You are on page 1of 3

Դասախոսություն 1.

Վարք հասկացության մեկնաբանությունը, վարքի տեսակները

Մինչ <<շեղվող վարք>> հասկացության բնութագիրը ներկայացնելը


անհրաժեշտ է, նախ, անդրադառնալ <<վարք>> հասկացությանը, որի տիպերից մեկն
էլ շեղվող վարքն է: Վարքը կարելի է բնութագրել որպես մարդկային ակտիվության
դրսևորումներից մեկը, ինչպես, օրինակ, հաղորդակցումը, գործունեությունը1 և այլն:
Դա վարքի մեկնաբանության լայն տարբերակն է:

<<Վարք>> հասկացության ամենապարզ մեկնաբանությունն էլ վկայում է, որ


այն անձի կողմից դրսևորվող ռեակցիա է, որն իրականացվում է ի պատասխան
ներքին և արտաքին ազդակներին: Ընդ որում, այդ ռեակցիան կարող է լինել ինչպես
գիտակցված, այնպես էլ չգիտակցված:

Վարքի մեկ այլ սահմանում պնդում է, որ այն սոցիալական ակտորի (անձ,


խումբ) կողմից սեփական դիրքորոշումների, նախապատվությունների,
հնարավորությունների և կարողությունների դրսևորման ձև է կամ միջոց:

Մի այլ սահմանման համաձայն՝ վարքը գործողությունների ամբողջություն է,


որն ուղղված է անձի պահանջմունքների բավարարմանը և որը դրսևորվում է որպես
արտաքին միջավայրին ուղղված ռեակցիա:

Վարքի առավել ընդգրկուն և դիպուկ սահմանումը վկայում է, որ.

վարքը գործողությունների ամբողջություն է, որը դրսևորվում է անձի


անհատական հատկանիշներով և արտաքին միջավայրի
առանձնահատկություններով պայմանավորված:

Նշված սահմանումից կարող ենք եզրակացնել, որ վարքի բնութագրման համար


ելակետային է <<գործողություն>> հասկացությունը, քանի որ, փաստացիորեն, վարքը
գործողությունների համախումբ է: Սոցիալական հոգեբանության մեջ գործողությունը
մեկնաբանվում է որպես տեղայնացված և կոնկրետ ժամանակային հատվածում
հասարակական սուբյեկտի իրականացրած ակտ: Մեկ այլ մոտեցման համաձայն՝
վարքը ներկայանում է ոչ միայն գործողությունների կազմով: Դրանում ներառվում են
նաև արարքները, որոնք նպատակային գործողություններ են ու իրենց բնույթով
կարող են լինել դրական (կառուցողական) և բացասական (ապակառուցողական),
ինչպես նաև չգիտակցված (գործողության ձևերը):

1
Գործունեությունը բնութագրելու համար կարող ենք նշել, որ այն սահմանվում է որպես կատեգորիա,
որն ընդհանրացնում է անձի ակտիվության մի շարք ձևեր, ինչպիսիք են՝ կենսաբանական,
հոգեբանական, սոցիալական ակտիվությունը:
1
Առհասարակ համարվում է, որ վարքի հիմնական բնութագրիչը դրա՝ սոցիալական
միջավայրում և վերջինիս հետ փոխահարաբերման նպատակով դրսևորված լինելն է,
այսինքն՝ վարքն իր բնույթով սոցիալական է, քանի որ արտահայտվում,
իրականացվում է հասարակությունում: Այդ առումով <<վարք>> և <<սոցիալական
վարք>> հասկացությունները համընկնում են: Բայց մեկ այլ մոտեցման համաձայն՝
վարքը և սոցիալական վարքը խիստ տարբեր են, քանի որ առաջինը վերաբերում է
նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, իսկ սոցիալական վարքը բնորոշ
է միայն սոցիալական էակներին, այսինքն՝ հասարակության անդամներին:

Վարքը կարող է դրսևորվել ոչ միայն անհատի, այլ նաև խմբի կողմից: Այսինքն՝
սոցիալական վարքի սուբյեկտ կարող է լինել ինչպես անհատը, այնպես էլ խումբը:
Այն նաև սոցիալական միջավայրում անձի հարմարումն ապահովող մեխանիզմն է:

<<Վարք>> հասկացության հաջորդ բնութագրիչն այն է, որ վերջինս ունենում է


արտաքին դրսևորումներ՝ արտացոլելով տվյալ անձի սոցիալականացման
առանձնահատկությունները և փորձի արդյունքները (ընդ որում՝ և՛ կենսափորձի, և՛
մասնագիտական փորձի): Հետևաբար, վարքը կարելի է մեկնաբանել որպես
սոցիալականացման և կենսափորձի ազդեցությունների արտաքին դրսևորումների
համակարգ:

Ընդհանրապես սոցիոլոգիայում տարբերակում են <<սոցիալական վարք>> և


<<սոցիալական գործողություն>> հասկացությունները: Առաջին հայացքից կարող է
թվալ, որ յուրաքանչյուր վարք նաև սոցիալական գործողություն է, սակայն
<<սոցիալական գործողություն>> հասկացությունը մեկնաբանող հայտնի սոցիոլոգ
Մաքս Վեբերը սոցիալական վարքը սոցիալական գործողությունից տարանջատելու
նպատակով այն բնորոշում էր որպես նպատակառացիոնալ վարք: Այսինքն,
սոցիալական գործողությունը կարող ենք բնորոշել որպես մարդկանց ակտիվ
վարքաձևերի համակարգ, որը հիմնված է ռացիոնալ նպատակադրման վրա և
ուղղված է փոխելու սոցիալական սուբյեկտների վարքը կամ իրավիճակը: Այլ կերպ
ասած, սոցիալական գործողությունը գիտակցված և նպատակաուղղված
վարքաձևերի համակարգ է, որի միջոցով տվյալ անձը ձգտում կամ ցանկանում է
փոխել մի այլ անձի վարքը կամ սոցիալական համակարգի գործունեությունը: Մաքս
Վեբերի կարծիքով՝ սոցիալական գործողությունն ունի հետևյալ երկու բնութագրիչը՝

1. այն կողմնորոշված է դեպի այլ մարդկանց, սոցիալական ինստիտուտներ


կամ սոցիալական խմբեր
2. այն ունի հստակ նպատակ այն անձի համար, ով իրականացնում է տվյալ
գործողությունը:

Վեբերն առանձնացնում է սոցիալական գործողության հետևյալ տեսակները՝ հիմք


ընդունելով գործողության գիտակցված լինելու մակարդակը այն իրականացնողի
կողմից.
2
 Աֆֆեկտիվ գործողություն- բնորոշվում է նպատակառացիոնալության ցածր
մակարդակով կամ վերջինիս բացակայությամբ:
 Ավանդական գործողություն- հիմնված է ավանդույթների, դրանց հանդեպ
եղած հարգանքի և ընդունման վրա, նպատակառացիոնալության մակարդակը
կրկին բավականին ցածր է: Թյոնիսն այդ գործողությունները կոչում է
<<սովորութային գործողություններ>>:
 Արժեքառացիոնալ գործողություն- սոցիալական գործողության այս
տարատեսակը կարելի է բնորոշել որպես ավանդական գործողության
զարգացման արդյունք: Այն, հիմնված լինելով հասարակական կամ անձնային
արժեքների վրա, այնուամենայնիվ, առանձնանում է իրականացման
մեթոդների ընտրության, դրդապատճառների վերլուծության հետևանքների
կանխատեսման հնարավորությունների առկայությամբ:
 Նպատակառացիոնալ գործողություն- սոցիալական գործողության այն
տեսակն է, որին յուրահատուկ է նպատակի առաջադրումը, նպատակին
հասնելու մեխանիզմների ռացիոնալությունը և դրանց գիտակցված լինելը:

You might also like