You are on page 1of 10

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԻՍՊԱՆԵՐԵՆ (A2 ՄԱԿԱՐԴԱԿ)

2019-2020 ուսումնական տարի

Կրթության աստիճան՝ առաջին (բակալավրիատ)


Ֆակուլտետ՝ իրավաբանական, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, ինֆորմատիկայի և
կիրառական մաթեմատիկայի
Դասախոս՝ Ա. Ղազարյան, Ա. Բոստանջյան

Դասաժամերի բաշխում՝ Դ. Գ.
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  ՀՖՀՀ-ում ուսումնառության ընթացքում ուսանողը ստանում է հնարավորություն` վարժ տիրապետելու


լեզվի իմացության և կիրառման անհրաժեշտ չորս հմտություններին, որոնց շնորհիվ նա կարող է ազատ
հաղորդակցվել և զարգացնել իր մասնագիտական գիտելիքները իսպանախոս միջավայրում `
լեզվակիրների հետ փոխհարաբերություններում: A2 դասընթացի ավարտին ուսանողը կարող է հասկանալ
առանձին արտահայտություններ և առավել հաճախ կիրառվող բառեր, որոնք առնչվում են առավել
մերձավոր թեմաներին(օրինակ՝ ամենահիմնական անձնական և ընտանեկան տվյալների, գնումների,
տեղանքի աշխարհագրության, աշխատանքի մասին): Կարող է հաղորդակցվել պարզ, առօրեական
խնդիրների շուրջ, որ պահանջում են ծանոթ, առօրեական հարցերի մասին տեղեկությունների պարզ և
ուղղակի փոխանակում: Պարզ միջոցներով կարող է նկարագրել իրեն, իր անմիջական շրջապատին և
առաջին անհրաժեշտության պահանջմունքներին առնչվող հարցերը:
ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼԻՔ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդգրկման ոլորտի պարագայում

Օգտագործում է հիմնական շարահյուսական կառույցներ և մտապահված արտահայտություններ,


բառակապակցություններ և խոսքային միջոցներ առօրյա պարզ իրավիճակներում սահմանափակ տեղեկություններ
փոխանակելու նպատակով:

Ճշգրտւթյան պարագայում

Ճիշտ է օգտագործում որոշ պարզ կառույցներ, սակայն մշտապես տարրական սխալներ է անում:

Սահունության պարագայում

Կարող է մտքերը հասկանալի դարձնել խիստ համառոտ արտահայտություններով, թեև դադարները և սխալ սկիզբը
վերաձևակերպումով ուղղելու փորձերն ակնհայտ են:

Փոխներգործության պարագայում

Կարող է պատասխանել հարցերին և արձագանքել պարզ պնդումներին: Կարող է ցույց տալ, որ հետևում է զրույցին, բայց
հազվադեպ է կարողանում այնքան հասկանալ, որ կարողանա ինքնուրույն շարունակել զրույցը:

Կապակցվածության պարագայում

Կարող է իրար կապել նբառերի խմբեր այնպիսի պարզ կապակցող բառերով, ինչպիսիք են «և», «բայց», «որովհետև»:

Բանավոր վերարտադրության «խոսքի» պարագայում

Կարող է տալ մարդկանց կենցաղի կամ աշխատելու պայմանների,առօրյա գործունեության, նախընտրությունների պարզ
նկարագրություն կամ ներկայացում, որպես հասարակ արտահայտությունների և նախադասությունների հակիրճ շարք՝
ցուցակի տեսքով:

Ծավալուն մենախոսության ՝ փորձի նկարագրման պարագայում

Կարող է պատմել պատմվածք կամ նկարագրել որևէառարկա կամ երևույթ: Կարող է նկարագրել շրջապատը՝ մարդկանց,
վայրերը, աշխատանքի կամ ուսումնառության փորձը: Կարող է տալ իրադարձությունների ու գօրծունեության կարճ,
պարզ և հստակ նկարագրություն: Կարող է նկարագրել նպատակները և պայմանավորվածությունները,
սովորությունները, գործողությունները և անձնական փորձը: Կարող է օգտագործել հասարակ նկարագրական լեզու,
որպեսզի արտահայտի կարճ հայտարարություններ կամ համեմատի առարկաներն ու անձնական իրերը: Կարող է
բացատրել՝ ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ: Կարող է նկարագրել իր ընտանիքը, կենցաղային պայմանները, կրթական
նախադրյալները, ներկա կամ վերջին աշխատանքը: Կարող է հասարակ բառերով նկարագրել մարդկանց, վայրերը և
անձնական իրերը:

Հանրային հայտարարությունների պարագայում

Կարող է ներկայացնել նախօրոք պատրաստված հակիրճ հայտարարություններ, որոնք մատչելի են ուշիմ ունկնդրողին:

Լսարանին հասցեյագրված խոսքի պարագայում

Page 2 sur 2
Կարող է հակիրճ, նախապես սերտած ելույթ ունենալ առօրյա կյանքի մասին, թռուցիկ ներկայացնելով կարծքները,
պլանները և գործունեության պատճառներն ու բացատրությունները: Կարող է կազմել ելույթին հաջորդող սահմանափակ
թվով հարցեր:
Կարող է տրամադրել կարճ, նախապես պատրաստած պարզ ելույթներ ծանոթ թեմաներով: Կարող է պատասխանել
ելույթին հաջորդող հարցերին՝ հարցի կրկնության կամ պատասխանի վերաձևակերպման հնարավորության դեպքում:

Գրավոր խոսքի պարագայում

Կարող է գրել հասարակ արտահայտություններ և նախադասություններ, որոնք կապակցված են «և», «կամ»,


«որովհետև» և այլ շաղկապներով:

Ընդհանուր լսողության ըմբռնման պարագայում

Կարող է հասկանալ խոսքը շատ որոշակի/առաջնային պահանջներ բավարարելու չափով, եթե այն արտաբերվում է
պարզ ու դանդաղ:

Հայտարարությունների և կարգադրությունների պարագայում

Կարող է հասկանալ կարճ, պարզ և հասարակ հաղորդումների և հայտարարությունների հիմնական կետերը: Կարող
է հասկանալ հասարակ ցուցումները, օրինակ՝ ինչպես ոտքով կամ հասարակական փոխադրամիջոցներով հասնել X
կետից Y-ը:

Ընթերցանության ընդհանուր ըմբռնման պարագայում

Կարող է հասկանալ ծանոթ թեմաների մասին համառոտ ու պարզ տեքստեր, որոնք գրված են առօրյա/
խոսակցական լեզվով կամ կապ ունեն իր աշխատանքի հետ: Կարող է հասկանալ համառոտ ու պարզ տեքստեր,
որոնք գրված են հաճախ հանդիպող բառապաշարով՝ ներառյալ միջազգային տարածում ունեցող բառապաշարը:

Նամակագրության / թղթակցության ընթերցման պարագայում

Կարող է հասկանալ ծանոթ թեմաներով տարրական, ստանդարտ նամակներ և ֆաքսեր (հայց,տեղեկատվություն,


հրամաններ, վավերացումներ և այլն): Կարող է հասկանալ պարզ ու համառոտ անձնական նամակները:

Ընթերցման կողմնորոշվելու պարագայում

Կարող է գտնել կոնկրետ, կաշխագուշակելի տեղեկատվություն առօրյա պարզ նյութերում, ինչպիսիք են՝
հայտարարությունները, ուղոցույցորը, մենյուները և չվացուցակները: Կարող է տեղեկատվական ցուցակներից գտնել
և առանձնացնել պահանջվող տեղեկությունը: Կարող է հասկանալ հասարակական վայրերում ամեն օր հանդիպող
ցուցափեղկերն ու նշանները, իսկ աշխատավայրերում՝ ցուցումները, կարգադրությունները,
վտանգինախազգուշացումները:

Տեղեկատվության և փաստարկներ ձեռք բերելու նպատակով ընթերցման պարագայում

Կարող է հասկանալ հասարակ ոճով գրված նյութերում կոնկրետ տեղեկատվությունը, ինչպիսին են նամակները,
բրոշյուրները և որևէ իրադարձություն նկարագրող թղթերի փոքր հոդվածները:

Կարգադրություններ ընթերցման պարագայում

Page 3 sur 2
Կարող է հասկանալ պարզ շարադրված կանոններ, օրինակ՝ անվտանգությանը վերաբերող: Կարող է հասկանալ
առօրյայում կիրառվող որևէ սարքի օգտագործման հասարակ ցուցումները, օրինակ՝ քաղաքային հեռախոսախցիկի
վրա փակցվածցուցումը, թե ինչպես օգտվել հեռախոսից:

Մայրենի լեզվով խոսակցի ընկալման պարագայում

Կարող է առանց որևէ ջանքի բավարար չափով հասկանալ հասարակ, կրկնվող փոխանակումները: Կարող է
ընդհանուր առմամբ հասկանալ իրեն ուղղված պարզ և ստանդարտ խոսքը, որը ծանոթ հարցեր է արծարծում՝
բառերի կրկնության կամ վերաձևակերպման հնարավորություն ունենալու դեպքում: Կարող է հասկանալ պարզ ու
դանդաղ արտաբերվող առօրյա խոսակցությունը: Կարող է հասկանալ, եթե դրա պատասխանատվությունը
զրուցակիցն իր վրա է վերցնում:

Խոսակցության/զրույցի պարագայում

Կարող է այնպիսի կապեր իրականացնել (հաստատել հասարակական կապեր), ինչպիսիք են հանդիպումն ու


հրաժեշտը, ներկայացումը, շնորհակալության արտահայտումը: Կարող է ընդհանուր առմամբ հասկանալ իրեն
ուղղված, բայց ծանոթ թեմաներով պարզ, ստանդարտ խոսքը՝ բառերի և արտահայտւթյունների կրկնության կամ
վերաձևակերպման հնարավորություն ունենալու դեպքում: Կարող է մասնակցել ամենօրյա՝ իրեն հետաքրքրող կարճ
խոսակցություններին: Կարող է հասարակ բառերով ասել, թե ինչպես է զգում և շնքրհակալություն հայտնել:
Կարող է վարել շատ կարճ զրույց, բայց հազիվ թե ի վիճակի լինի հասկանալու այնքան, որ խոսակցությունը
շարունակի, թեև նրան կարող են օգնել, իսկ խոսակիցը դրա պատասխանատվությունն իր վրա վերցնի: Կարող է
օգտագործել ողջունելու, դիմելու ամենօրյա պարզ, քաղաքավարի արտահայտություններ: Կարող է կատարել
հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց: Կարող է արտահայտել իր
նախասիրությունները և հակառակը (ինչ է սիրում կամ չի սիրում):

Ոչ պաշտոնական քննարկման (ընկերների միջև) պարագայում

Կարող է ընդհանուր առմամբ հասկանալ շուրջն ընթացող քննարկման թեմաները, եթե քննարկումը դանդաղ ու
պարզ ընթացք ունի: Կարող է քննարկել, թե ինչ անել երեկոյան կամ շաբաթ ու կիրակի օրերին: Կարող է առաջարկ
ներկայացնել և պատասխանել մյուսների առաջարկություններին: Կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել
մյուսների հետ:
Կարող է առանց դժվարության քննարկել առօրյա գործնական խնդիրները, եթե դրանք ներկայացվում են պարզ և
դանդաղ: Կարող է քննարկել, թե ինչ անել, ուր գնալ և պայմանավորվել հանդիպման մասին:

Պաշտոնական քննարկումների, հանդիպումների/ժողովների պարագայում

Կարող է իր բնագավառի վերաբերյալ պաշտոնական քննարկման ընթացքում հետևել թեմայի փոփոխությանը, եթե
քննարկումն ընթանում է դանդաղ և հասկանալի: Կարող է փոխանակել գործի հետ առնչվող տեղեկատվություն և
արտահայտել իր կարծիքը գործնական խնդիրների մասին, երբ հարցը ուղղված է նրան, և եթե միտքը ձևակերպելու
համար օգնության կամ կարևոր կետերի կրկնության հնարավորություն ունի:
Պաշտոնական հանդիպումների ժամանակ կարող է արտահայտել իր կարծիքը, երբ նրան հարց են ուղղում, և եթե
կրկնության հնարավորություն ունի:

Նպատակաուղղված համագործակցության պարագայում

Կարող է առանց որևէ ջանքի հասկանալ հասարակ և առօրյա հանձնարարությունները, ինչպես նաև առանց
դժվարության պահանջել կրկնություն անհասկանալի խնդրի առաջացման դեպքում: Կարող է քննարկել հետագա
ծրագրերը՝ առաջարկություններ անելով և առձագանքելով մյուսների առաջարկություններին, խնդրելով և
տրամադրելով ցուցումներ:
Կարող է ցույց տալ, թե երբ է հետևում խոսքին, ինչպես նաև կարող են նրան հասկացնել, թե ինչ պետք է անի, երբ
խոսողը որևէ դժվարության է հանդիպում: Կարող է հաղորդակցվել հասարակ և առօրյա հանձնարարությունների

Page 4 sur 2
ժամանակ՝ օգտագործելով պարզ արտահայտոււթյուններ որևէ բան խնդրելու կամ տրամադրելու, հասարակ
տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հետագա քայլերը քննարկելու համար:

Ապրանքների և ծառայությունների պարագայում

Կարող է գլուխ հանել առօրյա կյանքի ընդհանուր բնագավառների հետ կապված իրավիճակներից, որոնցից են՝
ճանապարհորդությունը, կացարան փնտրելը, սնվելու հետ կապված հարցերը, գնումները և այլն: Կարող է
տուրիստական գործակալություններից ձեռք բերել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, եթե դրանք պարզ են ու
մասնագիտական բնույթ չեն կրում:
Կարող է խնդրել և տրամադրել առօրյա կյանքում օգտագործվող ծառայությունները և ապրանքները: Կարող է ձեռք
բերել ճանապարհորդության վերաբերյալ պարզ տեղեկատվություն, օգտվել հասարակական փոխադրամիջոցներից՝
ավտոբուսներ, գնացքներ, տաքսիներ, կարող է ինչպես հարցնել, այնպես էլ պարզաբանումներ տալ իրեն
դիմողներին և գնել տոմսեր: Կարող է տարբեր իրերի մասին տեղեկություններ ստանալ և կատարել հասարակ
գործարքներ խանութներում, փոստում կամ բանկերում: Կարող է ստանալ և տալ տեղեկություններ գնումների
քանակի, չափերի և գների մասին: Կարող է կատարել հասարակ գնումներ՝ ասելով, թե ինչ է ցանկանում, հարցնել
դրա գինը: Կարող է ուտելիք պատվիրել:

Տեղեկատվության փոխանակման պարագայում

Կարող է բավարար չափով, առանց որևէ ջանք գործադրելու հասկանալ հասարակ և սովորական զրույցները:
Կարող է գլուխ հանել առօրյա գործնական պահանջարկներից, պարզ փաստային տեղեկության հայթայթումից և
փոխանցումից: Կարող է հարցնել և պատասխանել ժամանցին ու կատարվածգործողություններին վերաբերող
հարցերին: Կարող է տալ և հետևել հասարակ ցուցումներին և պնդումներին, օրինակ՝ բացատրել, թե ինչպես հասնել
այս կամ այն վայրը:
Կարող էհաղորդակցվել հսարակ և ընդունված հանձնարարությունների ժամանակ, որոնք պահանջում են
տեղեկատվության պարզ փոխանակում: Կարող է փոխանակել ծանոթ և համընդհանուր գործնական խնդիրների
վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն: Կարող է հարցնել և պատասխանել առօրյա աշխատանքին և ազատ
ժամանցին վերաբերող հարցերին: Կարող է հարցնել և ցուցումներ տալ քարտեզի կամ քաղաքի հատակագծի
վերաբերյալ: Կարող է ինչպես հարցնել, այնպես էլ տրամադրել անձնական տեղեկատվություն:

Հարցաքննման և հարցաքնվելու պարագայում

Կարող է հասկանալ և հարցազրույցի ընթացքում ծանոթ թեմաներին առնչվող մտքեր ու տեղեկատվություն


հաղորդել, եթե պարզաբանող հարցեր տալու և օգնություն ստանալու հնարավորություն ունի:
Հարցազրույցի ժամանակ կարող է պատասխանել հասարակ հարցերին և արձագանքել նույնպիսի պնդումներին:

Ընդհանուր գրավոր փոխներգործության պարագայում

Կարող է գրել կարճ, հասարակ, համընդհանուր ճանաչման արժանացած գրառումներ, որոնք արտահայտում են
անմիջական կարիքները:

Նամակագրության պարագայում

Կարող է գրել շատ հասարակ անձնական նամակներ, օրինակ՝շնորհակալ լինելու կամ ներողություն հայցելու
համար:

Գրառումների, հաղորդագրությունների, ձևերի պարագայում

Կարող է ընդունել կարճ, հասարակ հաղորդագրություններ կրկնության կամ միտքը վերաձևակերպելու


հնարավորություն ունենալու դեպքում: Կարող է գրել կարճ, հասարակ հաղորդագրություններ և անել գրառումներ,
որոնք կապ ունեն առաջնահերթ կարիքների հետ:

Page 5 sur 2
Երկխոսությանը միանալու պարագայում

Կարող է օգտագործել պարզ միջոցներ՝ կարճ զրույց սկսելու, շարունակելու և ավարտելու համար: Կարող է սկսել,
շարունակել և ավարտել դեմ առ դեմ պարզ զրույցը: Կարող է ուշադրություն խնդրել:

Համագործակցության պարագայում

Կարող է ցույց տալ, որ հասկանում ու հետևում է խոսակցությանը:

Խնդրանքը պարզաբանելու պարագայում

Կարող է պարզ բառերով խնդրել, որպեսզի կրկնեն, երբ ինչ-որ բան չի հասկանում: Կարող է պատրաստր
արտահայտություններ օգտագործելով, խնդրել, որ պարզաբանեն առանցքային բառերը կամ նախադասությունները:
Կարող է ասել, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Տեքստի մշակման պարագայում

Կարող է լեզվի իր (սովորողի) սահմանափակ իմացությանն ու փորձառությանը համապատասխան կարճ տեքստից


ընտրել և վերարտադրել հիմնական բառերը, բառակապակցությունները կամ կարճ նախադասությունները: Կարող է
արտագրել տպագրված կամ պարզ ձեռագրով գրված կարճ տեքստեր:

Բառապաշարի իմացության պարագայում

Բավարար բառապաշար ունի ամենօրյա հաղորդակցության և առօրյա գործերը վարելու համար՝ ներառյալ ծանոթ
իրավիճակներն ու թեմաները:
Բավարար բառապաշար ունի՝ հաղորդակցական տարրական կարիքները արտահայտելու համար:
Բավարար բառապաշար ունի՝ գոյատևման պարզ կարիքները բավարարելու համար:

Բառապաշարի կիրառման պարագայում

Տիրապետում է առօրյա կարիքների հետ կապված սահմանափակ բառապաշարի:

Քերականական ճշգրտության պարագայում

Ճիշտ օգտագործում է որոշ հասարակ կառույցներ, սակայն սիստեմատիկ կերպովթույլ է տալիս տարրական
սխալներ(օր՝ շփոթում է ժամանակաձևերը և մոռանում է ժամանակների համաձայնությունը); Համենայնդեպս,
սովորաբար արտահայտվածը պարզ է:

Հնչյունաբանական վերահսկողության պարագայում

Չնայած ակնհայտ օտարերկյա ակցենտի առկայությանը, ընդհանուր առմամբ առոգանությունը բավականին պարզ է,
որպեսզի հնարավոր լինի հասկանալ խոսողին: Այնուամենայնիվ խոսակցության ընթացքում խոսողները ժամանակ
առ ժամանակ ստիպված կլինեն խնդրել կրկնել այս կամ այն բառերը և այլն:

Հանրալեզվաբանական ճշտության պարագայում

Կարող է կատարել և արձագանքել հիմնական լեզվական գործառույթներին, ինչպես ասենք, տեղեկատվության


փոխանակումը և խնդրանքները, ու պարզ կերպով արտահայտել կարծիքներ և տեսակետներ:
Կարող է շփվել պարզ, բայց արդյունավետորեն՝ օգտագործելով ամենապարզ արտահայտությունները ու հետևելով
հիմնական ընթացքին:
Կարող է վարել շատ կարճ առօրյա զրույցներ՝ օգտագործելով ողջույնի և դիմելու ամենօրյա բարեկիրթ ձևեր:
Կարող է հրավիրել, առաջարկություն անել, ներողություն խնդրել և այլն:

Page 6 sur 2
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ
Միջանկյալ քննություն Կիսամյակային քննություն
Բանավոր          Գրավոր X           Բանավոր X          Գրավոր X           
Խմբով՝   Այո X             Ոչ Խմբով՝   Այո X              Ոչ X
Տևողություն՝ Գրավորը՝ 3 ժամ
Տևողություն՝ 2 ժամ
Բանավորը՝ 3 րոպե
Ներառում է՝ Ներառում է՝
 Ունկնդրում  Ունկնդրում
 Քերականություն  Քերականություն
 Ընթերցանություն  Ընթերցանություն
 Գրույթ  Գրույթ

Քննության տեսակը՝ Թեստ Քննության տեսակը՝ Թեստ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ / ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

1. ''Курс испанского языка'' И.А.Дышлевая 2016


2. ''Pasaporte compilado'' M.C. Aragon

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

  

A1 Մակարդակ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՑԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱԲԱԹ ԹԵՄԱ ԺԱՄ ՀԱՆՁՆԱՐԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ


ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 7 sur 2
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1
1 1. Unidad 7 6 И.А. Дышлевая ''Курс Pasaporte Compilado
1.1. Numerales испанского языка'' с.189-
Փետր. ordinales 225 M.C. Aragón 39-45
1.1.1. Pronomb
3-15 res
indefinidos
cada, otro
1.1.2. El sistema
de los
pronombres
y adverbios
indefinidos
y negativos

2 2. Unidad 8 6 И.А. Дышлевая с.226-255 Pasaporte Compilado


2.1.1. Verbos
Փետր. pronominal M.C. Aragón 46-55
es
18-1 2.1.2. Verbos
մարտ personales
2.1.3. Pronombr
es
personales(c
ontinuacion)
2.1.4. Construcc
iones
conjuntas
con
infinitivo

3 3. Unidad 9 6 И.А. Дышлевая с.254-291 Pasaporte Compilado

Մարտ 3.1.1 Grados de M.C. Aragón 56-67


comparacion
4-15
3.1.2. Particularidades
del uso de algunos
adjetivos

3.1.3. El adverbio tan


y el pronombre
1
Յուրաքանչյուր թեմայի համար հանձնարարվող պարտադիր գրականության ծավալը ցանկալի է չգերազանցի 20 -25էջը:

Page 8 sur 2
demostrativo tal

4 4. Unidad 10 9 И.А. Дышлевая с.292-325 Pasaporte Compilado

Մարտ 4.1.1.Modo M.C. Aragón 68-80


18-5 Imperativo
Ապրիլ
4.1.2. La formación y
el uso del modo
Imperativo

5 5. Unidad 11 6 И.А. Дышлевая с.326-364 Pasaporte Compilado


5.1.1. Preposicio
Ապրիլ nes M.C. Aragón 81-92
5.1.2. El uso
8-19 principal de
los
preposicione
s.

6 6. Unidad 12 6 И.А. Дышлевая с.365-371 Pasaporte Compilado

Ապրիլ. 6.1.1 El articulo M.C. Aragón 93-110


22-3
6.1.2. Los casos
principales del uso de
Մայիս
articulo

6.1.3. Participio

6.1.4 Construcción
estar+participio

Page 9 sur 2
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԴՐԱՆ ՆԱՊԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Տեղեկություններ ինտրանետում տեղակայված դաընթացին առնչվող նյութերի մասին


- դասընթացին ուսանողի կողմից բերվող անհրաժեշտ նյութեր,
- դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ այլ լրացուցիչ տեղեկատվություն և
պահանջներ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. И.А.Дышлевая ''Курс испанского языка'' Санкт-Петербург 2016


2. M.C. Aragón ''Pasaporte compilado'' Madrid Edelsa 2016

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Francisco Castro “ Uso de la gramática española elemental” Madrid 2011


2. Holt “Exprésate” Spanish 1 Madrid

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐ

https://www.profedeele.es/categoria/actividad/nivel/a2/

https://www.tiatula.com/tests_nivel/espanol-A2

https://loebesko.files.wordpress.com/2014/01/una nota falsa.pdf

Page 10 sur 2

You might also like