You are on page 1of 2

Ծրագրի դասավանդման նպատակն է ձևավորել անգլերեն լեզվին

տիրապետող անձ, որն ունակ է հաղորդակցվել

Ծրագրի խնդիրներն են՝

 Լեզվական գիտելիքների փոխանցում և ձևավորում,


 Յուրացված լեզվական գիտելիքների կիրառման և
հաղորդակցման հմտությունների և կարողունակությունների
ձևավորում,
 Ուսումնառողների համար օտար լեզվով հաղորդակցվելու
համար նպաստավոր միջավայրի ստեղծում,

Ծրագրը նպատակաուղղված է հետևյալ կարողունակությունների


ձևավորմանը՝

 օտար լեզվով արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ,


լեզվական գրագիտություն՝ որպես ուսումնառության
համապիտանի գործիք.
 վստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնագնահատման
կարողություն.
 ինքնավար սովորելու և աշխատելու հմտություններ.

Ծրագրի վերջնարդյունքներն են՝

 առնվազն օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և


պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ
կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր
շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ
տեղեկություններ, հաղորդակցվել՝ գործածելով պարզագույն
կառույցներ.
 մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ,
դրսևորի տրամաբանական և ստեղծագործական
մտածողություն, ընդհանրացնելու պարզ հմտություններ և
կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և
ուրիշների ստեղծած աշխատանքին,
 գիտակցի սովորելու կարևորությունը և ցուցաբերի
հետաքրքրություն սովորելու նկատմամբ,
 ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա,
ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին,
համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի
դրականություն,
 գտնի իր սխալները և ձգտի դրանք ուղղել ինքնուրույն կամ
աջակցությամբ,

Ծրագրի բովանդակությունը կառուցվել է նկատի առնելով վերը նշված


կարողունակությունների և ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման
համար անհրաժեշտ թեմաների ընտրությունը։

Ծրագրի բովանդակային մշակման հիմքում ընկած են մի շարք


առանցքային հիմնադրույթներ, մասնավորապես՝

 Անգլերենը առաջնայնորեն հաղորդակցության միջոց է,


 Լեզվական փաստացի գիտելիքի՝ բառապաշարի, կամ
օրինաչափությունների տիրապետումը, առանց հաղորդակցական
կարողունակությունների, ցանկալի արդյունք չէ, քանի որ լեզվական
նյութը ծառայում է հաղորդակցության գերնպատակին,

Ծրագրային նյութն ընտրված է այնպես, որ նպաստի սովորողների


հետաքրքրությունների խթանմանը, ձևավորի այս կամ այն երևույթի վերաբերյալ
սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու մշակույթ:

Ծրագիրը նախատեսում է լեզվի հաղորդակցական ուսուցում՝


հնարավորինս զերծ մնալով լեզվի դասավանդման քերականական և
թարգմանության մեթոդներից։ Դասընթացը նախատեսում է անդրադարձ լեզվին
բնորոշ արտասանական և առոգանական առանձնահատկություններին
աութենտիկ խոսքին հաղորդակից դառնալու միջոցով։

You might also like