You are on page 1of 22

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսանող` Եղիշե Սուքիասյան


(Անուն, Ազգանուն)

Մասնագիտություն`Իրավագիտություն

Պրակտիկայի վայրը << Բատիկյան իրավաբանական ընկերություն>>

Պրակտիկայի անցկացման Ժամկետները


06.07.2020թ.- ից 31.07.2020թ-ը

Պրակտիկայի ղեկավարները՝

Համալսարանի կողմից`Վարդուհի Պողոսյան


(Ա. Ա. Հ., ստորագրություն)

Կազմակերպության կողմից` Կարեն Բատիկյան


(Ա. Ա. Հ., ստորագրություն)

ԵՐԵՎԱՆ 2020
Բովանդակություն
Ներածություն……………………………………………………………………………….. 3

Ընդունող կազմակերպության գործունեության և աշխատանքի կազմակերպման


ընդհանուր բնութագիրը………………………………………………………………….. 4

Պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներ և


արդյունքներ…………….5

Գլուխ 1. Շաբաթ առաջին

. 1.1 Քաղաքացիական գործի


ուսումնասիրում…………………………………………….5

1. 2 Հայցադիմումների կազմում……………………………………………………….6

Գլուխ 2.Շաբաթ երկրորդ

2.1Քրեական գործի ուսումնասիրություններ,դատական միջնորդության


ուսումնասիրում և քննարկում....................................................................................8

Գլուխ 3 Շաբաթ երրորդ

3.1Սահմանադրական դատարան դիմելու կարգ……………………………… 11

3.2ՄԻԵԴ դիմելու
կարգ………………………………………………………………………………….13

Գլուխ 4 Շաբաթ չորրորդ

4.1Վարչական գործի ուսումնասիրում, հայցի


տեսակները………………………………..20

4.2Վարչական բողոքարկման կարգ


………………………………………………………….21

Պրակտիկայի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձի վերաբերյալ


առաջարկություններ և եզրահանգումներ……………………………………………….22

2
Ներածություն

Պրակտիկան՝ որպես մասնագետների պատրաստման կարևոր բաղադրիչ, ուղղված է


սովորողների մասնագիտական կոմպետենցիաների՝ հմտությունների, կարողությունների
և ունակությունների ձևավորմանը: Հիմքում ընկած է տեսական գիտելիքների և գործնական
կարողությունների ինտեգրալը: Այն հնարավորություն է ընձեռում ապագա
մասնագետներին՝ խորացնելու և ամրապնդելու մասնագիտական դասընթացներից
ստացած տեսական գիտելիքները, բուհն ավարտելուց հետո ծավալելու ակտիվ
գործունեություն իրենց նախընտրած ոլորտներում:

Պրակտիկան իր առջև դրել է մի քանի խնդիրներ`

 տեսական ուսուցման ընթացքում ուսանողների ստացած գիտելիքների խորացում և


ընդլայնում,
 մասնագիտական, գործնական կարողությունների և աշխատելու հմտությունների
ձևավորում,
 մասնագիտական խնդիրների լուծման մեթոդներին և տեխնոլոգիաներին
տիրապետելու ունակության զարգացում,
 ծանոթացում մասնագիտական ընկերության/կազմակերպության գործունեությանը,
 մասնագիտական գործունեությանն առնչվող այլ հարցերի ուսումնասիրություն:

ՈՒսումնական պրակտիկան ունի ճանաչողական բնույթ: Ոսումնական պրակտիկայի


ընթացքում ուսանողը ստանում է ընդհանուր տեղեկություններ իր մասնագիտությանը
հարող հիմնարկ-ձեռնարկությունների մասին: Ծանոթանում է տվյալ
ընկերության/կազմակերպության պատմությանը, գործունեությանը, նշանակությանը,
մատուցվող ծառայություններին:
Պակտիկան նպատակ ունի համակարգելու, ընդլայնելու և ամրապնդելու ուսանողների
մասնագիտական գիտելիքները, նրանց մոտ ձևավորելու ինքնուրույն աշխատանք
կատարելու հմտություններ և նախապատրաստելու տեղեկատվություն ավարտական
աշխատանքների համար, ինչը նպաստում է ինքնակրթության և
ինքնակատարելագործման ունակությունների ձևավորմանը: Այն ծառայում է ուսանողների
ստացած տեսական գիտելիքների պրակտիկ ամրապնդման և խորացման, ապագա
մասնագիտության տիրապետման և կատարելագործման նպատակներին: Պրակտիկան
կազմակերպվում է ըստ մասնագիտությունների: Պրակտիկայի ընթացքում ուսանողը
պետք է ձեռք բերի իր ընտրած մասնագիտությանը համապատասխան, ինչպես նաև
3
հասարակական-քաղաքական, կազմակերպչական և դաստիարակչական աշխատանքի
փորձ:

Ընդունող կազմակերպության գործունեության և աշխատանքի


կազմակերպման ընդհանուր բնութագիրը

Պրակտիկաս անցկացրել եմ <<Բատիկյան իրավաբանական ընկերություն>>-


ում:Ընկերությունը մատուցում է որոկյալ իրավաբանական
ծառայություններ`քրեական,քաղաքացիական և վարչական իրավախախտումների
գործերով:Մասնավորապես`քրեական գործով պաշտպանություն,դատական
պաշտպանություն,վարչական իրավախախտումների գործերով վիճարկման
հայցադիմումների,քաղաքացիական գործերով հայցադիմումների,վերաքննիչ և վճռաբեկ
դիմումների կազմում,ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական
դիմումների կազմում,Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող
գանգատների կազմում:

Պրակտիկայի ընթացքում աշխատանքները իրականացվել ըստ նախապես կազմված


պլանի:Իրականացվել է իրավական համակարգի տարբեր ճյուղերի բաշխումը
պրակտիկայի համար նշանակված չորս շաբաթների վրա,և ըստ այդ բաշխման,ըստ
հերթականության կատարվել է տվյալ ոլորտի վերաբերյալ աշխատանքների
կատարում,գործերի ուսումնասիրում:

4
Քաղաքացիական գործի ուսումնասիրում

Պրակտիկայի շրջանակներում ուսումնասիրել ենք քաղաքացիական գործ`կապված


ժառանգության ինստիտուտի հետ:Եղել են քննարկումներ դատական
ներկայացուցչության հետ կապված դատարանում առաջացող խնդիրների
վերաբերյալ:Իրականացրել ենք քննարկումներ պարտավորական հարաբերությունների
մասին,ներկայացվել են տարբեր իրավիճակներ,և դրանց շրջանակներում
ուսումնասիրվել են տարբեր քաղաքացիական գործեր:Քննարկել ենք հայցային և հատուկ
վարույթների կարգով քննվող քաղաքացիական գործերի հարուցման,
նախապատրաստման, քննության և լուծման առանձնահատկությունները, դատական
ակտերը վերաքննության, վճռաբեկության, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած
հանգամանքներով բողոքարկելու և վերանայելու ընթացակարգերը, դատական ակտերի
հարկադիր կատարման համակարգից, միջոցներից և կատարողական առանձին
գործողությունների կատարման կարգը: Ուսումնասիրվել են նաև գործը դատաքննության
նախապատրաստելու փուլի նշանակությունը և խնդիրները: Գործը դատաքննության
նախապատրաստելու ժամկետները, գործը դատաքննության նախապատրաստելու
դատավարական գործողությունների ծավալը և բովանդակությունը: Այն դատավարական
գործողությունները, որոնք պետք է պարտադիր կատարվեն գործը դա- տաքննության
նախապատրաստելու ընթացքում:

5
Հայցադիմումների կազմում

Կազմակերպությունում սովորեցինք ճիշտ ձևով կազմել


հայցադիմումներ:Մասնավորապես`հայցադիմում կազմելիս, նախ պետք է ելնել այն
կարևորագույն փաստից, որ հայցադիմումը թերևս ելակետային այն դատավարական
փաստաթուղթն է, որի հիման վրա դատարանը գործի քննության ավարտին կայացնում է
վճիռը: Ուրեմն՝ հայցադիմումն այն կարևորագույն դատավարական փաստաթութն է, որը
պետք է կազմվի ամենայն զգուշությամբ և պատասխանատվությամբ:Հայցադիմում
կազմելիս նախ անհրաժեշտ է պարզել՝ գործը, որը պետք է լսվի դատարանում, ենթակա է
քննության հայցային վարույթով, թե օրինակ հատուկ կամ հատուկ հայցային վարույթով:
Հիշյալ հանգամանքի պարզումն ունի էական նշանակություն, քանի որ նշված վերջին
երկու դեպքերում դատարանում գործի քննությունը տեղի է ունենում դիմումի միջոցով՝
պատասխանող կողմի բացակայությամբ:Այպսիսով, երբ համոզվում ենք, որ գործը
ենթակա է քննության հայցային վարույթով, անհրաժեշտ է պատրաստել հայցադիմում,
դրանում նշելով դատարանի անվանումը, գործին մասնակցող անձանց վերաբերյալ
տեղեկությունները, հայցագինը /եթե հայցը ենթակա է գնահատման/, հայցապահանջը
հիմնավորող ապացույցները, դատարանին ուղղված պահանջը, հանգամանքները, որոնց
վրա հիմնվում է հայցապահանջը, հայցադիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այլ
տեղեկություններ, որոնք հայցվորն անհրաժեշտ է համարում նշել
հայցադիմումում:Ծանոթանալով տեղեկությունների այն ծավալին, որոնք ներկայացված են
գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով,
քաղաքացիների մոտ հաճախ առաջանում է ներքին համոզմունք այն մասին, որ
հայցադիմումի կազմումը կրում է տեխնիկական բնույթ՝ չպահանջելով իրավաբանական
գիտելիքներ:Մինչդեռ, հայցադիմումը կազմելու համար ոչ միայն անհրաժեշտ է
դատավարական նորմերից տեղեկացվածություն, այլև նյութական իրավունքի նորմերի
գերազանց տիրապետում: Օրինակ, եթե իրավական վեճը վերաբերում է ձեռքբերման
վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելուն, ապա հայցադիմում
կազմողը, հայցապահանջը հիմնավորելիս, պետք է անդրադառնա ՀՀ Քաղաքացիական
օերնսգրքով /նյութական իրավունքի նորմերով/ սահմանված այն բոլոր չափանիշներին,
որոնց միաժամանակյա առկայության հաստատումը կարող է հիմք հանդիսանալ
հայցադիմումի բավարարման համար: Ընդ որում, անհրաժեշտ է նյութական իրավունքի
յուրաքանչյուր նորմ մեկնաբանել դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ
6
տրված պարզաբանումների լույսի ներքո, ինչը ենթադրում է դատական պրակտիկայի
խորքային ուսումնասիրություն:
Հայցադիմում կազմելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքացիական
դատավարությունը մրցակցային է, ինչը ենթադրում է գործի քննության ընթացքում
դատարանի պասիվ, իսկ դատավարության մասնակիցների ակտիվ դերակատարումը:
Դատարանն իրավասու չէ հուշումներով կամ խորհրդատվությամբ օգնել հայցվորին
շտկելու հայցադիմումում տեղ գտած սխալները: Ավելին, դատարանը, վճիռ կայացնելիս,
պարտավոր է ելնել բացառապես հայցադիմումում տեղ գտած ձևակերպումներից, և եթե
դրանք ինչ որ կերպ հակասում են օրենքի պահանջներին, ապա դատարանը պարտավոր է
մերժել անգամ օրինական հիմքեր ունեցող, բայց սխալ ներկայացված հայցվորի պահանջը:
Մեկ նկատառում ևս. հայցադիմումը խիստ մասնագիտական փաստաթուղթ է, հետևաբար
այն հուզական և կենցաղային տեղեկություններով ծանրաբեռնելը, գործի փաստական
հանգամանքներից հետևությունները սիրողական ձևով իրականացնելը կասկածի տակ է
դնում դրա բավարարումը:
Հայցադիմում կազմելիս քննարկման առարկա պետք է դարձնել զուգահեռաբար հայցի,
որևէ ապացույցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության ներկայացման
անհրաժեշտությունը: Թեև նշված դատավարական գործողությունների կատարումը
կարելի է ձեռնարկել նաև հայցը հարուցելուց հետո՝ գործի քննության ընթացքում,
այնուամենայնիվ, ռազմավարական տեսակետից հիշյալ գործողությունները
հայցադիմումի ներկայացմանը զուգահեռ իրականացնելն առավելավելապես ապահովում
է միջնորդությամբ հետապնդվող արդյունքները:

7
Քրեական գործի ուսումնասիրություններ, դատական
միջնորդության ուսումնասիրում և քննարկում

Պրակտիկայի առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է քրեական


գործերի ուսումնասիություններ,քննարկումներ:Խոսվել է տվյալ քրեական
գործի հարուցման պատճառների դատավարության ընթացքի
մասին:Քրեական գործը հարուցված էր խարդախություն հանցագործության
համար:Իրականացրել ենք քննարկում խարդախություն հոդվածի
վերաբերյալ,ծանրացնող հանգամանքների վերաբերյալ և այլն:Պրակտիկյի
ղեկավարի հետ իրականցել է հարց ու պատասխան`կողմերի կատարած
աշխատանքի,ապացույցների,փաստերի վերաբերյալ:Այնուհետև
ուսումնասիրվել են տվյալ քրեական գործի հետ առնչվող դատական
միջնորդությունը`մեղադրանքը հստակեցնելու և այլ գործողություններ
իրականացնելու համար:Ուսումնասիրել ենք նաև բողոք`ուղղված գործը
հսկող դատախազին`քննիչի միջնորդությունը քննարկելու որոշման
դեմ:Քննարկվել է կապը քրեական գործի և Հայաստանի Հանրապետության
հետ,քանի որ այս հարցը էական նշանակություն ունի տվյալ քրեական գործի
հանգուցալուծման համար:

Անձի իրավունքների և օրինական շահերի խախտման


վերաբերյալ`դատարանին ուղղված բողոք

Սահմանադրության ընդունումն արժևորվեց ՀՀ իրավական համակարգում


դատական իշխանության ինստիտուցիոնալ և գործառութային որոշակի
փոփոխություններով, որոնց շարքում պետք է առանձնացնել նաև վճռաբեկ
դատարանի սահմանադրաիրավական նոր կարգավիճակի հստակեցումը՝
պայմանավորված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար
խախտումները վերացնելու խնդրի իրացման անհրաժեշտությամբ։ ՀՀ
Սահմանադրության (փոփոխություններով) 163, 171 և 172 հոդվածներով ոչ
միայն սահմանվեց հայրենական դատական համակարգի
աստիճանակարգությունը, այլև գործառութային առումով հստակ
սահմանազատում մտցվեց յուրաքանչյուր դատական ատյանի

8
գործունեության սահմանադրաիրավական հիմքերի, նպատակների և
խնդիրների միջև։ Այսպես, ՀՀ Սահմանադրության 171 հոդվածի համաձայն`
Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը,
բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, վճռաբեկ
դատարանն է, որը դատական ակտերն օրենքով սահմանված
լիազորությունների շրջանակներում վերանայելով ապահովում է օրենքների և
այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, վերացնում է
մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները (1-ին
և 2-րդ մասեր): Սրանից հետևում է, որ վճռաբեկ դատարանի կողմից
իրականացվող դատական վերանայման գործառույթն աներկբայորեն պետք
է ուղղված լինի վերջինիս սահմանադրաիրավական այն խնդիրների
իրացմանը, որոնք գտնվում են փոխադարձ սերտ կապի մեջ, քանի որ առանց
մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները
(սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության վերջնական նպատակը
խաթարող նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ
խախտումները) վերացնելու անհնար է ապահովել օրենքի և այլ նորմատիվ
իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և դատական պրակտիկայի
միասնականությունը։ Ինչպես տեսնում ենք, վճռաբեկ դատարանի
սահմանադրաիրավական կարգավիճակի և խնդիրների ամրագրումը
սահմանափակում է այս ատյան մուտք գործելու հնարավորությունը, և եթե
վերաքննիչ դատարանը բողոքարկման արդյունքում օրենքով նախատեսված
հիմքերի առկայության դեպքում դատական ակտը վերանայող և դատական
սխալը վերացնող (ուղղող) ատյան է, ապա վճռաբեկության կարգով
դատական ակտի վերանայումը պայմանավորված է ոչ միայն դատական
սխալի առկայությամբ, այլև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու
կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները
վերացնելու անհրաժեշտությամբ։ Առանձնահատուկ ուշադրության պետք է
արժանացնել այն հարցը, թե մարդու իրավունքների և ազատությունների
հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրաիրավական խնդրի
ամրագրումը որքանով է ուղղված «դատարանի իրավունքի» և վճռաբեկ
բողոքները վարույթ ընդունելու պայմանների մատչելիության ողջամիտ
սահմանափակումների կիրառմանը , քանի որ սահմանադրաիրավական նոր
կարգավորման պայմաններում վճռաբեկության կարգով դատական ակտի
վերանայումը կարող է ընդհանրապես օրենքի միատեսակ կիրառություն
ապահովելու խնդրի իրացմանը միտված չլինել։ Ընդ որում, ՀՀ
9
դատավարական օրենսդրությունը հստակ չափորոշիչներ չի սահմանում, թե
որ դեպքերում մարդու իրավունքների և ազատությունների խախտումները
պետք է համարել հիմնարար, կամ բողոքաբերը վճռաբեկ բողոքում ինչպիսի
փաստարկներով է պարտավոր հիմնավորել այդպիսի խախտումների
«հիմնարար» լինելու հանգամանքը։ ՀՀ դատական օրենսգրքի2 50.1 հոդվածի
և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ)
234 հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե
վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ` 1) բողոքում
բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է
էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար,
կամ՝ 2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի
ելքի վրա, կամ՝ 3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։ Ավելին, նշված
հոդվածներում սահմանվում է, թե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ
դատարանի որոշումը երբ կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ
կիրառության համար, սակայն որևէ դրույթ չկա մարդու իրավունքների և
ազատությունների հիմնարար խախտումների բովանդակությունը բացահայտելու կամ
հստակ չափանիշներ սահմանելու վերաբերյալ:

10
Սահմանադրական դատարան դիմելու կարգ

Այս թեման սկսեցինք քննարկելով Սահմանադրական դատարանի անգնահատելի դերը


մեր դատական և իրավական համակարգում,Սահմանադրական դատարանի
կազմը,նրանց նշանակման կարգըև Սահմանադրական դատարանի լիազորությունները:
Ավելի մեծ քննարկում եղավ կապված Սահմանադրական դատարան դիմելու կարգի հետ
կապված,և թե ովքեր կարող են դիմել Սահմանադրական դատարան:Սահմանադրական
դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի
կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

2. Դիմումում նշվում են՝

1. Սահմանադրական դատարանի անվանումը.


2. դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման
(իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե
այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի
միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն,
եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
3. Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է
հանդիսանում.
4. Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները`
Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում
այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ
պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.
6. դիմումին կցվող նյութերի ցանկը։
Դիմումին կցվող նյութերը

1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝


2. լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ
փաստաթուղթ.
3. օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված
կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
4. սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ դիմումի հիմնավորվածությունը
հավաստող ապացույցները.
5. դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:
2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է
Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝

11
1. օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ
անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
2. ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն
վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից
վիճարկվող օրենքի դրույթը.
3. դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4. իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ
պետական հաշվառման համարը.
5. որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող և
փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
6. որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական
կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն
իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

12
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Քանի որ <<Բատիկայն իրավաբանական ընկերությունը>>իրականացնում է մարդու


իրավունքների եվրոպական դատարան դիմլու համար գանգատների կազմում,չէինք
կարող չանդրադառնալ և չուսումնասիրել ՄԻԵԴ դիմելու ճիշտ կարգը և դիմումի
բովանդակությունը:Նախ խոսեցինք դատարանի կարևորության,նշանակության
ստեղծման պատմության մասին:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
կոնվենցիայի, ինչպես նաև դրան առընթեր Արձանագրությունների հիման վրա մշակել և
1998թ. նոյեմբերի 4-ին ընդունել է Դատարանի վարույթի կանոնները /կանոնակարգը/:

Կոնվենցիայի համակարգի բացառիկությունն այն է, որ ներքին իրավական միջոցների


սպառվելուց անմիջապես հետո, անհատը կարող է գանգատ ներկայացնել Ստրասբուրգ՝
պայմանագիր կնքած պետության կողմից ՄԻԵԿ-ի վկայակոչած կետի կամ կետերի
խախտման համար:

Եվրոպական դատարան դիմելու համար մշակված է հատուկ հրահանգ ձևաթուղթը


լրացնելու համար անգլերեն և ֆրանսերեն լեզվով (դրանք Եվրախորհրդի պաշտոնական
լեզուներն են):

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած ֆիզիկական անձից,


հասարակական կազմակերպությունից կամ անհատների խմբից (անհատական գանգատ):
Շահերի ներկայացումը դատապաշտպանի միջոցով պարտադիր չէ, բայց խորհուրդ է
տրվում:

Դատարանը ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպության դիմումները


քննարկման կարող է ընդունել միայն այն ժամանակ, երբ սպառվել են ներպետական
պաշտպանության բոլոր միջոցները և 6 ամսվա ընթացքում` հաշվարկված ազգային
համապատասխան մարմնի վերջնական որոշման կայացման ամսաթվից: Անանուն
դիմումները քննարկման ենթակա չեն:

Յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է Դատարանին հարցադրում անել ցանկացած


այլ անդամ-պետության կողմից Կոնվենցիայի կամ դրան առընթեր արձանագրությունների
ենթադրյալ խախտման վերաբերյալ (միջպետական գանգատներ):

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 33 և 34 հոդվածների համաձայն


ցանկացած բողոք պետք է ներկայացվի գրավոր ձևով և ստորագրվի դիմողի կամ նրա
ներկայացուցչի կողմից: Ոչ կառավարական կազմակերպությունից և մի խումբ մարդկանց
կողմից ներկայացված բողոքը պետք է ստորագրված լինի կազմակերպության կամ խմբի
13
լիազորված անձանց կողմից: Համապատասխան Պալատը կամ Կոմիտեն է որոշում, թե
բողոքը ստորագրած անձինք ունեն համապատասխան լիազորություններ:
Գանգատները կարող են ուղղված լինել միմիայն պետությունների կամ
վերջիններիս կառավարման մարմինների գործելակերպի կամ
գործողությունների դեմ: Անհատ անձանց կամ մասնավոր
կազմակերպությունների դեմ ուղղված գանգատները չեն մտնում Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
եվրոպական կոնվենցիայի իրավասության ոլորտի մեջ:

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ստացված դիմումների շուրջ


90 %-ը անընդունելի է համարում: Այս վիճակագրությունը, ինչպես նաև՝ փորձը
հստակորեն հավաստում են, որ անհատական դիմողների մեծամասնությունը
և շատ իրավախորհրդատուներ դիմումների ընդունելիության չափանիշների
ավելի խորացված իմացության կարիք ունեն: Որպեսզի ձեր դիմումը
Դատարանն ընդունելի համարի նախևառաջ անհրաժեշտ է տրամադրել
դիմումի ձևաթղթում պահանջվող բոլոր տեղեկությունները: Դուք պետք է
ներառեք դրանում, օրինակ՝ ձեր գործի փաստերի շարադրանքի
ամփոփագիրը, լրացնեք իրավունքների խախտման հայտարարագրի մասը և
ապահովեք դիմումի ձևաթղթի վերջին էջի ձեր ստորագրությամբ բնօրինակը:
Դուք պետք է նաև ներառեք բոլոր հավելյալ փաստաթղթերը, ինչպես օրինակ՝
ներպետական դատարանների որոշումները: Ձեր դիմումը չպետք է լինի
անանուն: Դուք պարտավոր եք նշել ձեր անունը, որպեսզի ճանաչելի լինեք: Եթե
չեք ցանկանում հրապարակել ձեր ինքնությունը, ապա պետք է նշեք այդ
խնդրանքը դիմումի ձևաթղթում կամ ներկայացնեք այն հետագայում՝ առաջին
իսկ հնարավորության դեպքում: Դուք պետք է շարադրեք դրա հիմնավորումը և
բացատրեք, թե ձեր ինքնության հրապարակումն ինչ ազդեցություն կունենա
ձեր համար: Միայն Դատարանն է իրավասու կայացնել այդպիսի որոշում: Եթե
ձեզ շնորհվել է անանուն հանդես գալու իրավունք, ապա ձեզ կդիմեն ձեր
անվան սկզբնատառերով կամ այլ տառանիշով: Եթե ոչ՝ ձեր անունը կնշվի այն
բոլոր փաստաթղթերում, որոնք առցանց հրապարակվում են Դատարանի
HUDOC տվյալների բազայում: Հիշեցնում ենք, որ Դատարանի կանոնակարգի 47
կանոնին առնչվող բոլոր փաստաթղթերը զետեղված են Դատարանի կայքի
«Դիմող » խորագրի ներքո:Անհրաժեշտ է դիմումի լրացված ձևաթուղթն
ուղարկել մինչև 6-ամսյա ժամկետի ավարտը: 6-ամսյա ժամկետը դադարում է
ընթանալ միայն դիմումի լրացված ձևաթղթի ներկայացման պահից: Դուք

14
պետք է դիմումի ձևաթուղթը փոստով ուղարկեք 6-ամսյա ժամկետի ընթացքում
հնարավորինս շուտ: 6-ամսյա ժամկետը սկսվում է հաշվարկվել ներպետական
միջոցների սպառման ընթացքում ներպետական վերջնական որոշման
ամսաթվից սկսած: Եթե ներպետական վերջնական որոշման ամսաթիվը
հունվարի 20-ն է, դուք դիմումի ձևաթուղթը պետք է ուղարկեք մինչև հուլիսի 20-
ի կեսգիշերը: 6-ամսյա ժամկետի վերջին օրը, նույնիսկ եթե այն ոչ
աշխատանքային՝ հանգստի կամ տոն օր է, չի տեղափոխվում այլ օր: Հաշվի
առեք, որ թիվ 15 արձանագրության ուժի մեջ մտնելով 6-ամսյա ժամկետը
կկրճատվի դառնալով 4-ամսյա ժամկետ: Ինչ վերաբերում է ներպետական
միջոցների սպառման հանգամանքին, ապա դուք պետք է օգտագործեք
ներպետական այն բոլոր միջոցները, որոնք կարող են ապահովել ձեր
խախտված իրավունքների պաշտպանությունը: Որպես կանոն, դա կարող է
լինել այն բողոքը, որը ներկայացվում է քաղաքացիական, քրեական կամ
ադմինիստրատիվ դատարան, շարունակելով բողոքարկումը ավելի բարձր
դատական ատյան: Օրինակ՝ վճռաբեկ կամ սահմանադրական դատարան, եթե
այն առկա է: Դուք պետք է հաշվի առնեք նաև ներպետական օրենսդրության
պահանջները: Եթե ձեր բողոքը լուծում չի ստացել ներպետական դատարանի կողմից
այն պատճառով, որ դուք բաց եք թողել ներպետական օրենսդրությամբ նախատեսված
ժամկետը, ապա ձեր գանգատը Դատարանը կարող է անընդունելի համարել: Եվ
վերջապես՝ Կոնվենցիայի խախտման մասին մեզ ներկայացված ձեր գանգատը պետք է
նախապես, ըստ էության, ներկայացված լինի ազգային դատարաններ ներկայացրած ձեր
բողոքներում: Ձեր դիմումը կարող է անընդունելի համարվել Դատարան դիմելու
իրավունքի չարաշահման պատճառով։ Սա այն դեպքն է, երբ դուք ապատեղեկացնում եք
Դատարանին դիմումն ուղարկելով կեղծ անվամբ կամ կեղծելով որոշ փաստաթղթեր կամ
երբ դուք չեք տեղեկացրել Դատարանին ձեր գործին առընչվող այնպիսի կարևոր փաստի
մասին, որն էական նշանակություն ունի ձեր գործի քննության համար կամ Դատարանում
գործի քննության ընթացքում տեղի ունեցած այնպիսի նոր զարգացման մասին, ինչպիսին
է, օրինակ՝ ձեր օգտին ներպետական դատարանի կայացրած վճիռը: Ձեր դիմումը կարող է
անընդունելի համարվել ձեր կողմից վիրավորական արտահայտություն օգտագործելու
կամ հաշտության բանակցության գաղտնիությունը խախտելու դեպքում: Ձեր դիմումը
կարող է անընդունելի համարվել, եթե Դատարանը նախկինում քննել է ձեր ներկայացրած՝
նույն փաստերին և նույն բողոքներին վերաբերող դիմում: Նույնը վերաբերում է այնպիսի

15
դիմումին, որն էականորեն նույնն է, ինչ այն գործը, որը ներկայացրել եք այլ միջազգային
ատյան, օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Կոմիտե Դուք կարող եք բողոքարկել
միայն այն խախտումը, որից տուժել եք: Դուք կարող եք լինել անմիջական տուժող այն
դեպքերում, երբ, օրինակ՝ դուք բանտում տուժել եք արգելված վերաբերմունքից, ինչը չի
ճանաչվել կամ դատապարտվել ներպետական դատարանի կողմից: Կամ եթե դուք չեք
ստացել բավարար փոխհատուցում այդ խախտման դիմաց: Դուք կարող եք լինել նաև
անուղղակի տուժող այն դեպքում, երբ, օրինակ՝ անմիջական տուժողը մահանում է
նախքան դիմումը Դատարանին ներկայացնելը, և դուք, որպես մերձավոր ազգական,
շահագրգռված եք ձեր ազգականի մահվան կամ անհետացման դեպքով իրավական
գործընթաց նախաձեռնելու հարցում: Սակայն, եթե ձեր գանգատը բավարար առնչություն
չունի մահվան կամ անհետացման հետ, ձեզ տուժողի կարգավիճակ շնորհելը կարող է
մերժվել: Դուք կարող եք լինել պոտենցիալ տուժող այն դեպքերում, երբ, օրինակ՝ դուք
օտարերկրացի եք, ում վտարման որոշումն արդեն կայացվել է, սակայն դեռ ի կատար չի
ածվել, իսկ այդ կատարումը կարող է հանգեցնել ընդունող պետությունում անմարդկային
կամ նսեմացնող վերաբերմունքի կամ խոշտանգումների: Եվ վերջապես, երբ տուժողը
մահանում է Դատարանում գործի վարույթի ընթացքում, և դուք նրա ժառանգը կամ
մերձավոր ազգականն եք, ապա կարող եք հանդես գալ նրա փոխարեն դիմողի
կարգավիճակում, շարունակելով դատավարությունը՝ Դատարանին հայտնելով ձեր
շահագրգռվածության մասին:

Ձեր կողմից բողոքարկվող խախտումը պետք է կատարված լինի պատասխանող


պետության կողմից կամ որևէ կերպ դրան վերագրելի լինի: Ձեր դիմումը կարող է
անընդունելի համարվել պատասխանող կողմի կապակցությամբ.

- եթե այն ներկայացվել է անհատի դեմ,

- եթե այն ներկայացվել է Կոնվենցիան կամ իր կից Արձանագրությունները չվավերացրած


պետության դեմ,

- եթե այն ներկայացվել է Կոնվենցիային չմիացած միջազգային կազմակերպության դեմ,


ինչպես օրինակ՝ Եվրոպական Միության հաստատությունները:

16
Այն դեպքում, եթե Ձեր բողոքը ԵՄ անդամ պետության դեմ է, ապա դիմումը կարող է
անընդունելի համարվել, եթե այն վերաբերում է դրա կողմից ԵՄ իրավունքի կիրառմանը:
Դուք կարող եք դիմում ներկայացնել, եթե դուք անհատ եք կամ ոչկառավարական
կազմակերպություն, օրինակ՝ հասարակական կազմակերպություն կամ մասնավոր
ընկերություն: Դուք կարող եք դիմում ներկայացնել անկախ ձեր ազգությունից, ձեր
ներգաղթյալի կարգավիճակից կամ ձեր գործունակությունից:

Ձեր կողմից բողոքարկվող իրավախախտումը պետք է տեղի ունեցած լինի Կոնվենցիայի


անդամ պատասխանող պետության կամ այդ պետության կողմից վերահսկվող
տարածքում: Օրինակ՝ պատասխանող պետությունը կարող է պատասխանատու լինել
արտերկրում իր դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի գործողությունների
համար՝ դիվանագիտական առաքելության սահմաններում, որտեղ նրանք իշխանություն և
վերահսկողություն են իրականացնում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ իրենց
պետության վարչական տարածքից դուրս: Դուք պետք է վկայակոչեք այն իրավունքը, որը
պաշտպանված է Կոնվենցիայով կամ իր կից Արձանագրություններով, ինչպես օրինակ՝
կյանքի իրավունքը կամ վնասի փոխհատուցման իրավական պաշտպանության
արդյունավետ միջոցի իրավունքը: Ձեր դիմումը կարող է մերժվել գործի բուն առարկայի՝
Կոնվենցիայի հետ անհամատեղելիության հիման վրա: Եթե, օրինակ՝ դուք պահանջում եք
վարորդական իրավունք ստանալու իրավունք կամ պայմանավորվող պետություններ
մուտք գործելու և բնակվելու իրավունք, չլինելով տվյալ պետությունների քաղաքացի : Ձեր
բողոքը պետք է համընկնի ձեր կողմից վկայակոչվող իրավունքի, ինչպես օրինակ՝ արդար
դատաքննության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի,
սեփականության պահպանման իրավունքի կիրառման ոլորտին: Այդպես օրինակ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակում արդար դատաքննության երաշխիքները չեն
վերաբերում ապաստանի կամ արտաքսման ընթացակարգերին կամ հարկային
պարտականությունների ընթացակարգերի մեծամասնությանը:

Ձեր դիմումը կարող է հայտարարվել անընդունելի, եթե դուք էական վնաս չեք կրել: Դա
կարող է լինել երբ ձեր պահանջի ֆինանսական տարրը էական չէ: Օրինակ, եթե դուք
բողոքում եք 34 եվրոյի չափով վճռի չկատարման դեմ կամ աշխատավարձի պարտքի
դիմաց պահանջում եք 200 եվրո: Իրավունքի խախտումը պետք է հասնի փոխհատուցման

17
պահանջի նվազագույն մակարդակի՝ միջազգային դատարանի կողմից քննարկումը
երաշխավորելու համար: Այսուհանդերձ, այդ չափանիշների շրջանակում կան երկու
երաշխիքային դրույթներ. նախ, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը
պահանջում է ըստ էության քննություն: Այսպես՝ մի գործում, որում վիճարկվող գումարը
միայն 17 եվրո էր, Դատարանը որոշեց, որ անհրաժեշտ է սկզբունքային վճիռ, քանի որ սա
առաջին դեպքն էր ազգային օրենքի փոփոխությունից հետո: Երկրորդ երաշխիքային
դրույթը պահանջում է, որ ձեր գործը պատշաճ կերպով ուսումնասիրված լինի
ներպետական դատարանի կողմից: Այսպես՝ մի դեպքում Դատարանը հայտարարել է 70
եվրոի առնչությամբ դիմումը ընդունելի, քանի որ ներքին օրենսդրությունը չի ապահովում
արդյունավետ պաշտպանություն: Պետք է նկատի ունենալ, որ թիվ 15 Արձանագրության
ուժի մեջ մտնելուց հետո երկրորդ երաշխիքային դրույթը կվերացվի: Ձեր դիմումը կարող է
ակնհայտորեն անհիմն հայտարարվել նույնիսկ այն դեպքում, երբ պաշտոնական
թույլատրելիության մինչ այժմ նշված բոլոր չափանիշները բավարարված են: Օրինակ՝ երբ
ձեր հայտը չի բացահայտում իրավախախտումը, կամ, եթե կարգավորված կամ
տարածված նախադեպային իրավունքը նմանատիպ կամ նույնանման իրավիճակներում
ևս չի հայտնաբերել որևէ իրավախախտում: Ձեր դիմումը կարող է ակնհայտորեն անհիմն
լինել, եթե դուք չեք տրամադրել ձեր կողմից բարձրացված փաստերին և իրավական
փաստարկներին աջակցող բավարար ապացույցներ: Օրինակ՝ եթե դուք չեք կարող
բացատրել, թե ինչու է խախտվել ձեր կողմից վկայակոչված Կոնվենցիաի հոդվածը: Ձեր
դիմումը կարող է հայտարարվել անընդունելի, երբ այն այնքան խառն է շարադրված, որ
դատարանի կողմից օբյեկտիվորեն անհնար է իմաստային պատճառաբանություն տալ ձեր
բողոքներին: Նույնը վերաբերում է նաև բոլոր արհեստական բողոքներին, որոնք հստակ
հորինված են կամ որոնք ակնհայտորեն հակասում են ողջախոհությանը: Ի եզրափակումն,
գործերի վարույթը Ստրասբուրգի Դատարանում անվճար է: Դուք, գոնե նախնական
փուլերում, փաստաբանի կողմից ներկայացվելու կարիք չունեք, և ձեր դիմումը կարող եք
ներկայացնել անդամ պետություններից որևէ մեկի լեզվով: Նկատի ունեցեք, որ ձեր
դիմումը անընդունելի ճանաչելու դեմ բողոքարկման կարգ գոյություն չունի: Եթե ձեր
գործը հստակորեն անընդունելի է, Դատարանը ձեզ այդ մասին գրավոր կտեղեկացնի
սահմանված ժամկետում: Եթե ձեր դիմումը ընդունելի է, Դատարանը այնուհետև կորոշի
թե Կոնվենցիայով սահմանված ձեր իրավունքները արդյոք խախտվե՞լ են: Դատարանի

18
որոշումները եւ վճիռները մեծամասամբ հրապարակված են իր HUDOC տվյալների
բազայում:3 Ձեր դիմումը Դատարանի կողմից ընդունելի համարվելու լավագույն
հնարավորություններ ունենալու համար խնդրում ենք հաշվի առնել ընդունելիության
բոլոր նշված չափանիշները: Ինչպես նաև՝ մի հապաղեք ստուգել դատարանի HUDOC
տվյալների բազան, դատարանի կայքը, ինչպես նաև՝ դատարանի կողմից հրատարակվաղ
այլ հրապարակումները, օրինակ՝ ընդունելիության չափանիշների ուղեցույցը,4 որը դուք
կարող եք գտնել Դատարանի կայքում:

19
Վարչական բողոքարկման կարգ

Վարչական ակտի բողոքարկման կարգի վերաբերյալ գիտելիքներս ևս ամրապնդեցի


պրակտիկայի ընթացքում:Անձինք կարող են բողոքարկել վարչական ակտերը՝ վարչական
և դատական կարգով: Զուգահեռաբար երկուսին դիմելու դեպքում գործը կքննի
դատարանը: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած
վարչական մարմնին կամ վերադասին, բայց կան ժամկետներ. վարչական ակտի ուժի մեջ
մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, վարչական մարմնի կողմից գործողություն
կատարելու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում, անգործություն ցուցաբերելու օրվանից՝
երկու ամսվա ընթացքում, գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված
չլինելու դեպքում, ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ՝ մեկ տարվա ընթացքում:
Ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Ժամկետը կարող է
վերականգնվել, եթե այն բաց է թողնվել վարույթի մասնակցից անկախ պատճառներով:

20
Քաղաքացիական գործի ուսումնասիրում

Պրակտիկայի շրջանակներում ուսումնասիրել ենք քաղաքացիական գործ`կապված


պայմանագրային պարտավորության հետ: Եղել են քննարկումներ դատական
ներկայացուցչության հետ կապված դատարանում առաջացող խնդիրների
վերաբերյալ:Իրականացրել ենք քննարկումներ պարտավորական հարաբերությունների
մասին,ներկայացվել են տարբեր իրավիճակներ,և դրանց շրջանակներում
ուսումնասիրվել են տարբեր քաղաքացիական գործեր:Քննարկել ենք հայցային և հատուկ
վարույթների կարգով քննվող քաղաքացիական գործերի հարուցման,
նախապատրաստման, քննության և լուծման առանձնահատկությունները, դատական
ակտերը վերաքննության, վճռաբեկության, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած
հանգամանքներով բողոքարկելու և վերանայելու ընթացակարգերը, դատական ակտերի
հարկադիր կատարման համակարգից, միջոցներից և կատարողական առանձին
գործողությունների կատարման կարգը: Ուսումնասիրվել են նաև գործը դատաքննության
նախապատրաստելու փուլի նշանակությունը և խնդիրները: Գործը դատաքննության
նախապատրաստելու ժամկետները, գործը դատաքննության նախապատրաստելու
դատավարական գործողությունների ծավալը և բովանդակությունը: Այն դատավարական
գործողությունները, որոնք պետք է պարտադիր կատարվեն գործը դատաքննության
նախապատրաստելու ընթացքում:

21
Պրակտիկայի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձի վերաբերյալ
առաջարկություններ և եզրահանգումներ

Համալսարանի կողմից կազմակերպված այս պրակտիկան օգնեց ավելի խորացնել


ստացած տեսական գիտելիքները:Տալիս է փորձառություն`շփվելու ոլորտում արդեն
պրոֆեսիոնալ դարձած մարդկանց հետ: Հնարավորություն է տալիս ձևավորել
մասնագիտական, գործնական կարողությունների և աշխատելու հմտություններ:Ավելի
հստակ պատկերացում է տալիս ապագա աշխատանքի և կարիերայի ստեղծման համար:
Պրակտիկան արդարացրեց իմ սպասումները, քանի որ այն նախատեսում էր մեզ տալ
պրակտիկ հմտություններ ու տվեց, բացի այդ ես ստացա շատ հարցերի պատասխաններ՝
առնչվող տեսական դրույթներին: Սովորեցի շատ բաներ՝ լրացնելով բացերը: Օրինակ՝
լրացրեցի իմ մասնագիտական գործունեության այն բացերը, որոնք կապված էին
փաստաթղթերի կազմման ու օրենքների մեկնաբանության հետ:Պրակտիկան անցել է լավ
միջավայրում,որևէ փոփոխության կամ առաջարկության կարիք չկա:

22

You might also like