You are on page 1of 27

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Ռոմիկ Խ. Քոչարյան
Փիլիսոփ. գիտ. թեկն.

«ԲԱՑ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ» ԽՆԴՐԱԿԱՐԳԸ


ԵՎ Վ. ԴԻԼԹԱՅԻ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ*

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


Բանալի բառեր – հերմենևտիկա, հասկացում,
մեկնաբանություն, բացություն, ապրում, վերապրում։

Մուտք

Վիլհելմ Դիլթայը (1833-1911 թթ.) իր գիտական հետաքրքրություններով


և ըստ այդմ՝ իր ստեղծագործություններում ընտրված գիտական թե­մա­
ների խնդրակարգերի ու կատարումի քննախոհական մշակումներով և
իսկության բացահայտումներով ներկայանում է որպես մշակույթի պատ­
մաբան, փիլիսոփայության պատմության մեջ «կյանքի փիլիսո­փայության»
ակադեմիական ուղղությունը ներկայացնող մտածող, իսկ հումանիտար
գիտությունների մեթոդաբանության վերաբերյալ խորհր­դա­ծություն­նե­
րում նաև՝ փիլիսոփայական հերմենևտիկայի տեսաբան:
Իր փիլիսոփայական աշխատություններում նա փորձում էր իմաս­
տավորել ու տեսականացնել և որպես գիտական տեսություն ձևակերպել
մշակույթի պատմաբանի սեփական փորձառությունը, ինչը կազմավորվել
էր կոնկրետ պատմական նյութի հետ աշխատելու ընթացքում: Նրա
հերմենևտիկայի տեսությունը, ըստ էության, մշակույթի պատմաբանի ու
Վէմ համահայկական հանդես

կյանքի փիլիսոփայության իր խորհրդածությունների, ինչպես նաև հու­


մանիտար գիտությունների պրակտիկայի ու տեսության ուսումնասիրու­
թյունների և փորձառության ինքնագիտակցմանն ուղղված մտորումների
արդյունք է: Այն կարելի է բնորոշել որպես «պատմական փորձառու­
թյան» ինքնագիտակցում ու տեսություն: Այս առումով Վ. Դիլթայի գի­
տական ստեղծագործության և հենց հերմենևտիկայի հայեցակարգի վե­
րա­բերյալ կարելի է ասել, որ փորձառությունը, որն անհատական է, պատ­
ճառների բացահայտումով, իրողությունները որպես այդպիսին գոյացնող
հատկու­թյուններն ադեկվատ արտահայտող հասկացությունների մշակ­

*Հոդվածն ընդունվել է տպագրության 20.02.2015:


9
մամբ և դրանցում հասկացվող իսկության բացորոշմամբ, վերաճել է

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
արվեստի և-կամ գիտության, որ և անհատական փորձառությունից տար­
բերվում է նրանով, որ լինելով իրերի բնությունը բացահայտող ընդ­հա­
նուր գի­տելիք, հնարավոր է նաև ուսուցանել որպես ընդհանուր տեսու­
թյուն և ոչ սոսկ որպես կոնկրետ ու մասնավոր հասկացման ու մեկնա­բա­
նության օրինակ:

1. Հոգեբանության կենտրոնական նշանակությունը Վ.


Դիլթայի մինչհերմենևտիկական խորհրդածություններում

Դիլ­թա­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյանքը, պայ­մա­նա­կան դա­սա­կարգ­


մամբ, բաժանում են եր­կու հիմնական՝ վաղ և ուշ շր­ջանի, որը մաս­նա­
գիտական գրականության մեջ ընդունված է անվանել համապա­ տաս­
խանաբար «հո­գե­բա­նա­կան» և «հեր­մե ­նև­տի­կա­կան» (նաև «հո­գև­որ»):
Սա­կայն պետք է ասել, որ հերմենևտիկան նրա ստեղծագործական միայն
ուշ շրջանին հատուկ հետաքրքրություն չէր: Դիլթայը Ֆր. Շլայեր­մախերի
հերմենևտիկայի տեսությունն ուսումնասիրել և իր երկը Շլայերմախերի
ընկերության կողմից հայտարարված մրցույթին ներկայացրել էր 1860
թվականին՝ 27 տարեկան հասակում1, և նրա հետաքրքրությունների տե­
սադաշտում հերմենևտիկայի վերաբերյալ խորհրդածությունները ներկա
էին որպես ուղեկից իր մտքի փիլիսոփայական որոնումներում: Հերմե­
նևտիկայի վերաբերյալ մտորումները, ըստ էության, ներկայանում են որ­
պես նրա «կյանքի փիլիսոփայության» ու նաև «ոգու մասին գիտու­­թյուն­
ների» ուսումնասիրության ուրույն առարկան հանդիսացող նույն այդ
«կյանքի» առանձնահատկություններին ադեկվատ հասկացու­թյուն­նե­րի
և հենց մեթոդի՝ հիմնավորությամբ հանդերձ, բացորոշման մեթոդա­
բանական խորհրդածությունների և՛ կանխադրություն, և՛ ուղեկցություն,
և՛ որոշակի իմաստով՝ ամփոփում: Իսկ հերմենևտիկայի նրա սեփական
հայեցակարգը, մասամբ՝ ուղղակիորեն բացորոշ գրառությամբ և մա­
սամբ՝ այս կամ այն երկերում սփռյալ ու ներանշանակ (իմպլիցիտ) ներ­
կա­ յությամբ, կարելի է իր որոշակի ամբողջականության մեջ տեսանել
Դիլթայի ստեղծագործական կյանքի ուշ շրջանում:
Սույն ու առաջիկայում նաև այլ հրապարակումներում բովանդակյալ
ուսումնասիրությամբ կբացահայտվի, որ հերմենևտիկայի նրա հայեցա­
կարգը ներկայանում է, ըստ էության, Ֆր. Շլայերմախերի «տեքստի ունի­
վերսալ հերմենևտիկան» հայեցակարգային բնույթի ներքին որոշակի
փո­­փոխությունների միջոցով կատարելագործող, բուն հասկացման ու
նրա տեսությունը հանդիսացող հերմենևտիկայի հիմունքները տե­
սա­բանող և որպես այդպիսին իրենց կայացման սկզբունքային հնա­
րավորության քննաբանությամբ՝ «կյանք» ֆենոմենի նկատմամբ կի­

1 Այս մրցութային երկը՝ «Շլայերմախերի հերմենևտիկական համակարգը նախկին բողոքական


հերմենևտիկայից իր տարբերությամբ» խորագրով (տե՛ս Дильтей В., Герменевтическая система
Шлейермахера в ее отличии от предшествующей протестантской герменевтики // Собрание
сочинений в 6-и томах, “Дом Интеллектуальной Книги”, М., 2000, т. 4, с. 13-234), Վ. Դիլթայի
կենդանության օրոք հրատարակվել է միայն հատվածաբար, որոնցից առավել նշանակալին՝
հավելումներով հանդերձ ու համառոտ, «Հերմենևտիկայի ծագումն» է (բնագիրը հրատարակվել
է 1900 թ., կա նաև հայերեն՝ տե՛ս Ռուբիկոն, Եր., 1/8/2005, էջ 5-17, գերմ. թարգմ. և ներածությունը
Ա. Ոսկանյանի):
10
րա­ռություն: Հասկացման անհրաժեշտ ու նախընտրելի դիտավո­ րու­

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
թյունը, կերպարանումն ու կատարումը բացորոշող հերմենևտիկայի հա­
յե­ցակարգի այդ փոփոխությունները նրա ուսմունքում իրագործվում են
«կյանք» գոյավորի առանձնահատկություններին ադեկվատությամբ:
Վ. Դիլթայի հերմենևտիկայի հայեցակարգի որպիսության առանձնա­
հատ­կության բացահայտման համար, ըստ իս, էական է տեսության՝ իր
առարկայի նկատմամբ «բացության» հարցադրումը և «բաց հերմե­
նևտի­­կայի» խնդրակարգի ու ֆենոմենի տեսանկյունից նշա­նա­կա­լի՝ նրա
ստեղ­­ծա­գոր­ծության բուն հեր­մե ­նև­տի­կա­կան շր­ջա­նի ու հենց հայեցա­
կարգի ուսումնասիրությունը:
Իսկ ի՞նչ ասել է՝ «բաց հերմենևտիկա»: «Բաց հեր­մե ­նև­տի­կայի» ըմ­բռ­
ն­ման մեջ առան­ձ­նա­նում են երեք իմաստ­ներ. առա­ջի­նին հա­տուկ է երկ­
կող­մա­նի­ու­թյուն, և ձև­ա­կեր­պ­վում է որ­պես առար­կա­յի բա­ցու­թյուն՝
հաս­­­կաց­ման («գո­յա­բա­նա­կան» հա­յե­ցա­կեր­պ) և, ընդ­հա­կա­ռա­կը, հաս­
կաց­ման բա­ցու­թյուն՝ իր կի­րառ­ման առար­կա­յա­կան տի­րույ­թի նկատ­
մամբ («մե­թո­դա­բա­նա­կան» հա­յե­ցա­կեր­պ): Այս առնչությամբ հարկ է նաև
ամրագրել, որ այդկերպ բացության հարցը վերաբերում է ոչ միայն հեր­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


մենևտիկային, այլև սկզբունքային և ունիվերսալ է ամենայն տեսության
նկատմամբ: Առանց այդկերպ բացու­թյան սկզբունքորեն անհրաժեշտ ու
հիմնորոշ հնարավորության, անհնար է որևիցե տեսություն և ըստ այդմ
նաև գիտություն՝ որպես իր ուսումնա­սիրության առարկայի իսկությունը
հայտող իմաստի բացորոշում:
Եր­կր­ որդ իմաս­տն այն է, որ գո­յու­թյու­նը (бытие) բաց­վում է մար­­դու
հաս­կա­ցո­ղա­կան կե­ցո­ղու­թյամբ, և գոյության բացության որպես
այդ­­­­պիսին հնարավորությունն ու կատարումը հաս­կա­ցու­մն է: Երկ­
րորդ իմաստը կարելի է նաև հասկանալ որպես առաջինի իմաստի երկ­
կող­մանիության մեջ առաջին ասպեկտի առավել կատարելագործվա­ծու­
թյուն, որում հերմենևտիկան՝ հասկացման ու մեկնաբանության տե­սու­
թյան ողջ մտակառույցը, ներկայանում է որպես հիմնարար, սկզբուն­
քորեն հետևողական և ունիվերսալ փիլիսոփայական հայեցակարգ:
Եր­րոր­դ իմաստում նկա­տի է առ­ն­վում հեր­մե ­նև­տի­կա­յի՝ ար­դեն որ­
պես ամ­բող­ջա­կան տե­սու­թյուն, «բաց» լի­նե­լու իրո­ղու­թյու­նը այլ գի­
տա­ կարգերի կամ փիլիսոփայական ուղղությունների նկատմամբ,
ո­րոնցում ևս որևոր կերպով ու չափով կիրարկվում են հասկացումն
ու մեկնությունը: Ընդ որում, այս երեք իմաստ­ներն այն­պի­սին են, որ յու­
Վէմ համահայկական հանդես

րա­քան­չյուր հա­ջոր­դում առավել ներկատարելագործյալ վե­րառ­ված են


նա­խորդ իմաստ­նե­րը:
«Բաց հեր­մե ­նև­տի­կա­յի» առա­ջին ըմ­բռ­նու­մն այս կամ այն չա­փով հա­տուկ է
հեր­մե ­նև­տի­կա­յի պատ­մա­կան բո­լոր դր­սև­ո­րում­ն ե­րին: Հեր­մե ­նև­տի­կա­յի կազ­մա­
վոր­ման պատմական ըն­թաց­քի մտազննությունը նկատ­ել է տալիս, որ «բաց հեր­մե­
նև­տի­կա­յի» ֆե­նո­մե ­նն իր յու­րա­հա­տուկ դր­սև­ո­րում­ն երն է ունեցել հեր­մե ­նև­տի­կա­յի
նա­խա­պատ­մու­թյան շր­ջա­նից ի վեր: Այս առնչությամբ մի­այն նշենք, որ առա­ջին
իմաս­տի «մե­թո­դա­բա­նա­կան» հա­յե­ցա­կեր­պն ապա­հո­վում էր հեր­մե ­նև­տի­կա­յի
հնա­­րա­­վո­րու­թյու­նը՝ լի­նել հասկացման ու մեկնության տեսություն և պրակ­տիկ կի­
րա­ռա­կան ար­վեստ: Առան­ձին գիտակարգ հիմ­ն ա­դր­վե­լու ժա­մա­նա­կից ի վեր՝ հեր­
մե­նև­տի­ կա­ն վերակերպվում է «փիլիսոփայական հերմենևտիկայի» պատմական
ավան­դույթի, որի սաղմնավորումն իրագործվում է Ֆր. Շլայերմախերի ու Վ. Դիլ­
թայի և բուն կայացումը՝ Հ.-Գ. Գադամերի, Պ. Ռիկյորի և այլոց աշխա­տու­թյուն­
11
ներով: Փիլիսոփայական հերմենևտիկայի հայեցակարգերին բն­ ո­րոշ են «բաց
հերմենևտիկայի» և՛ առա­ջին, և՛ եր­կր ­ որդ իմաստ­նե­րը: Ընդ որում, Վ. Դիլ­թա­յի հեր­
մե­նև­տի­կան բն­ո­րո­շե­լի է որ­պես «բաց հեր­մե ­նև­տի­կա» առա­ջին և եր­կ­րորդ, իսկ
Հ.-Գ. Գա­դա­մե­րի տե­սու­թյու­նը՝ եր­կ­րորդ իմաս­տ­ով: Եր­­րոր­դ իմաստը՝ հեր­մե ­նև­տի­
կա­յի «բաց հա­մա­կարգ» լի­նե­լը, հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում նրան այլ գիտա­
կարգե­րի կամ փի­լի­սո­փա­յա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ լի­նել հա­ղոր­դա­կ­ցա­
կան, դրանցում առաջադրվող սկզբունքային ու էական հար­ցա­դ­րում­ն ե­րին՝ ըն­կա­
լու­նակ և արդյունքում՝ փիլիսոփայական ու մեթոդաբանական կամ այդկերպ նշա­
նակալի հարցադրումների ու պատասխան-լուծումների՝ իրենում ներ­ընկա­լությամբ
արդեն նաև ու­նե­նալ կամ կազ­մա­կեր­պ­վել որպես մի­ա­հյ­ու­սություն և, ըստ էության,
հենց այդպիսին է ներկայանում Պ. Ռիկյորի հերմենևտիկայի հայեցակարգը:
Վ. Դիլթայի ուս­մուն­քում առ­կա են «բաց հեր­մե ­նև­տի­կա­յի» առա­ջին
ըմ­բռ­ն­ման եր­կու աս­պեկտ­նե­րը, ընդ որում եր­կ­րոր­դն ըն­կած է առա­ջի­նի
հիմ­քում և ավելին՝ նրա հայեցակարգը ներկայանում է նաև որպես երկ­
րորդ ըմբռնման սաղմնավորում: Հարկ է նաև հաստատագրել, որ «բաց
հեր­մե ­նև­տի­կան» եր­բեք որ­պես այդ­պի­սին չի դի­տար­կ­վել իր կող­մից, և
նրա ուս­մուն­քում այն ձև­ա­կեր­պ­վել է սաղ­մ­ն ա­յին վի­ճա­կում: Սակայն Դիլ­
թա­
­ յի ուսմունքի քննողաբար հասկացման ու մեկնորոշման խորհրդա­
ծությամբ՝ կարելի է ամրագրել, որ երբ նա հեր­ մե ­
նև­
տի­կան դի­տում է
որ­­պես «ոգու ­գի­տու­թյուն­նե­րի» մե­թո­դա­բա­նու­թյուն, դա հնարավոր է
դառ­­նում միմիայն հերմենևտիկային ոգե­գի­տու­թյուն­նե­րի առար­կա­յի ծա­
վա­լով ընդ­հան­րա­կա­նու­թյուն հաղորդելով, որ և կնշանակի՝ այդ ամ­բողջ
ոլոր­տի նկատ­մամբ հաս­տա­տվում է հեր­մե ­նև­տի­կա­յի բա­ցու­թյուն: Թե ի՞նչ
յու­րա­հա­տուկ բնույթ ու­նի այդ բացու­թյու­նը, կտես­նենք նրա հա­յացք­նե­
րին ման­րա­մասն ան­դ­րա­դառ­նա­լով, և որ­պես­զի հաս­կա­նա­լի լի­նի այդ
յու­րա­հա­տուկ ձև­ա­կեր­պու­մը, սկ­սենք վաղ շր­ջա­նի հա­մա­ռոտ ներ­կա­յա­
ցու­մից` զու­գա­հեռ­նե­րով, իհար­կե, հե­տա­մ­տե­լով հատկապես ուշ շր­ջա­նը:
Մասնագիտական գրականության մեջ հայտնի են Վ. Դիլթայի հայացք­
ներում ստեղծագործական՝ «հոգեբանական» ու «հոգևոր» (կամ «հերմե­
նևտիկական») շրջանների միջև տարբերություններ և դրա հետ մեկտեղ՝
նաև հենց «կյանքի փիլիսոփայության» և «հերմենևտիկայի» բուն էու­
թյունը՝ խնդրակարգն ու կատարումը որպես մեթոդաբանություն դիտար­
կող նրա հայեցակարգերի միջև երկվություն արձանագրող տեսակետ­
ներ2: Հարկ է, սակայն, ամրագրել, որ թեև Դիլթայի հայացքները ժամա­
նակի ընթացքում կրել են փոփոխություններ, այնուամենայնիվ, նրա տե­
սական մտքի շարժն առաջ տանող սկզբունքները եղել են հիմնականում
ընդհանուր իր ստեղծագործական կյանքում, որն էլ տարբեր շրջաններում
նրա հայացքների մեջ փոփոխությունների հետ մեկտեղ ապահովել է
միաս­նականություն3: Դիլթայի խորհրդածությունների ընդհանուր ու
2 Առաջինի մասին նշում են բոլոր հետազոտողները, իսկ երկրորդին հատուկ անդրադառնում է
Հ.-Գ. Գադամերը։ Տե՛ս Гадамер Х.-Г., Истина и метод, “Прогресс”, М., 1988, с. 281-293:
3 Վ. Դիլթայի երկերի 7-րդ հատորի գերմաներեն հրատարակության (1927 թ.) առաջաբանում
Բերն­հարդ Գրոտհեյզենը նշում է նրա ողջ ստեղծագործության ներքին փոխկապակցվածության
ու միասնականության մասին և ընդգծում, որ նրա ամենայն հետազոտություններով անցնում
է միակ մեծ հիմնական միտք, որին և անշեղորեն հետամուտ էր Դիլթայը։ Տե՛ս Гротгейзен Б.,
Предисловие немецкого издателя // Дильтей В., Собрание сочинений в 6-и томах, изд. “Три
квадрата”, М., 2000, т. 3, с. 35: Նրա ստեղծագործական վաղ` հոգեբանական և ուշ՝ հոգևոր
շրջանների միասնականության մասին տե՛ս նաև Ոսկանյան Ա., Վիլհելմ Դիլթայ. Պատմական
բանականության քննադատությունից դեպի հերմենևտիկա // Գիտական աշխատություններ
(հաս. գիտ.), «Լինգվա», Եր., 2005, էջ 126: Դիլթայի ստեղծագործության ողջ ընթացքի մեջ
երկվությունը որպես հոգեբանությունից դեպի հերմենևտիկա շրջադարձ և այդկերպ՝ երկու
12
հիմնական կիզակետ էր ներկայանում «կյանքի», որում նաև՝ «մշակույթի»,

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
համընդգրկուն ֆենոմենն ուսումնասիրող «ոգու մասին գիտություն­
ների» որպես այդպիսին կայացման ու ինքնագիտակցման խնդրա­
կարգը, որի առնչությամբ առաջադրվել և ապա՝ տարաժամանակ իրա­
կա­նացված նրա հետազոտություններում իր ներկայությունն էր պահ­
պանել հիմնական ու մեկ-միասնական նրա իդեան՝ իր բաղադրատար­
րերի հետևողական ու բազմակողմանի ամենայն բացորոշումներով հան­
դերձ: Վ. Դիլթայի ստեղծագոր­ծական երկու շրջաններում՝ «հոգեբա­նա­
կան» և «հերմենևտիկական», ինչպես նաև «կյանքի փիլիսոփայության»
և «հերմենևտիկայի» թեմատիկ ուղղություններով նրա մտորումներում
կարելի է նկատել ընդհանուր դիտավորություն ու կատարում՝ հասկանալ
ու մեկնողաբար բացորոշել «ոգու մասին գիտությունների» կոչումն
ու իսկությունը՝ այդ գիտությունները սկզբունքորեն հիմնորոշելի ու
կայանալի դիտելով իրենց սեփական ուրույն առարկայով, փորձով ու
ընդհանուր մեթոդով, ի տարբերություն բնագիտության առարկայի,
փորձի ու մեթոդի: Ընդ­հան­րա­կան է նաև Վ. Դիլ­թա­յի մտածողության հա­
կամետաֆիզիկական ուղղվածությունը, «կյանք» գոյավորն ուսումնա­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


սիրող ոգեգիտությունների «նոր օրգանոնի» բացորոշման դիտավո­րու­
թյան ու կատարումի փիլիսոփայական խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րն ու դրանց
մե­թո­դա­բա­նա­կան ու­ղղ­վա­ծու­թյու­նը: Նրա «վաղ» և «ուշ» շրջանի ստեղ­
ծագործություններում, որպես ընդհանրական, նկատելի է նաև ոգե­գի­
տու­թյուն­նե­րի՝ սե­փա­կան, բնա­գի­տա­կա­նից տար­բեր մե­թո­դի հիմ­ն ա­վոր­
ման, գիտական հասկացությունների մշակման նպա­ տա­ կա­դրությամբ՝
«կյանքի» (որում և՝ «հոգեկան կյանքի») առանձնահատկությունը՝ դի­
նամի­կությունն ու ծավալվող բնույթը համարժեքորեն տեսականացնելու
համար նոր ու հենց ռեալ հասկացությունների կազմավորման վերաբեր­
յալ գաղափարը4:
Հերմենևտիկայի պատմական կայացումը Ֆր. Շլայերմախերի խորհր­
դա­ծություններում իրենում ներհայտելով ու ամրագրելով հերմե­նևտի­
կայի առարկայի, դիտավորության ու խնդրակարգի և ըստ այդմ՝
կեր­պարանման ու կատարումի ունիվերսալ վերաբերության փիլիսո­
փայական նշանակություն և այդկերպ՝ ներկայանալով որպես փիլիսո­
փայական հերմենևտիկայի սաղմնավորում, հետագայում արդեն հու­
մանիտար գիտությունների նկատմամբ իր ունիվերսալ մեթոդաբա­
նական վերաբերության իրագործմամբ՝ առավել որոշակիությամբ ու
Վէմ համահայկական հանդես

հիմնավորությամբ փիլիսոփայական հերմենևտիկայի սաղմնավորումն


է հաստատում Վ. Դիլթայի ուսմունքում: Մասնագիտական գրականության
մեջ չկա միասնական տեսակետ այն մասին, թե հերմենևտիկայի տեսա­
բաններից ո՞ւմ հայեցակարգը պետք է դիտարկել որպես փիլիսոփայա­
կան հերմենևտիկայի ավանդության սկզբնավորում՝ Ֆր. Շլայերմա­
խե­րի, Վ. Դիլթայի, թե՞ Հ.-Գ. Գադամերի: Կան տեսակետներ, որոնցում

այդ մոտեցումների միջև հակադրություն արձանագրող՝ մասնագիտական գրականության մեջ


հայտնի տեսակետների երկկողմանի քննությանը հատուկ անդրադառնում է նաև Վ. Դիլթայի
երկերի ժողովածուի 7-րդ հատորի ռուսերեն թարգմանության խմբագիր Վ. Ա. Կուրեննոյը, առավել
ճշգրիտ նկատելով նրա ստեղծագործական ժառանգությունում ներքին միասնականություն
ամրագրող հայեցակետը։ Տե՛ս Куренной В. А., Предисловие редактора // Дильтей В., Собрание
сочинений в 6-и томах, изд. “Три квадрата”, М., 2000, т. 3, с. 11-13:
4 Տե՛ս Дильтей В., Наброски к критике исторического разума - В. Ф., 1988, N 4, c. 135-136, 138, 140.
13
բա­ցա­­
հայտվել ու ամրագրվել է Ֆր. Շլայերմախերի հերմենևտիկական
խորհր­ դա­­
ծությունները որպես հայեցակարգ և հենց փիլիսոփայական
տեսու­թյուն վերակերպվող որպիսությունը: Դրանց հետ մեկտեղ Դիլթայի
հայեցակարգի դիտավորությունը և ըստ այդմ՝ կերպարանումն ու կա­
տարումը որպես «ոգու մասին գիտությունների» մեթոդաբանություն՝
հնարա­ վորություն է ընձեռում նրա տեսակետի առնչությամբ նույնպես
նկատել ու հաստատագրել փիլիսոփայական տեսության գոյության իրա­
վունքն արդարացնող ճշմարտություն: Եվ այլ տեսակետների հետ մեկտեղ
բազ­մաթիվ մասնագետների կողմից ճանաչում գտած ու հայտնի տեսա­
կետ է նաև այն, որ Վ. Դիլթայից է սկսվում հերմենևտիկայի պատմական
կա­յացման փիլիսոփայական փուլը: Ըստ իս, աստ հարկ է ամրագրել,
որ Ֆր. Շլայերմախերի, Վ. Դիլթայի, Մ. Վեբերի, Հ.-Գ. Գադամերի և Պ.
Ռիկ­յորի աշխատություններում կարելի է հասու լինել «փիլիսոփայական
հեր­մե ­
նևտիկայի» ավանդության հիմնովին կայացման էականորեն
նշանակալի ամբողջականության:
Դիլ­թա­յը հեր­մե­նև­տի­կան դի­տում է որ­պես «ոգու մասին ­գի­­­տու­­­­թյուն­­­­նե­­
րի» համընդհանուր մե­թո­դա­բա­նու­թյուն, և իր աշխատու­թյուն­ներում նրա
դի­տա­վորությունն է՝ հիմնավորել բնագիտության և հումանիտար գի­տու­
թյունների մեթոդների տարբերությունը և հետևողա­ կանորեն իրագործել
հու­­
մանիտար գիտությունները ոչ թե բնագի­ տությունից փոխառված,
այլ սեփական և հենց համընդհանուր մեթո­ դով օժտելու ծրագիրը:
Հե­տևելով Կանտին՝ Դիլթայը կատարում է քննա­դա­տական հարցադրում.
«Ինչպե՞ս են հնարավոր «ոգու մասին գիտու­թյունները» որպես այդպի­
սին»: Սակայն, ի տարբերություն Կանտի, «ոգու մասին գիտություն­
ների» որ­պես այդպիսին գոյության և հենց որպես «ինչ» ու «ինչպես»
կա­յացման հնարավորության սկբունքային հարցադրումն ու պատաս­
խա­նը նա քննության է առնում և իսկությունը հայտող իմաստները որո­
նում ոչ թե մետաֆիզիկական հայեցողության, այլ ժամանակակից գի­
տու­թյունների՝ իրենց էմպիրիկ հենքով կայացման մեջ հասկանալու
իմաս­տային տեսադաշտում: Վ. Դիլթայի համար սկզբունքային ու առաջ­
նորդող էր հարցի ձևակերպումը էպիստեմոլոգիական հարթության մեջ:
Նա նախապես առաջադրում էր հետևյալ հարցը. «Ինչպե՞ս գոյություն
ունի պատմական գիտելիքը», կանխադիր այդ հարցով մերձենալով հու­
մանիտար կամ պատմական գիտությունների հիմնավորման խնդրա­
կարգին:
Դիլթայի էպիստեմոլոգիական հարցադրումն ու մեթոդաբանական
խորհրդածությունները՝ «Պատմական բանականության քննադատու­
թյուն» նախնական խորագրով երկի ծրագիրը5, վերաճել ու կայացել էր
իր առավել համընդգրկուն վերաբերությամբ՝ որպես ողջ հումանիտար
գի­տությունները հիմնավորող հայեցակարգ՝ «Ոգու մասին գիտությունների
ներածություն» (1883 թ.) խորագրով: Նրա այս հիմնարար երկում բացո­
րոշվում է հումանիտար գիտությունների ուսումնասիրության ուրույն
առարկայական տիրույթը և դրան ադեկվատ նաև մեթոդն ու հասկա­
ցութային համակարգը՝ հումանիտար գիտություններն այդկերպ օժտե­
5 Տե՛ս երկի առաջաբանում կոմս Պաուլ Յորք Վարթենբուրգին ուղղված Դիլթայի խոսքը (Дильтей
В., Введение в науки о духе // Собрание сочинений в 6-и томах, “Дом Интеллектуальной Книги”,
М., 2000, т. 1, с. 269):
14
լով իրենց սեփական հիմքով: Եվ իր այդ նախնական հարցադրման մեջ,

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
ի տարբերություն Կանտի, նա նկատի ունի ոչ թե վերացական, այլ իրա­
կան կյանքի պատմական կոնտեքստում ապրող, մտածող, գոր­ծող և
կյանքը ներքուստ հոգևորաբար վերապրող կոնկրետ անձին6: Այս
ա­ռումով նա Կանտի վերացական մարդու «զուտ բանականության քննա­
դատությունը», թերևս, լրացնում կամ ճշտելով փոխարինում է «պատ­
մական բանականության քննադատությամբ»: Հարց առաջադրելով այն
մասին, թե ինչպես են հնարավոր հումանիտար գիտությունները որպես
այդպիսին, նա հետազոտում և բացահայտում է այն պայմանները, որոնց
առկայության դեպքում դրանք կարող են կայանալ որպես գիտություն:
Իսկ որպեսզի հումանիտար գիտությունները կայանան, օժտվեն օբյեկ­
տիվ ու հավաստի գիտելիքներով, ըստ Դիլթայի, պետք է ոչ թե կիրառել
բնագիտությունից փոխառված մեթոդը, այլ՝ գտնել այս գիտությունների՝
իրենց ուսումնասիրության առարկայական տիրույթի առանձնահատ­
կությանը համապատասխան սեփական մեթոդը:
Ինչու՞ է առաջանում այդ խնդիրը: XIX դ. երկրորդ կեսից մինչև XX դ.
սկիզբն ընդգրկող ժամանակաշրջանում բնագիտության մեծ առաջըն­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


թացի պատճառով նրա մեթոդները համարվում էին արդյունավետ և ներ­
մուծվում էին նաև հումանիտար գիտությունների մեջ: Սակայն ոգե­գի­տու­
թյուն­ները, ի տար­բե­րու­թյուն բնա­գի­տու­թյան, որն ուսումնա­սի­րում է բնու­
թյու­նը, որ­պես ու­սու­մ­ն ա­սի­րու­թյան առար­կա ու­նեն հա­սա­րա­կա­կան-
պատ­մա­կան իրա­կա­նու­թյու­նը7: Եվ յու­րա­քան­չյուր մաս­նա­վոր գի­տու­
թյուն այդ ամ­բող­ջից առան­ձ­նաց­նում է իր յու­րա­հա­տուկ առար­կան: Դիլ­
թայն ընդվզելով հումանիտար գիտություններում պոզիտիվիստական մե­
թոդ­ ների ներթափանցման դեմ, առաջարկում էր հումանիտար գիտու­
թյուն­ների համար բացահայտել հենց նրանց սեփական մեթոդը, որն իրե­
նում և-կամ իրենով կարտահայտի այդ գիտությունների ուսում­ն ասիրու­
թյան առարկայի ու փորձառության բնույթին համապատաս­խա­նությամբ
իրականացվող ճանաչողության մոդուսի առանձնահատ­կությունը:
Ըստ Դիլթայի՝ բնա­գի­տու­թյան փորձի ու գիտելիքի բովանդակությունը
վերաբերում է այնպիսի իրողությունների, որոնց բնությունն այլ է, քան
մեր ներ­քին սե­փա­կա­նը, օտար է, և բնագիտությունն իրեն հե­տա­քրք­րող
երև­ույթ­ներն ու­սու­մ­ն ա­սի­րում է՝ բա­ցա­հայ­տե­լով որ­պես դրանց աղ­բյուր
այդ օտար հիմ­քը, ի տար­բե­րու­թյուն ոգե­գի­տու­թյուն­նե­րի, որոնց ուսում­­
նա­սի­րու­թյան հիմք, ելա­կետ, ինչ­պես նաև որ­պես նպա­տա­կա­յին խն­
Վէմ համահայկական հանդես

դիր է ծա­ռա­յում նա­խա­պես ապր­ման մեջ տր­ված հո­գե­կան կյան­քի


մի­ա­ս­նու­թյու­նը, որի հե­տև­ում չի փն­տր­վում բնությամբ օտար ոչ մի
այլ բան, քան հենց սե­փա­կան ին­քը, հե­տև­ա­բար բնա­գի­տու­թյու­նում
բա­­ցա­տ­րում ենք, իսկ ոգե­գի­տու­թյուն­նե­րում՝ հաս­կա­նում8: Այս­պի­սի
հե­­տև­ու­թյու­նը կա­րե­լի է հա­մա­րել տրա­մա­բա­նո­րեն ճիշտ, քան­զի Դիլ­թա­
յի հիմ­ն ա­կան նա­խա­դ­րյա­լի հա­մա­ձայն, որ և արիստոտելյան սկբունքն է,
ու­սու­մ­ն ա­սի­րու­թյան մե­թո­դը պայ­մա­նա­վոր­ված է առար­կա­յով: Սկզբուն­

6 Տե՛ս նույն տեղում, էջ 274:


7 Տե՛ս Дильтей В., Введение в науки о духе // Зарубежная эстетика и теория литературы XIX-XX
вв., М., 1987, с. 127:
8 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, 1977,
p. 27:
15
­ ային այս հիմ­ն ա­դ­րույ­թն առաջ­նոր­դում էր նրան իր ստեղծա­գործա­կան
ք
կյանքի և՛ հոգեբանական, և՛ հեր­մե­նև­տի­կական շր­ջա­ններում: Ահավասիկ,
նա ճա­նա­չո­ղու­թյան մեջ առան­ձ­նաց­նում է եր­կու մո­դուս­ներ՝ բա­ցա­տ­րու­
թյու­նը՝ որ­պես բնա­գի­տու­թյան և հաս­կա­ցու­մը՝ որ­պես «ոգու մա­սին գի­
տու­թյուն­նե­րի» ընդ­հա­նուր մե­թոդներ: Ըստ Դիլթայի՝ բա­ցա­տ­րել կն­շա­
նա­կի՝ մաս­նա­վոր փաս­տը հան­գեց­նել ընդ­հա­նուր օրեն­քին, իսկ հաս­
կա­նա­լ կնշանակի՝ հա­սու լի­նել երևույթի ան­հա­տա­կա­նու­թյան ան­
զու­գա­կա­նու­թյա­նը:
Հաս­կաց­ման և բա­ցա­տ­րու­թյան նրա տար­բե­րա­կու­մը, որպես մտային
գործողություն, ամենևին էլ ինքնակամ կամ կամայածին և զուտ մտա­
ցածին չէ, այլ որպես հենք ունի բնա­գի­տու­թյան և «ոգու մա­սին գի­տու­
թյուն­նե­րի» ուսումնասիրության առարկաների բնությունների փոխզա­
նա­զանվող առանձնահատկությունները: Մասնագիտական գրականու­
թյու­նում որպես այդ տարբերակման հենք, քննական հետազոտությամբ
ու մեկնաբանությամբ հանդերձ, ասվում է, որ այն հիմ­ն­ ված է ոչ թե
ա­ռարկաների բնության առանձնահատկությունների, այլ՝ այդ գիտու­
թյուններում ձեռք բերվող փորձերի բովանդակությունների զանա­
զանման վրա9: Ըստ իս, սակայն, փորձերի այդ բովանդակություններում
ներկա ու այդ փորձերն ուրույն կերպավորելով՝ արտահայտված են
ա­մե նևին էլ ոչ մտացածին՝ զուտ մտքից ծնված և գոյի գոյությանը
չառնչվող, պատրանքային սուբյեկտիվ ակտեր: Անշուշտ, փորձում ներկա
է ոչ միայն այն, ինչն արտահայտում է մտքի բնությունից տարասեռ՝ զուտ
առարկայի առանձնահատկություն, այլ նաև այն, ինչը հենց մտային է:
Հարկ է, սակայն, հիշել, որ մտքի բուն կոչումն ու իսկությունը գոյի
գոյությունը մտածելն է: Միտքն իր իսկական գոյությամբ, այսինքն՝ այն
միտքը, որն իրենում ունի իր իսկությունը և ուրեմն՝ ճշմարտորեն միտք է,
այլ ոչ սոսկ թվացյալ գիտելիք՝ կարծիք կամ մտացածին ու պատրանքային
ինչ-որ բան, մտածում է գոյի գոյությունը, և նրանում ներկա ու բացորոշյալ
է դրա որպիսության որևէ առանձնահատկություն: Ուստի երբ ասվում է,
թե հասկացման ու բացատրության Դիլթայի տարբերակումը հիմնված է
ոչ թե բնագիտության և «ոգու մասին գիտությունների» առարկաների
բնության առանձնահատկությունների, այլ այդ գիտություններում ձեռք
բերվող փորձերի բովանդակությունների զանազանման վրա, հարկ է
վերստին ճշգրտել այդ միտքը՝ օժտելով այն իր առարկայական-գոյական
հենքով և ասել, որ այդ փորձերի բովանդակություններում, այնուամե­
նայնիվ, ներկա ու հենց արտահայտված են այդ երկու խումբ գիտու­
թյունների ուսումնասիրության առարկաների բնությունների հիմնովին
զանազանվող առանձնահատկությունները:
Նույն այս հարցի առնչությամբ ուսանելի և լիովին ընդունելի է Մ. Հայդեգերի՝
ի քննադատություն գիտության կազմավորման վերաբերյալ Վ. Վինդելբանդի և Հ.

9 Բնագիտության և «ոգու մասին գիտություններում» ձեռք բերվող փորձերի բովանդակություն­


ների տարբերության մասին տե՛ս Гадамер Х.-Г., Истина и метод, “Прогресс”, М., 1988, с. 270-271:
Բադենյան դպրոցի հետ բանավեճի խնդրո նյութ հանդիսացող այս կետի, այն է՝ բնագիտության և
ոգեգիտությունների տարբերությունը ոչ թե սոսկ մեթոդների տարբերությամբ, այլ սկզբունքորեն
փորձերի միմյանցից զանազանվող բովանդակություններով և դրանցում փաստերի տարաբնույթ
տրվածություններով հիմնված ու պայմանավորված լինելու՝ Դիլթայի հիմնավորման մանրամասն
վերլուծությունն ու մեկնաբանությունը տե՛ս Ոսկանյան Ա., Վիլհելմ Դիլթայ. պատմական բա­
նականության քննադատությունից դեպի հերմենևտիկա // Գիտական աշխատություններ (հաս.
գիտ.), պր. 3, Եր., 2005, էջ 128-132:
16
Ռիկերտի ընդհանուր տեսակետի, ասած այն միտքը, ըստ որի՝ գիտության կամ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
գիտակարգի սկզբունքային հիմնադրությունը չի կարող ապահովվել նաև սոսկ
մեթոդների տարբերությամբ: Հումանիտար կամ սոցիալական որևիցե և-կամ բոլոր
գիտություններում սկզբունքորեն էական է այն, որ իրականության այն հատվածը,
առարկայական տիրույթը, որի հետ հենց գործ ունի գիտությունների այդ
համախումբը կամ կոնկրետ գիտակարգը, անհրաժեշտության և-կամ բավա­
րարության չափով սպառիչ կերպով բովանդակ ու ադեկվատ տրվելի՝ հասկացվելի
ու մեկնաբանելի լինի այդ գիտություններում կամ գիտակարգում մշակված ընդ­
հանուր հասկացություններով ու տեսություններով: Մ. Հայդեգերը գրում է. «Կարևորը
փիլիսոփայությունում ոչ թե ուղղությունների ու դպրոցների պայքարն է, որ այնքան
բնորոշ է 19-րդ դարավերջի գիտական փիլիսո­փայությանը, և ոչ էլ ձգտումը՝ հաս­
տատել իր դիրքը՝ ի հակակշիռ այլ դիրքի, այլ՝ երբ կհասկանան, որ գործը չի հան­
գում նրան, որպեսզի ավանդույթից ընկալելով այս կամ այն տեսակետը, վերստին
վերամշակվեն իրերը ավանդական հասկացությունների միջոցով, քանզի փիլիսո­
փա­յությունում կարևորը նոր մարզեր (տիրույթներ), իսկը առարկայական մար­զեր
բացահայտելն է և հասկացությունների ստեղծագործական կազմավոր­ման միջոցով
դրանք գիտության սեփականություն դարձնելը»10: Փիլիսո­փայության համար աս­
ված Հայդեգերի այս միտքն ընկալելով դրան նա­խորդող էջերում կոնկրետ գիտու­
թյունների մասին նրա այլ մտքերի հետ11, կարելի է հասկանալ, որ այն վերաբերում

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


է ընդհանրապես գիտության և առանձին գիտակարգերի առաջացմանն ու ներքին
զարգացմանը, գիտու­թյան ճշմարիտ գոյությանն ու կայացմանը, այլ կերպ ասած՝
իր իսկությունն իրենում ունեցող գիտության գոյությանը: Ըստ Հայդեգերի, փիլի­
սոփայության կամ հումանիտար կոնկրետ գիտության կամ գիտությունների շեմին
ներկայանալի և գիտական խորհրդածությանն ու քննությանը մատչող՝ իմաստի
անմիջական մտավոր տեսանությամբ կամ ֆենոմենոլոգիական հայեցմամբ, որ և
կնշանակի՝ գիտական ճանաչողությունը նախադրող և հենց պատրաստող ան­մի­
ջական մտափորձառությամբ, անհրաժեշտ է բացորոշել տվյալ գիտության կամ
գիտությունների համախմբի առարկայի որոշ հիմնական առանձնահատկություններ:
Հարկ է նաև ավելացնել, որ այդկերպ նախադրությամբ մտահայեցվող ու այդկերպ
մտափորձառվող՝ «ոգու մասին գիտությունների» առարկան է, որ մասնավոր գի­
տությունների էմպիրիկ ճանաչողակարգում ևս փորձառվում ու իր բովանդակու­
թյամբ որպես այլ ու հենց տարբեր է հատկորոշվում՝ ի համեմատ բնագիտության
փորձի, և իր բնության փորձառյալ առանձնահատկությանն ադեկվատ մեթոդի
որո­շարկ­մամբ՝ նաև հնարավորում այդ գիտությունների որպես այդպիսին (ըստ
ինքյան) գոյության իսկության հասկացումն ու մեկնողաբար բացորոշումը որպես
դրանց գոյության բուն իմաստ ու իմաստություն:
Բնագետը, ըստ Դիլթայի, ելնում է նրանից, որ բնությունը դիտում է
որպես իրենից դուրս գտնվող ռեալություն, որը ներգործում է իր վրա և
փոփոխություններ առաջացնում իր հոգևոր աշխարհում: Բնա­գի­տու­թյու­
նում չենք հաս­կա­նում, քան­զի չենք կա­րող հաս­կա­նալ՝ հաս­կա­ցյա­լը հան­
Վէմ համահայկական հանդես

գեց­նե­լով օտար հեն­քին, կա­սեր նաև Դիլ­թա­յը: Իսկ «ոգու մասին գիտու­
թյուններում» մենք գործ ունենք ներքին փորձի հետ, որում միայն կարող
է տրված լինել անհատականությունների թագավորությունը կամ մարդ­
կային հասարակությունը և պատմությունը: Փորձերի բովանդակության,
այսինքն՝ դրանցում փաստերի տրվածության եղանակների և դրանցով
հայտորոշվող առարկայական առանձնահատկությունների տարբերու­
թյունից բխում է նաև այդ գիտություններում ճանաչողության մեթոդների
տարբերությունը: Ինչու՞: Որովհետև, ըստ Դիլթայի, մեթոդը պետք է լինի
միմյանցից տարբեր այդ փորձերի առանձնահատկություններին համա­

10 Хайдеггер М., Пролегомены к истории понятия времени, “Водолей”, Томск, 1998, с. 21-22.
11 Տե՛ս նույն տեղում, էջ 7-11:
17
պա­տասխան, որպեսզի լինի արդյունավետ ու հենց այդ առարկանե­րի՝
բնու­թյան ու հասարակական-պատմական աշխարհի, որպիսությունը
ստույգ բացահայտող:
Ինչո՞վ են տարբեր բնագիտությունում և «ոգու մասին գիտություն­
ներում» հետազոտվող իրողությունների՝ որպես փաստ տրված լինելու
բնույթները: Բնությանը վերաբերող փաստական տրվածություններին
հատուկ է անջատություն, մեկուսիություն: Ուստի բնագիտության նպա­
տակը միմյանցից կարծես անջատ փաստերը կապակցող և միացնող
ընդհանուր օրենքի բացահայտումն է: Այդ իսկ պատճառով վարկածներ
առաջադրելու մեթոդը, որը կիրառվում է բնագիտությունում, կոչված է
իրագործելու նրա նպատակը՝ կապերի հաստատման, օրենքների բացա­
հայտ­ման միջոցով միասնական առարկայագիտության ստեղծումը:
Հումանիտար գիտություններում, ընդհակառակը, փաստերը տրված
են ոչ թե մեզնից, ինչպես նաև միմյանցից անջատ, այլ մեր ապրումի
(Erlebnis)12 մեջ որպես միասնական ներքին կյանք: Հո­գե­կան կյան­քի մի­
ա­ս­նու­թյու­նը հումանիտար գիտություններում տր­ված է ան­մի­ջա­կա­նո­
րեն՝ ապր­ման մեջ, այսու՝ տրված է որ­պես իսկ ելա­կետ և ոչ լոկ վեր­ջ­նա­
կան նպա­տակ13: «Ապր­ման» հաս­կա­ցու­թյու­նը Դիլ­թա­յի հա­մար ծա­ռա­յում
է որպես ապա­վար­կա­ծա­յին մեկ­նա­կետ: Հումանիտար գիտությունների
փորձի բովանդակության հիմնային ելակետի մասին այս տեսակետը
Դիլթայի կողմից առաջադրվելով դեռ վաղ՝ հոգեբանական շրջանում,
նրա հա­մար հիմ­ն­ո­րոշ է նաև ուշ՝ հեր­մե ­նև­տի­կա­կան շր­ջա­նում:
Ելա­կե­տե­րի այս տար­բե­րու­թյուն­նե­րի պա­տճա­ռով էլ Դիլ­թա­յը ոգե­գի­
տու­թյուն­նե­րի հա­մար ավե­լորդ է հա­մա­րում վար­կա­ծա­յին ընդ­հան­րու­
թյուն­նե­րը և հա­մա­դ­րա­կան (սին­թե­տիկ) կա­ռույց­նե­րը, որ ան­խու­սա­փե­լի
են բնա­կան գի­տու­թյուն­նե­րում: Վար­կած­նե­րի առա­ջա­դ­րու­մը, որ կի­րառ­
վում է այս­տեղ, ըստ Դիլ­թա­յի, զուտ բնա­գի­տա­կան և նրա­նից փո­խառ­
ված մե­թոդ է: Իր առար­կա­յի յու­րա­հա­տուկ բնույ­թին հա­մա­պա­տաս­խան
կազ­մա­կեր­պ­ված՝ «գի­տու­թյու­նը կա­տա­րում է վեր­լու­ծու­թյուն և հաս­տա­
տում ընդ­հա­նուր հա­րա­բե­րու­թյուն­ներ փաս­տե­րի հա­մա­սեռ մե­կու­սաց­
ված խմ­բե­րի մի­ջև. կրո­նը, պո­ե­զիան և նախկին մե­տա­ֆի­զի­կան ար­տա­
հայ­տում են նշա­նա­կու­թյուն և ամ­բող­ջի իմաստ: Առա­ջի­նը (այ­սին­քն՝ գի­
տու­թյու­նը) ու­սու­մ­ն ա­սի­րում, ճա­նա­չում է, իսկ այս վեր­ջին­ները՝ հաս­կա­
նում»14:
«Ոգու մասին գիտությունների» նպատակը ոչ թե ընդհանուր
օրենքի, այլ խնդրո նյութ երևույթների, իրենց բնույ­ թով ան­ հա­
տա­
կան կազ­մա­վո­րու­մների (իմա՝ մարդ­կա­յին և մշակութային ան­հա­
տա­կա­նու­թյունների) անզուգականության, անկրկնելիության հաս­
կա­ցու­մն ու մեկնողաբար բացահայտումն է: Այսպիսով, կարելի է ամ­
12 Մասնագիտական գրականությունում Վ. Դիլթայի այս հասկացությունը հայերեն թարգմանվել
է նաև որպես «վերապրում», սակայն մեր լեզուն հնարավորություն է ընձեռում «Erlebnis»-ը
թարգմանել նաև «ապրում», իսկ «վերապրում»-ը գործածել նրա «Nacherleben» հասկացության
թարգմանության համար: Հայերենում այդ երկու հասկացությունների փոխկապվածությունը և
նշանակալիորեն զանազանվող իմաստներ արտահայտելու կարողությունը նկատել է տալիս
գերմաներեն հասկացությունների այդկերպ թարգմանության առավել ճշգրտությունն ու
նպատակահարմարությունը Դիլթայի հայեցակարգի և դրանում՝ ներքուստ հետևողական ու
փոխկապակցված հասկացութային կառույցի ներկայացման համար:
13 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, 1977, p. 53.
14 Дильтей В., Типы мировозрения и обнаружение их в метафизических системах // Культурология.
XX век, М., 1995, с. 220.
18
րագրել, որ ըստ Վ. Դիլթայի՝ «ոգու մասին գիտություններում» որպես

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
հե­­տազոտության սկզբունքային օբյեկտ ու նպատակ է դիտվում հումա­
նիտար, սոցիալական, մշակութային իրողությունների գոյավորության
մո­­­
դուսին բնորոշ նկատվող առանձնակիությունն իր եզակիությամբ ու
անկրկնելիությամբ:
Բնագիտության մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանում
ուսումնասիրվող երևույթներն ընթանում են բնական անհրաժեշտության
և պատճառահետևանքային սկզբունքի համաձայն: Իսկ դա նշանակում է,
որ երևույթի նախկին վիճակի և հետագա ընթացքի միջև առկա է որոշակի
մի կապակցվածություն: Բնագիտության երևույթներին իրենց լինե­լիու­
թյան տեսակետից բնորոշ է նաև որոշակի չափով միանշանակություն,
իսկ «ոգու մասին գիտություններում» դա բացակայում է: Ուստի հումա­
նի­տար գիտություններում ուսումնասիրության մեթոդը քննության առն­
վող զուտ մարդկային իրողությունների իսկության նկատմամբ իր բացու­
թյունը և հետևողական հարցում-որոնումն իրագործելիս՝ պետք է իր
բնույթի ու հենց ներկազմակերպվածության մեջ հստակորեն արտա­
հայտված ունենա ոչ միանշանակ պատճառահետևանքային կամ անհրա­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


ժեշտության կառուցվածքը: Մարդկային կյանքի իրողություններում
սկզբուն­­­քորեն ներկա մարդկային ազատ կամքը, ըստ որի և՝ ընտրու­
թյունը, ոգեգիտություններում սկզբունքորեն պետք է հաշվի առնվի:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն իրենց ուրույն առարկայական ոլորտի
նկատմամբ ադեկվատորեն բացված հումանիտար գիտությունների ու­
սումնասիրության մեթոդն ու հասկացությունները, գիտելիքի ու բովան­
դակ հայեցակարգի գիտականության առանձնահատկությունը: Ստեղծա­
գործական կյանքի վաղ շրջանում «ոգու մասին գիտությունների» մեջ
մտնող մաս­նա­վոր գի­տու­թյուն­նե­րի շար­քում Դիլ­թայը հիմ­ն­ո­րոշ դեր էր
հատ­կաց­նում հո­գե­բա­նու­թյա­նը: «Դժ­վար պրոբ­լե­մը, որ կոչ­ված է լու­ծե­լու
հո­գե­բա­նու­թյու­նը, մար­դու հա­մ­ընդ­հա­նուր հատ­կու­թյուն­նե­րը վեր­լու­ծա­
բար ճա­նա­չե­լն է»15, իսկ այդ խն­դի­րը հիմ­ն­ո­րոշ նշա­նա­կու­թյուն ու­նի ոգե­
գի­տու­թյուն­նե­րի կող­մից հա­սա­րա­կա­կան և պատ­մա­կան իրա­կա­նու­թյան
ճա­նաչ­ման հա­մար: Դիլ­թա­յը գրում է. «Հո­գե­բա­նու­թյու­նն ի վի­ճա­կի է լու­
ծե­լու այդ­պի­սի հիմ­ն ա­դիր գի­տու­թյան խն­դիր­նե­րը, մնա­լով գի­տա­կան
նկա­րա­գ­րու­թյան՝ փաս­տե­րի և փաս­տա­կան օրի­նա­չա­փու­թյուն­նե­րի ար­
ձա­նա­գր­ման սահ­ման­նե­րում. նրան­ցից պետք է հս­տա­կո­րեն տար­բե­րել
բա­ցա­տ­րա­կան հո­գե­բա­նու­թյու­նը, որը ձգ­տում է հայ­տ­նի նա­խա­դ­րյալ­նե­
Վէմ համահայկական հանդես

րից հո­գե­կան կյան­քի ողջ կա­ռուց­ված­քի բխեց­մա­նը»16:


Մի­մի­այն նկա­րա­գ­րա­կան հո­գե­բա­նու­թյամբ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել
զուտ հում­քի ան­կան­խա­կալ հա­վա­քում, որը կա­պա­հո­վի մաս­նա­վոր ոգե­
գի­տու­թյուն­նե­րին ամուր հիմ­քով: Նկա­րա­գ­րա­կան հո­գե­բա­նու­թյու­նը միա­­­­
ժա­մա­նակ պետք է լի­նի վեր­լու­ծա­կան՝ որ­պես այդ­պի­սին հաս­կա­նա­լով
տր­ված ամ­բող­ջի տա­ր­րո­րո­շու­մը: Այս­պի­սի հո­գե­բա­նու­թյան խն­դիրն է
նկա­րա­գ­րել փաս­տե­րը՝ վեր­լու­ծե­լով և ամ­րա­գ­րե­լով ամ­բող­ջի մա­սե­րը17:

15 Дильтей В., Введение в науки о духе // Зарубежная эстетика и теория литературы XIX-XXвв.,
М., 1987, с. 133.
16 Նույն տեղում:
17 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, 1977,
p. 56-57:
19
Նկա­տե­լի է Վ. Դիլ­թա­յի ձգ­տու­մը՝ ապա­հո­վել ոգե­գի­տու­թյուն­նե­րը չե­զոք
փոր­ձ­նա­կան հիմ­քով, որում էլ ար­տա­հայ­տ­վում է նրա ու­ղղ­վա­ծու­թյու­նը
մտա­հա­յե­ցո­ղա­կան մո­տեց­ման դեմ: Նրա մտո­րում­ն ե­րի հա­մար ելա­կետ
էր ծա­ռա­յում ան­բա­վար­ար­վա­ծու­թյու­նն իր ժա­մա­նա­կի բա­ցա­տ­րա­կան և
կա­ռու­ցո­ղա­կան հո­գե­բա­նու­թյունից: Այդ իսկ պատ­ճա­ռով նա իր «Մտո­
րում­ն եր նկա­րա­գ­րա­կան և վեր­լու­ծա­կ­ան հո­գե­բա­նու­թյան շուրջ» աշ­խա­
տու­թյան մեջ հաս­կա­ցու­մը կա­ռու­ցում է նկա­րա­գ­րա­կան և վեր­լու­ծա­կան
մե­թոդ­նե­րի եզ­րե­րով (տեր­մի ն­նե­րով):
Սա­կայն ան­հա­տի հո­գե­կան կյան­քը կապ­ված է այլ ան­ձանց նե­ր­ազ­դե­
ցու­թյան հետ, հե­տև­ա­բար սոսկ ներ­հա­յե­ցո­ղա­կան մո­տեց­մամբ չի կա­րե­լի
իրա­կա­նաց­նել հո­գե­ճա­նա­չում18: Ըստ նրա՝ ներ­քին փոր­ձը բա­վա­րար չէ:
Մի­այն ին­քն իրեն այ­լոց հետ հա­մե­մա­տե­լուց է մար­դը փորձ ձեռք բե­րում
իր ան­հա­տա­կա­նու­թյան մա­սին: Այ­լևս չի հա­մար­վում, թե ներ­հա­յե­ցո­ղա­
կան հո­գե­բա­նու­թյան մե­թոդ­նե­րով կա­րե­լի է լու­ծել ան­ձի ճա­նա­չո­ղու­
թյան խն­դի­րը19: Այս նկա­տի ու­նե­նա­լով՝ Դիլ­թա­յը լրաց­նում և, ըստ էու­
թյան, վերըմբռնում է իր նկա­րա­գ­րա­կան և վեր­լու­ծա­կան հո­գե­բա­նու­
թյու­նը որպես նաև հա­մե­մա­տա­կան հո­գե­բա­նու­թյուն: Մասնագի­տական
գրականության մեջ բազմիցս կրկնվող տեսակետ է, թե նա եր­բևէ չամ­
բող­ջա­ց­րեց իր հա­մե­մա­տա­կան հո­գե­բա­նու­թյու­նը, քան­զի անց­ման այս
շր­ջա­նում, գի­տա­կ­ցե­լով ներ­հա­յե­ցո­ղա­կան մե­թո­դի սահ­մա­նա­փա­կու­թյու­
նը, սկ­սեց զար­գաց­նել հու­մա­նի­տար ու­սու­մ­ն ա­սի­րու­թյուն­նե­րի նկատ­
մամբ հեր­մե ­նև­տի­կա­կան (հոգևոր) մո­տե­ցու­մը20: Սակայն, ըստ իս, իրա­
վիճակն այլ է: Դիլթայն իր ուշ ստեղծագործություններում ևս անդրա­
դառնում ու կարևորում, մշակում ու լրացնում է հա­մե­մա­տա­կան հո­գե­բա­
նու­թյան իր հայեցակարգը՝ առավել բացորոշելով նրա գործառնության
խնդրակարգը: Անշուշտ, նա գի­տա­կ­ցում էր «ոգու մասին գիտությունների»
ուսումնասիրության առարկա ներկայացող կյանքի ու մշակույթի իրողու­
թյունների և ողջ պատմական աշխարհի նկատմամբ ներ­հա­յե­ցո­ղա­կան
մե­թո­դի սահ­մա­նա­փա­կու­թյու­նը: Ուստի վե­րա­նա­յե­լով իր նա­­խա­դ­րյալ­նե­
րը՝ Դիլթայը մարդկային կյանքի ու մշակույթի ուսումնասիրության իր
մեթոդաբանական խորհրդածություններում սկ­սեց ներհյուսել նաև հեր­
մե­նև­տի­կա­կան մո­տե­ցու­մը, ընդ որում, նրա խնդրակարգն ու գործառույթը
ոչ թե հակադիր տեսնելով ու սահմանելով հոգեբանությանը, այլ՝ լրաց­
չական ու կենտրոնական, քանզի այն սկզբունքորեն ներկա էր և՛ հոգե­
բանությունում, և՛ պատմությունում, և՛ ողջ հումանիտար գիտություն­նե­
րում: Դիլթայը հումանիտար գիտությունների վերաբերյալ իր մեթոդա­
բանական խորհրդածություններում, ըստ էության, փոխլրացչական ներ­
հյուսվածությամբ է տեսնում հոգեբանական ու հերմենևտիկական
խնդրա­­­կարգի ու կատարումի նշանակությունը կյանքի ու մշակույթի
պատ­ մական իրողությունները որպես իր ուսումնասիրության առարկա
ունեցող հումանիտար գիտությունների ողջ համակարգում: Նրա համար
արդեն բացահայտ էր, որ հումանիտար գիտությունների համար հոգե­
18 Դիլթայի ստեղծագործության այս շրջանի մասին մանրամասն տե՛ս Ионин Л. Г., Понимающая
социология, М., 1979, с. 24-25:
19 Տե՛ս Шпет Г. Г., Герменевтика и ее проблемы // Контекст, 1991, М., с. 252:
20 Այս մասին մանրամասն տե՛ս Гайденко П. П., Герменевтика и кризис буржуазной культурно-
исторической традиции // Вопр. лит., М., 1977, N 5, с. 141-142, Ионин Л. Г., Понимающая социология,
М., 1979, с. 23-26:
20
բանությունն իր խնդրակարգի ու գործառութային կատարումի՝ նախ­կին

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
իր հետազոտություններում դեռ միայն այդչափ բացորոշված իսկությամբ՝
սկզբունքորեն չէր կարող ունենալ կենտրոնական դեր, քանզի այդ
գիտությունների առարկայական տիրույթն առավել համընդգրկուն էր՝ ի
տարբերություն հոգեբանության առարկայի, և այդպիսի համընդգրկու­
նության ու առանձնահատկության նկատմամբ հոգեբանությունը չուներ
ադեկվատ բացություն և ուսումնասիրության համընդհանուր մեթոդ:
Մարդ­կային ինքնության, կյանքի ու մշակույթի իրողությունների ամենայն
ուսումնասիրություններում սկզբունքորեն ներկա տեսնելով ու ամրա­
գրելով հերմենևտիկական խնդրակարգն ու կատարումը՝ Դիլթայի մեթո­
դաբանական խորհրդածությունները ձեռք են բերում իրենց առարկայի
նկատմամբ ադեկվատության ու համընդհանրության անհրաժեշտ ատ­
րի­բուտները և ուրեմն՝ իրենց սկզբունքային զարգացման կարողությունն
ու հեռանկարը, ըստ նրա հայեցակերպի:
Դիլթայի «հոգեբանական» հայեցակարգում հաս­կա­ցու­մն ար­տո­նում
էր նկա­րա­գրել գի­տա­կ­ցու­թյան փաս­տե­րը՝ ներանձնական ու անհատական
հո­գե­կան կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը, իսկ ար­դեն հեր­մե ­նև­տի­կա­կան շր­ջա­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


նում այն կոչ­ված է բա­ցա­հայ­տելու ոգեղեն կա­պա­կցու­թյուն­նե­րը որ­պես
նշա­նա­կու­թյուն-հա­րա­բերու­թյուն­ներ: Եվ քան­զի սրանց նշա­նա­կու­թյուն-
հա­րա­բե­րու­թյուն­նե­րը որո­շար­կե­լի չեն անհատական հո­գե­կան փոխ­կա­
պա­կ­ցու­թյուն­նե­րի հեն­քի վրա, Դիլ­թայն արդեն որ­պես մեկ­նա­բա­նու­
թյան լի­ակ ­ ա­տար հիմք ու խնդրո նյութ սկսում է դիտել ոչ թե իր բնույ­
թով ներանձնական ու անհատական հոգեկան փոխկապակ­ցություն­
ները, այլ բոլոր անձանց համար համընդգրկուն, ամենքին իրե­նում բո­
լորող, ներքուստ նաև համայնող, յուրաքանչյուրին իրեն առնչող ու նաև
յուրաքանչյուրին առնչվող պատ­մա­կան աշ­խար­հը: Նա պատ­մական
բանականության քննադատության իր հարցադրումը ծավալում է՝ վեր­
լուծելով մշակութային-պատմական իրականությունը:
Կա­րող է թվալ, թե «ուշ» Դիլ­թա­յը պար­զա­պես նրա հո­գե­բա­նա­կան
շրջա­նի շա­րու­նակ­վող զար­գա­ցու­մն է: Այս առնչությամբ վերստին նշենք,
որ դրանք իրոք կապակցված են, սակայն, ոչ լիովին ստույգ է ասել, թե
իրագործվել է միևնույն հիմքով ու ելակետով միայն հնարավոր՝ «շա­րու­
նակական զարգացում»: Ստորև մանրամասն ու հանգամանալից քննու­
թյամբ կասվի, որ «ուշ» Դիլ­թա­յը հաս­կաց­մա­նն է են­թար­կում կեն­սա­կա­ն
արտահայտությունները, որոնք երե­քն են. առա­ջին՝ հաս­կա­ցու­թյուն­նե­
Վէմ համահայկական հանդես

րը, դա­տո­ղու­թյուն­ներն ու մտ­քի ավե­լի բարդ կազ­մա­վո­րում­ն ե­րը, եր­կ­


րորդ՝ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և երրորդ՝ ապր­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը21:
Ակն­հայտ է, որ վաղ Դիլ­թա­յի «հո­գե­կան փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­ները» ամ­
բող­ջո­վին ար­տա­հայ­տ­վում են այս կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րի լոկ մի մա­
սում: Ըստ նրա՝ կյանքի և հենց «կենսական փոխկապակցության» ար­
տա­հայ­տու­թյուններ են նաև «ոգեղեն փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը»: Եվ չի
կա­րե­լի նույ­նաց­նել «հո­­գե­կան» և «ոգեղեն» փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը:
Այդ իսկ պատ­ճա­ռով Դիլ­թա­յի ստեղծա­­գործական ուշ շրջանը որա­կում
են նաև հո­գև­որ շր­ջան, որը մի­ա­ն­շա­նակ հան­­­­գեց­նել վաղ շր­ջա­նին ու
այդկերպ հա­մա­րե­լ սոսկ շա­րու­նա­կու­թյուն, կլի­նի առ­նվազն ոչ ճշ­գ­րիտ:
21 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, 1977,
p. 123-124:
21
Բայց ին­չո՞ւ էր Դիլ­թա­յը փո­խում հաս­կաց­ման են­թա­կա առար­կա­յա­
կան ոլոր­տը: Վ. Դիլ­թա­յի ստեղծագործական վաղ շր­ջա­նում հո­գե­բա­նա­
կա­նա­ցու­մն առ­կա էր և՛ ճա­նա­չո­ղու­թյան առար­կա­յում, և՛ մե­թո­դում: Ար­
դյո՞ք կա­րե­լի է ասել, թե նա, գի­տա­կ­ցե­լով իր ըմ­բռ­նում­ն ե­րում առ­կա այն
հո­գե­բա­նա­կա­նա­ցու­մը, որը չէր ապա­հո­վում գի­տե­լի­քի հան­րա­ն­շա­նա­
կու­թյու­նը, փոր­ձում էր ձեր­բ­ա­զատ­վել դրա­նից: Ո՛չ, Դիլ­թա­յի մո­տիվն այլ
էր: «Ուշ» շր­ջա­նում սահ­մա­նե­լով ոգե­գի­տու­թյուն­նե­րի առար­կան՝ նա,
ըստ իս, ոչ թե փոր­ձում էր ձեր­բ­ա­զատ­վել այդ հո­գե­բա­նա­կա­նա­ցու­մից,
այլ ձգ­ տում էր այդ առար­ կա­ն սահմանել այնպես, որ նրանում հա­­ մա­
պարփակ կերպով ընդգրկվի ոգեգիտություններին վերաբերող ողջ
տիրույթը: Ընդ­հուպ առն­չ­վե­լով ան­հա­տի հո­գե­կան կյան­քի վրա ար­տա­
քին այլ գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան փաս­տին՝ նա ան­հ­րա­ժեշտ է հա­մա­
րում ոգե­գի­տու­թյուն­նե­րի համընդհանուր մեթոդի համար այնպիսի հենքի
ապահովում և ուրեմն՝ մե­թո­դա­բա­նության այն­պի­սի սահ­մա­նադրում ու
հիմնադրում, որը հնա­րա­վոր կդար­ձ­նի նաև այդ ար­տա­քին գոր­ծոն­նե­րի
(այլ ան­ձանց և մշա­կու­թա­յին իրա­կա­նու­թյան) ճա­նա­չո­ղու­թյունը, մի բան,
որը չէր ապա­հով­վում ներ­հա­յե­ցո­ղա­կան մե­թո­դով: Գիտական իր որո­
նումներում հետամուտ լինելով ոգեգիտությունների համընդգրկուն ու
ճշմարիտ առար­ կայի բացորոշ սահմանմանը և պատ­ մական աշխարհը
հռչակելով որպես հասկացման և մեկնաբանության խնդրո նյութ՝ պատ­
մաբան ու փիլիսոփա հերմենևտն, ըստ էության, «հոգեբանական»
շրջանի իր նախկին տեսակետի համեմատ ընդ­լայ­նո ­ ւմ էր այն՝ չսահ­մա­
նա­փակ­վե­լով լոկ ան­հա­տի հո­գե­կան կյան­քով:
Մտա­ծո­ղը եր­բևէ չի կա­րող առաջ­նոր­դ­վել իր հա­յացք­նե­րի՝ այ­լոց կամ
թե­կուզ հենց իր որա­կու­մից ձեր­բ­ա­զատ­վե­լու սկզ­բուն­քով: Հո­գե­բա­նա­կա­
նա­ցու­մը Դիլ­թա­յի կող­մից սկզ­բուն­քո­րեն էր ըն­դուն­ված, երբ նա սահ­մա­
նում էր ու­սու­մ­ն ա­սի­րու­թյան առար­­կան՝ ան­հա­տի հո­գե­կան կյան­քը և մե­
թո­դը՝ ներ­հա­յե­ցո­ղու­թյու­նը: Պա­տա­հա­կան չէր ոգե­գի­տու­թյուն­նե­րի շար­
քում «հո­գե­բա­նու­թյուն» գի­տու­թյա­նը կեն­տ­րո­նա­կան տեղ նրա հատ­կաց­
նե­լը: Ի տարբերություն մասնագիտական գրականության մեջ ընդունված
կարծիքի, ըստ իս, Վ. Դիլթայի տեքստերը մեկնաբանելիս՝ պետք է նկատի
ունենալ, որ հո­գե­բա­նա­կա­նա­ցու­մը՝ հենց որ­պես այդ­պի­սին, չի կա­րող
լի­նել քն­նա­դա­տու­թյան առար­կա: Պար­զա­պես ու­սու­մ­ն ա­սի­րու­թյուն­նե­րի
ըն­թաց­ քում իր նախկին տեսակետից որոշակի տարբերությամբ մտա­
հայելով ու հասկանալով ոգեգիտությունների առարկայական տիրույթը,
որում և՝ տեսանելով այդ ոլոր­տի վրա նաև ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­
դե­ցու­թյան ակնհայտ փաստը, Դիլ­թա­յին իմանալի էր դար­ձել, որ ոգե­
գիտությունների առարկայական տիրույթի նկատմամբ սահմանափակ ու
ոչ-ադեկվատ ներ­հա­յե­ցո­ղա­կան մեթոդով չէր ապա­հով­վում ճա­նա­չո­
ղու­թյան ճշ­մար­տա­ցի­ու­թյու­նը:

22
2. Կենսական արտահայտությունների երեք դասերը՝ որպես

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
հասկացման առարկա, խոհընթացային հաս­կա­ցու­մը՝ որ­պես
ոգե­գի­տու­թյուն­նե­րի համընդ­հա­նուր մե­թոդ

«Ոգու մասին գիտությունների», ըստ իրենց բուն կոչման, անհրա­


ժեշտ ու նախընտրելի գոյության, որում ներառյալ նաև՝ նրանց մեթո­
դաբանության վերաբերյալ իր խորհրդածություններում, որպես այդ գի­
տությունների ինքնահասկացման՝ իրենց «խնդրո նյութի (առարկայի) ու
բանի (անելիքի կամ կատարումի)» հասկացման և այդկերպ՝ բանիմաց ու
իրավասու գործառնության էական խնդիր, Դիլ­ թա­
յն անհրաժեշտ էր
համարում բացորոշ սահմանել ոգե­գի­տու­թյուն­նե­րի յու­րա­հա­տուկ և բո­
լոր գոր­ծոն­նե­րը նե­րա­ռող հա­մընդգրկուն առար­կան և նրան հա­մա­պա­
տաս­խան մե­թո­դը: Որոնելով և ապա սահմանելով ոգեգիտությունների
առարկայական ոլորտը, որի յուրօրինակ բնության վրա հիմնացյալ դի­
տելով նաև նրանց մեթոդաբանական յուրահատկությունները, ըստ էու­
թյան, Դիլ­թա­յն առաջ­նոր­դվում էր այդ գիտությունների համար ամ­բող­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


ջա­կան և հա­մա­պա­տաս­խան ճա­նա­չո­ղու­թյան կարիք-խն­դրակարգով:
«Ոգու մասին գիտությունների» ուսումնասիրության սեփական առար­
կայական տիրույթի առանձնահատկության և դրան համարժեք մեթոդի
վերաբերյալ իր մեթոդաբանական խորհրդածություններում նա անհրա­
ժեշտ ու նախընտրելիորեն պիտոյական գտնելով՝ հոգեբանական հարա­
ցույցից ու խնդրակարգից սկզբունքային անցում է կատարում հեր­
մենևտի­կական հարացույցին ու խնդրակարգին, որն ուսումնասիրել էր և
իր մտորումներում ներկա ուներ երիտասարդական տարիներից ի վեր:
Այ­սու­հե­տ նա ոգե­գի­տու­թյուն­նե­րի ու­սու­մ­ն ա­սի­րու­թյան առար­կան հա­մա­
րում է պատ­մա­կան աշ­խար­հը՝ հան­ձինս օբյեկ­տիվ ոգու22 դր­սև­ո­րում
հանդիսացող մշա­կու­թա­յին կազ­մա­վո­րում­ն ե­րի և փաստային իրողու­
թյունների, իսկ նրանց ճանաչողու­թյան հա­մ­ընդ­հա­նուր մե­թո­դը՝ հաս­կա­
ցու­մը:
Դիլթայի որոնումների ընտրությունում ինչպիսի՞ հիմ­­նարար դիտա­
վորություն է նկատել տալիս մեզ նրա հե­տա­զո­տա­կան ու­ղին: Նրա ըն­տ­
րած այս ճա­նա­պար­հի վրա ի՞ն­չն էր դառ­նա­լու որպես առանց­քա­յին խն­
դիր: Դիլթայի տե­սու­թյան հիմ­քում, ինչպես արդեն ասվեց, ընկած է կոնկ­
­րետ պատ­մա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի փոր­­ձա­ռու­թյու­նը, ին­չը և նշ­վում
է նրա հայացքներն ուսում­ն ա­սի­րող­նե­րի կող­մից: Մ. Հայ­դե­գե­րը գրում է.
Վէմ համահայկական հանդես

«Դիլ­թայն իր տե­սու­թյու­նը քա­ղել է պատ­մա­կան ճա­նա­չո­ղու­թյան իրա­


կան գի­տե­լի­քից: Նրա հա­մար խն­դիրն իր ամբողջության մեջ այն էր, որ­
պես­զի և այդ ճա­նա­պար­հին ձեռք բե­րի կյան­քի հաս­կա­ցու­թյու­նը» (ընդ­
գ­ծու­մը մերն է- Ռ. Ք.)23: Աստ՝ կարելի է ամրագրել մտքի հետևյալ բա­

22 «Օբյեկտիվ ոգու»՝ Դիլթայի ու Հեգելի հասկացությունների որոշակիորեն տարբերակվածության


մասին տե՛ս Ионин Л. Г., Понимающая социология, М., 1979, с. 27-28.; Михайлов А. А., Современная
философская герменевтика, Мн., 1984, с. 55-56; Apel К.-О., Understanding and Explanation, The
Mitpress Cambridge, Massachusettes and London, England, 1987, p. 14; Гадамер Х.-Г., Истина и метод,
М., 1988, с. 278: Այս մասին նշում է նաև ինքը՝ Վ. Դիլթայը։ Տե՛ս Dilthey W., Gessamelte Schriften,
Bd. VII, S. 150.
23 Хайдеггер М., Исследовательская работа Вильгельма Дильтея и борьба за историческое
мировозрение в наши дни. Десять докладов прочитанных в Касселе (1925), «Bопросы философии»,
1995, N 11, с. 125.
23
նաձևը. պատմությունը կյանքի վավերացումն է և պատմական գիտե­
լիքը, այսինքն՝ կյանքը հասկացող և արդեն իսկ որոշակի հաս­կացում
իրենում պարունակող հասկացությունը պետք է լինի այն­պիսին, որ
կարողունակ լինի իրենով արտահայտելի և այլոց հաս­կաց­մանը մա­
տուցանելի դարձնել կյանքի յուրօրինակ բնության դինամիկ, ծա­
վալ­վող, անսահման ու վերջավոր, ինքնաշարժ… գոյա­կանությունը:
Դիլթայի խոր­հր­դա­ծու­թյուն­ները ծավալվում են էպիս­տե­մո­լո­գի­ա­կան
հե­տև­յալ հար­ցի շուրջ. ինչ­պե՞ս է հնա­րա­վոր (իր այդ հնարավորության
մեջ՝ անհրաժեշտորեն ու նախընտրելիորեն պիտոյական) պատ­ մա­ կան
գի­տե­լի­քը: Այս հար­ցը Դիլ­թա­յը, ինչ­պես ըն­դուն­ված է հա­մա­րել, ըմ­բռ­նում
է մե­թո­դա­բա­նո­րեն և պա­տաս­խա­նում՝ զա­նա­զա­նե­լով հաս­կացման և
բա­ցա­տ­րության մո­տե­ցում­ն ե­րը: Այս զա­նա­զա­նու­թյու­նը հաս­տա­տում է մի
եր­կ­ընտ­րանք, որ­տեղ մե­կն ան­հ­րա­ժե­շտա­բար բա­ցա­ռում է մյու­սը. կա՛մ
բնա­գի­տու­թյա­ն ճանաչողության մոդուսով բա­ցա­տ­րում ենք, կա՛մ պատ­
մու­թյա­նը հան­գու­նա­կե­լով՝ հասկանում ու մեկ­նա­բա­նում: Դիլ­թա­յը բա­
ցա­տ­րու­թյու­նը վտա­րում է ոգե­գի­տու­թյուն­նե­րից՝ դրանք իրենց սե­փա­
կան առար­կա­յով թե­լա­դր­ված ուրույն և նույնորեն՝ սեփական մե­թո­դով
օժ­տե­լու մի­տու­մով:
Իսկ ին­չո՞ւ էր նա ոգե­գի­տու­թյուն­նե­րի առարկայի իսկությանը համա­
պա­տասխան ու ընդ­հա­նուր մե­թո­դը հա­մա­րում հաս­կա­ցու­մը: Ինչ­պես
ար­դեն նշել ենք, ըստ Դիլ­թա­յի, մե­թո­դը պայ­մա­նա­վո­րված է առար­կա­յով:
Եվ որ­պես­զի իմա­ցա­բա­նա­կան հար­թու­թյու­նում պն­դում կա­տար­վի առ
այն, թե ոգե­գի­տու­թյուն­նե­րը հան­ձինս հաս­կաց­ման ու­նեն յու­րա­հա­­տուկ՝
բնա­գի­տա­կա­նից տար­բեր մե­թոդ, պետք է իրոք ցույց տր­վի, թե ինչ­պես է
դա հնա­րա­վոր յու­րա­կերպ առար­կա­յո­րեն: Այս­պի­սով, ինչպիսի՞ն է, կամ
առավել ճշգրիտ՝ «ի՞նչ է» և «ինչպիսի՞ ինչ է» ոգե­ գի­ տու­
թյուն­նե­
րի այն
ա­ռար­կան, որ բաց է հենց հաս­կաց­ման նկատ­մամբ, և ինչ­պի­սի՞ն է հենց
ին­քը՝ հաս­ կա­ ցու­
մը, որպես իր ուսումնասիրության առարկային ադեկ­
վատ: Մի­ով բա­նիվ՝ ինչ­պե՞ս է հնա­րա­վոր հեր­մե ­նև­տի­կան որ­պես ոգե­
գի­տու­­թյուն­նե­րի մե­թո­դա­բա­նու­թյուն:
Վ. Դիլթայի հերմենևտիկայի հայեցակարգում հաս­կա­ցու­մը սահման­
վում է որպես իմա­ցա­կան, սու­բյեկ­տիվ մի պրո­ցես՝ հե­տա­մուտ ու­րի­
շի հո­գե­կան կյան­քին հա­սու լի­նե­լուն, որն ար­տա­հայ­տ­վում է ար­տա­
քին նշա­ն­նե­րում՝ կեն­սա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում: Հասկացումը
«պրոցես է, որում հոգեկան կյանքը ճանաչվում է զգայելի կերպով տրված
իր արտահայտությունների միջոցով»24: Հասկացումը սահմանող մտքի
դիլթայյան բանաձև կարող է ներկայանալ նաև հետևյալը. «Պրոցեսը,
որում մենք զգայապես տրված արտաքին նշանների միջոցով ճանաչում
ենք ներքինը, կոչում ենք հասկացում»: Հասկացման այսկերպ բնորոշման
համաձայն՝ հերմենևտիկան «գրավոր ամրագրված կենսական արտա­
հայտությունների հասկացման արվեստ է»25: Իսկ պատմության օբյեկտը
հանդիսացող փաստական իրողությունները մշտապես որևէ հոգևորի
կենսական արտահայտություններ են: Պատ­մու­թյան «ոլոր­­տում առ­կան
մշ­տա­պես բաղ­կա­ցած է կեն­սա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից. դրանք
տե­­ղի ու­նեն զգա­յա­կան աշ­խար­հում և որևէ հո­գ­և­ո­րի ար­տա­հայ­տու­­թյուն­
24 Dilthey W., Gessamelte Schriften, Bd. V, Stuttgart, 1968, S. 332-333.
25 Նույն տեղում, էջ 333:
24
ներ են»26: Եվ հասկացման խնդիրը հենց այդ հոգևոր նշանակությունների

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
վերհանումն է: Կարելի է ամրագրել, որ Վ. Դիլթայի ուսմունքում հաս­
կացման խնդիրը, ներկայանալով որպես ունիվերսալ բոլոր հումանիտար
գիտությունների համար, սկզբունքորեն ներհյուսվածությամբ ներկա է
բոլոր այդ գիտությունների՝ իրենց առարկաների նկատմամբ կատարումի
խնդրակարգում:
Դիլ­թա­յի հեր­մե ­նև­տի­կա­յում հաս­կաց­ման մեր­ձա­վոր օբյեկ­տը, ին­չի
հետ նա գործ ուն­ի ան­մի­ջա­կա­նո­րեն, կեն­սա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներն
են, որոնք և իրենցում ներհայտում են հոգևորի ներկայություն՝ սիրո,
ուժի, նպատակի… ու հենց իմաստի, և այս առումով՝ ներկայանում որպես
հոգևորի արտահայտություններ ու արտաքին նշաններ: Հաս­կաց­ման ձևը
և թե ինչ է այն տա­լիս՝ տար­բեր­վում են կենսական արտահայտությունների
դա­սե­րին հա­մա­պա­տաս­խան, որոնք երե­քն են.
ա) հաս­կա­ցու­թյուն­ները, դա­տո­ղու­թյուն­նե­րն ու մտքի ավելի բարդ,
բաղադրյալ կազմավորումները,
բ) գոր­ծո­ղու­թյուն­նե­րը,
գ) ապր­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը:

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


Առա­ջին դասի դեպ­քում հաս­կա­ցու­մը, ինչ­պես նշում է Դիլ­թա­յը, «ու­
ղղ­ված է դե­պի պարզ մտա­յին բո­վան­դա­կու­թյու­նը, որն ին­ք­նին մի­և­նույ­նն
է յու­րա­քան­չյուր համա­տեքս­տում ու, այս­պի­սով, այն այս­տեղ ավե­լի լրիվ
է (և ոչ մասնակի - Ռ. Ք.), քան այլ կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րում»27: Կեն­
սա­կան դր­սև­որ­ում­ն ե­րի առա­ջին դա­սը՝ հաս­կա­ցու­թյուն­ները, դա­տո­ղու­
թյուն­նե­րն ու ավելի բարդ կազմավորումները հո­գե­կան կյան­քի ամ­բող­
ջա­կան համատե­քս­տից ու առա­վել ևս նրա մութ կող­մե­րից առան­ձ­նա­նում
են միտքն ար­տա­հայ­տո­ղ հեղինակի և ընթերցող-հաս­կա­ցո­ղի հա­մար
իրենց առավել հան­րա­ն­շա­նա­կու­թյամբ:
Երկրորդ դասի՝ «գործողությունների» դեպքում, ըստ Դիլթայի, հարկ
է նկատել, որ գոր­ծո­ղու­թյուն­ներն ընդ­հա­նուր առ­մամբ կա­րող են չլի­­­նել
գի­տակ­ց­ված, բայց «նպա­տա­կի հետ իրենց կա­պի շնոր­հիվ այդ նպա­տա­կը
նրանց մի­ջո­ցով տր­վում է»28: Այդ իսկ պատ­ճա­ռով հո­գև­ո­րի (նպատակի)
հետ գոր­ծո­ղու­թյան կա­պ­ն օրի­նա­չափ է, որը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում
հա­վա­նա­կան են­թա­դ­րու­թյուն­ներ անել հո­գև­ո­րի, այ­սինքն՝ տվյալ գոր­ծո­
ղության իմաստի կամ նպատակի մասին: Նկատենք, որ նպատակային
ուղղվածություն ունենալու առումով՝ գործողություն­ներն ունեն որոշակի,
կոնկրետ իմաստ: Եթե հոգևոր կյանքի ամբողջա­կան կոնտեքստի ներսում
Վէմ համահայկական հանդես

կենսական արտահայտությունների առաջին դասն առանձնանում է հե­


ղի­նակի ու հասկացողի համար առավել ընդ­հանրական նշանակությամբ,
ապա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, որպես եր­կ­րորդ ուրույն դա­ս, առան­ձ­նա­ցու­մը
պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ գոր­ծո­ղու­թյունն ու­ղղ­ված է կյան­քի ամ­
բող­ջա­կա­նու­թյու­նից դե­պի նրա մի­ա­կող­մա­նի­ու­թյու­նը: Ի՞նչ է սա նշա­նա­
կում: Մարդկային գործողություններն ուղղ­ ված են կյանքի ամբող­
ջական կոնտեքստից դեպի իր բնույթով միակողմանի դիտավորու­
թյան իրականացմանը: Իսկ այդ դիտա­վորության մեջ պարունակվում
էր վերաբերմունք որոշակի դեպքին, այլ ոչ թե կյանքի ամբողջական
26 Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, p. 125.
27 Նույն տեղում, էջ 123:
28 Նույն տեղում, էջ 124:
25
կոնտեքստին: Այ­սին­քն՝ խոս­քը գոր­ծողության մասնավոր բնույթի ուղ­
ղորդ­վածության մեջ ար­տա­հայ­տ­ված ներ­քին իմաս­տա­յին բո­վան­դա­կու­
թյան՝ հո­գե­կան կյան­քի ամ­բող­ջա­կան համա­տե­քս­տի նկատ­մամբ ու­նե­
ցած ին­ք­նու­րույ­նու­թյան մա­սին է, որով էլ պայ­մա­նա­վոր­ված է ամ­բող­ջա­
կան կյանքին թեև առնչվող և, այնուա­մե ­նայնիվ, նրանից առան­ձն ­ ացող
մաս­նա­կի բո­վան­դա­կու­թյան վեր­հա­նու­մը մեկ­նա­բա­նու­թյամբ: Այդ իսկ
պատ­ճա­ռով «ինչ­պես էլ մենք մեկ­նա­բա­նենք գործողությունը,- ասում է
Դիլթայը,- մի­և­նույն է՝ նա ար­տա­հայ­տում է մեր էու­թյան մի­այն մի մա­
սը»29: Ասվածն առավել խորությամբ ընկալելու համար դեռ պետք է
մտորել:
Այս խնդրին է առնչվում նաև ավստրիացի գրող Ռոբերտ ֆոն Մուզիլի
աֆորիստիկ արտահայտությունը. «…այդ թվացող ավելցուկը, այդ ան­
կախությունն ու շարժունությունն ամեն ինչում, այդ ինքնուրույնությունը
շարժող մասերի և մասնակի շարժումների՝ և՛ քո սեփական՝ ընդդեմ քեզ,
և քո՝ ընդդեմ աշխարհի, կարճ ասած, այն ամենը, որ մենք՝ որպես ժա­
մանակակից մարդ, համարել ենք ուժ և սեփական տարբերակող բնական
հատկանիշ, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ամբողջի թուլությունն իր
մասերի նկատմամբ»30: Մուզիլի այս մտքից կարելի է եզրակացնել, որ
թեև, ըստ այդ ուղղվածության, կերպարանափոխվում է ամբողջը, հա­
մենայն դեպս այն չի դադարում ամբողջ լինելուց: Այս իմաստով, իր
սկզբունքային առումով, ոչ այնքան համոզիչ է հնչում կենսական դրսևո­
րումների երեք դասերից՝ «գործողությունը» հասկացման ու մեկնաբա­
նության «խնդրո նյութ» դիտարկելու պարագայում մարդկային էության
մասնակի մեկնաբանության հնարավորության մասին Վ. Դիլթայի դրույ­
թը:
Կարելի է մտածել, թե նրա պնդումն առավելապես իմաստալից ու
ընկալելի է նկատվում, երբ «գործողության» մասին ասվածը՝ «անձի էու­
թյունը մասնակիորեն արտահայտող», որպես այդպիսին է դիտվում՝ ի
համեմատ կենսական արտահայտությունների երրորդ դասի՝ «ապրման
արտահայտությունների»: Եվ այնուամենայնիվ, Դիլթայի ասածը խորի­
մաստ և ճշմարիտ է առավել էական ու սկզբունքային իմաստով: Քննու­
թյան այս կարգում սկզբունքային նշանակություն ունի՝ պարզել, թե մենք
ինչպես ենք կողմնորոշվում մարդու ինքնության հարցում: Մարդուն որ­
պես այդպիսին էացնող ու հաստատող և քննության դեպքում՝ որպես
սկզբունքորեն իսկ բացահայտող, դիտու՞մ ենք արդյոք նրա բնության
խառնվածքը, նրա խառնվածքի որպիսությունը: Եթե այո, ապա, ինչպես և
վերը ասվեց, գործողության ուղղորդված ինքնուրույնությունը, եթե այն
ըստ բնության խառնվածքի էական դիտվող հատկանիշի ներգործու­
թյամբ է իրագործվում, մարդու ամբողջական էության թուլություն նկատ­
վելով իր մասի նկատմամբ, այնուամենայնիվ, ըստ այդ ուղղորդվածու­
թյան կերպավորված՝ իրենում և հենց մասում (իմա՝ գործողությունում)
ներկա­յող ունի ամբողջը, դրանով իսկ հարցականի տակ դնելով Դիլթայի
ա­­
սածը: Սակայն, արդյո՞ք մարդու էութան ամբողջությունը լիովին է
կերպ­վում բնության խառնվածքի համաձայն և ամբողջությամբ ինքնա­
տրված՝ ներկայում անձի որևէ, թեկուզև՝ ըստ խառնվածքի կամ ըստ
29 Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, p. 124.
30 Музиль Р., Человек без свойств, “Художественная литература”, М., 1984, т. 2, с. 259.
26
բնավորու­թյան գործողությունում: Հայտնի է, որ լինում են դեպքեր, երբ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
անձն ամբող­ջությամբ է տրվում և լինում են նաև՝ ոչ ամբողջությամբ,
այսինքն՝ փաստացիորեն անելով տվյալ գործողությունը, իր ներաշ­խար­
հում նաև ինքնուրույնություն է պահպանում այդ գործողության նպա­տա­
կի, արժեքային կողմնորոշման նկատմամբ, լիովին չբացառելով հնա­
րավորությունն այն բանի, որ իր «գործողության» մեջ արտահայտվածից
տարբերը՝ կամքի հակումի, հոժարության ու ընտրության առումով,
կարող էր լինել առավել ճշմարիտ, բարի և իրեն ընդունելի: Հայտնի է
նաև, որ անգամ լիովին տրվելու դեպքում անձը մեկ այլ պայմաններում,
որոշ ժամանակ անց ի հայտ է բերում ինքնուրույնություն նախկինում իր
այդպիսի գործողության և դրան ամբողջությամբ տրվածության նկատ­
մամբ: Մարդը կարող է նաև զղջալ իր արարքի համար, փոխել իր տեսա­
կետը, իսկապես հոգով փոխվել և դառնալ մեկ այլ մարդ իր ինքնությամբ,
իր համար էական և սկզբունքորեն նշանակալի դիտելով արժեքային
դիրքորոշման, մտածողության, խոսքի և գործի մեկ այլ կերպը: Այսպիսով,
արդյո՞ք խառնվածքի բնական հատկանիշն է որոշիչ մարդկային ինք­նու­
թյան՝ մարդու որպես մարդ կեցողության համար: Ինչպես խորաթա­փան­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


ցությամբ նկատում է Ջ. Ռոլինգը դպրոցական երեխայի տարիքային ու
նաև մեծահասակների հոգեբանության առանձնահատկությունների վե­
րա­բերյալ նուրբ դիտարկումներով լեցուն իր հանրահայտ գեղարվես­տա­
կան հեքիաթ-գրքի երկրորդ հատորի էջերից մեկում. «Մարդը բնա­վո­
րության (կամ խառնվածքի) հատկությունը չէ, այլ՝ իր կատարած
ընտ­րությունը (ընդգծումը մերն է- Ռ. Ք. )»31: Մարդուն մարդ դարձնողը,
փոփոխվող, «աճող» ու վերընթաց կամ «նվազող» ու վարընթաց նրա
կեցողության՝ տեսական ու գործնական իմաստության մեջ կայացածու­
թյունը նկատելի է դառնում նրա ընտրության մեջ:
Մարդն է միակ արարածը, որն իր ընտրությամբ կարող է հաղթել
նույնիսկ իր բնության խառնվածքի որպիսությունն ու բնավորության
հատկությունը, և ինքն իրեն հաղթելով, լինել՝ դառնալ ու մնալ…
մարդ: Մարդու ինքնությունը «մինչ ի մահ ընտրության» մեջ, այսինքն՝
այս աշխարհում մարմնավոր իր բնության ժամանակայնությունը, վեր­
ջավորությունը հաղթելով, հոգու անմահ բնությանը հարազատ` հենց
«հոգևոր» ընտրությամբ է միայն ինքնահաղթ և աստվածանման: Ընտ­
րելով ճշմարիտն ու բարին, առաքինությունների մեջ անձի ներկրթությու­
նը տեսնելով մարդկային կյանքի ուղի և, այսպիսով, նույնիսկ առաքինի
Վէմ համահայկական հանդես

գործողություններ իրականացնելու դեպքում, հիրավի, ճշմարիտ չէ՞ Դիլ­


թայը, ասելով, որ գործողությունն արտահայտում է մարդու էության
միայն մի մասը, քանզի ըստ քրիստոնյա սուրբ հայրերի ուսուցանության՝
առաքինությունները՝ աստվածայինն է մարդու մեջ, և դրանցից յուրա­
քանչյուրն իր որակում անսահման է, իսկ մարդու կողմից դրանց յու­րա­
ցումն ու ինքնացումը բարության, սիրո, գթության, իմաստության, խո­
նարհության, արիության… մեջ կյանքի յուրաքանչյուր պահի՝ դեռ միայն
սահմանափակ: Հենվելով գործողությունների վերաբերյալ Դիլթայի այս
մտքի վերլուծության վրա՝ կարելի է կատարել հետևյալ սկզբունքային
եզրակացությունը, որն արդեն դուրս է գալիս սոսկ գործողություններին

31 Ролинг Дж., Гарри Поттер и тайная комната, М., 2004, с. 462.


27
վերաբերելու սահմաններից և նկատի ունի մարդկային անձի մտային,
հոգեկան և մարմնական արտահայտությունների ողջ ունիվերսումը:
Մար­ դը երբևէ չպետք է նույնանա իր արտաքին դրսևորմանը: Նրա
մեջ մշտապես կենդանի պետք է մնա ստեղծագործականը, իմաստի մա­
սին հարցումը, ներքուստ աճելու կարողությունը: Մարդու ինքնությունը
երբևէ չպետք է նույնանա սոսկ իր արտաքին դրսևորմանը, սպառվի
ու «շնչահեղձ» լինի դրանով: Մարդը միշտ ավելին է, պե՛տք է լինի
ավելին, քան սոսկ արտաքին դրսևորումը: Նրանում պետք է լինեն ներ­
քինը, հոգևորը, ստեղծագործականը, հիմքը, որին իր առնչվածությամբ
միայն մշտապես կարող է իմաստավորված լինել նույն այդ արտաքին
դրսևորումը նրա ինքնության: Արտաքին իր փաստվածությանը, եղելական
իր Ես-ին միայն նույնացմամբ մարդն այլևս դատարկվում ու արդեն
դատարկ է, իսկ իր եղելական Ես-ով սահմանափակ կյանքը` ունայն և
մարդ­կային կոչումից օտարացած կեցողությամբ` անիսկական, իմաստա­
զուրկ` իրագործվելով որպես իսկ շեղված սայթաքություն: Այն, ինչի մեջ
յուրաքանչյուր մարդ՝ առ մարդ և առ Աստված իր կեցողությունում կարող
է ներկրթյալ լինելով աճել, անսահման է:
Երրորդ դասի՝ «ապր­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի» դեպքում, ա­­
սում է Դիլ­թա­յը, մենք գործ ու­նենք ոչ թե ճշ­մա­րիտ և սխալ, այլ՝ հա­վաս­
տի և ոչ-հա­վաս­տի գնա­հա­տա­կան­նե­րի հետ: Իսկ ինչու՞ հավաստի և ոչ-
հավաստի: Ապր­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում մենք պետք է նկատի
ունենանք, որ սի­մու­լ­յ ա­ցի­ան, սու­տն ու խաբ­կան­քը միջ­նոր­դում են կամ
խզում ար­տա­հայ­տու­թյան և նրա հո­գև­որ նշա­նա­կու­թյան միջև եղած կա­
պը32: Պետք է հաշ­վի առ­նել նաև այն հան­գա­ման­քը, որ «այն ամե­նը, ինչ
դուրս է եկել ժա­մա­նա­կի բովից, գտ­ն­վում է այդ ժամանակի հե­տա­քրք­
րու­թյան (կամ շահի - Ռ. Ք.) ազ­դե­ցու­թյան տակ»: Եվ ավելին, մեկ­նա­բա­
նու­թյան ժա­մա­նակ մենք միշտ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը դի­տում ենք ներ­
կա­յի տե­սան­կյու­նից: Հե­տև­ա­բար ներկայում մշտապես առկա «պրակ­տիկ
հե­տա­քրք­րու­թյուն­նե­րի (շահերի - Ռ. Ք.) պայ­քա­րում ար­տա­հայ­տու­թյուն­
նե­րը կա­րող են մեզ մո­լո­րու­թյան մեջ գցել, և մեկ­նա­բա­նու­թյու­նը կա­րող
է փո­փոխ­վել տե­սա­կե­տի փո­փոխ­մամբ»33: Այս պատճառներով ապրման
արտահայտության հասկացումը կարող է լինել ոչ հավաստի: Մի­այն մե­
ծա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում, որ­տեղ ինչ-որ հո­գև­որ ձեր­բ­ա­զատ­
վում է իր ստեղ­ծագործողից, մենք մուտք ենք գոր­ծում մի ոլորտ, որ­տեղ
խաբ­կան­քն ավար­տ­վում է, և այս­տեղ է, որ հնա­րա­վոր է հա­վաս­տի հաս­
կա­ցում: Ապրման այդպիսի արտահայտություններում, այսինքն՝ մեծա­
գույն ստեղծագործություններում մենք գործ ունենք կյանքի ամբողջական
կոնտեքստի հետ, և այստեղ ամենաէականն այն է, որ հասկացումը
նկատի է ունենում, որ այս առարկան սկզբունքորեն անկեղծ է: Ահա
թե ինչու է ասվում, որ ապրման արտահայտություններում մենք գործ
ունենք հավաստի և ոչ-հավաստի գնահատականների հետ, այլ ոչ թե՝
այս կամ այն ապրման արտահայտությունը ճշմարտություն է կամ ոչ:
Հավաստիության և ոչ-հավաստիության չափանիշների միջոցով որոշ­
վում, գնահատական է տրվում՝ տվյալ ապրումն անկեղծ է, թե՝ ոչ: Միայն
անկեղծ ապրումն է, որ ելնում է կյանքի ամբողջական կոն­տեքստից, և հենց
32 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, p. 125:
33 Նույն տեղում:
28
այդ առումով արդեն այն արժանի է հասկացողական ուշադրությանն ու

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
ջանքին: Հասկացման ձգտողին մնում է միայն բացահայտել ապրման
անկեղծ արտահայտության հոգևոր նշանա­կու­թյունը:
Կեն­սա­կան արտահայտությունների այս խմ­բե­րը, իբ­րև հաս­կաց­ման
առար­կա, իրենց նկատ­մամբ հա­մա­պա­տաս­խան կերպով կազ­մա­կեր­պ­
ված հաս­կա­ցո­ղա­կան բաց­վա­ծու­թյան պա­հանջ են ի հայտ բե­րում, ին­չը
սկզ­բուն­քա­յին նա­խա­դ­րյալ ու չա­փա­նիշ է մե­թո­դա­բա­նա­կան որո­նում­ն ե­
րում: Ինչ­պի­սի՞ն է Դիլ­թա­յի ուս­մուն­քում առարկային հա­մա­պա­տաս­խան
հաս­կաց­ման կազ­մա­կեր­պ­ված­քը: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, ըստ էու­
թյան, առարկայի նկատմամբ մեթոդի բա­ցու­թյան յու­րա­հա­տուկ կազ­մա­
կեր­պ­վա­ծու­թյու­նն ու կա­յա­ցու­մն է ցու­ցա­նե­լու մեզ, ինչն էլ հենց մեզ
նկատելի կդարձնի «դիլ­թա­յական» հաս­կաց­ման առանձնահատկությունը:

3. Հասկացման տարրական և բարձր ձևերը

Ըստ Դիլ­թա­յի՝ գո­յու­թյուն ու­նեն նշված կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րի

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


դասերի հաս­կաց­ման տար­րա­կան և բար­ձր ձև­եր: Հասկացման տար­րա­
կան ձևի համակարգված կոմ­բի­նա­ցի­ա­նե­րը հնա­րա­վոր են դար­ձ­նում հաս­
կաց­ման բար­ձր ձև­ե­րը: Կեն­սա­կան արտահայտությունների յու­րա­քան­չյուր
դաս թույլ է տա­լիս տար­րա­կան հաս­կաց­մա­նը հա­մա­պա­տաս­խան մեկ­նա­
բա­նու­թյուն34: Կեն­սա­կան պարզ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեկ­­նա­բա­նու­
թյու­նը հենց այդ­պի­սի հաս­կա­ցում է:
Տար­րա­կան հաս­կաց­ման ժա­մա­նակ մեզ ոչինչ հայ­տ­նի չէ հաս­կաց­
ման վեր­ջ­նա­կան ար­դյուն­քի մա­սին: Հաս­կաց­ման այս ձևը, ըստ Դիլ­թա­յի,
տրա­մա­բա­նո­րեն կա­րե­լի է ներ­կա­յաց­նել որ­պես ըստ անա­լո­գի­ա­յի մտա­
հան­գում: Այն իրա­կա­նաց­վում է ար­տա­հայ­տու­թյան և նրա­նում ար­տա­
հայ­տ­վո­ղի մի­ջև առ­կա օրի­նա­չափ կա­պի հի­ման վրա: Այդ ի՞նչ օրինաչափ
կապ է: Օբյեկ­տիվ ոգու բո­լոր դր­սև­ո­րում­ն ե­րը՝ տն­տե­սությունը, իրա­վուն­
քը, բա­րո­յա­կանու­թյունը, պե­տու­թյու­նը, կրո­նը, ար­վես­տը, գի­տու­թյու­նը,
փի­­լի­սո­փա­յու­թյու­նը, այսինքն՝ ամբողջ մշա­կույ­թը, այն ամե­նը, որում օբ­
յեկ­տի­վա­նում է մարդ­կա­յին հո­գև­ո­րը, պա­րու­նա­կում է Ես-ի և Դու-ի հա­
մար ինչ-որ ընդ­հա­նուր բան35: Այդ ընդ­հա­նու­րն այն կար­գն է, որը հաս­
տա­տում է մար­դը կամ մարդ­կա­յին հան­րույ­թը, դրա­նով իսկ ընդ­­գ­ծե­լով
նաև ան­հ­րա­­ժեշտ մի­ա­ն­մա­նը պա­հվածքի, գոր­ծու­նեու­թյան, պայ­ման­նե­
րի, որն էլ հենց ապա­հո­վում է մարդ­կա­յին հա­նրույ­թի մի­ա­ս­նա­կան կյան­
Վէմ համահայկական հանդես

քը:
Ար­տա­հայ­տու­թյան և դրա­նում ար­տա­հայ­տ­վո­ղի օրի­նա­չափ կա­պը,
որի վրա հիմ­ն­ված է տար­րա­կան հաս­կա­ցու­մը, պայ­մա­նա­վոր­ված է այս
ընդ­հա­նու­րով, կար­գով: Դիլ­թայն այս առի­թով գրում է. «Կեն­սա­կան
արտահայտության և նրա մարդ­կա­յին նշա­նա­կու­թյան մի­ջև հա­րա­բե­րու­
թյու­նն իրա­կա­նաց­վում է որո­շա­կի կոն­տե­քս­տի ներ­սում գո­յու­թյուն ու­նե­
ցող կար­գի մի­ջո­ցով»36: Հաս­կաց­ման այս ձևի տրա­մա­բա­նա­կան կա­ռուց­
34 Տե՛ս նույն տեղում: Ա. Միխայլովի կողմից Դիլթայի այդ դրույթի ձևակերպմամբ՝ հասկացման
ձևերը տարբերակվում են կենսական դրսևորումների տարբեր դասերին համապատասխան։ Տե՛ս
Михайлов А.А., Современная философская герменевтика, Мн., 1984, с. 53, մի մեկնաբանություն,
որը տարաձայնում է բուն տեքստում ասվածին:
35 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, p. 126:
36 Նույն տեղում, էջ 128:
29
ված­քն իրե­նից ներ­կա­յաց­նում է ըստ անա­լո­գի­ա­յի մտա­հան­գում, որ­տեղ
պրե­դի­կա­տը վե­րա­գր­վում է սու­բյեկ­տին ընդ­հան­րու­թյան ներ­սում պա­
րու­նակ­վող օրի­նակ­նե­րի սահ­­մա­նա­փակ շար­քի իմաստ­նե­րի հա­մ­ա­նմա­
նու­թյամբ37: Կոն­տե­քս­տի ներ­սում առ­կա կար­գը որ­պես մեկնաբանության
համար հիմք ու­նե­ցող դա­տո­ղու­թյու­նը ոչ միայն կարելի է անվանել ըստ
անա­լո­գի­ա­յի մտա­հան­գում, այլև որո­շա­կի իմաս­տով՝ դե­դու­կ­ցիա: Բա­նն
այն է, որ ընդ­հա­նուր կոնտե­քստն­ե­րը բազ­մա­թիվ են, և յու­րա­քան­չյուր
նոր պարզ ար­տա­հա­յտու­թյան հաս­կա­ցու­մն իս­կա­պես են­թա­դ­րում է ըստ
անա­լո­գի­ա­յի մտա­հան­գում, որի ընթացքում որոշ­վում է, թե այդ ո՛ր կոն­
տե­քս­տի ընդ­հա­նուր կար­գը, օրի­նա­չափ կա­պն է հա­մա­պա­տաս­խա­նում
դիտարկվող ար­տա­հայ­տու­թյան և նրա­նում ար­տա­հայ­տ­վո­ղի կա­պին:
Ան­հ­րա­ժեշտ է նաև նշել, որ տար­րա­կան հաս­կաց­ման մեջ իրա­կա­
նաց­ վող ըստ անալոգիայի մտահանգումը ինտելեկ­ տուալ պրոցես և
հայտ­ նի իմաստով մտա­ վոր գոր­ ծու­
նեու­թյուն չէ. հասկացումն այստեղ
սպոն­տան է: Տարրական հասկացման ժամանակ այն, ինչը պետք է հաս­
կանալ, հասկացման տարրական ձևին տրվում է անմիջականորեն և չի
պահանջվում գիտակցվածություն, այլ տեղի է ունենում որոշակի իմաս­
տով անգիտակցորեն, «հոգեբանական մակարդակում»38: Այս իմաս­տով
ընդ­հա­նուր կոնտեքստ­նե­րի և Վիտ­գե­նշ­տայ­նի «լեզ­վա­կան խա­ղե­րի»39
նմա­նու­թյու­նն ակն­հայտ է:
Վ. Դիլթայի հերմենևտիկայի հայեցակարգի իսկության վերաբերյալ
խորհրդա­ ծություններում մտքի հետևողական հարցադրության ու պա­
տասխանի ընթացքով արդեն նկատելի է, որ հաս­կաց­ման տար­րա­կան
ձևն, ըստ էու­թյան, հո­գե­բա­նա­կա­նաց­ված է, իսկ նրան են­թա­կա առար­
կա­յում այն բա­ցա­կա­յում է: Տար­րա­կան հաս­կաց­ման առար­կան չէ, որ
Դիլ­թա­յը հո­գե­բա­նա­կա­նաց­նում է, և սա չէ այն որո­շիչ հան­գա­ման­քը, որի
պատ­ճա­ռով նրա ուս­մուն­քը որակ­վում է որ­պես հո­գե­բա­նա­կա­նա­ցում:
Նկատենք, որ «բաց հեր­մե ­նև­տի­կան» առ­կա է արդեն հենց այստեղ՝ հաս­
կացման տարրական ձևին իր առարկայի ան­մի­ջա­կան տր­վա­ծու­թյան
կեր­­պով: Քանզի, ինչպես և ասվեց, հաս­կաց­ման են­թա­կա առար­կան իր
հաս­կաց­ման տար­րա­կան ձև­ին տր­վում է ան­մի­ջա­կա­նո­րեն: Հեր­մե ­նև­տի­
կան այս­տեղ բաց է ակ­նա­ռու անա­լո­գի­ա­յի ձև­ով, մի բան, որ չի պա­հան­
ջում գի­տակ­ց­վա­ծու­թյուն և իրա­գոր­ծ­վում է «հո­գե­բա­նա­կան» մա­կար­դա­
կում:
Իսկ ինչ­պի­սի՞ յու­րա­հա­տուկ կազ­մա­կեր­պ­վա­ծու­թյամբ է կա­յա­նում և
գոր­ծում հաս­կաց­ման բար­ձր ձևը: Հաս­կաց­ման տար­րա­կան ձև­ե­րից ան­
ցու­մը բար­ձր ձև­ե­րին պայ­մա­նա­վոր­ված է հաս­կա­ցո­ղի և ար­տա­հայ­տու­
թյան մի­ջև առ­կա ներ­քին հե­ռա­կայքից (distanciation) որ­պես հե­տև­անք
առա­ջա­ցող ան­ո­րո­շու­թյուն­նե­րով, երբ ի հայտ են գա­լիս բար­դու­թյուն­­­ներ,
հա­կա­սու­թյուն­ներ կամ անհամապատասխանություններ հասկացողի կող­
մից նախկինում ճա­ նաչ­ ված ու հասկացված ինչ-որ բա­ նի հետ: Այս­տեղ
հաս­կա­ցու­մը շեղ­վում է կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րի և նրան­ցում ար­տա­
37 Տե՛ս նույն տեղում:
38 Այս մասին տե՛ս նաև Ионин Л. Г., Понимающая социология, М., 1979, с. 31: Թեև, իհարկե, հարկ
է նշել, որ Իոնինի տեսակետը փոքր-ինչ այլ է: Նրա կարծիքով՝ ըստ անալոգիայի մտահանգումը
թեև հաճախ իրականանում է անգիտակցորեն, այնուամենայնիվ տրամաբանական պրոցես է: Սա
մի մեկնաբանություն է, որի հետ դժվար է համաձայնել:
39 Տե՛ս Витгенштейн Л., О достоверности // Вопросы философии, 1984, N 8, с. 142-149:
30
հայ­տ­ված հո­գև­որ իմաս­տի նոր­մալ (ընդգծումը մերն է- Ռ.Ք.) կա­ պե­

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
րից» : Ըստ Դիլ­թա­յի՝ կա­պե­րը նոր­մալ են, եթե «հո­գե­բա­նա­կան» մա­կար­
40

դա­կում, այսինքն՝ այսպես կոչված «չգի­տա­կց­ման» դեպ­քում հասկացման


սուբյեկտի համար ըն­դու­նե­լի են, իսկ գի­տա­կց­ման դեպ­քում՝ ըն­դու­նե­լի
և օրի­նա­չափ: Հաս­կաց­ման սու­բյեկ­տն այս դեպ­քում «հի­շում է օրի­նակ­
ներ, որոն­ցում կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րի և ներ­քին իմաս­տի միջև նոր­
մալ կապերը բա­ցա­կա­յում էին»41: Նրա համար ան­հ­րա­ժեշ­տու­թյուն է
դառ­նում իր նկատմամբ ըն­դու­նե­լի դար­ձ­նել այդ «օտար» կեն­սա­կան դր­
սև­ո­րում­ն ե­րը կամ անդրադառնալ կյան­քի լրիվ համա­տե­քս­տին՝ կաս­
կած­նե­րը փա­րա­տե­լու հա­մար:
Հաս­կաց­ման բարդ ձևի նպա­տա­կը ան­հա­տա­կա­նին, եզա­կի­ին հա­
­­սու լի­նե­լն է: Այս­տեղ կյան­­քի մաս­նա­կի արտահայտու­թյուններից՝ ին­
դուկ­տիվ մտա­հան­գում է իրա­կա­նաց­վում նրա լրիվ համատե­քս­տին:
«Ոգու մա­սին գի­տու­թյուն­նե­րում» կի­րառ­վող ին­դուկ­տիվ մտա­հան­գու­մը
Դիլ­թա­յը տար­բե­րում է բնա­կան գի­տու­թյուն­նե­րում կի­րառ­վող ին­դու­կ­ցի­
ա­յից, որն իրա­կա­նաց­վում է բա­ցա­տ­րո­ղա­կան ընդ­հան­րաց­ման ժա­մա­
նակ42: Հաս­կաց­ման բար­ձր ձևում իրա­կա­նաց­վող «ին­դու­կ­ցի­ան չի պատ­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


կա­նում այն դա­սին, որում ընդ­հա­նուր օրեն­քը վեր­հան­վում է օրի­նակ­նե­րի
ոչ լրիվ շար­քից, այլ պատ­կա­նում է նրան, որում կա­ռուց­ված­քը՝ հա­մա­
կար­գի կազ­մա­վոր­ման կար­գը, դուրս է բեր­ված օրի­նակ­նե­րից, և որը ծա­
ռա­յում է դրանց՝ որ­պես ամ­բող­ջի մա­սե­րի մի­աց­մա­նը»43: Այս­պի­սի ին­
դուկ­­ցիա, ասում է Դիլ­թա­յը, իրա­կա­նաց­վում է բնա­գի­տու­թյու­նում, և որ­
պես օրի­նակ բե­րում է Մար­սի էլիպ­սա­ձև ու­ղե­ծ­րի հայ­տ­նա­գո­րծու­մը Կեպ­
լե­րի կող­մից44:
Յուրաքանչյուր նոր օրի­նակ ըն­դուն­վում է որ­պես ամ­բող­ջի բաղ­կա­
ցու­ցիչ մաս և այդկերպ ավե­լա­ցած ու այլ նո­րե­րի հետ ան­ընդ­հատ ավե­
լա­ցող, բայց յու­րա­քան­չյուր տվյալ պա­հին սահ­մա­նա­փակ թվով կեն­սա­
կան արտահայտություննե­րի օրի­նակ­նե­րից մտա­հան­գում է կա­տար­վում
կազ­մա­վոր­ված ամ­բող­ջի նկատմամբ: Յու­րա­քան­չյուր նոր կեն­սա­կան ար­
տահայտության հետ մեկ­ տեղ փոխ­ վում է ամ­ բող­ջի մեր ըմ­ բռ­
նու­մը, և,
այս­պի­սով, միշտ կազ­մա­վոր­վում է այլ ամ­բողջ ու ան­հա­տա­կան օբյեկտ:
Այս ան­հա­տա­կան կազ­մա­վոր­ման ձևն էլ հենց նկա­տի ու­նի Դիլ­թա­յը, երբ
խո­սում է կա­ռուց­ված­քի՝ ամ­բող­ջի կազ­մա­վոր­ման կար­գի մա­սին: Կա­
ռուց­ված­քի դե­րը հաս­կաց­ման ժա­մա­նակ չի սահ­մա­նա­փակ­վում մի­այն
մա­սե­րից ամ­բող­ջին անց­ման իրա­կա­նաց­մամբ: Երբ Դիլ­թայն ասում է, թե
Վէմ համահայկական հանդես

հաս­կա­ցու­մն ու­ղղ­ված է դե­պի ան­հա­տա­կա­նը, եզա­կին, չի նշա­նա­կում,


որ հաս­կաց­ման ըն­թաց­քում իրա­կանա­ց­վում է մի­այն մա­սե­րից ան­ցում
ան­հա­տա­կան ամ­բող­ջին: Հար­ցն այն է, որ նոր օրի­նա­կը՝ կեն­սա­կան ար­
տա­հայ­տու­թյու­նը, բա­ցի նրա­նից, որ իրեն պետք է հա­մա­րել ամ­բող­ջի
բաղ­կա­ցու­ցիչ մաս և սահ­մա­նա­փակ թվով հայ­տ­նի կեն­սա­կան ար­տա­

40 Տե՛ս Dilthey W., Descriptive psychology and historical understanding, Martinus Nijhoff, Hague, p. 128:
41 Նույն տեղում, էջ 129:
42 Դիլթայի այս տարբերակման մասին նշում է նաև Մաքրիլը իր ներածությունում (տե՛ս նույն
տեղում, էջ 17): Տե՛ս նաև Кузнецов В. Г., Герменевтика и гуманитарное познание, М., 1991, с. 57-58:
43 Նույն տեղում, էջ 138:
44 Իսկապես, ինչպես և նշում է Դիլթայը, դրանից ձևով տարբեր է ոչ լրիվ ինդուկցիան, իսկ
նման՝ լրիվ ինդուկցիան: Սակայն նկատենք, որ վերջինս բնական գիտություններում ոչ միշտ է
հնարավոր կիրառել և պակաս արդյունավետ է:
31
հայ­տու­թյուն­նե­րից ան­ցում կա­տա­րել նրան, ան­հ­րա­ժեշտ է հաս­կա­նալ
նաև այդ ամ­բող­ջի համա­տե­քս­տում: Իսկ այդ դեպ­քում բո­լոր բազ­մա­թիվ
կա­պե­րը, որոն­ցով մաս հան­դի­սա­ցող կեն­սա­կան դր­սև­ո­րու­մը կապ­ված է
այլ մա­սե­րի հետ, հան­դես են գա­լիս որ­պես ան­հա­տա­կան ամ­բող­ջով
պայ­մա­նա­վոր­ված նրա հատ­կություններ: Վեր­ջին­նե­րիս ամ­բող­ջու­թյամբ
հան­դես գա­լով՝ մասն իրե­նից ներ­կա­յաց­նում է ան­հա­տա­կան, եզա­կի
օբյեկտ: Ի մի բե­րե­լով՝ ասենք, որ կա­ռուց­ված­քը պայ­մա­նա­վո­րում է ինչ­
պես ամ­բող­ջի հաս­կա­ցու­մը մա­սե­րի մի­ջո­ցով, այն­պես էլ մա­սի հաս­կա­
ցու­մն ամ­բող­ջի համահյուսվածքում, ընդ որում, երկու դեպ­քում էլ հաս­
կա­ցու­մն ու­ղղ­ված է ան­հա­տա­կան օբյեկ­տի:
Ամ­բող­ջի ու մա­սի մի­ջև նկա­րա­գր­ված փոխ­պայ­մա­նա­վո­րող հա­րա­բե­
րու­թյու­նը հեր­մե ­նև­տի­կա­կան շր­ջա­նի և ուրեմն՝ այդկերպ իրագործվող
հաս­կաց­ման բուն ըն­թաց­քի դի­նա­միկ կազ­մա­կեր­պ­վա­ծու­թյան ու հենց
ներ­քին շարժ­ման տրա­մա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյու­նն է: Դիլ­թա­յը հաս­կա­
ցու­մը դի­տում է որ­պես շեր­տա­վոր­ված դի­նա­միկ ըն­թացք՝ մա­ սի և ամ­
բող­ջի մի­ջև փո­փո­խու­թյան ան­վերջ փո­խա­դար­ձում: Այս ընդ­հա­նուր
կա­պը (ամբողջի և մասի միջև հարաբերությունը) յուրաքանչյուր կոն­կ­
րետ դեպ­քում հան­դես է գա­լիս որ­պես ար­տա­հայ­տու­թյան և նրա­նում ար­
տա­հայ­տ­վո­ղի, ար­դյուն­քի և ազ­դե­ցու­թյան, իսկ որոշ դեպ­քե­րում՝ հե­տև­
ան­­քի և պատ­ճա­ռի հա­րա­բե­րու­թյուն: Ընդ­հա­նուր բնու­թա­գր­մամբ՝ ամ­
բող­ջի և մասի միջև հարաբերության այս բո­լոր կոն­կ­րետ ձև­ե­րը հան­դես
են գա­լիս որ­պես ար­տա­քի­նի և ներ­քի­նի հա­րա­բե­րու­թյուն՝ ի տար­բե­
րու­թյուն բնա­գի­տու­թյու­նում գոր­ծող պատ­ճառ հե­տև­ան­քա­յին հա­րա­բե­
րու­թյան: Հ.-Գ. Գա­դա­մե­րը գրում է. «Դիլ­թայի ուս­մուն­քում հաս­կա­ցու­մն
ար­տա­հայ­տու­թյան (ընդ­գ­ծու­մը մերն է- Ռ. Ք.) հաս­կա­ցու­մն է: Ար­տա­հայ­
տու­թյան մեջ ար­տա­հայ­տ­վո­ղը ներ­կա է այլ կերպ, քան պատ­ճա­ռը՝ հե­
տև­ան­քում»45: Ըստ Դիլթայի՝ հաս­կա­ցու­մը շարժ­վում է ար­տա­հայ­տու­թյու­
նից՝ ար­տա­հայ­տ­վո­ղին, ար­դյուն­քից՝ ազ­դե­ցու­թյա­նը, ար­տա­քի­նից՝ ներ­
քի­նին: Այս­տեղ պետք է նկա­տի ու­նե­նալ նրա ուս­մուն­քը բն­ո­րո­շող կարևոր
մի կետ: Ըստ Դիլ­թա­յի, երբ ըն­թեր­ցո­ղը կամ դի­տո­ղը, գոր­ծը, գիր­քը, ներ­
կա­յա­ցու­մը ամ­բող­ջի և մա­սի փոխ­պայ­մա­նա­վո­րող հա­րա­բե­րու­թյամբ
հաս­­­­կա­նա­լու ինչ-որ աս­տի­ճա­նում արդեն սկ­սում է դի­տար­կել ոչ որ­պես
այնպիսի իրա­կա­նու­թյուն, որը հանդես է գալիս իր երև­ա­կա­յու­թյամբ որ­
պես մի հնա­րա­վոր աշ­խարհ, այլ հենց գրո­ղի մտահ­ղա­ցում, ըստ էու­
թյան, կեն­սա­կան ար­տա­հայ­տու­թյան և նրա­նում ար­տա­հայ­տ­վո­ղի հա­րա­
բե­րու­թյամբ առաջնորդվող հաս­կա­ցու­մը փո­խար­կ­վում է այնպիսի հաս­
կաց­ման, որում գե­ր­իշ­խում է ստեղ­ծո­ղի և ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­րա­
բե­րու­թյու­նը46: Մի­այն այս­պես հաս­կա­ցու­մը կի­րա­գոր­ծի ան­ընդ­հատ ծա­
վալ­վող նպա­տա­կը և այս պահին, հաս­կա­նա­լով գոր­ծը ար­տա­հայ­տու­
թյան և ար­տա­հայ­տ­վո­ղի հա­րա­բե­րու­թյամբ, կան­ց­նի ար­դեն գոր­ծից
(ար­­տա­հայ­տու­թյունից) հեղի­նա­կին, նրա ապ­րում­ն ե­րին (ար­տա­հայ­տ­վո­
ղին), ըստ էու­թյան, ար­տա­քի­նից՝ ներ­քի­նին: Հեղի­նա­կին հաս­կա­նա­լն է
ար­­դեն տվյալ պա­հին հաս­կաց­ման խն­դի­րը:
Հեղի­նա­կին հաս­կա­նա­լու նախատեսությամբ կազմակերպվածու­
թյունն է, որ Վ. Դիլ­թա­յի հեր­մե ­նև­տի­կան բն­ո­րո­շում է որ­պես հո­գե­բա­նա­
45 Гадамер Х.- Г., Истина и метод, “Прогресс”, М., с. 274.
46 Տե՛ս Дильтей В., Наброски к критике исторического разума, «Вопросы философии», 1988, N 4, с. 145.
32
կա­նա­ցում: Գրեթե բո­լոր ու­սու­մ­ն ա­սի­րող­ները, այդ թվում նաև հեր­մե­

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
նևտիկայի տեսաբանները՝ Հ.-Գ. Գադամերը, Պ. Ռիկյորը, Կ.-Օ. Ապելը47,
այս կե­տի պատ­ճա­ռով հա­մա­րում են, որ Դիլ­թա­յի ուշ շր­ջա­նի հա­յացք­նե­
րին նո­րից հա­տուկ է հո­գե­բա­նա­կա­նա­ցումը: Ըստ նրանց՝ դա ի հայտ է
գա­լիս այն ժա­մա­նակ, երբ նա պատ­մա­կան աշ­խար­հի հաս­կաց­ման խն­
դի­րը փո­խար­կում է այլ ան­ձ­նա­վո­րու­թյուն­նե­րի և նրանց կեն­սա­կան
դր­սև­ո­րում­ն ե­րի հաս­կաց­ման խն­դ­րի: Հաս­կաց­ման խն­դ­րո առար­կա­յի
այս­պի­սի ձև­ա­կերպ­ման դեպ­քում փն­տր­վում է ոչ թե այն, ին­չը ներ­կա է
տե­քս­տում, այլ այն, ին­չը են­թա­դ­րա­բար գտնվում է տե­քս­տի ետև­ում, մեզ
հա­մար սոսկ են­թա­դ­րե­լի՝ հեղինակի ան­ձնական նկա­տա­ռու­մը, որը,
դար­ձյալ են­թա­դ­րու­թյամբ, ըստ ամե­նայ­նի պայ­մա­նա­վո­րում է գրա­վոր տե­
քս­տը, գոր­ծո­ղու­թյու­նը, փաս­տը՝ ար­ձա­նա­գր­ված իրո­ղու­թյու­նը: Այս կա­­­պա­
կ­­­ցու­թյամբ Պ. Ռիկ­յ ո­րը գրում է. «Դիլ­թա­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, նույ­նիսկ
ավե­լի, քան Շլա­յեր­մա­խե­րի­նը, լու­սա­վո­րում է հեր­մե­նև­տի­կա­յի կեն­տ­րո­նա­­
կան ապո­րի­ան, որը տեքս­տի հաս­կա­ցու­մը բե­րում է այլ ան­ձի հաս­կաց­ման
օրեն­քին, որն էլ իրեն ար­տա­հայ­տում է առա­ջի­նի մեջ: Եթե գոր­ծո­ղու­թյու­
նը հիմ­քում մնում է հո­գե­բա­նա­կան, ապա՝ այն պատ­ճա­ռով, որ պայ­մա­

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


նա­վո­րում է մեկ­նա­բա­նու­թյան բար­ձ­րա­գույն նպա­տա­կը. ոչ թե այն, ինչ
տե­քս­տն է ասում, այլ այն, թե ով է ասում»48: Հո­գե­բա­նա­կա­նաց­ման այս
բն­ո­րո­շու­մը բա­վա­կա­նա­չափ լուրջ է: Հո­գե­բա­նա­կա­նաց­վում է հաս­կաց­
ման խնդրակարգը՝ և՛ հաս­կաց­ման առար­կան, և՛ հաս­կա­ցու­մը որ­պես մե­
թոդ, մի­ով բա­նիվ՝ հեր­մե ­նև­տի­կան, այն մե­թո­դա­բա­նու­թյու­նը, որն էլ
պետք է, ըստ Դիլ­թա­յի, մտահ­ղաց­ման ոգե­գի­տու­թյուն­նե­րի հա­մար ապա­
հո­վեր գի­տե­լի­քի օբյեկ­տի­վու­թյուն: Սա­կայն, ար­դյո՞ք Դիլ­թա­յի ուս­մուն­քը
նման եզ­րա­կա­ցու­թյուն անե­լու հա­մար բա­վա­րար հիմք է ըն­ձե­ռում:
Ըստ Դիլ­թա­յի՝ այլ ան­ձանց հաս­կա­ցու­մը ամ­բող­ջա­կան հաս­կաց­ման
ան­սահ­ման ըն­թաց­քի ինչ-որ մի պա­հն է: Նրանց հաս­կա­ցու­մը մաս­նա­կի
խն­ դիր է: Անձի ներ­ քին հո­գե­կան փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը Դիլ­թա­յը
դի­տում է որ­պես հաս­կաց­ման սկզ­բուն­քա­յին, ամբողջական ու հա­մա­
պար­փակ առար­կա­յի սոսկ ան­կապ­տե­լի մի մաս: Նա ոչ թե պատ­մա­կան
աշ­խար­հի հաս­կաց­ման խն­դիրը հան­գեց­նում է այլ ան­ձանց հաս­կաց­ման,
այլ այդ եր­կու­սի հա­մար ընդ­հա­նուր և հենց որ­պես նրանց ակունք հան­
դի­սա­ցող, նրանց իր ամ­բող­ջու­թյու­նում նե­րա­ռող համընդգրկուն առար­
կա­յի հաս­կաց­ման խնդրի: Իհար­կե, պատ­մա­կան աշ­խար­հը, մշա­կույ­թի
կազ­մա­վո­րում­ն ե­րը, որ­պես մար­դու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, իրենց ստեղծ­
Վէմ համահայկական հանդես

ման ակունք ու­նեն մարդ­կանց կամ հենց այլ ան­ձե­րի ներ­քին հո­գե­կան
փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը: Սա­կայն, կա այս վեր­ջի­նիս հա­մար նույն­պես
ակուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող մի գո­յա­վոր կազ­մա­վո­րում, որն էլ
սկզ­բուն­քո­րեն նկա­տի ու­նի Դիլ­թա­յը որ­պես հաս­կաց­ման բուն առար­կա:
Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այս են­թա­դ­րու­թյու­նը:
Դիլ­թա­յի տե­քս­տե­րում, իս­կա­պես, բազ­մի­ցս ար­տա­հայ­տ­ված են այն­
պի­սի մտ­քեր, որոն­ցում բա­ցա­հայտ աս­վում է, կամ որոն­ցից կա­րե­լի է
եզ­րա­կաց­նել, որ պատ­մա­կան աշ­խար­հը կամ մշա­կու­թա­յին կազ­մա­վո­
րում­ն երն այլ ան­ձանց կեն­սա­կան դր­սև­որ ­ ում­ն եր են: Այս­տեղից իրոք կա­
47 Տե՛ս Apel K.-O., Understanding and Explanation, Cambridge, 1987, p. 48-53:
48 Ricoeur P., The task of hermeneutics // Ricoeur P., Hermeneutics and the Human Sciences, Cam-
bridge University Press, Cambridge. London. New York, 1982, p. 52.
33
րե­լի է եզ­րա­կաց­նել, որ հաս­կաց­ման խն­դիրն այլ ան­ձանց հո­գե­կան
փոխ­­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րի՝ որ­պես կեն­սա­կան դրսևորում­ն ե­րի նշա­նա­­
կություն­նե­րի բա­ցա­հայ­տու­մն է, և այս դեպ­քում հո­գե­բա­նա­կա­նա­ցու­մն
ակն­հայտ է: Տե­քս­տե­րը նման եզ­րա­կա­ցու­թյուն անե­լու առիթ ըն­ձե­ռում
են: Այս իմաս­տով հիմ­ն ա­կա­նում ճշ­մա­րիտ են բո­լոր ու­սու­մ­ն ա­սի­րող­նե­րի
կող­մից այդ­պի­սի բն­ո­րոշ­ման հա­մար կա­տար­ված հղում­ն ե­րը բնագրին:
Սա­ կայն, ինչպես արդեն վերը նշվեց, Դիլ­ թա­ յի տե­
քս­
տե­րում կան երեք
տե­սա­կի ար­տա­հայ­տու­թյուն­ներ՝ «հո­գե­կան», «հո­գև­որ (կամ ոգեղեն)» և
«կեն­սա­կան» «փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­ներ» (Zusamenhang): Այս երեք տե­սա­
կի փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րը որո­շա­կի­ո­րեն իրա­րից տար­բեր կազ­մա­­
վորում­ն եր են, թեև իրար հետ ան­հ­րա­ժե­շտա­բար փոխ­կա­պակ­ց­ված են
ամ­բող­ջի և մա­սի փոխ­պայ­մա­նա­վոր­մամբ ծա­վալ­վող շարժ­մամբ: Նրանք
սոսկ մա­սերն են այն ամ­բող­ջա­կան գո­յա­վո­րի, որ Դիլ­թա­յը նկա­տի ու­նի
որ­պես հաս­կաց­ման սկզ­բուն­քա­յին առար­կա: Այս­պի­սով, կեն­սա­կան
դրսևորում­ն երը հաս­կաց­մա­նն առաջա­դր­ված են որ­պես նրա սկզ­բուն­քա­
յին առար­կա­յի որևոր ար­տա­հայ­տու­թյուն­ներ: Եվ եթե հաս­կաց­ման խն­դի­
րը՝ որպես կեն­սա­կան դր­սև­ո­րում­ն ե­րի նշա­նա­կու­թյան բացահայտում,
հա­մար­վեր հենց այլ ան­ձանց հո­գե­կան փոխ­կա­պա­կ­ցու­թյուն­նե­րի բա­ցա­
հայ­տու­մը, ապա դրա­նով չէր սպառ­վի, լրիվ չէր իրա­գոր­ծ­վի հաս­կաց­ման
այն կո­չու­մը, որ նա­խա­տե­սում էր Վ. Դիլ­թա­յը:
Ըստ նրա՝ հաս­կա­ցու­մն ընդ­գր­կում է ամենայնն իրենում ներընդգրկող,
յուրաքանչյուրին առնչվող ու նաև իրեն առնչող առա­վել համընդգրկուն
առար­կա՝ կյանքը: Ինչ­պի­սի՞ն է «կյանքը», և ին­չո՞ւ է Վ. Դիլ­թա­յը նրան
հա­մա­պա­տաս­խան մե­թո­դը հա­մա­րում հաս­կա­ցու­մը: Այս հար­ցե­րի պա­
տաս­խան­նե­րը49, որոնք այլ հրապարակումներում կազմելու են հետագա
խորհրդածության «խնդրո բանը», ի հայտ կբե­րեն Վ. Դիլ­թա­յի հեր­մե ­նև­
տի­կա­յի բա­ցու­թյան կա­ռուց­վածքը:

Ռոմիկ Խ.Քոչարյան–գիտական հետաքրքրու­ թյունների բնա­


գավառները՝ հերմենևտիկա (տեսություն, պատ­ մություն, կիրա­
ռու­
թյուն), տեսական և գործնական փիլիսո­փա­
յություն, պատմության
փիլիսոփայություն, աստվածաբանություն:

Summary

THE PROBLEMATICS OF “OPEN HERMENEUTICS” AND


W. DILTHEY’S CONCEPTION OF HERMENEUTICS
Romik Kh. Kocharyan
Key words: hermeneutics, understanding, interpretation,
openness, lived experience, re-lived experience

This article considers three meanings of the “open hermeneutics” and


demonstrates that two aspects of the first meaning are present in Dilthey’s
theory in such a way, that the second aspect is in the basis of the first, and,
49 Այս մասին տե՛ս նաև Քոչարյան Ռ. Խ., «Բաց հերմենևտիկայի» ֆենոմենը փիլիսոփայական
հերմենևտիկայում (Վ. Դիլթայ), «Փիլիսոփայությունը 21-րդ դարի շեմին», Եր., 1998, էջ 53-57:
34
moreover, his conception appears to us as just the embrio of the second mean-

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
ing, which later was completed by H.-G. Gadamer’s conception of philosophical
hermeneutics. In Dilthey’s conception the possibility of being of human sci-
ences is self-understood by epistemological inquiry, and his conception of
hermeneutics is formulated as the universal methodology of human sciences.
The goal of Diltey’s methodological reflection is to understand and interpre-
tively explicate the calling and truth of human sciences. He defined the own
subject, experience and method of these sciences, in contrast to natural sci-
ences. In his viewpoint, the goal of human sciences is not the establishing of
general laws and concepts, but the understanding and interpretively revealing
of the uniqueness of the individual phenomena as such. The subject of under-
standing is composed of three classes of expressions of life: the first is pre-
sented by concepts, judgments, and more complex structures of thought, the
second class consists of actions, the third – of expressions of lived experience,
the latter is just the preferable subject of understanding, and according to
these classes there are elementary and higher forms of understanding.

Է (ԺԳ) տարի, թիվ 1 (49) հունվար-մարտ, 2015


Резюме
ПРОБЛЕМАТИКА «ОТКРЫТОЙ ГРМЕНЕВТИКИ» И
КОНЦЕПЦИЯ ГЕРМЕНЕВТИКИ В. ДИЛЬТЕЯ
Ромик Х. Кочарян
Ключевые слова: герменевтика, понимание, интерпре­
тация, открытость, переживание, вновь-переживание

В данной статье выделены три основные значения понятия «открытой


герменевтики» и показано, что в концепции В. Дильтея присутствуют два
аспекта первого значения, причём второе значение образует основу
первого, и более того, его учение – это предосуществление второго
значения, которое в последующем полноценно реализуется в концепции
философской герменевтики Г.-Г. Гадамера. В его учении эпистемологичес­
ким вопрошанием само-понимается возможность бытия «наук о духе», и
его концепция герменевтики формулируется как всеобщая методология
гуманитарных наук. Цель методологических размышлений Дильтея –
понять и интерпретировать призвание и истину «наук о духе». Для этих
Վէմ համահայկական հանդես

наук он указывает их собственный предмет исследования, опыт и


всеобщий метод, в отличие от предмета, опыта и метода естествознания.
Согласно Дильтею, целью «наук о духе» является не выявление общих
законов и выроботка общих понятий, а понимание и интерпретация уни­
кальности исследуемых феноменов, по природе своей – индивидуальных
образований. Предметом понимания служат три класса жизненных выра­
жений: во первых – понятия, суждения и более сложные структуры мыс­
ли, во вторых – действия, в третьих – выражения переживания, причём
последние представляют собой предпочтительный объект понимания, и
соответственно этим классам существуют элементарные и высшие фор­
мы понимания.

35

You might also like