You are on page 1of 5

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ - ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ


ԴԱՍԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ - ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ,
ՆՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸՙ
Հիշողությունն առանձնահատուկ տեղ է գրավում հոգեկանի ճանաչողական պրոցեսների
շարքում: Հիշողություն ասելով` հասկանում ենք նախկին փորձի տպավորում, մտապահում,
պահպանում, հետագա ճանաչում և վերարտադրում: Հիշողության մեջ արտացոլվում է մարդու
անցյալի փորձը:
Մարդն ավելի լավ մտապահում է այն, ինչն իր համար մեծ կարևորություն ունի:
Հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և
հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և
նույնիսկ որոշ տեխնիկական սարքեր, օրինակ` համակարգիչները:
Մարդու հիշողությունը չապազանց բարդ երևույթ է. Այն ունի մի շարք հստակորեն
տարբերակվող գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը
ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում: Ինչ էլ կատարելիս լինի մարդը, նա
միշտ այս կամ այն չափով, գիտակցորեն թե ենթագիտակցորեն, օգտագործում է իր
հիշողության մեջ պահված գիտելիքների տարբեր բաժիններ:
Եթե ընկալված ինֆորմացիան գոնե կարճ ժամանակով մեր հոգեկանում չմնար, մենք չէինք
կարողանա հասկանալ մեզ ուղղված խոսքը կամ կարդացած տեքստում պարունակվող միտքը.
ոչ մի ամբողջական ընկալում չէինք ունենա:
Հիշողության գործընթացներում օգտագործվող հիմնական հոգեբանական <<նյութը>>
կազմում են մտապատկերները:
Մտապատկերը հոգեկան պատկերների այն տեսակն է, որը գիտակցության ոլորտում առաջ է
գալիս համապատասխան առարկայի երևույթի, իրադրության բացակայության
պայմաններում: Օրինակ, մենք ծանոթանում ենք որևէ մարդու հետ, դիտում ենք նրա
արտաքինը, այնուհետև անցնում է որոշ ժամանակ և վերհիշում ենք նրան. այդ մարդու
պատկերը հայտնվում է մեր գիտակցության մեջ, թեև մարդն ինքն բացակայում է:
Որևէ օրինակի նկարագրում ___________________________________________________________
_____________________________________________________________________________________
Հոգեկան պատկերների տեսակները հետևյալն են՝
1.   Հիշողության մտապատկերներ
2. Երևակայության մտապատկերներ
3. Երազային մտապատկերներ
4. Հալյուցինացիաներ
5. Պատրանքներ
6. Հաջորդական պատկերներ
Հիշողության մտապատկերները նախկին ընկալումների անփոփոխ կամ վերակառուցված
վերարտադրություններն են: Հիշողության միևնույն մտապատկեր մի դեպքում կարող է
վերարտադրվել շատ աղոտ, այլ դեպքերում` պայծառ և հստակորեն: 
Երևակայության մտապատկերները կազմված են հիշողության մտապատկերների տարրերից,
բայց նոր ձևով զուգորդված: Սովորական պայմաններում և հիշողության, և երևակայության
մտապատկերները տեղորոշվում են մեր հոգեկան աշխարհում: Եթե մարդը հիշում է իր
ծանոթներից մեկին, երբ վերջինս ներկա իրադրության մեջ բացակայում է, ապա նա
գիտակցում է կամ առանց իրեն հաշիվ տալու զգում, որ այժմ իր մտավոր հայացքի առջև
հայտնված պատկերն իր ներհոգեկան աշխարհի մի մասն է, որ իր ծանոթը ներկա չէ:
Երազային մտապատկերները առաջ են գալիս քնած մարդու հոգեկանում, հատկապես քնի
պարադոքսալ փուլերում: Թեև դրանք էլ կամ հիշողության մտապատկերներ են, կամ
երևակայության աշխատանքի արդյունքներ, այնուամենայնիվ ունեն մի շատ կարևոր
յուրահատկություն, որով տարբերվում են դրանցից: Դա այն է, որ երազ տեսնողին, երազը
տեսնելու ընթացքում իր մտապատկերների հոսքը իրականություն է թվում:
Հալյուցինացիաները առաջ են գալիս, երբ մարդն արթուն է. նրա հայացքի առջև հանդես է
գալիս պատկեր, որն ունի ներքին բնույթ ու տեղորոշում, բայց մարդուն թվում է, թե դա
իրական առարկայի անմիջական ընկալման արդյունքն է: Հալյուցինացիաները ծագում են
ինքնաբերաբար և լինում են ոչ միայն տեսողական, այլև լսողական, հոտառական, համի,
շոշափման: Լսողական հալյուցինացիան այն մտապատկերն է, երբ մարդը լսում է ձայներ,
բայց իրականում դրանք իր շրջապատում չկան: Օրինակ, որևէ մեկին փողոցով անցնելիս
կարող է թվալ, թե տվեցին իր անունը, մինչդեռ իրականում նրան ոչ ոք չի կանչել: Դրանք
դրական հալյուցինացիաներն են, բայց կան նաև բացասական հալյուցինացիաներ: Կյանքում
այս երևույթը երբեմն հանդիպում է նաև հոգեպես միանգամայն առողջ մարդկանց
հոգեկանում, օրինակ, գեհոգնած վիճակում:
Պատրանքները հոգեկան այն պատկերներն են, որոնք առաջ են գալիս որոշակի առարկաներ
ընկալելիս և դրանց պատկերների աղճատումներն են: Պատրանքային պատկերները
տեղորոշվում են անձից դուրս, շատ ցայտուն են և մարդիկ առանց հատուկ
բացատրությունների և զննումների չեն կարողանում գիտակցել, իրենց ունեցած հոգեկան
պատկերը իրականության ճիշտ արտացոլումը չէ: Օրինակ, գիշերը ճանապարհ գնալիս
հեռվից հազիվ նշմարվող ծառը կարող է մարդ թվալ:
Հաջորդական պատկերներն այն մտապատկերներն են, որոնք մարդու գիտակցության մեջ
առաջ են գալիս, երբ որևէ առարկայի  նայելուց հետո հայացքը տեղափոխում են սպիտակ
էկրանի կամ պատի վրա:
Զուգորդություններ
Առարկաներն ու երևույթները բնության մեջ հանդես են գալիս ու ըմբռնվում են ոչ միայն
իրարից անջատ և մեկուսացված, այլ միմյանց հետ կապված, խմբերով կամ շարքերով: Տարբեր
զգայարանների օգնությամբ ընկալվող պատկերները գլխուղեղի համադրական աշխատանքի
շնորհիվ կապվում են միմյանց և հիշողության մեջ պահպանվում են միասին, որը և
հնարավորություն է տալիս հետագայում դրանք գիտակցության ոլորտում վերարտադրել
զուգորդված ձևով:
Հիշողության հիմնական տեսակները
Ըստ ծագման՝ հիշողությունը լինում ֆիլոգենետիկական և օնտոգենետիկական:
է
Ֆիլոգենետիկական հիշողության մեջ մտնում է այն ինֆորմացիան, որ մարդը ժառանգական
մեխանիզմների միջոցով ստանում է իր ծնողներից: Հիշողության այս տեսակը ծածկագրված է
գեներում (օրգանիզմի գենոտիպում) և պայմանավորված է վարքի բնածին մեխանիզմներով:
Օնտոգենետիկական հիշողության բովանդակությունը մարդը ձեռք է բերում իր անհատական՝
օնտոգենետիկ զարգացման ընթացքում: Հիշողության այս ոլորտում պահվում են կյանքի
առաջին օրվանից մինչև մահ ձեռք բերվող գիտելիքները: Հիշողության տեսությունների մեջ կան
մի քանի հիմնական մոտեցումներ: Հիշողության տեսակներն առանձնացնելու համար առավել
ընդհանուր հիմք է հիշողության բնութագրերի պայմանավորվածությունը մտապահման և
պահպանման գործունեության առանձնահատկություններով: Հիշողության տեսակները
բաժանվում են երեք հիմնական ցուցանիշների:

Հիշողության հիմնական
տեսակների դասակարգումը
ըստ հոգեկան ըստ գործունեության ըստ նյութի
ակտիվության նպատակների պահպանման
բնույթի բնույթի տևողության

կարճատև,
Շարժողական, կամածին, երկարատև,
հուզական ոչ կամածին օպերատիվ
պատկերավոր,
բառատրամաբանական
Ոչ կամածին և կամածին հիշողություն
  Արթուն և գիտակցական վիճակում գտնվող մարդը միշտ ակտիվ է: Բայց միշտ չէ, որ նրա
հոգեկան ակտիվությունը ընդունում է նպատակասլաց գործունեության ձև: Նույնիսկ այն
դեպքում, երբ ակտիվ մարդն իր առջև տեսածը, լսածը կամ շոշափելիքով ու այլ
զգայարաններով ընկալածը մտապահելու նպատակ չի դնում, այնուամենայնիվ նրա
հիշողությունը գործում և տպավորում է զգալի քանակությամբ ինֆորմացիա:
Հիշողության այն տեսակը, որի դեպքում մարդն իր առջև գիտակցորեն մտապահելու,
հիշողության մեջ ընկալածը պահպանելու և վերարտադրելու նպատակ չի դնում, կոչվում է ոչ
կամածին հիշողություն: Իսկ այն դեպքում, երբ այդպիսի նպատակ է դրվում, կոչվում է
կամածին հիշողություն:
Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի
իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին հիշողությունն է:
Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝
Կարճատև հիշողություն ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտապահելու և
վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերարտադրումը տևում է մի քանի վայրկյան:
Երկարատև/ տևական/ երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան
պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:
Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց
օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող
գործողությունների և գործառնությունների կատարումը: Օպերատիվ հիշողության ծավալը,
ինչպես և նրանում ինֆորմացիայի գտնվելու ժամանակահատվածը, զգալիորոն ավելի մեծ են,
քան կարճատև հիշողության համապատասխան ցուցանիշները: Ինֆորմացիան այստեղ կարող
է մնալ մի քանի ժամ, որից հետո, կարճատև հիշողությունից եկող նոր ինֆորմացիային տեղ
տալու համար, անցնել տևական հիշողության մեջ:
Յուրաքանչյուր մարդու կյանքում որոշակի տեղ են գրավում և շարժումները, և
մտապատկերների հետ կատարվող գործողությունները, և հույզերը, և այն իմացական
գործողությունները, որոնք իրագործվում են խոսքի օգնությամբ:
Ըստ հոգեկան ակտիվության բնույթի լինում են՝
Շարժողական  հիշողությունը, որն անհատի կողմից իր իսկ կատարած շարժումներն ու դրանց
համակարգերը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու երևույթն է:
Պատկերավոր  հիշողություն դեպքում ինֆորմացիան մտապահվում և վերարտադրվում է
մտապատկերների միջոցով- տեսողական, հոտառական, լսողական…:
Հուզական  հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրումն է:
Խոսքային տրամաբանական կամ սիմվոլիկ  հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով
արտահայտված ինֆորմացիայիմտապահումն ու վերարտադրումն է
Հիշողության գործընթացները
  Մտապահում
Հիշողության գործընթացը սկսում է մտապահումից` հոգեկանում նոր ինֆորմացիան
ընդունելու, <<տեղավորելու>>, նախկինում ձեռք բերված գիտելիքների հետ կապելու
գործընթացից: Մարդը մտապահում է պատկերներ, բառեր, մտքեր, վարքի զանազան ձևեր,
նույնիսկ հուզական վիճակներն ու ապրումները:
Պահպանում
Հիշողության պահպանման, նրա նյութական հիմքերի ու մեխանիզմների մասին գոյություն
ունեն մի շարք <<տեսություններ>>:
Գիտելիքների և տպավորությունների պահպանման և ուղեղային տեղորոշման մասին
պատկերացումները կոնկրետացվում են այն տվյալների օգնությամբ որոնք վկայում են, որ
գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի միջև էական տարբերություններ կան: Եթե մարդն աջլիկ է,
ապա խոսքային նոր ինֆորմացիան պահպանվում է նրա գլխուղեղի ձախ կիսագնդում:
Վերարտադրություն
Հիշողության մեջ մտապահված գիտելիքներն անհրաժեշտ են ընթացիկ գործունեությունը
կատարելու, կյանքի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար: Անհրաժեշտության
դեպքում այդ գիտելիքները պետք է կրկին ակտիվ, գործուն վիճակի մեջ դրվեն, պետք է
վերադարձվեն օպերատիվ հիշողության մակարդակ:
Հարց
1.Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց հիշողության:
Առաջադրանք: Պատկերել որևէ առարկա, երևույթ մտապահման միջոցով:

You might also like