You are on page 1of 13

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռեֆերատ

Ուսուցումը Հեռակա

Ֆակուլտետ Կրթության հոգեբանության եւ

սոցիոլոգիայի

Բաժին հոգեբանություն

Կուրս III

Առարկա Հոգեբուժության և ախտաբանության հիմունքներ

Թեմա Բիհեվյիորիզմ

Կատարող Մարտոյան Արեգ

Կիսամյակ II

Դասախոս Արմեն Աբգարյան

Ստուգման ձեւը I միջանկյալ ստուգում

Երևան
Բովանդակություն

ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

Բիհեյվորիզմ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4

Էդվարդ Լի Թորնդայկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․5

Ջոն Ուոթսոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․6

Հարվածային փորձ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․8
Նեոբիհեյվիրիզմ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․9
Էդվարդ Թոլմեն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․10
Սոցիալական Հոգեբանություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․11
Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․12
Օգտագործվող գրականության ցանկ․․․․․․․․․․․․․․․․13

2
Ներածություն

Հոգեբանություն գիտություն իրկարճ ժամանակահատվածում բազմաթիվ


դպրոցներ որոնցից մեկի մասին այս աշխատանքւմ կներկայցեմ։ Խոսքը գնում
է բիհեվյորիզմի մասին ։Կներկայցնեմ թե երբ և ով է առաք բերել այս
ուղուցյունը և կներկայացնեմ այս ուղության առանձնահատկությունը և
գաղափարը ։

3
Բիհեյվորիզմ

19-րդ դարի 70-ական թվականներին փիլիսոփայության մեջ ի հայտ եկավ մի


հոսանք, որն ընդունում էր որպես իրական միայն այն, ինչ կտար
պրակտիկորեն օգտակար արդյունքներ: Դա պրագմատիզմն էր, որն իր
հերթին հոգեբանության մեջ բիհեվիորիզմին ուղեգիր տվեց դեպի կյանք:
Բիհեվիորիզմի ծագմանը նպաստեց հոգեբանության մեջ պայմանական
ռեֆլեքսների մշակման ներմուծումը և զոոհոգեբանության զարգացումը՝
որպես հոգեբանության էքսպերիմենտալ ճյուղ: Բիհեվիորիզմի ավելի վաղ
հիմք կարելի է համարել ասոցիացիաների հին տեսությունը, որը հիմնված է
այն ենթադրության վրա, որ մեր հոգեկանը ինֆորմացիա ստանալիս կապում
է այն նախորդող ինֆորմացիայի հետ, այսինքն, ծագում են ասոցիացիաներ:
Դրա հետ մեկտեղ կարծիք կար, որ ծնվելիս մեր հոգեկանը չունի ոչ մի
ինֆորմացիա շրջապատող աշխարհի մասին, զարգացմանը զուգընթաց մենք
ճանաչում ենք շրջապատող աշխարհը, և ստեղծվում են
ասոցիացիաներ:Բիհեվիորիզմ-/behavior-վարք/անգլ./։

Արևմուտքում հատկապես ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբին տիրապետող


հոգեբանական ուղղություններից դարձավ բիհեվիորիզմը, որի հիմնական
ներկայացուցիչներն էին Էդվար Թորնդայկը /1874-1949/ և Ջոն Բրաադուզ
Ուոտսն /1878-1958/: Ըստ այս ուղղության ` հոգեբանության առարկան ոչ թե
գիտակցությունն է,այլ վարքը /այստեղից է անվանումը/:
Բիհեւիորիզմի գաղափարը կայանում է նրանում, որ անձը դրսեւորում է
իրեն իր վարքով, եւ որպեսզի ճանաչենք անձին, անպայման պետք է
վերլուծենք եւ հասկանանք նրա վարքը: Այն, ինչ-որ կատարվում է
գիտակցականում եւ անգիտակցականում, անհասկանալի է եւ
բիհեվիորիստներին չի հետաքրքրում: Այն, ինչ-որ կատարվում է մարդու
ներսում, պետք է անպայման դրսեւորվի նրա վարքում, այդ պատճառով պետք
է վերլուծել նրա վարքը:
Մարդը իր հոգեկանով նման է սեւ արկղի, որի վրա ազդում են ինչ-որ
ազդակներ, որոնք պայմանավորում են մարդու վարքը եւ բերում են որոշակի
ռեակցիաների:
Սեւ արկղը ի սկզբանե մարդու պահանջմունքների
ոլորնտ է, որն անտեսվում է բիհեվիորիստների կողմից:

4
Բիհեվիորիզմը իր հիմքում նման է դետերմինիզմի սկզբունքին: Այսինքն՝ ինչ-
որ մի ռեակցիայի համար անպայման պետք է լինի որոշակի ազդակ, ոչ մի
ռեակցիա ինքնաբուխ կերպով ի հայտ չի գալիս:

Բիհեվիորիզմը ինչ-որ տեղ շատ մեխանիկական է թվում: Կլասիկ


բիհեվիորիստների հետազոտությունները կատարվել են կենդանիների վրա
եւ պարզվել է այս պատճառահետեւանքային կապը նրանց բոլոր վարքի
դրսեւորումներում:[1]

Էդվարդ Լի Թորնդայկ

Բիհեյվիորիստական շարժման պիոներներից մեկը Էդվարդ Թորնդայկն է։ Նա


իրեն անվանում էր ոչ թե բիհեյվիորիստներ, այլ կոնեկսիոնիստ.
(անգլ.՝ connection-կապ)։ Իր եզրակացությունները նա շարադրել է 1898
թվականին «Կենդանիների ինտելեկտը Կենդանիների մոտ ասոցիատիվ
գործընթացների փորձարարական հետազոտություն» աշխատանքում
Էդվարդ Լի Թորնդայկ

Այն, որ ինտելեկտն ունի ասոցիատիվ բնույթ, հայտնի էր դեռ Թոմաս


Հոբսի ժամանականերից։ Փաստը, որ ինտելեկտն ապահովում է կենդանու
հաջող հարմարումը միջավայրին, համընդհանուր ճանաչում է գտել Հերբերտ
Սպենսերից հետո: Բայց առաջինը հենց Թորդայկն էր, որ փորձով ցույց է տվել,
որ ինտելեկտը և նրա գործառույթները կարող են ուսումնասիրվել,
գնահատվել ՝ առանց գիտակցության ու այլ երևույթների դիմելու։
Ասոցացիան արդեն իսկ նշանակում էր կապ ոչ թե գաղափարների կամ
գաղափարների ու շարժման, այլ շարժման և իրավիճակի միջև։ Թորնդայկն
օգտագործել է փորձի և սխալի գաղափարը՝ որպես վարքի կարգավորող
սկիզբ։ Ըստ նրա՝ փորձի, սխալի և պատահական հաջողության սկզբունքը
բացատրում է կենդանի էակների կողմից վարքի նոր ձևերի ձեռքբերումը
զարգացման բոլոր փուլերում։

Որպես շարժողական ակտի սկզբնական պահ՝ Թորնդայկն ընդունում էր ոչ թե


արտաքին իմպուլսը, որը գործի է դնում մարմնական «մեքենան»՝
արձագանքելու նախապատրաստական միջոցներով, այլ խնդրային
իրավիճակը, այսինքն՝ արտաքին այնպիսի պայմաններ, որոնց հարմարման
համար օրգանիզմը չունի շարժողական պատասխանի պատրաստի բանաձև.
նա ստիպված է ինքը կառուցել իր սեփական ջանքերով ։Այսպիսով
«իրավիճակ-ռեակցի»ա կապը բնութագրվել է հետևյալ հատկանիշներով.

Սկզբնական կետ՝ խնդրային իրավիճակ,

Օրգանիզմը հակադրվում է նրան որպես ամբողջություն,


5
Այն ակտիվ գործում է ընտրության փնտրտուքներում,

Վարժվում է, սովորում է վարժությունների միջոցով:

Թորնդայկը պահպանում է օրգանիզմի ակտիվ գործողությունների


վերաբերյալ գաղափարը, որի էությունը կայանում է խնդրի լուծման
գործընթացում միջավայրին ադապտացիան:Նա էապես ընդլայնել է
հոգեբանության ոլորտը՝ ներառելով օրգանիզմի և միջավայրի
փոխազդեցությունը: Ցույց է տվել, որ հոգեկանն էապես դուրս է գալիս
գիտակցության սահմաններից: Ըստ Թորնդայկի՝ կոնեկսիան՝ ռեակացիայի և
իրավիճակի միջև կապն է: Կոնեկսիան վարքի տարր է, չնայած «վարք»
տերմինը նա չի օգտագործել։ Թորնդայկն առավել, քան որևէ մեկը,
նախապատրաստել է բիհեյվիորիզմի ծագումը։ Դրա հետ մեկտեղ՝ նա
օգտագործել է հասկացություններ, որոնք հետագայում դուրս են մղվել
հոգեբանության ոլորտիցԹորնդայքը կարեւորեց ամրապնդման դերը
որոշակի ռեակցիայի մշակման գործում: R-ն պետք է որոշակի S-ի միջոցով
ամրապնդել, որպեսզի R-ը պահպանվի: Հետո զարգացավ այս բանաձեւը եւ
պարզվեց, որ S-երը կարող են լինել բազմաթիվ, մի ամբողջ կոմպլեքս, եւ դրանք
կարող են բերել մի քանի R-երի: Մեխանիկորեն ինչ-որ S-ով չենք կարող
ստանալ կոնկրետ R:

R-ի մշակման միջոցով մենք ստանում ենք որոշակի հմտություններ:


Փաստորեն, անձը դա հմտությունների հանրագումար է: Բնավորության գիծ,
յուրաքանչյուր հատկություն, ընդունակություն, դրանք հմտություններ են,
որովհետեւ եղել է որոշակի ազդեցություն դրանց մշակման համար: :[2]

Ջոն Ուոթսոն
Բիհեյվիորիզմի տեսական լիդերը Ջոն Ուոթսոնն է։1913 թվականին նա հրատարակել է
«Հոգեբանությունը բիհեյվիորիստի տեսանկյունից» հոդվածը, որը նոր ուղղության
մանիֆեստն էր։Այնուհետև նա հրատարակում է «Վարք. Համեմատական հոգեբանության
ներածություն» գիրքը, որում առաջին անգամ հոգեբանության պատմության մեջ հերքվել է
այն դրույթըը, որ հոգեբանության առարկան գիտակցությունն է։ Բիհեյվիորիզմի
նշանաբանը դարձավ վարքի ՝ որպես արտաքին և ներքին խթանների նկատմամբ
օրգանիզմի ռեակցիաների՝ օբյեկտիվորեն դիտվող համակարգի մասին հասկացությունը:
Այս հասկացությունը դասական գիտության մեջ ծագել է Իվան Սեչենովի, Իվան
Պավլովի,Վլադիմիր Բեխտերևի աշխատանքներում. օրգանիզմը բացատրվում էր իր
արտաքին և ներքին դրսևորումների ամբողջության մեջ ։
Կենդանիների հետ փորձերը դարձել էին ԱՄՆ-ի հոգեբանների հետազոտությունների
գլխավոր օբյեկտը։ Ըստ Ուոթսոնի՝ գիտակցության վիճակի դիտումը նույնքան քիչ
անհրաժեշտ է հոգեբանին, որքան ֆիզիկոսին: Միայն հրաժարվելով այդ ներքին
դիտումներից՝ հոգեբանությունը կդառնա հստակ և օբյեկտիվ գիտություն։ Կարդալով
6
Բեխտերևի «Օբյեկտիվ հոգեբանություն» գիրքը]՝ Ուոտսոնը վերջնականապես հաստատել
է այն կարծիքը, որ պայմանական ռեֆլեքսը պետք է դառնա վարքի վերլուծության
գլխավոր միավորը։ Պավլովի ուսմունքի հետ ծանոթությունը Ուոթսոնի մեջ ամրապնդել է
այն, որ պայմանական ռեֆլեքսը բանալի է հմտությունների մշակման համար՝ պարզ
գործողություններից բարդի ձևավորում, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևեր, այդ
թվում՝ աֆեկտիվ բնույթ ունեցողոն Ուոտսոնը գտնվելով պոզիտիվիզմի ազդեցության
տակ՝ Ուոթսոնն ապացուցել է, որ իրական է միայն այն, ինչը կարելի է անմիջականորեն
դիտել։ Դրա համար, ըստ նրա՝ ամբողջ վարքը պետք է բացատրվի օրգանիզմի վրա
ֆիզիկական գրգռիչների՝ անմիջականորեն դիտվող ազդեցությունների և նրա՝
անմիջականորեն դիտվող պատասխանների միջև։ Այստեղից էլ, Ուոթսոնի առաջադրած
գլխավոր բանաձևը՝ «ստիմուլ-ռեակցիա» (S→R)։ Այս բանաձևի կողմերի միջև ընթացող
գործընթացները՝ ֆիզիոլոգիական, թե հոգեբանական, դուրս պետք է մղվեն
հոգեբանական բացատրություններից, քանի որ վարքում իրական են համարվում
մարմնական ռեակցիաները։ Այս կերպ, Ուոթսոնը փոխարինել է հոգեկան երևույթների
ավանդական պատկերացումները: [3]
Հոգեկան տարբեր գործթառույթների կախվածությունը շարժողական ակտիվությունից
հաստատվել է փորձարարական հոգեբանության մեջ։ Դա օրինակ՝ վերաբերում
է աչքի մկանային շարժումից տեսողական ընկալման կախվածությանը, հույզերինը՝
մարմնական փոփոխություններից, մտածողությանը՝ խոսքային ապարատից։ Այս
փաստերն Ուոթսոնն օգտագործել է որպես ապացույց, որ օբյեկտիվ մկանային
գործըթնացները կարող են փոխարինել սուբյեկտիվ հոգեկան ակտերին։ Ելնելով դրանից՝
նա բացատրում է մտավոր ակտիվության զարգացումը։ Հաստատվում էր, որ մարդը
մտածում էր մկաններով։ Մարդու խոսքը ծագում է չկարգավորված ձայներից: Երբ
մեծահասակները որևէ ձայնի հետ միավորում են որոշկի օբյեկտ, այդ օբյեկտը ստանում
բառային նշանակություն։ Աստիճանաբար, երեխայի մոտ արտաքին խոսքը դառնում է
թոթթվանք, իսկ հետո նա արտասանում է բառը ինքն իրեն։ Այդ ներքին խոսքը հենց
մտածողությունն է։ Ըստ Ուոթսոնի՝ և՛ ինտելեկտուալ, և՛ հուզական ռեակցիաները
կարելի է կառավարել։ Հոգեկան զարգացումը հանգեցվում է ուսուցման,
այսինքն՝ գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորմանը։ Այս կերպ,
հոգեկանի զարգացման հետազոտությունը հանգում է վարքի ձևավորման
հետազոտությանը ՝ S→R-ի հիման վրա ծագած ազդակների և ռեակցիաների միջև կապի
հետ։ Ելնելով այսպիսի հայացքից՝ բիհեյվիորիստները եզրակացրին, որ հոգեկանի
զարգացումը տեղի է ունենում երեխայի կյանքի ընթացքում և հիմնականում կախված է
սոցիալական միջավայրից, կենսապայմաններից, այսինքն՝ միջավայրի ներկայացրած
ազդակներից։ Դրա համար էլ նրան ժխտում էին տարիքային պարբերացման գաղափարը,
քանի որ գտնում էին, որ չկան բոլոր երեխաների համար զարգացման միասնական
օրինաչափություններ տվյալ տարիքային փուլում։ Ապացույց էին ծառայում և
տարբեր տարիքի երեխաների ուսուցման հետազոտությունը, երբ 2-3-ամյա երեխաները
նպատակաուղղված ուսուցման դեպքում սովորել էին ոչ միայն գրել, կարդալ, նույնիսկ
տպել։ Այս կերպ, բիհեյվիորիստները եզրակացրին, որ ինչպիսին միջավայրն է, այնպիսին
էլ երեխայի զարգացման օրինաչափություններն են։
Սակայն, տարիքային պարբերացման անհնարինությունը չի բացառում, ըստ նրա՝
ֆունկցիոնալ պարբերացման ստեղծումը, որը թույլ կտար հաստատել որոշակի
հմտության ձևավորման համար անհրաժեշտ ուսուցման փուլերը։ Այս տեսանկյունից՝

7
խաղի զարգացման փուլերը, կարդալու կամ լողի ուսուցումը համարվում են ֆունկցիոնալ
պարբերացում։
Կյանքի ընթացքում հոգեկան գործընթացների ձևավորման ապացույց եղել են հույզերի
ձևավորման գիտափորձերը։ Ըստ նրա՝ հույզերում չկա ոչինչ, բացի ներմարմնական
փոփոխություններից և արտաքին դրսևորումներից։ Բայց գլխավորը նրա համար
հուզական վարքով տրված ծրագիրը կառավարելու հնարավորությունն է։ Ուոթսոնը
փորձարարական ձևով ապացուցել է, որ կարելի է ձևավորել չեզոք ազդակի
նկատմամբ վախի ռեակցիա՝ ցույց տալով, որ հուզական ռեակցիան կարելի է
կառավարել:[4]
Վարքի կառավարման սկզբունքը ամերիկյան հոգեբանության մեջ մեծ հեղինակություն է
ձեռք բերել Ուոթսոնի աշխատանքներից հետո։ Նրա հայեցակարգն անվանում էին
«Հոգեբանություն առանց հոգեկանի»: Ուոթսոնի դերն այն է, որ նա ընդլայնեց հոգեկանի
ոլորտը՝ ներառելով մարդու և կենդանիների մարմնական գործողությունները:

Ըստ Ջոն Ուոտսնի, բոլոր հատկությունները ներքին,հոգեկան պրոցեսների


վերաբերյալ պետք է ձևափոխել նոր բիհեվիորիզացման լեզվի`այսինքն
դարձնել, հանգեցնել, օբյեկտիվորեն տեսանելի <<ստիմուլ-ռեակցիա >>
հատկությունների:
Սակայն միայն Ջոն Ուոտսնը ի վիճակի չէր ստեղծելու նոր գիտական
ուղղություն։[3]
Հարվածային փորձ
Չնայած տեսության ճանաչմանը, հեղափոխական հոգեբանը իսկապես ցանկանում էր
հասնել հաջողության և տիրապետել պրակտիկային: 1919-ի վերջին, իր ընկերուհու
ընկերությունում ամուսնացած հետազոտողը որոշեց փորձեր կատարել մի երեխայի հետ,
որը նույնիսկ մեկ տարեկան չէր: Ըստ նրանց ՝ առողջ, ներդաշնակ զարգացած երեխայի
անունը Ալբերտ էր: Նա ստիպված էր ապացուցել, որ խթանիչների արձագանքը
կենդանիների և մարդկանց մոտ հնարավոր է: Սա թույլ կտա փորձարարներին
հեղափոխություն կատարել հոգեբանության մեջ:
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Ալբերտը Դուգլաս է: Բայց սա միակ անճշտությունը չէ, որ
փորձարարները կատարեցին ՝ փորձելով կյանքը շնչել գիտության նոր ուղղության: Իրականում
երեխան առողջ երեխա չէր. Նա տառապում էր հիդրոցեֆալուսից: Այս սարսափելի
հիվանդությունը տանում է նրան, որ ուղեղը չի աշխատում այնպես, ինչպես պետք է, -
փորոքային խցիկում չափազանց շատ հեղուկ կա: Հիվանդությունը պայմանավորված է
գենետիկական շրջանում մոր գենետիկ աննորմալությամբ կամ վարակիչ հիվանդություններով:
Եկեք ավելի մոտենանք փորձի էությանը: Սկզբում տղային ցուցադրվեց կենդանի սպիտակ
առնետ և բոլոր տեսակի առարկաներ, որոնք նման էին դրան միայն մասամբ ՝ մորուք, մորթեղեն,
բամբակյա մանվածք: Իհարկե, երեխան չէր վախենում:
Ուսումնասիրության երկրորդ փուլում երեխան խաղում էր առնետի հետ, և այդ ընթացքում
հոգեբանը մուրճով հարվածում էր գլխին պողպատե ժապավենին: Ալբերտը չկարողացավ
նկատել, թե ինչ է կատարվում, ուստի վախեցավ ձայնից: Ընդամենը մի քանի կրկնություններ, և
վախի գործոնը տեղափոխվեց անմեղ փոքրիկ առնետի: Բացի այդ, նման արձագանքը շնորհվեց
նաև օբյեկտներին, որ երեխան ասոցացվում է առնետի հետ: Այսպիսով, երեխան վախենում էր
մանվածքից, նապաստակից կամ մոխրագույն մորուքից։ Ուոթսոնը պնդում էր, որ արձագանքը
8
ֆիքսվել է մեկ ամիս, բայց նա կարող է ցանկացած պահի դադարեցնել: Սակայն երեխան
տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ջոն և Ռոզալիի զույգերը չեն հետևել նրա ճակատագրին:
Դա կարծես հաջող փորձ էր: Այնուամենայնիվ, շուտով քննադատները լրջորեն կասկածում էին
ինչպես այս մեթոդաբանությանը, այնպես էլ դրա կիրառման արդյունքներին ՝ այս միտման
կենսունակությունը ապացուցելու համար: Պարզվեց, որ հոգեբանը հաճախ կրկնում էր իր «ցնցող
փորձը» ՝ ամրացնելով էֆեկտը, ուստի հայտարարությունը ֆոբիայի տևողության մասին վերցված
էր օդից : Բացի այդ, փորձարարները ճշգրիտ գիտեին, երբ է երեխան դուրս է եկել
բուժհաստատությունից:

Ընդհանուր առմամբ բորձում գտնվել են հետևյալ սխալները․

 Կոնկրետ պլանի և ստրուկտուռայի բացակայություն

 հեղինակները չէին հենվել օբյեկտիվ հետազոտության արդյունքների վրա, այլ


անձնական սուբյեկտիվ մեկնաբանությունների

 փորձի էթիկան մնաց մեծ և համարձակ հարցական նշանի տակ:[3]

Նեոբիհեյվիրիզմ
Սկզբնական բիհեյվիորիստական ծրագրի մեջ պատկերի, դրդապատճառի և
հոգեսոցիալական հարաբերությունների ներառման փորձերը հանգեցրել են այս
ուղղության նոր տարբերակին՝ նեոբիհեյվիորիզմին:
Ֆրեդերիկ Սկիններ
Անցյալ դարի 30-50-ական թվերին Սկինները մշակեց բիհեվիորիզմի ամենածայրահեղ
ձևը, որը ենթադրում էր, որ ճանաչումն ու բացահայտումը <<ազդակ-ռեակցիա>>
հարաբերության հավաք է, այլ ոչ թե մտավոր գործունեության ձև: Նրա հասկացմամբ
մտածողությունը, ինչպես և արտաքին վարքը, բաղկացած է շրջապատող միջավայրից
կախված գործողություններից և շրջապատող միջավայրից ստացված ազդակներից:
Սկիները պնդում էր, որ վարքը կանխատեսելի է և վերահսկվում է շրջապատի կողմից,
կտրականապես մերժում էր այն գաղափարը, որ մարդու գործողությունները
պայմանավորվում են ներքին ավտոնոմ գործոններով և անտեսում վարքի ֆիզիոլոգիա-
գենետիկական բացատրությունը: Նա ընդունում էր վարքի երկու հիմնական տիպ.
ռեսպոնդենտային վարք, երբ ավտոմատ կերպով են հակազդում ազդակին, և
օպերանտային վարք, որը պայմանավորված է վարքին հաջորդող արդյունքով (օրինակ
“լավ արարքից” հետո ամեն անգամ քաղցրավենիք ստանալով` երեխան նորից
ցանկանում է “լավ արարքներ” կատարել): Սկիները չէր ընդունում այն պատկերացումը,
որ մարդիկ ավտոնոմ են, և որ նրանց վարքը կանխորոշվում է ներքին գործոններով,
օրինակ, չգիտակցված իմպուլսներով, արխետիպերով, անձնային գծերով: Նա համարում
էր, որ
Բիհեվիորիզմը մարդուն դիտարկում է որպես օրգանիզմ, որն ունի վարքային

9
ռեակցիաների ձեռքբերովի հավաքածու: Այսպես նա անկասկած միշտ ունիկալ է մնում:
Այլևս ոչ ոք չունի այնպիսի անցյալ, որը բնորոշ է միայն նրան, հետևաբար, ոչ ոք չի կարող
նույն վարքը դրսևորել:
Ուոտսոնը գտնում էր, որ մարդու վարքի մեջ բնածին ոչինչ չկա, իսկ նրա բոլոր
դրսևորումները արտաքին ստիմուլյացիայի արդյունք են: Նա փորձել է այս ամենն
ապացուցել՝ հետազոտելով նորածիններին: Նորածինը օրգանիզմ է, որի համար
հիմնական է դառնում ազդակը՝ արտաքին միջավայրի գրգռիչը, ռեակցիան՝ օրգանիզմի
պատասխանը այդ գրգռիչին, և կապը՝ ասոցիացիան: Երեխան պետք է հարմարվի
միջավայրին, որտեղ ապրելու է: Հնարավոր է, որ դա է մարդկության, փիլիսոփայության և
հոգեբանության զարգացման բնական ընթացքը:
Բիհեվիորիզմի նպատակը հոգեբանության վերածումն է գիտելիքի ոլորտի, որը
կղեկավարի ու կկանխատեսի վարքը: Կենդանիների վրա կատարած
հետազոտությունները բիհեվիորիստները ուղղակիորեն փոխանցել են մարդու վրա:
(Կենդանուն սովորեցնելը կրկնման վրա էր հիմնված. ազդակի ու ռեակցիայի միջև կայուն
կախվածության հաստատում):
Ուոտսոնը կարծում էր, որ օրգանիզմի ու միջավայրի փոխհարաբերությունների հիմքը
<<ազդակ-ռեակցիա>> -ն է, և, հետևաբար, օգտագործելով տարբեր գրգռիչներ, կարելի է
ստանալ մարդ՝ անհրաժեշտ որակներով, ցանկացած վարքով՝ ուշադրություն չդարձնելով
ոչ բնածին որակներին, ոչ անձնային որակներին, ոչ էլ համոզմունքներին:
Հիմնականում այս սկզբունքով էլ առաջնորդվում են բիհեվիորիստները. կարճ
ժամանակահատվածում մարդուն վարժեցնել այնպես հակազդել, ինչպես իրեն ձեռք է
տալիս: [4]
Էդվարդ Թոլմեն
Էդվարդ Թոլմենն իր հիմնական գաղափարները շարադրել է «Մարդու և կենդանիների
նպատակային վարքը» գրքում: Ինչպես մյուս բիհեյվիորիստները, նա իր փորձարարական
աշխատանքն անցկացրել է կենդանիների վրա՝ գտնելով, որ վարքի կանոններն
ընդհանուր են կենդանի բոլոր էակների համար։ Թոլմենն ապացուցել է, որ ներքին
գործընթացները նույնպես

կարող են «դուրս բերվել», և նրանց կարելի է տալ նույն հստակությունը, ինչպիսին


ցանկացած ֆիզիկական իրի։ Դրա համար վարքը պետք է դիտարկել ոչ թե որպես
առանձին ռեակցիաների շղթա, այլ ամբողջական կազմակերպություն։ Այսպիսի
ամբողջական վարքը Թոլմենը նկարագրել է որպես համակարգ՝ կապված շրջապատի
հետ ճանաչողական հարաբերություններով։ Օրգանիզմը կողմնորոշվում է
իրավիճակներում, որոնց նա հարմարվում է այն բանի շնորհիվ, որ առանձնացնում է
որոշակի հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պարզել, թե որը որտեղ է տանում։ Նա
օպտիմալ ելք է փնտրում խնդրային իրավիճակից։ Ըստ Թոլմենի փորձարարական
տվյալների՝ օրգանիզմը աստիճանաբար յուրացնելով իրավիճակը՝ կառուցում է
ճանաչողական՝ կոգնիտիվ քարտեզ, որին պետք է հետևել խնդրի լուծման համար։
Թոլմենն առանձնացրել է ուսուցման հատուկ տեսակ՝ լատենտ (գաղտնի), որը մեծ դեր է
կատարում այն դեպքում, երբ ամրապնդումը բացակայում է, և ունակ է փոխելու վարքը։
[4]

10
Սոցիալական Հոգեբանություն

Բացի ուսուցման ուսումնասիրումից՝ բիհեյվիորիստներն ուսումնասիրել են նաև


երեխաների սոցիալականացման գործընթացին, նրանց կողմից սոցիալական վարքի
ձեռքբերմանը։
Ջորջ Միդի հետազոտությունները հանգեցրել են այն մտքին որ երեխայի
Անձը ձևավորվում է շրջապատող աշխարհի, ուրիշների փոխազդեցության
գործընթացում։ Դրա հետ մեկտեղ՝ ուրիշների հետ շփվելուց երեխան խաղում է
տարբեր դերեր։ Այս կերպ, նրա անձը համարվում է անձնային տարբեր դերերի
միավորում։ Այդ դերերի ձևավորման և գիտակցման համար կարևոր դեր ունի խաղը,
որում երեխան սովորում է իր վրա դեր վերցնել և հետևել կանոններին։
Միդի տեսությունը կոչվում է սպասման տեսություն, քանի որ ըստ նրա՝ երեխաները
«պարտվում են» իրենց դերերը՝ կախված մեծահասակների սպասումներից։ Հենց
կախված այդ սպասելիքներից և անցած փորձից՝ երեխաները տարբեր կերպ են
խաղում իրենց դերերը։
Միդը տարբերում էր սյուժետային և կանոններով խաղեր։ Առաջինն օգնում է
երեխաներին՝ ընդունելու տարբեր դերեր և դրանք փոխել խաղի ընթացքում։
Կանոններով խաղերն օգնում են երեխաներին զարգացնելու վարքի կամային
առանձնահատկությունները։
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ասոցիալ և պրոսոցիալ վարքի
հետազոտությունները։Ջոն Դոլարդը մշակել է Ֆրուստրացիայի՝ վարքի
ապակազմակերպման տեսություն։ Ըստ նրա՝ մանկական տարիքի
ֆրուստրացիաները կարող են հանգեցնել ագրեսիվության հասուն տարիքում։
Հաշվարկված է, որ ամեն օր Նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա
ապրում է 80 ֆրուստրացիոն իրավիճակ և ընտանիքում, և մանկապարտեզում, որոնց
միայն ոչ մեծ քանակությունը կարող է հանգեցնել ագրեսիայի:
Երեխաների սոցիալականցման ուսումնասիրումը բիհհեյվիորիստների կողմից
հանգեցրել է այնպիսի կարևոր ֆենոմենների նացահայտմանը, ինչպիսիք են՝
կոնֆոմիզմը, նեգատիվիզմը։ Այս դպրոցի եհտազոտությունները բացահայտել են
ուսուցման շատ կանոններ, որոնք էլ նպաստել են երեխաների դաստիարակության և
ուսուցման գործընթացի օպտիմալացմանը:[4]

11
Եզրակացություն

Բիհեվիորիզմը տվեց մեծ արժեք գիտելիքների, հմտությունների ձեռք բերման


առումով: Ճիշտ է, հոգեկանը ունի ինչ-որ մի նախադրյալ, բայց եթե այն չի
մշակվում, չի ամրապնդվում, մնում է քաոսային վիճակում:

Բիհեվիորիզմը մեծ նշանակություն ունեցավ ընդհանուր ուսուցման գործում:


Դաստիարակությունը, ուսուցումը հիմնականում հիմնված է այս բանաձեւի
վրա: Ուսուցիչը կարող է S-ը հետաքրքիր դարձնել, որպեսզի այն ավելի լավ
ընկալվի երեխայի կողմից, եւ հետո նա ամրապնդման միջոցով բերում է
արդյունավետ յուրացման: Եթե հոգեվերլուծությունը հնարավորություն է
տալիս գտնել՝ հոգեկանի համար ինչ է անհրաժեշտ, կարեւոր, ապա
բիհեվիորիզմը, լինելով պրակտիկ տեսություն, տալիս է պրակտիկ
ճանապարհներ՝ ինչպես դա ամրապնդել:

Բիհեվիորիզմի ծայրահեղությունը կայանում էր նրանում, որ անտեսելով սեւ


արկղը՝ մեր պահանջմունքների ոլորտը, բիհեվիորիստները պնդում են, որ
կարելի է տարբեր մարդկանցից ձեւավորել, մշակել, ստանալ այն մարդիկ, որ
ցանկանում ենք:

12
Օգտագործվող գրականության ցանկ

1.Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985


2.Торндайк Э., Уотсон Дж. Б. Бихевиоризм. Принципы обучения, основанные на психологии. Психология
как наука о поведении. М.: АСТ-ЛТД 1998 г. 704 с.

3. Бехтерев В.М. Объективная психология. СПб., 1907-1910.

4. Boring E.Y. A History of experimental Psychology.— N.Y., 1929.

5,https://brainapps.ru/blog/2017/11/bikheviorizm-chto-yeto-v-psikhologii/

13

You might also like