You are on page 1of 6

Սոցիալական ազդեցություն, 

սոցիալ-հոգեբանական գործընթաց,
որի ժամանակ անձի վարքագծի, զգացմունքների, էմոցիաների կամ
կարծիքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ՝ կախված նրանից, թե
ինչպես են իրեն վերաբերվում այլ մարդիկ, այդ թվում՝ նպատակաուղղված
ազդեցության և մանիպուլյացիայի արդյունքում։ Սոցիալական
ազդեցությունը կարող է ընդունել տարբեր ձևեր, կարող է ընդունվել
հանրային համաձայնության շրջանակներում, հանդես գալ որպես ճնշման
ձև, լինել ենթարկվելու, առաջնորդող ազդեցության, համոզմունքի
պատճառ և արդյունք, ինչպես նաև  հետևանք։

1958 թվականին Հարվարդի համալսարանի հոգեբան Հերբերթ


Քելմանը ի հայտ բերեց և նկարագրեց ազդեցության երեք հիմնական
տեսակները․
 կոնֆորմիզմ՝ թվում է, թե անհատն ընդունում է ուրիշների
կարծիքը, սակայն իրականում պահպանում է իրենը,
 նույնականացում՝ անհատը գտնվում
է հեղինակության ազդեցության տակ,
 Ինտերնալիզացիա (ընդունում)՝ մարդիկ ընդունում են
ազդեցության արդյունքում պարտադրված համոզմունքները և
համաձայնվում ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ։

Կոնֆորմիզմ, երևույթ, երբ անհատները իրենց վերաբերմունքը,


համոզմունքները և վարքագիծը համապատասխանեցնում են խմբի
նորմերին[1]։ Նորմերը թաքնված, յուրահատուկ կանոններ են, որոնք
խումբը տարածում է անհատների վրա, և անհատներն էլ առանջնորդվում
են այդ նորմերով ուրիշների հետ փոխհարաբերությունների ժամանակ։
Կոնֆորմիզմը հիմնականում դրսևորվում է փոքր խմբերում և
հասարակությունում ՝ որպես ամբողջություն, և այդ ազդեցությունը տեղի
է ունենում աննկատ կամ բացահայտ հասարակական ճնշմամբ։
Կոնֆորմիզմը կարող է դրսևորվել ինչպես մարդկանց ներկայությամբ,

1
այնպես էլ երբ անհատը մենակ է։ Օրինակ, մարդիկ հակված են հետևել
սոցիալական նորմերին, երբ նրանք ուտում կամ դիտում են
հեռուստացույց, նույնիսկ երբ մենակ են։ Մարդիկ հաճախ
համաձայնեցնում են իրենց ցանկությունները այն խմբին, ում հետ ունեն
նույն տարիքային, մշակութային կամ կրթական կարգավիճակը։ Դա
հաճախ անվանվում է խմբային մտածողություն։ Խմբային մտածողության
մտային մոդելները ձևավորվում են ինքնախաբեության, հարկադրված
համաձայնեցման, խմբի արժեքների և էթիկայի համապատասխանեցման
միջոցով, որոնք խանգարում են հաճախ իրատեսորեն գնահատել
ուրիշների վարքագծերը։ Կոնֆորմիզմ չցուցաբերելը հանգեցնում է
սոցիալական մերժման վտանգի։ Կոմֆորմիզմը հաճախ ասոցացվում է
դեռահասության և երիտասարդության մշակույթի[2] հետ, սակայն այն
բնորոշ է բոլոր տարիքներին[3]։ Չնայած որ սոցիալական ճնշումները
դիտարկվում են բացասականորեն, կոնֆորմիզմը կարող է ունենալ լավ
կամ վատ արդյունք կախված իրավիճակից։ Կոմֆորմիզմը կարող է
դիտարկվել որպես շահավետ, դրական, եթե ուղին ընթանում է ճիշտ
ճանապարհով[4]։ Շրջապատող միջավայրի հետ ճիշտ
փոխհարաբերության համար, համապատասխանաբար, վաղ տարիքից
երեխաները սովորում և ընդունում են վարքի համապատասխան ձևեր,
որոնք տվյալ հասարակությունում անհրաժեշտ են ճիշտ
փոխազդեցության և զարգացման համար [5]: Կոնֆորմիզմը ազդում է
սոցիալական նորմերի ձևավորման և պահպանման վրա, և օգնում է
հասարակություններին գործել սահուն և կանխատեսել չգրված
օրենքներով առաջնորդվող վարքագծերը։ Այս առումով այն ընկալվում է
դրական ուժ, որը կանխում է կործանիչ և վտանգավոր
գործողությունները։ Քանի որ կոնֆորմիզմը խմբային երևույթ է,
գործոնները ինչպիսիք են խմբի մեծությունը, միաբանությունը,
համախմբվածությունը, կարգավիճակը, ընդհանուր նպատակը և
հասարակական կարծիքը օգնում են չափելու անձի ցուցաբերած
կոնֆորմիզի մակարդակը։
Տարբերակում են կոնֆորմիզի երկու տեսակ՝

2
 Ներքին, որի դեպքում անձը վերանայում է իր
դիրքորոշումները, աշխարհայացքը։
 Արտաքին, որի դեպքում անձը խուսափում է հասարակության
ընդդիմանալուց։ Այս դեպքում բացակայում է ներքին ընդունումը և
դիրքորոշումը։ Ըստ էության, հենց արտաքին, վարքային մակարդակում է
դրսևորվում կոնֆորմիզը, ոչ թե անձնային։
Գ. Կելմենովն առանձնացնում է կոնֆորմիզի վարքի 3 ձև, որոնք
որակապես տարբերվում են միմյանցից։ Այդ ձերն են ենթարկումը,
նույնականացումը, ներքնայնացումը։
 Ենթարկումը ենթադրում է ազդեցության միայն արտաքին
ընդունում, որի տևողությունը սահմանափակվում է իրավիճակի աղբյուրի
ազդեցությամբ, և անձի տեսակետը մնում է անփոփոխ։
 Նույնականացումը ունի երկու տարատեսակ՝ դասական և
փոխադարձ-դերային հարաբերությունների ձևում նույնականացում։
o Դասական նույնականացման դեպքում անհատը փորձում է
ընդօրինակել ազդեցություն գործողին՝ նրա նկատմամբ ունենալով
համակրանք, և ցանկալի գծերի առկայություն դրանց յուրացման համար։
o Փոխադարձ-դերային հարաբերությունների դեպքում
յուրաքանչյուր մասնակից մյուսից սպասում է որոշակի վարքի, և
յուրաքանչյուրը փորձում է արդարացնել մյուս մասնակցի սպասելիքները։
Կարծիքները, որոնք ընդունվել են նույնականացման միջոցով չեն
ինտեգրվում անձի ամբողջ արժեհամակարգի մեջ, այլ ավելի շուտ
մեկուսացված են նրանից։ Այդպիսի նույնականացումը բնորոշ է
սոցիալական ազդեցության երրորդ մակարդակին՝ ներքնայնացմանը։
 Ներքնայնացումը ենթադրում է տեսակետների համընկնում՝
մասնակի կամ ամբողջապես, որն արտահայտվում է առանձին անձի կամ
խմբի կոնկրետ արժեքային համակարգով։ Ներքնայնացման գործընթացի
շնորհիվ խմբի անդամների վարքը մնում է անկախ արտաքին
պայմաններից]։
Գ. Սոնգին իր գործընկերների հետ կոնֆորմիզմը բաժանում են
ռացիոնալի և իռացիոնալի՝

3
 Ռացիոնալ կոնֆորմիզմը ենթադրում է վարք, որի ժամանակ
մարդն առաջնորդվում է որոշակի դատողություններով,
պատճառաբանություններով։ Այն տեղի է ունենում ազդեցության
արդյունքում, որը կիրառվել է այլ մարդու վարքում կամ վերաբերմունքում,
և որը ներառում է համընկում (abidance), համաձայնում (compliance) և
ենթարկում (obedience):
 Իռացիոնալ կոնֆորմիզմը, վարք է, որը սուբյեկտը
ցուցաբերում է, երբ ուրիշի վարքի կամ վերաբերմունքի ազդեցության
արդյունքում անձը գտնվում է ինտուիտիվ, բնազդային պրոցեսների
ազդեցության ներքո։

Նույնականացումն ընկած է այլ մարդկանց կամ նրանց խմբին


նմանվելու, կարևոր որակներ ձեռք բերելու ձգտման հիմքում։ Այդ ձևով
այն դրսևորվում է դեռևս մանկության տարիներին և աստիճանաբար
զարգանում է՝ պարզ ընդօրինակումից հասնելով առավել բարդ,
արդյունավետ և սուբյեկտիվորեն վերահսկելի ձևերի։ Իդենտիֆիկացիան
նպաստում է այլ մարդու կամ մարդկանց խմբի հետ խորը հուզական կապ
ստեղծելուն, նրանց հետ միավորվելուն և ամբողջի մասը կազմելուն։
Այդպիսով կարող են յուրացվել ոչ միայն բնավորության առանձին գծեր,
այլև նորմեր, արժեքներ, որոնք դրսևորվում են կոնֆորմիզմի տեսքով։
Իդենտիֆիկացիայի հարմարվողական ուժը կարող է էականորեն
տատանվել՝ կախված այն բանից, թե ով և երբ է ընտրվել որպես
իդենտիֆիկացիայի օբյեկտ։ Նույնականացումը, որը կյանքի մի փուլում
օգնում է սոցիալականացմանը, մեկ ուրիշ փուլում կարող է խանգարել։
Օրինակ՝ եթե դպրոցական տարիներին կռվարար դասընկերոջ հետ
նույնականացումը կարող է բարձրացնել սոցիալական կարգավիճակը,
ապա ավելի հասուն տարիքում հավանական է հակառակ ազդեցությունը։
Գիտակցված և չգիտակցված իդենտիֆիկացիան կարող է
հնարավորություն տալ իրեն դնել այլ անձի տեղում, ընկալել նրա
հոգեվիճակը, վարքագիծը, ինչը հանգեցնում է խորը հասկացման։

4
Հոգեբանության մեջ ինտերնալիզացիա կամ ինտերիորիզացիա
(լատ.՝ interior ՝ ներքին, ֆր.՝ intériorisation ՝ դրսից ներս
անցում, անգլ.՝ interiorization (inter-nalization), գերմ.՝ nteriorisation) է անվանվում
փոխակերպման գործընթացը, որի ժամանակ արտաքին իրական
գործողությունները, առարկաների հատկությունները, սոցիալական
շփման ձևերը, հասարակական կարգերի, արժեքների, համոզմունքների,
պատկերացումների և այլնի անհատական յուրացման ճանապարհով,
փոխակերպվում են անհատի ներքին կայուն հատկությունների։
Հոգեվերլուծության սովորույթի համաձայն՝ ինտերնալիզացիան
ընկալվում է որպես մի մեխանիզմ, որի հետևանքով արտաքին աշխարհի
օբյեկտները ստանում են հոգեբանական մշտական ներկայացուցչություն,
այսինքն՝ ընկալումները վերածվում են պատկերների, որոնք ձևավորում
են մեր հոգեբանությունը։ Այսպիսով՝ ինտերնալիզացիա և
ինտերիորիզացիա հասկացությունները մոտ են իրար։ Այս
կապակցությամբ Ա. Վ. Սերին փաստարկավորված տեսակետ է հայտնում
այն մասին, որ ինտերնալիզացիան ավելի բարդ մեխանիզմ է, որը
ենթադրում է շրջակա աշխարհի գիտակցված և ակտիվ ընկալում, ինչպես
նաև սեփական գործունեության մեջ ընդունված կարգերի և արժեքների
վերարտադրում։
Անհատի արժեքային կողմնորոշման համակարգի զարգացման մեր
մոդելի մեջ առանձնանում են երեք հիմնական գործընթացներ՝
ադապտացիա (հարմարվողականություն), սոցիալիզացիա
(սոցիալականացում) և ինդիվիդուալիզացիա (անհատականացում)։ Այս
գործընթացները, հաջորդաբար առաջանալով սահմանված կարգով և
կրկնվելով անհատի զարգացման հաջորդ փուլում, հետագայում
ընթանում են միաժամանակ։ Այս գործընթացներից յուրաքանչյուրն ունի
երկակի բնույթ՝ արժեքների ձևավորման վրա անհատի և միջավայրի
ազդեցությունն իր մակարդակով արտահայտող և համապատասխանող
զույգ մեխանիզմների (ասիմիլյացիա և ակոմոդացիա, ինդենտիֆիկացիա

5
և օտարացում, ինտերնալիզացիա և էքստերնալիզացիա)
գործողությունների միջոցով իրականացվող։

You might also like