You are on page 1of 3

«Վայելիր կյանքը հավիտյան».

ինչպես օգտագործել
ծառայության մեջ

Բովանդակություն

Ուսումնասիրողի հետ անցում կատարել այլ հրատարակությունից 2–3


Ինչպես առաջարկել Աստվածաշնչի դասընթաց 4–5
Ինչպես անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություն 6–13
«Բացահայտիր ավելին» բաժինը 9
Ուսումնասիրության տևողությունն ու հաճախականությունը 10
Տպված հրատարակությունների օգտագործումը 11
Վիդեոկոնֆերանսով կամ հեռախոսով ուսումնասիրություն անցկացնելը 12–13
Հավելյալ տեղեկություն 14

1. Այս փաստաթղթում տրամադրվում են առաջարկներ «Վայելիր կյանքը հավիտյան.


ծանոթություն աստվածաշնչյան դասընթացին» գրքույկը և «Վայելիր կյանքը հավիտյան.
Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց» գիրքը ծառայության մեջ օգտագործելու
վերաբերյալ։ Գրքույկը պարունակում է գրքի առաջին երեք դասերը։ Գրքույկի 03 դասը
ավարտելուց հետո ուսումնասիրողի հետ քննարկիր «Քեզ դուր եկա՞վ
ուսումնասիրությունը» էջը։ Եթե ուսումնասիրողը ցանկանում է շարունակել
ուսումնասիրությունը, ապա նա կշարունակի գրքի 4-րդ դասից։ «Վայելիր կյանքը
հավիտյան» գիրքը պարունակում է այն ամենը, ինչ ուսումնասիրողը պետք է սովորի
քրիստոնեական մկրտությանը համապատասխանելու համար։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻ ՀԵՏ ԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԱՅԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ


2. Ուսումնասիրողի հետ այլ հրատարակությունից անցում կատարելիս անհրաժեշտ է
ցուցաբերել առողջ դատողություն, երբ որոշում ես, թե որ դասից պետք է սկսեք
ուսումնասիրել «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։ Եթե ուսումնասիրողը վերջերս է
սկսել ուսումնասիրել «Սովորեցնում է մեզ» գրքով, ամենայն հավանականությամբ
լավագույնը կլինի սկզբից սկսել «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։ Սակայն եթե արդեն
քննարկվել է «Սովորեցնում է մեզ» գրքի մեծ մասը կամ ուսումնասիրությունը արդեն
անցկացվում է «Մնա Աստծու սիրո մեջ» գրքով, գուցե օգտակար լինի ուսումնասիրողի
հետ քննարկել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի յուրաքանչյուր մասի վերջում տեղ
գտած հարցերը, որոնք վերհիշելու համար են (էջ 53, 141, 199 և 253)։ Նման քննարկումները
կօգնեն քեզ որոշել, թե որ դասերը պետք է քննարկվեն ուսումնասիրողի հետ։ Եթե
ուսումնասիրողը գրեթե ավարտում է «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, կարող եք
ավարտել այդ գիրքը և քաջալերել ուսումնասիրողին ինքնուրույն ուսումնասիրել
«Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։ Եթե ուսումնասիրողը ավարտել է «Լսիր Աստծուն»
գրքույկը կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը, դու պետք է քննարկես
«Վայելիր կյանքը հավիտյան» գրքում տեղ գտած նյութը՝ ըստ ուսումնասիրողի
ունակությունների։

3. Եթե վստահ չես, թե որտեղից սկսես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի


ուսումնասիրությունը, օգնություն խնդրիր մի փորձառու ուսուցչից։ Ցանկացած դեպքում
շատ լավ ծանոթացիր գրքին և ուսումնասիրողի հետ քննարկիր դրան անցնելու
օգուտները։

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԴԱՍԸՆԹԱՑ


4. Աստվածաշնչի դասընթաց առաջարկելու համար օգտագործիր գրքույկի վերջին էջը։
Շատ դեպքերում ուսումնասիրությունը գրքույկով սկսելը հնարավորություն կտա քեզ
տեսնելու, թե արդյոք ուսումնասիրությունը պետք է շարունակես գրքով։ Սակայն եթե
որևէ մեկին հետաքրքրում է այնպիսի թեմա, որը չի քննարկվում գրքույկում, օրինակ՝
ընտանեկան կյանք, տառապանք կամ հույս մահացած սիրելիների համար, կարող ես
տվյալ թեման քննարկել գրքից, ինչից հետո Աստվածաշնչի դասընթացը պետք է սկսես 01
դասից։

5. Երբ վկայություն ես տալիս նամակով, լավ կլինի նախքան անհատին գրքույկի տպված
օրինակը ուղարկելը, ճշտես՝ արդյո՞ք դա նրան կհետաքրքրի։ Սակայն կարող ես նաև
առաջարկել Աստվածաշնչի անվճար դասընթաց և անհատին ուղղորդել jw.org կայք,
որտեղից նա կարող է բեռնել այս հրատարակությունը։ Երբ վկայություն ես տալիս
հեռախոսով, կարող ես անհատին առաջարկել, որ նրան ուղարկես գրքույկի հղումը։

ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


6. Լավ կլինի ուսումնասիրողի հետ քննարկել գրքույկի նախաբանի հատվածը, որի
վերնագիրն է՝ «Ինչպե՞ս առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս
դասընթացից»։ Գրքում նույնպես այս մասը վերնագրված է «Ինչպես առավելագույնս
օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից» և ներառում է «Բարի գալուստ
Աստվածաշնչի քո ուսումնասիրություն» տեսանյութը։

7. Հրատարակությունները նախատեսված են իմաստալից քննարկումներ անցկացնելու


համար։ Քննարկումը պետք է լինի բնական զրույց, այլ ոչ թե պաշտոնական հարց ու
պատասխանով քննարկում։ Սա ուսումնասիրողին հնարավորություն կտա ազատ
արտահայտվել, ինչի շնորհիվ ուսումնասիրություն անցկացնողը կկարողանա
հեշտությամբ հասկանալ, թե արդյոք ուսումնասիրողը իրականում հասկանում է նյութը,
և արդյոք այն հասնում է նրա սրտին։ Ուսումնասիրողին պետք է քաջալերել նախապես
պատրաստվել ուսումնասիրությանը՝ ընթերցելով դասի առաջին հատվածը՝ մինչև
«Իմանանք ավելին» ենթավերնագիրը։

8. Կարող ես հավելյալ հարցեր տալ՝ թեմայի վերաբերյալ տրամաբանելու կամ կարևոր


մտքերը ընդգծելու համար։ Սակայն լավ կլինի՝ խուսափես շատ խոսելուց։

9. «Բացահայտիր ավելին» բաժինը: Կախված ուսումնասիրողի կարիքներից և


հետաքրքրություններից, կարող ես որոշել քննարկել «Բացահայտիր ավելին» բաժնից որոշ
տեղեկություն ուսումնասիրության ընթացքում կամ քաջալերես, որ նա ինքնուրույն
ուսումնասիրի այդ տեղեկությունը։ «Բացահայտիր ավելին» բաժնին լավ ծանոթ լինելը
կօգնի քեզ որոշել՝ կարիք կա՞ ուսումնասիրողի հետ քննարկել այս բաժնից որևէ
տեղեկություն, թե ոչ։

10. Ուսումնասիրության տևողությունն ու հաճախականությունը։ Շատ բան կախված է


ուսումնասիրողի հանգամանքներից։ Սովորաբար ուսումնասիրությունը տևում է մոտ
մեկ ժամ, բայց այն կարող է կա՛մ ավելի կարճ տևել կա՛մ ավելի երկար՝ կախված նրանից,
թե ինչպես է հարմար ուսումնասիրողին։ Այն ուսումնասիրողները, որոնք ցանկանում են
ուսումնասիրել շաբաթը մեկից ավելի անգամ, հաճախ ավելի արագ են առաջադիմում,
հատկապես եթե մեկ ուսումնասիրության ընթացքում հնարավոր չէ քննարկել ողջ դասը։
Այս դասընթացի օգտակարությանը առավելագույնի հասցնելու համար խորհուրդ է
տրվում մեկ շաբաթվա ընթացքում քննարկել առնվազն մեկ դաս։ Թեև սովորաբար
լավագույն տարբերակն է Աստվածաշնչի ուսումնասիրությունը անցկացնել
անհատապես հանդիպելով, սակայն ուսումնասիրությունը կարելի է անցկացնել նաև
հեռախոսով, տեսազանգով, տեքստային հաղորդագրություններով, նամակներով կամ
էլեկտրոնային նամակներով։

11. Տպված հրատարակությունների օգտագործումը։ Եթե դու չունես էլեկտրոնային սարք


տեսանյութերը ցուցադրելու համար, ամենայն հավանականությամբ ժողովում որևէ
մեկը, ով ունի նման սարք, կարող է օգնել քեզ։ Եթե հնարավոր չէ ցուցադրել
տեսանյութերը և «Իմանանք ավելին» բաժնի տեսանյութը որևէ մեկի կյանքի օրինակն է,
ապա ուսումնասիրողի հետ քննարկիր նմանատիպ օրինակ մեր
հրատարակություններից, օրինակ՝ այն հրատարակություններից, որոնց հղում է արված
«Վայելիր կյանքը հավիտյան» հրատարակության մեջ՝ «Բացահայտիր ավելին» բաժնում։
Եթե հավելյալ օրինակների կարիք կա, կարող ես օգտվել «Դիտարանի» կամ jw.org կայքի
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարից։ Փորձիր օգտագործել այնպիսի
տպագիր նյութ, որը հնարավորինս լավ է համապատասխանում քննարկվող թեմային։

12. Վիդեոկոնֆերանսով կամ հեռախոսով ուսումնասիրություն անցկացնելը։ Եթե


վիդեոկոնֆերանսի քո ծրագրով չես կարողանում ցուցադրել տեսանյութեր, դու և
ուսումնասիրողը կարող եք միաժամանակ այն նայել ձեր սարքերով։ Այսպես կարող եք
վարվել նաև հեռախոսով ուսումնասիրելու դեպքում։ Եթե ուսումնասիրողը
հնարավորություն չունի դիտելու տեսանյութերը, դու կարող ես դրանք միացնել քո
սարքով, որ նա լսի։

13. Որոշ տարածքներում տեսանյութեր հեռարձակելու կամ բեռնելու համար


ինտերնետի օգտագործումը գուցե թանկ լինի կամ ոչ գործնական։ Սակայն JW
Գրադարանում («JW Library») շատ լեզուներով հասանելի է «Վայելիր կյանքը հավիտյան»
գրքի յուրաքանչյուր դասի աուդիո ձայնագրությունը, որը ներառում է նաև դասի մեջ
առկա յուրաքանչյուր տեսանյութի աուդիո հատվածը։ Միայն աուդիո ձայնագրությունը
բեռնելը կամ դա հեռարձակելը կարող է կրճատել ինտերնետի ծախսը։ Որոշ քարոզիչներ
ուսումնասիրողներին տեսանյութերը ուղարկում են հաղորդակցվելու համար
նախատեսված հավելվածներով (մեսենջերներով), քանի որ այս մեթոդը հաճախ զգալի
կրճատում է վիդեոֆայլի ծավալը, ինչի արդյունքում կրճատվում է ինտերնետի ծախսը։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
14. Հետևյալ հղումներում հավելյալ տեղեկություններ են տրամադրվում «Վայելիր
կյանքը հավիտյան» հրատարակության օգտագործման վերաբերյալ՝
1) «Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»»
(mwb21.09, էջ 3, 16)
2) «Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ» (w21.06, էջ 2–7)
3) «Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը» (jw.org)։

S-196-REA 8/21

You might also like