You are on page 1of 16

<<Արտակարգ իրավիճակների հոգեբանություն>>

1. Արտակարգ պայմանների նկարագիրը: Արտակարգ իրավիճակների դասակարգումը:

Արտակարգ իրավիճակները դասակարգվում են ըստ հետևյալ ցուցանիշների


1. ըստ ծագման ոլորտի
2. Ըստ արտադրական կազմակերպության պատկանելիության
3. Ըստ հավանական հետևանքների ծավալների
Առաջին խմբի արտակարգ իրավիճակները իրենց մեջ ներառում են տեխնածին,
բնական, բնապահպանական, պատահարների հետևանքով առաջացած
փոփոխությունները: Տեխնածինները տարբերվում են ըստ վթարի բնույթի : Բնական
աղետները բաժանվում են ըստ խմբերի: Էկոլոգիական աղետները գնահատվում են
ըստ ցամաքի, ջրի, օդի կոնսական միջավայրերի բացասական ազդեցության
աստիճանի՞ Ըստ արտադրական կազմակերպության պատկանելիության՝
արտակարգ իրավիճակները վերաբերվում են շինարարությանը,
արդյունաբերությանը, բնականության և կոմունալ-կենցաղային ոլորտներին,
տրանսպորտին, գյուղատնտըեսության կամ առատ-տնտեսության և զինված ուժերի
ոլորտներին:
Ըստ հավանական հետևանքների ծավալների՝ արտակարգ իրավիճակները լինում են
Ա. Մասնավոր
Բ. Օբյեկտայնության
Գ. Տեղայնության
Դ. Մարզային
Ե. Գլոբալ
Անձի մեծ ու փոքր խմբերի անվտանգության, արտակարգ պայմաններում
կենսագործունեության պահպանման և գործունեության արդյունավետության
ապահովման հիմնախնդիրները բավականին լավ ուսումնասիրված են
ինժեներական, ռազմական, աշխատանքային, մարզական, արտակարգ
իրավիճակների հոգեբանության և այլն բնագավառների հոգեբանների կողմից: Հարկ
է նշել որ վերջին տասնամյակներում մարդու վարքի, գործունեւթյան
արդյունավետության ապահովման ամենատարբեր հիմնախնդիրների
ուսումնասիրումը անսովոր պայմաններում հանդիսանում է կիրառական
հոգեբանության բնագավառների շատ գիտնականների ուսումասիրման օբյեկտ:
Մասնագիտական գրականության մեջ հաճախակի հանդիպող արտակարգ
պայմանները, արտակարգ իրավիչակներ, անսովոր պայմաններ հասկացությունները
հեղինակների կողմից բնութագրվում են որպես տարբեր բացասական գործոնների
ազդման հետևանքով օրգանիզմին ներկայացվող սպառնալիք, առողջության, կյանքին
ուղղված իրական վտանգ և դրանց ազդեցության հետևանքով օրգանիզմում
առաջացող բացասական կտրուկ փոփոխություններ: Այսպիսի դեպքերում
օրգանիզմը հաճախ գործում է պահեստային հնարավորությունների մակարդակում:
Երկարատև այդպիսի ապրելակերպը զրկում է անձին միջավայրի պայմաններին
համարվելուց: Հնարավորություն չունենալով սպառված նյարդահոգեկան
ֆիզիկական ոժերի վերականգնման շուտով օրգանիզմը հայտնվում է իր
պահեստային հնարավորությունների սպառման եզրին: Մի շարք գիտնականներ,
ուսումնասիրելով սրտակարգ պայմաններում մարդու օրգանիզմում տեղի ունեցող
հոգեֆիզիոլոգիական բնորոշ տեղաշարժեր, առաջադրում են անձի բազմակողմանի
ֆիզիկական, գոգեբանական, մասնագիտական պատրաստվածության
անհրաժեշտությունը, որպես նման պայմաններում ոչ միայն գոյատևման այլև
կենսագործունեության պահպանման և արդյունավետ գործունեության
իրականացման հիմնական պայման: Սակայն արտակարգ պայմաններում գործող
անձանց գործունեության արդյունավետության պահպանման գոևծընթացի
ապահովումը պահանջում է օրգանիզմի բոլոր համակարգերի միջև
համագործակցության մեխաբիզմների, գործող օրինաչափությունների հնարավորինս
բազմակողման ուսումնասիրություն, պաշտպանողական և հարմարողական
մեխանիզմների հաշվառում, անջի անհատական հոգեբանական
առանձնահատկությունների ճանաչում, պահեստային հնարավորությունների
զարգացում և այլն:

2. Արտակարգ իրավիճակների հասկացությունը հոգեբանության մեջ (հոգեբանական


արտակարգություն):

Արտակարգ իրավիճակների հոգերանության բնագավառում մարդու գործառութային


հնարավորությունների հիմնահարցը միջուկային տեղ է գրավում ինչպես
մասնագետների, իրկարարների պատ րաստման առումով, այնպես էլ
ազգաբնակչությանը` արտակարգ իրավիճակներին նախապատրաստական
աշխատանքներում։ Գործառութային վիճակը` տվյալ պահին,
ժամանակահատվածում մար դու հոգեֆիզիոլոգիական գործընթացների այնպիսի
դրսևորումն է, որը գործունեության բոլոր դժվարությունների հաղթահարման ժա
մանակ անձը ցուցաբերում է գործողությունների կատարման կոնկ րետ բնութագրեր,
որոնք դրսևորման առումով կարող են լինել նաև գործունեության պահանջներից
որակապես բարձր չհամապատաս խանող։ Դրանց ֆիզիոլոգիական ցուցանիշները
արտահայտվում են սրտի զարկերի հաճախականության, գազափոխանակության,
էներգո- և ջերմակարգավորման, աշխատունակության բնութագրերի կոնկրետ
դիսնորումներով: Այն կարող է լինել օպտիմալ, բարձր և ցածր: Այսպիսի բնութագրերը
կապված են միջավայրի բացասական գործոնների, միապաղաղության (մոնոտոնիա),
լարված, կոնֆլիկտածին մթնոլորտով, ընդհանուր աշխատունակության
մակարդակով, առողջությամբ և այլն: Արտակարգ իրավիճակների հոգեբանության
բնագավառում (ինչպես նաև ռազմական, ինժեներական, մարզական, տիեզերական և
այլն) ուսումնասիրության կարնորագույն հիմնախնդիրներից մեկն էլ գորձառութային
հնարավորությունների հիմնահարցն է: Գործառութային հնարավորությունները
դիտարկվում են որպես տևական սթրեսների պայմաններում կայուն աշխատունա
կության պահպանման ունակություն, որը առնչվում է մարդու պահեստային
հնարավորությունների հետ: Գործառութային հնարավորությունների այս սահմանում
անձը գործում է իր նյարդահոգեկան, ֆիզիկական, կենսաբանական առավելագույն
ճիգերի մակարդակում Ֆիզիկայի, մեխանիկայի, տեխնիկական գիտությունների
բնագավառում այն հանդես է գալիս նյութերի դիմադրության, ամրության պաշարի
հասկացությունների ձևով։ Մարդկանց մոտ այն բնու թագրվում է որպես բացասական
գործոնների ազդեցության պայ մաններում գործունեության մեջ ընդգրկված
համակարգի, ամբողջ օրգանիզմի անխափան գործունեության տևողականություն:
Արտակարգ իրավիճակ է համարվում վթարի, բնական երևույթի կամ այլ աղետի
հետևանքով ստեղծված իրավիճակը, որն ուղեկցվում է մարդկային զոհերով,
նյութական կորուստներով կամ բնական միջավայրին հասցված վնասով։ Արտակարգ
իրավիճակներում մարդու հոգեբանության հարցերը պետք է դիտարկել՝
բնակչությանը, փրկարարներին, առաջնորդներին ծայրահեղ իրավիճակներում
գործողությունների նախապատրաստելու համար: Արտակարգ իրավիճակներում
մարդու վարքագծի խնդիրները դիտարկելիս մեծ ուշադրություն է դարձվում վախի
հոգեբանությանը։ Առօրյա կյանքում, էքստրեմալ պայմաններում մարդն անընդհատ
ստիպված է լինում հաղթահարել իր գոյությանը սպառնացող վտանգները, որն
կոչվում է (առաջացնում) վախ, այսինքն՝ իրական կամ երևակայական վտանգի
հետևանքով առաջացած կարճաժամկետ կամ երկարաժամկետ հուզական
գործընթաց։ Վախը տագնապի ազդանշան է, բայց ոչ միայն ահազանգ, այլ ազդանշան,
որն առաջացնում է մարդու հավանական պաշտպանիչ գործողությունները։Վախը
մարդու մեջ տհաճ սենսացիաներ է առաջացնում. սա վախի բացասական
ազդեցություն է, բայց վախը նաև ազդանշան է, անհատական կամ հավաքական
պաշտպանության հրաման, քանի որ մարդու առջև ծառացած հիմնական նպատակը
կենդանի մնալն է, իր գոյությունը երկարացնելը:Պետք է նկատի ունենալ, որ առավել
հաճախակի, նշանակալից և դինամիկ են մարդու ցան, անգիտակից
գործողությունները՝ վտանգի նկատմամբ նրա արձագանքման հետևանքով։ Մարդու
համար ամենամեծ վտանգը ներկայացնում են գործոնները, որոնք կարող են
հանգեցնել նրա մահվան տարբեր ագրեսիվ ազդեցությունների հետևանքով. դրանք
տարբեր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններ են, բարձր և ցածր
ջերմաստիճաններ, իոնացնող (ռադիոակտիվ) ճառագայթում: Այս բոլոր գործոնները
պահանջում են անձի և մարդկանց խմբի պաշտպանության տարբեր եղանակներ,
այսինքն՝ պաշտպանության անհատական և կոլեկտիվ մեթոդներ, որոնք ներառում
են. ինքն իրեն էկրանով և այլն); անձի կողմից էներգետիկ հարձակումը հնարավոր
վնասակար գործոնների աղբյուրի վրա՝ թուլացնելու նրանց գործողությունը կամ
ոչնչացնելու հնարավոր վնասակար գործոնների աղբյուրը:
3. Հոգեբանի դերը արտակարգ պայմաններ ենթադրող գործունեությունում:

Օպերատիվ հոգեբանական օգնության աշխատանքային գոտիները(ճակատները)


Հոգեբանական աշխատանքը 3 գոտիներում է ընթանում՝
1. Վնասման գոտի (կարմիր գոտի), այն վայրն է, որտեղ գործոնը շարունակում է
դեռ ազդել։ Սա վնասող գործոնի շարունակականությամբ է բնորոշվում։

2. Տարհանման կամ էվակուացիոն գոտի, երբ աշխատանքը կատարվում է ոչ թե


հենց վայրում, մարդկանց տարհանում են և չկա վնասող գործոնի
շարունակականություն։

3. Մշտակայման գոտի. Այն վայրն է, որտեղ մարդը ապրում է հիմնականում


(պարտադիր չէ որ այստեղ միայն տունը լինի)

Այդ գոտիներում կատարվող օպերատիվ հոգեբանական աշխատանքները՝


Յուրաքանչյուր գոտի ունի աշխատանքի իր առանձնահատկությունները.
1. Կարմիր գոտում հրատապ հոգեբանական միջամտություն է կատարվում, որի
նպատակը անձի կենսունակության պահպանումն է։ Եվ պահանջին
բուժօգնությանը զուգահեռ պետք է նաև հոգեբանական օգնություն ցույց տալ։
Այստեղ կարևոր է ներկա վիճակի և սեփական անձի գիտակցումը։

2. ֊րդ գոտում մենք կատարում ենք հոգեկարգավորող աշխատանքներ։ Սա


ենթադրում է անվտանգ միջավայրի ստեղծում, հոգեկանի ներուժի արթնացում,
տեղի ունեցածի գիտակցում։

֊րդ գոտում կատարվող աշխատանքների հիմնական նպատակն է մնացորդային


ապրումների վերջնական չեզոքացումը, համակերպումը և հաշտեցումը և
հաշտեցումը այս իրականության հետ։

4. Արտակարգություն առաջ բերող սթրեսածին հոգեբանական գործոնները:


4. Արտակարգություն առաջ բերող սթրեսածին հոգեբանական գործոնները:
Սթրեսածին հոգեբանական գործոնները կարելի է դասակարգել հետևյալ
հատկանիշներով՝ 1.Ըստ հոգեբանական մոտիվացիայի բնույթի՝ ⁃Առօրյա լարված
գործունեության սթրեսսորներ ⁃Էքստրեմալ պայմանների սթրեսսորներ՝ ԱԻ
սթրեսսորներ ⁃Ընտանեկան կյանքի ⁃Բարոյահոգեբանական բնույթի (խղճի խայթ…)
2.Ըստ տևողության՝ ⁃Կարճաժամկետ( մի քանի ժամից-մի քանի օր) ⁃Երկարաժամկետ
(մի քանի ամսից-մի քանի տարի) 3.Ըստ զգայարանների վրա ազդեցության բնույթի՝ ⁃
Տեսողական-հոգեկան շարքի սթրեսսորներ (մահ մտերիմների, հրդեհներ,
պայթյուններ այլն): ⁃Լսողական շարքի սթրեսսորներ (բզզոց, մռնչոց, ճռռոց,
հրաձգություն): ⁃շոշափելի-հոտառական (ցնցումներ, գազի եւ դիակների հոտեր,
ցուրտ, շոգ, էլեկտրական հոսանք եւ այլն): Դժվար իրավիճակում գործելու
անկարողությունը և վախի առաջացումը ստիպում են մարդուն սխալ վարքագիծ
դրսևորել՝ հայտնվելով արտակարգ իրավիճակների զոհի կարգավիճակում։
մեխանիկական, ջերմային, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, հոգե-
հուզական և այլ բնույթի երևույթներ, որոնք արտակարգ իրավիճակի աղբյուր են։

5. Ժամանակատարածային փոփոխությունների սթրեսածին գործոն:

Ժամանակատարածային փոփոխությունների սթրեսածին գործոն: Արտակարգ


իրավիճակների ժամանակ, սթրեսի մեջ գտնվող անձը կարող է կորցնել իր ժամանակի
կամ տարածքի ճիշտ ընկալման կարողությունը։ Ժամանակի խեղաթյուրումը կարող է
առաջացնել նաեւ անցյալի կամ ապագայի աղավաղված ընկալում: Ընկալման
փոփոխության պատճառը հաճախ հոգեբանական վնասվածքներն է, ֆիզիկական
գործունեությունը եւ նյութերի ընդունումը `ազդող հոգեկան վիճակի եւ գիտակցության
վրա: Ժամանակի դանդաղ ընկալման վրա կարող է ազդել․ օր՝ ավտովթարը,
կողոպուտը, հետապնդումը, պարաշյուտով նետվելը, այսինքն այն ամենը ինչ
ադրենալին է տալիս։ Բռնության եւ սպառնալից իրավիճակների ժամանակ մարդիկ
հաճախ նկատում են, որ, օրինակ, օբյեկտները ավելի դանդաղ են ընկնում։ Ժամանակը
կարող է մարդ ընկալել նաև աղավաղումներով։ Օր․դեպրեսիայի ժամանակ, որոշակի
հիվանդությունների դեպքում և այլն։ Տարածքի ընկալումը կարող է լինել ինչպես
տարիքի հետ պայմանավորված այնպես էլ որոշակի գործոններից։ Օր․ երբ մարդու մոտ
խախտվեն որոշակի ճանաչողության գործառույթներ։ Տարածքի ընկալման դեպքում
մարդ կարող է իրականացնել տարբեր խախդումներ վտանգի տակ դնելով իր և ինչպես
նաև ուրիշների կյանքը։ Նաև տարածական կողմնորոշման խնդիրներ լինում են
հիվանդությունների հետ պայմանավորված, տրավմաների ժամանակ, վնասվածքներ
ժամանակ, նաև կյանքի վարման հետ պայմանավորված։

6. Միալարության (մոնոտոնիա) սթրեսածին գործոն:

Միալարություն կամ մոնոտոնիա ասելով հասկանում ենք միևնույն ազդակի միևնույն


ինտենսիվությամբ ազդելու գործընթացը (այսինքն միևնույն հաճախականությամբ և
ինտենսիվությամբ ազդում է մեր զգայական օրգանների վրա)։ Ըստ զգայարանների
օրինաչափություններ մեր զգայարանները ունեն ադապտացվելու կարողություն և
շատ շուտ միալարությանը հաիմարվում են։ Եվ որ պահից, որ անձը դրան
հարմարվում է, այդ պահից ակսած այն ունենում է բացասական ազդեցություն։ Եվ
հակառակը քանի դեռ մեր օրգանիզմը չի հարմարվել մոնոտոն ազդակին, մեր
օրգանիզմը դեռ պայքարում է։ Եվ հենց անձը հարմարվում է և էլ չի ֆիքսում մոնոտոն
ազդակը այդ պահից սկսած նրա մոտ կատարվում են (կամ տեղի են ունենում)
այնպիսի փոփոխություններ, որոնք կապված են նյարդային հյուսվածության
ուշադրության և այլնի հետ (օրինակ մեր սխալների քանակը կարող է մեծանալ և
այլն)։ Սա կարող է վտանգավոր լինել այն դեպքում, երբ այդ ազդակի
հաճախականությունը սահմանված չափից անցնում է։
Մոնոտոնության որպես սթրեսային գործոնի մասիմ խոսելիս (հոգեբանական
արտակարգության առաջ բերելու տեսանկյունից)։ Ընդգծում ենք դրա բացասական
ազդեցությունը, որը սկսվում է հարմարվելուց հետո։ Մոնոտոն ազդակի
պայմաններում անընդհատ աշխատելը կարող է բերել անձի մոտ ֆիզիկական
հիվանդություններ և արտոնություններ հիվանդության։ Եվ սա լուրջ վտանգ է
հանդիսանում, երբ անձը երկարատև մշտապես գտնվում է մոնոտոն ազդակի
ազդեցության պայմաններում

7. Ինֆորմացիոն փոփոխությունների սթրեսածին գործոն:

Հոգեբանական արտակարգության առաջ բերող զարգացող սթրեսածին


հոգեբանական գործոններից է անձնական նշանակալիության ինֆորմացիայի
գերհագեցվածությունը և դեֆիցիտը։ Ինֆորմացիայի դեֆիցիտը առաջանում է այն
ժամանակ, երբ տվյալ իրավիճակում որոշումների ընդունման կամ գոյատևման
համար անձին եղած ինֆորմացիան չի բավականացնում, որի բացասական
հետևանքը անորոշություն է։ Ե՛վ ինֆորմացիայի դեֆիցիտի և՛ ինֆորմացիայի
գերհագեցվածության դեպքում այդ անորոշությունը կարող է առաջանալ։ Այսինքն
չափազանց մեծ քանակությամբ ինֆորմացիան տվյալ իրավիճակի պարագայում
հավասարազոր է ինֆորմացիա չլինելուն(սա հատկապես կրիտիկական կամ
էքստրեմալ իրավիճակներին է վերաբերվում)։ Եվ սա ինֆորմացիոն սթրեսի է բերում
(ինֆորմացիայի քանակը այս դեպքում կարևոր չէ, այլ ինֆորմացիայի կառուցվածքն
ու որակն է կարևոր) այն, թե դա ինչքանով է տրամաբանված։ Ինֆորմացիայի
դիֆիցիտի դեպքում նույնպես հոգեբանորեն անորոշ վիճակում է անձը հայտնվում,
ինչ գերհագեցվածության դեպքում (ինֆորմացիայի տրամադրումը պետք է լինի
այնպես, որ անձը կարողանա միավոր ժամանակահատվածում մշակել այն) նաև
գերհագեցվածությունը և դեֆիցիտը ինֆորմացիայի առաջ են բերում որոշումներ
ընդունելու հետ կապված դժվարություններ։
«Ինֆորմացիայի ահռելի քանակը ուղեղ է մտնում ենթագիտակցաբար։ Էվոլյուցիայի
ընթացքում, հնարավոր է, ի հայտ են եկել այնպիսի մեխանիզմներ, որոնք ընդունակ
են ենրագիտակցաբար կառուցել պատասխան ռեակցիաների ծրագրեր և դրանք
օգտագործել հատուկ, ծայրահեղ իրադրություններում։ Որքան օրգանիզմը տարիքով
է, այնքան նրա ծրագրերը գիտակցված են, կյանքի փորձով ստուգված և նրա
կենսապայմաններին հարմարեցված» [1, էջ 159]։ Երբ ինֆորմացիան առաջնային
ձևով հասնում է ուղեղին և գնահատվում նրա կողմից, պատասխան ռեկացիան
կարող է ընթանալ ըստ հետևյալ 3 տիպերից մեկի (1, էջ 165-166),
1. եթե եկող գրգիռն օրգանիզմի համար որևէ էական տեղեկատ վական
բովանդակություն չի պարունակում, ապա ենթա գիտակցական մակարդակով
ձևավորված ծրագիրը հանգեց նում է այդ գրգիռի նկատմամբ օրգանիզմի արտաքին
պա տասխան ռեակցիայի արգելակման: Այդ ազդանշանը առա ջացնում է միայն
սկզբնական կենսաէլեկտրական պատաս խան և երկրորդային կենսաէլեկտրական
ակտիվություն առանց այդ գրգիռի գիտակցման։ Այսինքն, առանց գիտակցության
մասնակցության և օրգանիզմի որևէ այլ ռեակցիայի։
2. եթե ենթագիտակցական մակարդակում ազդանշանի առաջնային գնահատումից
պարզվի, որ այն իր բնույթով պահանջում է շաբլոն, լավ մշակված (սովորած) պատաս
խան, ապա առաջանում է ավտոմատիզմի տիլի ռեակցիա: Օրգանիզմի այդպիսի
ավտոմատացված պատասխանը գի տակցական ներգրավում չի պահանջում, ինչպես
և նախոր դեպքում (և երազներում)։ Այս դեպքում մասնակցում են կենտրոնական`
նյարդային համակարգի (ԿՆՀ) սահմանափակ թվով նեյրոններ։
3. եթե ենթագիտակցական մակարդակում ազդանշանի առաջ նային գնահատումից
պարզվի, որ եկող տեղեկատվությունը ավելի կարևոր է օրգանիզմի համար, և
պատասխան-ռեակ ցիայի ժամանակ պահանջվում է ամբողջ ԿՆՀ-ի մասնակցու
թյունը, ապա ինֆորմացիան, դեռևս ենթագիտակցական մա կարդակում գտնվելով,
մեծ կիսագնդերի կեղևում ձևավորում է հրահանգ (ցանցաձև գոյացության շնորհիվ)։
Վերջինս առա ջացնում է ուղեղի ընդհանուր ակտիվացում, և գործի մեջ ներ գրավում
ամբողջ ԿՆՀ-ն։
Սակայն, պարտադիր չէ, որ ենթագիտակցական ռեակցիաները ծագեն ըստ
«շաբլոնի»։ Նույնիսկ լրիվ ավտոմատացված ռեակցիանե րում ենթագիտակցաբար
տեղի են ունենում իրավիճակի հավանակա նային գնահատում և յուրաքանչյուր
հաջորդական ազդեցության կան խորոշում [1, էջ 166]։ Այստեղ տեղին է նշել տարբեր
իրավիճակներում գործունեության անտիցիպացիայի կարգավորող ֆունկցիան։

8. Անհատական և խմբային մեկուսացման սթրեսածին գործոն:

Անհատական և խմբային մեկուսացումները արտակարգության առաջ բերող


սթրեսածին հոգեբանական գործոններն են։ Սրանք իրարից էապես տարբերվում են։
Ընդհանրապես մեկուսացում ասելով հասկանում ենք առաջին հերթին ֆիզիկապես
մեկուսացված լինելը ուրիշներից և՛ կոնտակտով, և՛ տարածքով։ Թե խմբի և թե
անհատական մեկուսացումը իրենից բացասական կողմերը ունեն սակայն ինչ֊որ տեղ
նաև իրենց առավելությունները։ Անհատական մեկուսացման դեպքում որպես
բացասական կողմ դիտվում է անձի իրեն անօգնական զգալը, նրա սոցիումից
կտրված լինելը։ Իսկ առավելությունը կախված է որոշումների ընդունման հետ
(այստեղ նա է իր ընդունած որոշման տերը)։ Ինչը չի կարելի ասել խմբային
մեկուսացման դեպքում, որովհետև եթե մարդը խմբում է լինում այս դեպքում, նա
ներխմբային կոնֆլիկտ է ունենում։ Խմբային մեկուսացվածությունը ավելի
վտանգավոր է կյանքի համար։ Խմբային մեկուսացումը լավ կարող է լինել այն
դեպքում, երբ այդ խումբը մասնագիտացված խումբ է։

9. Անձի ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական տարածքների ընդհանուր բնութագրերը:


Անձի ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական տարածքների ընդհանուր բնութագրերը:
Ֆիզիկական տարածք - հեռավորությունը մեկ այլ անձից, որում մարդը իրեն
հարմարավետ է զգում, երբ զրուցում է այդ մարդու հետ կամ գտնվելով նրա կողքին։
Անձնական տարածքը վերաբերում է մարդուն շրջապատող ֆիզիկական տարածքին,
որտեղ նա իրեն ապահով է զգում և վտանգված չէ: Մենք բոլորս ունենք անձնական
տարածություն կամ մեզ շրջապատող ֆիզիկական տարածք, որն ընդգրկում է այն
տարածքը, որտեղ մենք մեզ ապահով ենք զգում, և որտեղ այդ անձնական տարածքին
սպառնացող ցանկացած վտանգ կստիպի մեզ անհարմար զգալ: Մեր անձնական
տարածքները սկսվում են ձևավորվել 3-4 տարեկանում, հետո կախված մշակույթից,
երկրից, մեր ուղեղից դրանք սկսում են փոխվել։ Սոցիալական տարածքը դիտարկում
է մարդկային վարքի ըմբռնումը սոցիալական համատեքստում. դա այն գործոնների
դիտարկումն է, որոնք ստիպում են մեզ որոշակի վարքագծի՝ ուրիշների
ներկայության պատճառով: Սոցիալական հոգեբանները նշում են, որ մեր վարքի վրա
ազդում է ուրիշների իրական, երևակայական կամ ենթադրյալ ներկայությունը:
Սոցիալ-հոգեբանական տարածությունը հոգեբանականի առանձնահատուկ դեպքն է,
և այն ձևավորվում է առարկաներով, որոնք պարտադիր սոցիալական բնույթ ունեն։

10. Հոգեբանական պատրաստությունը ընդհանուր պատրաստության համատեքստում:

Պատրաստակամությունը անձի դրդապատճառների, նպատակների իրականացմանը


ուղղված հավատի, վստահության ձևավորման ակնպիսի վիճակ է, որը անձին
ուղղում է դեպքի տվյալ գործունեության ակտիվություն, որում արժևորում
էառարկայի անհրաժեշտությունը: հոգեբանական պատրաստության հիմնահարցը
ուսումնասիրվում է հատկապես արտակարգ իրավիճակներ պարունակող
գործունեության բնագավառների հոգեբանների կողմից: Ինքնինհոգեբանական
պատրաստությունը սերտորեն կապված է տվալ գործունեության
առանձնահատկությունների, արտակարգ իրավիճակների, պատահարների բնույթի
յուրահատկությունների ճանաչման հետ: Այս առումով դրանց վերաբերյալ
մեկնաբանումները, լիարծեք տեղեկատվական և դրանց մոդելավորման
գործընթացների կազմակերպումը, մասնակիցների անմիջապես մասնակցությամբ,
հոգեբանական պատրաստության կարևորագույն փուլերից է հանդիսանում:
Մոդելավորումը երևույթի առավելագույնս իրականությանը համապատսխանող
մանրակերտի ստեղծումն է՝ իր բլոր առանձնահատկություններով: Մոդելավորման
խնդիրը առնչվում է բնագավառի յուրահատկությունների, հավանական արտակարգ
իչավիճակների, անձի առանձնահատկությունների անվերապահ հաշվառման
պահանջների հետ: Մոտիվացիոն համակարգի ձևավորում և աշխուժացում: Այս
գործընթացը իր մեջ նեռարում է ոչ միայն ինքնապաշտպանական մոտիվների
նշանակության, դերի կարևորումը և դրանց գիտակցումը, այլև դրանց իրականացման
արդյունքի նշանալալիության մեկնաբանումները:
Կամային գործընթացների աշխուժացման գործընթացը թերևս
ամենակարևորգիտակցական գործողություննեի ինքնուրույն գործունեության
իրականացման փուլն է կամ օղակը:
Մոդելը համարվում էամբողձական գործառութային համակարգ: Մի կողմից՝
սարքավորումնները, նյութական առարկաները՝ իրենց ինքնուրույն փոփոխության
հնարավորություններով,մյուս կողմից դրանց շրձանակներում մարդը՝ իր
անհրաժեշտ գործողությունների կատարման գործողություններով:
Պատրաստակամությունը առնչվում է մոտիվների, ցանկությունների ոլորտին: Այն
այդպես էլ կմնա անկատար, եթե մարդը չակտիվացնի իր ներքին
հնարավորությունները, ձեռնամուխ չլինի բուն պատրաստության գործընթացի
իրականացմանը: Այստեղ ներառվում են այն դասընթացները, հատուկ
պարապմունքները, վարժանքները, որոնք, սկսած ընտանեկան միջավայրից մինչև
մանկապարտեզները… անձի մոտ ձևավորում են դժվարությունների հաղթահարման
տեսական և պրակտիկ հմտություններ: Հոգեբանական պատրաստությունը
իրավիճակին ստեղծված պայմաններին, գործունեության պահանջներին
համապատասխան անձի հոգեկան ոլորտի գործառութային համակարգերի
նպատակաուղղված ձևավորման ու կատարելագործման գործընթաց է:
Հոգեբանական պատրաստությունը իր հերթին լինում է ընդհանուր, հատուկ և
կոնկրետ իրավիճակին համապատասխան: Հոգեբանական պատրաստության
գործընթացը բարդ, բազմապլան, բազմաբովանդակ, երկարատև հետևողական
գործընթացէ: Այն ունի կոնկրետ կառուցվածք, որի հաշվառումը ր կիրառման
յուրահատկությունները պահանջում են առանձնահատուկ հոգեբանական
գիտելիքներ: Ընդհանուր հոգեբանական պատրաստությունը ուղղված է ձևավորեու
գործունեության պահանջնեին համապատասխան դրդապատճաների,
համոզմունքների, արժեքային համակարգության կայունության, առաջադրված
խնդիրների, նպատակի իրականացման նկատմամաբ նախանձախնդրության:

11. Ֆունկցիոնալ վիճակների ընդհանուր բնութագիրը:

Հոգեկան հուսալիության ձևավորման գործընթացում, որպես հոգեկան


հուսալիության դրսևորման և զարգացման համար ան հրաժեշտ նախապայմաններ,
ակնհայտ դրսևորում են ստանում մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների
առանձնահատկու թյունները: Դրանց հիման վրա հետագայում կառուցվում է ուբյեկտ
ների մասնագիտահոգեբանական պատրաստվածությունը։ Մարդու օրգանիզմի
ֆունկցիոնալ վիճակներն ու հոգեբանական պատրաստ վածությունը, մեր կարծիքով,
կարելի է պայմանականորեն ընդունել որպես հոգեկան հուսալիության ձևավորման
գործընթացի հաջոր դական շղթայի բաղադրիչներ։ Այժմ դիտարկենք հոգեկան
հուսալիության ձևավորման վրա այդ երկու գործոնների ազդեցության
օրինաչափությունները։ Ըստ Աևոխինի (1975), ֆունկցիոնալ վիճակը նյարդային
համա կարգի ֆոնային ակտիվությունն է, որի պայմաններում իրականաց վում են
մարդու և կենդանիների այս կամ այն վարքային ակտերը։Այն ուղեղի աշխատանքի
ընդհանուր, ինտեգրալ բնութագիրն է, որը ցույց է տալիս ուղեղային
ենթակառույցների բազմության ընդհանուր վիճակը։ Մարդու վարքի և
գործունեության մեջ այն հայտնի է «աշ խատունակություն» անվամբ։ «Ֆունկցիոնալ
պատրաստվածություն» ասելով, հասկանում ենք ոչ միայն ծանրաբեռնումների
նկատմամբ օրգանիզմի ադեկվատ ռեակցիան, այլ նաև աշխատանքային-էներ գետիկ
վերականգնման գործառույթները [8, էջ 33]։ Բարձրագույն հո գեկան ֆունկցիաների
զարգացումը բնորոշող կարևոր բնութագրե րից են ընդլայնումն ու աստիճանական
մեքենայացումը: Բարձրա գույն հոգեկան ֆունկցիաները, ձևավորման առաջին
փուլերում, հանդիսանում են առարկայական գործունեության ընդլայնված ձևեր,
որոնք հենվում են տարրական սենսոր (զգայական) և մոտոր (շարժողական)
գործընթացների վրա, ապա այդ գործունեությունը ծավալվում է` ձեռք բերելով
մտավոր ավտոմատացված գործողու թյունների բնույթ [9, էջ 72]։ Ըստ Թ.Քոքսի (1980),
վարքի ընդհանուր ձևերը որքան շատ են ավտոմատացված կամ մեխանիկական, այն
քան քիչ է դրանց գիտակցված վերահսկումը։ Արդյունքում մարդն ավելի մեծ ծավալով
իմացական գործունեություն կարող է իրակա նացնել, որն ուղղված է պրոբլեմի
լուծմանը [5, էջ 140]։ Շատերի հա մար չափված (ավտոմատացված) կենսակերպը
կարող է բնական պաշտպանական ռեակցիա հանդիսանալ սթրեսի երկարատև
ապրման նկատմամբ: Ավտոմատիզմը, եթե այն բավականին մեխա նիկական է ու
կրկնվող, կարող է իջեցնել անձի կոգնիտիվ գնահա տականի սենզիտիվությունը:
Վերջինս էլ, իր հերթին, թույլ կտա սուբյեկտին քիչ նշանավորել էքստրեմալ
պահանջները [5, էջ 140]: Խորհրդային հոգեբանության մեջ մասնագիտական
ուսուցումը դիտարկվում է որպես գործունեության յուրացման գործընթաց, որը
բերում է գործունեության հոգեբանական կառուցվածքի շուրջ հա մապատասխան
խնդրի ձևավորմանը: Ըստ Վ.Դ.Շադրիկովի (1985) «մասնագիտական պատրաստման
սիստեմոգենետիկ մոտեցման», ուսուցման ռազմավարությունը պետք է ընթանա
դեպի գործունեու թյան հոգեբանական կառուցվածքի տարրերի զարգացումը, այլ ոչ
թե առանձին հմտությունների և ունակությունների ձևավորումը։ Ան շուշտ,
ցանկացած բարդ բնույթի մասնագիտական գործունեության համար հոգեբանական
համակարգի ձևավորման գործընթացը չի ավարտվում նախապատրաստական փուլի
ավարտով։ Իրական պայմաններում, գործնական փորձի ձեռքբերման հետ մեկտեղ,
զար գանում և կատարելագործվում են գործուենության հոգեբանական կառույցի
բոլոր բլոկները [8, էջ 106]: Այսպես. հոգեբանական հետազոտական տվյալները ցույց
են տալիս, որ հենց իրական թռիչքների պայմաններում է, որ օդաչուների մեծ մասի
մոտ, փորձի ձեռքբերման ճանապարհով ձևավորվում են հատուկ մտավոր
հմտություններ ու կարողություններ, որոնք նպաստում են վթարային
իրադրություններում վճռական գործողու թյուններ ձեռնարկելուն, ոչ լիարժեք
ինֆորմացիայի հիման վրա օպ տիմալ որոշումներ ընդունելուն, հանկարծակիորեն
ծագած իրադ րության հնարավոր պատճառահետևանքային կապերը գնահատե լուն։
Այսքանով հանդերձ, զարգանում են օպերատիվ մտածողության և անտիցիպացիայի
ֆունկցիաները [7], ինչպես նաև սթրեսի նկատմամբ հոգեբանական կայունությունը

12. Ցավային վերջնարկի համախտանիշը:

Գործունեություն ծավալելիս,սուբյեկտը տրամադրվում է որոշակի վարքագծերի ու


ձեռնարկվող գործողությունների, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու
համար։ Նա ստեղծում է պայմաններ, պատրաստում նյութական բազա,
իրականացնում նախա պատրաստական գործողություններ, լրացնում
ինֆորմացիայի պա կասը, անցկացնում վարժանքներ, նախագծում հավանական
գործո ղությունների սխեմա, ծրագրում ապագա գործողությունները։ Գոր
ծողություններին անցնելուն պես, սուբյեկտը ուշադիր հետևում է իրադրության
փոփոխություններին, գնահատում սեփական գործո ղությունների
համապատասխանությունը նախօրոք կառուցած մո դելին, գիտակցաբար
կառավարում իրեն, ձգտում բաց չթողնել բա րենպաստ պայմաններն ու միջոցները,
որոնք տանում են դեպի նպատակի իրագործում: Արտակարգ պայմաններում այս
գործըն թացների իրականացումը սուբյեկտի առջև դնում է ֆունկցիոնալ-հո
գեբանական պատրաստվածության բարձրացված պահանջներ։ Մրցման բարդ
իրավիճակներում, որոնք հաճախ մոտենում են էքս տրեմալին, հաղթանակ է կնքում
այն մարզիկը, որը կարողանում է առավելագույնս կենտրոնացնել (մոբիլիզացնել) իր
հոգեֆիզիոլոգիա կան հնարավորությունները` ինչպես մրցութային գործունեությու
նում, այնպես էլ առանձին վարժություններ կատարելիս: Այստեղ հա տուկ դեր ու
նշանակություն է ստանում ֆունկցիոնալ պատրաստվա ծության հիմնախնդիրը [10,
էջ 63]։ Դիմադրողականությանն ուղղված մարզումը պահանջում է նշանակալի
ֆիզիկական և հոգեկան լարվա ծություն, որի հաղթահարման ջանքերը կարող են
հանգեցնել մարզի կի օրգանիզմի հյուծմանը, ընկճմանը: Վերջիններս ծագում են օրգա
նիզմի տարբեր համակարգերում կամ կրում յուրահատուկ «ցավային վերջնարկի
համախտանիշի» (ՑՎՀ) բնույթ նույն տեղը]: Այստեղ տարբերվում են մկանային 2
տիպի ցավեր, որոնք նկատելի են ֆիզիկական ծանրաբեռնված գործողություններ
կատարելիս։
1. Ցավային զգացողություն, որն առաջանում է մկաններում՝անմիջական
աշխատանքի ընթացքում;
2. Հետաձգված տեղային ցավեր, որոնք ծագում են մկաններում,սովորաբար,
ֆիզիկական ծանրաբեռնումից 24–28 ժամ հետո։
Մարզիկի հոգեբանական ինքնակարգավորման և ինքնատիրապետման
ունակություններն անհրաժեշտ են, որ նա «սովորի» դիմակայել և հաղթահարել ՑՎՀ-
ը: Ցավային արգելքի հոգեբանական հաղթահարման այդ կարողությունը մարտական
բնավորության ցայտուն հոգեբանական գիծ է։
ՑՎՀ-ի վիճակում նկատվում են հետևյալ ախտանիշները (խոսքը վերաբերում է
հիմնականում ցիկլիկ սպորտաձևերին վազք, լող, հեծանվարշավ, թիավարում և այլն).
 վերջնարկում ծանրանում են մարզիկի վերջույթները,
 վերջնարկից հետո հաճախ հայտնվում է սրտխառնոց, որը կարող է հանգեցնել
փսխումների,
 ոմանք մի քանի ակնթարթով կորցնում են գիտակցությունը, «անջատվում», դադարում
են զգալ, ընկալել, աչքերի առաջ մթագնում է,
 վերջնարկ հասնում են լիովին հյուծված,
 ընթացքի ամենադժվարին հատվածներում ի հայտ են գա լիս ինքնադավաճանական
մտքեր. ամեն ինչ թողնել և չպայքարել», հանգստի մասին մտքեր, սեփական անձի
նկատմամբ խղճահարություն,
 դժվարանում է շնչելը, ոմանք ունենում են կոկորդի սպազմեր,
 առաջանում են ուժեղ ցավեր որովայնում, մարմնի տարբեր մասերում, հատկապես
գործող օրգաններում,
 ծագում է ապաթիայի, անտարբերության զգացում:

Թվարկածներն այն դրսևորումներն են, որոնք առաջանում են ՑՎՀ-ի ժամանակ:


Դրանք սուբյեկտիվ մարմնական զգացողություն ներն են, որոնք անմիջականորեն են
ներգործում հոգեկան վիճակնե րի ու գործընթացների վրա խափանելով
արդյունավետ գործունեու թյունը։ Սրա հետևանքով, շատ մարզիկների շրջանում
կարող է առաջանալ տագնապ` կրկին ապրել ՑՎՀ, որի արդյունքում նրանք
դրսևորում են իրենց հնարավորություներից ցածր ցուցանիշներ [նույն տեղը]:
Ավելացնենք, որ այս երևույթը դիտվում է էքստրեմալ գործոն պարունակող
յուրաքանչյուր գործունեության մեջ, և արտա հայտվում յուրահատուկ ձևերով: Մեր
հետազոտություններում, օրի նակ, փրկարաների շրջանում ՑՎՀ դիտվել է ինչպես
մարզումների, վարժանքների ժամանակ, այնպես էլ իրական փրկարարական գոր
ծողություններում, որտեղ առկա է կյանքին անմիջականորեն սպառ նացող վտանգի
գործոնը: Վերջին հանգամանքն է՛լ ավելի է սրում հոգեֆիզիկական լարվածությունը:
Վերադառնալով սպորտային գործունեության մոդելին, նշենք, որ ՑՎՀ-ի նկատմամբ
մշակված են մարզիկի պատրաստականու թյանն ուղղված և տագնապը
հաղթահարելու որոշ հնարքներ, որոնք ուղղված են օպերատիվ հոգեբանական
նախապատրաստման միջոցով մարզիկի ֆունկցիոնալ մոբիլիզացմանը ։ Այսպես.
ուժերի կենտրոնացմանը նպաստող հոգեբանական հնարք է վճռա կան գործողության
սկզբին պայմանական ազդանշանի ներկայացու մը։ Դրանք կարող են լինել խոսքային
(հրահանգ, հրաման, ցուց մունք, պայմանական համրում), ձայնազդանշանային
(սուլոց, կրա կոց և այլն), պայմանական շարժումների ձևով (ելույթից առաջ մար զիկի
բաձրացված ձեռքը, բարձարացված դրոշակ և այլն)։
Որոշակի ազդանշանի և պատասխան գործողության սկզբի մի ջև
պայմանառեֆլեկտորային կապերի ամրացումը մեծ հնարավո րություն է տալիս
գործողությունը արագ և հեշտ կազմակերպել` միաժամանակ ճնշելով խանգարող
պաշտպանական ռեակցիաները, վերացնելով անվստահության, վախի, տագնապի
արգելակող ազդե ցությունը [նույն տեղը]:Մեր կարծիքով, արդյունավետ
գործունեություն իրականացնելու համար (հատկապես էքստրեմալ պայմաններում)
ընդհանուր ֆունկ ցիոնալ մոբիլիզացման կարողությունները, հոգեբանական պատ
րաստվածության համատեքստում, որքան էլ անհրաժեշտ, բայց բա վարար
պայմաններ չեն։ Դրանք կարող են ապահովել կոնկրետ գոր ծողություններիև
հոգեբանական նախապատրաստումը, բայց ոչ ամ բողջական գործունեության
արդյունավետ ընթացքը։ Որպեսզի հաս կանանք գործունեության մեջ սուբյեկտի
հոգեկան կայունության առանձնահատկությունները, անհրաժեշտ է իմանալ
արտակարգ (վթարային) իրադրություններում նրա վարքի հիմնական օրինաչա
փությունները, ուսումնասիրել նրա գործողությունների կառուցվածքն ու
հոգեբանական մեխանիզմները, պարզաբանել սխալների պատ ճառները, դուրս բերել
այն գործոնները, որոնք դրդում են հոգեբանա կան լարվածության աճին

13. Հոգեհուզական կայունության ընդհանուր բնութագիրը:

Մարդը իր կենսագործուներության ընթացքում անհրաժեշտաբաչ մշտապես


հաղթահարում է ամենատարբեր խոչընդոտներ: Սակայն ոչ բոլոր խոչընդոտներն ու
սթրեսներն են, որ խաթարում են անձի հոգեկան գործառույթների ընթացքւմ: Ոչ բոլոր
անձնային կոնֆլիկտները, սոցիալ-հոգեբանական ճգնաժամերը կամ
դժվարություններն են, որ կարող են անձին բերել սթրեսային վիճակի: Անձի
հավասարակշռված տրամադրության պահպանումը, ներքին հավասարակշռության,
օրգան-համակարգերի համագործակցված գործունեության շատ բանով
պայմանավորված են անձի հոգեկան հավասարակշռվածությամբ: Անձի
կայունության, հավասարակշռության պահպանման հիմնահարցը ուսումնասիրվում է
ռազմական, ինժեներական, տիեզերական, մարզական, արտակարգ իրավիճակների
և այլ բնագավառների հոգեբանների կողմից: Գործուներության նշված
բնագավառները հագեցած են արտակարգ իրավիճակներով և անձից պահանջում են
առավելագույնս հավասարակշռության, վտանգավոր իրավիճաներում արդյունավետ
գործունեության իրականացման և անվտանգության ապահովման բարձր մակարդակ:
Անձնային գործոններ
Անձի վերաբերմունքը (այդ թվում ինքն իրենք)
 Կյանքի իրադրություններին լավատեսական, ակտիվ վերաբրմունք

 Դժվարին իրավիճակներին մեծահոգաբար մոտեցում


 Վստահություն, ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում անկախություն,
վստահություն ուրիշների նկատմամբ, բաց շփում

 Հանդուրժողականություն, ուրիշների ընդունում՝ ինչպես որ կան

 Ընդհանրության զգացում, սոցիալական պատկանելիության զգացում

 Բավականին բարձր ինքնագնահատական

 Ընկալվող Ես-ի և ցանկալի Ես-ի համաձայնություն (Ես-ռեալիստական և Ես-


իդեալական)

Անձի գիտակցությունը
 Հավատը (դրա տարբեր ձևերում-հավատ ձեռք բերածի, հասած
նպատակների նկատմամաբ, կրոնական հավատ և այլն)

 Կյանքի նպատակի, իմաստի հասկացում, գործունեության և վարքագծի


իմաստավորում

 Դիրքորոշում այն բանին, որ կարող ես տնօրինել քո կյանքը

 Որոշակի սոցիալական խմբի պատկանելիության գիտակցումը:

Հույզերը և զգացմունքները
 Դրական հույզերի արժևորում

 Հաջորդ ինքնաիրականացման ապրում

 Միջանձնային հարաբրություններից հուզական հագեցում,


համախմբվածության, միասնականության զգացման ապրում:

Stabily հասկացությունը թարգմանվում է 1. Հաստատության կայունության,


հավասարակշռության վիճակ 2. Հաստատություն, ամրություն-amental stability-
հոգեկան կայունություն:
Ա. Ռեբերի բառարանում <<կայունություն>>-ը հասկացվում է որպես անձի
բնութագիր, որը ոչ ստանդարտ իրավիճակներում համեմատաբար հուսալի և կայուն
ցուցանիշներր ունի: Այս բառարանում կայունությունը բնութագրվում է որպես
առավել հուզական փոփոխություններ բացակայություն: Այս դեպքում հաճախ
օգտագործվում է հուզական կայունություն ճշտող, շտկող հասկացություն:
Հոգեբանական կայունությունը անձի շատ բարդ և տարողունակ որակ է: Դրանում
միավորում են մի շարք համալիր ընդունակություններ, տարբեր մակարդակների
նյարդահոգեբանական բարդ երևույթներ:
Այսպիսով հոգեբանական կայունությունը անձի որակ է , որի առանձին կողմերն են՝
հաստատունությունը, հավասարակշռությունը, դիմադրողականությունը: Այ
հնարավորություն է տալիս առանձինդիմակայելու կյանքի դժվարություններին,
հանգամանքների անբարենպաստ ճնշումների, հնարավորություն է ընձեռում
պահպանելու անձի առողջությունը և տարբեր փորձություններում նրա հոգեկան
աշխատունակությունը:
Ճանաչողությունը և փորձը
 Կյանքի իրավիճակի հասկացումը և դրա կանխատեսման հնարավորությունը

 Կյանքի իրադրությունների մեկնաբանումներում իրատեսական


դատողություններ

 Ծանրաբեռնվածության և սեփական պահեստային հնարավորությունների


մեծության համապատասխան գնահատական

 Դժվար իրադրությունների հաղթահարման կառուցվածքային փորձ:

Վարքը և գործունեությունը
o Վարքի և գործունեուրթան մեջ ակտիվություն

o Դժվարությունների հաղթահարման եղանակների արդյունավետ օգտագործում

Սոցիալական միջավայրի գրծոններ


 Ինքնագնահատմանն աջակցող գործոններ

 Ինքնաիրականացմանն օժանդակող ճիգեր

 Հարմարման օժանդակող ճիգեր

 Սոցիալական միջավայրի հոգեբանական օժանդակություն (մերձավորնի


հուզական աջակցություն, տարբեր գործերում դրանց կոնկրետ
օգնությունը):

14. Հոգեբանական ճգնաժամի առանձնահատկությունները:

ճգնաժամ հասկացությունը սերտորեն զուգակցվում է մի քանի առանձնահատուկ


փոփոխություններով, որոնք կատարում են մարդու օրգանիզմում և հոգեկան
համակարգում:
1. Բարձր հոգեկան լարվածություն, որը ճգնաժամային իրավիճակում ապրում է
մարդը:
2. Տեղեկատվական անորոշությնուն, սով, որ ապրում է մարդը ճգնաժամային
իրավիճակում: Այս առումով ճգնաժամը հանդիսանում է իր մեջ հոգեֆիզիոլոգիական,
սոցիալական վնասվածք պարունակող երևույթ: Սակայն այն չի բերում հոգեկան
վնասվածքի , քանզի չի բերում հոգեկան լարվածության վիճակի:
3. Ճգնաժամը իր մեջ պարունակում է անձի հասունացման և զարգացման
հնարավորություն:
4. Ճգնաժամը ենթադրում է գոյություն ունեցող իրադրությունից կոգնիտիվ և
հուզական ելքերի որոնում, ծառացած խնդիրների շուտափույթ լուծում:
Հոգեբանորեն ճգնաժամը բնութագրվում է որպես անկարողություն, նախկին
վիճակում ապրելու անհնարինություն:
Ճգնաժամը բնութագրվում է նաև որպես հոգեկան մակարդակի որակապես նոր
փոփոխություն: Այն հանդիսանում է անձի գործունեությանն ուղղված ռեալ
սպառնալիք: Հոգեբանական ճգնաժամը անձի ներքին հուզական հաշվեկշռի
խաղտումն է, որը հանդես է գալիս արտաքին և ներքին սպառնալիքների
ազդեցության տակ:
Հոգեբանական ճգնաժամի հիմնական առանձնահատկություններից կարող է դիտվել
այն, որ դա բացի գիտակցված լինելուց, կանխատեսելի է և հաղթահարելի։ Եվ որքան
էլ որ ճգնաժամը անձին մոտ տանի դեպի զարգացում և բերի նոր
հնարավորություններ, միևնոիյնն է անհրաժեշտ է հնարավորինս արագ դրանից
դուրս գալ և հաղթահարել, այլապես այն կարող է անդարձելի հետևանքներ ունենալ։
Ճգնաժամը պետք է կանխարգելել և դրա մեջ հայտնվելու դեպքում պետք է արագ ելք
փնտրել դրանից դուրս գալու համար։ Բոլոր տեսակի ճգնաժամերը կարող են
բնութագրվել ըստ 3 պատճառի` զարգացման, վնասվածքի և կորստի ճգնաժամերով
(այս 3֊ը երբեմն միաժամանակ կարող են հանդես գալ)։
Տարբերվում են ճգնաժամերը ըստ 3 չափանիշների` տեսականության,
ինտենսիվության կամ ուժգնության և դրսևորման ձևի։ Հոգեբանական ճգնաժամերը
կարելի է սահմանել որպես այնպիսի վիճակ, որի ժամանակ խնդիրները լուծելու
համար (կամ նպատակին հասնելու համար) առկա միջոցները դառնում են
անհամապատասխան, ինչի արդյունքում էլ ստեղծվում են հուզական, մտավոր ու
վարքային դժվարություններ (այսինքն բոլոր ոլորտները նշվում են այս սահմանման
մեջ)։ Ճգնաժամերը կարող են առաջանալ անձի համար նշանակալի իրադարձությամբ
պայմանավորված (սա զարգացման առումով է ընդգծվում)։ Ճգնաժամերի դեպքում
անձից պահանջվում է կենսակերպի փոփոխություն։

15. Ռիսկի գործոնի հոգեբանական բնութագրերը:


16. Անորոշություն և որոշումների ընդունում:

You might also like