You are on page 1of 46

Բովանդակություն

Ներածություն…………………………………………………………………………. 5

Գլուխ 1. Ագրեսիայի հիմնախնդրի վերլուծություն հոգեբանության մեջ


………………………………………………….…………….. 7
1.1. Ագրեսիայի կառուցվածքի գործառույթների դրսևորման ձևերը
……………………………………………………………………………………….. 7
1.2. Ագրեսիայի տեսություններ………………………………………. 11
1.3. Ագրեսիայի առանձնահատկությունները մասնագիտական
գործունեության մեջ ……………………………………………………………... 15

Գլուխ 2. Կորպորատիվ մշակույթի էությունը ……………………….. 19


2.1. Կորպորատիվ մշակույթի ձևավորման և ազդեցության
առանձնահատկությունները ….………………………………………………... 19
2.2. Ղեկավարի մասնագիտական և անձնային ագրեսիայի
ազդեցությունը կորպորատիվ մշակույթի մեջ ………..…………….. 24

Գլուխ 3. Միջանձնային հարաբերությունների և աշխատանքից


բավարարվածության միջև փոխադարձ կապերի բացահայտմանն
ուղղված փորձարարական հետազոտություն …………………………… 27
3.1. Հետազոտության անցկացման մեթոդիկաների
նկարագրությունը ………………………………………………………………….. 27
3.2. Հետազոտության արդյունքների վերլուծություն և
մեկնաբանում ………………………………………………………………………….. 34

Եզրակացություն ………………………………………….………………………… 46
Օգտագործված գրականության ցանկ ……………...………………………… 47
Հավելված…………………………………………………………………………………. 49

4
Ներածություն

Հետազոտության արդիականությունը: Ագրեսիվ վարքագիծը և


ագրեսիվությունը որպես մարդու անձնային հատկանիշ գտնվում է շատ
հետազոտողների ուշադրության կենտրոնում: Այդ խնդրին ուղղված
հոգեբանական մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել
ագրեսիվ վարքագծի և ագրեսիվության պատճառները, ինչպես նաև այն
գործոնները, որոնք ազդում են ագրեսիվության ձևավորման և
զարգացման վրա: Նման տվյալները ոչ միայն թույլ են են տալիս ավելի
լավ հասկանալ մարդկային ագրեսիայի երևույթը, այլ նաև ճանապարհ
բացել դրա կառուցողական «օգտագործման» համար:
Կազմակերպչական կուլտուրան դրսևորվում է կազմակերպության մեջ
մարդկանց միջև եղած հարաբերություններում: Կազմակերպության
կորպորատիվ մշակույթի ընկալման վրա ազդում են տարբեր գործոններ,
մասնավորապես, ագրեսիվությունը, նեգատիվիզմը, աշխատակիցների
նյարդայնությունը, վիրավորանքը և այլն:
Ժամանակակակից հասարակության մեջ, չնայած բավարար ընդհանուր
կայունությանը, գոյություն ունեն լարվածության և պոտենցիալ
կոնֆլիկտների բազմաթիվ կետեր: Այդպիսի իրավիճակում մեծանում է
մարդկանց ագրեսիվ վարքագծի դրսևորման հավանականությունը, ինչը
անբարենպաստ ընթացքի դեպքում կարող է վերաճել
ապակառուցողական կոնֆլիկտների: Այդ համատեքստում
ագրեսիվության խնդրի հետազոտումը ձեռք է բերում ոչ միայն
գիտական, այլ նաև արտահայտված սոցիալական հնչեղություն:
Ագրեսիվ վարքագծի և ագրեսիվության խնդրով զբաղվել են այնպիսի
հետազոտողներ, ինչպես Զ. Ֆրեյդը, Ա. Բասսը, Ռ. Բերոնը, Դ.
Ռիչարդսոնը, Դ. Ի. Ֆելդշտեյնը, Ա. Ա. Ռեանը և այլն:
Չնայած բազմաթիվ հետազոտություններին՝ ագրեսիվ վարքագծի
խնդիրը նախկինի նման արդիական է: Կարևոր տեսական և գործնական
նշանակություն ունեն հետազոտությունները, որոնք ուղղված են տարբեր
խմբերի ագրեսիվ վարքագծի գործոնների հետևանքների
հետազոտմանը:

5
Հետազոտության նպատակը. Ուսումնասիրել աշխատակիցների
ագրեսիվության ազդեցությունը կորպորատիվ մշակույթի
առանձնահատկությունների ընկալման վրա:
Հետազոտության օբյեկտը. Կազմակերպության կորպորատիվ
մշակույթի առանձնահատկությունները:
Հետազոտության առարկան. Աշխատակիցների ագրեսիվության
ազդեցությունը կազմակերպության կորպորատիվ մշակույթի ընկալման
վրա:
Հետազոտության վարկածը. Ենթադրվում է, որ աշխատակիցների
ագրեսիվության կոգնիտիվ բաղադրիչը ազդում է կորպորատիվ
մշակույթի ընկալման վրա:
Հետազոտության խնդիրները: Դրված նպատակին հասնելու և
վարկածը ստուգելու համար մեր կողմից լուծվել են հետևյալ խնդիրները.
1. Դիտարկել ագրեսիայի կառուցվածքի գործառույթների
դրսևորման ձևերը
2. Ուսումնասիրել ագրեսիայի տեսությունները, ագրեսիայի
առանձնահատկությունները մասնագիտական գործունեության մեջ:
3. Դիտարկել կորպորատիվ մշակույթի ձևավորման և ազդեցության
առանձնահատկությունները
4. Ուսումնասիրել ղեկավարի մասնագիտական և անձնային
ագրեսիայի ազդեցությունը կորպորատիվ մշակույթի մեջ
5. Անցկացնել միջանձնային հարաբերությունների և աշխատանքից
բավարարվածության միջև փոխադարձ կապերի բացահայտմանն
ուղղված փորձարարական հետազոտություն, վերլուծել ստացված
արդյունքները:
Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը կազմված է
ներածությունից, երկու գլուխներից, եզրակացությունից, օգտագործված
գրականության ցանկից և հավելվածներից:

6
Գլուխ 1. Ագրեսիայի հիմնախնդրի վերլուծություն հոգեբանության
մեջ

1.1. Ագրեսիայի կառուցվածքի գործառույթների դրսևորման ձևերը


Ագրեսիան բոլորովին չպետք է հասկանալ որպես խիստ
բացասական, ապակառուցողական և կյանքի ներդաշնակության
հակադիր ֆենոմեն: Այլ, ընդհակառակը, ագրեսիայի դերը կյանքի
զարգացման մեջ այնքան մեծ է, որ այն պարզապես դժվար է
վերագնահատել:
Ագրեսիայի տեսակներն ըստ Ֆրոմմի: Նկատի ունենալով, որ մարդկանց
մոտ ագրեսիայի դրսևորումները անսահման են և բազմազան, խիստ
օգտակար է նման վարքի ուսումնասիրությունը սահմանափակել
կոնցեպտուալ շրջանակներով: Մեր հարյուրամյակի հայտնի մտածող
Էրիխ Ֆրոմմը առանձնացրել է ագրեսիայի հետևյալ տեսակները՝
Բարորակ ագրեսիա:
Նրա կարծիքով դա «կենսաբանորեն հարմարվողական ագրեսիա է՝
անհատի վիտալ շահերին սպառնալիքի հակազդումը. այն ֆիլոգենեզի
մեջ է դրված: Այն ներհատուկ է ինչպես կենդանիներին, այնպես էլ
մարդկանց: Այն պայթյունային բնույթ է կրում և ինքնաբերաբար է
առաջանում, որպես սպառնալիքի հակազդեցություն, իսկ նրա
հետևանքն է կամ սպառնալիքի վերացումը կամ նրա պատճառների
վերացումը»:
«Բարորակ ագրեսիայի» մեջ նա առանձնացրել է մի քանի տեսակներ՝
Կեղծ ագրեսիա: Այս հասկացության տակ նա հասկանում է
«գործողություններ, որոնց արդյունքում կարող է վնաս հասցվել, բայց
որոնց չեն նախորդել չար մտադրությունները»:
ա) Չկանխամտածված ագրեսիա: Չկանխամտածված ագրեսիայի
օրինակ է հանդիսանում մարդուն պատահական վիավորելը: Դասական
օրինակ՝ ատրճանակի ստուգումը և ակամա կրակոցը, որը վնասում է
մոտիկ գտնվող մարդուն: Արդյունքում՝ դժբախտ դեպք է:
բ) Խաղային ագրեսիա: Խաղային ագրեսիան անհրաժեշտ է
վարպետության, ճարպկության և արագ հակազդման ուսումնական
վարժանքների մեջ: Այն ոչ մի բացասական դրդապատճառ չունի

7
/ատելություն/ և ավերելու նպատակ չունի: Օրինակ՝ խաղի մասնակիցը
հակառակորդի հետ մրցման ժամանակ պարզապես ճշգրիտ կատարում
է իր ձեռքբերումները, այլ ոչ թե ցանկանում է նրան կանխամտածված
վնաս պատճառել:
գ) Ագրեսիան որպես ինքնահաստատում: Կեղծ ագրեսիայի
կարևորագույն տեսակը ինքնահաստատումն է: Ագրեսիա բառը ծագում է
aggradi -ից(gradus նշանակում է «քայլ», իսկ od-«վրա»), այսինքն
ստացվում է «շարժվել», «հաստատվել»: Ագրեսիայի ըմբռնումը, որպես
ինքնահաստատում, հաստատվում է տղամարդու հորմոնների և
ագրեսիվ վարքի միջև փոխազդեցության կապի վերաբերյալ
դիտումներում: Կա մեկ շատ կարևոր փաստ. հաստատված է, որ նա ով
անարգել կարող է իրականացնել իր ինքնահաստատման ագրեսիան,
իրեն ավելի պակաս թշնամաբար է պահում, քան նա, ում մոտ
բացակայում է այդ նպատակասլաց հարձակողականության որակը:
Ինքնահաստատման ագրեսիան բարձրացնում է մարդու՝ նպատակին
հասնելու կարողությունը, այդ պատճառով էլ զգալիորեն նվազեցնում է
ուրիշ մարդուն ճնշելու պահանջը (դաժան, սադիստական վարքի մեջ):
Կոմպլեքսավորված երկչոտ մարդը տառապում է հարձակողական
ակտիվության պակասից, հետևաբար նրա համար չափազանց բարդ է
հասնել դրված նպատակին՝ որոշակի կոմպլեքսների պատճառով:
դ) Պաշտպանողական ագրեսիա: Պաշտպանողական ագրեսիան
հանդիսանում է կենսաբանական հարմարվողականության գործոն:
«Մարդը, ինչպես և գազանը, պաշտպանվում է, երբ ինչ-որ բան
սպառնում է նրա վիտալ շահերին» [9, էջ 371]: Յուրաքանչյուր մարդ
կարիք ունի հուզական հավասարակշռության, այդ պատճառով էլ,
ցանկացած հարձակում զայրույթ է առաջացնում: Անհատը ցանկացած
գնով փորձում է ազատվել ցավից և վախից: Այս բոլորի արդյունքը՝
պաշտպանողական ագրեսիան է:
Չարորակ ագրեսիան, դաժանությունը և դեստրուկտիվությունը Է.
Ֆրոմմի կարծիքով «կենսաբանական չհարմարվողական, չարորակ
ագրեսիան բոլորովին պաշտպանիչ չի հանդիսանում հարձակումից կամ
սպառնալիքից: Այն ֆիլիգենեզի մեջ զետեղված չէ, այն առանձնահատուկ
է հանդիսանում միայն մարդու համար: Այն կենսաբանական վնաս և

8
սոցիալական ավերածություն է բերում: Այդպիսի ագրեսիայի գլխավոր
դրսևորումներն են սպանությունը և դաժան խոշտանգումները: Դրանք ոչ
մի այլ նպատալ չունեն, բավականություն ստանալուց բացի» [12, էջ 133]:
«Չարորակ ագրեսիայի» հիմքում ընկած է ոչ թե բնազդը, այլ ինչ-որ
մարդկային պոտենցիալ: Այդպիսի ագրեսիան հանդիպում է երկու
տարբեր ձևերի մեջ՝ ինքնաբերական և կապված անձի կառուցվածքի
հետ:
Ինքնաբերական ձևերը
Ագրեսիվության ինքնաբերական դրսևորումները պայմանավորված են ոչ
թե մարդկային բնույթով, այլ այն դեստրուկտիվ պոտենցիալով, որն աճում
և զարգանում է որոշակի մշտապես գործող պայմաններում: Սակայն,
հանկարծակի վնասող հանգամանքների արդյունքում այդ պոտենցիալը
կենտրոնանում է և խիստ բռնկում է առաջացնում /պատերազմներ,
կրոնական կամ քաղաքական կոնֆլիկտներ, կարիքը, ընչազրկությունը,
թշվառության զգացումը և այլն/:
ա) Վրիժառության դեստրուկտիվությունը: Վրեժի պատճառով
ագրեսիվությունը՝ դա անհատի պատասխան ռեակցիան է
անարդարությանը, որը նրան տառապանք է պատճառել կամ նրա խմբից
որևէ մեկին: Այդպիսի ագրեսիան առաջանում է արդեն վնասը
պատճառելուց հետո: Ամենասարսափելին այն է, որ այն զգալիորեն ավելի
մեծ դաժանությամբ է առանձնանում: Պատահական չէ, որ տարածված է
«վրեժի ծարավ» արտահայտությունը:
բ) Էստատիկական դեստրուկտիվություն: Եթե մարդը տառապում է
միայնակության գիտակցումից, անօգնականությունից, թախիծից, նա
փորձում է հաղթահարել իր խնդիրը էստատիկական տրանսի վիճակին
անցնելու ճանապարհով, որտեղ նա /կարծես թե իր անձից դուրս է/
միասնության մեջ և իր բնության հետ: Դրա համար շատ
հնարավորություններ կան /թմրամիջոցների օգտագործում, սեռական
գործողություն, տարբեր ծիսակարգեր/: Ինքնասպանություն կատարող
մարդը նույնպես ինչ-որ չափով այդ դասին է պատկանում:
2. Դեստրուկտիվ բնույթ-սադիզմ
Գոյություն ունեն սադիզմի տարբեր ձևեր, դրա համար չարժե դրանք
մանրամասն նկարագրել: Նրա գլխավոր նպատակը կայանում է «ցավ

9
պատճառելու ցանկության մեջ, անկախ սեքսուալ դրդապատճառների
առյակությունից կամ բացակայությունից»: Ուրիշի վրա բացարձակ
իշխանության զգացողությունը, իր ամենազորեղության զգացումը՝ ահա
սադիզմի գլխավոր էությունը:
Ագրեսիայի տեսակներն ըստ Բասսի: Բասսի կարծիքով, ագրեսիվ
գործողությունները կարելի է նկարագրել երեք ցուցանակի հիման վրա՝
ֆիզիկական-բանավոր, ակտիվ-պասիվ և ուղղակի-անուղղակի: Նրանց
համակցությունը տալիս է ութ հնարավոր կատեգորիաներ, որոնց տակ
են մտնում ագրեսիվ գործողությունների մեծամասնությունը: Օրինակ,
այնպիսի գործողությունը, ինչպես կրակոցը, սառը զենքով հարված
հասցնելը կամ ծեծելը, որոնց ժամանակ մի մարդը ֆիզիկական
բռնություն է գործադրում մյուսների նկատմամբ, կարող են
դասակարգվել որպես ֆիզիկական, ակտիվ և ուղղակի ագրեսիաներ[4]:
Ֆիզիկական-ակտիվ-ուղղակի: Մեկ այլ մարդու հարվածներ հասցնելը
սառը զենքով, ծեծելը կամ հրազենային զենքի օգնությամբ վիրավորելը:
Ֆիզիկական-ակտիվ-անուղղակի: Մինի թակարդներ դնելը, թշնամուն
ոչնչացնելու նպատակով վարձու մարդասպան վարձելը:
Ֆիզիկական-պասիվ-ուղղակի: Ձգտել ֆիզիկապես թույլ չտալ ուրիշին՝
հասնելու ցանկալի նպատակին և զբաղվելու ցանկալի
գործունեությամբ /օրինակ՝ նստացույցը/:
Ֆիզիկական-պասիվ-անուղղակի: Հրաժարում անհրաժեշտ
առաջադրանքների կատարումից /օրինակ՝ նստացույցի ժամանակ
հրաժարվել տարածքն ազատելուց/:
Բանավոր-ակտիվ-ուղղակի: Խոսքերով վիրավորելը կամ ուրիշին
ստորացնելը:
Բանավոր-ակտիվ-անուղղակի: Չարախոսությունների,
զրպարտությունների տարածումը կամ բամբասանքների տարածումը
ուրիշ մարդու վերաբերյալ/:
Բանավոր-պասիվ-ուղղակի: Հրաժարվել ուրիշի հետ խոսելուց, նրա
հարցերին պատասխանելուց և այլն:
Բանավոր-պասիվ-անուղղակի: Հրաժարվել որոշակի բառացի
պարզաբանումներ և բացատրություններ տալուց /օրինակ՝ հրաժարվել

10
մարդուն պաշտպանելու համար արտահայտվելուց, որին անտեղի
քննադատում են/:
Ագրեսիան պետք է դիտարկել որպես վարքի մոդել, այլ ոչ թե հույզ,
դրդապատճառ կամ դիրքորոշում: Այս կարևոր պնդումը մեծ
խառնաշփոթ է ստեղծել հետազոտողների մոտ: Ագրեսիա տերմինը
հաճախ զուգորդվում է այնպիսի բացասական հույզերի հետ, ինչպիսիք
են զայրույթը, այնպիսի դրդապատճառների հետ, ինչպիսիք են
վիրավորելու կամ վնասելու միտումը, ինչպես նաև ռասսայական կամ
էթնիկական նախապաշարմունքները: Չնայած նրան, որ այս բոլոր
գործոնները, անկասկած, կարևոր դեն են խաղում վարքի մեջ, որի
արդյունքն է դառնում վնասի հասցնումը, սակայն դրանց առկայությունը
անհրաժեշտ պայման չի հանդիսանում դրա դրսևորման համար:
Այսինքն՝ զայրույթը պարտադիր պայման չէ հարձակման հարամ,
ագրեսիա կարող է զարգանալ ինչպես լրիվ սառնարյուն վիճակում,
այնպես էլ բարձր հուզական գրգռվածության վիճակում: Ինչպես նաև,
պարտադիր չէ, որպեսզի ագրեսորները ատեն կամ նույնիսկ չհամակրեն
նրանց, ում ուղղված է իրենց ագրեսիվ գործողությունը: Շատերը վնաս են
պատճառում այն մարդկանց, ում վերաբերվում են հաճախ ավելի
դրական, քան բացասական:

1.2. Ագրեսիայի տեսություններ


Հոգեբանական բառարանի համաձայն ագրեսիվությունը անձի
հարաբերականորեն կայուն որակ է, որն արտահայտվում է ագրեսիա
դրսևորելու պատրաստականությամբ, ինչպես նաև այլ մարդու վարքը
իբրև թշնամական ընկալելու և մեկնաբանելու հակումով: Պետք է
տարանջատել ագրեսիվությունը և ագրեսիան: Ագրեսիան կամ ագրեսիվ
վարքը մարդու գործողությունների անհատական կամ խմբային
յուրահատուկ ձև է, որը բնորոշվում է այլ մարդու կամ մարդկանց խմբի
նկատմամբ ուժային առավելության ցուցադրությամբ և ուղղված է
ֆիզիկական կամ հոգեբանական վնաս հասցնելուն:[5] Ագրեսիվությունը
հանդես է գալիս որպես այնպիսի արդյունքի հասնելու միջոց, որն ինքնին
ագրեսիվ գործողություն չի համարվում, ագրեսիան հանդես է գալիս
որպես նախապես պլանավորված գործողության իրականացում, որի

11
վրջնական նպատակը օբյեկտին վնաս պատճառելն է: Տարբերակում ենք
իրավիճակային և անձնային ագրեսիվությունը: Մեր հոդվածի
շրջանակներում մենք ագրեսիվությունը դիտարկում ենք որպես
անձնային որակ, անձնային կայուն գիծ:
Ագրեսիվության և ագրեսիայի հիմնախնդրին անդրադարձել են ինչպես
արտասահմանյան, այնպես էլ հայրենական բազմաթիվ գիտնականներ:
Ագրեսիվության և ագրեսիայի վերաբերյալ առավել հայտնի դրույթի
համաձայն ագրեսիվ վարքն իր բնույթով բնազդային է: Այս մոտեցման
ներկայացուցիչներից է Կ. Լորենցը: Նա գտնում էր, որ ագրեսիան սկիզբ է
առնում գոյության պայքարի բնածին բնազդից, որը զարգացել է
երկարատև էվոլյուցիայի ընթացքում: Ըստ նրա, ագրեսիվ էներգիան
օրգանիզմում ժամանակի ընթացքում ինքնաբուխ կերպով անընդհատ
կուտակվում է: [4]
Ագրեսիվության և ագրեսիայի վերաբերյալ գիտական շատ
պատկերացումների հիմքում ընկած է Ջ. Դոլլարդի տեսությունը: Այս
տեսությունը ստեղծվել է ի հակադրություն բնազդների հայեցակետի,
այստեղ ագրեսիվ վարքը բնորոշվում է որպես իրավիճակային և ոչ թե
էվոլյուցիոն գործընթաց: Դոլլարդը պնդում է, որ անձնավորության մոտ
ագրեսիվ վարքի առաջացումը միշտ պայմանավորված է
ֆրուստրացիայի առկայությամբ և հակառակը` ֆրուստրացիայի
առկայությունը անպայման ագրեսիվության որևէ ձևի դրսևորման է
հանգեցնում: Ֆրուստրացիան կարող է մի շարք այլ ռեակցիաների
պատճառ դառնալ և ագրեսիվությունը դրանցից միայն մեկն է: Այս
տեսակետն է պաշտպանում նաև Ռոզենցվեյգը, որը գտնում է որ
ֆրուստրացիան անխուսափելիորեն ագրեսիա է ծնում:[2]
Ագրեսիայի-ֆրուստրացիայի տեսությունը վերանայվել է Լ. Բերկովիցի
կողմից:[2] Ըստ նրա, ագրեսիան բնածին հակումների և ձեռբերովի
ռեակցիաների բարդ փոխհամագործակցության ֆունկցիա է: Բերկովիցը
գտնում էր, որ ցասումը, որպես ֆրուստրացիայի պատճառ հանդիսացող
գրգռիչի նկատմամբ հուզական հակազդեցություն, ագրեսիայի և
ֆրուստրացիայի միջև միջանկյալ դիրք է գրավում:
Ագրեսիան և ագրեսիվությունը գիտական լուրջ վերլուծությունների
առարկա են դարձել նաև Զ. Ֆրեյդի աշխատություններում:

12
Հոգեվերլուծական տեսության մեջ իբրև ագրեսիվ վարքի աղբյուր
հանդես է գալիս թանատոսը` մահվան և ոչնչացման բնազդային
հակումը: Այս հայեցակետը ձևավորվել է Ֆրեյդի ուշ շրջանի
աշխատանքներում, իսկ սկզբնական շրջանում ագրեսիան Ֆրեյդի կողմից
չի մեկնաբանվել որպես կյանքի անբաժանելի մաս:[10]
Հոգեվերլուծական դպրոցի ներկայացուցիչներից մարդկային
ապակառուցողականության հարցերին առաջինն անդրադարձել է Ս. Ն.
Շպիլռեյնը որը, գտնում էր, որ որևէ նոր բան ստեղծելու համար պետք է
քանդել այն, ինչը նախորդել է դրան: Այսինքն, ցանկացած
ստեղծագործական ակտ իր մեջ ոչնչացման տարր է պարունակում:
Ինքնավերարտադրության բնազդը իր մեջ երկու բաղադրիչ է ընդգրկում`
կյանքի և մահվան բնազդները: Ստեղծագործելու և սիրո համար մահվան
և ոչնչացման բնազդը արտաքին երևույթ չէ: Ընդհակառակը, մահվան
բնազդը կյանքի բնազդի անքակտելի էությունն է: [11]
Ըստ Ա. Ադլերի, ագրեսիվությունը անձի գիտակցության անքակտելի
մասն է, որը կազմակերպում է նրա գործունեությունը: Ադլերը գտնում է,
որ կենդանի մատերիայի համընդհանուր հատկությունը մրցակցությունն
է, առաջինը լինելու պայքարը, գերակայություն ունենալու ձգտումը:
Այնուամենայնիվ, վերոնշյալ բազային ձգտումները վավերական են
դառնում միմիայն ճիշտ հասկացված սոցիալական
հետաքրքրությունների համատեքստում: Ագրեսիվ գիտակցությունը
ագրեսիվ վարքի տարատեսակներ է ծնում: Ըստ Ադլերի, ցանկացած
հակազդեցություն գիտակցված կամ անգիտակցական պատասխան է
հարկադրանքին, և դա բխում է անհատի` իրեն սուբյեկտ և ոչ թե օբյեկտ
զգալու պահանջմունքից:[1]
Նեոֆրեյդիզմի ներկայացուցիչներից Է. Ֆրոմը, վերլուծելով
մարդաբանության տվյալները, հանգում է այն եզրակացության, որ
մարդկային ոչնչացնող բնույթի բնազդային մեկնաբանությունը ոչ մի
քննադատության չի դիմանում, քանի որ որոշ ավելի պակաս
քաղաքակիրթ հասարակություններում դաժանությունն ու
ապակառուցողականությունը այնքան ցածր մակարդակի վրա են մնում,
որ դրանց բացատրությունը բնածին գործոնների վրա կառուցելը
համոզիչ չէ: [12; էջ 248] Ֆրոմի հիմնական գաղափարը այն է, որ

13
մարդկային դաժանության և ապակառուցողականության
բացատրությունը պետք է փնտրել ոչ թե կենդանիներից ժառանգած
ոչնչացման բնազդի մեջ, այլ այն գործոններում, որոնք մարդուն
տարբերակում են իր կենդանական նախնիներից:
Հայրենական հետազոտողներից Ա. Ռ. Ռատինովը գտնում է, որ
հակավարքը անհատի անձնավորության ագրեսիվ կողմի որակ է, որը
ամբողջությամբ պատկանում է դրդապատճառային կառուցվածքին,
անձնային մակարդակին:[9]
Յու. Մ. Անտոնյանը նշում է, որ ագրեսիվության պատճառը
տագնապայնությունն է: Այդ որակը ձևավորվում է վաղ մանկության
տարիներին մոր հետ հուզական կապերի խախտման հետևանքով:
Տագնապայնությունը պաշտպանողական վարք է ձևավորում: Այն
պատճառ է դառնում ցածր ինքնագնահատականի, անհատի մոտ կտրուկ
իջնում է կոնֆլիկտային իրավիճակի, իբրև սպառնալիք լինելու,
ընկալման շեմը, բարձրացնում է թվացյալ սպառնալիքի նկատմամբ
անհատի պատասխան ռեակցիայի ուժգնությունը և
տարածականությունը: [7]

1.3. Ագրեսիայի առանձնահատկությունները մասնագիտական


գործունեության մեջ

Ագրեսիայի բնագավառում գլխավոր նպատակը մնում է նրա


պատճառները փնտրելը և այն գործոնների բնույթի վերլուծությունը,
որոնք նպաստում են ագրեսիային: Այսպիսով, կարելի է առանձանցնել
որոնումների երկու հիմնական ուղղություններ՝
Հայտնաբերել անհատական-անձնային հատկանիշների շարքը: Նրանք
օժանդակում են ագրեսիայի սուբյեկտի տեղի և դերի գիտացմանը այն
առանձնահատկությունների մեջ, որոնք նկատվում են նրա
գործունեության տեսակների դրսևորումների մեջ: Այսպես օրինակ,
ամերիկյան սոցիոլոգներ և հոգեբաններ Կ. Ջեկլինը, Ռ. Ջինը և ուրիշները
ուսումնասիրում են ագրեսիան սուբյեկտի սեռական բնութագրի
տեսակետից: Գիտնականներ Պ.Բելլը, Է.Օ. Նիլը, Ռ. Ռոջերսը և ուրիշները
մեծ տեղ են հատկացնում այն հարցին, թե ինչպիսի ներգործություն ունի

14
միջանձնային ագրեսիայի դրսևորման վրա անհատի ռասայական
պատկանելիությունը:
Ձգտել բացահայտելու արտաքին գործոնների ազդեցության բնույթը,
որոնք նույնպես խիստ էական ազդեցություն են ցուցաբերում
ագրեսիվության դրսևորման վրա: Խոսքը գնում է շրջական միջավայրի
բացասական գործոնների մասին, ինչպես օրինակ, աղմուկի
ազդեցությունը, ջրի, օդի աղտոտումը, մարդկանց մեծ կուտակումները,
անձնական տարածքի նկատմամբ ոտնձգությունը և այլն:
Այս ուղղության ուսումնասիրությունների մեջ որոշակի տեղ են գտնում
այնպիսի գործոնների դերի պարզաբանման հարցերը, ինչպես ալկոհոլն է
և թմրամիջոցները: Առավել ևս, որ ներկայումս դա աշխարհում
ամենակարևոր խնդիրներից մեկն է:
Ինչպես ենթադրում է սոցիալական հոգեբանների մեծամասնությունը,
վարքը հանդիսանում է առանձին անձի և նրա շրջապատի համատեղ
ֆունկցիան: Այսինքն, անհատի վարքը հասարակության մեջ որոշվում է
այն իրավիճակի ներազդեցությամբ, որի մեջ նա գտնվում է, ինչպես նաև
այն որակներով, հույզերով և հակումներով, որոնք նա դրսևորում է այդ
իրավիճակում: Ժամանակակից տեսությունների մեծամասնությունը ցույց
են տվել, որ ագրեսիվ վարքը որոշվում է արտաքին գործոններով, որոնք
վերաբերվում են իրավիճակին կամ շրջապատող հանգամանքներին,
ինչպես նաև ներքին գործոններով, որոնք արտացոլում են կոնկրետ
ագրեսորի բնավորության գծերը և հակումները: Բնավորության գծերը
կարևոր դեր են խաղում որոշելու համար հավանականությունը, թե
արդյոք որոշակի մարդիկ կդառնան ագրեսորներ կամ զոհեր: Ամենօրվա
կյանքում մենք հավատացած ենք, որ միայն բնավորության գծերն են
ազդում մարդու վարքի վրա, համարելով, որ մարդկանց վարքի վրա
ազդում են ոչ ժամանակը, ոչ էլ հանգամանքները: Սակայն, շատ
ուսումնասիրողներ պնդում են, որ մարդկային էակները, ըստ էության,
հազիվ թե հակված են իրենց պահել, մտածել կամ զգալ միևնույն
եղանակով, անկախ ժամանակի ընթացքից կամ տարբեր
իրավիճակներից, և հայտարարում են, որ մարդկանց հակազդումները
զգալիորեն պայմանավորված են ընթացիկ իրադրություններից և

15
ակնհայտորեն փոխվում են արտաքիին պայմանների փոփոխությանն ի
պատասխան:
Անհատի վարքագծային հակզդումները կախված են նաև նրա
կողմնորոշումներից և ներքին ստանդարտներից: Առավել կարևոր
կողմնորոշումներ, որոնք չափազանցնում են ագրեսիվ վարքը, դրանք
նախապաշարմունքների տարբեր ձևերն են: Օրինակ, ռասայական
նախապաշարմունքները հանդիսանում են միջռասայական ագրեսիայի
կարևորագույն աղբյուրներից մեկը. այսպես օրինակ այն անձինք, որոնք
խիստ նախատրամադրվածություն ունեն տվյալ ռասայի
ներկայացուցիչների նկատմամբ, իրենց ավելի ագրեսիվ են պահում
«օտարների» հետ, քան իրենց սեփական խմբի հետ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե համեմատենք
տղամարդկանց և կանանց, ապա առաջինները ցուցադրում են ավելի
բարձր ուղղակի ագրեսիայի մակարդակներ, իսկ վերջինները՝
անուղղակի, այսինքն ագրեսիայի ֆիզիկական գործողություններով
չարտահայտված: Բացի դրանից, տղամարդիկ ավելի հաճախ, քան
կանայք, հանդես են գալիս որպես ֆիզիկական հարձակման օբյեկտ, այն
ժամանակ, երբ կանայք ավելի հաճախ են դառնում կոպտության և
սեքսուալ բռնությունների զոհեր ամուսնական հարաբերությունների մեջ:
Ագրեսիայի արտաքին դետերմինանտները՝ դրանք միջավայրի կամ
իրավիճակի այն առանձնահատկություններն են, որոնք բարձրացնում են
ագրեսիայի առաջացման հավանականությունը: Այս
դետերմինանտներից շատերը սերտորեն ասոցացված են ֆիզիկական
միջավայրի դրության հետ: Օրինակ՝ օդի բարձր ջերմաստիճանը
բարձրացնում է ագրեսիայի դրսևորման հավանականությունը, կամ
ընդհակառակը, արտառոց արարքի:
Մյուս միջավայրային սթրեսորները նույնպես կարող են ագրեսիայի
արտաքին դետերմինանտի դեր խաղալ: Այսպես, օրինակ, աղմուկը,
ուժեղացնելով գրգռվածությունը, նպաստում ագրեսիայի աճին: Որոշ
տվյալներ վկայում են այն մասին, որ նեղվածությունը նույնպես կարող է
ագրեսիա հրահրել: Դիտարկումները ցույց են տալիս, որ ագրեսիվ
հակազդումները ուժեղանում են նաև այն դեպքում, երբ օդում
պարունակում են որոշ աղտոտող ագենտներ /օրինակ՝ ծխախոտի ծուխը,

16
տհաճ հոտը/: Եվ վերջապես ագրեսիան կարող է ինչպես մեծանալ,
այնպես էլ ճնշվել իրադրության այն ասպեկտների հաշվին, որոնք ազդում
են անձնական ինքնագիտակցության բնույթի և աստիճանի վրա: Երբ
մարդը իր արարքները համապատասխանեցնում է զոհի կամ
իրավակարգի ներկայացուցիչների պոտենցիալ հակազդման հետ,
խոսում են հասարակական ինքնագիտակցության մասին, երբ մարդը
կենտրոնացված է առավելապես սեփական մտքերի և ապրումների վրա՝
խոսում են անձնական ինքնագիտակցության մասին: Անձնական
ինքնագիտակցության երկու նշված տեսակներից յուրաքանչյուրը
նպաստում է ագրեսիվ հակազդումների դրսևորման հավանականության
նվազմանը:
Ագրեսիայի արտաքին դրսևորումներին կապ ունեն զանազան
կենսաբանական պրոցեսներ: Կարելի է խոսել հանցագործ վարքի
նկատմամբ ժառանգական հակվածության մասին: Սակայն դա չի
նշանակում, որ ագրեսիան, որպես այդպիսին փոխանցվում է
սերնդեսերունդ:
Սեռական հորմոնները, և հատկապես տեստոստերոնը ինչ-որ
աստիճանով, իրոք խառնված են հանցագործությունենրի հետ, որոնք
կապված են բռնության կիրառման հետ: Սակայն հատուկ
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց ազդեցության
աստիճանը բավականին սահմանափակ է: Առավել ևս, բոլոր հիմքերը
կամ մտածելու, որ ագրեսիային նախատրամադրվածության
ժառանգականության մեխանիզմը մարդկային վարքագծի
ագրեսիվության աստիճանի վրա կարող են ընդհանուր բնույթ ունենալ:
Կենսաբանական պրոցեսները ընթանում են սոցիալական
ենթատեքստում: Այսինքն արտաքին միջավայրը ազդում է
նյարդագենային կապերի վրա, ներքին կենսաբանական պրոցեսները
զգալիորեն կանխորոշում են մեր հակազդման բնութագիրը
միջավայրային ներազդեցության վրա և ճիշտ կլիներ խոսել ոչ թե
կենսաբանական որոշիչ աղդեցության կամ ընդհակառակը, սոցիալական
գործոնների մասին, որպես ագրեսիայի դետերմինանտի, այլ ընդունել, որ
ագրեսիայի վրա ազդում են գործոնների երկու տեսակն էլ, և որ

17
կենսաբանությունը և շրջական միջավայրը փոխադարձ ազդեցություն են
գործում միմյանց վրա:

18
Գլուխ 2. Կորպորատիվ մշակույթի էությունը

2.1. Կորպորատիվ մշակույթի ձևավորման և ազդեցության


առանձնահատկությունները

Ժամանակից գրականության մեջ, կազմակերպչական-


կառավարական առարկաների ինչպես շատ այլ տերմիններ,
կազմակերպչական կուլտուրան չունի միակ ճիշտ մեկնաբանությունը:
Հեղինակներից յուրաքանչյուրը ձգտում է այդ հասկացությանը տալ իր
սեփական սահմանումը: Կան շատ նեղ և շատ լայն
մեկնաբանություններ, թե ինչ է իրենից ներկայացնում
կազմակերպության կուլտուրան: Հեղինակների մեծ մասը կողմ է նրան,
որ կազմակերպության կուլտուրան իրենից ներկայացնում է կարևոր
ենթադրությունների բարդ կոմպոզիցիա (հաճախ չի ենթարկվում
ձևակերպման), որը առանց ապացույցների ընդունվում և կիսվում է
խմբի կամ կազմակերպության անդամների կողմից: Կազմակերպչական
կուլտուրան մտքերի, զգացողությունների և ռեակցիաների
ձևանմուշային պատկերն է, որոնք բնորոշ են կազմակերպությանը կամ
դրա ներքին ստորաբաժանումներին: Դա եզակի «հոգևոր ծրագիր» է, որն
արտացոլում է կազմակերպության «անհատականությունը»:
Կազմակերպչական կուլտուրան վարքագծի համոզմունքները, նորմերն է,
կարգավորումները և արժեքները, որոնք համարվում են այն չգրված
կանոնները, որոնք որոշում են, թե ինչպես պետք է աշխատեն և պահեն
իրենց մարդիկ տվյալ կազմակերպության մեջ: Հաճախ
կազմակերպչական կուլտուրան մեկնաբանվում է որպես
կազմակերպության մեծ մասի կողմից ընդունված կառավարման
փիլիսոփայություն և գաղափարախոսություն, արժեքային
կողմնորոշումներ, սպասումներ, նորմեր, որոնք ընկած են ինչպես
կազմակերպության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ընկախ
հարաբերությունների և փոխգործունեության հիմքում:
Կազմակերպչական կուլտուրան դրսևորվում է կազմակերպության մեջ
մարդկանց միջև եղած հարաբերություններում: Չնայած
կազմակերպչական կուլտուրայի սահմանումների և

19
մեկնաբանությունների ակնհայտ բազմազանությանը, դրանցում կան
ընդհանուր պահեր: Այսպես, սահմանումների մեծ մասում հեղինակները
հղում են կատարում հիմնական ենթադրությունների օրինակների վրա,
որոնց հետևում են կազմակերպության անդամները իրենց վարքագծի և
գործողությունների մեջ: Այդ ենթադրությունները հաճախ կապված են
անհատի կողմից շրջապատող միջավայրը տեսնելու հետ: Երբեմն դժվար
է լինում ձևակերպել կազմակերպության նկատմամբ կիրառվող այդ
տեսլականը: Արժեքները (կամ արժեքային կողմնորոշումները), որոնց
կարող է հետևել անհատը, համարվում են երկրորդ ընդհանուր
կատեգորիան, որը հեղինակների կողմից ներառվում է
կազմակերպչական կուլտուրայի սահմանման մեջ: Արժեքները անհատին
կողմնորոշում են նրանում, թե ինչպիսի վարքագիծը պետք է համարել
թույլատրելի կամ անթույլատրելի: Այսպես, որոշ
կազմակերպություններում համարվում է, որ «հաճախորդը միշտ ճիշտ է»,
այդ պատճառով դրանցում անթույլատրելի է մեղադրել հաճախորդին
կազմակերպության անդամների աշխատանքում եղած
անհաջողությունների համար: Մեկ այլ կազմակերպության մեջ կարող է
հակառակը լինել: Սակայն երկու դեպքերում էլ ընդունված արժեքը օգնում
է անհատին հասկանալ այն, թե ինչպես նա պետք է գործի կոնկրետ
իրավիճակում: Կազմակերպչական կուլտուրա տերմինի երրորդ
ընդհանուր ատրիբուտը համարվում է «սիմվոլիզմը», որի միջոցով
արժեքային կողմնորոշումները «փոխանցվում են» կազմակերպութան
անդամների միջոցով: Շատ ձևեր ունեն հատուկ, բոլոր փաստաթղթերի
համար նախատեսված միջոցներ, որոնցում դրանք մանրամասն
նկարագրում են իրենց արժեքային կողմնորոշումները: Սակայն
վերջինների բովանդակությունը և նշանակությունը լիարժեք կերպով
բացահայտվում է աշխատակիցների կողմից «պտտվող»
պատմությունների, լեգենդների, միֆերի միջոցով: Դրանք պատմում են,
վերապատմում, մեկնաբանում: Արդյունքում դրանք երբեմն մեծ
ազդեցություն են գործում անհատների վրա, քան այն արժեքները, որոնք
գրված են ընկերության գովազդային գրքույկի մեջ: Օգտագործելով այն
ընդհանրությունները, որոնք բնորոշ են շատ սահմանումներին,
առաջարկվում է կազմակերպչական կուլտուրան հասկանալ հետևյալ

20
կերպ: Կազմակերպչական կուլտուրան դա առավել կարևոր
ենթադրությունների հավաքածուն է, որը ընդունվում է
կազմակերպության անդամների կողմից և արտահայտություն է ստանում
կազմակերպության կողմից հայտարարված արժեքների մեջ [14]: Այդ
արժեքային տարրերը փոխանցվում են անհատներին հոգևոր և
նյութական ներքին կազմակերպչական միջավայրի «խորհրդանշական»
միջոցների միջոցով: Կազմակերպության հաջողության վրա
կզմակերպչական կուլտուրայի ազդեցության աստիճանի մասին հարցը
դեռևս բաց է մնում: Սակայն կուլտուրայի և կազմակերպության
աշխատանքի արդյունքների միջև հարաբերությունները կախված են
հիմնականում այն արժեքների բովանդակությունից, որոնք հաստատվում
են կազմակերպության մեջ առկա կոնկրետ կուլտուրայի միջոցով:
Ընկերությունների մեջ կառավարման գլխավոր գործիքը համարվում է
դրա կուլտուրան, որի հիմնական տարրերը համարվում են
համոզմունքների, համատեղ արժեքների որոշակի հավաքածուն:
Արտասահմանյան մասնագետների հետազոտությունները
կազմակերպության կուլտուրայի ոլորտում (Տ. Պիտերս, Ռ. Ուոտերման,
Ու. Օուգի և այլն) թույլ են տալիս առանձնացնել ութ նշաններ, որոնք
առավել լավ են բնութագրում նորարարությունների նկատմամբ հակում
ունեցող ընկերություններին, հատկապես.
- կողմնորոշումը գործողությունների, նպատակներին հասնելու վրա,
- սպառողների հետ մշտական կապը,
- ինքնուրույնությունը և ձեռներեցությունը,
- մարդու կողմից գործողությունների կատարումը (այսինքն, երբ
օրինակելի ընկերությունները շարքային անձնակազմը դիտարկում են
որպես ձեռքբերումների գլխավոր աղբյուր արդյունավետության որակի
ոլորտում),
- կյանքի հետ կապը, արժեքային կառավարումը (դա նշանակում է, որ
կազմակերպության հիմնական փիլիսոփայությունը մեծ դեր է խաղում
դրա ձեռքբերումների մեջ, քան տեխնիկական և տնտեսական
ռեսուրսները, նորարարությունները և այլն),

21
- սեփական գործի նկատմամբ ունեցած հավատարմությունը
(ընկերությունները իրենց ավելի լավ են զգում այն ժամանակ, երբ նրանք
հիմնականում կատարում են այն գործը, որը գիտեն),
- կառավարման ձևերի պարզությունը, ղեկավարող անձնակազմի փոքր
թվաքանակը,
- կառավարման մեջ ազատության և խստության միաժամանակյա
համադրությունը (այսինքն, երբ օրինակելի ընկերությունները
միաժամանակ ներկայանում են որպես կենտրոնացված և
ապակենտրոնացված ձևով) [14]:
Դա նշանակում է, որ նրանք հիմնականում ինքնավարություն են
տարածում մինչև նույնիսկ գործարարնները և ապրանքների մշակող
խմբերը, իսկ մյուս կողմից նրանք համարվում են ֆանատիկ
կենտրոնականներ այն հարցում, ինչը վերաբերում է որոշակի
արմատական արժեքների: Նշվածը սակայն չի նշանակում, որ այդ
արժեքները բնորոշ են ցանկացած կառույցի: Յուրաքանչյուր
կազմակերպության մեջ կարող են լինել իրենց՝ մյուսներից տարբերվող
արժեքները և սկզբունքները, որոնց վրա դրանք հիմնվում են: Որպես
օրինակ ներկայացվում է ԱՄՆ-ի առավել առաջատար ընկերություններից
մեկի՝ IBM ընկերության սկզբունքները և արժեքները: Առաջին հիմնարար
սկզբունքը մարդու, նրա իրավունքների և արժանիքների նկատմամբ
եղած հարգանքն է: Ղեկավարվելով այդ սկզբունքով՝ կորպորացիան
իրականացնում է հետևյալ միջոցառումները.
- օգնում է աշխատակիցներին զարգացնել իրենց ստեղծագործական
հմտությունները և դրանք օգտագործել առավել արդյունավետ կերպով,
- վճարում է աշխատակիցների աշխատանքի համար և ապահովում է
նրանց ծառայողական առաջխաղացումը՝ կախված ընդհանուր գործի
մեջ յուրաքանչյուրի ունեցած ներդրումից,
- ապահովում է երկկողմանի կապերի հաստատումը ղեկավարի և
ենթակայի միջև, որը նախատեսում է վիճելի հարցերի անաչառ
դիտարկում և արդարացի լուծում:
Երկրորդ սկզբունքը՝ սպառողին ծառայությունների տրամադրումը,
համապատասխանում է ամենաբարձր պահանջներին: Այդ նպատակով
ընկերությունը իրականացնում է.

22
- ընկերության ապրանքները սպառողների պահանջների հետազոտում և
ապագայի կանխատեսումներ,
- աջակցություն սպառողներին իրենց արտադրանքի առավել
արդյունավետ շահագործման և տրամադրվող ծառայությունների
օգտագործման մեջ:
Երրորդ սկզբունքը՝ բարձր որակը, համարվում է գործունեության
հիմնական պայմանը: Դրա հետ կապված յուրաքանչյուր խնդիր պետք է
կատարվի բարձր որակական մակարդակում՝ օգտագործելով եղած
պոտենցիալը: Դրա համար ընկերությունը մշտապես ձգտում և անում է
ամեն ինչ, որպեսզի.
- առաջատար դիրքեր գրավի նոր մշակումների մեջ,
- գիտենա մյուսների ձեռքբերումների մասին, որքան հնարավոր է
լավացնի և օգտագործի դրանք, եթե դրանք համապատասխանում են
ընկերության պահանջներին,
- թողարկի որակյալ արտադրանք ամենակատարյալ նախագծերի հիման
վրա նվազագույն ծախսերի դեպքում:
Չորրորդ սկզբունքը՝ ղեկավարը պետք է լինի արդյունավետ
կազմակերպիչ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է
յուրաքանչյուր աշխատակցի ներգրավի ընդհանուր աշխատանքային
գործընթացի մեջ: Դրա համար ղեկավարը պետք է.
- ապահովի այնպիսի ղեկավարում, որը աշխատակիցներին խթանում է
ամենաբարձր մակարդակով կատարել իր առջև դրված խնդիրները,
- հաճախ հանդիպի բոլոր աշխատակիցների հետ,
- քաջություն ունենա կասկածի տակ դնել ընդունված որոշումները և
վարվող քաղաքականությունը,
- հստակ կերպով պատկերացնի ընկերության, աշխատավայրի և բաժնի
պահանջները,
- պլանավորի իր աշխատանքը ապագայի համար՝ պատրաստ լինելով
ընդունել նոր գաղափարներ:

2.2. Ղեկավարի մասնագիտական և անձնային ագրեսիայի


ազդեցությունը կորպորատիվ մշակույթի մեջ

23
Կառավարման գործունեության արդյունավետության ապահովման
գործում մեծ է ղեկավարի անձի դերը. նրա հեղինակությունը և վերջինս
ձևավորող անձնային առանձնահատկությունները: Մենեջերի գործը,
որպես մասնագիտություն, իր պահանջներն է ներկայացնում անձի
հոգեկանին: Աշխարհի առաջատար երկրների բիզնես դպրոցներում
տարեկան հսկայական ֆինանսական միջոցներ են ներդրվում՝
կազմակերպելու հոգեբանական թրեյնինգներ, ղեկավարների կամ
ապագա ղեկավարների անձնային առանձնահատկությունների
ձևավորման ու զարգացման համար: Հոգեբանական գիտությունը
ղեկավարի գործունեության արդյունավետության հարցը քննարկելիս
կարևորում է անձի իմացական և հոգեկան գործընթացների (զգայություն
և ընկալում, պատկերացում և երևակայություն, հիշողություն,
մտածողություն, խոսք, խոսքային ընդունակություններ, ուշադրություն,
զգայաշարժողական), հուզակամային ոլորտի (հուզական հակազդումներ,
հուզական հավասարակշռվածություն, հուզական վիճակ, կամային
ճիգեր, ինքնատիրապետում, նպատակաուղղվածություն,
նախաձեռնողություն, ձեռներեցություն, ինքնուրույնու թյուն,
համառություն, վճռականություն, կարգապահություն,
ինքնավստահություն, ռիսկի գնալու պատրաստակամություն,
համարձակություն), տիպական առանձնահատկությունների
(խառնվածք, բնավորություն) ընդունակությունների դերը: Ղեկավարի
անհատականությանը ներկայացվող բնութագրիչները բաժանվում են
երեք խմբի՝ կենսագրական, ընդունակություններ, անհատական գծեր
[14]: Ղեկավարի տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական դիրքը, և
կրթությունը՝ կենսագրական բնութագրիչներ են: Ղեկավարի անձի
հեղինակավորության հանգամանքը՝ ըստ կենսագրական
բնութագրիչների պայմանավորված է, անձնային, մշակութային, տվյալ
ժողովրդի սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով: Օրինակ,
Ճապոնիայում ղեկավարի հեղինակավորությունը առաջնահերթ
պայմանավորված է տարիքով ու փորձառությամբ և կառավարման
բուրգի գագաթում գտնվող ղեկավարի միջին տարիքը 60-65 տարեկան է,
իսկ ԱՄն-ում և Եվրոպայում՝ 50 տարեկանն : Եվ, եթե այսօր Միացյալ
Նահանգներում ու եվրոպական շատ երկրներում բիզնեսի, քաղաքական

24
կառավարման բարձր օղակներում իրենց գործունեության
արդյունավետությամբ աչքի են ընկնում կին ղեկավարները, ապա
ասիական որոշ երկրների մշակույթում, հասարակության
մտակերտվածքում, մասնավորապես, Ճապոնաիայում, ընդունելի չէ:
Կառավարման գործընթացը սթրեսորներով լի է. անընդհատ
փոփոխվող արտաքին միջավայր, շուկայական հարաբերությունների
մրցավազքի դիմակայում, ռիսկի գնալու պատրաստակամություն,
բանակցություններ, արդյունավետ որոշման ընդունում, ժամանակի
կառավարում և այլն: Ուստի, ղեկավարի սթրեսադիմացկունությունն ու
հուզական հավասա րակշռվածությունը հոգեգրամայի մաս կազմող
կարևորագույն առանձնահատկություններից են: Կոնկրետ խնդիրներ
լուծելիս ու կոնկրետ իրավիճակներ կառավարելիս շատ է կարևորվում
ղեկավարի կամային այնպիսի հատկություններ ինչպիսիք են
ինքնուրույնությունը, վճռականությունը, նպատակասլացությունը:
Ղեկավարի ինքնուրույնությունը խոսում է նրա սոցիալ-հոգեբանական
հասունություն մասին, այսինքն, երբ իր առջև դրված խնդիրը լուծում է՝
ելնելով սեփական գիտելիքներից, համոզմունքներից, տվյալ խնդրի
մասին ունեցած պատկերացումներից, այլ ոչ թե այլոց ճնշման (ուղիղ և
անուղղակի իմաստով) ներքո: Ղեկավարի անձը հաճախ ստիպված է
լինում արագ, առանց ավելորդ տատանումների վճիռներ կայացնել և
իրագործել: Վճռականությունը ղեկավարի համար հաջողության
գրավական է, քանզի այն օգնում է իր կողմից վերահսկվող
հանգամանքներից ելնելով՝ հեշտությամբ լուծել ներքին և արտաքին
կոնֆլիկտները, արագ կողմնորոշվել դրդապատճառների պայքարում
[15]:

25
Գլուխ 3. Միջանձնային հարաբերությունների և աշխատանքից
բավարարվածության միջև փոխադարձ կապերի բացահայտմանն
ուղղված փորձարարական հետազոտություն

3.1 Հետազոտության անցկացման մեթոդիկաների


նկարագրությունը

Ուսումնասիրված նյութի և անցկացված պրակտիկայի հիման վրա


անցկացրել ենք հետազոտություն, որն ուղղված է որոշել
աշխատանքային կոլեկտիվում ղեկավարների ագրեսիվության
մակարդակը և ենթակաների միջանձնային հարաբերությունները:
Դրված խնդիրների և առաջ քաշված վարկածի ապացուցման համար
հետազոտություն ենք անցկացրել սրճարանում: Հետազոտության
ընթացքում օգտագործվել են թեստեր, որոնք լրացվել են աշխատանքային
կոլեկտիվի և ղեկավար անձնակազմի կողմից: Հետազոտության պայման
է համարվել անանունությունը, այդ պատճառով արդյունքների մշակման
ժամանակ անունների փոխարեն դրված է պարզապես թեստին
համապատասխան թիվը:
Մեթոդ 1 – O. Ս. Միխայլուկի և Ա. Յու. Շալիտոյի՝ աշխատանքային
կոլեկտիվում սոցիալ հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրմանն
ուղղված էքսպրեսս-մեթոդիկա [16]:
Այս մեթոդիկան թույլ է տալիս որոշել աշխատանքային կոլեկտիվի
հոգեբանական մթնոլորտի զարգացման մակարդակը, տալ
հոգեբանական մթնոլորտի ընդհանուր գնահատականը, ինչպես նաև
բացահայտել դրա ձևավորման այն գործոնները, որոնք կարող են
օգտագորվեծ տվյալ կոլեկտիվում հոգեբանական մթնոլոտրի շտկման և
կատարելագործման համար:
Հարցաշարը առաջարկվում է լրացնել աշխատանքային կոլեկտիվի
անդամներին: Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ հարցաթերթիկը
լրացնում է անհատական կարգով:
Ստացված արդյունքների մշակումը և վերլուծությունը կատարվում են
հետևյալ կերպով. 17–23 հարցերին տրված պատասխանների հիման վրա
տրվում է հետազոտված կոլեկտիվի սոցիալ–ժողովրդագրական

26
համառոտ բնութագիրը, որի մեջ նշվում է. Կոլեկտիվի թվաքանակը,
սեռային և տարիքային կազմը, կոլեկտիվի անդամների թիվը
(տոկոսներով), որոնք ունեն անավարտ միջնակարգ, միջնակարգ, միջին
մասնագիտական, անավարտ բարձրագույն և բարձրագույն կրթություն:
Նաև նշվում է խմբի անդամների մասնագիտական կազմը, նրանց
բաշխումը ըստ աշխատանքային ստաժի, նրանց միջին ամսական
աշխատավարձը և ընտանեկան կարգավիճակը: Կախված
հետազոտության խնդիրներից՝ հարցաշարի մեջ կարելի է ներառել նաև
աշխատակիցների բնակարանային պայմաններին, երեխաների թվին
վերաբերող լրացուցիչ հարցեր:
6–13 հարցերն ուղղված են կոլեկտիվի անդամների կողմից կոլեկտիվում
ձևավորված միջանձնային հարաբերությունների արտահայտման
առանձնահատկությունների բացահայտմանը՝ հաշվի առնելով
հուզական, ճանաչողական և վարքագծային բաղադրիչները:
Յուրաքանչյուր բաղադրիչ թեստավորվում է երեք հարցերով. Հուզական՝
6, 8, 12, ճանաչողական՝ 9Ա, 9Բ, 11, վարքագծային՝ 7, 10, 13:
Հարցերից յուրաքանչյուրը գնահատվում է որպես +1, 0 կամ -1 միավոր:
Կոլեկտիվում յուրաքանչյուր բաղադրիչի համար հաշվարկվում է միջին
գնահատականը.
Հ = ((+) – (–)) / n,
որտեղ (+)՝ դրական պատասխանների թիվն է, (–)՝ բացասական
պատասխանների թիվն է, n – հարցմանը մասնակցած աշխատակիցների
թիվն է::
Ստացված միջին գնահատականները կարող են գտնվել -1-ից մինչև +1
միջակայքում:
Այդ միջակայքը բաժանվում է երեք մասերի.
–1-ից մինչև -0,33 – բացասական գնահատականներ,
–0,33-ից մինչև +0,33 – հակասական կամ անորոշ գնահատականներ
+0,33-ից մինչև +1 – դրական գնահատականներ
Երեք բաղադրիչների գնահատականների փոխհարաբերակցությունը՝
հուզական, ճանաչողական և վարքագծային, թույլ է տալիս բնութագրել
հոգեբանական մթնոլորտը որպես դրական, բացասական և անորոշ
(հակասական):

27
1, 14, 15 և 16 հարցերին տրված պատասխաններով հաշվարկվում է
խմբային գնահատականի ցուցնանիշը: Ընդ որում այդ հարցերից
յուրաքանչյուրի պատասխանը գնահատվում է երեք տարբերակներից
մեկով՝ +1, 0 կամ -1:
Գնահատականների վերլուծությունը թույլ է տալիս տալ կոլեկտիվի
հոգեբանական մթնոլորտի որակական-քանակական նկարագրությունը և
բացահայտել առավել «նեղ» տեղերը, որոնք շտկման կարիք ունեն:
2 և 5 հարցերի վերլուծությունը թույլ է տալիս բացահայտել աշխատանքի
նկատմամբ դրական, անորոշ և բացասական վերաբերմունք ունեցող
խմբերին:
4 հարցի պատասխանները թույլ են տալիս վերլուծել կոլեկտիվի
պաշտոնական և ոչ պաշտոնական կառուցվածքի
փոխհարաբերակցությունը, այսինքն՝ ղեկավարի և առաջնորդի
փոխհարաբերակցությունը:
3 հարցի պատասխանները թույլ են տալիս տալ ղեկավարի գործնական և
անձնական հատկանիշների համառոտ բնութագիրը:
Մեթոդ 2 – Տ. Լիրիի միջանձնային հարաբերությունների ախտորոշման
մեթոդիկա [17]
Մեթոդը ստեղծվել է Տ. Լիրիի, Գ. Լեֆորժի, Ռ. Սազեկի կողմից 1954 թ. և
նախատեսված է սեփական անձի և իդեալական «Եսի» մասին
սուբյյեկտի պատկերացումների հետազոտման, ինչպես նաև փոքր
խմբերում փոխհարաբերությունների ուսումնասիրման համար: Այս
մեթոդիկայի օգնությամբ բացահայտվում է ինքնագնահատականի և
փոխադարձ գնահատականի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի
գերակշռող տեսակը:
Միջանձնային հարաբերությունների հետազոտման ժամանակ առավել
հաճախ առանձնացվում են երկու գործոններ. Ենթակայություն-
գերակայություն և ընկերասիրություն-ագրեսիվություն: Հենց այդ
գործոններն են որոշում մարդու մարդու մասին ընդհանուր
տպավորությունը միջանձնային ընկալման գործընթացներում:
Հիմնական սոցիալական կողմնորոշումների ներկայացման համար Տ.
Լիրին մշակեց շրջանի տեսքով պայմանական սխեմա, որը բաժանված է
հատվածների: Այդ շրջանի մեջ հորիզոնական և ուղղահայաց

28
առանցքներով նշանակված են չորս կողմնորոշումները. Ենթակայության-
գերակայություն, ընկերասիություն-ագրեսիվություն: Իրենց հերթին այդ
հատվածները բաժանված են ութ մասի, որոնք համապատասխանում են
ավելի մասնավոր հարաբերություններին: Ավելի մանրամասն
նկարագրման համար շրջանը բաժանված է 16 մասերի, բայց առավել
հաճախ օգտագործվում են օկտանտները, որոնք որոշակի կերպով
կողմնորոշված են երկու գլխավոր առանցքների ուղղությամբ:
Տ. Լիրիի սխեման հիմնված է այն ենթադրության վրա, որ որքան մոտ են
փորձարկվողի արդյունքները շրջանի կենտրոնին, այնքան ուժեղ է այդ
երկու փոփոխականների փոխադարձ կապը: Յուրաքանչյուր
կողմնորոշման միավորների գումարը վերածվում է ցուցիչի, որտեղ
գերակշռում են ուղղահայաց (ենթակայություն-գերակայություն) և
հորիզոնական (ընկերասիություն-թշնամություն) առանցքները:

Գծապատկեր 1. Տ. Լիրիի միջանձնային հարաբերությունների


ախտորոշման սխեմա
Հարցաշարը պարունակում է 128 դատողություններ, որոնցից
յուրաքանչյուրում հարաբերությունների 8 տեսակներից ձևավորվում են
16 կետեր: Մեթոդիկան կառուցված է այնպես, որ դատողությունները
բաժանվում են 4 խմբերի:
Շրջապատողների հետ հարաբերությունների տեսակները.
I. Ավտորիտար
29
13–16 – բռնապետական, իշխող բնավորություն, ուժեղ անձի տեսակ, որը
առաջնորդում է խմբային գործունեության բոլոր տեսակների մեջ:
Բոլորին հրամայում է, սովորեցնում, ամեն ինչի մեջ ձգտում է հիմնվել իր
սեփական կարծիքի վրա, չի ընդունում ուրիշների խորհուրդները:
Շրջապատողները նկատում են այդ իշխող բնույթը, բայց ընդունում են
այն:
9–12 – գերիշխող, էներգիայով լի, հմուտ առաջնորդ, հաջողություններ
ունի բոլոր գործերի մեջ, սիրում է խորհուրդներ տալ, պահանջում է
հարգանք իր անձի նկատմամբ:
0–8 – ինքնավստահ մարդ, բայց պարտադիր չէ, որ լինի առաջնորդ,
համառ է և կայուն:
II. Եսասեր
13–16 – ձգտում է լինել բոլորից առաջ, ինքնասիրահարված է, անկախ,
ինքնասեր: Դժվարությունները դնում է շրջապատողների վրա, նրանց
որպես օտարի է վերաբերվում, պարծենկոտ է, ինքնահավան:
0–12 – եսասիրական գծեր, կենտրոնացում սեփական անձի վրա,
մրցակցության հակումներ:
III. Ագրեսիվ
13–16 – խիստ և թշնամական վերաբերմունք շրջապատողների
նկատմամբ, ագրեսիվությունը կարող է հասնել մինչև ասոցիալական
վարքագծի:
9–12 – աշխատասեր, անկեղծ, խիստ և կտրուկ ուրիշների գնահատման
մեջ, սիրում է ուրիշներին մեղադրել, ծաղրել:
0–8 – համառ և էներգիայով լի:
IV. Կասկածելի
13–16 – թշնամական է տրամադրված աշխարհի նկատմամբ,
կասկածամիտ է, շուտ է վիրավորվում, կասկածում է բոլորին, հիշաչար է,
մշտապես բողոքում է ամեն ինչից, ամեն ինչից դժգոհ է:
9–12 – քննադատական է, չշփվող, դժվարություններ է ունենում
միջանձնային հարաբերությունների մեջ իր անինքնավստահության
պատճառով, փակ է, հիասթափվում է մարդկանցից, իր բացասական
վերաբերմունքը դրսևորում է ագրեսիայի մեջ:

30
0–8 – քննադատական է բոլոր սոցիալական երևույթների և շրջապատող
մարդկանց նկատմամբ՞
V. Ենթարկվող
13–16 – խոնարհ է, հակված է իրեն նվաստացնել, կամքից թույլ է, զիջում է
բոլորին, միշտ իրեն դնում է վերջին տեղում և քննադատում է իրեն, մեղքը
իրեն է վերագրում, պասիվ է:
9–12 – ամաչկոտ է, հակված է ենթարկվել ավելի ուժեղներին՝ առանց
հաշվի առնելու իրավիճակը:
0–8 – ամաչկոտ է, զիջող, հուզականորեն զուսպ, կարող է ենթարկվել,
չունի սեփական կարծիք, կատարում է իր վրա դրված
պարտականությունները:
VI. Կախյալ
13–16 – անինքնավստահ, ունի վախեր, տագնապ, այդ պատճառով
կախված է ուրիշներից, ուրիշների կարծիքից:
9–12 – լսող, անօգնական, չի կարողանում դիմադրել, անկեղծորեն
հավատում է, որ ուրիշները միշտ ճիշտ են:
0–8 – փափուկ բնավորություն ունի, սպասում է խորհուրդներ և
օգնություն, վստահում է շրջապատողներին, հարգալից է:
VII. Ընկերասեր
9–16 – ընկերասեր և սիրալի է բոլորի հետ, փորձում է բավարարել բոլորի
պահանջները, լինել լավը առանց հաշվի առնելու իրավիճակը, ձգտում է
միկրոխմբերի նպատակների կատարմանը:
0–8 – հակված է համագործակցության, կոոպերացիայի, ճկուն և զիջող է
խնդիրների լուծման ժամանակ և կոնֆլիկտային իրավիճակներում,
ձգտում է համաձայնվել շրջապատողների հետ, հետևում է
ձևականություններին, կանոններին և սկզբունքներին, ցանկանում է լինել
ուշադրության կենտրոնում, շփվող է, ընկերասեր:
VIII. Այլասիրական
9–16 – գերպատասխանատու է, միշտ զոհում է իր շահերը, ձգտում է
օգնել և կարեկցել բոլորին, ակտիվ է շրջապատողների նկատմամբ, իր
վրա է վերցնում բոլորի պատասխանատվությունը:

31
0–8 – պատասխանատու է մարդկանց նկատմամբ, մեղմ, բարի,
կարեկցում է, հոգ է տանում բոլորի նկատմամբ, հանգստացնում է
շրջապատողներին:

Մեթոդ 3. Բասս-Դարկիի ագրեսիվության ախտորոշման թեստը [18]։


Ղեկավարների ագրեսիվությունը և թշնամանքը չափելու նպատակով
մենք օգտագործեցինք Բասս-Դարկիի ագրեսիվության ախտորոշման
թեստը։ Թեստը բաղկացած է 75 հարցից։ Փորձարկվողը պետք է
յուրաքանչյուր հարցին պատասխանի կամ (հավելված 1)։ Ա. Բասսի և Ա.
Դարկիի առաջարկած հարցարանը, ըստ իրենց, բացահայտում է
ագրեսիվության հետևյալ ձևերը՝
1. Ֆիզիկական ագրեսիա - Սա այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական
ուժի գործադրումն է։
2. Բանավոր (վերբալ) ագրեսիա - Սա այլ մարդկանց նկատմամբ ունեցած
բացասական զգացմունքների արտահայտումն է բառային դիմումների թե
ձևի (վեճ, բղավոցներ, ճիչեր), թե բովանդակության (սպառնալիքներ,
անեծքներ, հայհոյանք) միջոցով։
3. Անուղղակի ագրեսիա - Սա անուղղակի ճանապարհով այլ անձանց
հասցեին ուղղված բամբասանքների, կատակների և զայրույթի անորոշ,
անկանոն բռնկումների օգտագործումն է։
4. Նեգատիվիզմ - Սա սովորաբար ուղղված է հեղինակությունների և
ղեկավարության դեմ։ Հանդիսանում է վարքի ընդդիմադիր ձև, որը
պասիվ հակադրությունից կարող է վերածվել ակտիվ գործողությունների՝
ընդդեմ սահմանված պահանջների, կարգի ու օրենքների։
5. Նյարդայնություն (դժգոհություն) - Սա մարդու շուտ գրգռվելու հակումն
է և չնչին գրգռման դեպքում նույնիսկ բռնկվելու, կտրուկ և կոպիտ
վարվելու պատրաստականության առկայությունը։
6. Կասկածամտություն - Սա մարդկանց նկատմամբ անվստահության և
զգույշ վերաբերմունք դրսևորելու հակումն է, որը բխում է այն
համոզմունքից, որ շրջապատի մարդիկ մտադիր են վնաս պատճառել
իրեն։
7. Վիրավորանք - Սա նախանձի և ատելության արտահայտումն է, որը
պայմանավորված է զայրույթով, անբավարարվածության զգացումով,

32
դժգոհությամբ որևէ մեկից կամ ողջ աշխարհից թվացյալ կամ իրական
տանջանքների համար։
8. Ինքնաագրեսիա կամ մեղքի զգացում - Սա իր և շրջապատի
նկատմամբ հատուկ վերաբերմունք և գործողություններ են, որոնք բխում
են այն համոզմունքից, որ ինքը վատ մարդ է, վատ է վարվում, վնաս է
տալիս, չար է և անխիղճ։ Ագրեսիայի ինդեքսը իր մեջ է ներառում
ֆիզիկական ագրեսիան, վերբալ ագրեսիան և անուղղակի ագրեսիան,
իսկ թշնամության ինդեքսը՝ կասկածամտությունը և վիրավորանքը։
«1»+«3»+«7»՝ ագրեսիվության ինդեքս (ԱԻ), «5»+«6»՝ թշնամության
ինդեքս (ԹԻ)։
Ագրեսիա թշնամություն
Ցածր մակարդակ 0 – 17 0–4
Միջին մակարդակ 17 – 25 4 – 10
Բարձր մակարդակ 25+ 10+

3.2 Հետազոտության արդյունքների վերլուծություն և


մեկնաբանում
Հետազոտության արդյունքների մշակումը կատարվել է
հաջորդաբար, յուրաքանչյուր թեստի համար առանձին:
Մեթոդ 1 – Աշխատանքային կոլեկտիվում սոցիալ հոգեբանական
մթնոլորտի ուսումնասիրմանն ուղղված էքսպրեսս-մեթոդիկա:
Պատասխանների արդյունքները համակարգվել են և, համաձայն 17–23
հարցերի, որոշվել է հետազոտված խմբի սոցիալ-ժողովրդագրական
բնութագիրը՝ յուրաքանչյուր հետազոտվողին տալով հերթական համար,
որից հետո ստացված արդյունքները մուտքագրվել են աղյուսակ 1-ի մեջ:

Աղյուսակ 1. Հետազոտվող խմբի սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը


№ Սե Տարի Կրթություն Աշխ Պաշտոն Ընտանեկան
ռ ք . կարգավիճակ
Փոր
ձ
1 ար 29 Բարձրագույ 8 Ադմինիստրատ Ամուսն.
. ն որ

33
2 իգ. 35 Բարձրագույ 5 հաշվապահ Ամուսն. չէ
ն
3 իգ. 25 Բարձրագույ 5 Հաշվապահ Ամուսն. չէ
ն
4 իգ. 30 Բարձրագույ 4 Պահեստապետ Ամուսնալուծվա
ն ծ
5 ար 26 Թերի 7 Բարմեն Ամուսն. չէ
. բարձրագույ
ն
6 ար 21 Թերի 1 Բարմեն Ամուսն. չէ
. բարձրագույ
ն
7 ար 20 միջնակարգ 1 Բարմեն Ամուսն. չէ
.
8 ար 26 Բարձրագույ 2 Վարորդ Ամուսն. չէ
. ն
9 իգ. 23 Բարձրագույ 3 Խոհարար Ամուսնալուծվա
ն ծ
1 ար 28 Միջնակարգ 5 Խոհարար Ամուսն.
0 .
1 ար 43 Միջնակարգ 2 Խոհարար Ամուսն.
1 .
1 ար 35 Միջնակարգ 6 Խոհարարի Ամուսն.
2 . օգնական
1 իգ. 41 միջնակարգ 3 Խոհարարի Ամուսն.
3 օգնական
1 իգ. 30 Միջնակարգ 3 Խոհարարի Այրի
4 օգնական
1 իգ. 22 Միջնակարգ 1 մատուցող Ամուսն.
5
1 իգ. 20 Բարձրագույ 7 մատուցող Ամուսն. չէ
6 ն
1 իգ. 25 Միջնակարգ 5 մատուցող Ամուսնալուծվա
7 ծ
1 իգ. 21 Միջնակարգ 5 մատուցող Ամուսն. չէ
8
1 իգ. 20 Բարձրագույ 4 մատուցող Ամուսնալուծվա
9 ն ծ

34
2 իգ. 27 Թերի 5 մատուցող ամուսն.
0 բարձրագույ
ն
2 ար 23 Թերի 1 Անվտանգությ Ամուսն. չէ
1 . բարձրագույ ան
ն աշխատակից
2 ար 22 Բարձրագույ 2 Անվտանգությ Ամուսն. չէ
2 . ն ան
աշխատակից
2 ար 23 Բարձրագույ 3 Անվտանգությ Ամուսն.
3 . ն ան
աշխատակից
2 ար 28 Բարձրագույ 5 Անվտանգությ Ամուսն.
4 . ն ան
աշխատակից
2 ար 43 միջնակարգ 2 Պահակ Ամուսն.
5 .
2 ար 35 Բարձրագույ 8 Պահակ Ամուսն.
6 . ն
2 ար 41 Միջնակարգ 3 Աշխատող Ամուսն.
7 .
2 ար 45 Միջնակարգ 3 Աշխատող Ամուսն.
8 .
2 ար 32 Միջնակարգ 1 Աշխատող Ամուսնալուծվա
9 . ծ
3 իգ. 45 Միջնակարգ 2 Մաքրուհի Ամուսն. չէ
0
3 իգ. 30 Միջնակարգ 3 Մաքրուհի Ամուսնալուծվա
1 ծ
3 իգ. 26 Միջնակարգ 5 Մաքրուհի այրի
2

Ստացված ժողովրդագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս


եզրակացնել, որ հետազոտվող կոլեկտիվի ընդհանուր թվի 50% կազմում
են տղամարդիկ, և նույնքան էլ կանայք: Աշխատակիցների տարիքը 20–ից
մինչև 45 տարեկան է, նրանց 70%–ը մինչև 30 տարեկան են: 40%–ը ունեն
բարձրագույն կրթություն, 40%–ը թերի բարձրագույն, իսկ 20%–ը՝

35
միջնակարգ կրթություն: 60% աշխատում են այդ կոլեկտիվում 1–5 տարի,
մնացածը՝ 5 տարուց ավելի: 40%–ը ընտանիք ունեն:
Այնուհետև կատարվում է 6–13 հարցերի մշակումը (աղ. 2):

Աղյուսակ 2. Կոլեկտիվի սոցիալ–հոգեբանական մթնոլորտի


ախտորոշումը
№ Հուզական Ճանաչողական վարքագծային
6 8 12 9 9 11 7 10 13
հարց հարց հարց հարց հարց հարց հարց հարց հարց
1 + + + + + 0 + + -
2 + + 0 + + + + + -
3 + + + - - + + + +
4 + + - - - 0 - - +
5 + + - + + + + + 0
6 + + + - - + + + -
7 + + 0 - - + + + 0
8 + + + + + 0 + + -
9 + + - + + - + + +
10 + + + + + 0 - - +
11 + + - + + - + + 0
12 + + 0 + + 0 - - 0
13 + + 0 - - 0 + + 0
14 + + - + + 0 + + -
15 + + + + + 0 + + -
16 + + - + + - + + +
17 + + + + + 0 - - +
18 + + - + + - + + 0
19 + + 0 + + 0 - - 0
20 + + + + + 0 + + -
21 + + 0 + + + + + -
22 + + + - - + + + +
23 + + - - - 0 - - +
24 + + - + + + + + 0
25 + + + - - + + + -
26 + + 0 - - + + + 0
27 + + + + + 0 + + -
28 + + - + + - + + +
29 + + + + + 0 + + +
30 + + 0 + + 0 + + 0
31 + + + + + 0 + + -
32 + + 0 + + 0 - - 0
+1 դրական +0,43 – դրական +0,56 – դրական

36
Այնուհետև հաշվարկվել են միջին ցուցանիշները՝ համաձայն մեթոդիկայի
պայմանների, ըստ բանաձևի.
Հ = (32 – 0): 32 = 1
Աղյուսակից երևում է, որ ճանաչողական բաղադրիչի արդյունքները
կազմել են 9 դրական և 5 բացասական պատասխաններ.
Ճ = (23–9): 32 = 0,43
Վարքագծային բաղադրիչի արդյունքները համապատասխանել են 11
դրական պատասխանների և 3 բացասական պատասխանների:
Վ = (25 – 7): 32 = 0,56
Արդյունքում ստացանք. Հուզական բաղադրիչը հավասար է +1,
ճանաչողականը՝ +0,43, վարքագծայինը՝ 0,56, ինչը թույլ է տալիս տվյալ
կոլեկտիվի հոգեբանական մթնոլորտը գնահատել որպես դրական:
Մեթոդ 2 – Տ. Լիրիի միջանձնային հարաբերությունների
ախտորոշման մեթոդիկա
Բացահայտելով, որ տվյալ կոլեկտիվում տիրում է բարենպաստ
հոգեբանական մթլոնորտ, օգտվելով Տ. Լիրիի մեթոդիկայից՝ կպարզենք
դրական և բացասական գործոնները, որոնք ազդում են միջանձնային
հարաբերությունների վրա:

16
отрицательные качества личности по методике Лири
14
12
10
8
6
4
2
0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
авторитарный эгоистичный агрессивный подозрительный

Գծապատկեր 2. Անձի բացասական հատկանիշները ըստ Լիրիի


մեթոդիկայի

Գծապատկերի վրա երևում է, որ տվյալ կոլեկտիվում հետազոտվողների


մեծ մասն ունեն այնպիսի հատկանիշներ, ինչպես ավտորիտարությունը,
եսասիրությունը, իսկ կասկածամտությունը և ագրեսիվությունը գտնվում
են նորմայի սահմաններում (8–10 միավորի սահմաններում):

37
Այսպես, №8, 25, 23, 28 հետազոտվողների մոտ առկա է ավելորդ
ագրեսիվություն, №12, 25 մոտ՝ ավելորդ ավտորիտարություն, №23, 28, 8
մոտ՝ եսասիրություն, №15 և 22՝ ավելորդ չափով կասկածամիտ են:
Կախվածության և ենթակայության սանդղակներով արդյունքները ցույց
տվեցին, որ հետազոտվողները կարող են ենթարկվել, լսել և ազնվորեն
կատարել իրենց պարտականությունները:
Այնուհետև կատարվել է ընկերասիության և այլասիրության
սանդղակներով արդյունքների վերլուծությունը (գծապատկեր 3)

Результаты методики Лири по шкалам, направленным на взаимодействие


18
16
14
12
10
8
6
4
2
0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
дружелюбный альтруистический

Գծապատկեր 3. Անձի ընկերասիության և այլասիրության


հատկանիշները ըստ Լիրիի մեթոդիկայի

Ինչպես և նախորդ դեպքում, նորմը համապատասխանում է 8 միավորին:


Հետազոտվողների մեջ ընկերասիության վառ արտահայտված գծեր են
դրսևորվում №11, 13,18, 5, 26, 27,2, 30 հարցվածների մոտ, իսկ
այլասիրության գծեր՝ №9,11, 32, 21, 7, 13, 3, 18,26, 30,31 մոտ, որոնք մեր
դեպքում այն մարդրի են, ովքեր ունեցել են ագրեսիվության ամենացածր
ցուցանիշները: Մնացած հետազոտվողների մոտ ագրեսիվության գծերը
քիչ թե շատ ծածկվում են ընկերասիրության գծերով, ինչը հանգեցնում է
հավասարակշռության:
Այսպիսով, Լիրիի միջանձնային հարաբերությունների մեթոդիկան ցույց
տվեց, որ հետազոտվողներին ագրեսիվությունը և ընկերասիրությունը
բնորոշ է մոտավորապես հավասար չափով, այդ հավասարակշռության
խախտումը հանգեցնում է ագրեսիվության կամ ընկերասիրության
բարձր մակարդակի առաջացմանը և ազդում է միջանձնային
հարաբերությունների վրա: Այսպիսով, հետազոտվողների մեկ երրորդը
(38%) օժտված են ընկերասիության և այլասիրության բարձր ատիճանով,

38
և միայն հետազոտվողների 21% ունի բացասական հատկանիշներ,
որոնք ազդում են միջանձնային փոխգործունեության վրա, ինչն էլ
հաստատում է տվյալ կոլեկտիվում միջանձնային
հարաբարերությունների բարենպաստ մակարդակի առկայությունը:

Մեթոդ 3. Բասս-Դարկի ագրեսիվության ախտորոշման թեստ


Կոնֆլիկտային իրավիճակում ագրեսիայի մակարդակը չափելու
համար օգտագործել ենք Բասս-Դարկիի ագրեսիվության ախտորոշման
թեստը, որը բացահայտում է ագրեսիվության և թշնամության
մակարդակը։ Թեստը ընդգրկում է 8 սանդղակ՝ ֆիզիկական ագրեսիա,
վերբալ ագրեսիա, անուղղակի ագրեսիա, նեգատիվիզմ, վիրավորանք,
կասկածամտություն, նյարդայնություն և մեղքի զգացում։ Ագրեսիայի
ինդեքսը իր մեջ է ներառում ֆիզիկական ագրեսիան, վերբալ ագրեսիան
և անուղղակի ագրեսիան, իսկ թշնամության ինդեքսը՝
կասկածամտությունը և վիրավորանքը։
20
17.8
18
15.9
16

14

12

10 Կին
Տղամարդ
8

2
0
0
Կին Տղամարդ

Գծապատկեր 3. Ագրեսիայի մակարդակը տղամարդ և կին ղեկավարների


մոտ

39
10 9.5
9
8.2
8

5 Կին
Տղամարդ
4

1
0
0
Կին Տղամարդ

Գծապատկեր 4. Թշնամության մակարդակը տղամարդ և կին


ղեկավարների մոտ

Հետազոտության արդյունքների համեմատական վերլուծությունը


ցույց տվեց, որ կանայք և տղամարդիկ տարբերվում են ագրեսիվության
և թշնամանքի հարաբերակցությամբ (գծապատկեր 3, 4): Եթե կանանց
մոտ ագրեսիայի դրսևորման մակարդակը ցածր է՝ 15,9 %, իսկ
տղամարդկանց մոտ միջին՝ 17,8 %, ապա թշնամության մակարդակը
կանանց մոտ մի փոքր ավելի բարձր է (9,5%), քան տղամարդկանց մոտ
(8,2%)։
Ըստ Բասս Դարկի ագրեսիվության ախտորոշման թեստի
անցկացված հարցման արդյունքների պարզ դարձավ, որ 32
հարցվածներից 13-ի մոտ առկա է ագրեսիվության բարձր մակարդակ,
իսկ 19-ի մոտ ագրեսիվությունը գտնվում է ցածր մակարդակի վրա:
Այնուհետև կատարել ենք ռանգային կորելյացիոն վերլուծություն՝
օգտվելով Սպիրմենի գործակցի արդյունքներից: Արդյունքները
ներկայացված են աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Տարբեր մակարդակի ինքնագնահատական ունեցող


անձանց ագրեսիվության ցուցանիշների տարբերության
հավաստիության արդյունքները ըստ Սպիրմենի գործակցի
40
Ցուցանիշ Միջինը ըստ Միջինը ըստ di ռանգերի di2
ագրեսիայի ագրեսիայի տարբերութ ռանգերի
ցածր բարձր յուն քառակուս
մակարդակի մակարդակի ային
տարբերութ
յուն
Ֆիզիկակ 5.04 5.33 0.29 0.0841
ան
Անուղղակ 4.30 4.50 0.2 0.04
ի
ագրեսիա
նեգատիվի 4.38 4.75 0.37 0.1369
զմ
Նյարդայն 2.61 3.21 0.6 0.36
ություն
Կասկածա 3.74 4.06 0.32 0.1024
մտություն
վիրավորա 5.33 5.85 0.52 0.2704
նք
ինքնագրե 5.05 5.75 0.7 0.49
սիա
Ընդ. 3 1.4838

Ռանգային կոռելյացիոն գործակիցը կլինի

n
6 ∑ di 2 6∗1.4838
ρ =1- n−1 =1- =0.97
7∗(49−1)
n(n 2−1)

n=7-ի համար աղյուսակային նշանակությունը հետևյալն է.


P≤ 0.05-ρ =-0.92
P≤ 0.01-ρ =-0.96

Ցուցանիշների համեմատումից հետո մենք նկատեցինք, որ


գոյություն ունեն զգալի տարբերություններ նյարդայնության և

41
նեգատիվիզմի ցուցանիշներով։ Դա նշանակում է, որ ցածր
ագրեսիվությամբ մարդիկ ավելի բարձր միավորներ ունեն ըստ այս
ցուցանիշների, քան բարձր ագրեսիվությամբ մարդիկ։ Նեգատիզմի և
նյարդայնության միջև կապը նշանակում է, որ բարձր ագրեսիվությամբ
մարդիկ, եթե զգում են, որ իրենց դուր չեն գալիս մեկ ուրիշի հայացքները,
ապա սկսում են ատելությամբ լցվել նրանց նկատմամբ, երբ իրենց չեն
լսում կամ լուրջ չեն ընդունում։ Երբեմն նեգատիվիզմը համարվում է
ինքնահաստատման միջոց և եթե մարդը բավականաչափ ուշադրություն
չի ստանում, ապա դա վիրավորում է նրան: Զայրույթի և ֆիզիկական
ագրեսիայի միջև ևս գոյություն ունի որոշակի կապ, ինչը նշանակում է,
որ երբ մարդը ֆիզիկական անհարմարավետություն է զգում, նա ավելի
շուտ է զայրանում, դժվար է կառավարում հույզերը, սկսում է իրեն ավելի
ագրեսիվ պահել, ֆիզիկական ուժ գործադրել: Ֆիզիկական ագրեսիայի և
թշնամանքի միջև կապը արտահայտում է նրանում, որ մարդը
ատելություն է զգում նրա նկատմամբ, ով իրեն վիրավորել է, նա կփորձի
ֆիզիկական ուժ կիրառել, ֆիզիկական վնաս հասցնել իրեն
վիրավորողերին: Այս ամենը դիտվում է ագրեսիվության բարձր
մակարդակ ունեցող անձանց մոտ:
Կատարված փորձարարական հետազոտությունը հաստատում է
մեր կողմից առաջ քաշված ենթադրությունն այն մասին, որ
աշխատակիցների ագրեսիվության կոգնիտիվ բաղադրիչը ազդում է
կորպորատիվ մշակույթի ընկալման վրա:
Այսպիսով, մեր կողմից առաջ քաշված վարկածը ապացուցված է:

42
Եզրակացություն

Աշխատանքի կատարման արդյունքում եկանք հետևյալ


եզրակացություններին.
1. Ագրեսիան կամ ագրեսիվ վարքը մարդու գործողությունների
անհատական կամ խմբային յուրահատուկ ձև է, որը բնորոշվում է այլ
մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ ուժային առավելության
ցուցադրությամբ և ուղղված է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս
հասցնելուն:
2. Կազմակերպչական կուլտուրան դրսևորվում է
կազմակերպության մեջ մարդկանց միջև եղած հարաբերություններում:
Չնայած կազմակերպչական կուլտուրայի սահմանումների և
մեկնաբանությունների ակնհայտ բազմազանությանը, դրանցում կան
ընդհանուր պահեր:
3. Կառավարման գործունեության արդյունավետության
ապահովման գործում մեծ է ղեկավարի անձի դերը. նրա
հեղինակությունը և վերջինս ձևավորող անձնային
առանձնահատկությունները:
4. Ղեկավարի ինքնուրույնությունը խոսում է նրա սոցիալ-
հոգեբանական հասունություն մասին, այսինքն, երբ իր առջև դրված
խնդիրը լուծում է՝ ելնելով սեփական գիտելիքներից, համոզմունքներից,
տվյալ խնդրի մասին ունեցած պատկերացումներից, այլ ոչ թե այլոց
ճնշման (ուղիղ և անուղղակի իմաստով) ներքո:
5. Աշխատանքի վրա ազդում են տարբեր գործոններ, կոլեկտիվի
հոգեբանական մթնոլորտը և միջանձնային հարաբերությունները
համարվում են որոշիչ. որքան բարենպաստ են հոգեբանական
մթնոլորտը և միջանձնային հարաբերությունները, այնքան բարձր է
աշխատանքի արդյունավետության աստիճանը:

Օգտագործված գրականության ցանկ

43
1. Լ. Ստեփանյան: Ագրեսիվ վարքի հոգեբանություն: Մագիստրատուրայի
դասընթացի մեթոդական ուղեցույց: Երևան: Հեղ. Հրատ 2013, 79 էջ
2. Берковиц Л., “Агрессия. Причины, последсвия и контроль”, изд.
“Прайм-Еврознак”, Москва, 2001 г., с. 262.
3. Åëèñååâ Î.Ï. Ïðàêòèêóì ïî ïñèõîëîãèè ëè÷íîñòè. Ñàíêò-Ïåòåðáóðã, Ïèòåð,
2001.
4. Лоренц К. Агрессия (так называемое "зло"). М., Изд. Амфора,
2001г., тр. 350.
5. Мещеряков Б. Г., Зинченко В. П. "Большой психологический
словарь" 3-ие. изд. М. 2002
6. Можгинский Ю. Б. "Агрессивность детей и подростков.
Распознавание, лечение, профилактика", Когито-Центр, 2008г.,
стр184
7. "Нравственность для XXI века", под редакцией Ю. М. Антоняна,
изд. Аспект Пресс, М. 2008г., стр. 288
8. Шпильрейн. С. Н." Психоаналитические концепции агрессивности
" В 2 книгах. Книга 1, Удмуртия, изд. Удмуртского университета,
2004г., стр.292.
9. Сельченок. Психология человеческой агрессивности: хрестоматия-
М: АСТ, 2005.
10. Семенюк Л.М. Психологические особенности агрессивного
поведения подростков и условия его коррекции. М., 1996. – С.148.
11. Соловьева С.В. Агрессивность как свойство личности в норме
и патологии. Дис. докт. психол. наук. СПб., 1996. 600 с.
12. Фромм Э. Анатомия человеческой деструктивности. – М.: АСТ,
2004.
13. Feshbach S. (1982) Empathy training and the regulation of
aggression: Potentialities and limitations. Academic Psychology
Bulletin, P. 399-413.
14. Кабаченко Т. С., Психология управления., Учебное пособие,
М.: Педагогическое общество России, 2000г., 384 с.

44
15. Погольша В. М., Социальнопсихологический потенциал
личного влияания., М.: СПбГУ, 1998г., 176 с.

Համացանցային պաշարներ.
16. https://psylist.net/praktikum/00056.htm
17. https://www.psychologos.ru/articles/view/test-mezhlichnostnyh-
otnosheniy-liri?fbclid=IwAR1Gp--
wvBpzS6tJqySRF8IzxOJWKEozUbqPVBinIOGBR7JM9Dwpcp-e23A
18. http://azps.ru/tests/tests_agression.html

45
Հավելված 1
Բասս Դարկի ագրեսիվության ախտորոշման թեստը

Թեստը կազմված է 75 պնդումներից, որոնց անհրաժեշտ է պատասխանել


Այո կամ Ոչ:
1. Ժամանակ առ ժամանակ չեմ կարողանում զսպել ուրիշին վնաս
պատճաոելու ցանկությունս։
2. Երբեմն կարող եմ բամբասել մարդկանց, որոնց չեմ սիրում։
3. Հեշտությամբ նյարդայնանում եմ, բայց արագ էլ հանգստանում եմ։
4. Երբ պատահմամբ խաբում եմ որևէ մեկին, խղճի խայթ եմ զգում։
5. Եթե ինչպես հարկն է չխնդրեն, խնդրանքը չեմ կատարի։
6. Ոչ միշտ եմ ստանում այն, ինչ սահմանված է ինձ համար։
7. Գիտեմ, որ մարդիկ իմ թիկունքում խոսում են իմ մասին։
8. Եթե հավանություն չեմ տալիս մարդկանց արարքներին, այնպես եմ
անում, որ զգան։
9. Երբեմն ինձ թվում է, որ ընդունակ չեմ հարվածել որևէ մեկին։
10. Երբեք այնքան չեմ նյարդայնանում, որ իրեր շպրտեմ։
11. Միշտ ներողամիտ եմ ուրիշների թերությունների նկատմամբ։
12. Երբ հաստատված կարգն ինձ դուր չի գալիս, այն խախտելու
ցանկություն եմ ունենում։
13. Ուրիշները գրեթե միշտ կարողանում են օգտագործել բարենպաստ
պայմանները։
14. Զաստանում եմ այն մարդկանցից, որոնք ինձ հետ վերաբերվում են
ավելի բարյացակամ, քան ես սպասում եմ։
15. Հաճախ համամիտ չեմ լինում մարդկանց հետ։
16. Երբեմն մտքովս այնպիսի բաներ են անցնում, որոնցից ամաչում եմ։
17. Եթե որևէ մեկն ինձ հարվածի, ես նույնը չեմ անի։
18. Նյարդայնացած պահերին դռները շրխկացնում եմ։
19. Ես ավելի դյուրագրգիռ եմ, քան թվում է ուրիշներին։
20. Եթե  որևէ մեկն իրեն ղեկավարի տեղ է դնում, ես գործում եմ նրա դեմ։
21. Ինձ մի փոքր վշտացնում է իմ ճակատագիրը։
22. Կարծում եմ, որ շատերն ինձ չեն սիրում։
23. Չեմ կարող չվիճել, եթե մարդիկ համաձայն չեն ինձ հետ։

46
24. Գործից խույս տվողները պետք է խղճի խայթ զգան։
25. Ով վիրավորում է ինձ կամ իմ ընտանիքին, կռվի առիթ է ստեղծում։
26. Ես կոպիտ կատակներ անելու ընդունակ չեմ։
27. Զայրույթով եմ լցվում, երբ ինձ վրա ծիծաղում են։
28. Երբ մարդիկ ղեկավար են իրենց ձևացնում, ամեն ինչ անում եմ, որ
չգոռոզանան։
29. Գրեթե ամեն շաբաթ տեսնում եմ որևէ մեկին, ով ինձ դուր չի գալիս։
30. Ինձ բավականին շատերն են նախանձում։
31. Պահանջում եմ, որ մարդիկ հարգեն իմ իրավունքները։
32. Ինձ տխրեցնում է այն, որ ես քիչ բան եմ անում ծնողներիս համար։
33. Մարդիկ, որոնք միշտ տանջում են Ձեզ, արժանի են, որ շրխկացվի
նրանց քթին։
34. Չարությունից երբեմն մռայլ եմ լինում։
35. Եթե ինձ վերաբերվում են ավելի վատ, քան ես դրան արժանի եմ, ես
չեմ վշտանում։
36. Եթե որևէ մեկը փորձում է ափերից հանել ինձ, ես ուշադրություն չեմ
դարձնում նրա վրա։
37. Չնայած ցույց չեմ տալիս, երբեմն նախանձը կրծում է ինձ։
38. Երբեմն ինձ թվում է, որ ինձ վրա ծիծաղում են։
39. Եթե նույնիսկ բարկանում եմ, չեմ դիմում կոպիտ
արտահայտությունների։
40. Ուզում եմ, որ մեղքերս ներվեն։
41. Հազվադեպ եմ հակահարված տալիս, եթե նույնիսկ ինձ ինչ-որ մեկը
հարվածում է։
42. Նեղանում եմ, երբ ինչ-որ բան իմ ցանկությամբ չի ստացվում։
43. Երբեմն մարդիկ նյարդայնացնում են ինձ իրենց ներկայությամբ։
44. Չկան մարդիկ, որոնց ես իսկապես ատում եմ։
45. Իմ սկզբունքն է. «Երբեք չվստահել ուրիշներին»։
46. Եթե ինչ-որ մեկն ինձ նյարդայնացնում է, պատրաստ եմ ասել այն
ամենը, ինչ մտածում եմ նրա մասին։
47. Շատ եմ անում այնպիսի բաներ, որոնց համար հետո զղջում եմ։
48. Եթե բարկանամ, կարող եմ հարվածել ինչ-որ մեկին։
49. Տասը տարեկանից ինձ մոտ զայրույթի բռնկումներ չեն եղել։

47
50. Հաճախ ինձ պայթելու պատրաստ վառոդի տակառի նման եմ զգում։
51. Եթե իմանային, թե ինչ եմ զգում, ինձ կհամարեին այնպիսի մարդ, որի
հետ դժվար է լեզու գտնել։
52. Միշտ մտածում եմ, թե ինչ թաքնված պատճառներ են ստիպում
մարդկանց հաճելի բաներ անել ինձ համար։
53. Երբ ինձ վրա գոռգոռում են, ի պատասխան՝ ես նույնպես գոռգոռում
եմ։
54. Անհաջողություններն ինձ վշտացնում են։
55. Կռվում եմ ուրիշներից ոչ հաճախ, ոչ էլ հազվադեպ։
56. Կարող եմ հիշել այնպիսի դեպքեր, երբ այնքան չարացած եմ եղել, որ
վերցրել և ձեռքս ընկած առաջին իրը և ջարդել։
57. Երբեմն զգում եմ, որ պատրաստ եմ առաջինը սկսել ծեծկռտուքը։
58. Երբեմն զգում եմ, որ կյանքն իմ նկատմամբ անարդարացի է վարվում։
59. Նախկինում կարծում էի, որ մարդկանց մեծ մասը ճիշտ է խոսում,
բայց այժմ դրան չեմ հավատում։
60. Հայհոյում եմ միայն կատաղությունից։
61. Երբ ճիշտ չեմ վարվում, խիղճս տանջում է։
62. Եթե իրավունքներս պաշտպանելու համար պետք է ֆիզիկական ուժ
գործադրել, ապա ես այդպես էլ անում եմ։
63. Երբեմն զայրույթս արտահայտում եմ սեղանին թխկթխկացնելով։
64. Կոպիտ եմ այն մարդկանց հետ, որոնք ինձ դուր չեն գալիս։
65. Ինձ վնասել ցանկացող թշնամիներ չունեմ։
66. Չեմ կարողանում մարդուն իր տեղը ցույց տալ, եթե նույնիսկ նա դրան
արժանի է։
67. Հաճախ մտածում եմ, որ ճիշտ չեմ ապրում։
68. Գիտեմ մարդկանց, որոնք ընդունակ են ինձ ներքաշել ծեծկռտուքի
մեջ։
69. Չեմ տխրում մանրուքների պատճառով։
70. Հազվադեպ է մտքովս անցնում, որ մարդիկ փորձում են բարկացնել
կամ վիրավորել ինձ։
71. Հաճախ միայն սպառնում եմ՝ չպատրաստվելով իրագործել
սպառնալիքներս:
72. Վերջին ժամանակներս ես տաղտկալի եմ դարձել։

48
73. Վեճի ժամանակ հաճախ ձայնս բարձրացնում եմ։
74. Փորձում եմ թաքցնել մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքս։
75. Ավելի լավ է համաձայնվել ինչ-որ բանի հետ, քան վիճել։

49

You might also like