You are on page 1of 4

Translator: YSU romano.transl.dept.

Lusine
Reviewer: Kristine Sargsyan

¿Hablas español? Parlez-vous français?


你会说中文吗?

Եթե պատասխանեցիք "sí," "oui," կամ "是的", այն դեպքում եթե դիտում եք նյութն
անգլերենով

հավանական է՝ դուք պատկանում եք երկլեզու կամ բազմալեզու մարդկանց թվին:

Եվ հեշտությամբ ճանապարհորդելուց

կամ առանց ենթագրերի ֆիլմեր դիտելուց բացի

երկու կամ ավելի լեզվի իմացությունը

ձեզ տարբերում է ձեր միալեզու ընկերոջից նրանով, որ ձեր ուղեղն այլ կերպ է աշխատում:

Այսպիսով, ի՞նչ է նշանակում տիրապետել լեզվին:

Լեզվին տիրապետելու ունակությունը, որպես կանոն, բաղկացած է երկու ակտիվ մասերից՝


խոսել և գրել,

և երկու պասիվ մասերից՝ լսել և կարդալ:

Մինչդեռ հավասարաչափ իմացությամբ երկլեզու մարդը

ունի գրեթե հավասար ունակություններ երկու լեզուների սահմաններում,

աշխարհի շատ երկլեզու մարդիկ իրենց լեզուն գիտեն

և օգտագործում են տարբեր համամասնություններով:

Եվ կախված իրավիճակից, թե ինչպես են յուրացրել յուրաքանչյուր լեզուն,

նրանք կարող են դասակարգվել երեք գլխավոր տիպերի:

Եկեք վերցնենք Գաբրիելլայի օրինակը.

Նրա ընտանիքը Պերուից գաղթել է Միացյալ Նահանգներ, երբ նա երկու տարեկան էր:

Լինելով երկլեզու՝

աշխարհաճանաչողության իր ճանապարհին,

Գաբրիելլան, սովորելով և՛ անգլերեն, և՛ իսպաներեն,

զարգացնում է լեզվական երկու ծածկագիր

հասկացության մեկ ընկալմամբ:

Մյուս կողմից նրա պատանի եղբայրը կարող է երկլեզու լինել

հասկացության երկու ընկալմամբ՝

դպրոցում անգլերեն սովորելով,

միևնույն ժամանակ շարունակելով իսպաներեն խոսել տանը և ընկերների հետ:


Ի վերջո, Գաբրիելլայի ծնողները, ըստ երևույթին, երկլեզու մարդիկ են,

ովքեր սովորում են երկրորդ լեզու

հիմնվելով իրենց մայր լեզվի վրա:

Քանի որ բոլոր տիպերի երկլեզու մարդիկ, անկախ առոգանությունից կամ արտասանությունից,

կարող են լիակատար հմտանալ լեզվի մեջ,

այդ տարբերությունն ակնհայտ չի կարող լինել պատահական ունկնդրի համար:

Սակայն ուղեղի պատկերման տեխնոլոգիայում վերջին առաջընթացները

նեյրոլինգվիստներին հնարավորություն են տվել պարզել

թե ինչպես են լեզվի ուսումնասիրման առանձնահատկությունները ազդեցություն ունենում


երկլեզու ուղեղի վրա:

Հայտնի է, որ ուղեղի ձախ կիսագունդը տրամաբանական գործընթացներում

ավելի վերլուծական է և գերիշխող,

մինչդեռ աջ կիսագունդն ավելի ակտիվ է զգացմունքային և սոցիալական առումներով.

սա հատուկ է մեծամասնությանը, սակայն պետք չէ միանշնակ ընդունել:

Փաստ է, որ լեզուն ընդգրկում է գործողություններից երկուսն էլ,

մինչդեռ տեսողական և տարածական ընկալումները զարգանում է տարիքին զուգընթաց՝

հասնելով ենթադրված վերջնակետին:

Այս տեսության համաձայն

երեխաներին լեզուն ավելի դյուրին է տրվում,

քանի որ նրանց զարգացող ուղեղների ճկունությունը

լեզվի ձեռքբերման մեջ թույլ է տալիս օգտագործել երկու կիսագնդերն էլ,

մինչդեռ շատ չափահասների մոտ լեզուն տեսողական և տարածական ընկալում է ձեռք բերում
մեկ կիսագնդով՝

սովորաբար ձախով:

Եթե սա ճիշտ է, փոքր տարիքում լեզու սովորելը

սոցիալական և էմոցիոնալ կոնտեքստների մասին կարող է ավելի ամբողջական ըմբռնում տալ:

Եվ հակառակը, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել,

որ մարդիկ, ովքեր երկրորդ լեզու են սովորել չափահաս տարիքում,

ցուցաբերում են ավելի քիչ էմոցիոնալ հակում և ավելի շատ բանական մոտեցում

երկրորդ լեզվում խոչընդոտներ ունենալիս,


քան իրենց մայրենի լեզվում:

Սակայն անկախ նրանից, թե երբ կսովորեք այլ լեզուներ,

բազմալեզու լինելը ուղեղին ակնհայտ առավելություններ է ընձեռում:

Դրանցից շատերը նույնիսկ տեսանելի են,

օրինակ ձեր ուղեղի նեյրոնների ու հյուսվածքների մեջ պարունակող

գորշ նյութի բարձր խտությունը,

իսկ որոշ հատվածներում էլ երկրորդ լեզու կիրառելիս՝ ակտիվության ցուցաբերումը:

Երկլեզու ուղեղի գերլարված մարզումը կյանքի ընթացքում

ավելի քան հինգ տարով կարող է նաև կանխել այնպիսի հիվանդություններ,

ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունն ու հիշողության կորուստը:

Երկլեզվության իմացության գլխավոր առավելությունների գաղափարն

այժմ կարող է բնական թվալ,

սակայն այն գուցե զարմացներ վաղ շրջանի փորձագետներին:

Մինչև 1960-ականները երկլեզվությունը հանդիսանում էր խոչընդոտ,

որը դանդաղեցնում էր երեխայի զարգացումը՝

ստիպելով մեծ էներգիա ծախսել լեզուների միջև տարբերակումներ կատարելու համար.

մի տեսակետ, որ գլխավորապես հիմնված էր թերի ուսումնասիրությունների վրա:

Եվ ավելին, վերջին հետազոտությունը ցույց է տվել,

որ արձագանքներն ու շեղումները որոշ երկլեզու երեխաների մոտ

աճել են թեստում:

Նաև պարզվել է, որ ուշադրություն և ջանք է հարկավոր

լեզուների միջև փոխկապակցված ակտիվություն մտցնելու համար

և դա ահռելի ուժ և լարվածություն է ուղեղի նախաճակատային կեղևի համար:

Սա ուղեղի այն հատվածն է, որ մեծ դեր է կատարում

գործադիր ֆունկցիայի, խնդրի լուծման, առաջադրանքի կատարման

և կենտրոնացման համար՝ անօգուտ տեղեկությունը զտելու նպատակով:

Այսպիսով, անգամ եթե երկլեզվությունը ձեզ ավելի խելացի չի դարձնում,

այն ձեր ուղեղը դարձնում է ավելի գործուն, առողջ և բարդ համակարգ:

Եվ անգամ եթե ձեզ բախտ չի վիճակվել

երկրորդ լեզու սովորել վաղ հասակում,


երբեք ուշ չէ սկսել

և լեզվական թռիչք կատարել

"Hello"-ից "Hola," "Bonjour" կամ "您好’s"

քանի որ այդ պահին մեր ուղեղը մարզվում է:

You might also like