You are on page 1of 66

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ
ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ


ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇԱԽՅԱՆ ԻՐԻՆԱ ԿԱՐՈՅԻ

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ

«ՄԻԱԶԱՎԱԿ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ


ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂԱԿԱՆ
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ »

«Ընտանիքի հոգեբանություն » մասնագիտությամբ հոգեբանության

մագիստրոսի որակավորման աստիճանի հայցման համար

ԵՐԵՎԱՆ 2022
Ուսանողուհի` ____________________

ստորագրություն

Շախյան Իրինա

Գիտական ղեկավար` ____________________

ստորագրություն

Հ․գ․թ․,պրոֆեսոր Պապոյան Վ. Ռ.

«Թույլատրել պաշտպանության»

Ամբիոնի վարիչ` ____________________

ստորագրություն

Հ. գ. դ.պրոֆեսոր Ավանեսյան Հ. Մ.

«_____»___________2022թ.

ԿԱՐԾԻՔ
ԻՐԻՆԱ ԿԱՐՈՅԻ ՇԱԽՅԱՆ-ի

«ՄԻԱԶԱՎԱԿ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ


ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԴՐՍևՈՐՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂԱԿԱՆ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ» մագիստրոսական թեզի վերաբերյալ

Մագիստրոսական թեզը նվիրված է դեռահասության տարիքում


ինքնագնահատականի ձևավորման ուսումնասիրմանը, որը պայմանավորված է
ծնողական վերաբերմունքով։ Որպես հետազոտություն, փորձ է արվել
համեմատական վերլուծության միջոցով պարզել ծնողների այն հոգեբանական
դիրքորոշումները, որոնցով տարբերվում են միազավակ և բազմազավակ ընտանիքի
դեռահասները։

Աշխատանքում հիմնավորված է պրոբլեմի արդիականությունը, նպատակը,


համաձայն որի առաջարկվել է վարկած։ Որպես հետազոտության օբյեկտ,
ուսումնասիրվել են դեռահասի ինքնագնահատականը, նրա կողմից ծնողների
գնահատումը և ծնողական վերաբերմունքը միազավակ և բազմազավակ
ընտանիքներում։

Տեսական բաժինը, որը ներկայացված է 2 գլուխներով, մագիստրանտը


անդրադարձել է միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների եվ
ծնող-երեխա հարաբերությունների առանձնահատկությունների վերլուծությանը,
ինչպես նաև ինքնագնահատականի վրա ազդող գործոնների նկարագրմանը։

Ընտրված համապատասխան մեթոդիկաները հնարավորություն են տվել


հետազոտության միջոցով վերլուծել հիմնախնդիրը։ Հետազոտության արդյունքները
ներկայացված են նկարներով և մեկնաբանություններով։ Աշխատանքի վերջում
ներկայացվել են ամփոփ եզրակացություններ։ Աշխատանքի յուրահատկությունը
կայանում է նրանում, որ ծնողական վերաբերմունքը գնահատվել է մայրերի կողմից,
որը ևս փաստում է այն մասին, թե ընտանիքը ինչպիսի կարևոր դեր ունի
երեխայի՝դեռահասի զարգացման գործընթացում։
Աշխատանքը ավարտուն է, կատարված է բարեխղճորեն և
համապատասխանում է ներկայացված պահանջներին։

Ղեկավար ՝ հ․գ․թ․,պրոֆեսոր Պապոյան Վ. Ռ.


ԿԱՐԾԻՔ

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող(ուհի)

____________________________________________________________________________-ի

(ազգանուն, անուն, հայրանուն)

_____________________________________________________________________________

(թեմայի անվանումը)

1. Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

2. Հետազոտության իրականացումը և արդյունքները

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը


_____________________________________________________________________________
_______

_____________________________________________________________________________
_______

Դիտողություններ

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________

Եզրակացություն (աշխատանքը բավարարում է/չի բավարարում մագիստրոսական


թեզին

ներկայացվող պահանջները, հեղինակն արժանի է տվյալ մասնագիտությամբ


մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհմանը)

_____________________________________________________________________________

______________________________________________________________________

Գրախոս՝
______________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

_____________________________________________________________________________

(գիտական աստիճան և կոչում)

______________________________________________________________________

(աշխատանքի վայրը, պաշտոնը)

Ստորագրություն ____________________________________

«____»______________20___ թ.
ՄԻԱԶԱՎԱԿ և ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԴՐՍևՈՐՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂԱԿԱՆ
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

TEENAGERS’ SELF-ASSESSMENT’S DEPENDANCE OF MANIFESTATION BECAUSE OF


THE PARENTS’ ATTITUDE IN SINGLE CHILD AND MANY CHILDREN FAMILIES

ЗАВИСИМОСТЬ САМООЦЕНКИ ПОДРОСТКОВ ОТ РОДИТЕЛЬСКОГО


ОТНОШЕНИЯ В МНОГОДЕТНЫХ И ОДНОДЕТНЫХ СЕМЬЯХ.

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Մագիստրոսական թեզում ներկայացվում են միազավակ և բազմազավակ


ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը` պայմանավորված
ծնողական վերաբերմունքով, թե ինչ գործոններ են ազդում ինքնագնահատականի
վրա։

Տեսական վերլուծությունների հիման վրա կատարվել է հետազոտություն`


բացահայտելու միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների
ինքնագնահատականը։

Հատուկ ուշադրություն է դարձվում դեռահասների վերաբերմունքը ծնողների


նկատմամբ և ծնողների վերաբերմունքը դեռահասների նկատմամբ, որից էլ կախված
է նրանց ինքնագնահատականը։

Հետազոտությունն անց է կացվել Երևանի դպրոցներում` 14-16 տարեկան


միազավակ և բազմազավակ 40 դեռահասի հետ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ..................................3

ԳԼՈԻԽ 1. ՄԻԱԶԱՎԱԿ և ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ


ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1 Դեռահասների հոգեբանական զարգացման ընդհանուր բնութագիրը......


1.2 Դեռահասների անձի զարգացումը և ծնող-երեխա հարաբերությունների
ընդհանուր բնութագիրը........................
1.3 Միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների անձի և ծնող-
երեխա փոխհարաբերությունների առանձնահատկությունը..............

ԳԼՈՒԽ 2. ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՍ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ ԵՎ


ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Դեռահասի ինքնագնահատականը և Ես-կոնցեպցիան, որպես անձնային


զարգացման գործոն...................

2.2 Դեռահասության տարիքում ինքնագնահատականի ադեկվատությունը և


տարբերությունները տղաների և աղջիկների մոտ................

2.3 Դեռահասի ֆիզիկական տեսքը և ինքնագնահատականը............

ԳԼՈՒԽ 3․ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ և ԾՆՈՂԱԿԱՆ


ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

3.1 Մեթոդների նկարագիրը և հետազոտության կազմակերպումը


3.2 Հետազոտական տվյալների վերլուծություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ..............................

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ...............................

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի արդիականությունը` Ժամանակի զարգացմանը զուգահեռ
դեռահասների մոտ ձևավորվում է մեկուսանալու զգացողություն և ծնողներից ազատ
լինելու ցանկություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը խթան են
հանդիսանում այս գործում։ Դեռահասները նախընտրում են իրենց ժամանակը
անցկացնել ընկերների հետ միասին, համակարգչային խաղերի մեջ ընկղմված, քան
ծնողների հետ։ Ծնողների խստապահանջ վերաբերմունքը, անհանգստությունը
կարող է սահմանափակել դեռահասի ազատությունը, ցանկությունների
իրագործումը, նրանց մոտ սկսում է գործել ըմբոստության մեխանիզմը։
Համակարգչային խաղերը կախվածության մեջ են գցում դեռահասներին և նրանք քայլ
առ քայլ ինքնամեկուսանում են։ Նրանց մոտ ի հայտ է գալիս` ագրեսիա, նյարդային
խնդիրներ, կամակորություն, անհնազանդություն և այլն։ Նրանք ձգտում են հետ
չմնալ շրջապատից և ժամանակակից նորմերի հիմքի վրա ինքնահաստատվել, քան
մնալ տանը և լսել ծնողների դաստիարակչական խոսքերը և խորհուրդները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը, շրջապատի


կանոնակարգված նորմերը նպաստում են դեռահաս֊ծնող հարաբերության
վատթարացմանը, չհասկացված լինելու զգացողության ի հայտ գալուն։

Ընտանիքի ինստիտուտի հետ կապված փոփոխությունները դրսևորվում են


հետևյալ կերպ՝ ամուսնալուծությունների թվի աճ, միայնակ ընտանիքների աճ, փոքր
ընտանիքների տարածում և այլն։ Ընտանեկան մակարդակի այս բոլոր
փոփոխությունները զգալիորեն ազդում են ներընտանեկան հարաբերությունների
բնութագրիչների վրա։

Ներկայումս հատկապես կարևոր է բազմազավակության խնդիրը։ Մեծ


հույսեր են կապում երկրում ծնելիության իրավիճակը փոխել՝ ժողովրդագրական
քաղաքականության իրականացման միջոցով, որն առաջին հերթին վերաբերում է
բազմազավակ ընտանիքներին։ Ժամանակակից մեծ ընտանիքը հետաքրքրություն է
ներկայացնում այն պատճառով, որ, նախ, սա բավականին հազվադեպ և անտիպ
երևույթ է, և երկրորդ, այն բնութագրվում է ներընտանեկան հարաբերությունների
ինքնատիպությամբ, ինչպես նաև ընտանիքի անդամների հոգեբանական
բնութագրերի առկայությամբ, որոնք որոշում են մեծ ընտանիքի գոյությունը և նրանց
կյանքի առանձնահատկությունները։

Մեր աշխատանքի նպատակն է`ուսումնասիրել միազավակ և բազմազավակ


ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը` հաշվի առնելով ինչպես
նրանց կողմից ծնողների գնահատումը, այնպես էլ  ծնողական դիրքորոշումները

Աշխատանքի խնդիրներն են՝

 Վերլուծել դեռահասների հոգեբանական զարգացման վերաբերյալ


գրականություն
 Ուսումնասիրել դեռահասների անձի զարգացումը
 Ներկայացնել միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների
անձը և ծնող-երեխա փոխհարաբերությունները
 Նկարագրել դեռահասի ինքնագնահատականը և Ես-կոնցեպցիան
 Ընտրել համապատասխան մեթոդիկաներ հետազոտությունը իրականացնելու
համար
 Կատարել հետազոտական տվյալների վերլուծությունը

Մեր կողմից առաջարկվել է հետևյալ վարկածը, ըստ որի ենթադրվում է, որ

դեռահասների ինքնագնահատականը պայմանավորված է ծնողական


դիրքորոշումներով, սակայն միազավակ ընտանիքներում ուղեկցվում է ծնողների
գերհսկողությամբ, գերհեղինակությամբ, իսկ բազմազավակների`
ներդաշնակությամբ, զգուշավորությամբ, հարաբերություններում հավասարություն
պահպանելով։
Աշխատանքի օբյեկտը` Միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների
ինքնագնահատականը, ծնողական վերաբերմունքը, դեռահասների գնահատումը
ծնողներին

Աշխատանքի առարկան` Միազավակ և բազմազավակ ընտանիքներում


դեռահասների ինքնագնահատականի և ծնողական վերաբերմունքը
փոխազդեցությունը։

Աշխատանքի մեթոդաբանական հիմքը` Կազմում են Ֆրիդմանի դեռահասների


զարգացման հիմնախնդիրները ընտանիքում և սոցիալական միջավայրում,
Աբրամովայի դեռահասների ինքնազարգացման մոտեցումները սոցիումում, և «Ես»
կոնցեպցիայի բնութագիրը ըստ Ուիլյամ Ջեյմսի, ընտանիքում երեխայի ծննդյան
հերթականության դրույթը ըստ Ադլերի։
Հետազոտություն իրականացնելու նպատակով կիրառվել են ADOR-ի
«Դեռահասները ծնողների նկատմամբ» մեթոդիկան, PARI հարցաշար` «Ծնողների

վերաբերմունքի ուսումնասիրության» մեթոդիկան և ինքնագնահատականի


սանդղակները` ըստ Ա. Բեջանյանի, Վ. Պապոյանի և Ա. Գալստյանի կազմած
«Երեխայի հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթ»-ի։

Հետազոտությունը անց է կացվել Երևանի դպրոցներում`14-16 տարեկան


միազավակ և բազմազավակ ընտանիքների 40 դեռահասվերի հետ։
Աշխատանքը կազմված է բովանդակությունից, ներածությունից, երեք գլուխներից`
երկուսը տեսական, մեկը` փորձարարական, եզրակացությունից, գրականության
ցանկից։
ԳԼՈԻԽ 1. ՄԻԱԶԱՎԱԿ և ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ
ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1 Դեռահասների հոգեբանական զարգացման բնութագիրը

Դեռահասության տարիքը համարում են բեկումնային (11 -15 տարեկանն ընկած


ժամանակահատվածը)։ Այդ շրջանում տեղի ունեցող զարգացման գործընթացի
բարդույթները ու կարևորությունը կապված է կյանքի մեկ այլ փուլից անցումը մյուսին։

Մարդու օրգանիզմում ամենաբարդ փուլերից մեկը դեռահասության տարիքն է։ Այս


տարիքում տեղի է ունենում ավելի վաղ ձևավորված հոգեբանական կառույցների
արմատատան վերակառուցում, զարգանում են նորագոյացություններ, դրվում է
գիտակցական վարքի հիմքը, ուրվագծվում է սոցիալական դիրքորոշումների և
բարոյական պատկերների ձևավորման ընդհանուր ուղղվածությունը։ Պատահական
չէ, որ հենց այս տարիքի հետ է կապված տարբեր բնույթի, մակարդակի, բովանդա-
կության խնդիրների մի ամբողջ համալիր։

Դեռահասությունը` մանկությունից անցումն է հասուն տարիքին։ Մանկությունից


հասունություն կատարվող անցումը այդ փուլում տեղի ունենում զարգացման բոլոր`
ֆիզիկական, մտավոր, բարոյական, սոցիալական կողմերի հիմնական
բովանդակությամբ և առանձնահատկություններով։ Տեղի է ունենում որակապես նոր
կազմավորումների առաջացում։ Օրգանիզմի, ինքնագիտակցության, ընկերների հետ
ունեցած փոխհարաբերությունների սոցիալական փոխներգործության ձևերի
հետաքրքրությունների, իմացական գործունեության, վարքի, բարոյաէթիկական
դիրքորոշումների բովանդակության վերակառուցման հետևանքով երևան եմ գալիս
հասունության նշաններ [6,127էջ]։

Դեռահասության շրջանին բնորոշ է նաև սոցիալական մի նոր դիրքորոշում, որտեղ


ձևավորվում են նրա գիտակցական վերաբերմունքը իր անձի` որպես
հասարակության անդամ։ Ձևավորվում է նրանց ինքնագնահատականը,
պատկերացումներ, որոնց հիման վրա ձևավորվում է ինքնագնահատականի
չափանիշները, սկսում են ինքնաճանաչել իրենց` մեծահասակների,
հասակակիցների հետ համեմատվելով։ Սակայն կրտսեր դեռահասների
ինքնագնահատականը շատ հակասական է, ամբողջական չէ, ինչի պատճառով էլ
նրանց վարքի մեջ կարող են ի հայտ գալ բազմաթիվ չպատճառաբանված արարքներ։
Այս տարիքում առաջնահերթ նշանակություն է ունենում շփումը հասակակիցների
հետ։ Հասակակիցների հետ շփվելով նրանք ակտիվորեն յուրացնում են սոցիալական
վարքի նորմերը, նպատակները, մշակում են իրենց և մյուսների գնահատականի
չափանիշները։ Բավականին հակասական են դեռահասների հաղորդակցման վարքի
արտաքին արտահայտությունները։ Մի կողմից նրանք ձգտում են ամեն գնով նմանվել
բոլորին, իսկ մյուս կողմից ցանկանում են տարբերվել բոլորից։

Դեռահասը` բոլոր առումներով լցված է «նորմայի» ծարավով և նրա մոտ ամեն բան
լինում է «ինչպես բոլորի», «ինչպես մյուսների» մոտ։ Հենց այս տարիքին է բնորոշ
անհամամասնությունը` «նորմերի» բացակայությունը։ Զարգացման տեմպերի
տարբերությունը զգալի ազդեցություն է ունենում հոգեկանի և ինքնագիտակցության
վրա։

Եթե համեմատենք վաղ աքսելերաներ և ուշ հասունացող տղա-դեռահասների


զարգացումը` կարող ենք ենթադրել, որ առաջինները մի շարք առավելություններ
ունեն վերջիններիս համեմատ։ Տղա-աքսելերանտներտ ավելի վստահ են իրենց զգում
հասակակիցների հետ և ունեն «Ես»-ի առավել բարենպաստ պատկեր։ Վաղ
ֆիզիկական զարգացումը առավելություններ շնորհելով հասակի, ֆիզիկական ուժի և
այլնի միջ, նպաստում է հեղինակության բարձացմանը հասակակիցների մոտ։

Հենց այդ շրջանում է տեղի ունենում ներաշխարհի ուժգին զարգացում,


մտերմությանը զուգահեռ ընկերություն է առաջանում։ Փոխվում են նամակների
բովանդակությունը, որոնք կորցնում են իրենց կարծրատիպային և նկարագրական
բնույթը, նրանցում հայտնվում են ապրումների նկարագրեր, փորձում են անձնական
օրագիր ունենալ և սկսվում է առաջին սիրահարվածությունը [8]։

Դեռահասության տարիքի սուր արտահայտված հոգեբանական


առանձնահատկությունը «դեռահասության բարդույթն»է։ Նրանք խանդավառությամբ
ներգրավվում են հասարակության մեջ, տարված եմ մենության սիրով։ Երբեմն նրանց
վարքը այլ անձանց նկատմամբ կոպիտ է և անհարգի, քանի որ անձամբ իրենք
դյուրազգաց են և խոցելի։ Նրանց տատանվում է լավատեսության և ամենամռայլ
հոռետեսության միջև։ Երբեմն նրան շատ աշխատասեր են, երբեմն էլ դանդաղկոտ են
և անտարբեր։

Դեռահասության տարիքի ամենացավոտ շրջանը սեռական հասունությանն է։


Առաջին փուլում (5-6 դասարան) սեռական գեղձերի ակտիվությունը հետ է մնում
ներզատիչ կենտրոնների զարգացումից։ Սրանով է բացատրվում ԿՆՀ
անհավասարակշիռ վիճակը, որն էլ արտահայտում է վարքի խանգարումների
տեսքով։ Մի կողմից դեռահասներն բավականին ունակ են ինքնատիրապետման,
քննադատորեն ենվերաբերվում իրենց անձի և շրջապատի նկատմամբ, իսկ մյուս
կողմից նրանց մոտ գերակշռում են գրգռվածության գործընթացները։ Սա է
պատճառը, որ շատ հաճախ նրանք կտրուկ են արձագանքում արտաքին
ազդակներին ` մեծահասակների, ուսուցիչների և հասակակիցների
նկատողություններին, տեղի ունեցող իրադարձություններին։ Այս շրջանում
դեռահասների մոտ նկատվում է գերհոգնածության սաստիկ աճ,ինչն էլ առաջ է
բերում կեցվածքի խանգարումների և ողնաշարի թեքության։ Դեռահասության շրջանի
երկրորդ փուլում (7-8 դասարան) տեղի է ունենում ԿՆՀ ներզատիչ և սեռական
գեղձերի միջև փոխադարձ կապի կայունացում[3, 20էջ] ։

Դեռահասի մոտ կարևորագույն ներգոյություններից մեկը հասունության զգացումի


առաջացումն է։ Ըստ նրա հասունանալ նշանակում է ինքնուրույն լինել, նա ուզում է,
որ իրեն այլևս երեխայի պես չվերաբերվեն, և ինքնուրույնությունը դրսևորում է ամեն
տեղ։ Այս ամենով պայմանավորված` հատկապես աղջիկ դեռահասների մոտ, մեծ
հետաքրքրություն է առաջանում իրենց արտաքին տեսքի հանդեպ։ Ձևավորվում է
ֆիզիկական «Ես»- ի նոր պատկեր։ Նրանք ցավագին են ընդունում դեմքի վրա ի հայտ
եկած թերություններին` բշտիկ, կորյակ [3]։

Հասունությանը զուգընթաց դեռահասները փորձում են ընդօրինակել


մեծահասակներին և ավելի հասուն ընկերներին, կինոհերոսներին և այլն` հագուստ,
սանրվածք, բնավորության գծեր, վարք։ Ընդօրինակումը ավելի հասուն է դարձնում
դեռահասին, թե՛ իր աչքերում, թե՛ շրջապատի աչքերում։ Նրանց համար ավելի
նշանակալի է հասակակիցների կարծիքը, քան ուսուցիչների և հարազատների։ Որոշ
դեռահասներ սեռական հասունության շրջանում են սկսում ծխել, թմրանյութ
օգտագործել, խուլիգանությամբ զբաղվել, կոպտել ուսուցիչներին։ Շատ դեպքերում
այս գործընթացիը բնորոշվում է այն միջավայրով, որտեղ ապրում է դեռահասը`
ընտանիք, միջավայրը և դպրոցը մեծ դեր են խաղում։Եթե տանը և դպրոցում
հասկանան դեռահասության շրջանի փոփոխությունները և խելամտորեն
արձագանքեն, ապա այ ծանր ու բարդ շրջանը կարող է անցավ ու բարենպաստ
ընթանալ։

Դեռահասների մոտ նկատվում է իրեն հասկանալու, զգացմունքները,


տրամադրությունը, կարծիքը հաշվի առնելու միտում։ Նրանց կյանքը պետք է լցված
լինի որևէ բովանդակալից հարաբերություններով, ապրումներով,
հետաքրքրություններով, հենց այդ տարիքում է ձևավորվում հետաքրքրությունների
որոշակի շրջան, որը աստիճանաբար կարևորություն է ունենում հետագա ընթացքի
համար։ Հետաքրքրություննները հանդիսանում են դեռահասի արժեքային
կողմնորոշումնների հոգեբանական բազան։ Հետաքրքրություն է ի հայտ գալիս այլ
անձանց և սեփական ապրումների հանդեպ։

12-14 տարեկանն ընկած ժամանակահատվածում նրանք մտնում են անցումային


շրջանի մեջ։ Սա արտահայտվում է դեռահասի կոպիտ, միտումնավոր վարքով,
մեծերի պահանջներին և ցանկությունների հակառակվելու պահանջով,
նկատողություններն անտեսելով, պարփակվածությամբ և այլն։ Նրանք հավակնում են
մեծերի դերին, չեն ընդունում, որ իրենց վերաբերվում են, որպես երեխայի,
հավասարություն, հարգանք են պահանջում։ Հակառակ վերաբերմունքը նրանք
համարում են սուր և վիրավորական։ Այս ճգնաժամային շրջանը ազդում է նաև
ուսումնական գործընթացի վրա, օրինակ` կրտսեր դպրոցականների մոտ ավելանում
են հոգեծին դպրոցական դեզադապտացիայի դեպքերը։ Սա կապված է նշանակալի
որևէ անձի հետ շփման խանգարումներով, որը դրսևորվում է հասակակիցների հետ
շփման մեջ։ Դեզադապտացիայի առաջացման հնարավորությունը աճում է, եթե
դեռահասին հնարավորություն չընձեռվի փոխհատուցող շփման համար կամ եթե նա
ձեռք բերի այդ շփումը ասոցիալ միջավայրում։ Մյուս կողմից, կրտսեր դեռահասին
գոհացնող շփումը հանդիսանում է ընտանիքի և ուսուցիչների հետ իր շփման
խանգարումների լավագույն միջոցներից մեկը։ Ընտանիքում շարունակում են նրան
վերաբերվել փոքրի պես։ Շատ բան ինքնուրույն չի անում, շատ բան ծնողները թույլ
չեն տալիս. որոնց ստիպված պետք է լսի։

Շատ հաճախ դեռահասը փոխում է իր վարքը` մի օր բարի և նուրբ, հաջորդ օրը


հակառակվում է, ագրեսիվություն ցուցաբերում։

Հանդիպում են նաև հասունության իրական, արժեքավոր տարբերակներ, որոնք


բարենպաստ են ոչ միայն հարազատների համար, այլ բուն դեռահասի անձնային
զարգացման համար։ Դա ներգրավում է ամբողջովին հասուն ինտելեկտուալ
գործունեության մեջ, երբ դեռահասը հետաքրքրվում է գիտության կամ արվեստի
որոշակի ոլորտով, խորապես զբաղվելով ինքնակրթությամբ։ Ընտանիքի անդամ-
ների խնամքը, մասնակցությունը ինչպես բարդ, այնպես էլ առօրյա խնդիրների
լուծմանը։ Սակայն, դեռահասների միայն մի փոքր մասն է հասնում բարոյական
գիտակցության բարձր մակարդակի և քչերն են ընդունակ իրենց վրա կրել
պատասխանատվություն մյուսների բարեկեցության համար։ Մեր օրերում առավել
տարածված է սոցիալական ինֆանտիլիզմը` մանկայնականությունը [1]։

Դեռահասի արտաքին տեսքը կարող է բախումների պատճառ դառնալ։ Փոխվում է


պահվածքը, շարժուձևերը, արտաքինը։ Շատ հաճախ աղջիկ դեռահասները
բանավիճում են մայրերի հետ, կապված իրենց արտաքին տեսքի, սանրվածքի հետ`
առկա հակասությունների բացասական հույզերը գցելով մայրիկի վրա։ Ծնողները չեն
ընդունում դեռահասի նախընտրելի ոճով հագնվելը` երիտասարդական ոճը, իսկ
դեռահասը իրեն համարելով յուրահատուկ անձնավորություն, ձգտում է չտար-բերվել
ընկերներից։ Հասակակիցներից չտարբերվելու ցանկությունը, որը պատասխանատու
է հուզական անվտանգության պահանջմունքներին, դիտարկ- վում են, որպես
պաշտպանական մեխանիզմ և անվանում են սոցիալական միմիկրիա`
ընդօրինակում։ Նրա մոտ ձևավորվում է դիրքորոշում, որ արդեն հասուն է։
Ցանկանում է, որպեսզի բոլորը` ուսուցիչ(ուհի), ծնող, իրեն վերաբերվեն ինչպես
հավասարի։ Նա ավելի շատ իրավունքներ է պահանջում, քան իր վրա
պատասխանատվություն կրում։ Առավել հաճախ նրանք կրկնում են` «Ես գիտեմ»
արտահայտությունը։ Նմանատիպ «ինքնուրույնությունը » ծնողների և այդ տարիքի
դեռահասների միջև ընդհարումների պատճառ է դառնում։

Մոտավորապես 11-12 տարեկանում ցանկանում է հասկանալ ինքն իրեն, ինչ է


իրենից ներկայացնում, այսինքն փորձում է կառուցել իր կատարյալ «Ես»֊ը։
Դեռահասը բացահայտում է իր համար, իր ներաշխարհը, նա կողմնապահորեն է
վերլուծում բարդ ապրումները` կապված նոր հարաբերությունների, անձնային գծերի,
արարքների հետ։ Կրտսեր դեռահասը իրեն բնութագրելիս հաճախ է մատնանշում իր
տիպիկ վարքը` ղում կատարելով իրենց մտքերի զգացմունքների վրա։

Դեռահասության տարիքում երեխաները իրենց համեմատում են ուրիշների հետ,


համեմատություններ անում, վերլուծում, նմանություններ փնտրում։ Ճանաչել ինքն
իրեն օգնում են նաև ընտանիքը, հարազատները, մեծահասակները։ Այս ժամանակ
աշխատում է նրանց ռեֆլեքսիան, ընկերոըթյունը խոստովանակ բնույթ է կրում,
օրագրեր են պահում և բանաստեղծություններ գրում։ Այստեղ երեխան արտացոլում է
իր բոլոր վախերը, ցանկությունները [1,10 էջ]։

Այս տարիքին բնորոշ է նաև մեկուսացման կարգավիճակը, մենությունը, անտեսված


լինելու և տխրության զգացողությունները, որը կապված է ինքնագիտակցության
զարգացման հետ։

Դեռահասը դեռ ոչ ամբողջական, հասուն անհատ է։ Նրա առանձին գծերը,


հատկապես աններդաշնակ են, տարբեր «Ես» պատկերի համադրությանը ոչ
ներդաշնակ։ Ողջ հոգեկան կյանքի անկայունությունը, շարժունակությունը,
դեռահասության սկզբում և մեջտեղումբերում են իր մասին պատկերացումների
փոփոխության։ Երբեմն պատահական արտահայտությունը, բարոյախոսությունը կամ
քմծիծաղը տեսանելի շեղում են առաջացնում ինքնագիտակցության մեջ։ Նրանք
երազում են այն մասին, թե ինչպիսինն են լինելու մոտ ապագայում, ձգտում են
զարգացնել իրենց մեջ ցանկալի որակներ։ Որոշ դեռահասներ ինքնակատարե-
լագործման ամբողջական ծրագրեր են մշակում։ Սակայն, հաճախակի դեռահասու-
թյան բարդույթները կապված են սեռական հասունացման հետ` որպես տարբեր
ֆիզիոլոգիական և հոգեկան շեղումների։ Այդ դեպքում պառակտումը կատարյալ
կերպարի և իր իրական կարգավիճակի միջև դեռահասի մոտ անվստահություն է
առաջացնում, ինչն էլ կարող է արտաքնապես դրսևորվել նեղացկոտությամբ,
կամակորությամբ, ագրեսիվությամբ [6,17էջ]։

Դեռահասության փուլը բարդ փուլ է համարվում դաստիարակչական տեսակետից:


Երեխաների առավելագույն քանակը, որն տառապում է «դպրոցական
դեզադապտացիայով», այսինքն չեն կարողանում հարմարվել դպրոցին`ցածր
առաջադիմություն, վատ կարգապահություն, հասակակիցների հետ
փոխհարաբերությունների խանգարումներ, վարքի և անձի բացասական գծերի
արտահայտում, բացասական ապրումների արտահայտում և այլն/ նկատվում է միջին
դասարաններում:

Հաճախակի դեռահասության տարիքի բարդությունները կապում են սեռական


հասունացման հետ` որպես տարբեր հոգեֆիզիոլոգիական և հոգեկան շեղումների:

Դեռահասության տարիքում առաջին անգամ կարող են առաջանալ և սրվել տարբեր


բնույթի ախտաբանական ռեակցիաները, կապված հոգեկան հիվանդությունների
զարգացման հետ կամ անձի ձևավորման գործընթացի նշանակալի
դժվարությունների հետ:

Արդյունքում այս տարիքում հանդիպում են այսպես կոչված «բարդ երեխաների»


ամենամեծ քանակը: Բայց անգամ լիովին առողջ դեռահասները բնութագրվում են
վարքի, տրամադրության անկայությունթյամբ, ինքնագնահատականի մշտական
տատանումներով, ֆիզիկական վիճակի և ինքնազգացողության կտրուկ
փոփոխություններով, ռեակցիաների ոչ ադեկվատությամբ:

Այս տարիքը այն աստիճան հարուստ է բախումներով և բարդություններով, որ որոշ


հետազոտողներ դիտարկում են այն որպես մեկ համատարած ձգձգված ընդհարում,
որպես «նորմալ ախտաբանություն»։

Դեռահասի անձնային զարգացումը բնութագրվում է երկու հիմնական


պահանջնունքներով` մի կողմից ինքնահաստատման պահանջմունքով, մյուս կողմից
հասակակիցների հետ շփման պահանջմունքով, այսինքն այս տարիքում առաջատար
գործունեություն է համարվում անձնական-անձնայինը: Այս պահանջմունքներն էլ
կազմում են դեռահասի հոգեբանական զարգացման հիմնական գծերը:
Հոգեբանական զարգացման հիմնական գծերից մեկը կարելի է համարել դեռահասի
անձնային անկայունությունը: Այս փուլում դեռահասի անձի մեջ համագոյակցում են
ուղիղ հակադիր պահանջմունքներ և գծեր:

Ռեֆերենտ խումբը` դա դեռահասի համար նշանակալի խումբ է, որի հայացքները նա


ընդունում է: Դա կարող է լինել և բակի ընկերությունը, և դասարանը, և խմբակի
ընկերները, և հարկի հարևանի երեխաները: Ահա թե երբ է պետք, որպեսզի ծնողները
առավել ուշադիր լինեն: Չէ որ այս խումբը երեխայի աչքերում ավելի մեծ
հեղինակություն է վայելում, քան ծնողները, և հենց այս խումբն է ազդում նրա վարքի
և մյուսների հետ հարաբերությունների վրա: Հենց այս խմբի անդամների կարծիքն է
դեռահասը ընդունելու և լսելու, և հենց այս խմբում է նա փորձելու հաստատվել:

1.2 Դեռահասների անձի զարգացումը և ծնող-երեխա հարաբերությանների


ընդհանուր բնութագիրը

Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա


փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսևորում: Մի կողմից`
դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով
ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ
անհրաժեշտություն է զգում, մյուս կողմից` ծնողները հետ են ընկնում իրենց երեխայի
զարգացման տեմպերից: Հենց այդ ժամանակ էլ արթնանում է դեռահասի
ինքնուրույնության ձգտումը: Դժվար է պատկերացնել ներքին և արտաքին փաստերի
այն քանակը, որոնք ազդում են աճող սերնդի վրա և ամեն անգամ փոխում նրա
ներաշխարհը: Մեր օրերում շատացել է նյութապես անապահով, ծնողազուրկ
ընտանիքների քանակը, որոնք էլ անպայման ազդում են երեխայի զարգացման վրա:

Դեռահասի դաստիարակությունը մեր կյանքի կարևոր մասն է կազմում: Ցանկացած


ծնող, հենվելով սեփական փորձի և գիտելիքների վրա, փորձում է չկրկնել ուրիշների
սխալները և որքան հնարավոր է ճիշտ դաստիարակել իր երեխաներին: Ընտանիքի
դերն ու նշանակությունը երեխայի կյանքում անհամեմատ մեծ են: Ոչ լիարժեք
ընտանիքների երեխաների մոտ հաճախ դիտվում է ինքնուրույնության և
շրջապատում ինքնահաստատվելու բարձր ձգտումը:

Հոգեբանները տարբերում են մի քանի տիպի ընտանիքներ: Գոյություն ունեն լիարժեք


ընտանիքներ, բայց դեստրուկտիվ, որտեղ չկա համաձայնություն, և տիրում են
մշտական վեճեր: Անբարենպաստ ընտանիքն առաջին հերթին այն է, որտեղ
գոյություն ունեն դաստիարակության դեֆեկտներ, չնայած սա այս տիպի ընտանիքի
միակ բնութագիրը չէ: Ինչպիսի դաստիարակության դեֆեկտներ են ավելի հաճախ
հանդիպում:

Դեռահասին չեն սիրում, դա հաճախ ցույց են տալիս, և նա այդ դաժան


իրականությանը տարբեր ձևով է արձագանքում` դառնում է ինքնամփոփ, ընկնում է
երազանքների և անուրջների աշխարհը, փորձում է իր վրա ուշադրություն գրավել և
այլն…

Մեկ ուրիշ ձևը դաստիարակության` գերխնամակալությունն է: Դեռահասին թույլ չեն


տալիս ցուցաբերել նախաձեռնություն, ինքնուրույնություն, վճռականություն: Նման
դեռահասները դառնում են պասիվ: Որոշ ընտանիքներում դեռահասներին
դաստիարակում են չոր ու կոպիտ ձևերով, եւ հետագայում նրանք տառապում են
տարբեր հոգեկան հիվանդություններով:

Շատ տարածված է հակասող դաստիարակությունը. մի տատիկն ասում է մի բան,


մյուսը` մեկ ուրիշ, ծնողները, իրենց հերթին, այլ պահանջներ են ներկայացնում
երեխային:

Դեռահասի համար անբարենպաստ ընտանիքը հակասոցիալական ընտանիքի


հոմանիշը չէ: Մի դեռահասի համար ընտանիքը կարող է լինել լավ, մյուսի համար`
անբարենպաստ և կարող է պատճառ դառնալ ծանր հոգեկան ապրումների:

Դեռահասը, հատկապես դեռահասը, ձգտում է բավարարել իր սեփական


պահանջմունքները, ինքնուրույն դառնալ, ինքնահաստատվել: Հաճախ սա
առաջացնում է երեխայի եւ ծնողների միջև կոնֆլիկտային իրավիճակ:
Դեռահասը շատ զգայուն է ու շուտ է զգում իր նկատմամբ բացասական
վերաբերմունքը: Նրան չի կարելի հանդիմանել վատ արարքի համար եւ, առավել ևս,
վախեցնել: Լինում են դեպքեր, երբ ծնողների չպատճառաբանված խստության և
բռնության հետևանքով երեխայի մեջ առաջացած վախը երևակայության ուժով վեր է
ածվում սարսափի:

Դեռահասը ամենավաղ մանկությունից ընկալում է ծնողների ապրելակերպը, նրանց


միջև տիրող հարաբերությունները: Ընտանիքում դեռահասի կյանքի
բարոյահոգեբանական մթնոլորտը հսկայական նշանակություն ունի նրա բարոյական
զգացմունքների ձևավորման վրա: Երբ ծնողների միջև հաստատվում են ջերմ,
բարիդրացիական հարաբերություններ, դեռահասը իրեն երջանիկ է զգում: Ծնողների
սերը երեխայի մեջ ձևավորում է մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունք:
Կոպտությունը դեռահասի նկատմամբ նողկալի է: Երբեմն ծնողները երեսով են
տալիս դեռահասի համար գնած որևէ հագուստ, և այդ պարագայում այդ նվերները
միայն տանջանք են պատճառում նրան:
Որոշ ծնողներ երբեմն մոռանում են այն մասին, որ պետք է նպաստեն երեխայի
հետաքրքրասիրությանը, բավարարեն նրա պահանջմունքները: Դեռահասները շուտ
տպավորվում են, և մեկ անգամ լսածը կարող է երկար ժամանակ մնալ նրա
հիշողության մեջ ու ազդել վարքի վրա: Դեռահասից հաճախ ինչ-որ բան են
թաքցնում, բայց եթե նա տեսնում է, որ շրջապատն օգտվում է դրանից, իսկ իրեն չեն
տալիս, նա առաջին իսկ հարմար առիթի դեպքում ձեռք կբերի այն: Հետագայում
կարող է պատժվել իր արարքի համար, բայց անհրաժեշտության դեպքում նորից
կանի նույնը, սակայն այս անգամ կլինի ավելի զգույշ: Պատիժը չի կարող նրա համար
օբյեկտիվ երևույթի ճշմարտությունը պարզել, այն միայն կհուշի, որ եթե բռնեն` վատ
է, եթե ոչ` լավ է: Եվ որեւէ մեկին վնասելու հնարավորություն ունենալու դեպքում նա
կվարվի հենց այնպես, ինչպես իր հետ վարվում են պատժելիս:
Ծնողները դաստիարակում են դեռահասին ոչ միայն, երբ նրա հետ խոսում կամ
հրամայում են, այլ նաև տնից բացակայելու ժամանակ: Ծնողի ձայնի հնչերանգի մեջ
տեղի ունեցող ամենափոքրիկ փոփոխությունն անգամ երեխան զգում է, այնինչ ծնողը
կարող է դա չնկատել: Եթե դեռահասը երբեմն ծնողի հետ կոպիտ է խոսում, կարելի է
չկասկածել, որ, հավանաբար, նման կոպտություն նա լսել է նրանից: Հատկապես
երեխայի վրա շատ է ազդում մոր վերաբերմունքը հոր նկատմամբ. եթե մայրն
արհամարհանքով է վերաբերվում ամուսնու հետ, ապա, բնական է, երեխան կհետևի
նրա վարքին:
Մանկական սիրտը կծկվում է ցավից, երբ հայրը կոպիտ է վերաբերվում մոր հետ:
Կռիվն ընտանիքում հոգեկան ցնցում է առաջացնում երեխայի մոտ ու խորը հետքեր
թողնում: Եթե ծնողներն իսկապես սիրում են իրենց զավակին եւ ուզում են
դաստիարակել նրան ճիշտ ձևով, պետք է ձգտեն փոխհամաձայնություն ստեղծել
ընտանիքում [ 4, էջ12]։
Ծնող-երեխա փոխհարաբերություններում բացակայում է վստահությունը, որն էլ
բացասական կերպով է ազդում երեխայի անձի զարգացման վրա: Ծնող-երեխա
փոխհարաբերությունը մի ընթացք է, որի ժամանակ ծնողը կենտրոնանում է
դեռահասի վրա, սատարում նրան դժվար պահերին, օգնում է խուսափել սխալներից:
Սակայն, ամենակարևորը, անհրաժեշտ է դեռահասին ցույց տալ, որ
անհաջողությունը ոչ մի դեպքում չի փոքրացնում նրա անձնային արժանիքները:
Դեռահասների պարագայում հաշվի են առնվում նաև դեռահասի նոր
ֆիզիոլոգիական պրոբլեմները. տրամադրության չկառավարումը, արտաքին տեսքի
փոփոխությունը, տղաների զարգացման ուշացումը` ի համեմատություն աղջիկների,
բերում են տարբեր կոմպլեքսների ձևավորման:
Դեռահասի համար շատ կարևոր է նրա ընդհանուր սոցիալական վիճակը, որը
ձևավորվում է նաեւ ընտանիքի կազմով. երկու ծնողների առկայությունը դրական
ձևով է ներկայացնում դեռահասին իր շրջապատում, իսկ հոր բացակայությունը
թուլացնում է նրա սոցիալական դիրքը: Ամուսնալուծության հետևանքն ավելի ուժեղ է
ազդում տղաների վրա, քան աղջիկների: Նրանք դառնում են անկառավարելի,
ագրեսիվ, ցուցաբերում են անինքնուրույնություն և տագնապ: Նրանց վարքը թե
դպրոցում և թե տանը ավելի ինֆանտիլ բնույթ է կրում, քան լիարժեք ընտանիքներից
դուրս եկած դեռահասինը: Ընտանիքի փլուզումը բացասաբար է ազդում ոչ միայն
ամուսինների հարաբերությունների, այլև իր հետքն է թողնում ծնող-երեխա
հարաբերությունների վրա:
Եթե մոր դերն ընտանիքում դրական է, ապա դեռահասի մոտ առաջանում է
ցանկություն` ընտրել նման զուգընկերուհի: Զգալով սառնություն` շատ ծնողներ
կարծում են, թե երեխաներն իրենց այլևս չեն սիրում, բայց երբ ճգնաժամային շրջանն
անցնում է, հուզական կապը սովորաբար վերականգնվում է:
Տղամարդու իդեալը դեռահասի համար հազվադեպ է կապված լինում հոր հետ,
հիմնականում դա լինում է քեռին, ավագ եղբայրը: Դեռահասության շրջանում
տղաները ձեռք են բերում կյանքի հիմնական դերերը, որոնց նրանք սովորում են
օրեցօր` իրենց ծնողներից: Դրա համար կարեւոր է հոր իդեալը, հակառակ դեպքում
նրա մոտ կարող է զարգանալ «նույնականացման դիֆուզիան» նշանակում է
դեռահասի չձուլումն ամեն ինչի հետ, ինչ նա գիտի իր եւ շրջապատող աշխարհի
մասին: Բարենպաստ պայմաններում դեռահասը պետք է խուսափի դրանից և ձեռք
բերի դրական «նույնականացման դիֆուզիան» [4,16էջ]։
Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ որքան վատ են հարաբերությունները
դեռահասի եւ ավագ սերնդի միջև, այնքան ավելի շատ է նա շփվելու հասակակիցների
հետ, որոնք լինելու են ասոցիալ եւ անկախ մեծերից: Դեռահասի հետ կատարվող
փոփոխությունները հաճախ ծնողների աչքում շատ արագ են կատարվում. նրանց
միշտ թվում է, թե նրանք դեռ երեխաներ են: Հատկապես դժվար է հայրերի համար.
հոր եւ որդու միջեւ կոնֆլիկտը կարելի է բացատրել, մի կողմից, սոցիալական
պատճառով (հոր կողմից էմանսիպացիա), մյուս կողմից` հոգեբանական (կոպիտ,
սառը վերաբերմունքը, որը դժվարացնում է փոխհարաբերությունները): Հոգեբանները
դեռ շատ են քննարկելու, թե ինչն է ավելի վատ ազդում երեխայի զարգացման վրա`
ամուսնալուծության հետեւանքնե՞րը թե՞ կոնֆլիկտները կամ վեճերն ընտանիքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնալուծված ընտանիքի դեռահասը քիչ
ագրեսիվ է, քան այն դեռահասը, ում ծնողները միշտ վիճում են: Դեմոկրատիվ
ծնողներն ընդունակ են փոխել իրենց պահանջները պայմաններին
համապատասխան: Իշխող ծնողները, կիրառելով ավտորիտար մեթոդներ,
պահանջելու են դեռահասից ենթարկվել պայմաններին: Եթե ծնողների և դեռահասի
միջև փոխադարձ վստահություն կա, դեռահասն այդ ամբողջ գործընթացը կանցնի
առանց դժվարությունների:

Դեռահասության շրջանում ծնողների կարևորագույն գործառույթն է օգնել


դեռահասին լուծել կյանքի բարդ խնդիրները, բացատրել, տեղեկացնել,
համագործակցել կյանքի տարբեր կողմերի գնահատականներն անցկացնելիս:
Դեռահասը ոտք է դնում մեծահասակի սոցիալական դերերին ինտենսիվ
տիրապետելու փուլ, նրա շփման շրջանակը արագ ընդլայնվում է, և
ինքնուրույնության ձգտելուն զուգահեռ, դեռահասը կարիք ունի կյանքի փորձի և
ավագների օգնության: Ծնողների այս պահանջը զգում են նաև դեռահասները:
Որքան ծնողները շեշտը դնում են վարքի, առաջադիմության և այլ ձևական դերային
ասպեկտների վրա, այդքան չոր են դառնում հարաբերությունները նրանց միջև։

Որոշ գիտնականեր գտնում են, որ անձի գծերը ձևավորող հիմնական գործոններից է


սխալ դաստիարակությունը, որը դեռահասի մոտ ձևավորում է նևրոտիկ ռեակցիա:
Դաստիարակությունը լինում է արհամարհական. այն պայմանավորված է
գիտակցված եւ չգիտակցված պահերով: Էությունն այն է, որ կիրառվում է կամ չափից
դուրս պահանջկոտություն և կոպտություն, կամ անբավարար վերահսկողություն:
Հիպերսոցիալական, որն արտահայտվում է ծնողների մոտ տագնապալի մտքերով
երեխայի կամ տան որևէ անդամի առողջության նկատմամբ, հասակակիցների միջև
երեխայի սոցիալական կարգավիճակի և նրա ուսումնական հաջողությունների
հանդեպ, դրսևորվում է դեռահասի և ընտանիքի նկատմամբ գերհոգատարությամբ:
Էգոցենտրիկ. նկատվում է ցածր պատասխանատվության մակարդակ ունեցող
ընտանիքներում, երբ դեռահասին ստիպում են շրջապատող միջավայրում դրսևորվել
«ես մեծ եմ» արժեքային որակների միջոցով [4]։

Հասունացման փուլի ողջ ընթացքում ծնողները դեռահասի համար


ամենանշանակալի անձիք են հանդիսանում, ընդ որում հանդես են գալիս նրա
համար տարբեր «երրորդությունում»: Առաջին հերթին, նրանք հուզական ջերմության
և աջակցության աղբյուր են, առանց որոնց դեռահասը իրեն անպաշտպան ու
անօգնական է զգում: Երկրորդ հերթին, ծնողները` ղեկավար մարմին են, կյանքի
բարիքների, խրախուսանքների և պատիժների տնօրենը: Երրորդ, ծնողները` օրինակ
են նմանակելու համար, լավագույն անձնային որակների մարմնացում, այլ մարդկանց
հետ փոխհարաբերությունների նմուշ: Չորրորդ, ծնողները գիտելիքների, կյանքի
փորձի աղբյուր են, ընկեր և խորհրդատու են կյանքի խնդիրների լուծման հարցում:
Ըստ երեխայի հասունացման աստիճանի այս գործառույթների համադրությունը և
դրանց հոգեբանական նշանակությունը փոփոխվում են [4,10 էջ]։
Դեռահասի ընտանեկան հարաբերությունները ընդգրկում են նրա
փոխհարաբերությունները ծնողների, քույրերի, եղբայրների և ընտանիքի այլ
անդամների հետ:
Դեռահասության շրջանում ծնողների կարևորագույն գործառույթն է օգնել երեխային
լուծել կյանքի բարդ խնդիրները, բացատրել, տեղեկացնել, համագործակցել կյանքի
տարբեր կողմերի գնահատականներն անցկացնելիս: Դեռահասը ոտք է դնում
մեծահասակի սոցիալական դերերին ինտենսիվ տիրապետելու փուլ, նրա շփման
շրջանակը արագ ընդլայնվում է, և ինքնուրույնության ձգտելուն զուգահեռ,
դեռահասը կարիք ունի կյանքի փորձի և ավագների օգնության: Ծնողների այս
պահանջը զգում են նաև դեռահասները:

1.3 Միազավակ և բազմազավակ ընտանիքներում ծնող-երեխա


փոխհարաբերությունների առանձնահատկությունները

Հայտնի հոգեվերլուծաբաններից Ալֆրեդ Ադլերը նշել է, որ, եթե դեռահասներն ունեն


նույն ծնողները և մեծանում են մոտավորապես նույն ընտանեկան պայմաններում,
նրանք կարող են ունենալ բոլորովին այլ կերպարներ` ընտանիքում մեծ կամ կրտսեր
երեխայի փորձը այլ երեխաների հետ կապված, ծնողական դաստիարակության
առանձնահատկությունները, այս ամենը փոխվում է ընտանիքում հաջորդ
երեխաների հայտնվելուց հետո և մեծապես ազդում երեխաների ապրելակերպի
ձևավորման վրա և արդյունքում, նրանց հետագա շփումը հասարակության հետ։
Ադլերի խոսքով՝ ընտանիքում երեխայի ծնվելու կարգը վճռորոշ է։ Նա առանձնացրեց
ու բնութագրեց այն հիմնական խնդիրները, որոնց կարող է բախվել երեխան
կյանքում՝ կախված ընտանիքում նրա ծննդյան հաջորդականությունից։

Ըստ Ադլերի՝ առաջնեկի դիրքը կարելի է նախանձելի համարել, քանի դեռ նա


ընտանիքի միակ երեխան է։ Ծնողները սովորաբար շատ են անհանգստանում
առաջին երեխայի արտաքին տեսքի համար, և, հետևաբար, ամբողջովին նվիրվում են
նրան՝ ձգտելով, որ ամեն ինչ լինի «ինչպես պետք է լինի»։ Առաջնեկը ծնողներից
ստանում է անսահման սեր և հոգատարություն: Նա ընդհանրապես վայելում է իր
ապահով ու հանգիստ գոյությունը: Բայց այսպես շարունակվում է այնքան
ժամանակ, քանի դեռ հաջորդ երեխան արտաքին տեսքով նրան չի զրկում իր
արտոնյալ դիրքից։ Այս իրադարձությունը կարող է կտրուկ փոխել երեխայի
դիրքորոշումը և նրա աշխարհայացքը:

Ադլերը հաճախ նկարագրում էր առաջնեկ երեխայի դիրքը երկրորդ երեխայի


ծննդյան ժամանակ որպես «գահազուրկ միապետ» և նշում, որ այդ փորձը կարող է
շատ տրավմատիկ լինել: Երբ մեծ երեխան դիտում է, որ իր կրտսեր եղբորը կամ
քրոջը հաղթում է ծնողների ուշադրության և քնքշության մրցույթում, նա,
բնականաբար, կփորձի վերադարձնել իր գերակայությունը ընտանիքում: Սակայն
այս պայքարը ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ նախկինը չի կարող
վերադարձնել, որքան էլ առաջնեկը ջանա։ Ժամանակի ընթացքում երեխան
հասկանում է, որ ծնողները չափազանց զբաղված են կամ չափազանց անտարբեր,
որպեսզի հանդուրժեն իր մանկական պահանջները: Բացի այդ, ծնողները շատ ավելի
մեծ ուժ ունեն, քան երեխան, և նրա սխալ պահվածքին (ուշադրություն պահանջող)
պատասխանում են պատժով։

Ընտանեկան նման պայքարների արդյունքում առաջնեկը «սովորում է մեկուսացվել»


և սովորում է միայնակ գոյատևելու մարտավարությունը՝ առանց որևէ մեկի սիրո կամ
հավանության կարիքի։ Ադլերը նաև կարծում էր, որ ընտանիքի ավագ երեխան,
ամենայն հավանականությամբ, պահպանողական է և ունի ղեկավարելու
նախատրամադրվածություն: Ուստի նա հաճախ դառնում է ընտանեկան
վերաբերմունքի և բարոյական չափանիշների պահապան։ Վարժվելով խնամել
կրտսերին և պաշտպանել նրան՝ նա նույնպես մեծանում է որպես կանոն հոգատար,
հակված հայրության (մայրության), հաճախ իր հետագա ընտանեկան
հարաբերություններում նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում։ Նման երեխաները
շատ պատասխանատու են: Նրանք դառնում են լավ մենեջերներ և
ադմինիստրատորներ։

Երկրորդ երեխայի զարգացման մակարդակը ավելի բարձր է, քան առաջնեկինը։


Օրինակ, երկրորդ երեխան կարող է սկսել խոսել կամ քայլել ավելի շուտ, քան
առաջինը:

Բացի այդ, միջնեկ երեխան պետք է հոգ տանի փոքրերի մասին և, բացի այդ,
պայքարի նրա հետ՝ հանուն իր ծնողների սիրո։ Սա միայն բարձրացնում է նրա
փառասիրության մակարդակը։ Բայց, այնուամենայնիվ, նա` սովոր լինելով խնամել
կրտսերին, որպես կանոն հակված չէ մեծանալ էգոիստ։

Արդյունքում երկրորդ երեխան մեծանում է մրցունակ և հավակնոտ։ Նրա


ապրելակերպը պայմանավորված է մշտական ցանկությամբ՝ ապացուցելու, որ ինքն
ավելի լավն է, քան ավագ եղբայրը կամ քույրը։ Այսպիսով, միջին երեխային բնորոշ է
ձեռքբերումների կողմնորոշումը։ Գերազանցության հասնելու համար նա կիրառում է
ինչպես ուղիղ, այնպես էլ շրջանաձեւ մեթոդներ:

Ադլերը նաև կարծում էր, որ սովորական երեխան կարող է իր համար չափազանց


բարձր նպատակներ դնել, ինչը իրականում մեծացնում է հնարավոր
անհաջողությունների հավանականությունը:

Այնուամենայնիվ, կան մի քանի վերապահումներ. օրինակ՝ երկրորդ երեխաները


ամենից հաճախ, մրցելով մեծերի հետ, հեղափոխականի դիրք են գրավում։ Դեմ են
գնում։ Աշխատանքային միջավայրում այս դիրքը մի կողմից օգնում է, բայց մյուս
կողմից՝ խանգարում։ Քանի որ երկրորդ երեխաները հաճախ են գնում մեծի, այսինքն՝
առաջնորդի դեմ, կամ էլ ավելի վատ՝ հասուն տարիքում, նրանք դեմ են
համակարգին՝ պետությանը։

Համաձայն օնտոհոգեբանության գիտության ժամանակակից մոտեցման՝ առաջին և


երկրորդ երեխաները պետք է բաժանվեն ըստ սեռի։ Կարևոր չէ, թե որ տղան է ծնվել
առաջինը կամ երկրորդը, քանի որ հոգեբանական մակարդակով ծնողների համար
երկու սեռի երեխաները նորություն են։ Տղան ու աղջիկը տարբեր են։ Հետո, եթե
հայտնվում է երկրորդ աղջիկը կամ տղան, նրանք դառնում են երկրորդը։ Սա կարևոր
կետ է, քանի որ երբ ընտանիքում հայտնվում է երկրորդ աղջիկը կամ տղան, նրանք
այլևս չեն կրում այն նորությունը, որը բերել է նույն սեռի առաջին երեխան։ Երկրորդ
երեխան դա զգում է ու մանկուց ամբողջ ուժով փորձում է մեծի հետ մրցելով իր
հաղթանակը նվաճել։ Իրավիճակը սրվում է նաև իրերը մաշելով՝ համեմատելով
առաջինի հետ և այլն։ Ասում են՝ եթե Լենինը երկրորդ երեխան չլիներ, երբեք
հեղափոխություն չէր լինի։

Վերջին երեխայի դիրքը շատ առումներով եզակի է։ Նախ՝ նա երբեք չի ապրում


«գահազրկման» ցնցումը, և լինելով ընտանիքի «մանուկ» կամ «սիրելի» կարող է
շրջապատված լինել ոչ միայն ծնողների հոգատարությամբ և ուշադրությամբ, այլ նաև
բազմազավակ ընտանիքներում՝ ավագ եղբայրներ և քույրեր հոգածությամբ։
Երկրորդ, եթե ծնողները սահմանափակ են ֆինանսական միջոցներով, նա
գործնականում սեփական ոչինչ չունի, և նա պետք է օգտագործի ընտանիքի մյուս
անդամների իրերը։ Երրորդ, ավելի մեծ երեխաների դիրքը թույլ է տալիս նրանց
երանգ դնել։ Նրանք ավելի շատ արտոնություններ ունեն, քան փոքրը, և, հետևաբար,
նա զգում է թերարժեքության ուժեղ զգացում, ինչպես նաև անկախության զգացման
բացակայություն:

Մանկուց նա սովորում է ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ, ինչպես բանակցել


մեծի հետ, այնպես էլ կրտսերի և մոր հետ։ Սրանք ֆավորիտներ են: Սովորաբար
նրանք բոլորի կողմից սիրված են, շատ ընկերներ ունեն։ Նրանց հեշտ է ճանաչել
թիմում, քանի որ նրանք միշտ ուշադրության կենտրոնում են: Այստեղ է, որ
զարգացումը դառնում է կարևոր: Հաճախ վերջին երեխաներն ամեն ինչի հասնում են
շփումներ հաստատելով, բայց մասնագիտորեն չեն աճում, քանի որ ապավինում են
իրենց հմայքին։ Այսպիսի մանկական վերաբերմունք կյանքին։ Ուստի, չնայած
հմայքին, այս հոգեբանական տիպի հետ աշխատելիս արժե ուշադրություն դարձնել
մասնագիտական կողմերին։

Ադլերը կարծում էր, որ միակ երեխա լինելը եզակի է, քանի որ նա չունի այլ քույրեր ու
եղբայրներ, որոնց հետ կարող է մրցել: Այս հանգամանքը, մայրական խնամքի
նկատմամբ առանձնահատուկ զգայունության հետ մեկտեղ, հաճախ միակ երեխային
տանում է հոր հետ ուժեղ մրցակցության։ Նա չափազանց երկար և չափազանց շատ է
եղել մոր հսկողության տակ և ակնկալում է նույն պաշտպանությունն ու խնամքը
ուրիշներից: Այս ապրելակերպի հիմնական հատկանիշը կախվածությունն ու
եսակենտրոնությունն է։ Այդպիսի երեխան ամբողջ մանկության ընթացքում
շարունակում է մնալ ընտանեկան կյանքի կենտրոնում։ Ավելի ուշ, սակայն, նա մի
տեսակ հանկարծակի արթնանում է և հայտնաբերում, որ այլևս ուշադրության
կենտրոնում չէ։ Միակ երեխան երբեք ոչ մեկի հետ չի կիսել իր կենտրոնական դիրքը,
այս պաշտոնի համար չի պայքարել եղբայրների կամ քույրերի հետ։ Արդյունքում նա
հաճախ է դժվարություններ ունենում հասակակիցների հետ հարաբերություններում։
Մանկուկ հասակից, երեխաները շրջապատող աշխարհն ընկալում են որպես իրենցը:
Նրանք չեն էլ մտածում այն մասին, որ կա մեկ ուրիշը, ով կարող է գալ ու իրենցից
վերցնել: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, բայց թերագնահատում
են շրջապատը, ուշադրություն չեն դարձնում ուրիշներին, և դա շատ կարևոր է,
հատկապես, եթե աշխատում ես թիմում։ Միայնակ երեխաները միշտ կփորձեն լինել
լավագույն մայրը(հայր) կամ ղեկավար։

Ընտանիքում, որտեղ կան երեխաներ, նրանց միջև փոխգործակցությունը նպաստում է


յուրաքանչյուր երեխայի անհատականության զարգացմանը: Երեխայի կյանքում
առաջին և որոշիչ արտաքին պայմանը նրա ընտանիքն է, այն մտերիմ մարդիկ, ովքեր
հոգ են տանում երեխայի մասին, այլև «ներառում են այլ մշակույթի մեջ»: Հետևաբար,
երեխաների զարգացման առանձնահատկությունները պետք է դիտարկել ամբողջ
ընտանեկան իրավիճակի համատեքստում: Արտասահմանյան հոգեբանության մեջ
երեխայի անհատականության զարգացման հետազոտության հիմնական
ուղղություններից մեկը երեխայի զարգացման առանձնահատկությունների
ուսումնասիրությունն է՝ կախված ընտանիքում նրա ծննդյան հաջորդականությունից։
Այս մոտեցման հիմքը դրել են արտասահմանցի հոգեբաններ Զիգմունդ Ֆրեյդը և
Ալֆրեդ Ադլերը։ Ֆրեյդն առաջինն էր, ով նշեց, որ երեխայի դիրքն իր քույրերի և
եղբայրների մեջ առանձնահատուկ նշանակություն ունի իր հետագա զարգացման
համար։ Այս դիրքը որոշվում է ընտանիքում երեխաների թվով, նրանց սեռով և
ծնունդների միջև ընդմիջումներով: Որքան մոտ է երեխաների տարիքը, այնքան
ավելի մեծ ազդեցություն են ունենում նրանք միմյանց վրա` իրենց զարգացման
գործընթացում։ Ալֆրեդ Ադլերի կողմից հոգեբանության մեջ կատարած
ամենակարևոր ներդրումներից մեկը ծննդյան կարգի և երեխայի անհատականության
զարգացման միջև կապն է: Ադլերն ասում է, որ երեխայի դիրքն ընտանիքում
ներկայացնում է կոնկրետ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր
ընտանիքներում լուծվում է տարբեր ձևով։ Հատկապես կարևոր է իրավիճակի
ընկալումը, որը, ամենայն հավանականությամբ, ուղեկցում է որոշակի
դիրքորոշումով, այսինքն` այն կարևորությունը, որը երեխան տալիս է իրավիճակին,
կախված է նրանից, թե ինչպես կազդի նրա ծննդյան հերթականությունը նրա
ապրելակերպի վրա: Սակայն, ընդհանուր առմամբ, որոշակի հոգեբանական
հատկանիշներ պարզվեց, որոնք բնորոշ են ընտանիքում երեխայի կոնկրետ դիրքին։

Ադլերը առաջնեկներին բնութագրում է որպես կանոնների պահպանող,


գերազանցության, հաջողության ձգտող։ Նրանք սովորաբար «լավ» երեխաներ են
(հնազանդ, գործում են ըստ կանոնների): Բարեխիղճ են, լուրջ, պատասխանատու, և
պատասխանատվության զգացումը կարող է չափազանց բարձր լինել, արդյունքում
մեծ երեխան երբեմն վերածվում է խորապես անհանգստացնող մարդու: Բացի այդ,
առաջնեկները պահպանողական են, նրանք հաճախ դառնում են ընտանեկան
ավանդույթների և բարոյականության պահապաններ։ Նրանք անհանդուրժող են այլ
մարդկանց սխալների նկատմամբ և միևնույն ժամանակ շատ զգայուն են ուրիշների
մեկնաբանությունների և վերաբերմունքի փոփոխության նկատմամբ: Նրանք էապես
կողմնորոշված են դեպի ծնողները, և դա, ըստ բազմաթիվ հետազոտողների, ավելի
ընդգծված պարտաճանաչության պատճառ է։ Այս ոլորտում հետազոտությունները
ցույց են տալիս նաև, որ նրանք զգույշ և համագործակցող են՝ արտացոլելով իրենց
ցանկությունը՝ պահպանել իրենց արտոնյալ դիրքը ծնողների հետ
հարաբերություններում՝ հակառակորդի հայտնվելուց հետո, այսինքն կրտսեր
եղբայրը կամ քույրը։ Մի կողմից՝ մեծերը կարող են սկսել ղեկավարել փոքրերին, իսկ
մյուս կողմից՝ դառնալ փոքրիկների ցանկությունների անառարկելի կատարողներ։
Բացի այդ, ավագը փորձում է ինչ-որ կերպ դիմադրել կրտսեր եղբորը կամ քրոջը, որը
արժանանում է ծնողների ուշադրությանը։ Այս դեպքում մեծ երեխան կարող է փորձել
նույնականանալ սեփական ծնողներից մեկի հետ (այդպիսով ստեղծելով նրա հետ
մտերմության պատրանք): Առաջնեկները հաճախ հանդես են գալիս որպես փոխնակ
ծնող իրենց կրտսեր եղբայրների և քույրերի համար, այսինքն` դառնալ նրանց
խնամակալները, այստեղից էլ նրանց գիտակցությունն ու հարգանքը հեղինակության
նկատմամբ: Կարեւոր է նաեւ երեխաների տարիքային տարբերությունը։ Այս
երեխաները պետք է ավելի շատ աշխատեն և մրցեն «իշխանությունը զավթելու»
համար։ Ծնողների ուշադրության պակասը հաճախ հանգեցնում է նրան, որ միջնեկ
երեխան իրեն լքված է զգում և, հետևաբար, երբեմն ձեռք է բերում նյարդայնացնող,
ուշադրություն գրավող սովորություններ: Կրտսեր երեխան կարող է լինել ավագ
եղբոր կամ քրոջ ստվերում, ում նա ձգտում է հեռացնել իր դիրքերից: Նա հաճախ
իրեն ավելի քիչ կոմպետենտ է զգում, քան իր ավագ եղբայրը կամ քույրը
(չհասկանալով, որ իր անտեղյակությունն ու անընդունակությունը պարզապես
տարիքի հետևանք են) և կարող է փորձել գերազանցել այլ ոլորտներում:

Կրտսեր երեխային, ըստ Ադլերի, ի սկզբանե սահմանում է իր ավագ եղբայրը (քույրը):


Իրավիճակը խրախուսում է նրան գերազանցել ավագ եղբոր (քրոջ) ռեկորդները։ Նա
մեծանում է մրցունակ և հավակնոտ: Նրա ապրելակերպը պայմանավորված է
մշտական ցանկությամբ՝ ապացուցելու, որ ինքը վատը չէ, և գուցե նույնիսկ ավելի
լավն է, քան ավագ եղբայրը կամ քույրը։ Հետաքրքիր է այն փաստը, որ Ալֆրեդ Ադլերն
ինքն էր ընտանիքի կրտսեր երեխան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև,
որ ընտանիքում կրտսեր տարիքի երեխաները զգայուն են անարդարության,
անազնվության և իրենց հանդեպ թույլ տված սխալների նկատմամբ։

Ամենափոքր երեխան նույնպես ունի իր ուրույն դիրքն ընտանիքում, նա չունի


հալածողներ և լինելով «ամբողջ ընտանիքի զավակը», երբեք չի զրկվի այդ պաշտոնից։
Ընտանիքի վերջին երեխաների վաղ սոցիալականացումը հաճախ ներառում է
ընտանիքի մյուս անդամների կողմից նրանց նկատմամբ քամահրանքայի,
գուրգուրանքայի վերաբերմունք, որի արդյունքում ձևավորվում է կախյալ-իմպուլսիվ
անհատականության տիպ: Նրա մոտ հաճախ ձևավորվում է ոչ մրցակցային
բնավորություն՝ այդպիսի երեխան միշտ կփնտրի ուրիշների աջակցությունը։
Ամենափոքր երեխան հաճախ ընտանիքում ամենահզորն է, որը դիմում է իր
ցանկությունների արտահայտման այնպիսի ձևերի, ինչպիսիք են ագրեսիվ
գործողությունները և լացը: Ամենափոքրի մոտ դրսևորվում է ավելի մեծ
իմպուլսիվություն, աֆեկտիվ ռեակցիաների անկառավարելիություն, թշնամանք,
կատաղություն։ Նրանք ավելի ինքնամփոփ են, քան մյուսները և առանձնապես չեն
ձգտում արդարացնել ուրիշների սպասելիքները։ Թերևս դա է պատճառը, որ, ինչպես
նշվում է շատ աշխատություններում, նրանք զգացմունքային առումով ավելի կայուն
են, մինչդեռ ավելի անհանգիստ են և հուզականորեն անկայուն։ Ամենափոքրերը
ավելի շփվող են, գերիշխող և անտարբեր։ Սովորաբար նրանք ավելի քիչ
պարտականություններ ունեն, գոնե մանկության տարիներին, բայց վարքի
օրինաչափությունը ձևավորվում է կյանքի այս շրջանում։ Իհարկե, դա չի կարող
չազդել նրանց անհատականության զարգացման վրա։
Ընտանիքի միակ երեխան եսասեր է և շահագրգռված լինել ուշադրության
կենտրոնում: Միակ երեխան, ով երբեք չի կիսել իր կենտրոնական դիրքը որևէ մեկի
հետ, չի պայքարել այդ դիրքի համար եղբայրների կամ քույրերի հետ, հաճախ
դժվարություններ է ունենում հասակակիցների հետ հարաբերություններում:
Ընտանիքում միակ երեխայի դիրքը նման է փոքրի դիրքին նրանով, որ նա երբեք չի
սպառնում իր արտոնությունները կորցնելու, քանի որ նա պարզապես մրցակիցներ
չունի։ Նման երեխաներն առաջնեկների հետ ունեն իրենց յուրահատկությունը,
նրանք կարիք չունեն պայքարելու ծնողների ուշադրության համար և իրենց
վարքագծով առաջնորդվում են բացառապես մեծահասակների վարքագծի ձևերով և
գործունեության չափանիշներով: Ծնողները հակված են երես տալ միակ երեխային, և
այդպիսի երեխաները կարող են հետագայում փորձել վերահաստատել իրենց
արտոնյալ դիրքը, բայց առանց որևէ բան անելու իրենց գործողությունները
արդարացնելու համար: Ընտանիքում միակ երեխայի զարգացման երկու հնարավոր
ձև կա՝ նա կարող է մնալ մանկական կախվածության մեջ և անօգնական վիճակում,
կամ ամեն ջանք կգործադրի անկախ անհատականություն դառնալու համար:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ միայնակ երեխաները հասուն տարիքում
դժվարանում են մտերիմ հարաբերություններ հաստատել՝ ձգտելով դեպի միայնակ
ապրելակերպին: Նրանք ձգտում են ամեն գնով հաճոյանալ ուրիշներին, բայց
միևնույն ժամանակ փորձում են պահպանել առավելագույն անկախությունը և
ամենաքիչը վախենում են անհաջողությունից։ Նրանց զարգացման մակարդակը
բարձր է։ Առաջնեկներից հետո միայնակ երեխաներն ունեն ամենաբարձր IQ։ Այս
տվյալները հիմնված են ինչպես Ալֆրեդ Ադլերի, այնպես էլ այլ օտարերկրյա
հոգեբանների հետազոտությունների վրա։ Հետազոտությունը կապված է տարբեր
գործոնների հետ, որոնք ազդում են եղբայրների և քույրերի հարաբերությունների
վրա, օրինակ՝ երեխաների նկատմամբ մոր վերաբերմունքը, որը որոշում է
եղբայրների և եղբայրների միջև հարաբերությունները, ավագ եղբայրների և քույրերի
ազդեցությունը երիտասարդների սոցիալական հմտությունների ձևավորման վրա,
եղբոր սեռի ազդեցությունը ինքնության ձևավորման վրա, կրտսեր եղբոր կամ քրոջ
մասին հոգալը որպես պայման, որը նպաստում է ավագ եղբոր կամ քրոջ
սոցիալական վարքագծի ձևավորմանը և պատասխանատվության զգացմանը
[4,25էջ]։
Երեխայի անհատականության վրա ծննդյան կարգի ազդեցության ոլորտում
հոգեբանական հետազոտության նյութերը վերլուծելուց հետո կարելի
պնդել,ոամենակարևոր գործոնը ծննդյան կարգն է, որը պետք է դիտարկել ամբողջ
ընտանեկան իրավիճակի համատեքստում:

Այսպիսով` երբ ծնողների միջև հաստատվում են ջերմ, բարիդրացիական


հարաբերություններ, դեռահասը իրեն երջանիկ է զգում: Ծնողների սերը երեխայի մեջ
ձևավորում է մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունք` լինի միազավակ, թե
բազմազավակ ընտանիք։ Ծնողների խտրականությունը երեխաների միջև էլ ավելի
կբարդացնի դեռահասության ճգնաժամը։
ԳԼՈՒԽ 2. ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՍ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ ԵՎ
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Դեռահասի ինքնագնահատականը և Ես-կոնցեպցիան, որպես անձնային


զարգացման գործոն

Դեռահասի ինքնագնահատականը (ինքնագիտակցություն)` իր մասին իմացության,


ֆիզիկական հատկանիշների գնահատման, կարողությունների, բարոյական
որակների և գործողությունների վերաբերմունքն է։ Ինքնագնահատականի
ձևավորման գործընթացը բարդ է և հակասական, ինչպես դեռահասն ինքը: Չնայած
դեռահասության շրջանում ինքնագնահատականի բազմաթիվ
ուսումնասիրություններին, որոշ հետազոտողներ հակված են այն համարել
դեռահասության նորագոյացություն: Դեռահասությունը ինքնագնահատականի
զարգացման շրջան է։ Իհարկե, այն սկսում է ձևավորվել վաղ մանկությունից, բայց
դեռահասության տարիքում է, որ երեխան սկսում է լիովին գիտակցել իրեն որպես
հասարակության մաս: Դեռահասի ինքնագնահատականն անցնում է մի քանի
փուլով՝ իր և կարողությունների լիակատար անտեղյակությունից, մինչև համարժեք
ինքնագնահատականի ձևավորում՝ օբյեկտիվ վերաբերմունք իր որակների,
կարողությունների և հնարավորությունների նկատմամբ:

Հետազոտողները միաբերան են նկարագրում այս տարիքի երեխաների


ինքնագնահատականի առանձնահատկությունները՝ նշելով դրա իրավիճակային
բնույթը, անկայունությունը, արտաքին ազդեցությունների նկատմամբ
զգայունությունը։ Ինքնագիտակցության զարգացման գործընթացում դեռահասի
ուշադրության կիզակետը գնալով ավելի է տեղափոխվում արտաքինից դեպի ներքին
կողմը։ Սրա հետ է կապված սեփական ինքնատիպության գիտակցումը։ Դեռահասի
ինքնագնահատականը` անհատականության կենտրոնական ձևավորումն է:
Դեռահասի ինքնագնահատականը մեծապես որոշում է անհատի սոցիալական
հարմարվողականությունը, նրա վարքի և գործունեության կարգավորիչ ֆիունկցիան
է համարվում։ Ինքնագնահատականը ձևավորվում է գործունեության և միջանձնային
փոխազդեցության գործընթացում՝ ստանալով արձագանքներ շրջապատից։
Շրջապատը մեծապես ազդում է դեռահասի ինքնագնահատականի ձևավորման վրա։

Դեռահասի ինքնագնահատականը, վերաբերմունքն իր նկատմամբ, աշխարհի հետ


հարաբերությունների համակարգում վերջինիս ձևավորումն է։ Անհատականության
հարաբերությունների կառուցվածքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում
ինքնագնահատականը։ Համարժեք ինքնագնահատականը դեռահասի
կարողությունների, բարոյական հատկանիշների և արարքների իրատեսական
գնահատումն է։ Բավարար ինքնագնահատականը թույլ է տալիս քննադատաբար
վերաբերվել իրեն, ճիշտ կերպով կապել իր ուժեղ կողմերը, տարբեր
դժվարությունների, առաջադրանքների և ուրիշների պահանջների հետ: Դեռահասի
ուռճացված ինքնագնահատականը ոչ ադեկվատ գերագնահատում է իրեն։
Դեռահասի ցածր ինքնագնահատականը` իրեն որպես դեռահասի ոչ համարժեք
թերագնահատումն է: Սա դեռահասության ամենատարածված խնդիրներից մեկն է:
Շատերը կարծում են, որ սա մեծանալու բնական շրջան է, բայց դա այդպես չէ։
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել դեռահասի այս խնդրին։

Համարժեք ինքնագնահատականը բնորոշվում է դեռահասի էապես ուժեղ


կողմնորոշմամբ` դեպի ապագա մասնագիտություն և բարոյական վարքագծի
նորմերի կատարման բարձր գնահատականով: Գերագնահատված
ինքնագնահատականը դեռահասի մոտ առաջանում է հասակակիցների կողմից նրա
վարքի գնահատականից, մինչդեռ ցածր ինքնագնահատականը պայմանավորված է
ցածր հոգեբանական կայունությամբ: Դեռահասը բացահայտում է իրեն այնպիսի
կատեգորիաներում, որոնք արտացոլում են նրա կրթությամբ, սիրելի
գործունեությամբ, հետաքրքրություններով, նախասիրություններով։ Նրանք
կենտրոնացած են իդեալական ինքնագնահատականի վրա։

Չնայած այն հանգամանքին, որ ծնողների տեղը այս շրջանում զբաղեցնում են նոր


հեղինակություններ, սակայն նրանց աջակցությունը չափազանց անհրաժեշտ է
դեռահասին։ Դեռահասության շրջանում տեղի է ունենում արտաքին գնահատման
կիզակետի տեղաշարժ: Եթե նախադպրոցական տարիքում ինքնագնահատականի
վրա հիմնականում ազդում են ծնողները, կրտսեր դպրոցական տարիքում՝
ուսուցիչները, ապա դեռահասության շրջանում՝ «Իսկ ինչպիսի՞նն եմ ես» հարցի
պատասխանը փնտրում են հասակակիցներ շրջանում։ Եթե հասակակիցները նրան
ճանաչում են որպես գեղեցիկ, հումորով, խելացի, ապա նրա ինքնագնահատականը
բարձրանում է: Եթե հասակակիցների արձագանքը բացասական է կամ իսպառ
բացակայում է (երեխային ոչ ոք չի նկատում), ինքնագնահատականը իջնում է:
Դեռահասի ինքնագնահատականը որոշակի աստիճանով որոշում է անձի
սոցիալական ադապտացիան, հանդիսանում է նրա վարքի և գործունեության
կարգավորիչը: Այն ձևավորվում է գործունեության և միջանձնային
համագործակցության ընթացքում, շրջապատից հակառակ կապ ստանալու
գործընթացում: Սոցիումը որոշակիորեն ազդում է անձի ինքնագնահատականի
ձևավորման վրա:

Դեռահասության տարիքում հաջորդաբար ի հայտ են գալիս ինքնագիտակցության


երկու հատուկ ձև` հասունության զգացումը և «Ես կոնցեպցիան Դեռահասության
տարիքի նորագոյացություն է հասունության զգացումը։ «Երեխան հասունանում է» ի
նկատի ունեն նրա պատրաստվածությունը կյանքին մեծահասակների միջավայրում`
որպես այդ կյանքի հավասարազոր մասնակից։

«Ես կոնցեպցիան» զարգացումը` կրտսեր դեռահասության շրջանի կենտրոնական


նորագոյացությունն է, իսկ շրջանի վերջում, մոտավոր 15 տարեկանում, դեռահասը ևս
մեկ քայլ է անում դեպի իր ինքնագիտակցության զարգացում: Իր որոնումներից,
անձնային անկայունությունից հետո նրա մոտ ձևավորվում է «Ես-կոնցեպցիան»` իր
մասին ներքին համաձայնեցված պատկերացումների համակարգ սեփական «Ես»-ի
տեսություն, «Ես»-ի պատկերներ: Ընդ որում նա կարող է չհամընկնել իրական «Ես»-ի
հետ: Պետք է վերհիշենք թե ինչպես է զարգացել մանկական ինքնագիտակցությունը:
Մոտավոր 3 տարեկանում առաջանում է զուտ հուզական, չափից ավել բարձր
ինքնագնահատականը: Հետագայում, նախադպրոցական տարիքում, առաջանում են
ինքնագնահատականի ռացիոնալ բաղադրիչներ, մեծահասակների պահանջներին
համաձայնեցված իր որոշակի որակների և վարքի գիտակցումը: Չնայաց այդ բանին,
նախադպրոցականները իրեն մասին դատում են մակերեսորեն և հեռատեսորեն: Եթե
խնդրենք, որ իրենք բնութագրեն հենց իրենց, ապա նրանք կանեն դա հիմնականում
արտաքին տեսակետից, նշելով այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են
մազերի գույնը, հասակը, նախընտրելի զբաղմունքը: Կրտսեր դպրոցականների մոտ
ինքնագնահատականը առավել ադեկվատ և տարբերակված է դառնում: Նրանք
տարբերում են իրենց ֆիզիկական և հոգևոր որակները, գնահատում են իրենց
ընդունակությունները, համեմատում են իրենց մյուսների հետ` «Ես ավելի լավ եմ
հեծանիվ վարում, քան իմ եղբայրը», «Ես սա կարող եմ հինգի կատարել, իսկ ընկերս
հազիվ երկուսի կատարի»:
Երեխաները կրտսեր դպրոցական տարիքի վերջին իրենց բնութագրելիս առավել
հաճախ նկարագրում են իրենց համար տիպիկ վարքը, հղում կատարելով իրենց
մտքերի և զգացմունքների վրա: Մոտավորապես 11-12 տարեկանում
հետաքրքրություն է առաջանում իր ներաշխարհի նկատմամբ, այնուհետև տեղի է
ունենում ինքնաճանաչման աստիճանաբար բարդացում և խորացում: Դեռահասը
բացահայտում է իր համար իր ներաշխարհը: Նա կողմնապահորեն է վերլուծում բարդ
ապրումները, կապված նոր հարաբերությունների հետ, իր անձնային գծերը,
արարքները: Ձգտումների բարձր մակարդակի և իր հնարավորությունների ոչ
բավարար գիտակցության դեպքում կատարյալ «Ես»-ը կարող է տարբերվել
իրականից:
Դեռահասը 11-12 տարեկանում ցանկանում է հասկանալ ինքն իրեն, ինչ է նա իրենից
ներկայացնում, այսինքն կառուցել իր կատարյալ «Ես»-ը: Ինքնաճանաչումը
արտացոլվում է ընկերների միջոցով, դեռահասը համեմատում է իրեն մյուսների հետ,
վերլուծում, նմանություններ փնտրում: Ճանաչել իրեն որոշ չափով օգնում են նաև
հարազատները և մեծահասակները:

Ծնողների հեղինակությունն ընկնում է, և ինքնագնահատականի վրա ազդելու նրանց


կարողությունն ավելի իջնում, քան նախկինում էր: Որքան էլ մայրը համոզի դստերը,
որ նա գեղեցիկ է, աղջիկը դեռ կասկածում է իր գրավչությանը, եթե դպրոցում ոչ մի
տղա ուշադրություն չդարձնի նրան։ Դեռահասության շրջանում արտաքին տեսքի
նշանակությունը մեծանում է, և ծնողները կարող են ցույցաբերել իրենց
առաջարկցությունը։ Աջակցությունը շատ կարևոր է։ Պետք է գովաբանել,
վստահություն ներշնչել դեռահասի մեջ` «Ես տեսնում եմ քո ներուժը»: «Ես գիտեմ, որ
դու ընդունակ ես»։ «Ես հավատում եմ քո ուժերին»։ Հատկապես կարևոր է նույն սեռի
ծնողի աջակցությունը [13, 41 էջ]։ «Ես-կոնցեպցիայի» կառուցվածքը ուսումնասիրելով
Ռ.Բեռնսը նշում է, որ «Ես» պատկերը և ինքնագնահատականը ենթարկվում են միայն
պայմանական կոնցեպտուալ տարբերակման, քանի որ հոգեբանական առումով
նրանք անքակտելի փոխկապակցված են: Իր «Ես»-ի պատկերը և գնահատականը
տրամադրում էր անհատին դեպի որոշակի վարքի դրսևորելուն, ինչի հետևանքով
գլոբալ «Ես-կոնցեպցիան» կարելի է դիտարկել որպես իրեն ուղղված անհատի
կենսանախադրյալնեի համադրություն: Ստոլինը նշում է, որ ինքնագիտակցության
հանրագումարային ապրանքների վերլուծությունը, որն արտահայտվում է իր մասին
պատկերացումների կառուցվածքում, «Ես-պատկերում» կամ «Ես-կոնցեպցիայում»
իրականացվում է կամ որպես «Ես» պատկերների դասակարգման և տեսակների
որոնումներ, կամ որպես այդ պատկերի «չափումների» որոնում բովանդակալից
պարամետրերի։ «Ես» պատկերների առավել ճանաչված տարբերությունը դա «Ես-
իրականան»-ի և «Ես-կատարյալ»-ի տարբերությունն է, որի մասին խոսվում է
Ու.Ջեմսի, Զ.Ֆրեյդի, Կ.Լևինի, Կ.Ռոջերսի և բազմաթիվ այլ հեղինակների
աշխատանքներում, ինչպես նաև Ու.Ջեմսի առաջարկած «Ես-նյութականի» և «Ես-
սոցիալականի» տարբերությունը։ Պատկերների առավել տարբերակված
դասակարգում առաջարկել է Ռոզենբերգը. «Ես-իրական», «Ես-դինամիկ», «Ես-
փաստացի», «Ես-հնարավոր», «Ես-իդեալականացված»: «Ես»ի պատկերները, որոնք
դեռահասը ստղծում է իր գիտակցության մեջ, տարաբնույթ են` դրանք նրա կյանքի
ամբողջ հարստությունն են արտահայտում:
«Ես-ֆիզիկականը», այսինքն պատկերացումները սեփական արտաքին գրավչության
մասին, իր խելքի, տարբեր բնագավառներում ընդունակությունների, կամքի ուժի,
շփվողականության, բարիության և այլ որակների մասին, միանալով կազմում են մեծ
Ես-կոնցեպցիան` այսպես կոչված իրական «Ես»-ը:
Ինքն իրեն ճանաչելը, իր տարբեր որակների գիտակցումը տանում է դեպի Ես-
կոնցեպցիայի կոգնիտիվ բաղադրիչի ձևավորման: Նրա հետ կապված են ևս երկուսը`
գնահատիչ և վարքային [5, 10էջ]։
Հասունության զարգացումը կրտսեր դեռահասության շրջանի նորագոյացությունն է,
իսկ մոտ 15 տարեկանում ձևավորվում է «Ես կոնցեպցիան» «Ես»֊ի տեսություն,
պատկերներ, ընդ որում կարող է չհամընկնել իրական «Ես»-ի հետ։

Դեռահասների ինքնագնահատականը բնութագրող հիմնական հատկանիշներից


մեկը նրանց ինքնագնահատականի անընդհատ խորացող էմանսիպացիան է,
այսինքն՝ դեռահասների ցանկությունը՝ ձևավորելու սեփական
ինքնագնահատականը՝ անկախ այլ մարդկանց գնահատականներից: Առանց այս
դիրքորոշումը վիճարկելու, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ մարդը միշտ
գտնվում է տարբեր տեսակի սոցիալական փոխազդեցությունների մեջ, և անհնար է,
որ նա խուսափի որոշակի կախվածությունից, իր անմիջական միջավայրի
գնահատումից [9, 18էջ]։

Չ.Քուլիի «հայելային ես»-ի բազմիցս ապացուցված տեսությունը նշանակալից


ուրիշների դրական վերաբերմունքի մասին՝ որպես ինքնագնահատականի
մակարդակի հիմնական որոշիչներից մեկը, ճիշտ է նաև դեռահասների
ինքնագնահատականի համար: Սոցիալական աջակցության չորս աղբյուրներից՝
ուսուցիչներ, դասընկերներ, մտերիմ ընկերներ, ծնողների աջակցությունը և
դասընկերների վերաբերմունքը առավելապես ազդում են դեռահասի
ինքնագնահատականի վրա:

Հնարավորություններ նոր ծանոթությունների համար։ Նոր թիմ մտնելով՝ երեխան


կարող է նորովի բացվել: Մարդիկ կտեսնեն նրա մյուս կողմը, իսկ նա ինքն իրեն
կնայի նրանց աչքերով։ Պատահում է, որ դպրոցում երեխան դասընկերների հետ
հարաբերություններ չունի, ոչ մեկի հետ չի շփվում։ Բայց միևնույն ժամանակ
թատերական շրջապատում բոլորը հիացած են նրա տաղանդով և հումորի
զգացումով[]։ Որքան լայն է սոցիալական շրջանակը, այնքան ավելի շատ են
բացահայտվում անձի տարբեր կողմերը և ավելի ծավալուն է դառնում
ինքնապատկերը։ Այս շրջանում դեռահասները շատ բացասաբար են արձագանքում
ցանկացած պատրաստի լուծումների, որոնք նրանց առաջարկվում են ծնողների,
ուսուցիչների և մեծ հասակակիցների կողմից: Նրանք կարևոր են համարում ամեն ինչ
փորձել սեփական փորձով։ Ցանկացած խորհուրդ, որը տրվում է նրանց հրահանգի
ձևով, ընդունվում է բացասաբար։ Ծնողի խնդիրն է ձևավորել համարժեք
ինքնագնահատական, որը կհանգեցնի ներդաշնակության ինքնաընդունմանը [15]։

2.2 Դեռահասության տարիքում ինքնագնահատականի ադեկվատությունը և


տարբերությունները տղաների և աղջիկների մոտ

Բազմաթիվ հետազոտողներ նշում են դեռահասության տարիքում


ինքնագնահատականի ադեկվատության աստիճանաբար ավելացման մասին:
Ռ.Բերնեն դա բացատրում է նրանով, որ դեռահասները իրենց ցածր են գնահատում
ըստ այն ցուցիչների, որոնք նրանք ամենակարևորն են համարում, և այդ նվազումը
նշանակում է դրանց իրականության հավանականությանը, այն դեպքում, երբ
դեռահասներին հատուկ է բարձրացնել սեփական ունակությունների
գնահատականը:
Որոշ հետազոտություններում ցույց է տալիս, որ աղջիկների և տղաների միջև
ադեկվատ ինքնագնահատականի տարբերություններ չկան: Սակայն աղջիկների մոտ
բարձր է ադեկվատ գնահատականի ընդունակությունը, քան տղաների մոտ, ինչը
բացատրվում է նրանց մեծ հետաքրքրվածությամբ տղաների հանդեպ: Նաև նշենք, որ
աղջիկների մոտ չի գերազանցում շրջապատի մասին գիտելիքի փոխանցումը իր
«Ես»-ի մասին։
Ադեկվատ ինքնագնահատականը` դեռահասի կողմից իր իսկ ընդունակությունների,
բարոյական որակների և արարքների իրական գնահատականն է: Ադեկվատ
ինքնագնահատականը թույլ է տալիս սուբյեկտին ինքն իրեն քննադատորեն
վերաբերվել, ճիշտ համադրել իր ուժերը տարբեր աստիճանի բարդության
խնդիրների և շրջապատի պահանջների հետ: Դեռահասի բարձր
ինքնագնահատականը` դեռահասի կողմից իր ինքնագնահատականի ոչ ադեկվատ
բարձրացումն է: Դեռահասի ցածր ինքնագնահատականը` դեռահասի կողմից իր
ինքնագնահատականի թերագնահատումն է: Սա դեռահասության տարիքի
ամենատարածված խնդիրներից մեկն է: Շատերը համարում են, որ սա հասունացման
բնական փուլ է, բայց դա այդպես չէ: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել
դեռահասի մոտ նման խնդրի առկայությանը, քանի որ դրա շտկումը ավելի ուշ
տարիքում կարող է հնարավոր չլինել [7,34էջ]։

Տարբեր հետազոտություններում նշված է, որ դեռահասների


ինքնագնհատականի բովանդակության մեջ գերակշռում են հիմնական բարոյական
գծերը` բարիություն, ազնվություն, արդարություն:
Տղա դեռահասների մոտ «Ես»-ի առավել նշանակալի և լավ գիտակցված
հատկությունները հանդես են գալիս հաղորդակցման, կամային և ինտելեկտուալ
գործունեությամբ, ինչը թույլ է տալիս դիտարկել դրանք որպես դեռահասի` իր իսկ
հանդեպ արժեքային հարաբերությունների հիմք: Այս դեպքում իրեն ճանաչելը,
ինքնագնահատականի, ինքնահարգանքի ձևավորումը նրանց մոտ իրականացվում է
առաջին հերթին այն մարդկանց ազդեցության ներքո, որոնք ընկալվում են նրա
կողմից, որպես չափանմուշի մակարդակում զարգացած հատկությունների կրիչ:
Աղջիկ դեռահասների ինքնագնահատականի բովանդակությունը մեծամասամբ
վերաբերում է` այն անձանց հետ նրանց փոխհարաբերությունների գիտակցմանը և
գնահատականին: Դեռահասության փուլից դեպի պատանեկություն գնահատման
դիտարկումների դինամիկան կայանում է նրանում, որ դեռահասների գնահատման
դիտարկումները առաջին հերթին ուղղված են «Ինչպիսի՞ն եմ ես մյուսների
շրջապատում, որքանո՞վ եմ նրանց նման» հարցի պատասխանների որոնմանը:
Դեռահասների մոտ սեփական գաղափարներով որոշիչ գնահատման
դիտարկումները ուղղված են` «Ինչպիսի՞ն եմ ես շրջապատի աչքերում, որքանո՞վ եմ
տարբերվում նրանցից և որքանո՞վ եմ ես մոտիկ իմ գաղափարներին» հարցի
պատասխանի որոնումներին: Ավելի ուշ դեռահասների ինքնագնահատման
դիտարկումները սահմանվում են արդեն շրջապատի տարբեր տեսակի
գնահատականների սինթեզով, գործունեության արդյունքներով և ուղղված են
մյուսների և իր համար կարևորության որոնմանը [17, 10 էջ]։
Ժամանակի ընթացքում և դեռահասին սոցիալական միջավայրում երկարատև
ներառելով, շփման ոլորտի ավելացումով, հետաքրքրությունների քանակի աճի
արդյունքում ինքնագնահատականը դառնում է առավել բարդ և բազմապլանային:
Շատ կարճ ժամանակահատվածում դեռահասի գնահատականները դառնում են
առավել բարդ, խորը և անցում է կատարվում դեպի իրեն գնահատելու ամբողջական
պատկեր և իր տեղը խմբում և հասարակության մեջ սահմանելուն: Այս փուլում թռիչք
է տեղի ունենում իր մասին դիտարկումների քանակական ծավալով: Գործունեության
բոլոր ոլորտները` ուսում, սպորտ, արտաքին, շփման ընդունակություն,
հարաբերությունները շրջապատի հետ, վերաբերմունքը և ճանաչումը։ Ձևավորվում
են նաև գնահատման ցուցանիշները` լավ-վատ, գեղեցիկ-տգեղ և այլն:
Ամբիվալենտության ծագման այս փուլը հակասությունների այնպիսի վիճակ է, երբ
ներքին զգացումները չեն համընկնում հասարակականի կամ արտաքուստ
պահանջածների հետ: Օրինակ, իմ մայրը միշտ փորձում էր ինձ համոզել ընդունել իր
տեսակետից ճիշտ դիրքորոշումն ու վարքը: Բայց նա ուներ հարցերը լուծելու կանացի
մեթոդներ, որոնք բացարձակապես չէին սազում տղամարդուն: Այս կերպ
հակասություն ստանալով ներքինի և արտաքինի միջև ինձ համար շատ բարդ էր
հասկանալ ինչն էր ճիշտ ինձ համար:
Կարևոր է շատ նաև նույն սեռի ծնողի աջակցությունը: Միայն հայրը կամ
դեռահասի համար հեղինակություն վայելող մեկ այլ տղամարդ կարող են նրան
խորհուրդներ տալ ըստ համագործակցության մեթոդների կամ դեռահասի այս կամ
այն խնդիրների լուծման վերաբերյալ: Խմբում հարգանք և ճանաչում վայելելը
հնարավոր է լիդերի հետ մեկ հաջողակ վեճից հետո, սպորտային նվաճումների
միջոցով հեղինակություն ձեռք բերելուց հետո, իր հերթին, դեռահասը դժվար թե
կարողանա հեղինակություն վայելել մյուս դեռահասների խմբումէ ուսման մեջ
ինքնահաստատվելու միջոցով: Աղջիկների մոտ ինքնագնահատականը
հիմնականում կառուցվում է ելնելով հակառակ սեռի հետ հարաբերություններից`
անկախ տարիքից: Կարևոր է նաև ճանաչումը խմբի կողմից, հարաբերությունները
ընկերուհիների հետ, շփման ոլորտը և նրա շահերը: Իրերը, երաշժտությունը, «լավ
հեռախոսի» առկայությունը և այլ արտաքին ատրիբուտներ շատ կարևոր են
դեռահասության տարիքում, բայց դրանց նշանակությունը կարող է կարգավորվել
ծնողների ճիշտ վերաբերմունքով: «Ինչպես բոլորի մոտ» առարկաների
առկայությունը շատ է անհանգստացնելու դեռահասին, եթե ծնողները մեծ
նշանակություն են տալիս իրերին [8, 14էջ]:

2.3 Դեռահասի ֆիզիկական տեսքը և ինքնագնահատականը

Ես-ի մարմնական կերպարի վերակառուցման անհրաժեշտությունը, ինքնության


ձևավորումը սեռական հասունացման շրջանի հիմնական խնդիրներից են: Այս
գործոններով է որոշվում դեռահասների ինքնորոշմը և մասնավորապես,
ինքնագնահատականի զարգացումը: Այս տարիքային շրջանում դիմացինը սկսում է
առանձնահատուկ տեղ զբաղեցնել դեռահասի կյանքում։ Սրա հետ կապված
դեռահասների կողմից այլ մարդկանց ֆիզիկական արտաքինի ընկալման
առանձնահատկությունը: Եվ արդեն ուրիշի ընկալման ու ըմբռնման միջոցով
դեռահասը ընկալում է ինքն իրեն։ Միևնույն ժամանակ, պահպանվում է նույն
հաջորդականությունը, ինչ մյուսի որակների իմացության մեջ, այսինքն՝ նախ
առանձնանում են զուտ արտաքին, ֆիզիկական բնութագրերը, այնուհետև՝
ցանկացած տեսակի գործունեության կատարման հետ կապված որակներ, և վերջում՝
անձնական հատկություններ, ավելին` ներաշխարհի թաքնված հատկությունները
[10, 15էջ]։

Ըստ Վ.Ն.Կունիցինայի, ցանկացած տարիքի ընկալվող մարդու կերպարում


դեռահասի համար հիմնականը ֆիզիկական հատկանիշներն են, արտաքին տեսքի
տարրերը, այնուհետև հագուստը և սանրվածքը և արտահայտիչ վարքը:

Տարիքի հետ մեծանում է գնահատված նշանների ծավալը և համարժեքությունը,


ընդլայնվում է օգտագործվող կատեգորիաների և հասկացությունների շրջանակը,
դատողությունների կատեգորիկությունը նվազում է, և ավելի մեծ ճկունություն և
բազմակողմանիություն է առաջանում։ Անծանոթ անձի ֆիզիկական արտաքինում
սկսում են նկատել նրա հագուստը, մազերը, նշանները, որոնք արտացոլում են
բնավորությունը, ինքնատիպությունը, անհատականությունը:

Դեռահասի կողմից այլ մարդկանց ընկալումը կարող է որոշվել ինչպես օբյեկտիվ,


այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։ Այլ մարդկանց որոշակի ձևով ընկալելու
վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նաև դեռահասի անհատական
հատկանիշներով, խմբային կարծիքի և հասարակության մեջ ձևավորված
կարծրատիպերի ազդեցությամբ։

Փորձնականորեն ապացուցված է, որ դեռահասի մտքում մեկ այլ մարդու


ֆիզիկական արտաքինի ընկալումն փոխանցվում իր մասին ընկալմանը: Այսպիսով,
հենց այս տարիքային շրջանում է, երբ տեղի են ունենում մարմնի ամենակարևոր
վերափոխումները, երբ դեռահասի տեսքը և նրա ֆիզիկական
առանձնահատկությունները սկսում են մեծապես հուզել դեռահասին, ապա երեխայի
ֆիզիկական զարգացման համապատասխանությունը ընդունված չափանիշներին: Իր
հասակակիցների խումբը դառնում է նրա սոցիալական ճանաչման, խմբում իր
զբաղեցրած դիրքի որոշիչ գործոնը։ Սեփական արտաքինի
առանձնահատկությունների իմացությունն ազդում է նաև դեռահասի
անհատականության բազմաթիվ կարևոր գծերի ձևավորման վրա, օրինակ՝
ինքնավստահություն, կենսուրախություն, մեկուսացում, անհատականություն:

Դեռահաս տարիքից սկսած՝ աղջիկների ընդհանուր ինքնագնահատականը


զգալիորեն ցածր է, քան տղաներինը, և այս միտումն ուղղակիորեն կապված է
արտաքինի ինքնագնահատականի հետ։

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ աղջիկների ինքնորոշման


պատկերացումն ավելի ուժեղ է փոխկապակցված իրենց մարմնի գրավչության
գնահատման հետ, քան դրա արդյունավետության գնահատման հետ: Տղաների մոտ,
ընդհակառակը, ինքնագնահատման առաջատար չափանիշը մարմնի
արդյունավետությունն է։ Այս կախվածությունը հիմնականում բացատրվում է
տղաների և աղջիկների սոցիալական դերի գործառույթներով:

Այսպիսով` դեռահասի ինքնագնահատականը` անհատականության կենտրոնական


ձևավորումն է և սոցիումը որոշակիորեն ազդում է ինքնագնահատականի
ձևավորման վրա: Ճիշտ ծնողավարությունը նպաստում է  առողջ ինքնագնահատանի
ձևավորմանը։

ԳԼՈՒԽ 3․ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ


ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

3.1 Մեթոդների նկարագիրը և հետազոտության կազմակերպումը

Հետազոտությունը իրականացրել ենք Երևանի դպրոցներում` 14-16 տարեկան


դեռահասների հետ։ Ուսումնասիրել ենք 40 հոգու` 20 հոգի միազավակ
ընտանիքներից, 20 հոգի բազմազավակ ընտանիքներից։
Տեսական մասից ելնելով ընտրել ենք հետևյալ մեթոդիկաները.
 ADOR-ի մեթոդիկա «Դեռահասները ծնողների նկատմամբ»
 PARI հարցաշար` «Ծնողների վերաբերմունքի ուսումնասիրության
մեթոդիկա»
 «Ինքնագնահատականի սանդղակները»

ADOR-ի «Դեռահասները ծնողների մասին»` մեթոդիկան ուսումնասիրում է


դաստիարակության վերաբերմունքը, վարքագիծը և մեթոդները, ինչպես երեխաները
տեսնում են դեռահասության տարիքում: Հիմքը հարցաշարն է, որը Շաֆերը ստեղծել
է 1965 թվականին։ Այս տեխնիկան հիմնված է Շաֆերի դիրքորոշման վրա, որ
ծնողների կրթական ազդեցությունը (ինչպես նկարագրված է երեխաների կողմից)
կարելի է բնութագրել երեք գործողությունների միջոցով՝ ընդունում, մերժում,
հոգեբանական հսկողություն և վերահսկողություն, ինչը հանգեցնում է երեխայի
նկատմամբ անվերապահորեն դրական վերաբերմունքի՝ անկախ նրանից, թե ինչ է
ծնողների ակնկալիքները։ Զգացմունքային մերժումը դիտվում է որպես երեխայի
նկատմամբ բացասական վերաբերմունք, նրա հանդեպ սիրո և հարգանքի
բացակայություն, իսկ երբեմն էլ պարզապես թշնամանք: Հոգեբանական հսկողության
հայեցակարգը նշանակում է երեխաների և՛ որոշակի ճնշում և կանխամտածված
առաջնորդություն, և՛ կրթական սկզբունքների իրականացման հետևողականության
աստիճանը [26]։

PARI-ի հարցաշարը` Ծնողների վերաբերմունքի ուսումնասիրության մեթոդիկա


նախատեսված է ուսումնասիրելու ծնողների վերաբերմունքը ընտանեկան կյանքի
տարբեր ասպեկտներում (ընտանեկան դերը): Հեղինակներն են ամերիկացի
հոգեբաններ Է.Ս.Շեֆերը և Ռ.Ս.Բելը։ Ռուսաստանում մեթոդիկան ուսումնասիրց և
գործի դրեց Տ. Վ. Նեշերետը։ Այս տեխնիկան լայնորեն կիրառվում էր Լեհաստանում
(Ռեբովսկի) և Չեխոսլովակիայում (Կոտասկովա): Կազմված է 115 հարցերից։

Մեթոդիկան ներկայացնում է ծնողների տարբեր 23 հատկանիշներ, որոնց


նկարագրում են երեխայի և ընտանեկան կյանքը։ Դրանցից 8 հատկանիշներ
նկարագրում է ընտանիքի դերի նկատմամբ վերաբերմունքը, 15- ը` ծնող-երեխա
հարաբերությունները: Այս հատկանիշները բաժանվում են 3 խմբի.

1. Լավագույն հուզական շփումը


2. Երեխայից հուզական հեռավորությունը
3. Ավելորդ կենտրոնացում երեխայի վրա

Ընտանեկան դերի հետ փոխհարաբերությունների վերլուծությունը կօգնի հոգեբանին


ավելի լավ հասկանալ ընտանեկան հարաբերությունների
առանձնահատկությունները։

Մեթոդաբանության մեջ վերլուծության հիմնական առարկան ծնող-երեխա


հարաբերություններն են։ Հիմնական եզրակացությունը, որը կարելի է անել
անմիջապես, ծնող-երեխա շփումը գնահատելն` օպտիմալության տեսանկյունից։
Դրա համար միջին միավորները համեմատվում են սանդղակի առաջին երեք խմբերի
հետ՝ օպտիմալ շփում, հուզական հեռավորություն, կենտրոնացում:
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում առանձին սանդղակների
վերլուծությունը, որը հաճախ բանալին է ծնողի և երեխայի միջև ձախողված
հարաբերությունների, այդ հարաբերությունների լարվածության գոտին հասկանալու
համար: Մեթոդիկան կարող է օգնել հոգեախտորոշիչ զրույցի նախապատրաստմանը
և անցկացմանը [27]։

«Ինքնագնահատականի սանդղակները» կիրառում են դպրոցականների հետ,


պարզելու համար նրանց ինքնագնահատականի մակարդակը։ Ներառված են 6
սանդղակներ` 10-1 բալային համակարգով։ Դպրոցականները նշում են, այն
սանդղակը, որտեղ որ իրենց տեսնում է։

Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է,  որի


միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները,
արժանիքները և թերությունները։

Մանկության ժամանակ ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի՝
հատկապես ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից։

3.2 Հետազոտական տվյալների վերլուծություն

20

18

16

14

12

10

0
Տղաների հայր Տղաների մայր
POZ DIR HOS AUT NED
Նկար 1․ Տղաների ընդհանուր գնահատումը ծնողներին

Նկար 1-ում ներկայացրել ենք տղաների վերաբերմունքը ծնողներին` միջինացված


տվյալներով։

Դրական վերաբերմունք (POZ)` տղաների մոտ ծնողների հանդեպ դրական


վերաբերմունքը հավասար է (18)։ Նրանք հարգանք և վստահություն են տածում իրենց
ծնողների հանդեպ։ Նրանք հավասարաչափ զգում են ջերմության կարիք և՛ հորից, և՛
մորից։ Ընդունում են նրանց կարծիքը, բայց չեն սահմանափակում իրենց
ազատությունը։

Ուղղորդվածություն (DIR)`հայրերի հանդեպ ուղղորդվածությունը ավելի բարձր է


(10), քան մայրերի մոտ (9), քանի որ մայրերը չեն ցանկանում մտածել այն մասին, որ
իրենց որդիները կարող են սխալներ գործել։ Իսկ որդու կողմից հորը հոգեբանորեն
ընդունելը հիմնված է հիմնականում վստահության վրա: Նման
հարաբերություններում բնորոշ է վեճի մեջ գտնել ճշմարտությունը՝ լսելով տարբեր
փաստարկներ և նախապատվություն տալով ողջախոհության տրամաբանությանը։
Այստեղ լիովին հերքվում է ցանկացած տեսակի կոնֆորմիզմ։

Թշնամություն (HOS)` մայրերի հանդեպ թշնամական վերաբերմունքը ավելի բարձր է


(10), քան հայրերի (9), որովհետև մայրերը ավելի խստապահանջ են, դեռահասի
կյանքի, կենցաղի պատասխանատվությունը փորձում են իրենց վրա կրել։
Սահմանափակում են դեռահասների ազատությունը, իսկ հայրերը ավելի շատ
հակված են կրթել, հմտություններ սովորեցնել, որը ինչ-որ չափով
ծանրաբեռնվածություն է, բայց ոչ ազատության և ընկերների հետ ժամանակ
անցկացնելու սահմանափակում։

Ինքնավարություն (AUT)` մոր և հոր ցուցանիշները նկար 1-ում հավասար են (10)։


Ըստ դեռահասի` մայրը իրեն, որպես հասուն անձի չի ընկալում` իր զգացմունքներով,
մտքերով, գաղափարներով ու մղումներով։ Նրան բոլորը, անկախ ամեն ինչից, պետք է
ենթարկվեն։ Այստեղ գործում է դաժանությունն և կոշտությունը։ Պարզվում է, որ
դեռահաս որդիների հետ հարաբերություններում մայրերին ինքնավարությանը
բնորոշ չէ: Ինքնավարություն հոր հարաբերությունները որդու հետ ցուցադրվում է
ֆորմալ հարաբերությունների ձևով։ Հայրը որդուն «նկատում է» միայն այն ժամանակ,
երբ նա ինչ-որ բան է արել։ Նա շահագրգռված չէ թե որդին ինչով է զբաղվում, դպրոց
գնում է, թե`ոչ, նա միայն ձևացնում է, որ անհանգստանում է։ Հաճախ պարզապես
նյարդայնացնում է, երբ որդին դիմում է նրան: Հոր խոսքով, տղան « պետք է ամեն ինչ
իմանա»։

Անհետևողականություն (NED)՝ մայրերի ցուցանիշը ավելի բարձր է (11), քան հայրերի


ցուցանիշը (8), քանի որ հայրերը ավելի ծանրաբեռնված են դաստիարակության
լիարժեք բեռը կրելու իրենց ուսերին, իսկ մայրերը պատասխանատվությանբ են
գործում, նույնիսկ` պատժում։ Դեռահասի կյանքի յուրաքանչյուր դրվագ
հետաքրքրում է մայրերին ու դժգոհություն առաջացնում դեռահասների մոտ։
Մայրերը արգելքներ են դնում յուրաքանչյուր քայլ կատարելիս։ Մայրերին հատուկ է
հսկողությունը։

20

18

16

14

12

10

0
Աղջիկների հայր Աղջիկների մայր
POZ DIR HOS AUT NED
Նկար 2․ Աղջիկների գնահատումը ծնողներին

Նկար 2-ում ներկայացրել ենք աղջիկների վերաբերմունքը ծնողներին՝ միջինացված


տվյալներով։

Դրական վերաբերմունք (POZ)` աղջիկների խմբում դրական ցուցանիշը բարձր է


մայրերի մոտ (16), քան հայրերի (14)։ Աղջիկը հոգեբանորեն ընդունում է մորը։
Հավատարմություն տածում նրա նկատմամբ։ Ճիշտ է մայրերը գերզբաղված են տնային,
կենցաղային գործերով, բայց ամեն բան անում են, որ բավարարեն դստեր ցանկությունները։

վստահությունը և ինքնավստահությունը, ուշադրությունն և ջերմությունը, անկեղծության


դրսևորումը։ Այստեղ գործում են հայրական արգելքներ և կա սիրո պակաս։

Ուղղորդվածություն (DIR)` Աղջիկների խումբը բարձր ցուցանիշ է հատկացրել

մայրերին (16), քան հայրին է (11)։

Նկարագրելով իրենց մայրերի ուղղորդվածությունը՝ դեռահաս աղջիկները նշում են


խիստ վերահսկողություն նրանց կողմից, հակվածություն՝ հեշտությամբ կիրառելու
իրենց իշխանությունը։ Միաժամանակ դստեր սեփական կարծիքի արտահայտումը
ողջունելի չէ։ Նման մայրերն ավելի շատ ապավինում են պատժի խստությանը,
համառորեն հավատալով, որ իրենք «միշտ ճիշտ են, և աղջիկները դեռ շատ փոքր են
դատելու համար»:

Հայրերը ավելի նրբորեն են մոտենում այն հարցերին, որոնց նկատմամբ մայրերը


խիստ են։ Նրանք լսում են աղջիկների կարծիքը, խորհուրդներ տալիս, փորձում օգնել
և հասկանալ նրանց։

Թշնամություն (HOS) ` Աղջիկների խմբում թշնամական վերաբերմունքը և՛ մոր, և՛


հոր նկատմամբ հավասարապես է բաշխված (9)։

Իրենց դեռահաս դուստրերի կողմից մայրերի թշնամանքը բնութագրվում է որպես


կասկածելի վերաբերմունք նրանց նկատմամբ: Կասկածելի վարքագիծը և
սոցիալական նորմերի մերժումը հակված են մեկուսացման և ինքն իրեն մյուսներից
վեր դասելուն:
Դստեր նկատմամբ հոր վերաբերմունք,ինչպիսին է չափից ավելի պահանջկոտության
համակցությունը, որը գլխավոր նպատակն է «իդեալական երեխայի» չափանիշը և
համապատասխան չափազանց կոշտ կախվածությանը հուզականորեն, սառը, մերժող
հարաբերությունները։ Այս ամենը հանգեցնում է հոր և դեռահաս աղջկա
հարաբերությունների խախտմանը, ինչն էլ իր հերթին առաջ է բերում դեռահասի
մոտ լարվածություն, նյարդային և անկայուն վիճակներ։

Ինքնավարություն (AUT)` աղջիկների խմբում ինքնավարության ցուցանիշը բարձր է


մայրերի մոտ (11), քան հայրերի (10)

Մայրերի ինքնավարությունը բացառում է ցանկացած կախվածություն երեխայից,


նրանց վիճակից, պահանջներից։ Խնամքի ցանկացած ձև նույնպես մերժված է: Նման
մայրերը դեռահասների կողմից գնահատվում են որպես խոնարհ, չպահանջող:
Նրանք գործնականում չեն խրախուսում դեռահասներին, համեմատաբար
հազվադեպ և դանդաղ մեկնաբանություններ են անում, ուշադրություն չեն դարձնում
կրթությանը։ Ըստ մեր ցուցանիշի հայրերը ավելի խստապահանց և պահանջկոտ են,
քան մայրերը։ Հայրերին բնորոշ է լավ արարքը խրախուսելը, կրթությանը
կարևորություն տալը։

Անհետևողականություն (NED)` աղջիկների խմբում անհետևողականության բարձր


ցուցանիշը գրավել են մայրերը (11), իսկ հայրերը` (10)։

Մոր կողմից անհետևողականության պայմաններում աղջիկները ունենում են ոճի


կտրուկ փոփոխություն, անցում շատ խիստից `լիբերալին և, ընդհակառակը, անցում
դստեր հոգեբանական ընդունումից դեպի նրա հուզական մերժումը:

Այստեղ հայրը հանդես է գալիս որպես միանգամայն անկանխատեսելի մարդ։


Բավականին բարձր հավանականության դեպքում նրա վարքագծում կարող են ի հայտ
գալ միանգամայն հակասական հոգեբանական հակումներ, իսկ տատանումների

ամպլիտուդը առավելագույն է։
20

18

16

14

12

10

0
հայր մայր հայր մայր
Միազավակ ընտանիք Բազմազավակ ընտանիք
POZ DIR HOS AUT NED

Նկար 3․Միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների գնահատումը ծնողներին

Նկար 3-ում ներկայացրել ենք միազավակ և բազմազավակ ընտանիքներում


դեռահասների գնահատումը ծնողներին` միջինացված տվյալներով։

Դրական վերաբերմունք (POZ)` ըստ նկարի դրական վերաբերմունքը գերակշռում է


բազմազավակ ընտանիքների մոտ (մայրը` 18, հայրը` 15), քանի որ դեռահասները
մեկը մյուսի դրական վերաբերմուքը տեսնելով ծնողների նկատմամբ սովորում են։
Ծնողները փորձում են բոլորին հավասարաչափ սիրել և ընդունել։ Միազավակ
ընտանիքներում ծնողների հանդեպ դրական վերաբերմուքի ցուցանիշը հավասար է
մայր` 14,հայր` 14)։ Հայրը և մայրը սիրում են և դաստիարակում են իրենց
դեռահասին հավասարապես, իսկ բազմազավակ ընտանիքում հայրերը հակված են
աշխատել, իսկ մայրերը հոգ տանել երեխաների մասին, այդ իսկ պատճառով
բազմազավակ ընտանիքի մայրերի հանդեմ դրական վերաբերմունքը ավելի բարձր է։
Կա հուզական ամուր կապ։ Միազավակ ընտանիքի դեռահասները հոգեբանորեն
ընդունում են ծնողներին հավասարապես, իսկ բազմազավակ ընտանիքներում
դեռահասները հոգեբանորեն ընդունում եմ մայրերին, որովհետև մայրերը ավելի շատ
ժամանակ են հատկացնում իրենց, քան հայրերը, պահպանում են համերաշխություն
ընտանիքում։

Ուղղորդվածություն (DIR)` Ըստ նկար 3-ի ուղղորդվածության ցուցանիշը բարձր է


միազավակ ընտանիքներում ( մայր` 15, հայր` 11), հատկապես` մայրերի մոտ։ Նրանց
ներքին վախը և դեռահասի ապագայի հանդեպ անհանգստությունը,
վերահսկողությունը, որ լինի արժանի զավակը, որ հպարտանան իրեն միակ
երեխայով։ Ավելի խստապահանջ են, պահանջկոտ, սակայն բազմազավակ
ընտանիքի ( մայրերը` 12, հայրերը` 10) մայրերը ունեն ժամանակի
սահմանափակում, հասցնելու խնդիր։ Տան ու կենցաղի աշխատանքները թույլ չեն
տալիս, որ նրանք լիովին տրվեն երեխաներին։ Այստեղ հայրերի ցուցանիշը ավելի
բարձր է, քան միազավակ ընտանիքների հայրերինը, որովհետև տան գլուխը
համարվում է հայրը և համերաշխությունը, սահմանափակումները, կառավարելը իր
գործն է։

Թշնամություն (HOS)` Ըստ նկարի դեռահասների կողմից թշնամության


վերաբերմունքը գերակշռում է միազավակ ընտանիքների ծնողների նկատմամբ
(հայր` 9, մայր` 12), իսկ բազմազավակ ընտանիքի ծնողներինը ավելի ցածր է ( մայր`
11, հայր` 8)։ Այս ընտանիքներում արգելքները շատ են և սահմանափակումները
կանոնակարգված։ Դեռահասը լիովին ազատ չէ իր որոշումներում, հատկապես
մայրերի հետ կապված։ Մայրերը անհանգստանում են նրանց մասին, ամբողջ
պատասխանատվությունը վերցնում իրենց վրա, գերիշխում, որ դեռահասների
համար անտանելի է։ Հայրերը միազավակ ընտանիքներում ավելի խստապահանջ են,
քան բազմազավակ ընտանիքներում։ Միակ երեխային հանդեպ
պատասխանատվություն կրելը և վարքին հետևելը կարևորագույն խնդիր է նրանց
համար, իսկ բազմազավակ ընտանիքներում երեխաները մեկը մյուսից սովորում են և
մեկը մյուսի վարքը տեսնելով դաստիարակվում։

Ինքնավարություն (AUT)` Ըստ դեռահասների ցուցանիշների բազմազավակ


ընտանիքի հայրերի մոտ ինքնավարության սանդղակը ավել բարձր է (մայր` 11,
հայր` 12), քան միազավակ ընտանիքի ( մայր` 11, հայր` 11)։ Միազավակ ընտանիքի
հայրերի մոտ առկա է կախվածության բացակայությունը երեխայից, խնամքի
ցանկացած ձև հետին պլան է մղված, դեռահասին որպես հասուն անհատ
չպատկերացնելը։ Նրանց համար երեխաները միշտ մնում եմ երեխա։ Կարծիքը
հայտնելը և խնդրի լուծում գտնելը համարվում է սխալ, քանի որ մեծահասակների
գործերի խառնվելը անթուլյատրելի է։ Բազմազավակ ընտանիքի հայրերը
դեռահասին նկատում եմ այն ժամանակ, երբ ինչ-որ վատ բան են արել, պետ է
պատժվեն, սխալ վարվելակերպ են ցուցադրել և նմանատիպ այլ բաներ։

Միազավակ և բազմազավակ մայրերի մոտ ինքնավարության սանդղակը հավասար


է, քանի որ մայրերը ավելի հակված են վստահել իրենց երեխաներին։

Անհետևողականություն (NED)` Ըստ ցուցանիշների անհետևողականության


ցուցանիշը բարձր է միազավակ ընտանիքների հայրերի մոտ (9)։ Նրանք այդ բեռը
դնում են մայրերի ուսերին, իսկ իրենք տրվում աշխատաքին, որպեսզի լավ ապագա
ապահովեն միակ երեխային։ Բազմազավակ ընտանիքի հայրերը (10) ավելի
հետևողական են, խստապահանջ, կանոնակարգված։ Միազավակ և բազմազավակ
ընտանիքի մայրերի գրանցած ցուցանիշները հավասար են (11)։
միազավակ մայր

20
19
18
17
16
15
14
13
12
11
10
9
8
7
6
5
4
3
2
1
0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23

Նկար 4․ Միազավակ մայրերի գնահատումը դեռահասներին

Նկար 4-ում ներկայացրել ենք միազավակ մայրերի վերաբերմունքը դեռահասների


նկատմամբ` միջինացված տվյալներով։ Ստորև ներկայացրել ենք PARI-ի մեթոդիկայի
23 հատկանիշները.

1. Վերբալիզացիա
2. Գերհոգատարություն
3. Կախվածություն ընտանիքից
4. Կամքի ճնշում
5. Ինքնազոհության զգացողություն
6. Զգուշավորություն
7. Ընտանեկան կոնֆլիկտներ
8. Գրգռվածություն
9. Գերհսկողություն, գերխստություն
10. Արտաընտանեկան ազդեցությունների անտեսում
11. Ծնողական դեր, գերհեղինակություն
12. Ագրեսիվության ճնշում
13. Անբավարարվածություն տնային տնտեսուհու դերից
14. Ընտանեկան հարաբերություններ
15. Երեխայի ակտիվության զարգացում
16. Խուսափում կոնֆլիկտից
17. Ամուսնու չմասնակցություն
18. Սեքսուալության ճնշում
19. Մոր դոմինանտություն
20. Երեխայի ներքնաշխարհը թափանցելու չարաշահում
21. Հավասարություն հարաբերություններում
22. Միջամտություն երեխայի զարգացմանը
23. Մոր ինքնուրույնության պակաս

Ըստ մեր հետազոտության տվյալների` միազավակ մայրերի մոտ բարձր ցուցանիշներ


են գրանցել հետևյալ հատկանիշները` գերհեղինակությունը (20),
անբավարարվածությունը տնային տնտեսուհու դերից (20), կախվածությունը
ընտանիքից (19), խուսափումը կոնֆլիկտներից (19),սեքսուալության ճնշումը
(19),երեխային ներքնաշխարհ թափանցելու չարաշահումը (20) և մոր ինքնության
պակասը (19)։ Այստեղ առկա է չափազանց պաշտպանվածությունը, որը
բնութագրում է երեխայի վրա ծնողների ազդեցության ձևը: Գործոնների
ծանրությունը ցույց է տալիս, որ մայրը ձգտում են ամեն ինչ իմանալ նրանց կյանքի
դժվարություններից, անհանգստություններից, որոնք կարող են հոգնեցնել
դեռահասներին։ Երեխաները պետք է, ամեն ինչում հնազանդվեն մորը, որ նրանք
իմաստությունը ամենաբարձր իմաստությունն է։ Մայրերը ձգտում են
սահմանափակել կողմնակի ազդեցությունը երեխայի վրա՝ ընդգծելով իրենց
սեփական դերը: Բոլոր իրավիճակներում պետք է երեխան խուսափի կռիվներից,
կոնֆլիկտների դեպքում պետք է դիմի մեծերին։  Մոր դաստիարակության այս
հատկանիշները ևս մեկ անգամ ընդգծում են երեխայի հեզության, հնազանդության,
նրա հասունության պակասի, հետևաբար մեծահասակից կախվածության
անհրաժեշտությունը:
Ցածր ցուցանիշ են գրանցել ` հավասարություն հարաբերություններում (8) և
միջամտություն երեխայի զարգացմանը (9) հատկանիշները։ Այս ցուցանիշները
նշանակում են, որ մայրերը միշտ մնում են իրեն իշխանության գլխին, դեռահասներին
արգելում են արտահայտել իրենց կարծիքը, համարելով նրանց երեխա։

Մայրերը երեխայի դաստիարակության հարցում ունեն ավտորիտարիզմի


վերաբերմունք:  Մայրերը կարծում են, որ երեխայի համար ամենաարդյունավետը
խիստ դաստիարակությունն է, երեխայի մոտ վատ հակումներ են ի հայտ գալիս,
որոնց պետք է հակադարձել։  Այս դեպքում ծնողական պարտականությունների
կատարումն ուղեկցվում է դյուրագրգռությամբ, ծանրաբեռնվածության զգացումով։

20
19
18
17
16
15
14
13
12
11
10
9
8
7
6
5
4
3
2
1
0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23

Բազմազավակ մայր

Նկար 5․ Բազմազավակ մայրերի գնահատումը դեռահասներին

Նկար 5-ում ներկայացրել ենք բազմազավակ մայրերի գնահատումը դեռահասներին


միջինացված տվյալներով։

Ըստ մեր հետազոտության տվյալների` բազմազավակ մայրերի մոտ բարձր


ցուցանիշներ են գրանցել հետևյալ հատկանիշները` զգուշավորությունը (19),
ագրեսիվության ճնշումը (20), ընտանեկան հարաբերությունները (20), ամուսնու
չմասնակցությունը (19), հավասարություն հարաբերություններում (19) և
միջամտություն երեխայի զարգացմանը (19)։ Զգուշավորությունը, ագրեսիվության
ճնշումը կապված է խնամակալության՝ որպես դաստիարակության միջոցի հետ։ 
Երեխան, ըստ ծնողների, բոլոր իրավիճակներում պետք է խուսափի կռիվներից,
կոնֆլիկտների դեպքում պետք է դիմի մեծերին։ Այս ամենի հետ զուգահեռ ծնողները
հնարավորություն են տալիս դեռահասներին արտահայտել իրենց կարծիքը, հաշվի
են առնում նրանց, հավասար հիմունքներով շփվում են նրանց հետ, փորձում են
օգնել նրանց գործերում, կիսել և խրախուսել նրանց շահերը։

Ցածր ցուցանիշ են գրանցել հետևյալ հատկանիշները` ինքնազոհության


զգացողությունը (8), գերհսկողությունը (9), գերհեղինակությունը (5),
անբավարարվածությունը տնային տնտեսուհու դերից (4), երեխայի ակտիվության
զարգացում (4), խուսափում կոնֆլիկտից ( 9), սեքսուալության ճնշումը (9), մոր
դոմինանտությունը (4), երեխայի ներքնաշխարհ թափանցում (8), մոր ինքնության
պակաս ( 9)։ Բազմազավակ ընտանիքներում դեռահասները չունեն ազատության
սահմանափակում։
8

0
Միազավակ ընտանիք

Առողջ Գեղեցիկ Ուժեղ Խելացի Քաջ Երջանիկ

Նկար 6․ Միազավակ ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը

Նկար 6- ում ներկայացրել ենք միազավակ ընտանիքներում դեռահասների


ինքնագնահատականը` միջինացված տվյալներով։ Բարձր ցուցանիշ է գրանցել
միայն խելացիությունը (7), ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ
միազավակ ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը,
երեխաներին տանում են տարբեր խմբակներ և այլն։ Ցածր ցուցանիշ են գրանցել`
առողջությունը (3), գեղեցկությունը (4), երջանկությունը (4), ինչը պայմանավորված է
ծնողների գերհսկողությամբ, գերխստությամբ, չափազանց պաշտպանվածությաբ, որ
դեռահասին թույլ չեն տալիս ինքնուրույնություն։
Այսպիսով` միազավակ ընտանիքների դեռահասները ունեն ինքնուրույնության
սահմանափակում, ինչն էլ հանգեցնում է պարփակված լինելու զգացողության ի հայտ
գալուն և ցածր ինքնագնահատականի։

10

0
Բազմազավակ ընտանիք

Առողջ Գեղեցիկ Ուժեղ Խելացի Քաջ Երջանիկ

Նկար 7․ Բազմազավակ ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը

Նկար 7-ում ներկայացրել ենք բազմազավակ ընտանիքներում դեռահասների


ինքնագնահատականը` միջինացված տվյալներով։

Ըստ նկար 6-ի բազմազավակ ընտանիքներում դեռահասներ ունեն բարձր


ինքնագնահատական`առողջություն (9), գեղեցկությու (8), ուժեղ (8), խելացիություն
(7), երջանկություն (9), որը պայմանավորված է դեռահասների հանդեպ սիրո և
համերաշխության, ընտանեկան ներդաշնակության, մեկը մյուսից սովորելու և օգնելու
կարողությամբ։
Այսպիսով` բազմազավակ ընտանիքներում դեռահասները ունեն բարձր
ինքնագնահատական, ինչը պայմանավորված է ընտանեկան ներդաշնակության,
ծնողների սիրո, ազատության և ինքնուրույնության առկայությամբ։

47%
53%

Միազավակ ընտանիք Բազմազավակ ընտանիք

Նկար 8 Միազավակ և բազմազավակ ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը

Նկար 8-ում ներկայացրել ենք միազավակ և բազմազավակ ընտանիքներում


դեռահասների ինքնագնահատականի նկարագիրը` միջինացված տարբերակով։

Ըստ նկար 8-ի բազմազավակ ընտանիքներում դեռահասների ինքնագնահատակաը


ավելի բաձր է (53%), քանի միազավակ ընտանիքների դեռահասներինը (47%)։

Մեր հետազոտությունների մեջ ներկայացրել են միայն միջինացված տվյալները։

Այսպիսով` միազավակ ընտանիքներում դեռահասների ինքնագնահատականը


ցածր է` կապված մայրերի վերաբերմունքով` գերհեղինակություն, գերհսկողություն,
դեռահասի ներքնաշխարհ թափանցելու անհագ ցանկություններ և այլն ինչն էլ
խանգարում է դեռահասներ ինքնիրացմանը և նոր շրջապատում ադապտավցիային։

Բազմազավակ ընտանիքներում ծնողները գերզբաղված են իրենց կենցաղային,


աշխատանքային գործերով, ինքչն էլ նպաստում է դեռահասների ինքնուրույն
կայացմանը ու մեկի փորձառությունը մյուսին փոխանցելու միջոցով ինքնիացմանը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Ծնողների միջև հաստատվող ջերմ, բարիդրացիական
հարաբերություններ, դեռահասներին դարձնում են երջանիկ։ Նրանց
սերը դեռահասի մեջ ձևավորում է մարդկանց նկատմամբ բարի
վերաբերմունք` լինի միազավակ, թե բազմազավակ ընտանիք։
2. Դեռահասի ինքնագնահատականը` անհատականության
կենտրոնական ձևավորումն է, և շրջապատը որոշակիորեն ազդում է
ինքնագնահատականի ձևավորման վրա: Ճիշտ ծնողավարությունը
նպաստում է  առողջ ինքնագնահատանի ձևավորմանը։
3. Միազավակ ընտանիքներում ծնողները երեխայի կրթության հարցում
ունեն ավտորիտարիզմի վերաբերմունք:
4. Միազավակ ընտանիքների դեռահասները ցածր նքնագնահատականը
կախված է մայրերի վերաբերմունքով` գերհեղինակություն,
գերհսկողություն, չափազանց պաշտպանվածություն, ներաշխարհ
թափանցելու անհագ ցանկություններ, ինչն էլ հանեցնում է
ինքնուրույնության սահմանափակման, պարփակվածության,
մեկուսացվածության։
5. Բազմազավակ ընտանիքներում դեռահասները ունեն բարձր
ինքնագնահատական, ինչը պայմանավորված է ընտանեկան
ներդաշնակության, ծնողների սիրո, ազատության և ինքնուրույնության,
մեկը մյուսից սովորելու կարողությանների առկայությամբ։
6. Դեռահասները հակված են իրենց օրը, ժամանակը անցկացնել մոտ
ընկերների հետ, սակայան, երբ առկա են ծնողների կողմից
սահմանափակումներ, արգելքներ, նրանք հուզականորեն հեռվանում են
ծնողներից, խուսափում, իրենց համարում չսիրված և մեկուսանում
բոլորից։ Այս գործոնները առկա են միազավակ ընտանիքներում։
7. Բազմազավակ ընտանիքների դեռահասները ունեն կոփված
ներաշխարհ, ամուր ինքնագնահատականը, որի հիմքը ծնողների
համերաշխությունն է և սիրո հավասարաչափ բաշխումը, ընտանիքի
ամրությունը։
ԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Բեջանյան Ա., Պապոյան Վ., Գալստյան Ա., «Երեխայի հոգեկան զարգացմումը


գնահատող դիագնոստիկ փաթեթ», Երևան, 2009 թ., 133 էջ։
2. Հարությունյան Սվետլանա  «Մարդու հոգեսեռական զարգացման
հիմունքները»   Երևան, 2004 թ. 200 էջ։
3. Պետրովսկի Ա. Վ. «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն»,Երևան,1977թ.,
170 էջ։
4. Бурменская Г. В. «Хрестоматия по детской психологии: от младенца до
подростка», Москва-Воронеж, 2005 г.,150 ст.
5. Венар Ч., Патриця К., «Психопатология развития детского и подросткового
возраста », Москва, 2004 г., 384 ст.
6. Выготский Л. С. «Личность сочинений» Москва, 1984 г., 400 ст.
7. Илин Е., «Психология для педагогов», Питер, 2012 г., 640 ст.

8. Карабанова, О. А. «Психология семейных отношений и основы семейного


консультирования», Москва ,2005 г.100 cт.
9. Кайл Р. «Детская психология: тайны психики ребенка», Москва, 2002 г.,300 cт.
10. Кле М. «Психология подростка», Москва ,1991 г. 250 ст.
11. Кулагина И.Ю., Колюцкий В.Н.Возрастная «Полный жизненный цикл развития
человека., Москва 2001 г. 280 ст.
12. Колесов Д. В.,Селверова Н. В. «Физиолого-педагогические аспекты полового
воспитания», Москва, 1978 г., 250 ст.
13. Леви В., «Направляюшая сила, ума», Москва, 2008 г., 353 ст.
14. Логинова Г. П. «Диагностика базовых проблем подростков», Москва, 2000 г., 130 cт.

15. Мартынова Т. Н. «Исследование детско-родительских отношений», Кемерово


2000 г., 300 cт.
16. Олифирович, Н. И. «Семейные кризисы, феноменология, диагностика,
психологическая помощь», Москва-Обнинск, 2005 г., 290 cт.
17. Реана А., «Психология подростка », Москва, 2003 г., 480 ст.
18. Реана А., « Психологиа человека от рождения до смерти» , Москва, 2003 г.,416 ст.
19. Рубинштейн С. Л. «Основы общей психологии»,Питер, 2000 г. 120 cт.
20. Тарабаева В. Б. «Психологические причины конфликтов подростков
Родителями», Москва, 1996 г. 210 cт.
21. Фридман Л. М,«Психология детей и подростков», Москва, 2004 г., 300 ст.
22. Шаб Л., Повышеми самооценку , Москва, 2021 г., 240 ст.

23. Эйестад Г., «Самооценка у детей и подростков», Москва, 2014 г., 283 ст.
24. http://testoteka.narod.ru/dro/1/02.html
25. https://www.ozon.ru/product/deyatelnost-i-psihologiya-lichnosti-32854214
26. https://www.studmed.ru/tablicy-standartizacii-dlya-oprosnika-
ador_0a08d57d8f8.html
27. https://spravochnick.ru/psihologiya/metodiki_diagnostiki_samoocenki_lichnosti

You might also like