You are on page 1of 11

Վ․ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Հայ մեծերի գրած սիրային նամակները

ԸՆԹԱՑԻԿ ՊՐԱԿՏԻԿԱ

ՖԱԿՈՒԼՏԵՏ ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ


ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՝ ՄԱՍՆԱԳԻՏԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԻՆ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՐՍ՝ ԵՐԿՐՈՐԴ
ԽՈՒՄԲ ՝ ՖՐԱՆՍԵՐԵՆ
ՈՒՍԱՆՈՂ ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԻՐԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2021

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Առաջին շաբաթ ———————————————էջ 2
Ծանոթացում դպրոցի հետ,զրույց տնօրենի,ուսմասվարի,բազմամասնագիտական թիմի
(հոգեբան,սոցմանկավարժ,ուսուցչի օգնական/կազմակերպչի,մեթոդմիավորման
նախագահի )հետ:
2. Երկրորդ շաբաթ ——————————————————էջ
Դպրոցականների զարգացման տարիքային և անհատական
առանձնահատկությունների թվարկում։Դրանց դրսևորման ձևերի դիտարկում։
3. Երրորդ շաբաթ———————————————————էջ
Դաստիարակության բովանդակության բաղադրիչների թվարկում։Կիրառությունը
դպրոցում։
4. Չորրորդ շաբաթ———————————————————էջ
Դաստիարակության գործընթացի սկզբունքները և դրանց կիրառությունը
դպրոցում։Դաստիարակության ոճեր։
5. Հինգերորդ շաբաթ ——————————————————էջ
Դասղեկի աշխատանքի պլանի կառուցվածքը,մեթոդներն ու ձևերը։
Դպրոց-ծնող համագործակցության նպատակը,մեթոդներն ու ձևերը։
Դասղեկի պլանի կազմում։Դասարանի և աշակերտի բնութագրի կազմում։
6. Վեցերորդ շաբաթ——————————————————էջ
Ուսուցման սկզբունքները,դրանց կիրառումը դասապրոցեսում։
7. Յոթերորդ շաբաթ——————————————————էջ
Դպրոցական դասագրքերի ուսումնասիրում և համեմատում առարկայական ծրագրի
հետ։Աշակերտների և ուսուցիչների վերաբերմունքը գործող դասագրքերին(հարցման
միջոցով)։
8. Ութերորդ շաբաթ———————————————————էջ
Դասի տիպերի թվարկում։ Դասերի դիտարկում և հիմնավորում։Ուսուցչի կողմից
իրականացված մեկ դասի տիպը և փուլերն ու քայլերը։
9. Իններորդ շաբաթ ———————————————————էջ
Մանկավարժական տարբեր տեխնոլոգիաների թվարկում։Մեկ մանկավարժական
տեխնոլոգիայի առանձնահատկությունների ներկայացում,իրականացման փուլերն ու
մեթոդները։
Այդ տեխնոլոգիայի կիրառումը դասապրոցեսում։ Արդյունավետության վերլուծություն։
10. Տասներորդ շաբաթ—————————————————էջ
Ուսանողին ներկայացվող նոր խնդիր։Դրա ուսումնասիրման հիման վրա կառուցել
ուսումնասիրություն ու եզրակացություն:
Առաջին շաբաթ

Ընթացիկ պրակտիկան անցնում եմ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135


հիմնական դպրոցում: Ծանոթացել եմ դպրոցի տնօրենի, դասղեկի ,հոգեբանի,
ուսմասվարներից մեկի և հատուկ մանկավարժի հետ:Նրանց հետ զրույցի ժամանակ
իմացա,որ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Եղել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի
առաջին միջնակարգ դպրոցը։ Ունեցել է 50 դասարան՝ 2000 աշակերտներով։ 1999
թվականին դպրոցն անվանակոչվել է Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ
Ստեփանյանի (Հեթանոս Գագո) անունով։

Երևանի թիվ 135 դպրոցը հիմնանորոգվել է և աշակերտների համար ապահովվել են


հարմարավետ պայմաններ: Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ,
վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային
ջրատաքացուցիչներ: Հիմնանորոգման ծրագրի նպատակն առաջին հերթին դպրոցի
սեյսմիկ անվտանգության խնդրի լուծումն էր, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով
էլ հին շենքը հիմնովին քանդվել է և կառուցվել է նորը:

Ներկայումս դպրոցում կա 1706 աշակերտ, 51 դասարան: Աշակերտական և


ծնողական խորհուրդները ակտիվ գործում են դպրոցում, մասնակցում տարբեր
միջոցառումների, քննարկումների, սեմինարների և համագործակցում տնօրինության
հետ: Դպրոցում գործում է նաև 7 մեթոդմիավորում, յուրաքանչյուրը իր
ղեկավարներով: Շատ կարևոր է նաև փոխտնօրենների դերը դպրոցի տարբեր
կազմակերպչական հարցերի համար: Ներկայումս կան տնտեսական,
կազմակերպչական և ներառական գծով 6 փոխտնօրեններ:

Դպրոցում իրականացվում է նաև ներառական կրթություն` 36 կրթության


առանձնահատուկ պայմաններով աշակերտների համար:

Ուսուցանվող հիմնական օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը և չինարենը:


Չինարենը ուսուցանվում է 5-9-րդ, իսկ ռուսերենն ու անգլերենը 2-9-րդ
դասարանների համար: Գործում են ռոբոտաշինության, ծրագրավորման, մենթալ
թվաբանության, նկարչության, երգի և պարի,ինչպես նաև առարկայական`հայոց
լեզվի,օտար լեզուների,մաթեմատիկայի , ֆիզիկայի, քիմիայի,կենսաբանության և այլ
անվճար խմբակներ: Կան նաև թենիսի,բասկետբոլի և վոլեյբոլի վճարովի խմբակներ:

Կարծում եմ նման պայմաններում երեխաները կարող են ստանալ որակյալ


կրթություն, և դպրոցը հիանալի ապահովում է նրանց ապագան: Վերը թվարկված
խմբակների շնորհիվ նրանք կարող են բազմակողմանի զարգանալ,ձեռք բերել
նորանոր հմտություններ և կարողություններ:Բացի այդ բազմամասնագիտական
կազմի շնորհիվ նրանք կկրթվեն և հոգեպես, և բարոյապես,և ֆիզիկապես և
ապագայյում կդառնան կրթված և դաստիարակված, հայրենիքին պետքական
զավակներ:
ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ
Աճող սերունդների դաստիարակությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու
նպատակով ժամանակակից մանկավարժությունը առաջարկում է տարիքային
հետևյալ տարբերակումները:

• Ներարգանդային տարիք
• Վաղ մանկություն (մինչև 1տ)
• Նախադպրոցական տարիք (1-6 տ)
• Կրտսեր դպրոցական տարիք (6-10տ)
• Միջին դպրոցական տարիք (10-15տ)
• Ավագ դպրոցական տարիք (15-18տ)
Նախադպրոցական տարիք(1-6) տարեկան երեխային սպասվում է կյանքի մեծ
փոփոխություն դառնալով դպրոցական սթրես է ապրում , փոխվում է կյանքի տեմպը:

Կրտսեր դպրոցական տարիքում(6-10) կատարելագործվում է երեխայի նյարդային


համակարգը ,ուժեղանում են ուղեղի վերլուծական հնարավորությունները , ավելի
վստահ են աշխատում զգայարանները, , նրանք ավելի ընտրողական են դասերի և
ցանկությունների նկատմամբ: Ուշադրությունը կայուն է , սահմանափակ է , բայց
դեպքի արտասովորությունը հաճախ շեղում է նրանց ուշադրությունը:

Միջին դպրոցական տարիքը (10-15) Միջին տարիքի դպրոցականը ընդունակ է


հասկանալ նախադասությունը,հիմնավորվածությունը, համաձայնվել թե ոչ: Այս
տարիքի երեխաների դաստիարակչան գործընթացը պետք է այնպես կազմակերպել,
որ չունենա ոչ՛ ցանկություն, ոչ՛ ժամանակ, ոչ՛ հնարավորություն:

Ավագ դպրոցական տարիքում (15-18)

Պատանեկության տարիքւմ ձևավորվում է երիտասարդի աշխարհայացքը,


բնավորությունը, համոզմունք ները, բարոյական և սոցիալական հատկությունները,
ցանկություն է առաջանում պահպանել սեփական անհատականությունը:
Իմաստավորվում են վարվելաձևի դրդապատճառները: Այս տարիքում շատ կարևոր է
մասնագտության ընտրության հարցը, քանի որ ցանկացած պատանի ուզում է
հասարակության մեջ արժանավայել տեղ գրավել, գումար աշխատել ,ընտանիք
կազմել:

Այս շաբաթ ուսումնասիրել եմ 5-րդ և 9-րդ դասարանների աշակերտների


տարիքային առանձնահատկությունները և անցկացրել դիտում:: 5ա դասարանում 2-
րդ դասաժամին մայրենի առարկան էր: 5-րդ դասարանը կրտսեր դպրոցական
տարիքն է և առանձնանում էր նրանում, որ այդ տարիքում երեխաները դեռ դժվար են
հարմարվում տարիքային նոր փուլին,`տարրականից անցումը կրտսերին:
Օրնակ`օրեկան դասերի քանակի շատացումը,նրանք դժվար էին հարմարվում 3-4
դասի փոխարեն նստել 4-5,6 դաս, առարկաների բարդացումը, նոր օտար լեզվի
ավելացումը,այդ ամենը դեռ դժվար և հոգնեցուցիչ էր նրանց համար:

Ուսումնասիրելով դասի ընթացքը` հասկացա, որ այդ տարիքի երեխաները ավելի


ակտիվ են և ձգտում են շատ բաներ ճանաչել և իմանալ,ավելի հետաքրքրասեր են
դառնում, հարցասեր: Ուսուցչուհին համբերատար պատասխանում էր բոլոր
հարցերին և մանրակրկիտ ներկայացնում էր նոր դասը:

Հատկապես ուշադրություն եմ դարձրել մի քանի աշակերտի,քանի որ ակտիվ էին և


դրանով ակնհայտ երևում էր նրանց վարքը: Նրանցից մեկը`Դավիթը, շատ ակտիվ էր
դասին, պատրաստ էր, հանձնահարությունները ամբողջությամբ կատարել էր: Նրա
մոտ նկատեցի անկաշկանդվածություն, մարդամոտություն քանի որ անընդհատ
հարցեր էր տալիս ,չէր վախենում սխալվելուց և ջգտում էր շատ գիտելիքներ հավաքել
այդ դասից:

Աշակերտներից մյուսը`Սամվելը նույնպես ակտիվ էր,սակայն նրա ակտիվությունը


անսովոր էր և ուսուցչի, և աշակերտների համար: Նա կարծես պատրաստակամ էր
դասին, որպեսզի իրեն ճիշտ դրսևորի և լավ տպավորություն թողնի դասալսողի մոտ:
Դասարանում կային նաև պասիվ աշակերտներ, ովքեր վերջում էին նստել,բայց
ուսուցչուհին ոչ ոքին աչքաթող չէր անում և նրանց նույնպես ներգրավում էր դասին:

Հաջորդ դիտարկումը կատարել եմ 9ա դասարանում` հանրահաշվի ժամին:


Դասարանում 30 աշակերտ կար: Դժվար է կառավարել 30 աշակերտի, սակայն այդ
դասին բոլորը լուռ լսում էին ուսուցչուհուն: Տղաները ավելի աշխատասեր էին և
խելացի, ակտիվորեն պատասխանում էին ուսուցչուհու հարցերին: Սակայն նրանց
մեջ կային նաև աշակերտներ, որոնց դասն այդքան էլ հետքրքիր չէր ,և նրանք հաճախ
կատակում էին, շեղում մյուսներին `դասը հետաքրիր դարձնելու համար:

7-9 դասարանները ավագ դպրոցական տարիքային առանձնահատկություներին են


պատկանում,և շփվելով դասարանի աղջիկների հետ շատ տպավորված էի: Նրանք
արդեն ունեին մասնագիտական կողմնորոշում, գրեթե բոլորը հստակ գիտեին, թե ինչ
են ուզում դառնալ և տեղեկացված էին իրենց ընտրած մասնագիտությունից: Նրանց
մեջ նկատեցի երկուսին, ովքեր շատ մարդամոտ էին, շփվող: Աղջիկները շատ
համախմբված էին, ընկերասեր: Նրանց մոտ ձևավորված էր բնավորությունը,
աշխարհահայցքը, բարոյական հատկությունները:

Ուրախ եմ, որ ավագ դպրոցականները արդեն ունեն մասնագիտական


կողմնորոշում, վստահ են իրենց որոշումները կայացնում :Այդ տարիքւոմ նրանք շատ
ավելի լավ են ըմբռնում նոր դասը, ուշադիր են և նրանց ուշադրությունը հեշտ չի
շեղվում: Ուսուցիչների դերը շատ մեծ է նրանց զարգացման գործում: Կարծում եմ
կարիք կա էլ ավելի ուշադիր և հոգատար լինել կրտսեր աշակերտների հետ:
ԵՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ

Դաստիարակությունը դաստիարակողի և դաստիարակվողի միջև գոյություն ունեցող


նպատակաուղղված գործընթացն է, որի շնորհիվ լուծվում են դաստիարակվողի անձի
ձևավորման և զարգացման հիմնախնդիրները:

Դաստիարակության բովանդակության բաղադրիչներն են բարոյական,


գեղագիտական, ֆիզիկական, էկոլոգիական, տնտեսագիտական,
աշխատանքային դաստիարակությունները:

Ֆիզիկական դաստիարակության նպատակն է հասարակությանը տալ առողջ


սերունդ , ապահովել նրա ֆիզիկական և հոգևոր ուժերի ներդաշնակ զարգացումը :
Այդ իրականություն դարձնելու համար դեռահասներին, պատանիներին,
երիտասարդներին պետք է ընդգրկել, մարզաձևերում , ֆիզիկական կուլտուրայի
բոլոր ձևերում , մասնակից դարձնել դրա միջոցառումներին և այլն :

Տնտեսագիտական դաստիարակությունը սերտորեն կապված է հատկապես


աշխատանքային դաստիարակության հետ:

Սովորողների տնտեսագիտական կրթության ու դաստիարակության իրականացման


Առաջին ուղին՝ կրթության բովանդակության բարեփոխումն է :

Երկրորդ ուղին՝ տեղի արտադրական ձեռնարկություններում կազմակերպված


գործնական պարապմունքներն են :
Երրորդ ուղին՝նրանց կողմից արտադրությունը պլանավորելը ,այն կազմակերպելը և
արտադրատեսակների թողարկումն ու տեսակավորումն է :
Բնության պահպանությանը մասնակցում են նաև դպրոցականները :

Սովորողների և ընդհանրապես մարդու էկոլոգիական կուլտուրան բնության


նկատմամբ հոգատարվ երաբերմունք իպատասխանատվությունն է :Պետք է առաջին
հերթին նրանց զինել համապատասխան գիտելիքով էկոլոգիական արժեքների և
այլնի մասին: Այդ աշխատանքները կարող են կատարել կենսաբանության,
աշխարհագրության, քիմիայի, ֆիզիկայի, ֆիզկուլտուրայի ուսուցիչները , ողջ
մանկավարժական կոլեկտիվը :
Գեղագիտական դաստիարակությունը դաստիարակողի ու
դաստիարակվողների համատեղ ջանքերի գործընթացն է ՝ դաստիարակվողների
գեղագիտական կուլտուրան ձևավորելու համար :
Աշակերտների գեղագիտական կուլտուրան բարձրացնելու նպատակով պետք է
նրանց պարզաբանել արվեստի ուղղությունների մասին գիտելիքների
նշանակությունը ո ձգտել դրանք դարձնել նրանց սեփականությունը՝
գեղագիտականորեն զարգացնելու և դաստիարակելու համար :
Բարոյական դաստիարակության նպատակը անձի բարոյական զարգացումն
ու ձևավորումն է : Այն չընդհատվող գործընթաց է : Դաստիարակության խնդիրը
պետք է լինի դրական արարքների կատարումը դարձնել դպրոցականի մշտական
սովորույթ , որպեսզի նա իր ամբողջ կյանքում կատարի միայն դրական արարքներ ու
դրանց հիման վրա ձևավորի իր վարքի կուլտուրան :
Աշխատանքային դաստիարակության նպատակները բազմազան են.
1. Ապահովել աճող սերնդի համակողմանի զարգացումը,
2. Սովորողների մեջ ձևավորել մարդկային վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
3. Դպրոցականներին ընտելացնել աշխատանքային կարգապահությանը:
Դպրոցում աշխատանքային դաստիարակությունը ներառում է պոլիտոխնիկական
գիտելիքների ձեռք բերում,ուսում և <Աշխատանքի ուսուցում> առարկան:

Նախորդ շաբաթվա թեմայի հետ մեկտեղ կապելով կատարածս


ուսումնասիրությունները ` փորձեցի այս շաբաթվա թեման էլ կապել:

Քանի որ անցյալ շաբաթ ներկա էի գտնվել 9ա դասրանում և արդեն իսկ ծանոթացել


աշակերտների հետ այս շաբաթ նույնպես պրակտիկան անկցացրի նրանց մոտ,
որպեսզի նրանց էլ ավելի բացահայտեմ և դիտարկեմ պահվածքը: Նրանք նույնպես
ունեն իրենց տարիքային առանձնահատկությունները և առանձնանում են նրանով, որ
այդ տարիքից իրենց մոտ առաջանում է սեր աշխատանքի հանդեպ, սովորում են
աշխատանքային կարգ ու կանոնին: Նկատեցի, որ տղաները շատ աշխատասեր էին,
հարգում էին ուսուցչին` հասկանալով , որ նրա աշխատանքը շատ կարևոր է և
գնահատում էին: Ուսուցիչները հաշվի առելով երեխաների տարիքային
առանձնահատկությունները աստիճանաբար ընտելացնում են ավելի բարդ
աշխատանքների`օրինակ աշակերտներից մի քանիսը զբաղվում էին
կազմակերպչական հարցերով ,դասա րանում կար ավագ, ով պատասխանատու էր
շուրաքանչյուր աշակերտիի համար և պարտաճանաչորեն օգնում ուսուցչին: Շատ
կարևոր է, որ ուսուցիչը նրանց ներգրավվի տարբեր հարցերում: Եվ այդ ամենը
իմանալով ուսուցչուհին օգնում էր նրանց աշխատանքային ընդուանակություննները
բացահայտելու և ընտելացնելու աշխատանքային կարգ ու կանոնին:
ՉՈՐՐՈՐԴ ՇԱԲԱԹ

Դաստիարակության տեսությունն ուսմունք է դաստիարակության երևույթների,


փաստերի, դրանց արտաքին ու ներքին կապերի, դաստիարակության սկզբունքների
ու մեթոդների, դաստիարակության բովանդակության և օրինաչափությունների,
դաստիարակության կազմակերպման ձևերի մասին։

Որպես սկզբնական , ելակետային դրույթների համակարգ, դաստիարակության


սկզբունքները ընդգրկում են նրա բոլոր կողմերը, էությունը, նպատակը,
մանկավարժական առաջավոր փորձը, ընդհանրացման արդյունքները։

Դաստիարակության գործընթացի սկզբունքներն են.

1. Համալիր մոտեցում դաստիարակության նկատմամբ սկզբունքը ։


2. Մարդու մեջ դրականի վրա հենվելու դաստիարակության սկզբունքը
3. Երեխայի անձի նկատմամբ հարգանքը՝նրան ներկայացվող խելացի
պահանջկոտության զուգակցմամբ դաստիարակության սկզբունքը։
4. Դպրոցականների տարիքային առանձնահատկությունների հաշվառման սկզբունքը։
5. Սովորողների դաստիարակության անհատական առանձնահատկությունների
հաշվառման սկզբունքը։
Մարդու մեջ դրականի վրա հենվելու դաստիարակության սկզունքի էությունը
կայանում է նրանում, որ դաստիարակը յուրաքանչյուր երեխայի մեջ նկատի նրա
ամենաուժեղ կողմը և հասնի այն բանին, որ կենսունակի, դրականի իրականացումն
ու զարգացումը կիրառվի գործունեության մեջ, ինչպես Սուխոմլինսկին կասեր՝
փայլատակի մարդկային անհատականությունը։

Երեխայի անձի նկատմամբ հարգանքը՝ նրան ներկայացվող խելացի


պահանջկոտության զուգակցմամբ դաստիարակության սկզբունքը։ Հումանիստական
դաստիարակությունը պահանջում է <<Ամեն ինչ մարդու համար, ամեն ինչ հանուն
մարդու>>։ Ա․ Ս․ Մակարենկոն նշում էր նաև որքան կարելի է ՝ շատ պահանջներ
մարդուն, բայց դրա հետ միասին , որքան կարելի է շատ հարգանք նրա նկատմամբ։
Պետք է իմանալ, որ դաստիարակությունը փոխադարձ բարի ցանկության,
փոխադարձ վստահության ու հարգանքի արգասիք է, որոնք սահմանվում են ուսուցչի
և աշակերտի միջև։

Դաստիարակության ոճերը։

Ըստ դաստիարակի փոխհարաբերությունների բնույթի առանձնացնում են


դաստիարակության հետևյալ ոճերը.

1.Աֆտորիտար-դաստիարակության այս ոճը թերևս ամենավատը և


ամենաանարդյունավետն է,քանի որ հաշվի չի առնում կամքը և
պահանջմունքները:Այս ոճի դեպքում դաստիարակը թույլ չի տալիս,որպեսզի
սաների գործունեությունը և վարքագիծը դուրս գան իր կողմից սահմանված
չափանիշների սահմաններից:

2.Դեմոկրատական ոճ-դաստիարակության այս ոճում մանկավարժը որոշում է


ընդունում խորհրդակցելով երեխաների հետ:Ընձեռում է նրանց հնարավորություն
արտահայտելու իրենց կարծիքը,ինքնուրույն ընտրություն կատարելու:Նա միշտ
նշում է երեխայի նվաճումները , պահանջկոտ է,բայց արդարացի:

3.Լիբերալ ոճ- Այս ոճը բնութագրվում է մանկավարժական գործընթացում


մանկավարժի ակտիվ մասնակցության բացակայությամբ: Բազմաթիվ կարևոր
հարցեր կարող են լուծվել առանց նրա: Նա աչքի է ընկնում պատասխանատվության
թույլ զգացումով:
4.Թույլատվական ոճ- Այս ոճի դաստիարակությունը անտարբեր է և ձգտում է
բավարարել երեխաների բոլոր պահանջները` չմտածելով երեխայի հետևանքների
մասին և անտեսելով զարգացման մեթոդիկան:

You might also like