You are on page 1of 4

Վ.

Բրյուսովի անվան պետական համալսարան

Հաշվետվություն

Ֆակուլտետ` ՌՕԼ, լեզվաբանություն, անգլերեն

Կուրս` 5-րդ Խումբ` 1-ին

Ուսանող` Քրիստինե Եղիազարյան

Պրակտիկայի ղեկավար` Ռ.Մուսեյան


Պրակտիկան անցկացվեց առցանց՝ երեք շաբաթների ընթացքում։
Առաջին շաբաթում մասնակցեցի տարբեր դասխոսների դասերին։
Պատրաստվելու ընթացքում դժվար էր, քանի որ անծանոթ էին թե՛
դասախոսները, և թե՛ ուսանողները։ Տարբեր էին ուսուցման ձևերը։
Բայց որոշ ժամանակ հետո ամեն ինչ կարգավորվեց, արդեն
ճանաչում էինք դասախոսներին և խմբի երեխաներին, նրանցից
նախօրոք տեղեկանում էինք այդ օրվա նյութի մասին և
ուսումնասիրում այն։ Նրանց հետ միասին կարդացինք,
թարգմանեցինք և քննարկեցինք տարբեր պատմվածքներ,տեքտեր
և հոդվածներ։ Դիտեցինք ուսանողների պրեզենտացիաներ՝
տարբեր երկրների տեսարժան վայրերի, մշակույթների նաև
Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի, հուշարձանների
մասին ։
Դասերը հետաքրքիր էին անցնում դասախոսների հետաքրքիր
անցկացնելու, նոր տեղեկություններ հաղորդելու, և դրական
միջավայրը ապահովելու շնորհիվ։ Ամեն ինչ հաջող անցավ բայց իմ
կարծիքով իրական պրակտիկան ավելի շատ կարող էր օգնել մեզ
գործածել մեր գիտելիքները հետագա աշխատանքում։ Երբեմն
լինում էին խնդիրներ համացանցի, էլեկտրաէներգիայի անջտման
հետ, ինչի պատճառով բաց էի թողնում դասը։Բայց հետո
կարողացա լրացնել բաց թողնված դասերս։

Երկրորդ շաբաթում դիտել եմ Online communication vs. Face to face


communication թեդ թոքը Maja Misák-ի կողմից։ Այնտեղ խոսվում էր
դեմ առ դեմ հաղորդակցության առավելությունների մասին։ Այս
փաստը որ այսօր մենք ավելի շատ ենք շփվում առցանց քան դեմ
առ դեմ, մինչդեռ դեմ առ դեմ հաղորդակցման միջոցով հույզեր
արտահայտելը ունի էականորեն ավելի մեծ նշանակություն, քան
տեքստի կամ զրույցի միջոցով: Դեմ առ դեմ, կարելի է
զգացմունքներ արտահայտել դեմքի արտահայտությամբ և ձայնի
տոնայնությամբ։Ինչպես նաև ասվում էր,որ առցանց
հարցազրույցները նոր աշխատակիցներ որոնելու լավագույն
միջոցը չէ: Լավ տպավորություն թողնելը ավելի դժվար է առցանց
հարցազրույցների ընթացքում` համեմատած անձնական
հարցազրույցների հետ:Օրինակ հետազոտական խումբի համար
ավելի նպատակահարմար է դեմ առ դեմ հաղորդակցումը քանի որ
նրանք պետք է գտնեն հաղորդակցվելու և համագործակցելու
ուղիներ ՝ միմյանց հետ վստահություն զարգացնելու համար,
համաձայնության գալ հետազոտության մեթոդաբանությունների և
առաջադրանքների շուրջ և համակարգել աշխատանքի
ուղղությունը, ուստի ավելի հեշտ է, երբ միևնույն ժամանակ նույն
տեղում ես և ոչ առցանց։

Միգուցե դեմ առ դեմ հաղորդակցությունը նվազում էր, և առցանց


հաղորդակցությունը պատրաստվում էր դրա մեծ մասը վերցնել,
բայց այս իրավիճակը պատրաստվում է փոխել ամեն ինչ: Կարծում
եմ, որ ամեն ինչ կանցնի, և մենք կկարողանանք վերադառնալ մեր
բնականոն կյանքին և կարող ենք դեմ առ դեմ շփվել: Այսպիսով
մենք պետք է գնահատենք իրական կյանքը և իրական
հաղորդակցումը։

Երրորդ շաբաթում ներկայացրեցինք պրեզենտացիաներ՝


Մատենադարանի և Հայաստանի ազգային Պատկերասրահի հետ
կապված տարբեր թեմաներով։ Ես ներկայացրել եմ
պրեզենտացիա <<Graphics Department in the Armenian National
Gallery>> թեման, օգտվելով Հայաստանի Ազգային
Պատկերասրահի կայքից:Այս պրեզենտացիայի շնորհիվ ես սովորել
եմ բազմաթիվ նոր բառեր, խորապես ճանաչել մեր անվանի
նկարիչներին, ծանոթացել նրանց աշխատանքներին։

Պրակտիկայի շնորհիվ ես ստացա բազմաթիվ գիտելիքներ,


սովորեցի նոր բառեր։ Նաև շատ հետաքրքիր և հաճելի էր ճանաչել
այն դասախոսներին, ովքեր մեզ չեն դասավանդել, սակայն այդ
կարճ ժամանակահատվածում կարողացան դառնալ այսքան
սիրելի։

You might also like