You are on page 1of 1

Մխիթարյան Սուսաննա

Ավան, Սայաթ-Նովա 4
Երևան 0060
Էլ.հասցե` susi.mkhitaryan_18@mail.ru
Հեռախոս`+37496198909

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն


Հասցե`19-21 պողոտա- Բոսքետ- 75007 Փարիզ- Ֆրանսիա
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Հասցե`42 Թումանյան Փողոց, Երևան 002-Հայաստան
Հեռախոս`+37411200150

Մոտիվացիոն նամակ

Հարգելի Տիկին, Պարոն


Ձեզ գրում եմ Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների
ֆակուլտետում անցկացվող մեկշաբաթյա դասընթացներին մասնակցելու համար:
Այժմ սովորում եմ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի
Կրթության և Մասնագիտական Մանկավարժության ֆակուլտետի ֆրանսերեն և
գրականություն բաժնի 3-րդ կուրսում: Ընտրել եմ մանկավարժություն
մասնագիտությունը, քանի որ սիրում եմ աշխատել երեխաների հետ, օգնել նրանց և
կրթել, ինչպես նաև պաշտում եմ ֆրանսերենը , այն իսկապես սիրո լեզու է:

Շարժունության ծրագրին մասնակցելու հիմնական դրդապատճառը


մասնագիտական գիտելիքների խորացումն է, քանի որ, ես, լինելով ապագա
մանկավարժ, պետք է կրթվեմ և զարգանամ թե ՛ ուսուցողական, և թե ՛ քաղաքական
ու մշակութային գիտելիքներով: Ինչպես նաև, բացի լեզվի հանդեպ տածած մեծ սերը,
հետաքրքրված եմ ֆրանկոֆոնիայի միջազգային հարաբերությունների և խնդիրների
վերաբերյալ դասընթացներով և ծրագրերով:

Այս շարժունության ծրագիրն ընկալում եմ որպես ֆրանսերենի


կատարելագործման, բանավոր և գրավոր խոսքի բարելավման,քաղաքական և
մշակութային գիտելիքների ձեռք բերման հոյակապ հնարավորություն, որն ինձ
կօգնի և կուղեկցի իմ հետագա ուսուցման և մասնագիտացման ընթացքում: Ինձ
համար յուրաքանչյուր գիտելիք, դասընթաց և սեմինար, կապված ֆրանսերենի և
Ֆրանկոֆոնիայի հետ, իմ փոքր քայլերն են` դեպի այն ապագան, որի մասին միշտ եմ
երազել` լինել կրթված, զարգացած և ունենալ գիտելիքների, հմտությունների և
կարողությունների մեծ պաշար :
Շնորհակալություն եմ հայտնում իմ դիմումը կարդալու համար: Ես անհամբեր
կսպասեմ ձեր արձագանքին:

Հարգանքներով`
Սուսաննա Մխիթարյան 28.09.22

You might also like