: Հաղորդակցման հասկացման եղանակները հնարավորություն են տալիս վերլուծել սեփական և մյուս

մասնակցի գործողությունների իմաստը, բովանդակությունը, գործակցի դիրքի և հաղորդակցման մասնակիցների

փո- խադարձ դրությունը: Յուրաքանչյուր խոսակցության, զրույցի, հասարակական հաղորդակցության մեջ

հսկայական նշանակություն ունի մասնակիցների գրա ված դիրքը, որը զարգանում է տրանսակցիոն

/փոխազդեցության/ վերլուծության հունով:

Հաղորդակցման ժամանակ զրուցակիցները սովորաբար դրսևորում են սեփական անձի և զրուցակցի նկատմամբ

չորս դիրքորոշումներ.

«Ես լավն եմ, դու լավն ես»: Սա ամենաբարոյական և ամենաարդյունավետ դիրքորոշումն է: Այս դիրքորոշումն

ունեցող մարդիկ ինքնավստահ են, ինքնահաստատված և զրուցակիցներից նույնպես համապատասխան

հարգալից վերաբերմունք են ակնկալում: Նրանք թե´աշխատանքում, թե´ առօրյա շփումներում

փոխհարաբերություններ են ստեղծում և արժանանում շրջապատող մարդկանց հարգանքին:

«Ես լավն եմ, դու վատն ես»: Այսպիսի դիրքորոշմանը սովորաբար հակված են ինքնահաստատման կարիք

ունեցող մարդիկ: Նրանք իրենց հիմնախնդիրների պատասխանատվությունը միշտ գցում են ուրիշների վրա և

անհաջողության դեպքում աշխատում են մեղավորներին փնտրել իրենց գործընկերների և ենթակաների մեջ:

Իրենց անձը բարձրացնելու համար ուրիշներին հաճախ վիրավորում են ու նվաստացնում:

«Ես վատն եմ, դու լավն ես»: Այս դիրքորոշումը բնորոշ է թերարժեքության բարդույթ և ցածր ինքնագնահատական

ունեցող մարդկանց, ովքեր իրենց ցածր են դասում ուրիշներից: Կամ էլ կպչում են ուժեղ մարդկանց, ապրում

նրանց հովանավորության ներքո: Այսպիսի մարդիկ հակված են դեպրեսիաների:

«Ես վատն եմ, դու վատն ես»: Այս դիրքորոշումը բնորոշ է չափազանց հոռետես և ցածր ինքնագնահատական

ունեցող մարդկանց: Նրանք չեն սիրում կյանքը, հակված են ծանր դեպրեսիաների, շուտ վիրավորվող են և

անկանխատեսելի:

Հաղորդակցումը, որպես փոխազդեցություն, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից.

Կողմնորոշում դեպի հսկում, որը ենթադրում է ձգտում, որն ընդհանրապես զուգակցվում է փոխազդեցության մեջ

իշխող դիրք գրավելու ցանկության հետ:

Կողմնորոշում դեպի հասկացում, որը ենթադրում է ձգտում՝ հասկանալ իրավիճակը և ուրիշների վարքը և

հարմարվողականություն: Այն հիմնված է փոխազդեցության լավացման և բախումներից խուսափելու

ցանկության վրա: Հաղորդակցվող կողմերի հավասարության և երկու կողմերի շահերի բավարարման

սկզբունքով: «Հսկողները» և «Հասկացողները» հաղորդակցման ժամանակ ունեն տարբեր ռազմավարություն:

You might also like