You are on page 1of 5

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԷԹԻԿԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»․ Կարինե


Հովհաննիսյան
Ցանկացած մասնագիտության զարգացման համար էթիկական
հիմնախնդիրները մեծ նշանակություն ունեն, հատկապես այն դեպքում, երբ
մասնագետն անմիջականորեն շփվում և աշխատում է մարդկանց հետ: Մարդու
մասնագիտական գործունեությունը հանդիսանում է հասարակական կյանքի
անբաժանելի մասը, այդ պատճառով այն պետք է համապատասխանի
հասարակության նորմերին և արժեքներին, նրա անդամների պահանջմունքներին և
շահերին:
Սոցիալական աշխատողի էթիկան բնութագրում է  մասնագետի էթիկական
արժեքները, սկզբունքները և կանոնները, համապատասխան մասնագիտական
գործունեության նորմերը, որոնց նպատակն է  ապահովել բարոյական
փոխհարաբերություններ միջանձնային հարթակում՝ ելնելով  մասնագիտական
գործունեության և իրավասության պահանջներից [1]:
Էթիկայի միջազգային կոդեքսը մասնագետ  սոցիալական աշխատողների համար
ընդունվել է Սոցիլական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից
1976թ.-ին:
էթիկական հմթությունները և կանոնները սոցիալական աշխատողի
մասնագիտական գործունեության և  պրոֆեսիոնալիզմի կարևոր բաղադրիչ մասն է
կազմում՝ նպաստելով վերջինիս կողմից իր մասնագիտական
պարտականությունների կատարմանը: Դրանք նկարագրում են այն հիմնական
մասնագիտական վարքագիծն ու սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն
երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների կողմից:
Սույն հոդվածի  հիմնական նպատակն է նկարագրել սոցիալական աշխատողի
էթիկական երկընտրանքների և բախումների առաջացման դրդապատճառները և
հակասությունները գործնական հարթությունում, դրանց լուծման ուղիները և
մասնագիտական մոտեցումները:
Սոցիալական աշխատանքում էթիկական հիմնախնդիրներն ավելի արդիական
դարձան այն ժամանակ, երբ այն մեծ տարածում ստացավ ` նշանակալից տեղ
զբաղեցնելով կրթական համակարգում:
Ներառական կրթությունը մասնակցային գործընթաց է, որի ընթացքում կարևոր
դեր է խաղում սոցիալական աշխատողի հետ համագործակցությունը:
Մասնագիտական գործունեության ընթացքում սոցիալական աշխատողը իր
պաշտոնային պարտականությունները իրականացնելուց բացի հաղորդակցվում է
նաև գործընկերների, աշակերտների և նրանց ծնողների հետ: Ամենօրյա
համագործակցության դեպքում հազիվ թե հնարավոր լինի անցնել առանց
կոնֆլիկտային իրավիճակների: Հաղթահարելով լարված պահերը, հեշտ է հասնել
դրական արդյունքների, բարելավել փոխհարաբերությունները, գալ ընդհանուր
հայտարարի: Բայց այն, թե ինչ կլինի կոնֆլիկտային իրավիճակից հետո, կախված է
սոցիալական աշխատողի հետագա քայլերից:
Ներառական կրթության ոլորտում սոցիալական աշխատողը
պատասխանատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
(ԿԱՊԿՈՒ) երեխաների, նրանց  ծնողների և առարկայական ուսուցիչների հետ
արդյունավետ համագործակցային հարաբերությունների ստեղծման համար:
Դպրոցական սոցիալական աշխատող-ուսուցիչ կապն էական փոփոխություն է կրել
սկսած այն ժամանակից, երբ սոցիալական աշխատողն իրականում այցելող ուսուցիչ
էր: Այնուհետև անցնելով լինելիության տարբեր փուլերով, դպրոցական սոցիալական
աշխատողներն այսօր եկել են այն փիլիսոփայությանը, որը տարաբաժանում է
դպրոցական սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին` որպես տարբեր
մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք ընդհանուր հետաքրքրություն
ունեն և աշխատում են միասին:

1.    Ж.В. Бойко   Этические основы социальной работы. Хабаровск, 2012 //Издательство ДВГУПС
680021, С. 11
Սոցիալական աշխատողի էթիկական բախումները և երկընտրանքները առաջան
ում են հետևյալ հարթությունում
         Դպրոցի ղեկավարություն և ուսուցիչներ
         Ծնող և համայնք
         Մասնագիտական երկընտրանքներ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՇԽԱՏՈՂԻ  ԷԹԻԿԱԿԱՆ  ԲԱԽՈՒՄՆԵՐԸ  ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ Ա
ՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Ներառական կրթության ոլորտում սոցիալական աշխատողի աշխատանքի արդյ
ունավետությունը կախված է ուսուցիչների հետ աշխատելու ձևերից: Որոշ ուսուցիչնե
ր խուսափում են իրենց լսարանային գրառումները դարձնել քննարկման առարկա: Դ
րանում նրանք տեսնում են իրենց պրոֆեսիոնալիզմի քննադատության վտանգ: Հետև
աբար սոցիալական աշխատողի ամենօրյա հմուտ աշխատանքը և նրբանկատ վերաբ
երմունքը կարող են հարուցել ուսուցիչների վստահությունը : Ոչ մի ղեկավար կամ ուս
ուցիչ չի ցանկանա դպրոցում տեսնել սոցիալական աշխատողի, որը պետք է սովորեց
նի, թե ինչպես պետք է դասավանդել:
Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններում են գտնվում,  ս
ոցիալական աշխատողը չի կարող ստիպել ուսուցչին (բարեյապես կամ հոգեբանորեն 
կամ ֆիզիկապես) հետևել իր մասնագիտական տրամաբանությանը [2] :
Հետազոտության ընթացքում բացահայտված ևս մեկ խնդիրը առարկայական ուս
ուցիչների որոշ մասի մոտ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցո
ղ երեխաների նկատմամբ կանխակալ և կարծրատիպային վերաբերմունքի առկայութ
յունն է: Հարկ ենք համարում նշել, որ խնդիրը երկու կողմ ունի: Աշակերտների 70%-ի 
պնդմամբ ուսուցիչները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ե
րեխաներին վերաբերում են այնպես, ինչպես մյուսներին: Սակայն, սոցիալական աշխ
ատողի հետ անհատական հարցազրույցներում պարբերաբար քննարկվում էր այն խն
դիրը, որ որոշ դեպքերում առարկայական ուսուցիչները ԿԱՊԿՈՒ երեխաներին ընկա
լում են որպես անընդունակ, հիվանդ երեխաների, որոնց հետ անիմաստ է ժամանակ 
ծախսել:

2.     Кодекс этики социального педагога и социального работника // Социальная работа. 2006. № 1. С. 30.

Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է սոցիալական
աշխատողի  վրա: Ամենամեծ արդյունքը կարող է ակնկալվել այն դեպքում, երբ
ուսուցիչը համագործակցում է սոցիալական աշխատողի հետ: Համատեղ
աշխատանքը հնարավորություն է տալիս ամենատարբեր տեսանկյուններից
դիտարկել և ուսումնասիրել աշակերտի վիճակը՝ հավաքելով նրա մասին  առավել
համակարգված ու ամբողջական տեղեկություններ, և համապատասխան
մասնագիտական աջակցություն տրամադրել նրանց: 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՇԽԱՏՈՂԻ  ԷԹԻԿԱԿԱՆ  ԲԱԽՈՒՄՆԵՐԸ  ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ


ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Հաջորդ խնդիրը վերաբերում է սոցիալական աշխատողի  և կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
երեխաների ծնողների միջև թույլ համագործակցային հարաբերություններին: Մասնա
վորապես խոսքը գնում է շրջապատից ԿԱՊԿՈՒ երեխային թաքցնելու ծնողների մեծ
ամասնության ջանքերի մասին, ինչի արդյունքում ծնողները համապատասխան աշխ
ատանք չեն տանում երեխայի հետ տանը՝ զգալիորեն նվազեցնելով դպրոցում կատա
րվող աշխատանքների արդյունավետությունը և կենսունակությունը:
Ծնողների ազդեցության ներքո բազմաթիվ երեխաներ՝ հատկապես միջին և ավա
գ դասարանների, ուղղակի հրաժարվում են ոչ միայն մասնակցել անհատական պար
ապունքներին / աշխատանքներին, այլև, անգամ, հրաժարվում են օգտվել ԿԱՊԿՈՒ ե
րեխաներին հատկացվող սննդից, որպեսզի համադասարանցիների կողմից ծաղրի չա
րժանանան:
Այս խնդիրը հատկապես ակտուալ է տղա երեխաների շրջանում: Այս
հիմնախնդիրները հաղթահարելու նպատակով սոցիալական աշխատողը
աշխատանք է տանում ծնողների հետ, և այդ աշխատանքի գլխավոր նպատակը
ծնողների կողմից երեխայի խնդիրների, նրա անհատականության օբյեկտիվ
ընկալումն է:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Էթիկական բախումների և երկընտրանքների հիմքում ընկած է սոցիալական
աշխատողի անձնային և մասնագիտական արժեքների պահպանումը: Նա կարող է
համաձայն չլինել գործընկերոջ աշխատանքային մեթոդներից, սակայն պարտավոր է
էթիկական նորմերն ու կանոնները, կատարել իր մասնագիտական
[4]
պարտականությունները  :
Սոցիալական աշխատողը աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպում
երկընտրանքային իրավիճակների: Այս դեպքում սոցիալական աշխատողը բախվում
է էթիկայի նորմերի պահպանմանը: Մի կողմից սոցիալական աշխատողի էթիկական
պատասխանատվությունն է գործընկերների հանդեպ, մյուս կողմից աշակերտների
շահերի պաշտպանումն է: Միևնույն ժամանակ սոցիալական աշխատողը
պարտավոր է պահպանել իր պաշտոնային պարտականությունները գործատուի
հանդեպ: Եթե հաստատության քաղաքականությունը, որին տրված են որոշումներ
կայացնելը, խախտում է այս կամ այն կողմերի իրավունքները, ապա այդ դեպքում
առաջանում է մասնագիտական էթիկայի բախումներ, որոնք կհանգեցնեն
քաղաքացիական իրավունքների պառակտմանը [3]:
Բոլոր դեպքերում սոցիալական աշխատողը պետք է պահպանի
անկողմնակալություն և կանխարգելի սոցիալական աշխատանքի անորակ և
արգելված պրակտիկան:

3.     Митрошенков О. А. Социальная работа. М., 2006. С. 172.


4.     Римфер Ф. Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М., 1993-1994. Т. З. С. 385-
392.
Մասնագիտական բախումներ

Նշենք, որ չհամաձայնեցվածության խնդիր կա նաև պաշտոնային պարտա-


կանությունները կատարելու գործում: Դպրոցների մի մասում կան սոցիալական
աշխատողներ, հոգեբաններ և այլ գործառույթներ իրականացնող, ովքեր
վերավորակավորվել են որպես ուսուցչի օգնականներ, սակայն համաձայն չեն այդ
որոշման հետ: Ուսուցչի օգնականները հաճախ դժգոհում են` նշելով, որ չկա հստակ
սահմանված կարգ, թե ինչ պարտականություններ նրանք պետք է իրականացնեն:
Հաճախ սոցիալական աշխատողի և հոգեբանի գործառույթները միախառնվում են և 
հոգեբանները ստանձնում  են սոցիալական աշխատողի դերը:
Դպրոցներ կան, որտեղ սոցիալական աշխատողի հաստիքն ընդհանրապես
բացակայում է: Սա ևս մեկ անգամ բխում է սոցիալական աշխատողի գործառույթների
չիմացությունից:

Ամփոփելով աշխատանքը, նշենք, որ սոցիալական աշխատողը դպրոցում


ապահովում է մանկավարժական հանրույթի միասնական աշխատանքի
իրականացումը, դպրոց-ընտանիք համագործակցության ձևավորումը և երեխայի
անհատական զարգացման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ
պայմանների ստեղծումը: 

Օգտագործված գրականության ցանկ

1.         ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ // ուղեցույց սոցիալական աշխատողների համար. Երև
անի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոն

2.         Սուսաննա Թադևոսյան. Ներառական կրթության կազմակերպում // մեթոդական ուղեցույց ձեռնարկ.,


Երևան 2017

3.         Ներառական կրթություն. Ուսումնամեթոդական ուղեցույց: Ձեռնարկ.-Եր.:  «Հույսի կամուրջ»


Հկ, Երևան 2015

4.         Липский И.  Этический кодекс социального педагога  и социального работника // Социальная


работа. 2003. № 2.

5.         Викторовна Е. В. Этические проблемы практики социальной работы // Учебно-методическое


пособие. Пенза 2012

6.         Римфер Ф. Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М.,    1993-1994.

7.          Митрошенков О. А. Социальная работа. М., 2006

8.         Зальцман Татьяна Валерьевна “Этические проблемы” М., 2014.

9.         http://armsocwork.blogspot.am/2015/02/blog-post_12.html 
       Էթիկական երկընտրանքները սոցիալական աշխատանքում

10.     http://pedsovet.su/publ/72-1-0-4305  Школьные конфликты: виды, пути решения, приемы и примеры


11.     http://studme.org/10020402/psihologiya/
samoregulyatsiya_sotsialnogo_rabotnika_protsesse_razresheniya_konflikta  Саморегуляция социального
работника в процессе разрешения конфликта

12.     https://studfiles.net/preview/6321345/page:10/ Этические основы социальной работы.  Профессионально-


этический кодекс социального работника

You might also like