You are on page 1of 14

ԱՆՀԱՏԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա – Փիլիսոփայություն

Թեմա – Պատմության փիլիսոփայություն

Ֆակուլտետ – Ֆինանսական

Մասնագիտություն - Ֆինանսներ

Կուրս – ІІ հեռակա

Հոսք – 2րդ

Խումբ – 3րդ

Դասախոս – Ա.Սարգսյան

Ուսանողուհի – Հայկուհի Վարդանյան

Երևան 2021

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն………………………………………………………………………………….
.3

Փիլիսոփայություն…………………………………………………………………………….
.5

Պատմության ընթացքի և իմաստի


ըմբռնումները……………………………………..7

Եզրակացություն……………………………………………………………………………
….14

Օգտագործված գրականության
ցանկ………………………………………………….…15

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2
Ծանոթանալով պատմության փիլիսոփայությանը, ուսումնասիրելով
պատմության ընթացքի և իմաստի ըմբռնումները ՝ կատարվել է հետևյալ
աշխատանքը:

Աշխատանքի արդիականությունը

Փիլիսոփայությունը հոգևոր գործունեության ձև է, որը զբաղվում է


աշխարհի և նրանում ապրող մարդու մասին ամբողջական
հայացքների բանական-տրմաբանական համակարգմամբ,
աշխարհայացքային առավել ընդհանուր հիմնադրությների
ուսումնասիրությամբ:
Փիլիսոփայությունը ոչ թե հայացքների, այլ համոզմունքների
համակարգ է: Փիլիսոփայական իմացությունը անհրաժեշտ է,
որպեսզի բանականության միջոցներով կառուցենք և հիմնավորենք
մեր աշխարհայացքը: Փիլիսոփայությունը կեցության սահմանային
հիմքերը ճանաչելու ձգտումն է ռացիոնալ-բանական միջոցներով:
Փիլիսոփայությունն է հիմնավորում, որ աշխարհում բարձրագույն
արժեքն ու նպատակը մարդն է ու նրա երջանկությունը:

Աշխատանքի նպատակը

Սույն աշխատանքի նպատակն է ՝


1) Ուսումնասիրել փիլիսոփայությունը,
2) Ներկայացնել պատմության փիլիսոփայությունը:

Աշխատանքի օբյեկտը
Տվյալ աշխատանքի օբյեկտ է հանդիսանում Փիլիսոփայությունը:

3
Սույն նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ
խնդիրները՝
 Ուսումնասիրել փիլիսոփայությունը,
 Կարևորել պատմության փիլիսոփայությունը:

Փիլիսոփայություն

Փիլիսոփայությունը գիտություն է իմացության և կեցության ընդհանուր


սկզբունքների և օրինաչափությունների մասին։ Ձգտում է պարզաբանել
ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի
բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել
որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև
մեթոդաբանական գործառնություններ։
4
Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է
հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝
փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ
սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին
զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր
համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս
էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական
պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել
է Պյութագորասը, որը գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին
է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր
ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին
(կոսմոգոնիա, տիեզերագիտություն), աստվածների մասին (թեոգոնիա)։
Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության
հիմնական հասկացությունների մասին (գոյաբանություն),
ճանաչողության ակունքների և սահմանների մասին (իմացաբանություն),
մտածողության ձևերի և մեթոդների մասին (տրամաբանություն),
մարդկային հոգու մասին (հոգեբանություն), բարոյականության էության
(էթիկա) և գեղեցիկի մասին (էսթետիկա)։ Վերոհիշյալ ուղղությունները
հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։
Փիլիսոփայության պատմության ընթացքում նրա խնդիրների թվում են
եղել երկրի և հասարակության
զարգացումը, ճանաչողության և մտածողության գործընթացների, նաև
բարոյական արժեքների ուսումնասիրությունը։ Փիլիսոփայական հարցերի
թվին են դասվում՝ «Կճանաչե՞նք աշխարհը», «Գոյություն ունի՞ Աստված»,
«Ի՞նչ է բարին», «Ո՞վ է մարդը», «Ի՞նչն է առաջնային. մատերիա՞ն, թե՞
գիտակցությունը» և այլ հարցեր։
Երբեմն փիլիսոփայությունը սահմանում են ավելի նեղ՝ որպես որոշակի
ուսումնասիրման առարկա ունեցող գիտություն, սակայն այդպիսի
մոտեցումն առարկության է արժանանում ժամանակակից փիլիսոփաների
շրջանում, որոնք պնդում են, որ փիլիսոփայությունն ավելի շատ իրենից
ներկայացնում է աշխարհայացք, գոյություն ունեցող ամեն ինչին
ընդհանուր քննադատական մոտեցում, որը կիրառելի է յուրաքանչյուր
օբյեկտի ու հայեցակարգի համար։ Այդ իմաստով, յուրաքանչյուր մարդ
երբեմն զբաղվում է փիլիսոփայությամբ։
Փիլիսոփայությունը, փաստորեն, գոյություն ունի տարբեր
փիլիսոփայական ուսմունքների տեսքով, որոնք կարող են հակասել, բայց
դրա հետ մեկտեղ ՝ լրացնել միմյանց։
Փիլիսոփայությունը ներառում է մի շարք ոլորտներ,
1. մետաֆիզիկա,
2. իմացաբանություն,
3. բարոյագիտություն,
4. էսթետիկա,
5. քաղաքական ու գիտական փիլիսոփայություն,
6. դիզայնի և կինոյի փիլիսոփայություն։
Ճանաչողության այն ոլորտները, որոնց համար ստացվում է մշակել
պարզ և աշխատող մեթոդաբանություն, առանձնանում են
5
փիլիսոփայությունից ՝ որպես առանձին դիսցիպլիններ, օրինակ՝
ժամանակին փիլիսոփայությունից առանձնացել
է ֆիզիկան, կենսաբանությունը, հոգեբանությունը։

Պատմության ընթացքի և իմաստի ըմբռնումները

Սոցիալական փիլիսոփայության կարևորագույն բաժիններից է


պատմության փիլիսոփայությունը, որն ուսումնասիրում է
համաշխարհային պատմական գործընթացների ընդհանրական
օրենքներն ու օրնաչափությունները: Ինչպե՞ս է իրականում
պատմությունը, կա՞ արդյոք նրանում որևէ մտահասու իմաստ, թե ո՞չ: Եթե
այո՛, ապա որտեղի՞ց են դրանք վերցվում ՝ պատմության հյուսվածքի
միջի՞ց, թե՞ գործընթացների հետահայաց մեկնաբանման արդյունք են:
Պատմության մեջ որևէ իմաստ, նպատակ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ահա այն
հարցադրումների համառոտ շարքը, որոնցով զբաղվում է
հասարակության փիլիոսփայության այս բաժինը:

Պատմական գործընթացների բնույթի վերաբերյալ երեք ընդհանրական


տեսակետ կարելի է առանձնացնել: Առաջինը հին աշխարհի
դիցաբանական, կրոնափիլիսոփայական պատկերացումներում իշխող
6
շրջափուլային ըմբռնումն է, ըստ որի ՝ տրեզերքը, հասարակությունն
անցնում են այն փուլերով, որոնցով անցնում է առանձին անհատի կյանքը
՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, հասունություն,
ծերություն և մահ: Ոչնչանալուց հետո որոշ ժամանակ անց նորից է
առաջանում, և բոլոր փուլերը կրկնվում են նույնությամբ, նոր ոչնչից չի
առաջանում: Ինչ որ առաջանալու էր, արդեն առաջացել է: Հավերժ ու
անփոփող են աստղերը, մոլորակները, երկինքը, բուսական ու
կենդանական աշխարհը, մարդիկ:Անընդհատ նույնն է կրկնվում է: Լճերը
կարող են ցամաքել, անտառը ՝ դառնալ անապատ: Այդ ամենը նույնպես
նախատեսված է բնության կարգում և աստվածային տնօրինության մեջ:
Փոփոխությունները քանակական բնույթ ունեն. արդեն մեկ անգամ եղածն
է կրկնվում: Այս պատկերացումները պայմանավորված էին նրանով, որ
հազարամյակներ շարունակ մարդը նույն ձևով ու տեխնիկայով է մշակել
հողը, նույն նյութով ու տեխնիկայով կառուցել տունը, նույն
փոխադրամիջոցներից է օգտվել:

Այս ուսմունքը իշխող էր մինչև միջնադար, առանձին դրսևորումներ


պահպանվել են նաև հետագայում, օգտագործվել տեղային
քաղաքակրթույունների հայեցակարգում:

Հաջորդը միջնադարյան Եվրոպայում քրիստոնեության մեջ ձևավորված


գծային-վախճանաբանական հայեցակարգն է, որտեղ իշխել են
նախախնամության, պատմության զարգացման ուղղագիծ ըմբռնումները:
Ըստ քրիստոնեական աստվածաբանության ՝ մեղսագործության
արդյունքում առաջացած հասարակությունը գտնվում է սատանայի,
մահվան և մեղքի իշխանության տակ: Արաչագործության պահից սկիզբը
առած ժամանակն ընդունում է միագիծ բնույթ ՝ անցյալ-ներկա-ապագա ՝
մինչև ահեղ դատաստան:

Երրորդը զարգացման հայեցակարգն է, որը մշակել է Նոր ժամանակի


փիլիսոփայութան մեջ, դարձել իշխող Լուսավորական փիլիսոփայության
մեջ, վերջնականապես հաստատվել XIX դարում ՝ շնորհիվ Գ.Հեգելի,
Կ.Մարքսի,Չ.Դարվինի:

Գրականության մեջ, <<զարգացում>> հասկացությունից բացի,


օգտագործվում են նաև <<առաջընթաց>>, <<պատմական
առաջադիմություն>> հասկացությունները: Երկար ժամանակ
<<զարգացում>> և <<առաջադիմություն>> հասկացությունները նույնացվել
են: Դա նկատելի է հատկապես Հեգելի փիլիսոփայություն մեջ: Բայց
աստիճանաբար սկսում է այդ հասկացությունների զատման
գործընաթացը: Զարգացումը համարվում է ավելի լայն հասկացություն,
փոփոխույուն ընդհանրապես, որը կարող է ունենալ ինչպես
առաջընթաց(պրոգրեսիվ), այնպես էլ հետընթաց(ռեգրեսիվ) բնույթ:
Առաջադիմությունը առաջընթաց զարգացումն է: Գոյություն ունեցող
տեսակետներից մեկի համաձայն ՝ հասարակական կյանքում տեղի
7
ունեցող վերընթաց փոփոխությունները բնութագրելիս <<զարգացում>> և
<<առաջադիմութոյւն>> հասկացությունները նույնանում են:

Նոր ժամանակի եվրոպական փիլիսոփայության մեջ մշակվում է


զարգացման երկու հայեցակարգ: Առաջինը գծային-հայեցողականն է, որը
ներկայացնում է Կոնդորսեն(1743-1794): Ըմբռնումը հասարակության
պատմությունը պարբերացնելիս օգտագործում է Օ.Կոնտը: Երկրորդը
պարույրաձև զարգացման հայեցակարգն է, որը մշակում են Գ.Հեգելը և
Կ.Մարքսը:

Զարգացմանը բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

1. Ժամանակի մեջ պետք է ունենա ուղղվածություն, անցում անցյալից


ներկա և ապագա:
2. Զարգացման գործընթացը վերջին հաշվով անշրջելի է:
3. Զարգացման ընթացքում և արդյունքում առաջանում է նորը,
այնպիսի բան, որը նախկինում չի եղել:
4. Զարգացման գործընթացն ունի օրինաչափ բնույթ:
5. Զարգացումն անցում է ստորինից բարձրը, ցածրակարգից ՝
բարձրակարգը:

Առանձնացվում են զարգացման չափանիշները, որոնց մեջ առաջնային են


համարվում ՝

1. Արտադրողական ուժերի, տեխնիկայի և տեխնոլոգիայի


զարգացման մակարդակը:
2. Բնության և հասարակության տարերային ուժերի վրա մարդու
տիրապետման աստիճանը:
3. Մարդկանց ազատության սահմանները;
4. Հասարակության ներսում մարդասիրական գաղափարների,
բարոյական և իրավական կարգավորիչների դերի մեծացումը:
5. Մարդկանց, ազգերի ու ժողովուրդների ներփակվածության
թուլացումը, փոխադարձ համագործակցության և համերաշխության
աստիճանը և այլն:

Զարգացման հայեցակարգի մեջ են մտնում ֆորմացիայի մասին


մարքսյան ուսմունքը, ըստ որի ՝ ֆորմացիան բնապատմական գործընթաց
է, որում յուրաքանչյուր հաջորդ ֆորմացիա առաջընթաց քայլ է,
որակապես նոր աստիճան:

8
Զարգացման հայեցակարգի տարատեսակ է հասարակության
պատմության պարբերացումը ավանդականի, արդյունաբերականի և
հետարդյունաբերականի: Դասակարգման հիմքում դրվում են
տեխնիկատեխնոլոգիական պարամետրերը կամ արդյունաբերույան
զարգացման մակարդակը:

Նեոլիթյան հեղափոխությունից հետո սկսում է ավանդական


ժամանակաշրջանը, որի ընթացքում ձևավորում են ներհասարակական
հարաբերությունները կարգավորող կայուն կապեր: Քանի որ
կարգավորման հիմնական միջոցը դառնում է ավանդույթը, այդ
պատճառով հասարակության նման տիպին անվանում են ավանդական:

Ավանդական է այն հասարակությունը, որը վերարտադրվում է


ավանդույթի հիմքի վրա: Նման հասարակություններում
հարաբերություններն անձնավովում են: Անձնավորվում են Աստված,
պետությունը, ասպետի զենքը:Գնահատվում է ոչ թե անձը,
անհատականությունը, նրա ներդրումը, այլ դիտվում է որպես Աստծո,
ճակատագրի կողմից սահմանված:Ձևավորվում է փակ տարածություն,
որտեղ փոփոխությունները շատ դանդաղ են ընթանում: Գյուղացու
միապաղաղ կյանքի շատ կողմեր պահպանվել են մինչև այսօր:

Տնտեսության մեջ իշխողը գյուղատնտեսությունն է, հիմնական


արտադրողը մարդն է, նրա մկանային ուժը: Հասարակության հիմնական
հաստատություններն են դառնում պետությունն իր ինստիտուտներով և
եկեղեցին:

Արդյունաբերական հասարակությունն սկսում է XVII-XVIII դարերից և


հասնում մինչև 1970-ական թթ. ՝ հետևյալ փուլերով.

 1750-1850-ական թթ., որին անվանում են ինդուստրիալ


հասարակության ձևավորման և կայացման փուլ: Սա առաջին
արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանն է:
 1850-1970(90)-ական թթ., որի ընթացքում տեղի ունեցավ երկրորդ
արդյունաբերական հեղափոխությունը:

Արդյունաբերական հասարակությունը հենվում է մեքենայական


արտադրության, աշխատանքի ֆաբրիկային կազմակերպման,
տնտեսության միասնական ազգային համակարգի, առևտրի
ազատականության վրա:

Արդյունաբերական հասարակաության մարդը բուրժուան է,իշխողը


<<Ժամանակը փող է>> կարգախոսը:Հարստության աղբյուր են դառնում ոչ
թե պատերազմները, ավարառությունն ու հողը, այլ ազատ
ձեռներեցությունը: Փոխվում է ժամանակի ըմբռնումը: Ավանդական
հասարակությունում իշխողը ժամանակի կետային ըմբռնումն է:
Երկաթուղու ցանցային համակարգի ստեղծմամբ ձևավորվում է
միասնական ժամանակի ըմբռնումը:

9
Արդյունաբերական հասարակության և անհատի կյանքի բնորոշ գծեր են
դառնում ապակրոնացումը, աշխարհիկացումը:

Հաջորդ բնորոշ գիծը մարդու ազատության զգացումն է:Մարդն ազատ է.


գոյություն չունի սոցիալական պատկանելիությամբ պայմանավորված,
նախասահմանված դեր:Յուրաքանչյուրն ազատ է իր մասնագիտության և
ազատության ընտրության հարցում:Ազատության և ընտրության
հնարավորությունը ձևավորում է սոցիալական անհատականությունը,
սոցիալական <<Ես>>-ը: Շուկան, ազատ ձեռներությունը լայն
հնրավորություններ են ստեղծում անհատական ազատ,
նախաձեռնողական գործունեության, ձեռներեցության, սեղծագործական
ինքնադրսևորման համար:

XX դարի 70-ական թթ. Սկսած տեղի ունեցան մի շարք փոփոխություններ,


որոնք ի վերջո փոխեցին հասարակության բնույթը, ձևավորոցին նոր
հասարակություն, որն անվանում են <<հետարդյունաբերական>>,
<<ինֆորմացիոն>>, <<հետմոդեռնի>>, <<գիտելիքահենք>>, <<գիտելիքի>>
հասարակություն, <<գիտելիքի>>տնտեսություն և այլն:

Գիտության և արդյունաբերության փոխազդեցության ոլորտում տեղի


ունեցան արմատական փոփոխություններ: Նախկինում արտադրությունն
էր թելադրում գիտության զարգացումը, իսկ հետարդյունաբերական
հասարակությունում գիտությունն է որոշում արդյունաբերության
զարգացման ուղղությունը: Արդյունաբերությունը դառնում է գիտատար:

Եթե ավանդական հասարակության հիմնական ռեսուրսը մկանային


ուժն էր, իսկ արդյունաբերականինը ՝ էներգիան և մեքենաների վրա
հենված աշխատանքն ու կապիտալը, ապա հետարդյունաբերական
հասարակության հիմքը ինտելեկտուալ տեխնոլոգիան է, իսկ գլխավոր
ռեսուրսը ՝ գիտելիքը և տեղեկատվությունը:<<Ապրանքային
տնտեսությունից>> անցում է կատարվում <<ինֆորմացիոն
տնտեսությանը>>:

Փոխվում է վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ: Նախկինում


կարևորը աշխատանքի պայմաններն ու աշխատավարձն էին, այժմ ՝
պրոֆեսիոնալ հետաքրքրություններն ու կոչումը, աշխատանքի
ստեղծագործական կողմը: Մեծանում է պահանջարկը կրթության
նկատմամբ: Այն ձևավորում է մարդկային կապիտալը, որը ներառելով
գիտելիքն ու կարողությունը ՝ իր նշանակությամբ մոտենում է
ֆինանսական կապիտալին:

Այդ ամենն իրենց ազդեցությունն ունեցան մշակույթի վրա: Դիտվում է


մշակույթի գլոբալացում և զանգվածայնացում. ուժեղանում է
Լուսավորականության իդելաներից և արժեքներից հեռանալու և
հրաժարվելու միտումը:

10
XX դարի վերջին և XXI դարի սկզբներին մեծանում է տնտեսությունը
բարոյականության հետ կապելու միտումը, առաջարկվում է տնտեսական
զարգացումը բարոյականությամբ լրացնելու պահանջը:

XX դարում զարգացման հայեցակարգին հակադրվում է լոկալ


քաղաքակրթությունների հայեցակարգը, որոնց մասին խոսվում
մարքսիստական փիլիսոփայությունը վերլուծելիս և դեռ կխոսվի
հաջորդիվ:

Պատմության փիլիսոփայության կարևորագույն հարցերից է


պատմության իմաստի հարցը: Գոյություն ունի՞ արդյոք այդպիսի իմաստ:
Մասնագետների միջավայրում միանշանակ կարծիք գոյություն չունի:
Պատմականորեն կարելի է առանձնացնել տեսակետների հինգ խումբ.

1. Պատմության մեջ գոյություն ունի իմաստ և նպատակ. Պատմական


գործընթացների արդյունքն իմաստի և նպատակի իրականացումն
է: Նման իմաստի գոյությունն ընդունում է քրիստոնեությունը, ըստ
որի ՝ պատմական առաջընթացի իմաստը երկրի վրա Քրիստոսի
հաղթանական է լինելու Հակաքրիստոսի նկատմամբ, հետո ՝
հազարամյա, իսկ վերջում ՝ Աստծո հավիտենական թագավորության
հաստատումը:

Պատմության իմաստի և նպատակի գոյությունն ընդունում էին


լուսավորիչները, որոնց կարծիքով ՝ պատմական առաջընթացի
արդյունքում կհաստատվի բանականության թագավորություն, որտեղ
կիրականացվեն լուսավորության կարգախոսները:

Ըստ Մարքսի ՝ պատմության իմաստը և վերջնական նպատակը


կոմունիզմի հաղթանական է: Իմ սերնդակիցներին պատանեկության և
երիտասարդության տարիներին անընդհատ հավատացնում էին, որ մենք
ապրելու ենք կոմունիզմի օրոք: Նույնիսկ ժամկետներ էին նշվում:

Ըստ Կ.Յասպերսի ՝ պատմության նպատակի բնութագրերը հետևյալն


են.

11
 մարդու քաղաքակրթվածությունն ու մարդկայնացումը,
 ազատությունը և ազատության գիտակցումը,
 մարդու վեհությունն ու ոգու ստողծագործությունը,
 կեցության բացահայտումը մարդու մեջ:

Յասպերսը գտնում է, որ նման բնութագրիչներ դիտվում են ցանկացած


հասարակության մեջ և յուրաքանչյուր սերունդ դրանք փորձում է
իրականացնել յուրովի:

2. պատմության մեջ որևէ իմաստ գոյություն չունի: Պատմական


իրադարձությունները պատահականորեն առաջանում և նույն կերպ
էլ վերանում են:Պատմությունը ո՛չ իմաստ ունի և ո՛չ էլ նպատակ:

Կ.Պոպերի կարծիքով պատմությունն իմաստ չունի: Երկրների


քաղաքական պատմությունը միջազգային հանցագործությունների և
զանգվածային սպանությունների պատմություն է: Պատմությունը
նպատակ չունի, բայց նրան կարող ենք նրան իմաստ տալ: Մարդն է
իմաստ և նպատակ վերագրում պատմությանը:

3. Ա.Թոյնբիի կարծիքով պատմության դասերը նման են


նավարկությունն որոշ չափով կարգավորող քարտեզի, որը ցույց է
տալիս ուղիներ, որոնցով ընթանալու դեպքում նավարարը,
օգտագործելով իր հմտություններն ու արիությունը, խուսափելով
խութ ու խոչերից, զերծ է մնում նավաբեկությունից: Նման քարտեղով
առաջնորդվող նավարարն առավելություններ ունի կուրորեն
նավարկողից: Նավարկության քարտեզը մարդկության պատմական
փորձն է, որն անհրաժեշտ է ժառանգել և հաշվի նստել: Պատմական
փորձի միջոցով իրականանում է արժանապատվության ձեռքներում,
որն էլ ըստ Թոյնբիի ՝ պատմության իմաստն է:Արժանապատվության
ըմբռնումը կապված է որոշակի արժեհամակարգի հետ ՝ հոգևոր,
սոցիալական, բարոյական, վարքագծային, մշակութային և այլն:
Մարդու պայքարի, հոգու տառապանքի, ամենադաժան
փորձությունների միջոցով արժեքների տիրապետումը պատմության
իմաստի իրականացումն է: Պատմությունը կառավարվում է որոշակի
օրենքներով, ինչը նշանակում է, որ պատմական
իրադարձությունները կրկնվում են: Դրանցից պետք է դաս քաղել:
Բայց այդ կրկնությունները կոշտ դետերմինիստական բնույթ չունեն,
ուստի ո՛չ մարդը, ո՛չ Աստված ճակատագրի ստրուկները չեն:
4. Պատմական իրադարձություններն ունեն ճակատագրական բնույթ.
ինչ-որ լինելու է ՝ այն էլ կլինի: Կատարվում է նախասահմանվածը.
Մարդն իր գործունեությամբ ոչինչ չի փոխում: Չկա ազատություն,
ամեն ինչ ենթակա է անհրաժեշտությանը:Այս տեսակետին էին
Ժ.Կալվինը, Ա.Շոպենհաուերը, Լ.Տոլստոյը և ուրիշներ:
5. Պատմական գործընթացներն ունեն օրնաչափ բնույթ: Պատության
մեջ կան օրենքներ, բայց դրանք մեխանիկորեն չեն որոշում սոցիալ-
պատմական համակարգի զարգացման հետագա ընթացքը: Եթե
այդպես լիներ, ապա չէր լինի կամքի ազատություն, մարդիկ
12
հասարակական իրադարձությունների վրա որևէ կերպ ազդելու
հնարավորություն չէին ունենա: Այդ մասին նշում են Հեգելն ու
Մարքսը: Օրենքները ձևավորվում են մարդկանց համատեղ
հասարակական գործունեության ընթացքում: Այդ
գործունեությունից դուրս ո՛չ հասարակություն կա,ո՛չ պատմություն
և ո՛չ էլ օրենքներ: Պատմական իրադարձությունները ձևավորվում են
մարդկանց գործունեությունից, այնպես էլ քստմնելի, անբանական
գործողություններ: Բարձրի, վեհի, բանականի դեպքում մտածում ես,
որ պատմույունն իմաստ ունի, և այն բարոյականի, բարձր
մշակույթի, քաղաքակիրթ քաղաքակրթության հաղթանակի մեջ է:
Իսկ քստմնելի արարքների դեպքում ակամա հանգում ես այն
կարծիքին, որ մարդու ու պատմության վերջը եկել է, որովհետև
մարդը որևէ դաս իր անցյալից չի քաղում:

Եզրակացություն

Ավարտելով աշխատանքը հանգում ենք նրան, որ պատմության


փիլիսոփայությունը փիլիսոփայական գիտակարգ է , որն ընդգրկում է
մարդկային մշակույթի պատմության քննությունը և պատմական պրոցեսի
մեկնաբանությունը։

Աշխատանքի կատարման ընթացքում ծանոթացանք սոցիալական


փիլիսոփայության կարևորագույն բաժիններից մեկի ՝ պատմության
փիլիսոփայություն հետ , որն ուսումնասիրում է համաշխարհային
պատմական գործընթացների ընդհանրական օրենքներն ու
օրնաչափությունները: Ինչպե՞ս է իրականում պատմությունը, կա՞ արդյոք
նրանում որևէ մտահասու իմաստ, թե ո՞չ: Եթե այո՛, ապա որտեղի՞ց են
դրանք վերցվում ՝ պատմության հյուսվածքի միջի՞ց, թե՞ գործընթացների
հետահայաց մեկնաբանման արդյունք են: Պատմության մեջ որևէ իմաստ ,
նպատակ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ահա այն հարցադրումների համառոտ
շարքը, որոնցով զբաղվում է հասարակության փիլիոսփայության այս
բաժինը:

Ամփոփելով աշխատանքը կարող ենք ասել, որ փիլսոփայությունը եղել և


մնում է հոգևոր գործունեության այն ձևը, որի խնդիրը հիմնարար
աշխարհայացքային պրոբլեմների լուծումն է, Մարդ-Աշխարհ
փոխհարաբերության ամբողջական համակարգի մշակումը:

13
Օգտագործված գրականության ցանկ

1. <<Փիլիոսոփայության դասընթաց>> 2016թ. Ա.Սարգսյան,


2. <<Փիլիսոփայություն>> 2005թ. Հր.Շաքարյան:

14

You might also like