You are on page 1of 18

1.

Ներկայացնել ուսուցչի գործառույթները

Ինչպես ցանկացած մարդկային գործունեություն, այնպես էլ մանկավարժականը`


կարիք ունի կառուցվածքային և գործառութային համալիր վերլուծության:
Մանկավարժական գործունեությունը իբրև կառավարման գործունեություն` ունի
իր նպատակները, շարժառիթները, դրդապատճառները, տարաբնույթ
գործողությունները, գործառույթները, գործունեություն իրականացնելու
պայմանները, եղանակները, միջոցները, օբյեկտիվ և սուբյեկտիվ ազդեցության
գործոնները: Որակյալ կրթության ապահովումը հասարակության առաջնահերթ
խնդիրներից է: Այսօր ժամանակակից դպրոցին հասարակությունը առաջարկում է
նոր պահանջներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են որոշակի
պայմաններ և որակյալ ուսուցիչներ:
Ուսուցչի աշխատանքը ստեղծագործական է  և այդ պատճառով չունի
գիտականորեն հիմնավորված նորմատիվներ: Տվյալ մասնագիտուրյունն ինչ որ
չափով կապված է`
1) ոչ ավտոմատացված գործողուրյունների,
2) նոր հակազդեցությունների առաջացման հնարավորության,
3) ստեղծագործական մտահղացման բացակայության,
4) երեխայի հոգեֆիզիկական մեխանիզմներին առաջադրվող պահանջների,
5) գործողությունների բարդության հետ և այլն:
Մանկավարժի գորժունեությունն ինչ-որ չափով ընթանում է անորոշության
պայմաններում, կապված` ոչ չափորոշված գործառույթների կատարման հետ, որը
պահանջում է ինքնատիպ որոշումների կայացում սահմանված տվյալ
ժամանակահատվածում: Մանկավարժական գործունեությունը կարելի է
դիտարկել որպես մանկավարժորեն նպատակահարմար գործողությունների
հաջորդականություն, որոշակի հանձնարարականների, և ինչ որ
սահմանափակումների կատարման պայմաններում: Մանկավարժական
խնդիրները պետք է լուծվեն որոշակի ժամանակում, որոշակի սկզբունքների և
կանոնների պահպանմամբ:
Մանկավարժական գործունեության հիմնական առանձնահատկությունները
դրսևորվում են ուսուցչի աշխատանքի միջոցներում և մանկավարժական
օբյեկտներում: Ուսուցչի աշխատանքի օբյեկտը աշակերտի անձն է, նրա
գործունեթյան արդյունքները նյութականանում են այլ մարդու հոգեկան
կերպարում` նրա գիտելիքներում, կարողություններում, հմտություններում, նրա
բնավորության և կամային գծերում: Բացի այդ, մանկավարժի գործունեությն
վերջնական արդյունքները չի կարելի ակնթարթորեն որոշել, դրանք
արտահայտվում են բավականին ուշ հետաձգված են ժամանակում, ունեն
ռեֆլեքսիվ բնույթ:
Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերացնել այն խոչընդոտները, որոնց
հանդիպում են աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում։ Հզոր
ծրագրերն ու Համացանցը փոխում են գիտելիքներ ձեռք բերելու մեր ուղիներն ու
հնարավորությունները: Դասավանդման և ուսուցման նորարարական
եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու
գործելակերպը: Ավելին, տեխնոլոգիաներն ուսանողներին նոր պահանջներ են
ներկայացնում. հիմնական կարողություններից բացի, նրանք պետք է ունենան 21–
րդ դարում պահանջվող բոլոր հմտությունները՝ համագործակցության,
հաղորդակցման և տեղեկատվական կառավարման կարողություններ, ինչպես
նաև նրանց պետք է հասանելի լինեն ուսմանն օժանդակող այն բոլոր միջոցները,
որոնք հնարավոր են դարձնում այդ կարողությունների օգտագործումը:
Մանկավարժի գործառույթները բազմազան են, սակայն դրանցից կարելի
առանձնացնել երեք հիմնականը` ուսուցանող, դաստիարակող և
հասարակամանկավարժական: Ուսուցիչը նախևառաջ սովորեցնում է, այսինքն`
օգնում է երեխաներին տիրապետել մարդկային փորձին,գիտելիքներին,ինչպես
նաև դրանց ձեռք բերման միջոցներին, ուսումնական աշխատանքի հնարներին և
մեթոդներին: Երեխայի անհատական կազմավորումը տեղի է ունենում ուսուցման
ընթացքում և նրանից դուրս: Ուսումնական գործնթացի կազմակերպումը,
երեխայի և ուսուցչի շփումը, վերջինիս անհատականությունը, դաստիարակչական
աշխատանքը` այդ ամնը նպաստում է դպրոցականի մեջ որոշակի գծերի
ձևավորմանը, անհատականության զարգացմանը, այսինքն, իրականանում է
դաստիարակչական գործառույթը:
Մանկավարժական բոլոր գործառույթները փոխկապակցված են: Դրանք
անընդհատ բարդացվում են: Անվանած երեք հիմնականին ավելանում են նաև
մեթոդական, ինքնակրթական, հետազոտական:
Մանկավարժի սոցիալական կոչումը,նրա գործառույթները հիմնականում
որոշվում են նրա աշխատանքի առանձնահատկությունները: Մանկավարժի փոքր
սխալը կարող է ազդել մարդկանց բախտի վրա:
Մանկավարժական գործառույթների առանձնահատկությունն այն է,որ այն
իրականանում է ուսուցչի և աշակակերտի փոխգործունեության միջոցով: Այդ
փոխդործունեության բնուկթը որոշվում է նախևառաջ ուսուցչի միջոցով:
Փոխգործունեության լավագույն տեսակ է համարվում համագործունեությունը,
որը ենթադրում է իրավահավասար, միմյանց հարգող գործընկերների
դիրքորոշում:
Լրացուցիչ էս երեխեք-
ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ուսուցչի մասնագիտությունը հնագույն, կարևոր և հասարակության մեջ հարգանք
վայելող մասնագիտություն է: Մանկավարժական գործունեության
առանձնահատկություններից մեկը  աշխատանքային արդյունքի կախվածությունն
է աշխատակցի անձից: Դեռ մեծն Կ.Դ.Ուշինսկին գրել է, որ ձևավորվում է
անհատով, բնավորությունը` բնավորությունով: Ուսուցչի անձը, նրա առանձին
որակները պրոեկտվում են նրա հարյուրավոր աշակերտներով: Դա վերաբերվում
է ինչպես մանկավարժի արժանիքներին, այնպես էլ նրա թերություններին:
Ուսուցչի աշխատանքի բնորոշ գծերից է նրա բարձրաստիճան զբաղվածությունը:
Բանը այն է, որ մանկավարժի համար դժվար է կտրվել իր մանկավարժական
գործունեությունից անգամ դպրոցից դուրս: Եվ որոշել, թե որտեղ է աշխատանքը,
որտեղ հանգիստը այնքան էլ հեշտ չէ:
Գերմանացի մանկավարժ Ա.Դիստերվեգը գրել է, որ ուսուցիչը կարող է
սովորեցնել ուրիշներին մինչև այն ժամանակ, քանի դեռ նա ինքն է սովորում:
Հետևաբար, մանկավարժի մեծ զբաղվածությունը նախևառաջ կապված է ինքն իր
վրա անընդհատ աշխատելու, մասնագիտորեն աճելու, առաջ շարժվելու
անհրաժեշտությամբ: Այդ իսկ պատճառով ինքնահանգստությունը ուսուցչին
հակացուցված է:
Յուրաքանչյուր դասարան անկրկնելի է և յարաքանչյուր դաս մի
ստեղծագործություն է: Եվ դասի ժամանակ, և դաստիարակչական աշխատանք
կատարելիս ուսուցիչը ստիպված է ամեն օր մի շարք մանկավարժական խնդիրներ
լուծել: Յուրաքանչյուր իրավիճակում մանկավարժը բախվում է աշակերտների
չկրկնվող անհատականությունների հետ:
Ստեղծագործական պոտենցիալով պայմանավորված ուսուցչի
մասնագիտությունը կարելի է համեմատել նկարչի, դերասանի, քանդակագործի
մանկավարժութունների հետ:

2) Մանկավարժական մասնագիտությունն այլ մասնագիտությունների


միջավայրում
Ե.Ա. Կլիմովի հետազոտությունները հնարավորություն են տալիս դրանք
դասակարգել ըստ աշխատանքի առարկայի, նրա նպատակի, գործունեության
բնույթի, աշխատանքի գործիքների և պայմանների: 
Ըստ աշխատանքի առարկայի բոլոր մասնագիտությունները տարաբաժանվում են.
Բնություն, Տեխնիկա, Նշաններ, գեղարվեստական կերպարներ, Մարդկային
փոխհարաբերություններ:  Ե.Ա. Կլիմովն առանձնացնում է մասնագիտական
գործունեության հինգ սխեմա.

«Մարդ-Բնություն»
«Մարդ-Տեխնիկա»
«Մարդ-Նշան» 
«Մարդ-Կերպար»
«Մարդ-Մարդ» 

Մանկավարժական մասնագիտությունը վերաբերում է «Մարդ-Մարդ»  տիպին:


Մասնագիտությունների այդ տիպը որոշվում է մարդկային մի շարք որակներով. 
Մարդկանց հետ աշխատելիս կայուն լավ ինքնազգացողություն, 
Շփման պահանջմունք, 
Մտովի իրեն այլ մարդկանց տեղը դնելու ունակություն, 
Այլոց ենթադրությունները, մտքերը, տրամադրությունները հասկանալու
կարողություն, 
Մարդկային փոխհարաբերություններում արագ կողմնորոշվելու կարողություն, 
 Ըստ այս` «Մարդ-Մարդ» մասնագիտական սխեմայի, մարդուն հատուկ են
ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու կարողությունները, «մարդկային
տարբեր պահանջմունքները սպասարկելու, օգնելու-աջակցելու գործողություններ
իրականացնելու հակումը, լսելու և ունկնդիր լինելու ունակությունը, լայն
մտահորիզոնը, խոսքային-հաղորդակցական կուլտուրան. (-ոգեղեն միտք,
շրջահայացություն, զգացմունքների դրսևորման նկատմամբ դիտողականություն,
մարդկային միքտ և բնավորություն, մարդ անհատի վարքագծի, 
Մտովի իրենից դուրս, դիմացինի կարողությունների կամ հմտությունների
պատկերացում, հենց տվյալ մարդու ներաշխարհի մոդելավորում, այլ ոչ թե մեկ այլ
անհատի կամ սեփական  փորձից հայտնի որակների վերագրում, ապրումակցման
ունակություն, շրջահայացություն, խորը և լավատեսական համոզմունքներ` թե
ճշմարիտ է ժողովրդին ամբողջությամբ ծառայելու գաղափարը, իրավիճակներում
լուծումներ գտնել, ինքնատիրապետման բարձր մակարդակ :
«Մարդ-Մարդ» սխեման մի կողմից բնութագրվում է մարդու տիպական
նախասիրությունների, հետաքրքրությունների, անձնային
առանձնահատկությունների որոշակի խմբով, մեկ այլ կողմից, մասնագիտական
բնութագիրը պարզվում է խիստ անհատական ու տիպականացված
հանգամանքներով: Ավելի պարզորոշ մեկնաբանելու համար ասենք, որ Մարդուն,
ով աշխատում է «Մարդ-Մարդ» սխեմայով, մասնագիտական պիտանելիության
առումով դիտարկելու համար էական է թվարկել այդ տիպի մասնագիտական
զբաղվածությանը հակացուցված երևույթները: Տվյալ տիպի մասնագիտության
ընտրության համար հակացուցված են (այս դեպքում թվարկվում են անհատի
սուբյեկտիվ հատկանիշները հատկապես բացասական տեսակետից) խոսքային
թերություններ ունենալը, անարտահայտիչ խոսքը, ինքնամփոփ և փակ լինելը,
չշփվելը, արտահայտված ֆիզիկական արատները (որքան էլ դա տխուր լինի),
ավելորդ դանդաղկոտությունը, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, մարդ
արարածի հանդեպ անշահախնդիր հետաքրքրության բացակայությունը,
հետաքրքրվածություն` հենց այնպես: Սա, կարծես, «Մարդ-Մարդ» տիպի
մասնագիտության ընդհանրական նկարագիրն է: Մանկավարժի
մասնագիտությունը մտնելով «Մարդ-Մարդ» տիպի մեջ` էլի մի շարք
առանձնահատուկ պահանջներ է ներկայացնում, որոնց մեջ հիմնականն են
մասնագիտական կոմպետենտությունը (իրազեկությունը) և դիդակտիկական
կուլտուրան:
Մանկավարժի գործունեությունը աշխատանքի առարկայի դիրքից զննելիս
ուշագրավ է դառնում այն, որ նրա մեջ ներառվում են այլ տիպի սխեմաներ ևս,
ամենից առաջ «Մարդ-Մարդ»: Նշանային, և ավելի հաճախ, լեզվական
համակարգերը մանկավարժական գործունեության մեջ հասարակական-
պատմական փորձի փոխանցման հիմնական միջոցներ են հանդիսանում, միևնույն
ժամանակ հենց իրենք` նշանային համակարգերը յուրացման նյութ են
հանդիսանում : Ժամանակակից կրթական գործընթացում ոչ փոքր դեր է
կատարում համակարգչային տեխնիկան: Մանկավարժն այն օգտագործում է և’
որպես գիտելիքների հաղորդման միջոց, և’ որպես ուսումնասիրության առարկա,
ապա որպես ուսումնական առարկա:

3.Ներկայացնել ուսուցչին ներկայացվող ժամանակակից պահանջները


Ինչպես ցանկացած մարդկային գործունեություն, այնպես էլ մանկավարժականը`
կարիք ունի կառուցվածքային և գործառութային համալիր վերլուծության:
Մանկավարժական գործունեությունը իբրև կառավարման գործունեություն` ունի
իր նպատակները, շարժառիթները, դրդապատճառները, տարաբնույթ
գործողությունները, գործառույթները, գործունեություն իրականացնելու
պայմանները, եղանակները, միջոցները, օբյեկտիվ և սուբյեկտիվ ազդեցության
գործոնները: Որակյալ կրթության ապահովումը հասարակության առաջնահերթ
խնդիրներից է: Այսօր ժամանակակից դպրոցին հասարակությունը առաջարկում է
նոր պահանջներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են որոշակի
պայմաններ և որակյալ ուսուցիչներ:

Ուսուցչի աշխատանքը ստեղծագործական է և այդ պատճառով չունի


գիտականորեն հիմնավորված նորմատիվներ: Տվյալ մասնագիտուրյունն ինչ որ
չափով կապված է`

1) ոչ ավտոմատացված գործողուրյունների,

2) նոր հակազդեցությունների առաջացման հնարավորության,

3) ստեղծագործական մտահղացման բացակայության,

4) երեխայի հոգեֆիզիկական մեխանիզմներին առաջադրվող պահանջների,

5) գործողությունների բարդության հետ և այլն:

Մանկավարժի գորժունեությունն ինչ-որ չափով ընթանում է


անորոշության պայմաններում, կապված` ոչ չափորոշված գործառույթների
կատարման հետ, որը պահանջում է ինքնատիպ որոշումների կայացում
սահմանված տվյալ ժամանակահատվածում: Մանկավարժական
գործունեությունը կարելի է դիտարկել որպես մանկավարժորեն
նպատակահարմար գործողությունների հաջորդականություն, որոշակի
հանձնարարականների, և ինչ որ սահմանափակումների կատարման
պայմաններում: Մանկավարժական խնդիրները պետք է լուծվեն որոշակի
ժամանակում, որոշակի սկզբունքների և կանոնների պահպանմամբ:
Մանկավարժական գործունեության հիմնական
առանձնահատկությունները դրսևորվում են ուսուցչի աշխատանքի միջոցներում և
մանկավարժական օբյեկտներում: Ուսուցչի աշխատանքի օբյեկտը աշակերտի
անձն է, նրա գործունեթյան արդյունքները նյութականանում են այլ մարդու
հոգեկան կերպարում` նրա գիտելիքներում, կարողություններում,
հմտություններում, նրա բնավորության և կամային գծերում: Բացի այդ,
մանկավարժի գործունեությն վերջնական արդյունքները չի կարելի ակնթարթորեն
որոշել, դրանք արտահայտվում են բավականին ուշ հետաձգված են ժամանակում,
ունեն ռեֆլեքսիվ բնույթ:1

Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերացնել այն խոչընդոտները,


որոնց հանդիպում են աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում։ Հզոր
ծրագրերն ու Համացանցը փոխում են գիտելիքներ ձեռք բերելու մեր ուղիներն ու
հնարավորությունները: Դասավանդման և ուսուցման նորարարական
եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու
գործելակերպը: Ավելին, տեխնոլոգիաներն ուսանողներին նոր պահանջներ են
ներկայացնում. հիմնական կարողություններից բացի, նրանք պետք է ունենան 21–
րդ դարում պահանջվող բոլոր հմտությունները՝ համագործակցության,
հաղորդակցման և տեղեկատվական կառավարման կարողություններ, ինչպես
նաև նրանց պետք է հասանելի լինեն ուսմանն օժանդակող այն բոլոր միջոցները,
որոնք հնարավոր են դարձնում այդ կարողությունների օգտագործումը:

Մանկավարժի գործառույթները բազմազան են, սակայն դրանցից կարելի


առանձնացնել երեք հիմնականը` ուսուցանող, դաստիարակող և
հասարակամանկավարժական: Ուսուցիչը նախևառաջ սովորեցնում է, այսինքն`
օգնում է երեխաներին տիրապետել մարդկային փորձին,գիտելիքներին,ինչպես
նաև դրանց ձեռք բերման միջոցներին, ուսումնական աշխատանքի հնարներին և
մեթոդներին: Երեխայի անհատական կազմավորումը տեղի է ունենում ուսուցման
ընթացքում և նրանից դուրս: Ուսումնական գործնթացի կազմակերպումը,
երեխայի և ուսուցչի շփումը, վերջինիս անհատականությունը, դաստիարակչական
1
Успенский В. Б. Чернявская А. П. Введение в психолого-педагогическую деятельность,стр.20.
աշխատանքը` այդ ամնը նպաստում է դպրոցականի մեջ որոշակի գծերի
ձևավորմանը, անհատականության զարգացմանը, այսինքն, իրականանում է
դաստիարակչական գործառույթը:

Մանկավարժական բոլոր գործառույթները փոխկապակցված են: Դրանք


անընդհատ բարդացվում են: Անվանած երեք հիմնականին ավելանում են նաև
մեթոդական, ինքնակրթական, հետազոտական:

Մանկավարժի սոցիալական կոչումը,նրա գործառույթները հիմնականում


որոշվում են նրա աշխատանքի առանձնահատկությունները: Մանկավարժի փոքր
սխալը կարող է ազդել մարդկանց բախտի վրա:

Մանկավարժական գործառույթների առանձնահատկությունն այն է,որ այն


իրականանում է ուսուցչի և աշակակերտի փոխգործունեության միջոցով: Այդ
փոխդործունեության բնուկթը որոշվում է նախևառաջ ուսուցչի միջոցով:
Փոխգործունեության լավագույն տեսակ է համարվում համագործունեությունը,
որը ենթադրում է իրավահավասար, միմյանց հարգող գործընկերների
դիրքորոշում:

4.Մեկնաբանել մասնագիտության ընտրության առանձնահատկությունները


Պատասխանելով այն հարցին, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված
մասնագիտության ընտրությունը, ինչ գործոններ կարող են ազդել ընտրության-
կողմնորոշման վրա, մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել
տարբեր տեսակետների կամ հիմնական հանգամանքների տարաբնույթ
թվարկման, ինչպես օրինակ.
1. մեծահասակների տեսակետը, ընտանիքը,
2. հասակակիցների տեսակետը,
3. դպրոցի մանկավարժական կոլեկտիվի տեսակետը (մանկավարժներ, դասղեկ…)
4. կյանքի և մասնագիտության անձնական պլանները,
5. ընդունակություններն ու դրանց դրսևորումները,
6. հանրային ճանաչման հասնելու հակվածությունը,
7. այս կամ այն մասնագիտության գործունեության մասին տեղեկացված լինելը,
8. հակումները և այլն:
Այս հանգամանքներն, անկասկած, կարևոր են մանկավարժի գործունեությունը
որպես մասնագիտություն ընտրելու համար: Հատկապես այս մասնագիտությունն
ընտրելու համար առանձնահատուկ հանգամանք է սերը երեխաների հանդեպ,
հակումը` օգնելու նրանց յուրացնելու մարդկային փորձը: Այլ կերպ ասած,
մանկավարժական գործունեության խիստ նեղացված բուն բովանդակությունը`
երեխաներին սովորեցնելու հնարավորությունը, առավելագույնս ազդում է
մանկավարժական մասնագիտությունն ընտրելու վրա: Այս մասնագիտության
պատահական ընտրությունն ակնհայտորեն զիջում է գիտակցված, նպատակային
ընտրությանը:
Հենց մանկավարժական գործունեության վրա էլ նշանակալի ազդեցություն են
գործում վերը թվարկվածին համահունչ հանգամանքներ` մասնավորապես.
1. սիրելի ուսուցիչ և սիրելի ուսումնական առարկա,
2. ընտանիք և ընտանեկան ավանդույթներ,
3. աշխատանքի անցյալում ունեցած փորձ:
Էական է նաև բավարարվածությունը մանկավարժական գործունեությունից,
մասնագիտությունից: Ուսուցչի մասնագիտությունից և գործունեության ընթացքից
բավարարվածության գործակիցն օրինաչափորեն աճում է կախված գործելու
արդյունավետությունից:
Այսպիսով, մանկավարժի մասնագիտությունը մասնագիտական գործունեության
ընդհանուր նկարագրի տեսանկյունից հանդիսանում է նրա մի մասը «Մարդ-
Մարդ» սխեմայի մեջ, որոշվելով, ամենից առաջ, կրթվողի զարգացման
նպատակով, ուսուցանվող առարկաների միջոցներով և հենց իր,
մանկավարժական գործունեության ձևերով:

5.Ներկայացնել ուսուցչին որպես մանկավարժական աշխատանքի սուբյեկտ


Մանկավարժական գործունեության անհատական մեկ այլ հատկանիշ է
էմոցիոնալ բռնկման սինդրոմին կամ հոգեբանաֆիզիոլոգիական տվայտանքներին
տրվելուն հակադրվելը: Մասնագիտական գրականության մեջ բերվում է տվյալ
սինդրոմի հիմնական և լրացուցիչ նշանների թվարկումը.
1. հյուծվածություն, հոգնածություն
2. հոգեբանասոմատիկ բարդացում
3. անքնություն
4. բացասական տրամադրվածություն գործով առնչվող մարդկանց
նկատմամաբ
5. բացասական տրամադրվածություն սեփական աշխատանքի նկատմամաբ
6. անփութություն սեփական պարտականությունները կատարելիս
7. հոգեխթանիչների գործածության չափի մեծացում (ծխախոտ, սուրճ, ալկոհոլ,
դեղամիջոցներ)
8. ախորժակի պակաս կամ շատակերություն
9. բացասական ինքնագնահատական
10. ագրեսիվության աճ (դյուրաբորբոքություն, կատաղություն, լարվածություն
11. պասիվության աճ (ցինիզմ, վատատեսություն, անհուսալիության
զգացողություն, ապատիա)
12. մեղքի անտեղի զգացողություն:
Հայտնի է նաև այն, որ վերջին ախտանիշը հատուկ է միայն մասնագիտորեն այլ
մարդկանց հետ փոխազդեցության մեջ գտնվող մարդկանց: Այդ թվում
ենթադրվում է, որ էմոցիոնալ բռնկման ախտանիշը առավելագույնս
դրսևորվում է այն ուսուցիչների մոտ, ովքեր մասնագիտորեն ոչ պիտանելի են

6.Ներկայացնել ուսուցչին հումանիստական նոր հարացույցի համատեքստում

Ուսուցիչը պարտավոր է լինել ինքնուրույն, ազատ ստեղծագործող, ով


մշտապես շարժման, փնտրտուքի, զարգացման մեջ է: Ստեղծագործող ուսուցչին և
աշակերտին միավորում, «կապում են» ինքնակրթության և զարգացման
պահանջմունքները, և որ նրանք, ըստ էության, միևնույն դաշտի երկու հակադիր
եզրերն են, միևնույն աստիճանաշարի երկու բևեռները, ինչը հիմք է հանդիսանում
այն բանի համար, որ կարողանանք ըմբռնել ուսումնական գործընթացում
աշակերտի և ուսուցչի բնականոն համագործակցության հոգեբանական հիմքերն
ու անհրաժեշտությունը:
Ի թիվս «հատուկ» ուսուցչական հատկանիշների, որոնք վերաբերվում են
«մտավորին», նշվում է նաև ուսուցչին անհրաժեշտ անձնային «բարոյա-կամային
հատկանիշներ», դրանցից են անշահախնդրությունը, (օբյեկտիվությունը),
ուշադրությունը, նրբանկատությունը (հատկապես թույլ աշակերտների
նկատմամբ), բարեխղճությունը, հաստատակամությունը, զսպվածությունը,
արդարամտությունը, իրական սերը երեխաների նկատմամբ: Ի դեպ «…
անհրաժեշտ է տարբերակել երեխաների և պատանիների նկատմամբ սերը
ուսուցչի մասնագիտության նկատմամբ սիրուց: Կարելի է շատ սիրել
երեխաներին, խորապես համակրել պատանիներին և միաժամանակ թերանալ
ուսուցչական գործունեության մեջ: Հնարավոր է, ընդհակառակը, լիովին հակված
լինելով ուսուչական գործունեության լիարժեք իրականացմանը, անգամ
գերադասելով այն գործունեության այլ տեսակներից, թերանալ երեխաների և
պատանիների նկատմամբ սիրո և համակրանքի մեջ»: Ակնհայտ է, որ միայն
սովորողների և մանկավարժի մասնագիտության նկատմամբ իրական սերը
համատեղելու դեպքում է հնարավոր ապահովել ուսուցչի պրոֆեսիոնալիզմը:
Բոլոր ժամանակակից հետազոտողները նշում են, որ հատկապես
երեխաների նկատմամբ սերն է պետք դիտարկել որպես ուսուցչի անձնային
մասնագիտական նկարագրի կարևորագույն գիծ, առանց որի անհնար է
արդյունավետ մանկավարժական գործունեություն, դրան ավելացվում է մարդու
հակվածությունը շփվելու և աշխատելու աշակերտների հետ: Ընդգծում ենք նաև
ինքնակատարելագործվելու, ինքնազարգանալու պահանջմունքի կարևորությունը
ուսուցչի համար: Ժամանակին Ճշգրիտ կերպով դեռևս Կ.Դ.Ուշինսկին է նշել, թե
ուսուցիչն ապրում է մինչև այնքան ժամանակ, քանի դեռ սովորում է, հենց նա
դադարում է սովորել, նրա մեջ մեռնում է ուսուցիչը: Այս կարևորագույն միտքն
ընդգծվել է Պ.Ֆ. Կապտերևի, Պ.Պ. Բլոնսկու, Ա.Ս.Մակարենկոյի,
Բ.Ա.Սուխամլինսկու և այլ մանկավարժների ու հոգեբանների կողմից:

7.Մեկնաբանել մանկավարժի, որպես սուբյեկտի, որակական հատկանիշները

ՈՒՍՈՒՑԻՉԸ ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ

Ուսուցչի անձը

Ուսուցիչը որպես մանկավարժական Ուսուցիչը որպես


գործունեության սուբյեկտ մանկավարժականm շփման
սուբյեկտ
Ուսուցչի անձի «գործունեություն-շփում-անհատ» մոդելի [142, էջ19-22]
նույն սխեմայի համատեքստում առանձնանում են մասնագիտական հինգ էական
որակներ, որ բացահայտում են մանկավարժական ընդունակությունների երկու
խումբ. (ըստ Ն.Վ.Կուզմինայի):

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ-ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԿՇՌԱԴԱՏՈՂ-ԸՆԿԱԼՈՂԱԿԱՆ
ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մանկավարժական Մանկավարժական Մանկավարժական


Մանկավարժական Մանկավարժական
նպատակադրում ուղղվածություն մտածողություն ռեֆլեքսիա
տակտ

Մանկավարժական գործունեության անհատական մեկ այլ հատկանիշ է


էմոցիոնալ բռնկման սինդրոմին կամ հոգեբանաֆիզիոլոգիական տվայտանքներին
տրվելուն հակադրվելը: Մասնագիտական գրականության մեջ բերվում է տվյալ
սինդրոմի հիմնական և լրացուցիչ նշանների թվարկումը.
1. հյուծվածություն, հոգնածություն

2. հոգեբանասոմատիկ բարդացում

3. անքնություն

4. բացասական տրամադրվածություն գործով առնչվող մարդկանց


նկատմամաբ
5. բացասական տրամադրվածություն սեփական աշխատանքի նկատմամաբ

6. անփութություն սեփական պարտականությունները կատարելիս

7. հոգեխթանիչների գործածության չափի մեծացում (ծխախոտ, սուրճ,


ալկոհոլ, դեղամիջոցներ)
8. ախորժակի պակաս կամ շատակերություն

9. բացասական ինքնագնահատական

10. ագրեսիվության աճ (դյուրաբորբոքություն, կատաղություն, լարվածություն

11. պասիվության աճ (ցինիզմ, վատատեսություն, անհուսալիության


զգացողություն, ապատիա)
12. մեղքի անտեղի զգացողություն:

Հայտնի է նաև այն, որ վերջին ախտանիշը հատուկ է միայն մասնագիտորեն


այլ մարդկանց հետ փոխազդեցության մեջ գտնվող մարդկանց: Այդ թվում
ենթադրվում է, որ էմոցիոնալ բռնկման ախտանիշը առավելագույնս դրսևորվում է
այն ուսուցիչների մոտ, ովքեր մասնագիտորեն ոչ պիտանելի են:
Սուբյեկտիվ հատկանիշների կառույցի մասին գոյություն ունեցող
ամբողջական պատկերացումը (որակներ, բնութագրիչներ, հանգամանքներ) հիմք
են տալիս առանձնացնելու հետևյալ չորս խմբերը.
1. սուբյեկտի հոգեֆիզիոլոգիական (անհատածին) հատկանիշները որպես

իրականացվող սուբյեկտիվ դերի ածանցյալ,


2. ընդունակություններ,

3. անձնային հատկանիշներ, ներառելով ուղղվածությունը,

4. մասնագիտական-մանկավարժական և առարկայական գիտելիքներ ու

կարողություններ` որպես նեղ իմաստով մասնագիտական իրազեկություն:


Սուբյեկտիվ հատկանիշների այս խմբերը հետագայում դիտարկվում են
որպես սուբյեկտի մանկավարժական գործունեության կառուցվածքի
բաղադրիչ:
Այսպիսով ուսուցչի որակների ինտեգրացված վերլուծություն կատարելով
կարելի է տալ մանկավարժի մասնագիտական նկարագիրը հետևյալ
հատկանիշներով.
 մասնագիտական իրազեկություն
 մասնագիտական վարպետություն
 մասնագիտական արժեքների գիտակցություն
 էթնոսոցիալիզացիա
մանկավարժական խնդիրներ լուծելու նպատակասլացություն։

8.Ներկայացնել ուսուցչի մասնագիտական երկացանկը


Ներկայացնել ուսուցչի մասնագիտական երկացանկը
Արդյունավետ դպրոցն անհնար է պատկերացնել առանց իր հիմնական օղակի՝
դասարանի եւ առանց դասարանավարության։
Ժամանակակից մանկավարժական հետազոտություններում
դասարանավարությունը (classroom manegement) դիտարկվում է որպես
արդյունավետ ուսումնառությանը նպաստող ուսումնական միջավայրի
ստեղծմանն ուղղված գործունեություն, որը յուրաքանչյուր ուսուցչի
պարտականությունն է։
Լինելով փոքր համայնք՝ դասարանն ունի իր ընդհանուր նպատակը և բոլորն
այստեղ աշխատում են համատեղ։ Նրանց նպատակը հաստատուն գիտելիքներ և
կյանքի հմտություններ ձեռք բերելն է: Ինչպես ամեն մի համայնք, դասարանն էլ
ունի իր ղեկավարը`դա ուսուցիչն է:
Ադյունավետ դասարան ունենալու ամենակարևոր նախապայմաններից մեկը
դեռևս կրտսեր տարիքից երեխաների մեջ բարոյական, քաղաքացիական
հմտություններ սերմանելն է: Երեխան պետք է կարողանա դեռևս կրտսեր
հասակից հաղորդակից լինել դասարանի կառավարման գործերին, պետք է
սովորի հարգանքով վերաբերել շրջապատող մարդկանց՝ ավագներին եւ իր
հասակակիցներին, պաշտպանել իր իրավունքները, նպատակին հասնելու համար
սկսած գործը ավարտին հասցնել, պետք է իրեն իր փոքր համայնքի
հավասարազոր անդամը զգա:
Դասարանավարությունը դասավանդման կարեւոր բաղադրիչն է, որի
իմացությունն ու հմտությունները խիստ անհրաժեշտ են ուսուցիչներին։
Դասարանի արդյունավետ կառավարումը ենթադրում է
 խթանել աշակերտների մտավոր, ֆիզիկական ու հասարակական
զարգացումը.
 նպաստել ուսումնական նպատակներին հասնելուն,
 հնարավորություն ընձեռել աշակերտներին՝ անկախության եւ
ինքնակառավարման հմտություններ զարգացնել եւ ստանձնել դասարանի
կառավարման պատասխանատվության մի մասը.
 աշակերտ-աշակերտ, աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-շրջապատ կայուն
հարաբարություններ հաստատել.
· որպես արդյունք՝ դասարանում դրական փոխհարաբերություններ եւ բարի,
փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել։

9.Ներկայացնել ուսուցչին որպես կառավարող /Դասարանավարություն/

Դասարանավարության կամ դասարանի արդյունավետ կառավարումը


անձնակենտրոն է, այսինքն՝ նրա առանցքը երեխան է, աշակերտը, դասարանի
կառավարմանը մասնակցության ու ուսուցչի, ընկերների հետ համատեղ
որոշումներ կայացնելու միջոցով նրա անհատականության հաստատումը,
արժանապատվությունը, ապահովությունը, սեփական ուսումնառության եւ
դասարանում մթնոլորտի ու կարգի համար պատասխանատվությունը։
Այս արժեքներից յուրաքանչյուրը դրսեւորվում է դասարանավարության գործըն-
թացի որոշակի, էական բաղադրիչներում, որոնք ապահովում են աշակերտների
գործուն եւ ակտիվ մասնակցությունը սեփական ուսումնառությանը։ Իսկ ուսուցիչը
պետք է դառնա աշակերտի խորհրդատուն, ոչ թե սոսկ գնահատողը։

Անհատականության հաստատում

Այս արժեքը կարևորում է երեխաների ընտրության ազատությունը, համատեղ


որոշումների կայացումը: Ուշադրության կենտրոնում է երեխայի
անհատականությունը, եւ պայմաններ են ստեղծվում դրա զարգացման համար։
Հնարավորություն է ընձեռվում սեփական կարծիքներն ու մտքերն ազատ
արտահայտել, ինչը նպաստում է երեխայի ինքնագիտակցության աճին,
ինքնաճանաչմանն ու ինքնահաստատմանը:

Արժանապատվություն
Ուսուցիչը ոչ միայն պետք է հարգի երեխային՝ որպես անհատ և սովորող՝
չվիրավորելով նրա արժանապատվությունը, այլ նաեւ դասարանում ստեղծի
փոխադարձ հարգանքի մթնոլորտ:Միջանձնային փոխհարաբերությունները պետք
է լինեն հավասարը հավասարի սկզբունքով: Դասարանում պետք է խրախուսվի
մտքերի փոխանակությունը, քաջալերվի աշխատանքը և ամրապնդվի
միասնականության զգացումը:Հարգանքը պահանջում է լսել երեխաներին և ըստ
էության պատասխանել նրանց հարցերին ու արձագանքել նրանց մտքերին:
Հարգանքը դրսևորվում է նաև լեզվի, խոսքի տոնի միջոցով:Արդյունավետ
ուսուցման համար անհրաժեշտ է, որ աշակերտների, ուսուցիչների, դպրոցի
ղեկավարության միջև փոխադարձ վստահություն և հարգանք լինի:

Ապահովություն

Արդյունավետ դասարանավարության էական արդյունքներից մեկը պետք է լինի


երեխաների ապահովության զգացումը, այն, թե նրանք որքանով են անվտանգ ու
պաշտպանված զգում իրենց դասարանում, որքանով են ընդունվում եւ
բավարարվում նրանց հիմնական պահանջմունքները:Հարկավոր է դասարանում
ստեղծել ուսումնառությանը նպաստող դրական մթնոլորտ, որը լինի ջերմ,
աջակցող, հաճելի, հուսադրող, պարտադրանքից զերծ, որի պայմաններում
հնարավոր է լսել, արձագանքել, վստահել և հարգել սովորողին:Երեխայի
ապահովության զգացման ձեւավորման համար կարեւոր է նաեւ այն, որ
առաջադրանքները, հանձնարարությունները լինեն նրա ներուժի սահմաններում,
հստակ ու մատչելի, որոնք կարող են նպաստել նրա ինքնավստահության
զարգացմանը։Ապահով դասարանում երեխաներն աշխատում են
համագործակցաբար, չեն հակադրվում, չեն ըմբոստանում, չեն ձանձրանում և,
ամենակարեւորը, անտարբեր չեն: Նրանք հաճույք են ստանում սովորելուց և
միմյանց հետ շփումից:Ուսումնառությանը նպաստող, ապահով դասարանում
երեխաները կառավարելի են և գիտեն իրենց գործը:

Պատասխանատվություն

Անհրաժեշտ է, որ ուսուցիչները որոշակի պատասխանատվություն դնեն


աշակերտների վրա: Դա նրանց տիրոջ զգացում և ինքնավստահություն է տալիս,
իսկ վստահությունն ու պատասխանատվությունը գործընկերներ են:Երբ
աշակերտները քաղաքացիներ են դառնում, նրանք պատասխանատվություն են
ստանձնում իրենց և ուրիշների արարքների համար: Ուսուցչի դերը անկաշկանդ,
հետաքրքրասեր և բովանդակալից արձագանքելու կարողություն սերմանելն
է:Սխալները, սխալ մեկնաբանություններն ու թյուրիմացությունները բնական են
հատկապես սկզբնական փուլի համար, երբ նրանք պատասխանատվություն
ստանձնելով իրենց ուժերն են փորձում:Վստահության ու պատասխանատվության
մթնոլորտում աշակերտները ոչ միայն ինքնավստահություն են ձեռք բերում, այլ
նաև սովորում են օգնել ուրիշներին, սովորել
համադասարանցիներից:Աշակերտները պատասխանատվություն ստանձնել են
սովորում այն ժամանակ, երբ լիազորություններ են ստանում եւ որոշումներ
կայացնում:

10.Ներկայացնել ուսուցչի ունակությունները / նախագծային – իմացական,


կշռադատող – ընկալողական, հաղորդակցական, կազմակերպական,
կառուցողական/

Լավագույն ուսուց ին հատուկ են մի շարրք ընդու։նակություններ։

Նախագծային-իմացական

Նա անընդհատ համալրում է իր գիտելիքները: Իր առարկայի գծով զբաղվում է


ինքնակրթությամբ, ուսումնասիրում է րացուցիչ գրականություն,
սկզբնաղբյուրներ, հետևում է գիտությունների նորույթներին:

Կազմակերպական կառուցողական

Ուսուցչի այդ ընդունակությունն ունի երկու կողմ. առաջին' ինչպես կազմակերպել


ու համախմբել դասարանանան կոլեկտիվը, երկրոր 'ինչպես կազմակերպել իր
ուսումնական գործունեությունը: Առաջինի դեպքում ուսուցիչը ստեղծում է կուռ
կոլեկտիվ: ՈՒսումնաաիրում է դասարանի յուրաքանչյուր աշակերտի
հոգեբանական ու անհատական առանծնահատկությունները: ճանաչում է բոլորին
և որոշում, թե ում հետ ինչպես աշխատել։
Ոուսուցիչը պլանավորում է իր աշխ տանքնրը, ուշի-ուշ ուսումնասիրում է
ուսումնական պլանը, ուսումնական ծրագրերը, ուսումնական ձեռնարկները,
մանկավարժության գծով հրատարակված նոր մենագրությւները:

Կշռադատող - ընկալողական( ես մեկը չեմ գտել)?

հաղորդակցական
Հաղորդակցման մեջ ուսուցչի տակտի դրսևորումներից մեկը չափի զգացման
պահպանումն է. օրինակ' խրախուսանքի, հորդորի, պատժի և այլ դեպքերում:

11.Ներկայացնել ուսուցչի ունակությունները /կազմակերպչական,


դիդակտիկական, ակադեմիական, պերցեպտիվ, խոսքային /

Լավագույն ուսուցին հատուկ են մի շարք ընդունակություններ, Դրանցից են,


օրինակ' կազմակերպչական, դիդակտիկական, ակադեմիական, պերցեպտիվ,
խոսքային, ընդունակությունները: Համառոտակի խոսենք դրանց էության
մասին: խ

Կազմակերպչակ ն ընդունակությունը
խխՈւսուցչի այդ ընդունակությունն ունի երկու կողմ. առաջին' ինչպես
կազմակերպել ու համախմբել դասարանական կոլեկտիվը, երկրորդ՝ ինչպես
կազմակերպել իր ուսումնական գործունեությունը: Առաջինի դեպքում
ուսուցիչը ստեղծում է կուռ կոլեկտիվ: ՈՒսումնաաիրում է դասարանի
յուրաքանչյուր աշակերտի հոգեբանական ու անհատական
առանծնահատկությունները: ճանաչում է բոլորին և որոշում, թե ում հետ
ինչպես աշխատել:
Երկրորդի դեպքում ուսուցիչը պլանավորում է իր աշխտանքները, ուշի-ուշ
ուսումնասիրում է ուսումնական պլանը, ուսումնական ծրագրերը,
ուսումնական ձեռնարկները, մանկավարժության գծով հրատարակված նոր
մենագրությւները, հոդվածները, ոպսուցիչների առաջավոր փորձը և այլն.
Կազմում է թեմատիկ պլան:

Դիդակտիկական ընդունակությունը

ՈՒսուցչի կողմից աշակերտներին ուսումնական նյութը հաղորդելու, այն


մատչելի դարձնելու, նյութն ու հիմնախնդիրները պարզ ու հասկա-նալի
մատուցելու, առարկայի նկատմամբ հետաթրքրություն առաջացնելու,
աշակերտների մեջ ակտիվ, ինքնուրույն միտք արթնացնելու ընդունակությունն
է: Բազմափորձ ուսուցիչը նախ խթանում է աշակերտների
հետաքըրքըրությունները ուսումնական առարկայի նկատմամբ:
Ուսումնասիրվող նյութը պարզաբանում է ամենայն մանրամասնությամբ, այն
դարձնում ապացուցելի, հիմնավորում օրինակներով ու փաստերով:
Անպայման հաշվի է առնում դպրոցականների տարիքային
հնարավորությունները, պատրաստության և զարգացման մակարդակները:

Ակադեմիական ընդունակությունը

ՈՒսուցչի կողմից ավանդվող ուսումնական առարկայից ունեցած


ընդունակությունն է: Այդպիսի ուսուցիչը երբեք չի բավարարվում ուսումնական
դասընթացի ծավալով:
Նա անընդհատ համալրում է իր զիտելիքները: Իր առարկայի գծով զբաղվում է
ինքնակրթությամբ, ուսումնասիրում է րացուցիչ գրականություն,
սկզբնաղբյուրներ, հետևում է գիտությունների նորույթներին:
Անընդհատ, քայլառքայլ խոբանում է իր առարկայի մեջ և այլն: Ահա այդ ամենն
էլ հենց նշանակում է, որ նա անընդմեջ աշխատում է ակադեմիապես:

Պերցեպտիվ ընդունակությունը

Մանկավարժական վարպետություն ունեցող ուսուցիչը աշակերտի


ամենաչնչին նշաններից, արտաքին դրսևորումներից կռահում է նրա ներքին
վիճակի փուփոխությունները:
Աշակերտների աչքերից իմանում է' ով է դասը սովորել, ով չի սովորել, ում է
վատ բան պատահել, ով է զանցանք կատարել և այլն:
Ուսուցիչը պետք է ' կարողանա որոնել ու գտնել դեպի աշակերտի սիրտը
տանող ուղիները:

Խոսքային ընդունակությունը

Ոխուցչի մտքերն ու զգացմունքները խոսքի, ինչպես նաև դիմաշարժության ու


մնջախաղի միջոցով պարզ և հստակ արտահայտէլու ընդունակությունն է:
Հմւտուսուցիչը իր խոսքն այնպես է կառուցում, որ առաջին իսկ բառից,
նախադասությունից ակտիվացնում է դպրոցականների միտքը և
ուշադրուքյունը: Այդ նպատակով օգտագործում այնպիսի
արտահայտություննեդ, ոդրոն, ակտիվացնում ու համախմբում են
աշակերտներին: Փորձառու ուսուցիչն իր խոսքին զուգակցում է հումորը,
սրամտությւնը, կատակը, բարյացակամ հեգնանքը: Նա խուսափում է շատ
սեղմ, հակիրճ խոսքից, որովհետև դրանք հնարավորություն չեն ընձեռում
աշակերտներին լավ յուրացնելու ուսումնական նյութը. նման ուսուցչի խոսքում
բացակայում են ոճական, քերականական, ոճաբանական, հնչյունաբանական
անճշտությունները և հակառակը, տիրապետում է պատկերավոր,
արտահայտիչ, հուզական խոսքը: ՈՒրեմն' ուսուցիչն իր խոսքին պետք է տա
չափված ձև, ակորդի, արվեստի բնույթ:

12.Ներկայացնել ուսուցչի ընդունակությունները /հեղինակություն,


մանկավարժական երևակայություն, ուշադրության բաշխում/

Լավագույն ուսուց ին հատուկ են մի շարք ընդունակություններ, Դրանցից են,


օրինակ' ավտորիտար (անառարկելի հեղինակություն), կոմունիկատիվ,
մանկավարժական երևակայության, ուշադրությունը բաշխելու
ընդունակությունները: Համառոտակի խոսենք դրանց է ւթյան մասին:

Անառարկելի հեղինակության

հասնելու ընդունակությունը ՈՒսուցչի' իր սաների վրա հուզական-կամային


ազդեցության և այդ հիման վրա նրանց մոտ հեղինակություն ձեռք
բերելուընդունակությունն է: ՈՒսուցիչն այդ հեղինակությունը ձեռք է բերում իր
կողմից դասավանդվող առարկան խորապես գիտենալու, նրբազգացության,
մանկա վարժական տակտի շնորհիվ: Պետք է մշտապես իմանալ, որ ավտորիտար
ընդունակությունները պայմանավորված են նաև ուսուցչի անձնական որակներով,
դրանց ամբողջությամբ։ Աշակերտների, շրջապատի մեջ չի կարող հեղինակություն
ունենալ սպառնալիքներով, հրամաններով գործող ուսուցիչը և կամ այն ու
սուցիչը, ով իր գործի նկատմամբ անտարբեր է, ալարկոտ, կամազուրկ,
անսկզբունք, անվճռական:
Մանկավարժական երևակայությունը

ՈՒսուցչի' իր սանի ապագան, հեռանկարը կանխագուշակելու ընդունակությունն


է: Դա երեխայի այս կամ այն որակի զարգացումը կանխագուշակելու
կարողությունն է, որն, անկասկած, կապված է մանկավարժի լավատեսության
հետ: ՈՒսուցիչը պետք է հավատա իր սանի և' ուսման, և' դաստիարակության
հաջողությանը: Դժբախտ է այն ուսուցիչը, ով չի նկատում իր սանի ապագայի,
հեռանկարի փայլատակող ճառագայթի' սքողված շողը: Ոչ մի նշանակություն
չունի, թե դպրոցականն ինչպես է սովորում: Հոգու աչքերով պետք է տեսնել և
հոգու կանչով կռահել նրա աստեղային ոգին, նրա հզոր «միջուկը»։

ՈՒշադրությունը բաշխելու

ընդունակությունը

Ուսուցչի գործունեության մեջ կարևոր նշանակություն ունի իր ուշադրությունը


բաշխելու ընդունակությունը: Դրա համար հիմք են հանդիսանում զարգացած
ուշադրության բոլոր հատկությունները. ծավալը, ուժը, փոխանցելիությունը,
ուշադրությունը կարգավորելու հմտությունը, նրա-նով խուսանավելը (մաներելը) և
այլն: Շատ կարևոր է, որ գործնեության բոլոր տեսակների միջև ուսուցիչը
կարողանա բաշխել իր ուշադրությունը: Ուսուցիչը պետք է կարողանա
տիրապետել իր հոգեկան վիճակին' անհաջողությունների, թերություններից
խուսափելու համար Եթե ինչ- ինչ պատճառներով ուսուցիչն անտրամադիր է,
մռայլ, անբավկան զայրցած, հավատը կորցրած, ապրումների, վշտի մեջ, ապա
դրանք բոլորը պետք է իր միջից հանի, դուրս շպրտի. . աշակերտներին
ներկայանա կենսուրախ, զվարթ տրամադրությամբ և այնպրսի ժպիտով, ինչպիսի
ժպիտով Արեգակը լուս բացին ներկայանում է աշխարհին հակառակ դեպքում
անիմաստ է խոսել ուշադրության բաշխվածության մասին։

You might also like