You are on page 1of 3

Անհնար է պատկերացնել մարդկային գործունեությունն առանց

հաղորդակցման: Հասարակական կյանքն ու հարաբերություններն էլ չեն կարող լինել


առանց տարաձայնությունների, մտքերի բախման ու մրցակցության: Մենք
փաստարկում ենք կյանքի բոլոր բնագավառներում: Անվերապահորեն կարելի է
պնդել, որ մարդը փաստարկող էակ է: Փաստարկմանը դիմում են բոլորը, անկախ այն
բանից թե ինչ նպատակով և որ բնագավառում են նրանք փաստարկում:
Իրավական փաստարկումը մարդկային գործունեության ձևերից մեկն է:
Թեպետ գրականության մեջ այն քննարկվել է տարբեր տեսանկյուններից, սակայն
չենք կարող խոսել խնդրի ամբողջական տեսական վերլուծության մասին: Այն եղել և
մնում է փիլիսոփայության և տրամաբանության բարդ խնդիրներից մեկը: Նույնիկս
իրավագիտության մեջ իրավական փաստարկումը բավարար ուսումնասիրված չէ:
Դա բացատրվում է փաստարկման տեսության բազմագործառութային բնույթով:
Պատահական չէ , որ փաստարկումը հանդիսանալով ինտելեկտուալ և
հաղորդակցական գործունեության ձև վեր է ածվել ուսումնասիրության ինքնուրույն
բնագավառի, որը թույլ է տալիս ոչ միայն բացահայտել և հասկանալ ծագող
խնդիրները, այլև գտնել դրանց համար առավել իրատեսական լուծումներ: Այդ իսկ
պատճառով այն դարձել է տեսականորեն նշանակալից, պրակտիկորեն կարևոր և
պահանջարկված: Այս ամենին բանիմաց ձևով վերաբերվելու համար անհրաժեշտ է
փաստարկման իմացություն:
Փիլիսոփայության մեջ փաստարկումը դիտարկվում է որպես . 1) մտածական
գործընթաց, որի շջանակներում առաջադրվում են ապացույցներ, 2) վեճի, բանավեճի
և պոլեմիկայի ընթացքում համոզելու ռացիոնալ-տրամաբանական միջոց, որը մի
կողմից հենվում է փաստերի և հետևությունների գնահատականի վրա, մյուս կողմից
դատողությունների ճշմարտության վրա, 3) որևէ դատողության կամ գործողության
հիմնավորում, վերջինիս հանրային պաշտպանության, ընդունման , հանրության
ուշադրությունը գրավելու, կամ նրա կողմից լսելի դառձնելու նպատակով, 4)
նշանակալից փաստարկների օգնությամբ որևէ մեկին համոզելու միջոց:
Փաստարկաման հատկանշական կողմերն են՝ փաստականը, հռետորականը,
արժեքաբանականը, բարոյագիտականը և տրամաբանականը:
Տրամաբանության մեջ փաստարկումը այնպիսի կշռադատություն է, «որի
ընթացքում առաջադրվում է որևէ երկու դրույթ՝ որպես ապացուցման թեզիս,
քննարկվում են այդ դրույթի ճշմարտության օգտին բերված փաստարկները, ինչպես
նաև՝ դրույթի դեմ հակափաստարկները. արժեվորվում են թեզիսը և ապացուցման
հիմքերը. հերքվում է թեզիսի դեմ ներկայացված կամ հնարավոր ներկայացվող
դրույթը՝ հակաթեզիսը, ապացուցվում թեզիսի ճշմարտությունը, ինչպես
ապացուցողի, այնպես էլ ընդդիմախոսի մոտ համոզմունք է ստեղծվում թեզիսի
ճշմարիտ և հակաթեզիսի սխալ լինելու վերաբերյալ, հիմնավորվում է թեզիսին
հավանություն տալու խնդիրը: Այս ամենը ի վերջո հետապնդում է մեկ նպատակ՝
ընդդիմախոսին, զրուցակցին, բանավիճողին փաստսրկման ընթացքում դարձնել
փաստարկողի համախոհը և վերջինիս ծրագրերի իրականացման
համամասնակիցը»:1
Այսօր իրավաբան-մասնագետներին ներկայացված են նոր պահանջներ, այն է՝
արդյունավետ հաղորդակցումը, համոզիչ փաստարկումը, բանավիճելու և
հրապարակային ելույթ ունենալու կարողությունները, հռետորական
հմտությունները և այլն: Սակայն իրավական իրականության այս կամ այն երևույթի
ճանաչողությունը անհնար է առանց հասկացության կիրառման: Հասկացության
սահմանումը ոչ միայն գիտական իմացության հիմքն է , այլև նպատակին հասնելու
միջոցը: Դ.Վ. Իռոշնիկովի կարծիքով, իրավական փաստարկումը , առաջին հերթին,
պետք է հիմնված լինի հասկացությունների սահմանման՝ որպես լեզվի և
տրամաբանության փոխադարձ կապի հիմնական բաղադրիչների վրա:2

1
Գ.Ա.Բրուտյան, Տրամաբանության դասընթաց, Երևան 1987, էջ 406
2
Èðîøíèêîâ Ä.Â. Îïðåäåëåíèå ïîíÿòèé â ïðàâîâîé àðãóìåíòàöèè // Þðèäè÷åñêàÿ àðãóìåíòàöèÿ: òåîðèÿ, ïðàêòèêà, òåõíèêà
(Òðåòüè Áàáàåâñêèå ÷òåíèÿ) // Þðèäè÷åñêàÿ òåõíèêà: Åæåãîäíèê. ¹ 7. ×. 1. Í. Íîâãîðîä,
2013. Ñ. 135.
Իրավական փաստարկումը կարելի սահմանել որպես բարդ,
բազմագործառութային, բազմասպեկտ իրավաբանական կատեգորիա, որը թույլ է
տալիս իրավական բաղադրատոմսի օգնությամբ իրավական
դիրքորոշման ձևավորման նպատակով հիմնավորել ստեղծված
իրավիճակը:
Իրավական փաստարկումը այս կամ այն իրավական կշռադատության
ճշմարտության (սխալության), մեղավորության (անմեղության), արդարության
(անարդարության) մեջ համոզելու ճանաչողական-արժեքաբանական ձև է: Նրա
կիրառման բնագավառը իրավունքի, իրավահարաբերությունների, իրավական
կոնֆլիկտների միջավայրն և իրավական կշռադատություններում դրանց
արտացոլման յուրահատկությունը: Այն ընդունում է սահմանափակումների միայն
տրամաբանական եւ բարոյական ձևերը, որոնք չեն կրում հարկադիր բնույթ:
Սպառնալիքի, ցանկացած տիպի ֆիզիկական հարկադրանքի կիրառման վրա
հիմնված իրավական դատողությունները վերաբերվում է կեղծ-իրավական
փաստարկմանը:

You might also like