Professional Documents
Culture Documents
Iravabanakan Kobalyan 2005
Iravabanakan Kobalyan 2005
ԻՐԱՎ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն
ՀԱՄԱՌՈՏ
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
ԲԱՌԱՐԱՆ
2 MAY 2013
Հ Տ Դ 3 4 (0 3 8 )
ԳՄԴ 6 7 ց2
Կ -631
, 4602030000
ԳՄԴ 6 7 ց2
0 0 4 9 (0 1 )2 0 0 5
IS B N 9 9 9 4 1 - 9 5 9 - 4 -8
© U. Կորալյան, 2005թ.
К!
u
ԱԳՐԵՄԱՆ (ֆր. agremenl. agreer • հավանություն տալ) - միջազգային
իրավունքում մի պԵտության նախնական համաձայնությունը ընդունելու
մյուս պետության կողմից առաջարկված անձին' որպես նրա
դիվանագիտական գլխավոր ներկայացուցչի;
ԱԳՐԵՍԻԱ (լատ. aggressio - հարձակում) - պետության կողմից զինված
ուժերի օգտագործումն ընդդեմ մյուս երկրի ինքնիշխանության,
տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության,
նաև ա յլ ոտնձգություն մի երկրի կողմից մյուսի վրա' զինված ուժերի
օգտագործմամբ, որն անհամատեղելի է ՄԱԿ֊ի կանոնադրությանը
(14.12 1974թ.):
3
ընդունման վրա ներդորւՏԵլու կամ հանցավորի ապօրինի ա յլ պահանջը
կատարելու նպատակով;
ԱԿ9ԵՊՏ (լատ. acceptus - ընդունված) - առաջարկն ընդունելու մասին այն
անծի պատասխանը, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է
լինի լրիվ և անվերապահ;
ԱԿՐԵԴԻՏԻՎՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (լատ. accreditivus - վստահելի) -
ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին'
վճարողի հանձնարարությամբ գործող բանկի (էմիտենտ բանկ)
պարտավորությունը միջոցներ վճարել ստացողին կամ վճարել,
ակցեպտավորել կամ հաշվառել նրա Փոխանցելի մուրհակը (վճարագիրը)
կամ լիազորել ա յլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու
ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու
փոխանցելի մուրհակը;
ԱՃՈՒՐԴ - ապրանքներ վաճառելու ձև, ըստ որի' ապրանքը վաճառվում է
այն գնորդին, որը առավելագույն գին է առաջարկում: Աճուրդային
վաճառքը կարող է լինել հարկադրական, երբ այն կազմակերպված է
անճշտապահ պարտառուի գույքը իրացնելու նպատակով, հոժարակամ,
երբ այն կազմակերպված է իր' վաճառողի կողմից կամ իրագործվում է
նրա կողմից հատուկ այդ նպատակով լիազորված կազմակերպության
միջոցով, որը սովորաբար հանդես է գալիս որպես կոմիսիոներ:
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ - դատական վիճաբանություններն
ավարտվելուց հետո նախագահողի կողմից վերջին խոսքի տրամադրում
ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր
տալ չի թույլատրվում: Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին
խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, բայց
նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատելու այն
դեպքում. Երբ նա շոշափում է գործի հետ չառնչվող հանգամանքներ: Եթե
վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական
նշանակություն ունեցող նոր փաստեր, նշում է նոր հանգամանքներ,
դատարանը պարտավոր է վերսկսել դատաքննությունը;
d
ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի
հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրեւ
Են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում,
վերասարքավորում և այլն). Եթե ա յլ թան նախատեսված չէ ամուսինների
միջև կնքված պայմանագրով;
ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ - ամուսնության անթույլատրելիություն,
վերաբերում է այն անձանց, որոնցից թեկուզ և մեկը արդեն ա յլ
տմունության մեջ է գտնվում, գործում է նաև ուղիղ վերընթաց և վայրընթաց
ազգակցության մեջ գտնվող անձանց միջև, հարազատ և համահայր կամ
համամայր Եղբայրների ու քույրերի միջև, ինչպես նաև որդեգրողների ու
որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկին
հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանն
անգործունակ է ճանաչել;
ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ - ամուսնացող անձանց
ամուսնադրության համար անհրաժեշտ փոխադարձ համաձայնությունը և
նրանց ամուսնական տարիքի հասնելը; Ամուսնական տարիք է
սահմանվում տղամարդկանց համար' 18. կանանց համար' 17 տարին:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ - առանց ընտանիք կազմելու
մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու,
ամուսնության տարիքին չհասնելու, ամուսնացող անձանց փոխադարձ
համաձայնություն չունենալու դեպքում ամուսնության չեղյա լ
հայտարարում;
ԱՆԳՈՐօՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ - քաղաքացիական իրավունքում քաղաքացու
փաստական վիճակ, երբ նա հոգեկան հիվանդության կամ
տկարամտության հետևանքով չի կարոդ հասկանալ իր գործողությունների
նշանակությունը, կամ ղեկավարել այդ գործողությունները: Նրա
նկատմամբ սահմանվում է խնամակալություն
5
ԱՆՁՆԱԳԻՐ - հիմնական փաստաթուղթ, որը հաստատում է քաղաքացու
անձը: Տարբերվում Են ծառայողական, դիվանագիտական,
արտասահմանյան (տրվում է արտասահման մեկնող քաղաքացիներին) և
սովորական (համաքաղաքացիական) անձնագրեր: ՀՀ սեփականությունն
է:
ԱՆՁՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - անձնական
ապահովագրության պայմանագրով' մի կողմի (ապահովագրողի)
պարտավորություն. որով նա հանձնառում է մյուս կողմի
(ապահովագրվողի)՝ պայմանագրով պայմանավորված վճարի
(ապահովագրական պարգևի) դիմաց, միանվագ կամ պարբերաբար
վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական
գումարը) ապահովագրվողի կամ պայմանագրում նշված ա յլ քաղաքացու
(ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու,
նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով
նախատեսված ա յլ իրադարձության (ապահովագրական դեպքի) Երևան
գալու դեպքերում:
ԱՆՁՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - վստահություն վա յելող անձանց
գրավոր պարտավորություն աո այն, որ նրանք իրենց խոսքով և մուծվող
դրամական գումարով Երաշխավորում Են կասկածյալի կամ մեղադրյալի
պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի
կանչով նրա ներկայանալը և ա յլ դատավարական պարտականություններ
կատարելը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ - սուբյեկտիվ իրավունքների
տեսակ: Իրավունքներ այն միջոցների նկատմամբ, որոնք չունեն գույքային
բնույթ:
6
ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ - հանցագործության համար
կասկածյալի հանդեպ կիրառվոդ վարկած, ըստ որի վերջինս համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով
սահմանված կարգով' դատարանի՛ օրինական ուժի մեջ մտած
դատավճոով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:
Նրա անմեղության ապացուցման պարտականությանը չի կարող դրվեւ
պաշտպանության կողմի վրա: Չփարատված կասկածները մեկնաբանվում
են հօգուտ մեղադրյալի:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - վաճառողի
պարտավորությունը անշարժ գույքի առուվաճառքի (վաճառքի)
պայմանագրով գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք,
շինություն, բնակարան կամ ա յլ անշարժ գույք: Անշարժ գույքի վաճառքի
պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի
փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:
ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ - անշարժ գույք հողամասեր, ընդերքի
մասեր, մեկուսի ջրային օբյեկտներ, անտառներ, բազմամյա տնկիներ,
շենքեր, շինություններ և հողին ամրակայված ա յլ գույք, այսինքն՝
օբյեկտներ, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի
նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու: Շարժական գույք է
համարվում անշարժ չհամարվող գույքը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ - հողամասերի ու
դրանց վրա ամրակայված անշարժ գույքի հաշվառման բնական,
տնտեսական և իրավական կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի,
դրանց որակական բնութագրերի, իրավական ռեժիմի, սեփականության և
ա յլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետական
գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների
համակարգը:
7
ԱՆՎԻՃԵԼԻ ՓԱՍՏԵՐ - քաղաքացիական իրավունքում և
դատավարությունում այն հանգամանքների անվիճարկելիությունը. որոնք
նշանակություն ունեն գործի ճիշտ լուծման համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ - գործաոուի աշխատանքային
գործունեության հիմնական փաստաթուղթ: Աշխատանքային պայմանագիր
կնքելիս գործատուն գործաոոփց պահանջում է աշխատանքային գրքույկ:
Արձակման ժամանակ գործատուն պարտավոր է աշխատողին տալ
աշխատանքային գրքույկ և կատարել վերջնահաշվարկ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ • ձեռնարկության, հիմնարկի,
կազմակերպության գործատուի հրամանով (կարգագրությամբ)
աշխատանքի ընդունման ձևակերպում: Աշխատանքային պայմանագիրը
համաձայնություն է այն մասին, որ աշխատողը պարտավորվում է
աշխատանք կատարել ըստ որոշակի մասնագիտության, որակավորման
կամ պաշտոնի ենթարկվելով աշխատանքային կարգուկանոնին, իսկ
գործատուն պարտավորվում է աշխատողին վճարել աշխատավարձ և
ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ - աշխատանքային կամ ա յլ հանրօգուտ
գործունեության տևողություն, որը հաշվարկվում է սահմանված կարգով:
Աշխատանքային ստաժը լինում է ընդհանուր, հատուկ և անընդմեջ:
Ընդհանուր աշխատանքային ստաժ աշխատանքային կամ ա յլ
հանրօգուտ գործունեության գումարային տևողություն' անկախ տեղի
ունեցած ընդհատումներից. հատուկ աշխատանքային ստաժ
աշխատանքային կամ ա յլ հանրօգուտ գործունեության գումարային
տևողություն' առանձնացրած ընդհանուր ստաժից, ըստ իր
բովանդակության կամ աշխատանքի պայմանների. անընդմեջ
աշխատանքային ստաժ մի ձեռնարկությունում (հիմնարկում,
կազմակերպությունում) առանց ընդհատումի աշխատանքի տևողություն
կամ տարբեր ձեռնարկություններում աշխատանքի տևողություն, Եթե մի
ձեռնարկությունից մյուս ձեռնարկություն փոխադրվելու ժամանակ ստաժի
անընդհատությանը պահպանվել է սահմանված կարգով:
9
դեպքում այն շարադրել գրավոր ձևով: Աոանձին կարծիքը հանձնվում է
նախագահողին և նրա կողմից կցվում գործի նյութերին փակված ծրարով,
որը կարող է բացվել միայն վճռաբեկ դատարանում, գործի քննության
ժամանակ:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ - բոլոր քաղաքացիական, տնտեսական,
քրեական, զինվորական, ինչպես նաև վարչական իրավախախտումների
վերաբերյալ գործերը քննող դատարան, որն օրենքով սահմանված
կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության
թույլտվության. ինչպես նաև նամակագրության, հեռախոսային
խոսակցությունների, փոստային, հեռագրական և ա յլ հաղորդումների
գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը: Աոաջին ատյանի
դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված ա յլ
լիազորություններ:
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒՄ - սկզբունք, որ կիրառվում է
միջազգային պայմանագրերում գլխավորապես տարբեր պետությունների
տնտեսական, առևտրական հարաբերությունները կարգավորելիս: Ըստ
այդ սկզբունքի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ պարտավորվում է
մյուս պետությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց այս կամ այն
բնագավառում տալ արտոնություններ:
ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐ - քաղաքացիական իրավունքում այն
կազմակերպություններն ու քաղաքացիները, որոնց գործունեությունը
կապված է շրջապատի համար առավել վտանգի հետ (տրանսպորտային
կազմակերպությունները. արդյունաբերական ձեռնարկությունները,
կառույցները, ավտոմեքենաները, դրանց տերերը և այլն), թվարկյալները
պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պաւոճառած
վնասը. Եթե չապացուցեն, որ վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի
կամ տուժողի դիտավորության հետևանքով:
ԱՌԳՐԱՎՈՒՄ - քննիչի գործողություն, որն իրականացվում է գործի համար
նշանակություն ունեցող որոշակի առարկաներ ու փաստաթղթեր
վերցնելու անրաժեշտության դեպքում, եթե ստույգ հայտնի է. թե որտեղ և
ում մոտ են դրանք: Առգրավումը կատարվում է պատճառաբանված
որոշմամբ: Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները,
պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվելու
քննիչին հանձնել այն առարկաները, փաստաթղթերը կամ դրանց
պատճենները, որոնք կպահանջվեն նրա կողմից: Առգրավվող
փաստաթղթերը ու մյուս առարկաները պետք է ներկայացվեն
ընթերականերին և ներկա գտնվող մյուս անձանց, թվարկվեն առգրավման
ու խուզարկության արձանագրության մեջ կամ կցվող հատուկ ցուցակում'
նշելով դրանց քանակը, չափը, քաշը, այն նյութը, որից պատրաստված են
դրանք, մյուս հատուկ նշանները: Առգրավված առարկաներն ու
փաստաթղթերն առգրավման և խուզարկության վայրում ըստ
հնարավորության պետք է փաթեթավորվեն ու կնքվեն:
10
ԱՌԵՐԵՍՈՒՄ - քննչական գործողություն, քննիչն իրավունք ունի կատարել
նախօրոք հարցաքննված Երկու այն անձանց առերեսում, որոնց
ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է
կատարել առերեսում. Եթե էական հակասություններ կան մեղադրյալի և
մեկ ա յլ անձի ցուցմունքներում: Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք
անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում Են իրար և
ինչպիսի հարաբերությունների մեց են միմյանց հետ: Վկան նախազգուշաց
վում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսաւիելու, ակնհայտ
սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության,
ինչպես նաև իր. ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու
իր իրավունքի մասին: Առերեսման կանչված անձանց առաջարկվում է
հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք
պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը
հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք Քննիչի թույլտվությամբ
կարող Են հարցեր տա լ միմյանց: Առերեսման մասնակիցների նախորդ
հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը
թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ
տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:
11
ԱՎԱՆՍ (ֆր avance) - քաղաքացիական իրավունքում՜ վճարում
ոոամաեան ձևով, որը տրվում է պարտապանի կողմից պարտատիրոջ
պարկառոփն) հետագա վճարումների հաշվին որևէ գործ կատարելու,
մատուցելու կամ գույք հանձնելու համար: Կանխավճարից տարբերվում է
նրանով, որ չի հանդիսանամ պարտավորության ապահովման միջոց;
ԱՎԻԶՈ (իտալ. aw iso) - գրավոր տեղեկացում, որն ուղղվում է մի
բանկային հաստատությունից մյուսին' կլիենտների հաշիվներից գործարք
կատարելու մասին: Ավիզոյի մեջ նշվում է համարը, ամսաթիվը, գործարքի
բովանդակությունը, գումարը:
ԱՏԱՇԵ (ֆրանս. attache - ամրակցված) - 1. կրտսեր դասի
դիվանագիտական աշխատակից: 2. Դիվանագիտական աշխատող, որը
հանդիսանում է ներկայացուցիչ որևէ ոլորտում, օրինակ՛ ատաշե
զինվորական, մշակույթի հարցերով, մամուլի գծով և այլն:
ԱՏԵՍՏԱՏԻՍ (լատ. attestatio- վկայություն) - աշխատողի մասնագիտա
կան որակավորումը որոշելը, որը նպատակ ունի ստուգել նրա համապա
տասխանությունը զբաղեցրած պաշտոնին:
ԱՐԱԳԱՑՎԱօ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ - դատաքննության եղանակ,
դատարանն իրավունք ունի կիրառել արագացված դատաքննություն, Եթե
գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,
հայցն ակնհայտ հիմնավոր է, հայցն ակնհայտ անհիմն է:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ - ՀՀ Նախագահի, ՀՀ
կառավարության. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կամ իր
նախաձեռնությամբ մշակում է ՀՀ Նախագահի հրամանագրերի և
կարգադրությունների, ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի
որոշումների, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ ակտերի նա
խագծեր. իրավաբանական Եզրակացություններ է տալիս ՀՀ օրենքների.
ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների. ՀՀ կառավարու
թյան կամ ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ:
Համակարգում է ՀՀ օրենսդրությունը: Իրականացնում է գերատեսչական
նորմատիվ ակտերի պետական գրանցումը, ընդունում է գերատեսչական
նորմատիվ ակտերի նախապատրաստման ու հաստատման վերաբերյալ
հրահանգներ: Վերահսկողություն է իրականացնում ՀՀ նախարարություն
ների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային
մարմինների կողմից գերատեսչական նորմատիվ ակտերի պետական
գրանցման կարգի կատարման նկատմամբ: Ուսումնասիրում և ամփոփում
է դատական պրակտիկան, հավաքում, ամփոփում ու վերլուծում է դատա
կան վիճակագրության տվյալները: Իր իրավասության սահմաններում
մասնակցում է ՀՀ ու ա յլ պետությունների միջև կնքված իրավական օգնու
թյան և համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի
կատարման ապահովմանը, կապեր է հաստատում օտարերկրյա պետու
թյունների իրավապահպան և արդարադատություն իրականացնող
մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ:
12
•րականացնում է կուսակցությունների, հասարակական և ՀՀ
«րենսդրուբյամբ նախատեսված ա յլ կազմակերպությունների,
րատվության միջոցների պետական գրանցումը, ինչպես նաև ՀՀ
•րենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողության է
տականացնամ դրանց գործունեության նկատմամբ: Կազմակերպում և
ղեկավարում է հանրապետության պետական նոտարական
գրասենյակների աշխատանքը, վերահսկողություն իրականացնում դրանց
գործունեության նկատմամբ, օրինականացնում է համապատասխան
իաստաթդթեր, հաստատում նոտարական գործողությունների կատարման
[երաբերյալ հրահանգներ: Կազմակերպում և ղեկավարում է
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների
աշխատանքը, վերահսկողության իրականացնում դրանց գործունեության
'ւկատմամբ. թույլատրում է քաղաքացիների անվան, ագգանվան և
ւայրանվան փոփոխությունը, քաղաքացիների կացության ակտերի
գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ, վերականգնումներ
յատարելը. համաձայնություն տալիս օտարերկրյա քաղաքացիների հետ
յապված բոլոր տեսակի քաղաքացիական կացության ակտային
գրանցումներ կատարելու համար, հաստատում է քաղաքացիական
բացության ակտերի գրանցման գործողությունների կատարման
վերաբերյալ հրահանգներ: Ղեկավարում է համակարգում դատական
փորձաքննության կազմակերպումը. հաստատում դատական
փորձաքննությունների վերաբերյալ մեթոդական հրահանգներ:
Իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ա յլ
լիազորություններ:
13
ներկայացուցիչներն իրավունք ունեն միջնորղելու արձանագրության մեջ
մտցնել այն հանգամանքները, որոնք գործի համար իրենք էական են
համարում: Արձանագրությունը պետք է պատրաստվի և ստորագրվի
դատական նիստը ավարտելուց կամ առանձին դատավարական
գործողությունը կատարվելուց հետո: Արձանագրությունը ստորագրում են
նախագահողը և քարտուղարը: Բոլոր փոփոխությունները, ուղղումները և
լրացումները արձանագրության մեջ պետք է հիշատակված լինեն:
Դատական նիստի կամ նիստից դուրս կատարված առանձին
դատավարական գործողության արձանագրությունը պետք է արտացոլի
գործի քննության կամ առանձին դատավարական գործողության
կատարման բոլոր էական հանգամանքները:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ - ժամանակավոր միջոցառում, որը
հայտարարվում է սահմանադրությանը համապատասխան' տարերային
աղետների, խոշոր վթարների, մարդկանց և կենդանիների
համաճարակների, ինչպես նաև զանգվածային անկարգությունների
ժամանակ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Արտակարգ դրություն մտցնելիս նշվում են այդպիսի որոշում ընդունելու
շարժառիթները, նրա գործողության ժամկետն ու տարածքային
սահմանները:
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐ5ԱՐՔՆԵՐ - իրավունքում՜ գործարքներ, որոնց
մասնակիցներից մեկն արտասահմանյան ֆիզիկական կամ
իրավաբանական անձ է. իսկ գործարքի էությունը' գործառնություն
կապված ապրանքային ծառայությունների. ինչպես նաև
ստեղծագործական աշխատանքի արդյունքների և նրանց օգտագործման
իրավունքի արտահանման կամ ներմուծման հետ:
14
ԲԱՆԿ (իւոալ. banco - աթոռ, նստարան) - իրավաբանական անձ, որն
իրավունք ունի օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների
հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Բանկային
գործունեություն է համարվում ավանդներ ընդունելն կամ ավանդներ
ընդունելու առաջարկությամբ հանդես գալը, ավանդն ընդունողի անունից
և ռիսկով դրանք տեղաբաշխեԱ)' վարկեր, ավանդներ, դեպոզիտներ
տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ - 1. բանկը երաշխավորում է բանկային հաշվի և
բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին
տեղեկությունների գաղտնիությունը: 2. Բանկային գաղտնիք կազմող
տեղեկությունները կարող են տրամադրվել միայն հաճախորդներին կամ
նրանց ներկայացուցիչներին: Պետական մարմիններին և դրանց
պաշտոնատար անձանց նման տեղեկություններ կարող են տրամադրվել
բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐօՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - Բանկային գործունեության լիցենզիան
Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն
իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Բանկային
գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը պատկանում է
Կենտրանական բանկին; Բանկային գործունեության լիցենզիան
անժամկետ է և դրանում նախատեսված իրավունքները չեն կարող
փոխանցվել կամ ա յլ կերպ օտարվել;
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - Բանկային ավանդի (դեպոզիտի)
պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից
(ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական
գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել
ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու
կարգով տոկոսներ վճարել դրանից:
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ • Բանկային հաշվի պայմանագրով
բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած
հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել
հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ
տալու և հաշվով ա յլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ
հաճախորդի կարգադրությունները:
ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՑ ԻՐ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ •
Եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք
չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ
(բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք
բերողից տվյա լ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել
է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը
հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից,
կամ նրանց տիրապետումից դուրս է եկել ա յլ ճանապարհով' անկախ
նրանց կամքից: Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու
իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում
15
իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը: Դրամական միջոցները,
ինչպես նաև ըստ ներկայացնողի արժեթղթերը չեն կարող հետ պահանջվել
բարեխիղճ ձեռք բերողից:
ԲԱՆԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ - Բանկային վկայագիր (բանկային գրքույկ,
բանկային սերտիֆիկատ) է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում
է ավանդի գումարը և ավանդատուի իրավունքը՛ սահմանված ժամկետի
ավարտից հետո վկայագիր տված բանկում կամ այդ բանկի ցանկացած
մասնաճյուղում ստանալ ավանդի գումարը և դրանից տոկոսներ:
ԲԱ9 ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - Բաժնետիրական ընկերությունը,
որի մասնակիցներն առանց մյուս բաժնետերերի համաձայնության կարող
են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը, համարվում է բաց
բաժնետիրական ընկերության: Նման բաժնետիրական ընկերությունն
իրավունք ունի օրենքով և ա յլ իրավական ակտերով սահմանված
պայմաններով անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց
բաժանորդագրություն և դրանց ագատ վաճառք:
Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ամեն տարի, ի
գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և
հաշվապահական հաշվեկշիռը:
Բաց բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է
պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) ա յլ
անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն»
բառերը:
ԲԱ9ՎՍ6 ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ - Պետական նոտարը,
բացված ժառանգության վերաբերյալ հաղորդում ստանալով, պարտավոր
է այդ մասին տեղյակ պահել այն ժառանգներին, որոնց բնակության կամ
աշխատանքի վայրը հայտնի է իրեն: Պետական նոտարը կարող է
ժառանգներին հրավիրել նաև հրապարակային հայտարարություն տալու
միջոցով կամ այդ մասին հաղորդելով մամուլում:
16
պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև
դրանց ա յլ բաղկացուցիչ մասերդ որոնք օգտագործվում Են հանգստի,
գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ
պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և
ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում к նաև
մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև
ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան,
արվեստանոցը:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ - Բնակելի տների, ինչպես նաև աղ շինությունների
բնակելի տարածությունները կագմում են տվյա լ տարածքի բնակելի
ֆոնդը:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱ5ՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ - բնակելի տարածության
վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է
վարձակալին և նրա ընտանիքի անդամներին օգտագործման տրամադրել
բնակելի տարածություն, որը պիտանի է մշտական բնակության համար,
իսկ վարձակալը պարտավորվում է օգտագործել բնակելի տարածությունը
համաձայն իր նշանակության և ժամանակին մա ծել բնակվարձը:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱօՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄ՜ԱՆԱԳՐԻ ՁԵՎ -
բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում к
գրավոր՜ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա к
նոտարական վավերացման:
ԲՆԱԿԵ ՍՏԱՏՈՒՏ - (լատ. statuo • որոշում, վճռում Են) - 1.
Կանոնադրություն, դրույթ, որը սահմանում к առանձին ներքին պետական
մարմինների և միջազգային կազմակերպությունների կարգավիճակը,
կանոնադրությունը, օրինակ' ՄԱԿփ միջազգային դատարանի ստատուտը
(1945): 2. Ինչ-որ բանի կանոնադրություն, օրինակ' շքանշանով
պարգևատրելու կարգը, շքանշանի նկարագրությունը: 3. Խորհրդարանի
մի շարք օրենսդրական ակտերի անվանումներ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-
ում:
ԲՆԱԿԵԼԻ ՕՐԴԵՐ (լատ. ordo - շարք, կարգ) - բնակարանային
օրենսդրությամբ հատկացված բնակելի տարածությունը զբաղեցնելու
միակ հիմք, որը տրվում է պետական կամ հանրային բնակարանային
ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ: Օրդերը
կարող к տրվել միմիայն ագատ, մեկուսացված բնակելի տարածության
համար:
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ - իրավունքում վայր, որտեղ քաղաքացին ապրում к
մշտապես կամ առավելապես: Տասնհինգ տարեկան չդարձած
անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների
բնակության վայր к համարվում նրանց ծնողների, որդեգրողների կամ
խնամակալների բնակության-վօՓԸ՜ք՜
17
ԲՈՂՈՔ — դատավարական իմաստով խնդրանք բողոքողի կարծիքով
անօրինաչաւի կամ չհիմնավորված գործողությունները դադարեցնելու
կամ այդպիսի գործողության արդյունքն անվավեր ճանաչելու կամ էլ
չհիմնավորված որոշումը վերացնելու վերաբերյալ:
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳ - հարգելի
պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց
թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
կարող են դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանի առաջ
միջնորդել վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված
ժամկետը վերականգնելու մասին միջնորդությանը քննվում է դատական
նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն
իրավունք ունի կանչել միջնորդության հարուցած անձին
բացատրություններ տալու համար:
ԲՈՐՍԱ - 1. հաստատության, որտեղ իրականացվում է արժեքների առք ու
վաճառք: 2. Վալյուտային կամ ապրանքային բորսա, որտեղ, ըստ
գոյություն ունեցող ստանդարտների կամ ապրանքների նմուշների,
իրագործվում է վաճառքը: 3 Շենք, որտեղ իրագործվում են բորսային
օպերացիաները:
ԲՐՈՔԵՐ (անգլ. broker - վաճառող) - միջնորդ, գործարքներ կնքող անձ,
որը մասնագիտացած է որոշակի ապրանքների և ծառայությունների գծով:
Բրոքերը գործում է կլիենտի հանձնարարությամբ և իր հաշվին
աշխատանքի դիմաց ստանալով հատուկ վարձատրություն:
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ - տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ'
վերջինիս կամքին հակառակ վերջինիս կամ ա յլ անձի նկատմամբ
բռնություն գործադրելով կամ դա գործադրելա սպառնալիքով կամ կնոջ
անօգնական վիճակն օգտագործելով:
13
այլնի), սեփականատիրոջ և այէւ հայտնաբերած անձի սեփականությանը'
հավասար բաժիններով, եթե ա յլ բան սօյյսատեււկսյծ չէ նրանց
համաձայնությամբ;
ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒ - շինարարական կազմակերպություն, որը
կառույցի տիտղոսային ցուցակի հիման վրա կնքամ է կապիտալ
շինարարության գլխավոր կապալի պայմանագիր: Շինարարության
ենթակապալի պայմանագրի հիման վրա ներգրավում է այլ
մասնագիտացված շինարարական կազմակերպություններ' առանձին
աշխատանքների կատարման համար:
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐ - հողաշինարարության կարգով այղ
բնակավայրերի համար որոշված սահմաններում գտնվող բոլոր հողերը:
ԳՈՐՑԱԶՈՒՐԿՆԵՐ - աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներ,
ովքեր չեն ստանում աշխատավարձ կամ զբաղվածությամբ
պայմանավորված ա յլ Եկամուտներ, հաշվառված են զբաղվածության
պետական ծառայությունում, և որոնց այղ ծառայությունը ղեռևս չի
տեղավորել աշխատանքի:
ԳՈՐ6ԱԼՔՈՒՄ - առանց հարգելի պատճառների աշխատանքի
չներկայանալը աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև
աշխատանքից ավելի քան Երեք ժամ բացակայելը:
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - գործակալության պայմանագրով մի
կողմի (գործակալի) պարտավորությունը վարձատրությամբ մյուս կողմի
(պրինցիպալի) հանձնարարությամբ իր անունից, սակայն պրինցիպալի
հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել
իրավաբանական ու ա յլ գործողություններ:
ԳՈՐօԱՐՔ - քաղաքացիների և իրավաբանական անձանց այն
գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և
պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց
ղաղարելուն;
ԳՈՐՑԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ - անվավեր է այն գործարքը, որը չի
համապատասխանում օրենսդրության պահանջներին: Անվավեր է
համարվում այն կնքելու օրից:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ - ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն զգալի
չափերով:
ԳՈՐ5Ը ԼՐԱՑՈՒ9ԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ֊ անհրաժեշտ
դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը
լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին դատավորի որոշումը,
կայացվում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության
մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական
խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության
ընթացքում:
19
<*ՏԱՆՔ - կորցրած գոսքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ
հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը Կամ իրեն
հայտնի որևէ ա յլ անձի, որն իրավունք ունի ստանալ գույքը և
վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում,
այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի
սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում
հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները Ա
կրում է նրա պարտականությունները:
ԳՐԱՎ - գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի
գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ
պարտապանի ունեցած դրամական կամ ա յլ պարտավորության
կատարման ապահովման համար:
ԳՐԱՎԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ - դրամի, արժեթղթերի, ա յլ
արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց
կատարած ներդրում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության
համար մեղադրվողին կալանքից ազատելու համար' քրեական վարույթն
իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն
ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ
կարող է ընդունվել անշարժ գույքը:
ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ - գործի համար նշանակություն ունեցող
հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտեր,
պայմանագրեր, տեղեկանքներ, գործարար թղթակցություն. ա յլ
փաստաթղթեր և նյութեր, այդ թվում' էլեկտրոնային կամ կապի այլ
միջոցով. կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու
հնարավորություն ընձեռող ա յլ եղանակով ստացված ապացույցներ:
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - գույքային
ապահովագրության պայմանագրով մի կողմի (ապահովագրողի)
պարտավորությունը պայմանագրով պայմանավորված վճարի
(ապահովագրական պարգևի) դիմաց, պայմանագրով նախատեսված
դեպքը (ապահովագրական դեպքը) վրա հասնելիս, մյուս կողմին
(ապահովագրվողին) կամ ա յլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը
(շահառուին) հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով
պատճառված կամ ապահովագրվողի ա յլ գույքային շահերի հետ կապված
վնասները (ապահովագրական հատուցումը)' պայմանագրով որոշված
գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
20
ռացիոնալիզատորների վար^ւստրու թյուն ստանալու, ժառանգական
իրավունքները:
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ - քաղաքացիական իրավունքում
վարձատուի պայմանագրային պարտավորությանը գույքը վճարով
ժամանակավոր օգտագործման համար վարձակալին հանձնելու մասին:
Քաղաքացիների միջև մեկ տարուց ավելի ժամկետով գույքային
վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ եթե կնքվել է
առանց ժամկետը նշելու, ապա այն կնքված է համարվում անորոշ
ժամկետով:
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐՅՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պայմանագրով
(փոխատվության պայմանագիր) մի կողմի (փոխատուի)
պարտավորությունը գույքը հանձնել մյուս կողմին (փոխառուին)
անհատույց ժամանակավոր օգտագործման համար:
Դ
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ - պետության կառուցվածքի ձև. որը, որպես կանոն,
գոյություն ունի բազմազգ Երկրներում: Դաշնությունը կազմվում է
պետական բարղ կազմավորություններից, որոնք օգտվում են որոշակի
իրավաբանական, քաղաքական, տնտեսական ինքնուրույնությունից:
Դաշնության սուբյեկտներն ունեն իրենց վարչատարածքային բաժանումը:
Ի տարբերություն ունիտար պետության դաշնությունն ունի բարձրագույն
իշխանության մարմինների երկու համակարգ' ղաշնային մարմիններ և
դաշնության անդամների համապատասխան մարմիններ:
ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ - զինվորական ծառայությունից վերջնականապես
խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ
լքելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը:
ԴԱՏԱԽԱԶ - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա
տեղակալները, օգնականները, բոլոր ստորադաս դատախազները, նրանց
տեղակալներն ու օգնականները վարչությունների և բաժինների պետերը,
նրանց տեղակալները և դրանց կառուցվածքում գործող դատախազները:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ - Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազությունը, գլխավոր դատախազության վարչությունները. Երևան
քաղաքի դատախազությունը, մարգային դատախազությունները. Երևան
քաղաքի համայնքների (համայնքի) դատախազությունները. Հայաստանի
Հանրապետության զինվորական դատախազությունը և զինվորական
կայազորների դատախազությունները: Դատախազության աշխատակից՝
դատախազներ, դատախազության քննիչներ. դատախազության
գիտաուսումնական հաստատությունների աշխատողներ, որոնց շնորհվում
են դասային աստիճան:
ԴԱՏԱԿԱՆ օԱԽՍԵՐ - բաղկացած են տուժողին հանցագործության
հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից,
տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և
21
օրապահիկի ծախսերի հատուցման զունարներից, նասնագետի,
փորձագետի, թարգմանի վարձատրության գումարներից, նշանակված
պաշտպանին վճարելիք գումարներից. իրեղեն ապացույցների
պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված
գումարներից, հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի
կողմից ծախսված գումարներից, փորձաքննություն. քննշական
փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և
տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման ա յլ ծախսերի
հատուցման համար ծախսված գումարներից, քրեական գործով վարույթի
իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված
գումարներից:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ - քրեական գործով չշահագրգռված,
դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայող:
ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ - յուրաքանչյուր շահագրգռված անձի
իրավունքը օրենքով սահմանված կարգով դիմելու դատարանին'
խախտված կամ վիճարկվող իրավունքը, կամ օրենքով պահպանվող շահը
պաշտպանելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ - ամբողջ դատական համակարգի գործունեություն,
որը կապված է իրավական դրույթների մշակման հետ:
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ • դատաքննությունն ավարտելուց հետո
նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատական
վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը
լսելուն: Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների
տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն
նախագահոդն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին
մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ
առնչություն չունեցող հանգամանքներ: Դատական վիճաբանությունների
բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք
ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ
ռեպլիկի կարգով: Վերջին ռեպլիկի իրավունքը միշտ պատկանում է
պաշտպանին և ամբաստանյալին:
22
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ դատավարության անցկացման լեցուն:
Հայաստանի Հանրապետությունում դատավարությանը տարվում է
հայերեն: Օրենքով նախատեսված դեպքերում մասնակցող և հայերենին
չտիրապեւոող անձինք ունեն թարգմանչի միջոցով գործի նյութերի
ծանոթանալու և դատարանում ա յլ լեզվով հանդես գալու իրավունք:
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱ9ՈՐԴՈՒ08ՈՒՆ - վիճելի կամ վճոով
սահմանված իրավահարաբերությունից կողմերից մեկի դուրս գալու
դեպքում (քաղաքացու մահը, իրավաբանական անձի դադարումը,
պահանջի զիջումը, պարտքի փախանցումը) դատարանի թույլտվությունը
այղ կողմի փոխարինումը նրա իրավահաջորդով: Իրավահաջորդություն
հնարավոր է դատավարության ամեն մի փուլում;
ԴԱՏԱՎՃԻՌ - դատարանի վճիռը, կայացվում է դատական նիստում
քրեական գործով ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության և
նրա նկատմամբ պատիճ կիրառելու կամ չկիրառելու հարցով:
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ - որոշվում է սահմանադրությամբ, ընդունվող
համապատասխան օրենքով և ա յլ օրենսդրական ակտերով:
ԴԵԼԻԿՏ (լատ. deliectum - իրավախախտում) - դելիկտային
պատասխանատվություն. քաղաքացիական իրավունքում
պատասխանատվություն նյութական վնաս պատճաոելա համար:
Դե • ՅՈՒՐԵ (լատ. de jure - ըստ օրենքի) - միջազգային իրավունքում'
պետության կամ կառավարության լիովին և պաշտոնական ճանաչում:
ԴԵՊՈԶԻՏԱՐԻ (լատ. depositum - պահպանության տրված իր)
միջազգային իրավունքում պետական կամ միջազգային
կազմակերպություն, որին ի պահ է տրված միջազգային բազմակողմանի
պայմանագրի տեքստը:
23
սուբյեկտի արարքի իրավաբանորեն նշանակալից բնույթ ունեցող
բովանդակությունը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ - արտաքին գործերի գերատեսչության պաշտոնատար անձ'
լիազորված իրագործելու պաշտոնական հարաբերություններ ա յլ
երկրների հետ:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ - իրավունքների ու
արտոնությունների հասկացություն. տրվում է արտասահմանյան
դիվանագիտական ներկայացուցչությանը, այն գլխավորող անձին և
աշխատակիցներին:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ - իրավունքի ճյուղ. որի նորմերը
սահմանում են պետության արտաքին հարաբերությունների մարմինների
կարգավիճակը և գործառույթները:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՍԻԱ - ներկայացուցչություն, որը գլխավորում է
դեսպանորդը, Օախարար-ռեզիդենտը կամ գործերի մշտական
հավատարմատարը:: Դիվանագիտական միսիա է համարվում նաև որևէ
երկիր աոանձին անձի կամ պատգամավորություն ուղարկելը իր
կառավարության համար հատուկ դիվանագիտական հանձնարարություն
կատարելու նպատակով
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՏՈԿՈԼ (հուն, protokollon - ձեռագրի աոաջին էջ) -
ընդունված կանոնների. ավանդութային պայմանականությունների
համակցություն, որոնք պահպանվում են կառավարությունների, արտաքին
գործերի գերատեսչությունների, դիվանագիտական
ներկայացուցչությունների դիվանագիտական աշխատողների և ա յլ
պաշտոնյա անձանց կողմից' միջազգային հարաբերություններում:
Սահմանում է այցելոլթյունների կարգը, դիվանագիտական գրագրության
ձևերը, դիվանագիտական ընդունելությունների կազմակերպումը և
անցկացումը, տարբեր հանդիսությունների և սգո արարողությունների
մասնակցությունը և այլն:
24
Դրամանենգությունը pnLrp երկրների օրենսդրությամբ համարվում է
հանցագործություն:
ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹ0ՈՒՆՆԵ1* - ձեռնարկության անջատ
ստորաբաժանում, որը ստեղծվում է իրավական անձի իրավունքով: Կարող
Են ունենալ ընթացիկ և հաշվարկային հաշիվների բացման իրավունքով
մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, բաժանմունքներ' իրենց
կանոնադրությամբ:
ԴՈՒՍՏՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ 0ՆԿԵՐՈՒԹ9ՈՒՆ - տնտեսական ընկերություն, որը
ա յլ (հիմնական) տնտեսական ընկերակցության կամ ընկերության
կաոուցվածքում, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող
մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին
համապատասխան, .հնարավորություն ունի կանխորոշել նման
ընկերության որոշումները:
Ե
ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ - իրավունքում' գույքի վարձակալության
պայմանագրից կամ բնակելի տարածության վարձատրության
պայմանագրից կախյալ իրավա-քաղաքացիական պայմանագիր, ըստ որի
վարձակալը հանձնում է վարձ' գույքը կամ գույքի մասը երրորդ անձին,
Ենթավարձակալին. մնալով վարձակալության պայմանագրով
պատասխանատու վարձատուի առաջ.
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - երաշխավորի երաշխավորության պայմանագրով
ա յլ անձի պարտատիրոջ առջև պարտավորություն
պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը
լրիվ կամ մասնակի կատարելու համար: Երաշխավորության
■պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք
պարտավորության ապահովման համար:
ԵՐԱՇԽԻՔ -երաշխիք տված անձը (բանկը, ա յլ վարկային
հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) ա յլ անձի
(պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորության է ստանձնում
պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով
ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան,
բենեֆիցիարին վճարել դրամական գումար' վերջինիս կողմից գրավոր
պահանջ ներկայացնելիս:
ԵՐԿԱԿԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ - օրդերային այն արժեթուղթ, որը
հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ
ընդունելը: Երկակի պահեստային վկայագիրը կազմված է երկու մասից'
պահեստային վկայագրից և գրավային վկայագրից (վարանտից), որոնք
առանձին-առանձին արժեթղթեր են:
ԵՐԿԱՐԱՄՅԱ ՑԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - աշխատանքային օրենքով' երկարամյա
անընդմեջ աշխատանքային ստաժ, որը տալիս է որոշակի
արտոնությունների և առավելությունների իրավունք:
25
ԵՐԿԸՆՏՐԵԼԻ ՊՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - քաղաքացիական իրավունքում
այն պարտապանի ընտրության իրավունքը, որ պարտավոր է կատարել
Երկու կամ մի քանի գործողություններից մեկը, եթե օրենքից,
պայմանագրից կամ պարտավորության էությունից ա յլ բան չի բխում:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ - քաղաքացիական իրավունքում վեճի առարկայի
նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք,
կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիո կայացնելը:
Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներով և կրում են նրա բոլոր
պարտականությունները:
Զ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - հրապարակայնորեն
տարածվող տպագիր, լսողական և լսադիտողական հաղորդումներն ա
նյութերը:
Մասսայական ինֆորմացիայի միջոցներ ասելով հասկացվում են թերթերը,
հանդեսները, հեռուստածրագրերն ու ռադիոծրագրերը, կինովավե
րագրությունը. մասսայական ինֆորմացիայի հրապարակայնացման ա յլ
միջոցները:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ - քաղաքացիների' սահմանադրությանը չհակասող և
օրենսդրությամբ չարգելված անձնական աշխատանքային
մասնակցություն Ենթադրող գործունեություն, որպես կանոն ապահովում է
նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ եկամուտներ:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - բնակչության
զբաղվածության բնագավառում պետական քաղաքականության
իրագործման նպատակով ստեղծված զբաղվածության պետական
ծառայություններ:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ - հանցագործություններ
զինվորական ծառայության կրելու համար սահմանված կարգի դեմ, որոնք
կատարվում են զինվորական ծառայողների կամ զինապարտների կողմից'
վարժահավաքների ժամանակ:
26
որոնք գործով հետագայում կարոդ Են ունենալ ապացուցողական
նշանակություն: Քննիչն իրավունք ունի qCfCmi pjuiOp մասնակից րարձնե|
մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային.
ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ - հանցագործության հետքերը, այյ
նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը,
ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս
հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում I: տեղանքի,
շինությունների, առարկաների, կենդանիների, մարդու կամ կենդանու
դիակի գննում: Անհետաձգելի դեպքերում դեպքի վայրի զննումը կարող է
կատարվել մինչև քրեական գործ հարուցելը: Այդպիսի դեպքերում, եթե
դրա համար հիմքեր կան. քրեական գործը հարուցվում է դեպքի վայրը
գննելուց անմիջապես հետո:
ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ - ուրիշի պատիվն ու արժանապատվությանը
նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ
տեղեկություններ տարածելը:
է
էմիսիա - արժեթղթերը և դրամանիշները շրջանառության մեջ դնելը և
հանելը: էմիսիայի բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական
բանկին:
ԷՎԵՆՏՈՒԱԼ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (լատ. eventus - պատահար) -
անուղղակի դիտավորություն:
Ը
ԸՆԹԵՐԱԿԱ - քրեական գործով չշահագրգռված Հայաստանի
Հանրապետության չափահաս քաղաքացին, ում քրեական հետապնդման
մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության
կատարմանը' հաստատելու համար դրա կատարման փաստը,
բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:
27
ժ
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄ - չլրացած բոլոր դատավարական ժամկետների
ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
ժամկետների կասեցումը սկսվում է այն հանգամանքների ծագման պահից,
որոնք հիմք Են ծառայել վարույթը կասեցնելու համար: Վարույթը վերսկսելու
օրից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ - մահացածի գույքի (ժառանգության) անցում ա յլ
անձանց անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն:
Ի
ԻՄՊԻՁՄԵՆՏ (անգլ. impeachment - անվստահության արտահայտում) -
բարձրաստիճան անձանց խորհրդարանի դատին ենթարկելու
արարողություն:
28
պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին
կատարել վճարողից կճսւր և (կամ) վճարի ակցեպտ ստանալու
գործողություններ:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼ - Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի
կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու
ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ
ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱ (լաւո. incorporate) - օրենսդրության համակարգման
միջոցներից մեկը, որը կապված չէ իրավական ակտերի կարգավորման
բովանդակության փոփոխությունների հետ: Անհրաժշետ է տարբերել
Կոդիֆիկացիայից:
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ - օրենքով և ա յլ իրավական
ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված
հողամասում կամ աոանց անհրաժեշտ թույլտվության կամ
քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական
խախտումներով ստեղծված բնակելի շենք, շինություն, ա յլ կառույց կամ
ա յլ անշարժ գույք Ինքնակամ կառույց իրականացրած անձը դրա
նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերում: ևա իրավունք
չունի տնօրինել կառույցը' այն վաճառել. նվիրել, հանձնել
վարձակալության, կնքել ա յլ գործարքներ: Դատարանը կարող է
ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել այն անձի սեփականության
իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում
իրականացվել է շինարարությունը:
ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ - օրենքով կամ ա յլ նորմատիվ իրավական ակտով
սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ
իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական
վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին
կամ խոշոր վնաս պետական կամ հասարակական շահերին:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ - իշխանության լիազորություններով
օժտված պաշտոնատար անձ. որի լիազորությունները տարածվում են իր
ծառայողական Ենթակայության տակ չգտնվող անձանց վրա:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ - սահմանադրական սկզբունք:
Միապետական իշխանությունը սահմանափակելու ձգտումով առաջ է
քաշվել պետական իշխանության բաժանումը օրենսդիր (խորհրդարան),
գործադիր և դատական իշխանությունների: Սովորաբար այդ
հայեցակարգը կապում են Շ. Լ. Սոնտեսքյոյի անվան հետ (1689-1775), որը
գտնում էր. որ երեք իշխանությունների կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ
կառավարման մարմնի ձեռքում առաջ է բերում իշխանության
չարաշահում: ժ. ժ. Ռուսոն (1712-1778) օրենսդիր, գործադիր և դատական
իշխանությունները դիտում էր որպես ժողովրդի գերագույն իշխանության
միասնության հատուկ արտացոլում: Ռուսոն գտնում էր, որ ժողովուրդն
օրենսդիր իշխանությունն իրականացնում է անմիջապես ժողովներում,
ներկայացուցչական մարմնի ստեղծմամբ: Իշխանությունների բաժանման
29
տեսությունը համաժողովը ղավար ական հայեցակարգ է, որն այս կամ այն
կերա օգտագործվել և կիրառվել է համարյա բոլոր պետություններում:
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ - իրավաբանական փաստերի տեսակ, որի հետ
օրենքը կապում լ իրավահարաբերությունների ծագումը, փոփոխումը և
ղաղարումը: Իրադարծոլթյուններ Են համարվում բնական երևույթները,
որոնք տեղի Են ունենում մարդկանց կամքից անկախ:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ - կազմակերպություն, որը որպես սեփականություն
ունի առանձնացված գույք և իր պարւոավորությանների համար
պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեոք բերել m
իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել
պարտականություններ, դատարանում հանդես զ ա լ որպես հայցվոր կամ
պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն
հաշվեկշիռ և կանոնադրություն:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ - առևտրային
կազմակերպությունների իրենց ձեոնարկատիրական գործունեությունը
համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը
ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով ստեղծված
միություններ; Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց
գործունեությունը համակարգելու ինչպես նաև ընդհանուր շահերը
ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով կարող են ստեղծել
միություններ: Միության մասնակիցները պահպանում են իրենց
ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները: Միության
անվանումը պետք է նշում պարունակի նրա մասնակիցների
գործունեության հիմնական առարկայի մասին, ինչպես նաև ներառի
«միություն» բառը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ - հասարակական գիտություն, որն
ուսումնասիրում է իրավունքը որպես պետությանկազմակերպման և
գործունեության իրավական ձևերի հատուկ համակարգ, և
հասարակության քաղաքական համակարգը' ամբողջությամբ:
ժամանակակից իրավագիտությունն իր կառուցվածքով տարաբաժանված
է մի շարք ճյուղերի պետական իրավունք, քաղաքացիական իրավունք,
քրեական իրավունք, միջազգային և մյուս իրավունքներն ուսումնասիրող
գիտություններ:
30
հարաբերություններին. անձի արիշի խնամքի տակ գտնվելուն, ծննդյան,
որդեգրման (դստերագրման), ամուսնության ապահարզանի և մահվան
գրանցմանը, անձի' որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում
մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման
մարմինները մերժում են մահվան գրանցումը, ժառանգությունն ընդունելու
և ժառանգության բացման վայրին, դժբախտ պատահարին իրավունը
սահմանող փաստաթղթերի պատկանելիությանը, բացառությամբ
անձնագրի և զինվորական փաստաթղթերի, սեփականության իրավունքով
գույքի տիրապետմանը, անհաղթահարելի ուժի առկայությանը.այլ
փաստեր:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ - օրենքով նախատեսված հանգամանքներ,
որոնք հիմք Են հանդիսանում կոնկրետ իրավական հարաբերության
ծագման (փոփոխման և դադարեցման) համար: Բաժանվում Են Երկու
խմբի' դեպքեր և գործողություններ: Դեպքերը ծագում են անկախ
մարդկանց կամքից (բնական մահը, ժամկետի անցումը, բնական աղետից
գույքի կորուստ և այլն), իսկ գործողությունները հանդիսանում են
մարդկանց կամքի արտահայտություն: Նրանք իրենց հերթին բաժանվում
են օրինաչափների, երբ համընկնում են իրավական նորմային, և ոչ
օրինաչափների, երբ հակասում են օրենքին և համարվում Են
իրավախախտում:
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ - հակահասարակական պատժելի արարքներ,
որոնք վնաս են պատճառում հասարակությանը: Իրավախախտումները
լինում են քաղաքացիական (վնասի պատճառումն անձին, քաղաքացու
գույքին կամ կազմակերպությանը), վարչական (մանր խուլիգանություն,
ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և այլն),
կարգապահական զանցանքներ (աշխատանքից ուշանալը, անհարգելի
պատճառով աշխատանքի չներկայանալը և այլն): Ամենավտանգավոր
իրավախախտման տեսակը հանդիսանում է հանցագործությունը: Օրենքով
իրավախախտումների համար նախատեսվում են համապատասխան
քաղաքացիական. վարչական, կարգապահական. քրեական
պատասխանատվություններ:
31
ԻՐԱՎՈՒՆՔԻ 63ՈՒԴ - առանձնացված իրավական նորմերի և իրավական
ինստիտուտների համակցություն, որով կարգավորվում է հասարակական
հարաբերությունների որոշակի ոլորտը միևնույն կարգավորման մեթոդով:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՌԵՑԵՊՏԻՍ - ուրիշ երկրի իրավունքի փոխարինելը և
կիրառելը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ - իրավաբանական կամ ֆիզիկական անձ. որն
ըստ օրենքի տիրապետում է և ունի ունակություններ անմիջականորեն
կամ ներկայացուցչի միջոցով իրագործելու իրավունքներ և
պարտականություններ:
Լ
ԼԻԱԶՈՐԱԳԻՐ - գրավոր փաստաթուղթ, որն անձը տալիս է ա յլ անձի'
Երրոբր անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը
ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր
լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան Երրորդ
անձին: Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող Երեք տարուց
ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը
պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Լիազորագիրը,
որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
32
LfIPPh, ԼՌԲԲԻՁՄ (անգլ. lobby - կողասրահներ) - ԱՍե-ոա օրենսդրական
մարմիններին կից խոշոր մոնոպոլիստների գրասենյակների համակարգ,
որոնք իրենց մոնոպոլիաների օգտին ազդեցություն են գործադրում
օրենսդիրների և պետական պաշտոնյաների վրա' հօգուտ որևէ օրենք
ընդունելու, պետական պատվեր բաշխելու և այլն: Լոբբիստներ են
անվանում այդ գրասենյակների աշխատողներին:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԻՌ - վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին
մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ
վճիռ կայացնել, եթե վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին
մասնակցող անձինք ապացույցներ Են ներկայացրել, լուծելով իրավունքի
մասին հարցը չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա
գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել
պատասխանողը, չի լուծել դատական ծախսերի հարցը:
ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ - օտարերկրյա պետությանը. օտարերկրյա
կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական
գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու
նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև
օտարերկրյա հետախուզության առաջադրանքով տեղեկություններ
հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին
անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ
գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ
քաղաքացիություն չունեցող անձի կողմից:
Խ
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԸ - խաբեության կամ վստահությունը չարաշահելու
եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի
գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ - խղճի ազատության իրավունքին
համապատասխան յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն է որոշում իր
վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի միանձնաբար կամ
ուրիշների հետ համատեղ դավանելու ցանկացած կրոնը կամ չդավանելու
ոչ մի կրոն, արտահայտելու և տարածելու կրոնի նկատմամբ
վերաբերմունքի հետ առընչվող համոզմունքներ: Ծնողները կամ նրանց
փոխարինող անձինք փոխադարձ համաձայնությամբ իրավունք ունեն
իրենց զավակներին դասւոիարակել կրոնի նկատմամբ իրենց սեփական
վերաբերմունքին համապատասխան:
ԽԱՓԱՆՄԱՆ ՍԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ ԿԱՍ ՎԵՐԱՑՆԵԼԸ - անհրաժեշտության
դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման
միջոցը կարող է փոխվել: Խափանման միջոցը վերացվում է. երբ վերանում
է դրա անհրաժեշտությունը; Կալանավորման և գրավի ձևով դատարանի
ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի
կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում նաև քրեական
33
հետապնդման մարմնի կողմից: Կալանավորումը որպես խափանման
միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը
տեղեկացնում է կալանքի տակ պահելու վայրի վարչակազմին և նրան է
ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՅՆԵՐ - հարկադրանքի միջոցներ, որոնք կիրառվում են
կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ քրեական գործով վարույթի
ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքազիծը կանխելու և դատավճոի
կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցներն են՜
կալանավորումը, գրավը.ստորագրություն չհեռանալու մասին, անձնական
երաշխավորությանը, կազմակերպության երաշխավորությունը,
հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողությանը հանձնելը:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ - սահմանվում է տասնչորս տարին չլրացած
անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով
դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով
և նրանց անունից m ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ
գործարքները:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ -
զանգվածային լրատվամիջոցներն օգտագործելով պետական կամ
օրենքով հատուկ պահպանվող ա յլ գաղտնիք կազմող տեղեկություններ
տարածելու, գոյություն ունեցող պետական կարգի ու հասարակարգի բռնի
տապալման կամ փոփոխման կոչ անելու, պատերազմ, բռնություն ու
դաժանություն, ռասայական, ազգային, կրոնական բացառիկության կամ
անհանդուրժողականություն քարոզելու, պոռնկագրություն տարածելու
անթույլատրելիություն:
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (դիսկրիմինացիա) - որոշակի քաղաքացիների
կատեգորիայի իրավունքների սահմանափակում կամ զրկում ազգային
կամ ռասայական պատկանելության, սեռի հատկանիշով, քաղաքական և
կրոնական համոզմունքների պատճառներով:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ - խուզարկությունը և
առգրավումը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:
Խուզարկություն և առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի
և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց
ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Նրանց
ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է
բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական
ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ: Ձեռնարկություններին,
հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող
շինություններում առգրավումը և խուզարկությունը կատարվում է նրանց
ներկայացուցչի ներկայությամբ:
34
առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև ա յլ առարկաներ և փաստաթղթեր,
որոնք կարոդ Են նշանակության ունենալ գործի համար, խուզարկություն է
կատարում դրանք գտնելու և վերցնելու համար: Խուզարկություն կարող է
կատարվել նաև հետախուզվող անձանց, ինչպես նաև դիակներ
հայտնաբերելու համար: Բնակարանի խուզարկությունը կատարվում է
միայն դատարանի որոշմամբ:
0
5ԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ - հանցագործություն չի համարվում
քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ
անհրաժեշտության վիճակում, այսինքն տ վյա լ անձի կամ ա յլ անձանց
կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին,
հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող
վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել ա յլ
միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների
անցում:
5ԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - ծա
ռայությունների վճարովի մատուցման պայմանագրով' կատարողը
պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ
մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել
որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել
այդ ծառայությունների համար:
5ՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ - իրավական նորմերի համակցության, որոնք
կարգավորում են հասարակական հարաբերությունները, կապված
համաշխարհային օվկիանոսի օգտագործման հետ:
Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - կազմակերպության
երաշխավորությունը վստահություն վայելող իրավաբանական անձի
գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նա իր հեղինակությամբ և
մուծվող դրամական գումարով Երաշխավորում է կասկածյալի կամ
մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող
մարմնի կանչով նրա ներկայանալը և ա յլ դատավարական
պարտականություններ կատարելը:
ԿԱԶՈՒՍ (լատ. casus • դեպք) - տերմինն իրավունքի մեջ օգտագործվում է
ի տարբերություն դիտավորյալ կամ անզգույշ դեպքերի, որոնք ունեն
իրավախախտման արտաքին նշաններ, բայց քանի որ բացակայում է
35
մեղքի էլեմենտը. չեն աոայացՕում իրավաբանական
պատասխանատվություն:
ԿԱԼԱՆՔ - քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ
պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում
դատապարտյալին պահելն է: Կալանքը դատարանը նշանակում է
տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ
կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրվել:
ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ - մեղադրյալին կսղանքի տակ պահելու
ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի
վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման
միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու
ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ օրենսգրքով
նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և
բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի
տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական
գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի
ընթացքը կասեցվում է այն օրը. Երբ դատախազը քրեական գործն
ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը
ծանոթանում են գործի նյութերին, կամ կալանավորումը որպես
խափանման միջոց վերացվում է: Քրեական գործով մինչդատական
վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահել՛ու ժամկետը դատարանի
կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է
երկարացվել մինչև 1 տարի:
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ - քրեական իրավունքում ընդգրկում է երեք
տեսակի հանցագործություններ' կաշառքի ստացում, կաշառք տալ,
միջնորդություն: Կաշառքի ստացում' պաշտոնատար անձի կողմից
անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ
իրավունքի, արժեթղթերի կամ գույքային ա յլ օգուտի ձևով կաշառք
ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին
պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ
գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնական դիրքն
օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն
նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ
թողտվության համար: Կաշառք տալը' պաշտոնատար անձին անձամբ կամ
միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի,
արժեթղթերի կամ գույքային ա յլ օգուտի ձևով կաշառք տալը, իր կամ իր
ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր
լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ
չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն
օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն
նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ
թույլտվության համար: Կաշառքի միջնորդությունը՛ կաշառք տվողի և
36
կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ
արդեն կայացած համաձայնության իրականացման նպաստելը
37
արձանագրության մեջ և համապատասխանորեն ստորագրում են
հայցվորը պատասխանողը կամ երկու կողմերը. Հայցվորի հայցից
հրաժարումն ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը
հաստատելու մասին դատարանը որոշում է կայացնում, որով
միաժամանակ կարճում է գործի վարույթը:
ԿՈՂՈՊՈՒՏ - ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
ԿՈՄԻՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պայմանագրով մի կողմի (կոմիսիոների)
պարտավորությունը մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ,
վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ
կամ մի քանի գործարք:
ԿՈՆՈՍԱՄԵՆՏ - ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթ, որը
հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՛ տնօրինելու
կոնոսամենտամ նշված բեոը և փոխաղրելուց հետո ստանալու այն:
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ (լատ. consensus - համաձայնություն) - առանց ձևական
քվեարկության ժողովում, խորհրղակցությանում, բանակցությունում,
միջազգային կոնֆերանսում միաձայն ընդունվում է որոշում որևէ հարցի
կամ պայմանագրի տեքստի վերաբերյալ, և որի դեմ մասնակիցներից ոչ
մեկը Եւայթ չի ունենում:
ԿՈՆՎԵՆՑԻԱ (լատ. conventio - համաձայնություն) - միջազգային
պայմանագրի անվանումներից մեկը: Որպես կանոն կնքվում են
կառավարությունների մակարդակով (որպես միջպետական
համաձայնագիր) համագործակցության հատուկ հարցերով:
ԿՈՆՏՐԱԳԵՆՏ (լատ conlrahens - պայմանավորվող) - պայմանագիրը
կնքող կողմերից մեկը:
ԿՈՈՊԵՐԱՏԻՎ - քաղաքացիների և իրավաբանական անձանց
անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների
միավորման միջոցով մասնակիցների նյութական և ա յլ կարիքների
բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորում:
Կոոպերատիվ անվանումը պետք է ցուցում պարունակի նրա
գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի
«(կոոպերատիվ» բառը:
38
ԿՏԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ - ՕէէՈակա^.Հասարները և նոտարական
գործողություններ կատարող djntu պ սւյա ճա տ ա ր անձինք հաստատում
են գործունակ քաղաքացիների՛ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքի պահանջսեքփն համապատասխան կազմված
ու անձամբ նրանց կողմից պետական նուձարին կամ նոտարական
գործողություններ կատարող պաշտոնատար անձին ներկայացված
կտակները: Ներկայացուցիչների միջոցով հաստատում չի թույլատրվում:
Կտակը հաստատելիս կտակարարից չի պահանջվում ներկայացնել
կտակվող գույքի նկատմամբ նրա իրավունքը հաստատող ապացույցներ:
ԿՐԹԱԹՈՇԱԿ - դրամական նպաստ, որ ստանում է սովորողը, ուսանողը,
ասպիրանտը կամ պրակտիկանտը, ուսուցման կամ մասնագիտական
փորձի ձեռքբերման ժամկետի ընթացքում:
ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ (լատ. criminalis - հանցագործությանը վերաբերող) ֊
գիտություն, որը մշակում է հատակ համակարգ, ֆիքսացման ձևեր,
հավաքման միջոցների մեթոդիկա' դատական ապացույցների
ուսումնասիրության և օգտագործման համար: Այդ ձևերն ու մեթոդները
կիրառվում է քրեական դատավարությունում հանցագործությունների
նախականխման. բացահայտման, քննության նպատակով և նմանապես
օգտագործվում քրեական և մասամբ քաղաքացիական գործերի
դատական քննության ժամանակ:
Հ
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՏ - պատասխանողն իրավունք ունի մինչև դատարանի
կողմից վճիո կայացնելը սկզբնական հայցի հետ հակընդդեմ հայց
հարացելու հայցվորի դեմ: Համատեղ քննությանը հնարավոր է, Եթե
հակընդդեմ և սկզբնական հայցի միջև փոխադարձ կապ կա և նրանց
համատեղ քննությունը կապահովի վեճերի առավել արագ և ճիշտ
քննությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ - տեղական ինքնակառավարման մարմիններին
իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և
ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր՛
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ - հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից
ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական
պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարոդ է լրիվ կամ
մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ
պատժից, կամ տույժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ
պատժատեսակով. կամ կարող է վերացվել դատվածությունը:
ՀԱՄԱՊԱՐՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - քաղաքացիական իրավունքում
համապարտ պարտավորությունը կամ համիրավ պահանջը ծագում է. եթե
դա նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով,
մասնավորապես՝ Երբ գոյություն անի անբաժանելի պարտավորության
առարկան:
39
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - համատեղ
գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անծինք
(մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և
աոանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ՜ շահույթ
ստանալու կամ օրենքին չհակասող ա յլ նպատակի հասնելու համար:
40
հարմարեցները. ինչպես նաևգխոավորոփյամր այ; պայմաններ ստեղծելը.
Եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կանթից անկախ
հանգամանքներով:
41
հանցագործության տեգը, ժամանակը, իրադրությունը, գործիքներն m
միջոցները, ինչպես նաև եղանակը:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ֊ համարվում է մեղավորությամբ կատարված
հանրության համար վտանգության այն արարքը, որը նախատեսված է
քրեական օրենսգրքով: Հանցագործություն չի համարվում այն
գործողությունը կամ անգործությանը, որը թեև ձևականորեն պարունակում
է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ,
սակայն իր նվագ կարևորության պատճառով հասարակական
վտանգության չի ներկայացնում, այսինքն ֆիզիկական կամ
իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական
վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ դ ի տ ա վ ո ր ո ւթ յ ա մ բ կ ա տ ա ր ե լը
հանցագործությունը համարվում է դիտավորությամբ կատարված, Եթե այն
կատարող անձը գիտակցել է իր գործունեության կամ անգործության
հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության
համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանք կամ
գիտակցաբար թույլ է տվել այղ հետևանքների առաջացումը՜
ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ - կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են
համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը: Կատարող է
համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ
դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է ա յլ անձանց
(համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է
ա յլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով
ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել
Են անզգուշությամբ: Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով
կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև
ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցության
կամ ղեկավարել է դրանք: Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ
անձի դրդել է հանցանք կատարելու համոզելու, նյութապես
շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ ա յլ եղանակով: Օժանդակող է
համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է
խորհուրդներով. ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ,
գործիքներ տրամադրելով կամ խոչնդոտները վերացնելով, ինչպես նաև
այն գործիքներ տրամադրելով կամ խոչնդոտները վերացնելով, ինչպես
նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին,
հանցագործության միջոցներն ու գործիքները, հանցագործության
հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները,
ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ
իրացնել այդպիսի առարկաները:
42
կազմակերպված խմբի կողւփց փաոարված, եթև դա կատարվել է այնպիսի
անձանց կայուն խմբի կողմից, ովքհր նախապես միավորվել են մեկ կամ
մի քանի հանցանքներ կա տ ա րելս համար: Հանցանքը համարվում է
հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել
է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար
ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն
նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ.
ինչպես նաև Եթե դա կատարվել է այնպիսի համագործակցության անդամի
(անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների,
ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա
անդամ չհամարվող անձի կողմից:
ՀԱՆՅԱՆՔՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ - հանցանք դրսևորված
ինքնավստահությամբ կամ անփութությամբ: Հանցանքը համարվում է
ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր
գործողության (անգործության) հանրության համար վտանգավոր
հետևանքների առաջացման հնարավորությանը, սակայն առանց
բավարար հիմքերի ինքնավստահորեն հույս Է ունեցել, որը դրանք
կկանխվեն: Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե
անձը չի նախատեսել իր գործողության (անգործության) հանրության
համար վտանգավոր հետևանքների հնարավորությունը, թեև տվյալ
իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - դատապարտյալի կողմից հիմնական
աշխատանքից, դասերից ագատ ժամերին հանրության համար օգտակար,
իրավասու կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որոշված
չվարձատրվող աշխատանքների կատարում:
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ - իրավունքի բաժանումը «մասնավորի» և
«հանրայինի» հայտնի է հին ժամանակներից: Դեռևս հռոմեական
իրավաբան Ուլպիանը Հին Հռոմի ապրանքային հարաբերությունների
զարգացման շրջանում արտահայտել է այն միտքը, որ հանրային
իրավունքը ծառայում է պետական շահերին, իսկ մասնավորը' առանձին
անհատներին: Մինչև 1917 թվականը Ռուսաստանում այն կազմում էր
քաղաքացիական իրավունքի հիմնական մասը և անվանվում «ցիվիլ
իրավունք»: Մասնավոր իրավունքը վերացվեց տոտալիտար ռեժիմի
պայմաններում; Հարցը միայն տերմիններին չի վերաբերում, այլև
էությանը: Մասնավորապես իրավունքն արտահայտում է հատուկ
իրավաբանական կարգ' ամբողջապես կառուցված լինելով մարդու
ազատության և նրա ստատուսի բարձրացման վրա:
43
դԱՆՑԱՓՈՐՁ - ուղղակի դիտավորությամբ կատարված գործողություն
(անգործության), որը անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն,
Եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ
հանգամանքներով:
ՀԱՍԱՐԱԿ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ - ըստ ներկայացնողի այն
արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից
ապրանքն ի պահ ընդունելը:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ - քաղաքացիների կամավոր միավորումներ,
որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի
ընդհանրության հիման վրա՜ հոգևոր կամ ոչ նյութական ա յլ
պահանջմունքները բավարարելու համար: Հասարակական միավորումներ
են ճանաչվում քաղաքական կուսակցությունները, արհեստակցական
միությունները. կանանց. վետերանների կազմակերպությունները,
հաշմանդամների կազմակերպությունները, երիտասարդական ու
մանկական կազմակերպությունները, գիտական. տեխնիկական,
մշակութային-լուսավորական, ֆիզկուլտուրային֊մարզական և ա յլ
կամավոր ընկերությունները, ստեղծագործական միությունները:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ - նախատեսվում Են
նոանց կանոնադրություններում: Բոլոր հասարակական միավորումները
գործում են սահմանադրության և օրենքների շրջանակներում:
ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՅ, ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱՄ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ՁՐԿԵԼԸ ֊ ծանր կամ առանձնապես ծանր
հանցագործության համար անձին դատապարտելիս դատարանը, հաշվի
առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրան կարող է զրկել
հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ
որակավորման դասից:
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ - անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու
(էմանսիպացիա), քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ
գործունակ ճանաչելու, քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային
հարկադիր բուժման ենթարկելու, քաղաքացուն անհայտ բացակայող կամ
մահացած ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի
գրառումների անճշտությունները պարզելու. իրավաբանական
նշանակություն ունեցող փաստերի հաստատման, ըստ ներկայացնողի և
օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները
վերականգնելու, հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության,
համաձայնության հիման վրա դատարանի' օրինական ուժի մեջ մտած
վճռի վերանայման վարույթները:
44
պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների
և միջնորդ դատարանների վճիռներնու որոշումները:
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ — քրեական և քաղաքացիական
դատավարությունում՝ քննչական և դատական գործողություն, որն
իրականացվում է այն բանավոր տեղեկությունների՛ ցուցմունքների
ստացման և ամրացման (արձանագրման) մեց, որոնք տ վյա լ գործի համար
ունեն էական նշանակություն:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ - քրեական օրենքով' գույքի անօրինական,
անհատույց դարձնելը, այն վերցնելը իրեն կամ ա յլ անձանց օգտին' շահ
կամ ա յլ շահադիտություն ստանալու նպատակով; Քրեական
օրենսդրությամբ գույքի հափշտակությունը որակվում է մի շարք ձևերով'
իբրև գողություն, կողոպուտ, ավազակության, խարդախություն, յուրացում
և վատնում: Հափշտակությունը պետք է համարել ավարտված, եթե գույքը
վերցվել է և հանցավորը իրական հնարավորություն է ունեցել իր
հայեցողությամբ տնօրինելու կամ օգտագործելու այն:
45
դասւպԱորի համա4պ|նոփյան դեպքում որոշումը կատարման համար
ոննհշի կողմից ուղարկվում է համապատասխան հիմնարկ.
Խոսակցությունների լսումը և մայնագրաոումը կարող են սահմանվել վեց
ամսից ոշ ավելի ժամանակով: Դրանք վերացվում են. Երբ վերանում լ
դրանց անհրաժեշտությունը, բայց բոլոր դեպքերում նպխնական
քննության ավարտից ոչ ուշ:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ - Քննիչի կողմից մեղադրյալի
հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության
կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու
հետ միաժամանակ: Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ
մեղադրյալը թաքնվում է քննությունից, Քննիչը իր որոշմամբ,
հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության
մարմիններին: Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի
բացահայտումն է. մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող
մարմնի տրամադրությանը հանձնելը: Քննիչի որոշման հիման վրա,
օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ
կարող է կիրառվել խափանման միջոց:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ - ոստիկանությունը, զորամասերի,
զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների
պետերը զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով,
ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են
զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության
զինծառայողներին, հրշեջ հսկողության մարմինները հրդեհների
վերաբերյալ գործերով, հարկային մարմինները հարկային
հանցագործությունների գործերով. մաքսային մարմինները
մաքսանենգության գործերով, ազգային անվտանգության մարմինները
օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով:
ՀԻՄՆ ՊԵՏԱԿԱՆ - հանդիսավոր Երգ' ծրագրային բնույթի
հանդիսությունում, պետության պաշտոնական խորհրդանիշը:
Ձ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ - անձին արգելանքի վերցնելը, նրան հետաքննության
մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան
արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելն է' օրենքով
որոշված վայրերում և պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ
պահելու համար: Ձերբակալել կարելի է միայն' անձին, որը կասկածվում է
այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է
նշանակվել պատիժ կարգապահական գումարտակում պահելու,
կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ
ազատազրկման ձևով, կիրառված խափանման միջոցի պայմանները
խախտած մեղադրյալին:
ճ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ - անվտանգ
ճանապարհային երթևեկության հիմունքները սահմանված են
ճանապարհային Երթևեկության կանոններով, որոնք սահմանում են
պահանջներ' ուղղված երթևեկության բոլոր մասնակիցներին, հիմնական
տեխնիկական պահանջներ' ուղղված տրանսպորտային միջոցներին,
ինչպես նաև' Երթևեկության կարգավորումը:
Մ
ՄԱԿ-ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ - ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյան:
ՄԱԿ-ի միջազգային դատարանի գլխավոր խնդիրն է միջազգային
իրավունքի հիման վրա վեճեր լուծելը, որոնք դատարանիս հանձնվում Են
կողմերի (պետությունների) կողմից և միայն բոլոր վիճող կողմերի
համաձայնությամբ:
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - սահմանադրությամբ քաղաքացիների համար
երաշխավորված խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը
նշանակում են կարծիքների ու համոզմունքների արտահայտման,
ցանկացած ձևով ինֆորմացիայի ու գաղափարների որոնման,
ընտրության, ստացման ու տարածման իրավունքներ, ներառյալ մամուլը և
մասսայական ինֆորմացիայի մյուս միջոցները:
47
ՄԱՆՐԱ5ԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - մանրածախ առուվաճաոքի
պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական
գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին
հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական,
ընտանեկան, տնային կամ ա յլ օգտագործման համար նախատեսված
ապրանք:
ՄԱՍՆԱԳԵՏ - քրեական գործով չշահագրգռված անձ. որին քրեական
վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ
կամ կողմի միջնորդությամբ՜ գիտության, տեխնիկայի, արվեստի,
արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և
գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ ա յլ
դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է
նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ - Մատակարարման պայմանագրով
ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-
վաճաոողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները
պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին'
ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական,
ընտանեկան, տնային կամ ա յլ նմանօրինակ օգտագործման հետ
չկապված նպատակներով օգտագործելու համար:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ - նոր տերմին, որը վերջերս հաճախ են
օգտագործում իրավաբանները: Նշանակում է նորովի, մարդու
ազատության և իրավունքների դիրքերից գնահատել հասարակական
փոխհարաբերությունները, օրենսդրական, դատական պրակտիկան և
նույնիսկ հանցագործների նկատմամբ կիրառվող պատժատեսակները:
Մարղկային չափանիշների հիմնախնդրի շուրջ միջազգային մակարդակով
պարբերաբար անց են կացվում հանդիպումներ, գիտաժողովներ:
ՄԱՐԿԵՏԻՆԳ (անգլ. marketing - շուկա, առաքում) - շուկան
ուսումնասիրելու և սպառողական պահանջարկի վրա ակտիվ ազդելու
միջոցառումների համակարգ, որը նպատակ ունի լա յնա ցնել արտադրվող
ապրանքների սպառումը և մեծացնել շահույթը:
48
Նկարագրական-պատճաոաբանսյկսՀւ մասում քննիչը շարադրում է
հանցագործության հանգամանքները, մեղադրյալին. ինչպես նաև
տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը
հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող
փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված
ապացույցները: Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին
տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի հիմնավորումները:
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ - չի կարող հիմնված լինել ենթադրությունների
վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցագործությունը
կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է
դատական քննության ընթացքում:
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ - մեղադրանքը պետք է առաջադրվի տվյա լ
անծին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն
ընդունելու պահից ոչ ուշ, քան 46 ժամվա ընթացքում, սակայն բոլոր
դեպքերում ոչ ուշ. քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման
Ենթարկելու օրը: Մեղադրանք առաջադրելա ժամկետն ընդհատվում է. եթե
մեղադրյալը թաքնվում է քննությունից: Քննիչը, հավաստիանալով
մեղադրյալի ինքնության մեջ. նրան հայտարարում է որպես մեղադրյալ
ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի
էությունը: Այղ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի
ստորագրությամբ հաստատվում է' որոշման մեջ նշելով մեղադրանքի
առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը:
ՍՆՂԱԴՐՅԱԼ - անձ. ում նկատմամբ որոշում է կայացված որպես
մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության,
կոչվում է ամբաստանյալ. Մեղադրյալը, որի նկատմամբ օրինական ուժի
մեջ է մտել դատարանի դատավճիռը, կոչվում է
1) դատապարտյալ, Եթե դատավճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն
մեղադրական է.
2} արդարացված, եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է:
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՏԱՆՈԹԱՅՈՒՄԸ ԳՈՐ5Ի ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՆ - գտնելով, որ
հավաքված ապացույցները բավարար են մեղադրական Եզրակացություն
կազմելու համար, քննիչը մեղադրյալին հայտարարում է. որ նրա գործի
քննությունն ավարտված է, և նա իրավունք ունի ինչպես անձամբ,
նույնպես և պաշտպանի օգնությամբ ծանոթանալու գործի բոլոր
նյութերին, ինչպես նաև միջնորդություն հարուցելա նախաքննությունը
լրացնելու մասին: Եթե մեղադրյալը հրաժարվել է գործի նյութերին
ծանոթանալուց, այդ մասին նշվում է արձանագրության մեջ և շարադրվում
են հրաժարվելու շարժառիթները, եթե մեղադրյալը հայտնել է դրանք:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ - իրավաբանական սկզբունքների և նորմերի
համակցություն, որը կարգավորում է պետությունների և ա յլ միջազգային
սուբյեկտների հարաբերությունները:
49
ՄԻՋԱԶԱԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - համաձայնություն Երկրների և այլ
միջազգային իրավունքի սուբյեկտների միջև տարբեր փոխադարձ
հարցերի և հարաբերությունների վերաբերյալ, որով հաստատվում են
միջազգային իրավունքի սուբյեկտների իրավունքները Ա
պարտականությունները: Միջազգային պայմանագրերը հանդիսանում են
միջազգային իրավունքի գլխավոր աղբյուր:
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ - դատարան, որն ընտրում են կողմերը' իրենց միջև
ծագաձ վեճը լուծելու համար: Օրենքով կամ միջազգային
հա մաձայնա գիրով նախատեսված դեպքերում քաղաքացիական
իրավահարաբերություններից ծագող վեճը կողմերի համաձայնությամբ
կարող է հանձնվել միջնորդ դատարանի, ծովային արբիտրաժային
հանձնաժողովի կամ արտաքին առևտրական արբիտրաժային
հանձնաժողովի լուծմանը:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ - 1. պաշտոնապես արված խնդրանք, կամ
միջնորդագիր. հասցեագրված պետական մարմինների կամ
հասարակական կազմակերպությունների կողմից՝ համապատասխան
ատյանին: 2. Դատավարությունում' պրոցեսի մասնակցի գրավոր կամ
բանավոր դիմումը պետական մարմիններին կամ պաշտոնյա անձանց,
որոնց վարույթի տակ է քրեական գործը, խնդրանքով քննչական կամ
դատական գործողություններ կատարելու, այս կամ այն որոշումը տվյա լ
գործով ընդունելու, փոփոխելու և բեկանելու: Քննարկման արդյունքների
մասին պետք է տեղյակ պահվի միջնորդությունը ներկայացրած անձին:
Միջնորդությունը մերժելու դեպքում որոշում է կայացվում, որում նշվում է
մերժման պատճառաբանությունը:
ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄ ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄ - հայցվորն
իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի
քանի պահանջներ: Դատարանն իրավունք ունի մեկ վարույթում միացնել
մի քանի միատեսակ գործեր, որոնց մասնակցում են միևնույն անձինք:
Դատարանն իրավունք անի առանձին վարույթներում առանձնացնել մեկ
կամ մի քանի միացված պահանջներ: Գործերը միացնելու կամ
պահանջներն աոանձին վարույթներում առանձնացնելու մասին
դատարանը կայացնում է որոշում:
50
Ն
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ - Երաշխավորված է սահմանադ
րությամբ. այդ թվում բոլոր տեսակի փոստ-հեոագրական ուղարկումների
(նամակներ, հեոագրեր, ծանրոցներ, փոխանցումներ, փաթեթներ)
անձեռնմխելիությունը:
51
ներկայացուցչությունը: Բացի իր անունից գործարքներ և այլ
իրավաբանական գործողություններ լի կարող կատարել:
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԳՈՐօԱՐՏՆԵՐ - պետական
նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս
պաշտոնատար անծինք հաստատում Են այն գործարքները, որոնց համար
օրենսդրությամբ սահմանված է դրանց կատարման պարտադիր
նոտարական ծև: Կողմերի ցանկությամբ հաստատվում են և ա յլ
գործարքներ, որոնց համար օրենսդրությամբ պարտադիր նոտարական
հաստատում չի սահմանված:
ՆՈՐՄ (լատ. hosco-չափ. կարգ, օրենք) - իրավունքի նորմ տերմինը
արտահայտվում է նրանում, որ իրավունքի սուբյեկտը գործում է իր
կամքով, պահանջում է ուրիշ անձանցից համապատասխան
վերաբերմունք և որ իր պահանջի խախտման դեպքում առաջացնում է
պետական հարկադրական միջոցների կիրառում իր մարմինների կողմից'
հանդեպ իրավախախտողների: Իրավապաշտպան նորմաները բաժանվում
Են երկու մասի: Ոիսպոգիցիայի (ցուցումների իրավունքով արգելող գործո
ղություններ) և սանկցիաներ դիսպոգիցիայի խախտման համար պատաս
խանատվության միջոցներ:
ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏ - լիազորված պետական մարմինների կողմից կիրառվող
պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որը սահմանում է փոխել կամ վե
րացնել իրավունքի նորմերը: Նորմատիվ ակտերը միմյանց հետ գտնվում
են խիստ Ենթակայության մեջ, որից կախված է այս կամ այն նորմատիվ
ակտի իրավաբանական ուժը: Նրանց հրապարակելու իրավունքը օրենքով
դրված է որոշակի մարմնի վրա:
Ի տարբերություն անհատական իրավական ակտերի (դատավճիռը,
ձեռնարկության տնօրենի հրամանը' աշխատողին աշխատանքից աղատե
լու մասին և այլն), նորմատիվ ակտերը՚սովորաբար կրում են ավելի կամ
պակաս ընդհանուր բնույթ' ուղղված կարգավորելու որոշակի հասարակա
կան հարաբերություններ: Նախատեսված են բազմակի կիրառման համար:
«ՆՈՈՒ-ՀԱՈՒ» (անգլ. know-how - բառացիորեն' գիտենալ ինչպես անել
ա յր)-ա յս կամ այն տեխնիկական խնդիրը լո ւծ ե լ կարողանալու գիտ ելիք
ների և փորձի տիրապետման հատկանիշ: Այս տերմինը արտացոլում է
չպատենտավորված տեխնիկական ստեղծագործությունն արատադրու-
թյան մեջ արագորեն ներդնելու կարողության բարձր մակարդակը:
ՆՎԱԶ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ - տերմինը նշանակում է, որ
հանցագործությունը չի համարվում այն գործունեությունը կամ
անգործությունը, որը թեպետ ձևականորեն քրեական օրենքով
նախատեսված որևէ արարքի հանցանիշներ է պարունակում, իսկ իր նվագ
կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի
ներկայացնում:
52
անձին ուղղված գույքային պահանջ, կամ ագատում է. կամ պարտավորվում
է նրան ազատել իր կամ Երրորղ անձի հանդեպ ունեցած գույքային պարտա
վորությունից:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ - քաղաքացիական իրավունքում միակողմանի պայ
մանագիր. որի համաձայն որևէ անձ իր գույքն անհատույց հանձնում է որ
պես սեփականություն մեկ ուրիշ անձի: Օրենքում նշված է. որ այդ դեպքե
րում պահանջվում է նոտարական վավերագրություն:
C
ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ - քրեական իրավունքում' հանցագործության շարժա
ռիթներից մեկը, որը կայանում է հանցագործություն կատարելու միջոցով
շահ ձեռք բերելու մեջ:
54
ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ
ԳՈՐ5ՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ - որոշակի
պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ղրկելը պետական և տեղական
ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի
պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու
իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված
որոշակի գործունեությամբ զբաղվելն ա րգելելն է:
Չ
ՉԵԿ - արժեթուղթ, որը պարունակում է չեկ տվողի՜ որևէ բանով
չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին' չեկը
տիրապետողին վճարել դրանում նշված գումարը:
Պ
ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պահատվության պայմանագրով մի
կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի)
կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված
վիճակում:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - երկու կամ մի քանի անձանց գրավոր համաձայնություն
ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԵՆՈՆՍԱՑԻԱ (ֆրանս denoncer - հայտարարությունը
չեղյա լ համարել) - միջազգային իրավունքում' մի պետության
հայտարարությունը մյուս պետությանը' իրենց միջև գործող
պայմանագրից հրաժարվելու մասին:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ - պաշտոնատար անձի կողմից
ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի
հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ
կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ
կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ
հասարակության կամ պետության օրինական շահերին:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆԵԼԸ - պաշտոնատար անձի
կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք
ակնհայտորեն դուրս են եկել լիազորությունների շրջանակից և էական
վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու
օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական
շահերին:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ - պաշտոնատար
անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելն կամ ծառայողական պարտականությունները չկատարելը
շահադիտական, անձնական ա յլ շահագրգռվածությունից կամ խմբային
շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց.
55
կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին,
հասարակության կամ պետության օրինական շահերին:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵԴօԻՔ - է համարվում պաշտոնատար անձի կողմից
շահադիտական նպատակով կամ ա յլ անձնական դրդումներով
պաշտոնական Փաստաթղթերի մեջ ակնհայտ սուտ տեղեկություններ
մտցնելը, կեղծաձ քերվածք ա յլ թվականով նշանակում կատարելը,
ինչպես նաև նրա կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր կազմելը և տալը,
կամ մատյանների մեջ ակնհայտ կեղծ գրանցումներ մտցնելը:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐ5ՈՒԹՅՈՒՆՆԵՐ - հանցագործությունը
համարվում է պաշտոնական, եթե առկա է երկու հատկանիշների
զուգորդում, այն է՜ մեղավորը հանդիսանում է պաշտոնական անձ, իսկ իր
կողմից կատարված հանրորեն վտանգավոր գործողությունները կապված
Են իր պաշտոնական դիրքի հետ:
ՊԱՇՏՊԱՆ - փաստաբան, որը քրեական գործով վարույթի ընթացքում
ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և
նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն' օրենքով չարգելված
բոլոր միջոցներով: Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում
կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ' նրա
պաշտպանությունն ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է
պաշտպանությունը ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ
պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿՈՐԱՏԻ ՌԻՍԿ - քաղաքացիական իրավունքում' օտարված
իրերի պատահական կորստի կամ պատահական փչացման ռիսկը ձեռք
բերողին է անցնում նրա սեփականության իրավունքի ծագման հետ
միաժամանակ. Եթե ա յլ բան չի սահմանված պայմանագրով: Եթե օտարողն
ուշացրել է իրերի հանձնումը կամ ձեռք բերողն ուշացրել է դրանց
ընդունումը, ապա պատահական կորստի կամ պատահական փչացման
ռիսկը կրում է ուշացնող կողմը:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ֊դատական նիստին ներկա, գործին մասնակից
անձանց կամ քաղաքացիների կողմից դատարանի նկատմամբ
անհարգալից վերաբերմունքի դրսևորումը, ինչպես նաև որևէ մեկի կողմից
դատարանի նկատմամբ բացահայտ քամահրանքի մասին վկայող
գործողությունները պատասխանատվություն են առաջացնում
օրենսդրությանը համապատասխան:
56
նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու
ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց
սահմանափակմամբ:
57
ՊԱՐՏԱՏԵՐ - 1. քաղաքացիական իրավունքում պարտավորության կողմ,
որն իրավունք ունի պահանջել մյուս կողմից՜ պարտապանից կատարելու
պարտավորությունը այն է' իրականացնել որոշ գործողություններ կամ
խուսափել որոշ գործողություններից: 2.Հաշվապահական հաշվարկում
տերմին, որը կիրառվում է այն քաղաքացիների և իրավաբանական
անձանց անվան համար, որոնց նկատմամբ տվյա լ կազմակերպությունը
ունի իր բալանսում արտահայտված պարտք (կրիդիտորական պարտք):
ՊԱՐՏԱՏՈՄՍ - պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը
հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՜ դրանում նախատեսված
ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի
անվանական արժեքը կամ գույքային ա յլ համարժեք: Պարտատոմսը դրա
տիրապետողին իրավունք է մարմնում և նրանից ստանում
վարձատրություն: Կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ:
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ - տեղեկություններ, որոնք պարունակում են
ռազմական, տնտեսական, քաղաքական բնույթի տվյալներ՝ ունենալով
կարևոր պետական նշանակություն և հատուկ պահպանության գրիֆ:
ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԲ - պետության պաշտոնական տարբերիչ նշան, որը
հանդիսանում է պետության սուվերենության խորորդանիշը:
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ - թշնամու կողմն անցնելը,
լրտեսությունը. օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա
կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական
գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու
համար ա յլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի
Հանրապետության քաղաքացին ի վնաս Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին
անվտանգության:
56
ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության
իրավունքի վկայագրեր: Դնում են բնակելի տան օտարման արգելքներ:
Վավերացնում Են փաստաթղթերի պատճեների և դրանց քաղվածքների
ճշտությանը: Վավերացնում են փաստաթղթերի թարգմանության
ճշտությունը: Հաստատում Են քաղաքացու որոշակի վայրում գտնվելու
փաստը: Հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու
նույնությունը: Հաստատում են փաստաթղթերը ներկայացնելու
ժամանակը: Քաղաքացիների և իրավաբանական անձանց
հայտարարությունները հանձնում Են ուրիշ քաղաքացիների և
իրավաբանական անձանց;Դեպոգիտ են ընդունում դրամական գումարներ
և արժեթղթեր: Անում են կատարողական մակագրություններ: Կատարում
են մուրհակների բողոքարկումներ: Վճարման են ներկայացնում չեկեր և
հաստատում են չեկերի վճարված չլինելը: Ի պահ են ընդունվում
փաստաթղթեր:
ՊԵՏԱԿԱՆ ՋՐԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ - ջրերի հաշվառման տվյալներն ըստ
քանակական և որակական ցուցանիշների. ջրօգտագործման
տոմարագրությունը. ինչպես նաև ջրերի օգտագործման հաշվառման
տվյալները:
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ - պետությունների տարածքները մեկը մյուսից
բաժանող սահմանագծեր, որոնք որոշում են պետությունների
տարածքային գերիշխանության սահմանները: Պետական սահմանները
անձեռնմխելի Են: Դրանց խախտումը համարվում է պետական
սուվերենիտետի խախտում:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ - բոլոր մուծումներն ի օգուտ պետական բյուջեի, որոնք
բռնագանձվում Են դատական, նոտարիատի, ՁԱԳՍ-ի և ա յլ մարմինների
կողմից, որոշակի պարտականություններ իրականացնելու համար:
Պետական տուրք է մուծվում դատարաններին տրվող հայցադիմումներից,
հատուկ վարույթի գործերով դիմումներից (գանգատներից), դատարան
ների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատներից, ինչպես նաև դատա
րանների կողմից փաստաթղթերի պատճեներ տալու համար: Նույն կարգով
պետական նոտարական գրասենյակների և նոտարական գործողություն
ներ կատարելու, ինչպես նաև գործարքների, հայտարարությունների նա
խագծեր կազմելու, փաստաթղթերի պատճեներ պատրաստելու, դրանցից
քաղվածքներ հանելու, փաստաթղթերի կրկնակներ տալու համար շա
հագրգռված անձանցից պետական տուրք է գանձվում գործող
օրենսդրությանը համապատասխան:
59
ՊՐԵ8ԵԴԵՆՏ (լատ. praecedentis ■ նախորդող) - դատական վճիո կոնկրետ
գործով, հանդիսանում է պարտագիր դատարանի համար. Երբ քննվում է
նայն ատյանում կամ ստորադաս ատյանում: Նախորդող վճիո չլինելու
դեպքում պարտադիր ծառայում է իբրև մեկնաբանման օրինակ: Այն
Երկրներում. որտեղ դատական պրեցեդենտը ընդունվում է պարտադիր,
այդպիսին հանդիսանում է իրավունքի աղբյուր: Ընդունվելով որպես
այսպես կոչվող ընդհանուր իրավունք, այսինքն՜ իրավունքի համակարգ,
հիմնական իրավունքի աղբյուրը նրա մեջ ընդունվում է իբր դատական
պրեցեդենտ:
ՊՐՈ9ԵՍՈՒԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ - օրենքով սահմանված իրավական
միջոցների համակցություն' պատշաճ կերպով արդարադատությունը
իրականացնելու քրեական և քաղաքացիական գործերով:
Ջ
ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ - ՀՀ-ում ջրային հարաբերությունները
կարգավորվում են ջրային օրենսդրության հիմունքներով և դրանց
համապատասխան հրապարակվող ջրային օրենսդրության մյուս
ակտերով, ՀՀ ջրային օրենսգրքով;
60
պարտավորություններ: Սանկցիան լինում է քրեական, վարչական,
կարգապահական և նյութական:
ՌԵԿԵՏ (անգլ. Racket * շանտաժ) - պետական հասարակական և
քաղաքացիների անձնական գույքի կորզում, բռնության՛ սպառնալիքների
կիրաոմամբ: ՌԵկետով զբաղվում Են պրոֆեսիոնալ քրեական տարրերը,
անորոշ զբաղմունք ունեցող անձինք:
ՌԵԿՎԻԶԻՑԻԱ (լատիներեն requisition - պահանջ) - տարերային
աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և
արտակարգ բնույթ կրող ա յլ հանգամանքներում գույքը կարող է օրենքով
սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների
որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից՛ ի շահ հասարակության' դրա
արժեքը վճարելու պայմանով:
ՌԵՆՏԱ (լատ. renders - շահույթ բերել) - ռենտայի պայմանագրով մի
կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին)
սեւիականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը
պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել
ռենտա' որոշակի գումար: Ռենտայի պայմանագրով թույլատրվում է
սահմանել անժամկետ (մշտական ռենտա) կամ ռենտա ստացողի կյանքի
ընթացքում (ցմահ ռենտա) ռենտա վճարելու պարտականություն:
Ս
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ - իրավունքի ճյուղի անվանում, որի
իրավական կարգավորման առարկան հանդիսանում է պետական
իշխանության ֆունկցիալ կարգը և կազմավորման սկզբունքը,
քաղաքացիական իրավական վիճակը և նրանց փոխհարաբերությունը
պետությունում: Կարգավորվում է ավտոնոմիայի մեթոդով:
61
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - մեկ կամ մի
քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական
կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով
բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների
համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում Են
ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային
անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ,
հասարակ և (կամ) ա յլ անուն, ինչպես նաև' «սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն» բառերը՜.
62
ՍԿԶԲՈՒՆՔ - որևէ տեսության, ուսմունքի, գիտության կամ գործունեու
թյան հիմնական, ելակետային և ղեկավար դրույթ:
Վ
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ - վալյուտային
արժեքները կարող են լինել ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ
ռեզիդենտների սեփականությունը: Վալյուտային արժեքների
սեփականության իրավունքը երաշխավորվում ու պաշտպանվում է
պետության կողմից' սեփականության մյուս օբյեկտների հետ մեկտեղ:
63
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պայմանագրով վարձատուի
պարտավորությունը վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր
տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք: Վարձակալած
գույքի օգտագործման արդյունքում վարձակալի ստացած պտուղները,
արտադրանքը և եկամուտները նրա սեփականությունն են. Եթե ա յլ բան
նախատեսված չէ պայմանագրով:
ՎԱՐՁՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պայմանագրով. որպես մշտական
ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող
վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր
տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք: Վարձույթի
պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական
նպատակներով, Եթե ա յլ բան նախևւտեսված չէ պայմանագրով կամ չի
բխում պարտավորության էությունից:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - պայմանագրով բանկի կամ ա յլ վարկային
կազմակերպության (վարկատուի) պարտավորությունը նախատեսված
չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել
փոխառուին. վերջինս պարտավորվում է վերադարձնել ստացված
գումարը և տոկոսներ վճարել դրանից:
ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ - բանկերը, որպես վարկը
Ժամանակին վերադարձնելու ապահովում, ընդունում Են գրավ,
երաշխիքներ, Երաշխավորություններ և հանձնառություններ' բանկային
պրակտիկայում ընդունված ուրիշ ձևերով: Բանկերը կարող են վարկ
տրամադրելու որոշումներ ընդունել առանց ապահովման (բլանկային
վարկ):
64
պատասխանատվությունը սեղմացնող կամ վերացնող ակտերը
հետադարձ ուժ անեն, այսինքն՛ տարածվում Են նաև այդ
հրապարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:
Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն
սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վարչական իրավախախտումների գործերի վարույթն իրականացվում է
իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և տվյա լ
վայրում գործող օրենսդրության հիման վրա:
65
ՎԻԶԱ (լատ. visus ֊ տեսած) - 1. պաշտոնատար անձի կողմից
փաստաթղթերի կամ ա յլ ակտի վրա դրած մակագրություն: 2.
Թույլտվություն՜ մուտք գործելու համապատասխան Երկրի տերիտորիան,
նաև այդ երկրի տերիտորիայից կամ անցում կատարելու այդ Երկրի
վրայով:
ՎԻԿՏԻՄՈԼՈԳԻԱ (լատ. victima ■ զոհ, հուն, logos • ուսմունք) ֊
բառացիորեն նշանակում է գիտություն, որը կոչված է ուսումնասիրելու
զոհին, բազմակողմանի, նույնպես քրեական պատժելի
հանցագործությունների տուժողներին: Վիկտիմոլոգիայի
ուսումնասիրությունն անցել к մի շարք փուլեր:
ՎԻՃԱԿԱԽԱՂ - բնակչության դրամական միջոցների կամավոր
ներգրավմամբ տոմսերի տարածման միջոց, երբ դրանցից ստացված
միջոցների մի մասը խաղարկվում է դրամային կամ իրային շահույթներով:
Վիճակախաղի տոմսը ներկայացնողի կողմից հանդիսանում է արժեթուղթ:
ՎԻՆԴԻԿԱՑԻԱ (լատ. vindicatio - պաշտպանում, պահանջում) -
քաղաքացիական օրենսդրության տերմին, հայց սեփականատիրոջ
կողմից' դատական կարգով երրորդ անձից պահանջելով պահանջելով
վերադարձնելու իրեն պատկանող գույքը, որը գտնվում к անօրինական
տիրապետողի մոտ:
ՎԿԱ - ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն
իրականացնող մարմնի կողմից կանչված անձ, ում կարող к հայտնի լինել
տվյա լ գործով պարգելու Ենթակա nրևk հանգամանք:
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ - վճռաբեկ
բողոք բերելու իրավունք ունեն
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա
տեղակալները առաջին ատյանի Եւ վերաքննիչ դատարանի օրինական
ուժի մեջ մտած դատավճիռների եւ որոշումների դեմ.
2) հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված
փաստաբանները աոաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի օրինական
ուժի մեջ մտած դատավճիռների Եւ որոշումների դեմ դատավարության
մասնակիցների դիմումների հիման վրա, ընդ որում, քաղաքացիական
հայցվորի. քաղաքացիական պատասխանողի Եւ նրանց
ներկայացուցիչների դիմումի հիման վրա բերվող բողոքները կարող են
վերաբերել միայն քաղաքացիական հայցին, իսկ տուժողի եւ նրա
ներկայացուցչի դիմումի հիման վրա բողոք կարող к բերվել այն գործերով,
որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա.
3) վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների Եւ
որոշումների դեմ դատապարտյալը, արդարացվածը, նրանց
պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը
եւ նրա ներկայացուցիչը, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորը,
քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները
քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարվել
դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով;
66
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ - վճաէքքԱ), •՛ դասատանն աոաջին ատյանի
դատարանների և վերաքննիչ դաւարաճճերի օրինական ուժի մեջ մտած
վճիռների, դատավճիռների ևգոբծն ըստէրւթյան լուծող մյուս վերջնական
որոշումների, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի
օրինական ուժի մեջ չմտած դատավ0խ)Օհր|ւ և գործն ըստ էության լուծող
մյուս վերջնական որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման
վրա այդ ակտերը վերանայող դատարանն է վճռաբեկ բողոքում նշված
հիմքերի սահմաններում: Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է
մտնում կայացման պահից և բողոքարկման Ենթակա չէ:
67
վտանգավոր դրության dbg: Կյանքի կամ առողջության համար
վտանգավոր վիճակում գտնվող ինքնապահպանության միջոցներ
ձեռնարկելու հնարավորությունից գրկված անձին անօգնական վիճակում
թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական
հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ
ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում:
ՎՏԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ - թույլատրվում է միայն այն անձանց
նկատմամբ, ովքեր բնակելի տարածությունը զբաղեցրել են ինքնագլուխ
կամ բնակվում Են փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում:
Տ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ - համայնքներում
բնակչության կողմից օրենքով սահմանված ժամկետում ընտրված
ներկայացուցչական մարմին' համայնքի ավագանին և գործադիր
մարմինը, համայնքի ղեկավարը:
ՏՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ - քաղաքացուն պատկանող սեփականության
իրավունքի հիման վրա սեփական տան օժանդակ շինությունների
համակցություն, որը գտնվում է անհատական շինարարությունների
համար հատկացված հողային տարածության վրա:
ՏՈՏԱԼԻՏԱՐ ՌԵԺԻՄ (լատ. էօէստ - լրիվ, ամբողջական) - հասարակություն,
ուր պետական իշխանությունը որոշակի խմբի, սովորաբար քաղաքական
կուսակցության ձեռքում է, իսկ հասարակարգի կյանքը լրիվ ենթարկված է
Օրա շահերին: Իշխանությունը սովորաբար պահպանվում է բռնության
շնորհիվ: Պետության տոտալիտար ձևը բնորոշվում է բացառիկ տոտալ
վերահսկողությամբ, պետական իշխանության մարմինների կողմից
սահմանադրական ազատությունների և իրավունքների փաստացի
սահմանափակմամբ:
66
ՏՈՒԺԱՆՔ, ՏՈՒԺԱՆՔԱԳԻՆ - քաղաքացիական իրավունքում օրենքով
կամ պայմանագրով սահմանված գումար, որը պարտապանը պարտավոր
է վճարել տանտիրոջը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ
կերպով կատարելու դեպքում: Պարտավորություն կատարելու
ապահովման միջոցներից մեկն է: Այն կարող է սահմանվել հաստատուն
գումարով, տոկոսներով ըստ պարտավորության չկատարված գումարի
կամ կարող է ունենալ (րացուցիչ վճարի ձև:
69
ՈՒ
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ - ուղղիչ աշխատանքները նշանակվում են
Երկու ամսից երկու տարի ժամկետով, և դատապարտյալը.դատարանի
դատավճռում տրված ցուցումի համաձայն, դրանք կրում է կամ իր
աշխատանքի վայրում կամ, ուղղիչ աշխատանքները տնօրինող
մարմինների նշանակմամր, դատապարտյալի բնակության շրջանի ա յլ
վայրերում:
Փ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - բաժնետիրական ընկերությունը,
որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ
նախապես որոշված шд անձանց միջև, համարվում է փակ
բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի
անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ
անսահմանափակ թվով անձանց առաջարկել ա յլ կերպ ձեռք բերել դրանք:
Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների թիվը չպետք է
գերազանցի օրենքով սահմանված քանակը, հակառակ դեպքում, այն մեկ
տարվա ընթացքում ենթակա է վերակազմավորման' բաց բաժնետիրական
ընկերության, իսկ այղ ժամկետը լրանալուց հետո' դատական կարգով
լուծարման, եթե մասնակիցների թիվը չնվազի մինչև օրենքով սահմանված
քանակը:
Օրենքով նախատեսված դեպքերում փակ բաժնետիրական ընկերությունը
պարտավոր է ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան
հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:
Փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է
պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) ա յլ
անուն, ինչպես նաև ներառի «փակ բաժնետիրական ընկերություն»
բառերը:
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ - փաստաբանների միություններն ունեն
իրավաբանական անձի կարգավիճակ և գրանցվում են վճռաբեկ
դատարանում: Փաստաբանների միության գրանցումն իրականացնում է
վճռաբեկ դատարանի նախագահը: Փաստաբանների միությունը
գրանցման նպատակով վճռաբեկ դատարան է դիմում հիմնադիր ժողովի
ավարտից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
70
ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՍԱՆ(1ՓքՓ' *■ ՝ Փոխառության պայմանագրով մեկ
կողմը (փոխատուն) մյուս կօղծի (փոխաոուի) սեփականությանն է
հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ
փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն
գումարի դրամ (փոխաոության գումարը) կամ փոխատուից ստացված
գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ ա յլ գույք
հանձնելու պահից:
ՓՈՐՁԱԳԵՏ քրեական գործով չշահագրգռված անձ. որին իր
համաձայնությամբ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ
կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան'
նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը գիտության,
տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատակ
գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետագոտելու և դրա հիման
վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել
դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
Ք
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐ5ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ - իր
իրավունքները դատարանում իրականացնելու և գործի վարումը
ներկայացուցչին հանձնարարելու ունակությունը (քաղաքացիական
դատավարական գործունակություն) պատկանում է չափահաս դարձած
քաղաքացիներին և իրավաբանական անձերին:
Անչափահասների, այսինքն' տասնհինգից մինչև տասնութ տարեկան
քաղաքացիների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված
քաղաքացիների իրավունքները և օրենքով պահպանվող շահերը
դատարանում պաշտպանում Են նրանց ծնողները, որդեգրողները կամ
հոգաբարձուները, սակայն դատարանը պարտավոր է այդպիսի գործերին
մասնակցելու ներգրավել իրենց' անչափահասներին կամ սահմանափակ
գործունակ ճանաչված քաղաքացիներին:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐ - Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում
քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական
կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան
ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով արգելված արարքով
71
պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման Ենթակա
գույքային վնաս:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ - Ֆիզիկական կամ իրավաբանական
անձ, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում
ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային
պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով
գույքային վնաս պաւոճաոած մեղադրյալի գործողությունների համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱ5
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Քրեական իրավունքում
հանցագործություններ, որոնք ոտնձգում են քաղաքացիների օրենքով
պահպանվող անձնական սեփականության իրավունքի վրա, նրանց
Եկամուտների և խնայողությունների, ինչպես նաև ունեցվածքի վրա:
Անկողմնապահորեն այդ հանցագործությունները բնութագրվում են
նրանով, որ սեփականատիրոջը պատճառում են նյութական վնաս' զրկում
են նրան ունեցվածքից կամ ունեցվածքի իրավունքից, կամ ենթադրվող
գույքային օգուտից. Ըստ սուբյեկտիվ հատկանիշների,
հանցագործությունները տարբերվում են շահադիտական, այն է, մեղավորի
ցանկությամբ նյութական օգուտ քաղել, ուրիշի հաշվին հարստանալ, և ոչ
շահադիտական, այսինքն ուղղված չեն մեղավորի հարստանալուն:
Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների առարկա է հանդիսանում գույքը:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀԱԱՆԱՓԱԿԵԼԸ - ոգելից
խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև
մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր
դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է
դատարանով սահմանափակվել:
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ - շահագրգիռ անձանց
դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող
ճանաչել, Եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում
տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐ6ՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ - քաղաքացին, որը հոգեկան
խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների
նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով
անգործունակ ճանաչվել՜ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Անգործունակ
ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԱՀԱՑԱօ ՃԱՆԱՉԵԼԸ - Քաղաքացին դատարանում կարող
է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա
ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ Եթե
նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ
են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի
Դժբախտ դեպքի հետևանքով՛ վեց ամսվա ընթացքում:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ - հանդիսանում է նրա անձնական
ունեցվածքը, որն օգտագործվում է նյութական և հոգևոր
պահանջմունքների բավարարման, տնտեսական և օրենքով չարգելված
ա յլ գործողության ինքնուրույն վարման համար:
Քաղաքացու սեփականություն - կարող է կազմել սպառողական և
արտադրական նշանակության ցանկացած գույքը, որը ձեռք է բերվել
աշխատանքային Եկամուտների հաշվին և օրինական ա յլ հիմունքներով,
բացի գույքի այն տեսակներից, որոնք քաղաքացիներին չի թույլատրվում
ձեռք բերեւ որպես սեփականություն:
Գույքի ժառանգման քաղաքացու իրավունքը ճանաչվում և պաշտպանվում
է օրենքով:
ՔԼԻՐԻՆԳ - Ապրանքների ոչ կանխիկ հաշվարկների համակարգ, երբ
փոխադարձ պահանջները և պարտավորությաններն իրականացվում են
արժեթղթերի և ծառայությունների փոխադարձ հաշվակցման միջոցով:
ՔՆՆԻՉ - պետական պաշտոնատար անձ. որն իր իրավասության
սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:
ՔՆՆԻՉԻ ԱՌԱՆՉԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ա յլ շրջանում աոանձին
քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում
քննիչն իրավունք ունի այղ գործողությունները կատարելու անձամբ կամ
դրանց կատարումը հանձնարարելու համապատասխան քննիչին կամ
հետաքննության մարմնին, որոնք պարտավոր են աոանձին քննչական
գործողությունների վերաբերյալ հանձնարարությունները կատարել:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐօ ֊ օրենքով սահմանված կարգով հարուցած գործը,
յուրաքանչյուր անգամ ի հայտ եկած հանցագործության նշավակներով:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐՏԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ ֊ նոր ի հայտ եկած հանգամանքների
հետևանքով քրեական գործերը նորոգվում են, եթե'
1) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված է
վկայի տուժողի ցուցմունքների կամ փորձագետի եզրակացության
ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու
դատական գործողությունների արձանագրությունների եւ ա յլ
փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված
կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված
են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են
տվել տվյա լ գործը քննելիս.
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ
հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի
հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի
չհիմնավորված Եւ անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու
վերաբերյալ որոշում կայացնելուն.
4) ի հայտ են Եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին
անհայտ մնացած ա յլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ
պարզված հանգամանքների հետ ապացուցում Են դատապարտյալի
73
անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի
ծանր լինելը, քան այն. որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև
ապացուցում Են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի
նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով
վարույթը կարճվել է:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐՏԵՐԻ ՏԱՐԱօՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ - Աոաջին ատյանի
դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ
գործերը, որոնք կատարվել Են համապատասխան առաջին ատյանի
դատարանի դատական տարածքում: Տևող հանցագործությունը
համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է:
Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն
տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով արգելված
վերջին արարքը: Այլ պետության տարածքում կատարված հանցանքի
վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական
տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ Եթե
չի հաջողվել պարգել այն. ապա այն դատարանին, որի դատական
տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐՏԻ ԱՆՋԱՏՈՒՄ - հանցագործության կատարմանը
մասնակից անձանց նկատմամբ գործն անջատելը թույլ է տրվում
համապատասխան որոշմամբ. Եթե դա ըստ գործի հանգամանքների
անհրաժեշտ է և չի կարող անդրադառնալ նախաքննության ու դատական
քննության լրիվության ու օբյեկտիվության վրա:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐՏ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ - քրեական գործ հարուցելու
առիթներն Են
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական
անձանց հաղորդումները ուղղված հետաքննության մարմնին, քննիչին,
դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների
հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի,
դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների,
հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը
իրենց լիազորություններն իրականացնելիս:
74
ՀՐԵԱԿԱՆ ԳՈՐՏՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ - Քրեական գործով
վարույթը դատախազի. քննիչի կամ դատարանի որոշմամբ
ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե'
1) հայտնի չէ անծը. որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.
2 ) մեղադրյալը թաքնվել է քննու՛թյունից կամ դատից, կամ նրա գտնվելու
վայրն ա յլ պատճառներով պարզված չէ.
3 ) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ
ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման
ենթարկվելու անձեռնմխելիությունից.
4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի
Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող
մասնակցել քրեական գործով վարույթին. Եթե առանց նրա
մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.
5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես
խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:
Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ
դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի
որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման
Ենթակա օրենքը կամ ա յլ իրավական ակտը հակասում է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն
իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել դատարանների
՛նախագահների խորհրդին' օրենքով սահմանված կարգով հարցին
ընթացք տալու համար:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ - Այն բոլոր դատավարական գործողությունները,
որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ
օրենքով նախատեսված դեպքերում տուժողը նպատակ ունենալով
բացահայտել քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարած
անձին, վերջինիս մեղավորությանը հանցանքի կատարման մեջ. ինչպես
նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի ա յլ
միջոցներ կիրառելը:
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ • անձն ազատվում է քրեական
պատասխանատվությունից. Եթե հանցանքը կատարելու օրվանից անցել
Են հետևյալ ժամկետները.երկու տարի ոչ մեծ ծանրության հանցանք
կատարելու օրվանից, հինգ տարի միջին ծանրության հանցանք
կատարելու օրվանից, տասը տարի ծանր հանցանք կատարելու օրվանից,
տասնհինգ տարի առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից:
Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքը կատարելու օրվանից
մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Վաղեմության
ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն
անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես
ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն
սկսվում է նոր հանցանքի կատարման պահից: Վաղեմության ժամկետի
կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ
պատժվող հանցանք է կատարել, ՜լուծում է դատարանը: Եթե դատարանը
75
հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ
ազատազրկում չի կիրառվում:
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐօՈԴՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ֊
արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա
կատարելու ժամանակ զործող քրեական օրենքով: Հանցանքը կատարելու
ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը
(անգործությունը) իրականացնելու ժամանակը անկախ հետևանքների
վրա հասնելու պահից:
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄ - քրեական օրենքի սխալ կիրառում
է համարվում, կիրառման Ենթակա օրենքի չկիրառումը դատարանի
կողմից.այն օրենքի կիրառումը, որը ենթակա չէ կիրառման, օրենքի սխալ
մեկնաբանումը, որը հակասում է նրա իսկական իմաստին:
ՔՆՆՈՒՄ - քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի,
վկայի կամ տուժողի քննում նրանց մարմնի վրա հանցագործության
հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար,
եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:
Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը
պարտադիր է այն անձի համար, որի նկատմամբ այն կայացվել է;
Անհրաժեշտության դեպքում քննումը կատարվում է դատաբժշկության
բնագավառի մասնագետի կամ բժշկի մասնակցությամբ: Քննումը, որը
զուգորդվում է քննվող անձին մերկացնելու հետ, կատարվում է միեւնույն
սեռին պատկանող ընթերակաների ներկայությամբ:
О
ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ - իրականացվում են
հետևյալ միջոցառումները' հարցում, օպերատիվ պարզաբանում, համե
մատական հետազոտությունների համար նմուշների հավաքում, ստուգո
ղական գնում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում,
ներքին դիտում, անձի նույնացում, շենքերի, շինությունների, կառույցների,
տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում, նամակա
գրության. փոստային, հեռագրական և ա յլ հաղորդումների վերահսկում,
հեռախոսային խոսակցությունների լսում կապի տեխնիկական ուղիներից
և միջոցներից տեղեկությունների դուրսբերում, օպերատիվ ներդրում,
վերահսկվող մատակարարում, օպերատիվ փորձարարություն:
76
կողմից հրատարակված ակտերի միջև, ապա կիրառվում է ավելի ուշ
հրատարակված ակտը:
ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ - տածողի, քաղաքացիական
հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են
համարվում նրանց ծնողները, որդեգրողները. խնամակալները կամ
հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում
ներկայացնում Են դատավարության համապատասխան անչափահաս կամ
անգործունակ մասնակցի օրինական շահերը: Օրինական ներկայացուցիչ
չունենալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը
տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է
նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնին:
77
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ - իրավաբանական անձի բացառիկ իրավունքը իր
ֆիրմային անվանումն օգտագործելու ապրանքների. դրանց
փաթեթավորման, գովազդի, ցուցանակների, հաշիվների, տպագիր
հրատարակումների, պաշտոնական ձևաթղթերի և իր գործունեության հետ
կապված ա յլ փաստաթղթերի վրա:
ՖՐԱԽՏՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - ֆրախտի (չարտերի) պայմանագրով մի կողմը
(ֆրախւո տրամադրողը) պարտավորվում է մյուս կողմին (ֆրախտ
ստացողին) բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար
վճարի դիմաց տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ
տարողունակությունը կամ դրա մի մասը' մեկ կամ մի քանի չվերթի
համար:
ՖՐԱՆԿՈ (իտալ. franco - ազատ) - տերմին, որով անվանվում են
տրանսպորտային ծախսերի առուվաճառքի (մատակարարման) բաշխումը
առաքողի և ստացողի միջև: Օրինակ' ֆրանկո-վագոն նշանակում է, որ
ծախսերը մինչև բեռը վագոնը բարձելը կրում է առաքողը, մնացած
ծախսերը' ստացողը:
ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ - համալիր ձեռնարկատիրական գործունեության
թույլտվության (այսուհետ՜ համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ
կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի
նշումով կամ առանց դրա. մյուս կողմին (օգտագործողին) իրավունք
տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու
իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը,
ներառյալ' իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող
առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով
նախատեսված բացառիկ իրավունքների ա յլ օբյեկտների' ապրանքային
նշանի սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:
78