You are on page 1of 13

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ Իրավագիտութուն

Առարկա՝ Գիտական հետազոտության հիմունքներ

Կուրս՝ երկրորդ

Թեմա՝ Իրավագիտության գործառույթները

Դասախոս՝ Ա.Վաղարշյան, իրավաբանական գիտությունների


դոկտոր, պրոֆեսոր

Ուսանող՝ Թաշչյան Էրիկ Եսայիի

Երևան 2022
1
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն....................................................................................................................................3
ԳԼՈՒԽ 1.Իրավագիտության գործառույթները...........................................................................5
Եզրակացություններ......................................................................................................................12
Օգտագործված գրականության ցանկ........................................................................................13

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թեմայի արդիականությունը: Մեր հասարակության զարգացման ժամանակակից


փուլում իրավագիտության առջև կանգնած են պատասխանատու խնդիրներ, որոնք
ուղղված են դրա իրավական կարգավորման արդյունավետության բարձրացման
հիմնարար ուսումնասիրությունների ծավալման, ամենակարևոր և հեռանկարային
խնդիրների լուծման վրա:
Իրավագիտության կարևորագույն խնդիրներից գիտականորեն հիմնավորված
հանձնարարականների և առաջարկությունների մշակումը, որոնք անհրաժեշտ են
իրավաստեղծ և իրավակիրառ մարմինների, պատշաճ արդյունավետ իրավական
կարգավորումն ապահովելու համար:
Իրավունքի գիտության նպատակը պետք է կայանա և իրականում կայանում է ոչ
միայն իրավահարաբերությունների ուսումնասիրության մեջ: Այդ խնդիրը նրա համար
չափազանց նեղ, թերի կլիներ:
Վերջին տարիներին իրավունքի գործառույթների հիմնախնդիրը դարձել է
իրավագիտության մեջ ամենաքննարկվողն ու ուսումնասիրվողը, ինչը վկայում է
հիմնախնդրի տեսական և գործնական նշանակության մասին:
Իրավունքի գործառույթների դերն ու նշանակությունը իրավակարգավորումների
ոլորտում առավել կարևորվում է մեզանում իրականացված սահմանադրական
բարեփոխումների համատեքստում:
Իրավունքի գործառույթների համալիր հետազոտությունը արդիական է և զգալի
նշանակություն ունի նաև այն պատճառով, որ իրավունքը և նրա գործառույթները
իմաստավորվում են հասարակական իրավագիտակցության մեջ որպես սոցիալ-
տնտեսական հարաբերությունները կարգավորող օպտիմալ և արդյունավետ նորմատիվ
կարգավորիչներ:
Աշխատանքի նպատակը: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և
ներկայացնել իրավագիտության գործառույթները:

3
Աշխատանքի տեսական հիմքը: Աշխատանքի տեսական հիմքը կազմել են
բազմաթիվ գիտնականների աշխատություններ, ինչպիսիք են՝ Азаркин Н. М., Всеобщая
история юриспруденции: Курс лекций.М.: Юридическая литература, 2003 և Бредихин А.
Л., Правоведение: учебное пособие.Ростов н/Д: Феникс, 2015:
Աշխատանքի մեթոդաբանական հիմքը: Աշխատանքը շարադրելիս կիրառվել են
ինչպես ընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկական, տրամաբանական, քննադատական,
վերլուծական, այնպես էլ հատուկ մեթոդները, ինչպիսիք են՝ պատմական,
համակարգակառուցվածքային, դոկտրինալ մեկնաբանման և սոցիոլոգիայի մեթոդները:
Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը կազմված է ուսումնական
հաստատության կողմից սահմանված ծավալով և բաղկացած է ներածությունից, մեկ
գլխից, եզրակացություններից և օգտագործված գրականության ցանկից:

4
ԳԼՈՒԽ 1. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Իրավագիտությունը գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում


են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում
են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝
ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝
բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը1։
«Իրավունքը» կարող է լինել փաստական (գործող) և բնական (այստեղից է
«բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես
կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ
մասը չէ։
Իրավագիտության տարրերը ծագել են իրավական գիտությունների և
օրենսդրության զարգացման շրջանում․ իրավունքի մասին որոշ տեղեկություններ
ընդգրկված են եղել դեռ հնում կրթության ընդհանուր համակարգում։
Ի սկզբանե նրանք մտնում էին կրոնական գիտությունների և փիլիսոփայության
մեջ։ Օրինակ՝ Իսրայելում իրավական հանձնարարությունները ուսումնասիրվում էին
Մովսեսի օրենքներով։ Հին Հունական ստոիկյան դպրոցներում, սովորեցնում են
դատական հռետորություն։
Ի սկզբանե Հին Հռոմում իրավունքի իմացությունը հանդիսացել է քրմերի
արտոնությունը։ Առաջին մասնավոր իրավաբանական դպրոցը, որտեղ ուսուցիչներ
կարդում էին էին դասախոսություններ և աշակերտների հետ կազմակերպում
քննարկումներ, հիմնադրվել է Մազուրեի Սաբինի կողմից (սաբինյան դպրոցը,
Կապիտոնի դպրոցից շուտ է հիմնադրվել)։ IV-V դարերում գոյություն են ունեցել
չորսամյա ժամկետով իրավաբանական դպրոցներ (Հռոմում, Կոստանդնուպոլսում,
Աթենքում, Ալեքսանդրիայում, Կեսարիայում), որտեղ աշակետները ուսսումնասիրում
էին հայտնի հռոմեական իրավաբանների գործերը։

1
Տե´ս Азаркин Н. М., Всеобщая история юриспруденции: Курс лекций.М.: Юридическая литература, 2003, էջ
41:
5
533 թվականին Հուստինիանոսը հրապարակել է հատուկ սահմանադրություն,
ուսումնական դասընթացը 5 ամյա դարձնելու համար, որտեղ պարտադիր
ուսումնասիրում էին Պանդեկտները և Հուստինիանոսի օրենսգիրքը։
Հռոմեական իրավական ավանդույթներին փոխարինել է Բյուզանդական
իրավաբանությունը։ Արաբական երկրներում գերիշխանությունը անցել է
Շարիաթական օրենքին։
Վաղ միջնադարում Արևմտյան Եվրոպայում հատուկ իրավական կրթություն չի
եղել։ Սակայն X դարում Պավիայում հիմնադրվել է դպրոց, որտեղ ուսուցանվել է
Լոմբարդիական օրենք։ Դարի վերջում Բոլոնիայում արվեստի դպրոցին կից բացվել է
իրավական դպրոց, իսկ ավելի ուշ համալսարան, որտեղ XII դարի կեսերին ուսացանել
և սովորել են հռոմեական իրավունք, տարբեր երկրներից։
XII-XV դարերում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում բացվեցին
համալսարաններ (Օքսֆորդի, Քեմբրիջի, Փարիզյան), որտեղ առաջատար էին
իրավաբանական ֆակուլտետները, որոշներում ուսուցանում էին հռոմեական
իրավունք:
Արևմտյան Եվրոպայում իրավունքը աստիճանաբար դառնում է մշակութային
զարգացման ուղեկից: Իրավաբանությունը աստիճանաբար զարգացավ Իտալիայում,
Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, այս շրջանում իրավաբանները զբաղվում
էին հռոմեական իրավունքի ուսումնասիրմամբ, այնպես էլ փիլիսոփայական
վարդապետությունների վերլուծությամբ և այսպես կոչված բնական իրավունքով: Այս
իրավաբանների նախնական գործը իրավաբանական փոխկապակցված գործարքների
կնքումն է դատական գործընթացի մասին2:
Զգալի տարբերություն կա անգլիական տեղական իրավական ավանդույթների և
մայրցամաքայինից, նրա հիմքում հիմնականում ընկած է ռոմանական իրավունքը, իսկ
հետագայում զարգացել են առանձին անգլո-սաքսոնական և ռոմանա-գերմանական
իրավական ընտանիքները: Մինչև XV դարը Ֆրանսիական իրավաբանությունը իր
ուշադրությունը սևեռել էր սովորական իրավունքի կոտյումների հավաքման և մշակման
վրա, բայց առավելապես զբաղվում էին հռոմեական իրավունքի ուսումնասիրությամբ:
Օրինակ՝ Բուվեզիի Կոտյումները, Նորմանդիի Մեծ կոտյումները:

2
Տե´ս Азаркин Н. М., Всеобщая история юриспруденции: Курс лекций.М.: Юридическая литература, 2003, էջ
41:
6
Իրավագիտության մեջ «գործառույթ» հասկացությունը բնութագրում է պետության
և իրավունքի սոցիալական դերը:
Իրավաբանական գիտության արդյունավետության բարձրացման, կատարվող
ուսումնասիրությունների խորացման ու արդիական խնդիրների մշակման
կարևորագույն պայմաններից մեկը հանդիսանում է իրավագիտության
մեթոդաբանական հիմքերի կատարելագործումը և ամրապնդումը:
Օրենքի գործնական (կիրառական) գործառույթը իրավական ազդեցության
ուղղություն է, որը նախատեսված է ապահովելու հասարակության համար օգտակար
հարաբերությունների հստակ կազմակերպումը՝ իրենց բազմազանությամբ և
յուրահատկությամբ:
Վերջին տարիներին իրավունքի գործառույթների հիմնախնդիրը դարձել է
իրավագիտության մեջ ամենաքննարկվողն ու ուսումնասիրվողը, ինչը վկայում է
հիմնախնդրի տեսական և գործնական նշանակության մասին:
Իրավունքի գործառույթների դերն ու նշանակությունը իրավակարգավորումների
ոլորտում առավել կարևորվում է մեզանում իրականացված սահմանադրական
բարեփոխումների համատեքստում:
Իրավունքի գործառույթների համալիր հետազոտությունը արդիական է և զգալի
նշանակություն ունի նաև այն պատճառով, որ իրավունքը և նրա գործառույթները
իմաստավորվում են հասարակական իրավագիտակցության մեջ որպես սոցիալ-
տնտեսական հարաբերությունները կարգավորող օպտիմալ և արդյունավետ նորմատիվ
կարգավորիչներ:
Բացի վերոնշվածից, թեմայի հետազոտության արդիականությունը
պայմանավորված է նաև նրանում, որ իրավակարգավորման արդյունավետությունը
կախված է նաև իրավունքի գործառույթների հստակ և օպտիմալ գործադրմամբ:
Իրավունքի հիմնական գործառույթներով (կարգավորվող և պահպանիչ)
մեծամասամբ պայմանավորվում է ոչ միայն իրավակարգավորումների
արդյունավետությունը, այլև օրինականության պահպանումը և իրավակարգի
ամրապնդումը:
Իրավունքը՝ հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկՆ է, որը
առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային

7
հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի
աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է
սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝
 Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական
հավակնությունները։
 Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
 Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված
հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
 Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները
(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։
Իրավագիտության գաղափարական գործառույթը օրենքի կարողությունն է,որով
կարողանում է ազդել մարդկանց մտքերի և զգացմունքների վրա, ինչի միջոցով էլ
կազմավորվում է անձանց իրավական գիտակցությունը և խթանվում է օրինական
վարքը:
Իրավունքի ձևավորմամբ է պայմանավորված իրավագիտության առաջացումը,
որն ուսումնասիրում է հասարակության իրավական վերնաշենքը: Դեռևս I–III դարերում
Հռոմում իրավական գիտելիքներն ի հայտ են եկել և համակարգվել, ծավալվել է
իրավագետների գործունեությունը: Իրավագիտությունը հատկապես զարգացել է
բուրժուազիական հասարակարգում՝ ստեղծվել են իրավագիտության բազմաթիվ
ուղղություններ և դպրոցներ:
Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռնում բազմակողմանի և
գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է
հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության
պահանջների, պետության և իրավունքի խնդիների բնույթին և մակարդակին
համապատասխան:
Իրավագիտության ընդհանուր համակարգի մեջ մտնում են ընդհանուր-տեսական
գիտություններ, ճյուղային գիտություններ, միջճյուղային գիտություններ, կիրառական
գիտություններ:

8
Իրավունքը հաջորդ՝ սոցիալ-մշակութային գործառույթը ապահովվում է անձանց
սոցիալականացման գործընթացում պատմականորեն հաստատված մշակութային
արժեքների շարունակականությունը:
Իրավական գիտությունների համակարգում հատուկ տեղ ունի միջազգային
իրավունքը: Հայաստանում իրավական նորմերի, հասարակական ու քաղաքական
հարաբերությունների մասին ուսմունքն առաջացել է հայ դպրության ստեղծման հետ:
Վաղ ավատատիրության շրջանում հայ պատմիչներն ու իմաստասերները մեկնաբանել
են իրավական նորմերը, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության
պատճառների, կառավարման ձևի, իրավունքի հարցերին:
Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ։
Դրանք բացահայտում են կյանքի կարգը բարու և արդարության հասկացություններին
համապատասխան։ Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը ի ծնե
շնորհված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության
իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։
Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և
չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։ Հոգեբանական տեսության համաձայն,
իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պատմական տեսության
համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է
իրավունքի առաջացման, որը հնարավորություն է տալիս վերացնել
տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և
առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։
Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն
ոլորտները, որոնք կարգավորվում են։
Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց
վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի
բուրգաձև համակարգ։ Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է
պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից 3։
Հաղորդակցական գործառույթն ապահովում է իրավական գիտությունների
փոխկապակցումն ու փոխգործակցությունը, աճի օպտիմալ տեմպերի

3
Տե´ս Бредихин А. Л., Правоведение: учебное пособие.Ростов н/Д: Феникс, 2015, էջ 74:
9
համապատասխանությունը և իրավական գիտելիքների կատարելագործումը, ոչ
իրավական ոլորտի գիտական նվաճումների իրավաբանական գիտությունների
օգտագործումը, գիտական հետազոտությունների կրկնօրինակման կանխումը և
ձևավորումը:

Կիրառական գործառույթը արտացոլում է ցանկացած գիտության նպատակը


նպաստել սոցիալական վերափոխման գործնական խնդիրների լուծմանը, ծառայել
մարդկանց օգուտներին: Իրավաբանական գիտությունների այս գործառույթն
իրականացվում է կանոնակարգերի նախագծերի, պետական և իրավական
ինստիտուտների բարեփոխման հայեցակարգերի մշակման, իրավական պրակտիկայի
վերլուծության և ընդհանրացման, ինչպես նաև գործնական իրավական մարմինների
պատվերով գիտական հետազոտությունների իրականացման միջոցով:
Գաղափարախոսական գործառույթն արտացոլում է իրավական գիտությունների
դերը սոցիալական գաղափարախոսության ձևավորման գործում, մասնավորապես՝
իրավական գաղափարները, սկզբունքները, տեսությունները, հասկացությունները
գաղափարախոսության բաղադրիչներ են, համախմբում են ընդհանուր մարդկային
արժեքներն ու իդեալները, արտացոլում են որոշակի սոցիալական շերտերի շահերն ու
կամքը, օգտագործվում են կուսակցական ծրագրեր ստեղծելու, ներքին և արտաքին
քաղաքականության հիմնական սկզբունքները որոշելու համար:
Կրթական գործառույթը սահմանում է գիտության դերը իրավական կրթության,
բնակչության տարբեր շերտերի իրավական կրթության, հասարակության անդամների
միջև որոշակի իրավական ուղեցույցների ձևավորման, օրինական վարքագծի,
հումանիզմի սկզբունքների վրա իրավական հաղորդակցման հմտությունների,
փոխադարձ հարգանք և այլն:
Իրավական հատուկ գործառույթները բացահայտում են իրավաբանական
գիտությունների նշանակման այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված
են պետության և իրավունքի ուսումնասիրությամբ՝ որպես հատուկ սոցիալական
երևույթների, որոնք ունեն իրենց բնույթն ու զարգացման միտումները:
Oրենսդրության վրա հիմնված գործառույթն արտացոլում է իրավագիտության
դերը իրավական ուղեցույցների, իրավական արժեքների, իրավական գաղափարների և

10
սկզբունքների, օրենսդրության բարելավման ուղիների, իրավական կարգավորման,
մարդու իրավունքների հուսալի մեխանիզմների ստեղծման գործում և այլն։
Գործիքային (գործնական անվտանգություն) գործառույթը որոշում է իրավական
գիտության կարևորությունը որպես հասարակության և պետության գործիք պետական
իրավական պրակտիկայի գիտական աջակցության հարցում, օրինակ՝
պետպատվերների համար գիտնականները ուսումնասիրում են որոշակի գործնական
խնդիրներ, մշակում համապատասխան առաջարկություններ, ստեղծում նոր
տեխնոլոգիաներ:
Քննադատական փորձագիտական գործառույթը նշանակում է, որ
իրավագիտությունը ոչ միայն սովորում է պետական իրավական զարգացման
ընդհանուր օրենքներն ու միտումները, որոշում է իրավական ուղեցույցները,
կանխատեսումները, այլև քննադատորեն ընկալում է պետական մարմինների
օրենսդրության, կազմակերպման և գործունեության վիճակը, դրանց
համապատասխանությունը ընդհանուր ընդունված իրավական և ժողովրդավարական
սկզբունքներին, իրականացնում է գիտական փորձաքննության կանոնակարգերի և
պետաիրավական պրակտիկայի նախագծեր:

11
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով նշենք, որ իրավաբանական գիտության արդյունավետության


բարձրացման, կատարվող ուսումնասիրությունների խորացման ու արդիական
խնդիրների մշակման կարևորագույն պայմաններից մեկը հանդիսանում է
իրավագիտության մեթոդաբանական հիմքերի կատարելագործումը և ամրապնդումը:
Վերջին տարիներին իրավունքի գործառույթների հիմնախնդիրը դարձել է
իրավագիտության մեջ ամենաքննարկվողն ու ուսումնասիրվողը, ինչը վկայում է
հիմնախնդրի տեսական և գործնական նշանակության մասին:
Իրավունքի գործառույթների դերն ու նշանակությունը իրավակարգավորումների
ոլորտում առավել կարևորվում է մեզանում իրականացված սահմանադրական
բարեփոխումների համատեքստում:
Իրավունքի գործառույթների համալիր հետազոտությունը արդիական է և զգալի
նշանակություն ունի նաև այն պատճառով, որ իրավունքը և նրա գործառույթները
իմաստավորվում են հասարակական իրավագիտակցության մեջ որպես սոցիալ-
տնտեսական հարաբերությունները կարգավորող օպտիմալ և արդյունավետ նորմատիվ
կարգավորիչներ:
Բացի վերոնշվածից, թեմայի հետազոտության արդիականությունը
պայմանավորված է նաև նրանում, որ իրավակարգավորման արդյունավետությունը
կախված է նաև իրավունքի գործառույթների հստակ և օպտիմալ գործադրմամբ:
Իրավունքի հիմնական գործառույթներով (կարգավորվող և պահպանիչ)
մեծամասամբ պայմանավորվում է ոչ միայն իրավակարգավորումների
արդյունավետությունը, այլև օրինականության պահպանումը և իրավակարգի
ամրապնդումը:
Իրավունքը՝ հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկՆ է, որը
առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային
հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի
աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է
սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

12
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Азаркин Н. М., Всеобщая история юриспруденции: Курс лекций.М.: Юридическая


литература, 2003:
2. Бредихин А. Л., Правоведение: учебное пособие.Ростов н/Д: Феникс, 2015:

13

You might also like