You are on page 1of 2

Գործունեությունը ընդհանուր նպատակով միավորված և որոշակի հասարակական

ֆունկցիա կատարող գործողությունների ամբողջություն է։ Գործունեությունը


որոշում է անձի կյանքի ուղին։Հոգեկանի և գործունեության միջև գոյություն ունի
բարդ հարաբերակցություն։Մի կողմւց հոգեկանը ձևավորվում է և հանդես է գալիս
գործունեության մեջ,իսկ մյուս կողմից հոգեկանը կարգավորում է գործունեությունը։
Գիտակցության և անձի զարգացման ասպարեզում գործունեության ձևավորող դերը
կարելի է հետազոտել,համեմաատելով պրակտիկայի տարբեր բնագավառներում
աշխատող մարդկանց առանձնահատկությունները։ԵՎ պատահական չէ,որ
գոյություն ունեն հոգեբանության տարբեր ճյուղեր,որոնք ուսումնաաիրում են
գործունեության և իր’ աշխատանքի տարբեր բնագավառներում աշխատող
անհատի առանձնահատկությունները։ Մարդը գործունեության մեջ հանդես է
գալիս իբրև անհատ,որ շարժվում է որոշակի դրդապատճառներով և հետապնդում է
որևէ նպատակ։Հոգեբանորեն դրդապաճառ նշանակում է գործունեության
նկատմամբ մարդու հակումները։Դրդապաճառները կարող են լինել
գիտելիքները,զգացմունքները,պահանջմունքները,որոնք մարդուն ստիպում են
հասնելու նպատակին։Նպատակը օբեկտն է,որին ուղղված է մարդու
գործունեությունը։ Գործունեությունն առաջացնում է
հոգնածություն։Հոգնածությունը գործունեության ընթացքում աշխատող օրգանի
կամ ամբողջ օրգանիզմի բնական ուժասպառությունն է։ Տարբերում են
օնտոգենեզում մեկը մյուսին փոխարինող գործունեության երեք
տեսակ`խաղ,ուսուցում ,աշխատանք։Մարդու գործունեության հիմնական տեսակը
աշխատանքն է։Աշխատանքը,որպես ստեղծագործության վերջնական
հետևանք,միշտ հասարակական նշանակություն ունեցող գործունեության արդյունք
է։Դա կարող է լինել դաշտերի աաշխատավորների աճեցրած բերքը,գիտնականի
գիտական հայտնագործությունը։Խաղը չի ստեղծում հասարակական
նշանակություն ունեցող արդյունք։Ուսուցումը լինելով աշխատանքի նկատմամբ
անմիջական նախապատրաստականա փուլ,միայն մասնագիտությանը
տիրապետելու վերջին օղակում է կապվում նյութական արժեքների ստեղծման հետ։
Աշխատանքային գործունեությունն ընթանում է որոշակի պարտադիր
ձևերում։Խաղն ունի ազատ կացզմակերպական կառուցվածք։Ոչ ոք երեխային չի
ստիպում ասենք ժամը տասւց տասնմեկն խաղաշ տիկնիկիով կամ
մեքենայով։Այսպիսով գործունեությունը մարդու ներքին (հոգեկան) և արտաքին
(ֆիզիկական ) ակտիվությունն է,որն իրականացվում է գիտակցված նպատակով։
Մարդու գործունեությունն ունի արտաքին և ներքին կողմեր։Արտաքին կողմն
առարկայական գործունեությունն է(ինչ որ բան կառուցել,նկարել)։Մենք դրանք
տեսնում ենք,հիշում,յուրացնում գործողություններըև դրանց կատարումը,դրանք
մեր գլխուղեղում մոդելավորելով։Մտովի տեսնում ենք դրա արդյունքը(աղջիկը
մտովի պատկերացնում է,որ մոր պես տորթ է թխում)Այսինքն մոր կատարած
առարկայական գործողությունն տեղափոխվում է աղջկա ներքին,հոգեկան պլանև
նա մտովի կաատարում է այն,ինչ որ մայրը։ Այսպիսի անցումն
առարկայական գործողություններից դեպի ներքին գործունեություն հոգեբանության
մեջ կոչվում է ինտերիորիզացիա (ներքնայնացում),որը բառացիորեն նշանակում է
ներքին վերափոխում։ Իսկ երբ այդ նույն աղջիկն գլխուղեղում ձևավորված տորթն
ուցում է իրականություն դարցնել,ապա նա իր ներքին հոգեկան գործունեությունն
դարցնում է արտաքին առարկայական։Այս անցումն էլ կոչվում է
էքստերիցազացիա։Քանի որ հոգեկանը անընդհատ ցարգացման մեջ է,անկախ
տարիքային շրջաններից ,ապա մենք անընդհատ իրականացնում ենք
ինտերիորիցացիա և էքստեիրիորիզացիա։Դրանց շնորհիվ ձևավորվում և
զարգգանում է մեր հոգեկանը և ակտիվությունը։ Запорожкц А.В. Развитие
произвольних движений,М. АПН РСФСР,1960. Кабанова_Меллер
Е.Н психолргия знанией и навики у школьника.М изд-во АПН РСФСР,1959.
ЛОМОВ Б. Ф Формиреаювание графических знанией и навыков ученика М изд-во
АПН РСФСР1959. Рубиштейн С Л Основи обшей психологии ,изд2 Սերգեյ
Արզումանյան` Հոգեբանություն

You might also like