You are on page 1of 14

ԵՐԵՎԱՆԻ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ

ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռեֆերատ

ԱՌԱՐԿԱ՝ Հոգեբանամանկավարժական
հետազոտությունների մեթոդաբանություն

ԹԵՄԱ՝ Թովմա Ակվինացի և համալսարանների


կազմավորումը։ Ֆեոդալի դաստիարակություն
ԿՈՒՐՍ՝ I Մագիստրատուրա
ԴԱՍԱԽՈՍ՝ մ․գ․թ․ Ա․ Լ․ Մինասյան
ՄԱԳԻՍՏՐԱՆՏ՝ Գոհար Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ 2019

1
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3
Միջնադարի փիլսոփայական հիմնական մտքերը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4
Թովմա Ակվինացի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․5
Համալսարանների կազմավորումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․10

2
Թովմ

3
ա Ակվինացի և համալսարանների կազմավորումը
Միջնադարի փիլսոփայական հիմնական մտքերը
Միջնադար ասելով սովորաբար հասկանում ենք այն ժամանկաշրջանը, երբ
հասարակությունը սկսում է զարգանալ: Աևրմտյան Եվրպայի համար այն սկսվում է 5-րդ
դարից՝ Հռոմեական կայսրության փլուզումով և ավարտվում է 14-րդ դարում, երբ արդեն
սկսվում է Վերածննունդի շրջանը: Սոցիալ-տնտեսական տեսանկյունից այն համարվում
է ֆոդալիզմի դարաշրջան:
Փիլիսոփայութայն համար սա մի շրջան էր, երբ փոխվեց նպատակներն ու բնույթը:
Ի տարբերություն անտիկ փիլիսոփայության,որը ավելի շատ հատուկ էև այս կամ այ
քաղաքական ուժին կամ որևէ միաստվածության ենթարկվելը, այս ժամանակ
փիլիոսոփաները ազատորեն կարողանում էին իրենց աշխարգայցքները ձևակերպել
ցանկացած հարցի շուրջ:
Նրանց կրոնադիցաբանական կողմնորոշումը անկախ էր, քանի որ կար լայն
ընտրություն Աստծք կամ աստվածութոյւնների համար և դրանց կապվածությունը
բնության կամ մարդու հետ:
Չնայած շատ դեպքերում փիլիսոփաներին սպասում էր դաժան պատիժ, եթե
նրանք չէին ճանաչում այն աստվածներին, որոնց տվյալ հասարակությունը երկրպագում
էր: Միջնադարի առանձնահատկություններից էր նաև այն փաստը, որ բազմաստված
կրոնից անցում էր կատարվում միաստվածային կրոնի: Այս կարգի կրոնը պահանջում էր
անվերապահ հավատ մի շարք նոր <<ճշմարտությունների>> նկատմամբ:
Արևմտյան Եվրոպայում այդպիսի կրոն դարձավ քրիստոնեութութունը: 324թ-ին
Կոստանդին Ա Մեծի օրոք քրիստոնեությունը հռչակվռց Հռոմեական կայսրության
պետական կրոն: Աշխարհիկ իշխանությունը հաստատվռց քրիստոնեական
եկեղեցական համկարգի միջոցով: Արդյունքում այս ամրապնդվեց նաև
քաղաքականության, տնտեսության և փիլիսոթայության մեջ: Քրիստոնեությքն
առաջադեմ ներկայացուցիչները կարիք ունեինմ որ կրոնի այս կամ այ
ճշմարտություններ կամ քրիստոնեության կողմից առաջ քաշած
ենթադրություններ,հատկապես մեկ Աստծո գաղափարը, փիլիսոփայորեն հիմնավորվեր:

4
Այս իրողության արդյունքում,միջնադարյան փիլիսոփայությունը սերտորեն կապված էր
միաստվածային կրոնի հետ:
Այս շրջանում էր, որ ձևավորվեց սխոլաստիկան, որի հիմնական նպատակն էր
կրոնական ուսմունքերի հիմնավորումը։ Սխոլաստիկան քրիստոնեության և
Արիստոտելի ուսմունքերի հերման վրա ձևավորված գաղափարների սինթեզ է։ Այս
շրջանի փիլիսոփաները հիմնավորվում էին եկեղեցու կողմից առաջ քաշված
գաղափարների և անտիկ գրողների գաղափարների վրա։ Այս շրջանի փիլիսոփայական
միտքը կարելի է բնորոշել աստվածապաշտական ֊ փիլիսոփայական։ Արդեն միջնադարի
ավարտին փիլիսոփայությունը և կրոնագիտությունը սկսեցին ակնհայտորեն դառնալ
առանձին ճյուղեր։

Թովմա Ակվինացի
Միջնադարի ամենահայտնի և հռչակավոր փիլիսոփաներից է Թովմա Ակվինացին,
ով համարվում էր կաթոլիկ համալսարանների,դպրոցների և քոլեջների հովանավորը:
Ակվինացին հմարվում է ամենահեղինակավոր կաթոլիկ գիտնականը
միջնադարյան շրջանում և կաթոլիկ եկեղեցու մեծագույն աստվածաբաններից ու
փիլիսոփաներից մեկը: Բենեդիկտոս 15-րդ պապը հայտարարել է. «Այս (դոմինիկյան)
օրդենը մի նոր փայլ ստացավ, երբ եկեղեցին Թովմայի ուսմունքը ազդարարեց որպես
իրենը, իսկ նրան էլ, որ արժանացել է պոնտիֆիկների հատուկ գովեստներին, հռչակեց
իբրև կաթոլիկ դպրոցների տեր և հովանավոր» : Անգլիացի փիլիսոփա Էնթնի Քեննին
Թովմա Աքվինացուն համարում է արևմտյան աշխարհի մեկ դյուժին մեծագույն
փիլիսոփաներից մեկը Թովմա Ակվինացին ծնվել է Իտալաիայում, ապրել է Փարիզում,
Քյոլնում, Հռոմում և Իտալիայի մի շարք քաղաքներում: Նրա կենսագրության վրա մեծ
ազդեցություն է թողել դարաշրջանի ինտելեկտուալ միջավայրը և նրա մասնակցությունը
այդ շրջանի աշխարհհայացքային քննարկումներին: Այս շրջանում բախվում էին տարբեր
ավանդույթներ և ձևավորվում էինաշխարհընկալողության նոր միջոցներ:
Ակվնացու հայրը եղել է Ակվինիայի կոմսերից մեկը և նրանք ընտանեկան կապեր
ունեին Հենրիխ 6-րդ կայսեր հետ: Երբ նա 5 տարեկան էր, նրան ուղարկում ենբ Մոնտե-

5
Կաաինո մենաստասն: 1239-1243թթ-ին սովորել է Նեապոլի համալսարանում: Այստեղ
նա մտերմանում է դոմինիկյան օրդենի անդամների հետ և որոշում է դառնալ այդ օրդենի
անդամ: Սակայն Ակվինացու ընտանիքը չի ընդունում նրա այդ որոշումը և նրա
եղբայրները երկու տարով նրան փակում են Սան Ջովանի ամրոցում: Այստեղ Թովման
հնարավորություն ուներ շատ կարդալու, հատկապես փիլիսոփայական գրականություն:
Սակայն նրան փակի տակ պահելը չօգնեց, որ նա փոխի իր որոշումը և նրա ծնողները
ստիպված էին ընդունել այդ որոշումը;
1244-1247թթ-ին Թովման սովորում է Փարիզում,այնուհետև Քյոլնում,որտեղ նրա
ուսուցիչն էր իր ժամանակների մեծագույն գիտնականներից մեկը՜ Ալբերտ Մեծը:
1252թ-ին նա դասավանդում է և միևնույն ժամանակ գրում է իր առաջին
աշխատանքները <<էության և գոյության>> մասին,<<բնության սկզբի>> մասին: Իր
կյանքի ընթացքում նա շատ է դասավանդել տարբեր համալսարաններում և այդ
ընթացքում գրել է մեծ թվով աստվածապաշտական և փիլիսոփայության թեմաներով
աշխատություններ: Իրականում, նրա միշտ թվու էր, թե դեռևս ինչ-որ բան չի հասկացել,
որ նա դեռ ոչինչ չգիտի և անընդհատ փորձում էր բացահայտել անհասկանալի և
անբացատրելի թվացող աստվածային գաղտնիքը: Այս հարցերի շուրջ մտորումները
նրան երբեք հանգիստ չէին տալիս և երբ նրան հորդորում էին դադարեցնել նմանատիպ
լարված աշխատանքը նա պատասխանում էր. <<Չեմ կարող, քանի որ այն ամնեը ինչ ես
գրել եմ ինձ հիմարություն է թվու,, երբ այդ ամենին նայում եմ այն ամենի տեսանկյունից
թե ես ինչ եմ տեսել կամ բացահյտել>>:
Ակվինացու ամնեակրևոր գործերից է <<Սումման>>:
Թովմա Ակվինացին մեծ ուշադրություն և հետաքրքրություն է դարձրել նաև
Արիստոտելի ուսմունքին: Իրականում սա պայմանավորված էր այն փաստով, որ
ժամանակի կաթոլիկ աստվածաբանները կարծում էին, որ կաթոլիակակն ուսմունքը
անհրաժեշտ է ենթարկել բարեփոխումների: Ակվինացու ուսուցիչը՝Ալբերտ Մեծը,
անձամբ էր զբաղվում Արիստոտելի աշխատանքներով,որպեսզի ձևավորի
կաթոլիկական հավատի նոր համկարգ և նրա աշակերտը ավարտեց այդ գործընթացը:

6
Ակվինացու առանձնահատկություններից է նաև այն,որ նա շատ հստակ
պատասխանեց այն հարցին, որ այդ ժամանակ հեաքրքրում էր քրիստոնյա
աստվածաբաններին.<< Որն է գիտության և կրոնի կապը>>: Ակվինացու
աշխատութոյւններում վերջնականպես ընդունվեց գիտության կարևոր և ինքնուրուն
դեևը, և առաջին հերթին նաև փիլիսոփայության դերը, որը ըստ
Ակվինացու,հնարավարութոյւն է տալիս դուրս գալ այն սահմանափակ սահմաններից,
որից դուրս չի կարող գալ մարդու միտքը: Նա գտնում էր,որ գիտափիլիսոփայական
եզրակացությունների շնորհիվ հնարավոր է ապացուցել մի քանի քրիստոնեական
դոգմաներ: Օրինակ, Աստտծո գոյության դոգման: Մյուս կողմից նա համարում էր, որ
քրիստոնեական այլ դոգմաներ հնարավոր չէ ապացուցել, քանի որ դրանց մեջ Աստծո
գերբնական հատկանիշներն են և հետևաբար դրանք համարվում են հավատի առարկա
և ոչ թե գիտության: Օրինակ,մարդու գիտակցությունը չի կարող բացատրել երկիր
մոլորակի առաջացումը ոչնչից,Քրիստոսի վերամարմնավորումը, մեռյալների
հարությունը և այլն: Այս հարցերում բարձրագույն գիտությունը անզոր է.քանի որ
մարդկային գիտակցությունը ամբողջովինչի ընկալել աստվածային մտադրութհունը:
Այս շրջանի լավագույն փիլիսոփաներից Ավգուստինը համարում էր, որ
գիտութոյւնը այդքան էլ կրևոր չէ մարդու ճանաչման և բացահյտման մեջ և գրեթե չի
կարող բացահյտել քրիստոնեկակն դոգմաները: Ժամանակի մեկ այլ փիլիսոփաՊիեր
Աբելյարը հակառակ կարծիքին էր: Նա նշում էր,որ կրոնը ոչինչ է առանց գիտության և
անընդհատ անալիզի է ենփարկում քրիստոնեական ուսմունքը: Ակվինացին այս երկու
փիլիսոփաների միջև միջին գիրք է զբաղեցնում, ինչի արդյունքում նրան շատ արագ
ընդունեցֆին հռոմեական եկեղեցի: 13-րդ դարում գիտությունը բավականին զարգացել
էր և առանց գիտությքն նվաճումները հաշվի առնելու կաթոլկիությունը գոյություն
ունենեալ չէր կարող:
Ակվինացին մշակել է Աստծո գոյության հինգ ապացույց, որոնք այօր էլ հռոմեական
կաթոլիկ եկեղեցու կողմից համարվում են անարառկելի:

 Ապացույց շարժման միջոցով

7
Այն ամենը ինչ շարժման մեջ է կամ շարժվում է, շարժման մեջ է դրվել մեկ այլ ուժի
կողմից, որն էլ իր հերթին մեկ այլ երրորդ ուժի կողմից։ Հենց Աստված է, որ շարժման մեջ
է դնում այս բոլոր ուժերին։

 Ապացույց պատճառի միջովով

Ըստ Ակվինացու, բնության մեջ ոչինչ չի կարող գոյություն ունենալ ինքնուրույն,


կամ առաջանալ ինքուրույն։ Սա նշանակում է, որ գոյություն ունի մի ուժ, որը ամեն ինչի
ամենաառաջնային պատճառն է։

 Ապացույց պատահականության և անհրաժեշտության միջովով

Գոյություն ունեն երևույթներ,որոնք պատահական են,բայց այդ երևույթները չեն


կարող հենց այնպես գոյություն ունենալ։ Այսինքն, գոյություն ունի մի ուժ, որը
անհրաժեշտություն է բոլոր պատահական երևույթների համար։

 Ապացույց գոյության համեմատության միջոցով


Մարդիկ այս կամ այն իրի կատարելություն որոշում են մնացած իրերի հետ
համեմառության մեջ դնելով։ Սա նշանակում է, որ գոյություն ունի
ամենագեղեցիկը, բարեպաշտը և ամենալավը՝Աստված։
 Ապացույց նպատակի միջոցով
Գոյություն ունեցող ցանկացած երևույթ,անկախ այն հանգամանքից,այն
գիտակցական է թե ոչ, ունի որոշակի նպատակ, գոյության իմաստ։ Ըստ
Ակվինացու հենց Աստված է սահմանում այդ բոլոր երևույթների իմաստը
աշխարհում։

Ինչպես տեսնում ենք, Ակվինացին քրիստոնեությունը հարմարեցրել է Արիստոտելի


փիլիսոթայությանը:
Ակվինացին ոչ միայն փիլիսոփայությունը քրիստոնեացրեց, այլ նաև
ռացիոնալ դարձրեց քրիստոնեությունը: Նա իր աստվածաբան կոլեգաներին
ապացուցեց,որ պետք է օգտագործել գիտությունը, և դա ավելի շատ անհրաժեշտություն
է քրիստոնեական դոգմաներն ուսւոմնասիրելու համար: Իսկ գիտնականներին
8
ապացուցեց, որ նրանց բացահայտումները անբացատրելի են առանց Աստծո նկատմամբ
հավատի:
Այսպիսով, Ակվինացու ուսմունքը միջնադարյան արևմտաեվրոպական
սխոլաստիկայի զարգացման գագթնակետն էր: Թոմիզմը մինչև օրս էլ համարվում է
հռոմեակաթոլիական եկեղեցու պաշտոնական ուսմունքը:
Ակվինացին,ստեղծելով կաթոլիկ նոր ուսմունք,փորձել է բացատրել շրջապատող
աշխարհի և մարդու խնդիրները:
Ակվինացու ուսմունքը շատ է ենթարկվել քննադատության: Քրիստոնյա
աստվածաբանները քննադատեցին նրան, նշե;ով որ նա չափազանց մեծ կարևորութուն է
տալիս գիտությանը: Մյուս կողմից աշխարհիկ մտածողները նշում են, որ,
ընդհակառակը,այս ուսման մեջ գիտության դերը ավելի քիչ է: Այս հարցերը ավելի սուր
քննադատութայ արժանացան Վերածննդի շրջանում:

9
Համալսարանների կազմավորումը

Բագրատունիների տիրապետության ժամանակաշրջանում` IX դարի վերջերից


մինչև XI դարի կեսերը, ինչպես և հետագա դարերում, ամբողջ հասուն կամ զարգացած
միջնադարում աշխուժություն ապրեց կրթությունը: Հայաստանում կազմակերպվում էին
երկու կարգի ուսումնական կենտրոններ` նախկին` ավանդաբար եկող պարզունակ
տարրական և բարձր տիպի դպրոցներ: Վերջինս նորություն էր հայկական կյանքում:
Տարրական դպրոցները, փաստորեն, երկու կարգի էին` հասարակական և մասնավոր:
Հասարակական էին այն դպրոցները, որոնք պահպանվում էին եկեղեցու և պետության
միջոցներով: Այդպիսի դպրոցներ կային բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում`
Անիում, Կարսում և այլուր: Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ
թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն: Մասնավոր
դպրոցներում ուսուցանում էին եկեղեցական պարզունակ գիտելիքներ պատարագի,
ժամասացության մասին: Աշակերտը, դպրոցն ավարտելով, կարող էր կարդալ
Աստվածաշունչը, երգել շարականներ: Այս կարգի դպրոցները կազմակերպվում էին
հոգևորականների կողմից: Տարրական երկու կարգի դպրոցներում ուսումը տևում էր
երեք-չորս տարի, սովորում էին 12-13 տարեկան հասակի երեխաները:
Բարձրագույն դպրոցները կամ ուսումնական հաստատությունները`
վարդապետարանները, հայ դպրության նշանավոր կենտրոններ էին: Ուսումնասիրվող
ժամանակաշրջանի վանքերը երկու բնույթի գործառնություն էին իրականացնում:
Վանքերի մի մասը զբաղվում էր զուտ կրոնական գործառնությամբ` քարոզով,
բարեգործությամբ, հիվանդների, ծերերի խնամքով և այլն: Վանքերի մյուս մասի համար
կրոնական ծիսակատարությունների կողքին հիմնականն ու էականը գիտակրթական
գործունեությունն էր: Այդպիսի վանքերում կային վարդապետարաններ, որոնք,
փաստորեն, բարձրագույն դպրոցներ էին` ուսուցման որոշակի մշակված ծրագրերով:
Վարդապետարաններն ամենևին չէին առնչվում եկեղեցական նվիրապետության
աստիճանակարգի վարդապետ կոչման հետ: Վարդապետարանները գիտակրթական
կենտրոններ էին, որն ավարտելով` սաները ստանում էին վարդապետական աստիճան,

10
իսկ դա համարվում էր գրագիտության, գիտնականության բարձր տիտղոս: Ոչ միայն
սովորական վարդապետները, անգամ եպիսկոպոսներն էին ստանում վարդապետական
աստիճան: Ուսումնական այդ կենտրոնները գլխավորում էին ժամանակի նշանավոր
գիտնականները: Նրանք անվանվում էին վարդապետներ, րաբունապետեր,
ուսուչապետեր, դպրապետեր: Վարդապետարաններ կային Անիում, Արգինայում,
Կարսում, Կամրջաձորում, Սանահինում, Հաղպատում, Երզնկայում, Նարեկում,
Սկևռայում, Սսում և այլուր: Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում
անվանի գիտնական, ուսուցչապետ Գրիգոր Մագիստրոսի կազմակերպած ճեմարանի
մասին տեղեկություններ չեն պահպանվել: Կցկտուր վկայություններ կան նրա մտավոր
գործունեության մասին Սանահինում, Բջնիում, Տարոնի ս. Կարապետ վանքում: Նկատի
առնելով նրա գիտական մեծ պաշարը` պետք է կարծել, որ Անիի ուսումնական
կենտրոնն իր բարձրության վրա է եղել: Մատթեոս Ուռհայեցին հաղորդում է, որ Գրիգոր
Մագիստրոսը մեծ գիտելիքների տեր անձնավորություն էր, Կոստանդնուպոլսում
բանավիճել է Բյուզանդիայի գիտնականների հետ և բոլորին զարմացրել իր
իմացություններով: Նա հիմնավորել է «յոթ ազատ արվեստների» ուսուցման
անհրաժեշտությունը, «եռյակ» և «քառյակ» բաժանումներով:
Անիի վարդապետարանը Հովհաննես Իմաստասերի շնորհիվ ծաղկում ապրեց XII
դարում: Նա համակարգեց վարդապետարանի ուսումնական ծրագրերը, կազմեց
հանձնարարելի գրքերի ցանկը, որը հայտնի է «Սարկավագյան մատենացանկ» անունով:
Դրանում հին ու նոր կտակարաններից և առհասարակ աստվածաբանությունից բացի
ընդգրկված էին փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականության վերաբերյալ
աշխատություններ: Քերականությունը նա համարում էր գիտության բանալին:
Միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների մեջ նշանավոր էր
մասնավորապես Գլաձորի համալսարանը: Այդ վարդապետության հիմնադիրն է Ներսես
Մշեցին: Նա Խոր Վիրապի վարդապետության ուսուցչապետ Վարդան Արևելցու սանն
էր: Իր նախնական կրթությունը ստացել էր Մշո Առաքելոց կամ Ս. Ղազարի վանքում,
ապա մեկնել (1266 թ.) Խոր Վիրապ` գիտելիքները խորացնելու, ուր էլ ստացել էր
վարդապետական աստիճան: Վարդան Արևելցու մահից հետո նա (1271 թ.) փոխարինում

11
է ուսուցչապետին, ապա դպրոցը տեղափոխում Տարոնի Առաքելոց վանքը, ուր գործում է
շուրջ մեկ տասնամյակ: Մինչև 1281 թ.` Ներսես Մշեցու վարդապետությունը, Մշո
Առաքելոց վանքում էր, իսկ հաջորդ տարում, հալածվելով քրդերից, անցնում է Վա-յոց
Ձոր:
«Զաքարյանների շրջանում և նրանց շնորհիվ,– գրում է մեծանուն պատմաբան
Նիկողայոս Ադոնցը,– երևան են գալիս մի քանի իշխանական գերդաստաններ, որոնց
հաջողում են խոհուն քաղաքականությամբ մեղմել ահարկու բռնակալությունը և ստեղծել
տանելի պայմաններ` խաղաղ աշխատանքի համար: Պռոշյան, Օրբելյան, Դոփյան,
Ջալալյան, Վաչուտյան և այլ տոհմերը լուսաշող աստղերն են հայ մտքի
երկրակամարում, որը առաջնորդում են աշխարհաշեն և մտացի ուժերը»: Ինչպես
հայտնի է, Թամարա թագուհու օրոք (1184–1212 թթ.) հայ-վրացական զորքը Զաքարե և
Իվանե Զաքարյանների գլխավորությամբ` XII դարի վերջին, սելջուկ թուրքերից
ազատագրում են Վրաստանի և Հայաստանի տարածքները: Զաքարյան եղբայրները
ազատագրված տարածքներից հատկացնում էին իրենց զորահրամանատարներին:
Լիպարիտ Օրբելյանը ստանում է Սյունիքը, իսկ Վասակ Խաղբակյանը կամ Պռոշյանը`
Վայոց ձորի մի մասը: Այս իշխանական տները և տասներկու թեմերի հոգևոր առաջնորդ,
կաթողիկոսի կողմից Սյունյաց մետրոպոլիտ հաստատված Ստեփանոս Օրբելյանը
հովանավորում էին Գլաձորի համալսարանը: Նրանք, վասալական կախման մեջ լինելով
մոնղոլներից, կարողացել էին որոշ ինքնավար իրավունքներ ձեռք բերել: Ստ. Օրբելյանն
իր լիազորությունները և եկեղեցու կալվածքները վերականգնելու համար երեք անգամ
մեկնել է մոնղոլ խաների նստավայրը և վերադարձել դրական արդյունքներով։
Հայաստանի բարձրագույն դպրոցների մասին լրիվ ու ամբողջական պատկերացում
կազմելու համար անհրաժեշտ է թեկուզ թռուցիկ զուգահեռներ անցկացնել նույն
պատմափուլի Եվրոպայի ուսումնական հաստատությունների հետ: Եվրոպայում
բարձրագույն ուսումնական հաստատությունները երևան են գալիս միևնույն
ժամանակաշրջանում` XI–XII դարերում: Դրանք օգտվում էին ինքնավարությունից,
թեպետև ձևականորեն գտնվում էին Հռոմի պապի ընդհանուր վերահսկողության ներքո:
Այստեղ ևս ուսման գործընթացի հիմքում ընկած է «յոթ ազատ արվեստները»: Մեծ

12
նշանակություն էր տրվում անտիկ հեղինակների երկերի մեկնաբանմանը,
օգտագործմանը: «Յոթ ազատ արվեստների» վրա կարևորվում էին երեք
մասնագիտություններ, որոնք կենտրոնացված էին երեք նշանավոր
համալսարաններում. իրավագիտությունը` Բոլոնիայում, աստվածաբանությունը`
Փարիզում, բժշկությունը` Սալերնոյում:
Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում զարգացած միջնադարում երևան
եկավ գիտնականների մի ամբողջ սերունդ, որին վիճակված էր նոր մակարդակի
բարձրացնել կրթությունը: Հիրավի, եվրոպական երկրներում, այդ թվում և հատկապես
Բյուզանդիայում բարձրագույն դպրոցներում դասախոսում էին երկրի նշանավոր
գիտնականները: Նույնը կատարվում էր նաև Հայաստանում: Բարձրագույն
ուսումնական հաստատությունները, համալսարանները ստեղծվում են հասարակության
զարգացման որոշակի աստիճանում, հասուն կամ զարգացած միջնադարում: Այդ
դարաշրջանում կրթության ոլորտում ուժեղանում է աշխարհականացման միտումը:
Քառյակ ծրագրով ուսուցվում էր թվաբանություն, երկրաչափություն,
աստղաբաշխություն և երաժշտություն, այսինքն` աշխարհիկ առարկաներ: Այսպիսով`
կրթության ոլորտն առաջադիմում էր դարաշրջանի առաջադրած պահանջների ոգով:
Հայաստանում այն ընթանում էր եվրոպական երկրների ուսումնական գործընթացին
համահունչ:
Եվրոպական երկրների հետ կար մի էական, վճռորոշ տարբերություն: Կրթական
կենտրոններն այնտեղ առաջանում էին երկրի խաղաղ, նպաստավոր պայմաններում:
Պետությունն աջակցում, դյուրին էր դարձնում դրանց գործունեությունը: Եվրոպական
պետություններից Հայաստանի հարևան Բյուզանդիայում, նրա մայրաքաղաք Կ. Պոլսում
բարձրագույն դպրոց կամ համալսարաններ են բացվում ավելի վաղ` IX դարում: Նման
կրթօջախներ հիմնում էր պետությունը, որոնց մի մասի հիմնական նպատակը
պետական ապարատի համար պաշտոնյաներ պատրաստելն էր: Տասներորդ դարի
բարձրագույն հաստատություններից մեկում դասախոսներին կայսրն աշխատավարձ էր
վճարում, իսկ ուսանողներին նյութական օգնություն ցույց տալիս:

13
Կոստանդնուպոլսում XI դարում գործում էր համալսարան, որն աշխարհիկ
կրթության կենտրոն էր և, որը գոյատևեց մինչև 1204 թ.` մինչև խաչակիրների կողմից
Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումը: Համալսարանն ուներ երկու ուղղություն կամ
միանգամայն ինքնուրույն գործողրկու դպրոց կամ ֆակուլտետ` իրավունքի և
փիլիսոփայության: Այդ ուղղությունների տնօրենները օգտվում էին լայն
արտոնություններից` բարձր վարձատրություն ստանում և իրենց պաշտոնը վարում
ցմահ:
Հայաստանում իրավիճակը միանգամայն այլ էր: Բագրատունյաց պետության
անկումից, XI դարի կեսերից սկսած ոչ միայն ազգային պետություն չկար, այլև երկրում
իշխում էին սելջուկ - թուրքերը, մոնղոլները, որոնք անխնա ավերում, ոչնչացնում էին
նաև գիտակրթական կենտրոնները:

14

You might also like