You are on page 1of 3

Սոցիալական աշխատողի դերը հաշմանդամություն ունեցող անձանց հետ

աշխատանքում

Հիմնական հասկացությունների սահմանումներ

Հաշմանդամություն - Հայաստանի Հանրապետության պաշտոնական


փաստաթղթերում հաշմանդամությունը սահմանվում է որպես
կարողությունների սահմանափակում, որի հետևանքով անձը չի
կարողանում ինտեգրվել հասարակության մեջ և չի կարողանում լիարժեք
մասնակցել նրա կյանքին։
Հաշմանդամություն ունեցող անձ - Հայաստանի Հանրապետությունում
հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվում հիվանդության,
վնասվածքների կամ խեղման հետևանքով կենսագործունեության
սահմանափակում ունեցող անձիք:
Սոցիալական վերականգնում - սոցիալական, սոցիալ-հոգեբանական,
մանկավարժական, մասնագիտական, իրավական և բժշկական
միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող
անձի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մյուս
քաղաքացիներին հավասար հնարավորություններ ստեղծելուն:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանություն -  տնտեսական,
սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ է, որը
հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության
սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու)
պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության
համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների
ապահովմանը:

Թեմա 1.
Հաշմանդամության սահմանումը և ընկալման առանձնահատկությունները.
հաշմանդամության մոդելները

«Հաշմանդամ» բառը առաջացել է լատիներեն <<invalidus >>բառից, որը


նշանակում է թույլ, տկար:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերում
հաշմանդամությունը սահմանվում է որպես կարողությունների
սահմանափակում, որի հետևանքով անձը չի կարողանում ինտեգրվել
հասարակության մեջ և չի կարողանում լիարժեք մասնակցել նրա կյանքին։
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձ են
ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով
կենսագործունեության սահմանափակում ունեցող անձիք:
Հաշմանդամությունը սահմանվում է որպես կենuագործունեության
տեuակներից որևէ մեկի կամ մի քանիսի խաթարմամբ պայմանավորված
uահմանափակման կամ դրանց զուգորդման արդյունքում
կենսագործունեության սահմանափակումների հետևանքով առաջացած
սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն»:
Եվրոպայի խորհուրդը հաշմանդամությունը սահմանում է հետևյալ կերպ.
«Ֆիզիկական, հոգեբանական, շփման, սոցիալական, մշակույթային,
օրենսդրական և այլ խոչընդոտներով պայմանավորված սահմանափակ
կարողություններ, որոնք թույլ չեն տալիս անհատին ինտեգրվել
հասարակություն և մասնակցել ընտանիքի կյանքին նույն հիմունքներով:»
Հաշմանդամությունն օրգանիզմի գործառույթների խանգարման պատճառով
առաջացած առողջական խանգարումներն են, որոնք էլ հանգեցնում են
մարդու գործառույթների սահմանափակմանը՝ առաջացնելով սոցիալական
պաշտպանության անհրաժեշտություն:
«Հաշմանդամը մարդ է, ով ունի առողջական խնդիրներ, օրգանիզմի
գործառույթների մշտական խանգարումներ, վնասվածքներ կամ արատներ,
որի արդյունքում տուժել
է                                                                                                                        
աշխատունակությունը և առաջացել է անհրաժեշտություն սոցիալական
պաշտպանության»:
Սահմանափակ կարողություններ ունենալը դա ունակությունների,
ինքնախնամքի իրականցման, ինքնուրույն քայլելու, կողմորոշվելու, շփվելու,
սեփական վարքագիծը կառավարելու, սովորելու, աշխատանքային
գործունեություն ծավալելու ամբողջական կամ մասնակի կորուստն է:

Հաշմանդամությունը որպես հատուկ կարիք․ Հաշմանդամների նկատմամբ


վերաբերմունքի զարգացումը այսօր նախատեսում է անձի հաշմված անդամի
մատնանշումից անցում դեպի հաշմանդամություն ունեցող անձի հատուկ
կարիքը և/կամ սահմանափակ կարողությունները: Այս մոտեցումը
հնարավորություն է տալիս զերծ մնալ անձի պիտակավորումից` առաջնային
նշանակություն տալով ոչ թե սահմանափակումներին, այլ կարիքներին:
Հաճախ սահմանափակումների վրա կենտրոնացումը նվազեցնում է
կարողությունների վրա կենտրոնացման հավանականությունը:
Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր    անձի պետք է տրվի
հնարավորություն առավելագույնս դրսևորելու իր պոտենցյալը`   անկախ իր
հիվանդությամբ պայմանավորված որոշ սահմանափակումների:

Հաշմանդամության մոդելները․ Ներկայումս հաշմանդամության ընկալման


վերաբերյալ գոյություն ունեն և պրակտիկայում կիրառվում են երկու մոդել`
բժշկական ու սոցիալական, որոնցից յուրաքանչյուրը պատկերացում է
տալիս այն մասին, թե ինչն է որոշիչ «հաշմանդամություն» հասկացության
մեջ:

Բժշկական մոդել․ Հայաստանում  խորհրդային  ժամանակներից ի վեր


հաշմանդամությունը համարվել է անձի խնդիրը,ինչը նշանակում է, որ այն
«հիվանդություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը
սահմանափակվում է, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի
բարելավմանը: Այսինքն` եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների
վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին
որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված
գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական
բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն):
Այս մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձը զրկվում է իր
կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական
ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ»,
«խնամյալ»: Նրա փոխարեն որոշում են կայացնում խնամողը, ընտանիքը,
հասարակությունը: Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության,
մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա
«հիվանդ» է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք:
Հաշմանդամություն ունեցող անձի կյանքը կախված է մնում ուրիշների
կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա
սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք
մասնակցությունը հասարակական կյանքին:
Այսպիսով, բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը
դիտարկվում է որպես անձի բժշկական խնդիր, պետության
քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը,
վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը:
Հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է
որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք: Այս
մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և
հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար
հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր
անդամների համար: Հաշմանդամության սոցիալական մոդելը
կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա,
ապավինելով՝ հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք
քաղաքացու կարողություններին և ներուժին: Հաշմանդամություն ունեցող
մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց
խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների,
ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը,
մոնիթորինգին և գնահատմանը: Սոցիալական մոտեցման դեպքում
հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու
գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին
ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության
կյանքին նրանց մասնակցությանը: Այսպիսով, սոցիալական մոդելի
տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի
առողջական խնդիրների հետևանքով ձեռքբերած ֆունկցիոնալ
սահմանափակումների (և միջավայրային, և վերաբերմունքի),
արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք: Հետևաբար,
հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ուղղված
քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային
խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների
ստեղծմանը:
Սոցիալական մոդելը չի հերքում ֆիզիոլոգիական տարբերությունների և
արատների առկայությունը, սահմանում է հաշմանդամությունը՝ որպես անձի
կյանքի ասպեկտներից մեկը, ոչ թե որպես շեղում: Այս մոդելի ներքո որպես
կարևորագույն հիմնախնդիր, դիտարկվում է ՀՈՒԱ-ի նկատմամբ
խտրականությունը՝ ուղղելով հասարակության ջանքերն այն ոլորտներ,
որտեղ հնարավոր են փոփոխություններ: Սոցիալական արգելքները, որոնք
պետ է վերացնել, կարելի է բաժանել երեք խմբի. 1) ՀՈՒԱ-ի վերաբերյալ
կարծրատիպերը, 2) ինստիտուցիոնալ արգելքները, 3) ճարտարապետական
և տըրանսպորտային խոչընդոտները: Որդեգրելով հաշմանդամության
սոցիալական մոդելը՝ պետությունը պետք է գիտակցի, որ հասարակության
կազմակերպումն ինքնին վերարտադրում է հաշմանդամների
ինստիտուցիոնալ մեկուսացումը և հետևաբար՝ խտրականությունը:

You might also like