You are on page 1of 20

ԲԺՇԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

1. Բժշկության հնագույն պատմությունը


Եգիպտացիներն ու բաբելոնացիները մտցրեցին ախտորոշում ,
կանխատեսում և բուժզննում հասկացությունները։ Հույները նույնիսկ
ավելի առաջադիմեցին զարգացնելով բժշկական էթիկան։ Հիպոկրատի
երդումը առաջին տարբերակը գրել են Հունաստանում մ․թ․ա․ 5-րդ
դարում։ Նա նշում էր որ ամեն ինչ տվել է որպես բժշկության հիմք: Ըստ
Պարացելսի հոգեբանական հիվանդությունները ունեն ունեն չորս
պատճառ- արտաքին, աղտաբանական, հոգեբանական օրինակ՝ անցյալ
կյանքում եթե եղել է փոքրոգի, ապա կարող է ունենալ սրտի
հիվանդություն: Վերածննդի շրջանում, հայտնագործվում է միկրոսկոպը
XIX դարում հանրային առողջապահական միջոցառումներ մշակվեցին,
որպես արագ աճող քաղաքների համար սիստեմատիկ սանիտարական
միջոցառումներ։ XX սկզբներին բացվեցին առաջատար
գիտահետազոտական կենտրոններ հաճախ խոշոր հիվանդանոցներին
կից։
19-րդ դարում նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի և անատոմիայի
զարգացումը նախադրյալ դարձավ հոգեբանության որպես գիտության
ձևավորման համար: Գիտական միտքը կենտրոնացվեց գլխուղեղի
ուսումնասիրության և հոգեկան գործունեության մեջ ԿՆՀ -ի ունեցած դերի
վրա: Գրվեցին բազմաթիվ աշխատանքներ նվիրված գլխուղեղում
բազմաբնույթ ֆունկցիաների տեղայնացմանը։Կարևոր նշանակություն
ունեցան նաև հոգեբուժության մեջ տեղի ունեցած զարգացումները ,
մասնավորապես հոգեկան հիվանդների նկատմամբ ունեցած
վերաբերմունքի փոփոխությունը: Մինչ այդ հոգեկան հիվանդը
համարվում էր սատանայի գերի, և նրան ոչ միայն չէին բուժում, այլև նրա
նկատմամբ կիրառում էին չափից դուրս դաժան ներգործության
միջոցներ: Գաղափարը, որ հոգեկան խագարումը հիվանդություն է և
բուժելու կարիք ունի, հիմք դարձավ ձեռնարկելու հոգեկանի
համեմատական ուսումնասիրություններ նորմայում և ախտաբանության
մեջ:Այսպիսով, 19-րդ դարի երկրորդ կեսին կենսաբանության,
ֆիզիոլոգիայի, բժշկության մեջ կուտակված գիտելիքները նպաստեցին
գիտական հոգեբանության ստեղծմանը։

2. Փորձարարական լաբորատորիաների ստեղծման պատմությունը


Ռուսաստանում և Գերմանիայում
Փորձարարական հոգեբանության սկիզբը 1879 թվականն է, երբ Վունդտը Լեյպցիգում
բացեց փորձարարական հոգեբանության առաջին լաբորատորիան: Այստեղ սկսեցին
համակարգված ուսումնասիրել զգայությունը, ընկալումը, հակազդման,
զուգորդությունների և զզացմունքների որակները: Այստեղ սովորել և աշխատել են
այն հոգեբանները, որոնք ներկայումս կլինիկական հոգեբանության հիմնադիրներն
են: Այսպես Լ. Ուիթմերը ներմուծեց կլինիկական հոգեբանություն¦ հասկացությունը:
Նա հրատարակեց հոգեբանական կլինիկա¦ ամսագիրը, որտեղ առաջարկեց
հոգեբանի համար նոր մասնագիտացում՝ կլինիկական հոգեբանություն:
Կլինիկական հոգեբանության առաջխաղացման մեջ մեծ ավանդ ունեցավ Զ. Ֆրոյդը`
զարգացնելով հոգեկան խանգարումների առաջացման հոգեբանական
տեսությունները:

Գերմանացի հոգեբույժ Կրեչմերը ով հայտնի էր որպես խառնվածքի դասական


դասակարգման հեղինակ, նաև Բժշկական հոգեբանություն¦ դասագրքի հեղինակն է:

Է. Կրեչմերի և Կ. Յունգի կարծիքով բժշկական հոգեբանությունը բժշկի


պրակտիկայից դեպի հոգեթերապիա ուղղվածություն է: Այն ուսումնասիրում է
հիվանդի հոգեբանությունը, անձի, վարքի և հակումների խանգարումները, ինչպես
նաև նևրոզները (նյարդախտ):

Ժամանակակից մոտեցմամբ բժշկական հոգեբանությունը բժշկահոգեբանական


գիտելիքների, բժշկի և հիվանդների կապի մեթոդական մոտեցումների և հիվանդների
հետ փոխազդեցության հոգեբանական ուղղությունների ամբողջությունն է:

3.Բժշկական հոգեբանության առարկան և բաժինները – 1


Կլինիկական հոգեբանության առարկան

Կլինիկական հոգեբանությունը լայն հասկացություն է, ունի միջդիսցիպլինար բնույթ,


մասնակցում է առողջապահության ոլորտի բարդ խնդիրների լուծմանը, բնակչության
հանրային կրթությանը և սոցիալական օգնությանը։ Կլինիկական հոգեբանի
աշխատանքն ուղղված է՝ հոգեբանական ռեսուրսների և մարդու ադապտացիոն
կարողությունների բարձրացմանը, հոգեբանական զարգացման ներդաշնակությանը,
առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու
կառավարմանը։

Կլինիկական հոգեբանության առարկան գիտական և գործնական կանոնադրության


տեսանկյունից դա

 Տարբեր խանգարումների հոգեբանական դրսևորումներն են


 Հոգեկանի դերը խանգարումների առաջացման, ընթացքի, նախազգուշացման
գործում
 Տարբեր խանգարումների ազդեցությունը հոգեկանի վրա
 Հոգեկանի զարգացման խանգարում
 Կլինիկայում հետազոտության սկզբունքների և մեթոդների զարգացում
 Հոգեթերապիա, մեթոդների անցկացում և մշակում

Կլինիկական հոգեբանությունը զբաղվում է ընդհանուր հոգեբանական խնդիրների


հետազոտմամբ, ինչպես նաև նորմայի և պաթոլոիգիայի որոշմամբ, մարդու մեջ
սոցիոլոգիական և բիոլոգիական հարաբերակցության որոշմամբ, գիտակցականի և
անգիտակցականի դերի, նաև հոգեկանի զարգացման խնդիրների լուծմամբ։

Կլինիկական հոգեբանության բաժինները ներառում են.


 Հիվանդ երեխաների հոգեբանություն
 Հոգեբանության բուժական փոխազդեցություն
 Հոգեբանական գործունեության նորմա և պաթոլոգիա
 Դեվիանտ վարքագծի հոգեբանություն
 Հոգեսոմատիկա, այսինքն՝ խնդիրներ կապված սոմատիկ խանգարումների
հետ
 Նևրոզոլոգիա կամ նևրոզների առաջացման պատճառներն ու ընթացքը։

4. Բժշկական հոգեբանության տարբերությունը ընդհանուր


հոգեբանությունից և հոգեբուժությունից
Բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում է հոգեբանական գործոնները, որոնք
կապված են հիվանդությունների առաջացման, ախտորոշման, բուժման և
կանխարգելման հետ, իսկ ընհանուր բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում
է՝
• Մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու
տվյալները,
• Մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն
իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների
ժամանակ,
• Բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման
պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն
առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի
մարդկանց։
• Վարքային և մտածողության գործընթացները` ներառված
ընկալումը, ճանաչողությունը, ուշադրությունը, հույզերը
(աֆեկտները), ինտելեկտը, մոտիվացիան, գլխուղեղի ֆունկցիան և
անհատականությունը։ Դրանք տարածվում են մարդկանց
փոխհարաբերությունների, միջանձնային հարաբերությունների
վրա, այդ թվում՝ հոգեբանական, ընտանեկան ճկունությունը և այլ
ոլորտներ։
Հոգեբուժությունը ուսումնասիրում է հոգեկան հիվանդությունների
առաջացման պատճառները, էությունը, դրսևորման ձևերը, ընթացքը,
բուժման և կանխարգելման միջոցները ։Հիմնական տարբրոթունը այն է ,
որ հոգեբույժները բժիշկներ են, նրանք հոգեբանական խնդիրների
գնահատման համար օգտագործում են բժշկական մոդելը այսինքն՝
այցելուներին նրանք դիտարկում են որպես հիվանդություններով
տառապող հիվանդի: Նրանք բուժումը հաճախ իրականացվում է
հոգեմետ դեղորայքով: Կլինիկական հոգեբաննները, որպես կանոն ,
դեղորայքներ չեն նշանակում։Կլինիկական հոգեբանը զբաղվում Է
ընդհանուր հոգեբանական խնդիրների հետազոտմամ, ինչպես նաև
նորմայի և պաթոլոգիայի որոշմամբ, մարդու մեջ սոցիոլոգիական և
բիոլոգիական հարաբերակցության որոշմամբ,գիտակցական և
անգիտակցականի դերի, նաև հոգեկանի զարգացման խնդիրների
լուծմամբ։
5. Կլինիկական հոգեբանի երկու գործառույթները կլինիկայում - 1

6. Սիմպտոմ, սինդրոմ, նոզոլոգիա – 1


Նոզոլոգիա (հունարեն nosos – հիվանդություն, logos – գիտություն,
ուսուցում) – հիվանդությունների ուսումնասիրություն և դրանց
դասակարգում:
Նոզոլոգիան ներառում է հետևյալ հատկանշները
• Էթիոլոգիա – հիվանդությունների պատճառի ուսումնասիրություն :
• Պաթոգենեզ – հիվանդությունների զարգացման մեխանիզմների և
դինամիկայի ուսումնասիրություն.
• Մորֆոգենեզ – մորֆոլոգիական փոփոխություններ, որոնք տեղի են
ունենում հիվանդությունների զարգացման ընթացքում :

Ախտանիշ որևէ հիվանդության , պաթոլոգիական վիճակի կամ


կենսական գործընթացի որոշակի դրսևորում է։ Սիմտոմը օգնում է
ճշգրիտ ախտորոշում կատարել : Բժշկության մեջ ցանկացած ախտանիշ
(սուբյեկտիվ կամ օբյեկտիվ) նախնական ձևով, առանց մանրամասն
վերլուծության, սովորաբար չի կարող համարվել պաթոլոգիա: Ախտանիշը
անսովոր բան է, որը մարդը զգում է, օրինակ՝ ջերմություն, գլխացավ կամ
այլ ցավ կամ ցավեր մարմնում:
Ախտորոշումը կլինիկական բժշկության մեջ հիվանդության էության և
հիվանդի վիճակի կրճատ եզրակացությունն է։ Գոյություն ունեն երեք
տարբեր տեսակի ախտանիշներ:
Քրոնիկ ախտանշանները- Քրոնիկ ախտանշանները սովորաբար
կրկնվում են երկար ժամանակ: Սրտի անբավարարություն ունեցող
մարդու մոտ քրոնիկ ախտանշանները կարող են ներառել
կրծքավանդակի ցավ, սրտի արագ բաբախում զարկ, որոնք
պարբերաբար կրկնվում են:
Կրկնվող ախտանշանները, - օրինակ՝ դեպրեսիան կարող է կրկնվել և
տարիների ընթացքում բացակայել:
Ռեմիսային ախտանիշները բարելավվում կամ անհետանում են : Եթե
մարդը կանոնավոր գլխացավեր է ունեցել, եւ այդ գլխացավերը երկար
ժամանակ չեն եղել, դրանք կարելի է նկարագրել որպես ռեմիսիայի
ախտանիշներ:

Համախտանիշ մի շարք ախտանիշների կայուն ամբողջությունն է:


Համախտանիշները հաճախ անվանվում են ի պատիվ բժշկի կամ
բժիշկների խմբի, ովքեր դրանք հայտնաբերում են կամ ովքեր առաջինն
են նկարագրում ամբողջական կլինիկական պատկերը օրինակ՝ Տուրետի
համախտանիշ: Կենտրոնական նյարդային համակարգի` գեներով
պայմանավորված խանգարում, որը դրսևորվում է ցանկացած տարիքում
և բնորոշվում է բազմաթիվ հենաշարժական տիկերով և առնվազն մեկ
ձայնային կամ մեխանիկական տիկով։
Հոգեբուժական համախտանիշները հաճախ անվանվում են նաև
հոգեպաթոլոգիական համախտանիշներ: Ռուսաստանում այդ
հոգեպաթոլոգիական համախտանիշները մինչ օրս կիրառվում են
կլինիկական պրակտիկայում:
Հոգեպաթոլոգիական համախտանիշները նախկինում դասակարգվում
էին ըստ ծանրության երեք խմբերի՝ համաձայն գերմանացի հոգեբույժ
Էմիլ Կրեպելինի (1856—1926) դասակարգման։ Աաջին խմբի (թեթև
խանգարումներ) մեջ մտնում է հինգ համախտանիշ՝ էմոցիոնալ ,
պարանոիդ, հիստերիկ, դելիրիումային, իմպուլսիվ։ Երկրորդ՝ միջին
ծանրության խմբի մեջ են մտնում երկու համախտանիշ՝ շիզոֆրենիկ
համախտանիշ և խոսքային-պատրանքային համախտանիշը։ Երրրորդ
խմբի մեջ են դասակարգվում ամենածանր խանգարումները՝ էպիլեպտիկ ,
օլիգոֆրենիկ և դեմենցիա:

7. Հոգեկան առողջության չափանիշներն՝ ըստ ՀԱԿ-ի – 1


Հոգեկան առողջություն, սահմանվում է որպես անձի հոգեբանական
բարեկեցության վիճակ (անգլ.՝ well-being), որում նա կարողանում է իրացնել իր
անձնային ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, արդյունավետորեն
աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ հասարակական կյանքում։ Հոգեպես
առողջ մարդը ձգտում է հավասարակշռել և զարգացնել իր ես-ի բոլոր կողմերը՝
ֆիզիկական, հոգեկան, կոգնիտիվ, հուզական, վարքային։ Հոգեկան
հիվանդությունների բացակայությունը դեռևս երաշխիք չէ հոգեկան
առողջության համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է
հոգեկան առողջության հետևյալ չափանիշները.

 Ֆիզիկական և հոգեկան ես-ի անընդհատության և ամբողջականության


գիտակցում,
 Նմանատիպ իրադրություններում ապրումների անընդհատության և
նույնականության գիտակցում,
 Քննադատական վերաբերմունք սեփական անձի և գործունեության
արդյունքների նկատմամբ,
 Հոգեկան ռեակցիաների համապատասխանություն միջավայրի
ներգործություններին, պայմաններին և իրադրություններին ,
 Սոցիալական նորմերին, կանոններին և օրենքներին համապատասխան
սեփական վարքագծի ինքնակառավարման կարողություն,
 Սեփական կենսագործունեությունը պլանավորելու և այդ պլաններն
իրականացնելու կարողություն,
 Կենսական իրադրությունների փոփոխության դեպքում վարքագիծը
փոխելու կարողություն։
8. Հոգեկան առողջության չափանիշներն՝ Ա. Էլլիսի – 1

 Անձնական հետաքրքրություն (շահ)՝ մարդիկ արժևորում են սեփական


շահը, սակայն պատրաստ են այն որոշ չափով (ոչ ամբողջական)
զոհաբերել հանուն նրանց, ում անտարբեր չեն։
 Սոցիալական հետաքրքրվածություն՝ մարդիկ հետաքրքրված են այլ
մարդկանց պահանջմունքներով և սոցիալական գոյատևմամբ։
 Ինքնաղեկավարում՝ մարդիկ առաջնային պատասխանատվություն են
ստանձնում սեփական կյանքի համար։
 Հանդուրժողականություն՝ մարդիկ իրենք իրենց և այլ մարդկանց
սխալվելու իրավունք են տալիս։ Նույնիսկ երբ նրանց դուր չի գալիս որևէ
մեկի վարքը, նրանք ձեռնպահ են մնում անձը քննադատելուց։
 Ճկունություն՝ մտածում են ճկուն և բաց են փոփոխությունների հանդեպ ,
սեփական անձի և այլ մարդկանց համար չեն ստեղծում կարծր, ռիգիդ
կանոններ։
 Անորոշության ընդունում՝ ընդունում են, որ ապրում են
հավանականության և պատահականության աշխարհում։
 Պարտականություններ՝ ունեն պարտականությունների սեփական անձից
դուրս գտնվող որևիցե բանի հանդեպ, ապրում են հետաքրքիր և լիարժեք
կյանքով, սակայն ոչ միայն իրենց համար։
 Ստեղծագործական ապոտենցիալ (կրեատիվություն)՝ դրսևորում են
առնվազն մեկ ստեղծագործական հետաքրքրություն ինչպես կենցաղային ,
այնպես էլ պրոֆեսիոնալ ոլորտների հանդեպ։
 Գիտական մտածողություն մտածողության մեջ ռացիոնալ և օբյեկտիվ
կերպով կիրառում են տրամաբանական և գիտական մեթոդը
(ալոգիզմների բացակայություն)։
 Ինքնընադունում՝ գերադասում են անպայմանորեն ընդունել սեփական
անձը, աշխատում են կյանքից ստանալ բավարարություն և հաճույք, այլ ոչ
թե ցուցադրել սեփական անձը, սեփական ներքին արժեքը չեն չափում
արտաքնապես կամ այլոց գնահատականներով։
 Մարդու մեջ կենդանական տարրի ընդունում՝ ընդունում են ինչպես
սեփական, այնպես էլ այլոց կենդանական կողմերը (բնազնդր)։
 Ռիսկ՝ պատրաստ են դիմել հաշվարկված, արդարացված ռիսկի։
 Հետաձգված հեդոնիզմ՝ պահպանում են կարճաժամկետ և
երկարաժամկետ հաճույքների միջև հավասարակշռությունը , չեն ձգտում
անմիջապես հաճույք ստանալ։
 Ուտոպիզմի բացակայություն՝ պերֆեկցիոնիզմի բացակայություն։
 Բարձր ֆրուստրացիոն տոլերանտություն՝ փոխում են այն տհաճ
պայմանները, որոնք հնարավոր է փոխել, իսկ այն, ինչ անհնար է փոխել՝
ընդունում են որպես այդպիսին, և կարողնաւոմ են դրանք տարանջատել
միմյանցից։
 Ինքնապատասխանատվություն հոգեկան հավասարակշռության
խախտման համար՝ ստանձնում են սեփական խնդիրների և
խանգարումների համար պատասխանատվության մեծ բաժինը։

9. Ակցենտուացիա հասկացությունն ու դասակարգումները


«Բնավորության շեշտվածություն» (ակցենտուացիա) հասկացությունը
հոգեբանության մեջ մտցրել Է XX դարի գերմանացի ականավոր հոգեբույժ
Կարլ Լեոնհարդը: Ըստ նրա՝ անհատի մեջ որևէ անձնային գիծ կարող է
արտահայտված լինել այս կամ այն չափով, ուստի, լատ յուրաքանչյուր
գծի, մարդիկ ունեն անհատական տարբերություններ:Սակայն լինում են
դեպքեր, երբ անհատի բնավորության այս կամ այն զիծը չափազանց
արտահայտված է դառնում։ Նման դեպքերում ասում են, որ անձն ունի
բնավորության որոշակի գծի շեշտվածություն կամ ընդգծվածություն
(ակցենտացիա): Բնավորության շեշտվածություն նշանակում է
բնավորության առանձին գծերի կամ դրանց համադրությունների
չափազանց ընդգծված արտահայտվածությունը։Լեոնհարդի կարծիքով
անձի շեշտվածությունները նախևառաջ դրսևորվում են այլ մարդկանց
հետ հարաբերություններում։ Ուստի՝ գնահատելով շփման ոճերը կարելի է
առանձնացնել շեշտվածությունների որոշակի տիպեր,
Հիպերթիմ տիպին հատուկ է չափազանց շփվողականությունը, խիստ
արտահայտված են Ժեստերը, միմիկան, պանտոմիմիկան։ Նա հաճախ ոչ
այնքան լուրջ վերաբերմունքի պատճառով կոնֆլիկտներ է ունենում
շրջապատող մարդկանց հետ աշխատանքային և ընտանեկան
հարցերում։ Այս տիպի մարդիկ հաճախ հենց իրենք են սկսում կոնֆլիկտը ,
բայց վիրավորվում են, երբ շրջապատողները նրանց նկատողություն են
անում այդ առիթով: Նրանց շատ եռանդուն են գործունյա լավատես
նախաձեռնող, դյուրագրգիռ են, խուսափում են
պատասխանատվությունից։ Դժվար են ընդունում խիստ
կարգապահությունը, միապաղաղ աշխատանքը, հարկադրված
միայնակությունը։
Դիսթիմ տիպը բնութագրվում է ցածր շփվողականությամբ: Այս տիպի
մարդիկ քչախոս են, նրանցում գերիշխում է հոռետեսական
տրամադրությունը: Նրանք շատ են փակվում տանը, խուսափում են
աղմկոտ միջավայրից. Հազվադեպ են շրջապատողների հետ մտնում
կոնֆլիկտի մեջ։ Նրանք բարձր են գնահատում այն մարդկանց, ովքեր
ընկերանում են իրենց հետ, և հակված են ենթարկվելու վերջիններիս։
Դիսթիմ շեշտվածությամբ մարդիկ լուրջ են, բարեխիղճ, շատ զգայուն են
անարդարության նկատմամբ, բայց շատ պասիվ են, դանդաղկոտ, ճկուն
չեն։
Ցիկլոիդ տիպի անձանց հատուկ են տրամադրության փուլային
հաճախակի փոփոխություններ, որի հետևանքով նույնքան հաճախ էլ
նրանցում փոխվում է շրջապատի մարդկանց հետ շփման ձևը։ Այս
անձանց դեպքում հուզական ապրումները խորն են։ Բարձր
տրամադրության առկայության պահին այս տիպի մարդիկ շատ շփվող են
անմիջական, իսկ ճնշված տրամադրության ժամանակ նրանք դառնում են
ինքնամփոփ ու պարփակված: Հոգեկան վերելքի պահին նրանք իրենց
պահում են ինչպես հիպերթիմ շեշտվածությամբ անձինք, իսկ անկման
ժամանակ դիսթիմ շեշտվածությամբ անձանց են նմանվում։
4. Գրգռվող տիպ. Տվյալ տիպի անձանց այլ մարդկանց հետ
հարաբերություններում հատուկ է ցածր շփվողականություն , վերբալ և ոչ
վերբալ շփման մեջ հակազդումների դանդաղություն: Հաճախ նրանք
կպչուն են, մռայլը հակված են խարդախության, կոնֆլիկտների, որոնցում
իրենք են շատ ակտիվ,Կամ էլ սադրում են առանց մասնակցելու: Նրանք
կոլեկտիվում երկար չեն դիմանում, իսկ ընտանիքում իշխող են : Հուզական
հանգիստ վիճակում այս տիպի մարդիկ բարեխիղճ են, մաքրասեր, սիրում
են կենդանիներին, երեխաներին։
5. Խցանվող՝ տիպ՝ նրանց հատուկ է չափավոր շփվողականությունը,
կպչունությունը, հակված են շրջապատի մարդկանց բարոյախրատական
դասեր տալու, քչախոս են: Կոնֆլիկտներում սովորաբար այս մարդիկ
նախաձեռնողներն են, ակտիվ կողմը։ Նրանց հիմնական
առանձնահատկություններից է այն, որ աֆեկտիվ հոգեվիճակները
նրանցում կայուն պահպանվում են հարաբերականորեն երկար
ժամանակ: Խցանվող, տիպը ձգտում է հասնել բարձր արդյունքների
ցանկացած գործում, ունի չափազանցված պահանջներ ինքն իր անձի
նկատմամբ, հատկապես զգայուն է սոցիալական անարդարության
նկատմամբ, դրա հետ մեկտեղ շուտ վիրավորվող է, խոցելի, երբեմն ինքն
իր վրա չափազանց հույս դնող, պատվասեր, խանդոտ, կասկածամիտ,
վրեժխնդիր, շատ բարձր պահանջներ է ունենում մտերիմների և ենթակա
աշխատակիցների նկատմամբ:
Պեդանտո տիպ. Այս շեշտվածությամբ անձը հազվադեպ է կոնֆլիկտ
ունենում, իսկ եթե դա պատահում է, ապա նա ավելի հաճախ պասիվ
կողմում է, աշխատանքի մեջ նա իրեն պահում է բյուրոկրատի պես`
շրջապատին ներկայացնելով շատ ձևական պահանջներ: Դրա հետ
մեկտեղ նա հաճույքով զիջում է առաջնորդի դերը այլ մարդկանց։ Երբեմն
նա ընտանիքի անդամներին հոգնեցնում է մաքրասիրությանն ուղղված
չափազանց շատ պահանջներով։ Այս տիպի մարդիկ մեծ դժվարությամբ
են հաղթահարում տրավմատիկ իրադարձությունները հաղթահարման
դեպքում էլ երկար ժամանակ դրանք պահում են հիշողության մեջ։
Պեդանտ շեշտվածությամբ անձինք բարեխիղճ են, կոկիկ, լուրջ, գործի մեջ
հուսալի են, միևնույն ժամանակ հակված են ձևականության (ֆորմալիզմ ),
կպչունության։
Տագնապային տիպի շեշտվածությամբ մարդիկ բնութագրվում են քիչ
շփվողականությամբ, ամաչկոտությամբ, անինքնավստահությամբ,
մշտական թախծոտ տրամադրությամբ։ Նրանք հազվադեպ են կոնֆլիկտ
սկսում շրջապատի մարդկանց հետ և կոնֆլիկտում հիմնականում պասիվ
դերում են։ Նրանք կոնֆլիկտային իրադրության մեջ փնտրում են
աջակցություն և հենարան: Տագնապային շեշտվածությամբ անձինք
հակված են վախերի, խոցելի են, ունեն տագնապայնության բարձր
մակարդակ: Նրանք ունեն մի շարք դրական կողմեր ընկերասիրություն ,
ինքնաքննադատություն, կատարողականություն։ Իրենց
անպաշտպանության պատճառով նրանք հաճախ հայտնվում են
«քավության նոխազի» դերում կամ շրջապատի մարդկանց կատակների
առարկա են դառնում։
Էմոտիվ տիպ այս մարդիկ նախընտրում են շփման նեղ շրջանակ, որտեղ
նրանց հասկանում են կես բառից: Այստեղ նրանք ունակ են հաստատելու
կայուն հարաբերություններ։ Հազվադեպ են նրանք՝ կոնֆլիկտ
նախաձեռնում, որոնցում հիմնականում պասիվ դեր են կատարում։
Վիրավորանքները չեն արտահայտում։ Նրանց դրական կողմերից են
բարությունը, ապրումակցումը, պարտքի ընդգծված գգացումը,
կատարողականությունը։ Նրանք նաև չափազանց զգայուն են ու երբեմն
լացկան:
Ցուցադրական (դեմոնստրատիվ) տիպ. Շեշտվածության այս տիպի
մարդիկ շատ դյուրին են շփում հաստատում այլ մարդկանց հետ, ձգտում
են լիդերության, փառքի և գովեստի ծարավ ունեն։ Այս մարդիկ բարձր
հարմարվողականություն են ցուցաբերում շրջապատում, շփման փափուկ
ոճ ունեն և դրա հետ մեկտեղ նաև հակված են ինտրիգների։ Այս
շեշտվածության մարդիկ շրջապատին նյարդայնացնում են իրենց
չափազանց ինքնավստահությամբ և բարձր հավակնություններով
պարբերաբար կոնֆլիկտներ են սադրում և դրանցում շատ ակտիվ
պաշտպանվում։ Նրանց դրական կողմերից են ճկունությունը ,
թատերականությունը, զրուցակցին զբաղեցնելու կարողությունը ,
մտածողության և արարքների յուրօրինակությունը։ Բայց ունեն նաև
վանող գծեր, ինչպես օրինակ՝ եսասիրությունը, երկերեսանիությունը ,
ինքնագովեստի հակումը, աշխատանքում ծուլությունը։
Էքզալտացված շեշտվածությամբ մարդիկ ունեն բարձր
շփվողականություն, շատախոս են, սիրառատ: Այսպիսի մարդիկ հաճախ
վիճում են, բայց գործը չեն հասցնում բաց կոնֆլիկտի, որում նրանք` լինում
են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ կողմում։ Միաժամանակ այս տիպի
մարդիկ կապված են իրենց մտերիմ ընկերների, հարազատների հետ և
շատ ուշադիր եև նրանց նկատմամբ։ Ցուցաբերում են վառ և անկեղծ
զգացմունքներ, բայց նաև շատ խուճապային են, գործում են՝ համաձայն՝
տվյալ պահի տրամադրության։
Էքստրավերտացված տիպ․ այս մարդիկ առանձնանում են բարձր
շփվողականությումբ, ունեն ընկերների, ծանոթների՝ մեծ շրջանակ , նրանք
շատախոս են, բաց են ցանկացած ինֆորմացիայի հանդեպ, հազվադեպ
են կոնֆլիկտ սկսում շրջապատող մարդկանց հետ, իսկ ընդհարվելիս
պասիվ դերում են։ Ընկերների, աշխատակիցների, ընտանիքի
անդամների հետ շփման մեջ նրանք հաճախ ուրիշին են զիջում
առաջնորդի դերը, նախընտրում են ենթարկվել և մնալ ստվերում : Նրանք
ունեն այնպիսի գրավիչ հատկանիշներ, ինչպեսիք են ուշադիր լսելու
ունակությունը, պատրաստակամությունը անելու այն, ինչ խնդրում են :
Նրանց վանող կողմերից են ուրիշի ազդեցությամբ գործելը,
թեթևամտությունը, չմտածված արարքները, զվարճությունների
նկատմամբ մեծ կիրքը, բամբասանքներ տարածելու մեջ
վարպետությունը։
Ինտրովերտացված տիպին ի տարբերություն նախորդի բնորոշ է շատ
ցածր շփվողականությունը, ինքնամփոփությունը, իրականությունից
կտրվածությունը, փիլիսոփայելու հակվածությունը: Այսպիսի մարդիկ
սիրում են միայնությունը, ընդհարվում են, երբ ուրիշներն առանց
թույլտվության մտնում են իրենց անձնական կյանքի մեջ: Նրանք հաճախ
ներկայանում են որպես հուզապես սառը իդեալիստներ` մարդկանց հետ
հարաբերականորեն թույլ կապվածությամբ։ Ունեն այնպիսի գրավիչ գծեր ,
ինչպիսիք են զսպվածությունը, հաստատուն համոզմունքների
առկայությունը, սկզբունքայնությունը։ Նրանք ունեն նաև վանող գծեր ,
ինչպես օրինակ՝ համառությունը, մտածողության ռիգիդությունը ,
սեփական գաղափարները համառորեն առաջ տանելը:

Ավելի ուշ բնավորության գծերի դասակարգման հիման վրա


շեշտվածությունների այլ դասակարգում առաջարկեց Ա. Ե. Լիչկոն։Այդ
դասակարգումը հիմնված էր դեռահասների վարքը դիտարկելու
արդյունքների վրա: Դեռահասների շեշտվածությունների դասակարգումը ,
ըստ Լիչկոյի, մասամբ համապատասխանում է Կ. Լեոնհարդի
առաջարկած դասակարգմանը: Այսպիսով Լիչկոն առանձնացնում է
հետևյալ շեշտվածությունները. Հիպերթիմ, որ համապատասխանում է
Լեոնհարդի դասակարգման հիպերթիմ շեշտվածությանը, Ցիկլոիդ,Լաբիլ ,
Ասթենոնևրոտիկ, Սենզիտիվ (տագնապային), Պսիխասթենիկ (պեդանտ),
Շիզոիդ ( ինտրովերտ), էպիլեպտոիդ (գրգռվող), Հիստերոիդ
(դեմոնստրատիվ), Անկայուն, Կոնֆորմ։

10. Անձնային խանգարումների բնութագիրը և տարբերությունը


շեշտվածությունից

Անձնային խանգարումը ներքին փորձի և վարքի երկարաժամկետ


պատտերն է, որ զգալիորեն շեղվում է տվյալ անհատի մշակույթի
սպասումներից: Այսինքն առկա է մտածողության, կենսագործունեության
և վարքի ոչ առողջ և ոչ ճկուն պատեռն: Անձնային խանգարում ունեցող
անձը դժվարությամբ է ընկալում իրականնությունը: Անձնային
խանգարման դրսևորումները կարող ենք նկատել դեռահասության
տարիքում, սովորաբար վարքի և մտածողության ոչ ճկուն պատեռները
այս ժամանակ արդեն ակնառու են լինում:
Ընդհանուր առմամբ անձնային խանգարում ախտորոշելու համար DSM-ը
տալիս է հետևյալ չափանիշները.
• Ներքին փորձառության և վարքի երկարաժամկետ պատերն, որ
զգալիորեն տարբերվում է տվյալ անհատի մշակույթի
սապսումներից և դրսևորվում է հետևյալներից երկու կամ ավելի
ոլորտներում.
• Այս երկարաժամկետ պատերնը ոչ ճկուն է և տարածվում է
անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների վրա։
• Այս պատերնը բերում է կլինիկական տեսանկյունից զգալի
դիսսթրեսի և վնասման սոցիալական, մասնագիտական կամ այլ
գործառման համար կարևոր ոլորտներում։
• Պատերնը կայուն է և երկար տևողությամբ:
Անձնային խանգարումներին բնորոշ է՝
• Տոտալություն իրադարձության մեջ:
• Դեզադապտացիա
• Անկայունություն ժամանակի մեջ
Իսկ շեշտվածությանը բնորոշ է
• Ադապտիվությունը
• Կայունություն ժամանակի մեջ
• Կայունություն և ճկունություն իրադարձության մեջ:

11. Անձնային խանգարումների տիպերը/օբսեսսիվ-կոմպուլսիվ,


խուսափող տիպ/
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) անձնային խանգարում է, որն
ուղեկցվում է կանոնավորության, կոկիկության և պերֆեկցիոնիզմի
գերպահանջով,մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ
բան անընդհատ ստուգել, ժամանակ առ ժամանակ կատարել որոշակի
գործողություններ։ Ախտանիշները հիմականում ի հայտ են գալիս , երբ
անձը հասնում է հասունացման տարիքին և վերջիններս տեսանելի են
դառնում շատ տարբեր իրավիճակներում։ Կրկնվող գործողությունների
մեջ է մտնում ձեռքերի լվացումը, առարկաները հաշվելը և դռան փակ
լինելը ստուգելը։Օբսեսիաները դրանք այն մտքերն են, որոնք կրկնվում ու
պահպանվում են, չնայած արհամարհելու կամ դիմակայելու փորձերին։
ՕԿԽ-ով շատ անձիք հասկանում են, որ իրենց պատկերացումները չեն
համընկնում իրականության հետ, սակայն, այնուամենայնիվ նրանք զգում
են, որ պետք է գործեն այնպես, կարծես նրանց համոզմունքները ճիշտ են։
Որոշ ՕԿԽ-ով անհատներ հասկանում են, որ նրանց վարքագիծը
ռացիոնալ չէ, բայց ստիպված են դրանց հետևել՝ տագնապը կամ
անհանգստությունը նվազեցնելու համար։ Հիմնական կոմպուլսիաներից
են նաև ձեռքերը լվանալը, մաքրելը, ինչ-որ բան ստուգելը (օրինակ դռների
փակ լինելը), կրկնվող գործողությունները (օրինակ անջատիչները
միացնելն ու անջատելը), իրերը յուրահատուկ ձևով դասավորելը կամ
երաշխավորագիր խնդրելը։ Ըստ ուսումնասիրությունների , մոնոզիգոտ
երկվորյակների մոտ ավելի հաճախ է հանդիպում այս հիվանդությունը ,
քան դիզիգոտների։Այն անձիք, ում ծնողները ունեցել են ՕԿԽ, ավելի
հավանական է, որ կունենան այդ հիվանդությունը, քան մյուս խմբերը։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով տառապում են մարդկանց 2.3%-ը՝
տարբեր տարիքային շրջաններում։ Ըստ համաշխարհային տվյալների ,
դեպքերի գրանցման քանակը կազմում է 1.2%։ 35 տարեկանից հետո
ախտանշանների հայտնվելը անսովոր է, մեծ մասամբ խնդիրները
արտահայտվում են քսան տարեկանից առաջ։ Այս խնդրով տառապող
տղամարդկանց և կանանց քանակը հավասար է։
Խուսափող անձնային խանգարում հայտնի է նաև որպես տագնապային
անձնային խանգարում, անձնային խանգարում, որը բնութագրվում է
սոցիալական մեկուսացման անընդհատ ձգտմամբ, թերարժեքության
զգացմամբ, շրջապատողների բացասական գնահատականների
նկատմամբ չափազանց զգայունությամբ։ Այս խանգարմամբ մարդիկ
հաճախ մտածում են, որ չեն կարողանում շփվել, կամ նրանց անձը
գրավիչ չէ, և խուսափում են սոցիալական փոխազդեցությունից՝
վախենալով ծաղրից, մերժումից։ Հաճախ են նշում հասարակությունից
օտարման զգացման մասին։

12. Անձնային խանգարումների տիպերը/կախյալ, սահմանային տիպ/


Կախյալ անձնային խանգարում, անձնային խանգարում, որը
բնութագրվում է անօգնականության ուժեղ զգացմամբ, ոչ
կոմպետենտությամբ և կենսունակության բացակայությամբ՝ առանց այլ
մարդկանց օգնության։ Այս խանգարմամբ մարդիկ շրջապատողների
կարիքն ունեն մշտապես։Անձնային այս խանգարման
ամենաբնութագրական հատկանիշներից է «կպչունությունը »։ Մարդուն ,
ումից կախման մեջ են գտնվում, երբեք տեսադաշտից բաց չեն թողնում .
Կախյալ անձը ձգտում է անընդհատ նրա կողքին լինել կամ շատ հեռու
չգտնվել։ Նրանք չափազանց զգայուն են մենակության նկատմամբ, ծանր
են տանում, երբ իրենց թողնում են։
DSM-5-ում կախյալ անձնային խանգարումը պատկանում է կլաստր C-ին
(տագնապային և պանիկ խանգարում)։ Ախտորոշման համար
անհրաժեշտ է այս հինգ հատկանիշի առկայությունը, որոնք սկսում են
դրսևորվել վաղ հասունությունից սկսած (18 տարեկան և բարձր)։ Ընդ
որում, խանգարումը պետք է բավարարի և անձնային խանգարումներին
բնորոշ ընդհանուր չափանիշներին.

 Դժվարանում են առօրյա որոշումներ կայացնել՝ առանց ուրիշների


տված խորհուրդների։
 Ուրիշների խորհրդի կարիքն ունեն, որպեսզի
պատասխանատվություն կրեն իրենց կյանքի շատ ոլորտների
համար։
 Դժվարանում են անհամաձայնության մեջ մտնել շրջապատողների
հետ՝ վախենալով կորցնել նրանց աջակցությունը։
 Դժվարանում են ինչ-որ բան նախաձեռնել կամ ինքնուրույն
կատարել ինքնավստահության բացակայության պատճառով, այլ ոչ
թե մոտիվացիայի կամ էներգիայի պակասի։
 Թողնվելու, միայնակ մնալու անիրական վախ։
 Արագորեն փնտրում են այլ հարաբերություններ՝ որպես
հոգատարության և աջակցության աղբյուր, երբ մոտ
հարաբերություններն ավարտվում են։
 Անօգնական, անհարմար են իրենց զգում, երբ մենակ են։
 Դիմում են ավելորդ գործողությունների ուրիշներից աջակցություն
ստանալու համար՝ ընդհուպ կատարելով իրենց համար տհաճ
արարքներ[2]։

13. Անձնային խանգարումների տիպերը/շիզոիդ, պարանոյիդ/


Շիզոիդ անձնային խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է
հուզականորեն հագեցած հարաբերություններից խուսափումը՝
ներամփոփման, ֆանտազիաներին տրվելու ճանապարհով։ Բացի
դրանից, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ հակված են
նշանակություն չտալ սոցիալական նորմերին։ Զսպվածություն , ոչ
սոցիաբիլություն, հումորի զգացման բացակայություն,
գերզգայունություն, հեշտությամբ տագնապայնության
առաջացում։Շիզոիդ անձանց կողմից օգտագործվող առաջին
պաշտպանությունը «շիզոիդ ֆանտազիաներն են», որոնք
արտահայտվում են իրականությունից կտրվելու և երևակայության
աշխարհ մտնելուն։
Շիզոիդ անձնային խանգարումն ախտորոշվում է հետևյալ
հատկանիշների հիման վրա`
 Շատ քիչ բան է կամ ընդհանրապես ոչինչ նրանց հաճույք չի
պատճառում,
 Հուզական սառնություն, օտարված աֆեկտիվություն
 Թույլ պատասխան ռեակցիա ինչպես գովաբանությանը, այնպես էլ
քննադատությանը
 Աննշան հետաքրքրություն սեռական հարաբերությունների
նկատմամբ
 Ֆանտազիաներով և ինտրոսպեկցիայով խիստ տարվածություն
 Մեկուսացված գործունեության գրեթե անփոփոխ նախընտրություն
 Նկատելի անուշադրություն սոցիալական նորմերի և պայմանների
նկատմամբ
 Մոտ ընկերների կամ վստահելի կապերի բացակայություն, ինչպես
նաև այդպիսի կապեր ունենալու ցանկության բացակայություն։

Պարանոյիդ անձնային խանգարում(հունարեն παράνοια —


խելագարություն), անձնային խանգարում, որը բնութագրվում է
ֆրուստրացիայի նկատմամբ չափազանց զգայունակությամբ,
կասկածամտությամբ, հիշաչարությամբ, շրջապատի նկատմամբ
անընդհատ դժգոհությամբ։
Ըստ DSM-5-ի՝ պարանոյիդ անձնային խանգարման բնորոշ
ախտանշաններն են.
 Գործողության (էքսպլուատացիայի) սպասում ուրիշներից՝ առանց
բավարար հիմնավորման
 Զգուշավորություն՝ կապված ուրիշներին վնասելու
հնարավորության հետ,
 Կասկած՝ կապված իրենց նկատմամբ մարդկանց օրինապահության
հետ,
 Հակում՝ թաքնված սպառնալիքներ տեսնելու շրջապատողների
ասածներում, դիտողություններում,
 Անվստահություն ուրիշների նկատմամբ՝ կապված վախի հետ , որ
ցանկացած ինֆորմացիա կօգտագործվի իրենց դեմ,
 Հակում՝ արձագանքելու փոքրիկ նկատողոություններին մեծ
վիրավորանքով, չհիմնավորված կասկածներ հավատարմության
վերաբերյալ. Օրինակ՝ ամուսնու։
Ախտորոշվում է 18 տարեկանից։ պարանոյիդ անձնային խանգարում
ունեցող մարդիկ ուշադրություն են դարձնում հարաբերությունների
այնպիսի նրբությունների, ինչպիսիք են խոսակցության տոնայնությունը ,
ոչ վերբալ ռեակցիաները։ Ֆիքսվում են մանրամասնությունների վրա և
երկար մտածում դրանց մասին՝ որպես շատ կարևորի։ Բազային
անվստահություն ամեն ինչի նկատմամբ։ Չեն ներում իրենց նկատմամբ
վիրավորանքները. Նույնիսկ եթե գիտակցականորեն չեն մտածում , որ
իրենց երբևէ վիրավորել են, անգիտակցականը պահպանում է
բացասական հիշողությունները, որոնք անընդհատ ազդում են
հարաբերությունների վրա։ Անգիտակցական ոլորտում բացասական
հիշողությունների կուտակումը արդյունքում կարող է հանգեցնել
անսպասելի, շատ ուժեղ հուզական ռեակցիաների։ Նրանց հատուկ է
սկզբունքային անվստահությունը մարդկանց նկատմամբ որպես կյանքի
ռազմավարություն. Նրանք չեն վստահում մարդկանց ընդհանրապես։
Բավական հեշտ են ենթարկվում հոգեկան տրավմատիզացիայի , իսկ
պատասխան ռեակցիան տրվում է հակագրոհի և չարության տեսքով։
Հումորի զգացման բացակայություն. Նրանք չեն հասկանում կատակներ ,
որոնց ագրեսիվ են վերաբերվում։Չափազանցված միտում՝ ժխտելու
սեփական պատասխանատվությունն արված սխալների,
անհաջողությունների և այլնի համար։ Պատասխանատվությունն իրենցից
դուրս են թողնում և գցում ուրիշների վրա։ Բնութագրական է էթիկական
տեսանկյունից անընդունելի ցանկությույների՝ այդ թվում՝ սեռական ,
ժխտում։ Անընդհատ ներքին թշնամության առկայություն
շրջապատողների նկատմամբ, որն անկառավարելի բնույթ է կրում։
Այսպիսի մարդիկ բավականաչափ չեն գիտակցում իրենց հույզերն ու
գործողությունները։

14. Անձնային խանգարումների տիպերը/հակասոցիալական,


հիստերիկ տիպ/
Հակասոցիալական անձնային խանգարում (դիսոցիալական անձնային
խանգարում, սոցիոպատիա), անձնային խանգարում, որը բնութագրվում
է սոցիալական նորմերի անտեսմամբ, իմպուլսիվությամբ և
կապվածություններ ստեղծելու սահմանափակ
ընդունակությամբ։Հակասոցիալական անձնային խանգարում ունեցող
մարդկանց մոտ թույլ է արտահայտված վախի ռեակցիան։ Բացակայում է
«խղճի խայթը»։ Նրանք ապրում են պահանջմունքների բավարարման
տարրական-հեդոնիստական սկզբունքով՝ հաշվի առնելով հետևանքները։
Ցանկացած աշխատանք՝ խիստ ժամանակային սահմաններով, նրանց
մոտ առաջ է բերում գրգռվածություն։ Ընդ որում, երկար հեռուստացույց
դիտել չեն կարողանում։ Սիրում են ստանալ անսովոր տպավորություններ ,
դրա համար էլ նրան «SSB» վարքը (Sensation seeking behaviour) ուղղված է
սուր զգացողությունների որոնմանը։ Բնորոշ է թմրանյութերի և հոգեկան
վիճակը փոփոխող տարբեր դեղամիջոցների պարբերաբար
օգտագործումը։ Հակասոցիալական անձնային խանգարմամբ անձնանց
բնորոշ է անպատասխանատվությունը, իմպուլսիվությունը ,
մակաբուծային կյանքը, մեղքի զգացման բացակայությունը, պաթոլոգիկ
ստախոսությունը, մանիպուլյացիայի ընդունակությունը և այլն։ Այս
խանգարման միջուկը հաճույք ստանալն է ցանկացած գնով, ընդ որում
պատիժներով նրանց վախեցնելն անիմաստ է։ Նրանք տանել չեն
կարողանում պասիվության, միայնակության, մեկուսացվածության
վիճակները։ Նրանց առավել թույլ տեղը հիպոստիմուլյացիան է , որում
նրանք հոգեբանական անհարմաևավետություն են զգում։ Այսպիսի
մարդիկ ունեն զարգացած վերբալ ինտելեկտ, լավ, գեղեցիկ խոսում են։
Հատուկ է իշխանության, դոմինանտման ձգտումը։

15. Անձնային խանգարումների տիպերը/նարցիսային, շիզոտիպիկ


տիպեր/
Շիզոտիպիկ անձնային խանգարում , անձնային խանգարում , որը
բնութագրվում է սոցիալական մեկուսացման պահանջմունքով ,
սոցիալական իրավիճակներում անհանգստությամբ , տարօրինակ
վարքով, հայացքներով և ոչ ավանդական հավատալիքներով։
Շրջապատողներին նրանք անսովոր և անմիտ են թվում։ Նրանց
արտասովորությունն արտահայտվում է արտաքին տեսքում,
հագուստում, մաներաներում, վարքի ոճում, միջանձնային
հարաբերությունների առանձնահատկություններում։ Նրանց բնորոշ է
մոգական մտածողությունը, հաճախակի ծագող տարօրինակ
գաղափարները. Օրինակ՝ նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել ,
որ իրենց վրա ուղղակի ուշադրություն չեն դարձնում, բայց որոշ ժամանակ
անց այս մտքերը կորցնում են ակտուալությունը, և նրանք տեղափոխվում
են ինչ-որ այլ բանի։ Շիզոտիպիկ անձնային խանգարման դեպքում
մարդկանց հետ հաղորդակցությունը կարող է խախտվել։ Նրանց մոտ
հաճախ առաջանում են հուզական վիճակներ, որոնք դրսևորվում են
զայրույթի անսպասելի աֆեկտներով, կասկածանքով։ Նրանց բնորոշ է
արտահայտված սնահավատությունը։ Այս մարդկանց ներաշխարհը
լցված է տարբեր ֆանտազիաներով, նրանում առկա են երևակայական
հարաբերություններ մտածված և իրական մարդկանց հետ։ Աչքի են
ընկնում խոսակցության յուրահատուկ ոճով, որն այնքան էլ հասկանալի չէ
շրջապատողներին։ Դիմացիններն ուշադրություն են դարձնում նրանց
վարքի անադեկվատությանը, կարող են կատարել դժվար կանխատեսելի
արարքներ, որոնք զայրացնում են։

Շիզոտիպիկ անձնային խանգարումը բնութագրվում է միջանձնային


հարաբերությունների դեֆիցիտով, մտածողության ձևավորման
առանձնահատկություններով, արտաքին տեսքով և վարքով։
Խանգարումն ախտորոշվում է 18 տարեկանից մի շարք հատկանիշների
հիման վրա, որոնցից 5-ի առկայությունը բավական է ախտորոշման
համար։
 Արտահայտված սոցիալական տագնապ։ Դրսևորվում է ծանոթ կամ
անծանոթ մարդկանց հետ հստակ ներկայացված սոցիալական
անհարմարավետությունում ուղղակի կամ անուղղակի
կոնտակտների դեպքում։
 Շիզոտիպիկ և շիզոիդ անձանց միավորում են անսովոր
տարօրինակ համոզմունքները, հավատալիքները՝
անհամապատասխան տվյալ մշակույթին։
 Տարօրինակ, էքսցենտրիկ վարք, որը դրսևորվում է արտաքին
տեսքում, հագուստի մեջ, մաներաներում, ինքն իր հետ
խոսակցություններում։ Այսպիսի երևույթները տեղի են ունենում
առանց իրականությունից լուրջ կտրվելու, ուրիշների հետ
կոնտակտների վրա հեշտ տեղափոխելիությամբ,
պատասխաններում դժվարությունների բացակայությամբ։
 Մոտ ընկերների բացակայություն, որոնց նրանք վստահում են։
Այստեղ չեն դասվում ընտանիքի անդամները և բարեկամները։
 Անսովոր «լեզու»։ Տարօրինակ, անհստակ, չափազանց վերացական,
առօրեկան խոսք, որը վերաբերում է ոչ մեծ քանակությամբ
թեմաների՝ իրականության հետ չկապված։
 Կասկածամտություն, որը հասնում է պաթոլոգիզացիայի
մակարդակի։ Գերզգոնություն, հաճախ ծագող
գրգռվողականություն։
Նարցիստիկ անձնային խանգարում, որի ժամանակ անձը կենտրոնացած
է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս
պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։
Հաշվարկված է, որ այս անձնային խանգարումն ունի մարդկային
բնակչության մեկ տոկոսը, ընդ որում՝ առավել բարձր է տղամարդկանց
տոկոսայնությունը։Մարդիկ, ովքեր ունեն նարցիստիկ անձնային
խանգարման ախտորոշում, բնութագրվում են սեփական կարևորության
չափազանցված զգացումներով։ Նրանք ունեն բարձրաշխարհիկության
զգացում և ցուցադրում են վերամբարձություն իրենց հավատալիքներում
և պահվածքում։ Նարցիստական անձնային խանգարմամբ մարդիկ
շրջապատող աշխարհն ընկալում են ռանգավորված՝ «ո՞ր դպրոցն է
հեղինակավոր», «ինչպիսի՞ մարդկանց հետ պետք է ծանոթանալ
շրջապատողների վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար»,
«ո՞ր մասնագիտությունն առավել հայտնի» և այլն։ Խոսքում շատ են
օգտագործում անձնական դերանուններ։ Նարցիստիկ անձանց
հիմնական բնութագրերից է հույզերի ժխտումը, ինչն էլ բացատրում է
նրանց կողմից այլ մարդկանց շահագործման անխղճությունը։ Սեփական
հույզերի ժխտումը հանգեցնում է և ուրիշների հույզերի ժխտմանը։
Նարցիսի կարգախոսն է. «լինել ճանաչված, հանճար»։Բոլորին նայում են
«վերևից». Հատուկ է մեծամտությունը, ինքնահավանությունը։ Խիստ
մանիպուլյատիվ են։ Դինամիկ զարգացման ընթացքում նարցիստիկ
անձինք մեկուսանում են։Հաճույք ստանալու պահանջմունքը թույլ է
ներկայացված։ Հաջողության հասնելով՝ նրանք պետք է հաճույք ստանան ,
բայց, որպես կանոն, դա տեղի չի ունենում։ Հաճույքի զգացումը
մակերեսային է, կարճատև բնույթ է կրում։ Դիտվում է մարմնական
զգայությունների մակարդակի նվազում, ծագում է որոշակի օտարում
սեփական մարմնից։

16. Հոգեկան և հոգեբանական առողջության տարբերությունները - 1


Հոգեկան առողջություն բարեկեցության վիճակ է, որի դեպքում մարդը
կարող է իրականացնել իր սեփական ներուժը, հաղթահարել սովորական
կյանքի սթրեսը, արդյունավետ աշխատել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)
առանձնացրել է հոգեկան առողջությունը (ՀԱ) բնորոշող հետևյալ
չափանիշները`
• Ֆիզիկական և հոգեկան Ես-ի միասնության մշտական գիտակցումը ,
• Հաստատուն ապրումներ միանման իրավիճակներում
• Ինքն իրեն համապատասխան գնահատելու կարողություն
(ինքնաքննադատություն),
• Հոգեկան հակազդեցությունների համապատասխանությունն
արտաքին ազդակների և
Իրավիճակներին,
• Սեփական գործունեության պլանավորման և իրականացման
ունակություն:
Հոգեբանական առողջությունը մարդու կենսագործունեության
ընթացքում լիարժեք գործունեության և զարգացման անհրաժեշտ
պայման է: Մի կողմից, այն հանդիսանում է մարդու կողմից իր
տարիքային, սոցիալական և մշակութային դերերի համարժեք
կատարմաՆը, մյուս կողմից, ապահովում է մարդուն իր ողջ կյանքի
ընթացքում շարունակական զարգացմանը:
Հոգեբանների կարծիքով ՝ հոգեբանորեն առողջ մարդը՝
• Կենտրոնացած է իրականության վրա:
• Ընդունում է իրեն և շրջապատին այնպիսին,ինչպիսին նրանք են:
• Անում է այն, ինչ ցանկանում է ։

17. Ֆոբիաների բնութագիրը, տեսակները

Ֆոբիա (հուն․՝ φόβος - «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից


ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ
իրավիճակից։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի
ազդեցությանը ենթարկվելով։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի ,
որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։
Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների ,
սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա։
Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից , շրջապատող
միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից , կոնկրետ
իրավիճակներից ֆոբիաները։ Ավելի տարածված են վախը սարդերից , օձերից ,
բարձրությունից։ Երբեմն այս վախերը կապված են կոնկրետ բացասական
դեպքերի հետ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են
քննադատված լինելուց։ Ագորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է , որ
շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը
անհնար կլինի։
Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի
միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի
գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ
առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա։
Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են[6]։ Սոցիալական ֆոբիան և
ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների
համակցման միջոցով։ Օգտագործվող դեղամիջոցներն են
հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները։
Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։
Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում։
Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց։ Ֆոբիաներ ունեցեղ
մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում։
Ագորոֆոբիա (Տարածատյացություն) – վախ տարածությունից, բաց
տարածքներից, հրապարակներից, մարդկանց ամբոխից, շուկաներից։
Ակուստիկոֆոբիա (լիգիրոֆոբիա, ֆոնոֆոբիա) – վախ բարձր ձայներից
Ակրոֆոբիա - վախ բարձրությունից
Թանաթոֆոբիա - վախ մահից
Հեմոֆոբիա - վախ արյունից
Հիդրոֆոբիա (ակվաֆոբիա) – վախ ջրից, խոնավությունից, հեղուկներից

24. Կպչուն վիճակների նևրոզով հիվանդի հոգեբանություն (ՕԿԽ) -2


Կպչուն վիճակների նևրոզի դեպքում հիվանդների մոտ առաջանում են
նրանց համար խորթ մտքեր, հիշողություններ, կասկածներ, վախեր,
գործողություններ, որոնց անմտությունն ու հիվանդագին բնույթը
գիտակցելով ու հասկանալով հանդերձ ցանկանում են դրանցից
ազատվել, բայց չեն կարողանում: Կարող են լինել տրավմայի հետևանք և
ոչ միայն։ Օրինակ հիվանդները վարակվելուց վախենալու դեպքում ամեն
անգամ որևէ առարկայի կամ մարդու ձեռք տալուց հետո անպայման
լվացվում են: Կպչուն գործողություններով տառապող հիանդները չնայած
գիտակցում և աշխտաում են դրանք հաղթահարել, բայց անկարող են
որևէ գործողություն չկատարել: Օրինակ, գլուխը շարժել, վիզը ձգել ,
ձեռքերով ինչ-որ շարժումներ կատարել և այլն:Պատահում է այն
մարդկանց հետ ովքեր ազնիվ են, բարի, պարտաճանաչ,
պերֆեկցիոնիստ։Հույզերի հիմնական ֆոնը տագնապն է։
Կպչուն վիճակների կևրոզի դեպքում կպչունության հետ միասին
առաջանում են նաև ասթենիկ բնույթի ախտանշաններ՝
դյուրագրգռություն, արագ հոգնածություն, քնի խանգարում, ախորժակի
բացակայություն:

25. Նորմալ վախի և ախտաբանական վախի տարբերությունները.


Ընդհանրացված տագնապային խանգարում, խուճապային
հարձակումներ -1

26. Կոնվերսիոն խանգարում․ հիստերիայով հիվանդի հոգեբանությունը


-2
Հիստերիա եզրույթի տակ խմբավորվում են մի քանի խանգարումներ՝
անձի հիստերոիդ խանգարում, հիստերիկ նևրոզ, տագնապային
հիստերիկ խանգարում և այլն: Հիստերիան յուհարահտուկ
«ցուցադրամոլ» վիճակ է, որի ընթացքում մարդ ի ցույց է դնում իր
ապրումներն ու էմոցիաները, ձգտում է ուշադրության կենտրոնում
հայտնվել: Հիստերիայի զարգացումը կարող է պայմանավորված բնածին
հիստերոիդ խառնվածքով: Այն կարող է բնավորության գծի ձև կրել, բայց
և կարող է հասնել հիստերոիդ խանգարման: Հիստերոիդ բնավորությունը
կարող է նաև կյանքի ընթացքում ձևավորվել: Հիստերիան բնորոշ է
նարցիսիստիկ անհատականություններին: Հիստերոիդ անձի բոլոր
գործողությունները կապված են ուշադրություն գրավելու հետ : Վարքի մեջ
առկա է վառ արտահայված սեռականություն, խոսքն ու շարժուձևը բուռն
է և ակտիվ, վարքային տարբեր մոդելներն ուղղված են ուշադրության
գրավմանը: Հիստերոիդ նոպան՝ խանգարման ծայրահեղ
արտահայտումն, արտաքուստ նման է էպիլեպտիկ նոպային: Հիստերիկ
նոպան միշտ զարգանում է «բարենպաստ» պայնաններում. Հիվանդը
պիտի «հանդիսատես» ունենա, այլապես նոպան չի լինի: Մարդը
«նախապատրաստվում» է հիստերիկ նոպային. Ի տարբերություն
էպիլեպտիկ նոպային, որի հետևանքով հիվանդը կարող է լուրջ
վնասվածքներ ստանալ, հիստերիկ նոպայից առաջ հիվանդը աննկատ
«ապահովեցնում» է իր անկումը՝ մոտենալով անկողնուն, աթոռին կամ
որևէ այլ անվնաս հարթությանը: Հիստերիկ նոպային բնորոշ են
ցնցումներ, սակայն դրանք, ի տարբերություն էպիլեպտիկ ցնցումների ,
«փուլավորված» չեն և անկանոն են: Նոպայի ավարտին բնորոշ են
էմոցիոնալ պոռթկումները՝ լացը, ծիծաղը և այլն: Թեև նոպան
ցուցադրական բնույթ է կրում, դրան պետք է զգուշությամբ վերաբերվել .
Նոպայի մեջ գտնվող մարդն իրեն չի վերահսկում: Թեթև նոպաների
ժամանակ կարող է օգնել սթափեցնող որևէ գործողություն, իսկ ծանր
նոպայի դեպքում ամենաարդյունավետը մարդուն մենակ թողնելն է՝
համոզվելով, որ նա ապահով վիճակում է:

27. Նևրասթենիայով հիվանդի հոգեբանությունը -1


Նևրասթենիայի բնորոշ ախտանիշներից են՝ բութ գլխացավերը ,
ծանրության զգացումը գլխում, և հատկապես դյուրագրգռությունն ու
անզսպվածությունը, որը շատ շուտ մարում և փոխվում է նյարդային
թուլության: Հիվանդի մշտական գանգատներից են մոռացկոտությունը ,
աշխատունակության անկումը: Քունը խանգարվում է, դառնում է
մակերեսային, անհանգիստ ու մղձավանջային երազներով լի: Այս ամենի
արդյունքում հիվանդը առավոտյան արթնանում է չթարմացած, հոգնած,
վատ տրամադրությամբ: Նևրասթենիայի ժամանակ կարևոր դրսևորում է
հանդիսանում զգացմունքային-հուզումնալից վիճակը, որը հաճախ կարող
է ընդունել դեպրեսիվ երանգ։Վերոհիշյալ ախտանշաններն անպայման չէ,
որ բոլոր հիվանդների մոտ նույնությամբ արտահայտվեն: Դա առիթ է տվել
առանձնացնելու նևրասթենիայի երկու ձևեր՝ գրգռվող ևարգելափակվո։
Գրգռվող ձևի դեպքում առկա են արտահայտված դյուրագրգռությունը,
անհամբերությունը և հուզումնային բռնկումները, որոնք արագ մարում
են:
Արգելափակվող ձևը արտահայտվում է ընդհանուր թուլությամբ,
թորշոմածությամբ, արագ հոգնածությամբ, քնկոտությամբ: Նման
հիվանդների տրամադրությունը մեծ մասամբ ակնումային է,
շարժողական ոլորտը թեթևակի արգելակված:
Նևրասթենիան կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի
հատկապես այն դեպքում, երբ հիվանդածին գործոնները դեռևս
շարունակվում են գոյություն ունենալ

You might also like