You are on page 1of 30

Հարց 1: Iբուժօգնության հասկացության սահմանումը, սկզբունքները, նպատակը:

Առաջին բուժօգնությունը պարզագույն բուժական միջոցառումների համալիր է, որն իրականացվում է


վնասվածքը ստանալու վայրում՝ ինքնօգնության և փոխօգնության ձևով, ինչպես նաև փրկարարների և
<<պարամեդիկների>>կողմից՝ օգտագործելով հատուկ և ձեռքի տակ եղած միջոցները: Առաջին
բուժօգնության հիմնական նպատակն է տուժածի կյանքի փրկումը, վնասվածքի ծանր հետևանքների
կանխարգելումը, ախտահարող գործոնի շարունակվող ազդեցության վերացումը կամ նվազեցումը և
տուժածի արագ տեղափոխումն ախտահարման վայրից մոտակա բժշկական հաստատություն:

Հարց 2: I բուժօգնության միջոցառումների իրականացումը /ցուցաբերման կանոնները/


պարամեդիկների կողմից, «Ոսկե ժամ» հասկացողություն:

Արտակարգ իրավիճակներում կարևորվում է նաև ժամանակային օգնություն ցույց տալը: Տասնյակ


տարիներ՝ ինչ հայտնի է <<Ոսկե ժամ>> հասկացությունը: Դա այն ժամանակն է, երբ ծայրահեղ վիճակում
գտնվողի առողջությունը տատանվում է կյանքի ու մահվան միջև, և երբ տուժածին կարելի է ցուցաբերել
առավել իրական օգնությունը:
Բուժօգնության ցուցաբերումն առավել արդյունավետ է դժբախտ պատահարից հետո մեկ ժամվա ընթացքում
և թույլ է տալիս մինիմումի հասցնել վտանգավոր բարդույթների զարգացումը: Մեկ ժամ անց միճակի
կայունացմանն ուղղված ջանքերը շատ ավելի մեծ են լինում: Եթե տուժածը հիվանդանոց է հասցվում
առաջին ժամվա ընթացքում, ապա ապահովվում է ապրելունակության ամենաբարձր մակարդակը և
բարդույթների վտանգի զգալի նվազեցումը: Հենց այդ ժամանակն է համարվում <<Ոսկե ժամ>>, որը սկսվում է
վնասվածքը ստանալու պահից, այլ ոչ թե օգնությունը ցուցաբերելու պահից:

Հարց 3: Ինչ գործողություններ չի կարելի կատարել տուժածի վիճակը չվատթարացնելու


համար («մի վնասիր» բժշկական պատգամը):
 Չտեղափոխել տուժածին այլ վայր, եթե նրան չեն սպառնում կրակը, փլուզումը և այլն, ու
անհրաժեշտության դեպքում ցույց տալ առաջին բուժօգնություն:
 Չի կարելի թողնել մեջքի վրա պառկած անգիտակից վիճակում գտնվող տուժածին, առավել ևս
փսխման դեպքում, նրան թեքել կողքի՝ տալով անվտանգ դիրք, ծայրահեղ դեպքում նրա գլուխը թեքել
կողքի:
 Անգիտակից վիճակում գտնվող տուժածին չտալ խմելու դեղեր կամ ջուր:
 Վիրակապ, բեկակալ դնելիս չպատճառել լրացուցիչ ցավ՝ վատացնելով տուժածի
ինքնազգացողությունը. չպետք է հանել ծանր վիճակում գտնվողի հագուստը և կոշիկները, այլ դրանք
պետք է կտրել կամ պատառոտել:
 Չկպչել վերքին ձեռքով կամ այլ առարկաներով, թույլ չտալ տուժածին նայել իր վերքին:
 Չուղղել կրծքավանդակից և որովայնի խոռոչից արտանկված օրգանները:
 Դուրս չբերել օտար մարմինները կրծքավանդակից, որովայնի և գանգի խոռոչներից, թողնել դրանք
իրենց տեղերում, նույնիսկ եթե դրանք մեծ չափերի են և հեշտությամբ կարող են հանվել: Դրանք
հանելու դեպքում հնարավոր են ավելի մեծ բարդություններ, արյունահոսություն և այլն: Մինչև
շտապ օգնության գալը ծածկել վիրակապով և զգույշ կապել:
 Մի վատացրեք տուժածի վիճակը ձեր անհանգիստ և մտահոգ տեսքով, ցույց տվեք օգնությունը
հանգիստ և վստահ՝ հանգստացնելով և քաջալերելով նրան:

1
Հարց 4: Դեպքի վայրի զննում: Տուժածի վիճակի գնահատման չափանիշները: Առաջնային
զննում (կենդանության և մահվան նշանները):
Ապահովելով սեփական անվտանգությունը՝ ուշադիր զննել պատահարի վայրը և տուժածին,
կայունացնել նրա վիճակը, բացահայտել այն ուժերի բնույթը, որոնց ազդեցությանն է ենթարկվել տուժածը,
հայտնաբերել արդեն գոյություն ունեցող հիվանդությունների նշանների առկայությունը, որոնք կարող էին
առաջ բերել տվյսլ դժբախտ պատահարը: Կարևոր է արագ և ճիշտ գնահատել տուժածի վիճակը: Զննելիս
նախ պարզել կենդանի է նա, թե՝ ոչ, այնուհետև որոշել ախտահարման և վիճակի ծանրության աստիճանը:
Կյանքի նշաններն են՝
 անոթազարկի առկայությունը քնային զարկերակի վրա,
 ինքնուրույն շնչառության առկայությունը (որոշվում է կրծքավանդակի շնչառական
շարժումներով և այն ձայներով, որ առաջանում են շնչառության ժամանակ),
 բբերի ռեակցիան լույսի նկատմամբ (եթե տուժածի բաց աչքը փակենք ափով և որոշ ժամանակ
անց ափն արագ հեռացնենք, ապա բիբը նկատելիորեն նեղանում է),
 ցավի նկատմամբ ոչ կա,այիմ ռեակցիայի պահպանումը,
 եղջերաթաղանթի ռեֆլեքսի պահպանումը (մատը եղջերաթաղանթին մոտեցնելիս աչքն ակամա
թարթում է):

Կենսաբանական մահվան նշաններն են՝


 մաշկի գորշ գույնը, մաշկի սառնությունը,
 եղջերաթաղանթի ռեակցիայի բացակայությունը, չորացումը և պղտորումը
 դիակային փայտացման և դիակային բծերի առկայությունը:

Տուժածի առաջնային զննումն իրականացվում է զննման պահին կյանքի համար անմիջական վտանգ
ներկայացնող պատճառները բացահայտելու նպատակով: Դրանք են՝
 շնչուղիների անցանելիության խանգարումը,
 արտաքին արյունահոսությունը,
 կլինիկական մահվան նշանները:

Առաջնային զննում: Նպատակաուղղված և արագ (2 րոպեից ոչ ավելի) առաջնային զննումը կատարելիս


անհրաժեշտ է բացահայտել և սկսել կյանքին սպառնացող բոլոր վիճակների բուժումը:
1. Հարցուփորձով ճշտում ենք գիտակցություն ունի, թե ոչ:
2. Ստուգում ենք անոթազարկը քնային զարկերակի վրա, միաժամանակ այտը մոտեցնում ենք քթին և
հայացքով հետևում ենք կրծքավանդակի շարժումներին՝ պարզելու համար կենսական կարևոր
օրգանները՝ սիրտը և շնչառությունը գործում են, թե ոչ 10 վայրկյանի ընթացքում:

Հարց 5: Տուժածի երկրորդային զննում: Կողքի անվտանգ դիրք:


Երկրորդային զննման նպատակն է պարզել կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքները:Մինչ
բուժօգություն ցույց տալը և հիվանդանող տեղափոխելը գնահատել տուժածի վիճակը: Պետք է հայտնաբերել
կյանքի համար վտանգ չսպառնացող բոլոր վնասվածքները: Անհրաժեշտ է զննել, դիտել, շոշաթել տուժածի
ամբողջ մարմինը: Որոշել վնասվածքները, գնահատել տուժածի գիտակցության մակարդակը և բիբերի
ռեակցիան լույսի նկատմամբ:

2
Հարց 6: Տուժածների տեղափոխումը, փոխադրամիջոցների տեսակները:
Պատգարակները հարմարանքներ են տուժածներին պառկած, նստած, կիսանստած դիրքերով փոխադրելու
համար: Պատգարակները լայնորեն կիրառվում են հատկապես տրանսպորտով տեղափոխելիս:
Հիվանդանոցում հաճախ օգտագործում են անվավոր պատգարակներ կամ անվավոր բազկաթոռներ:
Պատգարակային տուժածների տեղափոխումը գետնից պատգարակի վրա:
 Պատգարակային տուժածների տեղափոխումը կատարվում է երկու կամ երեք
պատգարակակիրներով:Գետնից պատգարակի վրա հիվանդին փոխադրելիս երկու
պատգարակակիրները մոտենում են հիվանդին առողջ կողմից, իսկ պատգարակը դրվում է հակառակ
կողմը: Երկուսով կանգնում են կողք-կողքի և չոքում մեկ ծնկի վրա: Վիրավորի գլխի մոտ գտնվողը մի
ձեռքը անցկացնում է իրանի տակ (թիակների մոտ), մյուսը՝ գոտկատեղին: Ոտքերի մոտ գտնվողը մի
ձեռքն անցկացնում է նստատեղի տակ, մյուսը՝ սրունքների տակ: Երկուսով զգուշորեն բարձրացնում
են հիվանդին և պահելով նրան հորիզոնական վիճակում՝ փոխադրում են պատգարակի վրա:
Որպեսզի նրանց գործողությունները համաձայնեցված լինեն, նրանցից մեկը հրահանգ է տալիս՝
<<վերցրու>>, <<բարձրացրու>> , <<իջեցրու>>:
 Տուժածին գետնից պատգարակի վրա երեք հոգով տեղափոխումը կատարվում է հետևյալ եղանակով:
Երեքով կողք-կողքի ծնկում են մեկ ծնկի վրա՝ հիվանդն առողջ կողմում: Պատգարակը դրվում է
հակառակ կողմում՝ հիվանդին զուգահեռ: Գլխի մոտ գտնվողը մի ձեռքը դնում է պարանոցի վերին
մասին և ծոծրակին, մյուսը՝ թիակների տակ: Երկրորդը՝ մեջտեղի գտնվողը մի ձեռքն անց է կացնում
գոտկատեղի տակ, մյուսը՝ նստատեղին: Ոտքերի մոտ գտնվողը մի ձեռքն անց է կացնում ազդրերի
տակ, մյուսը՝ սրունքների տակ, երեքով միաժամանակ բարձրացնում են մարմինը հորիզոնական
վիճակում և դնում պատգարակի վրա:
Տուժածների տեղափոխումը պատգարակներով: Հարթ տեղերում պատգարակը տանում են երկու
սանիտարներ: Ախտահարվածին պատգարակի վրա դնելուց հետո տրվում է հրահանգ <<տեղերում>>:
Սանիտարներից մեկը կանգնում է պատգարակի գլխային մասում, դեմքով դեպի ախտահարվածը, մյուսը՝
ոտքային մասում՝ մեջքով դեպի վիրավորը: Ապա նրանք կռանում են, ծալելով ծնկները, հագցնում են
պատգարակի բռնակները ուսափոկերի օղերի մեջ և ձեռքերով բռնելով ձողերի բռնակները, ուղղվում են,
բարձրացնելով պատգարակը և քայլում ոչ համաքայլ:
Ախտահարվածին պատգարակով տեղափոխում են ոտքերն առաջ դիրքով: Եթե տեղանքն անհարթ է,
ցանկալի է, որ տեղափոխեն երեք-չորս հոգով: Բարձունք կամ աստիճաններով բարձրանալիս առաջադիր է
համարվում գլխային մասը :
Վայրէջք, վերելք կամ խորդուբորդ ճանապարհներով գնալիս՝ միշտ պետք է պատգարակը պահել
հորիզոնական վիճակում, դրա համար վերելքի ժամանակ վեր են բարձրացնում պատգարակի հետին մասը,
իսկ իջնելիս՝ առաջնային մասը:

Հարց 7: Տուժածների տեղափոխումը տարբեր մարմնամասերի վնասվածքների դեպքում:


1. Ողնաշարի կոտրվածքներով տուժածինպատգարակի վրա են դնում որովայնի վրա պառկած
վիճակում: Կատարվում է այսպես՝ գետնի վրա պառկած տուժածին երկու-երեք հոգով շրջում են
որովայնի վրա և այս դիրքով զգուշորեն բարձրացնում ու դնում են պատգարակի վրա: Եթե ողնաշարի
կոտրվածքով տուժածին պառկեցնում են մեջքի վրա, ապա անհրաժեշտ է ողնաշարի համար անշարժ
պայման ստեղծելու նպատակով պատգարակի վրա դնել հարթ տախտակ:
2. Ողնաշարի պարանոցային հատվածների կոտրվածքների դեպքում տուժածին հարկավոր է
տեղափոխել պատգարակի վրա և տեղափոխել մեջքի վրա պառկած դիրքով՝ պարանոցի տակ դնելով
գլանաձև բարձ:
3. Գլխի վիրավորումներով տուժածին պատգարակի վրա են դնում ու տեղափոխում մեջքի վրա պառկած
դիրքով՝ նախապես կատարելով գլխի անշարժացում:

3
4. Եթե վնասված է ծոծրակային շրջանը, տուժածին պատգարակի վրա են դնում և տեղափոխում կողքի
վրա պառկած դիրքով:
5. Ծնոտի կոտրվածքներով վիրավորներին տեղափոխում են նստած դիրքով, գլուխը փոքր ինչ առաջ
թեքած: Իսկ եթե տուժածի մոտ կա գիտակցության կորուստ, ապա պետք է տեղափոխել որովայնի
վրա պառկած դիրքում, ճակատի ու կրծքի տակ դնելով բարձիկներ:
6. Կողերի և անրակի կոտրվածքների դեպքում տուժածին տեղափոխում են նստած, ծանր դեպքերում՝
կիսանստած դիրքերով:
7. Թոքային արյունահոսությամբ հիվանդներին տեղափոխում են կիսանստած վիճակում:
8. Ստամոքսային արյունահոսությունների դեպքում հիվանդներին տեղափոխում են պատգարակի
ոտքային մասը փոքր-ինչ բարձր դիրքում պահելով:

Հարց 8: Տուժածների տեսակավորումը ԱԻ-ում, էությունը, ձևերը:


Տեսակավորման իմաստը տուժածներին՝ կախված ախտահարման բնույթից և ծանրությունից, միատեսակ
բուժապրոֆիլակտիկ և էվակուացիոն միջոցառումների պահանջ ունեցող խմբերի մեջ խմբավորելն է և ամեն
մի խմբին ցուցաբերվող բժշկական օգնության հերթականությունն ու տեղը որոշելը: Ճիշտ կազմակերպված
տեսակավորումը նպաստում է բժշկական ծառայության ուժերի և միջոցների առավել արդյունավետ
օգտագործմանը և տուժածներին բոլոր տիպի բժշկական օգնության առավել ամբողջական ցուցաբերմանը,
նրանց էվակուացիային և հետագա բուժմանը:
Արտակարգ իրավիճակներում հայտնված բնակչության մոտ հաճախ նկատվում են հոգենյարդային
խանգարումներ, սթրեսներ, շոկ, ընդարմացում: Ախտահարվածների 10-15% կարիք է զգում հոսպիտալ
բուժման հոգենյարդաբանական ստացիոնարներում, իսկ 50%-ից ոչ պակասը ամբուլատոր պայմաններում:
Զգալիորեն աճում է սուր սրտային անբավարարության նոպաների, սրտամկանի ինֆարկտի և այլնի թիվը:
Այդ ամենը խիստ ազդեցություն ունի ԱԻ-ի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարվող
աշխատանքների, ձևերի և մեթոդների վրա:
Հաշվի առնելով աղետի ժամանակ խուճապի, համընդհանուր իրացման առկայությունը՝
տեսակավորման ողջ համակարգն առավելագույն հաջողության հասնելու համար պետք է լինի պարզ և
հաջողակն բժշկական էվակուացիայի բոլոր էտապներում:
Տեսակավորման արդյունքներն ամրագրում են գունավոր դրոշմանիշներով , որոնք փակցվում են
տուժածի հագուստին կամ պատգարակների բռնակներին, ինչն օգնում է կրտսեր բուժանձնակազմին առանց
լրացուցիչ ցուցումների, առաջնորդվելով միայն տեսակավորող դրոշմանիշներով, ուղղել
ախտահարվածներին այս կամ այն ստորաբաժանումը կամ իրականացնել նրանց փոխադրումը՝
համապատասխան տեսակավորող բժշկի որոշման:

Հարց 9: Տեսակավորման մեթոդները, տեսակավորող բրիգադները և տեսակավորվող


խմբերը:
Բուժանձնակազմը առաջին հերթին ընդհանուր հոսքից պետք է առանձնացնի և ժամանակավորապես
մեկուսացնի այն ախտահարվածներին, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար՝ ինֆեկցիոն
հիվանդներ, հատուկ կան սանիտարական մշակման ենթակա ռադիոակտիվ, թունավոր նյութերով
ախտահարվածներ, հոգեշարժիչ գրգռումով տուժածներ: Այնուհետև ախտահարվածների թռուցիկ զննման
միջոցով պետք է բացահայտել առաջնահերթ բժշկական օգնության կարիք ունեցողներին: Շտապ բժշկական
օգնություն առաջին հերթին ցույց է տրվում երեխաներին և հղի կանանց: Ընտրովի տեսակավորումն
ավարտելուց հետո մնացած հոսքը բաժանում են ըստ քայլողների և պատգարակայինների: Բոլոր
ախտահարվածներին, ելնելով նրանց ընդհանուր վիճակի գնահատականից, բաժանում են 4
տեսակավորման խմբի.
 I տեսակավորող խումբ (հոգևարքում գտնվողներ): Ծայրահեղ ծանր, կյանքի հետ անհամատեղելի
վնասվածքներով և թունավորումներով, հոգևարքում գտնվող ախտահարվածներ: Գործնականապես
4
կենսակայման շանս չունեն, ենթակա չեն տարհանման: Կախված ախտահարման օջախից
տուժածների քանակը կարող է հասնել մինչև 20%-ի: Պիտակավորման գույնը՝ սև:
 II տեսակավորող խումբ (անհետաձգելի օգնություն):Ծանր վնասվածքներով և
թունավորումներով,կյանքին վտանգ սպառնացող, օրգանիզմնի հիմնական կենսական կարևոր
ֆունկցիաների խանգարումներով ախտահարվածներ: Այստեղ տուժածները ժամանակավորապես
անփոխադրելի են և աղետի վայրում անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնելու դեպքում
կանխատեսումը կարող է լինել բարենպաստ: Էվակուացիան կատարվում է առաջին հերթին:
Փոխադրամիջոցը՝ բժշկական, տուժածների քանակը մինչև՝ 20%: Պիտակման գույնը՝ կարմիր:
 III տեսակավորող խումբ (շտապ օգնություն):Միջին ծանրության, այսինքն՝ կյանքի համար
անմիջական վտանգ չներկայացնող ախտահարումներով և թունավորումներով ախտահարվածներ,
որոնց մոտ, կարող են զարգանալ կյանքի համար վտանգավոր բարդացումներ: Օգնություն ցույց է
տրվում երկրորդ հերթին՝ վիճակի կայունացման և հետագա էվակուացիայի նախապատրաստելու
համար: Էվակուացիան երկրորդ հերթով, փոխադրամիջոցը՝ բժշկական: Պիտակման գույնը՝ դեղին:
 IV տեսակավորող խումբ (ոչ շտապ օգնություն): Ամբուլատոր բուժման կարիք ունեցող թեթև
վնասվածքներով ախտահարվածներ: Կանխատեսումը բարենպաստ է կյանքի և աշխատունակության
համար: Տեղահանվում են ինքնուրույն կամ ընդհանուր փոխադրամիջոցներով: Կազմում է բոլոր
ախտահարվածների մոտ 40%-ը: Պիտակման գույնը՝ կանաչ:

Հարց 10: Աղետի վայրում առաջնային սիրտ-թոքային վերակենդանացման հիմնական


գործողությունները:
Վերակենդանացումը միջոցառումների համակարգ է՝ ուղղված օրգանիզմի կենսական կարևոր օրգանների
ֆունկկցիաների պահպանմանը և վերականգնմանը, և իրականացվում է սահմանային վիճակներում:
Սահմանային վիճակների զարգացման պատճառները տարբեր են՝ արյան կորուստ, շնչուղիների խցանում,
կենսական կարևոր օրգանների մեխանիկական վնասվածքներ և այլն:
 Կլինիկական մահվան շրջան՝ բնորոշվում է սրտի աշխատանքի և շնչառության դադարով,
գիտակցության բացակայությամբ, աչքի բբերի լայնացմամբ և լույսի նկատմամբ ռեակցիայի
բացակայությամբ: Այս շրջանը դարձելի է, եթե առաջին 3-5 րոպեի ընթացքում իրականացվի
վերակենդանացումը, քանի որ թթվածնային քաղցի նկատմամբ ամենից զգայունը գլխուղեղի բջիջներն
են, որոնք ենթարկվում են անդարձելի փոփոխությունների 5-7 րոպեի ընթացքում (այս ժամանակը
հասնում է մինչև մեկ ժամի և ավելի, եթե մարմինը գտնվում է ցածր ջերմաստիճանի պայմաններում):
 Կենսաբանական մահը օրգանիզմի բոլոր հյուսվածքների մահն է հետևյալ հերթականությամբ՝
սկզբում գլխուղեղի, հետո սրտի, թոքերի, լյարդի, երիկամների, ամենավերջում՝ մաշկի:
Նախնական վերակենդանացումը սկսելը պետք է պարզել կլինիկական մահ է, թե կենսաբանական: Այդ
նպատակով կատարում ենք առաջնային զննում: Եթե վիրավորը գիտակցություն չունի, անոթազարկը և
շնչառությունը չեն զգացվում, նշանակում է մահացել է: Աչքի ռեֆլեքսի միջոցով պարզում ենք նյարդային
հյուսվածքը կենսունակ է թե ոչ: Եթե աչքի ռեֆլեքսը կա, նշանակում է կլինիկական մահ է, կարելի է
վերակենդանացնել: Վիրավորը պետք է լինի մեր ծնկների մակարդակին: Եթե ընկած է գետնին, օգնում ենք
ծնկաչոք, եթե անկողնում է, այն պետք է լինի չոր: Վերակենդանացումը կատարվում է CAB ալգորիթմով:
Circulation – արյան շրջանառություն,
Airway – շնչուղիների անցանելիություն,
Breathing – շնչառություն:
Նախ պետք է վերականգնել արյան շրջանառությունը, սրտի մերսման միջոցով, ապա կատարել
արհեստական շնչառություն 30/2 փոխհարաբերությամբ (30 սրտի մերսում, 2 արհեստական շնչառություն):
Վերակենդանացման համար ամենաարդյունավետ և կիրառելի միջոցը թոքերի արհեստական
օդափոխությունն է և սրտի արտաքին մերսումը:

5
Սրտի արտաքին մերսման նպատակով օգնողը ծնկում է տուժածի կողքին, արմնկային հոդերը չծալված
վիճակում և ձեռքերի ափերը իրար ուղղահայաց դնում է կրծոսկրի ստորին 1/3 մասի վրա թրաձև ելուստից 2
մատ վեր և այնպես է հրում, որ կրծոսկրը ներհրվի 4-5 սմ-ի խորությամբ (սիրտը սեղմվում է կրծոսկրի և
ողնաշարի կրծքային ողերի միջև): Հրումները չափահաս մարդու մոտ կատարվում է 1 րոպեում 60-80 անգամ:
Արհեստական օդափոխության իրականացման համար տոժածին պառկեցնում ենք կոշտ մակերեսի վրա
կամ գետնին, գլուխը թեքում հետ, բացում ենք բերանը և <<Բերանից – բերան >> (փակում ենք քիթը) կամ
<<Բերանից - քիթ>> (փակելով բերանը) մեթոդներով կատարում ենք օդի արտաշնչում տուժածի շնչուղիների
մեջ հետևելով կրծքավանդակին:
Վերակենդանացման հաջողության մասին դատում ենք բբերի նեղացումով ևլուսային ռեակցիայի
վերականգնումով, անոթազարկի հայտնվելով քնային կամ ազդրային զարկերակների վրա: Մաշկի գույնը
սկսում է վերականգնվել:
Երբեմն սիտր կծկումների վերականգնումից հետո դեռևս կարիք է լինում շարունակել արհեստական
շնչառությունը, մինչև չառաջանա կայուն ինքնուրույն շնչառություն կամ վրա հասնի մի այլ օգնություն: Եթե
տուժածի մոտ նկատվում են կրծքավանդակի ինքնուրույն շարժումներ, աստիճանաբար սկսում է վերանալ
մաշկի կապտությունը, լույսից բբերը նեղանում են, անոթազարկը հայտնվում է, շնչառությունը դառնում է
ինքքնուրույն, ուրեմն արհեստական օդափոխությունը հաջողվել է:

Հարց 11: ՍԹՎ առանձնահատկությունները փոքրահասակների մոտ:


1-8տարեկան երեխաների դեպքում կրծքային սեղմումներն իրականացվում են 1 ձեռքով, իսկ մյուս ձեռքը
դնում են ճակատին և գլուխը հետ պահում: Կատարել 30 սեղմում և 2 ներփչում քթի և բերանի մեջ
միաժամանակ (ներփչման ժամանակ բերանով պետք է ընդգրկել երեխայի քիթը և բերանը միասին): Մեկ
րոպեից հետո ստուգել անոթազարկը: Այս տարիքի երեխաների անոթազարկը 100-ից ավելի է,
շնչառությունը՝ 20-25, սեղղման խորությունը պետք է լինի 2-3 սմ:
Քանի որ մինչև 1 տարեկան երեխաների կրծքավանդակը փոքր է, ապա կրծքային սեղմումներն
իրականացվում են երկու մատների բարձիկներով, ապահովելով 1-1.5սմ սեղմման խորություն: Կատարել 50
սեղմում և 1 ներփչում քթի և բերանի մեջ միաժամանակ (ներփչման ժամանակ բերանով պետք է ընդգրկել
երեխայի քիթը և բերանը միասին): Այս տարիքի երեխաների անոթազարկը հասնում է մինչև 130-ի, իսկ
շնչառությունը՝ 35-ից ավելի է:
Սիրտ-թոքային վերակենդանացումը պետք է շարունակել կատարել մինչև անոթազարկի շոշափվելը քնային
զարկերակների վրա, (մինչև 1 տարեկան երեխաների մոտ՝ բազկային զարկերակի վրա) կամ բբերի
ռեակցիայի վերականգնվելը (բբերը նեղանում են, համեմատած տուժածի սկզբնական լայնացած բբերի
նկատմամբ), կամ երբ արտաքին ծածկույթների (մաշկի, տեսանելի լորձաթաղանթների) գույնը կապտուկից
կամ մեռելային գունատությունից դառնում է վարդագույն երանգի, կամ տուժածն ինքնակամ ներշնչման ակտ
է կատարում կամ ինքնակամ շարժումներ, կամ մինչև շտապ բուժօգնության ժամանելը:

Հարց 12:Վերակենդանացման գործողությունների արդյունավետության նշանները:


Սիրտ – թոքային վերակենդանացման գործողությունների ճիշտ կատարման դեպքում արդյունավետության
նշաններն են՝
 մաշկի վարդագույն դառնալը (հատկապես դեմքի),
 բիբերի նեղացումը,
 ինքնուրույն շնչառության և սրտի աշխատանքի վերականգնումը:
Ինքնուրույն արյան շրջանառության վերականգնումից հետո դադարեցվում է սրտի մերսումը: Եթե
շնչառությունն անկանոն է, ապա շարունակվում է թոքերի օժանդակ օդափոխությունը մինչև այն կայունանա
և դառնա հաստատուն: Թոքերի օժանդակ օդափոխություն կատարելով ՝ կարելի է կանխել սրտի նորից կանգ
առնելու վտանգը, իսկ ժամանակից շուտ դադարեցման դեպքում, վերակենդանացումը հաճախ անհաջող է
լինում:
6
Եթե վերակենդնացման գործողությունների կիրառումից հետո կյանքի նշաններ չկան, ուրեմն 30 րոպե անց
սրտի փակ մերսումը և թոքերի արհեստական օդափոխությունը պետք է դադարեցնել, իսկ տուժածին
ճանաչել մահացած:

Հարց 13: ՍԹՎ վերաբերյալ ժամանակակից մոտեցումները:


Վերջին 30 տարում հաճախացել են սրտի հանկարծակի կանգի դեպքերը և դրա հետևանքով բարձր է
մահացվածության մակարդակը՝ անհրաժեշտություն է դարձել վերակենդանացման բոլոր հատվածներում
նրա մեթոդների կատարելագործումը՝ հատկապես մինչհոսպիտալային փուլում:<<Վերակենդանացման
միջազգային խորհուրդները>> 2005թ. հրատարակել են ՍԹՎ-ին վերաբերող նոր հանձնարարականներ,
որոնք ուղղված են փրկարարների և բուժաշխատողների համար ՍԹՎ-ի հեշտացմանը: Դրանք են՝
 Անկախ տուժածի տարիքից (բացառությամբ նորածինների), կրծոսկրի սեղման և թոքերի
արհեստական օդափոխության հարաբերակցությունը սահմանվում է 30/2: Տարբեր տարիքային
խմբերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ հասուն տարիքի տուժածի կրծքավանդակի
սեղման ժամանակ փրկարարն օգտագործում է երկու ձեռքը, մեկ տարեկանից բարձր տարիքի
երեխաների դեպքում՝ մեկ ձեռքը և միայն երկու մատը (ցուցամատը և միջնամատը), եթե տուժածը մեկ
տարուց փոքր է:
 Առաջարկվում է ոչ արհեստավարժ փրկարարներին հրաժարվել անգիտակից վիճակում գտնվող
հասուն տարիքի տուժածների արյան շրջանառության գնահատելու նպատակով անոթազարկը
շոշափելու անհրաժեշտությունից և որպես ՍԹՎ-ի կիրառման վճռական գործոն դիտարկվում է միայն
կանոնավոր շնչառության բացակայությունը:

Հարց 14:ՍԹՎ առանձնահատկությունները ջրահեղձության և էլեկտրահարման ժամանակ:


Էլեկտրահարում: Նախ և առաջ անհրաժեշտ է դադարեցնել հոսանքի ներգործությունը՝ կտրել կամ հեռացնել
լարերը տուժածի վրայից չոր փայտի միջոցով կամ այլ հոսանք չհաղորդող առարկաների օգնությամբ, բռնել
նրան միայն հագուստից՝ նախապես հագնելով ռետինե ձեռնոցներ կամ փաթաթելով ձեռքերը մետաքսյա կամ
բրդյա կտորով, կանգնելով մեկուսացնող առարկայի վրա՝ չոր տախտակի, ապակու վրա, հագնելով ռետինե
կոշիկներ: Թեթև դեպքերում տուժածին տալ սրտային, ցավազրկող միջոցներ, կյանքի նշանների
բացակայության դեպքում անհապաղ անցնել վերակենդանացման միջոցառումների իրականացմանը, իսկ
եթե ամպրոպը շարունակվում է, տուժածին պետք է տեղափոխել անվտանգ տեղ (փակ շինություն),
պառկեցնել, ոտքերը բարձրացնել 15-30 սմ-ով, ծածկել, այրվածքների տեղերում դնել մանրէազերծ
վիրակապ: Եթե նույնիսկ տուժածի գիտակցությունը տեղն է և նա կարողանում է խոսել, նրա մոտ կարող են
լինել ներքին օրգանների ծանր վնասվածքներ: Նկատի ունենալով, որ տուժածի ընդհանուր վիճակը կարող է
կտրուկ վատթարանալ վնասվածքը ստանալուց հետո մոտակա ժամերի ընթացքում (սրտի կրկնվող կանգ,
սրտամկանի ինֆարկտ, թոքի այտուց, երկրորդային շոկ), անհրաժեշտ է բժշկի անհապաղ օգնությունն ու
շարունակական հսկողությունը:
Ջրահեղձություն: Շնչուղիները ջրից դատարկելուց հետո կատարում ենք վերակենդանացում:

Հարց 15: Սրտի կրծքային հեղձուկ (ստենոկարդիա), սրտամկանի ինֆարկտ, նշանները, I


բուժօգնությունը:
Կրծքահեղձուկ (ստենոկարդիա) – Կարող է առաջանալ արտակարգ իրավիճակներում՝ կապված
նյարդահուզական լարումների կամ ֆիզիկական լարվածության հետ: Նոպայի առաջացման անմիջական
պատճառը սիրտը սնող անոթների նեղացումն է, որի հետևանքով առաջանում է սրտամկանի սնուցման
խանգարում: Կրծքահեղձուկի առաջացմանը նպաստում են աթերոսկլերոզը, ճարպակալումը,
սակավաշարժությունը, ծխելը: Նոպան սկսվում է հանկարծակի ուժեղ, անտանելի ցավերով կրծքավանդակի
շրջանում և ճառագայթում է դեպի ձախ ուսը, թևը, թիակը, երբեմն դեպի ստորին ծնոտ կամ ստամոքսի

7
շրջան: Նկատվում է սառը քրտինք, գունատություն, դեմքի արտահայտությունը փոխվում է, արտահայտում է
վախ, սարսափ: Նոպան կարճատև է ՝ 2-3 րոպե: Առաջին բուժօգնությունը՝
 ապահովել հանգիստ կիսապառկած վիճակ, արձակել ճնշող կապերը,
 լեզվի տակ դնել 1-2 հաբ նիտրոգլիցերին,
 Եթե նոպան 3-5 րոպեից չի անցնում, կարող է զարգանալ սրտամկանի ինֆարկտ, պետք է զանգել
շտապ օգնություն:
Սրտամկանի ինֆարկտ – Սրտամկանի մեռուկացումն է արյան անբավարար սնուցման հետևանքով:
Առաջացման պատճառները նույնն են, ինչ կրծքահեղձուկի դեպքում, ինչպես նաև սիրտը սնող անոթների
թրոմբոզ՝ անոթների խցանում մակարդուկով: Բոլոր նշված դեպքերում առաջանում է սրտամկանի սնուցման
խանգարում, որն էլ բերում է սրտամկանի մեռուկացման: Սրտամկանի ինֆարկտի հիմնական նշանը
ցավային նոպան է (85-95%): Ցավերն ունեն ճնշող, սեղմող բնույթ, տեղակայված են կրծոսկրի հետևում,
ճառագայթում են դեպի պարանոց, ստորին ծնոտ, ուսերը, ձեռքերը, միջթիակային շրջան: ցավերը
երկարատև են և նիտրոգլիցերինի ընդունումից չեն անցնում: Որոշ դեպքերում այս երևույթներն ուղեկցվում
են սրտխառնոցով, փսխումներով: Առաջին բուժօգնություն՝
 ապահովել կիսապառկած դիրք, արձակել ճնշող կապերը,
 լեզվի տակ դնել 1-2 հաբ նիտրոգլիցերին,
 տալ ասպիրին՝ ծամելով,
 եթե ցավերը երեք րոպեից չեն անցնում, զանգել շտապ օգնություն:
Հիվանդին տեղափոխում են պատգարակով կամ աթոռին նստած, քայլել չի կարելի: Սրտի կանգի դեպքում
անհապաղ սկսել սիրտ-թոքային վերակենդանացում:

Հարց 16: Զարկերակային արյան ճնշման կտրուկ բարձրացումը սթրեսային


իրավիճակներում, ախտանիշները, I բուժօգնությունը, ճնշման չափումը:
Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը բնութագրող մեծություններից են զարկերակային ճնշումը և
անոթազարկը (պուլսը): Զարկերակային ճնշումը զարկերակների պատերին արյան գործադրած ճնշումն է:
Սրտի ռիթմիկ աշխատանքի հետ կապված զարկերակներում արյան ճնշումը պարբերաբար տատանվում է:
Փորոքների կծկման ժամանակ բարձրանում է, իսկ թուլացման ժամանակ՝ իջնում: Կծկման ժամանակ
դիտվող ամենաբարձր ճնշումը կոչվում է սիստոլիկ (առավելագույն ճնշում), իսկ փորոքների թուլացման
ժամանակ դիտվող ամենացածր ճնշումը կոչվում է դիաստոլիկ (նվազագույն) ճնշում, որը գրանցում են
կոտորակի տեսքով՝ համարիչում սիստոլիկ, հայտարարում դիաստոլիկ ճնշումը: Նորմայում այն
տատանվում է 90/60 մմ ս.ս. մինչև 140/90 մմ ս.ս.: Եթե ճնշումը 90/60 մմ ս.ս.-ից ցածր է կոչվում է հիպոտոնիա:
Եթե 140/90 մմ ս.ս.-ից բարձր է, կոչվում է հիպերտոնիա: Զարկերակային ճնշումը խիստ անհատական
մեծություն է: Չափում են տոնոմետրով, նստած կամ պառկած վիճակում (չափել 3 անգամ 1-2 րոպե
ընդմիջումներով, վերցնել միջին արժեքը).
 ռետինե մանժետը փաթաթում են բազկին արմնկածալքից 2-3 սմ բարձր: Մանժետը չպետք է
սեղմի բազուկը, բազկի և մանժետի միջև պետք է լինի մեկ մատ տարածություն
 միացնել տոնոմետրը մանժետին: Սլաքը պետք է լինի «0» նշագծի վրա
 արմնկածալքում շոշափել պուլսը և ֆոնենդոսկոպը դնել վրան
 փակել տանձիկի կափույրը և օդ մղել պուլսն անհետանալուց 30-40 մմ շատ
 բացել կափույրը և դանդաղ բաց թողնել օդը մանժետից
 ֆոնենդոսկոպով առաջին զարկերը լսելուն պես նշել սիստոլիկ ճնշման մակարդակը
 շարունակել բաց թողնել օդը, որոշ ժամանակ անց զարկերը դադարում են: Դա էլ կլինի
դիաստոլիկ ճնշումը:

8
Անոթազարկ (պուլս) – արյունատար անոթների պատերի ռիթմիկ տատանումն է, որն առաջ է բերում
փորոքների կծկման ժամանակ արտամղած արյան հոսքը: Պուլսը որոշում են մակերեսորեն տեղակայված
զարկերակների շրջանում: Ամենահարմարը ճաճանչային զարկերակն է:Հաշվում են 3 մատով: Զարկերակը
թույլ սեղմում են ճաճանչոսկրին և հաշվում զարկերի թիվը մեկ րոպեի ընթացքում: Նորմայում պետք է լինի
60-80 զարկ: 60-ից ցածրը կոչվում է հազվազարկություն (բրադիկարդիա), իսկ80-ից բարձրը կոչվում է
հաճախազարկություն (տախիկարդիա): Նորածինների մոտ պուլսը կարող է լինել մինչև 140 զարկ, մինչև 3
տարեկան երեխաների մոտ 100 զարկ: Պուլսը շոշափելիս ուշադրություն են դարձնում հաճախության,
ռիթմիկության, լարվածության և լեցունության վրա: Ռիթմիկ է այն պուլսը, որի ալիքները ուժով և
ինտերվալով հավասար են, հակառակ դեպքում պուլսը կոչվում է առիթմիկ:
Լարվածությունը որոշում են այն ուժով, որն անհրաժեշտ է սեղմելով պուլսային ալիքը վերացնելու
համար: Որքան մեծ ուժ է հարկավոր, այնքան լարված է պուլսը: Զարկերակային ճնշման բարձրացման
դեպքում պուլսը լարված է, լեցուն: Զարկերակային ճնշման իջեցման դեպքում պուլսը թելանման է, թույլ
լեցումով:

Հարց 17:Շնչառության խանգառումների պատճառները, շնչուղիներից օտար մարմնի դուրս


բերումը՝ երբ պահպանված է գիտակցությունը և անգիտակից վիճակում (Հեյմլիկի մեթոդ):
Շնչառության խանգարումների պատճառ կարող են լինել տրավման, այտուցը, լեզվի բորբոքումները, լեզվի
ետ անկումը, արյունահոսությունը , ինֆեկցիան և այլն: Երբ շնչափողում առկա է օտար մարմին, ապա
տուժածի մոտ լինում է հազ, չի կարողանում խոսել, առկա է կապտություն, խանգարվում է
շնչառությունը:Օտար մարմինը հեռացնելու համար դիմում ենք Հեյմլիկի մեթոդին՝ ստոծանու օգնությամբ
ակտիվ արտաշնչում առաջացնելով:
Երբ տուժածի մոտ գիտակցությունը պահպանված է՝
1. Տուժածը նստած է կամ կանգնած,
2. կանգնել տուժածի ետևում, ոտնաթաթերը տեղադրել տուժածի ոտնաթաթերի միջև,
3. գրկել տուժածին գոտկատեղից,
4. անել բռունցք, մեծ մատով սեղմել որովայնի միջին գծով պորտի և կրծոսկրի թրաձև ելունի արանքում
ավելի մոտ պորտին, կատարել հրոցանման շարժումներ դեպի ներս և վեր:
5. Հրոցները շարունակել մինչև օտար մարմնի հեռացումը կամ տուժածի շնչառության վերականգնումը:
Երբ տուժածը կորցրել է գիտակցությունը՝
1. Տուժածին պառկեցնել մեջքի վրա,
2. ուղղահայաց նստել տուժածի ազդրերին, ծնկներով հենվելով հատակին: Մի ձեռքի ափը դնել
որովայնի միջին գծին պորտից մի փոքր վեր,
3. Մյուս ձեռքի ափով անել հրոցանման շարժումներ, ուղղված դեպի գլուխը հինգ անգամ:
Որպեսզի ստամոքսի պարունակությունը չանցնի բերանի խոռոչ կամ շնչառական ուղիներ, ամեն հինգ
հրոցից հետո պետք է ստուգել բերանի խոռոչը:

Հարց 18:Շնչուղիների ազատումը օտար մարմիններից փոքրահասակների մոտ:


Շնչառության պատճառ կարող են լինել տրավման, այտուցը, լեզվի բորբոքումները, լեզվի ետ անկումը,
արյունահոսությունը , ինֆեկցիան և այլն: Երբ շնչափողում առկա է օտար մարմին, ապա տուժածի մոտ
լինում է հազ, չի կարողանում խոսել, առկա է կապտություն, խանգարվում է շնչառությունը: Եթե փոքր
երեխա է՝
1. Պահում ենք գլուխնիվայր՝ մի ձեռքով ոտքերից, մյուս ձեռքով կոնքից,
2. երեխային պահում ենք ձախ ձեռքի վրա գլուխնիվայր, աջով հարվածում ենք թիկունքին
3. եթե օտար մարմինը երևում է, փորձում ենք հանել մատով

9
4. փչում ենք բերանի մեջ:

Հարց 19: Արնահոսություն, տեսակները: Ներքին արնահոսության ախտանիշները, վտանգը:


Քթային արնահոսության ժամանակ I բուժօգնության ցուցաբերումը:
Արյունահոսությունը վնասված արյան անոթից արյան արտահոսքն է: Պատճառը հիմնականում
վնասվածքներն են, երբեմն՝ հիվանդությունները (հիպերտոնիկ հիվանդություն և այլն): Ըստ վնասված անոթի
բնույթի տարբերում են արյունահոսության 4 տեսակ.
1. Զարկերակային: Տեղի է ունենում վնասված զարկերակի՝ ընդհատվող շիթով՝ շատրվանի նման,
ուստի ավելի վտանգավոր է, քան մյուսները, քանի որ կարող է արագորեն զարգանալ սուր
սակավարյունություն. հատկապես երբ վնասված են մեծ զարկերակինները՝ քնային, ազդրային,
բազկային: Զարկերակից եկող արյունն ունի ալ կարմիր գույն:
2. Երակային: Տեղի է ունենում վնասված երակից. արյունը հոսում է անընդհատ և ունի մուգ կարմիր
գույն: Խոշոր երակների վնասման դեպքում (հատկապես պարանոցի վրա) հնարավոր է օդի բշտիկի
անցումը նրանց մեջ և օդային էմբոլիայի առաջացումը, որը կարող է բերել մահվան:
3. Մազանոթային: Այս դեպքում վերևից դանդաղ, կաթիլների ձևով դուրս է գալիս խառը (զարկերակային
և երակային) արյուն:
4. Պարենխիմային: Տեղի է ունենում այնպիսի օրգաններից, ինչպիսիք են՝ լյարդը, փայծաղը,
երիկամները: Արյունը վնասված մասինց արտահոսում է ինչպես սպունգից, երկարատև է, դժվար է
այն կանգնեցնել և հիմնականում բերում է սուր սակավարյունության:
Երբ արյունն արտահոսում է վնասվածքից անմիջապես արտաքին միջավայր այն անվանում ենք արտաքին
արյունահոսություն: Երբ արյունն արտաճում է վնասվածքից մարդու մարմնի ներքին խոռոչներ կոչվում է
ներքին արյունահոսություն: Ներքին արյունահոսության դրսևորման նշաններն են՝
 Ենթադրվող արյունահոսության տեղում ցավ, փքվածություն, հյուսվածքների պնդացում, մաշկի
գույնի փոփոխություն:
 Ենթադրվում է արյան արտահոսք մարդու բնական անցքերից:
 Ստամոքսի կամ աղիների վնասվածքի դեպքում նկատվում է կարմիր կամ շագանակագույն
փսխումներ:
 Վերին շնչառական ուղիների վնասվածքի դեպքում բերանից ալ կարմիր արյան հոսք:
 Թոքերի կամ երիկամների շնչուղիների վնասվածքի դեպքում արյունափսխում:
Քթային արյունահոսության դադարեցման համար տուժածին նստեցնում են գլուխն առաջ, քթարմատին
դնում են սառը: Մատներով քթի թևերը սեղմում են միջնապատին, և եթե արյունահոսությունը շարունակվում
է, քիթը մաքրում ենք կուտակված պարունակությունից և քթի առաջնային բաժնի մեջ ներհրում ստերիլ
թանզիֆե կամ բամբակյա գնդիկ՝ թրջված 3% - ոց ջրածնի պերօքսիդով (տամպոնացում):
Հարց 20: I բուժօգնությունը աղեստամոքսային և թոքային արնահոսությունների
ժամանակ:
Թոքային արյունահոսության ժամանակ արյունը լինում է ալ գույնի, փրփրավուն, հիմնային ռեակցիայով:
Այստեղ առաջին հերթին հիվանդի համար պետք է ստեղծել հոգեկան և ֆիզիկական հանգստի պայմաններ,
սահմանել անկողնային ռեժիմ՝ հարկադրական դիրքով, կիսանստած: Չի թույլատրվում խոսել, ծխել, տաք
հեղուկներ ընդունել: Պետք է սահմանափակել շարժումները: Հիվանդի կրծքավանդակին դնել սառը՝
սառցեպարկ, կարելի է տալ սահմանափակ քանակությամբ սառը ջուր, տալիս են նաև խիտ նատրիում քլորի
լուծույթ (1 ճաշի գդալ կես բաժակ ջրում):

10
Աղեստամոքսային արյունահոսություն: Խոցային հիվանդության յուրաքանչյուր սրացում գրեթե միշտ
ուղեկցվում է նման բարդությամբ: Առավել վտանգավորը բացահայտ արյունահոսություններն են, որոնք
դիտվում են հիվանդների 10-15% - ի մոտ: Հաճախ նրանք ծագում են հանկարծակի, սակայն քիչ են այն
դեպքերը, որ դրանց նախորդում են հիվանդության սրացման նշանները: Արյունահոսությունն ուղեկցվում է
արյունային փսխումով, ձյութանման կղանքով և սուր սակավարյունության նշաններով:
Արյունային փսխումը մատնանշում է, որ արյունահոսության աղբյուրը տեղակայված է ստամոքսում,
ավելի հազվադեպ՝ 12 մատնյա աղիքում:

Հարց 21:Արտաքին արնահոսության տեսակները: Արնահոսության ժամանակավոր


դադարեցման եղանակները:
Վերքի վրա ճնշող կապ դնելը կամ ուղղակի ճնշման գործադրումը: Ստերիլ վիրակապը կամ շորի կտորը
դնում են վերքի վրա և սեղմում արյունահոսող անոթը: Սակայն ավելի լավ արդյունք է տալիս, երբ
ծայրանդամը բարձրացնում են և միաժամանակ ճնշող կապ դնում վերքի վրա, ապա վրան դնում են
սառցեպարկ կամ սառը թրջոց:
Խոշոր զարկերակների սեղմելը վերքից դուրս տարածության վրա: Այս եղանակը կիրառելու համար պետք է
իմանալ խոշոր զարկերակների տեղադրությունը և այն կետերը, որտեղ պետք է սեղմել զարկերակը
(մատների օգնությամբ) նրա տակ գտնվող ոսկրին: Օրինակ՝ քնային զարկերակը պետք է սեղմել
պարանոցային 6-րդ ողին, ենթանրակային զարկերակը՝ ենթանրակային փոսում՝ առաջին կողին:
Զարկերակային արյունահոսության դադարեցումը ծայրանդամների վրա լարան դնելու միջոցով: Հաճախ
օգտագործում են էսմարխի ռետինե ժապավենաձև լարանը, որը ձգած վիճակում փաթաթում են
արյունահոսող մասից վեր՝ նախօրոք կապված մի քանի շերտ կտորի վրա: Եթե լարան չկա՝ օգտագործում են
սրբիչ կամ ամուր կտոր, որը ծայրանդամի շուրջը ամուր փաթաթելուց հետո ծայրերը պտտեցնում են և
ամրացնում փայտի կտորով, որ չբացվի: Լարանը ճիշտ կապելիս արյունահոսությունն անմիջապես
դադարում է, ծայրանդամը՝ գունատվում է, պուլսը չի շոշափվում: Լարանը թողնում են 1 ժամ ամռանը,
ձմռանը կես ժամ: Որից հետո, եթե անհրաժեշտ է շարունակել, 5-10 րոպեով այն բաց են թողնում, և
զարկերակը սեղմում մատներով, ապա նորից դնում լարանը մեկ ժամով:
Զարկերակի սեղմումը վերջույթի խիստ ծալված կամ տարածված դիրքում: Օրինակ՝ արյունահոսությունը
թևատակում դադարեցնելու համար բազուկն ամուր կապում են կրծքի վանդակին կամ սրունքի
արյունահոսության դեպքում ոտքը ծալում են ծնկան հոդում և իրար կապում ազդրն ու սրունքը և այլն:

Հարց 22: Պարանոցով անցնող անոթների վնասման դեպքում I բուժօգնության


ցուցաբերումը:
Գլխի և պարանոցի հատվածներում արյունահոսող անոթը սեղմվում է վերքից ներքև: Այս մեթոդը,
կիրառվում է զարկերակային ուժեղ արյունահոսությունների դեպքում, որպես արագ և ժամանակավոր միջոց,
որը հնարավորություն կտա ժամանակ շահելու ավելի կայուն միջոցների դիմելու համար:
Անոթի սեղմումը կատարվում է այն մասերում, որտեղ այն համեմատաբար մակերեսային տեղակայում ունի
և հնարավոր է մատով անոթը սեղմել ոսկրին ու փակել նրա լուսանցքը: Անոթի սեղմումը ոսկրին պետք է
կատարվի ոչ թե մեկ, այլ մի քանի մասով:

Հարց 23: Լարան դնելու տեխնիկան:


Եթե արյունահոսությունը ուժեղ է և հնարավոր չէ այն դադարցնել անհրաժեշտ է տեղակայել լարան: Որպես
լարան կարող է օգտագործվել սավանից, սրբիչից, վերնաշապիկից պատրաստված ժապավենը: Լայնությունը
պետք է լինի 7-10 սմ: Չի կարելի որպես լարան օգտագործել կոշտ և բարակ կառուցվածքներ: Լարանը
տեղակայվում է վնասվածքից վերև: Այն մասը որտեղ պետք է դրվի լարանը, փաթաթվում է թաշկինակով կամ

11
բինտի առանց ծալքերի մի քանի շերտով: Լարանը ձգելով 2-3 պտույտ ենք կատարում վերջույթի շուրջը,
ապա տալիս ենք 1 հանգույց: Լարանի կամ տուժածի հագուստի վրա ամրացվում է գրություն՝ նշելով լարանի
տեղադրման ամսաթիվը և ժամը, հնարավորության դեպքում նաև տուժածի անուն, ազգանունը: Պետք է
հիշել, որ ամռանը լարանը վերջույթի վրա 1 ժամից, իսկ ձմռանը՝ 30 րոպեից ավելի չի կարելի թողնել:Եթե
տուժածի տեղափոխումը նշված ժամերից երկար է տևում, յուրաքանչյուր 30-60 րոպե կապված լինելուց հետո
լարանը թուլացնում են՝ միաժամանակ մատներով սեղմելով հիմնական զարկերակն այնքան ժամանակ,
մինչև վերջույթը ստանա իր բնական գույնը, իսկ հանված լարանը տեղադրում են նոր տեղում՝ նախկին
տեղից քիչ վերև:

Հարց 24: Արյան փոխներարկում, հասկացություն արյան խմբերի և ռեզուս գործոնի մասին:

Արյան փոխներարկման համար անհրաժեշտ է անպայման որոշել արյան խումբը և ռեզուս-գործոնը,


որպեսզի փոխներարկվող արյունը համատեղելի լինի հիվանդի արյան հետ:
Մարդկանց արյան կարմիր գնդիկները՝ էրիթրոցիտները պարունակում են 2 տեսակի հակածին՝
ագլուտինոգեն A և B, իսկ արյան պլազմայում կան 2 տեսակի հակամարմիններ՝ ագլուտինիններ a և b: Ըստ
դրանց պարունակության մարդիկ բաժանվում են 4 խմբերի.

Արյան խումբը Հակածին Հակամարմին Խմբի կրճատ անվանումը


I O aևb O(I)
II A b A(II)
III B a B(III)
IV AևB չկա AB(IV)
Յուրաքանչյուր խմբի արյան մեջ չեն կարող գտնվել իրար համապատասխանող հակածինը և հակամարմինը
(այսինքն նույն անհատի մոտ չեն կարող լինել A հակածինը և a հակամարմինը), քանի որ դրանք
հանդիպելիս առաջացնում են իմունային ռեակցիա՝ արյան կամիր գնդիկներն իրար են կպչում ու
առաջացնում փաթիլավորում, ապա քայքայվում են: Այս հանգամանքն են նկատի ունենում մեկ անհատից
(դոնորից)՝ մյուսին (ռեցիպենտին) արյուն փոխներարկելիս: Այստեղ որոշիչը դոնորի հակածինն է:
Փոխներարկելիս դոնորի A հակածինը չպետք է հանդիպի ռեցիպենտի արյան a հակամարմնի հետ: Այդ իսկ
պատճառով արյունը փոխներարկելիս յուրաքանչյուր խմբի արյուն պետք է ներարկել նույն խմբի մարդկանց,
և միայն դրա բացակայության դեպքում կարելի է ներարկել O(I) խմբի արյունը, քանի որ այն չունի ոչ մի
հակածին: Ավելի ուշ հայտնաբերվեց ևս մի հակածին՝ ռեզուս – կապիկների էրիթրոցիտներում, և այն
անվանվեց հակածին D: Մարդկանց 75-85%-ի մոտ արյան մեջ կա այդ հակածինը և նրանք Rh(+) են, իսկ
մնացածների մոտ չկա և նրանք Rh(-) են: Եթե հակածին ունեցող արյունը՝ Rh(+)-ը փոխներարկվի այդ
հակածինը չունեցող Rh(-) անհատին, ապա վերջինիս մոտ արտադրվում է d հակամարմին և կարող է
առաջանալ իմունային ռեակցիա և փոխներարկումային շոկ: Հետևաբար մինչև փոխներարկումը պետք է
ստուգել նաև ռեզուս-գործոնը և Rh(-) անհատներին փոխներարկել միայն Rh(-) արյուն:
Արյան փոխներարկումը կատարում են 2 ճանապարհով՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի փոխներարկման
ժամանակ դոնորի արյունն անմիջապես անցնում է հիվանդի երակի մեջ հատուկ ապարատի
միջոցով:Անուղղակի փոխներարկման համար օգտագործում են կոնսերվացված արյուն, որը պահվում է
հատուկ սրվակներում կամ պլաստիկ տոպրակներում և փոխներարկվում է ըստ անհրաժեշտության:

12
Արյան փոխներարկման ժամանակ ամենածանր բարդությունը փոխներարկումային շոկն է (կարող է
բերել մահվան), որն առաջանում է, երբ ներարկվում է անհամատեղելի արյուն:

Հարց 25: Վնասվածքներ, տեսակները: Փափուկ հյուսվածքների փակ վնասվածքները, I


բուժօգնությունը: Հոդախախտ, I բուժօգնությունը:

Վնասվածքն արտաքին ուժի ազդեցության տակ հյուսվածքների ամբողջականության խախտումն է: Ըստ


օրգանիզմի վրա ազդող գործոնների վնասվածքները լինում են՝
 մեխանիկական (առաջանում են հարվածից, ընկնելուց և այլն)
 ֆիզիկական (առաջանում են բարձր և ցածր ջերմաստիճանից, էլեկտրականությունից, ռադիացիոն
ճառագայթումից)
 քիմիական (առաջանում են քիմիական նյութերի ազդեցությունից):
Վնասվածքները բաժանվում են երկու մեծ խմբի՝ փակ վնասվածքներ և բաց վնասվածքներ: Բաց են կոչվում
այն վնասվածքները, որոնց ժամանակ խախտվում է մաշկածածկույթների ամբողջականությունը և
առաջանում է վերք: Նշաններն են՝ լայն բացումը, ցավը, տարբեր աստիճանի արյունահոսությունը և տվյալ
մարմնամասի ֆունկցիայի խանգարումը: Փակ են կոչվում այն վնասվածքները, որոնց ժամանակ մաշկի և
լորձաթաղանթների ամբողջականությունը չի խախտվում: Փակ վնասվածքների շարքին են դասվում փափուկ
հյուսվածքների վնասվածքները, որոնք առաջանում են ընկնելիս, բութ առարկաներով հարվածելիս և այլն:
Նշաններն են՝ ցավը, այտուցվածությունը, արյունազեղումները, կապտուկը (որը լավ երևում է 2-3 օր հետո) և
այդ մարմնամասի ֆունկցիայի խանգարումը:
I բուժօգնությունը ներառում է վնասված մասի վրա սառը թրջոց կամ սառցեպարկ դնելը (առաջին 18-20
ժամում), ծայրանդամին բարձր դիրք տալը, ճնշող կապը և տվյալ մանմնամասի անշարժացումը: 2 օրից
կարելի է դնել տաք թրջոց:

Հարց 26: Երկարատև ճնշման (կրաշ սինդրոմ) համախտանիշ կամ վնասվածքային


տոքսիկոզ: Ճզմվելու հետևանքով առաջացող ախտանիշներ, ծանրության աստիճանը: I
բուժօգնության առանձնահատկությունները:
Առաջացման պատճառը փլուզումներն են, տարերային աղետները կամ հարվածային ալիքը, որոնց
ժամանակ ծանրության տակ են մնում մարդու ծայրանդամները: Դրանց երկարատև ճնշման և ճզմվելու
հետևանքով (այստեղից ՝ “կրաշ սինդրոմ” անվանումը) նրանցում խանգարվում են արյան շրջանառությունը
և հյուսվածքների սնուցումը, արյան մեջ ներծծվում են հյուսվածքների քայքայման տոքսիններ, առաջացնելով
օրգանիզմի ընդհանուր թունավորում, որն անվանում են վնասվածքային տոքսիկոզ: Ծանրության աստիճանը
կախված է ճնշման տակ մնալու տևողությունից և ճզմված մակերեսի մեծությունից:
Նշանները: Առաջին 48 ժամում ճնշման տակից դուրս բերելուց հետո հիմնականում լինում են վնասվածքային
շոկի նշաններ՝ ուժեղ ցավ, հոգեկան ցնցում և ընդհանուև թուլություն: Ապա սկսվում է երկրորդ շրջանը, որն
արտահայտվում է ծայրանդամների ուժեղ այտուցով, վնասված մաշկի վրա առաջանում են
արյունազեղումներ, արյունային բշտեր, մեզը պակասում է, երբեմն՝ լրիվ բացակայում, որոնք երիկամային
սուր անբավարարության նշաններ են:
I բուժօգնությունը: Սկսում են ցավազրկողներ և հանգստացնող դեղամիջոցներ տալուց, սրսկում են սրտային
դեղամիջոցներ՝ կոֆեին կամ կորդիամին: Վնասված ծայրանդամին տալիս են բարձր դիրք, ամուր
13
վիրակապում են կենտրոնից դեպի ծայրամաս և անշարժացնում են, վրան դնում են սառցեպարկ կամ սառը
թրջոց: Տալիս են մեծ քանակով հեղուկներ՝ խմելու և սրսկման ձևով (օր.՝ սոդայի լուծույթ, գլյուկոզ):
Հարց 27:Վերքեր, տեսակները, բնութագրումը: Հաճախակի հանդիպող բարդությունները:
Վերքերի մշակումը:

Վերքերի տեսակները: Վարակված վերքերը՝ կախված նրանց առաջացնող պատճառից բաժանվում են երկու
մեծ խմբի՝ հրազենային և ոչ հրազենային վերքեր: Ոչ հրազենային վերքերը լինում են՝

 ծակած վերք,
 կտրած վերք,
 կտրտած կամ սրակտոր վերք,
 կծած վերք,
 թունավոր վերք:

Առաջին բուժօգնությունը: Նախ պետք է բացել վերքի շրջանը, դադարեցնել արյունահոսությունը: Վերքի
շուրջը քսել յոդի թուրմ, իսկ վերքի մակերեսը մշակել 3%-անոց ջրածնի պերօքսիդի լուծույթով կամ որևէ
հականեխիչ լուծույթով: Վարակի թափանցումը դադարեցնելու համար վերքը ծածկել աննեխական
վիրակապով կամ անհատական վիրակապական փաթեթով: Եթե վերքի մակերեսին կան հեշտ հեռացվող
օտար մասնիկներ, դրանք հեռացնել մանրէազուրկ պինցետով:
Եթե վերքը խորը չէ և չի արյունահոսում, այն լվանալ գոլ ջրով և մանկական օճառով, չորացնել և ծածկել
ասեպտիկ վիրակապով: Ցավը մեղմացնելու համար տալ ցավազրկողներ, մեծ ծավալի վերքերի դեպքում
անշարժացնել ծայրանդամը:
Շան կծելու դեպքում վերքը լվանալ (10-15 րոպե) հոսող ջրով և օճառով, մշակել յոդով ու սպիրտով, ծածկել
աննեխական վիրակապով և ուղարկել բուժհիմնարկ՝ հակակատաղության պատվաստումներ անելու
համար:
Բարդությունները:Թարախակույտը (աբսցես) առաջանում է, երբ թարախային բորբոքային օջախում
մեռուկացած հյուսվածքների տեղում կուտակվում է թարախ՝ սահմանազատված շրջակա հյուսվածքներից
թաղանթով:
Մակերեսային թարախակույտի դեպքում մաշկն այդ մասում այտուցվում է, կարմրում, առաջանում է ցավ,
տեղային ջերմաստիճանի բարձրացում, տվյալ տեղամասի ֆունկցիայի խանգարում, շոշափելիս՝ հեղուկի
ծփանքի զգացում: Երբեմն լինում են մարմնի ջերմաստիճանի բարձրացում, արյան մեջ փոփոխություններ:
Ֆլեգմոնը փուխր բջջանյութի թարախային բորբոքումն է՝ առանց սահմանազատման:
Նշաններն են՝ տվյալ մասի ցավը, տարածվող այտուցը և հյուսվածքների կարծրացումը՝ առանց հստակ
սահմանների, մաշկի կարմրությունը, տեղային ջերմաստիճանի բարձրացումը, ֆունկցիայի խանգարումը:
Լինում են նաև ընդհանուր երևույթներ՝ գլխացավ, սարսուռ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, արյան
մեջ փոփոխություններ:
I բուժօգնությունը: Թե աբսցեսի, թե ֆլեգմոնի դեպքում դնել այդ մասի վրա չոր վիրակապ, անշարժացնել այն
և հիվանդին ուղարկել բուժ. հիմնարկ: Կարելի է տալ խմելու հակաբիոտիկներ:

Հարց 28:Վերքի մեջ վարակի թափանցման ուղիները: Վերքերի վիրաբուժական ինֆեկցիա՝


օջախային (թարախային), ընդհանուր (սեպսիս):

14
Սեպսիս: Սեպսիսը վարակ է, որը տարածվում է մանրէներից, երբ օրգանիզմը կորցնում է
դիմադրողականությունը ընդհանուր կամ տեղական վարակի ժամանակ:
Ախտանիշներ և ախտորոշում՝
1. Մշտական ջերմություն
2. Հաճախասրտություն
3. Զարկերակային ճնշման անկում
4. Կարող են լինել փայծաղի մեծացում, թարախակալված վերքեր, Ֆլեգմոնա
5. Կարող է բորբոքային օջախը հայտնի չլինել

Առաջին բուժօգնություն.
1. Հեղուկների ներարկում՝ գլյուկոզա 5%-անոց 500մլ. և ավելի
2. Անտիբիոտիկներ լայն սպեկտրով,բարձր դոզաներով
3. Անմիջապես տեղափոխել հիվանդանոց:

Հարց 29: Անօդակյաց վերքային վարակ: Կանխարգելում և բուժում:


Պրկախտի և գազային գանգրենայի հարուցիչներն են անօդակյաց մանրէները, որոնք ապրում են հիվանդ
կենդանիների աղիներում, որտեղից էլ նրանց արտաթորանքների հետ ընկնում են հողի մեջ: Հողի հետ
ընկնելով վերքի մեջ, այդ հարուցիչներն ազատվում են պատյանից՝ սպորից, արագորեն բազմանում են,
առաջացնելով պրկախտի կամ գազային գանգրենայի երևույթները: Ավելի հաճախ հանդիպում են
պատերազմական պայմաններում, քանի որ այստեղ ավելի շատ են ջխջխված մեծ ծավալի վերքերը՝
կեղտոտված հողով:
Պրկախտ: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 4-14 օր: Հիմնական նշաններն են՝ դեմքի ծամիչ մկանների
կծկումը, հիվանդը բերանը բացել չի կարողանում, ապա կծկվում են դեմքի մյուս մկանները և դեպքը
ստանում է չարախինդ ծիծաղի արտահայտություն: Վերքի շուրջն առաջանում են մկանների
ջղաձգություններ: Պարանոցի հետին մկանների հետևանքով գլուխը թեքվում է դեպի ետ,աԱստիճանաբար
սկսում են կծկվել նաև մարմնի մյուս մկանները և մարմինը աղեղի ձև է ստանում: Յուրաքանչյուր գրգիռը՝
ձայնը, լույսը, աղմուկը առաջացնում են մկանների այդպիսի կծկումներ: Հիվանդի գիտակցությունը
պահպանված է, ջերմաստիճանը բարձրանում է՝ 40-42°C, դժվարացած է շնչառությունը, արագացած՝ պուլսը:
I բուժօգնություն: Օգնությունը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ վերքի վիրաբուժական մշակումից,
հակապրկախտային շիճուկի մեծ դոզաների սրսկումից, տալիս են նաև թմրադեղեր և նյարդային
համակարգը հանգստացնող դեղեր, վերացնում են բոլոր արտաքին գրգիռները:Որպես սպեցիֆիկ
կանխարգելիչ միջոց բոլոր հիվանդներին, պարտադիր պետք է սրսկել հակապրկախտային շիճուկ և
անատոքսին:
Գազային գանգրենա: Նշաններն առաջանում են վերքը վարակվելուց մի քանի ժամ կամ 3-4 օր հետո:Առաջին
նշանները վերքի շրջանում սեղմող, ճնշող ցավերն են, որոնք առաջանում են հյուսվածքներում կուտակվող
գազերի պատճառով: Ծայրանդամը սկսվում է փքվել, ուռչել, խիստ այտուցվել: Վերքի շրջանում
հյուսվածքները մուգ գույնի են, մկանները եփած մսի տեսք ունեն, վերքից գալիս է տհաճ նեխիչ հոտ:
Հիվանդի ընդհանուր վիճակը խիստ ծանրանում է, ջերմությունը՝ բարձրանում, սկսվում են ինտոքսիկացիայի
երևույթներ, որոնք բերում են մահվան:

15
I բուժօգնություն:I բուժօգնությունը և բուժումը կատարում են բուժհիմնակրում, որտեղ վերքը մշակում են,
նրանից հեռացնելով մահացած հյուսվածքները, կտրվածքներ են անում կուտակված գազը դուրս բերելու
համար և ամենակարևորը՝ մեծ դոզաներով սրսկում են հակագանգրենային շիճուկ:
Հարց 30: I բուժօգնությունը վերքի մեջ օտար մարմնի առկայության դեպքում:
 Ոչ մի դեպքում չի կարելի հանել օտար մարմինը
 Վերքի եզրերը սեղմել՝ օտար մարմնի վրա ճնշում չգործադրելով, որպեսզի հնարավորինս վարակը
դուրս գա
 Դադարեցնել արյունահոսությունը
 Անշարժացնել օտար մարմինը վերքի մեջ
 Արագ տեղաձոխել բուժհաստատություն

Հարց 31:Հրազենային վերքեր, մշակման առանձնահատկությունները: Անհատական


վիրակապական փաթեթ:
Հրազենային վերքերն առաջանում են գնդակներից, բեկորներից և այլն: Եթե գնդակը կամ բեկորը,
թափանցելով բոլոր հյուսվածքները, առաջացնում է մուտքային և ելքային անցքեր, ապա վերքը կոչվում է
միջանցիկ, իսկ եթե գնդակը կամ բեկորը մնում է հյուսվածքների մեջ, ապա վերքը կոչվում է կույր թափանցող:
Հրազենային վերքերի դեպքում հաճախ են առաջանում խոշոր անոթների, նյարդերի, ոսկրերի, հոդերի և
ներքին օրգանների վնասվածքներ և մեծ է արյունահոսության վտանգը:

Հարց 32:Ոսկորների կոտրվածքներ, ախտանիշները: Կոտրվածքների տեակները, I


բուժօգնությունը (անշարժացումը բեկակալներով և ձեռքի տակ եղած միջոցներով):
Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության լրիվ կամ մասնակի խախտումը, այն մեծ մասամբ տեղի է
ունենում արտաքին մեխանիկական ուժի ազդեցության հետևանքով, երբեմն՝ ոսկրի հիվանդությունից:
Տարբերում են ոսկրի՝
1. Մասնակի կոտրվածք:
2. Ճաքվածք:
3. Լրիվ կոտրվածք: Երբ ոսկրը կոտրվում է ամբողջ լայնքով:
3.1 Առանց տեղաշարժի:
3.2 Տեղաշարժումով: Երբ կոտրված ոսկրի ծայրերն իրար նկատմամբ տեղաշարժվում են:
Տարբերում են նաև փակ կոտրվածք, երբ մաշկածածկույթների ամբողջականությունը վնասված չէ, և բաց
կոտրվածք, որն ուղեկցվում է վերքով:
Կոտրվածքի նշաններն են ցավը, կոտրված մասի ձևափոխությունը, ֆունկցիայի խանգարումը՝ շարժումների
բացակայությունը կամ սահմանափակումը, ծայրանդամի երկարության փոփոխությունը՝ ավելի հաճախ
կարճացումը, կոտրված մասի հոդից դուրս պաթոլոգիական շարժունությունը:
I բուժօգնություն:Ընդգրկում է ցավազրկողներ տալը և կոտրված մասի անշարժացումը: Կոտրված
ծայրանդամներն անշարժացնում են նախքան հիվանդին տեղափոխելը՝ փոխադրական ստարդարտ
բեկակալներով (Կրամերի մետաղյա և Դիտերիխսի փայտե բեկակալներ: Ստորին վերջույթի անշարժացման
համար հիմնականում օգտագործվում է Դիտերիխսի բեկակալը, վերին վերջույթի՝ Կրամերի): Դրանց
բացակայության դեպքում կարելի է օգտագործել՝ տախտակի կտորներ, ծառի ճյուղ, հովանոց և այլն, բայց

16
եթե այս առարկաներն էլ չկան ապա ստորին ծայրանդամները կապել իրար, նրանց արանքում դնելով
փափուկ ներդիր: ԸԲաց վնասվածքի՝ վերքի առկայության դեպքում մինչև անշարժացումը մշակել վերքը,
կանգնեցնել արյունահոսությունը, ծածկել ստերիլ վիրակապով, հետո անշարժացնել, բաց թողնելով տվյալ
մասը: Որպեսզի անշարժացումը ճիշտ կատարվի, պետք է ղեկավարել հետևյալ կանոններով.
1. Վերջույթն անշարժացնել երկու հարևան հոդերում, իսկ բազկի և ազդրի կոտրվածքի դեպքում՝ երեք
հոդերում, մեկը հոդի կոտրվածքից վերև, երկուսը՝ ցած:
2. Նախօրոք բեկակալի սուր ծայրերը բամբակի, բինտի օգնությամբ հարթեցվում են, ձևավորում այն՝
տալով վերջույթի համապատասխան ձևը:
3. Բաց կոտրվածքների ժամանակ, կոտրված ոսկորների ծայրերը ուղղել չի թույլատրվում:
4. Վերջույթն անշարժացվում է իր նորմալ ֆիզիոլոգիական դիրքում, այսինքն՝ ոտքը ուղղված, սրունք-
թաթային հոդում ծալված, իսկ ձեռքը՝ արմնկային հոդում ծալված վիճակում:
5. Բեկակալն ամրացնելու համար, բինտային կապը դրվում է հավասարաչափ ճնշումով, առանց
խորդուբորդությունների, որպեսզի չխանգարվի վերջույթի արյան շրջանառությունը:
Երեխաներին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել, որ արյունահոսությունը դադարեցնելիս մինչև 3
տարեկան երեխաներին լարան դնել չի կարելի, այլ դնել սեղմող կապ, իսկ ավելի մեծերին դնել հատուկ
էլաստիկ լարան, թողնելով այն ամռանը մեկ ժամ, ձմռանը՝ կես ժամ:

Հարց 33: Վնասվածքային շոկ, պատճառները, շոկի տեսակները: I բուժօգնությունը


(հակաշոկային միջոցառումներ):
Շոկն առաջանում է ծանր վնասվածքների դեպքում, երբ փափուկ հյուսվածքները մեծ ծավալով պատռված են,
ջնջխված, ոսկրերը կոտրված՝ փշրված, ծայրանդամը ջնջխված կամ պոկված, այրվածքը մեծ չափերի է
հասնում: Շոկի առաջացման պատճառն ուժեղ ցավը (ուղեկցում է ծանր վնասվածքներին և բերում է
օրգանիզմի կարևոր կենսական ֆունկցիաների անկման) և արյան կորուստն է (կես լիտրից ավել):
Վնասվածքային շոկի նշաններն են՝ ախտահարվածի լրիվ անտարբերությունը շրջապատի նկատմամբ,
մաշկի գունատությունը, սառը քրտինքը և այլն, որոնք կարող են առաջանալ վնասվածք ստանալուց
անմիջապես հետո (առաջնային շոկ) կամ դրանից մի քանի ժամ անց (երկրորդային շոկ): Ըստ ծանրության
տարբերում են 4 աստիճանի շոկ.
I աստիճանի շոկ: Արյան մաքսիմալ ճնշումը հավասար է 90մմ, պուլսը՝ մեկ րոպեում 90-100 զարկ:
II աստիճանի շոկ: Ճնշումը՝ 70-90մմ, պուլսը՝ 120-140 զարկ:
III աստիճանի շոկ: Ճնշումը՝ 50-70մմ, պուլսը՝ 160-180 զարկ:
IV աստիճանի շոկ: Ճնշումը՝ 50մմ-ից ցածր կամ չի որոշվում, պուլսը չի շոշափվում:
Հակաշոկային միջոցառումները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այն է՝ դադարեցնել
արյունահոսությունը, անշարժացնել վնասված մարմնամասը, վերքը ծածկել ստերիլ վիրակապով, սրսկել
ցավազրկողներ, սրտային միջոցներ՝ կոֆեին, կամֆորա, տալ կատարյալ հանգիստ, տաքացնել
ախտահարվածին՝ լավ ծածկել, փաթաթել, տաք խմիչքներ տալ խմելու և խնամքով փոխադրել:

Հարց 34: Ուշագնացություն: Պատճառները, I բուժօգնությունը:


Առաջանում է սթրեսի, գերհոգնածության, անքնության, քաղցածության, արևահարության պատճառով:
Զարկերակային ճնշումը կտրուկ ընկնում է, որի հետևանքով առաջանում է ուղեղի արյան շրջանառության
կարճատև խանգարում: Առաջանում է գլխապտույտ, ընդհանուր թուլություն, ականջներում խշշոցի զգացում,
17
սրտխառնոց, աչքերի առջև մթնում է, գունատվում է, մաշկը ծածկվում է սառը քրտինքով: Շնչառությունը
դանդաղած է, մակերեսային, պուլսը դժվար է շոշափվում: Կորցնում է հավասարակշռությունը: Տևում է մի
քանի վայրկյան կամ րոպե:
Առաջին բուժոգնություն.
 ուշագնացին պետք չէ բարձրացնել, պառկեցնել այնպես, որ ոտքերը լինեն գլխից բարձր
 արձակել ճնշող կապերը
 բացել պատուհանը, դուռը՝ ապահովելով թարմ օդի հոսք
 երբ գիտակցությունը վերականգնվում է, միանգամից նստեցնել չի կարելի
 տալ շոկոլադ, սուրճ, քաղցր թեյ
 եթե 10 ոպեից չի վերականգնվում, կանչել շտապ օգնություն:

Հարց 35: Գլխի փակ և բաց վնասվածքներ: Գլխուղեղի փակ վնասվածքներ, I


բուժօգնությունը:
Գանգի և գլխուղեղի վնասվածքները ծանր վնասվածքներից են: Տարբերում են գլխուղեղի վնասվածքների
հետևյալ կլինիկական ձևերը. ուղեղի ցնցում, ուղեղի սալջարդ, ուղեղի ճնշում:
Գլխի վնասվածքները լինում են փակ ևբաց: Փակ են կոչվում գլխի այն վնասվածքները, երբ խախտված չէ
գլխի մաշկի ամբողջականությունը, իսկ բաց են այն վնասվածքները, երբ խախտվում է գլխի փափուկ
հյուսվածքների ամբողջականությունը և առաջանում է վերք:
Գլխուղեղի ցնցում: Առաջանում է գլխին հարվածից, ընկնելիս, որից առաջանում են գլխուղեղի
ֆունկցիաների խանգարումներ՝ առանց տեսանելի անատոմիական փափախությունների: Տարբերում են
ուղեղի թեթև և արտահայտված ցնցում: Թեթև աստիճանի ցնցման դեպքում նշվում է գլխապտույտ, գլխացավ,
սրտխառնոց, ականջներում աղմուկ, ընդհանուր թուլություն, տհաճ զգացողություն ուժեղ լույսի և աղմուկի
նկատմամբ: Ցնցման արտահայտված աստիճանի դեպքում այս երևույթներից բացի տուժածի մոտ
առաջանում են փսխումներ, անոթազարկը հաճախ է, երբեմն էլ՝ հազվական:
Գլխուղեղի սալջարդ: Ուղեղանյութի անատոմիական ամբողջականության տեսանելի խախտումն է որոշակի
սահմանափակ հատվածում: Սալջարդի դեպքում նկատվում են ոչ միայն նշված ընդհանուր ուղեղային
ախտանիշները, այլև օջախային երևույթներ, որոնք կախված են ուղեղանյութի վնասման տեղից:
Գլխուղեղի ճնշում: Առաջանում է, երբ պատռվում են գլխուղեղի խոշոր անոթները և արյունը կուտակվում է
գանգի խոռոչում կամ՝ երբ կոտրվում են գանգի ոսկորները: Նկատվում է գիտակցության կարճատև կորուստ,
այնուհետև տուժածի վիճակը թվացյալ լավանում է, բայց շուտով գիտակցությունը դանդաղորեն մթագնում է,
ուժեղանում է գլխացավը, առաջանում են օջախային ախտանիշներ, խանգարվում են շնչառությունը և արյան
շրջանառությունը:
I բուժօգնություն:Տուժածին պետք է պառկեցնել, ապահովել խիստ անկողնային ռեժիմ, գլխին դնել սառը,
ժամանակին կերակրել, խմեցնել հեղուկներ: Հետևել նաև սրտի աշխատանքին,շնչառությանը, եթե տեղի է
ունեցել կլինիկական մահ, ապա անհրաժեշտ է կատարել վերակենդանացում: Հիվանդի տեղափոխումը
հիվանդանոց պետք է կատարվի զգույշ, առանց ցնցումների, փսխման դեպքում հիվանդի գլուխը պետք է մի
կողմի վրա թեքվի և բերանի խոռոչը մաքրվի:

Հարց 36: Գլխի բաց վնասվածքներ, ախտանիշները, I բուժօգնությունը:


Բաց են այն վնասվածքները, երբ խախտվում է գլխի փափուկ հյուսվածքների ամբողջականությունը և
առաջանում է վերք: Գլխի բաց վնասվածքների դեպքում բացի ընդհանուր ուղեղային ախտանիշներից առկա
18
են նաև վերքի ախտանիշներ: Եթե բաց վնասվածքի դեպքում ամբողջական է մնում ուղեղի կարծր թաղանթը,
ապա վնասվածքը կոչվում է գլխի չթափանցող վերք, իսկ եթե պատռվում է նաև այդ թաղանթը, կոչվում է
թափանցող վերք:
Առաջին բուժօգնությունը:
 Առաջին հերթին էվակուացնում են տուժածին:
 Վերքի վրա հարկավոր է դնել ստերիլ վիրակապ՝ զգուշանալով, որ ուղեղի արտանկման դեպքում այն
չճնշի ուղեղը: Ականջների վրա նույնպես դնել վիրակապ, եթե կա արյուն կամ ուղեղային հեղուկի
արտահոսք:
 Որպեսզի փսխման զանգվածները չփակեն շնչուղիները, տուժածին պառկեցնում են կողքի, իսկ եթե
պառկած է մեջքին՝ գլուխը թեքել կողքի:
 Լեզվի ետանկման դեպքում հարկավոր է լեզուն դուրս բերել բերանից կամ դնել օդատար խողովակ:
 Գլխին դնում են սառը, առանց գլուխը ճնշելու:
 Հնարավորության դեպքում ներարկում են ցավազրկող միջոցներ, տալիս են հակաբիոտիկներ,
շնչառությանը խթանող և սրտի աշխատանքը կարգավորող միջոցներ:

Հարց 37: Կրծքավանդակի բաց, փակ վնասվածքները, I բուժօգնությունը:


Պատկանում են ծանր վնասվածքների շարքին, առաջանում են ընկնելիս, հարվածային ալիքից,
տրանսպորտային վթարներից, բութ և սուր գործիքներով հարվածլիս: Լինում են փակ և բաց: Փակ
վնասվածքներից են՝
Փափուկ հյուսվածքների սալջարդը:Առաջանում է կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, մանր անոթների
վնասում (արյունազեղումներ):
Նշանները: Ցավ կրքծավանդակի շրջանում, որն ուժեղանում է շնչառական շարժումներից, շնչառության
խանգարումներ, սահմանափակ կամ տարածված այտուց, արյունազեղումներ կապտուկի ձևով, որոնք
առավել նկատելի են դառնում սալջարդի 2-3-րդ օրերին:
I բուժօգնություն: Վնասված մասի վրա դնել սառը թրջոց, սեղմող կապ, 2-3 օր անց տաքացնող միջոցներ:
Կրծքավանդակի օրգանների ցնցումը:Առաջանում են կրծքավանդակի օրգանների աշխատանքի
խանգարումներ: Կրծքավանդակի վրա տեսանելի փոփոխություններ չեն լինում:
Նշանները: Ցավ կրծքավանդակում, արյունախխում, արագանում են անոթազարկը, շնչառությունը, արյան
զարկերակային ճնշումն ընկնում է, երբեմն էլ տեղի է ունենում գիտակցության կորուստ:
I բուժօգնություն:Կրծքավանդակին դնել սառը և անմիջապես տուժածին տեղափոխել բուժհիմնարկ:
Կրծքավանդակի օրգանների ճնշումը (վնասվածքային շնչահեղձուկ): Առաջանում է, երբ մարդը ենթարկվում
է ճնշման (օր. հարվածային ալիքից): Կրծքավանդակի ճնշման հետևանքով խանգարվում են արյան
շրջանառությունը, դժվարանում, երբեմն էլ անհնարին են դառնում շնչառական շարժումները:
Նշանները:Դժվարացած շնչառություն, անոթազարկն արագացած: Կրծքավանդակի վերին հատվածներում
մաշկը փքված, կապտավուն, տարածված արյունազեղումներով, որի հետևանքով վատանում է
տեսողությունը, լսողությունը, առաջանում է գիտակցության կորուստ:
I բուժօգնություն:Հանել ճնշման տակից, շնչուղիներն ազատել օտար մարմիններից: Տալ ցավազրկողներ,
սրտային միջոցներ և պատգաակով տեղափոխել:
Կրծքավանդակի ոսկրերի փակ կոտրվածքները: Առաջանում են հարվածից, վայր ընկնելուց, կրծքավանդակի
ճնշման հետևանքով: Կողերի կոտրվածքի դեպքում կարող են վնասվել նաև նյարդերը, թոքերը, լյարդը և այլն:

19
Նշանները:Սուր տեղային ցավ, որն ուժեղանում է շոշափման, ներշնչման, հազի, փռշտալու, կրծքավանդակի
շեղումների ժամանակ:
I բուժօգնություն:Կրծքավանդակին դնել սառը, ցավազրկել: Կրծքավանդակը վիրակապել և անհապաղ
հոսպիտալացնել:

Հարց 38: Կրծքավանդակի բաց վնասվածքներ: Հերմետիկ վիրակապ:


Կրծքավանդակի բաց վնասվածքները լինում են՝ հրազենային և ոչ հրազենային, թափանցող և չթափանցող:
Չթափանցող վնասվածքների ժամանակ առկա են փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասումներ:
Նշանները:Կրծքավանդակին վերքի առկայություն, արյունահոսություն, այտուց, ցավ շնչառության
ժամանակ, հազ, իսկ թոքի վնասման դեպքում՝ արյունախխում, շնչառությունը մակերեսային, հաճախացած,
անոթազարկն արագացած:
Թափանցող վերքի դեպքում վնասվում է առպատային թոքամիզը, որի հետևանքով օդը թափանցում է
թոքամզի խոռոչի մեջ՝ առաջացնելով պնևմոթորաքս (օդի առկայություն թոքամզի խոռոչի մեջ): Տարբերում
ենք՝
 Փակ պնևմոթորաքս: Այս դեպքում օդի ներթափանցումից հետո հյուսվածքով կամ արյան
մակարդուկով վերքը փակվում է: Սա համեմատաբար բարեհաջող տեսակն է:
I բուժօգնություն:Վերքին դնել ասեպտիկ վիրակապ, արյունահոսության դեպքում՝ ճնշող վիրակապ:
Կրծքավանդակին դնել սառը, տալ ցավազրկողներ:
 Բաց պնևմոթորաքս: Այս դեպքում ներշնչման ժամանակ օդն անցնում է թոքամզի խոռոչ,
արտաշնչելիս այն դուրս է գալիս: Վտանգավոր է, տեղի են ունենում կրծքավանդակի օրգանների
ճոճանակաձև շարժումներ:
I բուժօգնություն:Վերքին դնել ասեպտիկ վիրակապ, վերքի եզրերին քսել վազելին, ապա վերքի
շրջանը ծածկել մոմլաթով կամ անհատական վիրակապական ծրարի ռետինեպատ թաղանթով,
ծածկել բամբակի հաստ շերտով, լայն վիրակապով պարուրաձև վիրակապել կրծքավանդակը
(հերմետիկ վիրակապ): Շտապ տեղափոխել բուժհիմնարկ կիսանստած դիրքով, իսկ շոկի դեպքում՝
հորիզոնական դիրքով:
 Փականային պնևմոթորաքս: Իր ծանրությամբ հատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ գործում է
փականային մեխանիզմ: Ներշնչման ժամանակ օդն անցնում է թոքամզի խոռոչ, իսկ արտաշնչելիս
դուրս է գալիս մասամբ, կամ մնում է թոքամզի խոռոչում:
Նշանները: Վերքի առկայություն, ցավ կրծքավանդակում, շնչառությունը դժվարացած, մակերեսային,
թոքի հյուսվածքի վնասվածքի դեպքում՝ արյունախխում, հազ, մաշկը գունատ է կամ կապույտ,
անոթազարկն արագացած:
I բուժօգնություն:Նույնն է ինչ բաց պնևմոթորաքսինը:
Եթե միաժամանակ վնասվում են սիրտը, թոքերը, արյան անոթները, առաջանում է հեմոթորաքս (արյան
առկայություն), կամ երկուսը միասին՝ պնևմոհեմոթորաքս:

Հարց 39:Որովայնի խոռոչի փակ, բաց վնասվածքներ, ախտանիշները, I բուժօգնությունը:


Որովային վնասվածքները լինում են փակ և բաց: Փակ վնասվածքներ առաջանում են բութ հարվածից,
հարվածային ալիքից, բարձրությունից վայր ընկնելուց, ճնշման հետևանքով: Ազդող ուժից կախված կարող է
վնասվել միայն որովայնի առաջնային պատը կամ միաժամանակ՝ ներքին օրգանները:

20
 Որովայնի առաջնային պատի վնասվածքները լինում են սալջարդի կամ մկանների պատռման ձևով:
Տեղային ախտանիշներն են ցավը, արյունազեղումները, փորի մկանների լարումը, իսկ ընդհանուր
ախտանիշներն են՝ հաճախ և մակերեսային շնչառությունը, հաճախացած անոթազարկը, մաշկը
գունատ է, սառը քրտինքով պատված, կարող է նկատվել շոկի պատկեր:
 Ներքին օրգանների վնասման դեպքում բացի ընդհանուր ախտանիշներից կարող է առաջանալ
ներքին արյունահոսություն և սուր սակավարյունության պատկեր, եթե վնասվել են հյուսվածքային
օրգանները (լյարդը, փայծաղը և այլն):
Որովայնի փակ վնասվածքները հաճախ բերում են շոկի:
I բուժօգնություն
1. Բաց վնասվածքների ժամանակ կատարել ցավազրկում: Փակ վնասվածքների ժամանակ
ցավազրկումը կատարվում է միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ է հարկավոր վիրաբուժական
բաժանմունք հասցնելու համար:
2. Որովայնի վրա դնել սառը՝ ինչպես նաև ցավը մեղմելու, այնպես էլ սուր արյունահոսությունը
կանխելու համար:
3. Վերքի վրա դնել ստերիլ վիրակապ խոնավ վիճակում (թրջել լուծույթով կամ ջրով):
4. Որովայնի օրգանների վնասվածքի նույնիսկ կասկածի դեպքում արգելվում է ուտելու կամ խմելու որևէ
բան չտալ, նույնիսկ դեղորայք, չկատարել հոգնա:
5. Արգելվում է վերքից դուրս եկած օրգանները ներհրել՝ վարակը կանխելու նպատակով:
6. Տեղափոխելուց առաջ անշարժացնել՝ փորի վրա դնելով մեծ ծավալի և ամուր վիրակապ: Եթե
նկատվում է ներքին օրգանների արտանկում, ապա վիրակապի տակ այդ օրգանների և վերքի
բացվածքի շուրջը դրվում է փափուկ ստերիլ բինտից կամ իր հագուստից օղակ, որպեսզի
արտանկված օրգանները չճնշվեն և չներհրվեն:
7. Տեղափոխել պատգարակով, հանգիստ, առանց ցնցումների, մեջքի վրա պառկած: Ծնկան հոդերում
ծալված ոտքերի առջև դնել պատնեշ, որպեսզի ոտքերը չտարածվեն:
Հարց 40: Որովայնի բաց վնասվածքները: I բուժօգնության առանձնահատկությունները,
տեղափոխումը:
Որովայնի վնասվածքները լինում են՝ հրազենային և ոչ հրազենային (սառը զենքից), որոնք կարող են լինել՝
չթափանցող, երբ որովայնամիզը չի վնասվել, և թափանցող, երբ վերքը թափանցում է որովայնի խոռոչ:
Վերքերը կարող են ուղեկցվել նաև ներքին օրգաններ վնասումով, որի պատճառով որոշ ժամանակ անց
վերքի ախտանիշներին միանում են նաև պերիտոնիտի նշանները: Թափանցող վնասվածքների դեպքում
վերքի մեջ կարող են դուրս գալ ներքին օրգանները, օրինակ՝ բարակ կամ հաստ աղիքի գալարը կամ ներքին
օրգանների պարունակությունը՝ կրսամարս սնունդը, լեղին և այլն: Առաջին բուժօգնություն՝
1. Բաց վնասվածքների ժամանակ կատարել ցավազրկում:
2. Որովայնի վրա դնել սառը՝ ինչպես նաև ցավը մեղմելու, այնպես էլ սուր արյունահոսությունը
կանխելու համար:
3. Վերքի վրա դնել ստերիլ վիրակապ խոնավ վիճակում (թրջել լուծույթով կամ ջրով):
4. Որովայնի օրգանների վնասվածքի նույնիսկ կասկածի դեպքում արգելվում է ուտելու կամ խմելու որևէ
բան, չտալ նույնիսկ դեղորայք, չկատարել հոգնա:
5. Արգելվում է վերքից դուրս եկած օրգանները ներհրել՝ վարակը կանխելու նպատակով:

21
6. Տեղափոխելուց առաջ անշարժացնել՝ փորի վրա դնելով մեծ ծավալի և ամուր վիրակապ: Եթե
նկատվում է ներքին օրգանների արտանկում, ապա վիրակապի տակ այդ օրգանների և վերքի
բացվածքի շուրջը դրվում է փափուկ ստերիլ բինտից օղակ, որպեսզի արտանկված օրգանները
չճնշվեն և չներհրվեն:
7. Տեղափոխել պատգարակով, հանգիստ, առանց ցնցումների, մեջքի վրա պառկած: Ծնկան հոդերում
ծալված ոտքերի առջև դնել պատնեշ, որպեսզի ոտքերը չտարածվեն:
Հարց 41: Կոնքի ոսկրերի կոտրվածքների ախտանիշները, I բուժօգնությունը (գորտի դիրք):
Կոնքի օրգանների փակ և բաց վնասվածքներ, ախտանիշները, I բուժօգնությունը:
Կոնքի ոսկրերի կոտրվածքները պատկանում են ծանր վնասվածքների շարքին: Տարբերում են կոնքի
ծայրամասային կոտրվածք և կոնքի օղակի կոտրվածք:Ընդհանուր նշաններն են.
 շոկային վիճակ,
 նստոսկրերի կոտրվածքի դեպքում առաջանում է “գորտի դիրք”՝ ստորին վերջույթները կոնք-
ազդրային և ծնկան հոդերում կիսածալված վիճակում են, ոտքերն իրարից քիչ հեռացած,
 ցայլոսկրի հորիզոնական ճյուղի կոտրվածքի ժամանակ այդ կողմի ոտքը թեքվում է կողքի վրա և
ախտահարվածը չի կարողանում այն ուղղել՝ առաջանում է “կպած թաթի” ախտանշանը,
 կոնք-ազդրային հոդի հոդախախտի դեպքում ծայրանդամը կարճանում է,
 եթե կոնքի օղակն է կոտրվել, ապա մարմնի և ստորին ծայրանդամների շարժողությունը
սահմանափակվում է, հիվանդը կանգնել չի կարողանում. կոտրված մասում առաջանում են
արյունալեցում, ցավ, կրեպիտացիա,
I բուժօգնություն:
 բաց վնասվածքի դեպքում դնել ասեպտիկ վիրակապ, ցավազրկել,
 սալջարդի դեպքում դնել ճնշող կապ և սառը,
 կոնքի ոսկրերի կոտրվածքի դեպքում ախտահարվածին պառկեցնել պատգարակին՝ հարթ
տախտակի վրա՝ կոնք-ազդրային և ծնկային հոդերը ծալած և առբերված դեպի որովայնը՝ դնելով
ծնկային հոդերի տակ բարձիկ, ապա երկու ծնկերը կապել իրար, որ միմյանցից չհեռանան:
Կոնքի օրգանների վնասվածքներ:
Ուղիղ աղիքի վնասվածքներ: Ուղեկցում են կոնքի կոտրվածքներին: Եթե վնասված են կոնքի խոռոչի
օրգանները, ապա նկատվում է ակամա կղարտադրություն, կղանքի հետ արյուն, վերքից դուրս են գալիս
գազերը կամ կղանքը, կարող են առաջանալ ինֆեկցիոն բարդություններ և կոնքի ոսկրերի փտախտ:
Մահվան պատճառ կարող է դառնալ արյան վարակումը, իսկ ավելի հազվադեպ՝ վնասվածքային շոկը:
Երիկամների վնասվածքներ: Լինում են սալջարդերի, պատռվածքների և վերքերի ձևով: Ախտանիշներն են՝
ցավ, արյունային մեզ, գոտկային հատվածի այտուց կամ վերք, վերքից՝ մեզի հոսք, հաճախ՝ շոկ:
I բուժօգնություն:
 վերքի վրա դնել հականեխված վիրակապ, ցավազրկել,
 կատարել արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում՝ ճնշող վիրակապով կամ
վերքի տամպոնացումով,
 տեղափոխել հիվանդանոց, արգելվում է հեղուկների ընդունումը և որևէ միջամտությունը:

22
Հարց 42: Ողնաշարի վնասվածքներ, I-ին բուժօգնությունը, առանձնահատկությունները,
տեղափոխումը:
Ողնաշարի վնասվածքները պատկանում են ծանր վնասվածքների շարքին: Տարբերում են ողնաշարի փակ
(առանց մաշկի ամբողջականության խախտման) և բաց (մաշկի ամբողջականության խախտումով)
վնասվածքներ, ինչպես նաև չբարդացած (առանց ողնուղեղի ֆունկցիայի խանգարման) և բարդացած
(ողնուղեղի ֆունկցիայի խանգարումով): Բաց վնասվածքներն իրենց հերթին կարող են լինել չթափանցող
(եթե ողնուղեղի կարծր թաղանթը չի վնասվել) և թափանցող (եթե այն վնասվել է): Այս վնասվածքների
դեպքում մեծ մասամբ առկա է ինֆեկցիայի ներթափանցման վտանգ:
Ըստ տեղակայման տարբերում են՝ պարանոցային, կրծքային, գոտկային և սրբանային հատվածների
վնասվածքներ, ընդ որում որքան վեր է գտնվում վնասվածքը, այնքան նրա ընթացքը ծանր է:
Ողնաշարի փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների նշաններն են՝ ցավ, որը ուժեղանում է
շարժումների ժամանակ, այտուց, արյունազեղում վնասված տեղում, իսկ բաց վնասվածքների դեպքում նաև
վերքի առկայություն իր բոլոր նշաններով:
Ողների կոտրվածքներ: Ողնաշարի չբարդացած կոտրվածքի դեպքում, երբ ողնուղեղը վնասված չէ, բայց
կոտրված են ողերը, առկա են կոտրվածքին բնորոշ նշաններ՝ ցավ, որը ուժեղանում է շոշափելիս,
շարժումներից, շարժելիս ոսկրերի ճռճռոց, շարժումների սահմանափակում, մկանների լարվածություն,
ողնասյան դեֆորմացիա, հարկադրական դիրք, իսկ բաց կոտրվածքների դեպքում նաև վերքի նշաններ:
I բուժօգնություն:
Ողնաշարի բաց վնասվածքների դեպքում վերքի վրա դնել ստերիլ վիրակապ, կատարել ցավազրկում:
Տեղափոխման ժամանակ չի կարելի ողնաշարը կորացնել, քանի որ դա կբերի ողնուղեղի վնասման:
Տուժածին տեղափոխում են միմիայն պառկած վիճակում:
Ողնաշարի կոտրվածքների դեպքում տուժածին զգուշորեն շրջում են կողքի վրա միաժամանակ անշարժ
պահելով գլխի, ուսի և կոնքային հատվածները, որից հետո պարանոցի շուրջը դրվում է հագուստից կամ այլ
ամուր կտորից պատրաստված պինդ գլան, որն ընդգրկում է ստորին ծնոտը և հենվում է կրծքավանդակի
վերին հատվածի վրա: Պարանոցի հետին մասի վրա ողնաշարի երկարությամբ դրվում է կարճ փայտ և երկու
պարսատիկակապ՝ մեկը ստորին ծնոտին, մյուսը ճակատի վրա, որոնք ամրակապում են այդ փայտի հետ:

Հարց 43: Ջերմային այրվածքներ, այրվածքների աստիճանները ըստ հյուսվածքների


խորության, I բուժօգնությունը:
Ջերմային այրվածքները դա հյուսվածքների այնպիսի ախտահարումներն են, որոնք առաջանում են
ջերմային էներգիայի ազդեցության տակ: Կախված ջերմաստիճանից, ազդեցության տևողությունից,
այրվածքի տեղակայումից, տարբերում են մի քանի աստիճանի այրվածքներ:
Ըստ հյուսվածքների ախտահարման խորության տարբերում են այրվածքների 4 աստիճան.
I աստիճանի դեպքում նկատվում է մաշկի կարմրություն, այտուցվածություն, ցավ, մրմռոց: 3-5 օր
հետո այս երևույթներն անցնում են, տեղում թողնելով մաշկի թեփոտում և գունավորում, որը
հետագայում անցնում է:
II աստիճանիդեպքում կարմրած մաշկի ֆոնի վրա առաջանում են բշտեր՝ լցված թափանցիկ
հեղուկով: Վարակի բացակայության դեպքում, վերքը լավանում է 10-15 օր հետո առանց սպիացման:
Իսկ վարակի ներթափանցման դեպքում լավացումը ձգձվում է 3-4 շաբաթ և առաջանում է նուրբ սպի:
III աստիճանն ունի “ա” և “բ” խորություն.
23
IIIա–ի դեպքում նկատվում է տվյալ տեղի ցավի շոշափելիքի զգացողության իջեցում:
Ախտանիշները նույնն են ինչ II աստիճանի դեպքում, միայն այս դեպքում վերքը լավանում է 3-
4 շաբաթից:
IIIբ –ի դեպքում նկատվում է մաշկի մեռուկացում, բացակայում է ցավի և շոշափելիքի
զգացողությունը: Այս այրվածքները մեծ մասամբ բարդանում են թարախակալումով և
լավանալուց հետո մնում են կոպիտ սպիներ:
IV աստիճանիժամանակ մահանում է ոչ միայն մաշկը, այլ նաև խորը հյուսվածքները՝ ենթամաշկային
բջջանքը, փակեղները, ջլերը, մկանները և ոսկրերը:
I, II և IIIա աստիճանի այրվածքները կոչվում են մակերեսային, քանի որ այստեղ պահպանված են
էպիթելային բջիջները, որոնց հաշվին վերականգնվում է մաշկը, իսկ IIIբ և IV աստիճանի դեպքում այրվածքն
այնքան խորն է, որ մաշկը կարելի է վերականգնել միմիայն վիրահատությամբ՝ շրջակա մաշկի հաշվին:
I բուժօգնություն:Դադարեցնել այրվող գործոնի ազդեցությունը՝ հանգցնել կրակը ջրի շիթով կամ տուժածին
փաթաթելով որևէ ծածկոցով, չմոռանալով գլուխը բաց թողնել: Այրվող հագուստը կտրել, տուժածին դուրս
բերել այրվող օջախից: Մաշկի արագ սառեցման նպատակով այրված մասը պահել հոսող ջրի տակ (15-20
րոպե):Տուժածին տալ ցավազրկողներ:

Հարց 44: Այրվածքների դեպքում ծանրության գնահատման չափանիշները մեծահասակների


և երեխաների մոտ, I բուժօգնությունը:
Այրված մակերեսի չափը որոշելու համար օգտագործում են ափի մեթոդը (մեկ ափը հավասար է մարմնի
մակերեսի 1%-ին) և ինների մեթոդը, ըստ որի գլխի ու պարանոցի մակերեսը կազմում է 9%, յուրաքանչյուր
վերին վերջույթինը՝ 9%, ամեն մի ստորին վերջույթի մակերեսը՝ 2*9=18%, կրծքավանդակի,որովայնի, մեջքի,
հետույքի մակերեսները՝ 9% (ամեն մեկը), ստացվում է 11*9=99%, գումարած շեքի շրջանը 1%:
Եթե այրվում է մարմնի մակերեսի 10% - ը, այն համարվում է ոչ տարածուն պրոցես (ծերերի և երեխաների
մոտ մինչև 5%-ը), իսկ դրանից ավելի այրվածքի դեպքում՝ տարածուն պրոցես, որի դեպքումնկատվում են
նաև ընդհանուր երևույթներ՝ այրվածքային հիվանդություններ: Այրվածքային հիվանդությունը ծանր
այրվածքի և նրան ուղեկցող ընդհանուր երևույթների ամբողջությունն է, որի դեպքում խախտվւմ են
կենսական օրգանների ֆունկցիաները: Այրվածքային հիվանդությունն ունի հետևյալ շրջանները՝
1. Այրվածքային շոկ: Առաջանում է այրվածքի II և IV աստիճանների դեպքում, եթե այրվել է մարմնի
մակերեսի 10%-ից ավելին (ծերերի և երեխաների մոտ 5%-ից ավելին): Պատճան ուժեղ ցավն է,
արյան պլազմայի մեծ կորուստը: Շոկը տևում է 1-3 օր և բնորոշվում է արյան խտացումով,
սակավամիզությամբ: Ծանրությունը կախված է տուժողի տարիքից, այրվածքի մակերեսի
մեծությունից, խորությունից: Բնորոշվում է գրգռվածությամբ, անհանգստությամբ, անոթազարկի
հաճախացումով, ծարավի զգացումով: Երեխաների մոտ շոկն ուղեկցվում է բարձր ջերմությամբ,
ջղաձգություններով: Ծայրահեղ ծանր դեպքերում վրա է հասնում մահը:
2. Այրվածքային տոքսեմիա: Բնորոշվում է այրվածքային մակերեսի մահացած հյուսվածքների
քայքայումից առաջացած թուների ներծծումով: Տևում է մինչև 10-15 օր:
3. Սեպսիսի կամ ինֆեկցիոն բարդությունների շրջան:
4. Առողջացման շրջան:

24
I բուժօգնություն:Կատարել ցավազրկում, անշարժացնել այրված վերջույթը, խմելու ձևով տալ մեծ
քանակությամբ աղահիմնային հեղուկներ (1թ. գդալ աղ, 1թ. գդալ խմորի սոդա, 1լ. ջուր), անհրաժեշտության
դեպքում կատարել վերակենդանացում, տուժածին տաքացնել, ծածկել և տեղափոխել մոտակա բուժկետը:

Հարց 45: Արևահարում, ջերմահարում, I-ին բուժօգնությունը:


Ջերմահարությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի բարձր
ջերմաստիճանի երկարատև ազդեցությամբ, որի պատճառով բարձրանում է մարմնի ջերմությունը, և
զարգանում են որոշ օրգանների ֆունկցիաների խանգարումներ: Օրգանիզմի ջերմահարությանը նպաստում
են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խմելու ջրի անբավարար օգտագործումը, շատակերությունը,
ալկոհոլի չարաշահումը: Տարբերում են ջերմահարության 3 ձևեր՝
 Թեթև: Տուժածի վիճակը բավարար է, մարմնի ջերմությունը չի բարձրանում, նկատվում է թուլություն,
գլխացավ, սրտխառնոց, անոթազարկի հաճախացում, մաշկը խոնավ և կարմրած:
 Միջին: Այս դեպքում ընդհանուր ախտանիշներն ավելի արտահայտված են, հնարավոր է
գիտակցության կարճատև կորուստ, փսխումներ, մարմնի ջերմության բարձրացում (39-40° C), արյան
ճնշման բարձրացում:
 Ծանր:Առաջանում են ջղաձգություններ, շնչառությունը դառնում է մակերեսային և հաճախակի,
մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42° C, բբերը լայնացած են,լուսային ռեակցիան թույլ
է կամ բացակայում է, մաշկը չոր է, արյան ճնշումն ընկած:
Արևահարում: Առաջանում է երբ մարդը ենթարկվում է արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը:
Տուժածը գանգատվում է ընդհանուր թուլությունից, մարմնի ջարդվածությունից, սրտխառնոցից, գլխացավից,
գլխապտույտից: Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունից կարող է նկատվել ցնցումներ,
գիտակցության կորուստ:
I բուժօգնություն:Ջերմահարության և արևահարության դեպքում տուժածին պետք է տեղափոխել զով տեղ,
ազատել նեղ հագուստից, մարմինը թրջել ջրով, գլխին և խոշոր անոթների շրջանում դնել սառը թրջոց կամ
սառցեպարկ, կարելի է մարմինը փաթաթել սառը ջրով թրջած սավանով: Հարկավոր է ապահովել օդի շարժ,
խմեցնել սառը հեղուկներ: Անհրաժեշտության դեպքում կատարել սրտի արտաքին մերսում և արհեստական
շնչառություն, ապահովել հանգիստ և դիմել բժշկի:
Կանխարգելում:Ջերմահարումից և արևահարումից խուսափելու համար, հարկավոր է ճիշտ կազմակերպել
աշխատավայրի ջերմային ռեժիմը, կարևոր է նաև խմելու ջրի ապահովումը: Թույլ թեյը պահպանում է ջրա-
աղային հավասարակշռությունը:

Հարց 46: Ցրտահարում, աստիճանները, ընդհանուր սառեցում: I բուժօգնությունը,


առանձնահատկությունները:
Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ օրգանիզմում կարող են առաջանալ ինչպես տեղային
(ցրտահարություն), այնպես էլ ընդհանուր (սառեցում) փոփոխություններ: Մեծ մասամբ ցրտահարվում են
քիթը, ականջները, ոտնաթաթերը ևայլն:
Ցրտահարությանը նպաստումեն խոնավությունը,քամու արագությունը,սեղմող հագուստը, հարկադրական և
անշարժ դիրքը և այլն:Ըստ ծանրության արբերում են ցրտահարության 4 աստիճան.

25
I. աստիճանը բնորոշվում է ցավով, քորով, կարմրությամբ կամ կապտությամբ, այտուցով և
զգացողության խանգարումով: 3-7 օր հետո այս ամենն անցնում է, երբեմն նկատվում է մաշկի
թեփոտում: Սակայն պահպանվում է գերզգայնություն ցածր ջերմաստիճանի նկատմամբ:
II. աստիճանի ժամանակ ընդհանուր նշաններն ավելի են արտահայտվում, կապտած մաշկի վրա
նկատվում են բշտեր՝ լցված թափանցիկ հեղուկով, ախտահարված տեղը խիստ ցավոտ է: Վերքը
լավանում է 14-30 օր հետո առանց սպիացման:
III. աստիճանի դեպքում մաշկն ու ենթամաշկը մեռուկանում են: Բշտերը լցվում են արյունային հեղուկով:
Հաճախ վերքը բարդանում է վարակի ներթափանցումով, լավացումը տևում է 1-2 ամիս սպիների
գոյացումով:
IV. աստիճանի դեպքում մեռուկանում են ցրտահարված տեղամասի բոլոր փափուկ հյուսվածքներն ու
ոսկրերը, առաջանում է փտախտ (գանգրենա):
I բուժօգնություն:Տուժածին տաքացնում են ջեռակներով, ծածկում են, տալիս են տաք հեղուկներ, օղի (50-100
մգ): Այտուցի կամ բշտիկների առկայության դեպքում ցրտահարված մասում չի թույլատրվում շփում
կատարել կամ բացել բշտերը: Վերքի վրա դնում են ջերմամեկուսացնող հականեխված վիրակապ: Կարելի է
ցրտահարված մասը տաքացնել ջրի մեջ՝ ջրի ջերմաստիճանը սկսելով 20 0-220C-ից և 20-30 րոպեի ընթացքում
այն հասցնել 360-370C, մերսելով ծայրից դեպի կենտրոն: Վնասված մասը վիրակապելուց հետո անշարժացնել
և տուժածին տեղափոխել բուժհիմնարկ՝ նստած կամ պառկած վիճակում, վերջույթին տալով բարձր դիրք:
ՈՒժեղ ցավերի ժամանակ տուժածին ներարկում են ցավազրկողներ:
Ընդհանուր սառեցում: Առաջանում է երբ ցրտի ազդեցությանն է ենթարկվում ամբողջ մարմինը,
խանգարվում է ջերմակարգավորման մեխանիզմը, իջնում է մարմնիր ջերմությունը մինչև 35 0C և ցածր:
Ընդհանուր սառեցումն ընթանում է 3 շրջանով.
1. Անշարժացման շրջան: Ախտահարվածը գանգատվում է հոգնածությունից, գլխապտույտից,
քնկոտությունից: Մաշկը գունատվում է, ջերմությունն իջնում 33 0- 320C, հիվանդն անտարբեր է
դառնում շրջապատի նկատմամբ: Նկատվում է մկանային դող: Պահպանված է ինքնուրույն
շարժումները:
2. Արգելակման շրջան: Նկատվում է խորը քնկոտություն, անտարբերություն, մաշկը գունատ է, միմիկան
բացակայում է, խոսակցությունը խանգարվում է, ջերմությունն ընկնում է մինչև 32-29 0C,
զարկերակային ճնշումը հաճա ընկած է, հնարավոր է գիտակցության կորուստ: Ինքնուրույն
շարժումները բացակայում են:
3. Ցնցումների շրջան: Երբ կորցնում է գիտակցությունն առաջանում են ցնցումներ: Մարմինը
փայտանում է, բբերի լուսային ռեակցիան թուլացած է, զարկերակային ճնշումը չի որոշվում,
շնչառությունը դանդաղում է:
I բուժօգնություն:Տեղափոխել տաք միջավայր, տաքացնել, տալ խմելու տաք հեղուկներ, օղր, ծանր դեպքերում
տեղավորել գոլ ջրի մեջ: Հնարավորության դեպքում ներարկել սրտային միջոցներ:

Հարց 47: Համաճարակաբանություն, համաճարակային պրոցես:


Համաճարակաբանությունը որպես գիտություն լուծում է երկու խնդիր:
1. ՈՒսումնասիրում է մարդկային հասարակության մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման ու
տարածման օրինաչափությունները:
2. Միջոցներ է մշակում վարակիչ հիվանդությունները կանխելու և վերացնելու ուղղությամբ:
Համաճարակային պրոցեսը վարակիչ հիվանդությունների այն անընդհատ շղթան է (հիվանդ, փոխանցիչ,
առողջ մարդ), որն իր մեջ ընդգրկում է վարակի տարածումը հիվանդից առողջին: Դրա համար պետք են
շղթայի 3 օղակներ՝

26
1. Վարակի աղբյուր:Արտադրում և հարստացնում է արտաքին միջավայրը հարուցիչներով:Աղբյուր են
համարվում վարակված հիվանդ մարդը և հիվանդ կենդանին, որոնց օրգանիզմից հարուցիչներն
արտադրվում են արտաշնչման, հազի, փսխման, մեզի, կղանքի միջոցով:
2. Հարուցիչների փոխանցման մեխանիզմ: Ինֆեկցիայի աղբյուրից հարուցիչը դուրս գալով արտաքին
միջավայր կարող է ոչնչանալ կամ երկար ժամանակ պահպանվել այնտեղ: Արտաքին միջավայրում
արագ ոչնչանում են գրիպի հարուցիչները և երկար են պահպանվում սիբիրախտի, բոտուլիզմի,
պրկախտի սպորները: Ինֆեկցիայի փոխանցմանը մասնակցում են ջուրը, օդը, հողը, սննդանյութերը:
Տարբերվում են ինֆեկցիայի փոխանցման 5 ուղի՝
2.1 Շփման կամ կոնտակտային ուղի: Լինում է ուղղակի և անուղղակի: ՈՒղղակի, երբ հիվանդ և առողջ
օրգանիզմները անմիջապես շփման մեջ են մտնում: Օրինակ՝ հիվանդ կենդանու կծելուց: Անուղղակի
կոնտակտն ավելի հաճախ է հանդիպում և լինում է կենցաղի առարկաների, խաղալիքների, գրքերի և
այլնի միջոցով:
2.2 Սննդային ուղի: Այս ճանապարհով են փոխանցվում բոլոր աղիքային ինֆեկցիաները:
2.3 Ջրային ուղի: Այսպես փոխանցվում են գերազանցապես աղիքային ինֆեկցիաները վարակված ջուրը
օգտագործելիս (խմելուց, լողանալուց, սննդամթերքը լվանալուց):
2.4 Օդի միջոցով: Փոխանցվում են շնչական համակարգի հիվանդությունները՝ գրիպ, բնական ծաղիկ,
մանկական ինֆեկցիաները: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ խոսելիս,
հազից, փռշտոցից և կոչվում են օդակաթիլային ինֆեկցիաներ:
2.5 Փոխանցողական (տրանսմիսիոն) ուղի: Վարակը փոխանցվում է միջատների խայթոցից: Միջատները
լինում են ակտիվ (մլակ, մոծակ, ոջիլ, տիզ, լու) և պասիվ (ճանճեր): Ակտիվ փոխանցիչները ծծում են
հիվանդի արյունը և ապա կծելով առողջին, փոխանցում վարակը: Պասիվ փոխանցիչները՝ ճանճերը,
իրենց տոտիկներով վարակը տեղափոխում են սննդի վրա:
3. Ընկալօրգանիզմ:

Հարց 48: Վարակիչ հիվանդությունների դասակարգումը և ընդհանուր բնութագիրը


(ինֆեկցիոն պրոցես):
Ինֆեկցիոն պրոցես: Ինֆեկցիան օրգանիզմի վարակվածության վիճակն է, որն առաջանում է հիվանդագին
մանրէներից մակրո-միկրո օրգանիզմների միջև պայքարի հետևանքով: Ինֆեկցիոն պրոցեսի զարգացումը
ընթանում է 4 շրջանով:
1. Գաղտնի կամ ինկուբացիոն շրջան: Այն սկսվում է հարուցիչի թափանցումից օրգանիզմ և ընդգրկում է
հիվանդության առաջնային նշանները: Ինկուբացիոն շրջանի տևողությունը բազմազան է՝ սկսած մի
քանի ժամից (խոլերա, գրիպ) մինչև մի քանի օր (տիֆ), նույնիսկ մի քանի ամիս (Բոտկինի
հիվանդություն) և տարի: Այս շրջանում տեղի է ունենում հարուցիչի բազմացում և օրգանիզմում
նրանց թույների կուտակում:
2. Նախանշանային կամ պրոդրոմալ շրջան: Ընդգրկում է հիվանդության 1-5 օրերը: Լինում են
ընդհանուր ախտանիշներ՝ թուլություն, ջերմության բարձրացում, ախորժակի վատացում և այլն:
3. Հիվանդության զարգացման շրջան: Երբ ի հայտ են գալիս հիվանդության հիմնական կամ գլխավոր
նշանները, հիվանդները խիստ վտանգավոր են շրջապատի համար:
4. Առողջացման կամ ռեկոնվալեսցենցիայի շրջան:Երբ հիվանդության նշանները աստիճանաբար
մարում են և հիվանդներն ապաքինվում են:
Դասակարգումը: Ըստ Գրոմաշևսկու ինֆեկցիոն հիվանդությունները բաժանվումեն 4 մեծ խմբի.
1. Աղիքային ինֆեկցիաներ: Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Հարուցիչն
արտազատվում է կղանքի և մեզի միջոցով: Վարակը ներթափանցում է բերանովորովայնային տիֆ,
խոլերա, դիզենտերիա ևայլն:
2. Շնչառական ուղիների կամ օդակաթիլային ինֆեկցիաներ: Ինֆեկցիայիաղբյուրըհիվանդմարդնէ,
կամվարակակիրը:Նրանց հազի,փռշտոցի ժամանակ թքի աննշան կաթիլների հետ արտադրվում են
27
մեծ քանակով հարուցիչներ,որոնք շնչուղիներով թափանցում են առողջ օրգանիզմ ՝գրիպ, կարմրուկ,
դիֆթերիա, քութեշ, բնական ծաղիկևայլն:
3. Արյունային,
փոխանցողական (տրանսմիսիոն) ինֆեկցիաներ: Սրանցհարուցիչըփոխանցվումէարյունծծողփոխան
ցողների (մոծակ, տիզ, մլակ, ոջիլ, լուևայլն) խայթոցիմիջոցով՝ բծավորևհետադարձտիֆեր, մալարիա,
ժանտախտ, տզայինէնցեֆալիտևայլն:
4. Արտաքին ծածկույթների
ինֆեկցիաներ: Հարուցիչներըթափանցումենարտաքինծածկույթներով՝հագուստի, գլխարկի,
սրբիչիմիջոցով: Այսխմբիմեջենդասվումնաևվեներականհիվանդությունները՝ սիֆիլիս, գոնորեա:

Հարց 49:Հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ (ժանտախտ, խոլերա, սիբիրյան խոց, Էբոլա):


Խոլերա: Սուր ինֆեկցիոն հիվանդություն է: Դասվում է խիստ վտանգավոր ինֆեկցիաների
շարքին:Հարուցիչը խոլերային վիբրիոննէ:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է և վարակակիրը:
Փոխանցման ուղին աղիքայինն է(վարակված սննդի կամ ջրի օգտագործման հետևանքով), երբեմն էլ
կոնտակտայինը:
Նշանները. գաղտնիշրջանըտևումէմիքանիժամիցմինչև 5 օր:
Հիվանդությունըսկսվումէսուր, փորլուծությամբ, որըժամառժամհաճախանումէ: Սկզբումլուծըկղանքայինէ,
այնուհետևանգույն, ջրային, միանումէփսխումը: Հետագայումկղանքըդառնումէանընդհատևակամա,
ինչըհանգեցնումէօրգանիզմիջրազրկմանը: Նշվումէջերմությանիջեցում, մաշկըցիանոտիկ, կնճռոտված,
դիմագծերըսրված, լորձաթաղանթներըչոր, ձայնընստած, ճնշումնիջած:
Ջրազրկմանհետևանքովառաջանումէարյանխտացում: Հիվանդըկարճժամանակումկորցնումէքաշի 8-12%:
Բուժում՝ մեկուսացում: Հեղուկներիվերականգնումջրազրկմանաստիճանիցկախված:
Հակաբիոտիկներիկիրառում:
Կանխարգելում՝ հիվանդներիևվարակակիրներիվաղաժամհայտնաբերումըևմեկուսացումնէ:
Օջախումվերջնականդեզինֆեկցիա,
կարանտինիսահմանումևկոնտակտավորներիլաբորատորհետազոտություն:
Սիբիրյան խոց: Ընդհանուր զոռնոզ ինֆեկցիա է, որը տալիս է բռնկումներ գյուղատնտեսական կենդանիների
և մարդկանց մոտ:
Հարուցիչը խոշոր ցուպիկներն են:
Վարակի աղբյուրըկենդանիներն են: Մարդիկ վարակվում են օգտագործելով վարակված սնունդ, ջուր, բացի
այդ միջատների խայթոցից:
Թափանցման ուղին խախտված մաշկն ու լորձաթաղանթներն են: Ըստ թափանցման տեղի տարբերում են 3
ձև՝
 Մաշկային ձև: Ինֆեկցիայի մուտքի մոտ առաջանում են կարմիր բծեր, որոնք դառնում են հանգույց,
լցվում հեղուկով և դառնում բշտիկ, որի պարունակությունը թարախակալվում է: Բշտիկը պատռվում է
առաջանում է խոց, որը ցավոտ չէ, հատակը սև է, այդ պատճառով էլ ստացել է անթրաքս անունը:
Հիվանդությունն ընթանում է ծանր, երբեմն էլ վերջանում է մահով:
 Թոքային ձև: Ընթանում է ծանր, լինում է հազ, ցավ կրծքի շրջանում, զարգանում է օջախային
թոքաբորբ, խախտվում է սիրտ-անոթային գործունեությունը: Այս ձևը բարդանում է սեպսիսով,
մենինգիտով և սիրտ-անոթային հակամարգի անբավարարությունից հիվանդը մահանում է:
 Աղիքային ձև: Միշտ ախտորոշվում է մահից հետո: Սկսվում է բարձր ջերմաստիճանով, լինում է
արյունային լուծ, որովայնի շրջանում ուժեղ ցավեր, թսխում լեղու և արյան հետ: Հիվանդությունը
տևում է 3-4 օր և վերջանում է մահով:
Բուժում՝ պետք է սկսել հակասիբիրախտային շիճուկով սրսկումներով՝ հակաբիոտիկների զուգորդմամբ:
Խոցը 5 օր վիրակապելուց հետո նրա մեջ վերանում են հարուցիչները:
28
Խնամքը՝հիվանդին մեկուսացնել բոքսում, նրա անկողնու մոտ անել ընթացիկ դեզինֆեկցիա:
Կանխարգելումը՝ կենդանի չոր վակցինայով կատարել գյուղատնտեսական աշխատողների
պատվաստումներ, 1 տարի հետո՝ ռեվակցինացիա: Ովքեր շփվել են հիվանդի հետ, սրսկել
հակասիբիրախտային գամմա-գլոբուլին: Հիվան դկենդանիներին մեկուսացնել, մահացած կենդանիներին
վառել կամ թաղել 2մ խորությամբ:
Ժանտախտ: Դասվում է հատուկ վտանգավոր ինֆեկցիաների շարքին: Ինֆեկցիոն հիվանդություն է, որն
արտահայտվում է ընդհանուր ինտոքսիկացիայով, ավշահանգույցների, թոքերի և այլ օրգանների սպեցիֆիկ
ախտահարումով: Մարդը կարող է վարակվել կամ անմիջական կոնտակտից առնետի հետ կամ վարակված
սննդի օգտագործումից կամ հիվանդի հետ շփվելուց օդակաթիլային ճանապարհով: Հիվանդությունից հետո
ձևավորվում է կայուն իմունիտետ, մահացությունը բարձր է: Գաղտնի շրջանը տևում է 2-6 օր:
Հիվանդությունը սկսվում է սուր, առանց նախանշանների: Կախված մուտքի դռնից տարբերվում են՝
1. Մաշկա բուբոնային ձև: Զարգանում է խոց: Խոցի պարունակությունը արյունա-թարախային է,
ժանտախտի հարուցիչներովշրջակա հյուսվածքը այտուցված, հետագայում խոցը ծածկվում է մուգ
կեղևով: Մաշկային ձևն անցնում է բուբոնային ձևի:
2. Բուբոնային ձև: Բորբոքված, մեծացած ավշահանգույցը՝ բուբոնը, խիստ ցավոտ է, տեղակայված
ազդրային, աճուկային, պարանոցային ավշահանգույցներում և քանի որ ցավոտ են, հիվանդներն
ընդունում են հարկադիր դիրք:Բուբոնը ներծծվում է, քայքայվում և բացվում է, պնդանում է:
3. Առաջնային սեպտիկ ձև: Հիվանդությունն ընթանում է արագ, բուռն, ջերմությունն արագ բարձրանում
է 39-40°C, առկա է դող, գլխացավ: Արտահայտված են սիրտ-անոթային անբավարարության
երևույթները, կարող է զարգանալ շոկ և հիվանդը 1-2 օրվա ընթացքում մահանում է:
4. Երկրորդային սեպտիկ ձև: Հանդիսանում է մյուս կլինիկական ձևերի բարդացման արդյունք:
5. Առաջնային թոքային ձև: Ամենավտանգավոր ձևն է, վարակի տարածման տեսանկյունից: Ընթանում է
բարձր ջերմությունով, դողով, արյունաթարախային խորխով, որը պարունակում է մեծ քանակի
հարուցիչներ:
6. Երկրորդային թոքային ձև: Հանդիսանում է այլ կլինիկական ձևերի բարդություն:
7. Աղիքային ձև: Բնութագրվում է սրտխառնոցով, փսխումով, ցավերով որովայնի շրջանում, փսխման և
կղանքային զանգվածն արյունային է:
Պրոֆիլակտիկա: Կատարվում է պատվաստում համաճարակային ցուցումներով:
Բուժում: Հիվանդը մեկուսացվում է, ձեռնարկվում են կարանտինային միջոցառումներ: Տրվում են
հակաբիոտիկներ, մեծ քանակության հեղուկներ, հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից կլինիկական
լավացման և 3 բացասական մանրէաբանական հետազոտության պատասխանից հետո:

Հարց 50: Հակահամաճարակային միջոցառումներ՝ օբսերվացիա, կարանտին: Ընդհանուր


պատկերացում կանխարգելիչ պատվաստումների մասին:
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը և հակահամաճարակային
միջոցառումները տարվումեներեքուղղությամբ.
1. Վարակիաղբյուրիվերացում – վարակազերծում:Անհրաժեշտ է վաղ շրջանում աղտորոշել
հիվանդությունը և հիվանդին հոսպիտալացնել, ապա օջախը ենթարկել վարակազերծման, կատարել
դեզինֆեկցիա, նախապես կատարելով հակահամաճարակային հետազոտություն:
2. Փոխանցմանմեխանիզմիուհարուցիչիտարածմանուղիներիընդհատում:Պետքէբնակատեղումբարելավ
ելկենցաղայինպայմանները, ուժեղացնելհսկողությունըսննդիևխմելուջրիվրա,
աղբըժամանակինհեռացնել, պայքարելճանճերիդեմ:
3. Ինֆեկցիոնհիվանդություններիդեմբնակչությանանընկալությանստեղծում:Պետքէբնակչությանմեջստ
եղծելանընկալությունպատվաստումներիմիջոցով: Պարտադիրենհամարվում Tbc-ի, դիֆթերիայի,
կապույտհազի, կարմրուկիդեմպատվաստումները, իսկէպիդեմիկցուցմունքներիդեպքումնաևգրիպի,
խոլերայիդեմտալիսենվակցինա, g-գլոբուլին, շիճուկներ:
29
Կարանտինը միջոցառումներիհամակարգէ,
որընպատակունիկանխելուինֆեկցիայիտարածումըինֆեկցիայիօջախիցևմարելուինֆեկցիայիօջախը:
Կարանտինիշրջանումլինումէմատակարարումքաղպաշտպանությանծառայություններիկողմից:
Հիմնարկներումդադարեցնումենաշխատանքները:
Դեզինֆեկցիայի նշանակությունը, մեթոդները և եղանակները:
Դեզինֆեկցիայինպատակնէոչնչացնելվարակիօջախը՝սկսածհիվանդիարտաթորանքներից,
կեղտոտվածիրերից: Ախտահանմանխնդիրնէինֆեկցիայիփոխանցմանուղիներիընդհատումը:
Տարբերումենախտահանման3մեթոդներ
1. Մեխանիականմեթոդնիրմեջընդգրկումէձեռքերըլվանալը, լվացքը, սենյակիօդափոխումը,
խոնավեղանակովմաքրելըևայլն:
2. Ֆիզիկականմեթոդնընդգրկումէարևիուլտրամանուշակագույնճառագայթներիևկվարցայինլամպերիկի
րառումըմանկականսենյակներում, վիրահատարաններում, ոչարժեքավորիրերիայրումը,
սպիտակեղենի, ամանեղենի, գործիքներիեռացնելը:
3. Քիմիականմեթոդիմեջմտնումենորոշքիմիականնյութերիկիրառումը՝քլորակիր, քլորամին, լիզոլ,
ֆորմալին:
Սանիտարահամաճարակային նշանակության առումով վարակազերծումը լինում է
 Կանխարգելիչ (պրոֆիլակտիկ): Նպատակունիկանխելուհնարավորվարակը:
Օրինակ՝կաթիպաստերիզացիան 700-ում 90 րոպե, խմելուջրիքլորացումը,
տրանսպորտիբոլորձևերիևբաղնիքներիախտահանումը
 Օջախային: Կիրառվումէինֆեկցիոնօջախիհայտնաբերմանդեպքում:
Այնլինումէընթացիկևիրագործվումէհիվանդիշրջապատումևեզրափակիչ,
որնանցէկացվումինֆեկցիայիօջախում: Այսդեզինֆեկցիանկատարվումէմիանվագ:

30

You might also like