You are on page 1of 62

ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Հոգեբանության ուսումնասիրության առարկան, նպատակը և խնդիրները

Հոգեբանության ուսումնասիրության առարկան է


1. Հոգեկան ակտիվության տարբեր մակարդակներում իրականացող գործընթացները
2. Անհատական հոգեբանական հատկությունների կառույցը
3. Գործունեության և հաղորդակման առանձնահատկությունները
4. Անձի կառույցը, նրա ձևավորման գործոնները
5. Հոգեկան վիճակները
6. Վարքը:
Հոգեբանության նպատակներն են
1. Բացահայտել հոգեկան երևույթների օրենքներն ու օրինաչափությունները
2. Մշակել անձնավորության հոգեկան երևույթների և վարքի կարգավորման մեթոդներ
3. Բացահայտել անձնավորության և հասարակության ներդաշնակ փոխհարաբերության
ձևավորման պայմանները
4. Մշակել արդյունավետ գործունեության և հաղորդակցման միջոցներ:

Հոգեբանության խնդիրներն են

 Ուսումնասիրել հոգեկան գործընթացները, հատկություններն ու վիճակները


 Բացահայտել անձնավորության անհատական առանձնահատկությունները
 Ուսումնասիրել մարդու գործունեության և հաղորդակցման օրինաչափությունները
 Կանխատեսել հոգեկան երևույթների ընթացքը
 Բացահայտել հոգեկան զարգացման ներուժը
 Մշակել հոգեկան կառույցների զարգացման համարժեք մեթոդներ

2. Մարդու հոգեկանի բացատրության փորձերը


/մատերիալիստական մոտեցումներ/

Մարդու հոգեկանի բացատրության՝ փորձեր կատարվել են՝ սկսած շատ հին ժամանակներից:
Հոգեկանը՝ ներկայացվել է որպես «անձնական փորձ», «գիտակցություն», «վարք» և այլն:
Հասարակական զարգացման բոլոր փուլերում կողք կողքի հանդիպում ենք հոգեկան երևույթների
և օբյեկտիվ իդեալիստական, և՛ սուբյեկտիվ իդեալիստական, և՛ դուալիստա տական, և՛
մատերիալիստական 1 բացատրությունների: Հնում գերակայում էր ում էր այն տ տեսակետը, որ
գոյություն ունեցող ամեն ինչի մեջ հոգի կա: Դա ինքնուրույն գոյություն ունեցող մի էություն է, որ
կառավարում է և՛ անկենդան, և՛ կենդանի աշխարհի բոլոր օբյեկտներին: Այս մոտեցումը հայտնի է
որպես անիմիզմ (լատ. anima — հոգի):

Թալեսը (մ. թ. ա. 625-547 թթ.) հույն մատերիալիստ փիլիսոփա էր: գին համարում էր յուրօրինակ
եթերային մի նյութ, որի նախասկիզբ իզբը ջուրն է:

Թալեսն առաջադրեց հիլոզոիզմի՝ համընդհանուր շնչավորության մասին տեսությունը, համաձայն


որի՝ գոյություն ունեցող ամեն բան, լինի շնչավոր թե անշունչ, հոգի ունի: Հույն բժիշկ Ալքմեոնը
(մ. թ. ա. 6–րդ դ.) հոգեկանի հիմքը համարում էր ուղեղը:

Դեմոկրիտը, Լուկրեցիոսը, Էպիկուրը մարդու հոգին համարում էին մատերիայի մի տեսակ, որը
բաղկացած է շատ մանր և շատ շարժուն գնդիկային ատոմներից: Հասկանալի է, որ սրանք
մատերիալիստական մոտեցումներ են:

Գալենը, որ բժիշկ էր (մ. թ. 2-րդ դ.), նորից անդրադարձավ հոգեկանի մատերիական (նյութական)
հիմքերին և առաջ քաշեց հոգեկանի ֆիզիոլոգիական հիմքերի խնդիրը:
XVII դարից սկսած, երբ բնական գիտությունները զարգացան, սկսեցին ուսումնասիրել զգալու,
մտածելու ունակությունները: Դրանք անվանում էին գիտակցություն:

Հոլանդացի փիլիսոփա Սպինոզան (1632-1677) նորից փորձեց միացնել հոգին և մարմինը: Նա


կարծում էր, որ հատուկ հոգեկան սկիզբ գոյություն չունի. դա մատերիայի հավերժական
հատկությունն է: Մտածողությունը, ըստ նրա, հատուկ է և կենդանի մատերիային, և՛
անկենդանին:

Ջոն Լոքը (1632-1704) առաջ քաշեց «Tabula raza»-ի տեսությունը, համաձայն որի` մարդու հոգին
մաքուր գրատախտակ է. զգայական տպավորությունների ազդեցության տակ այն արթնանում է,
լցվում պարզ մտքերով, հետո դրա հիման վրա ձևավորվում են բարդ մտքեր: Նրա կարծիքով
մարդը շրջապատող աշխարհը գիտակցում է գազափարների զուգորդումով:

3. Մարդու հոգեկանի բացատրության փորձերը /Սոկրատես,


Պլատոն, Արիստոտել/

Պլատոնը (մ. թ. ա. 427-348 թթ.) առաջ է քաշում «համաշխարհային հոգու» գաղափարը:


Գոյաբանական 3 հիմնական էությունների մասին նրա ուսմունքում առաջինը գոյն է,
«առաջնամիակը», որ բարիքն է՝ նյութը: Այն կեցության հիմքն է, ողջ իրականության ելակետը:
Երկրորդը՝ «միտքն» է, որը լույսի պես ծնվում է առաջնամիակից՝ բարիքից, և հակադրվում է նրան:
Ամենայն հավանականությամբ, Պլատոնն առաջ էր քաշում «բարիքին» (նյութականին)
հակադրվելու և քննարկելու միջոցով այդ նույն նյութականը փոխելու, զարգացնելու միտքը:
Երրորդը՝ «Համաշխարհային հոգին» է, որ ներթափանցում է ողջ տիեզերքը և հավերժական
գաղափարների միջոցով իրականացնում աշխարհի «ինքնաշարժումը»՝ փոփոխումը:

Անհատական հոգին, ինչպես Պլատոնն է նշում, համաշխարհային հոգու «արտազեղումն» է


(էմանացիան), նրա մասնիկը: Այն գոյություն ունի նախքան որևէ մարմնի մեջ մտնելը: Հոգին
անմահ է, բայց ժամանակավորապես մտնում է մահկանացուի մարմնի մեջ և, քանի որ
աստվածային ծագում ունի, կառավարում է մարմինը և ուղղորդում՝ կյանքը: Պլատոնը հոգեկան
երևույթները բաժանում է բանականության, արիության և տարփանքի: Հոգին գլխում
արտահայտվում է մտքի, սրտում` արիության, որովայնում՝ տարփանքի ձևով: Մարմնի մահից
հետո մարդու հոգին միանում է համընդհանուր հոգուն:

Արիստոտելը (մ. թ. ա. 384-322 թթ.) Պլատոնի աշակերտն է, սակայն հոգու վերաբերյալ


հիմնականում մատերիալիստական մոտեցում ունի: Նրա կարծիքով հոգին և կենդանի մարմինն
անբաժանելի են: Իրերի և երևույթների «իդեան» չի կարող նրանցից առաջ և անջատ գոյություն
ունենալ: Բնությունը, նյութական աշխարհը գոյություն ունեն օբյեկտիվորեն և պայմանավորված
չեն ո՛չ գաղափարներով, ո՛չ էլ մարդու գիտակցությամբ: Արտաքին աշխարհը, ըստ Արիստոտելի,
մարդու ճանաչման առարկան է և նոր գիտելիքների ու փորձի աղբյուրը: Այն, ինչը զգայություն է
առաջացնում, մարդու գիտակցությունից դուրս է: Զգայությունները բնության իրերից
պատճեններ են հանում, ինչպես՝ գիպսի վրա կարելի է դաջել ձեռքը, հաղորդում զգայական
կենտրոնին, որը սրտում է: Ըստ Արիստոտելի՝ իմացության օբյեկտը՝ բնությունը, ռեալ գոյություն
ունեցող նյութական աշխարհ է: Բանականությունը ճանաչում է այն ընդհանուրը, ինչ կա
առանձին իրերի մեջ: Իր «Հոգու մասին» աշխատության մեջ Արիստոտելը հոգեբանությունն
առանձնացրեց որպես իմացության առանձին ոլորտ։ Նա հոգին համարում է մարմնի էությունը,
որի հատկություններն են՝ զգայությունը, խորհելը (մտածելը), շարժումը, մտքերը և
մտահայեցությունը՝ վերացարկումը և կարծիք կազմելը:
Զգայության միջոցով առանձին իրեր և երևույթներ ընկալվում են, ապա մարդու մեջ առաջ են
բերում պատկերացումներ, իսկ բանականությունը ճանաչում է այն ընդհանուրը, որ կա առանձին
իրերի միջև: Գիտությունը գործ ունի ընդհանուրի, օրինաչափի հետ, բայց այն պետք է հենվի
զգայական իմացության վրա։ Զգայությունների պահպանումն ու վերարտադրությունը
հիշողությունն է, իսկ մտածողության ընթացքում ստեղծվում են ընդհանուր հասկացություններ,
դատողություններ և մտահանգումներ: Նա ընդունում է Սոկրատեսի առաջ քաշած այն միտքը, որ
ճշմարտությունն արտացոլվում է 2 ձևով՝ մասնավորից դեպի ընդհանուրը (ինդուկցիա) և
ընդհանուրից դեպի մասնավորը գնացող եզրակացությամբ (դեդուկցիա): Արիստոտելը ցույց
տվեց, որ պատկերները միանում են ըստ նմանության, առընթերության և հակադրության,
այսինքն՝ փաստորեն դրեց ասոցիացիոնիզմի հիմքը: Նա անդրադարձել է նաև պրակտիկ
գործունեության ընթացքում բնավորության ձևավորման խնդրին: Նրա կարծիքով մարդն
արդարամիտ և չափավոր է դառնում, եթե արդար և չափավոր գործողություններ հաճախ է
կատարում:

4. Հոգեբանական գիտության զարգացման հիմնական փուլերը

Առաջին շրջան: Հոգեբանությունը գիտություն է հոգու մասին: Սա հոգերա նության


նախագիտական շրջանն է, երբ «հոգի» հասկացությունը ներառում էր մարդու կյանքում տեղ
գտած ամեն անհասկանալի բան: Այս մոտեցումը շարու նակվեց ամբողջ միջնադարում, հոգին
դիտվում էր որպես ի վերուստ տրված բան, և դրանով միայն կրոնը կարող էր զբաղվել:

Երկրորդ շրջան։ Հոգեբանությունը գիտություն է գիտակցության մասին: 19-րդ դարի վերջին, երբ
հոգեբանությունն առանձնացավ որպես ինքնուրույն գիտություն, նրա խնդիրն էր մարդու
գիտակցության հիմնական բաղադրատար րերի բացահայտումը և նրանց միավորման
օրինաչափությունները: Այս շրջանում գիտակցություն ասելով՝ հասկանում էին հոգեկանի
կառուցվածքում եղած բաղադրատարրերի ամբողջությունը, որը սերտորեն կապված է զգայական
օրգաններում տեղի ունեցող գործընթացների հետ: Բարդ ապրումները դիտ վում էին որպես մի
քանի պարզագույն զգայությունների, պատկերների, զգացմունքների ամբողջություն:
Ուսումնասիրության առարկան էին զգայությունները, ըմբռնումներն ու հույզերը: Համոզված էին,
որ հոգեկան բարձրագույն գործընթացներն ուսումնասիրել հնարավոր չէ: Հոգեբանության
ուսումնասիրությունների հիմնական մեթոդը ինտրոսպեկցիան էր (ներհայեցողություն):

Երրորդ շրջան։ Հոգեբանությունը գիտություն է վարքի մասին: Կարծում էին, որ գիտակցությունը


գիտական մեթոդներով ուսումնասիրել հնարավոր չէ, քանի որ շատ է խորքային, թաքնված և շատ
սուբյեկտիվ է: Այդ պատճառով էլ առաջարկում էին հոգեբանությունը դիտել որպես գիտություն
վարքի մասին: Ուսումնասիրվում էին մարդու վարքի դրսևորումները՝ վարքագիծը, արարքները,
ռեակցիաները, և դրանց հիման վրա հոգեկան երևույթների մասին եզրակացություններ էին
արվում, իսկ գրգռիչի և ռեակցիայի (S-R) միջև եղած բովանդակությունը հաշվի չէր առնվում:
Անտեսվում էին նաև դրդապատճառները, շարժառիթները:

Չորրորդ շրջան։ Հոգեբանությունը՝ հոգեկանի օբյեկտիվ օրինաչափությունները, դրսևորումներն


ու մեխանիզմներն ուսումնասիրող գիտություն է 19-րդ դարի վերջին արդեն տեսականորեն
ներկայացված էր հոգեկանի դե տերմինացվածության խնդիրը, այսինքն՝ շրջապատող ֆիզիկական
և սոցիա լական միջավայրի ազդակները, միջնորդավորվելով՝ մարդու ֆիզիոլոգիական
գործընթացներով, հոգեկան երևույթների դրսևորման պատճառ են դառնում: Ներկայացված էր
նաև միջավայրի հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկան ակտիվության,
գրգռիչներին՝ նպատակահարմար՝ ռեակցիաներ տալու միջոցով ադապտացվելու թեզը: Առաջ էր
քաշված այն հայեցակետը, որ հոգեկան երևույթները ռեֆլեկտոր բնույթ ունեն, և որ ռեֆլեքսն
իրականանում է գրգիռ — զգայական օրգան — կենտրոնական նյարդային համակարգ — գործող
օրգան սխեմայով: Սակայն հսկայական առաջընթաց ենթադրող այս թեզերը գործնական
ապացույցների կարիք ունեին:

Ժամանակակից հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու կողմից գիտակցված կամ


չգիտակցված գործընթացները, հոգեբանական հատկությունները, հոգեկան երևույթները,
վիճակները, վարքը, դրանց մեխանիզմները և հասարակական դետերմինացվածությունը:

5. Հոգեբանության սկզբունքները

Հոգեբանության սկզբունքները հոգեկանի և նրա հիմնական գործառույթների էության, նրա


ձևավորման առանձնահատկությունների, գործելու մեխանիզմների ուսումնասիրության
ելակետային դրույթներն են, որոնց մեջ ամփոփված են հոգեբանության շրջանակներում գործող
տեսությունները, օրինաչափություններն ու օրենքները:
Հոգեբանոթյան հիմնական մեթոդաբանական սկզբունքներն են.
 Արտացոլման – այս սկզբունքով են դիտարկվում միջավայր-հոգեկան կապի, հոգեկան
արտացոլման տարբեր մակարդակների գործառույթների, մարդու ֆիզիկական և
հոգեկան գործառույթների մեխանիզմների, ներքին և արտաքին պայմանների
ազդեցության և այլ հիմնախնդիրներ:
 Գործունեության և գիտակցության մւասնության – գիտակցությունը մարդուն մղում է
գործողության, ստեղծում է գործունեության և վարքի ներքին պլան, ծրագիր, մոդել, որոնց
շնորհիվ նա գործունեություն է ծավալում և կողմնորոշվում է միջավայրում:
 Դետերմինացիայի – (պատճառական պայմանավորվածության) սկզբունքով
բացատրվում են հոգեկան գործունեության կենսաբանական հիմքերը, զարգացման
պատճաառները, սոցիալական հարաբերությունների պատճառահետևանքնային կապերը
և այլն:
 Զարգացման սկզբունքով են կատարվում մարդկային հոգեկանի զարգացման
աղբյուրների, նրա շարժընթացային բնույթի, սոցիալական փոխհարաբերությունների,
ուսուցման և դաստիարակության ազդեցության տակ հոգեկանում տեղի ունեցող
առաջընթացի ուսումնասիրություններն ու ստացված արդյունքները:
 Ակտիվության սկզբունքով հոգեբանական ուսումնասիրություններում բացահայտվում
են մարդու գիտակցության մեջ արտաքին գործոնների ոչ թե հայելային, այլ ներքին
ակտիվության պայմաններում կատարվող արտացոլման և ադապտացիայի
առանձնահատկությունները:

6. Հոգեբանության միջառարկայական կապերը

Հոգեբանության կապն այլ գիտությունների հետ այժմ չափազանց սերտացելն է:


Գիտություններից առաջինը, որի հետ անմիջականորեն կապվում է հոգեբանությունը,
կենսաբանությունն է: Առանց մարդու նյարդային համակարգի կառուցվածքի, նրա
գործառույթների, ժառանգականության իմացության անհնարին կլիներ: Այդ պատճառով էլ
հոգեկանն ուսումնասիրում են նաև ֆիզիոլոգները, լեզվաբանները, մշակութաբանները,
մաթեմատիկոսները:
Հոգեբանությունն անմիջականորեն կապվում է մարդաբանության, փիլիսոփայության,
սոցիոլոգիայի, մանկավարժության, ֆիզիկայի հետ:
Բ. Գ. Անանևը մշակել է համալիր մարդագիտության իր հայեցակետը և այս տեսակետից էլ դիտել
հոգեբանության և մյուս գիտությունների կապը:
Շարունակելով իր ուսուցչի գործը, Լոմովն առանձնացրեց հոգեբանության և այլ գիտությունների
կապի մի քանի ուղղություն.

 Հասարակագիտություն
 Բնական գիտություններ
 Բժշկական գիտություններ
 Մանկավարժական գիտություններ
 Տեխնիկական գիտություններ
 Փիլիսոփայություն
 Մաթեմատիկա:

Վերջին տարիներին այս հարցը մեծ ուշադրության է արժանացրել հանրահայտ մեթոդաբան Մ.


Բունգեն: Նա այն եզրակացության է հանգել, որ վերջին հարյուրամյակում հոգեբանությունը
պետք է դիտել սոցիալական և բնագիտական գիտությունների սանդղակում, քանի որ այդ
ժամանակ տվյալ գիտությունների և հոգեբանության կապի մի տեսակ էվոլուցիա է տեղի ունեցել.
Մի տեսակ միմյանց ծածկելու տարածք է ստեղծվել, որի հետևանքով առաջացել է
սոցիոկենսաբանություն:

7. Հոգեբանությունը ժամանակակից գիտությունների համակարգում

Հոգեբանության բոլոր ճյուղերի ուսումնասիրության առարկան հոգեկանի փաստերը,


օրինաչափություններն ու մեխանիզմներն են: Պարզապես այն բաժանված է ճյուղերի, որովհետև
յուրաքանչյուր բնագավառում այդ փաստերը օրինաչափություններն ու մեխանիզմները
յուրօրինակ երանգավորում են ունենում` կախված գործունեության պայմաններից և
պահանջներից:
Ճյուղերի բաժանման սկզբունքներն են.

1. Ըստ գործունեության բնագավառների

- աշխատանքային

- բժշկական

- սպորտային

- տիեզերագնացի…

2. Զարգացման

- համեմատական

- տարիքային /մանկան/

- ախտաբանական

3. Մարդու և հասարակության փոխհարաբերության

- սոցիալական

- էթնիկական

Այս բաժանումը խիստ պայմանական է, քանի որ գիտությունները ինտեգրացիայի /միավորման/


միտում ունեն: Օրինակ` ինժեներական հոգեբանությունը տեխնիկական գիտությունների հետ,
սոցիալականը` սոցիոլոգիայի: Եվ այս միավորման հատման կետում առաջանում է նոր սինթեզ,
որը ` տվյալ հոգեկան երևույթի ուսումնասիրության ժամանակ իր մեջ ներառում է
հոգեբանության և մեկ այլ գիտության ընձեռող հնարավորությունները:

8. Հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառները

Հոգեբանության բնագավառները

Ընդհանուր հոգեբանություն Իրավաբանական


Էթնոհոգեբանություն Մանկավարժական
Գենետիկական Սոցիալական
Քաղաքական Տարիքային
Ռազմական Աշխատանքային
Կրոնի Ինժեներական
Էկոլոգիական Բժշկական
Պարապսիխոլոգիա Ախտահոգեբանություն
Կլինիկական Հոգեֆիզիոլոգիա
Դիֆերենցիալ Սպորտային և այլն

9. Մեթոդ, մեթոդիկա: Մեթոդների կիրառմանը ներկայացվող պահանջները.

Մեթոդը իրականության ուսումնասիրության պրակտիկ և տեսական միջոցների,


եղանակների այնպիսի համադրությունն է, որն ընդունված է տվյալ գիտական բնագավառի
ներկայացուցիչների կողմից` որպես հետազոտության ճիշտ կազմակերպման որոշակի
նորմերի համապատասխանող միջոց: Ամեն մի գիտություն ունի ուսումնասիրության իր
մեթոդները: Հոգեբանության մեթոդները մշակվել են` ելնելով այդ գիտության
առանձնահատկություններից: Դրանք հոգեկան հատկությունների, գործընթացների, վիճակների
ուսումնասիրության մեթոդներ են:
Մեթոդը.
 ելակետ է՝ հետագա իմացական գործունեության համար:
 Մեթոդի ֆունկցիան նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված
գործունեության կարգավորումն ու կողմնորոշումն է:
 կանոնների, ուղղորդումների, իրականությունը ճանաչելու և վերափոխելու միջոց է:
 ուղղված է օբյեկտը փոխելու, զարգացման միջոցներ և մեխանիզմներ գտնելուն:
 Մեթոդներն ստեղծվում են ընդհանուր գիտական հասկացությունների՝ ինֆորմացիայի,
մոդելի, կառուցվածքի, ֆունկցիաների, համակարգի, էլեմենտի, հավանականության,
օպտիմալության շրջանակներում:
Ի.Պ. Պավլովը, մեծ տեղ տալով մեթոդին, նշում էր, որ հետազոտության լրջությունը
կախված է մեթոդից և գործելաձևից: Լավ մեթոդը նման է կողմնացույցի, որը զերծ է պահում
սխալներից: Եթե մեթոդը ճիշտ է ընտրված, կարգավորում է իմացական փնտրտուքի գործընթացը
և հնարավորություն է տալիս կարճ ճանապարհով հասնել նպատակին, քիչ ժամանակ և ուժեր
ներդնելով: Մեթոդը պետք է ապահովի հետազոտության ճշտությունն ու խորությունը:
Ամեն մի գիտություն ունի ուսումնասիրության իր մեթոդները: Հոգեբանության
մեթոդները մշակվել են` ելնելով այդ գիտության առանձնահատկություններից: Դրանք հոգեկան
հատկությունների, գործընթացների, վիճակների ուսումնասիրության մեթոդներ են:
Որոշ մեթոդներով կատարվում է հետազոտության տեսական մասը՝ գրական աղբյուրների,
արխիվային նյութերի, փաստաթղթերի, նամակների... ուսումնասիրությունը, մեթոդների մի այլ
խումբ կիրառվում է պրակտիկ արդյունքներ ստանալու նպատակով:
Մեթոդիկան ուսումնասիրության կոնկրետ միջոց է, որն ունի իր կիրառման կարգը և
ստացված արդյունքների գնահատման չափանիշները:
Կոնկրետ մեթոդի և մեթոդիկաներիի ընտրությունը բխում է հետազոտության բնույթից,
ուսումնասիրության առարկայից, նպատակից և խնդիրներից:
Մեթոդների կիրառմանը ներկայացվող պահանջները.
Հետազոտությունը ներկայացնելիս անհրաժեշտ է հիմնավորել մեթոդների, մեթոդիկաների և
միջոցների ընտրությունը, յուրաքանչյուր փուլում դրանց համադրությունը: Մեթոդներն ընտրելիս
պետք է ելնել հետևյալ չափանիշներից.
 համարժեքությունը /վալիդությունը/՝ ուսումնասիրման օբյեկտին, խմդիրներին
 վստահելիությունը՝ փորձերի կրկնության դեպքում նույն արդյունքները ստանալու
հնարավորությունը
 համապատասխանությունը գիտական հետազոտությունների ժամանակակից
մակարդակին և հետազոտության տրամաբանական կառուցվածքին
միասնականությունը՝ մեթոդոլոգիական նույն համակարգում ընտրված մյուս մեթոդների հետ:

10. Ժամանակակից հոգեբանության մեթոդները /դիտում, գիտափորձ/

Դիտում
Հոգեբանության հիմնական մեթոդներից է դիտումը, որի նպատակը մարդու առօրյա
կյանքում դրսևորվող հոգեբանական երևույթների և փաստերի նպատակաուղղված գրանցումն ու
դրանց մեկնաբանումն է: Կարող է լինել ամեն ինչի գրանցում, եթե, օրինակ, ուսումնասիրվում է
այնպիսի ամբողջություն, ինչպիսին է անձնավորությունը: Գրանցումը կարող է լինել նաև ընտրովի,
եթե ուսումնասիրության առարկան կոնկրետ որևէ հատկություն է:
Ստացվելիք արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու նպատակով դիտումը
կատարվում է առանց բնական պայմանների փոփոխության: Հատուկ նշանակություն է տրվում այն
իրադրությանը, որում կատարվում է դիտումը, քանի որ մարդու վարքը կարող է պայմանավորված
լինել իրադրության թելադրած դրդապատճառներով, առաջացրած հույզերով և այլն:
Իրադրությունը նոր կամ թելադրող չպետք է լինի:
Բաց դիտումը կատարվում է բոլորի իմացությամբ, ինչը, բնականաբար, որոշակի
փոփոխություններ է առաջացնում գործընթացում և դիտման օբյեկտի վարքում:
Փակ դիտումը կատարվում է առանց դիտարկվողների գիտության: Այս
դեպքում հնարավոր է ավելի օբյեկտիվ տվյալներ ստանալ: Օգտագործվում են տեխնիկական
միջոցներ՝ գաղտնի տեսախցիկ, ձայնագրություն...
Անընդհատ դիտում է կազմակերպվում, երբ անհրաժեշտ է երկարատև գործընթաց դիտել /
ուսումնական , զարգացման և այլ տևական գործընթացներ/:
Ընդհատումներով /դիսկրետ/ դիտում է կատարվում, երբ ուսումնասիրվող
երևույթը գործում է ժամանակ առ ժամանակ / օրիակ՝ քննությունները/:
Մոնոգրաֆիկ /միասնական / դիտումը ներառում է շատ փոխկապակցված երևույթների
միաժամանակ դիտում: Օրինակ՝ կարելի է միաժամանակ դիտել ուսուցման ձևերը, մեթոդները,
միջոցները, բովանդակությունը, կառուցվածքը և այլն:
Դիտումների արդյունքում ստացված տեղեկատվությունը պետք է խմբավորվի ըստ
քանակական և որակական չափանիշների, դասակարգվի և ենթարկվի վերլուծության` երևույթի
հաճախականությունը և հատկությունների փոփոխությունների բնույթը բացահայտելու
նպատակով:
Քանի որ տվյալների վերլուծությունը կատաարում է փորձարկողը, ցանկալի է անկախ
դիտորդների միջնորդությունը՝ նրա անձնական դիրքորոշման հետևանքներից խուսափելու
նպատակով:
Այսպիսով, դիտման հիմնական պայմաններն են պլանավորումը /նպատակ, խնդիրներ,
պայմանների և օբյեկտի ընտրություն…/ և սիստեմատիկությունը /պարբերական կրկնությունը/:
Ինտրոսպեկցիա /ներհայեցում/
Սա ինքնադիտում է: Փորձարկվողի ինքը, «ներհայելով», տեղեկություններ է հաղորդում, թե ինչ է
կատարվում այս կամ այն պահին իր հոգեկանում: Նա տալիս է.
 զգայությունների նկարագիրը,
 մտածողության գործընթացը բաժան-բաժան է անում և հաջորդաբար նկարագրում: Օրինակ, հարցնում
ենք, թե ինչպես ստացավ խնդրի պատասխանը, նկարգրում է, որ նախ սա գումարեց, հետո` բաժանեց…
և ստացավ այսինչ պատասխանը:
 նկարագրում է, թե ինչ տեսավ, ինչ զգաց, ինչպես ինչ-որ պատկեր տեսավ, հետո` պատկերացրեց, որ…
Այս մեթոդը կարող է օբյեկտիվ չլինել, քանի որ
1. մարդն ինքը կարող է չհասկանալ, թե ինչպես կատարվեց հոգեկան գործընթացը
2. կարող է կեղծել, դրական կամ բացասական երանգ տալ երևույթին:
Ներհայեցողության տեսակ է նաև ռետրոակտիվ ներհայեցողությունը - դեպքից որոշ
ժամանակ անց հարցում է կատարվում /օրինակ դատաքննություն/: Մարդը հիշելով վերականգնում
է նախկինում ունեցած իր ներհայեցման արդյունքները:
Դիտմանը ներկայացվող պահանջներն են.
1. Նպատակի, խնդիրների, օբյեկտի, դիտման ժամանակի, տևողության որոշակիություն:
2. Օբյեկտի, առարկայի, իրադրության ճշգրիտ ընտրություն:
3. Դիտման միջոցների ճիշտ ընտրություն: Այդ միջոցները պետք է ապահովեն անհրաժեշտ
տեղեկատվության ստացումը:
4. Դիտվողը չպետք է իմանա, որ իրեն դիտում են /հեռուստախցիկ, ֆոտո, ձայնագրիչ…/
5. Դիտողը պետք է հնարավորինս աննկատ մնա, չճնշի իր ներկայությամբ, չմիջամտի,
որպեսզի գործընթացը օբյեկտիվ ընթանա:
6. Դիտումը պետք է կազմակերպվի պարբերաբար՝ երևույթի հաստատունությունը ստուգելու
նպատակով
7. Պայմանները պետք է փոփոխվեն՝ տարբեր պայմաններում երևույթի դրսևորման
առանձնահատկությունները բացահայտելու նպատակով:
8. Փաստերը պետք է գրանցվեն մաքսիմալ ճշտությամբ: Կարելի է արձանագրել, գրանցել
օրագրերում, աղյուսակներ կազմել, տեսագրել, ձայնագրել, ֆոտոներ անել: Գրանցումը
պետք է շատ մանրակրկիտ քննարկված լինի, քանի որ դիտվող երևույթը կարող է չկրկնվել:
9. Ցանկալի է , որ նյութի վերլուծությանը մասնակցեն մի քանի մասնագետ, որպեսզի դիտողի
հնարավոր սուբյեկտիվիզմը բացառվի:
10. Ստացված տեղեկատվությանը պետք է խմբավորվի ըստ քանակական և որակական
չափանիշների, դասակարգվի և ենթարկվի վերլուծության` երևույթի
հաճախականությունը և հատկությունների փոփոխությունների բնույթը բացահայտելու
նպատակով:
Դիտումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ թերություններ՝
Օբյեկտիվ.
ա/ դիտվում է երևույթի կամ հատկության մի առանձին դրսևորում, և դրա արդյունքները միայն
վերապահորեն կարելի է ընդհանրացնել: Օրինակ, մի առաջին դասարանում ուսումնասիրում ենք
ուշադրությունը: Դա կարող է միայն մոտավորապես բնորոշել առաջին դասարանցուն`
ընդհանրապես:
բ/ Հաճախ անհնարին է նորից դիտել, որովհետև երևույթը չի կրկնվում:
Սուբյեկտիվ.
ա/ Փորձարկողը կարող է նախնական դիրքորոշում ունենալ.
բ/ Արդյունքների քննարկման ժամանակ իրենց կնիքն են դնում փորձարկողի ինտելեկտը,
երևույթների վերլուծության գիտական փորձը, անձնային հատկությունները, այսինքն՝
վերլուծությունը սուբյեկտիվ կնիք ունի:

Գիտափորձ
Գիտափորձը գիտական նպատակով, ճշգրիտ հաշվարկված պայմաններում կազմակերպված
փորձ է, որի ընթացքում հնարավոր է երևույթը դիտարկել, հետևել նրա ընթացքին,
անհրաժեշտության դեպքում փոփոխել պայմանները կամ նույն պայմաններում կրկնել
և արդյունքները գրանցել:
Գիտափորձը, ինչպես Կ. Պոպպերն է ասում, ճշմարտանման վարկածների ժխտման մեթոդ է:
Պոպպերն իր աշխարհայացքը բնորոշել է որպես քննադատական ռացիոնալիզմ, այսինքն`
գիտափորձի միջոցով ամեն ինչ ստուգելու, վերահսկելու, սխալները բացահայտելու միջոցով ռեալ
իրողությունները բացահայտելու մոտեցում: Հենց այդ մոտեցման տրամաբանությունից են
բխում գիտափորձարարական արդյունքների վիճակագրական ստուգման և գիտափորձի
կազմակերպման ժամանակակից տեսությունները:
Ըստ կազմակերպման ձևի՝ գիտափորձը լինում է լաբորատոր, բնական և կոմպլեքս տեսակների:
Լաբորատոր գիտափորձը Գերմանիայում հիմնադրեց Վունդտը /1879/, Ռուսաստանում՝
Բեխտերևը /1886/:
Լաբորատոր գիտափորձը կազմակերպվում է չափման և գրանցման սարքերով հատուկ
կահավորված տարածքում: Հետազոտվողը հոժարակամ է մասնակցում գիտափորձին:
Հետազոտողը ակտիվ միջամտություն ունի. նա կազմակերպում է, գրանցում, կարող է գիտափորձի
ընթացքի մեջ փոփոխություններ մտցնել... Լաբորատոր պայմաններում կարելի է ուսումնասիրել
բնական պայմաններում առանձին չդրսևորվող հոգեկան երևույթներ, մասերի բաժանել,
մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել, գիտափորձերի ընթացքում օգտագործել
համապատասխան գրանցող սարքեր,
- փոխել մի պայմանը, մյուսները թողնելով նունը /օրինակ ուսումնասիրել որևէ առարկայի
մեծությունը: Առարկան մնում է նույնը, բայց փորձարկվողն այն ըմբռնում է կարմիր, կանաչ…
լույսերի տակ, մոտիկից- հեռվից, բարձր-ցածր ձայների առկայությամբ և այլն:
Արդյունքների վերլուծությունից կպարզվի, թե առարկայի մեծության ընկալման համար որ
գործոնը` ինչ դեր է խաղում:
- Կրկնել փորձը՝ նույնությամբ, որպեսզի բացահայտենք երևույթի տիպական կամ
պատահական բնույթը:
- Ուսումնասիրել բնական պայմաններում աննկատելի երևույթներ: Օրինակ. հիշողության
ուսումնասիրությունների դեպքում՝ մտապահվող նյութի քանակը, որակը, մտապահման
եղանակները /ասոցիացիաներ, մասերով, ամբողջությամբ հիշելը, դասակարգումով մտապահելը,
կրկնությունների անհրաժեշտ քանակը և այլն: Այս ամենն իմանալը մեզ կօգնի դասագրքերը
կազմելիս, ուսուցման ընթացքում, գործունեության տարբեր բնագավառներում
արդյունավետության բարձրացման մեթոդիկաներ մշակելու դեպքում:
Լաբորատոր պայմաններում են կատարվում նաև հոգեֆիզիոլոգիական, այսինքն՝ հոգեկան
երևույթների ֆիզիոլոգիական հիմքերի ուսումնասիրությունները:
ԷԷԳ-ի մեթոդով գրանցվում է ուղեղի տարբեր հատվածների կենսական ակտիվությունը`
գանգատուփի համապատասխան հատվածներում հաղորդիչներ ամրակայելու և հատուկ սարքի`
էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով:
Հոգեբանական գիտափորձի դեպքում գրանցվում են հոգեկան տարբեր վիճակներում, արտաքին
ակտիվության /խոսք, շարժումներ.../, իմացական գործընթացների /ըմբռնման,
հիշողության,մտածողության .../, ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի ուսումնասիրության,
նպատակով առաջարկված հանձնարարությունների կատարման ընթացքում ուղեղի տարբեր
բաժիններում առաջացող կենսալիքները / /. Օրինակ՝ զգայությունների դեպքում գրգռիչի ուժի,
հաջորդականության փոփոխությունների, կամ՝ մտավոր գործընթացների ժամանակ ուղեղի
առանձին բաժինների ակտիվությունը:
Ուսումնասիրում ենք, թե ինչպես է, օրինակ, լարվածության դեպքում ուղեղի մի մասում
առաջանում գերակայող /դոմինանտ/ օջախ, ինչպես կարելի է այն չեզոքացնել, ինչ է տեղի ունենում
ուղեղում, երբ մարդը սովորույթ /ստերիոտիպ/ է ձեռք բերում և այլն: Երբեմն ուռուցքի դեպքում,
եթե դա անխուսափելի է: կատարվում է ուղեղի որևէ բաժնի հեռացում /էքսթիրպացիա/: Նման
դեպքերում կարելի է ԷԷԳ-ի միջոցով ուսումնասիրել հետևանքները:
ԷՄԳ-ն օգտագործվում է աչքի համար աննկատ մկանային կծկումների գրանցման նպատակով:
ԷՄԳ-ի միջոցով գրանցվում է հայացքի ուղղությունը, սևեռման տևողությունը... որոնք կարելի է
օգտագործել հետաքրքրությունների, մղումների... մեկնաբանության նպատակով:
ԿԳՌ-ի միջոցով կարելի է ստանալ հոգեկան տարբեր վիճակներում հուզական և կողմնորոշման
ռեակցիաների դեպքում ծայրամասային, հատկապես` մաշկի դիմադրության փոփոխությունները:
Խիստ անհրաժեշտ այս ուսումնասիրություններին, սակայն, խանգարում է այն, որ մարդը կյանքի
ընթացքում ապրում և գործում է բնական այլ պայմաններում, իսկ լաբարատորիայում ստեղծված
պայմաններն արհեստական են: Դրա համար էլ հոգեբանների առջև խնդիր է դրվում ստեղծել
բնական գիտափորձի հնարավորություն, այսինքն` գիտափորձեր կատարել մարդու
կենսագործունեության բնական ընթացքի ժամանակ: Այս ուղղությամբ առաջին փորձերը կատարել
է Ա.Ֆ Լազուրսկին /1910թ./: Բնական գիտափորձի հիմնական պայմանն այն է, որ փորձարկվողը
չիմանա, որ ինքը հետազոտվում է: Պետք է օգտագործել նկարահանման թաքնված
խցիկ, ձայնագրիչ և այլն: Բայց այս դեպքում խախտվում են էթիկական նորմերը: Դա կարելի է
անել, երբ վստահ ենք, որ գաղտնիության բացահայտումից հետո իրեն` փորձարկվողին
կհետաքրքրեն տվյալները, և նա «կների» մեզ:
Կոմպլեքս գիտափորձերն իրենցից ներկայացնում են բնական և լաբորատոր գիտափորձերի
համադրություն՝ հետազոտություններ են կատարվում և՛ բնական, և՛ լաբորատոր պայմաններում:
Գիտափորձի անցկացման փուլերը
Գիտափորձը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի՝ նախապատրաստական,
անցկացման և ամփոփման: Նախապատրաստական փուլը ներառում է գիտափորձի
պլանավորումը: Որոշակիացվում է գիտափորձի նպատակը, ընտրվում են ուսումնասիրության
առարկան, գործոնները, հատկությունները, փորձարկվողների խմբերը, որոշվում են տվյալների
գրանցման, վերահսկման և վերամշակման միջոցները, գիտափորձի տևողությունը, անցկացման
պայմանները: Կազմակերպվում են նախնական գիտափորձեր և անհրաժեշտության դեպքում
ուղղումներ է մտցվում գիտափորձի ընթացքի մեջ:
Գիտափորձերի անցկացման փուլում մասնակիցները նախապատրաստվում են, հրահանգներ են
ստանում, որից հետո անցկացվում են հիմնական գիտափորձերը և տվյալները գրանցվում են:
Ամփոփման փուլում նախ կատարվում է էմպիրիկ տվյալների մշակում՝ մաթեմատիկական
մեթոդներով, ապա՝ դրանց տեսական վերլուծություն և պատճառահետևանքային կապերի
մեկնաբանություն:
Գիտափորձը կարող է լինել երկարատև և կարճատև: Դա կախված է հետազոտության
նպատակից: Եթե, օրինակ, խոսքը գնում է մտածողության, կամքի, հուզական ոլորտի զարգացման
մասին, ապա գիտափորձը կշարունակվի մեկ տարուց ոչ պակաս, գուցե և ավելի երկար:
Ըստ նպատակների՝ գիտափորձերը լինում են ձևավորող և փաստող /констатирующий/:
Ձևավորող գիտափորձը որևէ հատկության ձևավորման նպատակաուղղված գիտափորձ է, որի
ընթացքում գրանցվում են այն փոփոխությունները, որ կատարվել են գիտափորձի ընթացքում:
Ձևավորող գիտափորձը հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ հատկության էությունը,
զարգացման միտումները, մեխանիզմները և շարժընթացը: Փաստող գիտափորձերն ուղղված են
հոգեկան երևույթների առկա մակարդակի բացահայտմանը:
Գիտափորձը լինում է նաև բաց և փակ: Բաց գիտափորձի մասնակիցները կարող են իմանալ
հետազոտության նպատակը: Սակայն այդ դեպքում կարող է գործել «դիմակի» գործոնը՝ նրանք
կարող են տալ ոչ օբյեկտիվ պատասխաններ, իրենց ուղղումները մտցնել գիտափորձի ընթացքի մեջ,
ինչի հետևանքով արդյունքների հավաստիությունը կիջնի: Այդ պատճառով էլ, գերադասելի են փակ
գիտափորձերը, երբ փորձարկվողները չգիտեն, որ ինչ-որ գիտափորձի են մասնակցում: Դա կարելի
է անել խոսքը ձայնագրելով, վարքը տեսագրելով և այլն:
Ըստ գործառույթների՝ տարբերվում են հետախուզական/ պիլոտաժային/, հիմնական և
ստուգող գիտափորձեր:
Հետախուզական են համարվում հիմնական գիտափորձերից առաջ խնդիրների ճշտման
նպատակով կատարվող գիտափորձերը: Երբ հիմնական գիտափորձերն ավարտված են և
արդյունքներում ինչ-որ անորոշություն կա, կատարվում են նաև ստուգող գիտափորձեր՝ ճշտումներ
կատարելու նպատակով:
Ավանդական /կլասիկ/ և բազմագործոն գիտափորձեր -
Կլասիկ գիտափորձի ժամանակ փոխվում է միայն մի փոփոխականը /մի պայմանը, մի
հատկությունը.../, իսկ բազմագործոն գիտափորձում կարող են փոխվել միանգամից մի քանիսը:
11. Ժամանակակից հոգեբանության մեթոդները /հոգեբանական
զրույց, թեստերի մեթոդը/

Թեստերի մեթոդ
Թեստը անգլերեն բառ է, որ նշանակում է փորձ, ստուգում: Թեստերը համեմատաբար կարճ
հանձնարարությունների շարքեր են /խնդիրներ, հարցեր, հանձնարարություններ…/, որոնց
նպատակն է բացահայտել անհատական, իմացական, անձնային, սեռային, մասնագիտական և
այլ հատկությունների արտահայտվածության չափը:
Թեստին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1. Այն պետք է համարժեք լինի չափվող հատկությանը /ՉՈսՌՊվՏրՑՖ/ , այսինքն` ճիշտ


չափի տվյալ հատկությունը: Վալիդությունը որոշվում է ստուգվող հատկության այլ
դրսևորվումների հետ նրա փոխհարաբերությամբ /correlation/ փոխադարձ կապով կամ
կախվածությամբ:
2. Թեստը պետք է ունենա վստահելիության /վՈՊպՋվՏրՑՖ/ որոշակի կայունություն, այսինքն`
տարբեր պայմաններում կատարված փորձերի ժամանակ ստացվեն նույն արդյունքները /միշտ
նույնը լինի/, վստահելիությունը որոշակի ճշտության գործակից ունենա :
3. Անցած լինի չափորոշիչների մշակման գործընթացով, ունենա չափման որոշակի
չափորոշիչներ
Թեստի մեջ մտնում են միատիպ հանձնարարություններ`
 Հարցեր
 Ֆիգուրաներ
 խնդիրներ:
Թեստերի արդյունքները, որ սովորաբար միավորներով են հաշվվում, ենթարկվում են
մաթեմատիկական վիճակագրական վերլուծության: Արդյունքները համեմատվում են թեստի
չափորոշիչների հետ Դրանք կարող են վերածվել տոկոսների:
Յուրաքանչյուր թեստ «աշխատում է» որոշակի մշակույթի պայմաններում, /անգլիախոս, …
հյուսիսի բնակիչ, հարավի, զարգացած հասարակություն…, ցեղ…/: Այդ պատճառով էլ, եթե
թեստն օգտագործվելու է մշակութային այլ միջավայրում, պետք է անցնի չափորոշիչներինի
մշակման /ստանդարտավորման/ նոր գործընթաց: Օրինակ IG-ի արտասահմանյան որևէ թեստ`
Հայաստանում կիրառելուց առաջ պետք է կատարվեն բազմաթիվ փորձեր, մշակվեն «բարձր»,
«ցածր», «միջին» մակարդակների նոր չափորոշիչներ:
Առաջին թեստերը մշակել է Ֆ. Գալտոնը` 1884-1885թթ.: Դրանք ըմբռնման, հիշողության որոշ
հատկությունների և անտրոպոմետրիկ /պրիմիտիվ ցեղերի և զարգացած հասարակության
ներկայացուցիչների հատկությունների համեմատության/ չափանիշների բացահայտման թեստեր
էին: Թեստերի մեթոդը ավելի լայն կիրառում ստացավ 20-րդ դարի առաջին կեսին:
Բուրդոնի ստեղծած աղյուսակները հասցեագրվում էին հիշողության և ուշադրության
ուսումնասիրմանը, Ամտաուերինը` տարածության և տրամաբանության:
Ստեղծվեցին հոգեվիճակների` Սպիլբերգեր-Խանին-անձնային և իրադրային տագնապայնության,
Թ. Հոլմսի և Ռ. Ռահենի սթրեսակայունության և սոցիալական ադապտացիայի, հոգեբանության
բոլոր բնագավառներում կիրառություն ունեցող բազմաթիվ թեստեր:
Անձնային թեստերով կարելի է ուսումնասիրել անձի դիրքորոշումները, արժեհամակարգը,
հուզական, մոտիվացիոն և միջանձնային հարաբերությունները, վարքի բնորոշ դրսևորումները և
այլն: Սովորաբար այս թեստերը լինում են աղյուսակներ և հարցաշարեր:
Պրոյեկտիվ թեստեր- «Պրոյեկտիվ մեթոդ» հասկացությունը ներմուծեց Լ. Ֆրենկը: Պրոյեկտիվ
թեստերի հեղինակները ենթադրում են, որ մարդը միշտ փոփոխում է այն իրադրությունը, որում
ինքը հայտնվել է, հագեցնում է այն իր պրոբլեմներով, նրա վրա պրոյեկտում է իր անձի
բովանդակությունը, քանի որ ըմբռնման գործընթացը մի՛շտ պայմանավորված է մարդու նախկին
փորձով
Առաջադրված հանձնարարություններին տրված պատասխանները անձնային խորքային
հատկությունների պրոյեկցիաներ են: Դրանց միջոցով կարող են բացահայտվել հատկություններ,
որոնք փորձարկվողը չի կարող կամ չի ուզում արտահայտել: Պրոյեկտիվ թեստերով
հետազոտություն կատարողը պետք է հոգեբանական լավ պատրաստություն ունենա, քանի որ
դրանց մեկնաբանությունը բարդ է. պատասխանների մեջ անհրաժեշտ է վեր հանել անձնային
այնպիսի խորանիստ հատկություններ, ինչպիսիք են դիրքորոշումները, հետաքրքրությունները,
մոտիվները, պահանջմունքները և այլն:
Տարբերում են էքսպրեսիվ, ասոցիատիվ, մեկնաբանական պրոյեկտիվ թեստեր:
գ Ասոցիատիվ պրոյեկտիվ թեստեր, որոնցում ներկայացվում են կիսատ թողած
նախադասություններ, պատմվածքներ, նկարներ և այլն: Ասոցիատիվ պրոյեկտիվ են Ռորշախի, Ֆ.
Հոլցմանի « Թանաքաբծերի», «Անավարտ նախադասությունների» և այլ թեստեր նկարների
բովանդակությունը պատմելու և այլ թեստեր:
գ Էքսպրեսիվ թեստեր, որոնցում առաջարկվում է մասնակցել պսիխոդրամայում, խաղեր
խաղալ, նկարել... «Տուն-ծառ-մարդ», «Գոյություն չունեցող կենդանի» և այլ ն:
Պրոյեկտիվ թեստերը հեշտացնում են սուբյեկտի ներաշխարհի թաքնված
այն բովանդակությունների արտահայտումը, որ նա չէր կարող բացահայտորեն արտահայտել,
բայց որոնց մասին ինֆորմացիան կարող է օգնել խորքային երևույթների բացահայտմանը:
Ինտելեկտի թեստերի միջոցով ուսումնասիրվում է մարդու մտավոր ներուժը: Ինտելեկտուալ
թեստերում առաջարկվում են դասակարգման, համանմանության, ընդհանրացումների և
այլ տրամաբանական հարաբերություններ: Այս թեստերը լինում են խոսքային և ոչ խոսքային: Ոչ
խոսքային թեստերում առաջարկվում է ճիշտ լրացնել նկարը, հավաքել երկրաչափական
ֆիգուրան, առարկայի մասերից հավաքել ամբողջը և այլն:
Ա. Բինե, Թ. Սիմոն – նորմալ և մտավոր հետամնաց երեխաների IG-ի ախտորոշման մեթոդիկա:
Օգտագործվում էր երեխաներին ըստ ընդունակությունների` դասարաններում ընդգրկելու,
նորմալ և հետամնաց երեխաների գործունեության տարբեր ոլորտներում զբաղվածություն
ապահովելու նպատակով: Նույն հարցաթերթիկը տրվում էր մինչև 20 տարեկան տարբեր
խմբերում, ինչը հետագայում քննարկումների առիթ տվեց: Հեղինակներն առաձարկեցին հետևյալ
ֆորմուլան.

մտավոր զարգացման տարիք/թեստի արդյունքը/


IG =-------------------------------------------------------------------- X 100
ֆիզիկական տարիք

Եթե Մտ /մտավոր տարիք/ = Ֆտ –ի /ֆիզիկական տարիք/, ուրեմն ինտելեկտը միջին


մակարդակում է:
ԱՄՆ – ում ստեղծվեցին բանակի alfa, betta թեստերը: Թեստի արդյունքներով զինվորական
ծառայողը ստանում էր համապատասխան դիրք /զինվոր, սպա…/:
Ռավենը – ստեղծեց մանկական և չափահասների ինտելեկտուալ մակարդակի բացահայտման ոչ
վերբալ թեստերը:
Վեքսլերը - առաջարկեց IG-ի մանկական, չափահասների և հոգեբուժական ախտորոշման
խոսքային և ոչ խոսքային թեստերը:
Ինտելեկտի խոսքային և ոչ խոսքային թեստեր մշակեց նաև Հ. Այզենկը: Հայտնի են նաև նրա
ստեղծած անձնավորության թեստերը:
Ձեռքբերումների թեստերը կիրառվում են կոնկրետ գիտելիքների, ունակությունների,
հմտությունների տիրապետելու աստիճանի բացահայտման նպատակով:
Այս թեստերը լինում են.
գ գործողությունների թեստերի միջոցով բացահայտվում են գործիքների, մեխանիզմների,
նյութերի հետ օպերացիաներ կատարելու ունակությունները:
գ գրավոր թեստերում առաջարկվում է մի քանի պատասխաններից ընտրել ճիշտը, կամ՝
սխեմայի վրա ինչ-որ բան բացատրել, նկարի վրա ցույց տալ ինչ-որ բան...
գ բանավոր թեստերը նախօրոք պատրաստված հարցաշարեր են, որոնց փորձարկվողը
պետք է պատասխանի:
Ստեղծարարության /կրեատիվության/ թեստերը անձի ստեղծագործական ունակությունների
գնահատման մեթոդիկաներ են: Ստեղծագործական ընդունակությունների ուսումնասիրությունն
ընթանում է 2 ուղղությամբ.
գ ստեղծագործող անձի անհատական առանձնահատկությունների և կենսափորձի
վերլուծություն
գ ստեղծագործական մտածողության և նրա արդյունքների վերլուծություն:
Քանի որ դեռևս լիովին բացահայտված չէ, թե ինչպիսի փոխհամահարաբերակցական կապ կա
ստեղծարարության և ինտելեկտի միջև, ստեղծարար միտքը՝ որպես անկախ հատկություն դիտել
հնարավոր չէ: Ավելի հաճախ այս թեստերի միջոցով ուսումնասիրվում են մտածողության
սահունությունը, ճկունությունը, յուրօրինակությունը, պրոբլեմների նկատմամբ
զգայունակությունը: Սակայն մարդու ստեղծագործականությունը ենթադրում է անձնային ավելի
բարդ, ինտեգրացված հատկությունների առկայություն: Առայժմ ուսումնասիրության համար
առավել մատչելի են կոնվերգենտ [լատ. convergere – մոտենալ. համընկնել]
ստեղծագործական արդյունքները, որոնք կարող են գնահատվել որպես միանշանակ ճիշտ-
սխալ կամ լավ-վատ արդյունքներ: Օրինակ՝ ուսումնական կոնվերգենտ ձեռքբերումները
/գիտելիքները/ միանգամայն ենթակա են չափման, գնահատման՝ որպես ճիշտ կամ լավագույն
ձեռքբերումներ: Իրադրությունն այլ է, երբ խոսքը գնում է դիվերգենտ՝ ստեղծագործական
ձեռքբերումներին:
Ստեղծագործական ընդունակությունները դիվերգենտ [լատ. divergere – շեղվել, բաժանվել]
բնույթ ունեն: Նրանց բնորոշ է բազմապլանությունը: Ցանկացա՛ծ թեմա կարող է մշակվել
տարբեր՝ երաժշտական, բանաստեղծական, գեղարվեստական,
գիտական արտահայտչամիջոցներով, տարբեր վարիացիաներով, որոնք չեն կարող գնահատվել
որպես լավ-վատ կամ ճիշտ-սխալ: Ստեղծագործական ընդունակությունների գնահատմանը
կարող է նպաստել միայն տվյալ բնագավառի շատ յուրօրինակ օրենքների, օրինաչափությունների
շրջանակներում տվյալ ձեռքբերումների քննարկումը, ինչը տեսական բնույթ կկրի և
պայմանավորված կլինի քննարկողի անձնային, սոցիալական, ինտելեկտուալ և այլ
հնարավորություններով:
Չափանշային ուղղվածություն ունեցող թեստերն օգտագործվում են մասնագիտական կամ
ուսումնական գործունեության որոշակի ոլորտներում արդյունավետ գործելու համար
անհրաժեշտ և բավարար գիտելիքների և հմտությունների մակարդակի բացահայտմանը:
Չափանիշը այդ գիտելիքների առկայությունը կամ բացակայությունն է: Թեստավորումը
գնահատվում է թեստային բոլոր խնդիրների գնահատականների գումարով: Այս թեստերը կարելի
է օգտագործել ինչպես ամբողջ ուսումնական գործընթացում եղած բացթողումների, այնպես էլ
առանձին անհատների կամ խմբերի մտավոր զարգացման մեջ եղած թերությունների վերացման
միջոցներ մշակելու նպատակով:
Թեստերը լինում են խոսքային /խոսքի միջոցներով արտահայտված/ և ոչ խոսքային /
ֆիգուրաներով, նկարներով արտահայտված:
Զրույցի մեթոդ։ Հոգեբանական զրույցը ինտերակտիվ, նպատակաուղղված հաղորդակցում է, որն
ուղղված է հոգեկան որևէ երևույթի ընթացքի, հուզա- կան, կամային երանգավորման, վարքի
դրդապատճառների, անձնային հատ կությունների, բնավորության գծերի, մարդկանց և
մշակույթների նկատմամբ վերաբերմունքի խորքային դրսևորումների բացահայտմանը: Զրույցի
նպատակը տեղեկույթի անբռնազբոս փոխանակումն է: Զրույցի ընթացքում լարվածությունը
հաղթահարելու նպատակով անհրա ժեշտ է զրուցակցի հետ մտերմիկ իմացական, հուզական կապ
ստեղծել և հնարավորինս բացառել սեփական մտքերի, կամքի թելադրանքը զրուցակցին:
Անհրաժեշտ է հասնել ինքնաբուխ հաղորդակցման: Զրույցը լինում է անհատական, խմբային և
կոլեկտիվ: Նախապես մշակվում է զրույցի պլանը՝ նպատակը, օբյեկտը, հարցերը և անցկացման
վայրը: Զրույ ցի հարցերը կազմվում են` ելնելով՝ ուսումնասիրության նպատակից: Դրանք պետք է
հասկանալի ձևակերպում ունենան և համապատասխանեն բարոյական և էթիկական նորմերին:
Կապ հաստատելու համար նպատակահարմար է հետևել որոշակի կանոնների Հարցերը պետք է
հետաքրքրեն զրուցակցին: Զրույցը պետք է սկսել դրական հուզական երանգ ունեցող հարցերով:
Անհրաժեշտ է վստահելի մթնոլորտ ստեղծել: Նպատակահարմար է զրույցը կազմակերպել
սովորական, բնական միջավայրում: Լավ կլինի, որ զրույցը մտապահվի և հետո գրանցվի:
Հարցազրույց: Հարցազրույցը (ինտերվյու) զրույցի տարատեսակ է, որի նպատակն է
հետազոտության շրջանակներում տեղեկույթի փոխանակումն կուտակումը՝ հետագա
ուսումնասիրման և ընդհանրացման համար: Ինտերվյուի ընթացքում հարց տվողը իր կարծիքը չի
հայտնում: Հարցազրույցը լինում է անհատական և խմբային, տիպական և ոչ տիպական:
Տիպական (ստանդարտացված) հարցազրույցի ժամանակ հարցերը տրվում են որոշակի
հաջորդականությամբ, իսկ ոչ տիպականում հարցերի նախնական ուղղվածությունը
հարցազրույցի ընթացքում կարող է փոխվել:

12. Ժամանակակից հոգեբանության մեթոդները /պրոյեկտիվ


մեթոդներ, արխիվային մեթոդ, սոցիոմետրիայի մեթոդ/

Պրոյեկտիվ թեստեր: «Պրոյեկտիվ մեթոդ» հասկացությունը ներմուծել է Լ. Ֆրանկը։ Պրոյեկտիվ


թեստերի հեղինակները ենթադրում են, որ որևէ իրադրության ըմբռնումը տեղի է ունենում
մարդու նախկինում ըմբռնած և հիշողության մեջ ամրակայված պատկերների ազդեցության տակ
և լրացվում է անձնավո րության կյանքի փորձի և ունեցած խնդիրների պրոյեկտումով: Պրոյեկտիվ
թեստերը նախատեսված են այդ պրոյեկցիաների բացահայտման և մեկնաբանման համար:
Նրանց կարծիքով՝ առաջադրված հանձնարարություններին՝ տրված պատասխանները՝ անձնային
խորքային հատկությունների պրոյեկցիաներ են: Դրանց միջոցով կարող են բացահայտվել
հատկություններ, որոնք փորձարկվողը չի կարող կամ չի ուզում արտահայտել: Պրոյեկտիվ
թեստերով՝ հետազոտություն կատարողը պետք է հոգեբանական լավ պատրաստություն ունենա,
քանի որ դրանց մեկնաբանությունը բարդ է. պատասխանների մեջ անհրաժեշտ է վերհանել
անձնային այնպիսի խորքային հատկություններ, ինչպիսիք են բարդույթները, դիրքորոշումները,
հետաքրքրությունները, շարժառիթները, պահանջմունքները և այլն: Ֆրանկը պրոյեկտիվ
մեթոդները դասակարգել է հետևյալ կերպ.

Կոնստիտուտիվ (лат. constituere պարզել). փորձարկվողին առաջարկվում է անորոշ ձև ունեցող


պատկեր, որում նա պետք է բովանդակություն տեսնի: Նման մեթոդ է Ռորշախի ստեղծած՝
թանաքաբծերի մեթոդը: Ենթադրվում է, որ թանաքաբծերի մեկնաբանության ընթացքում
փորձարկվողն իր ներքին դիրքո րոշումներն ու սպասումները պրոյեկտում է պատկերի վրա:

Կոնստրուկտիվ (լատ. Construction - կառուցել), փորձարկվողին տրվում են ձևավորված


դետալներ (մարդկանց, կենդանիների փոքրիկ ֆիգուրաներ, նրանց բնակավայրերի մոդելներ և
այլն), որոնցով նա պետք է իմաստավորված ամբող ջություն ստեղծի և մեկնաբանի այն:
Փորձարկվողներն իրենց կյանքից տարբեր տեսարաններ են ստեղծում, պատմում են, թե ինչ են
ստեղծել: Այդ տեսարան ները և նրանց մասին պատմածը մեկնաբանելով` կարելի է
եզրակացություններ անել անձի և նրան շրջապատող միջավայրի մասին:

Ինտերպրետատիվ (լատ. Interpretari մեկնաբանել). փորձարկվողին տրվում են նկարներ:


Դրանցում պատկերված են անորոշ՝ իրադրություններ, որոնց հիման վրա նա պետք է
պատմություն հորինի և ասի, թե ինչու է այդ եզրակացության եկել: Ենթադրվում է, որ
փորձարկվողն իրեն կնույնացնի պատմության «հերոսի» հետ, ինչը հնարավորություն կտա
բացահայտելու նրա ներաշխարհը, հետաքրքրություններն ու մղումները:

Կատարտիկ (հուն. Catharsis — մաքրում) հատուկ պայմաններում խաղային գործունեություն է


կազմակերպվում, օրինակ՝ փսիխոդրամա: Դա հնարավորություն է տալիս վերհանելու
կոնֆլիկտները, խնդիրները և այլ հուզականորեն հագեցած տեղեկույթ, որ այլ կերպ չէր
արտահայտվի:

Ռեֆրակտիվ (լատ. refractus բեկված): Փորձարկողը փորձում է հաղոր դակցման ընդունված


ձևերում՝ խոսքում, ձեռագրի մեջ կատարվող ակամա փոփոխությունների գրանցման միջոցով
ախտորոշել փորձարկվողի անձնային առանձնահատկություններն ու թաքնված շարժառիթները:

Էքսպրեսիվ (լատ, expressio արտահայտչականություն): Առաջարկվում է ազատ կամ որոշակի,


օրինակ՝ «տուն, ծառ, մարդ» թեմայով նկարել: Նկարի մեկնաբանությունը հնարավորություն կտա
եզրակացություններ անելու անձի հուզակամային ոլորտի, սոցիալական միջավայրում նրա և
շրջապատողների դերի, կարգավիճակի, անձնային հատկությունների մասին:

Իմպրեսիվ (ֆր. Impression տպավորություն): Այս մեթոդներում առաջադրվող տարբերակներից


ընտրվում են ցանկալիները: Օրինակ՝ Լյուշերի թեստը. առաջարկում են ընտրել նախընտրելի
գույնով ներկայացված քառակուսին: Փորձը 2-րդ անգամ կրկնելուց հետո որոշվում է, թե
փորձարկվողը որ գույներն է ավելի կամ պակաս նախընտրում և, ըստ գույների ընտրության
հաջորդականության և սիմվոլիկ նշանակության, որոշվում են անձի հուզական վիճակները,
մղումները, երևակայության առանձնահատկությունները և այլն:

Ադդիտիվ (լատ. Additio ավելացնել): Փորձարկվողից պահանջվում է կիսատ թողած


նախադասությունը, պատմվածքը կամ դեպքի նկարագիրը շարունակել: Մեթոդները
նախատեսված են անձնային հատկությունների, այս կամ այն արարքի հայտորոշման համար:

Կենսագրական մեթոդ/Արխիվային/: Այս մեթոդը կիրառելիս վերլուծության նյութ են դառնում


անձի ինքնակենսագրությունը, օրագրերը, նամակները, ֆիլմերը, ժամանակակիցների հուշերը և
այլն: Մարդու ապրած ժամանակի և հասարակական միջավայրի ֆոնի վրա այդ փաստաթղթերի
վերլուծության արդյունքում վերհանվում են նրա գործունեության բնույթն ու արդյունքները,
հետաքրքրությունները, արժեհամակարգը, ժամանակային այս կամ այն հատվածում ունեցած
ապրումներն ու վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, և կազմվում է նրա հոգեբանական
բնութագիրը:

Սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություններում լայնորեն կիրառվում է սոցիոմետրիայի


մեթոդը, որն առաջադրել է Ջ. Մորենոն: Այս մեթոդով կարելի է բացահայտել խմբում
միջանձնային և միջխմբային հարաբերությունների առանձնահատկությունները.

1. խմբի համախմբվածությունը տարանջատվածությունը,

2. խմբի անդամների կարգավիճակը,

3. խմբի ներսում եղած ենթախմբերն՝ իրենց լիդերներով:

Սոցիոմետրիայի հարցաթերթիկի հարցերը՝ նախատեսվում են խմբի անդամների հուզական


ընտրության համար (փոխօգնություն, լիդերի ընտրություն, համակրանք-հակակրանք):

Դրանք մոտավորապես այսպիսի հարցեր են լինում.

1. Ո՞ւմ կողքին կցանկանայիք նստել դասի ժամանակ:

2. Ո՞ւմ կհրավիրեիք Ձեր ծննդյան օրվա տոնակատարությանը:

3. Եթե պետք լիներ, Ձեր կուրսից ու՞մ կդիմեիք, որ դասերը պատրաստելիս Ձեզ օգներ:

4. Ձեր գաղտնիքը կուրսից ու՞մ կվստահեիք:

5. Ձեր կուրսն առանց ու՞մ չեք պատկերացնում:

Գնահատումը կատարվում է ըստ խմբի անդամների կողմից տվյալ անձի ընտրությունների թվի և
կարգային առաջնայնության (1-ին տեղ, 2-րդ, 3-րդ...):

Սոցիոմետրիային ներկայացվում են հետևյալ պահանջները. Հարցումն


իրականացնել այն կոլեկտիվներում, որոնք համատեղ գործունեության ոչ պակաս, քան վեց
ամսվա փորձ ունեն:

 Խմբի անդամների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան 10-15 անձ:


 Խմբի բոլոր անդամները պետք է անմիջական ակտիվ շփման հնարավորություն ունեցած
լինեն, հարցերի բովանդակությունը պետք է պարզ և հասկանալի լինի:

13. Տեսական ուսումնասիրության մեթոդներ

Ուսումնասիրության արդյունքների որակական վերլուծությունն իրականացվում է տեսական


մեթոդներով:

Տեսական մեթոդները նաև ընդհանուր գիտական են կոչվում, որովհետև կիրառվում են


գիտության տարբեր ոլորտներում` հետազոտության արդյունքների մշակման և տեսական
մեկնաբանության նպատակով: Իմացության տեսական մակարդակում բացահայտվում են
երևույթների էական կողմերը դրանց միջև պատճառահետևանքային կապերը,
օրինաչափությունները և այլն: Տեսական մեթոդներով՝ կատարված վերլուծությունների
մեկնաբանությունների արդյունքում արվում են եզրակացություններ, ստեղծվում են գիտական
վարկածներ, տեսություններ, օրենքներ: Այդ մեթոդներով՝ բացահայտվում են ուսումնասիրվող
օբյեկտների ամենաէական կողմերը, ինչը հնարավորություն է տալիս նրանց մասին գիտելիքներն
ընդհանրացնելու, համակարգելու և հասկանալու նրանց էությունը: Հիմնականում դրանք
դասակարգման, տիպավորման, համակարգման և փուլայնացման մեթոդներն են: կողմերը,

Դասակարգումը օբյեկտների ընդհանուր էական հատկությունների հիման վրա երևույթների


խմբավորումը և դասերի բաժանումն է: Դասակարգումը տարբերությունների հիման վրա
կատարված խմբավորում է: Դասերը կարող են ստեղծվել ինչպես ընդհանրացված հատկության
առկայության, այնպես էլ բացակայության սկզբունքով։ Դասակարգման մեթոդով որևէ տեսակի
երևույթներ բաժանվում են կարգերի՝ ելնելով նրանց բնորոշ էական այն հատկություններից,
որոնցով նրանք այլ կարգի երևույթներից տարբերվում են: Դասը փակ ամբողջություն է. այն
տվյալները, որոնք այդ սահմաններում չեն, այլ դասեր են կազմում, կամ էլ դասակարգումից դուրս
են մնում: Դասակարգման արդյունքում ստեղծվում է ենթակա հասկացությունների մի համակարգ
ընդհանուր հասկացությունը դասն է, նրան ենթակաները՝ տեսակները, որոնք ունեն իրենց
ենթատեսակները: Գիտության տեսանկյունից կարևոր են այն դասակարգումները, որ կատարվում
են տեսակների միջև կապերի, զարգացման ընթացքում մի տեսակից մյուսին անցման օրենքների
հիման վրա:

Տիպականացում՝ տիպերի առանձնացում: Սա օբյեկտների խմբավորումն է՝ նրանց էական


նման հատկությունների հիման վրա: Տիպավորումը կատարվում է ինդուկցիայի միջոցով,
երևույթի բաղադրամասերը խմբավորվում են չափանիշային հատկություններ ունեցող մեկ կամ
մի քանի բաղադրամասերի շուրջ: Տիպը իդեալական նմուշ է, որին իրական օբյեկտներն այս կամ
այն չափով նման են: Տիպի համար չափանիշ է համարվում միջինը: Դրանից կարող են լինել
տատանումներ և ծայրահեղ տիպեր: Հոգեբանության մեջ տիպականացման հիմնախնդրին
անդրադարձել են Կ. Յունգը, Հ Այզենկը, Է. Կրեչմերը, Ու. Շելդոնը, Կ. Լեոնհարդը, Ա. Ե. Լիչկոն,
Գ. Շմիշեկը և ուրիշներ:

Համակարգում: Համակարգը փոխկապակցված բաղադրամասերի համադրություն է:


Համակարգել նշանակում է օբյեկտը բազմակողմանիորեն ուսումնասիրել, բացահայտել
երևույթների բաղադրիչների միջև եղած թույլ և ուժեղ, միմյանցով պայմանավորված կապերը,
վերհանել առավել կարևոր բաղադրիչները, նրանց միջև գոյություն ունեցող օրինաչափ կապերը և
դրանց հիման վրա ավելի ընդհանրացված, բարձր մակարդակի համակարգ ստեղծել:
Համակարգման արդյունքում հնարավոր է տվյալ համակարգի հետագա զարգացման և
կատարելագործման մեթոդներ և թողներ և միջոցներ մշակել:

Պարբերացումը (փուլայնացումը) օբյեկտի (երևույթի) գոյության ժամանակագրական


փուլավորումն է։ Օբյեկտի կենսական ցիկլը բաժանվում է փուլերի: Ամեն փուլում կատարվում են
էական քանակական կամ որակական (թռիչքային) փոփոխություններ: Հոգեբանության մեջ
այդպիսի փուլային բաժանումներ են օնտոգենեզում անձի զարգացման, սոցիալականացման,
խմբի զարգացման փուլերը: Դասակարգումը, տիպականացումն ու պարբերացումը կատարվում
են խոսքատրամաբանական մտածողության գործընթացներով:

14. Զարգացման օրինաչափությունները

Զարգացման օրինաչափությունները
1. Անհամաչափությունն ու հետերոխրոնությունը –
-արտահայտվում է նրանում, որ հոգեկան տարբեր գործառույթներ, հատկություններ և
կառույցներ անհամաչափ են զարգանում:
-առանձին օրգանների կամ գործառույթների զարգացման փուլերը համընթաց չեն /սինխրոն չեն
զարգանում/:
2. Զարգացումը կայուն բնույթ չունի: Այն միշտ անցնում է ոչ կայուն փուլերով, ինչն
արտահայտվում է ճգնաժամերով, երբ էվոլյուցիոն զարգացման փուլից անցում է կատարվում նոր
որակներով արտահայտվող փուլի:
3. Զարգացման զգայունակ փուլերում մեծանում է օբյեկտի զգայունակությունը արտաքին
ազդեցությունների նկատմամբ: օրինակ՝ խոսքի զարգացման փուլում մեծանում է
զգայունակությունը ուրիշների խոսքի նկատմամբ:
4. Ներառականությունը /комулятивность/ - զարգացման նախորդ փուլի արդյունքները
ներգրավվում են հաջորդ փուլի մեջ:
5. դիվերգենտությունը և կոնվերգենտությունը – դիվերգենտությունը դրսևորվում է
հոգեկան զարգացման բազմպլանության մեջ, կոնվերգենցիան՝ ընտրողականության
բարձրացման, զարգացման շրջանակների նեղացման և խորացման:

15. Հոգեկանի զարգացման հիմնախնդրին մոտեցումները

Հոգեկանի զարգացման հիմնախնդրին մոտեցումները տարբեր են: Բիոգենետիկական


մոտեցման համաձայն` ամեն ինչ պայմանավորված է ժառանգականությամբ, և անձի զարգացման
գործում միջավայրը դեր չունի:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հանդես եկած այս ուղղությունը, որի հիմնադիրը Է.
Հեկկելն է, երեխային դիտում է որպես կենսաբանական էակի, որը բնությունից օժտված է որոշակի
ընդունակություններով և հատկություններով: Նրա կարծիքով երեխան ծնվում է որոշակի
ժառանգական կոդով, և նրա հատկությունները կյանքի ընթացքում նախատեսված
հաջորդականությամբ զարգանում են: Բիոգենետիկների կարծիքով դեզօքսիռիբոնուկլեինաթթվի
(ԴՆԹ) միջոցով լիարժեք ձևավորման բոլոր նախադրյալները, այդ թվում նաև
ընդունակությունները, բնավորությունը, նույնիսկ հետաքրքրությունները ժառանգվում են:

Զարգացման հայեցակետերի մեջ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ս. Հոլլի


ռեկապիտուլյացիայի տեսությունը, համաձայն որի՝ պտուղն իր սաղմնային շրջանում կրկնում է
պարզագույն օրգանիզմից մինչև մարդ տեսակի կենսաբանական զարգացման բոլոր փուլերը, իսկ
օնտոգենեզի ընթացքում սեղմ կրկնվում է մարդու ֆիլոգենետիկ զարգացումը: Այս տեսության
համաձայն՝ զարգացման փուլերի հաջորդականությունն ու դրանց բովանդակություն
գենետիկորեն են պայմանավորված, ուստի երեխան զարգացման որևէ փուլից խուսափել չի
կարող:

Հոլլի աշակերտ Կ. Գետչինսոնը զարգացրեց այս տեսությունը և տվեց երեխայի զարգացման 5


փուլի նկարագրություն.

1-ին փուլ՝ 0-5 տարեկան՝ փորելու (երեխան խաղում է ավազի հետ):

2-րդ փուլ՝ 5-11 տարեկան՝ որսի և գրավելու: Երեխաները վախենում են օտարներից, ագրեսիվ,
դաժան են դառնում, աշխատում են մեծերից անջատվել, գաղտնի գործելու հակում ունեն:

3-րդ փուլ՝ 8-12 տարեկան՝ հովվության: Սիրում են դաշտում կամ անտառում իրենց «տունիկն»
ունենալ: Սիրում են ընտանի կենդանիներին, որպեսզի կարողանան մեկին հովանավորել կամ
խնամել: Քնքշության են ձգտում, հատկապես աղջիկները:

4-րդ փուլ՝ 11-15 տարեկան՝ հողագործության: Ուզում են ցանել-քաղել: Երեխաների մեջ


զարգանում է դիտողականությունը, զգուշավորությունը:

5-րդ փուլ՝ 14-20 տարեկան՝ առևտրի և արդյունաբերության: Հասկանում և ընդունում են փողի


դերը:

Ռեկապիտուլյացիայի տեսության համաձայն՝ մի փուլից մյուսին անցումը հեշտանում է խաղի


շնորհիվ:

Սոցիոգենետիկական ուղղության շրջանակներում անձը դիտվում է որպես միջավայրի


հայելային արտացոլում: Նրանց կարծիքով մարդը ծնվում է որպես մաքուր գրատախտակ, և
միջավայրի, դաստիարակության և կրթության միջոցով ցանկացած երեխայից կարելի է ձևավորել
ցանկացած հատկություններով անձնավորություն (Ջ. Լոք): Սոցիոգենետիկներ են Ջ. Բրուները,
Մ. Միդը, ռուսական հոգեբանության մեջ՝ Պ. Պ. Բլոնսկին, Ա. Բ. Զալկինդը և ուրիշներ:

Բիոսոցիոգենետիկական (կոնվերգենտիվ) ուղղության համաձայն՝ անձնավորությունը


կենսաբանահասարակական երևույթ է՝ ներքին պայմաննե րի միջոցով արտաքին պայմանների
բեկման արդյունք: Արտաքին պայմանները գործում են միայն ներքին պայմանների
միջնորդությամբ (Ս. Լ. Ռուբինշտեյն):

16. Լ.Ս. Վիգոտսկու` հոգեկանի զարգացման պատմամշակութային


տեսությունը

Լ.Ս. Վիգոտսկին իր «Բարձրագույն հոգեկան գործառույթների զարգացման պատմությունը»


/1931թ./ գրքում ներկայացրեց հոգեկան գործառույթների զարգացման կուլտուր-պատմական
տեսությունը:
Մանկան հոգեբանության, դեֆեկտոլոգիայի և հոգեբուժության հիման վրա,
ուսուսումնասիրելով բարձրագույն հոգեկան գործառույթների զարգացման ու անկման ընթացքը,
Վիգոտսկին հանգել է այն եզրակացության, որ գիտակցության կառուցվածքն իրենից
ներկայացնում է հուզական, կամային և ինտելեկտուալ գործընթացների իմաստային
միասնական դինամիկ համակարգ: Նրա կուլտուր-պատմական տեսության հիմքի վրա
հոգեբանության մեջ ստեղծվել է խոշորագույն դպրոց, որի ներկայացուցիչներն են Ա. Ն. Լեոնտևը,
Ա. Լ. Լուրիան, Պ. Յա. Գալպերինը, Ա. Վ. Զապորոժեցը, Պ. Ի. Զինչենկոն, Դ. Բ. Էլկոնինը և այլոք:
Առաջ քաշելով հոգեկանի զարգացման կուլտուր-պատմական տեսությունը, Վիգոտսկին
ներկայացրել է իր հայեցակետը՝ մարդկային գիտակցության ծագման, զարգացման հիմնախնդրի
վերաբերյալ: Նրա կարծիքով՝ բնության վրա ներգործելու ընթացքում մարդը սովորել է իշխել
իր սեփական հոգեկան աշխարհի վրա, ինչի հետևանքով առաջացել են գործունեության
կամային ձևեր` որպես բարձրագույն հոգեկան գործառույթներ:
Վիգոտսկին առանձնացնում է մարդու հոգեկան գործունեության երկու մակարդակ.
 ցածրագույն-բնական, որը կենդանական աշխարհի կենսաբանական էվոլյուցիայի
արդյունք է
 բարձրագույն՝ մշակութային, որը հասարակության պատմական զարգացման արդյունք
է:
Բնական գործառույթները մարդուն տրված են բնությունից: Դրանք սենսորային /զգայական/,
մոտորային /շարժողական/, մնեմոնիկ /ոչ կամածին հիշողության/ գործառույթներն են, որոնք
հոգեֆիզիոլոգիական բնույթ ունեն:
Բարձրագույն հոգեկան գործառույթները կրում են սոցիալական բնույթ: Դրանք են.
կամածին ուշադրությունը, տրամաբանական հիշողությունը, մտածողությունը,
ստեղծագործական երևակայությունը և այլն:
Այդ երկու կողմերը, ըստ Վիգոտսկու, հոգեկանի զարգացման ընթացքում ձուլվել են:
Բնությունից տրված /«նատուրալ»/ բոլոր հոգեկան գործառույթները ժամանակի ընթացքում
բարձրակարգ զարգացման են հասնում, դառնում «մշակութային».
հիշողությունը մեխանիկականից վերաճում է տրամաբանականի, պատկերացումների
զուգորդումները` մտածողության կամ ստեղծագործական երևակայության: Նա համոզված էր, որ
կենսաբանականը և սոցիալականը հավասար գործառույթներ ունեն հոգեկանի զարգացման
գործում:
Հոգեկան բարձրագույն գործառույթների կարևոր առանձնահատկությունը դրանց
միջնորդավորված լինելն է: Բարձրագույն գործընթացներն իրականանում են որոշակի միջոցների
առկայությամբ: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մարդու հոգեկանի
յուրահատկությունները ձևավորող այդ միջոցները: Վիգոտսկու կարծիքով` մարդու հոգեկանի
կառուցվածքը պայմանավորված է հասարակական կյանքի հիմնական կառուցվածքով:
Այսպես` հասարակական կյանքը հենված է աշխատանքի վրա, իսկ մարդկային
աշխատանքը բնութագրվում է աշխատանքային գործիքի կիրառմամբ: Ճիշտ այդպես էլ
մարդու հոգեկանը կենդանու հոգեկանից տարբերվում է նրանով, որ մարդն իր գործունեության
ընթացքում յուրահատուկ միջոցներ է կիրառում: Ըստ Վիգոտսկու` մարդու գիտակցության
ձևավորման միջոցը նշանն է: Նա իր այս դրույթը բացատրում է կամածին
հիշողության օրինակով: Ըստ նրա, մարդն այլ կերպ է հիշում, քան կենդանին: Կենդանիների ոչ
կամածին հիշողությունը սահմանափակված է առաջին հերթին` բնական նյութով / նկատի ունի
կոնկրետ առարկաները/, երկրորդ` իրավիճակից անմիջական կախվածությամբ: Միայն մարդուն
բնորոշ կամածին հիշողության մի ստվար հատված կատարվում է նշանի` խոսքի շնորհիվ, որը
առաջացավ աշխատանքի ընթացքում հաղորդակցման շնորհիվ: Ողջ գործընթացն, ըստ
Վիգոտսկու, ինտերհոգեբանական էր, այսինքն` միջանձնային /տարբեր մարդկանց հոգեկանների
միջև/: Այնուհետև այդ հարաբերությունները վերածվեցին հարաբերությունների` ուղղված ինքն
իրեն և դարձան ինտրահոգեբանական:
Մարդու արտասանած առաջին բառերն ապահովեցին համատեղ գործունեության
կազմակերպումը: Դրանք բառ-հրամաններ էին, որ մարդիկ ուղղում էին իրար` գործողության
կատարման համար: Դրանցից էին, օրինակ, «կատարիր այս կամ այն», «գնա այնտեղ» և այլն:
Այնուհետև մարդն սկսեց բառ-հրամաններն ուղղել իրեն: Խոսքի արտաքին
կազմակերպված գործառույթից ծնվեց ներքին կազմակերպված գործառույթը: Մարդն ինքն իրեն
ասում էր` կանգնիր. կատարում էր այդ հրամանը: Սկզբում հրաման և
կատարում գործառույթներն առանձնացված էին: Ինտերհոգեբանական /արտաքին/
հարաբերության անցումն ինտրահոգեբանական հարաբերության Վիգոտսկին անվանեց
ինտերիորիզացիա, որը ծագել է լատինական «interior» բառից և նշանակում է անցում արտաքինից
ներքինին: Ինտերիորիզացիայի ուսումնասիրությունը հանդիսանում է Վիգոտսկու կուլտուր-
պատմական տեսության բանալին: Դրա ուսումնասիրությամբ նա ցույց տվեց, թե ինչպես է տեղի
ունենում մարդկային հոգեբանության ֆիլոգենեզն ու օնտոգենեզը: Այդ գործընթացի հիմքում
ընկած է սիմվոլների միջոցով կատարվող գործունեության առաջացումը, բառի, նշանի
յուրացումը: Ինտերիորիզացիայի ընթացքում տեղի է ունենում արտաքին միջոցների
/«նշանագրություն», բառի արտասանության/ անցում մարդու ներքին հոգեկանի` գիտակցության
/կերպար, ներքին խոսքի տարր/:
Ինչպես կենդանի օրգանիզմների տիպերի, դասերի, կարգերի, ընտանիքների և տեսակների
ծագման ու զարգացման /ֆիլոգենեզում/, այնպես էլ անհատի զարգացման ընթացքում
/օնտոգենեզում/ Վիգոտսկին առանձնացնում է ինտերիորիզացիայի երեք փուլ.
- Առաջին փուլում մեծահասակը բառերով իր ազդեցությունն է ունենում երեխայի վրա`
դրդելով նրան անելու որևէ բան:
- Երկրորդ փուլում երեխան մեծահասակից ընդունում է հաղորդակցման միջոցը:
- Երրորդում` սկսում է բառերով ազդեցություն ունենալ ինքն իր վրա:
Հետևապես, բարձրագույն հոգեկան գործունեությունը ծագում է խոսքային հաղորդակցման մեջ և
ավարտվում սիմվոլիկ գործունեությամբ: Մարդու ներաշխարհի ձևավորման հիմքը դառնում է
բառի իմաստը:

Հենվելով ինտերիորիզացիայի հասկացության վրա, Վիգոտսկին լուծեց ոչ հոգեբանականից


հոգեբանականին անցման հիմնախնդիրը: Ըստ նրա տեսության` բարձրագույն հոգեկան
գործառույթներն սկզբում ձևավորվում են որպես գործունեության արտաքին ձև և միայն
հետագայում` ինտերիորիզացիայի արդյունքում, դառնում են անհատի հոգեբանական
գործառույթ:
Հոգեկան գործընթացների զարգացումն ընթանում է կամային բնույթով: Կամային
գործընթացների զարգացումը Վիգոտսկին կապել է բարձրագույն հոգեկան գործառույթների
առաջացման և գիտակցության նշանային գործառույթի զարգացման հետ: Նշանն ի հայտ է գալիս
արտաքին պլանում` հաղորդակցման ժամանակ, այնուհետև անցնում ներքին` գիտակցության
պլան: Այս առումով Վիգոտսկին նշել է, որ յուրաքանչյուր հոգեկան գործառույթ ասպարեզ է գալիս
երկու անգամ. նախ` որպես արտաքին, ապա` որպես ներքին: Դրա հետ մեկտեղ, նշանները,
լինելով հասարակական զարգացման արդյունք, իրենց վրա կրում են այն սոցիումի մշակույթի
հետքը, ուր մեծանում է երեխան: Երեխաները նշանները յուրացնում են հաղորդակցման
ընթացքում և սկսում են այն կիրառել իրենց ներքին հոգեկան կյանքը ղեկավարելու համար:
Շնորհիվ նշանների ինտերիորիզացիայի` ձևավորվում է գիտակցության նշանային գործառույթը,
առաջ են գալիս այնպիսի հոգեկան գործառույթներ, ինչպիսիք են տրամաբանական
մտածողությունը, կամքը, խոսքը: Այսինքն` նշանների ինտերիորիզացիան այն մեխանիզմն է, որով
ձևավորվում է երեխայի հոգեկանը:
Բնության նվաճումը և սեփական վարքին տիրապետելը փոխադարձաբար կապված են,
քանի որ մարդու կողմից բնության ձևափոխումը փոխում է նաև հենց իր`
մարդու բնությունը: Նշանների /օժանդակ միջոցների/ կիրառումը և այդ կերպ
միջնորդավորված գործունեության անցնելը վերակառուցում է մարդու ողջ հոգեկան
գործունեությունը, ճիշտ այնպես, ինչպես գործիքների օգտագործումը ձևափոխում է օրգանների
գործունեությունը, նույնիսկ` կառուցվածքը և անսահման ուժեղացնում ու ընդլայնում է հոգեկան
ակտիվության հնարավորությունները:
Մարդու զարգացումն ընթանում է սովորելու միջոցով, բոլոր այդ միջոցներին /ինչպես
գործիքներին, այնպես էլ նշաններին/ տիրապետելու ընթացքում: Այդ պատճառով էլ ուսուցումը
կենտրոնական տեղ է գրավում երեխայի կյանքի կազմակերպման ողջ համակարգում և
որոշիչ դեր ունի՝ նրա հոգեկան զարգացման գործում: Հետևաբար` հոգեկանի զարգացումը չի
կարող դիտվել այն սոցիալական միջավայրից դուրս, որտեղ տեղի է ունենում նախորդ
սերունդների փորձին տիրապետելու գործընթացը: Իսկ այդ փորձի, մշակույթի փոխանցումը
կատարվում է նշանների յուրացման շնորհիվ, ինչը իրականացվում է ուսուցման գործընթացում:
Հոգեկան յուրաքանչյուր բարձրագույն գործառույթ իր զարգացման ընթացքում
անհրաժեշտորեն անցնում է արտաքին փուլը, քանի որ սկզբնապես այն սոցիալական գործառույթ
է: Այդպիսին է, օրինակ, մատնացույց անելու ժեստի պատմությունը: Այդ ժեստը
չափազանց կարևոր դեր է խաղում երեխայի խոսքի զարգացման ընթացքում: Վիգոտսկու
կարծիքով` մատնացույց անելու ժեստը սկզբում եղել է ոչ այլ ինչ, քան դեպի առարկան ուղղված և
այն բռնելու չհաջողված շարժում, որը պետք է կանխեր գործողությունը /ձեռքը ձգվում է դեպի
առարկան, բայց կախված է մնում օդում/: Երեխային օգնության է հասնում չափահաս մարդը,
որն իմաստավորում է ժեստը, որպես փոքրիկին հետաքրքրող առարկան ցույց տալու ձև: Այդ
կերպ մատնացույց անելու ժեստը բռնելու չհաջողված շարժումից վեր է ածվում ուրիշների հետ
հաղորդակցման համար նախատեսված ժեստի, ստանում ինչ-որ բան ցույց տալու իմաստ:
Միայն դրանից հետո է, որ երեխան իր շարժումը սկսում է ընկալել մատնացույց անելու իմաստով:
Ուրիշների համար նշան դարձած ժեստը նշան է դառնում նաև իր համար: Այսպես, երեխան
հասնում է իր ժեստի գիտակցմանը: Նրա նշանակությունը /իմաստը/ սկզբում ստեղծվում է
օբյեկտիվ իրադրությամբ, ապա՝ ամրակայվում երեխային շրջապատող մարդկանց կողմից: Նույն
օրինաչափությունները Վիգոտսկին բացահայտում է երեխայի խոսքի ձևավորմանը վերաբերող
օրինակները քննարկելիս. բառն առարկայի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում /առաջին
աստիճան/, բառի և առարկայի այդ օբյեկտիվ կապը մեծերի կողմից օգտգարոծվում է որպես
երեխայի հետ շփվելու միջոց /երկրորդ աստիճան/: Հենց այստեղ էլ բառը, որ սկզբում ուրիշի վրա
ազդելու միջոց էր, դառնում է սեփական անձը կառավարելու միջոց /երրորդ աստիճան/:
Այսպիսով, մարդու հոգեկանի զարգացման օրինաչափությունների մասին խոսելիս Վիգոտսկին
շեշտը դնում է հոգեկան գործառույթների միջնորդավորվածության վրա: Նրա կարծիքով` այդ
միջնորդավորումը առաջանում է մարդկանց համատեղ գործունեության ընթացքում: Բառն իր
իմաստով միջնորդում է աշխարհի զգայական անմիջական արտացոլման գործընթացը:
Առարկայական փորձը մարդը ձևակերպում է բառերով` իրենց համապատասխան
նշանակությամբ: Ուրեմն, բառի իմաստը համապատասխան երևույթի ընդհանրացումն է, որն
ամրագրվում է մարդու կողմից: Այն միշտ կապերի և հարաբերությունների հայտնի համակարգ է:
Իմաստների յուրացումն իրականանում է խոսքի յուրացման ընթացքում: Խոսքը ոչ միայն
մտածողության, այլև ողջ գիտակցության ձևավորման հիմքն է: Բառի օգտագործման ժամանակ,
յուրացնելով նրա իմաստը, մարդն իր գիտակցության մեջ արտացոլում է արտաքին աշխարհի
օբյեկտիվ օրինաչափություններն ու կապերը: Մարդու վարքը դառնում է գիտակցված,
իսկ մտածողությունը` կառավարվող: Բառը, որպես ընդհանրացվածություն և որպես շփման
միջոց, ներկայանում է որպես մի ամբողջություն:

17. Հոգեկանի զարգացման հիմնախնդրի վերաբերյալ Ա.Ն. Լեոնտևի


հայեցակետը

Ա.Ն. Լեոնտևը ներկայացրեց հոգեկանի զարգացման փուլերի վերաբերյալ իր


հայեցակետը:
Այս հայեցակետի համաձայն` հոգեկանի զարգացումն ընթանում է 3 փուլով`
1. Տարրական զգայական փուլ
Հոգեկանի զարգացման տարրական զգայական փուլում զարգանում են զգայունակության
պարզագույն հատկություններ: Առավել բարձր մակարդակի է հասնում գրգռականությունը,
այսինքն` օրգանիզմն ընդունակ է դառնում իրեն բնորոշ գործընթացներով պատասխանել այս
կամ այն գրգռիչին: Զարգացման այս մակարդակում գտնվող օրգանիզմները ճշգրիտ
ռեակցիաներ են տալիս միայն կենսաբանական կարևոր նշանակության գրգռիչներին, կարող են
կատարել թույլ ակտիվության պարզագույն շարժումներ: Վարքի հիմքում ընկած են
տրոպիզմները:
Տրոպիզմների տեսությունը մշակել է Ժ. Լյոբը: Համաձայն այդ տեսության` տրոպիզմը
հարկադրական, ավտոմատ շարժումն է, որ կատարվում է օրգանիզմի և գրգռիչի ֆիզիկա-
քիմիական բաղադրությունների տարբերության դեպքում: Դրանք կարող են լինել լույսային,
ջերմային և այլ գրգռիչների նկատմամբ հարկադրական ավտոմատ շարժումներ:
Զգայունակության դրսևորման այս մակարդակը բնորոշ է ջրային միջավայրում ապրող
բազմաբջիջ օրգանիզմներին:
Հետագա զարգացման ընթացքում գրգռականությունը զարգանում է, և օրգանիզմները
ռեակցիա են տալիս ոչ միայն այն գրգռիչներին, որոնք անհրաժեշտ են նրանց գոյատևման համար,
այլև այնպիսի գրգռիչների, որոնք կենսական նշանակություն չունեն /չեզոք են/:
Տարրական զգայական զարգացման հաջորդ մակարդակում արդեն առկա է
զգայունակությունը` զգալու ունակությունը: Զգայունակությունը միջավայրի բազմաբնույթ
գրգռիչների պայմաններում կողմնորոշվելու և հարմարվելու մեխանիզմ է: Չտարբերակված,
անբողջ մարմնում տարածված զգայունակությունը գնալով ավելի տարբերակված է դառնում:
Զարգանում են նաև շարժողական օրգանները: Դա պայմանավորվում է մի կողմից ցամաքային
կյանքի անցնելու, կենսականորեն վտանգավոր գրգռիչներից խուսափելու, մյուս կողմից` որսին
հետապնդելու անհրաժեշտությամբ. սողում են, փորփրում են հողը, լողում են, դուրս գալիս ջրից,
խուսափում են անբարենպաստ գրգռիչներից, ակտիվորեն փնտրում-գտնում են ավելի հարմար
գրգռիչներ:
Հիմնականում գործում են ժառանգական ծրագրերով:
Դրանք որդերն են, խխունջները և որոշ անողնաշարավոր օրգանիզմներ:
Հետագա զարգացումն ընթանում է միջավայրի ավելի շատ, բազմազան և ավելի
բարդ գործոնների ներգործության պայմաններում:
Երբ արդեն զարգացել են զգայունակությունն ու շարժվելու ունակությունը, դրանց միջև կապի
ստեղծման անհրաժեշտություն է առաջանում: Ձևավորվում են նախ նյարդային հանգույցներ,
որոնք գրգռման և շարժման գործընթացները կապելու գործառույթ ունեն, ապա` նաև
պարզագույն նյարդային համակարգ, որը մի հասարակ նյարդացանց է և իր վրա է վերցնում
զգալու և շարժվելու գործընթացները կոորդինացնելու գործառույթը:
Զարգացման այս փուլում, օրգանիզմի վրա ներգործող արտաքին գրգռիչների էներգիաների
սպեցիֆիկ առանձնահատկությունների ազդեցության տակ, զգայունակության օրգաններից
յուրաքանչյուրի գործառույթն ավելի նեղանում է, մասնագիտացվում և դառնում է միայն որոշակի
տեսակի գրգռիչների ընդունման օրգան` զգայարան: Զգայարանները և’ կառուցվածքով, և’
հատկություններով, հարմարված են արտաքին միջավայրից որոշակի բնույթի գրգռիչներ
ընդունելու համար:
Նյարդային համակարգի և զգայարանների կատարելագործումը հնարավորություն ստեղծեցին
կողմնորոշիչ ռեֆլեքսների ձևավորման համար: Կենդանին արդեն կարող էր ոչ միայն պարզ
ռեակցիաներ տալ արտաքին գրգռիչների ազդեցության դեպքում, այլև արձագանքել հատկապես
այն գրգռիչին, որն առաջնակարգ նշանակություն ուներ նրա համար:
Հայտնի է, որ արտաքին ազդակի նկատմամբ կողմնորոշիչ ռեակցիայի առկայությունը
պարտադիր պայման է` որոշ ռեակցիաների ամրապնդման և մյուսների չամրապնդվելու համար:
Բայց դա կարող է կատարվել միայն բարձրագույն նյարդային համակարգի կողմից որևէ գրգռիչի
վերլուծման և նրա կարևորման դեպքում: Այս գործառույթը կատարում է վերլուծիչը
/անալիզատոր/, որը բաղկացած է զգայարան- գրգռիչի հատկությունները դեպի ուղեղի
համապատասխան կենտրոն հաղորդող /աֆերենտ/ նյարդ - ուղեղային կենտրոն, որտեղ
կատարվում է ստացաված տեղեկույթի մշակումը -արդյունքները դեպի զգայարան տանող
/էֆերենտ/ նյարդ` շղթան:
Այս շղթան, որը հայտնաբերեց 19-րդ դարի հանճարեղ ֆիզիոլոգ Ի.Պ.Պավլովը, հոգեկան
գործընթացների հիմքն է:
Զարգացման այս փուլն ավարտվում է տարրական հոգեկան ակտի` զգայության ձևավորումով:
Վերլուծիչների առկայությամբ հնարավոր է դառնում արտաքին միջավայրի փոփոխությունների
արձանագրումն ուղեղի կեղևում: Այս պայմաններում նյարդային համակարգն ավելի
կատարելագործվում է, և հնարավորություն է ստեղծվում, որ մի գրգռիչի ազդեցությունը կապվի
մեկ այլ, դրանից առաջ կամ հետո գործող գրգռիչի հետ, այսինքն` ստեղծվում է պայմանական
ռեֆլեքսների մշակման հնարավորություն, ինչն էլ հենց ուսուցման հնարավորություն էր:
2. Հոգեկանի զարգացման ըմբռնողական /պերցեպտիվ/ փուլում ներգործող առարկայի
բոլոր հատկություններն արտացոլվում են մի ամբողջական պատկերի մեջ և որոշակի
պայմաններում ծագում են զգայական մտապատկերներ: Կենդանու մոտ ստեղծվում է իրեն
անհրաժեշտ առարկայի մտապատկերը, և եթե այն թաքցնենք և տեղը մի այլ առարկա դնենք, նա
չի մոտենում նորին և շարունակում է փնտրել իրեն անհրաժեշտ առարկան:
Ըմբռնողական հոգեկանի ծագումը պայմանավորված է առաջին հերթին տեսողական`
տարածության վրա գործող /դիստանտ/ զգայության կատարելագործմամբ: Ողնաշարավոր
կենդանիների մոտ տեղի է ունենում ուղեղի վերակառուցում. գոյանում են նախ առաջնային
ուղեղը, ապա` կեղևը:
Կաթնասունների մոտ մեծանում են նաև զգայարանների ներկայացուցչությունները գլխուղեղում,
ինչի շնորհիվ հնարավոր է դառնում կենդանիների փորձի ամրապնդումը, որի ֆիզիոլոգիական
հիմքը նյարդային կապերի ստեղծման ու ամրակայման մեխանիզմն է: Պետք է նշել, որ լավ
ձևավորված ունակություններ կարող են ունենալ միայն գլխուղեղի կեղև ունեցող կենդանիները:
Գլխուղեղի զարգացմանը զուգընթաց` տեղի են ունենում նաև հիշողության ֆունկցիաների
բարդացում: Հիշողության մեջ պահպանվում են շարժողական ունակությունները և
մտապատկերները:
Ըմբռնողական հոգեկանին անցնելու հիմնական բնորոշիչն այն է, որ այս փուլում կենդանիները
կարողանում են պատկերները տարբերակել, կապել իրար հետ, կատարել պարզագույն
վերլուծություն, համադրություն և ընդհանրացնել` նման հատկությունների հիման վրա: Այդ
դեպքում միմյանց նման պատկերները, կարծես թե նույնանում են, և կենդանին դրանից հետո այդ
առարկաների հետ կարող է կատարել նույն գործողությունները: Հետագայում կենդանին նույն
գործողությունը կարող է կատարել այլ, միմյանց նման իրավիճակներում: Այսպես, ձևավորվում և
կատարելագործվում է նաև գործողությունների փոխանցումը: Զարգացման այս փուլում, արդեն,
կենսական նշանակություն ունեցող առարկաներն ըմբռնվում են իրենց հետ օբյեկտիվ
առնչություն ունեցող հարաբերությունների մեջ:
Կաթնասունների մեծ մասի զարգացումն այս փուլում ավարտվում է: Հաջորդ փուլ են
անցնում կենսաբանական զարգացման ավելի բարձր մակարդակի նախադրյալներ ունեցող
կաթնասունները:
3. Մտածունակության փուլ
Մարդանման կապիկների վարքի հիմնարար ուսումասիրությունները առաջին անգամ կատարել
է Վ. Քյոլլերը: Նա փորձերն այնպես կազմակերպեց, որ վանդակում գտնվող կապիկը պետք է
ձեռքով հասներ վանդակից դուրս, ձեռքի համար անհասանելի տարածության վրա դրված
բանանին: Մի քանի անհաջող փորձերից հետո կապիկն այլևս բանանը վերցնելուն ուղղված
գործողություններ չէր կատարում, ապա` հանկարծ, առանց ձեռքով բանանը վերցնելու փորձ
անելու, միանգամից վերցնում էր վանդակում եղած ձողը և, օգտագործելով այն, ձեռք էր բերում
բանանը:
Իսկ եթե փորձը կրկնում էին, կապիկն առաջադրված խնդիրը լուծում էր արդեն
միանգամից, օգտագործելով ձողը: Այսինքն` կենդանին օգտագործում էր իր կենսափորձը:
Կապիկները նման խնդիրներ լուծում էին նաև, երբ փորձարկողը փոխում էր բանանի
դիրքը /կախում էին վանդակի վերևից, դնում էին վանդակի այլ հատվածում…/ և, ձողից
բացի, վանդակում դնում էին այլ առարկաներ՝ արկղեր…: Կապիկը արկղն էր դնում ոտքի տակ և
հասնում բանանին: Քյոլլերը բարդացնում էր խնդիրը. կապիկները պետք է լուծեին երկփուլ
լուծումով խնդիրներ. երկար ձողը հեռու էր դրվում, ավելի մոտ էր գտնվում կարճը: Կապիկը
վերցնում էր կարճ ձողը, նրանով մոտեցնում էր երկարը, դրանով էր հասնում բանանին և
վերցնում այն: Մեկ այլ փորձում կապկի վանդակ էին բերում արկղ, որի մի կողմը լայն ճաղեր
ուներ, հակառակ կողմին նեղ, երկայնակի ճեղք էր արված, իսկ ներսում բանան կամ նարինջ էր
դրված այնպիսի հեռավորությամբ, որ ճաղերի կողմից կենդանու թաթը չէր հասնում: Կենդանին
տեսնում էր պտուղը, փորձում վերցնել, չէր կարողանում, շրջանցում էր արկղը,
«ուսումնասիրում»- գտնում ճեղքը, վերցնում էր մոտ դրված ձողը, մտցնում արկղի հետին մասում
եղած ճեղքով, միրգը հրում-մոտեցնում էր վանդակաճաղին, շրջանցում, գալիս էր վանդակաճաղի
կողմը և ձեռքով վերցնում այն:
Քյոլլերը եզրակացրեց, որ կապիկի վարքը շատ նմանվում է մարդու վարքին` նա
կռահում է, մտապահում և նախկինում գտած լուծումը փոխանցում նման այլ առարկայի
հետ կամ նմանատիպ պարագայում գործելիս:
Նման ուսումնասիրություններ էր կատարել նաև Կ. Բյոլերը: Նրա կարծիքով՝ դա բացատրվում
էր նրանով, որ կապիկն ապրել է անտառում, հարմարվել անտառային բարդ պայմաններին և այն
«մտածունակ վարքը», որ նա դրսևորում է, ընդամենը ֆիլոգենետիկորեն մշակված գործողության
եղանակի օգտագործումն է:
Փաստորեն, կապիկը ոչ թե անակնկալ լուծում է գտնում, այլ օգտագործում է լուծման
ֆիլոգենետիկորեն մշակված եղանակը: Ուղղակի կապիկների մոտ զարգացած
է գործառնությունների լայն փոխանցումներ կատարելու ընդունակությունը: Ուրիշ կենդանիների
համեմատությամբ, իհարկե, սա վարքի ավելի բարդ ձև է, բայց կապիկների «մտածունակ» վարքի
բացատրությունը պետք է փնտրել գոյության բնական պայմաններում նրանց
սովորական տեսակային վարքի մեջ:
Երկփուլ խնդիրներ լուծելիս պատկերն այլ է: Եթե ձողը վերցնելու, միրգը նրանով մոտեցնելու
գործողությունները դիտարկենք որպես առանձին գործողություններ, կտեսնենք, որ դրանք
կենսաբանական իմաստ չունեն` կենդանին կենսական խնդիր չի լուծում: Բայց նա կատարում է
այդ գործողությունները, որովհետև ձողը օբյեկտիվ առնչություն ունի կերի հետ:
Նա նախապատրաստում է կերը վերցնելու գործողության իրականացման փուլը:
Հենց այս` նախապատրաստական փուլի իրականացումն էլ մտածունակ վարքին բնորոշ
գիծ է: Մտածունակ վարքը ծագում է այնտեղ, որտեղ կատարվում է որևէ գործողություն
կատարելու կամ ունակությունը դրսևորելու նախապատրաստման
գործընթաց: Դժվարությունների հանդիպելիս ցածրակարգ կենդանիներն ուղղակի
շարժողական ակտիվություն են ցուցաբերում և կարող են պատահաբար դուրս գալ
իրավիճակից, իսկ բարձրակարգերը /կապիկներ, շներ, …/ արտացոլում են իրերի
հարաբերությունները, ընտրում խնդիրը լուծելու տարբեր եղանակներ և
միջոցներ: Նրանց համար գործողությունը մեկընդմիշտ կապված չէ որոշակի առարկայի հետ.
այն փոխանցելի է: Կարևոր չէ նաև, որ խնդիրը նման լինի նախորդին. նրանք կարողանում են
ընդհանրացնել իրերի հարաբերություններն ու գտնում են նաև միջնորդավորված կապեր: Այս
գործընթացների արդյունավետությունը պայմանավորված է ուղեղի ճակատային մասերի
կեղևի զարգացման մակարդակով:
Այսպիսով, զարգացման այս մակարդակում կենդանիները կատարում են
որոշ նախապատրաստական-հետազոտական գործողություններ, ի վիճակի են միևնույն խնդիրը
լուծել տարբեր եղանակներով: Խնդրի լուծման ծանոթ եղանակն օգտագործում են մի այլ խնդրի
լուծման մեջ: Ստեղծում և օգտագործում են պարզագույն գործիքներ: Ընդունակ են ճանաչել նաև
միջավայրի այն երևույթները, որոնք չեն առնչվում իրենց կենսաբանական պահանջմունքների
հետ, օգտագործում է իր օնտոգենեզում ձեռք բերած նախկին փորձը և ունակությունները:
Դրանք կապիկներն են, դելֆիններն ու շները:
Կ. Է. Ֆաբրի կարծիքով` բնազդը կարող է փոփոխությունների ենթարկվել միայն երկարատև
էվոլյուցիայի արդյունքում:
Մարդանման կապիկների հոգեկանի զարգացումն ավարտվում է մտածունակության այս
մակարդակում:
Մարդուն բնորոշ գործունեության և հոգեկանի զարգացումը որակապես տարբերվում է
կենդանիների գործունեությունից և հոգեկանից.
1. Կենդանիների պարզագույն վարքը բնազդային է: Բնազդային
վարքը ժառանգականորեն ամրապնդված վարքի ձև է, որը դրսևորվում է որոշակի
գրգռիչների ազդեցության տակ, շաբլոնային հաջորդականությամբ, միանգամայն
կուրորեն և միշտ միատեսակ է կենդանական տվյալ տեսակի բոլոր ներկայացուցիչների
մոտ: Կենդանիների գործունեությունը կենսապահպանական-բնազդային
գործունեություն է` գոյատևման պահանջներից ելնելով: Նա գործունեություն է ծավալում
միայն կենսական պահանջմունքի բավարարման առարկայի շուրջ: Կենդանիները իրենց
նմանների հետ հարաբերվում են նույն ձևով, ինչպես արտաքին այլ օբյեկտների՝
առարկաների հետ:
2. Նրանք կարող են գործել միասին, բայց ոչ համատեղ, այսինքն` համաձայնեցված
գործողություններով: Չկա աշխատանքի բաժանում. կա առանձին կենդանիների
աշխատանքի պարզ գումարային արդյունք: Չնայած կապիկների հոտում բավականին
բարդ ներքին հարաբերություններ կան, բայց դրանց հիմքում ընկած է ոչ թե
գործունեության բովանդակությունը, այլ կենսական պահանջմունքների բավարարման
անհրաժեշտությունը:
3. Կենդանիների հաղորդակցումը, իր թե’ բովանդակությամբ, և թե’ գործընթացներով,
միմիայն բնազդային բնույթ ունի: Դա ընդամենը կենսական պայմանների ազդեցության
տակ մշակված արձագանք է` որոշակի գործողությունների պայմաններում մշակված
ձայնային ազդանշանի նկատմամբ:
Մարդու վարքը գիտակցական է:
Կապկի մարդացման, մարդկային գիտակցությունը ծնող առաջին պայմանը աշխատանքն է, որը
բնության վրա մարդու ներգործման գործընթաց է: Ներգործելով բնության վրա, մարդը հաճախ
լուծում էր իր ուժերից վեր խնդիրներ, ինչը նպաստում էր, որ ուղեղում առաջանան
համապատասխան գործառույթները կառավարող բաժիններ: Գործունեության
աստիճանական բարդացման հետևանքով փոխվում էր ուղեղի կառուցվածքը, նույնիսկ`
քաշն է զգալիորեն ավելանում: Աշխատանքի, ապա` հոդաբաշխ խոսքի շնորհիվ զարգացման
գործընթացը կատարելագործվում է, և կապկի ուղեղը վերածվում է մարդկային ուղեղի: Դրան
նպաստում է նաև աշխատանքային գործունեության ընթացքում բավականին բարդ և նուրբ
գործառնություններ կատարող ձեռքի զարգացումը: Ուղեղում գնալով ավելի մեծ
ներկայացուցչություն են ստանում խոսքը և տարբեր զգայությունները` ըստ կարևորության:
Աշխատանքը կատարվում էր համատեղ, և տվյալ գործունեության գործառույթները
բաժանվում ՝էին այն իրականացնող առանձին սուբյեկտների միջև: Օրինակ` որսի ժամանակ
ոմանք որսին հետապնդելու գործառույթ ունեին, ուրիշները` դարանելու և
հարձակվելու: Կոլեկտիվ աշխատանքի պայմանների թելադրանքով ձևավորվում է այլ մարդկանց
հետ գործունեության բովանդակության շրջանակներում հաղորդակցվելու հասարակական
պահանջմունքը: Աշխատանքի ընթացքում է ձևավորվում նաև գործունեության նպատակի
գիտակցումը: Տարաբաժանվում են առկա նպատակը և մտքում ձևակերպվածը, որը մտքի է
վերածվում:
Դժվարությամբ, բայց աստիճանաբար սկսում են զարգանալ նաև խոսքն ու մտածողությունը:

Իրականության գիտակցական արտացոլումը


Աշխատանքային տարբեր պայմաններում, տարբեր նյութերի հետ գործ ունենալը նպաստում է,
որ մարդը ստեղծի որոշակի եղանակով գործունեություն ծավալելու միջոցներ` գործիքներ:
Գործիք պատրաստում է միայն մարդը: Գործիքը ստեղծվում է միայն այն դեպքում, երբ
գիտակցված է գործունեության նպատակը: Նրա մեջ ամրագրված է որոշակի գործառույթ,
գործողությունների եղանակ` տվյալ տիպի գործողություններ կատարելու համար: Զարգացման
ընթացքում փոխվում են մարդու գործունեության բովանդակությունը, գործողություններն ու
գործառնությունները /օպերացիաները/: Այդ փոփոխություններին համընթաց` մարդը իր ձեռքին
հարմար նոր գործիքներ է ստեղծում և սկսում է ավելի բարդ և ավելի նուրբ գործողություններ
կատարել: Տիրապետել գործիքին՝ նշանակում է կարողանալ իրականացնել նրա մեջ
հասարակական պրակտիկայում ամրագրված գործառույթը: Մարդու ստեղծած գործիքի
միջոցով պահպանվում է այդ գործիքով գործողություն կատարելու եղանակը: Գործիքը
հասարակական պրակտիկայի, աշխատանքային փորձի արդյունք է, որը փոխանցվում է սերնդե-
սերունդ:
Իրենց կենսագործունեության ընթացքում կենդանիները նույնպես միջոցներ են
օգտագործում, բայց գործողությունը կատարելուց հետո տվյալ առարկայի ֆունկցիան չի
ամրագրվում: Բնական առարկան, որի միջոցով կատարել են գործողությունը, կորցնում է իր
նշանակությունը. նրանք դեն են շպրտում այն առարկան, որի միջոցով հաջող գործողություն էին
կատարել և այլևս չեն անդրադառնում դրան: Կենդանիները գործիքներ չեն պատրաստում:
Գործունեության ընթացքում գործիքների ստեղծումը աստիճանաբար դառնում է մարդու
կենսակերպը, որը նպաստում է մարդու իմացության զարգացմանը: Բայց մարդը հաճախ
կանգնում էր այնպիսի խնդիրների առջև, որոնց լուծումը առարկաների կամ երևույթների
միայն արտաքին հարաբերությունների իմացության պայմաններում անհնարին էր:
Երևույթների ոչ միայն արտաքին, այլև խորքային հատկությունների և
հարաբերությունների բացահայտման անհրաժեշտությունը հանգեցրեց մարդկային
մտածողության զարգացմանը:
Մարդկային մտածունակ գործունեության նպատակները, դրանց իրագործման միջոցներն ու
եղանակները մշակվում են հասարակական զարգացման ընթացքում: Դրանք անմիջականորեն
պայմանավորվում են հասարակական գիտակցության զարգացման մակարդակով: Այդ
միջոցների և եղանակների պահպանման և սերնդե- սերունդ փոխանցման գործառույթն
իրականացվում է լեզվի միջոցով:
Լեզվի ծագումը պայմանավորվեց նրանով, որ աշխատանքի ընթացքում միմյանց որևէ բան
հաղորդելու և պատասխանելու նպատակով մարդիկ հնչյուններ էին արտաբերում և շարժումներ
էին կատարում: Աստիճանաբար այդ շարժումներն ու նրանց ուղեկցող հնչյունները ձուլվում
են, ապա` առաջնային գործառույթ են ստանում այդ ձուլման ընթացքում որոշակի
բովանդակություն ստացած հնչյունները: Այսպես, ստեղծվում է մարդկային հոդաբաշխ խոսքը:
Այս կամ այն երևույթի խոսքում արտահայտված բովանդակությունը ամրագրվում է խոսքային
համակարգի` լեզվի մեջ:
Մտածողության զարգացումը անմիջականորեն կապվում է լեզվի զարգացման հետ,
քանի որ միայն լեզվական միջոցներով կարող էր գիտակցվել և ամրակայվել առարկայի
կամ երևույթի բովանդակությունը, որը վերացական բնույթ ունի: Լեզվական
միջոցներով երևույթների ամենապարզ ընդհանրացումներն ու վերացարկումները դարձան մի
կողմից երևույթների բովանդակության, նշանակության գիտակցման, մյուս կողմից հենց իրենց`
մտածողության և խոսքի զարգացման հիմքը: Լեզուն դառնում է իրականության արտացոլման,
գիտակցության զարգացման միջոց: Լեզվի զարգացմանը զուգընթաց գնալով բարդանում, ավելի
բազմազան են դառնում իրական երևույթների ընդհանրացման, վերացարկման
հնարավորությունները, ավելի բազմազան են դառնում նաև մտածողության գործընթացները:
Այս ամենը մարդկային գիտակցության զարգացման, հետևաբար` նաև արտացոլման
գործընթացների կատարելագործման հիմք է հանդիսանում:
Գիտակցության ծագումը զարգացման ընթացքում որակական փոփոխությունների
արդյունք է: Գիտակցության ներքին կառուցվածքը փոխվում է հասարակական-
պատմական հարաբերությունների պայմաններում մարդու գործունեության բնույթի,
միջոցների փոփոխման և այդ տիպի գործունեությանը բնորոշ հասարակական
հարաբերությունների ծագմանը զուգընթաց: Գիտակցության զարգացմանը նպաստում է այն,
որ մարդը առարկայական գործողություններ կատարելիս սկսում է վերլուծել, թե տվյալ
գործողությունները գործիքների միջոցով կատարելիս ինչքան են արդյունավետ, այսինքն`
կատարում է գործողություն- գործիք- արդյունք վերլուծությունը: Նա գիտակցում է, որ,
օրինակ, սուր քարը կարող է մասերի բաժանել փայտը, սուր քարով կարելի է միսը կտրատել…
ընդհանրացնում է դրանք և գիտակցում, որ սուր քարը ընդհանրապես կտրելու ֆունկցիա է
կատարում և կարող է նաև ուրիշ բաներ կտրել: Սուր քարի «կտրող»
լինելու ֆունկցիան ամրակայվում է լեզվում ` «կտրող» հասկացության միջոցով և
հետագայում մտովի կարող է վերագրվել նման ֆունկցիա ունեցող այլ գործիքների:
Այսպիսով` պրակտիկ գործողությունները վերացարկվում են, և սկսում են զարգանալ
մտածողական գործընթացները:
Գործիքների ֆունկցիաների իմացությունը փոխում է նաև մարդու պահանջմունքները,
դրդապատճառային համակարգը. նա սկսում է նպատակներ դնել և գործունեություն ծավալել` այդ
նպատակներին հասնելու համար:
Գիտակցության հիմքում ընկած են սուբյեկտի զգայական ինֆորմացիան, ըմբռնման
պատկերները, մտապատկերները, ապրումները: Զգայական բովանդակությունների շնորհիվ`
իրականությունը մարդուն ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա, իր օբյեկտիվ
հատկություններով: Սակայն միշտ չէ, որ արտաքին միջավայրից «ներկայացող» երևույթը
հայտնվում է գիտակցության սահմաններում, քանի որ գիտակցության ուղղվածությունը
պայմանավորված է գործունեության նպատակով և այդ նպատակի շրջանակներում` միջավայրից
ազդող գրգռիչների նշանակությամբ: Եթե իրադրությունը անմիջականորեն չի կապված
նպատակի հետ, այնքան էլ կարևոր չէ, մարդը կարող է կտրվել այդ իրադրությունից, չգիտակցել
այն:

Կենդանիների և մարդու հուզական ոլորտների առանձնահատկությունները


Կենդանիների վարքի երանգավորման հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք
կապվում են միայն կենսական պահանջմունքների բավարարման հետ: Նրանց հուզական
ռեակցիաներն անմիջապես արտահայտվում են վարքում:
Մարդու զարգացման ընթացքում հույզերի կենսաբանական հիմքերը շատ քիչ
փոփոխությունների են ենթարկվել, բայց նրանց «սպասարկման» ոլորտը` մարդկային
պահանջմունքները, շատ բազմաբնույթ է դարձել:
Մարդու և կենդանիների հույզերի միջև առաջին սկզբունքային տարբերությունն այն է, որ
ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում փոխվել, ավելի բարդացել և բազմաբնույթ են
դարձել նրա պահանջմունքները: Սոցիալական և հոգևոր պահանջմունքների բավարարման
ընթացքում երևույթների գնահատման և դրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունքի
դրսևորումները նույնպես բարդացել, բազմաբնույթ են դարձել, ինչի հետևանքով`մարդկային
հույզերը էապես տարբերվում են կենդանիների հույզերից:
Երկրորդ տարբերությունը նրանում է, որ մարդու հուզական ապրումները սերտորեն
կապվում են նրա մտքի հետ: Մի դեպքում հույզերն իրենք են անցնում մտքի քննադատության
միջով, մյուս դեպքում` միտքն ինքն է հուզական դառնում: Հույզերի և մտածողության
համադրման արդյունքում ծնվում են այնպիսի հույզեր, ինչպիսիք են հաճույքը,
հավատը,կասկածը և այլն:
Երրորդ տարբերությունը նրանում է, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, ունենում
է ոչ միայն հույզեր, այլև ապրումներ, որոնք իրենց մեջ ներառում են բազմաթիվ պարզ
հույզեր:
Չորրորդ տարբերությունն արտահայտվում է նրանում, որ զուտ մարդկային հույզերը խիստ
անհատական բնույթ ունեն:

18. Հոգեկանի կառուցվածքը


Բազմամիլիոն տարիների ընթացքում իրականության արտացոլման արդյունքում ձևավորվել է
մարդու հոգեկանը, որը բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ է, սուբյեկտիվ իրականություն:
Հոգեկանի բովանդակությունն են կազմում անձնային կառույցի առանձնահատկությունները,
դրանցով պայմանավորված ակտիվության մղող գործոնները, անցյալում գիտակցաբար
արտացոլած կամ ենթագիտակցություն անցած երևույթները, ներկայի պատկերները, իմացական,
հուզակամային գործընթացները, ապագայի նպատակները, մտահղացումները, երևակայական
պատկերները և այլն:

Հոգեկանի առաջնահերթ գործառույթը մարդու կողմից իրականության համարժեք արտացոլումը,


գործունեության տարբեր ձևերի յուրացումն ու պահպանումն է: Հոգեկանը անընդմեջ
իմացահուզական գործընթաց է: Նրա միջանկյալ արդյունքներն են պատկերները,
հասկացությունները, ստեղծված հոգևոր և նյութական արժեքները...

Հոգեկանը անընդհատ զարգացող համակարգ է: Նրա զարգացման փուլերը ծագում են մեկը


մյուսից։ Հոգեկանի զարգացումը միայն առաջընթաց բնույթ ունի և նախորդ փուլին վերադառնալ
հնարավոր չէ, քանի որ ցանկացած գործընթացից հետո այն որակապես է փոխվում: Տեխնիկական
որևէ, նույնիսկ շատ բարդ համակարգ կարելի է քանդել-հավաքել, ստանալ նույն համակարգը:
Հոգեկանի դեպքում նախորդ փուլի նույնական վերականգնումն անհնարին է: Կենսաբանականի
հետ անբաժանելի միասնությունը հոգեկանի գոյատևման պայման է. եթե կենտրոնական
նյարդային համակարգում ինչ-որ գործառույթ խախտված է, զարգացման նույնիսկ բարձրագույն
մակարդակում գտնվող հոգեկան երևույթները չեն կարող նորմալ ընթացք ունենալ: Հոգեկան
գործընթացների արդյունավետությունը պայմանավորված է նաև մարդու ֆիզիկական
առողջական վիճակով: Հոգեկանը պայմանավորված է նաև հասարակական
հարաբերություններով. միայն հասարակական երևույթների արտացոլման պայմաններում է, որ
կարող է ձևավորվել անձնավորությունը` որպես հաղորդակցման և գործունեության սուբյեկտ:

Մարդու հոգեկան ակտիվությունը դրսևորվում է ներկայում, անգիտակցական,


ենթագիտակցական և գիտակցական մակարդակներում: Սակայն այդ ակտիվությունը
կառավարվում է առաջընթաց՝ կանխարտացոլման գործառույթով, առանց որի անհնար կլիներ
նպատակներ դնել, ստեղծել գործունեության վերջնական պատկերը և պատկերացնել այն
ուղիները, որոնցով կարելի է հասնել ցանկալի արդյունքին:
19. Կենտրոնական նյարդային համակարգի գործառույթները

Միջավայրից և հենց իր օրգանիզմից մարդու նյարդային համակարգի վրա ազդում են տարբեր


բնույթի և ուժգնության գրգռիչներ: Այդ գրգռիչների ընդունումն ու համապատասխան
հակազդումներ տալը մարդու համար շատ կարևոր է՝ գոյատևման ևմիջավայրին հարմարվելու
նկատառումներով: Ինֆորմացիայի ընդունման, վերամշակման և համապատասխան
հակազդումների գործառույթը կատարում են ծայրամասային և կենտրոնական նյարդային
համակարգերը:
Մարդու և միջավայրի կապն իրականացվում է նրա կենտրոնական նյարդային համակարգի`
գլխուղեղի և ողնուղեղի միջոցով:
Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում, ողնուղեղը` ողնաշարում:
Գլխուղեղը բնության ստեղծած ամենաբարդ նյութն է : Այստեղ կա 120 տրիլիոն կապ, տասնյակ
կիլոմետրերով մանրաթելային կապեր: Հոգեկան բարձրագույն գործընթացները կատարվում են
գլխուղեղում: Ողնուղեղն իրականացնում է վարքի ժառանգաբար փոխանցված ձևերը:
Գլխուղեղի և ողնուղեղի կապն իրականացվում է ծայրամասային նյարդային համակարգի
շնորհիվ, որի մեջ մտնում են գլխուղեղից ևողնուղեղից դուրս եկող նյարդերը, միջողային
հանգույցները, նյարդային բջիջների կուտակումները` նրանց մոտեցող ևնրանցից հեռացող
նյարդերով:
Կենտրոնական նյարդային համակարգն իրականացնում է արտաքին ևներքին միջավայրից
(օրգանիզմից) եկող գրգռիչների վերլուծությունը, համադրումը, ինչպես նաևպատասխան
ռեակցիայի համար անհրաժեշտ շարժիչ ազդակների ձևավորումն ու հաղորդումը ծայրամասին:
Այն օրգանիզմի բոլոր գործառույթների կարգավորիչն է:
Կենտրոնական նյարդային համակարգի գործառույթներն են.
1.ռեֆլեկտոր կապերի ստեղծումը
2.հոգեկան երևույթների ինտեգրումը /ամբողջացումը/,
3.կոորդինացիան՝ համաձայնեցումն ու կարգավորումը:
Ստացված ինֆորմացիան, որ էլեկտրամագնիսական, տարբեր ուժգնության ձայնային ալիքներ,
նյութերից անջատված մասնիկներ են, զգայարաններում փոխակերպվում է էլեկտրական
էներգիայի, հաղորդվում կենտրոնական նյարդային համակարգ: Այստեղ ստացված
ինֆորմացիան ենթարկվում է վերլուծա-համադրական վերամշակման
ևներգրավվում գիտակցական և ենթագիտակցական տարբեր մակարադակներում
կատարվող հոգեկան գործընթասներում:
Նյարդային համակարգի գործընթացներն են գրգռումն ու արգելակումը:
Ցանկացած գրգռիչ, նյարդային համակարգում առաջացնում է գրգռման գործընթաց, որը
հաղորդվում է էքստերո, ինտերո և պրոպրիո զգայական ընկալիչներին:
 Էքստերոռեցեպտորները արտաքին զգայարանները և մաշկի տակ գտնվող
նյարդափնջերն են
 ինտերոռեցեպտորները աղիներում, սրտամկանում ևարյունատար անոթների պատերին
տեղակայված ընկալիչներ են
 պրոպրիոռեցեպտորները տեղակայված են հոդակապերում, մկաններում և ջլերում:
Այս ընկալիչներից յուրաքանչյուրն ընդունում է իրեն բնորոշ մոդալականության գրգռիչները,
դարձնում որոշակի որակի նյարդային ազդակ, որը շարժվելու հատկություն ունի:
Ազդակը աֆերենտ (կենտրոնաձիգ) նյարդով հաղորդվում է կեղևին կամ ենթակեղևին, գրգռում,
ակտիվացնում է համապատասխան կենտրոնը և տարածվում է այլ կենտրոններում: Այսինքն`
տեղի է ունենում գրգռի տարածում /իրրադիացիա/, ինչի շնորհիվ ֆիզիոլոգիական կապ է
ստեղծվում օրգանիզմի տարբեր մասերի միջև և ապահովվում է նրանց ֆունկցիոնալ
միասնականությունը:
Տարածվելով օրգանում կամ նրա առանձին մասում, որը հանգստի վիճակում էր, գրգիռը
ակտիվացնում, աշխատանքային վիճակի է բերում օրգանը /մկանը կծկվում է, գեղձը հորմոն է
արտադրում ևայլն/:
Գրգռիչի ուժը պայմանավորված է նրա հաճախականությամբ, իսկ որակը /մոդալականությունը/
բնութագրվում է ժամանակի հավասար հատվածներում նյարդային իմպուլսների ծագումով,
խմբավորման հաջորդականությամբ, դրանց արագացման ևմարման
առանձնահատկություններով: Նայած, թե ինչպիսի ժամանակային, խմբային, հաջորդական
բնութագրեր ունի, գրգիռը ընդունում է այս կամ այն մոդալականությունը /տեսողական,
լսողական… Ուղեղի տարբեր հատվածների բջիջներն ընդունում են որոշակի մոդալականության
գրգռիչներ: Տարբեր մոդալականության /տեսակի/ գրգռիչների ազդեցության դեպքում գրգռվում
են տվյալ տիպի գրգռիչներին ռեակցիա տալու համար պատասխանատու, որոշակի կառուցվածք
ունեցող, մասնագիտացված նյարդային բջիջներ:
Նյարդային համակարգի մյուս հիմնական գործընթացը արգելակումն է: Երբ գրգռման
էներգիան հասնում է որոշակի մակարդակի, գրգռված օջախի շուրջ իսկույն առաջանում է
արգելակման օջախ: Արգելակման գործառույթը գրգռված կենտրոնի շրջափակումն է` մինչև այն
հանգստանա, ստեղծվի հարաբերական հավասարակշռություն, և կենտրոնը պատրաստ լինի նոր
գրգռիչ ընդունել: Սա կենսաբանական գործընթաց է: Արգելակման հիմնական հատկությունը նրա
տեղակայվածությունն է` ստացիոնար բնույթը: Արգելակումը չի տարածվում: Այն մնում է իր
ծագման հատվածում, շրջաափակում գրգռված օջախի գործունեությունը, մինչև ակտիվության
այնպիսի մակարդակի հասնելը, երբ ուղեղի այդ հատվածն արդեն ի վիճակի կլինի նոր գրգիռ
ընդունել:
Գրգռման և արգելակման միջև գործում է փոխադարձ ինդուկցիայի (միմյանց ձգելու) օրենքը.
եթե ուժեղ, կենտրոնացված գրգռում կա, արգելակման գործընթացն ուժեղանում է, եթե ուժեղ
արգելակում կա, գրգռումն է ուժեղանում:
Գրգռումն ու արգելակումն իրականանում են իրրադիացիայի (տարածման) և
կոնցենտրացիայի (հավաքագրման) սկզբունքներով:
Գրգռման գործընթացները սկզբում տարածվում են ողջ կեղևում, ապա` կենտրոնանում որևէ
բաժնում: Նրան առաջին հերթին արձագանքում են տվյալ հաճախականությամբ գրգռիչների
վերամշակման համապատասխան կենտոնները: Ոչ ադեկվատ կենտրոնները չեն պատասխանում
գրգռին, բայց դրա ազդեցության տակ նրանց ակտիվությունը բարձրանում է, ստեղծվում են
միավորման համար բավարար պայմաններ, և կենտրոններում եղած ինֆորմացիաները
փոխանցվում են միմյանց:
Կոնցենտրացիան, ըստ Ի. Պ. Պավլովի, ուժեղ գրգռված բջջի կողմից թույլի էներգիան գրավելն է:
Սակայն հետագայում այս բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում
պարզվեց, որ կոնցենտրացիան ոչ թե թույլի ձգտումն է դեպի ուժեղը, այլ ուժեղի կողմից
համապատասխան էներգետիկ վիճակի ստեղծումը: Ոժեղացած գրգռիչը կենսաքիմիական
ռեակցիայի մեջ է մտնում ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթու) ևԴՆԹ-ի (դեզօքսինուկլեինաթթու) հետ,
որոնք ժառանգական կոդի փոխանցման գործառույթներ ունեն:
Կենսաքիմիական փոփոխությունների հետևանքով գրգռիչի ևգրգռվող կենտրոնների միջև տեղի
է ունենում կոնֆիգուրացիայի (ընդհանուր ուրվագծերի) և հաճախականության
համապատասխանեցում: Առաջանում են անատոմիական փոփոխություններ` նոր կապեր,
որոնք գործում են նաև հետագայում: Դրանք ռեֆլեքսներն են:

20. Ռեֆլեկտոր տեսություն

Ռեֆլեքսը արտաքին և ներքին միջավայրերի վրա ազդող գրգռիչներին տրվող պատասխանն է,


որի հիմքում ընկած են ֆիլոգենեզում ձևավորված կամ օնտոգենեզում մշակված նյարդային
կապերը:
Դեռ 17-րդ դարի առաջին կեսին ֆրանսիացի անվանի բնագետ, մաթեմատիկոս ևփիլիսոփա Ռ.
Դեկարտը ուսումնասիրեց մարդու կամածին և ոչ կամածին գործողությունները և առաջադրեց
դրանց իրականացման հետևյալ սխեման.
ռեցեպտոր, որի միջոցով արտաքին գրգիռն ընդունվում է - զգացող նյարդեր, որոնցով գրգիռը
հաղորդվում է կենտրոնական նյարդային համակարգին – շարժողական նյարդեր, որոնցով
պատասխանն ուղարկվում է աշխատող օրգանին: Սա, փաստորեն, ռեֆլեկտոր աղեղի սխեման
էր: Սակայն, ռեֆլեքս հասկացությունն ավելի ուշ, 18-րդ դարում ձևակերպեց չեխ ֆիզիոլոգ Յ.
Պրոխազկան:
1863թ Ի.Պ. Սեչենովը գրում է իր Գլխուղեղի ռեֆլեքսները աշխատությունը, ուր ներկայացրել
էր իր հետազոտությունների արդյունքները: Նա բացահայտել էր, որ թե՛՛ գիտակցական, և
թե՛՛անգիտակցական բոլոր գործողությունները ռեֆլեքսներ են, որ հոգեկան գործողությունը ոչ թե
հոգու հատկություն է, այլ բարդ ռեֆլեքս, որը սկսվում է արտաքին գրգռից, հասնում ուղեղ, իսկ
պատասխան ռեակցիաները դրսևորվում են վարքի ևգիտակցական գործողությունների միջոցով:
Հոգեկան գործունեության նյութական հիմքը նա համարում էր նյարդային համակարգը, ուղեղը:
Սեչենովի կարծիքով՝ ռեֆլեքսը միջավայրի պայմաններին հարմարվելու մեխանիզմ է:Այն 3
բաղադրամաս ունի.
1.ընկալող ապարատ /զգայարան/
2.կենտրոնական ապարատ /ուղեղ/
3.շարժողական կամ սելեկտոր ապարատ:
Սեչենովը գտնում էր, որ մարդու ուղեղում ծագած մտքերը նույնպես ռեֆլեքսներ են, բայց դրանք
յուրօրինակ ռեֆլեքսներ են, որոնց արտաքին շարժողական բաղադրիչը պակասում է: Միտքը
ծագում է արտաքին գրգռիչի ազդեցության հետևանքով, որը կարող է ակնառու չլինել, կարող է
նաև անցյալի պատկերներում լինել: Զգայական գործընթացները կարգավորիչ դեր ունեն և՛ պարզ
օրգանական գործընթացների, և՛ ամենաբարդ վարքային դրսևորումների համար: Բարձրագույն
զգայական օրգանները փոփոխվող միջավայրին համապատասխան փոփոխվող ռեակցիաներ են
մշակում, որոնց միջոցով էլ կատարվում են նպատակաուղղված գործողությունները: Շատ հաճախ
արտաքին ոչ մի գործողություն էլ չի կատարվում, ռեակցիան ներքին բնույթ է կրում:
Սեչենովը փոխեց զգայարանների և մկանաշարժողական համակարգի մասին
պատկերացումները, առաջ քաշելով այն թեզը, որ մկաններն ունեն գրգռիչի այս կամ այն
հատկության զգացում, ինչը հնարավորություն է տալիս տարբերակել օբյեկտների
հատկությունները: Դրա շնորհիվ ապահովվում է գրգռիչին տրվող համարժեք, նպատակահարմար
ռեակցիան: Մկանային զգացումը ներկայացվում էր որպես զգայական համակարգ, որը տեղեկույթ
է պարունակում արտաքին աշխարհի տարածական և ժամանակային հատկությունների մասին:
Այս հայեցակետի համաձայն՝ մկանները <<մտքի էլեմենտներ են>>, աշխարհաճանաչման
գործիքներ:
Սեչենովը նշում էր, որ լինելով ճանաչողական օրգան, զգայարանն իրականացնում է գրգիռների
վերլուծության և համադրման գործողություններ, որոնք հիմք են դառնում մտածողական
գործընթացների համար՝ սկսած ամենապարզից մինչև ամենաբարդը, ներառյալ
մաթեմատիկական ևփիլիսոփայական մտածողությունը:
Սեչենովը ստեղծեց ռեֆլեքսի կլասիկ մոդելը, որի կարևորագույն բաղադրիչը <<կենտրոնական
արգելակումն>> է: Արգելակման ընթացքում օրգանիզմի շարժողական ակտիվությունը հապաղում
է, և ստացված տեղեկույթը <<ստուգվում>> է: Կենտրոնական արգելակումով է բացատրվում, թե
ինչու՞ է մարդը դիմակայում արտաքին գրգռիչներին և մեխանիկորեն ռեակցիա չի տալիս:
Սեչենովի կարծիքով՝ շարժողական պատասխանի ուշացման շնորհիվ արտաքին դրսևորում
չունեցած գործողությունը չի անհետանում, այլ թաքնված պահպանվում է կենտրոնական
նյարդային համակարգում:
Կենտրոնական արգելակումը, որը հետագայում վերանվանվեց <<սեչենովյան արգելակում>>,
փաստորեն, գիտելիքի ինտերիորիզացիայի /ներքնայնացման, յուրացման/ և հիշողության
մեխանիզմն է:
Սեչենովի կարծիքով՝ հոգեկան զարգացումն իրականանում է արտաքին գործողությունների
ինտերիորիզացիայի միջոցով, աստիճանաբար ձուլվելով, ավտոմատացվելով, դրանով իսկ՝
ձևավորելով մարդու հոգեկան որակները:
Ռեֆլեքսի մասին Ի.Մ. Սեչենովի տեսության նվիրյալը դարձավ նրա աշակերտ, ռուս անվանի
ֆիզիոլոգ Ի.Պ.Պավլովը /1849-1936/:
Սեչենովի աշխատանքներում ներկայացված է նաև <<հետադարձ կապի>> սկզբունքը: Հեղինակն
այն դիտարկում է որպես նյարդահոգեկան համակարգի բնութագրական հատկություն և վարքի
ինքնակառավարման մեխանիզմ: Հետագայում նրա այս հայեցակետը զարգացրին Ն.Ա.
Բեռնշտեյնը ևՊ.Կ. Անոխինը:
Ռեֆլեկտոր աղեղի մասին պատկերացումները հետագայում ավելի ընդարձակվեցին:
Ռեֆլեկտոր աղեղն ունի աֆերենտ /դեպի ուղեղային կենտրոն տանող/ օղակ, որի մեջ մտնում են
էքստերո և ինտերոռեցեպտորները, զգացող, կենտրոնաձիգ նյարդային բջիջները /նեյրոնները/:
Այս գործընթացին կարող են մասնակցել նաևպրոպրիոռեցեպտորները, որոնք գտնվում են
շարժողական ապարատում:
Երկրորդ` կենտրոնական օղակը գլխուղեղի կեղևում է: Այն բաղկացած է
1. կեղևային կենտրոնից, որին հասցեագրվում է պայմանական ռեֆլեքսի գրգռիչը
2. անպայման ռեֆլեքսի ուղեղային ներկայացուցչությունից:
Ռեֆլեքսի 3-րդ օղակը էֆերենտ նյարդերն են՝ մշակված ինֆորմացիան ուղեղի համապատասխան
կենտրոնից դեպի զգայարան տանող նյարդային բջիջները:

21. Պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսները

Պայմանական ռեֆլեքսը մարդու օնտոգենեզում ձևավորված /ձեռքբերովի / ռեակցիա է, որն


իրականանում է գլխուղեղի գերակայող մասնակցությամբ:
Պայմանական ռեֆլեքսի ձևավորման և կանոնավոր գործունեության համար առաջին
անհրաժեշտ պայմանը մեծ կիսագնդերի ընդհանուր և սպեցիֆիկ /իրեն բնորոշ/ գրգռականության
առկայությունն է: Եթե այդ գրգռականությունը չլինի, պայմանական ռեֆլեքսները`
հմտությունների ևգիտելիքների ձևով, չեն ձևավորվի, կամ էլ շատ դանդաղ և դժվարությամբ
կձևավորվեն, քանի որ ինչ-որ գրգռականություն միշտ էլ առկա է:
Պայմանական ռեֆլեքսը ստեղծվում է արդեն մշակված անպայման ռեֆլեքսի
ներկայացուցչության ևնոր մշակվող ռեֆլեքսի կենտրոնի միջևկապի ստեղծման շնորհիվ: Սրանից
բխում է պայմանական ռեֆլեքսի ձևավորման երկրորդ պայմանը` նոր մշակվող ռեֆլեքսի
գրգռիչները պետք է հաջորդեն արդեն մշակվածին:
Պայմանական ռեֆլեքսն ավելի հեշտ է ձևավորվում, եթե առաջին գրգռիչը սկզբում գործում է
առանձին, լավ մշակվում է, հետո միայն գործում է 2-րդ գրգռիչը` անմիջապես հետո, կամ էլ
որոշակի /մի’շտ նույն/ ընդմիջումով: Այս օրինաչափությունը հատուկ նշանակություն է ստանում
հմտություն ձևավորելիս՝ էլեմենտը լավ մշակվում է, հետո միացվում իմացածին: Այս միացումն
իրականանում է իրրադիացիայի, կոնցենտրացիայի ևնյարդային բջիջներում ԴՆԿ
/դեզօքսինուկլեինային / ևՌՆԿ /ռիբոնուկլեինային/ թթուների մասնակցությամբ:
Ստերիոտիպ – Որևէ գործունեության ընթացքում գրգռման ևարգելակման, իրրադիացիայի
ևկոնցենտրացիայի, փոխադարձ ևհակադարձ ինդուկցիայի գործընթացների կրկնության
հետևանքով այդ գործընթացների որոշակի հաջորդականություն է ստեղծվում, մեկից մյուսին
անցումները արագանում, ավտոմատացվում են: Սա էլ կոչվում է դինամիկ ստերիոտիպ:
Ստերիոտիպը պայմանական ռեֆլեքսների խումբ է, որը տարբեր պայմաններում գործում է նույն
հաջորդականությամբ:

22. Ազդարարային համակարգեր

ԿՆՀ – ն աշխատում է 2 ազդարարային համակարգերի հիման վրա:


Առաջին ազդարարային համակարգի անատոմիական հիմքը անալիզատորն է /վերլուծիչ/: Դա
նյարդային բջիջների այն համակարգն է, որն ընդունում և վերամշակում է ստացված
ինֆորմացիան: Առաջին ազդարարային համակարգի համար գրգռիչ են հանդիսանում
իրական առարկաները, երևույթներն ու նրանց միջև եղած ակնհայտ կապերը/ հեռավորություն,
մեծ ևփոքր... հարաբերություններ/: Դրանք կոնկրետ գրգռիչներ են:
Երկրորդ ազդարարային համակարգի անատոմիական հիմքը խոսքաշարժողական ապարատն
է, գրգռիչը` խոսքը, այսինքն` իրական առարկաների և երևույթների խոսքային նշանները և
հասկացություններով մտածողությունը:
Երկու ազդարարային համակարգերը գտնվում են անընդհատ փոխներգործության մեջ,
աշխատում են ընդհանուր ֆիզիոլոգիական օրենքներով: Նրանց հիմնական արդյունքը
պայմանական ռեֆլեքսն է:
Դեռ Դեկարտի ժամանակներից հայտնի էր, որ ռեակցիաները ձևավորվում են ենթակեղևում և
ուղեղի ստորին բաժիններում:
Ի. Պ. Պավլովը բացահայտեց դրանց որակական յուրահատկությունները և անվանեց անպայման
ռեֆլեքս:
Ըստ բարդության` անպայման ռեֆլեքսները լինում են պարզ ևբարդ:
Պարզ են - աչքը թարթելը, ջլերի աշխատանքը, քորի, հազի, փռշտալու...
Բարդ - ուտելու, պաշտպանվելու, սեռական, հետազոտական, կողմնորոշման, ընդօրինակման,
խաղային ռեֆլեքսները: Բարդ անպայման ռեֆլեքսները մարդու կենսագործունեության հիմքն են
հանդիսանում: Անպայման ռեֆլեքսները բնածին են: Նրանք ունեն միայն իրենց բնորոշ զգայական
օրգանը /աչք, ականջ, մաշկ, բերան.../:
Բարդ անպայման ռեֆլեքսները ծագում են նաև ներքին միջավայրից /օրգանիզմից/,
համապատասխան հումորալ գրգռիչների ազդեցության տակ: Նման գրգռիչները նյարդային
համակարգի վրա ազդում են արյան միջոցով:
Միջանկյալ ուղեղում և հիպոթալամուսում կան նյարդային բջիջների կուտակումներ
/հանգույցներ/, որոնք մտնում են համապատասխան ռեֆլեքսների աղեղի մեջ ևկատարում են
ռեցեպտորների /ընկալիչների/ դեր: Այդ հանգույցներն ունեն կապիլյարային շատ խիտ
համակարգ, որի հետևանքով արյան քիմիական բաղադրության աննշան փոփոխությունն իսկ
ընկալվում ևվերածվում է նյարդային իմպուլսի, և տվյալ անպայման ռեֆլեքսի կենտրոնը
ևկեղևային ներկայացչությունը /հանգույցը/ գրգռվում են: Օրինակ` քաղցած մարդու արյան մեջ
առաջանում է ածխաջրերի կամ այլ սննդարար նյութերի պակաս /քաղցած արյուն/: Սա ազդում է
հիպոթալամուսի վրա, մարդն սկսում է սնունդ հայթայթել, և սնունդ հայթայթելը դառնում է վարքի
ժամանակավորապես գերակայող ռեակցիա:

23. Ֆունկցիոնալ համակարգեր

Նյարդային համակարգի մյուս գործառույթը ինտեգրման /ամբողջացման/ գործառույթն է: Այս


հիմնախմդիրը հանգամանորեն ուսումնասիրել է Պ.Կ. Անոխինը: Նրա կարծիքով՝
ինտեգրման շնորհիվ է, որ ստեղծվում են նպատակներ ևգնահատվում է սեփական վարքը: Պ.Կ.
Անոխինի տեսության համաձայն՝ ուղեղը ֆունկցիոնալ շատ բարդ համակարգ է: Նրա կառույցում
գործում են ենթահամակարգեր, որոնք մասնագիտացված են որոշակի գործառույթների համար:
Ֆունկցիոնալ ենթահամակարգերում ստացված գրգռիչը ընդունվում է` ելնելով գործունեության
նպատակին հասնելու համար նրա նպատակահարմարությունից: Այս գործընթացը կատարվում
է <<գործողության ընտրության>> /акцептор действия / հոգեֆիզիոլոգիական մեխանիզմով,
որի գործառույթը ապագա գործողության մոդելի ստեղծումն է: Այդ մոդելի ստեղծումը
կատարվում է հետևյալ կերպ.
 Հիշողության մեջ պահպանված տվյալ գործողության սխեման համեմատվում է առկա
գործողության հետ:
 Եթե հիշողության մեջ պահպանված և նոր սխեմաները համընկնում են, նոր սխեմա չի
ստեղծվում:
 Եթե դրանք մասնակիորեն են համընկնում, կատարվում են փոփոխություններ:
 Եթե դրանք բոլորովին չեն համընկնում, սկսվում է կողմնորոշման-հետազոտական
գործընթաց, որը կատարվում է գործողության և նպատակի պատկերի անընդհատ
համեմատության /հետադարձ աֆերենտացիայի/ մեխանիզմով:
Գործունեության մոդելի ստեղծումը կատարվում է բոլոր համակարգերում ստացված
արդյունքների ինտեգրման ճանապարհով:
Ինտեգրող գործառույթի շնորհիվ է, որ ուղեղը դառնում է կարգավորող օրգան:
Կոորդինացման գործառույթը – Կոորդինացիան տվյալ պահին քիչ կարևոր ռեֆլեկտոր ակտի
ենթարկումն է ավելի կարևորին: Այն դրսևորվում է նոր և հին ռեֆլեքսների պայքարի, նախկին
գիտելիքի ևնոր տեղեկության միջև հակասության կամ կասկածի և այլ դեպքերում: Տարբեր
ռեֆլեքսների միջև հակամետ փոխներգործությունը բնորոշ է պրոբլեմային իրադրություններին,
ցածրից դեպի բարձր շարժմանը, անգիտությունից գիտելիքի ձևավորման գործընթացին:
Պրոբլեմային իրադրություն է ստեղծվում նաև, երբ պայքարի մեջ են մտնում անպայման
ևպայմանական ռեֆլեքսները:
Իսկ ինչու՞ պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսները չեն կարող միաժամանակ
<<յուրաքանչյուրն իր հունով>> գործել: Ըստ Չ. Շերրինգտոնի և Ա.Ա. Ուխտոմսկու` ուղեղում
զգացող, միջադիր՝ /տարբեր նեյրոններ իրար կապող և կատարող՝ ինֆորմացիան վերամշակող և
վերարտադրող նեյրոնների թիվը տարբեր է: Զգացող նեյրոնները շատ ավելին են, քան`
կատարողները, իսկ միջադիրները միջին թիվ են կազմում: Ուղեղի կառուցվածքի այս
առանձնահատկությունը ստացել է <<ընդհանուր վերջնական ճանապարհի սկզբունք>>
անվանումը /Շերրինգտոն, Ուխտոմսկի/: Այս կառուցվածքային առանձնահատկության
պատճառով է, որ ուղեղի թողարկիչ հնարավորությունները սահմանափակվում են: Մարդն ավելի
շատ ինֆորմացիա է ստանում, բայց այն մշակելու և վերարտադրելու համար նույնքան
հնարավորություն չունի: Թողարկման համար ուղեղը շատ նեղ դարպասներ ունի: Այդ քիչ
հնարավորության պայմաններում անցման կետերում տարբեր գրգիռներ բախվում են, մտնում
նեյրոֆիզիոլոգիական կոնֆլիկտի մեջ:
Կոնֆլիկտ ասելով պետք է հասկանալ առաջնայնության համար տարբեր ռեֆլեքսների
պայքարը: Նման կոնֆլիկտային իրադրությունից դուրս գալու նպատակով ուղեղն ակտիվացնում
է իր վերլուծա-համադրական գործունեությունը՝ ,որոշում ընդունելու համարե:
Ուղեղի վերլուծա-համադրական գործունեության շնորհիվ պարզ է դառնում, թե այդ
<<պայքարող>> ռեֆլեքսներից որն է, որ ավելի անհրաժեշտ է օրգանիզմին, ևայդ ռեֆլեքսն
ուժեղացնելու համար պայմաններ են ստեղծվում: Վերաբաշխվում են էներգետիկ ռեսուրսները,
կարևոր ռեֆլեքսը ավելի շատ էներգիայով է ապահովվում: Ոժեղացած ռեֆլեքսի գրգռման նոր`
ավելի բարձր մակարդակում առաջանում է նոր մակարդակի իրրադիացիա-կոնցենտրացիա, և նա
<<հաղթում է>>, դառնում գերակայող /դոմինանտ/, <<ընդհանուր վերջնական ճանապարհ>>
բացվում է նրա առաջ, ռեֆլեքսն իրականանում է:
Դոմինանտի օրենքը բացահայտել է Ա.Ա. Ուխտոմսկին:
Դոմինանտը ժամանակավորապես գերակայող այն ռեֆլեքսն է, որ ուժային առավելություն ունի
մյուս ռեֆլեքսիվ գործընթացների նկատմամբ: Ուղեղի կոորդինացիոն ֆունկցիան իրականացվում
է դոմինանտի օրենքով: Դոմինանտի ձևավորումը կատարվում է աստիճանաբար.
1. պայքար - առաջանում է անորոշություն, կատարվում են ոչ տեղին շարժումներ, տրվում են
անորոշ խոսքային ռեակցիաներ, գործադրվում են ուժերի հավաքագրման լրացուցիչ ճիգեր,
ուշադրությունը լարվում է:
2. Կոորդինացիայի իրականացում – ռեֆլեքսների պայքարը թուլանում է, ուշադրությունը
գործում է նորմայի պայմաններում, ֆիզիոլոգիական և հոգեբանական հավասարակշռություն է
ստեղծվում, ֆիզիոլոգիական կոնֆլիկտում դոմինանտը հաղթում է, ստանում առանց
խոչընդոտների դեպի կատարողական նեյրոններ և աշխատող օրգաններ դուրս գալու իրավունք:
Այս գործընթացին կարող են խանգարել զուգահեռ ազդող մոնոտոն գրգռիչները, տարբեր
քիմիական նյութեր ևայլն, ինչի հետևանքով կարող է առաջանալ դիսկոորդինացիա:
Դիսկորդինացիան ուսումնասիրել են Ի.Մ Սեչենովը, ի. Պ. Պավլովը, Վվեդենսկին, Ա.Ա.
Ուխտոմսկին, Պ.Կ. Անոխինը:
Պարզվել է, որ դիսկոորդինացիան կախված է գրգռման չափից: ԿՆՀ-ի նորմալ գործունեության
համար անհրաժեշտ է գրգռման նորմալ չափ` նորմալ տոնավորում ապահովելու համար: Այդ
տոնիզացիան իրենից ներկայացնում է ընդհանուր, որևէ որակի գրգռի հատկանիշներին
չհամապատասխանող / ոչ սպեցիֆիկ/ նյարդային իմպուլսների համադրություն, որ շրջանառվում
են ուղեղում: Ստեղծվում է ակտիվության որոշակի ֆոն: Սրա մասնագիտացված ապարատը
ցանցաձև/ռետիկուլյար/ գոյացությունն է: Վերջինս այդ ոչ սպեցիֆիկ, տարբեր ֆունկցիոնալ
համակարգեր սպասարկող նյարդային իմպուլսներ ստեղծելու /գեներատորի/ ֆունկցիան է
կատարում:
Ռեֆլեքսների մրցության ընթացքում երկրորդական ռեֆլեքսի գրգռիչները
նույնպես շարունակում են ազդել, բայց արգելակումը թույլ չի տալիս, որ նրանք զարգանան,
դառնան գործողություններ: Այդ արգելակումը կատարվում է դոմինանտ ռեֆլեքսի հետ կապված
մյուս կառույցների միջոցով, որոնց դերը կայանում է դոմինանտի պահպանման մեջ` մյուս
ռեֆլեքսները շրջափակելու, նրանց խանգարելու միջոցով:
Եթե նյարդային տատանումները /իմպուլսացիա/ ցածր են, ռեֆլեքսի առանձին օղակներ
շարունակում են ազդել, քանի որ արգելակում չի լինում: Այդ դեպքում է, որ արտահայտվում են
անորոշ շարժումներ...
Եթե նյարդային իմպուլսացիայի դեֆիցիտը մեծանում է, դառնում ծայրահեղ, ուղեղն աշխատում է
հատուկ` փուլային վիճակներում.
1. հավասարեցման
2. պարադոքսալ /տարօրինակ/
3. ուլտրապարադոքսալ
Հավասարեցման փուլում բոլոր` տարբեր ուժգնության ևնշանակության գրգիռները միատեսակ են
ընդունվում, ռեակցիան էլ է միատեսակ:
Պարադոքսալ փուլում ուժեղ գրգռիչը թույլ ազդեցություն է թողնում, թույլը` ուժեղ:
Ուլտրապարադոքսալ փուլում մարդը լրիվ կորցնում է հրահանգին կամ որևէ այլ գրգռիչի ճիշտ
պատասխան ռեակցիա տալու կարողությունը:

24. Կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքը, ենթաբաժինները

Մարդու նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից:


Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ
տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և
դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից: Սպիտակ
նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական
նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ: Կենտրոնական
նյարդային համակարգում կան բազմաթիվ նեյրոններ։ Նրանց մարմիններն իրենց կարճ
ելուստների հետ կազմում են ուղեղի գորշ նյութը, գլխուղեղի մակերևույթին ձևավորում են կեղևը,
իսկ գլխուղեղի տարբեր բաժիններում` կորիզները։ Գլխուղեղից դուրս են գալիս 12 զույգ
գանգուղեղային, իսկ ողնուղեղից` 31 զույգ ողնուղեղային նյարդեր։
25. Ծայրամասային նյարդային համակարգի կառուցվածքը
Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի
համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային
հանգույցներից: Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար)
համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և
իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները:Վեգետատիվ
նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։
Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների:
26. Նյարդային համակարգի հատկությունները

Հավասարակշռությունը գրգռման և արգելակման գործընթացների հարաբերությունն է:


Նյարդային համակարգն անհավասարակշիռ է, եթե կամ գրգռումը, կամ էլ արգելակումը
գերակայում են: Իսկ եթե գրգռումն ու արգելակումը հավասար են, նյարդային համակարգը
հավասարակշիռ է:
Շարժունությունը գրգռումից արգելակման (կամ հակառակը) անցման արագությունն է: Որքան
հեշտ ևարագ են գործընթացները փոխարինում միմյանց, այնքան նյարդային
համակարգը շարժուն է համարվում: Շարժունությունը բնորոշվում է.
 Ի՞նչ արագությամբ է նյարդային համակարգն արձագանքում գրգռիչներին:
 Ի՞նչ արագությամբ է նյարդային համակարգը գրգռումից անցնում արգելակման, կամ՝
հակառակը:
 Ի՞նչ արագությամբ են գրգռումն ու արգելակումը տարածվում /իրրադիացիա/ և
հավաքագրվում /կոնցենտրացիա/:
 Թե որքա՞ն են տևում գրգռման ևարգելակման գործընթացները ևգրգռիչի
ազդեցությունից հետո որքան ժամանակ են շարունակվում:
 Ի՞նչ արագությամբ կարելի է ,քանդելե, վերափոխել մշակված ռեֆլեքսը:
Ելնելով նյարդային համակարգի հատկությունների համադրումից, Ի.Պ.Պավլովն առանձնացնում
է նյարդային համակարգի 4 տիպ
1. Ուժեղ, հավասարակշիռ, շարժուն
2. Ուժեղ, անհավասարակշիռ / անզուսպ գրգռումով, թույլ արգելակումով/, շարժուն
3. Ուժեղ, հավասարակշիռ, իներտ/ ագելակման գերակայությամբ/
4. Թույլ տիպ- թույլ գրգռում, թույլ արգելակում, ոչ շարժուն:

27. Հոգեկան արտացոլում

Հոգեկան արտացոլումը ձևավորվում է մարդու ակտիվ գործունեության ընթացքում: Այն


արտաքին աշխարհի պասսիվ, մեխանիկական, հայելային արտատպում չէ, այլ օբյեկտիվ
իրականության գիտակցված, ընդհանրացված և խոսքով ամրակայված սուբյեկտիվ արտացոլում:
Արտացոլման կենսաբանական ձևերից հոգեկան արտացոլման անցումը կատարվում է
հետևյալ փուլերով.
 Զգայական - առանձին գրգռիչների արտացոլում- սուբյեկտը ռեակցիա է տալիս միայն
կենսաբանական նշանակություն ունեցող գրգռիչներին (գրգռականություն):
 Ըմբռնման - Գրգռիչների ամբողջական արտացոլման
ընդունակությունն է՝ կողմնորոշումը սկսվում է հատկությունների ամբողջությունը
ըմբռնելուց: Այս փուլի ավարտին հանդես է գալիս երկրորդ ազդարարային համակարգը՝
անհատը կարող է ռեակցիա տալ կենսաբանական նշանակություն ներկայացնող
գրգռիների ազդակներին՝ նշաններին:
 Ինտելեկտուալ - արտացոլվում են ոչ միայն առարկաները, այլև նրանց ֆունկցիոնալ
կապերն ու հարաբերությունները:
Հոգեկան արտացոլման նյութական հիմքը ուղեղն է, բովանդակությունը` օբյեկտիվ
իրականությունը, արտացոլման միջոցը` մարդկային գիտակցությունը: Այդ պատճառով էլ
արտացոլման այս մակարդակի հիմնական առանձնահատկություններից մեկը
սուբյեկտիվությունն է: Նրա որակը պայմանավորված է հոգեկան երևույթների զարգացման
մակարդակով, քանի որ հոգեկան արտացոլման դեպքում օբյեկտիվ իրականությունից ստացված
ինֆորմացիան յուրահատուկ, չափազանց բարդ վերամշակման է ենթարկվում: Գիտակցության
տարբեր գործառույթների շնորհիվ արտացոլվող երևույթը բեկվում է մարդու
անհատականության՝ միջով, դառնում հոգեկան սուբյեկտիվ պատկեր: Օբյեկտիվորեն գոյություն
ունեցող միևնույն երևույթներն արտացոլելիս, սուբյեկտներից յուրաքանչյուրն այդ երևույթները
յուրովի է ըմբռնում, գնահատում, ապրումներ ունենում և պահպանում:
Հոգեկան արտացոլման մյուս առանձնահատկությունը օբյեկտիվությունն է: Որքան էլ
սուբյեկտիվ լինեն մեր ըմբնումները, և որքան էլ դրանք միջնորդավորված լինեն մեր
կենսափորձով, միևնույն է, դրանք օբյեկտիվ իրականության արտացոլումներն են:
Հոգեկան արտացոլման կարևոր առանձնահատկություն է նաև նրա կանխարտացոլող
բնույթը:
Կանխարտացոլումը մի բազմամակարդակ գործընթաց է, որի մեջ ներգրավված են
հոգեկանի հինգ` ենթազգայական /սուբսենսորային/, զգայաշարժողական /սենսոմոտորային/,
ընկալման /պերցեպտիվ/, պատկերացման և մտավոր մակարդակները: Արտացոլման այս
մակարդակում հնարավոր է դառնում մարդու վարքի և գործունեության արդյունքների
վերջնական պատկերների ստեղծումը, ապագայի որոշակի ժամանակի ու տարածության
առաջանցիկությամբ պլանավորումը, արդյունքների կանխատեսումը և որոշումների ընդունումը:
Այսինքն՝ կանխարտացոլումը մարդու վարքի ու նպատակաուղղված գործունեության
կարգավորման մեխանիզմներից մեկն է:
Հոգեկան արտացոլումն օժտված է խորանալու և կատարելագործվելու հատկությամբ: Նրա
ճշտությունը ստուգվում է գործունեության ընթացքում:

28. Գիտակցություն

Գիտակցությունը պատմականորեն ձևավորվել է մարդու աշխատանքային գործունեության և


հասարակական հաղորդակցման արդյունքում, երբ մարդը նախ առանձնացրել է իրեն ուրիշներից,
ապա կանգնել է ինքնուրույն գործելու, իսկ հետո` նաև ինքնուրույն նպատակներ դնելու և դրանք
իրականացնելու անհրաժեշտության առջև: Մարդու ինքնուրույն գործունեությունն ընթանում
է օբյեկտիվ իրականության մեջ գործող կառույցների ազդեցության տակ, ուստի նրա
գիտակցությունը նույնպես կրում է օբյեկտիվ իրականության կնիքը: Գիտակցությունը
ձևավորվում է կյանքի ընթացքում մարդու ֆիզիկական, իմացական և անձնային
հատկությունների զարգացմանը զուգընթաց: Այն մի կողմից ինքն է զարգանում, մյուս կողմից,
արդեն որոշակի մակարդակի հասած գիտակցությունը հիմք է հանդիսանում` մարդու վերոհիշյալ
հատկությունների զարգացման, ավելի բարձր մակարդակում ինտեգրման համար: Հենց այսպիսի
բարդ կառույցն է, որ ի վիճակի է բարձրագույն մակարդակի արտացոլում իրականացնել:
Ըստ Լուրիայի` գիտակցությունը ուղեղի բոլոր համակարգերի ինտեգրատիվ
հատկություն է, որի շնորհիվ զգայական տեղեկույթը կարող է գնահատվել, քննարկվել,
պահպանվել` հետագայում օգտագործելու նպատակով:
Գիտակցության շնորհիվ մարդը կարող է վերացարկել տեղեկույթը, առանձնացնել
գլխավոր իմաստը:
Գիտակցությունը պարունակում է կայուն, անփոփոխ ինտելեկտուալ կառույցներ,
սխեմաներ, որոնց համապատասխան տվյալ անձնավորությունը ընդունում, վերամշակում,
պահպանում և որոշակի ձևով կազմակերպում է միջավայրի և իր մասին ունեցած տեղեկույթը:
Գիտակցության բովանդակությունը միտքն է, գիտելիքը: Այն սուբյեկտիվ բնույթ ունի, քանի որ
նրա բաղադրիչներն են անձնավորության ֆիզիկական, հոգեբանական և սոցիալ-հոգեբանական
բոլոր կառույցները, որոնք խիստ անհատական բնույթ ունեն:
Խոսքը և լեզուն/ բառիմաստը, նշանակությունը/, գիտակցության հիմքերն ու դրսևորման
ձևերն են:
Գիտակցության դրսևորման ձև է նաև պատկերը /երաժշտություն, կերպարվեստ…/
Գործունեության ընթացքում գիտակցությունը դառնում է նպատակի ձևավորման և այն
իրականացնելու միջոցների ընտրության մեխանիզմ:
Գիտակցության բաղադրիչները
- Իմացությունը - գիտակցությունը պարունակում է ինտելեկտուալ սխեմաներ /միջոցներ,
հնարավորություններ/, որոնց համապատասխան էլ մարդը կարող է ըմբռնել շրջապատի
մասին տեղեկույթը: Գիտակցության բովանդակությունն այլ մարդու հաղորդելու ընթացքում
մարդը կարող է վերացարկվել կոնկրետ հատկություններից, առանձնացնել հիմնական միտքը:
Իմացության ամենապարզ գործընթացը զգայությունն է, ամենաբարդը` ստեղծագործական
մտածողությունը: Գիտակցության անհրաժեշտ բաղադրամասն է նաև ուշադրությունը: Շնորհիվ
ուշադրության կենտրոնացման է, որ օբյեկտները գտնվում են գիտակցության ոլորտում :
- Վերաբերմունքը արտահայտում է արտացոլածի գնահատման հիման վրա գիտակցության
ակտիվությունը և արտաքին աշխարհի հետ նրա հետադարձ կապը: Քանի որ արտացոլումն ինքը
սուբյեկտիվ բնույթ ունի, ուստի վերաբերմունքն էլ սուբյեկտիվ երանգ է
ստանում: Վերաբերմունքը ծնվում է իմացության ընթացքում, մարդու գոյատևման և
ստեղծագործության համար օբյեկտի ունեցած նշանակությունից:
- Ապրումը հույզերի և զգացմունքների բարդ համադրման արդյունքում մտքի և պատկերի
հուզական երանգավորւմն է:
Այսինքն` գիտակցության կառույցում են ուշադրությունը, զգայությունները, ըմբռնումները,
մտածողությունը, խոսքը, պատկերացումներն ու հասկացությունները, հույզերը, կամքը, նրանց
միջոցով կատարվող գործընթացների արդյունքները, անձնավորության բոլոր կառույցները
/ինտելեկտ, ընդունակություններ. խառնվածք, բնավորություն, հուզակամային կառույցներ/:
Գիտակցությունը ոչ թե վերոհիշյալ առանձին բաղադրամասերի գումար է, այլ նրանց բարդ
կառուցվածքային ինտեգրալը:
Գիտակցության հատկությունները
Իմաստավորվածություն - գիտակցության միջոցով կատարվում է
վերացարկում, արտացոլվում են հիմնական այն հատկանիշները, որոնցով տվյալ առարկան,
երևույթը տարբերվում են մյուսներից:
Հաստատունություն - արտահայտվում է գիտակցության հարաբերական
կայունությամբ: Որպես կանոն, մարդու գիտակցությունն այսօր, հիմնականում, նույնն է, ինչ երեկ
էր: Քանի որ գիտակցությունը մարդու բոլոր` ֆիզիկական, իմացական, անձնային
հատկությունների ինտեգրացիայի արդյունքում ձևավորված կառույց է, այն չի կարող միանգամից
փոխվել, բայց նաև քարացած, անփոփոխ չէ: Այդ պատճառով էլ խոսում ենք նրա հարաբերական
հաստատունության մասին:
Հաղորդակցման հատկությունը - գիտակցության բովանդակությունը սիմվոլների, նշանների
միջոցով հաղորդվում է ուրիշներին:
Շարժունություն - Գիտակցությանը բնորոշ է դինամիկան` զարգացումը:
Ակտիվությունը` անընդհատ, շատ կամ քիչ գործուն վիճակը:
Ուղղվածությունը ինչ – որ բանի վրա / ինտենցիոնալությունը/:
Մոտիվացվածությունը ինչ – որ մղող ուժի ազդեցությամբ գործելը:
Պարզության տարբեր մակարդակները:
Գիտակցության գործառույթները
1. Օբյեկտիվ իրականության ընդհանրացված արտացոլման /ճանաչում/
2. Կանխարտացոլման / տվյալ պահին գոյություն չունեցող երևույթի պատկերի ստեղծման/
3. Ինքնագիտակցության ձևավորման
4. Վարքի, գործունեության կարգավորման և գնահատման
5. Ստեղծագործական-ստեղծարարական / կրեատիվ/
6. Ռեֆլեքսիայի
7. Սոցիալական միջավայրի նկատմամբ վերաբերմունքի, հույզերի և զգացմունքների
գնահատման

Գիտակցության ֆիզիոլոգիական հիմքերը


Ի.Պ. Պավլովի կարծիքով`գիտակցությունը կեղևի մուգ ֆոնի վրա շարժվող բարձր
գրգռվածության գոտի է: Նա այն բնորոշեց որպես, գիտակցության լուսավոր բիծ: Հետագայում
այս բնորոշումն իր հաստատումը գտավ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆ. Կրիկի առաջադրած
լուսարձակի տեսության մեջ: Կրիկի տեսության համաձայն` լուսարձակի ճառագայթի հիմքում
ընկած է տեսաթմբում ստեղծվող 100 մվրկ տևողությամբ ոչ սպեցիֆիկ, ընդհանուր
ակտիվությունը:
Ա.Ռ. Լուրիայի կարծիքով` գիտակցությունը ուղեղի մի որևէ հատվածի ֆունկցիան չէ:
Ավելի ճիշտ կլինի դրա հետքերը փնտրել ուղեղի տարբեր համակարգերի համատեղ աշխատանքի
մեջ:
Գիտակցության համակարգի մեջ են մտնում.
 ցանցանման գոյացությունը, որը վերահսկում է արթնության մակարդակը:
 կիսագնդերի կեղևի հետին /աֆերենտ/ բաժինների երկրորդային շրջանները, որոնք
գրանցում և պահում են զգայական ինֆորմացիան:
 ճակատային բլթերը, որոնք մասնակցում են մոտիվների ձևավորմանը,
գործողության ծրագրի ստեղծմանն ու նրա նպատակաուղղված, գիտակցական
կարգավորմանը:
1994-ին Ջ. Էքքլսը ներկայացրեց իր մոտեցումը, համաձայն որի` կեղևում իրար մոտ
գտնվող 70-100 բրգաձև բջիջների դենդրիտները միավորվում են, ստեղծում դենդրիտային փունջ
/դենդրոն/: Էքքլսի կարծիքով` դենդրոնները գիտակցության գործառույթ ունեն: Յուրաքանչյուր
դենդրոն ընկած է որոշակի հոգեկան երևույթի, ինչպես ինքն է բնորոշում, <<պսիխոն>>-
ի հիմքում:
Գիտակցության վիճակները
Գիտակցական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ է, որ ուղեղում
ապահովված լինի որոշակի` պասսիվ կամ ակտիվ արթնության վիճակ.
1. Արթնության հարաբերականորեն ցածր մակարդակի դեպքում, ինչպես, օրինակ` քնի,
գիտակցության գործունեության ծավալները շատ սահմանափակ են: Քնից արթնանալուն
զուգընթաց գիտակցության ակտիվությունը մեծանում է: Գիտակցության գործունեության
շրջանակները նեղանում են նաև հոգեկան շատ մեծ լարվածության պայմաններում: Այս
դեպքերում գիտակցությունն աղոտ է:
2. Ակտիվ արթնության վիճակում – գլխուղեղի մեծ կիսագնդերում առկա է օպտիմալ
գրգռվածություն: Օպտիմալի սահմաններն, իհարկե, տատանվում են, այդ պատճառով էլ
գիտակցության գործընթացներն իրականանում են տարբեր պայծառությամբ և
պարզությամբ: Արթնության մակարդակն ապահովում են ցանցանման գոյացությունն ու
լիմբիական համակարգը, որոնց ակտիվությունը պայմանավորված է արտաքին և ներքին
գրգռիչների ազդեցությամբ` նրանց մոդալականությամբ և նշանակությամբ:
Գիտակցության պարզությանը խանգարում է, հատկապես, քնի խախտումը:

29. Աշխատանքի և հաղորդակցման դերը գիտակցության ձևավորման մեջ

Մարդու ձևավորման ընթացքում կենդանիների հոգեկանի բնազդային հիմքը հետին պլան


է մղվում և գիտակցված գործունեության մեխանիզմներ են մշակվում: Աշխատանքի սաղմերը
բնորոշ են դեռ ավստրալոպիտեկներին, իսկ աշխատանքային գործունեությունը դարձավ նրանց
հետնորդների` պիտեկանտրոպների և սինանտրոպների տարբերակիչ հատկանիշը: Նրանք էին,
որ սկսեցին գործիքներ պատրաստել և կրակ ստացան:
Նեանդերտալցին, արդեն, ընդարձակեց գործիքների շրջանակը և դրանք պատրաստելու
նյութերը: Պատրաստում էին քարե դանակներ, ոսկրե ասեղներ, <<կառուցում>> տներ …
Աստիճանաբար մեծացավ ձեռքի դերը, քանի որ նրա միջոցով է, որ մարդն անմիջապես
շոշափում էր առարկայի հատկությունը: Ակտիվ ձեռքը ուղեղին մտածել սովորեցրեց: Պրակտիկ
գործողությունների տրամաբանությունը ֆիքսվում էր ուղեղում և դառնում մտածողություն,
տրամաբանություն:
Համատեղ աշխատանքի հետևանքվ ձևավորվեցին խմբեր, մարդկային հասարակական
հարաբերություններ, քանի որ աշխատանքի բաժանումը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ
մասնակիցները ինչ-որ չափով հասկանում են, թե ինչպիսի կապ գոյություն ունի ընդհանուր
նպատակին ուղղված այն գործողությունների միջև, որ կատարում են իրենք և ուրիշները: Մարդու
գիտակցության ձևավորումը կապվում է հասարակական հարաբերությունների ծագման հետ,
որոնք ենթադրում էին անհատի կյանքի կապվածությունը սոցիալապես ամրակայված
պահանջների, պարտականությունների, պատմականորեն ձևավորված սովորույթների, բարքերի
հետ: Անհնար է պատկերացնել հասարակական հարաբերություններ` առանց հաղորդակցման:
Մարդկանց համատեղ աշխատանքի ընթացքում առաջացավ միմյանց ինչ-որ բան ասելու
անհրաժեշտությունը, որի հետևանքով գլխուղեղի կառուցվածքը համապատասխանեցվեց
պահանջին և ստեղծվեց ծայրամասային խոսքային ապարատը, ինչը նպաստեց մարդկային խոսքի
կատարելագործմանը:
Իհարկե, կենդանիները նույնպես հաղորդակցվում են: Սակայն նրանց հաղորդելու նյութն
այնքան սահմանափակ է, որ կարող են դա անել առանց խոսքի: Կենդանիների մեծ մասն ունի
ձայնային ապարատ, տիրապետում է ազդանշանի - դիմախաղի ժեստերի ազդարարային
մեթոդներին, բայց այս ամենն ուղղված է ընդամենը սուբյեկտիվ վիճակների /սով, ծարավ, վտանգ,
վախ/ ազդարարմանը կամ էլ` վախի, պաշտպանության անհրաժեշտության դեպքում համատեղ
գործողությունների կատարմանը: Կենդանիների խոսքը երբեք չի հասնում շփման օբյեկտի
վերացարկված իմաստի արտահայտմանը: Նրանց հաղորդակցման բովանդակությունը տվյալ
իրադրության առկայությունն է: Հենց բարձրակարգ կենդանիների փոխադարձ շփման,
դիմախաղի և ժեստերի, ձայնային միջոցների նախադրյալների հիման վրա ձևավորվեց
մարդկային խոսքը:
Հոդաբաշխ խոսքի ծնունդը հեղափոխություն էր, որի արդյունքում ծնվեց մարդկային
գիտակցությունը և խոսքի բովանդակությունը իրադրային երևույթների
արտահայտչամիջոցներից դարձավ օբյեկտիվ իրականության միջնորդավորված
վերարտադրումը: Խոսքի ֆիզիոլոգիական մեխանիզմը պայմանա-ռեֆլեկտորային է: Այս կամ
այն իրադրության մեջ արտաբերված ձայները, որ զուգակցվում էին ժեստերի հետ, ուղեղում
միացան համապատասխան առարկաների և գործողությունների ժամանակավոր կապերի հետ,
առաջացան նյարդային նոր կապեր, ինչի շնորհիվ պահպանվեցին, ապա` գիտակցվեցին:
Ձայնային տարբեր դրսևորումները, որ սկզբում միայն հույզեր էին արտահայտում, վերածվեցին
առարկաների, պատկերների նրանց հատկությունների և հարաբերությունների արտահայտման,
հետևաբար` նաև մտածողության միջոցների:
Գիտակցության զարգացման հիմքը լեզուն է:
Գիտակցությունը ոչ միայն դրսևորվում, այլև ձևավորվում է լեզվի միջոցով: Դրանք միմյանց
պայմանավորող գործոններ են, միասնական են, բայց ոչ նույնական: Գիտակցությունն
արտացոլում է իրականությունը, իսկ լեզուն այդ բովանդակությունը նշում և արտահայտում է
մտքի ձևով: Մարդն ունի ոչ միայն խոսքի օրգաններ, այլև ուղեղի համապատասխան
կառուցվածք, առարկաների և երևույթների պատկերները լեզվական ազդանշանների
փոխակերպման հնարավորություն:
Լեզվի միջոցով են իրականացվում մտածողությունը և գիտակցության բովանդակության
հաղորդումը ուրիշներին:
Գիտակցությունն ու լեզուն միասնական են. դրանք ներքին /տրամաբանական ձևակերպման/ և
արտաքին /խոսքային ձևակերպման/ գործընթացների անբաժանելի բաղադրիչներն են:
Լեզվի միջոցով է, որ ըմբռնման կամ պատկերացման արդյունքը վերացարկվում է և հետագայում
մտավոր գործընթացները կատարվում են դատողություններով: Իսկ խոսքում մարդը ֆիքսում է իր
մտքերը, զգացմունքները այդ մտքերն ու զգացմունքները որոշակի ձևակերպում են ստանում,
դառնում ավելի երևութական, և մարդը կարողանում է վերլուծել դրանք:
Գիտակցությունը մի համակարգ է, որի բաղադրամասերն անընդհատ փոխազդեցության մեջ են:

30. Ենթագիտակցական

Ենթագիտակցական ոլորտում է այն գիտելիքը, որը կարող է գիտակցվել: Որոշ հեղինակներ այն
բնորոշում են որպես միջին անգիտակցական: Ենթագիտակցականը գիտակցականից
տարբերվում է նրանով, որ իրականության արտացոլումը ձուլվում է սուբյեկտի հուզական
ընդհանուր տոնավորման հետ, այդ պատճառով էլ կամային կարգավորումն ու արդյունքների
գնահատումն անհնար է դառնում:
Դեռ հին հույն մտածողներ Սոկրատեսը, Պլատոնը, անդրադարձել են չգիտակցվող մտքերի և
գիտելիքների խնդրին: Այս մասին տեղեկություններ կան Պլատոնի <<Իոն>>, <<Խնջույք>> և այլ
երկխոսություններում:
Առաջ է քաշվում <<բնածին գաղափարների>> տեսությունը, համաձայն որի` մարդու
գիտելիքները չեն սահմանափակվում միայն օնտոգենեզում ձեռք բերածով: Մարդն ունի բնածին,
սերնդեսերունդ իրեն փոխանցված գիտելիքներ: Այս կարծիքին է նաև Պլուտարքոսը:
Այս երևույթն ուսումնասիրելու նպատակով Սոկրատեսն օգտվում էր <<մանկաբարձական
մեթոդից>>. զրուցակցին տրվում էին նախօրոք կազմված, դիալեկտիկական բնույթի հարցեր,
որոնց պատասխանելիս մարդն օգտագործում էր նաև գիտելիքներ, որոնք, ինչպես Սոկրատեսն էր
ասում, <<դուրս էին բերվում նրա անգիտակցության <<արգանդից>> >>:
<<Ենթագիտակցություն>> տերմինը ներմուծել է Պլատները /1776թ./, իսկ ավելի ուշ ճշտել և
օգտագործել է Գ. Ֆեխները /1870-ականներ/: Ֆեխների կարծիքով` ենթագիտակցությունն ավելի
ծավալուն է, քան գիտակցական ոլորտը: Նա ենթագիտակցությունը համեմատել է սառցալեռան
ջրում խորասուզված մասի հետ, նրան հսկայական տեղ տալով մարդու հոգեկանում:
Արտացոլման ենթագիտակցական մակարդակն իր մեջ ներառում է
1. Գիտակցական մակարդակի ներքին շեմից ցածր հաճախականության տեղեկույթի
արտացոլումը: Այս դեպքում արտացոլումն իրականանում է առանց գիտակցության
միջամտության: Ենթագիտակցական մակարդակում ընդունված ինֆորմացիան, ճիշտ է, չի
գիտակցվում, բայց իր հետքն է թողնում ուղեղում:
2. Ենթագիտակցությունը մեր տևական հիշողության այն հատվածն է, որը անձնավորության
կողմից մոռացված է համարվում, բայց պահպանված է: Դրանք երբևէ ձեռք բերված գիտելիքներ
են, ունեցած ապրումներ, ցանկություններ, մտադրություններ ու դիրքորոշումներ և այլն:
Վերջիններս կարող են երկար ժամանակ պահպանվել, միայն մասնակիորեն մատչելի լինել մեր
գիտակցությանը, բայց որոշակի ազդեցություն ունենալ մեր գիտակցական վարքի վրա:
3. Ավտոմատացված գործողություններ, հմտություններ, որոնք իրականանում են առանց
գիտակցության անմիջական կառավարման, քանի դեռ կատարման ընթացքում դժվարություններ
չեն առաջացել /քայլք, խոսք, տարբեր հմտություններ/:
4. Հոգեկան բարդույթներ` գիտակցական նորմատիվ վարքի տեսանկյունից անընդունելի
տեղեկույթ, չիրականացված մղում, որն արտամղվել է ենթագիտակցական ոլորտ, բայց գտնվում է
ակտիվ վիճակում և կարող է ուղղվածություն տալ մարդու գիտակցական վարքին /դարձել է
չգիտակցված դրդապատճառ/:
Այս միայն մասամբ գիտակցված ոլորտը միայն պահեստ չէ, այլ շատ ակտիվ, ինքնուրույն մի
կառույց, որտեղ անընդմեջ փոխներգործություն կա մտքերի, դիրքորոշումների, վարքային
նախկին դրսևորումների միջև, ընթանում են անձնային հատկությունների ձևավորման,
ադապտիվ խնդիրների լուծման գործընթացներ, սակայն դրանք խիստ հուզական երանգավորում
ունեն, այդ պատճառով էլ կառավարելի չեն: Հոգեկան կյանքի մի հսկայական հատված ուղղակի չի
գիտակցվում: Առօրյա կյանքում, սակայն, վարքի, մտքի, ապրումների այնպիսի դրսևորումներ են
լինում, որոնց բացատրությունն ինքը` մարդը, չի կարող տալ, որովհետև չի գիտակցել:
Հեղինակները երբեմն նույնացնում են ենթագիտակցականը անգիտակցականի հետ, քանի որ
դրանք երկուսն էլ չգիտակցվող տեղեկույթ են պարունակում: Ենթագիտակցականը բնութադրվում
է որպես միջին գիտակցական:
Ենթագիտակցական ակտիվության բովանդակությունների մասին մոտեցումները տարբեր են.
Հոգեվերլուծություն - բնազդային հակումներ, չբավարարված պահանջմունքների հետևանքով
առաջացած բարդույթներ
Հումանիստական տեսություն - դրդապատճառներ
Անալիտիկ հոգեբանություն - անհատական անգիտակցական, կոլեկտիվ անգիտակցական
Ուզնաձե - դիրքորոշումներ
Ասմոլով – յուրացված հասարակական նորմեր` ծես, ավանդություն, հավատ…
Իրականում բոլոր այս հոգեկան երևույթները գտնվում են չգիտակցված այն տեղեկույթի
ոլորտում, որը կարող է գիտակցվել:

31. Անգիտակցական

Անգիտակցական են համարվում հոգեկան այն գործընթացներն ու վիճակները, որոնք չեն կարող


գիտակցվել:
Անգիտակցական ոլորտում են ժառանգաբար փոխանցված բնազդները, մղումները, վարքի
սխեմաներր, նյարդային համակարգի հատկություններով պայմանավորված խառնվածքի
դրսևորումները, նույնիսկ` ինտելեկտուալ համակարգի առանձնահատկություններով
պայմանավորված մղումները: Օրինակ` անծանոթ կամ անորոշ երևույթի
հանդիպելիս առաջանում է անհայտը ճանաչելու մղում, որը չգիտակցված իմացական մղում է:
Ի.Պ. Պավլովը այդպիսի ակտիվությունը բնորոշում է որպես <<ի՞նչ է սա>> ռեֆլեքս:
Սրանք հոմեոստազի պահպանման մեխանիզմներ են:
Կոլեկտիվ անգիտակցական տերմինը ներմուծել է Կ. Յունգը: Կոլեկտիվ անգիտակցականի
բովանդակությունը արխետիպերն են: Արխետիպերը նախատիպեր և հոգեկան կառույցներ են,
որոնք ժառանգաբար հաղորդվել են սերնդե-սերունդ: Արխետիպերն ընկած են անձնավորության
վարքի, անձնային կառույցների, աշխարհի, սեփական անձի ընկալման, մշակույթի և մարդկանց
փոխըմբռնման հիմքում: Այլ կերպ ասած, հոգեկան և վարքային ծրագրեր են:
Ըստ Կ. Գ. Յունգի` դրանք հոգեկանի կառուցվածքային էլեմենտներ են` վարքի, մտածողության,
աշխարհաճանաչման նմուշներ, մոդելներ են, որ ձևավորվել են մարդու զարգացման ընթացքում:
Արխետիպեր են – Մայր-Երկիր, Երեխա, Զինվոր, Աստված, Ծնունդ, Մահ և այլ
նախապատկերներ:
Ըստ Յունգի` տարբեր դարաշրջաններում ձևավորված այս
նախապատկերները համագործակցում են գիտակցության բովանդակության և անհատական
անգիտակցականի հետ: Բոլոր մարդիկ որոշակի իրադրություններում իրենց դրսևորում են
համաձայն այս արխետիպերի:
Հոգեկան այս կառույցները, էթնիկ երանգավորում ունեն: Դրանք ակտիվանում են,
հատկապես, ստեղծագործական գործունեության ընթացքում:
Սոցիալական անգիտակցական տերմինը ներմուծել է Է. Ֆրոմմը: Սոցիալական
անգիտակցականում պահպանվում են այն երևույթները, որոնք սոցիալական միջավայրում չեն
խրախուսվում և եթե գիտակցվեին, կխանգարեին անձնավորության հասարակական
գործունեությունը: Սոցիալական անգիտակցականը բնորոշ է մարդկանց մեծ մասին:
Վերգիտակցականը /բարձրագույն անգիտակցական/ ինտուիցիայի, ներշնչման,
ընդունակությունների և ապրումների համադրական հոգեկան երևույթ է, հանդես է գալիս,
հատկապես, ստեղծագործական խնդիրներ լուծելիս: Վերգիտակցականը նույնպես չի ենթարկվում
գիտակցական վերահսկման և կարգավորման: Այս կառույցն ակտիվանում է ստեղծագործական
գործընթացի բարձրագույն փուլում և հիմք է հանդիսանում ինսայթի համար: Անգիտակցականի
այս մակարդակն անվանում են վերգիտակցական, քանի որ գիտակցված չէ, բայց շատ բարձր
մակարդակի գործառույթներ է իրականացնում:Սա արարման մեխանիզմն է:

32. Ստրուկտուրալիզմ

Ստրուկտուրալիզմը /կառւցվածքային հոգեբանություն/ ծագեց 18-19 – րդ


դարերում: Հոգեբանական այս տեսության հիմնադիրներն է համարվում Է Թիտչեները: Այս
տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի
գիտակցության կառուցվածքային տարրերը, այսինքն` հոգեբանական կոնկրետ երևույթը բաժանի
պարզագույն մասերի, ուսումնասիրի այդ մասների միջև եղած կապերը, մասերի միավորման
հիմքում ընկած ֆիզիոլոգիական կապերը և հոգեբանական երևույթների առանձին մասերի
միավորման օրենքները:
Ստրուկտուրալիզմի շրջանակներում ուսումնասիրությունները կատարվում էին
ներհայեցման /ինտրոսպեկցիա/ մեթոդով: Նպատակն էր բացահայել հոգեկան որևէ երևույթի
/ըմբռնում, ապրում.../այն առանձին տարրերը, որոնց միավորման արդյունքում իրականանում
էին առարկայի ըմբռնումը, տարբեր զգացողություններ և այլն: Վունդտի լաբորատորիայում
ուսումնասիրվում էին ռեակցիայի ժամանակը, գույների խառնուրդը, հաջորդական պատկերները,
խոսքային զուգորդումները և հոգեֆիզիոլոգիական երևույթներ: Վունդտը ուրվագծում
էր հոգեկան երևույթների էությունը և առանձնացնում, թե հատկապես ինչը պետք է
ուսումնասիրի հոգեկանը և ինչպես մշակի գիտափորձից ստացված տվյալները:
Թիտչեները Վունդտի մոտեցումները <<տարավ>> ԱՄՆ և անվանեց ստրուկտուրալիզմ:
Այս տեսությունը 20-րդ դարի առաջին 3 տասնամյակներում ԱՄՆ-ի հոգեբանության մեջ
տիրապեող դիրք էր գրավում: Նպատակը նույնն էր՝ հայտնաբերել հոգեկանի <<բջիջները>>:
Ստրուկտուրալիստները փորձում էին վերլուծել գիտակցության
առանձին բովանդակությունները:
Ըստ Թիտչեների` գիտակցության բովանդակությունները բաղկացած են 3 դասի
բաղադրամասերից` զգայություններ, զգացմունքներ, մտապատկերներ, որոնք ունեն
հատկություններ և չափման միավորներ:
Զգայությունների համար նա առանձնացնում է.
1. Ինտենսիվությունը /խտությունը/ - բարձր կամ ցածր ձայն, պայծառ կամ աղոտ լույս,
ուժեղ կամ թույլ լույս ...
2. Որակը /կոնկրետ տեսակը/ - առարկայի որոշակի գույնը, ձայնի որոշակի բարձրությունը,
ուտելիքի թթու կամ քաղցր համը, շատ կամ քիչ ցուրտը, տաքը...
3. Տևականությունը – ժամանակը, որի ընթացքում զգայությունը պահպանվում է:
4. Պարզությունը – զգայությունն ինչ դիրք ունի գիտակցության մեջ: Եթե գիտակցության
կենտրոնում է, շատ որոշակի է, եթե ծայրամասում է, աղոտ է:
5. Էքստենսիվությունը /ծավալը/ - այս հատկությունը բնորոշ է միայն տեսողությանը:
Զգացմունքը նրանք դիտում էին որպես անցյալը հիշելու միջոց, զգայություններին և
մտապատկերներին ուղեկցող հոգեկան երևույթ: Նրանք գտնում էին, որ զգացմունքները չափվել
չեն կարող: Դրանք կարելի է դիտարկել միայն պարզություն` որոշակիորեն կամ անորոշ
գիտակցվելու տեսանկյունից:
Ուշադրությունը ստրուկտուրալիզմում ընդունվում է որպես գիտակցության
բաղադրամասերի կազմակերպում: Առաջ քաշեցին, <<կամային ուշադրություն>>
հասկացությունը. երբ մարդը որևէ նպատակ հետապնդելիս իր ուշադրությունն ուղղորդում է
որոշակի օբյեկտի վրա:
Թիտչեների կարծիքով` հոգեկանի բաղադրամասերը հանդես են գալիս միասնաբար, և
նրանց կապում են զուգորդումները:
Մտապատկերները կարող են կապվել զուգորդումների միջոցով, որոնք լինում են ըստ
առընթերության /տարածության և ժամանակի մեջ միասին եղած կամ տեղի ունեցած/ և
նմանության:
Վունդտը և Թիտչեները առանձնացնում էին մտավոր /գիտակցվող/ և ֆիզիկական
գործընթացներ:
Վունդտին չհաջողվեց բացահայտել կոնկրետ մտապատկերների կամ բազմազան
զգայությունների միասնության իմաստը:
Թիտչեներն ստեղծեց իմաստի կոնտեքստային տեսությունը, համաձայն որի` իմաստը 2
մասից է բաղկացած` միջուկից /core/ և կոնստեքստից: Միջուկը գիտակցությանը
հասնող չմշակված զգայություններն են /երկնագույն լույս կամ բարձր ձայն/: Իմաստը
ձևավորվում է հենց կոնտեքստում: Իսկ կոնտեքստը այն զուգորդումներն են, որ այդ
զգայություններն առաջացնում են գիտակցության մեջ:
Ստրուկտուրալիզմի մեթոդներն են գիտափորձը և ներհայեցողությունը /ինտրոսպեկցիա/:
Թիտչեների կարծիքով` գիտությունը ստեղծվում է դիտումների հիման վրա, իսկ
ինտրոսպեկցիան դիտման ձև է: Սակայն նա շեշտում էր, որ փորձարկվողը պետք է
ինտրոսպեկցիայի փորձառություն ձեռք բերի, հետո մասնակցի գիտափորձերին:
Վյուրցբուրգյան դպրոցում, որի հիմնադիրն էր Օ. Կյուլպեն, փորձում էին ներհայեցման
միջոցով բացահայտել ոչ միայն այն, թե ինչ է ընկալում փորձարկվողը, այլև` թե ինչպես է դա
անում: Նրանց հաջողվեց բացահայտել մտածողական գործընթացները, պատկերները, նրանց
երանգավորման որոշ օրինաչափություններ: Այս դպրոցի հաջողությունների շարքում պետք է նշել
նաև դիրքորոշումների բացահայտումը: Նրանք գտնում էին, որ դիրքորոշումը որոշակի
ուղղվածություն է տալիս հոգեկան գործընթացներին և պայմանավորում է խնդրի ծագման և
որոշման ընդունման ընթացքը:
Ստրուկտուրալիզմն այսօր ձուլվել է ժամանակակից հոգեբանության տարբեր
տեսությունների մեջ և որպես ինքնուրույն ուղղություն չի գործում: Այն սահմանափակում էր
հոգեբանական տեսական ուսումնասիրությունների շրջանակը, պրակտիկ ներդրումներ նույնպես
չունեցավ: Սակայն ստրուկտուրալիզմը մի մեծ քայլ կատարեց` առանձնացրեց հոգեբանությունը
փիլիսոփայությունից և գոնե մասնակիորեն ներդրեց գիտափորձ:

33. Ֆունկցիոնալիզմ

Ֆունկցիոնալիզմը հանդես եկավ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Այս տեսության
հիմնադիրներն են Ու. Ջեյմսը, որ ԱՄՆ-ում ստեղծեց հոգեբանական առաջին լաբորատորիան
և Կ. Շտումպֆը, որը հոգեբանության բնագավառ ներմուծեց <<ֆունկցիա>> հասկացությունը:
Ֆունկցիոնալիզմի հիմքում ընկած է Դարվինի բնական ընտրության տեսությունը,
համաձայն որի՝ գոյատևում և սերունդ են տալիս կենսաբանական այն տեսակները, որոնք
ամենից լավ են հարմարվում կոնկրետ կենսապայմաններին: Չհարմարվողները վերանում են:
Դարվինը գտնում էր, որ էվոլյուցիայի է ենթակա ոչ միայն մարմինը, այլև բանականությունը, այդ
պատճառով էլ ֆիզիկականից բացի գոյություն ունի նաև հոգեկան հարմարում:
Ֆ. Ջեյմսը հոգեկանի հիմնական գործառույթն էր համարում հոգեբանական
ադապտացիայի իրականացումը, այդ գործընթացում հատուկ տեղ տալով բանականությանը, որը
դրսևորվում է գլխուղեղի մեխանիզմների գործունեության շնորհիվ: Ադապտացիայի
իրականացման համար հոգեկան տարբեր գործընթացներ տարբեր գործառույթ են
իրականացնում: Ֆունկցիոնալիստները համոզված էին, որ համապատասխան մեթոդների
առկայության դեպքում հոգեկան գործառույթներն ուսումնասիրել հնարավոր է:
Ռ. Վուդվորտսը գրեց <<Վարքի դինամիկան>>, <<Դինամիկական հոգեբանություն>>
աշխատությունները, որտեղ նույնպես առաջնային տեղ էր տրվում մարդու հարմարվողական
վարքին:
Ֆունկցիոնալիզմը հոգեկան բոլոր գործընթացները դիտում է ադապտացիայի
տեսանկյունից, բայց ուսումնասիրվում են ոչ թե հոգեկանի գործընթացների կառուցվածքը,
այլ, թե տվյալ գործընթացը ինչ գործառույթ /ֆունկցիա/ է կատարում: Օրինակ՝
ուսումնասիրվում են ոչ թե մտածողության գործընթացի բովանդակությունը, կառուցվածքը,
տեսակները, նրանց զարգացումը և այլն, այլ մտածելու դրդող, մտածողությունը պայմանավորող
մղումները` <<գիտակցության դիրքորոշումները>>, մարդու գիտակցության և գործողությունների
կապը ՝ իդեոմոտոր երևույթները / Ու. Ջեյմս/, իրադրության մեջ մարդու հարմարողական վարքը
/Ռ. Վուդվորտս, Ջ. Դյուի/ և այլն:
Հոգեբանական այս տեսությունը կառուցված է երկու մոտեցումների վրա.
1. պոզիտիվիզմի՝ միայն կառավարելի երևույթների ուսումնասիրություն
2. պրագմատիզմի՝ որևէ գործնական նշանակություն, գործառույթ ունեցող երևույթների
ուսումնասիրություն:
Պրագմատիզմի թեզը առաջադրեց Ջեյմսը: Նրա կարծիքով` հոգեկան
գործընթացներն արժևորվում են իրենց օգտակարությամբ:
Ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ է նաև Ջ. Դյուին: Նա գրեց առաջին հոգեբանության
դասագիրքը Ամերիկայում: Հոգեբանական հայացքների ձևավորման մեջ կարևոր դեր ունեցավ
նաև նրա <<Ռեֆլեկտոր ակտի հասկացությունը հոգեբանության մեջ>> հոդվածը: Նա դեմ դուրս
եկավ այն կարծիքին, թե վարքի հիմնական միավորը ռեֆլեկտոր աղեղն է: Դյուին գտնում էր, որ
հոգեբանության ուսումնասիրության առարկան ամբողջ օրգանիզմի ակտիվությունն է`
միջավայրին հարմարվելու համար:
Պրագմատիզմի թեզը Ջ. Դյուին կիրառեց սոցիալական և կրթության խնդիրների
լուծման համար:
Սոցիալական խնդիրների լուծման պայմաններն ուսումնասիրեց նաև Ջեյմսը:
Անդրադառնալով անձնավորության ինքնագնահատականի և կյանքից մարդու
բավարարվածության խնդրին, Ջեյմսն առաջարկում է հետևյալ ֆորմուլան.
հաջողություն
Ինքնահարգանք = ----------------------------------
հավակնություն
Սա նշանակում է, որ ինքնագնահատականը կարող է բարձրանալ ինչպես
հաջողությունների աճի, այնպես էլ հավակնությունների նվազման դեպքում, ուրեմն՝
հավակնությունները և հաջողությունները ինքնահարգանքի ձևավորման ֆունկցիա ունեն:
Ֆունկցիոնալիզմի դրույթներն են.
 Հոգեբանությունը պետք է ուսումնասիրի գիտակցության գործառույթները՝ թե հոգեկան
գործընթացները ինչի համար են, ինչ խնդիրներ են լուծում և ինչպես են դա անում և ոչ թե
բովանդակությունը /այսինքն՝ զգայության, ըմբռնման, հիշողության, մտածողության...
բովանդակությունները/:
 Հոգեկան գործառույթները միջավայրին հարմարվելու միջոց են:
 Հոգեբանությունը պետք է օգտակար, ընդունելի լինի պրակտիկ կիրառության համար:
 Հոգեկան գործառույթները ընդհանուր՝ ֆիզիկական և հոգեկան բաղադրամասեր ունեցող
ակտիվության մի մասն են կազմում:
 Հոգեբանությունը սերտ կապի մեջ է կենսաբանության հետ, ուստի անատոմիայի և
ֆիզիոլոգիայի իմացությունը կարող է նպաստել հոգեկան ակտիվության էության
բացահայտմանը:
Ֆունկցիոնալիզմը հոգեկան բոլոր գործընթացները դիտում է ադապտացիայի
տեսանկյունից:
Ջեյմսը հատուկ նշանակություն է տալիս գործողությանը:
Հ. Կարրը տվեց ադապտիվ գործողության նկարագիրը, որն ունի հետևյալ կառուցվածքը.
 Մոտիվացիա, որը պահպանվում է մինչև բավարարվելը և ուղղորդում է ակտիվությունը:
 Զգայական գրգռիչ, որը հանդես է գալիս որպես դրդիչ կամ նպատակ:
 Ակտիվություն /պատասխան ռեակցիա/, որը շարունակվում է այնքան ժամանակ, քանի
դեռ մոտիվացիա առաջացրած դրդիչը բավարարված չէ:
Ադապտիվ գործողությունը իրադրությունից բխող որևէ խնդրի լուծման գործառույթ ունի:
Այն ամրապնդվում է զուգորդումներով: Զուգորդումներն ուժեղանում են
կրկնություններով և ունեն նկարագրական և հարաբերության բացահայտման գործառույթներ:
Կարրը ուսումնասիրել է նաև հույզերի գործառույթները: Նա հույզերին վերագրում է
խախտված հավասարակշռության վերականգնման գործառույթը: Կարրի կարծիքով՝ հույզերն
առաջանում են, երբ իրադրության հաղթահարումը դժվարանում է: Նա օգտակար է համարում
կատաղությունը, վախը, որոնց դեպքում օրգանիզմը շատ էներգիա է ներդնում՝ խոչընդոտները
հաղթահարելու, իրադրությունը կարգավորելու, հավասարակշռելու համար և
բացասական՝ տխրությունը և նախանձը, որոնք գործնական օգտակարություն չեն
ներկայացնում:
Իհարկե, ֆունկցիոնալիզմի ոչ բոլոր դրույթներն էին ընդունելի: Օրինակ՝ հույզերի մասին
Կարրի մոտեցումը հակասում է արդի հոգեբանության մեջ ընդունված մոտեցումներին: Մեր
կարծիքով՝ հակասություն կա նաև երևույթի բովանդակությունը բացառելու դեպքում նրա
ֆունկցիաների դիտարկման խնդրում:
Ֆունկցիոնալիզմն այսօր որպես առանձին տեսություն չի գործում. տարալուծվել է
հոգեբանական տարբեր ուղղությունների մեջ:

34. Բիհեվիորիզմ

20-րդ դարի առաջին կեսին ամերիկյան հոգեբանության մեջ առաջատար ուղղություններից մեկը
բիհևիորիզմն էր / վարքաբանություն/: Այս տեսության հիմնադիրը Է. Թորնդայքն է: Բիհևիորիզմի
ծրագիրը և տեսության ձևակերպումը Ջոն Բրաադուզ ՈՒոթսոնինն են:
Բիհևիորիզմի մեթոդոլոգիական հիմքերը պոզիտիվիզմն ու պրագմատիզմն էին:
Պոզիտիվիստական փիլիսոփայության սկզբունքն էր՝ գիտությունը պետք է նկարագրի
անմիջապես արտահայտվածը: Պոզիտիվիստները ժխտում էին ներքին, անմիջական դիտման
համար անհասանելի մեխանիզմների վերլուծությունը, դա համարելով փիլիսոփայական
սպեկուլյացիա: Իսկ պրագմատիզմի սկզբունքն է՝ ստանալ գործնականում օգտակար
արդյունքներ:
Այս տեսության ձևավորմանը նպաստել էին Վ.Ն. Բեխտերևի և Ի.Պ.Պավլովի ֆիզիոլոգիայի
բնագավառում արված հետազոտությունները:
Բիհևիորիզմը ծագեց ֆունկցիոնալիզմի, հատկապես` Ջ. Դյուիի այն մոտեցման հիման վրա,
համաձայն որի` գրգիռը և նրա պատասխանը առանձին չի կարելի դիտել: Գրգիռը միջավայրի
պայմաններում կողմնորոշվելու մասին տեղեկատվություն է, որի հիման վրա էլ տեղի է ունենում
հակազդումը: 1913թ. Ուոթսոնը հրատարակեց «Հոգեբանություն, ինչպիսին այն տեսնում է
բիհեվիորիստը» հոդվածը, որն ընդունվեց որպես «բիհեվիորիզմի մանիֆեստ»: Հոդվածում նշվում
է, որ բիհևիորիստը հոգեբանությունը տեսնում է որպես բնագիտության բացարձակապես
օբյեկտիվ, էքսպերիմենտալ ճյուղ, և որ հոգեբանության ուսումնասիրության
միակ առարկան կարող է լինել վարքը, իսկ տեսական նպատակը վարքի կանխատեսումն ու
կարգավորումն է: Հեղինակի կարծիքով՝ ինտրոսպեկցիայի միջոցով ստացված տվյալները
գիտական ոչ մի արժեք չեն ներկայացնում, քանի որ շատ հեշտությամբ են ենթարկվում
գիտակցության լեզվով արվող մեկնաբանությունների: Բիհևիորիստը, որ ձգտում է ստանալ
կենդանու ռեակցիայի սխեման, մարդու և կենդանիների վարքի միջև ինչ-որ սահմանազատման
գիծ չի ընդունում: Մարդու վարքը, նույնիսկ իր ամբողջ հղկվածությամբ և բարդությամբ,
բիհևիորիստի ուսումնասիրության լրիվ սխեմայի միայն մի մասն է կազմում: Այսինքն` օբյեկտիվ
հոգեբանական ուսումնասիրությունների առարկան պետք է լինի միայն վարքը, քանի որ այն
արտաքին և ներքին գրգռիչներին տրված պատասխանն է, որի միջոցով անհատը հարմարվում է
միջավայրին և, որ ամենակարևորն է, օբյեկտիվորեն տեսանելի է: Ուոթսոնի «Մանիֆեստն»
ուղղված էր մարդու վարքի կարգավորման պրոբլեմի լուծմանը: Նրանք առաջարկուն էին S-R /
ստիմուլ – ռեակցիա/ ֆորմուլան, գրգռիչի և նրան տրվող պատասխանի միջև ոչինչ չընդունելով:
Բիհրիորիզմն ուսումնասիրում է մարդու վարքի դրսևորումների լայն շրջանակ: Նրա խնդիրն է
կանխավ իմանալ.
 որոշակի գրգռիչ է եղել, որին տրվել է տվյալ ռեակցիան
 տվյալ ռեակցիան ինչ գրգռիչի կամ իրադրության նկատմամբ է տրվել :
Ելնելով նրանից, թե ռեակցիաները ժառանգաբա՞ր են հաղորդված, թե ձեռքբերովի են, ներքի՞ն են
/թաքնված/, թե՞ արտաքին, Ուոտսոնը վարքում դրսևորվող ռեակցիաները դասակարգում է.
 արտաքին /տեսանելի/, ժառանգական - բնազդների և հույզերի արտաքին դրսևորումները /
բռնելը, հազալը, վախի, զայրույթի, սիրո ...արտաքին վարքային դրսևորումները /
 ներքին /թաքնված/ ժառանգական – ներքին սեկրեցիայի գեղձերի ռեակցիաները, արյան
շրջանառությունը...
 արտաքին /տեսանելի/, ձեռքբերովի - դրանք շարժողական պարզ կամ բարդ
հմտություններն են.օրինակ՝ թենիս խաղալը, դուռը բաց անելը...
 ներքին /թաքնված/, ձեռքբերովի- մտածողությունը, որ արտաքին խոսքն է:
Նա համոզված էր, որ վարքը ուսուցման արդյունք է: Խոսքը, մտածողությունը նույնպես դիտվում
էին որպես հմտության տեսակներ, իսկ մարդկային վարքը՝ որպես արտաքին ազդեցության
նկատմամբ շարժողական ռեակցիաներ, ընդ որում` շարժողական էին համարում նաև վերբալ և
հուզական ռեակցիաները:
Ուաթսոնն ասում էր. «Տվեք ինձ մեկ դյուժին առողջ, նորմալ զարգացած երեխա և
հնարավորություն, որ նրանց դաստիարակեմ իմ սկզբունքներով կառուցված աշխարհում, և ես
վստահեցնում եմ ձեզ, որ կընտրեմ նրանցից որին ուզեք և նրան կսովորեցնեմ, թե ինչպես դառնա
ցանկացած մասնագետ` բժիշկ, իրավաբան և այո, նույնիսկ աղքատ, գող, անկախ նրանց
տաղանդից, հակումներից, հատկություններից, ընդունակություններից, նրա նախնիների
մասնագիտությունից և ռասայական պատկանելությունից»:
Փաստորեն օտարվում էին «մտածողություն», «գիտակցություն» հասկացությունները: Ուոտսոնը
իր այս մոտեցումը հիմնավորում էր նրանով, որ իր գիտափորձերի արդյունքում պարզվել էր, որ և՛
խոսքի, և՛ մտածողության դեպքում գործում է կոկորդի լարվածության ֆունկցիան:
Նա ընտրում է վարքը, քանի որ համոզված է, որ հոգեկանի և գիտակցության ներքին
բովանդակության ուսումնասիրության «ուղիղ» և «օբյեկտիվ» մեթոդ չկա:
Որպես օբյեկտիվ ուսումնասիրության առարկա Գ. Սպենսերը և Ի. Մ. Սեչենովը նույնպես ընտրել
էին վարքը, որը «հոգեկանի նույնպիսի բաղադրիչ է, ինչպիսին գիտակցությունն է»:
Բիհեվիորիստները ժխտում էին նաև տարիքային շրջաբաժանումը: Ուոտսոնը գտնում էր, որ
մարդու զարգացումը կախված է նրա վրա ազդող գրգռիչներից: Տարբեր երեխաներ տարբեր
պայմաններում տարբեր ձևով են զարգանում. ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ երեխայի
զարգացման օրինաչափություններն են: Ըստ Ուտթսոնի` բոլոր ներքին, հոգեկան գործընթացները
պետք է ձևափոխել նոր բիհեվիորիզացման լեզվի` այսինքն դարձնել օբյեկտիվորեն տեսանելի և
ուսումնասիրել «ստիմուլ-ռեակցիա» սկզբունքով:
Իրադրությունները, իրադարձությունները Ուտթսոնի մոտ ընդամենը ֆիզիկական ազդակներ
են: Մոտիվների /մղումների, դրդապատճառների/ գործոնը կամ ընդհանրապես ժխտվում էր, կամ
էլ հանդես էր գալիս մի քանի պարզագույն հույզերի տեսքով, օրինակ` վախի, և
բացատրվում պայմանառեֆլեկտորային կարգավորման տեսանկյունից:
Թորնդայքն առաջարկեց «փորձ և սխալ» մեխանիզմը` որպես որոշակի գրգռիչի նկատմամբ
ռեակցիայի մշակման միջոց:/ Թորնդայք` «Կենդանիների ինտելեկտը» 1898թ./ - Ըստ Թորնդայքի՝
ինտելեկտի հասկացությունը պետք է վերանայել: Ինչպես կենդանին, այնպես էլ մարդը, գործում
են փորձ – սխալ սկզբունքով: Նա կենդանիներին մտցնում էր արկղը, իսկ նա պիտի դուրս գար -
/խնդիր լուծեր/: Կատարում էր կրկնվող փորձեր: Ծախսած ժամանակը և կատարած փորձերի
թիվը սխեմավորում էր ժամանակի և խնդիրը լուծելիս կատարած փորձերի հարաբերակցությանբ:
Ստացված կորագիծը համարում էր հմտության ձևավորման /научения/ կորագիծ:
Գրեց /”Психология научения” – 1913г., “Основы научения” – 1932г./: Ուսումնասիրում էր
հմտության ձևավորման կախվածությունը պատժից կամ դրվատանքից /поощрение/:
Բացահայտեց հմտության ձևավորման 4 օրենք.
1. Կրկնության /վարժությունների/
2. Արդյունքի /արդյունքների բավարարման/
3. Պատրաստակամության /կապերի ստեղծման կախվածությունը մարդու վիճակից/
4. Ասոցիատիվ ընթացքի /եթե մի բան կամ դժվար է ստացվուոմ, ուրիշ նման իրադորւոթյան
մեջ նույն հաջողությամբ է իրականացվում:
Ըստ Թորնդայքի՝ հոգեկան գործընթացները ինտերիորիզացված արտաքին ռեակցիաներ են:
1920-ական թթ. բիհևիորիզմը հասավ իր ծաղկման գագաթնակետին: Նրա սկզբունքը տարածվեց
մարդաբանության, սոցիոլոգիայի, մանկավարժության վրա: Ընդհուպ` այս գիտությունները
ստացան « բիհևիորալ գիտություններ» անվանումը:
20-րդ դարի երկրորդ կեսին բիհևիորիզմի առաջատարը դարձավ Բ.Ֆ. Սքինները, որը, ինչպես և
Ուոթսոնը, սկզբում ուսումնասիրում էր կենդանիների վարքը: Նա համամիտ էր Թորնդայքի և
Ուոտսոնի հետ, որ զարգացումը ուսանում է, որը պայմանավորված է արտաքին գրգռիչներով:
Սքինները նույնպես ընդունում էր S-R ֆորմուլան, բայց ուսումնասիրում է միայն վարքային
շարժումները: Նրա առաջադրած տեսությունը հայտնի է որպես օպերանտ բիհևիորիզմի
տեսություն:
1968 թ. Սքինները գրեց իր «Ուսուցման տեխնոլոգիան» աշխատությունը, որտեղ առաջ քաշեց այն
միտքը, որ ոչ միայն ունակություններն են վարքի տարբերակներ /վարիացիաներ/, այլև
գիտելիքները: Նա գտնում էր, որ մարդու վարքը պայմանավորված է միջավայրով, կարող է
կառավարվել միջավայրի կողմից և կանխատեսելի է: Նա ժխտում էր մարդու վարքի «ավտոնոմ»
գործոններով պայմանավորվածությունը:
Սքինները վարքի 2 տեսակ է առանձնացնում.
1. Ռեսպոնդենտ - անպայման և պայմանական ռեֆլեքսիվ վարք, որի հիմքում ընկած
են գչգռիչներին տրվող անմիջական ռեակցիաները
2. Օպերանտ - միջավայրի վրա ազդելու ակտիվ, արագ փորձեր, որոնք կարող են
պատահաբար հանգեցնել դրական արդյունքի: Այս ռեակցիաներն ամրապնդվում են հենց այն
պատճառով, որ արդյունքը դրական է եղել և նպաստում են ադապտացիայի գործընթացին:
Սքինները ուսումնասիրում էր օպերանտ վարքը և փաստերը ֆիքսելուց անցավ ուսուցման
տեսությանը: Նա տարբեր ծրագրեր մշակեց, որոնց նպատակն էր ուսուցանել և կարգավորել
վարքը:
Առաջին պլանում հայտնվեց «սովորել-սովորեցնել» հասկացությունը: Նա առաջարկեց
«օպերանտ» /արագ, անմիջական/ վարք հասկացությունը, մեկ անգամ ևս շեշտը դնելով այն
գաղափարի վրա, թե մարդու վարքը հենված է տարբեր բարդության և տեսակի ռեֆլեքսների վրա:
Սքինները մեծ տեղ է տալիս ամրապնդմանը: Նա առանձնացրեց միջավայրի ազդակներին տրվող
ռեակցիաների 3 տեսակ..
- մշտական /կայուն/ հարաբերությամբ
- փոփոխական /վարիատիվ/ հարաբերությամբ
- փոփոխական ինտերվալով
Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե խթաններն ինչպիսիք են` անպայմա՞ն, թե՞
պայմանական /երկրորդային/: Նա կարևոր է համարում երկրորդային խթանները /դրամ,
ուշադրություն, խրախուսանք…/ Վարքի կառավարման նպատակով նա հատուկ տեղ է տալիս
դրական ամրապնդմանը:
Սքինները մշակեց ծրագրավորված ուսուցման մեթոդը: Ուսուցանվող նյութը բաժանվում էր
աշակերտին հասու փոքր մասերի, ամեն մասը հերթով ամրապնդվում է: Այդ նպատակով
օգտագործվում են տեխնիկական միջոցներ, ուսումնական գործընթացն անհատականացվում է:
Այս դեպքուն ուսուցումն ընդամենը վարքի արտաքին գործողությունների համադրություն է և
ճիշտ գործողությունների ամրապնդում: Կորչում է ուսուցանվող նյութի գիտակցվածությունը:
Այս սկզբունքով նա մշակեց ուսման մեջ հետ մնացող և մտավոր հետամնաց երեխաների
ուսուցումը կազմակերպելու ծրագրեր, որոնցում այս մեթոդը կիրառվում էր ոչ միայն
հմտությունների, այլև գիտելիքների հաղորդման նպատակով: Նույն մեթոդը կիրառվում էր նաև
«նորմատիվ վարքի» մշակման, այսինքն` մարդու սոցիալիզացիայի նպատակով: Սքինները դեմ էր
ագրերսիվ մեթոդների, հատկապես` պատժի կիրառմանը: Հատկապես մեծ տարածում գտավ նրա`
«վարքի մոդիֆիկացիայի» կլինիկական մեթոդը որի նպատակն էր վարքի կարգավորումը` առանց
հաշվի առնելու օրգանիզմի վիճակը: Գրեց «Գիտությունը և մարդկային վարքը» աշխատությունը
/1953/:
Հետագայում այս ուղղության ներկայացուցիչները ստեղծեցին սովորելու նաև այլ մոդելներ:
Ջ. Միդը մշակեց «սպասումների տեսությունը», համաձայն որի` վարքը կարելի է կարգավորել
մարդու նկատմամբ սպասելիքներով: Նա կատարեց գիտափորձեր, որոնց ընթացքում երեխաները
սյուժետային խաղեր էին խաղում և եկավ այն եզրակացության, որ նայած, թե ինչպիսի
կենսափորձ ունի երեխան և ինչ սպասումներ ունի մեծը, երեխաները տարբեր ձևով են խաղում
նույն դերերը: Եթե մեծերը գերազանց արդյունք են ակնկալում, դա ազդում է դերի կատարման
վրա:
Ա. Բանդուրան մշակեց իր « սոցիալական բիհևիորիզմի» տեսությունը, որը Ամերիկայում՝
սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություններում լայն տարածում ստացավ:
Ռ. Ուոլտերսը և Ա. Բանդուրան ուսումնասիրեցին երեխաների մոտ վարքի որոշակի մոդելների
ստեղծումը` ընդօրինակման և պարգևատրման միջոցով: Երեխաները սկսեցին ընդօրինակել նախ
մեծերին, հետո` հաջողակ հասակակիցներին:
Այսպիսով, բիհևիորիստների հետաքրքրությունները չէին սահմանափակվում
կենդանիների վարքի ուսանելիության / научение/ շրջանակներում: Նրանք ձգտում էին
բացահայտել ցանկացա՛ծ, այդ թվում և մարդու վարքի օբյեկտիվ օրենքներ: Բայց քանի որ
հոգեբանությունից հանվել էին այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք էին կամքը,
մտածողությունը, գիտակցությունը և հոգեկանի սոցիալական բնույթը և, որպես հետևանք,
մարդկային վարքը պրիմիտիվացվել էր, նույնացվել կենդանիների վարքի հետ, բիհևիորիզմը սուր
քննադատության ենթարկվեց: Այս տեսության քննադատներն այն կարծիքի էին, որ անտեսելով
մարդու հոգեկան աշխարհը, բիհևիորիստները մարդուն նույնացնում են «դատարկ օրգանիզմի»,
ռոբոտի հետ:
Պատկերների դրդապատճառների սոցիալ-հոգեբանական հարաբերությունների ներմուծման
փորձերը հանգեցրին նեոբիհեվիորիզմի առաջացմանը:
Դեռ1913 Ու. Խարտները հետաձգված ռեակցիաներն ուսումնասիրելիս պարզել էր, որ կենդանու
վարքը պայմանավորված է ոչ միայն անմիջականորեն ազդող գրգռիչով. նրա վարքը ենթադրում է
գրգռիչի մշակում օրգանիզմում:
1929թ. Վուդվորտսը առաջարկեց ստիմուլ-ռեակցիա ֆորմուլայում փոփոխություն մտցնել, այն
դարձնել ստիմուլ-օրգանիզմ- ռեակցիա, նկատի ունենալով, որ ռեակցիայից առաջ օրգանիզմում
տեղի են ունենում «անտեսանելի գործընթացներ»:
1932 թ. Է. Թոլմենը հրատարակեց իր «Կենդանիների և մարդու նպատակային վարքը»
աշխատությունը, որտեղ ներկայացված էին նրա նոր հայացքները վարքի կառուցվածքի մասին:
Առնետների հետ գիտափորձեր կատարելիս Է. Թոլմենի համար պարզ էր դարձել, որ նրանց
վարքը չի կարելի բացատրել միայն ստիմուլ-ռեակցիա պարզ մեխանիզմով: Թոլմենը որոշեի էր
լաբիրինթոսում միշտ միևնույն տեղում կեր փնտրելու սխեման փոխել: Նա կենդանու մոտ
ուտելիքի ճանապարհը մշակելուց հետո փակում էր դեպի կերը տանող հին ճանապարհները և
նոր ճանապարհներ էր թողնում: Համաձայն դասական բիհևիորիզմի՝ առնետը նորից պետք
է փորձեր աներ, սխալվեր, նորից փորձեր, բայց վաղ թե ուշ, բացառապես մեխանիկորեն, գտներ
նոր ճանապարհը: Հետո նա պետք է նոր ճանապարհով կերը գտնելու փորձերը կրկներ ու ձեռք
բերեր նոր սովորություն: Բայց Թոլմենի փորձերում կենդանին նախ փորձում էր շարժվել
նախկին ճանապարհով, հայտնաբերում էր, որ ճանապարհը փակ է, ևս մի քանի հետազոտական
փորձնական շարժումներ էր անում, և հանկարծ, առանց փորձ-սխալների ընտրում էր դեպի կերը
տանող իր համար նոր, ճիշտ ուղին: Թոլմենը եկավ այն եզրակացության, որ նախորդ
գիտափորձերի ժամանակ, երբ առնետը վազվզել էր լաբիրինթում, նրա մոտ մշակվել էր
լաբիրինթի ինչ-որ պլան՝ «կոգնիտիվ քարտեզ», որը նոր ճանապարհը փնտրելիս դարձել էր
«միջանկյալ փոփոխական»:
Նա համոզվեց, որ կենդանու վարքը կառավարում են ոչ թե տվյալ պահին նրա վրա ազդող
գրգռիչները, այլ հատուկ ներքին կարգավորիչներ և առաջարկեց վերանայել S-R
ֆորմուլան, «անկախ փոփոխական» - գրգռիչի և «կախյալ փոփոխական»- ռեակցիայի միջև
դիտարկել նաև «միջանկյալ փոփոխականները»:
Որպես «միջանկյալ փոփոխականներ» նա դիտարկում էր ոչ միայն «կոգնիտիվ
քարտեզները», այլև գործողության արդյունքի սպասումները, դիրքորոշումներն ու գիտելիքները
/նախկին փորձը/, որոնք անմիջականորեն չեն դրսևորվում:
Թոլմենը նույնպես դեմ էր ներքին գործընթացների սուբյեկտիվ մեկնաբանություններին: Բայց չէ՞
որ երբ նա խոսում էր կոգնիտիվ քարտեզի մասին, պարզ էր, որ խոսքը գնում է պատկերի մասին,
որն ըմբռնման արդյունք է: Նրա փորձերում կապիկը տեսնում էր, որ բանանը դնում էին
վանդակից դուրս գտնվող արկղը, հետո բանանն այնպես էին հանում արկղից, որ նա չտեսնի:
Կապիկն անմիջապես մոտենում էր արկղին, տեսնում, որ չկա, ու երկար ժամանակ փնտրելու
շարժումներ էր անում:
Ուրեմն բանանի պատկերը պահպանվե՞լ էր: Ուրեմն գործունեության արդյունքի պատկերը
ստեղծվե՞լ էր: Բայց ինչպե՞ս էին դրանք իրականացել: Այս հարցերը շրջանցելով, Թոլմենը նշում էր
միայն, որ կապիկի համար ստիմուլի և ռեակցիայի միջև «միջանկյալ փոփոխական» էր դառնում
գործողությունների արդյունքի սպասումը: Ինչևէ, Թոլմենը դուրս է գալիս S- R ֆորմուլայի
շրջանակներից: Նա վարքը դիտարկում է որպես ամբողջական ակտ, որն ունի իր
հատկությունները՝ նպատակաուղղվածություն, շարժունություն, հասկացվածություն,
ընտրողականություն, որի շնորհիվ կատարվում է ավելի կարճ ճանապարհով նպատակին
հասնելու միջոցների ընտրություն:

Թոլմենի առաջադրած այս տեսությունը հայտնի է որպես կոգնիտիվ բիհեվիորիզմ:


Կլարկ Հալլը նույնպես տեսնում էր, որ S-R ֆորմուլան թերի է: Նա ընդունում էր, որ գրգռիչի և
ռեակցիայի միջև գործում են «միջանյալ փոփոխականներ» և միջանկյալ փոփոխականներ էր
համարում պահանջմունքները, ռեակցիայի պոտենցիալը, հմտության ուժը և նպատակները: Նրա
գիտափորձերը նույնպես կատարվում են կենսաբանական
մակարդակում:Ուսումնասիրություններ կատարելիս Հալլը ելակետ էր ընդունում ճշգրիտ
գիտություններում, հատկապես՝ մաթեմատիկայում ընդունված տեսական և փորձարարական
մոտեցումները, բայց չէր կարևորում իմացական գործոններն ու հոգեֆիզիոլոգիական
մեխանիզմները: Հալլը ուսումնասիրեց օրգանական / սննդի. սեքսուալ.../ պահանջմունքները,
որոնք, նրա կարծիքով, օրգանիզմին էներգիա և ռեակցիայի պոտենցիալ են ապահովում: Այդ
պոտենցիալն ամրապնդվում է, ինչի հետևանքով ամրապնդվում է նաև ռեակցիան, և օրգանիզմը
սովորում է անել այն, ինչի պոտենցիալն ամրապնդված է եղել: Պետք է նշել, որ Ի.Պ. Պավլովի
ռեֆլեքսի մշակման սխեման արդեն հայտնի էր, և ամրապնդման հասկացությունը Հալլը վերցրել
էր Պավլովից, բայց ռեֆլեքսի հոգեֆիզիոլոգիական բովանդակությունը նրան չէր հետաքրքրում:
Նրա կարծիքով՝ Պավլովի տեսության մեջ կարևոր է ամրապնդման գաղափարը: Որպեսզի
հմտությունը ուժեղանա, պետք է պահանջմունքը բավարարվի: Որքան պահանջմունքը հաճախ և
լավ է բավարարվում, այնքան տվյալ պահանջմունքի բավարարման հմտությունն ամրանում է:
Հալլը համոզված էր, որ օրգանիզմի վարքը գիտականորեն հիմնավորված կարելի է բացատրել՝
հենվելով պահանջմունք-բավարարում սխեմայի վրա, առանց անդրադառնալու հոգեկան
պատկերներին և այլ ինտելեկտուալ բաղադրամասերի: Եթե կենդանին լաբիրինթոսի մի
միջանցքում կարող է ուտելիք գտնել, մյուսում՝ ջուր, նրա շարժումների բնույթը ուրիշ ոչնչով չի
պայմանավորված, բացի պահանջմունքներից:
Վարքի հայեցակետերում առանձնանում է սուբյեկտիվ բիհևիորիզմը, որի ներկայացուցիչներն են
Դ. Միլլերը, Յու. Գալանտերը և Կ. Պրիբրամը: Վարքի կառուցվածքում նրանք որպես միջանկյալ
մեխանիզմներ տեսնում էին պատկերը և պլանը: Պատկերը այն բոլոր գիտելիքների
համակարգն է, որ մարդն ունի իր և շրջապատող աշխարհի մասին. պլանը՝օրգանիզմի
աստիճանակարգային կարգավորման գործընթաց, որն ի վիճակի է վերահսկել օպերացիաների
հաջորդականությունը: Սուբյեկտիվ բիհևիորիզմը վարքի բացատրություններում հենվում է
հաշվիչ մեքենաների համանմանության վրա՝ վարքը դիտվում է որպես գործողությունների շարք,
իսկ մարդը՝ որպես բարդ հաշվիչ մեքենա:
Այնուամենայնիվ, նեոբիհևիորիզմը մի նոր քայլ էր՝ վարքի ուսումնասիրություններում հոգեկան
երևույթներին անդրադառնալու ճանապարհին:

35. Սոցիալական ուսուցման տեսությունը - 34. Բիհևիորիզմ

36. Հոգեվերլուծություն

Այս ուղղությունը կոչվում է Զիգմունդ Ֆրոյդի /1856-1939/ անունով՝ Ֆրոյդիզմ: Ինքը` Ֆրոյդը, այդ
տեսությունն անվանել է պսիխոանալիզ: Հոգեվերլուծությունը ծագեց հոգեբուժության
շրջանակներում՝ որպես նևրոզների բուժման յուրօրինակ մոտեցում: Ֆրոյդը ուսումնասիրում էր
անգիտակցականը, նրա ազդեցությունը մարդու անհատական և հասարակական կյանքի
վրա: Նա առաջ քաշեց անգիտակցական մղումների, հոգեկանի մակարդակների, պաշտպանական
մեխանիզմների, ինչպես նաև հասուն տարիքում դրսևորվող մանկական ցնցումների
հիմնախնդիրները, առաջնակարգ տեղ տալով սեքսուալ էներգիային / լիբիդոյին/:
Ֆրոյդը մշակեց հոգեկանի խորքային երևույթների վերլուծության /հոգեվերլուծական/ մեթոդը:
Ուսանելով Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, Ֆրոյդը միաժամանակ
աշխատում էր ֆիզիոլիգիայում ֆիզիկո-քիմիական ուղղության հիմնադիրներից մեկի՝ Էրնեստ
Բրյուկկեի, ֆիզիոլոգիական ինստիտուտում: Այս ինստիտուտում հետազոտությունները
կատարվում էին խստագույն դետերմինիզմի սկզբունքով՝ օրգանիզմը դիտվում էր որպես
էներգետիկ միավոր, որը գործում է էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքով:
Այս սկզբունքը հետագայում դարձավ հոգեվերլուծության հիմնաքարը:
1881թ. Ֆրոյդը ստանում է բժշկության դոկտորի կոչում, բայց քանի որ Ավստրո-Հունգարիայում
հրեաների համար ակադեմիական կարիերայի ճանապարհը փակ էր, նա սկսեց մասնավոր
պրակտիկայով զբաղվել:
,Պրոյեկտըե /1895թ./ առաջին աշխատությունն էր, որտեղ Ֆրոյդը փորձում էր տեսության
սահմաններում իմաստավորել ներվային բժշկի իր պրակտիկայի ընթացքում կուտակված
փորձառական նյութը:
Իրադրությունը բժշկության մեջ հետևյալն էր. շատ բժիշկներ էին ընդունում, որ մարդու
ապրումները ազդում են նրա առողջության վրա: Բայց կար նաև մոտեցում, որ եթե
միկրոսկոպի տակ բջիջների փոփոխություն չի դիտվում, ուրեմն հիվանդության մասին խոսելու
ոչ մի հիմք չկա /Շարկո/: Սակայն Ֆրոյդի հիվանդների մոտ նյարդային բջիջների ֆիզիկական
փոփոխություններ չկային, ուստի նրանց անհանգստությոունների բացատրությունը պետք էր
փնտրել այլ փոփոխություններում: Իսկ ի՞նչ այլ փոփոխություններ էին դրանք:
Այդ տարիներին Ֆրոյդը ծանոթացավ Բրեյերի /1842-1925/ հետ, որը հիսթերիան բուժում էր
հիպնոսով: Բրեյերն՝ ինքը, հիպնոսի տեսությամբ չէր զբաղվում: Ինչպես հայտնի է, դրանով
զբաղվում էին փարիզյան և նանսյան դպրոցները: Նա ուղղակի օգտագործում էր հիպնոսը`
բուժման նպատակով: Հիպնոսի վիճակում գտնվող հիվանդը հիշում էր այն փաստերը, որոնք, ըստ
բժշկի ենթադրության, առաջացնում էին հիսթերիային բնորոշ այս կամ այն սիմպտոմը`
շարժումների, խոսքի, տեսողության, հիշողության և այլ պրոցեսների խախտումներ, բայց
օրգանական խախտումներ չէին արձանագրվում: Դրանք միայն ֆունկցիոնալ բնույթ ունեին,
բայց անհանգստացնող երևույթի վերբալ վերարտադրությունը հաճախ հիվանդին ազատում էր
այդ սիմպտոմից: Բրեյերը նկատված ֆենոմենը անվանում էր <<կատարսիս>>: Սա հին
հունական տերմին է, որ նշանակում է <<հոգու մաքրում>>:
Կատարսիսի հոգեբանական էությունը կայանում է նրանում, որ արվեստի գործի ազդեցության
տակ մարդը հուզական ցնցում է ապրում, ինչը հանգեցնում է ներքին /հոգեկան/ մաքրման
վիճակի:
Հիսթերիայի բուժման և նրա ուսումնասիրման փաստերից բխում էր, որ.
1. հուզական երանգավորման տպավորությունները, որ գիտակցությունից այս կամ այն
պատճառով դուրս են մղված, շարունակվում են ազդել մարդու վրա և պաթոլոգիկ բնույթ
տալ նրա վարքին:
2. իրենց` հիվանդների համար պաթոլոգիկ վարքի սկզբնաղբյուրը հայտնի չէ, սովորական
պայմաններում նրանց կողմից գիտակցված չէ:
3. բուժական արդյունքի հասնելու համար հարկավոր է նրանց դնել հիպնոտիկ քնի
պայմաններում, և այդ դեպքում հնարավոր է <<կատարսիսիե>>միջոցով հիվանդին
ազատել տրավմա առաջացրած հույզերից: Ինչ-որ մտքեր կամ իմպուլսներ անհատի
համար ընդունելի չեն: Սակայն եթե հնարավոր լինի այդ մտքերը կամ հույզերը մեկ անգամ
ևս բարձրացնել գիտակցության մակարդակին, ապա դրանց հետագա ազդեցությունը կամ
թուլանում է, կամ` վերանում:
Ուշադիր վերլուծության դեպքում կարելի է նկատել, որ ապագա պսիխոանալիզի շատ
դրույթների առաջին առկայծումները Բրեյերի այս հետևություններում, արդեն, տեղ էին գտել:
Բրեյերի և իր սեփական փորձից արված եզրակացությունները ստուգելու համար Ֆրոյդը գնում է
Փարիզ` Շարկոյի մոտ, որը, ինչպես հայտնի էր, հիսթերիայի այլ պատճառներ, քան
օրգանականը, չէր ընդունում: Մի անգամ, անհատական զրույցի ժամանակ, Շարկոն այն միտքը
հայտնեց, որ նևրոտիկի վարքում տարօրինակությունները կարող են սեքսուալ հիմք ունենալ: Այս
մասին տվյալներ էին հավաքել նաև ուրիշ բժիշկներ, սակայն նրանցից ոչ մեկը սեքսուալ գործոնը
վարքի հիմնական շարժիչը չէր համարում, ինչպես շուտով սկսեց պնդել Ֆրոյդը: Չէ՞ որ այս
գործոնի գոյությունը կարելի է բացատրել նաև սեռական գեղձերի գործունեությամբ:
Իր դիտումների արդյունքները դիտարկելիս Ֆրոյդը դեմ-հանդիման կանգ էր առնում այն
փաստի առաջ, որ այնպիսի կարկառուն մտածողներ, ինչպիսիք էին Պֆլյուգերը, Հելմհոյցը,
Դարվինը, Սեչենովը, պնդում էին, որ հոգեկանը ինքնուրույն իմաստ ունեցող երևույթ է, չի
նույնանում ֆիզիոլոգիականի հետ: Սակայն այդ <<ինքնուրույն>> միավորին հասնելիս շատ
երևույթների բացատրությունը դժվարանում էր, քանի որ իր` հոգեկանի շատ
օրինաչափություններ այն ժամանակ անհայտ էին: Գիտության մեջ շրջանառվում
էին <<անգիտակցական մտահանգումներ>> /Հելմհոլց/, անգիտակցական զգայություններ
/Սեչենով/ և այլ հասկացություններ: Պ. Հանեն, որ Շարկոյի մոտ էր սովորել, նահանջում է իր
ուսուցչի նշանաբանից և առաջ է քաշում, <<հոգեկան էներգիայի>> միտքը: Ընդհանրապես,
հոգեկան երևույթների խնդրում անհասկանալի բաներ շատ կային. օրինակ՝ եթե ըմբռնված
պատկերը աչքի ցանցաթաղանթի զուտ արդյունքը չէ, ապա ի՞նչ է. եթե նպատակաուղղված
շարժումը նյարդային կապերից չի բխում, ապա ինչի՞ց է բխում: Հելմհոլցը առաջ էր քաշում
գիտակցության դերի հիմնախնդիրը...
Ահա այսպիսին էր իրադրությունը, երբ Ֆրոյդը որոշեց հեղափոխություն կատարել
հոգեբանության մեջ: Նրա ստեղծած <<պսիխոանալիզը>>, ըստ նրա
մեկնաբանության, <<անգիտակցական հոգեկան գործընթացների մասին գիտություն էր>>:
Ֆրոյդը հավակնում էր բացատրել հոգեկան այն գործընթացները, որոնք գիտակցության կողմից
չէին կառավարվում:
Սկզբնական շրջանում նա աշխատում էր հիպնոսի մեթոդով: Սակայն հետո հասկանալի
դարձավ, որ հիպնոսի վիճակում այցելուն միայն կատարում է բժշկի հրահանգները, այնինչ
անհրաժեշտ է, որ նրա գիտակցությունը ազատ ելք ունենա, բլոկադայի չենթարկվի:
Ենթագիտակցության հետ աշխատելիս հիպնոսը գնահատվեց որպես նույնքան կոշտ միջոց
որքան, ասենք, ծանր մուրճը` ոսկերչի ձեռքին:
Ֆրոյդիզմում անկյունաքարային դարձավ այն միտքը, որ արտամղված մտքերն ու զգացմունքները
ենթագիտակցական ոլորտում գոյատևում են` որպես բարդույթներ:
Արտամղված մտքերի, զգացմունքների ակտիվացման, դրանց վերլուծության միջոցով
գիտակցության մակարդակ բարձրացնելու, քննարկելու և չեզոքացնելու շնորհիվ բարդույթի
չեզոքացման մեթոդը կոչվեց հոգեվերլուծություն:
Հոգեվերլութության հիմնական ելակետերն են.
 մարդկանց վարքը կարգավորում է իռացիոնալ հոգեկան ուժերով: Դրանք չգիտակցված
դրդապատճառները, հակումները, ներքին կոնֆլիկներն են, և ոչ թե հասարակության
զարգացման օրենքները:
 ինտելեկտը ոչ թե իրականության արտացոլման միջոց է, այլ այդ իռացիոնալ ուժերի
քողարկման ապարատը:
 անհատն ու հասարակությունը գտնվում են անընդհատ և թաքնված պատերազմի մեջ:
Ֆրոյդը այդ վերլուծության համար առաջարկում է 2 մեթոդ.
1. Ազատ ասոցիացիաներ
2. Երազների մեկնաբանություն:
Ֆրոյդի կարծիքով՝ ասոցիացիաները դիրքորոշումների, ճնշված մտքերի, զգացմունքների
սիմվոլիկ արտահայտություններն են, որոնց միջոցով արտամղված միտքը, զգացմունքը
աստիճանաբար դուրս է գալիս գիտակցական մակարդակ: Նա սկսեց օգտվել <<ազատ
ասոցիացիաների>> մեթոդից. արագ հարցեր էր տալիս այցելուներին և արագ պատասխաններ
պահանջում, ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն ընդհատելով իր դիտողություններով:
Սակայն այս մեթոդով աշխատելիս այցելուների մոտ հաճախ բացասական արձագանքներ էին
դրսևորվում: Այդ պատճառով՝ հետագայում նա աշխատում էր մի այլ մեթոդիակայով.
այցելուն հանգիստ պառկում էր և խոսում այն ամենի մասին, ինչ, որ միտքն էր գալիս, որքան էլ
այն անհեթեթ լիներ: Ֆրոյդի նպատակն էր հետևել նրա մտքերի ազատ ընթացքին: Նա գտնում էր,
որ եթե մի մտքի վրա այցելուն շատ էր կանգ առնում, ուրեմն այդ դեպքը նրա հոգեկանում հետք
էր թողել: Ենթադրվում էր, որ այդ դեպքը բլոկադայի է ենթարկվում հատուկ մեխանիզմի միջոցով,
որը չի թողնում նրան մուտք գործել գիտակցության ոլորտ, այսինքն` կապերը չեն վերհիշվում ոչ
թե նրանց թուլության պատճառով, այլ այն պատճառով, որ այցելուն չի ուզում հիշել դրանք:
Ինչ մտքի վրա որ այցելուն ընդհատում էր սեանսը և չէր ուզում շարունակել, Ֆրոյդը համարում էր
ամենաորոշիչը՝ տեղի ունեցած հոգեկան տրավմայի համար:
Ֆրոյդի մյուս, անվիճելի ձեռքբերումը հոգեկան գործընթացների գիտակցելիության 3
մակարդակների սահմանազատումն է:
 Անգիտակցական
 Ենթագիտակցական
 գիտակցական:
Նրա կարծիքով՝ ամենակարևոր հոգեկան գործընթացները տեղի են ունենում
իրականությունից անկախ, անգիտակցական /բնազդային/ մակարդակում: Ըստ Ֆրոյդի` մարդու
համար ամենակարևորը իր տեսակի պահպանման` սեքսուալ ռեֆլեքսն է: Դրա
անբավարարության դեպքում կարող են ձևավորվել տարբեր տիպի բարդույթներ, չգիտակցված
կառույցներ, որոնք կառավարում են մարդու գիտակցված վարքը:
Անգիտակցականը հասու չէ մարդկային իմացությանը, կազմում է հոգեկանի զարգացման
էներգետիկ հիմքը և կազմված է բնածին անգիտակցական ձգտումներից, որոնք ջանում են
բավարարում գտնել և լիցքաթափվում են սուբյեկտի գործունեության ընթացքում:
Ֆրոյդը ուսումնասիրեց մարդու չգիտակցված դրդապատճառները` հակումները, կրքերը,
կոնֆլիկտները: Նա գտնում էր, որ մարդու ակտիվությունը 2 աղբյուր ունի.
 սեռական /կամ կյանքի/ բնազդը /էրոս/
 մահվան /թանատոս/:
Սեռական բնազդով պայմանավորվում է ստեղծագործական, կենսական ակտիվությունը, մահվան
բնազդով` ագրեսիվությունը:
Նրա մեկնաբանությամբ` մարդն ու հասարակությունը կոնֆլիկտի մեջ են: Հասարակությունը
ճնշում է մարդու հիմնական բնազդները: Անձնավորության պահպանման նպատակով այդ
բնազդներն անցնում են ենթագիտակցություն:
Մահվան և կյանքի` ագրեսիայի և կենսական բնազդների միջև միշտ հակասություն կա: Կյանքի
բնազդը պայմանավորվում է սպեցիֆիկ էներգիայով` լիբիդոյով:
Անգիտակցական ոլորտը գնալով ուժեղանում է, քանի որ բոլոր չբավարարված
պահանջմունքները, ձգտումները գիտակցությունից արտամղվում են անգիտակցական ոլորտ:
Անգիտակցականը լեցուն է սեքսուալ էներգիայով, բնազդային լիցք է տալիս մարդկային վարքին
/ինչպես շարժումների, այնպես էլ մտքի իմաստով/:
Այս ոլորտը արգելափակված է հասարակությունից` հասարակական արգելքների ուժով:
Գիտակցությունը անգիտակցականի ոլորտում տեղի ունեցող գործընթացների պասսիվ
արտացոլումը չէ, նրանց հետ մշտական անտոգոնիզմի, կոնֆլիկստի մեջ է: Այդ կոնֆլիկտը առաջ է
գալիս սեքսուալ հակումները ճնշելու անհրաժեշտությունից:
Ֆրոյդը գտնում էր, որ լիբիդոն, որպես հզոր մոտիվացիոն սկիզբ, ճեղքում է գիտակցական
ցենզուրան, տարբեր շրջանցող ուղիներ է փնտրում և լիցքաթափվում է արտաքնապես չեզոք,
իսկ իրականում`թաքնված պլան ունեցող ձևերով:
Սեքսուալ հակման ճնշումը արտահայտվում է ակտիվ վիճակով, սխալմամբ ասած խոսքով,
վրիպակներով, որոշ երևույթի մոռացմամբ և այլն: Սա, ըստ Ֆրոյդի, պետք է
բացատրել գիտակցության ցենզուրայի կողմից ճնշված իմպուլսների ֆունկցիոնալ
լարվածությամբ: Վերջին հաշվով, կատակներն ու բառախաղերը նույնպես ոչ այլ ինչ են, եթե ոչ
այն լարվածության ակնթարթային պարպում, որ ստեղծվում է անհատի մոտ`
սոցիալական արգելքների հետևանքով: Այդպիսի պարպումը գոհունակության զգացում է
առաջացնում:
Հոգեվերլուծությունը անգիտակցական գործընթացները բաժանում է 2 մեծ խմբի.
 գիտակցված գործընթացների չգիտակցված մեխանիզմները /դիրքորոշումներ,
ավտոմատացված գործողություններ, հմտություններ/:
 գիտակցված գործողությունների չգիտակցված դրդիչներ` մղումներ, արտամղված
ցանկություններ, ապրումներ: Վերջիններս մեծ ազդեցություն ունեն գիտակցված
գործունեության ընթացքի վրա, ստեղծում են հուզական վիճակներ:
20-ական թթ. Ֆրոյդը ինքնապաշտպանության և սեռական բնազդների կողքին
ավելացնում է քանդելու բնազդը, որը դրվում է ագրեսիվ վարքի հիմքում:
1923թ. լույս է տեսնում Ֆրոյդի <<Ես և այն>> աշխատությունը, որտեղ անգիտակցականի,
ենթագիտակցականի և գիտակցականի հիերարխիկ բաժանման փոխարեն նա առաջ է քաշում
անձի նոր կառույց.
 Id – այն
 Ego - ես
 Super Ego - գեր ես
Id-ը անգիտակցական մղումների խորքային շերտ է, որը անհատի ակտիվության հիմքն է: Մարդու
հոգեկանի խորքային շերտը բնազդներն են, որոնց բավարարումը ամենից շատ է հաճույք
պատճառում: Առաջնային է սեքսուալ բնազդը` ամենապրիմիտիվ բաղադրիչը:
Ego ն- Անձնավորության երկրորդ կառույցն է: Այն ստիպված է ենթարկվել Id-ի պահանջներին,
բայց և այնպես հետևում է ոչ թե հաճույքի, այլ իրականության սկզբունքին: Այն մի կողմից հաշվի է
առնում արտաքին աշխարհի պահանջները, մյուս կողմից` Id-ի:
Ego –ն անձի ռացիոնալ բաղադրամասն է: Ղեկավարվում է իրականության /reality/ սկզբունքով և
մշակում է հասարակական միջավայրի կողմից ներկայացվող պահանջմունքներին
համապատասխան վարքի պլանը: Այսինքն` Ego-ն կարգավորում է Id-ի չմտածված, իմպուլսիվ,
պրիմիտիվ պահանջները` դրանք հարմարեցնելով հասարակական պահանջներին:
Super Ego - /Գեր Ես/: Սա անձնավորության երրորդ կառույցն է, որը բնածին չէ: Super Ego – ի
ձևավորման մեխանիզմը մեծահասակի հետ նույնացումն է /идентификация/: Մեծի
հատկությունները, գծերն ու որակները դառնում են Super Ego–ի բովանդակությունը: Այն
ձևավորվում է անձի զարգացման ընթացքում: Սա բարոյական ստանդարտների /խիղճ,
իդեալական <<Ես>> ի կրողն է: Super Ego – ն Id-ի և Ego-ի միջև կոնֆլիկտների կարգավորման
ֆունկցիա ունի: Սա մարդու քննադատն է: Երբ անձը սխալ վարք է դրսևորում, Super Ego-ն
ստիպում է նրան քննարկել, գտնել իր սխալը: Ավելի շատ արտահայտվում է բարձր ինտելլեկտի
դեպքում:
Այս երեք կառույցները միմյանց հետ անընդհատ, հակամետ պայքարի մեջ են:
Եթե Super Ego – ն լավ չի ձևավորվում կամ խախտվում է, առաջանում է վերահսկողության
բացակայության իրադրություն, և Id-ը` իր չկառավարվող մղումներով կարող է Ego – ին մղել
ասոցիալ վարքի: Եթե Super Ego – ն չափից ավելի է կենտրոնանում Id-ի կառավարման
վրա, անընդհատ սեղմվում են բնազդները և առաջանում է հոգեկան ամբողջության խախտում:
Որքան մեծ է այս պայքարը, այնքան վտանգված է մարդու հոգեկան հավասարակշռությունը, մեծ է
նեյրոտիզմը:
Եթե բնազդները չեն բավարարվում, անձնավորությունն այս պայքարից դուրս է գալիս
պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնց խնդիրն է ապահովել հոմեոստազիսը:

37. Պաշտպանական հիմնական մեխանիզմները

Արտամղում /ռեպրեսիա/ -Գիտակցության ոլորտից սթրեսորների և ֆրուստրատորների թողած


տհաճ տպավորությունները հեռացնելու երևույթն է: Արտամղման միջոցով գիտակցությունից
հեռացվում են տագնապ առաջացնող իրադարձությունները, ինֆորմացիան: Անգիտակցական են
մղվում հասարակայնորեն չընդունված գործողության մղող զգացմունքները, մտքերը,
ձգտումները: Այս դեպքում՝ ճնշված ցանկության էներգիան անցնում է ենթագիտակցություն և
հանդես է գալիս լարվածության, հույզերի, սիմպտոմների ձևով: Սա ոչ արդյունավետ մեխանիզմ է,
որովհետև ճիշտ է, անցանկալի ինֆորմացիան ճնշվում է, երբ բնազդի բավարարումը պատշաճ չէ,
բայց այդ լարվածությունը կարող է փոխակերպվել, հանդես գալ վարքում:
Ռեգրեսիա - ֆրուստրացիայի ազդեցության տակ դեպի զարգացման նախորդ փուլերը
կատարվող վերադարձն է: Վարքը պրիմիտիվ է դառնում: Մեծ մարդը կարող է երեխայի պես լաց
լինել, արդարանալ, կծոտոել եղունգները, …:
Ռացիոնալիզացիա - մարդն իր անհեթեթ արարքների, մտքերի զգացմունքների
համար բացատրություններ է ներկայացնում, որոնք տրամաբանորեն ճիշտ են կամ էթիկական
իմաստով ընդունելի են: Ռացիոնալիզացիայի նպատակը անձի կողմից իր անընդունելի վարքը
կամ անհաջողություները ուրիշների կամ հենց իր համար արդարացնելն է: Որքան մարդը
ինտելեկտուալ է, ստեղծագործական, այնքան լավ ացիոնալիզացնող է:
Մորալիզացիա -Հոգեվերլուծության մեջ մորալիզացիայի պաշտպանական մեխանիզմը
համարվում է ռացիոնալիզացիայի ,մոտ ազգականըե: Այս դեպքում մարդը բարոյական նորմերին
համապատասխանելու, բարոյական պարտականությունների ոլորտում լինելու ուղիներ է
փնտրում: Հոգեվերլուծողներն այն համարում են բարոյական մազոխիզմ: Դա բնավորության
ձևավորման շատ կարևոր մեխանիզմ է:
Ատրիբուցիա - ուրիշի վարքը բացատրելու նպատակով նրան ճիշտ կամ
սխալ հատկություններ և դրդապատճառներ վերագրելն է:
Պրոյեկցիա - սեփական բացասական հատկությունները, սխալներն ու թերությունները, որ
ինքը չի ուզում ունենալ, չի ուզում գիտակցել, ուրիշի վրա տեղափոխելու, երևույթն է:
Մեկուսացում /իզոլյացիա/ -վախի կամ այլ հիվանդագին հոգեվիճակների դեպքում
զգացմունքի, հույզի մեկուսացումն է՝ դրանց գիտակցումից: Հոգեվերլուծողները մեկուսացումը
համարում են ամենապարզունակը՝ ,ինտելեկտուալ պաշտպանություններիե մեջ:
Արժեզրկում – Կարող են արժեզրկվել նպատակները, վրիպումները, ցանկությունները և այլն:
Դա նախկին նպատակի արժեզրկումն է և նոր, ավելի մատչելի նպատակի
ընտրությունը:Սեփական վրիպումների, անհաջողությունների արժեզրկումը ստեղծում է այնպիսի
պատկերացում, որ անհաջողությունը ,ոչինչ էե այն բանի համեմատությամբ, որ կարող էր լինել, և
թեթևացնում է ապրումները:
Իդեալականացում – Իդեալականացումը կապված է անձնային իդեալի ձևավորման հետ:
Պաշտպանական այս մեխանիզմը, ըստ Կ. Հորնիի, անձիկայունության համար կատարում է մի
շարք գործառույթներ՝ ստեղծում էպայմաններ՝ գերակայության և հոգեկան զարգացման համար,
խանգարում է ներհոգեկան կոնֆլիկտների ձևավորմանը, քանի որ մարդը չի ընդունում որևէ բան,
որ իր ստեղծած իդեալի սահմաններից դուրս է: Մյուս կողմից՝ իդեալականացումը կարող է
հանգեցնել սեփական ինքնագնահատականի բարձրացման և այդ չափանիշներով էլ այլ անձանց
գնահատման, մեծության մոլուցքի, նարցիսականության:

38. Անձի հոգեսեքսուալ զարգացման փուլերը

Ֆրոյդը առաջ քաշեց նաև անձի հոգեսեքսուալ զարգացման փուլային տեսությունը, որն
ընդգրկում է կենսաբանական ֆունկցիաների զարգացման 5 փուլ.
1․ Օրալ /oral stage/ – մինչև 1 տարեկան: Սեռական էներգիան` լիբիդոն ծախսելու համար ուրիշ
օբյեկտի /մոր կուրծքը, ծծիչը, իր մատը.../ կարիք ունի: Հաճույքի բնազդը բավարարվում է բերանի
խոռոչի գրգռման միջոցով:
Եթե չբավարարվի, կմնա մեծից կախյալ լինելու հակումը` նույնիսկ հասուն տարիքում:
2. Անալ – մինչև 3 տ. / anal stage/- Ձեռք է բերվում վերահսկողություն աղիների վրա:
Կարողանում է արտաթորանքը պահել, սովորում է օգտվել գիշերանոթից, հաճույք է ստանում
կարգուկանոնի պահպանումից:
3. Ֆալիկ / phallic stage/ - երբ գիտակցում է սեռային /սեքսուալ/ տարբերությունները, ճանաչում է
իր մարմինը , սեռական օրգանները, հետաքրքրվում դրանով:
Աղջիկների մոտ առաջ է գալիս ոչ լիարժեքության /առնանդամ չունենալու/ բարդույթը:
Սա, ըստ Ֆրոյդի, կարող է հանգեցնել ագրեսիայի, եթե այս փուլում ֆիքսվեն: Երեխան իր սեռի
ծնողից վախենում է, խանդում է հակառակ սեռի ծնողին: Տղաների մոտ առաջանում է ,Էդիպիե`
մորը սիրահարվելու, աղջիկների մոտ` ,Էլեկտրայիե / հորը սիրահարվելու/ բարդույթըները:
Էդիպի կոմպլեքսի հիմքում ընկած է Սոֆոկլեսի <<Էդիպ արքան>> դրաման: Մոր նկատմամբ
փոքրիկ տղայի սեռական հակումը և հոր մահը ցանկանալը 4 տարեկանում դառնում է
<<արյունապղծիչ հակումների համար խիստ պատիժ ստանալու վտանգի առջև ծագած
սարսափ>>:
Այս լարվածությունը աստիճանաբար թուլանում է 6 տարեկանում:
4․ Վեց տարեկանից սկսվում է բնազդի զարգացման լատենտ փուլը / latency period/ և ձգվում
մինչև սեռական հասունացման շրջանը: Այս շրջանում լիբիդոյի էներգիան քնած է:
Ուշադրությունը կենտրոնացած է իր սեռի հասակակիցների հետ շփվելու ունակությունների և
հետաքրքրությունների զարգացմանը:
5. Գենիտալ /genital stage/ - դեռահասությունից մինչև մահ: Ձևավորվում են հասուն երկսեռ
/հետերոսեքսուալ/ հարաբերություններ: Ֆրոյդը նշում է, որ ծնողների սխալ վարքը`
գերիշխանությունը կամ անտարբերությունը, կարող է պատճառ դառնալ վարքի հոգեկան և
սոցիալական շեղումների համար, որ ավելի ուշ հանդես կգա:
Նա սեռական էներգիան դիտում է որպես ոչ միայն անհատի այլև` հասարակության զարգացման
հիմք: Օրինակ ցեղի առաջնորդի նկատմամբ տղամարդիկ ունենում են Էդիպի կոմպլեքս` նրա
տեղը գրավելու ձգտում: Սպանում են առաջնորդին, ցեղում թշնամություն է առաջանում,
արյուն, երկպառակություն, ցեղը թուլանում է: Այս նեգատիվ փորձը կարգավորում է մարդկանց
հետագա վարքը:
Սրանից ելնելով, Ֆրոյդը եզրակացնում է, որ.
 մարդկանց վարքը կարգավորվում է հոգեկան ներուժով /և ոչ թե հասարակության
զարգացման օրենքներով/:
 ինտելեկտը այդ իռացիոնալ ուժերի քողարկման ապարատն է /ոչ թե իրականության
արտացոլման միջոց/
 անհատն ու միջավայրը գտնվում են անընդհատ և թաքնված պատերազմի մեջ:
Ֆրոյդի կարծիքով քաղաքակրթության սկզբնաղբյորներն են.
 Էրոսը /կյանքի բնազդը/, որը սնվում է լիբիդոյի էներգիայով և միավորում է մարդկանց,
ժողովուրդներին, ռասաներին և ողջ մարդկությանը, որով պայմանավորվում է մարդու ողջ
ակտիվությունը:
 Թանատոսը /մահվան բնազդը/, որն արտահայտվում է ագրեսիվությամբ, բոլորի դեմ
թշնամանքով, ինչը խանգարում է քաղաքակրթության ծրագրերի մշակմանն ու
իրագործմանը:
Նրա կարծիքով անգիտակցական բնազդներն են.
 Պաշտպանական
 Սեռական
 կործանիչ
Այս բնազդներն են հոգեկանի զարգացման առաջատար ուժերը:
Ֆրոյդի հետ աշխատում էին Կ. Յունգը, Ա. Ադլերը, բայց հետո նրանց հայացքները բախվեցին,
քանի որ նրանք չէին ընդունում պան-սեքսուալիզմը, իսկ Ֆրոյդը թույլ չէր տալիս ո’չ մի տատանում
իր հայեցակետից:
Ֆրոյդիզմը վերանայվեց և, հատկապես` քննադատվեց ,պան-սեքսուալիզմիե մոտեցումը:

39. ՈՒշադրության ընդհանուր բնութագիրը

Ուշադրությունը մեր գիտակցության ուղղվածությունն ու կենտրոնացումն է մեզ համար կարևոր


որոշակի օբյեկտի, գործընթացի կամ վիճակի վրա: Այն անձի զգայական, ինտելեկտուալ և
շարժողական բարձր ակտիվության դրսևորումներից մեկն է: Ուշադրությամբ է պայմանավորված
զգայական օրգաններից հաղորդվող ինֆորմացիայի գիտակցված կամ մասնակիորեն գիտակցված
ընտրությունը:
Հոգեբանության մեջ երկար ժամանակ ընդունված է եղել ուշադրությունը դիտել որպես
գործընթաց: Սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր հոգեկան գործընթաց ենթադրում է իրեն
բնորոշ, յուրահատուկ բովանդակության արդյունք, ինչը բացակայում է ուշադրության դեպքում:
Դա հոգեկան երևույթ է, որի առկայությամբ կամ բացակայությամբ է պայմանավորված
ցանկացած հոգեկան գործընթացի կայացումը: Այդ պատճառով էլ ուշադրությունը պետք է դիտել
որպես հոգեֆիզիոլոգիական գործընթաց, վիճակ, որը բնորոշում է իմացական գործընթացների
դինամիկական /շարժունության/ առանձնահատկությունները: Այն միշտ ուշադրություն է մի
որոշակի բանի նկատմամբ:
Ուշադրության առկայությամբ.
 ավելի կատարյալ են ընթանում զգայությունները, ըմբռնումները, հիշողությունը,
մտածողությունն ու երևակայությունը /իմացական գործընթացները/,
 ավելի բովանդակալից են դառնում զգացմունքները,
 ավելի կարգապահ է կամքը՝ խոչընդոտներ հաղթահարելիս:
Վունդտը ուշադրությունը բնորոշում է որպես սպոնտան ակտիվություն:
Ջ.Խոխբերգը /1970/ այն համարում է ինֆորմացիոն ողջ համակարգի կռահման և բացահայտման
որոշակի մոդելներով աշխատող համակարգ:
Դ.Կահնեմանի կարծիքով /1983/ ուշադրությունը մտավոր լարում է /intension/, որն ունի որոշակի
«ռեսուրսներ», և այդ ռեսուրսների ակտիվացման պայմաններում /նայած թե որքան կտրամադրվի
տվյալ գործընթացին, շատ թե քիչ/, էլ իրականանում են հոգեկան գործընթացները: Դրանք,
փաստորեն, էներգետիկ ռեսուրսներ են:
Պ.Յու. Գալպերինի կարծիքով` ուշադրությունը.
1. Ուշադրությունը կողմնորոշիչ – հետազոտական գործունեության բաղադրամաս է:
2. Հոգեկան բովանդակությունների հսկողության գործառույթ ունի:
3. Սեփական արդյունքը չունի:
4. Նպաստում է հոգեկան գործընթացների արդյունքի լավացմանը:
5. Կամածին ուշադրությունը նախապես ծրագրված գործունեության պլանաչափ
իրականացմանը վերահսկման գործառույթ ունի:
6. Գործողության և նրա արդյունքների համեմատման, վերահսկման գործառույթ ունի:
7. Ուշադրության գործողություններն առաջացել են մտածողական գործողությունների
զարգացման հետևանքով:
Մեր հետազոտությունների արդյունքում /Փիլոսյան,1997-2001/ պարզվել է, որ
ուշադրությունը գիտակցության և ենթագիտակցության միջև գործող մի ֆունկցիոնալ համակարգ
է, որը պայմանավորում է նրանցից յուրքանչյուրի ակտիվությունը և կապում է միմյանց:
Ուշադրության համար անհրաժեշտ պայման է արթնությունը, որն ունի հետևյալ ակտիվ կամ
լարված արթնության վիճակները.
 Քնկոտ
 ընդհանուր, անորոշ /դիֆուզ/
 ակտիվ կամ լարված /երբ կարող է լինել կենտրոնացում/:
 ակտիվ հուզական /անհանգստություն, վախի վիճակ է/
 գրգռված

40. ՈՒշադրության հիմնական ֆունկցիաները

Ուշադրության գործառույթներն են
1. տեղեկույթի ընտրությունը, այսինքն՝ մեր պահանջմունքներին, գործունեությանը
համապատասխանող ռելևանտ /կարևոր/ ազդակների ընտրությունը և ոչ կարոևր, կողմնակի /ոչ
ռելևանտ/, հիմնականի հետ մրցող ազդակների անտեսումը:
2. Պահպանումը – մինչև վարքի, իմացական գործունեության նպատակին հասնելը
գիտակցության մեջ որոշակի բովանդակության պատկերների պահպանումը:
3. Գործունեության կարգավորումն ու վերահսկումը:

41. ՈՒշադրության ֆիզիոլոգիական հիմքերը

Արտաքին և ներքին գրգռիչների ներգործության պայմաններում գործում են ուշադրության


ֆիզիոլոգիական մեխանիզմները.
Նյարդային ակտիվություն - ակտիվ վիճակի ստեղծման և պահպանման գործում կարևոր
դեր է խաղում ռետիկուլյար ֆորմացիան /ցանցանման կառույց/, որը գտնվում է երկարավուն
ուղեղի և հիպոթալամուսի միջև: Այս մասին են վկայում գիտափորձերը: Եթե ռետիկուլյար
ֆորմացիան վնասված է, մարդը /կամ կենդանին/ գտնվում են անընդհատ քնի վիճակում.
արթնություն չի լինում: Գրգռիչների որոշակի ուժի պայմաններում այդ ակտիվությունը
տարածվում է կեղևի տարբեր տեղամասերում: Ուշադրության կենտրոնացմանը /կողմնորոշման
ռեֆլեքսին/ մասնակցում է նաև թալամուսը: Եթե թալամուսը վնասված է, կայունացման,
կենտրոնացման ունակությունը թուլանում է:
Գլխուղեղի կեղևում, հատկապես՝ ճակատային բլթերում կան մասնագիտացված
նեյրոններ՝ նորույթների դետեկտորներ, որոնք որոշում են, թե արդյո՞ք հաղորդված գրգռիչը նոր
բան է, կամ գոնե որոշ չափով տարբերվու՞մ է նախկինում ըմբռնված գրգռիչներից:
Նեյրոնների մեկ այլ խումբ դիրքորոշման կամ սպասման գործառույթ ունեն: Դրանք
սկսում են գործել այն դեպքում, եթե գրգռիչը չի համապատասխանում մարդու տվյալ պահի
կենսական պահանջներին, հույզերին և ապրումներին:
Ցանցանման կառույցի և թալամուսի կազմում հայտնաբերվել են նեյրոններ, որոնք
ընտելացման /ադապտիվ/ ֆունկցիա ունեն, երբ գրգռիչները տևական ազդեցություն են գործում,
ակտիվության մակարդակը թուլանում է:
Ուշադրության ակտիվության մակարդակը պայմանավորվում է.
 գրգռիչի ուժով,
 գրգռիչի ճանաչման գործոնով,
 անձի համար ունեցած նշանակությամբ:
Ուշադրության ֆունկցիոնալ համակարգն աշխատում է նյարդային համակարգի
ընդհանուր,հիմնական օրինաչափություններով.
 Իրրադիացիա /գրգռի տարածում/
 կոնցենտրացիա /հավաքագրում/
 ինդուկցիա /գրգռված օջախը արգելակում է մոտակա բջջային համակարգերը, իրեն ձգում
նրանց ուժը/:
Միայն այն դեպքում, երբ ուղեղում օպտիմալ գրգռվածության օջախ կա , այսինքն՝ 2 գրգռված
/քիչ և շատ/ օջախների միջև պայքար է տեղի ունեցել և լարումը հավասարվել է, կարող է լինել
պարզ գիտակցություն:
Ուշադրությունը հենվում է տվյալ պահին ազդող գրգռիչն ընդունելու համար ուղեղի
նախապատրաստված լինելու վրա:

42. ՈՒշադրության տեսակները, դրանց բնութագիրը

Ներքին՝ անվանում ենք նաև բանական: Սա ներհայեցում է սեփական ապրումների, մտքերի,


ընդհանրապես՝ սեփական հոգեկան աշխարհի վրա կենտրոնացումը:
Արտաքին՝ /զգայական, սենսորային/ ակտիվության ուղղորդումն է արտաքին աշխարհի
առարկաների, երևույթների վրա:
Ոչ կամային ուշադրության պատճառը արտաքին է, նպատակ և կամային ջանքեր
չկան: Ծագում է ուժեղ, նոր, անսպասելի կամ կոնտրաստ /հակառակ տիպի/ կամ էլ հուզական
վերաբերմունքի իմաստով նշանակալի գրգռիչի ազդեցության տակ: Այդ պատճառով էլ կամային
ուշադրությունը անվանում են նաև պասիվ կամ հուզական ուշադրություն: Ոչ Կամածին
ուշադրությունը գիտակցության բևեռումն է օբյեկտի վրա՝ վերջինիս ինչ-որ
առանձնահատկություններից ելնելով:
Դրանք են.
-ուժը,
-նորույթը
-կոնտրաստը
հուզական տոնը/գույնի խտությունը, հաճելի կամ տհաճ հոտը…/
-ինտելեկտուալ, բարոյական և գեղագիտական ուղղվածությունը/զարմանք, հիացմունք…/
-հետաքրքրություն
Կամածին ուշադրությունը օբյեկտի վրա կենտրոնանալու գիտակցական կարգավորումն է:
Կամածին ուշադրությունը հայտնի է նաև «ակտիվ» անվանումով, որովհետև այս դեպքում
պատճառը ներքին է, նախապես նշված է նպատակը և իրականանում է կամային ջանքերով:
Որքան մարդը քիչ է հրապուրված աշխատանքով, այնքան այս տիպի ուշադրության կարիքը շատ
է զգացվում: Կամածին ուշադրությունը ծագել է աշխատանքային գործունեության մեջ:
Ուշադրության այս տեսակը գործունեության կանխամտածված կամ նպատակահարմար ընթացք,
անձնավորության ինքնակառավարման, ադապտացիայի միջոց է:
Կամային ուշադրության լարվածությունը կարել;ի է թուլացնել գործունեության մեջ պրակտիկ
բաղադրամասեր ավելացնելով, հուզական վիճակը կարգավորելով:
Կամածին ուշադրությունը սկսում է հոգնեցնել 20 րոպե հետո:
Հետկամածին ուշադրություն - Հետկամածին ուշադրությունն առաջինը նկարագրել է Ն.
Ֆ.Դոբրինինը: Հետկամածին ուշադրությունը կամածինի բարձրագույն տեսակն է: Հանդես է
գալիս, երբ նյութը շատ հետաքրքիր է կամ երբ գործունեության հմտությունը շատ ամուր է: Այս
դեպքում մարդ նախ կամածին ուշադրություն է դրսևորում, հետո եթե իր համար դա հաստատելը
/աշխատելը, կարդալը…/ հեշտ է, այլևս ջանք չի գործադրում, բայց ուշադրությունը կայուն է:
Ավելին, մեզ համար դժվար է կտրվել այդ գործից և անցնել այլ բանի: Այսինքն՝ ուշադրության այս
տեսակն իր մեջ ներառում է ինչպես կամածինի հատկությունները /կենտրոնացվածություն,
բաշխում, ընտրողականություն…/, այնպես էլ ոչ կամածին բնույթ:
Հետկամածին ուշադրությունը միջնորդավորված է մարդու հետաքրքրություններով, անձնային
հատկություններով:
Հետկամածին ուշադրության առկայության դեպքում գործունեությունը հաճույք է պատճառում,
ազատում է տհաճ ապրումներից, լարվածությունից: Այդ պատճառով էլ այն կարող է տևական
լինել: Մարդու ազատ ընտրությամբ կատարվող աշխատանքը կատարվում է հետկամածին
ուշադրության պայմաններում:
Ուշադրության զարգացումը․ Կամածին ուշադրության առաջին, սաղմնային դրսևորումներն ի
հայտ են գալիս մոտավորապես 1 տարեկանում:
Մեկ տարեկանը երեխայի կյանքում շրջադարձային փուլ է: Հանդես է գալիս խոսքը, սկսում է
զարգանալ գիտակցությունը, իսկ գիտակցությունը և կամածին ուշադրությունը ներքին կապի մեջ
են: Այսինքն՝ երեխան սկսում է կենտրոնացնել իր ուշադրությունը և, թեև ոչ շատ արդյունավետ,
բայց նաև «կառավարել» իր վարքը: Քանի որ գերակայում է ոչ կամածին ուշադրությունը,
երեխայի մոտ առկա են ոչ կամածին ընկալումն ու մտապահումը:
Կամածին ուշադրության զարգացմանը նպաստում է խաղը, որի ընթացքում նա պետք է
կենտրոնանա իր դերի վրա, հետևի իր և ուրիշների գործունեության ընթացքին և արդյունքներին:
Այնուամենայնիվ, երեխան հեշտությամբ շեղվում է խաղից և կարող է ուշադրությունը փոխանցվել
մեկ այլ, ավելի հետաքրքիր երևույթի վրա:
Կամածին ուշադրությունը՝ որպես ուշադրության գործուն տեսակ, դրսևորվում է
նախապատրաստական տարիքի վերջում և կրտսեր դպրոցական տարիքից սկսած:

43. ՈՒշադրության հիմնական որակները

Ուշադրության ծավալը - առարկաների, գործողությունների, ներհոգեկան գործընթացների այն


քանակը, որ անձը տվյալ պահին կարող է պահել իր ուշադրության կենտրոնում: Այն կախված է
մարդու հետաքրքրություններից, մտավոր զարգացման մակարդակից: Ծավալը չափվում է
միաժամանակ ըմբռնվող միատեսակ օբյեկտների թվով: Ուշադրության ծավալը կախված է
ընկալվող առարկաների միջև իմաստային կապերից: Որքան մեծ է ուշադրության ծավալը,
այնքան հեշտանում է գիտելիքների ձեռքբերումը: Ուշադրության ծավալը կարելի է մեծացնել
միաժամանակ շատ առարկաներ /կամ նկարները/ ցուցադրելուց հետո նշելով, թե ինչ տեսավ
առարկաները բոլոր մանրամասներով: Կամ՝ արագ որևէ ցուցափեղկի մոտով անցնել, հետո ասել
/կամ գրել/ թե ինչ տեսավ, համեմատել ցուցափեղկի տեսածի հետ:
Կենտրոնացումը որևէ առարկայի կամ գործունեության նկատմամբ գիտակցության
կենտրոնացման աստիճանը: Որքան քիչ են ուշադրության կենտրոնում պահելու օբյեկտները,
այնքան լավ կարող է կենտրոնանալ ուշադրությունը: Կենտրոնացումը տվյալ պահին ոչ կարևոր
գրգռիչներից վերանալու, անհրաժեշտի վրա կենտրոնանալու գործընթացն է: Այն մտավոր,
հատկապես՝ ստեղծագործական աշխատանքի, արդյունավետության կարևոր պայմանն
է: Ուշադրության կենտրոնացման դեպքում հնարավոր է դառնում ճանաչման օբյեկտների և
երևույթների խորը ուսումնասիրությոսւնը, պարզություն է մտցնում այս կամ այն երևույթի
պատկերացումների կառույցի, ձևի, բովանդակության, նշանակության մեջ: Երևույթի նկատմամբ
ուշադրության չափազանց կենտրոնացման դեպքում վտանգվում է առօրյա այլ երևույթների
նկատմամբ կենտրոնացումը: /Մարդը կարող է քայլել 1 ոտքը մայթին, մեկը՝ գետնին, Նյուտոնը
դռան վրա գրում էր, թե տանը մարդ չկա, գնում էր, գալիս, կարդում, հեռանում՝ թե տանը մարդ
չկա…/Ուշադրությունը կարելի է զարգացնել խաղերում ուշադրության անհրաժեշտությունը
մեծացնելով արագ գտնել տվյալ հնչյունով սկսվող բառը, ծափ տալ, երբ կասվի այսինչ անունը,
ուրիշ դեպքում ծափ չտալ: Մտքում հաշվելիս բարձրաձայն ասել 8, 18, 28… և այլն:
Բաշխումը – պարզ գիտակցական դաշտում միաժամանակ 2 կամ ավելի տարատեսակ
երևույթների ընդգրկման հնարավորությունն է: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ
երևույթները տարատեսակ են /մեքենա վարել, երաժշտություն լսել…/ սակայն պարտադիր է, որ
դրանցից որևէ մեկը պարզ կամ ոչ կարևոր լինի: Կարդալ և շախմատ խաղալ՝ չի լինի, 2 խնդիր
միաժամանակ լուծել՝ նույնպես: Ուշադրության բաշխումը հատկապես կարևոր է մանկավարժի
աշխատանքում, երբ, օրինակ, նյութի հաղորդման ժամանակ անհրաժեշտ է հետևել ներքին
իմաստական գործընթացին, և, միաժամանակ, կառավարել դասարանում /կամ լսարանում/
հաղորդակցման մակարդակին: Ուշադրության բաշխման ֆիզիոլոգիական հիմքը հետևյալն է.
Գլխուղեղի կեղևում օպտիմալ գրգռվածության /երբ բոլոր հատվածները հավասարապես
են գրգռված/ առկայության դեպքում նրա որոշ հատվածներում առաջանում է միայն մասնակի
արգելակում, այսինքն՝ պահպանվում է մասնակի գրգռումը, ինչի հետևանքով այդ կենտրոններն ի
վիճակի են միաժամանակ, ինքնուրույն, բայց մասնակի` կառավարել 2 գրգռիչ: Սա, հիմնականում,
իրականանում է, երբ գործող ազդակներից մեկը կամ երկուսն էլ հմտություններ են:
Փոխանցելիություն - Տարբերակում են գիտակցված /կանխամտածված/
և չկանխամտածված փոխանցումներ: Կանխամտածվածի դեպքում անհրաժեշտ են կամային
ջանքեր: Փոխանցելիությունը դժվար է իրականանում, եթե 2 օբյեկտը ավելի քիչ է հետաքրքիր: Չէ
որ այդ դեպքում ուղեղում առաջացած նախկին գրգռված օջախը պետք է արգելակվի, իսկ նոր
օջախի ստեղծումը պետք է կապվի ուժեղ գրգռիչի հետ: Այս դեպքում անհրաժեշտ է՝ նյութի
կարևորությունից, պատասխանատվության զգացումից, ելնելով, կամային ջանքեր գործադրել՝
նոր օջախի ստեղծման համար:
Ոչ կամածին փոխանցումը կատարվում է առանց կամային ջանքերի, կամ 2, ավելի
հետաքրքիր, ավելի ուժեղ, գրգռիչի հայտնվելու դեպքում:
Ուշադրության փոխանցելիությունը կարելի է զարգացնել.
Բուրդոնի տեստում – q տառը ընդգծել, d-ն՝ ջնջել, s-ն առնել շրջանի մեջ: Մեծերը կարող են
աշխատել մինչև 30 րոպե, կրտսեր դպրոցականները – 15:
Կայունություն - Գործունեության տևական ընթացքի դեպքում կոնկրետ առարկայի կամ
նրա առանձին մասի վրա ուշադրության կայուն պահպանումն է: Դա գործունեության նկատմամբ
ուշադրության ընդհանուր ուղղվածությունն է: Ուշադրության կայունությունը անմիջական կապի
մեջ է անձնավորության հետաքրքրության գործունեության բազմաբովանդակության հետ:
Միատեսակ գործունեության ընթացքում ուշադրության կայունությունը իջնում է: Ուշադրության
կայունության վրա լավ է անդրադառնում նաև գործունեության օբյեկտի հետ պրակտիկ շփումը,
քանի որ գործողության նպատակը ավելի է մեծացնում օբյեկտի վրա ուշադրության
կենտրոնացման անհրաժեշտությունը: Ուշադրությունը կայուն դրսևորում կարող է ունենալ 1,5-
2,5 վարյրկյան: Ուշադրության կայունությունը սերտ կապի մեջ է հուզական, ֆիզիկական
վիճակների, հատկապես հոգնածության հետ: Այն ավելի կայուն է առավոտյան, քան երեկոյան:
Ուշադրության կենտրոնացման զարգացման դեպքում մեծանում է նաև կայունությունը:
Կայունության հակառակ հատկանիշը ուշադրության ցրվածությունն է:
Ուշադրության շեղումներն արտահայտվում են նրա տատանումների ձևով: Դա
արտահայտվում է գործունեության կամ օբյեկտի նկատմամբ ուշադրության պարբերական
անկումներով: Դա ուղեղում գրգռման և արգելակման անընդհատ փոփոխությունների արդյունք
է:
Միատարր աշխատանքի դեպքում 15-20րոպե հետո ուշադրությունը ցրվում է:
Ցրվածությունը կարող է լինել նաև գերհոգնածության, հոգեկան բարձր լարվածության,
կողմնակի ուժեղ կամ անցանկալի գրգռիչների առկայության հետևանք:
Ուշադրության ցրվածության դեմ կարելի է պայքարել հետաքրքրությունների ընդլայնման,
պատասխանատվության զգացման բարձրացման և աշխատանքային ռեժիմ, ստերեոտիպ
դարձնելու միջոցով:

44. Զգայությունների ընդհանուր բնութագիրը

Օրգանիզմի հարմարումը շրջապատող աշխարհին կարող է իրականացվել միայն միջավայրի և


օրգանիզմի միջև կապի առկայության պայմաններում։ Այս գործառույթն իրականացնում է
զգայությունը, որի շնորհիվ մարդն անմիջակա նորեն կապի մեջ է մտնում շրջապատող աշխարհի
հետ, և որն ընկած է հոգեկան մյուս գործընթացների հիմքում:

Զգայությունը տվյալ պահին զգայարանների վրա ազդող առարկաների և երևույթների առանձին


հատկանիշների արտացոլումն է: Զգայությունները հոգեկան գործընթացների սկիզբն են: Նրանց
միջոցով մենք տեղեկույթ ենք ստանում արտաքին միջավայրից և մեր օրգանիզմից։ Ստացված
տեղեկույթը, զգայարաններում փոխակերպվելով, վերածվում է նյարդային գրգիռների
(իմպուլսների) և հաղորդվում է ուղեղին: Այստեղ այն մշակվում և օգտագործվում է օրգանիզմի
ակտիվացման, կառավարման և գործունեության ճիշտ կազմակերպման նպատակով:
Զգայությունների առանձնահատկությունների իմացությունը կարևոր նշանակություն է ստանում
հատկապես գործունեության այն բնագավառներում, որտեղ աշխատանքի արդյունավետությունը
պայմանավորվում է լույսի, ձայնի, հոտի, համի, զգայաշարժողական ապարատի, մաշկային և այլ
զգայությունների զարգացման մակարդակով:

Արտաքին աշխարհի հետ մարդու կապն իրականանում է ֆիլոգենեզում աստիճանաբար


զարգացած և որոշակի գրգռիչների նկատմամբ մասնագիտացած զգայարանների շնորհիվ:

Զգայարաններից յուրաքանչյուրը (աչք, ականց քիթ, մասնագիտացել է որոշակի տեսակի


էներգիայի ընդունման, մշակման և վերարտադրման բնագավառում աչքը՝ 0,008-0,004 մմ
երկարության և 4.10-8.10 հերց հաճախականության էլեկտրմագնիսական ալիքների, ականջը՝
ձայնային այն տատանումների, որ ընկած են 16-20000 հերց հաճախականության սահմաններում:

Ձայնային ալիքների մեկ այլ բնորոշիչ է տատանումների սահմանները (օբերտոն), որով որոշվում է
ձայներանգը (տեմբրը):

Մասնագիտացած են ոչ միայն զգայարանները, այլև ուղեղի համապատասխան կենտրոնները:

Ի. Պ. Պավլովը երկարամյա գիտափորձերի արդյունքում բացահայտեց զգայությունների


մեխանիզմը՝ անատոմոֆիզիոլոգիական այն ապարատը, որը մասնագիտացված է արտաքին և
ներքին միջավայրից որոշակի գրգռիչների ընդունման և մշակման համար: Այդ ապարատը նա
անվանեց անալիզատոր (վերլուծիչ):
Ի. Պ. Պավլովի բնորոշմամբ՝ անալիզատորը զգայական արտացոլումն ապահովող վերլուծիչ սարք
է, համակարգ, որը կազմված է ծայրամասային ընդունող զգայարանից (ընկալիչ) կենտրոնաձիգ՝
դեպի ուղեղը տանող (աֆերենտային) նյարդից և կենտրոնական սենսորային (ուղեղային)
պրոյեկցիոն դաշտից: Ռեֆլեկտորային օղակը փակվում է կենտրոնախույս՝ ուղեղից դեպի
զգայարան տանող (էֆերենտային) նյարդով: Յուրաքանչյուր վերլուծիչ գործում է հետևյալ կերպ

 ընկալիչը գրգռիչի էներգիան վերածում է նյարդային իմպուլսի,


 նյարդային հաղորդող ուղիները այդ նյարդային իմպուլսները տեղափո- խում են գլխուղեղ,
 գլխուղեղի համապատասխան կենտրոնում տեղի է ունենում նյարդային իմպուլսների
մշակումը:

Այսինքն` տեղի են ունենում նախ ֆիզիկական (ներազդում), ապա ֆիզիոլոգիական (գրգիռի


հաղորդում), հետո հոգեբանական (զգալ) գործընթացները: Զգայության առաջացման համար
անհրաժեշտ է, որ գործի ողջ վերլուծիչը՝ որպես մեկ ամբողջություն:

45. Զգայությունների դասակարգումը

Յուրաքանչյուր զգայարան նախատեսված է միայն որոշակի տեսակի տեղե կույթի ընկալման


համար: Ըստ զգայություն առաջացնող գրգռիչների ինքնատիպության, արտացոլման բնույթի և
զգայարանի տեղակայման՝ զգայությունները լինում են տեսողական, լսողական, շոշափելիքի,
համի, հոտի, տատանման, հավասարակշռության, ցավի և այլն:

Ըստ տեղակայման՝ զգայությունները դասակարգվում են հետևյալ կերպ.

1. Էքստերոցեպտիվ զգայություններն առաջանում են արտաքին գրգռիչների ազդեցության


դեպքում: Դրանց զգայարանները տեղավորված են մարմնի մակերևույթի վրա (աչք, ականջ,
քիթ, բերան, մաշկ):

Էքստերոցեպտիվ զգայությունները լինում են կոնտակտային և դիստանտային:


Կոնտակտային են համարվում այն զգայությունները, որոնք առաջա նում են գրգռիչի և
զգայարանի անմիջական շփման արդյունքում: Դրանք են համի, մաշկային, ցավի, ջերմության,
հպման զգայությունները: Դիստանտային զգայությունների զգայարանները հակազդում են
տարածության վրա գտնվող գրգռիչներին: Դիստանտային են տեսողությունը, լսողությունը:
Հոտառական զգայությունը և կոնտակտային է, և դիստանտային:

2. Ինտերոցեպտիվ զգայությունների ընկալիչները տեղակայված են մարմնի ներքին


օրգաններում, հյուսվածքներում՝ ստամոքսի, աղիների, արյունատար անոթների պատերին և
սրտամկանում: Այս օրգանների աշխատանքի և վիճակի մասին տեղեկատվությունը՝
ծայրամասային նյարդային համակարգով հասնում է ողնուղեղ, գլխուղեղի ենթակեղև և
լիմբային համակարգ: Ներքին օրգաններից եկող ազդակները հազիվ նկատելի են: Նրանք չեն
հասնում կեղև, այդ պատճառով էլ ինտերոռեցեպտորների գործունեության արդյունքները
չեն գիտակցվում. ընկալվում են որպես անորոշ ներքին վիճակ (քաղց, ծարավ, հագեցում...):
Գիտակցությանը չհասնելով հանդերձ՝ այս զգայությունները պահպանում են օրգանիզմի
նորմալ, հավասարակշիռ վիճակը: Բացառություն է կազմում ցավի զգայությունը, որ
առաջանում է օրգանների վիճակի միայն զգալի փոփոխությունների դեպքում և հասնում է
գիտակցությանը:

3. Պրոպրիոցեպտիվ զգայություններն առաջ են գալիս, երբ մկանները ձգվելու կամ մարմնի


շարժումների հետևանքով մկաններում և հոդակապե րում տեղակայված հատուկ
ընկալիչները գրգռվում են: Պրոպրիոցեպտիվ զգա յությունների շնորհիվ տեղեկատվություն է
ստացվում մկանների թուլացման կամ կծկման աստիճանի և տարածության մեջ մարմնի
դիրքի մասին, ինչի հիման վրա շարժումները կարգավորվում են:

Պրոպրիոցեպտիվ է հավասարակշռության զգայությունը, որի ընկալիչները ներքին ականջում


(վեստիբուլյար ապարատ) են: Զգայությունների տարբեր տեսակներն ունեն ոչ միայն իրենց
ներհատուկ առանձնահատկություններ, այլև բոլորի համար ընդհանուր հատկանիշներ: Դրանցից
են՝ մոդալականությունը (տեսակը), ինտենսիվությունը, տևողությունը

Մոդալականությունը տվյալ զգայության այն հիմնական առանձնահատ կությունն է, որով նա


տարբերվում է զգայությունների մյուս տեսակներից (լսողություն, տեսողություն..):

Ինտենսիվությունը որոշվում է ազդող գրգռիչի ուժով և զգայարանի ֆունկ– ցիոնալ վիճակով:

Տևողությունը զգայության ժամանակային բնութագիրն է: Տեսողական զգայարանը (աչք)


սկսում է գործել լուսային գրգռիչների ազդեցության տակ: Տեսողական զգայություն են
առաջացնում 380-770 միլիմիկրոն երկարությամբ՝ լուսային ալիքները: Վերջիններս բեկվում են
ակնաբյուրեղում, հավաքվում ցանցաթաղանթի վրա և դառնում առարկայի լուսային պատկերը:
Ցանցաթաղանթում կան լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գուներանգներ
սինթեզող բջիջներ և նեյրոններ: Լույսը ընկալվում է կառուցվածքով և գործառույթներով իրարից
տարբերվող ցուպիկների և սրվակիկների միջոցով։ Ցուպիկները (մոտավորապես 130 մլն)
գրգռվում են նույնիսկ թույլ լույսով, բայց գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակիկները
(մոտավորապես 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում են գույնը:

Տեսողական զգայության որակներն են պայծառությունը, հակադրակա նությունը (կոնտրաստը),


գույնը, շարժումը, չափը, տարածությունը, խորությունը և ձևը:

Լսողական զգայարանը (ականջ) ընկալում է այն ճնշումը, որ գործադրում է հորիզոնական, բոլոր


ուղղություններով տատանվող օդը: Ձայնային ալիքը կարող է տարբեր հաճախականություն և ուժ
ունենալ: Մարդու ականջը ռեակցիա է տալիս 1 վայրկյանում 16-20000 տատանման ձայնային
ալիքներին: Ձայնի ուժը (բարձրությունը) չափվում է դեցիբելերով:

Լսողական զգայություններն են (խոսք, երաժշտություն, աղմուկ), բարձրությունը, ձայներանգը:


Լսողական զգայությունները լինում են՝

 խոսքային,
 երաժշտական (ներդաշնաl սակ ձայնայինային կառույցներ՝ կոնսոնանս),
 աղմուկի (աններդաշնակ հնչող 2 կամ ավելի ձայներ՝ դիսոնանս):

46. Զգայարանների զգայունակությունը և ադապտացիան

Տարբեր զգայարաններ կարող են առավել կամ պակաս զգայուն լինել գրգռիչների նկատմամբ: Այս
երևույթը ստացել է զգայարանի զգայունակություն անվանումը: Գրգռիչի ամենափոքր ուժը, որը
հազիվ նկատելի զգայություն է առաջացնում, կոչվում է զգայունության ստորին բացարձակ շեմ:
Ավելի թույլ` ենթաշեմային գրգռիչները զգայություն չեն առաջացնում, քանի որ ազդանշանները
չեն հաղորդվում գլխուղեղի կեղև: Անալիզատորի զգայունակությունը որոշվում է զգայության
ստորին բացարձակ շեմի մեծությամբ, որը կարելի է արտահայտել հետևալ բանաձևով:
1
E= ------------
P
որտեղ E - զգայունակությունն է, p - գրգռիչի շեմքային մեծությունը: Որքան փոքր է ստորին շեմը,
այնքան մեծ է զգայարանի զգայունակությունը: Անալիզատորների զգայությունները տարբեր են:
Զգայունակության վերին բացարձակ շեմը չափվում է գրգռիչի առավելագույն ուժով, որը
անալիզատորի կողմից դեռևս համարժեք է ընկալվում: Գրգռիչի ուժի գերազանցման դեպքում
միայն ցավի զգայություն կարող է առաջանալ: Ստորին և վերին շեմերի միջև ինտերվալը կոչվում է
«զգայունակության դիապազոն»: Բացարձակ շեմերի մեծությունները կարող են փոփոխվել
կախված պայմաններից` մարդու գործունեության բնույթից, տարիքից, ռեցեպտորի վիճակից և
այլն: Բացի վերին և ստորին բացարձակ շեմերից զգայությունները բնութագրվում են նաև
տարբերակման /դիֆերենցիալ/ շեմով, այսինքն գրգռիչների ուժի և որակի տարբերակումը:
Տարբերակման շեմ ասելով պետք է հասկանալ, թե նախնական գրգռիչին իր ո՞ր մասը պետք է
ավելացնենք, որպեսզի երկրորդ գրգռիչը ընդունվի որպես նոր գրգռիչ: Գրգռիչների միջև եղած
ամենափոքր տարբերությունը, որի ժամանակ գրգռիչները ընկալվում են որպես տարբեր, կոչվում է
տարբերակման շեմ:
Տարբերակման շեմը կայուն մեծություն է: Այն տարբեր անալիզատորների համար
հաստատուն հարաբերակցության մեջ է գրգռիչի իրական մեծության հետ: Ձայնի բարձրության
տարբերակման շեմը 0.003 է, տեսանելի պայծառությանը՝ 0.02, ձայնի ուժգնության
տարբերակման շեմը հավասար է 0,09-ի: Այսինքն՝ որպեսզի միմյանց հաջորդող գրգռիչները
տարբերվեն, անհրաժեշտ է, որ ձայնի բարձրությունը նախորդ գրգռիչի մեծությունից ավելանա
կամ պակասի 0.003%-ով, տեսանելի պայծառությունը՝ 0.02, ձայնի ուժգնությունը ` 0,09% -ով:
1834-1846թ. Վեբերը հայտնաբերեց ճնշման, ջերմության, հպման զգայությունների
տարբերակման շեմերի առկայությունը և առաջ քաշեց զգայունակության խնդիրը: Նա
հայտնաբերեց, որ տարբերակման շեմը մարմնի տարբեր մասերում տարբեր է. թիակի վրա 30
անգամ ավել է, քան` ճկույթի ծայրին: Այսինքն` ճկույթը 30 անգամ ավելի զգայունակ է, քան`
թիակը:
Ֆեխները /1860/ առաջարկեց.
- նկատելի տարբերությունների մեթոդը, որն այսօր վերանվանվել է «սահմանների մեթոդ»:
Սա զգայության շեմերի չափման մեթոդն է:
- «իրական կամ կեղծ դեպքերի մեթոդը», որն այսօր կոչվում է կոնստանտականության
մեթոդը, որը երևույթի դրսևորման կայունության ուսումնասիրման մեթոդն է:
Ֆեխները տվեց զգայության շեմերի բնութագրերը: Ֆեխների խնդիրն էր գտնել գրգռիչի
մեծության և զգայության մեծության կախվածությունը: Չափում էին գրգռիչի մեծությունը և
ուսումնասիրում այդ փոփոխության պայմաններում զգայունակության շեմերի փոփոխությունը:
Նա պարզեց, որ տարբերակման շեմը կշռի դեպքում հավասար է 1/40-ի/ այսինքն` կշռի 1/40 մասի
ավելացման դեպքում է այլ կշռի զգացում առաջանում/, եկարության դեպքում` 1/50-ի, ձայների
բարձրության` 1/160-ի:
Հետազոտելով գրգռիչների ազդեցության ուժի և զգայությունների ինտենսիվության
փոփոխությունների կախվածությունը, եկավ այն եզրակացության, որ եթե գրգռիչի ուժն աճում է
երկրաչափական պրոգրեսիայով, ապա զգայության ինտենսիվությունն աճում է թվաբանական
պրոգրեսիայով: Այս օրենքը հայտնի է որպես փսիխոֆիզիկայի հիմնական օրենք կամ Վեբեր-
Ֆեխների օրենք: Այս օրենքի համաձայն զգայության ինտենսիվության 1 միավորով մեծացումը
պահանջում է գրգռիչի ավելացումը 10 անգամ:
Շեմերի բացահայտումը շատ կարևոր էր: Այն կարելի է կիրառել
մասնագիտական ընտրության ոլորտում՝ դեգուստատորներ, տարբեր բնագավառների
օպերատորներ ընտրելիս, ինժեներական և զինվորական հոգեբանության մեջ՝ տեխնիկական
համակարգեր ստեղծելիս ազդանշանի մեծության, ճշտության, ընտրության, օպերատոր
ընտրելիս՝ խանգարիչների ֆոնի վրա ազդակի տարբերակման հնարավորությունների…
դիագնոստիկայի առումով…:
Սակայն, անալիզատորի զգայունակությունը հաստատուն չէ և փոփոխություններ է կրում մի
շարք ֆիզիոլոգիական և հոգեբանական պայմանների ազդեցության տակ: Դրանց շարքում
հատուկ տեղ են գրավում ադապտացիան, սենսիբիլիզացիան և սինեսթեզիան:
1. Ադապտացիա /adaptare – հարմարեցնել/ ասելով հասկացվում է գրգռիչի ազդեցության
տակ զգայարանների զգայունակության փոփոխությունը:
2. Տարբերվում են ադապտացիայի 3 տեսակներ.
ա. ադապտացիան որպես գրգռիչի տևական ազդեցության պրոցեսում զգայության լրիվ
վերացում:
բ. այն երևույթը, երբ ուժեղ գրգռիչի ազդեցության տակ կատարվում է զգայության
բթացում /բացասական ադապտացիա/:
գ. ադապտացիա են անվանում նաև թույլ գրգռիչի ազդեցության տակ զգայունակության
մեծացումը /դրական ադապտացիա/:
Համեմատաբար արագ են ադապտացվում հպման ռեցեպտորները, մթնային /տեսողական/
ադապտացիան տևում է մի քանի րոպե, իսկ հոտառական և ճաշակելիքի ռեցեպտորները ավելի
դանդաղ են ադապտացվում: Ադապտացիոն կարգավորումը հսկայական կենսաբանական
նշանակություն ունի:
Մյուս զգայարանների գրգռման ազդեցության տակ որևէ անալիզատորի զգայունակության
փոփոխությունը կոչվում է զգայարանների փոխներգործություն: Նկատված ընդհանուր
օրինաչափությունն այն է, որ անալիզատորների փոխներգործության դեպքում թույլ գրգռիչները
մեծացնում են, իսկ ուժեղները` թուլացնում մյուս զգայարանների զգայունակությունը /օր.` թույլ
լուսային գրգռման ժամանակ` լսողությունն ուժեղանում է…/:
47. Ընկալման, ըմբռնման առանձնահատկությունները։

Ըմբռնումը հոգեկան այն գործընթացն է, որի միջոցով առաջանում է մարդու վրա


անմիջականորեն ազդող առարկայի, երևույթի ամբողջական պատկերը: Ըմբռնման ընթացքում
զգայությունների միջոցով արտացոլվող առանձին հատկությունները միավորվում են, կազմում
առարկայի կամ երևույթի ամբողջական պատկերը: Սակայն այն չպետք է դիտել որպես այդ
հատկությունների պարզ հանրագումար:
Ըմբռնումը իմաստավորված ընկալումն է: Ընկալումը անմիջական ազդեցություն է
/պերցեպցիա/: Իսկ ըմբռնումը անցյալի փորձով, մարդու գիտելիքներով լրացված, տվյալ
սուբյեկտի հոգեկանում պրոյեկցված գիտակցված արդյունք է /ապերցեպցիա/: Ըմբռնման
ընթացքում առարկան վերագրվում է որոշակի դասի, ընդհանրացվում, իմաստավորվում /հեռվից
եկող մեքենան կընկալվի որպես շարժվող առարկա: Հետո այն կմոտենա, հոգեկանում
կհամեմատվի մեր գիտելիքների հետ, կըմբռնվի որպես որոշակի մարկայի, հին-նոր… մեքենա/:
Ըմբռնումը իրականության /առարկաների, երևույթների/ հատկությունների, մասերի
ամբողջական պատկերի ստեղծման գործընթացն է, որն իր վրա կրում է ըմբռնող սուբյեկտի
հատկանիշները /փորձը, գիտելիքները, հույզերը…/:
Ըմբռնման խնդրով զբաղվում են փիլիսոփայությունը, էսթեթիկան, ֆիզիոլոգիան,
կենսաբանությունը, ֆիզիկան և այլ գիտություններ:
Հոգեբանությունը ուսումնասիրում է շրջապատող աշխարհի օբյեկտների զգայական պատկերի
ծագման, հոգեկան մյուս գործընթացներում այդ պատկերի ֆունկցիաների, իմացության
մեխանիզմներում նրա ունեցած դերի հիմնահարցերով:
Ըմբռնման համար կարևոր պայման է անմիջականությունը` տվյալ պահին առարկայի
անմիջական ազդեցությունը, որի շնորհիվ ըմբռնված օբյեկտր պատկերը իրական և հավաստի է
լինում: Մենք օբյեկտը տեսնում ենք այնտեղ, որտեղ նա կա, կարող ենք մոտենալ, շոշափել…: Եթե
օբյեկտը սխալ է արտացոլվում, պատճառները պետք է փնտրել սխալ ըմբռնման մեջ, որը
սուբյեկտիվ բնույթ ունի: Այդ իրական և հավաստի պատկերի ձևավորման ընթացքում
մասնակցում են նաև մտածողությունը` ընկալածը դասակարգելու, վերացարկելու, խոսքը` այն
անվանելու, զգացմունքներն ու հույզերը` նրա նկատմամբ վերաբերմունքի դրսևորման և կամքը`
ընկալման գործընթացը նպատակաուղղելու նպատակով:
Ըմբռնման գործընթացները
1. Հայտնաբերումը /որ գրգռիչ կա/: Սա տարբեր բնույթի միաժամանակ ներգործող
գրգռիչներից մեկի ընտրությունն է:
2. Բուն ըմբռնումը ամբողջական պատկերի ստեղծումն է` ստացված զգայությունների
հիման վրա: Պատկերը կարող է լրացվել նախկինում ազդած, հիշողության մեջ պահպանված
նույն բնույթի կամ եղանակավորման ինֆորմացիայով կամ էլ հենց նույն առարկայի նախկինում
արտացոլված պատկերի մանրամասներով:
3. Երբ ըմբռնվող երևույթի պատկերը ձևավորվել է, սկսվում է նրա ճանաչման գործընթացը:
Կատարվում է բաղդատում հիշողության պատկերի հետ, ընդհանրացում, դասակարգում,
վերացարկում: Անընդհատ գործում է նոր գրգռիչ- զգայական տվյալների մշակում - պատասխան
ռեակցիա- հիշողության պատկեր - բաղդատում – ռեակցիա սխեման, մինչև օբյեկտը ճանաչվի:
Ճանաչումը ենթադրում է նաև նոր պատկերը որոշակի տեսակի օբյեկտների շարքը դասելը:
Այսպիսով, ըմբռնման գործընթացը պահանջում է օբյեկտի էական հատկանիշների համակցում և
նախկին փորձի հետ համադրում: Ամեն մի ըմբռնում ունի ակտիվ շարժողական բաղադրիչ
/աչքերի շարժում, հպում, շոշափում…/ և ուղեղի բարդ վերլուծա-համադրական գործունեություն`
ամբողջական պատկերի ստացման համար:
Ենթաշեմային ըմբռնում
Զգայական պատկերը կարող է ունենալ
 ինտենսիվություն /խտություն/ - բարձրություն, պայծառություն, ծանրություն,
ուժգնություն /օր.` հոտը/
 դինամիկա - փոփոխություն, շարժում, փայլատակում, խփոց /սրտի – биение/
 զգայական տոն /ուժգնության աստիճան/ - լուսավորվածություն, գունային երանգի
խտություն, տաքություն, հարթություն, հաճելիություն…
 կառուցվածքային հարաբերություններ - /չափը, ձևը, հակադրում /контраст/,
համահունչություն, համերի, հոտերի համադրում/
 պոլիմոդալություն /միաժամանակ մի քանի մոդալականություն /տեսակի/
հատկությունների համադրում/:
Իրականում կան սուբյեկտիվորեն չգիտակցվող, բայց մարդու վարքի վրա ազդող ըմբռնման
գործընթացներ, որ ընթանում են կարծես գիտակցության «ենթաշեմին»: Այս գործընթացները
հատուկ հետաքրքրություն առաջացրին, հատկապես, մարդու վարքի և գործունեության
կարգավորման ընթացքում ենթաշեմային գրգռիչների կիրառման հիմնախնդրի
ուսումնասիրության տեսանկյունից:
Վ. Գ. Գերշունի և նրա գործընկերների աշխատություններում գիտափորձերով
ապացուցվեց, որ մարդը զգայունակության 2 մակարդակ ունի` ենթազգայական /զգայության
շեմքից ցածր մակարդակում/ և զգայական, և որ ենթազգայական մակարդակում, չգիտակցված
գրգռիչների միջոցով կարելի է ստեղծել ամենատարբեր պայմանական ռեֆլեքսներ:
Ըմբռնման առանձնահատկությունները
1. Ամբողջականություն – միշտ առարկայի ամբողջական պատկերն է: Դա ըմբռնման
գործողությունների համակարգ է, որը զարգանում է պրակտիկ գործունեության մեջ:
2. Հաստատունություն – միևնույն առարկաների բազմակի ըմբռնումը նույն պայմաններում
հնարավորություն է տալիս ձևավորել մարդու հոգեկանում ըմբռնվող օբյեկտի
հարաբերականորեն կայուն, մշտական պատկերը: Ըմբռնման հաստատունությունը ենթադրում է
պայմանների փոփոխության դեպքում մարդու հոգեկանում առարկայի կամ երևույթի
անփոփոխությունը: Հաստատունությունը ձեռքբերովի հատկություն է: Այս հատկությունը կարող
է խախտվել, երբ ըմբռնման պայմանները շեշտակի փոփոխություններ են կրում:
3. Կառուցվածքայնություն - Ըմբռնումը զգայությունների պարզ գումարը չէ: Մենք ըմռնում
ենք այդ զգայությունից վերացարկված կառույց: Բայց և այնպես, այն ունի չափ, ձև, կոնտրաստ,
ձայնային, համային, հոտային համադրություններ…: Օրինակ, նկարին նայելիս մենք տեսնում ենք
ոչ թե առանձին գույներ, այլ` նկարը: Երաժշտություն լսելիս` երաժշտությունը և ոչ թե առանձին
ձայներ:
4. Իմաստավորվածությունը - Ըմբռնված առարկան, երևույթը կազմվում է երևույթի
էությունը հասկանալու հետ: Առարկան իմաստավորված ըմբռնել` նշանակում է մտովի բառի
միջոցով ընդհանրացնել այն, անվանել, այսինքն` վերագրել որոշակի դասի, կատարելով մեծ թվով
ճանաչողական գործընթացներ:
5. Առարկայականությունը – Ըմբռնված առարկան, որքան էլ այն կապված լինի օբյեկտիվ
իրականության մեջ գոյություն ունեցող առարկայի հետ, որ մարդն ըմբռնել է, նույնական չէ նրա
հետ: Ֆիզիկական առարկայի մոդելից այն տարբեր է, քանի որ ըմբռնման գործընթացում կա նաև
մարդ բաղադրիչը` իր ողջ հոգեկանով: Այնուամենայնիվ ըմբռնման պատկերը
համապատասխանում է արտացոլվող առարկային:
6. Ընտրողականությունը –Տարբեր բնույթի միաժամանակ ներգործող գրգռիչներից մեկի վրա
ուշադրության կենտրոնացումն ու ընտրությունն է, որը պայմանավորված է անձնավորության
դրդապատճառներով և հետաքրքրություններով:

48. Ըմբռնման դասակարգումը։

Ըստ ըմբռնման գործընթացին մասնակցող առաջատար անալիզատորի ակտիվության`


տարբերվում են տեսողական, լսողական, շոշափման, շարժողական /կինեսթետիկ/, հոտառական
և համի ըմբռնումներ: Ըմբռնման գործընթացում հաճախ առաջատար են լինում չորս հիմնական
անալիզատորները` տեսողական, լսողական, շարժողական և շոշափման: Ըմբռնման տարբեր
տեսակները մաքուր ձևով չեն արտահայտվում: Սովարաբար դրանք միավորվում են, որի
արդյունքում ծագում են ըմբռնման բարդ տեսակներ:
Ըստ ընկալման օբյեկտի` առանձնացնում են տարածության, ժամանակի, շարժումների, խոսքի,
երաժշտության և այլ ըմբռնումներ:
Տեսողական ըմբռնումը ենթադրում է տեսողական պատկերի ձևավորման
գործընթացների համակցում: Տեսողական ամբողջական պատկերի ձևավորումն իրականանում է
հետևյալ սխեմայով. գրգռիչի ազդելուց 30-50 միլիվայրկյան հետո կատարվում է
նրա`տարածության մեջ ունեցած դիրքի հեռավորության և չափսերի ֆիքսում: 30-140
միլիվայրկյան ծախսվում է շարժման տարբերակման վրա: Սկզբում շարժվող առարկան անորոշ է:
Հենց որ շարժումն ըմբռնվում է, սկսվում է ձևի տարբերակումը: Միջին հաշվով 300 միլիվայրկյան է
պետք, որպեսզի տեսողական պատկերը ձևավորվի որպես տարածական, գունային, ձևային
հատկանիշների շարժուն ամբողջություն:
Զարգացման վաղ փուլերում տեսողական ըմբռնումը ապահովում է օբեկտների տեղակայման, և
շարժման մասին ինֆորմացիա ստանալը: Այնուհետև, այդ ինֆորմացիան հարստանում է օբյեկտի
ձևի մասին տեղեկությամբ: Բարձրակարգ կաթնասունների, այդ թվում և մարդու մոտ,
տեսողական ըմբռնումը առաջնակարգ տեղ է զբաղեցնում:
Տեսողական ըմբռնումը ենթադրում է տարածական, գունային, շարժողական, ձևերի և օբյեկտի
այլ բնութագրերի ըմբռնում: Գույնի ըմբռնումը լուսավորվածության, լույսային տոնի,
հագեցվածության ըմբռնումն է: Տեսողական ըմբռնումը սերտորեն կապված է տարածական
ինֆորմացիայի վերամշակման հետ:
Շրջապատող միջավայրի հետ մարդու փոխներգործման անհրաժեշտ պայման է
տարածության ըմբռնումը, որը օբյեկտիվորեն գոյություն ունեցող տարածության արտացոլումն
է:
Տարածության ըմբռնումը ներառում է օբյեկտների ձևի, մեծության, փոխադարձ
դասավորվածության, դրանց հեռավորության և ուղղվածության ըմբռնումը:
Տարածական ըմբռնումն իրականանում է աչքի արագ /սակկադիկ – տարբեր ուղղություններով/
շարժումներով: Դիտողը ֆիքսում է առարկայի բնորոշ դետալները և տարածական
փոխհարաբերությունները:
Օբյեկտների ձևի ըմբռնմանը մասնակցում են երեք խումբ գործոններ:
1. Պատկերների որոշակի խտության, երկարության, ուղղվածության և ուրվագծին
ընտրականորեն արձագանքելու գլխուղեղի կեղևի նյարդային բջիջների բնածին կարողությունը:
Այդ բջիջները կոչվում են դետեկտորներ: Դրանք տեսողական դաշտում առանձնացնում են
հատուկ տարրեր, օրինակ` տարբեր երկարության լուսային բծեր, սուր անկյուններ,
կոնտրաստներ և այլն և արձագանքում են դրանց:
2. Ձևի, ուրվագծի և պատկերի ձևավորման օրենքները:
ա/ որքան մոտ են տեսադաշտում տեղակայված տարրերը, այնքան ավելի հավանական է
ամբողջական պատկերի մեջ դրանց միավորելու գործընթացը:
բ/ նման տարրերը ունեն միավորման միտում: Մեզ ծանոթ ձևերի պատկերների և ուրվագծերի
մասերը կազմող տարրեի միավորումը մեր գիտակցության մեջ հենց նշված պատկերների,
ուրվագծերի հետ ավելի հավանական է, քան մեկ այլ պատկերի մեջ միավորվելը: Տեսողական
ըմբռնումը տեսողական դաշտի տարրերի ամբողջական և պարփակ պատկերներ ստեղծելու
գործընթացն է: Ձևի ըմբռնման մեջ խիստ կարևոր են ֆոնը /հիմնագույնը/ և ռելյեֆը`
ուռուցիկությունն ու գոգավորությունը:
Ձևի ըմբռնման մեջ ապերցեպցիայի /նախկին փորձի ազդեցության, հին փորձի հետ նորի
համադրման/ ընթացքում գործում են նաև բարդ հոգեֆիզիոլոգիական գործընթացներ: Օրինակ,
եթե ըմբռնվող երևույթը կարևոր է, ակտիվանում է աչքի ցանցաթաղանթի կարևոր, զգայուն մասը
` Ֆովեյան:
Առարկայի մեծությունն ըմբռնվում է աչքից ունեցած հեռավորության հիման վրա:
Տեսողական ըմբռնման մեջ կարևոր է օբյեկտների հեռավորության և խորության
գնահատումը, որն իրականանում է աջ և ձախ աչքերի ցանցաթաղանթների վրա առարկայի երեք
չափումների /լայնություն, երկարություն, բարձրություն/ տարբերությամբ /բինոկուլյար
պարալաքս / և շարժման գնահատման միջոցով: Շարժումը գնահատվում է մոնոկուլյար
պարալաքսի չափանիշով: Վերջինս դիտարկողի որոշակի շարժումների դեպքում օբյեկտի
տեղաշարժի անկյունային արագության և նրա հեռավորության գնահատումն է:Երբ տարբեր
առարկաներ աչքից տարբեր հեռավորության վրա են գտնվում, մեծ ու փոքր են երևում,
ստեղծվում է հեռավորեւթյան և խորության զգացում, ընդ որում` հեռավորության ըմբռնումը
կատարվում է հորիզոնական հարթության մեջ, խորությանը` ուղղահայաց:
Տեսողական ըմբռնման համար մյուս կարևոր երևույթը առարկայի տեղակայման
գնահատումն է: Այս դեպքում առարկային շրջապատող միջավայրը հարաբերական
կայունությամբ է հանդես գալիս:
Տարածական ըմբռնման շատ հատկություններ բնածին են, բայց նրանց կոորդինացիան
ձևավորվում է օնտոգենեզում:
Օդային հեռանկարի ըմբռնման դեպքում – մոտ առարկաները լուսավոր ենք տեսնում,
հեռուները` մշուշոտ:
Գծային հեռանկարի ըմբռնումը նույնպես, իրականանում է հոգեֆիզիոլոգիական հիմքի
վրա: Հեռվում գտնվող առարկաները փոքր պրոյեկցիա ունեն, մոտերը` մեծ: Աչքի և մեծ կամ փոքր
պրոյեկցիայի միջև ստեղծվում է գծային ըմբռնում:
Առարկայի մեծության ըմբռնումը կախված է աչքի ցանցաթաղանթի վրա դրա պատկերի
պարամետրերից: Մարդու աչքի կառուցվածքը այնպիսինն է, որ երբ առարկան մոտենում է աչքին,
ցացնցաթաղանթի վրա դրա պատկերը մեծանում է, իսկ հեռանալու դեպքում` փոքրանում,
այսինքն` ցանցաթաղանթի վրա առարկայի պրոյեկտված պատկերի մեծությունը հակադարձ
համեմատական է աչքից առարկայի ունեցած հեռավորությանը: Առարկայի մեծության ըմբռնմանը
մասնակցում են աչքի և ձեռքի մկանները: Այսպիսով պարզ է դառնում շարժումների դերը
ըմբռնման մեջ: Ըմբռնման փոփոխվող պայմաններին, այսինքն` առարկայի հեռանալուն և
մոտենալուն աչքի հարմարումը տեղի է ունենում երկու մեխանիզմների` ակոմոդացիայի և
կոնվերգենիցիայի շնորհիվ:
Ակոմոդացիան ակնաբյուրեղի կորության և համապատասխանաբար բեկման փոփոխությունն է:
Մոտ գտնվող առարկաներին նայելիս ակնաբյուրեղը ուռուցիկ է դառնում, լույսի ճառագայթները
բեկվում են մեծ անկյունով և ցանցաթաղանքի վրա մեծ պատկեր է ստացվում: Հակառակը տեղի է
ունենում մեծ հեռավորության վրա առարկաներին նայելիս: Առարկաները մենք ըմբռնում ենք
միաժամանակ երկու աչքով նայելիս: Կոնվերգեցիան աչքերի առանցքների մոտեցումն է, որը տեղի
է ունենում մոտեցող և հեռացող օբյեկտների ըմբռնման ժամանակ:
Տեսողական ըմբռնման հիմնական մեխանիզմները բնածին են, տեղակայված են ենթակեղևում:
Շոշափելիքային ըմբռնում. Շոշափելիքային պատկերը ստեղծվում է մաշկային (հպման և
ջերմության) և մկանաշարժողական անալիզատորների միջոցով: Շոշափելիքային զգայություն
ունի ամբողջ մաշկը, բայց տարբեր հատվածներ ունեն զգայության տարբեր շեմեր (լեզվի ծայրին`
2, մատների ծայրին` 3, ափի մեջ` 5, մեջքին` 48, ոտքի տակ` 250 /մմ/քառ/ Կարևոր շոշափելիքային
օրգան է ձեռքը: Ձեռքի շարժման միջոցով մարդը, կարծես թե, «հանում է առարկայի «դաջվածքը»:
Շոշափելիքը առարկաների տարածական և մեխանիկական հատկությունների մասին մեր
գիտելիքների կարևորագույն աղբյուրներից մեկն է: Շոշափելիքի տեսակներն են.
1. Ակտիվ - սա առարկան ձեռքերով (կամ ձեռքով) շոշափելու գործընթաց է առարկայի նյութի
(ֆակտուրա), մասերի փոխդասավորվածության մասին ինֆորմացիա ստանալու համար: Ակտիվ
շոշափմանը բնորոշ է ձեռքերի և մատների առանձնացված աշխատանքը: Այս դեպքում
կարևորվում է նաև մկանաշարժողական ապարատի աշխատանքը:
2. Պասսիվ – ձեռքը, հատկապես մատները, համեմատաբար հանգիստ են, ուղղակի դիպչում
են առարկային:
3. Շոշափում մի ձեռքով (մոնոմանուալ)-մեկ ձեռքի շարժումները հարմարվում են առարկայի
ձևին: Սա առանձին շարժումների և դադարների ընթացք է: Սկզբում առանձնացվում են
առարկայի ուրվագծի առավել ինֆորմացիա պարունակող կողմերը, հետո ձեռքը ավելի լայն
շարժումներ է կատարում, որի հետևանքով առաջանում է առարկայի շոշափելիքային պատկերը:
4. Շոշափում երկու ձեռքով (բիմանուալ) - այս դեպքում շոշափման դաշտը ավելի մեծ է,
ձեռքերն ավելի արագ են շարժվում, շարժումներն ավելի բազմազան են, ինչը նպաստում է, որ
ըմբռնման գործընթացն ավելի արդյունավետ լինի, ի հաշիվ առարկաների տարածական
հատկությունների ավելի բազմակողմանի ըմբռնման: Ձեռքերից մեկը բռնում է, մյուսն ավելի լավ է
շոշափում: Հետո մյուս ձեռքն է ակտիվանում, ինչը նպաստում է գործողությունների փոխադարձ
վերահսկողությանը և առավել ամբողջական պատկերի ձևավորմանը:
Ժամանակի ըմբռնումը իրականության երևույթների օբյեկտիվ տևողության և
հաջորդականության արտացոլումն է: Արտացոլելով օբյեկտիվ իրականությունը, ժամանակի
ըմբռնումը մարդուն շրջապատող միջավայրում կողմնորոշվելու հնարավորություն է տալիս:
Ժամանակի ըմբռնման հիմքում ընկած է գլխուղեղի կիսագնդերում գրգռման և արգելակման
հերթափոխումը և դրանց մարումը: Աջ կիսագունդն պահպանում է ռիթմը: Ձախի ֆունկցիան է
իրադարձությունների ժամանակային /օր, ժամ, տարի…/ հերթականության պահպանումը: Աջ
կիսագնդի վնասվածքի դեպքում կորչում են ժամանակային հատվածները. սկսվում է
ժամանակային անորոշություն, նահանջ: Եթե շատ արգելակենք, հիվանդը գնում է դեպի
մանկություն, միջին` երիտասարդություն:
Ժամանակի ըմբռնումը կապում են նաև «կենսաբանական ժամացույցի», սրտի
աշխատանքի և նյութափոխանակության հետ: Օրինակ` ալկոհոլի ազդեցության տակ ժամանակի
ըմբռնումը դանդաղում է, կոֆեինի` արագանում:
Ժամանակի ըմբռնմանը մեծ մասնակցություն ունեն շարժողական և լսողական
զգայունությունները` հավանաբար` ռիթմի ձևավորման միջոցով /ռիթմը երևույթների շարքը`
որպես իրար հաջորդող խմբերի /փնջերի/ ընկալումն է:
Ժամանակի ըմբռնումը պայմանավորվում է նաև հոգեբանական գործոններով,
հատկապես` ուշադրությամբ: Հետաքրքիր կամ հաճելի գործ կատարելիս ուշադրությունը
կենտրոնանում է դրա վրա, կորցնում է ժամանակի ըմբռնումը:
Շարժման ըմբռնումը տարածության մեջ օբյեկտների դիրքի փոփոխության արտացոլումն
է: Ըմբռնման այս տեսակին բնորոշ է բարձր կոնստանտականությունը: Օբյեկտի շարժման
պարամետրերն են` արագությունը, արագացումը և շարժման ուղղությունը:
Շարժման առկայությունը կամ բացակայությունը փաստում են շարժման կամ նորության
դետեկտոր-նեյրոնները, որոնք կողմնորոշման ռեֆլեքսի նեյրոֆիզիոլոգիական ապարատի մաս են
կազմում: Շարժման ուղղվածությունը կարող է գնահատվել ցանցաթաղանթի մակերևույթի
արտացոլվող օբյեկտի տեղաշարժման ուղղությամբ, ինչպես նաև աչքերի, գլխի, մարմնի, օբյեկտի
շարժմանը հետևող մկանների որոշակի խմբի կծկման – թուլացման հերթականությամբ:
Շարժման պատրանքն առաջանում է այն ժամանակ, երբ տեսողական դաշտում ժամանակի փոքր
ինտերվալներով, մեկը մյուսի ետևից վառվում են երկու լուսավոր կետեր, որոնք իրարից փոքր
տարածության վրա են գտնվում: Առաջանում է լույսի աղբյուրի շարժման պատրանք: Ըմբռնումը
հանդես է գալիս որպես արտաքին իրականության հետ սուբյեկտիվ հարաբերակցման միջոց:
Ըմբռնման տեսակներից մեկն է մարդու կողմից սեփական և ուրիշների հույզերի
ըմբռնումն է, որը մեծապես կախված է ապերցեպցիայից: Ուրախության, տխրության, զարմանքի,
սարսափի, զայրույթի, զզվանքի, /արհամարհանքի/ և հետաքրքրության դրսևորումները /թվով
յոթ/ նույնպես մարդու կողմից ըմբռնվում են, գնահատվում:
Որպես ըմբռնման օբյեկտ կարող է հանդես գալ մարդը: Մարդու կողմից մարդու, խմբերի,
սոցիալական երևույթների ըմբռնումը կամ, այլ կերպ ասած սոցիալական ընկալումը
հանդիսանում է սոցիալական հոգեբանության կարևորագույն խնդիրներից մեկը: Դա մարդու
հուզական վիճակների, խոսքի և հաղորդակցման, վերբալ և ոչ վերբալ
դրսևորումների, մեխանիզմների, առաջին տպավորության, սոցիալական ստերեոտիպերի և այլ
սոցիալական երևույթների ուսումնասիրությունն է:

You might also like